Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 2

Առցանց դիմում

(Նոյեմբեր – 2016թ.)

Անուն, ազգանուն:
Ռոբերտ Նազարյան

Էլ. փոստի հասցե:


xxx@yyyy.zz

Հեռախոսահամար:
xxx-xx-xx-xx

Իմ հաղորդագրությունը:

Հարգելի Վարչապետ Կարեն Կարապետյան,


Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ Վարչապետի պաշտոնը ստանձնելու համարձակության
համարֈ

Հարգելի Վարչապետ, Հայաստանը գիտա-տեքնիկական հզոր պետություն դարձնելու իմ


տեսլականը, չորս տարի անընդմեջ ես ներկայացրել եմ ՀՀ Նախագահին, ՀՀ Կառավարության
անդամներին, ՀՀ Ազգային խորհուրդին և ՀՀ Գիտությունների Ակադեմիային և այլն...

Խոսքը հիմնարար գիտության՝ տեսական ֆիզիկայի ասպարեզում մեր կատարած


հետազոտության մասին է, որը Հայաստանը կարող է դարձնել այդ ասպարեզի առաջատար
պետություն և ուխտատեղի արտասահմանյան ֆիզիկոսների համարֈ Եվ ամենալավագույն
մասը այն է որ բացի մեր աշխատությունը ըստ արժանավույնի գնահատելուց, մենք ոչ մի
ֆինանսական ներդրման պահանջ չունենքֈ

Մեր վերոնշյալ նախորդ դիմումները չարժանացան ոչ մի հասկացողության և արձագանքի...

Հույսի նոր շող առկայծեց երբ Դուք դարձաք Վարչապետ և հատկապես որ Դուք ունեք
տեքնիկական կրթությունֈ Ես նորից սկսեցի իմ տեսլականը ներկայացնել ՀՀ նորընտիր
Կառավարությանը, մանավանդ որ ԱՄՆ-ից մշտական բնակության վերադառնալու այս վեց
ամիսների ընթացքում մենք կարողացանք մեր տեսությունը վերատպագրել Հայաստանում՝
Հայերեն և Անգլերեն տարբերակով, և հետևաբար կարող էի ավելի առարկայական ու մատչելի
տեսքով ներկայացնել Հայաստանը հզորացնելու իմ տեսլականըֈ

Ի ուրախություն ինձ ես ունեցա մեկ դրական արձագանք Ձեր գլխավոր խորհրդական Պր.
Գագիկ Մարտիրոսյանից (սառույցը կամաց-կամաց սկսում է հալել...) և այս տարվա
Հոկտեմբերի 4-ին նա անձամբ ընդունեց ինձ ու խոստացավ ընթացք տալ իմ տեսլականինֈ Ես
դեռ սպասում եմ նրա պատասխանին...
1
Մեր տեսությունը համաոոտ կարելի է համարել որպես վակումից անսպառ ձրի էներգի
ստանալու տեսական հիմնավորումը, որը կարող է փորձարար ֆիզիկոսներին ուղորդել, թե
նրանք ինչպես կարողանան կառուցել այդ սարքըֈ Միջուկային էներգիա ստանալուց հետո սա
հաջորդ քայլն է որը մարդկությանը կտա մաքուր անսպառ էներգիաֈ

Ընդհանրապես իմ գիտա-քաղաքական հոդվածների հետ կարող եք ծանոթանալ այստեղ.


https://yerevan.academia.edu/RobertNazaryan

Ի մասնավորի մեր վերջին հրատարակած գրքերը կարող եք վերցնել այստեղից.


ա) Հայերեն տպագրությունը - https://www.academia.edu/28300342/Foundation_ATR_ARM
բ) Անգլերեն թարգմանությունը - https://www.academia.edu/28248080/Foundation_ATR_ENG

Իսկ այդ առիթով ՀՀ Նախագահին և ՀՀ Սպարապետին ուղարկած իմ նամակներին կարող եք


ծանոթանալ այստեղ.
գ) ՀՀ Նախագահին - https://www.academia.edu/9666825/My_Letter_to_President_Armenia
դ) ՀՀ Սպարապետին - https://www.academia.edu/9710167/Letter_to_Sparapet_of_Armenia

Հարգելի Վարչապետ, սույն նամակ գրելու շարժառիթը հանդիսացավ վերջերս Ձեր արած կոչը
որ «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք...»։ Ինձ իհարկե ցավ պատճառեց այդ կոչը,
որովհետև արդեն չորս տարի է որ ես տարբեր միջոցներով բարձրագոչում եմ այդ ծրագրի
մասին և այն ընկած է Ձեր կողքին և ոչ ոք չի մատնանշում այն Ձեզ...

Այս նամակով ես հայտնում եմ Ձեզ որ կա այդ ծրագիրը որ կարող է Աշխարհը բարեփոխել և


մարդկության համար ստեղծել մի նոր ոսկե դարաշրջանֈ

Այժմ ամեն ինչ կախված է Ձեզանից (ավելի ճիշտ Ձեր օգնականներից), որովհետև Դուք արդեն
տեղեկացված եք և եթե իսկապես ցանկանում եք Աշխարհը բարեփոխել, ապա ես միշտ կլինեմ
Ձեր կողքինֈ

Տարբեր հարցերի իմ առաջարկությունների և լուծումների մասին ես կհայտնեմ հաջորդ


նամակներովֈ

Հարգանքով՝

Ռոբերտ Նազարյան

Կեցցե՛ Հայաստանը

You might also like