Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 2

Կարապը

Լև Տոլստոյ
Աշուն էր: Կարապները չվում էին տաք երկրներ: Նրանք թռչում էին
ծովերի վրայով, թռչում էին գիշեր ու ցերեկ՝ առանց հանգստանալու:Նրանց
թևերը հոգնել էին:

Առջևից թռչում էին մեծ ու ուժեղ կարապները,իսկ ետևից՝ փոքրերն ու


թույլերը:Մի երիտասարդ կարապ ետ էր մնում երամից.ուժասպառ էր եղել:
Վերջին անգամ նա թափահարեց թևերը, բայց չկարողացավ թռչել:Կարապն
իջավ ներքև: Նա մոտենում էր ջրին, իսկ ընկերների երամը հեռանում էր:
Կարապն իջավ ջրին, ծալեց թևերը: Ծովի ալիքները բարձրացան ու սկսեցին
օրորել նրան: Ընկերները շատ էին հեռացել. նրանց ձայնը չէր լսվում: Նա ետ
թեքեց բարալիկ վիզը ու փակեց աչքերը: Ծովն օրորում էր նրան:
Լուսադեմին թեթև քամի բարձրացավ:Ջուրը ցողվեց կարապի գեղեցիկ
պարանոցին: Կարապը բացեց աչքերը:Արևելքում բացվում էր արշալույսը,
գունատվում էին աստղերը և լուսինը:Թռչունն ազատ շունչ քաշեց, առաջ
պարզեց վիզը, բացեց թևերը ու բարձրացավ:Նա բարձրացավ վեր…ջուրը
մնաց ներքևում: Կարապը մենակ թռավ դեպի այն կողմը, ուր տաք երկրներն
էին, ուր թռել էին իր ընկերները:

Հարցեր և առաջադրանքներ:

1.Անհասկանալի բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ


բացատրի՛ր:

2. Նշի՛ր արշալույսի տեսարանը:


3. Պատմությունը բաժանի՛ր հատվածների և այդ հատվածների համար նոր
վերնագրեր մտածի՛ր:

4.Պատմությունից առանձնացրո՛ւ

ա) ամենագեղեցիկ հատվածը

բ) ամենահուզիչ հատվածը

գ) ամենատխուր հատվածը

4. Ի՞նչ չվող թռչուններ գիտես: Թվարկի՛ր: Նրանցից մեկի մասին նյութ


պատրաստի՛ր (Power Point ծրագրով):

You might also like