Qwerty

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 4

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի

Հանրապետություն, պետություն Հարավային


Կովկասում։
Գտնվում է Առաջավոր Ասիայի[6][7] հյուսիսային
մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-
արևելքում։ Հյուսիսումսահմանակցում
է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանի
ն, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան
կողմում Արցախն է[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի
Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանի
Հանրապետությունը զբաղեցնում է պատմական
Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը[8]։
Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը
վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ
կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ
ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ
ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա.
2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր
նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում
է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն
նվաճում[1]։
Ժամանակակից Հայաստանը զբաղեցնում է 29 743
կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և
ունի 2 976 566 մարդ (2013)[9]բնակչություն (136-րդն
աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական
լեզուն՝ հայերենը, բնակչության 98,7 տոկոսը դավանում
է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ
Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական
կրոնական հաստատությունն է[10]։
Հայաստանն ունիտար կառուցվածքով,
բազմակուսակցական
համակարգով ժողովրդավարական ազգային պետություն
է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել
է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների
ենթարկվել 2005թվականի նոյեմբերի 27-ի[11] ու 2015
թվականի դեկտեմբերի 6-ի[12] համապետական
հանրաքվեների արդյունքում։ Վանի
թագավորությունը հիմնվել է մ․թ․ա․860 թվականին, որին
մ․թ․ա․VI դարում փոխարինել է Սատրապական
Հայաստանը։ Մ․թ․ա․I դարում՝ Տիգրան Մեծի օրոք Մեծ
Հայքը հասնում է իր առավելագույն մեծությանը և
հզորությանը։ Հայաստանն առաջին պետությունն է, որ
ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն III
դարից մինչև վաղ IV դարն ընկած
ժամանակահատվածում[13][14][15][16]։ Քրիստոնեությունը
որպես պետական կրոն է ընդունվել մ․թ․301 թվականին[17]։
Հին հայկական թագավորությունը վաղ V դարում բաժանվել
է Բյուզանդիայի և Սասանյան
Պարսկաստանի միջև։ Բագրատունիների կառավարման
ժամակաշրջանում՝ IX դարում, Հայաստանը վերականգնել է
իր պետականությունը։ Բյուզանդիայի դեմ պատերազմների
պատճառով 1045 թվականին թագավորությունն անկում է
ապրում, Հայաստանը գրավում են սելջուկ-թուրքերը։ XI-XIV
դարերում Միջերկրական ծովի ափին հիմնվել է Կիլիկիայի
հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։
XVI-XIX դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր
Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկնում
է Օսմանյանև Պարսկական կայսրությունների
իշխանության տակ։ XIX դարում Արևելյան Հայաստանը
գրավվում է Ռուսական կայսրության կողմից․Արևմտյան
Հայաստանը՝ Հայաստանի մեծ մասը, դեռևս մնում է
Օսմանյան կառավարման տակ։ Առաջին համաշխարհային
պատերազմի ժամանակ Օսմանյան
կայսրության իշխանության ղեկին
կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե
թերաքի» կուսակցությունն իրականացնում է հայերի
ցեղասպանությունը[18][19], որի արդյունքում 1915-
1923 թվականներին[20][21][22][23] զանգվածային
տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան
կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան
Հայաստանի հայ բնակչությունը։ 1918
թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական
կայսրության անկումից հետո, ոչ ռուսական
պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, հռչակում
են իրենց անկախությունը. հիմնվում է Հայաստանի
առաջին Հանրապետությունը։ 1922 մարտի 12-ին
Հայաստանը մտնում է Անդրկովկասի Խորհրդային
Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանկազմի
մեջ (վերջինս 1922 թ. մարտի 12-ից մինչև 1922 թ.
դեկտեմբերի 13-ը հանդիսանում էր Անդրկովկասի
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների
Դաշնային Միություն,[24] 1922 թ. դեկտեմբերի 13-ից
վերածվեց Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ
Սոցիալիստական Հանրապետության),[24] որն էլ, իր հերթին,
1922 թվականին դեկտեմբերի 30-ին դառնում է Խորհրդային
միության հիմնադիր չորս անդամներից մեկը (Ռուսաստանի
Դաշային ԽՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, Բելառուսական ԽՍՀ և
Անդրկովկասի Դաշնային ԽՍՀ)։[24] 1936 թվականի
դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան Դաշնությունը
կազմալուծվում է, իսկ անդամ պետությունները, այդ
թվում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետությունը, դառնում են խորհրդային
հանրապետություններ։ Հայաստանի երրորդ
Հանրապետությունը հիմնվել է 1991
թվականին՝ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ
համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի՝
ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 %-ը
կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և ՀՀ
անկախության օգտին[25]։
Հայաստանը ՄԱԿ-ի[26][27], Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպության[28], ԱՊՀ-
ի[29], Եվրախորհրդի[30], ԱՀԿ-ի[31][32] և ավելի քան 40 այլ
միջազգային կազմակերպությունների անդամ է։ 2015
թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցել
է Եվրասիական տնտեսական միությանը[33][34]։ Հայաստանը
աջակցում է դե ֆակտո անկախ Արցախի
Հանրապետությանը, որն անկախացել է 1991 թվականին։
յնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան
Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ
կան Ապարանիգոգավորությունում։
Նոր քարի դարի ընթացքում՝ մ.թ.ա. 8 հազարամյակի
վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած
երկրագործական հասարակություններ։ 1990-ական
թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան
ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ
այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին
համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. X
հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում
ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած
շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական
արմատներ ունի։ Եդեսիայի մոտ
գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ
շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող
մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես
կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»: Այս
հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել
հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես
կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի
պաշտամունքի հետ։ Պորտաբլուրում բացվել
են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին
տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե
արձանիկներ։
Մ.թ.ա. V հազարամյակի կեսերին և IV հազարամյակի
ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել
են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի
դարը (մ.թ.ա. III-II հազարամյակներ)։ Լեռնաշխարհը
ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա
գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը
շուրջ հազար տարի պահպանում է մշակութային
միասնությունը։ Տարածում է գտնում Կուր-Արաքսյան
մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային
համալիրը Երևանիհարավարևմտյան մասում։ Մ.թ.ա. III
հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում
արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-
Վանաձորյան մշակութայինհամալիրները։ Դրանք
ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ
մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։
Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. II
հազարամյակի սկզբներից հանդես է գալիս
տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան
մշակույթը:
Մ.թ.ա. XVI դարի վերջից մ.թ.ա. XIII դարի առաջին կեսն
ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է
վերոհիշյալ մշակույթների խաչասերման և
«ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-
Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ
ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել
ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով
հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները,
նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։
Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. II
հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ
Հայկական լեռնաշխարհը՝ Սյունիք, Մուշ, Խնուս և այլն,
Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր
մատակարար և գերիշխող դիրք գրավեց։
Հին շրջան
Վանի թագավորություն
Պատմական Հայաստանի տարածքում առաջացած
հնագույն պետությունը Վանի թագավորությունն էր
(Ուրարտու)՝ Վանմայրաքաղաքով (մ.թ.ա. 9-6-րդ դարեր)։
Այն հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ.թ.ա.
810-786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-764) և Սարդուրի
Բ (մ.թ.ա. 764-735) արքաների օրոք՝
զբաղեցնելով Հայկական լեռնաշխարհի տարածքը,
Արևմտյան Իրանը,
Հարավային Միջագետքը և Միջերկրական ծովի ափամերձ
տարածքները։ Արարատյան դաշտի տարածքում
հիմնադրվել
են Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի և Էրեբունի քաղաք-
ամրոցները. վերջինիս անվան հետ է ընդունված կապել
Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի՝ Երևանի անունը։
Վանի թագավորությունից մեզ են հասել բազմաթիվ քարե
արձանագրություններ, բերդերի ու տաճարների
մնացորդներ, որոնք վկայում են պետության հարուստ
մշակույթի ու զարգացած պետական համակարգի մասին։
Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից սկսած Վանի թագավորությունը
թուլանում և անկում է ապրում Ասորեստանի և Հյուսիսային
Կովկասի ցեղերի՝ սկյութների ու կիմմերների դեմ
պատերազմների արդյունքում։ Ուրարտուի վերջին
թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609-590 (կամ 585)
թվականներին, որից հետո Վանի թագավորությունը
դադարել է գոյություն ունենալ։ Հայերը կամ նրանց
անմիջական նախնիները բնակվել են Վանի
թագավորության տարածքում, և նրան հաջորդած
Երվանդունյաց թագավորությունը եղել է զուտ հայկական։
Համաշխարհային պատմագիտության մեջ չկա միարժեք
կարծիք Վանի թագավորության և հայ ժողովրդի կապի
մասին։ Գիտնականների զգալի մասը առանձնացնում է
ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝
համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են
հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Վանի
թագավորության կործանումից հետո։ Ըստ մեկ այլ
վարկածի, որն ընդունվում է մի քանի հայ պատմաբանների
կողմից, Վանի կամ Արարատյան թագավորությունը ի
սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. 6-
րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող
դինաստիայի փոփոխություն։

You might also like