Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 11

Կուրսային և ավարտական աշխատանքների

պատրաստման և գնահատման համակարգը

Աշխատանքների պատրաստման և գնահատման ընթացակարգը


1. Ուսումնական տարվա սկզբին՝ մինչև սեպտեմբերի 10-ը, դասախոսներն էլեկտրոնային
տարբերակով ամբիոնին են ներկայացնում այն թեմաները, որոնց շրջանակներում
պատրաստ են աշխատանքներ ղեկավարել: Ներկայացվող թեմաները պետք է ներառեն
բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերը:
2. Ամբիոնի՝ ուսումնական տարվա առաջին նիստում թեմաները քննարկվում և հաստատվում
են, բացառվում են կրկնությունները և կատարվում են ճշգրտումներ:
3. Սեպտեմբերի 10-15-ն ընկած ժամանակահատվածում ուսանողներին ներկայացվում են
հնարավոր թեմաները՝ առանց ղեկավարների մատնանշման:
4. Սեպտեմբերի 25-ը ուսանողների կողմից թեմաների ընտրության վերջնաժամկետն է, ինչից
հետո նրանք իրազեկվում են, թե ով է ղեկավարելու տվյալ աշխատանքի կատարումը:
5. Աշխատանքի թեման համարվում է հաստատված, եթե համապատասխան ձևաթղթում 1.
ուսանողի անվան դիմաց նշված է թեմայի նախնական վերնագիրը 2. առկա են և՛ ղեկավարի,
և՛ ուսանողի ստորագրությունները: Լրացված ձևաթղթերը թույլ կտան բացահայտել
սովորաբար ուսումնական տարվա ավարտին ի հայտ եկող խնդիրները (օր.` թեմայի կամ
ղեկավարի բացակայություն) և կանխել դրանք: Թեմաների գրանցման ձևաթուղթը
ներկայացված է Հավելված 1-ում:
6. Մինչև հոկտեմբերի 5-ը, ամբիոնի նիստում հաստատվում են թեմաները (լրացված
ձևաթղթերի հիման վրա) և սահմանվում է դրանց կատարման միասնական
ժամանակացույցը, որը վերաբերելի է յուրաքանչյուր աշխատանքի:
7. Մինչև աշխատանքների պաշտպանությունը, դրանց կատարման ընթացքի վերաբերյալ
հրավիրվում են 2 միջանկյալ քննարկումներ: Դրանց ընթացքում ղեկավարները
ներկայացնում են այն աշխատանքները, որոնց իրականացման որակն անբավարար է կամ
պահպանված չեն սահմանված ժամկետները:
8. Ղեկավարների հաշվետվությունների հիման վրա, ամբիոնը համապատասխան
ուսանողներին կարող է հրավիրել պարզաբանումներ ներկայացնելու: Աշխատանքների թերի
կատարման վերաբերյալ պատշաճ հիմնավորումների բացակայության պարագայում
ամբիոնը կարող է միջնորդել ղեկավարին չստորագրել աշխատանքը:
9. Հեղինակն աշխատանքի վերջնական տարբերակը՝ և՛ գրավոր, և՛ էլեկտրոնային եղանակով
պետք է ամբիոն ներկայացնի պաշտպանությունից առնվազն 15 օր առաջ:
10. Պաշտպանության ներկայացված աշխատանքները ենթակա են գնահատման նաև գրախոսի
կողմից: Գրախոսը գնահատում է աշխատանքը նույն սանդղակի միջոցով (բացառությամբ
աշխատանքի բանավոր ներկայացման չափանիշների), որն օգտագործվելու է
հանձնաժողովի կողմից աշխատանքի պաշտպանության ժամանակ: Խրախուսելի է
պաշտպանության հանձնաժողովի կողմից, վերջնական գնահատականը որոշելիս, նաև
գրախոսի գնահատականը հաշվի առնելը: Սակայն այս հարցը թողնված է հանձնաժողովի
հայեցողությանը:
11. Պաշտպանությունից առնվազն 3 օր առաջ գրախոսն էլեկտրոնային և տպագիր եղանակով
ամբիոն է ներկայացնում գրախոսության արդյունք հանդիսացող կարծիքը և
գնահատականը: Ամբիոնն ապահովում է դրանց էլեկտրոնային և տպագիր
տարբերակներին ուսանողի անարգել ծանոթացումը:
12. Նախքան աշխատանքի պաշտպանությունը սկսելը հանձնաժողովը ուսանողներին է
ներկայացնում գնահատման չափանիշներն ու սանդղակը:

Հավելված 2-ում ներկայացված է 2013-2014թթ. ուս. տարվա 2-րդ կուրսի կուրսային


աշխատանքների պաշտպանության ժամանակ կիրառված գնահատման ձևաթուղթը: Այս
ձևաթղթի չափանիշներն ու գնահատման սանդղակը ենթակա են փոփոխության յուրաքանչյուր
նոր պաշտպանությունից առաջ:
1
Աշխատանքի կառուցվածքը պետք է ներառի պլան, որը բաղկացած է.
1. Ներածությունից կամ նախաբանից,
2. Գլուխներից և դրանց մաս կազմող ենթագլուխներից,
3. Վերջաբանից, որտեղ ամփոփված են հեղինակի եզրահանգումներն ու
առաջարկությունները,
4. Օգտագործված գրականության ցանկից:

Ներածության/նախաբանի մեջ պետք է ներկայացված լինեն.


 Ուսումնասիրվող հիմնախնդիրը և դրա արդիականության հիմնավորումը,
 Հիմնախնդրի ուսումնասիրության տեսական նշանակությունը,
 Հիմնախնդրի ուսումնասիրության գործնական նշանակությունը,
 Աշխատանքի նպատակը և խնդիրները,
 Աշխատանքի կառուցվածքը և յուրաքանչյուր գլխի բովանդակության համառոտ
նկարագրությունը:

Աշխատանքի տեսական մասում պետք է վերլուծվի մասնագիտական գրականությունը,


նախկինում կատարված հետազոտությունների արդյունքները և վիճակագրական
տեղեկատվությունը, մշակվի հասկացութային ապարատը: Պետք է լինի հիմնախնդրի
նկարագրությունը, դրա հիմնավորումը և մշակվածության աստիճանը:

Հետազոտության (եթե այդպիսին առկա է աշխատանքում) արդյունքների ամփոփման մեջ


պարտադիր պետք է անդրադառնալ հետազոտության յուրաքանչյուր խնդրի և վարկածի:
 Յուրաքանչյուր խնդրի առնչությամբ պետք է ներկայացնել ստացված արդյունքները:
 Պետք է հերքել կամ հաստատել յուրաքանչյուր վարկածը: Եթե վարկածի ստուգումն
անհնար է եղել՝ բացատրել անհնարինության պատճառները:

Եթե աշխատանքում առկա է հետազոտական հատված, ապա պետք է ներկայացված լինեն.


1. Խնդրահարույց իրավիճակի նկարագրությունն ու հիմնախնդրի համառոտ ձևակերպումը:
Հիմնախնդիրը հնարավոր է ձևակերպել նաև հարցադրման տեսքով:
2. Հետազոտության նպատակը, օբյեկտը և առարկան:
3. Հետազոտության նպատակից բխող խնդիրները: Խնդիրները պետք է հետազոտության
նպատակի համեմատ ունենան առավել նեղ, կոնկրետ ձևակերպում: Հարկավոր է
ուշադրություն դարձնել նրան, որ յուրաքանչյուր խնդիր հիմնավորված լինի՝ ծառայի
վերջնական նպատակի իրագործմանը: Խնդիրները չպետք է լինեն չափազանց նեղ,
օրինակ՝ չպետք է կրկնեն հետազոտական գործիքի հարցադրումները:
4. Հետազոտության վարկածները: Յուրաքանչյուր վարկած պետք է լինի հստակ
ձևակերպված և զերծ տրամաբանական հակասություններից: Յուրաքանչյուր վարկած
պետք է լինի ստուգելի հեղինակի կողմից անցկացվող տվյալ հետազոտության
շրջանակներում:
5. Հետազոտական մեթոդների ընտրություն և հուսալիության հիմնավորում: Մեթոդի
ընտրությունը հիմնավորելու համար բավարար չէ ցույց տալ տվյալ մեթոդի դրական
կողմերը, այլև՝ հարկավոր է բացատրել, թե ինչու նպատակահարմար չէ այլ մեթոդների
կիրառությունը:
6. Ընտրանքի հիմնավորում: Հարկավոր է հիմնավորել ինչպես ընտրանքի տեսակն ու չափը
(ծավալը), այնպես էլ՝ ընտրանքի միավորների ընտրության չափանիշներն ու մեթոդները:
7. Հետազոտության գործիքի ընդհանուր նկարագրություն: Իսկ հետազոտության գործիքն
ամբողջությամբ հարկավոր է ներկայացնել աշխատանքի հավելվածում:
8. Հիմնական հասկացությունների օպերացիոնալիզացիա: Օպերացիոնալիզացիան պետք է
տարբերել հասկացությունների սահմանումից: Հետազոտության մեջ հեղինակը ոչ թե
պետք է կրկնի հասկացությունների բառարանային սահմանումները, այլ՝

2
հասկացությունները մի քանի փուլերով օպերացիոնալիզացիայի ենթարկի: Դրա
արդյունքում հետազոտության վարկածների ձևակերպումները պետք է դառնան առավել
դետալային, առավել պարզեցված՝ ստուգման համար: Օպերացիոնալիզացիայի
նպատակն է ստանալ առավել մանրամասն մշակված հասկացութային ապարատ, որը
թույլ կտա հեշտությամբ ստուգել վարկածները:

Աշխատանքներին ներկայացվող ձևային պահանջներն են.


 Տառատեսակը` Sylfaen,
 Տողերի միջև հեռավորությունը՝ 1.5,
 Տառաչափը՝ 12,
 էջի վրա տողերի քանակը՝ 28-29:

Էջի համար սահմանված են հետևյալ չափերը`


 վերևից` 2 սմ
 ներքևից` 2 սմ
 աջից` 1.5 սմ
 ձախից` 3 սմ

Բոլոր աշխատանքները հարկավոր է ամբիոն ներկայացնել և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային


տարբերակով:
Աշխատանքի էլեկտրոնային տարբերակը հարկավոր է ուղարկել
KursayinSocialWork@gmail.com հասցեին:
Աշխատանքի տպագիր և էլեկտրոնային տարբերակները պետք է լիովին նույնական լինեն,
հնարավոր տարբերությունների դեպքում հիմք է ընդունվելու տպագիր տարբերակը:

Աշխատանքների ծավալներն են.


Երկրորդ կուրսի կուրսային աշխատանք 25-30 էջ
Երրորդ կուրսի կուրսային աշխատանք 30-35 էջ
Ավարտական աշխատանք 50-60 էջ
Մագիստրոսական թեզ 80-100 էջ

Ուշադրություն. Աշխատանքի հավելվածներն էջակալվում են այնպես, ինչպես աշխատանքի


մյուս բոլոր էջերը: Սակայն աշխատանքի ծավալի մեջ հավելվածները չեն հաշվվում:

Օգտագործված գրականության ցանկին ներկայացվող պահանջները

Աշխատանքի վերջում (հավելվածից առաջ) ներկայացվում է օգտագործված գրականության


ցանկ՝ այբբենական կարգով, սկզբում՝ հայերեն, ապա՝ օտարալեզու հերթականությամբ:
Գրականության ցանկը հաշվվում է ընդհանուր էջաքանակում:

Ցանկում յուրաքանչյուր հրատարակություն (գիրք, մենագրություն) ներկայացվում է՝ նշելով.


հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան առաջին տառերը, գրքի անվանումը, հատորը
(հատորյակի դեպքում), հրատարակության վայրը, տեղը, տարեթիվը:
Օրինակ՝
Հարությունյան Է. Ա. Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն
գործունեության համակարգ, Եր., ԵՊՀ, 2000:
Հոդվածի դեպքում՝

3
հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան առաջին տառերը, հոդվածի վերնագիրը,
հանդեսի (ժողովածուի, ամսագրի) անվանումը, գլխավոր խմբագրի կամ խմբագրի անվան և
հայրանվան առաջին տառերը, ազգանունը, հրատարակության վայրը, տեղը, տարեթիվը,
(պարբերական հանդեսների դեպքում) համարը, էջերը:
Օրինակ՝
Խաչատրյան Ա. Կ. Ազատազրկված կնոջ իրավունքները / Կանայք հայոց: Կանանց
իրավունքները Հայաստանում, Գլխ. խմբ. Լ. Հ. Հարությունյան, Եր., ԵՊՀ, 2001, N 1-2, էջ 52-57:
Մի քանի հեղինակներով ժողովածուների համար՝
Ժողովածուի անվանումը, հատորը (հատորյակի դեպքում), գլխ. խմբագրի կամ խմբագրի
անվան և հայրանվան առաջին տառերը, ազգանունը, հրատարակության վայրը, տեղը,
տարեթիվը:

Ուշադրություն.
Ինչպես գրքերի և հոդվածների պարագայում, ինտերնետային նյութերի դեպքում ևս
անհրաժեշտ է ներկայացնել հեղինակի անուն-ազգանունը, տվյալ նյութի վերնագիրը և այլ
անհրաժեշտ տվյալները (այնպես, ինչպես գրքի կամ հոդվածի պարագայում է):
Այս տվյալներից հետո նշվում է նյութի ինտերնետային հղումը (հասցեն)՝ ամբողջությամբ և
դրանից օգտվելու ամսաթիվն ու ժամը:
Օրինակ` Теннис Ф., Общность и общество, http://socioline.ru/pages/f-tennis-obshchnost-i-
obshchestvo, 05.09.2014, ժ. 15:57:
Ինչպես տեսնում ենք, վերը բերված օրինակում հոդվածի էջերը, հրատարակության վայրը ու
տարեթիվը նշված չեն, քանի որ դրանք բացակայում են նաև կայքում: Այնուամենայնիվ, եթե այդ
տվյալները կայքում ներկայացված լինեն, անպայման պետք է դրանք նշել:

Գրականությանը հղումներ կատարելու միակ ընդունելի եղանակը տողատակի


ծանոթագրությունն է:
Տողատակում նշվում է գրականության օգտագործված աղբյուրի ամբողջական անվանումը և
էջերը, որոնցից հեղինակն օգտվել է:
Օրինակ՝ Հարությունյան Է. Ա. Անցումային հասարակությունը որպես տրանսֆորմացիոն
գործունեության համակարգ, Եր., ԵՊՀ, 2000, էջ 18:
Եթե հեղինակը միևնույն աղբյուրին մի քանի անգամ հաջորդաբար հղում է անում, կարող է
տողատակում աղբյուրի ամբողջական անվանումը գրելու փոխարեն, նշել՝ «Տես նույն տեղում, էջ
26»:
Տողատակի բոլոր ծանոթագրությունների համարակալումը պետք է լինի շարունակական:

Ինչպես գրախոսների, այնպես էլ պաշտպանության հանձնաժողովի կողմից գնահատման


ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու աշխատանքին ներկայացվող ձևային
պահանջների պահպանմանը:
Դրանք պարտադիր գնահատվելու են և ազդելու են վերջնական գնահատականի վրա:

4
Կուրսային կամ ավարտական աշխատանք պատրաստող ուսանողի և նրա ղեկավարի
հիմնական իրավունքներն ու պարտականությունները

Կուրսային կամ ավարտական աշխատանքը հանդիսանում է ուսանողի կողմից


պատրաստվող գիտական առաջին աշխատանքներից մեկը, որի որակն ու հաջող ներկայացումն
ապահովելու համար ուսանողն ունենում է համապատասխան ամբիոնից կցված ղեկավար:

Աշխատանքի պատրաստման գլխավոր պատասխանատվությունը


ուսանողինն է,
իսկ ղեկավարն այդ գործընթացում միայն ուղղորդողի և աջակցողի
դեր ունի:

Կուրսային կամ ավարտական աշխատանքի պատրաստման ընթացքում ուսանողն ունի


հետևյալ իրավունքները.
1. Ստանալ անհրաժեշտ աջակցություն կուրսային կամ ավարտական աշխատանքի թեմայի
ընտրության և վերնագրի ձևակերպման հարցում:
2. Իրազեկվել աշխատանքի և աշխատանքի պատրաստման գործընթացի հանդեպ
ներկայացված բովանդակային ու ձևական պահանջների մասին, ինչպես նաև՝ ստանալ
աջակցություն աշխատանքն այդ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
3. Պահանջել, որպեսզի ղեկավարը ողջամիտ ժամկետներում ստուգի իր կողմից
ներկայացված աշխատանքը կամ վերջինիս որոշակի հատվածները, եթե ուսանողը
պահպանել է աշխատանքի պատրաստման՝ ղեկավարի հետ նախապես մշակված
ժամանակացույցը:
4. Պահանջել, որպեսզի ղեկավարը ներկայացնի անհրաժեշտ դիտողություններ և ցուցումներ
աշխատանքի պատրաստման ընթացքում ի հայտ եկած կամ բացահայտված
թերություններն ու բացթողումները շտկելու համար:
5. Պահանջել, որպեսզի ղեկավարն աջակցի իրեն աշխատանքի պաշտպանությանը
պատրաստվելու հարցում:

Ուսանողի պարտականությունները.
1. Կուրսային կամ ավարտական աշխատանքի թեմաների՝ նախապես ներկայացված ցանկից
սահմանված ժամկետներում ընտրել իր աշխատանքի թեման և այդ մասին տեղեկացնել
ամբիոնի համապատասխան աշխատակցին:
2. Ինքնուրույն պատրաստել աշխատանքը և պահպանել աշխատանքի բովանդակությանն ու
կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջները:
3. Պարբերաբար ներկայանալ ղեկավարի հետ նշանակված հանդիպումներին՝ հատկապես
այն դեպքերում, երբ աշխատանքը պատրաստելիս որևէ խնդիր է առաջացել կամ
ուսանողը հարցեր ունի ղեկավարի հետ քննարկելու, ինչպես նաև՝ այն դեպքերում, երբ դա
պահանջում է ղեկավարը:
4. Պահպանել աշխատանքի կատարման փուլերի և ժամկետների վերաբերյալ ղեկավարի
հետ համատեղ մշակված ժամանակացույցը կամ նախապես ձեռքբերված
պայմանավորվածությունները: Պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ղեկավարին
կատարված աշխատանքի մասին: Համապատասխան պահանջի դեպքում կատարված
աշխատանքի մասին հաշվետվությունը ներկայացնել նաև ամբիոն:

Կուրսային կամ ավարտական աշխատանքի ղեկավարի իրավունքները.


1. Պահանջել, որպեսզի ուսանողն ինքնուրույն և իր ցուցումներին կամ ուղղումներին
համապատասխան պատրաստի աշխատանքը, միևնույն ժամանակ պահպանելով նաև

5
ուսանողի՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու և ստեղծագործական մոտեցում
ցուցաբերելու հնարավորությունները:
2. Պահանջել, որպեսզի ուսանողը պահպանի աշխատանքի պատրաստման՝ նախապես և
համատեղ կերպով մշակված ժամանակացույցը, կատարված աշխատանքների մասին
պարբերաբար հաշվետվություն ներկայացնի ղեկավարին, իսկ ամբիոնի կողմից
ներկայացված պահանջով՝ նաև ամբիոն:
3. Չստորագրել աշխատանքը և թույլ չտալ ուսանողին մասնակցելու աշխատանքի
պաշտպանությանը, եթե հիմնավոր կասկածներ ունի կամ համոզված է, որ.
3.1 Ուսանողն աշխատանքն ինքնուրույն չի պատրաստել,
3.2 Ուսանողն աշխատանքի պատրաստման համար նախատեսված
ժամանակահատվածում չի աշխատել կամ անհրաժեշտ ուշադրությունն ու
ժամանակը չի հատկացրել աշխատանքի պատրաստմանը, ղեկավարի ցուցումներին,
ղեկավարի հետ նշանակված հանդիպումներին, աշխատանքում տեղ գտած
բացթողումները կամ թերությունները շտկելուն:
3.3 Աշխատանքը չի համապատասխանում կուրսային կամ ավարտական աշխատանքին
ներկայացվող հիմնական պահանջներին կամ պահանջների մեծ մասին:
4. Ստորագրել աշխատանքը, սակայն չնշել՝ պատրաստ է այն պաշտպանության, թե ոչ, եթե
համարում է, որ աշխատանքը ներկայացված պահանջներին չհամապատասխանելով
հանդերձ, ուսանողի կողմից համապատասխան ներկայացման կամ պաշտպանության
դեպքում կարող է արժանանալ բավարար գնահատականի:

Կուրսային կամ ավարտական աշխատանքի ղեկավարի պարտականությունները.


1. Ըստ սահմանված կարգի՝ ամբիոնի հաստատմանը ներկայացնել ավարտական և
կուրսային աշխատանքների նախնական վերնագրերը:
2. Ղեկավարել այն թվով կուրսային և ավարտական աշխատանքներ, որքան նախատեսված է
ղեկավարի՝ տվյալ ուս. տարվա ուսումնական ծանրաբեռնվածությամբ:
3. Ուսումնական տարվա սկզբին (իսկ եթե կա ամբիոնի կողմից հաստատված
ժամանակացույց, ապա դրանով նախատեսված ժամկետներում) տեղեկանալ իր
ղեկավարությամբ կուրսային կամ ավարտական աշխատանք պատրաստող ուսանողների
մասին:
4. Նշանակել և ամբիոնում/դեկանատում ամրագրել իր ղեկավարությամբ կուրսային կամ
ավարտական աշխատանք պատրաստող ուսանողների հետ հանդիպումների օրն ու
ժամը:
5. Ղեկավարը պարտավոր է ողջամիտ պարբերականությամբ հանդիպումներ ունենալ
ուսանողների հետ՝ նրանց հարցերին պատասխանելու, ցուցումներ տալու և աշխատանքի
կատարման ընթացքը վերահսկելու նպատակով:
6. Ուսանողին մեկնաբանել կուրսային և ավարտական աշխատանք պատրաստելու համար
ներկայացվող բովանդակային և ձևական պահանջները: Աշխատանքի պատրաստման
ընթացքում ցուցումներ ու խորհուրդներ ներկայացնելու միջոցով աջակցել ուսանողին այդ
պահանջները պահպանելու հարցում:
7. Պարբերաբար ստուգել ուսանողի կողմից կատարվող կամ կատարված աշխատանքը (եթե
աշխատանքը ներկայացվել է բավարար, ողջամիտ ժամկետներում)՝ նպատակ ունենալով
վերհանել աշխատանքում առկա թերությունները, բացթողումները, և ներկայացնել
առաջարկներ դրանք շտկելու համար:
8. Ստորագրել աշխատանքը և նշել, որ այն պատրաստ է պաշտպանության, եթե ուսանողը
ներկայացրել է ինքնուրույն պատրաստված ու հիմնական պահանջներին
համապատասխանող աշխատանք:
9. Աջակցել ուսանողին աշխատանքի պաշտպանությանը պատրաստվելու հարցում:

6
Երկրորդ կուրսի կուրսային Երրորդ կուրսի կուրսային Ավարտական աշխատանք Մագիստրոսական թեզ
աշխատանք աշխատանք

Աշխատանքի նպատակն է ուսանողի Աշխատանքի նպատակն է ուսանողի Աշխատանքի նպատակն է միաձուլել Մագիստրոսական թեզը որակապես
մոտ ձևավորել գիտահետազոտական մոտ զարգացնել գիտահետազոտական ուսանողների տեսական և էմպիրիկ պետք է տարբերվի ինչպես կուրսային,
աշխատանք կատարելու, տեսական աշխատանք կատարելու և աշխատանքի գիտելիքն ու փորձը, որը նրանք ձեռք են այպես էլ ավարտական աշխատանքից:
նյութի վերլուծության և աշխատանքի արդյունքները գրավոր և բանավոր բերել կուրսային աշխատանքներ
արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտություններ: կատարելու ընթացքում:
ներկայացնելու հմտություններ: Կուրսային աշխատանքը պետք է
արտացոլի տեսական նյութը ինքնուրույն
վերլուծելու և մեկնաբանելու հեղինակի
ունակությունները:
Աշխատանքում պետք է լինի շատ Աշխատանքը պետք է պարունակի խորը
ծանրակշիռ տեսական մաս՝ թեմային տեսական մաս, սեփական տեսական
առնչվող հայրենական և սխեմայի մշակում՝ տեսական
արտասահմանյան աղբյուրներից մոտեցումների վերլուծության հիման
քաղված փաստերի վերլուծությամբ: վրա:
Աշխատանքը կարող է տեսական բնույթ Աշխատանքը պետք է ունենա տեսական Աշխատանքը պետք է ունենա Հեղինակը պետք է ուսումնասիրած լինի
կրել, այսինքն՝ պարտադիր չէ և գործնական մասեր: Աշխատանքի հետազոտական մաս կամ դեպքի ընտրված հիմնախնդրի խորությունը և
ինքնուրույն հետազոտական մաս գործնական մասում պետք է վարման նկարագրություն: տարածվածությունը: Միաժամանակ,
ունենալ: ներկայացված լինեն ինքնուրույն Հետազոտական մասում կարող է հեղինակը պետք է ներկայացնի
Սակայն հետազոտական մաս ներառելու հետազոտության արդյունքները: ներկայացված լինել սոցիալական որևէ սոցիալական որևէ դեպքի վարման
ուսանողի ցանկությունը ողջունելի է և Հետազոտությունը պետք է նվիրված լինի ծառայության ստեղծման նախագիծ՝ ընթացքը` ուսումնասիրություն և
կարող է էապես հարստացնել նրա որևէ սոցիալական հիմնախնդրի տվյալ ծառայության ստեղծման վերլուծություն, սոցիալական
աշխատանքը: տարածվածության և խորության անհրաժեշտության հիմնավորումներով և պատմություն, հիմնախնդրի սահմանում,
բացահայտմանը: Հեղինակը պետք է ցույց նպատակահարմարության միջամտության տեխնոլոգիաների
տա, որ տիրապետում է սոցիալական կանխատեսումներով: ընտրություն, պլանավորում,
հետազոտության մեթոդներին: Սոցիալական դեպքի վարման արդյունքների գնահատում, դեպքի հետ
Աշխատանքում կարող է կատարված հատվածում ներկայացվում են այդ աշխատանքի մեթոդի կամ մեթոդների
լինել սոցիալական որևէ դեպքի դեպքի ուսումնասիրությունն ու ընտրության հիմնավորում: Դեպքի
ուսումնասիրություն և վերլուծություն: վերլուծությունը, նաև՝ դեպքի հետ վարման փոխարեն հեղինակը կարող է
կատարված աշխատանքի ընդհանրացնել որևէ ծառայության
նկարագրությունը: Եթե որևէ պատճառով փորձը՝ ընտրված հիմնախնդրի
դեպքի հետ աշխատանքը չի ավարտվել, առնչությամբ:
ապա նկարագրվում է մինչև այն պահը,
որտեղ վարվել է դեպքը, մնացյալն
արվում է հիպոթետիկ մակարդակում`
պլանավորում, առաջարկություններ,

7
հնարավոր արդյունքների
կանխատեսում: Այդ դեպքում հեղինակը
պետք է հաստատի, որ կողմնորոշվում է
հետազոտական մեթոդների
բազմազանության մեջ և տիրապետում է
սոցիալական աշխատանքի մեթոդներին,
կարող է դեպքի
առանձնահատկություններին
համապատասխան աշխատանքի
մեթոդներ ընտրել:
Եթե կատարված է սոցիալական դեպքի ուսումնասիրություն, ապա հեղինակը պետք
է ներկայացնի դեպքի հետ աշխատանքի ողջ գործընթացը` փուլեր, սոցիալական
պատմության ստեղծում, հիմնախնդրի սահմանում, միջամտության տեխնոլոգիայի
ընտրություն և հիմնավորում, դեպքի վարման պլանավորում և հնարավոր ելքերի
կանխատեսում:
Աշխատանքը պետք է վկայի նաև սոցիալական աշխատանքի էթիկական նորմերին
հեղինակի ծանոթության մասին:
Եթե աշխատանքը նվիրված է սոցիալական քաղաքականության որևէ խնդրի, ապա
հարկավոր է առաջնորդվել սոցիոլոգների համար համապատասխան կետում
նախատեսված պահանջներով:
Աշխատանքը պետք է պարունակի
նորարարության տարրեր:
Աշխատանքի վերնագիրը պետք է ճիշտ և հստակ ձևակերպված լինի՝ ոչ շատ լայն և Աշխատանքի վերնագիրը պետք է ճիշտ և հստակ ձևակերպված լինի՝ ոչ շատ լայն և
ոչ շատ նեղ, արտացոլի սոցիալական աշխատանքի թեմատիկան: Աշխատանքի ոչ շատ նեղ, արտացոլի սոցիալական աշխատանքի թեմատիկան: Թեման պետք է
թեման կարող է նվիրված լինել սոցիալական աշխատանքի գործընթացի որևէ փուլին, հրատապ լինի սոցիալական աշխատանքի, որպես մասնագիտության, զարգացման
որևէ մեթոդի, սոցիալական որևէ հիմնախնդրի, որը առնչվում է սոցիալական տեսանկյունից: Այդ հրատապությունը պետք է հիմնավորվի վիճակագրական
աշխատանքին, վերցված է հայ իրականությունից և արդիական է, և այլն: տեղեկատվության, տարբեր աղբյուրներից բերված փաստերի օգնությամբ:
Հեղինակը պետք է ծանոթացած լինի Հեղինակը պետք է ծանոթացած լինի Հեղինակը պետք է ծանոթացած լինի Հեղինակը պետք է ծանոթացած լինի
թեմայի հետ անմիջական առնչություն թեմայի հետ անմիջական առնչություն թեմայի հետ անմիջական առնչություն թեմայի հետ անմիջական առնչություն
ունեցող առնվազն 10 անուն ունեցող առնվազն 15 անուն ունեցող առնվազն 25 անուն ունեցող առնվազն 30 անուն
մասնագիտական գրականության և մասնագիտական գրականության և մասնագիտական գրականության և մասնագիտական գրականության և
պատշաճ կերպով դրանք ներկայացնի իր պատշաճ կերպով դրանք ներկայացնի իր պատշաճ կերպով դրանք ներկայացնի իր պատշաճ կերպով դրանք ներկայացնի իր
աշխատանքի մեջ: Որպես լրացում աշխատանքի մեջ: Որպես լրացում աշխատանքի մեջ: Որպես լրացում աշխատանքի մեջ: Որպես լրացում կարող
կարող են օգտագործվել նաև տարբեր կարող են օգտագործվել նաև տարբեր կարող են օգտագործվել նաև տարբեր են օգտագործվել նաև տարբեր
հոդվածներ, բառարաններ, սակայն հոդվածներ, բառարաններ, սակայն հոդվածներ, բառարաններ, սակայն հոդվածներ, բառարաններ, սակայն
դրանք չեն համարվում առանձին դրանք չեն համարվում առանձին դրանք չեն համարվում առանձին դրանք չեն համարվում առանձին
գրական աղբյուր: գրական աղբյուր: գրական աղբյուր: գրական աղբյուր:
Աշխատանքը պետք է ունենա պլան: Այն պետք է կառուցված լինի որոշակի տրամաբանությամբ՝ պահպանելով ամբողջի և մասի ծավալների հարաբերակցության
կանոնները: Չպետք է լինեն տրամաբանական հակասություններ:
8
Աշխատանքը պետք է բաղկացած լինի համապատասխանորեն վերնագրված գլուխներից և ենթագլուխներից:
Աշխատանքում պետք է լինեն օգտագործված գրականության ցանկին կատարված հղումներ և մեջբերումներ: Աշխատանքը պետք է վկայի, որ հեղինակը տիրապետում է
գրականությունից օգտվելու կանոններին:
Ուսումնասիրվող հիմնախնդրի շրջանակներում աշխատանքում պետք է լինի անդրադարձ հայ հեղինակներին և հայկական պատմական փորձին (եթե այսպիսին առկա է):
Լեզվաքերականական գրագիտության պահանջների ապահովումը, տառասխալների ու վրիպակների բացառումը պարտադիր է:

9
Հավելված 1. Կուրսային և ավարտական աշխատանքների թեմաների գրանցման ձևաթուղթ

Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն

Բակալավրիատ / Մագիստրատուրա (ընդգծել)

Կուրս՝ _______ Ուս. տարի՝ _________ - __________ Ուսանողների թիվ՝ ________

Թեմայի նախնական անվանում Ուսանողի անուն- Ուսանողի Դասախոսի անուն- Դասախոսի


ազգանուն ստորագրություն ազգանուն ստորագրություն

10
Հավելված 2. Կուրսային աշխատանքի գնահատման ձևաթուղթ

Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն

Բակալավրիատ / Մագիստրատուրա (ընդգծել)

Կուրս՝ _______ Ուս. տարի՝ _________ - __________ Պաշտպանության ամսաթիվ՝ ______________________

Հանձնաժողովի անդամ՝ __________________________________________________

Գրավոր բաղադրիչ Բանավոր բաղադրիչ


(առավելագույնը՝ 10 միավոր) (առավելագույնը՝ 10 միավոր)
Ուսանողի անուն-ազգանուն և թեմա Կառուցվածք Տեքստ Ձևական Ներկայացում Հարց- Վերջնական
(առավելագույնը (առավելագույնը պահանջներ (առավելագույնը պատասխան գնահատական
5 միավոր կամ՝ 3 միավոր կամ՝ (առավելագույնը 4 միավոր կամ՝ (առավելագույնը
50%) 30%) 2 միավոր կամ՝ 40%) 6 միավոր կամ՝
20%) 60%)

11

You might also like