Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցի ոգեկոչումը Գերմանիայում

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 4

Հայոց Ցեղասպանութեան

96-րդ տարելիցի ոգեկոչումը Գերմանիայում

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս, Գերմանիայի


հայ համայնքը այլեւայլ ձեռնարկներով եւ
յուշատօներով յարգանքի իր տուրքը մատուցեց Հայոց
Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների
յիշատակին: Գերմանական բազմաթիւ քաղաքներում,
ինչպէս օրինակ` Համբուրգ, Բրեմէն, Քէօլն, Բեռլին,
Շտուտգարտ, Նիւրնբերգ, Միւնխէն եւ այլն, ուր
հայկական համայնքներ կամ միութիւններ կան,
կազմակերպուեցին յիշատակի ձեռնարկներ, բողոքի ցոյցեր կամ յուշապահակներ:

Գերմանահայ համայնքի կենտրոնական ձեռնարկը, որ


ամէն տարի կազմակերպւում Գերմանիոյ Հայոց
Առաջնորդարանի եւ Գերմանահայոց Կենտրոնական
Խորհրդի կողմից, տեղի ունեցաւ Ֆրանկֆուրտ քաղաքի
հանրայայտ Պաուլսքիրխէ հանդիսասրահի մէջ` ի
ներկայութեան շուրջ 600 հայ եւ օտար հիւրերի:

Յուշատօնի բացումը յանուն երկու կազմակերպութիւնների


կատարեց Կենտրոնական Խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանեանը: Նա
մէջբերելով Ցեղասպանութիւնը վերապրած հայ մտաւորական
Զաւէն Նալբանդեանի (հանրութեանը ծանօթ Զարեւանդ
անունով) դեռեւս 1926-ին հնչեցրած արտայայտութիւնը`
„Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ“, մատնանշեց, որ Թուրքիան
ոչ երեկ, ոչ այսօր ոչ մի քայլ չի կատարել` հնարաւոր
դարձնելու հաշտութիւնը ցեղասպանուած ու հայրենազրկուած
ժողովրդի հետ: Աշխարհը հայերին կեղծ հաշտութեան
ստիպողութեան տակ դնելուց առաջ պէտք է յստակօրէն
պահանջի թուրքական իշխանութիւններից ստաձնելու իրենց
անուրանալի պատասխանատւութիւնն ու մեղքը:

Այնուհետեւ ողջոյնի խօսքերով հանդէս եկան


Գերմանիայում ՀՀ Դեսպան պրն. Արմէն Մարտիրոսեանը եւ
Արցախի մշտական ներկայացուցիչ
պրն. Յարութիւն Գրիգորեանը: ՀՀ
դեսպանը նոյնպէս անդրադարձաւ հայ-
թրքական հաշտութեան գործընթացին,
ի մասնաւորի նշելով. „Այսօր շատերը
հայ-թուրքական հաշտութեան համար
օգտագործում են` անցեալին նայելու
փոխարէն հայացքն ուղղել դէպի
ապագան բանաձեւը: Բայց բարոյական տարրական
նորմաները ամէնից առաջ պահանջում են ոճրագործութեան
ընդունումը: Թէեւ այսօրուայ թուրք սերունդը ուղղակի պատասխանատու չէ
հայութեան նկատմամբ կիրարկուած ոճրագործութեան համար, բայց բարոյական
պարտաւորութիւնն ունի` իրենց նախնիների անմարդկային ոճիրը
դատապարտելու… Ցեղասպանութեան շարունակական ուրացումը անհնար է
դարձնում կողմերի ցաւի մեղմացումը, ինչպէս նաեւ ներկայի եւ անցեալի
տարաբաժանումը“:

Ձեռնարկի հիմնական բանախօսն էր գերմանաթուրք


յայտնի մտաւորական եւ գրող Դողան Աքանլին: Առաջին
անգամ էր, որ գերմանահայ համայնքի կենտրոնական
ձեռնարկին իբրեւ հիմնական բանախօս հրաւիրուած էր թուրք
ժողովրդի մի ներկայացուցիչ: Նկատելի էր յարգելի բանախօսի
յուզմունքը: Շուրջ կէս ժամանոց ելոյթի ընթացքին Աքանլին
նկատեց, որ ոչ հեռու անցեալի թրքական պատմութիւնը
հիմնուած է ստի ու առասպելական պատմութիւնների, կեղծ ու
շինծու հերոսական դէպքերի
վրայ: „Ճիշտ չէ, երբ մենք այսօր էլ
սովորոյթի համաձայն խօսում ենք „Հայկական Հարցի“
մասին: Իմ կարծիքով չկայ այլեւս Հայկական Հարց:
Նախորդ դարի այսպէս կոչուած „Հայկական Հարցը“
լուծուել է հայերի բնաջնջմամբ: Ներկայիս մնացել է
միայն թրքական հարց` Ցեղասպանութեամ մասին
թրքական սուտը, հայ սփիւռքի զրպարտումը,
ցեղասպանութեան զոհերի եւ նրանց ժառանգների նկատմամբ թրքական
արհամարանքն ու անարգանքը:

…Ինձ համար դժուար է լինել մի ժողովրդի


ներկայացուցիչ, որը ոճրագործին դարձնում է զոհ, իսկ
զոհին` ոճրագործ: Զայրոյթն է պատում ինձ, երբ
գերմանաթուրք համայնքը փորձում է իր սուտը եւ
պատմութեան կեղծումը պարտադրել նաեւ
Գերմանիայում եւ պայքարում գերմանական
դասագրքերի մէջ հայոց ցեղասպանութեան ամէն մի
նշումի դէմ, թէ իբր այն բացասաբար է անդրադառնում
թրքական ծագումով աշակերտների վրայ եւ վնասում ներքին կայունութեանը:
…Անհեթեթ է թրքական թեզը` թէ պատմութիւնը թողնենք պատմաբաններին: Երբ
պատմութիւնը սպանում է, մենք իրաւունք չունենք
պատմութիւնը թողնել պատմաբաններին“- նշեց բանախօսը:
Բանախօսութեան վերջում թուրք բանախօսը ներողութիւն
խնդրեց հայերից եւ յոյս յայտնեց, որ մինչեւ 2015 թուականը թէ
աշխարհը եւ թէ Թուրքիան կը ճանաչեն եւ կը դատապարտեն
հայոց ցեղասպանութիւնը:

Յաջորդ բանախօսն էր Գերմանական Խորհրդարանի


պատգամաւոր եւ իշխող „Քրիստոնեայ-Դեմոկրատական
Միութիւն“ կուսակցութեան մարդկային իրաւանց հարցերի
յանձնախումբի պատասխանատու Տիկին Էրիկա Շտայնբախը, որը գերմանահայ
համայնքին յայտնի է նաեւ իր հայանպաստ դիրքորոշումներով: Տիկին Շտայնբախը
պահանջեց թրքական իշխանութիւններից վերջ տալ ուրացման
քաղաքականութեանը, դէպի Եւրոպա մուտք գործելու ճանապարհին հաշտուել
սեփական պատմութեան հետ եւ մեղքի ու պատասխանատւութեան գիտակցմամբ
դնել հիմքերը հայ-թրքական իրաւ հաշտեցման գործընթացի:

Ձեռնարկը եզրափակուեց Գերմանիոյ Հայոց Թեմի


առաջնորդական փոխանորդ Սերովբէ Վրդ. Իսախանեանի
խօսքով: Սերովբէ Վարդապետն իր խօսքն սկսեց
արեւմտահայերէնով, նշելով, որ բիւրաւոր նահատակների
հետ միասին ցեղասպանութիւնը փորձեց արմատախիլ անել
նաեւ մեր քացրախօսիկ արեւմտահայ լեզուն, որով
ստեղծագործում էին եղեռնահար եղած մեր
մտաւորականները: Իր խօսքի ընթացքին Սերովբէ հայր
սուրբը ի մասնաւորի նշեց, որ „Ցեղասպանութիւնը կամ
ազգասպանութիւնը վաղեմիութիւն չի ճանաչում, քանի որ
այն յանցանք է ընդդէմ մարդկութեան եւ մարդկայնութեան:
Թուրք ներկայ սերունդը ուրանալով Հայոց Ցեղասպանութիւնը ինքնիրեն մեղսակից է
դարձնում իր նախնիների յանցանքին: Թուրքական կողմը կարող է յուսալ հայութեան
հետ փոխյարաբերութիւնների կարգաւորման, եթէ ընդունի պատմական յանցանքը եւ
հատուցի ցեղասպանութեան ժառանգորդներին“:

Նկատի առնելով, որ նոյն օրը նաեւ Սբ.


Զատիկ էր, Սերովբէ վարդապետը գերմաներէն
լեզուով հատուածներ ընթերցեց Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Զատկական
պատգամից, ուր Հայոց Հայրապետը
անդրադառնում էր նաեւ Հայոց
Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման եւ
նրա դատապարտման կարեւորութեանը:
Մէջբերելով Հայոց Կաթողիկոսի հետեւեալ
խօսքերը` „Յարուցեալ է Քրիստոս, յարուցեալ է
ազգս հայոց, յարուցեալ է հայրենի իր պետականութեամբ և աշխարհի բոլոր
կողմերում վերազարթօնք ապրող հոգևոր ու ազգային իր կեանքով”, վարդապետը
մանաւանդ նոր սերունդին կոչ արեց անվհատ ու հետեւողական պայքարել ի խնդիր
հայութեան արդար դատի, չընկրկել դժուարութիւնների եւ ժամանակաւոր
անյաջողութիւնների դիմաց եւ միշտ հաւատալ վերջնական յաղթանակին:

Վերջում տեղի ունեցաւ Հոգեհանգստեան աղօթք ի


յիշատակ բիւրաւոր նահատակների:

Ձեռնարկի երաժշտական բաժինը ստանձնել էին


ներկայիս Գերմանիայի Բրեմեն քաղաքում ապրող
հայաստանցի երաժիշտ ամուսիններ Դիանա
Յարութիւնեանը` ջութակ եւ Լեւոն Ալլահվերդեանը`
թաւջութակ:

Իսկ նախքան Յուշատօնը Ֆրանկֆուրտ քաղաքի կենտրոնում տեղի ունեցաւ


երիտասարդների կողմից կազմակերպուած քայլարշաւ, որին մասնակցեցին շուրջ
200 երիտասարդներ:

„24Ապրիլ“-Կազմակերպիչ Յանձնախումբ
Գերմանիոյ Հայոց Առաջնորդարան եւ
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

You might also like