Solfejio

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 4

Սոլֆեջիո

Սոլֆեջո առարկայի դասավանդման խնդիրները

Սոլֆեջո առարկայի,որպես աշակերտի գեղագիտական զարգացման միջոցի


առաջնահերթ խնդիրն է առավելագույն չափով զարգացնել երեխայի երաժշտական
ունակությունները, զարգացնել երաժշտական և ընդհանրապես գեղագիտական ճաշակ:
Այն նպաստում է սովորողի ներքին լսողության,ռիթմի և հիշողության զարգացմանը:
Սոլֆեջոն ընդհանուր երաժշտագիտության կարևոր գործնական բնագավառն է,որ
հասկացություն է տալիս երաժշտական կարևորագույն արտահայտչամիջոցների,
տարրերի մասին, նաև ներառում է երաժշտական գրագիտության անհրաժեշտ
տեղեկություններ և գործնական հմտություններ (թերթից ընթերցում, լսողական
ընկալում), որը նպաստում է սովորողի ընդհանուր աշխարհայացի ընդարձակմանը:
Ուսուցման առաջին տարում սոլֆեջոն բաղկացած է հետևյալ հիմնական տարրերից.
1.Խմբային երգեցողություն (թերթից և անգիր)
2.Երաժշտության ունկնդրում
3.Նոտաներով ընթերցում
4.Լսողական վարժություններ
5.Տեսական գիտելիքներ
6.Թելադրություն

Բովանդակությունը
1-ին դասարան
Նոտագրություն, տևողություն,պաուզա, երգերի ուսուցում
մաժոր լադ- դո, սոլ, ֆա, ռե մաժոր
գամմա (կառուցվածք, կայուն, անկայուն աստիճաններ)
լադի կառուցվածք`տոներ, կիսատոներ:
երկու, երեք, չորս քառորդ չափեր
Թերթից ընթերցում երկու, երեք, չորս քառորդ չափերում:
Բանավոր և գրավոր թելադրություն անցած տոնայնություններում և յուրացրած
չափերում:
Երաժշտության ունկնդրումը, որպես երաժշտական ճաշակի,լսողության զարգացման,
ձեռք բերած գիտելիքների և հմտությունների ամրապնդման միջոց:

2 -որդ դասարան
Մինոր լադ. (լյա մինոր, մի մինոր, ռե մինոր)
Մինոր լադի կառուցվածքը, բնական, հարմոնիկ, մեղեդային մինոր: Կայուն, անկայուն
աստիճաններ:
Գաղափար ամբողջ և կես տոների մասին:
Պարզ ինտերվալներ (մաքուր,մեծ և փոքր)
Թերթից ընթերցում
Լսողական ընկալումներ
Թելադրություն մաժոր և մինոր լադերում:
Փոխադրում բանավոր և գրավոր:

3-որդ դասարան
Եռահնչյուն,եռահնչյան շրջվածքներ հնչյունից և տոնայնության գլխավոր
աստիճաններից:
Լյա մաժոր-ֆա դիեզ մինոր,մի բեմոլ մաժոր և դո մինոր տոնայնություններում
եռահնչյունների կառուցում և երգում:
Եռահնչյունների ամրապնդում լսողական ընկալման միջոցով: Եռահնչյունները որպես
մեղեդու հարմոնիզացիայի միջոց:
Թերթից ընթերցում
Թելադրություն

4-որդ դասարան.
Եռահնչյան շրջվածքներ: Դոմինանտ սեպտակորդ բոլոր տոնայնություններում և
հնչյունից:
Եռատոն հնչյունից և տոնայնության մեջ
Մի մաժոր-դո դիեզ մինոր, լյա բեմոլ մաժոր և ֆա մինոր տոնայնություններում
կառուցել, երգել մեծացված կվարա, փոքրացված կվինտա, դոմինանտ սեպտակորդ:
Ակորդների և ինտերվալների լսում:
Թերթից ընթերցում:

5-որդ դասարան
Միջտակտային և ներտակտային սինկոպա:
Դոմինանտ սեպտակորդի շրջվածքներ հնչյունից և անցած բոլոր տոնայնություններում:
Բնորոշ ինտերվալներ ,եռատոներ բնական մաժորում և բնական և հարմոնիկ
մինորներում:
Թերթից ընթերցում
Թելադրություն

6-որդ դասարան
Հարմոնիկ մաժոր.
Բնորոշ ինտերվալները հարմոնիկ մաժորում. սի մաժոր-սոլ դիեզ մինորում ,ռե բեմոլ
մաժոր-սի բեմոլ մինոր տոնայնություններում:
Բոլոր ինտերվալների և ակորդների գրավոր կառուցում և երգում:
Երկձայն և միաձայն թելադրություն
Երկձայն երգեցողություն
Լսողական ընկալում

7-որդ դասարան.
Խրոմատիկ գամմա(մաժոր, մինոր)
Ձգտող սեպտակորդ-փոքրացրած և կիսափոքրացրած:
Տևողությունների բաժանման հատուկ ձևեր`տրիոլ,կվինտոլ,դուոլ և այլն: Միջնադարյան,
եկեղեցական լադեր:
Թերթից ընթերցում միաձայն և երկձայն:
Լսողական ընկալում

Շաբաթական ժամաքանակը

Շաբաթական մեկ ժամ բոլոր դասարաններում:


Նախընտրելի է մեկ պարապմունք, քանի որ ամեն պարապմունք նախատեսում է
պարտադիր տեսական գիտելիքների ստուգում կամ նորի անցում,պարտադիր թերթից
ընթերցում, թելադրություն, լսողական ընկալում (ակորդների, ինտերվալների)
ունկնդրում:

Ուսումնական գրականություն

Ռ.Աթայան-Երաժշտական տարրական տեսություն


Քացախյան-սոլֆեջո
Սամվելյան, Բաևա-Զեբրյակ, Կալմիկով-Ֆրիդկին:

Մեդամիջոցներ
Առարկայի ուսուցման կարևոր տարրերից է երաժշտության ունկնդնդրումը օգտվելով
համացանցից, նոտագրություն not book ծրագրով:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը


Սոլֆեջո առարկայի գործունեության ձևերը խմբային երգեցողությունն է, թերթից
ընթերցում, երաժշտության ունկնդրում:

Ստուգման գնահատման համակարգը


ՈՒսուցման գնահատումը տաս բալանոց համակարգով է: Ընթացիկ գնահատման ձևը
կարող է լինել բանավոր ստուգում,գրավոր թելադրություն կամ տեսական գիտելիքների
ստուգում: Ավարտական դասարանում անց է կացվում գրավոր և բանավոր քննություն:

Սովորողների հետազոտական աշխատանքներ


Առարկայի լուրջ ուսուցումը հնարավորություն է տալիս աշակերտների կողմից կոնկրետ
որևէ թեմայի խորը ուսումնասիրություն.օրինակ որևէ հեղինակի հարմոնիկ լեզվի
յուրահատկությունները:

Ուսումնական ճամփորդությունները

Այցելել համերգներ ծանոթանալու դասական և ժամանակակից բարձրարժեք


ստեղծագործություններին կենդանի կատարմամբ:
Կոմպոզիտորների տուն-թանգարանների այցելություն`զգալու, տեսնելու այն շունչն ու
հոգին, որով շրջապատված է եղել հեղինակը:

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական


կիրառությունների ձևերը:

Թերթից ընթերցում: Սովորած երգերի նոտագրում, դրանց հարմոնիզացիան: Սեփական


ստեղծագործական փորձերի նոտագրում:

Սվետա Ճաղարյան

You might also like