Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 15

Ֆակուլտետ՝ Պատմություն և Իրավագիտություն

Բաժին՝ Պատմություն

Ուսուցում՝ բակալավր

Կուրս՝ չորրորդ

Առարկա՝ Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության


հիմունքներ

Թեմա՝ 1. Զանգվածային խոցման զենքերը, դրանցից պաշտպանվելու


վարժաձևերն ու եղանակները, 2. Քաղաքացիական պաշտպանության
համակարգը, խնդիրները

Ուսանող՝ Գյուլումյան Տիգրան

Դասախոս՝ Պ. Կարապետյան

2020
Հարց առաջին.

Զանգվածային խոցման զենքերը, դրանցից պաշտպանվելու


վարժաձևերն ու եղանակները:

Զանգվածային խոցման զենքերի ժամանակակից միջոցներից են հանդիսանում


միջուկային, քիմիական և մանրէաբանական (կենսաբանական) զենքերը:
Նեյտրոնային զենքը միջուկային զենքի տարատեսակներից է: Միջուկային զենքը
ներառում է միջուկային, ջերմամիջուկային կամ նեյտրոնային զինամթերքը և
դրանց կիրառման միջոցները: Այն ունի հզորությամբ զենքերի մյուս տեսակներին
նշանակալիորեն գերազանցող խոցող գործոններ:
Միջուկային պայթյունի խոցող գործոններն են` հարվածող ալիքը, լուսային
ճառագայթումը, ներթափանցող ռադիացիան, տեղանքի ռադիոակտիվ
վարակվածությունը և էլեկտրամագնիսական իմպուլսը: Հարվածող ալիքը
տարածվում է հսկայական արագությամբ: Շատ դեպքերում այն հանդիսանում է
հիմնական խոցող գործոն և ավերիչ ուժ ունի:
Կենդանի ուժի խոցման աստիճանը կախված է պայթյունի տեսակից ու
հզորությունից, պայթյունի հեռավորությունից և տեղանքի, ամրաշինական
կառույցների ու հաստիքային տեխնիկայի պաշտպանական հատկություններից:
Հարվածող ալիքն անձնակազմին կարող է հասցնել տարբեր աստիճանի
վնասվածքներ, իսկ սպառազինությունը, մարտական ու այլ տեխնիկան և
նյութական միջոցները կարող են վնասվել կամ ոչնչանալ:
Լուսային ճառագայթումն իրենից ներկայացնում է ուլտրամանուշակագույն և
ինֆրակարմիր ճառագայթների հոսք, տարածվում է ակնթարթորեն և բոլոր
ուղղություններով: Այն առաջացնում է մաշկի բաց տեղամասերի այրվածքներ,
կուրացում, սպառազինության որոշ մասերի բոցավառում, անգամ՝ մետաղների
հալում: Մարդու աչքերի համար մեծ վտանգ է ներկայացնում լուսային
ճառագայթումը գիշերը:
Լուսային ճառագայթման ինտենսիվությունը նշանակալիորեն թուլացնում են
մառախուղը, անձրևը և տեղացող ձյունը: Ներթափանցող ռադիացիան իրենից
ներկայացնում է գամմա ճառագայթների ու նեյտրոնների հոսք, որը տարածվում է
պայթյունի պահից բոլոր ուղղություններով, 10-15 վրկ ընթացքում:
Ներթափանցող ռադիացիայի խոցող ներգործությունը հիմնված է գամմա
ճառագայթների ու նեյտրոնների՝ կենդանի հյուսվածքների ատոմները իոնացնելու
հատկության վրա: Արդյունքում՝ մարդու օրգանիզմում խախտվում են կենսական
գործընթացները, և առաջանում է ճառագայթային հիվանդություն: Ներթափանցող
ռադիացիան թուլանում է. տանկի զրահից՝ 7-12 անգամ, 50 սմ հաստությամբ
աղյուսե պատից՝ 12 անգամ, խորշի հողային ծածկից՝ 3-7 անգամ:

Ռադիոակտիվ վարակվածությունն առաջանում է միջուկային լիցքի և


ռադիոակտիվ իզոտոպների տրոհումից: Ռադիոակտիվ նյութերի ճառագայթումը
նույնպես մարդկանց մոտ առաջացնում է ճառագայթային հիվանդություն:
Վերգետնյա միջուկային պայթյունի դեպքում լուսավորող գունդը հպվում է
գետնին, այնուհետև բարձրանում է վեր, իր հետ տանելով նաև հողը: Տրոհումից
առաջացած նյութերը և հողի մասնիկները ստեղծում են ռադիոակտիվ ամպ և
շարժվում քամու ուղղությամբ:
Ամպից գետնին թափվող ռադիոակտիվ նյութերը երկար ժամանակով վարակում
են տեղանքը, անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան, կառույցները և
մթերքը: Ռադիոակտիվ վարակից կարելի է պաշտպանվել տարատեսակ
ինժեներական կառույցներում, փակ մարտական մեքենաներում և այլ
թաքստոցներում: Էլեկտրամագնիսական իմպուլսը իրենից ներկայացնում է
կարճատև բարձր լարման էլեկտրական և մագնիսական դաշտեր, որոնց
արդյունքում խանգարվում է ռադիո և ռադիոտեղորոշման միջոցների
աշխատանքը: Նեյտրոնային զենքն իրենից ներկայացնում է փոքր հզորության
ջերմամիջուկային զինամթերք:
Դրա պայթյունի ժամանակ առաջանում է բարձր էներգիայով օժտված
նեյտրոնների պարունակությամբ ճառագայթում, որի արդյունքում խոցվում է
անձնակազմը: Քիմիական զենքը ներառում է թունավորող նյութերը (ԹՆ) և դրանց
կիրառման միջոցները: Մարդու օրգանիզմի վրա իրենց ազդեցության բնույթով
թունավորող նյութերը դասվում են հետևյալ խմբերին՝ նյարդակաթվածահարույց,
ընդհանուր թունավորման, մաշկաթարախահարույց, հեղձուցիչ, հոգեքիմիական և
գրգռիչ ազդեցության: Նյարդակաթվածահարույց թունավոր նյութերը (VX-գազեր,
զարին, զոման) իրենցից ներկայացնում են անգույն կամ թեթևակի դեղնավուն
հեղուկներ, համարյա առանց հոտի: Շնչառական օրգաններով, մաշկածածկույթով
և մարսողական ուղիներով ընկնելով մարդու օրգանիզմ, այդ նյութերն ազդում են
նյարդային համակարգի վրա: Թունավորումը կատարվում է արագ, առանց
թաքնված շրջանի: Կտրուկ նեղանում են բիբերը (միոզ), վատանում է
տեսողությունը, առաջանում է սրտխառնոց, թքարտադրություն, հևոց,
դժվարանում է շնչառությունը, խախտվում է շարժումների ներդաշնակությունը:
Ախտահարման առաջին նախանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես
հագնել հակագազը և անհատական դեղատուփում գտնվող ներարկիչ-պարկուճի
օգնությամբ ներարկել հակաթույնը (անտիդոտ): Ընդհանուր թունավորման
ազդեցության նյութերն են կապտաթթուն և քլորցիանը: Կապտաթթուն ըստ իր
ֆիզիկական հատկությունների անգույն, դառը նշի հոտով հեղուկ է, իսկ
քլորցիանը՝ յուրահատուկ սուր հոտով գազ: Ծանր թունավորման դեպքում
առաջանում է գիտակցության կորուստ: Ախտահարման առաջին նախանշանների
դեպքում (բերանում զգացվում է մետաղի և այրված շաքարի համ, կոկորդում
բորբոքում, գլխապտույտ) անհրաժեշտ է անհապաղ հագնել հակագազը, վերցնել
հակաթույնով սրվակը, կոտրել այն և ներարկել հակագազի դիմակ-սաղավարտի
տակից: Այդ պահին պետք է փակել աչքերը և շունչը պահել:
Մաշկաթարախահարույց է իպրիտը, որը սխտորի կամ մանանեխի հոտով մուգ
դարչնագույն հեղուկ է:
1. Ներարկիչ-պարկուճ՝ 1 - իրան, 2 - պատիճ, 3 - թասակ, 4 - ասեղ

Իպրիտով վարակված տեղամասերում երկար ժամանակ պահպանվում է


ախտահարվելու վտանգը: Իպրիտն ախտահարում է մաշկը, աչքերը և թոքերը: Այն
ունի մինչև մի քանի ժամ ազդեցության թաքնված շրջան: Իպրիտից
ախտահարվելու նախանշաններն են` արցունքահոսությունը, մաշկի
կարմրությունը, իսկ հետո՝ բշտիկների և վերքերի հայտնվելը: Իպրիտի
գոլորշիները շնչելիս կոկորդում չորություն է զգացվում, կուլ տալիս՝ ցավ, ձայնը
կոշտանում է: Իպրիտի՝ մաշկածածկույթին ընկնելու դեպքում, անհրաժեշտ է
արագ (4-6 րոպեից ոչ ուշ) վնասազերծել (հեռացնել) անհատական
հակաքիմիական փաթեթի օգնությամբ, իսկ աչքերը լվանալ ջրով: Հեղձուցիչ
ազդեցության թունավոր նյութերից են ֆոսգենը և դիֆոսգենը: Դրանք փտած խոտի
հոտով, անգույն գազեր են: Ախտահարման նախանշաններից են՝ քաղցրավուն
համը բերանում, հազը, շնչահեղձությունը, գլխապտույտը: Ախտահարվելիս
անհրաժեշտ է անմիջապես հագնել հակագազը, միջոցներ ձեռնարկել տաքանալու
և հանգստություն ապահովելու համար: Ախտահարման գոտուց դուրս գալուց
հետո պետք է խմել տաք ջուր, բայց ոչ մի դեպքում չի կարելի արհեստական
շնչառություն կատարել: Հոգեքիմիական թունավոր նյութերից է բի-զեթը: Այն
սպիտակ գույնի բյուրեղանման նյութ է, որը շնչառական օրգաններով ընկնելով
մարդու օրգանիզմ, առաջացնում է ժամանակավոր հոգեկան խանգարում:
Ախտահարվածը կորցնում է կապը իրեն շրջապատող իրականության հետ, նրա
մոտ հայտնվում են տեսողական և լսողական զգայապատրանքներ
(հալյուցինացիաներ): Դրանից պաշտպանվելու հուսալի միջոցը հակագազն է:
Գրգռող ազդեցության թունավոր նյութերից են սի-էսը, քլորացետոֆենոնը և
ադամսիտը: Դրանք պինդ, բյուրեղային նյութեր են: Այս թունավոր նյութերից
ախտահարվելու դեպքում անհրաժեշտ է դուրս գալ վարակված միջավայրից և
ջրով լվանալ աչքերը: Հակագազը դրանցից պաշտպանվելու հուսալի միջոց է:
Որպես մանրէաբանական (կենսաբանական) միջոց, վարակ տարածելու համար
հակառակորդը կարող է կիրառել հիվանդաբեր մանրէներ՝ ժանտախտի,
խոլերայի, ջրծաղիկի, տուլարեմիայի, այլ հարուցիչներ ու որոշ միկրոբների
արտադրած թույներ: Մանրէաբանական (կենսաբանական) վարակի արտաքին
նշաններն են՝ զինամթերքի պայթյունից հետո առաջացած օդաշղարշային
(աերոզոլային) ամպը, ինչպես նաև ռումբերի և բեռնարկղերի ընկած տեղում մեծ
քանակությամբ միջատների հայտնվելը: Այս կամ մյուս նախանշանների
առկայության դեպքում տրվում է անհատական պաշտպանական միջոցները
հագնելու հրաման և տեղեկացվում է հրամանատարին:

ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ


ԺԱՄԱՆԱԿ
Ստանալով հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառման
անմիջական վտանգի և սկսելու նախազգուշացման ազդանշան, զինվորը
շարունակում է կատարել առաջադրված խնդիրը և պաշտպանական միջոցները
բերում է «պատրաստ» դրության: Ռադիոակտիվ վարակի դեպքում՝ «Ռադիացիոն
վտանգ», իսկ քիմիական ու մանրէաբանական (կենսաբանական) վարակի
դեպքում՝ «Քիմիական տագնապ» ազդանշանների ազդարարման ժամանակ
հետիոտն կամ բաց մեքենայի վրա գործող զինվորը, շարունակելով կատարել
մարտական խնդիրը, հագնում է անհատական պաշտպանական միջոցները, իսկ
փակ մեքենայում գտնվելիս հագնում է միայն հակագազը: Անհատական
պաշտպանական միջոցները հանում են միայն ավագ հրամանատարի
թույլտվությամբ: ՆԵՐԱՐԿԻՉ-ՊԱՐԿՈՒՃԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ Ներարկիչ-
պարկուճը (նկ.1) գտնվում է անհատական դեղատուփի N1 բնիկում: Թունավոր
նյութերով խոցվելու դեպքում անհրաժեշտ է այն անմիջապես ներարկել մաշկի
տակ: Ներարկիչ-պարկուճը բաղկացած է իրանից (բարակ պատերով
պլաստմասսայե անոթ), որի գլխիկին պտուտակված է ներարկման ասեղով
փողակը: Ներարկիչ-պարկուճի ասեղը մանրէազերծված է և պաշտպանված
փողակի վրա ամուր հագցված թասակով: Իրանը լցված է դեղորայքով և
հերմետիկորեն զոդված: Ներարկիչ-պարկուճն օգտագործելու համար (նկ.2)
անհրաժեշտ է այն հանել դեղատուփից, ձախ ձեռքով բռնել փողակի կողավոր
եզրից, աջով՝ իրանից, և իրանը պտտեցնելով ժամացույցի սլաքի ուղղությամբ
մինչև վերջ, հանել թասակը: Այնուհետև, բռնելով ներարկիչ-պարկուճի փողակից,
ասեղը մինչև փողակը պետք է մտցնել մարմնի փափուկ հյուսվածքների մեջ, դրա
համար հարմար ու հասանելի տեղում մատներով սեղմել պարկուճի իրանը,
ներարկել դրա պարունակությունը և, առանց մատները բացելու, հանել ասեղը:
Շտապ դեպքերում կարելի է դեղորայքը ներարկել առանց հագուստը հանելու:
Ներարկումը կարելի է կրկնել, եթե թունավորման նախանշանները չանցնեն:

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ ԶԵՆՔԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ


ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՎԱՐԺԱՁԵՎԵՐԸ
Զանգվածային խոցման զենքերի ժամանակակից միջոցներից են հանդիսանում
միջուկային, քիմիական և մանրէաբանական (կենսաբանական) զենքերը:
Նեյտրոնային զենքը միջուկային զենքի տարատեսակներից է: Միջուկային զենքը
ներառում է միջուկային, ջերմամիջուկային կամ նեյտրոնային զինամթերքը և
դրանց կիրառման միջոցները: Այն ունի հզորությամբ զենքերի մյուս տեսակներին
նշանակալիորեն գերազանցող խոցող գործոններ: Միջուկային պայթյունի խոցող
գործոններն են` հարվածող ալիքը, լուսային ճառագայթումը, ներթափանցող
ռադիացիան, տեղանքի ռադիոակտիվ վարակվածությունը և
էլեկտրամագնիսական իմպուլսը: Հարվածող ալիքը տարածվում է հսկայական
արագությամբ: Շատ դեպքերում այն հանդիսանում է հիմնական խոցող գործոն և
ավերիչ ուժ ունի: Կենդանի ուժի խոցման աստիճանը կախված է պայթյունի
տեսակից ու հզորությունից, պայթյունի հեռավորությունից և տեղանքի,
ամրաշինական կառույցների ու հաստիքային տեխնիկայի պաշտպանական
հատկություններից: Հարվածող ալիքն անձնակազմին կարող է հասցնել տարբեր
աստիճանի վնասվածքներ, իսկ սպառազինությունը, մարտական ու այլ
տեխնիկան և նյութական միջոցները կարող են վնասվել կամ ոչնչանալ: Լուսային
ճառագայթումն իրենից ներկայացնում է ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր
ճառագայթների հոսք, տարածվում է ակնթարթորեն և բոլոր ուղղություններով: Այն
առաջացնում է մաշկի բաց տեղամասերի այրվածքներ, կուրացում,
սպառազինության որոշ մասերի բոցավառում, անգամ՝ մետաղների հալում:
Մարդու աչքերի համար մեծ վտանգ է ներկայացնում լուսային ճառագայթումը
գիշերը: Լուսային ճառագայթման ինտենսիվությունը նշանակալիորեն թուլացնում
են մառախուղը, անձրևը և տեղացող ձյունը: Ներթափանցող ռադիացիան իրենից
ներկայացնում է գամմա ճառագայթների ու նեյտրոնների հոսք, որը տարածվում է
պայթյունի պահից բոլոր ուղղություններով, 10-15 վրկ ընթացքում: Ներթափանցող
ռադիացիայի խոցող ներգործությունը հիմնված է գամմա ճառագայթների ու
նեյտրոնների՝ կենդանի հյուսվածքների ատոմները իոնացնելու հատկության վրա:
Արդյունքում՝ մարդու օրգանիզմում խախտվում են կենսական գործընթացները, և
առաջանում է ճառագայթային հիվանդություն: Ներթափանցող ռադիացիան
թուլանում է. տանկի զրահից՝ 7-12 անգամ, 50 սմ հաստությամբ աղյուսե պատից՝
12 անգամ, խորշի հողային ծածկից՝ 3-7 անգամ: Նկ. 1. Ներարկիչ-պարկուճ՝ 1 -
իրան, 2 - պատիճ, 3 - թասակ, 4 - ասեղ Ռադիոակտիվ վարակվածությունն
առաջանում է միջուկային լիցքի և ռադիոակտիվ իզոտոպների տրոհումից:
Ռադիոակտիվ նյութերի ճառագայթումը նույնպես մարդկանց մոտ առաջացնում է
ճառագայթային հիվանդություն: Վերգետնյա միջուկային պայթյունի դեպքում
լուսավորող գունդը հպվում է գետնին, այնուհետև բարձրանում է վեր, իր հետ
տանելով նաև հողը: Տրոհումից առաջացած նյութերը և հողի մասնիկները
ստեղծում են ռադիոակտիվ ամպ և շարժվում քամու ուղղությամբ: Ամպից գետնին
թափվող ռադիոակտիվ նյութերը երկար ժամանակով վարակում են տեղանքը,
անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան, կառույցները և մթերքը:
Ռադիոակտիվ վարակից կարելի է պաշտպանվել տարատեսակ ինժեներական
կառույցներում, փակ մարտական մեքենաներում և այլ թաքստոցներում:
Էլեկտրամագնիսական իմպուլսը իրենից ներկայացնում է կարճատև բարձր
լարման էլեկտրական և մագնիսական դաշտեր, որոնց արդյունքում խանգարվում
է ռադիո և ռադիոտեղորոշման միջոցների աշխատանքը: Նեյտրոնային զենքն
իրենից ներկայացնում է փոքր հզորության ջերմամիջուկային զինամթերք: Դրա
պայթյունի ժամանակ առաջանում է բարձր էներգիայով օժտված նեյտրոնների
պարունակությամբ ճառագայթում, որի արդյունքում խոցվում է անձնակազմը:
Քիմիական զենքը ներառում է թունավորող նյութերը (ԹՆ) և դրանց կիրառման
միջոցները: Մարդու օրգանիզմի վրա իրենց ազդեցության բնույթով թունավորող
նյութերը դասվում են հետևյալ խմբերին՝ նյարդակաթվածահարույց, ընդհանուր
թունավորման, մաշկաթարախահարույց, հեղձուցիչ, հոգեքիմիական և գրգռիչ
ազդեցության: Նյարդակաթվածահարույց թունավոր նյութերը (VX-գազեր, զարին,
զոման) իրենցից ներկայացնում են անգույն կամ թեթևակի դեղնավուն հեղուկներ,
համարյա առանց հոտի: Շնչառական օրգաններով, մաշկածածկույթով և
մարսողական ուղիներով ընկնելով մարդու օրգանիզմ, այդ նյութերն ազդում են
նյարդային համակարգի վրա: Թունավորումը կատարվում է արագ, առանց
թաքնված շրջանի: Կտրուկ նեղանում են բիբերը (միոզ), վատանում է
տեսողությունը, առաջանում է սրտխառնոց, թքարտադրություն, հևոց,
դժվարանում է շնչառությունը, խախտվում է շարժումների ներդաշնակությունը:
Ախտահարման առաջին նախանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես
հագնել հակագազը և անհատական դեղատուփում գտնվող ներարկիչ-պարկուճի
օգնությամբ ներարկել հակաթույնը (անտիդոտ): Ընդհանուր թունավորման
ազդեցության նյութերն են կապտաթթուն և քլորցիանը: Կապտաթթուն ըստ իր
ֆիզիկական հատկությունների անգույն, դառը նշի հոտով հեղուկ է, իսկ
քլորցիանը՝ յուրահատուկ սուր հոտով գազ: Ծանր թունավորման դեպքում
առաջանում է գիտակցության կորուստ: Ախտահարման առաջին նախանշանների
դեպքում (բերանում զգացվում է մետաղի և այրված շաքարի համ, կոկորդում
բորբոքում, գլխապտույտ) անհրաժեշտ է անհապաղ հագնել հակագազը, վերցնել
հակաթույնով սրվակը, կոտրել այն և ներարկել հակագազի դիմակ-սաղավարտի
տակից: Այդ պահին պետք է փակել աչքերը և շունչը պահել:
Մաշկաթարախահարույց է իպրիտը, որը սխտորի կամ մանանեխի հոտով մուգ
դարչնագույն հեղուկ է: Նկ. 2. Ներարկիչ-պարկուճի օգտագործման կարգը
Իպրիտով վարակված տեղամասերում երկար ժամանակ պահպանվում է
ախտահարվելու վտանգը: Իպրիտն ախտահարում է մաշկը, աչքերը և թոքերը: Այն
ունի մինչև մի քանի ժամ ազդեցության թաքնված շրջան: Իպրիտից
ախտահարվելու նախանշաններն են` արցունքահոսությունը, մաշկի
կարմրությունը, իսկ հետո՝ բշտիկների և վերքերի հայտնվելը: Իպրիտի
գոլորշիները շնչելիս կոկորդում չորություն է զգացվում, կուլ տալիս՝ ցավ, ձայնը
կոշտանում է: Իպրիտի՝ մաշկածածկույթին ընկնելու դեպքում, անհրաժեշտ է
արագ (4-6 րոպեից ոչ ուշ) վնասազերծել (հեռացնել) անհատական
հակաքիմիական փաթեթի օգնությամբ, իսկ աչքերը լվանալ ջրով: Հեղձուցիչ
ազդեցության թունավոր նյութերից են ֆոսգենը և դիֆոսգենը: Դրանք փտած խոտի
հոտով, անգույն գազեր են: Ախտահարման նախանշաններից են՝ քաղցրավուն
համը բերանում, հազը, շնչահեղձությունը, գլխապտույտը: Ախտահարվելիս
անհրաժեշտ է անմիջապես հագնել հակագազը, միջոցներ ձեռնարկել տաքանալու
և հանգստություն ապահովելու համար: Ախտահարման գոտուց դուրս գալուց
հետո պետք է խմել տաք ջուր, բայց ոչ մի դեպքում չի կարելի արհեստական
շնչառություն կատարել: Հոգեքիմիական թունավոր նյութերից է բի-զեթը: Այն
սպիտակ գույնի բյուրեղանման նյութ է, որը շնչառական օրգաններով ընկնելով
մարդու օրգանիզմ, առաջացնում է ժամանակավոր հոգեկան խանգարում:
Ախտահարվածը կորցնում է կապը իրեն շրջապատող իրականության հետ, նրա
մոտ հայտնվում են տեսողական և լսողական զգայապատրանքներ
(հալյուցինացիաներ): Դրանից պաշտպանվելու հուսալի միջոցը հակագազն է:
Գրգռող ազդեցության թունավոր նյութերից են սի-էսը, քլորացետոֆենոնը և
ադամսիտը: Դրանք պինդ, բյուրեղային նյութեր են: Այս թունավոր նյութերից
ախտահարվելու դեպքում անհրաժեշտ է դուրս գալ վարակված միջավայրից և
ջրով լվանալ աչքերը: Հակագազը դրանցից պաշտպանվելու հուսալի միջոց է:
Որպես մանրէաբանական (կենսաբանական) միջոց, վարակ տարածելու համար
հակառակորդը կարող է կիրառել հիվանդաբեր մանրէներ՝ ժանտախտի,
խոլերայի, ջրծաղիկի, տուլարեմիայի, այլ հարուցիչներ ու որոշ միկրոբների
արտադրած թույներ: Մանրէաբանական (կենսաբանական) վարակի արտաքին
նշաններն են՝ զինամթերքի պայթյունից հետո առաջացած օդաշղարշային
(աերոզոլային) ամպը, ինչպես նաև ռումբերի և բեռնարկղերի ընկած տեղում մեծ
քանակությամբ միջատների հայտնվելը: Այս կամ մյուս նախանշանների
առկայության դեպքում տրվում է անհատական պաշտպանական միջոցները
հագնելու հրաման և տեղեկացվում է հրամանատարին:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ՏԵՂԱՆՔՈՒՄ Տեղանքի վարակված


տեղամասերը (շրջանները), կախված իրավիճակից, կարելի է շրջանցել կամ
հաղթահարել` օգտագործելով անհատական կամ խմբային պաշտպանական
միջոցները: Սովորաբար ռադիոակտիվ վարակի գոտիները հաղթահարում են
առավելագույն արագությամբ, որն ապահովում է անձնակազմի նվազագույն
ճառագայթահարումը և հեռավորությամբ, որը բացառում է մեքենաների
փոխադարձ փոշոտումը: Չոր եղանակին, ռադիոակտիվ վարակի գոտիներում
գործելիս, տեղանքում կամ բաց ավտոմեքենաներում գտնվող անձնակազմը
հագնում է շնչադիմակներ, պաշտպանական թիկնոցներ, գուլպաներ ու
ձեռնոցներ, քիմիական և մանրէաբանական (կենսաբանական) վարակի
գոտիներում՝ հակագազեր, պաշտպանական թիկնոցներ, գուլպաներ, ձեռնոցներ,
փակ զրահափոխադրիչներում՝ միայն հակագազեր, հետևակի մարտական
մեքենաներում և տանկերում միացնում են ԶԽԶ պաշտպանության համակարգը:
Գտնվելով վարակված տեղամասերում՝ անհրաժեշտ է խստորեն պահպանել
անվտանգության կանոնները: Չի կարելի պառկել կամ նստել գետնին, եթե դա չի
պահանջում մարտական խնդիրը, վերցնել կողմնակի առարկաներ կամ դիպչել
դրանց, խմել, ծխել, առանց հրամանատարի թույլտվության հանել անհատական
պաշտպանական միջոցները: Թունավոր նյութերով և մանրէաբանական
(կենսաբանական) միջոցներով վարակված տեղանքում կերակուր պատրաստելը և
ուտելն արգելվում է: Դա թույլատրվում է միայն հատուկ սարքավորված
թաքստոցներում և մեքենաներում:

ՀԱՐՑ 2. Քաղաքացիական պաշտպանության համակարգը, խնդիրները

ՔՊ-ն միջոցառումների համակարգ է` ուղղված բնակչության և նյութական


արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը
ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ՀՀ
Ազգային ժողովի (ԱԺ) կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:

ՔՊ համակարգը ներառում է պետական կառավարման և տեղական


ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները : Պետությունը ՔՊ
խնդրիներին պատրաստվում է նախապես խաղաղ պայմաններում: ՔՊ
համակարգի ղեկավար կազմը ՀՀ վարչապետը ՀՀ ՔՊ պետն է : ՔՊ բնագավառում
ՀՀ կառավարության լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարությունն է (ԱԻՆ): ՀՀ նախարարները (գերատեսչությունների
ղեկավարները), մարզպետները (Երևանի քաղաքապետը), համայնքների և
կազմակերպությունների ղեկավարները, համապատասխանաբար
նախարարությունների (գերատեսչությունների), մարզերի (Երևան քաղաքի),
համայնքների և կազմակերպությունների ՔՊ պետերն են :
5.2. Համակարգի գործունեության իրավական ապահովման հիմքերը Համակարգի
գործունեության իրավական ապահովման հիմքերն են`  ՀՀ սահմանադրությունը
(1995 թ. հուլիս, 2005 թ. նոյեմբեր),  ՀՀ միջազգային պայմանագրերը:  ՀՀ օրենքը
 ԱԻ-ում բնակչության պաշտպանության մասին (1998 թ. դեկտեմբեր),

 ՔՊ մասին (2002 թ. մարտ),

 Սեյսմիկ պաշտպանության մասին (2002 թ. հունիս),

 Հայաստանի փրկարար ծառայության մասին (2005 թ. հուլիս),

 Հրդեհային անվտանգության մասին (2001 թ. ապրիլ),

 Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին (2004 թ. մայիս), - ՀՀ


կառավարության որոշումը

 Վտանգավոոր տարածքներից բնակչության տարհանման կարգը հաստատելու


մասին (1999 թ. մարտ),

 ՀՀ տարածքում ԱԻ-ի առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը


հաստատելու մասին (2005 թ. նոյեմբեր),

 ՀՀ տարածքում ԱԻ-ի առաջացման մասին տեղեկատվության ստացման և


ազդարարման կարգը հաստատելու մասին (2003 թ. հոկտեմբեր),

 Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահվելու կարգը


հաստատելու մասին (2000 թ. հոկտեմբեր),
 Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին (2000 թ. սեպտեմբեր)
և ոլորտին առնչվող այլ իրավական ակտեր: 5.3. ՀՀ քաղաքացիների իրավունքներն
ու պարտականությունները ՔՊ բնագավառում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով.  պարտավոր է մասնակցել ԱԻ-ի
հետևանքներից բնակչության պաշտպանության միջոցառումների
իրականացմանը, 61  իրավունք ունի ստանալ ԱԻ-ի հետևանքով իր կրած
վնասների փոխհատուցում, ինչպես նաև` ճշգրիտ տեղեկություն ԱԻ-ի, դրանց
առաջացման վտանգի և իր պաշտպանվածության աստիճանի մասին: ԱԻ-ում
քաղաքացիների սեփականության օտարումը կամ ժամանակավոր օգտագործումը
հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել
նախնական համարժեք փոխհատուցմամբ (միայն կյանքի փրկության հետ
կապված փրկարարական աշխատանքների նպատակահարմար իրականացման
համար)` ՀՀ կառավարության սահմանած կարգով :
ՔՊ և ԱԻ համակարգի գլխավոր խնդիրները ԱԻ-ի և պատերազմի ժամանակ
ՔՊ և ԱԻ համակարգի գլխավոր խնդիրներն են.
1. բնակչության հուսալի պաշտպանության ապահովումը,
2. հատուկ, կարևորագույն, պետական և ռազմավարական նշանակության, բարձր
վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող
օբյեկտների կայուն աշխատանքի ապահովումը,
3. խոցված օջախներում փրկարարական և անհետաձգելի
վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը,
4. բնակչության ազդարարումը: Բնակչության հուսալի պաշտպանության
ապահովմանն ուղղված հիմնական միջոցառումներից են. - ազդարարման
համակարգի կայուն աշխատանքի ապահովումը, - բնակչության ապահովումը ՔՊ
պաշտպանական կառույցներով և անհատական պաշտպանական միջոցներով, -
տարհանման միջոցառումները, - կենսապահովման ապահովագրական
պաշարների ստեղծումը, - բնակչությանը տարաբնույթ ԱԻ-ում վարքի կանոնների
ուսուցանումը և այլն: Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների հուսալի
աշխատանքի ապահովմանն ուղղված հիմնական միջոցառումներից են. -
արտադրական հիմնական ֆոնդերի պաշտպանության կազմակերպումը, -
արտադրական տեխնոլոգիաների կայունության բարձրացումը, -
նյութատեխնիկական միջոցների, հումքի պաշարների ստեղծումը, -
այլընտրանքային էներգիայի աղբյուրների և էներգակիրների ապահովագրական
պաշարների ստեղծումը, - օբյեկտների պաշտպանության ուժեղացումը, -
արտադրական հերթափոխների վերադասավորումը և այլն:

Գրականություն և հղումներ:

1. Ս. Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Գ. Հ. ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ, 2017
2. ՀՀ Պաշտպանության Նախարարության հանդես,

http://www.hayzinvor.am/28644.html, թեմա՝ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ


ԶԵՆՔԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ
ՎԱՐԺԱՁԵՎԵՐԸ

You might also like