Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

https://news.am/arm/news/461791.

html

Փաշինյանի հետ հանդիպմանը՝


Աֆղանստանի նախագահը հիշել է
Աֆղանստանի արքայազններից
մեկի հայկական
ծագումնաբանությունը :

Վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ


հանդիպման ժամանակ Աֆղանստանի
նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի
հայկական ծագումնաբանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ
վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի


մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի եւ
Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի
պահպանվել) որդին էր:

Իսհաղ խանը հայտնի էր նաեւ «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը


արձանագրված է նաեւ Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական
պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-
Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում»,-գրել է նա:
https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1967061146665668

Vardan Voskanyan

14 juillet, 2018

Բրյուսելում կայացած շփումների շարքից, կարծում եմ՝ հատուկ պետք է


առանձնացնել ՀՀ վարչապետի և Աֆղանստանի նախագահի հանդիպումը։

Դատելով արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունից՝ երկկողմ զրույցի


ընթացքում Աֆղանստանի նախագահ Մուհամմադ Աշրաֆ Ղանի
Ահմադզայը հիշել է նաև այդ երկրի 19-րդ դարի էմիրներից մեկի որդուն՝
աֆղանական Թուրքեստանի (ժամանակին այդպես էր կոչվում
Աֆղանստանի հյուսիսային հատվածը) կառավարիչ Իսհաղ խանին, որը
ծնված լինելով դավանափոխ չեղած և քրիստոնյա մնացած հայուհի մորից,
նաև հայտնի էր «արմանիզադե» («հայի որդի») անվանումով։

Իսհաղ խանը 1888թ․ ապստամբելով Աֆղանստանի էմիր՝ իր հորեղբոր որդի


Աբդ ալ-Ռահման խանի դեմ, Մազարի Շարիֆ քաղաքում իրեն հռչակել էր
Թուրքեստանի էմիր և հավակնում էր նաև ողջ Աֆղանստանի գահին։

Նույն թվականի սեպտեմբերի 29-ին Ղազնիգաքի հովտում էմիր Աբդ ալ-


Ռահմանի և Իսհաղ խանի բանակների միջև տեղի ունեցած համառ
ճակատամարտում, վերջինս պարտություն է կրել լոկ պատահարի բերումով։

Երբ տանուլ տվող հակառակորդի զինվորները սկսել են դասալքել և անցնել


մարտին անձամբ չմասնակցող Իսհաղ խանի կողմը, նա կարծել է, թե իր զորքը
դադարեցրել է դիմադրությունը և լքել մարտադաշտը՝ արդյունքում կրելով
ցավալի պարտություն, ինչից հետո ապաստան է ստացել ռուսական
Թուրքեստանում, իսկ 1909թ․ 69 տարեկան հասակում կնքելով մահկանացուն,
թաղվել ներկայիս Ուզբեկստանում գտնվող Սամարղանդի «Խոջա Ահրար»
գերեզմանատանը։

#ՀայաստանԱֆղանստանբարեկամություն
Vardan Voskanyan

15 juillet, 2018

Չեմ դադարում զարմանալ պատմական իրադարձությունների թեև


ձևափոխված, սակայն մեր օրերում, ըստ էության, կրկնվող և տիպաբանորեն
գրեթե նույնական լինելու հանգամանքով։

Ժամանակակից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն»


առաքելության շրջանակներում թեև ընդհատված շարունակականությամբ,
բայց այսուհանդերձ պատմականորեն այս տարածքներում դեռևս վաղ
միջնադարում ներկայություն ունեցած միակ զորախումբը հայկականն է։

Եթե 5-րդ դարում հայկական զինուժը ներկայիս Աֆղանստանի արևելյան


հատվածներն ընդգրկող և Իրանի մաս կազմող Մեծ Խորասանում հեփթաղների
դեմ կռվում էր իրանական զորքի կազմում, ապա այսօր Աֆղանստանում
խաղաղապահ առաքելություն է իրականացնում գերմանական
հրամանատարության ներքո, այսինքն ստացվում է, որ այդ երկրում հայկական
զորախմբի գոյությունը ամենևին էլ նոր բան չէ, այլ ունի մոտ մեկ ու կես
հազարամյակի պատմական ավանդույթ։

#ՀայաստանԱֆղանստանբարեկամություն

You might also like