2 Varq-Tesakner

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Դասախոսություն 2.

Սոցիալական վարքի տիպերը

Վարքաբանության շրջանակներում առանձնացվում են վարքի շատ տարբեր


տիպեր: Օրինակ. գործող նորմերին սոցիալական վարքի համապատասխանության
տեսանկյունից առանձնացնում են վարքի այնպիսի տիպեր, ինչպիսիք են՝ ադեկվատ
վարքը և ոչ ադեկվատ վարքը: Վարքի դրսևորման նպատակները հաշվի առնելով՝
առանձնացնում են սոցիալական վարքի այնպիսի տիպեր, ինչպիսիք են՝ կոնֆորմ
վարքը, իրավախախտ վարքը, կոնֆլիկտային վարքը, ցուցադրական վարքը,
ագրեսիվ վարքը: Կենսական նպատակների և անձի առջև դրված խնդիրների
իրագործման տեսանկյունից ներկայացվում են սոցիալական վարքի այնպիսի
տիպեր, ինչպիսիք են՝ բնական վարքը և արարողակարգային վարքը : Բնական վարքը
դրսևորվում է բնական իրավիճակներում անձի նպատակների իրագործման և
խնդիրների լուծման համար, իսկ արարողակարգայինը բնորոշ է արհեստականորեն
ձևավորված իրադարձություններին, արարողություններին, որոնց ընթացքում անձը
հետևում է խմբային ընդհանուր կանոններին և ընդունված վարքաձևերին՝
ներառվելով արարողակարգային փոխազդեցության մեջ և դրանով նպաստելով
սոցիալական համակարգի կայունությանը:

Ինչպես կարող ենք տեսնել, սոցիալական վարքի տիպերը բավականին շատ են,
սակայն շեղվող վարքի ուսումնասիրության տեսանկյունից ավելի մեծ
հետաքրքրություն ներկայացնում է շեղվող վարքի սոցիոլոգիայի (դեվիանտալոգիայի)
շրջանակներում առանձնացվող հետևյալ տիպաբանությունը:

1. նորմատիվ վարք,
2. մարգինալ վարք,
3. ոչ ստանդարտ վարք,
4. պաթոլոգիկ վարք:

Անդրադառնալով նորմատիվ վարքին, պետք է նշել, որ դա այն վարքն է, որը


համապատասխանում է սոցիալական նորմերին, հասարակությունում ընդունված
սպասումներին և արժեքներին, այն բնորոշ է հասարակության անդամների
մեծամասնությանը և արժանանում է հասարակության անդամների հավանությանը:
Նման վարք դրսևորող անձինք համարվում են սոցիալական միջավայրին
ադեկտվատորեն ադապտացված անձինք, ովքեր դրսևորում են իրավիճակին
համապատասխան վարք: Նորմատիվ վարքի ամրապնդման և հիմնական
աղբյուրները հետյալն են.

 Սոցիալական բնազդ, որի ներքո հասկանում ենք անձի հակվածությունը և


պատրաստակամությունը գործելու տվյալ հասարակության նորմատիվ
համակարգի շրջանակներում: Սովորաբար, սոցիալական բնազդի միջոցով
անձը դա անում է ենթագիտակցորեն կամ նախօրոք չմտածված և
չպլանավորված կերպով:
 Բարոյական ներքին արժեքներ, նորմերը, օրինակ՝ պատասխանատվության
զգացում, մեղքի զգացում և այլն: Սոցիալական բնազդը և անձի ներքին
բարոյական արժեքները ձևավորում են ներքին վերահսկողության
համակարգը:
 Վախ պատժված լինելու հանդեպ
 սոցիալական միջավայրի ազդեցությամբ, մասնավորապես՝ սոցիալական
նորմերից, որոշակի հավատալիքներից կամ գաղափարներից ելնելով, օրինակ՝
քաղաքական գաղափարախոսություն, կրոնական գաղափարախոսություն և
այլն:

Այսպիսով, տվյալ գործոնների առկայության և հատկապես համակցված


ազդեցության դեպքում անձը կարողանում է կառուցել իր վարքը տվյալ միջավայրում
գործող սոցիալական նորմերին համապատասխան կարգով: Ելնելով տվյալ
գործոնների բնույթից՝ իրավագիտական գրականության մեջ առանձնացվում են նաև
օրենքի պահպանմանը բերող հետևյալ պայմանները.

1. օրենքին հարկադրաբար հնազանդվելը, երբ կարգ ու կանոնին հետևում են զուտ


պատժից խուսափելու համար,

2. օրենքի ընդունման և կարևորման հանգամանքը, երբ կարգ ու կանոնին հետևում են


հիմնականում համարելով այն արդարացի և բարոյական արժեքներին
համապատասխանող:

Մարգինալ կամ սահմանային վարքն այն վարքն է, որը գտնվում է ոչ ստանդարտ և


նորմատիվ վարքաձևերի միջև, այսինքն, սոցիալական նորմերի սահմանագծին, իսկ
երբեմն էլ՝ սոցիալական նորմերի ընդունելի շրջանակներից մի փոքր դուրս:
Նմանատիպ վարք դրսևորող անձինք սովորաբար հասարակությունում
լարվածություն են առաջացնում և արժանանում հասարակության անդամների
մեծամասնության խուսափողական կամ զգուշացնող վերաբերմունքին:

3. Ոչ ստանդարտ վարքաձևը բնութագրվում է որպես տվյալ ժամանակաշրջանում


տվյալ հասարակության մեջ գործող սոցիալական նորմերին չհամապատասխանող
վարքաձև, որը կարելի է բաշխել երկու հիմնական տարատեսակների.

 Կրեատիվ կամ ստեղծագործական վարք, որը դրսևորող անձինք սովորաբար


առաջնորդվում են նորարարական և հասարակության անդամների
մեծամասնության տեսանկյունից տարօրինակ գաղափարներով: Այս վարքը
կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել տվյալ հասարակությունում
գործող նորմերի շարքում, այնուամենայնիվ այն դուրս է նորմերի ընդունելի
շրջանագծից և կարող է բախվել հասարակության անդամների հակազդմանը /
Ջ. Բրունո, նկարիչներ, արվեստագետներ/:
 Շեղվող վարք

Եթե կրեատիվ կամ ստեղծագործական վարքը կարող է լինել առաջադիմական,


արդյունավետ՝ հասարակության հետագա զարգացման տեսանկյունից և
կառուցողական, ապա շեղվող վարքը, ի տարբերություն վերջինիս,
ապակառուցողական է, ինքնաքայքայիչ և անարդյունավետ հասարակության
բարօրրության տեսանկյունից: Այն չի արժանանում հասարակության անդամների
հավանությանը, քանի որ խախտում է տվյալ հասարակությունում գործող նորմերը
և համարվում է ապահարմարման արդյունք:

4.<<Պաթոլոգիական վարք>> հասկացությունն առավելապես բժշկական


հասկացություն է և համարվում է այն վարքը, որը շեղվում է բժշկական նորմերից: Այն
ունենում է դրսևորման կոնկրետ ախտանիշներ, բերում է տվյալ անձի
աշխատունակության և արտադրողականության մակարդակի նվազմանը,
հիմնականում արժանանում է հասարակության անդամների կարեկցանքին կամ վախ
է առաջացնում նրանց մոտ: Ընդհանուր առմամբ՝ պաթոլոգիական վարք դրսևորող
անձինք գործում են իրավիճակին ոչ համապատասխան, այսինքն՝ նրանց
սոցիալական կոմպետենտության մակարդակը բավականին ցածր է:

Շեղվող վարքի միջազգային տերմինը <<դևիանտ>> վարքն է, որն առաջացել է


<<deviatio>>-շեղում լատիներեն բառից: Շեղվող վարքը մշտապես գտնվել և
շարունակում է լինել գիտնականների ու հետազոտողների ուշադրության
կենտրոնում, սակայն վերջինիս ստույգ և միանշանակ սահմանման հետ կապված են
բազմաթիվ խնդիրներ: Դրա պատճառներից մեկն այն է, որ շեղվող վարքը
փոփոխական հասկացություն է. տարբեր հասարակություններում տարբեր
վարքաձևեր են համարվում շեղվող, իսկ մյուս պատճառը կայանում է նրանում, որ
շեղվող վարքը միջդիսցիպլինար հասկացություն է, այսինքն, տարբեր գիտական
մոտեցումների շրջանակներում տարբեր կերպ է մեկնաբանվում: Ընդհանուր առմամբ,
դա այն վարքն է, որը շեղվում է տվյալ հասարակությունում գործող սոցիալական
նորմերից և արժեքներից: Սոցիոլոգիայում այն դիտվում է որպես սոցիալական
երևույթ, որը հակասում է տվյալ հասարակությունում ընդունված սոցիալական
նորմերին և հասարակական սպասումներին: Սակայն կարևոր է նշել այն
հանգամանքը, որ շեղվող վարքը հանդես է գալիս ոչ միայն որպես վարք, որը շեղվում
է հասարակությունում ընդունված նորմերից, այլ նաև որակվում է որպես այդպիսին
հասարակության կողմից:

You might also like