My Letter To Ministry of Education

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 1

ՀՀ ԿԳ Նախարար Արայիկ Հարությունյանին,

Դիմում - Առաջարկ
(Լուսավորենք Աշխարհը Հայկական Հարաբերականության Տեսությամբ)

Ես տեսաբան ֆիզիկոս եմ և ունեմ հրատարակված աշխատություններ՝ հոդվածների ու գրքերի տեսքով


և իմ այդ գիտական ու քաղաքական հոդվածների մեծ մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ.
https://yerevan.academia.edu/RobertNazaryan (հոդվածները ներբեռնելու համար օգտագործեք ՖԲ-ի կապը)ֈ

Վերջին տաս տարվա ընթացքում, հատկապես 2013 թվականից սկսած, ես բազում անգամ դիմել եմ
Հայաստանի նախորդ իշխանություններին և հորդորել նրանց ուշադրություն դարձնել տեսական
ֆիզիկայի ասպարեզում մեր ստացած արդյունքներին, որովհետև դրանք ունեն շատ լուրջ գործնական
հետևանքներ՝ հատկապես այն որ հնարավոր է դատարկ տարածությունից կորզել անսպառ ձրի
էներգիաֈ Մենք պարզապես տեսականորեն հիմնավորել ենք այդպիսի էներգիա ստանալու
հնարավորությունը և անգամ ստացել համապատասխան բանաձևերֈ Նախորդ կառավարությունից մեր
հարցապնդումներին ուշադրություն դարձրեց միայն նախկին վարչապետի առաջին խորհրդական Պր.
Գագիկ Մարտիրոսյանը, ում հետ անձնական հանդիպման ժամանակ ներկայացրինք բոլոր անհրաժեշտ
փաստաթղթերըֈ Հավանաբար նախորդ կառավարության առաջնահերթությունները շատ արագ
փոխվեցին և իմ գիտական հայցը ընթացք չստացավ, նույնիսկ մնաց անպատասխանֈ

Դժբախտաբար մեր այժմյան նոր կառավարության մեջ նույնպես չկան մաթեմատիկոսներ կամ
ֆիզիկոսներ, որոնք կարող էին ավելի առարկայականորեն քննարկել մեր առաջադրությունները, բայց
համենայն դեպս ի դեմս Ձեզ, ես նորից ստիպված եմ Հայաստանի կառավարության ուշադրությունը
հրավիրել այս իրողության վրա, այլապես ես չեմ ների ինձ անհամարձակության համարֈ

Մեր նպատակն է եղել կառուցել աքսիոմատիկ ֆիզիկա, ինչպես Եվկլիդեսը իր 13 հատորների մեջ
կառուցեց աքիոմատիկ երկրաչափություն և այդ ասպարեզում տիրեց կատարյալ խաղաղությունֈ Նույն
վիճակն է տիրում այժմ տեսական ֆիզիկայում և մենք գրանցել ենք տեսական հաջողություններ այդ
ասպարեզում և կարող ենք հաստատել կատարյալ խաղաղություն տեսական ֆիզիկայի մեջֈ

Մենք կարողացել ենք առայժմ հրատարակել միայն երկու հատոր (Հայերեն և Անգլերեն), որոնք կարող
եք վերցնել այստեղից.

1. https://archive.org/details/Foundation_ATR_Revised
2. https://archive.org/details/Foundation_ATR_ENG
3. https://archive.org/details/Foundation_ATGR_ARM
4. https://archive.org/details/Foundation_ATGR_ENG

Միջազգային ֆրանկոֆոնիայի շեմին և համաժողովի ընթացքում պատվով դուրս գալու համար, մեր
ազգային վերածննդի այցեքարտը պետք է լինի մեր ստեղծած տեսության նոր բանաձևերը, որոնց
Աշխարհը տեսնում է առաջին անգամֈ Ֆրանկոֆոնյային այցելող հյուրերին, Զվարթնոցից դեպի Երևան
ճանապարհին, նրանց ոչ թե պետք է ողջունեն տարբեր ուտեստների կամ այլ անկապ բաների
գովազդային վահանակները, այլ նոր ստեղծված գիտական բանաձևերի պաստառները... Հյուրերին
կարելի է նվիրել այդ երկու հատորները որպես մեր նոր անկախ Հայաստանի գիտական սխրանք և այլնֈ

Չեմ ցանկանում այս նամակը ծանրաբեռնել շարադրելով բազում ուրիշ գաղափարներ, բայց եթե իմ այս
դիմում-առաջարկը ինչ որ կայծ կառաջացնի Ձեր հոգում, ապա կարող ենք հանդիպել և ավելի
հանգամանորեն քննարկել նմանատիպ այլ գաղափարներ և հարցեր...

Շնորհակալ եմ իմ նամակ կարդալու համարֈ

Ռոբերտ Նազարյան
(էլ. փոստի հասցեն)
22 Մայիսի 2018թ., Ք. Երևան

You might also like