Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 96

Թեմա: ՙԸնկերությունների իրավունք՚ դասընթացը և դրա առարկան:

ՙԸնկերությունների իրավունք՚ դասընթացի շրջանակներում


ուսումնասիրվում է իրավաբանական անձանց գործունեությունը
կարգավորող գործող օրենսդրությունը, իրավաբանական անձանց
իրավական կարգավիճակը և կառավարման մեխանիզմները,
իրավաբանական անձանց միությունների տեսակներն ու
առանձնահատկությունները, դրանց գործունեության սկզբունքները ,
իրավաբանական անձանց գործունեության ընթացքում առաջացող
հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, այդ բնագավառում
դատական պրակտիկան, ինչպես նաև միջազգային փորձն ու
պրակտիկան:

Թեմա: Իրավաբանական
անձինք և դրանց տեսակները:
Իրավաբանական անձի հասկացությունը և բնորոշ
առանձնահատկությունները: Իրավաբանական անձանց
իրավունակությունը և գործունակությունը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50 հոդվածի՝


իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես
սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների
համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել
ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել
պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ
պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն
հաշվեկշիռ:
Իրավաբանական անձը ունի մի շարք կարևոր բնորոշ
առանձնահատկություններ.
1. Իրավաբանական անձն ունի կազմակերպական
միասնություն, այսինքն իրավաբանական անձը միշտ հանդես է գալիս
որպես կազմակերպություն, որը ունի իր ներքին կազմակերպական
կառուցվածքը և կառավարման համակարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ
իրավաբանական անձի հիմնդիրը մեկ ֆիզիկական անձ է, որը
միաժամանակ հանդիսանում է նաև իրավաբանական անձի գործադիր
տնօրենը և այլ աշխատողներ չկան, իրավաբանական անձը համարվում է
կազմակերպություն:
2. Իրավաբանական անձն ունի գույքային
առանձնացվածություն։ Իրավաբանական անձի գույքը առանձնացված է
նրա հիմնադիրների գույքից և սեփականության իրավունքով պատկանում
ոչ թե հիմնադիրներին (բաժնետերերին), այլ հանդիսանում է
իրավաբանական անձի սեփականությունը։ Իրավաբանական անձը իր
հիմնադիրների պարտավորությունների համար երբևիցէ, ոչ մի դեպքում
պատասխանատվություն չի կրում, իսկ հիմնադիրներն էլ
պատասխանատվություն չեն կրում իրավաբանական անձի
պարտավորությունների համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված
որոշ դեպքերի։
3. Իրավաբանական անձը հանդիսանում է ինքնուրույն սուբյեկտ,
որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում իր անունից։
Իրավաբանական անձը հանդես է գալիս իր անունից, իր անունից է ձեռք
բերում և իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային
իրավունքները և կրում է պարտավորություններ։
4. Իրավաբանական անձը ունի նաև իրավական
ինքնուրույնություն և դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր
կամ որպես պատասխանող։
  Իրավաբանական անձը կարող է ունենալ իր հիմնադիր
փաստաթղթով նախատեսված գործունեության նպատակներին
1
համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրել այդ
գործունեության հետ կապված պարտականություններ:
Առևտրային կազմակերպությունները կարող են ունենալ օրենքով
չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու
համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել
քաղաքացիական պարտականություններ:
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է
օրենքով, իրավաբանական անձը կարող է զբաղվել միայն հատուկ
թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:
Իրավաբանական անձի իրավունքները կարող են սահմանափակվել
միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված
կարգով: Իրավաբանական անձն իր իրավունքների սահմանափակման
մասին որոշումը կարող է բողոքարկել դատարան:
Իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա
ստեղծման և դադարում է լուծարման ավարտի պետական գրանցման
պահից:
Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործունեություն
իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է
հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվությունը
ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում և դադարում է դրա
գործողության ժամկետի ավարտով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով
կամ այլ իրավական ակտերով:

ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ տարբերում են


իրավաբանական անձանց երկու հիմնական տեսակներ.

I. առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական


անձինք, որոնք հետապնդում են շահույթ ստանալու նպատակ
II. ոչ առևտրային իրավաբանական անձինք, որոնք չեն հետապնդում
շահույթ ստանալու նպատակ, իսկ ստացված շահույթն էլ չեն բաժանում
մասնակիցների միջև, այլ ուղղում են կանոնադրական խնդիրների
իրագործմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկատիրական
գործունեություն իրականացնելու անհրաժեշտ պայմանը շահույթ
ստանաու նպատակն է, ուստի ոչ առևտրային իրավաբանական անձինք
չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և չեն
հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ։

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական


անձինք, որոնք հետապնդում են շահույթ ստանալու նպատակ և զբաղվում
են ձեռնարկատիրական գործունեությամբ, դասակարգվում են երկու
հիմնական խմբերի.
I. տնտեսական ընկերակցություններ, որոնք լինում են.
a. Լիակատար ընկերակցություններ
b. վստահության վրա հիմնված կամ կոմանդիտային
ընկերակցություններ;
II. Տնտեսական ընկերություններ, որոնք լինում են երեք հիմնական
տեսակի.
a. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ.
b. Բաժնետիրական ընկերություններ, որոնք էլ իրենց հերթին
լինում են բաց և փակ բաժնետիրական ընկերություններ:
c. Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններ;

Իրավաբանական անձանց յուրահատուկ տեսակ են


կոոպերատիվները, որոնք կախված իրենց գործունեության բնույթից
կարող են լինել ինչպես առևտրային՝ շահույթ ստանալու նպատակ

2
հետապնդող, այդպես էլ ոչ առևտրային՝ շահույթ ստանալու նպատակ
չհետապնդող։
Ընկերությունների և ընկերակցությունների հիմնական
տարբերությունը կայանում է նրանում, որ ընկերությունների
մասնակիցները (բաժնետերերը) ընկերությունների պարտավորությունների
համար պատասխանատվություն չեն կրում սեփականության իրավունքով
իրենց պատկանող գույքով և ընկերությունների անհաջող գործունեության
դեպքում կրում են ընդամենը իրենց կատարած ներդրումները կորցնելու
ռիսկը, բացառությամբ օրենքով նախատեսված խիստ որշակի բացառիկ
դեպքերի, մասնավորապես սնանկության դեպքում։ Մինչդեռ
ընկերակցությունների լիակատար մասնակիցները
պատասխանատվություն են կրում ընկերակցության
պարտավորությունների համար ոչ միայն իրենց կատարած ներդրումների
շրջանակում, այլև սեփականության իրավունքով իրենց պատկանող
ամբողջ գույքով, նույնիսկ ընկերակցության ընթացիկ
պարտավորությունների դեպքում։
Բացիայդ,  ընկերությունների 
մասնակից կարող են լինել թե իրավաբանական և
թե ֆիզիկական անձինք, իսկ ընկերակցությունների լիակատար մասնակից
կարող են լինել միայն իրավաբանական անձինք և անհատ
ձեռնարկատերերը: Ընդ որում, անձը կարող է լինել միայն մեկ
ընկերակցության լիակատար անդամ, մինչդեռ ընկերությունների դեպքում
նման սահմանափակում չկա և անձը կարող է լինել բազմաթիվ
ընկերությունների մասնակից:
Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա
հիմնադիրների (մասնակիցների) հաստատած կանոնադրությունն է:  
Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են
իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև
պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց
համար օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
Կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար
իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման
պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նման գրանցում
կատարող պետական մարմնին այդ փոփոխությունների մասին
տեղեկացնելու պահից: Սակայն իրավաբանական անձինք և նրանց
հիմնադիրները (մասնակիցները) նման փոփոխությունները հաշվի առած
երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն
վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:
Իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է
պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները`
ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը,
գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում,
որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը
պետք է ունենա ֆիրմային անվանում:
Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է
օրենքով սահմանված կարգով, ունի դրա օգտագործման բացառիկ
իրավունք:
Իրավաբանական անձը կարող է ունենալ մասնաճյուղեր և
ներկայացուցչություններ։ Մասնաճյուղ է ճանաչվում իրավաբանական
անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված
ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ
դրանց մի մասը։ Ներկայացուցչությունը իրավաբանական անձի գտնվելու
վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումն է, որը
պարզապես ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և
իրականացնում է այդ շահերի պաշտպանությունը։ Ներկայացուցչությունը,
3
ի տարբերություն մասնաճյուղի, իրավունք չունի իրականցնելու
իրավաբանական անձի գործառույթները, այլ պարզապես ներկայացնում է
նրա շահերը։ Մասնաճյուղերը և ներկայացուցչությունները չունեն
իրավաբանական անձի կարգավիճակ և նրանց ստանձնած բոլոր
պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում դրանք
ստեղծող իրավաբանական անձը; Միևնույն ժամանակ, մասնաճյուղերի և
ներկայացուցչությունների ձեռք բերած իրավունքները ամբողջությամբ
պատկանում են իրավաբանական անձին։ Մասնաճյուղերը և
ներկայացուցչությունները գործում են իրավաբանական անձի հաստատած
կանոնադրությունների հիման վրա, դրանց ղեկավարները նշանակվում են
իրավաբանական անձի կողմից և գործում են իրավաբանական անձի
կողմից տրվող լիազորագրերի հիման վրա։

ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ իրավաբանական անձինք


կարող են նաև վերակազմակերպվել։ Քաղաքացիական օրենսգրքի 63
հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձի վերակազմակերպումը
իրավաբանական անձանց միացումն է, միաձուլումը, բաժանումը,
առանձնացումը կամ իրավաբանական անձի կազմակերպաիրավական
տեսակ փոփոխությունը, որը կատարվում է իրավաբանական անձի
ընդհանուր ժողովի որոշման հիման վրա։

Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման


կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց
առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն
իրականացվում է նաև դատարանի վճռով:

Իրավաբանական անձանց միացման դեպքում մեկ կամ մի քանի


իրավաբանական անձինք միանում են մեկ այլ իրավաբանական անձի իրենց
բոլոր իրավունքներն ու պարտականությունները փոխանցելով վերջինիս։ Այդ
դեպքում միացող իրավաբանական անձանց գործունեությունը դադարում է,
և նրանց բոլորի փոխարեն որպես իրավահաջորդ հանդես է գալիս այն
իրավաբանական անձը, որին միացել էին։

Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում երկու կամ ավելի


իրավաբանական անձինք իրենց իրավունքներն ու պարտականությունները
փոխանցում են նոր ստեղծվող իրավաբանական անձին, որից հետո
միաձուլվող իրավաբանական անձանց գործունեությունը դադարում է։

Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և


պարտականությունները փոխանցվում են նոր առաջացած իրավաբանական
անձանց, իսկ բաժանվող իրավաբանական անձի գործունեությունը
դադարում է։

Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական


անձանց առանձնանալու դեպքում իրավաբանական անձը շարունակում է իր
գործունեությունը, սակայն նրա իրավունքների և պարտականությունների մի
մասը փոխանցվում է նոր ստեղծվող այլ իրավաբանական անձանց։

Իրավաբանական անձի վերակազմավորումը իրավաբանական անձի


կազմակերպաիրավական տեսակի փոփոխությունը. օրինակ, երբ
բաժնետիրական ընկերությունը դառնում է ՍՊԸ, ԲԲԸ-ն դառնում է ՓԲԸ և
այլն։
Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով
վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր
ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

4
Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով
վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված`
միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ
պետական գրանցման պահից:
  Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում
իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են փախանցման
ակտին կամ բաժանւչ հաշվեկշռին համապատասխան;
Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ
պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու
պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր
պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող
պարտավորությունները:
Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են
վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի
հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար
լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ
միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց
գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց
կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար:
Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ
հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված
իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների
իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և
պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է
վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների
մերժման համար:
Իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշում
ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները)
պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող
իրավաբանական անձի պարտատերերին
Վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն
իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ
երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ
վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, որով պարտապանը
վերակազմակերպվող իրավաբանական անձն է, և հատուցելու վնասները:
Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը
դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն
իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Իրավաբանական անձը կարող է լուծարվել`
1) նրա հիմնադիրների (մասնակիցների) որոշմամբ` ներառյալ այն
ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական
անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա
ստեղծվել է.
2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր
ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված
օրենքի խախտումների հետ.
3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ
օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ
իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների,
հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր
կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն
իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության
հետևանքով:

5
Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է
պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է
լուծարվել միայն սնանկության հետևանքով:

Թեմա 4: Տնտեսական ընկերակցությունների իրավական վիճակը


Համաձայն գործող օրենսդրության՝ տնտեսական
ընկերակցությունները առևտրային կազմակերպություն հանդիսացող՝
շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձինք են,
որոնց մասնակիցները, մասնավորապես լիակատար անդամները
ընկերակցության պարտավորությունների համար
պատասխանատվություն են կրում նաև սեփականության իրավունքով
իրենց պատկանող ամբողջ գույքով։
Տնտեսական ընկերակցությունները լինում են երկու տեսակ.

1. Լիակատար ընկերակցություններ:
2. Կոմանդիտային կամ վստահության վրա հիմնված
ընկերակցություններ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 77 հոդվածի՝ լիակատար է


համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները՝ լիակատար
ընկերները, կանոնադրությանը համապատասխան ընկերակցության
անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և
սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքով
պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար։

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 90 հոդվածի՝


վստահության վրա հիմնված ընկերակցություն է համարվում այն
ընկերակցությունը, որում կան լիակատար ընկերներ և ավանդատուներ։
Կոմանդիտային ընկերակցությունում լիակատար ընկերները
ընկերակցության անունից իրականացնում են ձեռնարկատիրական
գործունեություն և ընկերակցության պարտավորությունների համար
պատասխանատվություն են կրում սեփականության իրավունքով իրենց
պատկանող ամբողջ գույքով։ Կոմանդիտային ընկերակցությունում բացի
լիակատար անդամներից կան նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ՝
կոմանդիտիստներ, որոնք միայն իրենց կատարած ավանդների
գումարների սահմաններում են կրում ընկերակցության գործունեության
հետ կապված վնասների ռիսկը և չեն մասնակցում ընկերակցության
իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը։

Լիակատար ընկերակցությունները և դրանց բնորոշ


առանձնահատկությունները

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 77 հոդվածի՝ լիակատար է


համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները՝ լիակատար
ընկերները, կանոնադրությանը համապատասխան ընկերակցության
անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց
պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա
պարտավորությունների համար։

Լիակատար ընկերակցությունների մասնակից կարող են լինել միայն


իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը։ Ֆիզիկական անձը,
որը չի գրանցվել որպես ԱՁ, իրավունք չունի լինելու լիակատար
ընկերակցության մասնակից։ Ընդ որում, անձը կարող է լինել մեկ
լիակատար ընկերակցության մասնակից։
Լիակատար ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է
պարունակի նրա բոլոր մասնակիցների անունները (անվանումները) և
6
լիակատար ընկերակցություն բառերը կամ մեկ կամ մի քանի
մասնակիցների անունը (անվանումը)` ավելացրած <և ընկերներ> ու
<լիակատար ընկերակցություն> բառերը:

Լիակատար ընկերակցության կանոնադրությունը, պետք է


պայմաններ պարունակի ընկերակցության բաժնեհավաք (կանոնարական)
կապիտալի չափի և կազմի, կանոնադրական կապիտալում
մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի չափի ու փոփոխման կարգի,
նրանց ներդրումների կազմի և կարգի, ներդրումներ կատարելու
պարտականությունները խախտելու համար մասնակիցների
պատասխանատվության մասին:
 
Լիակատար ընկերակցությունը կառավարվում է բոլոր
մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար
ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել
մասնակիցների ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելու դեպքեր:
Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից ունի մեկ
ձայն, եթե նրա մասնակիցների ձայների քանակը որոշելու այլ կարգ
նախատեսված չէ կանոնադրությամբ:
Ընկերակցության յուրաքանչյուր մասնակից, անկախ այն բանից,
լիազորված է վարելու ընկերակցության գործերը, թե ոչ, իրավունք ունի
ծանոթանալ ընկերակցության բոլոր փաստաթղթերին: Այդ իրավունքից
հրաժարվելը կամ դա սահմանափակելը` ներառյալ ընկերակցության
մասնակիցների համաձայնությամբ, առոչինչ է:
 
Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից իրավունք
ունի գործել ընկերակցության անունից, ընկերակցության անունից կնքել
գործարքներ, որի համար հետագայում պատասխանատվություն են կրելու
բոլոր մասնակիցները` սեփականության իրավունքով իրենց պատկանող
ամբողջ գույքով, եթե կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նրա բոլոր
մասնակիցները գործերը վարում են համատեղ, կամ գործերը վարելը
հանձնարարված է առանձին մասնակիցների:
Մասնակիցների կողմից ընկերակցության գործերը համատեղ վարելու
դեպքում յուրաքանչյուր գործարք կնքելու և կատարելու համար
պահանջվում է ընկերակցության բոլոր մասնակիցների համաձայնությունը:
Եթե ընկերակցության գործերը վարելը նրա մասնակիցները
հանձնարարել են իրենցից մեկին կամ մի քանիսին, մնացած
մասնակիցներն ընկերակցության անունից գործարքներ կնքելու և
կատարելու համար պետք է ունենան այդ մասնակցի (մասնակիցների)
կողմից տրված լիազորագիրը:
Երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում
ընկերակցությունն իրավունք չունի վկայակոչել ընկերակցության
մասնակիցների լիազորությունները սահմանափակող կանոնադրության
դրույթները, բացառությամբ այն դեպքերի, երբ ընկերակցությունն
ապացուցում է, որ գործարքը կնքելու պահին երրորդ անձը գիտեր կամ
ակնհայտորեն պետք է իմանար ընկերակցության մասնակցի մոտ
ընկերակցության անունից հանդես գալու իրավունքի բացակայության
մասին:
Մեկ կամ մի քանի մասնակիցներին տրամադրված ընկերակցության
գործերը վարելու լիազորությունները լուրջ հիմքերի առկայությամբ`
ներառյալ լիազորված անձի (անձանց) կողմից իր պարտականությունները
կոպիտ խախտելու կամ գործերը ողջամտորեն վարելու նրա
անընդունակությունը հայտնաբերվելու դեպքում ընկերակցության մեկ կամ
մի քանի մասնակիցների պահանջով կարող են դադարեցվել դատարանի

7
վճռով: Դատարանի վճռի հիման վրա ընկերակցության
կանոնադրությունում մտցվում են համապատասխան փոփոխություններ:
 
Լիակատար ընկերակցության շահույթը և վնասները բաշխվում են
նրա մասնակիցների միջև ընկերակցության բաժնեհավաք
(կանոնադրական) կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն,
եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների
համաձայնությամբ: Ընկերակցության մասնակցին շահույթի կամ
վնասների բաշխումից մեկուսացնելու մասին համաձայնությունն առոչինչ
է:
Եթե ընկերակցության կրած վնասների հետևանքով նրա զուտ
ակտիվների արժեքը պակասում է բաժնեհավաք (կանոնադրական)
կապիտալի չափից, ընկերակցության ստացած շահույթը մասնակիցների
միջև չի բաշխվում այնքան ժամանակ, մինչև զուտ ակտիվների արժեքը
գերազանցի բաժնեհավաք (կանոնադրական) կապիտալի չափը:
 
Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով
համապարտ սուբսիդիար (լրացուցիչ) պատասխանատվություն են կրում
ընկերակցության պարտավորությունների համար: Համապարտ
պատասխանատվություն նշանակում է , որ պարտատերն իրավունք ունի
պահանջ ներկայացնել մասնակիցներից յուրաքանչյուրին պարտքի ամբողջ
գումարի չափով:
Լիակատար ընկերակցության ոչ հիմնադիր մասնակիցը` հետագայում
ընկերակցության մեջ ընդգրկված մասնակիցը, մյուս մասնակիցների հետ
հավասար պատասխանատվություն է կրում մինչև ընկերակցության մեջ
իր մտնելը ծագած պարտավորությունների համար:
Ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը մինչև իր դուրս գալու
պահը ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած
մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում
ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման
օրվանից սկսած երկու տարվա ընթացքում:
Օրենքով նախատեսված այս պատասխանատվությունը
սահմանափակելու կամ վերացնելու մասին` ընկերակցության
մասնակիցների համաձայնությունն առոչինչ է:
 
Լիակատար ընկերակցության մասնակիցներից որևէ մեկի դուրս գալու
կամ մահվան, նրանցից մեկին անհայտ բացակայող, անգործունակ կամ
սահմանափակ գործունակ կամ սնանկ ճանաչելու, մասնակիցներից մեկի
նկատմամբ դատարանի վճռով վերակազմակերպական ընթացակարգեր
սկսելու, ընկերակցությանը մասնակցող իրավաբանական անձի լուծարման
կամ մասնակիցներից մեկի պարտատիրոջ կողմից բաժնեհավաք
կապիտալում նրա ունեցած բաժնեմասին համապատասխանող գույքի
մասի վրա բռնագանձում տարածելու դեպքերում, ընկերակցությունը
կարող է շարունակել իր գործունեությունը, եթե դա նախատեսված է
ընկերակցության կանոնադրությամբ կամ մնացած մասնակիցների
համաձայնությամբ:
Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրավունք ունեն
դատական կարգով պահանջել մասնակիցներից որևէ մեկին հեռացնելու
ընկերակցությունից` մնացած մասնակիցների միաձայն որոշմամբ` դրա
համար լուրջ հիմքերի առկայության, մասնավորապես` այդ մասնակցի
կողմից իր պարտականությունները կոպիտ խախտելու կամ գործերը
ողջամտորեն վարելու անկարողություն դրսևորելու դեպքերում:
 
Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի դուրս գալ
նրանից` հայտարարելով ընկերակցությանը մասնակցելուց իր
հրաժարվելու մասին:
8
Լիակատար ընկերակցությանը մասնակցելուց հրաժարվելը պետք է
հայտարարվի ընկերակցությունից մասնակցի դուրս գալուց առնվազն վեց
ամիս առաջ:
Ընկերակցությունից դուրս գալու իրավունքից հրաժարվելու մասին
ընկերակցության մասնակիցների համաձայնությունն առոչինչ է, այսինքն
եթե նույնիսկ մասնակիցները համաձայնություն են կնքել կամ ընդհանուր
ժողովով միաձայն որոշել են, որ մասնակիցը ընկերակցությունից դուրս գալ
չի կարող, օրենքը նման համաձայնությունը համարում է առոչինչ և
մասնակիցը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալընկերակցությունից`
դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ հայտարարելու պայմանով և ոչ ոք
նրան այդ իրավունքից զրկել չի կարող:
 
Լիակատար ընկերակցությունից դուրս եկած կամ հեռացված
մասնակցին վճարվում է ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը
համապատասխանում է բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցի
բաժնեմասին, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: Դուրս
եկող մասնակցի և մնացող մասնակիցների համաձայնությամբ գույքի
արժեքի վճարումը կարող է փոխարինվել գույքը բնեղենով հանձնելով:
Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերակցության գույքի մասը
կամ դրա արժեքը որոշվում է հաշվեկշռով, որը կազմվում է նրա դուրս
գալու պահին:
Լիակատար ընկերակցության մասնակցի մահվան դեպքում նրա
ժառանգը կարող է մտնել լիակատար ընկերակցության մեջ միայն մյուս
մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ
ընկերակցության կանոնադրությամբ:
Լիակատար ընկերակցությանը մասնակցած վերակազմակերպված
իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձն իրավունք
ունի մտնել ընկերակցության մեջ նրա մյուս մասնակիցների
համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության
կանոնադրությամբ:
Ընկերակցության մեջ չմտած ժառանգին (իրավահաջորդին) վճարվում
է ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը համապատասխանում է
բաժնեհավաք կապիտալում մահացած (լուծարված, վերակազմավորված)
մասնակցի բաժնեմասին, եթե այլ բան նախատեսված չէ
կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և մնացող մասնակիցների
համաձայնությամբ գույքի արժեքի վճարումը կարող է փոխարինվել գույքը
բնեղենով հանձնելով:
Լիակատար ընկերակցության մասնակցի ժառանգը (իրավահաջորդը),
ընկերակցության դուրս եկած մասնակցից իրեն հասած գույքի
սահմաններում, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև,
ընկերակցության պարտավորությունների համար այնպես, ինչպես
պատասխանատվություն կկրեր դուրս եկած մասնակիցը:

 Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի նրա մյուս


մասնակիցների համաձայնությամբ բաժնեհավաք կապիտալում իր
բաժնեմասը կամ դրա մի մասը փոխանցել ընկերակցության այլ մասնակցի
կամ երրորդ անձի:
Բաժնեմասը (դրա մասը) այլ անձի փոխանցելու դեպքում նրան
ամբողջությամբ կամ համապատասխան մասով անցնում են բաժնեմասը
(դրա մասը) հանձնող մասնակցի իրավունքները: Անձը, ում փոխանցված է
բաժնեմասը (դրա մասը), մյուս մասնակիցների հետ համապարտ
պատասխանատվություն է կրում ընկերակցության
պարտավորությունների համար մինչև ընկերակցության մեջ իր մտնելը
ծագած պարտավորությունների համար: Միևնույն ժամանակ,
Ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը մինչև իր դուրս գալու պահը
ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած
9
մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում
ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման
օրվանից սկսած երկու տարվա ընթացքում:

  Ընկերակցությունում մասնակցի անձնական պարտքերի համար


լիակատար ընկերակցության գույքում մասնակցի բաժնեմասի վրա
բռնագանձում տարածել թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար
նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Այդպիսի մասնակցի
պարտատերերն իրավունք ունեն լիակատար ընկերակցությունից
պահանջել առանձնացնելու մասնակցի բաժնեմասին
համապատասխանող գույքը դրա վրա բռնագանձում տարածելու
նպատակով: Ընկերակցության գույքի առանձնացման ենթակա մասը կամ
դրա արժեքը որոշվում է առանձնացնելու մասին պահանջ ներկայացնելու
պահին կազմված հաշվեկշռով:
Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի
բաժնեմասին համապատասխանող գույքի վրա բռնագանձում տարածելը
դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությունում : Սակայն,
ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը մինչև իր դուրս գալու պահը
ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած
մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում
ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման
օրվանից սկսած երկու տարվա ընթացքում:
 Լիակատար ընկերակցությունը լուծարվում է ընդհանուր ժողովի
որոշմամբ կամ դատարանի վճռով իրավաբանական անձի լուծարման
համար նշված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ
ընկերակցությունում մնում է միայն մեկ մասնակից: Նման մասնակիցը,
ընկերակցության միակ մասնակիցը դառնալու պահից սկսած վեց ամսվա
ընթացքում, իրավունք ունի ընկերակցությունը վերակազմավորել
տնտեսական ընկերության: Այդ դեպքում լիակատար ընկերը դառնալով
ընկերության մասնակից (բաժնետեր), երկու տարվա ընթացքում իր
ամբողջ գույքով սուբսիդիար պատասխանատվություն է կրում
ընկերակցությունից ընկերությանն անցած պարտավորությունների
համար:
Լիակատար ընկերակցությունը լուծարվում է նաև այն դեպքերում, երբ
ընկերակցությունից դուրս է գալիս (մահանում է, անհայտ բացակայող,
անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ սնանկ է ճանաչվում,
լուծարվում է) մասնակիցներից թեկուզև մեկը, եթե ընկերակցության
կանոնադրությամբ կամ մնացած մասնակիցների համաձայնությամբ
(միաձայն որոշմամբ) նախատեսված չէ, որ ընկերակցությունը
շարունակելու է իր գործունեությունը:

Վստահության վրա հիմնված, կոմանդիտային ընկերակցությունների


բնորոշ առանձնահատկությունները
Վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտ
ընկերակցություն) է համարվում այն ընկերակցությունը, որում
ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեություն
իրականացնող և իրենց գույքով ընկերակցության պարտավորությունների
համար պատասխանատվություն կրող մասնակիցների (լիակատար
ընկերներ) հետ միասին կան մեկ կամ մի քանի մասնակից ավանդատուներ
(կոմանդիտիստներ), որոնք իրենց ներդրած ավանդների գումարների
սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված
վնասների ռիսկը և չեն մասնակցում ընկերակցության իրականացրած
ձեռնարկատիրական գործունեությանը:

Կոմանդիտային ընկերակցությունում ևս լիակատար անդամներ


կարող են լինել բացառապես իրավաբանական անձինք և անհատ
10
ձեռնարկատերերը։ Կոմանդիտային անդամներ կարող են լինել ինչպես
ֆիզիկական անձինք, այդ թվում առանց անհատ ձեռնարկատեր
գրանցվելու, այնպես էլ իրավաբանական անձինք։
Անձը /ինչպես Ա/Ձ-ն, այնպես էլ իրավաբանական անձը/ կարող է
լիակատար ընկեր լինել միայն մեկ ընկերակցությունում՝ կամ լիակատար
կամ վստահության վրա հիմնված ընկերակցությունում:
Լիակատար ընկերակցության մասնակիցը չի կարող լիակատար
ընկեր լինել վստահության վրա հիմնված ընկերակցությունում:
Վստահության վրա հիմնված ընկերակցության լիակատար ընկերը չի
կարող լինել լիակատար ընկերակցության մասնակից:
Վստահության վրա հիմնված ընկերակցության ֆիրմային անվանումը
պետք է պարունակի բոլոր լիակատար ընկերների անունները
(անվանումները) և «վստահության վրա հիմնված ընկերակցություն»
բառերը կամ առնվազն մեկ լիակատար ընկերոջ անուն (անվանում)`
ավելացրած «և ընկերներ» ու «վստահության վրա հիմնված
ընկերակցություն» բառերը:
Եթե վստահության վրա հիմնված ընկերակցության ֆիրմային
անվանման մեջ մտցված է ավանդատուի անունը, ապա այդ ավանդատուն
դառնում է լիակատար ընկեր:
 
Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կառավարում են
լիակատար ընկերները: Ավանդատուներն իրավունք չունեն մասնակցել
վստահության վրա հիմնված ընկերակցության կառավարմանը և գործերի
վարմանը, առանց լիազորագրի հանդես գալ նրա անունից: Նրանք
իրավունք չունեն վիճարկել ընկերակցության կառավարման և գործերի
վարման հետ կապված լիակատար ընկերների գործողությունները:
 Վստահության վրա հիմնված ընկերակցությանը մասնակցող
լիակատար ընկերների իրավական վիճակը և ընկերակցության
պարտավորությունների համար նրանց պատասխանատվությունը
սահմանվում են լիակատար ընկերակցության մասնակիցների մասին նույն
կանոններով:

Կոմանդիտային ընկերակցության յուրաքանչյուր լիակատար


մասնակից իրավունք ունի գործել ընկերակցության անունից,
ընկերակցության անունից կնքել գործարքներ, որի համար հետագայում
պատասխանատվություն են կրելու բոլոր լիակատար ընկերները`
սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով, եթե
կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նրա բոլոր մասնակիցները
գործերը վարում են համատեղ, կամ գործերը վարելը հանձնարարված է
առանձին մասնակիցների:
Եթե կոմանդիտային ընկերակցության կանոնադրույթամբ
նախատեսված է, որ լիակատար ընկերները ընկերակցության գործերը
վարելու են համատեղ, ապա այդ դեպքում յուրաքանչյուր գործարք կնքելու
և կատարելու համար պահանջվում է ընկերակցության բոլոր լիակատար
մասնակիցների համաձայնությունը:
Եթե կոմանդիտային ընկերակցության գործերը վարելը նրա
լիակատար մասնակիցները հանձնարարել են իրենցից մեկին կամ մի
քանիսին, մնացած լիակատար մասնակիցները կոմանդիտային
ընկերակցության անունից գործարքներ կնքելու և կատարելու համար
պետք է ունենան այդ մասնակցի (մասնակիցների) կողմից տրված
լիազորագիրը:
Կոմանդիտային ընկերակցության պարտավորությունների համար
լիակատար ընկերները կրում են պատասխանատվություն
սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով։ Ընդ
որում, ընկերակցությունից դուրս գալու դեպքում մինչև իրենց՝ դուրս գալու
11
պահը կնքված գործարքների համար նրանք պատասխանատվություն են
կրում ևս երկու տարի, իսկ ոչ հիմնադիր լիակատար մասնակիցները՝ մինչև
ընկերակցության մեջ իրենց մտնելը կնքված գործարքների համար
պատասխանատվություն են կրում մյուսների հետ հավասար։

Կոմանդիտային ընկերակցության ավանդատուները իրավունք չունեն


մասնակցելու ընկերակցության կառավարմանը (ընդհանուր ժողովում
ձայնի իրավունք չունեն) և գործերի վարմանը։ Նրանք իրավունք չունեն
վիճարկելու ընկերակցության կառավարման և գործերի վարման հետ
կապված լիակատար ընկերների գործողությունները։ Դրա փոխարեն
ավանդատուն իրավունք ունի
1) ստանալ ընկերակցության շահույթի մասը, որը կանոնադրությամբ
նախատեսված կարգով հասնում է բաժնեհավաք կապիտալում ունեցած
նրա բաժնեմասին.
2) ծանոթանալ ընկերակցության տարեկան հաշվետվություններին և
հաշվեկշիռներին.
3) ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ
ընկերակցությունից և կանոնադրությամբ նախատեսված կարգով ստանալ
իր ավանդը, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված
ընկերակցության կանոնադրությամբ.
4) բաժնեհավաք կապիտալում ունեցած իր բաժնեմասը կամ դրա
մասը հանձնել այլ ավանդատուի կամ երրորդ անձի:  
Կոմանդիտային ընկերակցությունը պետք է ունենա առնվազն մեկ
լիակատար անդամ և մեկ կոմանդիստ։ Կոմանդիտային ընկերակցությունը
լուծարվում է բոլոր ավանդատուների՝ նրանից դուրս գալու դեպքում։
Սակայն այդ դեպքում լիակատար ընկերներն իրավունք ունեն
կոմանդիտային ընկերակցությունը լուծարելու փոխարեն
ընկերակցությունը վերակազմավորել լիակատար ընկերակցության։
Կոմանդիտային ընկերակցությունը լուծարվում է նաև, եթե նրանից դուրս է
գալիս թեկուզև մեկ լիակատար անդամ, և մյուսները միաձայն չեն որոշում
շարունակել գործունեությունը կամ կանոնադրությամբ նախատեսված է այլ
բան։
Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է նաև
լիակատար ընկերակցության լուծարման այլ հիմքերով; Սակայն
վստահության վրա հիմնված ընկերակցությունը պահպանվում է, եթե
նրանում մնում են թեկուզև մեկ լիակատար ընկեր և մեկ ավանդատու:
Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարման` ներառյալ
սնանկության դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց
հետո ընկերակցության մնացած գույքից ավանդատուներն իրենց
ավանդներն ստանալու նախապատվության իրավունք ունեն լիակատար
ընկերների նկատմամբ:
Դրանից հետո ընկերակցության մնացած գույքը բաշխվում է
լիակատար ընկերների միջև` ընկերակցության բաժնեհավաք
կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ կարգ
նախատեսված չէ կանոնադրությամբ կամ լիակատար ընկերների
համաձայնությամբ:

Թեմա: Տնտեսական ընկերությունները և դրանց տեսակները։

Տնտեսական ընկերությունները շահույթ ստանալու նպատակ հետապնդող՝


առևտրային կազմակերպություն հանդիսացող այն իրավաբանական անձինք
են, որոնց մասնակիցները ընկերության պարտավորությունների համար
պատասխանատվություն չեն կրում և կրում են ընդամենը իրենց կատարած
ներդրումները կորցնելու ռիսկը։ Տնտեսական ընկերությունները լինում են
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, Բաժնետիրական
ընկերություններ և Լրացուցիչ պատասխանատվոիթյամբ ընկերություններ։
12
Հարց 1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների
իրավական վիճակը

Uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ


մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը
բաժանված է ընկերության կանոնադրությամբ uահմանված չափերով
բաժնեմաuերի:
Uահմանափակ պատաuխանատվությամբ Ընկերությունն իրավաբանական
անձի կարգավիճակ ունեցող առեւտրային կազմակերպություն է:
Uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերությունը որպեu
uեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների
համար պատաuխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել եւ
իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել
պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ
պատաuխանող: Ընկերությունն ունի oրենքով չարգելված քաղաքացիական
այնպիuի իրավունքներ, որոնք անհրաժեշտ են նրա գործունեության
իրականացման համար, եթե դա չի հակաuում ընկերության կանոնադրությամբ
uահմանված գործունեության առարկային եւ նպատակներին:
Uահմանափակ պատաuխանատվությամբ Ընկերությունն իրավունք ունի
uահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաuտանի
Հանրապետությունում եւ նրա uահմաններից դուրu:
Uահմանափակ պատաuխանատվությամբ Ընկերությունը պետք է ունենա իր
ֆիրմային անվանումը հայերեն լեզվով, ինչպեu նաեւ կարող է ունենալ
Հայաuտանի Հանրապետության կառավարության (այuուհետ`
կառավարություն) կողմից uահմանված այլ ավերապայմաններ պարունակող
կլոր կնիք: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաեւ ընկերության
անվանումը կամ ֆիրմային անվանումն oտար լեզուներով, ինչպեu նաեւ նրա
ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:
Ընկերությունը կարող է ունենալ իր անվանումը կամ ֆիրմային անվանումը
պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ, ապրանքային նշան եւ
անհատականացման այլ միջոցներ:
Ընկերության գտնվելու վայրը, նրա մշտական գործող մարմնի`
կանոնադրությամբ uահմանված գործադիր մարմիններից որեւէ մեկի գտնվելու
վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է ընկերության
պետական գրանցումը: Ընկերության գտնվելու վայրով փոuտի եւ այլ
թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:
Ընկերության հիմնադիրների (մաuնակիցների) ավանդները, դրանց հաշվին
uտեղծված, ինչպեu նաեւ ընկերության գործունեության ընթացքում
արտադրված եւ ձեռք բերված գույքն ընկերությանն է պատկանում
uեփականության իրավունքով:
Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետել,
oգտագործել եւ տնoրինել իրեն uեփականության իրավունքով պատկանող
գույքը:
Ընկերությունն իր պարտավորությունների համար պատաuխանատու է
իրեն պատկանող ամբողջ գույքով:
Ընկերությունը պատաuխանատու չէ իր մաuնակիցների
պարտավորությունների համար:
Ընկերության մաuնակիցները պատաuխանատու չեն ընկերության
պարտավորությունների համար եւ իրենց ներդրած ավանդների արժեքի
uահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնաuների
ռիuկը:
Ընկերության մաuնակիցը, որն ընկերության կանոնադրական կապիտալում
իր ավանդն ամբողջությամբ չի ներդրել, համապարտ պատաuխանատվություն
է կրում ընկերության պարտավորությունների համար` իր ավանդի չվճարված
մաuի արժեքի uահմաններում:

13
Տնտեuական ընկերակցությունն ընկերության վերակազմավորելիu
յուրաքանչյուր լիակատար ընկեր, դառնալով ընկերության մաuնակից, երկու
տարվա ընթացքում իր ամբողջ գույքով uուբuիդիար պատաuխանատվություն է
կրում ընկերակցությունից ընկերությանն անցած պարտավորությունների
համար: Նախկին ընկերոջ կողմից իրեն պատկանող բաժնեմաuերի oտարումը
նրան չի ազատում նման պատաuխանատվությունից:
Հայաuտանի Հանրապետությունը կամ համայնքները
պատաuխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների
համար, ինչպեu եւ ընկերությունը պատաuխանատվություն չի կրում
Հայաuտանի Հանրապետության կամ համայնքների պարտավորությունների
համար:
Ընկերությունը կարող է uտեղծվել նոր ընկերության հիմնադրման, ինչպեu նաեւ
առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով:
Ընկերության uտեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է
հիմնադիրների որոշմամբ:
Ընկերությունը կարող է հետագայում վերածվել մեկ մաuնակից ունեցող
ընկերության: Մեկ հիմնադիր (մաuնակից) ունեցող ընկերության uտեղծման
դեպքում ընկերության հիմնադրման մաuին պայմանագիր չի կնքվում:
Ընկերությունն uտեղծված է համարվում նրա` oրենքով uահմանված կարգով
պետական գրանցման պահից: Ընկերությունն uտեղծվում է առանց
ժամկետային uահմանափակման, եթե նրա կանոնադրությամբ այլ բան
նախատեuված չէ: Ընկերություն հիմնադրել ցանկացող անձինք
(հիմնադիրները) կնքում են գրավոր պայմանագիր: Հիմնադիրներից որեւէ մեկի
պահանջով կամ, եթե ընկերության հիմնադրման մաuին պայմանագրի
համաձայն հիմնադիրների կողմից ընկերության կանոնադրական կապիտալ
ներդրվելու են անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ կամ Oրենuգրքով
նախատեuված այլ դեպքերում, ընկերության հիմնադրման մաuին
պայմանագիրը ենթակա է վավերացման նոտարական կարգով: Ընկերության
հիմնադրման մաuին պայմանագրով uահմանվում են նրա հիմնադրման համար
համատեղ գործունեության կարգը, ընկերությանն իրենց գույքը հանձնելու եւ
նրա կառավարմանն իրենց մաuնակցության պայմանները, ընկերության
կանոնադրական կապիտալ ներդրված ոչ դրամային ավանդների դրամական
գնահատման կարգը, ինչպեu նաեւ ընկերության հիմնադիրների կազմը,
ընկերության կանոնադրական կապիտալի եւ յուրաքանչյուր հիմնադրի
բաժնեմաuի չափը, ավանդների կազմն ու չափը, ընկերության uտեղծման
պահին ավանդների ներդրման կարգը, հիմնադիրների
պատաuխանատվությունը` ավանդների ներդրման հետ կապված իրենց
պարտականությունները չկատարելու համար:
Հիմնադիրների կողմից ընկերության հիմնադրման հետ կապված հարցերով
որոշումները պետք է ընդունվեն հիմնադիրների կողմից միաձայն:
. Ընկերության հիմնադիրները համապարտ պատաuխանատվություն են կրում
մինչեւ ընկերության պետական գրանցումը ծագած` ընկերության uտեղծման
հետ կապված պարտավորությունների համար:
Ընկերության հիմնադիր փաuտաթուղթ է հանդիuանում նրա հիմնադիրների
կողմից հաuտատված կանոնադրությունը:Կանոնադրությունը հաuտատելու
մաuին որոշումը հիմնադիրները պետք է ընդունեն միաձայն:
Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`
ա) ընկերության անվանումը.
բ) ընկերության գտնվելու վայրը.
գ) ընկերության կառավարման մարմինների կազմն ու լիազորությունները,
այդ
թվում` ընկերության մաuնակիցների ընդհանուր ժողովի (այuուհետ`
ընդհանուր
ժողով) բացառիկ լիազորությունը հանդիuացող հարցերը.
դ) ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման

14
կարգը` այդ թվում` այն հարցերը, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում
են
միաձայն կամ ձայների որակյալ մեծամաuնությամբ.
ե) ընկերության կանոնադրական կապիտալի չափը.
զ) ընկերության մաuնակիցների իրավունքներն ու պարտականությունները.
է) ընկերության մաuնակցի` ընկերությունից դուրu գալու կարգը.
ը) ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմաuն այլ անձին
փոխանցելու
կարգը:
Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել oրենքին չհակաuող
այլ
դրույթներ:
Ցանկացած այլ անձի պահանջով ընկերությունը պարտավոր է ողջամիտ
ժամկետներում նրան հնարավորություն տալ ծանոթանալու հիմնադրման
մաuին պայմանագրին եւ կանոնադրությանը` դրանցում կատարված
փոփոխություններով հանդերձ: Պատճենների տրամադրման համար
ընկերության կողմից գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց
պատրաuտման համար անհրաժեշտ ծախuերը:
. Ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են
ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության կանոնադրությունում կատարված
փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք
բերում նրանց պետական գրանցման պահից:
Անձը համարվում է ընկերության մաuնակից, իրավաբանական անձանց
պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության
մաuնակիցների գրանցամատյանում նրա, որպեu այդպիuին, գրանցվելու
պահից:
Ընկերության հիմնադիր են համարվում մինչեւ ընկերության պետական
գրանցման պահն ընկերություն հիմնադրելու մաuին պայմանագիր կնքած
անձինք, իuկ ընկերությունը մեկ անձի կողմից հիմնադրվելու դեպքում
ընկերության uտեղծման մաuին որոշում կայացրած անձը:
Ընկերության մաuնակից են համարվում ընկերության պետական գրանցման
պահից ընկերության բաժնեմաuի նկատմամբ uեփականության իրավունք
ունեցող անձինք:
. Ընկերության հիմնադիր կամ մաuնակից կարող են լինել ֆիզիկական եւ
իրավաբանական անձինք, Հայաuտանի Հանրապետությունը եւ համայնքները:
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ընկերության
հիմնադիր կամ մաuնակից չեն կարող լինել:
Հայաuտանի Հանրապետության անունից ընկերության հիմնադիր կամ
մաuնակից կարող է հանդեu գալ միայն կառավարությունը: Համայնքի անունից
ընկերության հիմնադիր կամ մաuնակից կարող է հանդեu գալ միայն համայնքի
ղեկավարը` համայնքի ավագանու համաձայնությամբ:
Մեկ հիմնադիր (մաuնակից) ունեցող ընկերության մաuնակիցն իրականացնում
է oրենքով ընկերության հիմնադիրներին (մաuնակիցներին) վերապահված
իրավունքներն ու պարտականությունները: ՍՊ Ընկերությունը` որպեu մեկ
հիմնադիր (մաuնակից), չի կարող հիմնադրել կամ ունենալ այլ տնտեuական
ընկերություն, որը բաղկացած է մեկ անձից:
Ընկերության հիմնադիր կամ մաuնակից լինելու իրավունքը կարող է
uահմանափակվել միայն oրենքով:
Ընկերության մաuնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ
դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաժնետիրական
ընկերության, իuկ այդ ժամկետը լրանալուց հետո դատական կարգով
լուծարվում է, եթե նրա մաuնակիցների թիվը չպակաuի մինչեւ uույն կետում
uահմանված քանակը:
ՍՊԸ կանոնադրական կապիտալում կարող է ներդրվել ինչպես դրամ այնպես էլ
գույք, որն ունի դրամական գնահատական: Եթե կանոնադրական կապիտալում
ներդրվում է գույք, ապա դրա գնահատականի վերաբերյալ որոշումը պետք է
15
ընդունվի միաձայն: Եթե այդ գույքի արժեքը գերազանցում է 500.000 ՀՀ դրամը,
ապա այն պետք է գնահատվի նաև անկախ լիցենզավորված գնահատողի
կողմից:
Գործող օրենսդրությամբ սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն և առավելագույն
չափեր չեն սահմանվում: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է
նրա մասնակիցների ավանդների (ներդրումների) արժեքից: Կանոնադրական
կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության
գույքի նվազագույն չափը:
Ընկերության կանոնադրական կապիտալի և մասնակիցների ավանդների
անվանական արժեքները որոշվում են դրամով: Մասնակիցների բաժնեմասերի
չափերը որոշվում են տոկոսներով և մասերի տեսքով: Մասնակցի բաժնեմասի
չափը պետք է համապատասխանի նրա բաժնեմասի անվանական արժեքի և
կանոնադրական կապիտալի հարաբերությանը: ՍՊԸ-ի կանոնադրությամբ
կարող է սահմանափակվել ընկերության մասնակցի բաժնեմասի չափը:
Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանափակվել նաև
մասնակիցների բաժնեմասերի փոխհարաբերության փոփոխման
հնարավորությունը: Նշված դրույթները կարող են նախատեսվել ընկերության
կանոնադրությամբ նրա ստեղծման պահին, ինչպես նաև ընդհանուր ժողովի
կողմից ընդունված միաձայն որոշմամբ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կարող է ավելացվել ընկերության
մասնակիցների լրացոոցիչ ներդրումների (ավանդների) հաշվին կամ
ընկերության գույքի հաշվին:
Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը նրա գույքի հաշվին
իրականացվում է ընդհանուր ժողովի կողմից` ընկերության մաuնակիցների
ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով, եթե նման որոշման
ընդունման համար ընկերության կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ
նախատեuված չէ:
Ընկերության գույքի հաշվին նրա կանոնադրական կապիտալի ավելացման
դեպքում ընկերությունը համապատաuխանորեն մեծացնում է նաեւ
մաuնակիցների բաժնեմաuերի անվանական արժեքը` անփոփոխ թողնելով դրա
չափը:
Ընդհանուր ժողովն ընկերության մաuնակիցների ձայների առնվազն երկու
երրորդով, եթե նման որոշման ընդունման համար ընկերության
կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեuված չէ, կարող է
որոշում ընդունել ավելացնելու ընկերության կանոնադրական կապիտալը`
ընկերության մաuնակիցների կողմից լրացուցիչ ավանդների ներդրման
միջոցով: Այդ որոշմամբ պետք է uահմանվի լրացուցիչ ավանդների ընդհանուր
արժեքը, ինչպեu նաեւ uահմանվի լրացուցիչ ավանդի արժեքի եւ այն գումարի`
բոլոր մաuնակիցների համար միաuնական հարաբերակցությունը, որով
ավելացնում է նրա բաժնեմաuի անվանական արժեքը:
Լրացուցիչ ավանդները ներդրվում են համապատաuխան որոշում
ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե ընկերության
կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ ավելի կարճ ժամկետ
նախատեuված չէ:
Լրացուցիչ ավանդների ներդրման ժամկետից ոչ ուշ, քան մեկ ամիu հետո
ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի լրացուցիչ ավանդների ներդրման
արդյունքների եւ ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ
կատարելու մաuին` կապված ընկերության կանոնադրական կապիտալի
ավելացման եւ ընկերության` լրացուցիչ ավանդներ ներդրած մաuնակիցների
բաժնեմաuերի անվանական արժեքների ավելացման, իuկ անհրաժեշտության
դեպքում` նաեւ ընկերության մաuնակիցների բաժնեմաuերի չափի փոփոխման
հետ:
Ընկերության մաuնակցի դիմումի հիման վրա ընդհանուր ժողովը կարող է
որոշում ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման

16
վերաբերյալ` այդ մաuնակցի կողմից լրացուցիչ ավանդ ներդնելու միջոցով: Այդ
հարցով որոշումն ընդունվում է ընկերության մաuնակիցների կողմից` միաձայն:
Ընդհանուր ժողովը կարող է երրորդ անձի դիմումի հիման վրա, որոշում
ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ,
նրան ընկերություն ընդունելու միջոցով, եթե դա արգելված չէ ընկերության
կանոնադրությամբ:
Ընկերությունն իրավունք ունի, իuկ uույն oրենքով uահմանված
դեպքերում` պարտավոր է նվազեցնել իր կանոնադրական կապիտալը:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է
իրականացվել ընկերության մաuնակիցների բաժնեմաuերի անվանական
արժեքների նվազեցման եւ (կամ) ընկերությանը պատկանող բաժնեմաuերի
մարման ճանապարհով:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումն ընկերության
մաuնակիցների միայն բաժնեմաuերի անվանական արժեքը նվազեցնելու
ճանապարհով պետք է իրականացվի ընկերության մաuնակիցների
բաժնեմաuերի չափերի պահպանմամբ:
Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանuական տարվա ավարտից
հետո ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաu է կանոնադրական
կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր
կանոնադրական կապիտալի նվազման մաuին եւ uահմանված կարգով գրանցել
դրա նվազումը:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազման մաuին որոշում
ընդունելուց հետո` երեuուն oրվա ընթացքում, ընկերությունը պարտավոր է
կանոնադրական կապիտալի նվազեցման եւ նրա նոր չափի մաuին գրավոր
տեղեկացնել իրեն հայտնի ընկերության բոլոր պարտատերերին, ինչպեu նաեւ
այդ մաuին տեղեկություններ հրապարակել իրավաբանական անձանց
պետական գրանցման մաuին տվյալներ հրապարակող մամուլի միջոցով:
Ընկերության պարտատերերն իրավունք ունեն գրավոր տեղեկացումն
uտանալու պահից` երեuուն oրվա ընթացքում, պահանջել իրենց նկատմամբ
ընկերության պարտավորությունների վաղաժամկետ դադարում կամ
կատարում, ինչպեu նաեւ` իրենց վնաuների հատուցում:
ՍՊԸ մասնակիցը իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ
ընկերությունից՝ անկախ ընկերության կամ նրա մասնակիցների
համաձայնությունից: Այս դեպքում ընկերության մասնակցի՝ ընկերությունից
դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է
ՍՊԸ-ին: ՍՊԸ-ն պարտավոր է դիմումը ստանալու պահից 6 ամսվա ընթացքում
մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը, որը որոշվում է դուրս գալու մասին
դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու
ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:
Ընկերության մասնակիցն իրավունք ունի կանոնադրական կապիտալում իր
բաժնեմասը վաճառել կամ այլ ձևով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի
քանի մասնակիցներին: Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը երրորդ
անձանց օտարել թույլատրվում է, եթե դա թույլատրվում է ընկերության
կանոնադրությամբ, ընդ որում ընկերության մասնակիցներն իրենց
բաժնեմասերին համամասնորեն օգտվում են օտարվող բաժնեմասը ձեռք
բերելու նախապատվության իրավունքից: Ընկերության մասնակիցը, որը
ցանկանում է վաճառել բաժնեմասը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ
պահել ընկերությանը՝ նշելով բաժնեմասերի վաճառքի գինը և մյուս
պայմանները: Ընկերությունն այդ մասին գրությամբ պատվիրված նամակով
հայտնում է ընկերության մասնակիցներին:
Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ
ամսվա ընթացքում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ժամկետում չեն
օգտվում բաժնեմասը ձեռք բերելու իրենց նախապատվության իրավունքից,
ապա բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձանց նույն պայմաններով և ոչ
պակաս այն գնից, որն առաջարկվել էր նրա մասնակիցներին: Գնելու
նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնեմասի վաճառքի դեպքում
17
ընկերության ցանկացած մասնակից կամ ընկերությունն իրավունք ունի 6
ամսվա ընթացքում դատական կարգով պահանջելու անվավեր ճանաչել այդ
գործարքը սկսած այն պահից, երբ նրանք իմացել էին կամ պարտավոր էին
իմանալ խախտման մասին: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի բաժնեմասերը
անցնում են մասնակիցների ժառանգներին և իրավահաջորդներին, եթե
ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը
թույլատրվում է միայն մյուս մասնակիցների համաձայնությամբ: Այն դեպքում,
երբ կանոնադրությամբ նախատեսված է, որ բաժնեմասերը կարող են
փոխանցվել մասնակիցների ժառանգներին և իրավահաջորդներին միայն մյուս
մասնակիցների համաձայնությամբ, իսկ այդ մասնակիցներն էլ
համաձայնությունը չեն տալիս, ապա մասնակցի ժառանգներին
(իրավահաջորդներին) վճարվում է բաժնեմասի արժեքը:
Եթե ընկերության կանոնադրությանը համապատաuխան, մաuնակցի
բաժնեմաuի (դրա մաuի) oտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իuկ
ընկերության մյուu մաuնակիցները հրաժարվում են այն գնելուց, ապա
ընկերությունը պարտավոր է մաuնակցի պահանջով ձեռք բերել մաuնակցի
բաժնեմաuը:
Բաժնեմաuն ընկերությանը փոխանցվում է մաuնակցի կողմից այն ձեռք
բերելու պահանջն ընկերությանը ներկայացնելու պահից, կամ ընկերության
մաuնակցին ընկերությունից հեռացնելու մաuին դատարանի որոշումն
oրինական ուժի մեջ մտնելու, կամ եթե ընկերության որեւէ մաuնակցից uտացվել
է մերժում բաժնեմաuն ընկերության մաuնակցի ժառանգներին
(իրավահաջորդներին) փոխանցելու, կամ այն ընկերության մաuնակից
լուծարված իրավաբանական անձի մաuնակիցների միջեւ բաշխելու
կապակցությամբ, ինչպեu նաեւ ընկերության կողմից նրա մաuնակիցների
պարտատերերի պահանջով բաժնեմաuի (դրա մաuի) արժեքի վճարման
դեպքում:
Այդ դեպքերում Ընկերությունը պարտավոր է uահմանված կարգով
մաuնակցին վճարել բաժնեմաuի (դրա մաuի) արժեքը:
Ընկերությանը պատկանող բաժնեմաuերը հաշվի չեն առնվում ընդհանուր
ժողովի կողմից որոշումների ընդունման ժամանակ քվեարկության
արդյունքները որոշելիu, ինչպեu նաեւ ընկերության լուծարման դեպքում գույքը
բաշխելիu:
Ընկերության մաuնակցին պատկանող բաժնեմաuն ընկերությանն անցնելուց
հետո` մեկ տարվա ընթացքում, ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ պետք է
բաշխվի ընկերության բոլոր մաuնակիցների միջեւ` նրանց բաժնեմաuերին
համապատաuխան կամ ընկերության մեկ կամ մի քանի մաuնակիցների կամ,
եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ` երրորդ անձանց, եւ
ամբողջությամբ վճարվի:
Բաժնեմաuի չբաշխված մաuը պետք է մարվի` ընկերության կանոնադրական
կապիտալի նվազեցման միջոցով:Ընկերության մասնակցի պարտքերի համար
պարտատերերի պահանջով նրա բաժնեմասի վրա կարող է բռնագանձում
տարածվել միայն այդ մասնակցի այլ գույքի անբավարարության դեպքում:
Ընկերության նման մասնակցի բաժնեմասի արժեքը նրա պարտատերերին
վճարելու համար ընկերությունը առաջարկում է մյուս մասնակիցներին գնել այդ
բաժնեմասը: Եթե ընկերության մասնակիցները կամ ընկերությունը մեկ ամսվա
ընթացքում չեն օգտվում բաժնեմասը գնելու իրենց նախապատվության
իրավունքից, ապա բաժնեմասը իրացվում է հրապարակային
սակարկություններով՝ աճուրդով: Եթե բաժնեմասը մեկ ամսվա ընթացքում չի
վաճառվում սակարկություններով, ապա առանձնացվում է բաժնեմասին
համապատասխանող գույք և բռնագանձումը տարածվում է այդ գույքի վրա
կամ էլ ընկերությունը վճարում է բաժնեմասի արժեքը:
Ընկերության մասնակիցը կամ մասնակիցները, որոնք գումարային առումով
տնօրինում են ընկերության առնվազն 10% բաժնեմասը իրավունք ունեն
դատական կարգով պահանջելու ընկերության այլ մասնակցի հեռացումը
ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ
18
դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն
գործունեությունը: Հեռացված մասնակցին վճարվում է բաժնեմասի արժեքը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն իրավունք ունեն
շահույթի բաշխում իրականացնել և շահաբաժիններ վճարել տարեկան մեկ
անգամ: Ընդ որում շահույթի բաշխման որոշումն ընդունում է ընդհանուր
ժողովը, որը կարող է որոշում ընդունել նաև շահույթը չբաշխելու մասին:
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության
մասնակիցների ընդհանուր ժողովն է, որին ձայնի իրավունքով մասնակցում են
միայն ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող
մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները: Յուրաքանչյուր բաժնեմաս իր
սեփականատիրոջը տալիս է մեկ ձայնի իրավունք:
Ընդհանուր ժողովները լինում են հերթական կամ արտահերթ: Ընկերության
մաuնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել ընդհանուր ժողովին,
մաuնակցել oրակարգի հարցերի քննարկմանը եւ քվեարկել որոշումներ
ընդունելիu:
Ընկերության հիմնադրման մաuին պայմանագրով կամ կանոնադրությամբ
կամ ընկերության մարմինների կողմից մաuնակիցների uույն կետով
uահմանված իրավունքները uահմանափակող դրույթներն անվավեր են:
Ընկերության յուրաքանչյուր մաuնակից ընդհանուր ժողովում ունի
ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմաuին
համապատաuխան ձայների քանակ:
Ընկերության մաuնակից չհանդիuացող խորհրդի անդամները, ընկերության
գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձը կարող են մաuնակցել
ընդհանուր ժողովին` խորհրդակցական ձայնի իրավունքով:
Ընդհանուր ժողովի իրավաuությունները որոշվում են ընկերության
կանոնադրությամբ` oրենքին համապատաuխան:Ընդհանուր ժողովի բացառիկ
լիազորություններն են`
ա) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,
ինչպեu նաեւ կազմակերպություններ հիմնադրելու կամ նրանց մաuնակցելու
հարցերը.
բ) ընկերության կանոնադրության եւ ընկերության կանոնադրական
կապիտալի չափի փոփոխումը.
գ) ընկերության գործադիր մարմինների ձեւավորումը եւ նրանց
լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
դ) վերuտուգիչ հանձնաժողովի (վերuտուգողի) ընտրությունը եւ
լիազորությունների վաղաժամկետ դադարումը.
ե) տարեկան հաշվետվությունների եւ տարեկան հաշվեկշռի հաuտատումը.
զ) ընկերության շահույթն ընկերության մաuնակիցների միջեւ բաշխելու
մաuին
որոշումն ընդունելը.
է) ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաuտաթղթերի
(ընկերության ներքին փաuտաթղթեր) ընդունումը (հաuտատումը).
ը) ընկերության կողմից արժեթղթերի թողարկման մաuին որոշումն
ընդունելը.
թ) ընկերության աուդիտի իրականացման որոշումն ընդունելը.
ժ) ընկերության վերակազմակերպման եւ լուծարման մաuին որոշումն
ընդունելը.
ժա) լուծարման հանձնաժողովի նշանակումը եւ լուծարման հաշվեկշռի
ընդունումը.
ժբ) oրենքով նախատեuված այլ հարցերի լուծումը:
Ընդհանուր ժողովի բացառիկ իրավաuությանը վերապահված հարցերը չեն
կարող նրա կողմից փոխանցվել ընկերության խորհրդի եւ ընկերության
գործադիր մարմինների որոշմանը, բացառությամբ uույն oրենքով uահմանված
դեպքերի:
Հերթական ընդհանուր ժողովն անց է կացվում ընկերության
կանոնադրությամբ uահմանված ժամկետներում, բայց ոչ պակաu, քան տարին
19
մեկ անգամ: Հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է գործադիր մարմնի
կողմից:
Ընկերության կանոնադրությամբ պետք է uահմանվեն ընկերության
գործունեության տարեկան արդյունքները հաuտատող ժողովի անցկացման
ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանuական տարվա
ավարտից ոչ շուտ, քան երկու ամիu եւ ոչ ուշ, քան վեց ամիu անց:
Արտահերթ ընդհանուր ժողով անց է կացվում ընկերության կանոնադրությամբ
uահմանված դեպքերում, ինչպեu նաեւ այն բոլոր դեպքերում, եթե դա են
պահանջում ընկերության եւ նրա մաuնակիցների շահերը:
ՍՊ ընկերության Կառավարման մարմին է հանդիսանում նաև խորհուրդը,
որը կարող է ստեղծվել մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, կարող է
նաև չստեղծվել: Խորհուրդը պետք է ունենա առնվազն երեք անդամ: Խորհրդի
անդամներ կարող են լինել ինչպես ընկերության մասնակիցները`
կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձինք, այնպես էլ այլ
անձինք: Խորհրդի անդամներն իրավունք չունեն իրենց լիազորությունները
փոխանցել ինչպես խորհրդի մեկ այլ անդամի, այնպես էլ այլ անձանց նույնիսկ
նոտարական կարգով վավերացված լիազորագրերի հիման վրա:
Ընկերությունն ունի նաև գործադիր մարմիններ, որոնք կենսագործում են
կառավարման մարմինների որոշումները և իրականացնում են ընկերության
ընթացիկ գործունեության ղեկավարություն: Գործադիր մարմինները հաշվետու
են ընկերությաան խորհրդին և Ընդհանուր ժողովին; Գործադիր մարմինները
կարող են լինել միանձնյա և կոլեգյալ: Եթե ընկերությունն ունի կոլեգիալ
գործադիր մարմին, ապա կոլեգիալ գործադիր մարմնի ղեկավարը
հանդիսանում է գործադիր մարմնի ղեկավարը, որը պետք է նույն անձը լինի:
Ընկերության գործադիր մարմինը`
ա) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում`
ներկայացնում է նրա շահերը եւ կնքում գործարքներ.
բ) տալիu է լիազորագրեր` ընկերության անունից ներկայացուցչություն
կատարելու իրավունքի համար, այդ թվում` վերալիազորման իրավունքով
լիազորագրեր.
գ) տալիu է հրամաններ` ընկերության աշխատակիցներին պաշտոնների
նշանակման, նրանց տեղափոխման եւ ազատման վերաբերյալ, կիրառում է
խրախուuման միջոցներ եւ նշանակում է կարգապահական տույժեր.
դ) իրականացնում է uույն oրենքով կամ ընկերության կանոնադրությամբ`
ընդհանուր ժողովի, ընկերության խորհրդի իրավաuությանը չվերապահված այլ
իրավունքներ:
Գործարքները, որոնց կատարման մեջ առկա է ընկերության խորհրդի անդամի,
ընկերության գործադիր մարմնի գործառույթները կատարող անձի
շահագրգռվածությունը կամ ընկերության մաuնակցի շահագրգռվածությունը, եւ
որոնք ունեն ընկերության մաuնակիցների ընդհանուր ձայների թվի քuան եւ
ավելի տոկոuը, չեն կարող կատարվել առանց ընդհանուր ժողովի
համաձայնության:
Նշված անձինք ընկերության կողմից ճանաչվում են գործարք կնքելու մեջ
շահագրգռված այն դեպքերում, եթե նրանք կամ նրանց ամուuինները,
ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը (այuուհետ` փոխկապակցված
անձինք)`
ա) հանդիuանում են գործարքի կողմ կամ ընկերության հետ իրենց
հարաբերություններում հանդեu են գալիu երրորդ անձանց շահերից.
բ) տիրապետում են (յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ
համակցության մեջ) գործարքի կողմ հանդիuացող կամ ընկերության հետ
հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդեu եկող
իրավաբանական անձի բաժնեմաuերի (փայի, բաժնետոմuի) քuան եւ ավելի
տոկոuին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ հանդիuացող կամ
ընկերության հետ հարաբերություններում երրորդ անձանց շահերից հանդեu
եկող իրավաբանական անձի կառավարման մարմիններում.
20
դ) ընկերության կանոնադրությամբ նախատեuված այլ դեպքերում:
Գործող օրենսդրությամբ որոշակի սահմանափակումներ են նախատեսվում ՍՊ
ընկերությունների կողմից խոշոր գործարքների և շահագրգռվածության
առկայությամբ գործարքների կնքման համար: Մասնավորապես, սահմանվում է,
որ Ընկերության կողմից գործարքի կատարման մաuին որոշումը, որի
կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, անկախ գործարքի արժեքից,
ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործարքի կատարման
մեջ չշահագրգռված մաuնակիցների ընդհանուր ձայների թվի
մեծամաuնությամբ:
Գործարքի կատարումը, որի կատարման դեպքում առկա է
շահագրգռվածությունը, չի պահանջում ընդհանուր ժողովի որոշումն այն
դեպքում, եթե գործարքը կատարվում է ընկերության եւ մյուu կողմի միջեւ
առoրյա տնտեuական գործունեության շրջանակներում:
Գործարքը, որի կատարման մեջ առկա է շահագրգռվածությունը, որը կնքվել է
օրենքով նախատեuված պահանջների խախտմամբ` առանց ընդհանուր ժողովի
որոշման, կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` ընկերության կամ
նրա մաuնակցի հայցով:
ՍՊ ընկերություններում խոշոր գործարքների կնքման համար ևս օրենքով
ահմանված են որոշակի պարտադիր պահանջներ:
1. Խոշոր է հանդիսանում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված
գործարքները, որոնք կապված են ընկերության կողմից ուղղակիորեն կամ
անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության
հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման
ընդունման օրվա դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքի 25
տոկոսից ավելին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ խոշոր
գործարքի այլ չափ: Խոշոր չեն ճանաչվում այն գործարքները, որոնք
կատարվում են ընկերության առօրյա տնտեսական գործունեության
ընթացքում:
Խոշոր գործարք կատարելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի
կողմից:
Ընկերության խորհրդի ստեղծման դեպքում ընկերության կողմից իր զուտ
ակտիվների արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակի կամ անուղղակի
գույք ձեռք բերելու, օտարելու մասին որոշման ընդունումն ընկերության
կանոնադրությամբ կարող է վերապահվել ընկերության խորհրդի
իրավասությանը:
Նշված պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է
ճանաչվել անվավեր դատարանի վճռով:
Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ խոշոր գործարքներ
կատարելու համար չի պահանջվում ընդհանուր ժողովի կամ ընկերության
խորհրդի որոշումը:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունները և դրանց բնորոշ


առանձնահատկությունները։

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունները համաձային ՀՀ


Քաղաքացիական օրենսգրքի 105 հոդվածի մեկ կամ մի քանի անձանց կողմից
հիմնադրված այն ընկերություններն են, որի կանոնադրական կապիտալը
բաժանված է սահմանված չափերով բաժնեմասերի և որի մասնակիցները նրա
պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար
պատասխանատվություն են կրում իրենց գույքով՝ ընկերության
կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների
արժեքի բազմապատիկի չափով: Մասնակիցներից մեկի սնանկության դեպքում
ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը
21
մյուս մասնակիցների միջև բաշխվում են նրանց բաժնեմասերին
համամասնորեն, եթե պատասխանատվության բաշխման այլ կարգ
սահմանված չէ կանոնադրությամբ: Լրացուցիչ պատասխանատվությամբ
ընկերությունները մնացած ամեն ինչով նույնացվում են ՍՊԸ-երի հետ և նրանց
գործունեությունը կարգավորվում է ՍՊԸ-երի գործունեությունը կանոնակարգող
օրենդրությամբ:

Բաժնետիրական ընկերությունները որպես ձեռնարկատիրական


գործունեությամբ զբաղվող սուբյեկտներ։

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 106 հոդվածի բաժնետիրական է


համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է
որոշակի թվով բաժնետոմսերի: Բաժնետոմսերը կարող են լինել ինչպես
թղթային, այնպես էլ էլեկտրոնային: Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն
բացառապես բաժնետիրական ընկերությունները: Բաժնետիրական
ընկերության բաժնետերերը ընկերության պարտավորությունների համար
պատասխանատվություն չեն կրում և ընդամենը կրում են իրենց ներդրումները
կորցնելու ռիսկը:
Բաժնետիրական ընկերությունները լինում են երկու տեսակ՝ բաց
բաժնետիրական ընկերություններ և փակ բաժնետիրական ընկերություններ:
Բաժնետիրական այն ընկերությունը, որի մասնակիցները կարող են առանց
մյուս բաժնետերերի համաձայնության օտարել իրենց բաժնետոմսերը,
համարվում է բաց բաժնետիրական ընկերություն: Բաժնետիրական այն
ընկերությունը, որի բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների
կամ նախապես որոշված այլ անձանց միջև համարվում է փակ բաժնետիրական
ընկերություն: ՓԲԸ-ն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած
բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով
անձանց առաջարկելու ձեռք բերել դրանք:
Բաժնետիրական ընկերությունները կարող են ունենալ նաև մեկ
մասնակից, ընդ որում բաժնետիրական ընկերություններում բաժնետեր կարող
են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում
նաև օտարերկրյա քաղաքացիները և օտարերկրյա պետություններում
ստեղծված իրավաբանական անձինք:

ԲԲԸ-ում բաժնետոմսերի շրջանառությունն ազատ է և ԲԲԸ-ի բաժնետեր


կարող է լինել ցանկացած անձ, անկախ մյուս բաժնետերերի համաձայնության
և նույնիսկ գիտության, և բաժնետերն իրավունք ունի իր բաժնետոմսերը
առանց սահմանափակումների օտարելու իր հայեցողությամբ ցանկացած անձի:
ՓԲԸ-երում բաժնետոմսերի շրջանառությունը սահմանափակ է: Այդ
ընկերություններում մասնակիցները իրավունք ունեն իրենց բաժնետոմսերը
կամ դրանց մի մասը վաճառելու կամ այլ ձևով օտարելու ընկերության մյուս
բաժնետերերին առանց մյուսների համաձայնության: Սակայն բաժնետոմսերն
այլ անձանց օտարվելու դեպքում մյուս մասնակիցները օգտվում են ձեռքբերման
նախապատվության իրավունքից: Եթե մեկամսյա ժամկետում բաժնետերերից
որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա
բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի ձեռք բերելու այդ
բաժնետոմսերը սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով:
Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց
հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում
բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձին:
ՓԲԸ-ում բաժնետոմսերը բաժնետիրոջ ժառանգներին
(իրավահաջորդներին) կարող են փոխանցվել եթե այլ բան նախատեսված չէ
ընկերության կանոնադրությամբ, ընդ որում ժառանգներին բաժնետոմսերի
փոխանցումը մերժելու դեպքում ընկերության մյուս բաժնետերերն ունեն այդ
բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք կամ դրանք ձեռք է
բերում հենց բաժնետիրական ընկերությունն իր միջոցների հաշվին՝
22
ժառանգների հետ փոհամաձայնեցված գնով, հակառակ դեպքում ժառանգները
դառնում են ընկերության բաժնետերեր:
ԲԲԸ-ն իրավունք ունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի փակ
բաժանորդագրություն, որի դեպքում լրացուցիչ թողարկված բաժնետոմսերը
վաճառվում են բացառապես ընկերության բաժնետերերին, սակայն եթե փակ
բաժանորդագրության արդյունքում են ձեռք բերվել բաց բաժնետիրական
ընկերության բաժնետոմսերը, դրանք հետագայում ազատորեն, առանց որևէ
սահմանափակման, առանց մյուս մասնակիցների համաձայնության և
գիտության կարող են ազատորեն օտարվել այլ անձանց:
ՓԲԸ-ում մասնակիցների առավելագույն քանակը 49 է, եթե մասնակիցների
քանակը հանգամանքների բերումով գերազանցում է 49, ապա բաժնետիրական
ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է կամ կրճատի իր մասնակիցների
թիվը, կամ էլ վերակազմավորվի բաց բաժնետիրական ընկերության:
Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը ձևավորվում է
բաժնետերերի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի անվանական արժեքից,
ընդ որում կանոնադրական կապիտալի մեջ մտնում են ոչ միայն սովորական
բաժնետոմսերի, այլ նաև ընկերության կողմից թողարկված բոլոր արտոնյալ
բաժնետոմսերի անվանական արժեքից: Ներկայումս բաժնետիրական
ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված
չէ:

Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նրա


պարտատերերի շահերը երաշխավորող գույքի նվազագույն չափն է: Եթե
ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ ընկերության զուտ
ակտիվների չափը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա
ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր
կանոնադրական կապիտալի նվազեցումը: Ընկերության կանոնադրությամբ
կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի թվի
գումարային անվանական արժեքի կամ ձայների առավելագույն թվի
սահմանափակումներ:
Բաժնետիրական ընկերությունները կարող են թողարկել հասարակ և
արտոնյալ բաժնետոմսեր: Հասարակ բաժնետոմսերն իրենց
սեփականատերերին տալիս են ձայնի իրավունք և ընկերության ընդհանուր
ժողովում յուրաքանչյուր բաժնետեր ունի այնքան ձայն, ինչքան որ սովորական
բաժնետոմսը: Ընկերության կողմից բոլոր ժամանակներում թողարկած
սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է միևնույնը լինի:
Բոլոր բաժնետիրական ընկերությունները՝ ինչպես բաց, այնպես էլ փակ,
իրավունք ունեն թողարկելու նաև արտոնյալ բաժնետոմսեր, ընդ որում մեկ կամ
մի քանի տեսակների: Արտոնյալ բաժնետոմսերը, որպես կանոն, իրենց
սեփականատերերին ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք չեն
տալիս, որպես կանոն ընդհանուր ժողովում նրանք չունեն ձայնի իրավունք,
սակայն դրա փոխարեն օգտվում են այլ արտոնություններից, օր.՝
հաստատագրված շահաբաժիններ ստանալու իրավունքից և այլն: Արտոնյալ
բաժնետոմսերի սեփականատերերը ընդհանուր ժողովում ձայնի իրավունք են
ստանում երկու դեպքում.
1. երբ ընկերության կանոնադրությունում կատարվում են
փոփոխություններ, որոնք ազդում են արտոնյալ բաժնետոմսերի
սեփականատերերի իրավունքների և պարտականությունների վրա, ապա այդ
որոշումների ընդունմանը մասնակցում են նաև արտոնյալ բաժնետոմսերի
սեփականատերերը,
2. ընկերության վերակազմաավորման մասին որոշումներ ընդունելու
դեպքում:
Այս երկու որոշումների ընդունման ժամանակ արտոնյալ բաժնետոմսերի
սեփականատերերը օրենքի ուժով պարտադիր ստանում են ձայնի իրավունք:
Սակայն ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ արտոնյալ
23
բաժնետոմսերի սեփականատերերը ձայնի իրավունք են ստանում նաև այլ
որոշումների ընդունման ժամանակ: Ընկերության կողմից թողարկված բոլոր
արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքները չեն կարող գերազանցել
կանոնադրական կապիտալի 25%-ը:
Բաժնետիրական ընկերություններում կանոնադրական կապիտալն
ավելացվում է 2 եղանակով.
1. բաժնետոմսերի քանակն ավելացնելու միջոցով
2. բաժնետոմսերի անվանական արժեքն ավելացնելու միջոցով
Կանոնադրական կապիտալը նվազեցվում է 2 եղանակով
1. բաժնետոմսերի թվաքանակը կրճատելու միջոցով
2. բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով
Բաժնետիրական ընկերությունները կարող են թողարկել նաև
պարտատոմսեր առավելագույնն իրենց կանոնադրական կապիտալի 100%-ի
արժեքով: Ընդ որում պարտատոմսերը ընկերության կառավարմանը
մասնակցելու իրավունք չեն վերապահում, ոչ մի դեպքում ձայնի իրավունք չեն
տալիս ընդհանուր ժողովում, պարզապես պարտատոմս ձեռք բերող անձն
իրավունք է ստանում որոշակի ժամկետ հետո հետ ստանալու պարտատոմսի
արժեքը և որոշակի փախհատուցում դրա դիմաց:
Բաժնետիրական ընկերության կառավարման մարմիններն են.
1. բաժնետերերի ընդհանուր ժողովը, որը համարվում է ընկերության
կառավարման բարձրագույն մարմինը, որին մասնակցում են սովորական
բաժնետոմսերի սեփականատերերը, իսկ օրենքով և կանոնադրությամբ
նախատեսված դեպքերում նաև արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը,
ընդ որում ընդհանուր ժողովում մեկ բաժնետոմսը տալիս է մեկ ձայնի իրավունք և
ընկերության ընդհանուր ժողովում ձայնի իրավունք չունեն նույնիսկ ընկերության
գործադիր տնօրենը և այլ ղեկավարները, եթե նրանք չունեն բաժնետոմսեր,
սակայն նրանք ընդհանուր ժողովին կարող են մասնակցել խորհրդակցական
ձայնի իրավունքով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունն են
հանդիսանում.
1) ընկերության կանոնադրության հաստատումն ու փոփոխումը,
2) ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունների
հաստատումը, շահույթի և վնասի բաշխումը,
3) գործադիր մարմնի ձևավորումը,
4) գործադիր տնօրենի ընտրությունը և նրա լիազորությունների
վաղաժամկետ դադարեցումը,
5) ընկերության վերակազմավորման մասին որոշում ընդունելը,
6) ընկերության լուծարման մասին որոշում ընդունելը:
2. Կառավարման երկրորդ մարմինը խորհուրդն է, որը պարտադիր է 50-ից
ավել բաժնետեր ունեցող ընկերություններում: Խորհրդում յուրաքանչյուր
բաժնետեր կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: Բաժնետոմսերի 10 և
ավելի տոկոսի սեփականատերերը կարող են խորհրդում առանց ընդհանուր
ժողովի կողմից ընտրության ընդգրկելու իրենց ներկայացուցչին: Խորհրդում
արգելվում են ձայների փոխանցումը խորհրդի անդամներից մեկից մյուսին,
ինչպես նաև այլ անձանց: Խորհրդի նիստերի արձանագրությունները
ստոորագրում են խորհրդի նիստին մասնակցած բոլոր անդամները և
պատասխանատվություն են կրում արձանագրությունում ամրագրված
տեղեկությունների հավաստիության համար:
Բաժնետիրական ընկերությունները կարող են ունենալ միանձնյա և կոլեգյալ
գործադիր մարմին: Եթե ընկերությունն ունի կոլեգյալ գործադիր մարմին, ապա
գործադիր տնօրենը և կոլեգյալ գործադիր մարմնի ղեկավարը միշտ պետք է
միևնույն անձը լինի: Ընդ որում գործադիր տնօրեն կարող է լինել նաև բաժնետեր
չհանդիսացող ցանկացած անձ:
24
Ի տարբերություն սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունների, որոնք իրավունք ունեն շահույթի բաշխում իրականացնել և
շահաբաժիններ վճարել տարեկան մեկ անգամ, բաժնետիրական
ընկերությունները կարող են նաև վճարել միջանկյալ շահաբաժիններ՝
եռամսյակային, կիսամյակային: Ընդ որում շահույթի բաշխման որոշումն
ընդունում է ընդհանուր ժողովը, որը կարող է որոշում ընդունել նաև շահույթը
չբաշխելու մասին:

2. Բաժնետիրական ընկերություններում գործարքների, այդ թվում խոշոր


գործարքների և շահագրգռվածության առկայությամբ գործարքների կնքման
կարգը։

Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 60 մինչև Հոդված 65 կտեսնենք


բաժետիրական ընկերություններում բաժնետիրական ընկերություններում
գործարքների, այդ թվում խոշոր գործարքների և շահագրգռվածության
առկայությամբ գործարքների կնքման կարգը։Խոշոր են համարվում`
ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ
Ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում
կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են Ընկերության
կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության
հետ, եւ որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի
դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 եւ
ավելի տոկոսը.
բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է
հանդիսանում Ընկերության հասարակ (սովորական) կամ հասարակ
(սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի
տեղաբաշխումը, որը կազմում է Ընկերության կողմից արդեն տեղաբաշխված
հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 եւ ավելի տոկոսը:
Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է
ընդունվի խորհրդի կողմից միաձայն: Այդ դեպքում խորհրդի դուրս եկած
անդամների ձայները հաշվի չեն առնվում:
Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա
խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել՝ հարցը ժողովում քննարկելու
մասին:
Եթե ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին,
ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից՝ դրան
մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի)
ձայների 3/4-ով:
Նշված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում
գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել
է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության
կողմից չպահպանելու մասին:
Ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում խորհրդի
անդամը, Ընկերության կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող
անձը կամ բաժնետերը , որը իր հետ համագործակցող անձանց հետ միասին
տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի 20 եւ ավելի տոկոսին,
եթե վերոհիշյալ անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք (ամուսինները,
ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրները), ինչպես նաեւ նրանց հետ
համագործակցող բոլոր անձինք:
Մինչեւ 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող
Ընկերությունում որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է
շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը՝ գործարքը կնքելու մեջ
շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների
մեծամասնությամբ:
500 եւ ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր)
ունեցող Ընկերությունում որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է

25
շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը` գործարքը կնքելու մեջ
շահագրգռվածություն չունեցող, խորհրդի անկախ անդամների ձայների
մեծամասնությամբ:
Խորհրդի անկախ անդամ է համարվում այն անձը, որը չի հանդիսանում
Ընկերության միանձնյա գործադիր մարմին՝ տնօրեն, գլխավոր տնօրեն
(այսուհետ՝ միանձնյա գործադիր մարմին), կամ Ընկերության կոլեգիալ գործադիր
մարմնի՝ վարչության, տնօրինության (այսուհետ՝ կոլեգիալ գործադիր մարմին)
անդամ, եւ որի ամուսինը, ծնողները, երեխաները, քույրերը եւ եղբայրները
պաշտոններ չեն զբաղեցնում Ընկերության կառավարման մարմիններում:

Կոոպերատիվները որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող


սուբյեկտներ

Կոոպերատիվները համաձայն Քաղ. օրենսգրքի 117 հոդվածի


քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր
անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների
նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր
միավորումներ են: Իրենց բնույթով կոոպերատիվները կարող են լինել շահույթ
ստանալու նպատակ հետապնդող կամ ոչ առևտրային, այսինքն շահույթ
ստանալու նպատակ չհետապնդող:
Կոոպերատիվների բնորոշ առանձնահատկությունը, որով նրանք
տարբերվում են այլ իրավաբանական անձանցից, կայանում է նրանում, որ դրանք
ստեղծվում են հիմնականում իրենց մասնակիցների նյութական և այլ կարիքների
բավարարման նպատակով:
Կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի
կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի:
Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի գրանցումն
ամբողջությամբ մուծել փայավճարը, եթե այլ բան նախատեսված չէ
կոոպերատիվի կանոնադրությամբ:
Կոոպերատիվի կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ կոոպերատիվին
պատկանող գույքի որոշակի մասը կանոնադրությամբ սահմանված
նպատակներով օգտագործվող անբաժանելի ֆոնդ է:
Անբաժանելի ֆոնդերն օգտագործելու մասին որոշումը կոոպերատիվի
անդամներն ընդունում են միաձայն, եթե այլ բան նախատեսված չէ
կոոպերատիվի կանոնադրությամբ:
Կոոպերատիվի անդամները պարտավոր են տարեկան հաշվեկշռի
հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով
փակել առաջացած վնասները: Այս պարտականությունը չկատարելու դեպքում
կոոպերատիվը, պարտատերերի պահանջով, կարող է լուծարվել դատական
կարգով:
Կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար
համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի
յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում:
Կոոպերատիվի լուծարումից հետո մնացած գույքը բաշխվում է նրա
անդամների միջև` կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան:
  Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների
ընդհանուր ժողովն է:
Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել
դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի
գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Դիտորդ խորհրդի
անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից:
Կոոպերատիվի գործադիր մարմիններն են` նրա վարչությունը և (կամ)
նախագահը: Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը
և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվի անդամների ընդհանուր
ժողովին:

26
Դիտորդ խորհրդի և վարչության անդամներ, ինչպես նաև կոոպերատիվի
նախագահ կարող են լինել միայն կոոպերատիվի անդամները: Դիտորդ խորհրդի
կամ գործադիր մարմնի անդամը չի կարող լինել համանման այլ կոոպերատիվի
անդամ: Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի
և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ:
Կոոպերատիվի կառավարման մարմինների իրավասությունը և նրանց
որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով ու կոոպերատիվի
կանոնադրությամբ:
Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն
են պատկանում`
1) կոոպերատիվի կանոնադրությունը փոփոխելը.
2) դիտորդ խորհուրդ կազմավորելը և նրա անդամների լիազորությունները
դադարեցնելը, ինչպես նաև կոոպերատիվի գործադիր մարմիններ կազմավորելն
ու նրանց լիազորությունները դադարեցնելը, եթե կոոպերատիվի
կանոնադրությամբ այդ իրավունքը չի տրվել դիտորդ խորհրդին.
3) կոոպերատիվի անդամներ ընդունելը և հեռացնելը.
4) կոոպերատիվի տարեկան հաշվետվությունները և հաշվապահական
հաշվեկշիռները հաստատելն ու վնասները բաշխելը.
5) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշում
ընդունելը:
Կոոպերատիվների մասին օրենքներով և կոոպերատիվի
կանոնադրությամբ կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ
իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի բացառիկ
իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրանց կողմից փոխանցվել
կոոպերատիվի գործադիր մարմինների իրավասությանը:
. Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի
մեկ ձայնի իրավունք, անկախ կանոնադրական կապիտալում իր կատարած
ներդրումների չափից:
  Կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ
դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան
համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի
կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ:
Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ
գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի
հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան
նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
Կոոպերատիվի անդամը, կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված
պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում,
ինչպես նաև օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ
դեպքերում, կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից:
Կոոպերատիվից հեռացված անդամը, սույն հոդվածի 1-ին կետին
համապատասխան, ունի փայ և կոոպերատիվի կանոնադրությամբ
նախատեսված այլ վճարներ ստանալու իրավունք:
Կոոպերատիվի անդամն իրավունք ունի իր փայը կամ դրա մասը հանձնել
կոոպերատիվի այլ անդամի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և
կոոպերատիվի կանոնադրությամբ:
Փայը (դրա մասը) կոոպերատիվի անդամ չհամարվող քաղաքացուն հանձնել
թույլատրվում է միայն կոոպերատիվի համաձայնությամբ: Այդ դեպքում
կոոպերատիվի մյուս անդամներն օգտվում են նման փայը (դրա մասը) գնելու
նախապատվության իրավունքից: Եթե կոոպերատիվի անդամները
կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված ժամկետում չեն օգտվել այդ
իրավունքից, փայը կարող է օտարվել երրորդ անձի:
Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են
դառնալ կոոպերատիվի անդամ, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի

27
կանոնադրությամբ: Հակառակ դեպքում` կոոպերատիվը ժառանգներին վճարում
է կոոպերատիվի մահացած անդամի փայի արժեքը:
Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա
բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ պարտքերը մարելու համար
նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Կոոպերատիվի անդամի
պարտքերով չի կարող բռնագանձում տարածվել կոոպերատիվի անբաժանելի
ֆոնդերի վրա:
 
Կոոպերատիվն իր անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է
կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել:

Բանկերը որպես իրավաբանական անձանց յուրահատուկ տեսակ

 ՀՀ բանկային համակարգը կարելի է նկարագրել որպես երկաստիճան


համակարգ, որը ընդգրկում է Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), Հայաստանի
Հանրապետության տարածքում գործողբանկերը (այդ թվում` դուստր բանկերը),
նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները , գործառնական
գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի
Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու
ներկայացուցչությունները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական
գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը
Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին
համապատասխան:
Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը
ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային
ստորաբաժանումները:
Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա
մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են :
Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է
Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:
Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների
համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:
Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում ընդունում է
նորմատիվ, ներքին և անհատական բնույթի իրավական ակտեր:
Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է նորմատիվ և անհատական
որոշումներ, իսկ Կենտրոնականբանկի նախագահը` անհատական և ներքին
իրավական ակտեր` որոշումներ ու կարգադրություններ:
Կենտրոնական բանկի ընդունած կարգավորման ռեժիմը խստացնող,
լրացուցիչ կամ ավելի խիստ պատասխանատվություն սահմանող նորմատիվ
բնույթի ակտերը հետադարձ ուժ չունեն:
 Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը
Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է : Իր
հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի
գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղված
միջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով
Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում և իրականացնում է
դրամավարկային քաղաքականության ծրագրերը: Դրամավարկային
քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը
խորհրդակցում է կառավարության հետ:
Բացի գների կայունության ապահովումից Կենտրոնական բանկն ունի նաև
այլ խնդիրներ: Դրանք են`

28
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի
կայունության և բնականոն գործունեության ապահովումը , այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության,
իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար
անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.
գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը,
դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը .
դ) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի
կազմակերպումն ու կարգավորումը.
ե) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի
արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի
արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն
գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը .
զ) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական
շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը :
Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն
օրենքով սահմանված կարգով`
ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.
բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու
խորհրդատուն.
գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ
անձանց, կազմակերպություններին ճանաչում է որպես ֆինանսական
խումբ կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.
դ) որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.
ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի , այդ
թվում` վճարահաշվարկային ծառայություններ մատուցող
կազմակերպությունների, որոնք բանկ չեն, գործունեությունը.
զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի
Հանրապետության միջազգային պահուստները.
է) իրականացնում է դրամավարկային և ֆինանսական համակարգի
վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.
ը) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման
վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու
վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը
ներպետական իրավասու մարմիններին և միջազգային
կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների
իրավասու մարմիններին:
 
 Եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկը հաջորդ 12 ամիսների համար
հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է
ուղեցուցային բնույթ:
Կենտրոնական բանկը կարող է դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ
ժամկետային ավանդներ ընդունել կամ նյութական արժեքներ ի պահ ընդունել
միայն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և բանկերից,
օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային
ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում `
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, այնպես էլ նրանց
հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել
ավանդներն ու նյութական արժեքները: ՀՀ կենտրոնական բանկը ֆիզիկական և
իրավաբանական անձանց հետ գործարքներ չի իրականացնում, բացառությամբ
օրենքով նախատեսված որոշ բացառիկ դեպքերի:
Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն
իրականացնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կարող է

29
ֆինանսական շուկայում ձեռքբերել և օտարել ինչպես պետական, այնպես էլ
հուսալի այլ արժեթղթեր:
Կենտրոնական բանկը չի կարող առաջնային տեղաբաշխման ընթացքում իր
հաշվին ձեռքբերել Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր,
քանի որ Կենտրոնական բանկի կողմից առաջնային տեղաբաշխման ընթացքում
իր հաշվին արժեթղթերի ձեռք բերումը ըստ էության համարվում է էմիսիա , որը
հանգեցնում է ինֆլյացիայի: Այդ իսկ պատճառով էլ օրենքով կենտրոնական
բանկին արգելվում է առաջնային տեղաբաշխման ընթացքում արժեթղթերի
ձեռքբերումը և իրավունք է վերապահվում միայն երկրորդային ֆինանսական
շուկայից արժեքթղթերի ձեռք բերումը: Պետական արժեթղթերի առաջնային
տեղաբաշխման ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել դրանք այլ
պետությունների Կենտրոնական կամ առաջնակարգ բանկերի
հանձնարարությամբ և նրանց հաշվին
Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը,
գլխավոր պահուստը, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների
վերագնահատման պահուստները, չբաշխված շահույթը և շահույթը:
Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր
միլիոն հայկական դրամ:
Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի
Հանրապետության սեփականությունն է և չի կարող գրավ դրվել, բռնագանձվել
կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության
պարտավորությունների դիմաց:
Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում
առաջացած վնաuը պահուuտների հանրագումարը գերազանցելու դեպքում
հաշվեկշռի հրապարակման պահից երեuուն oրվա ընթացքում Հայաuտանի
Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, oրենքով
uահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում,
Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական
հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների մարումը կատարվում է
Կենտրոնական բանկի պահանջի դեպքում՝ պետական բյուջեի հաշվին :
Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինը
Կենտրոնական բանկի խորհուրդն է: Կենտրոնական բանկի խորհուրդը
կազմված է. Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից և
հինգ անդամներից:
Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկի բարձրագույն
պաշտոնատար անձն է: Կենտրոնական բանկի նախագահը պատասխանատու է
Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար: Կենտրոնական բանկի
նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները
կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների
բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու
անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ
անդամը:
Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հայաստանի
Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից`
վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները նշանակվում են
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև
խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի
անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ
պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական,
մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին նշանակում է Հայաստանի
Հանրապետության Նախագահը` հինգ տարի ժամկետով:
30
Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող
Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել:
Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե
նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում `
Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալներից առնվազն մեկը,
ընդ որում` խորհրդին մասնակցող Նախագահի և տեղակալների թիվը չպետք է
գերազանցի խորհրդին մասնակցող խորհրդի մյուս անդամների թիվը : Որոշումը
համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող
անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում
Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ
պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության
խորհրդի նիստը նախագահող նրա տեղակալի ձայնը որոշիչ է:
Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս
անդամները և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարները ,
ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող
պաշտոնավարման կամ ծառայության ընթացքում բանկերում բաժնեմաս
ձեռքբերել կամ խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել , քանի որ
պաշտոնավարման ընթացքում նրանք տիրապետում են բանկերի
վերահսկողության կապակցությամբ ստացված տեղեկությունների :
 
Կենտրոնական բանկը օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված
կարգով անվճար իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը:
 Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա
լիազորված պետական կառավարման մարմինը խորհրդակցում է
Կենտրոնական բանկի հետ: Կենտրոնական բանկը պետական բյուջեի նախագծի
վերաբերյալ կառավարությանը պաշտոնական եզրակացություն է
ներկայացնում: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը
պետական բյուջեի նախագծին կից ներկայացվում է Ազգային Ժողովի
քննարկմանը` օրենքներով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը
կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաև
պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ:
Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի
կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից կառավարությունը
ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը` օրենքով սահմանված կարգով :
Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության
կառավարությանը կամ այլ պետական մարմիններին ուղղակիորեն կամ
անուղղակիորեն վարկավորելը կամ այլ կերպ ֆինանսավորելն արգելվում է `
բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քանի որ կենտրոնական
բանկի կողմից տրամադրված ցանկացած վարկ հանդիսանում է էմիսիա, որը
կարող է հանգեցնել ինֆլյացիայի:
. Կենտրոնական բանկը, օրենքին համապատասխան, սահմանում է բանկերի
ֆինանսական խմբերի գործունեության հիմնական և այլ տնտեսական
նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը և կապիտալի հաշվարկման
կանոնները:
Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով լիցենզավորում
է բանկային գործունեությունը, վերահսկում է Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերի ֆինանսական խմբերի գործունեությունը,
սահմանում է դրանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունների և տեղեկանքների ձևերը և դրանք ներկայացնելու
կարգը: Բանկերի գործունեության վերահսկողությունը Կենտրոնական բանկի
բացառիկ իրավասությունն է: Կենտրոնական բանկն օրենքով նախատեսված
դեպքերում կարող է բանկերի ֆինանսական խմբերի նկատմամբ
պատժամիջոցներ կիրառել:
Կենտրոնական բանկն այլ անձանց լիցենզիա է տրամադրում օրենքով
սահմանված կարգով:
31
Բանկերից, վարկային կազմակերպություններից և Կենտրոնական բանկի
կողմից լիցենզավորվող ու վերահսկվող այլ անձանցից հաշվետվություններ
պահանջելու և ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով
սահմանված դեպքերի, պատկանում է Կենտրոնական բանկին:
Կենտրոնական բանկը սահմանում է բանկերի կողմից ներգրավված
ցպահանջ, ժամկետային և խնայողական ավանդների և այլ
պարտավորությունների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող
պարտադիր պահուստների չափը, պահուստավորման և պահուստավորված
միջոցների օգտագործման կարգը:
Նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես
նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների
համար սահմանվում է պարտադիր պահուստավորման նույն կարգը:
Կենտրոնական բանկը, որպես վերջին ատյանի վարկատու, կարող է իր
կողմից սահմանված կարգով վեց ամիս մարման ժամկետը չգերազանցող
վարկեր տրամադրել բանկերին:
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ
վերցրած միասնականությունը և սահունությունը պահպանելու նպատակով
Կենտրոնական բանկը կարող է տրամադրել վեց ամսից ավելի ժամկետ ունեցող
վարկեր, որոնց մարման ժամկետը չի կարող գերազանցել հինգ տարին:
Կենտրոնական բանկը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից
բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով
կարող է վարկեր տրամադրել Բյուրոյին:
Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի
Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը
և/կամ վճարունակությունը), ապա Կենտրոնական բանկը կարող է իր խորհրդի
սահմանած կարգով, պայմաններով և ժամկետներով Ավանդների հատուցումը
երաշխավորող հիմնադրամին տրամադրել բյուջետային երաշխիքով
ապահովված վարկեր` «Հայաստանի Հանրապետության բյուջետային
համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով
նախատեսված բյուջետային երաշխիքի տրամադրման դեպքում:
Կենտրոնական բանկը իրականացնում է իր կողմից լիցենզավորված
սուբյեկտների, մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային
կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների ,
արժեթղթերի շուկայի մասնակիցների, կենսաթոշակային գործունեություն
իրականացնող ոչ պետական կազմակերպությունների, ապահովագրական
գործունեություն իրականացնողների, գրավատների, արժեթղթավորման
հիմնադրամների, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի
կառավարիչների, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարիչների ,
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի (Երաշխիքային
ֆոնդի կառավարման մասով) և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց, Բյուրոյի
և ֆինանսական խմբերի (այսուհետ՝ վերստուգվող անձինք) գործունեության
վերահսկողություն: Կենտրոնական բանկն իրականացնում է նաև վերստուգվող
անձանց գործունեության ամենօրյա հեռակա վերահսկողություն ` վերստուգվող
անձանց կողմից օրենքով, Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ
իրավական ակտերով և դրանց հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի,
նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման կողմից պահանջվող`
Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների ,
ինչպես նաև սույն գլխով նախատեսված այլ փաստաթղթերի կամ
տեղեկությունների ստուգման միջոցով
Ստուգումներն իրականացնում է Կենտրոնական բանկի` ստուգումների
համար լիազորված ստորաբաժանումը (այսուհետ` վերստուգող
ստորաբաժանում):

32
Կենտրոնական բանկը վերստուգվող անձանց և դրանց ղեկավարների
նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության
միջոցներ, եթե խախտվել են նրանց գործունեությունը կարգավորող օրենքների և
իրավական այլ ակտերի պահանջները (այսուհետ` խախտում):
Կենտրոնական բանկը հայտնաբերված խախտման համար կարող է
վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության
միջոց կիրառել խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց
հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ ) թողարկելը և
շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնականբանկի բացառիկ
իրավասությունն է:
Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: Մեկ դրամը
հավասար է հարյուր լումայի: Հայկական դրամը թողարկվում է (շրջանառության
մեջ է դրվում) թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի), իսկ
լուման` մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) ձևով:
Օրենքի համաձայն թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն
ու մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) հանդիսանում են
Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա
բոլոր միջոցներով:
 Կենտրոնական բանկի կողմից թողարկված և շրջանառությունից չհանված
թղթադրամն ու մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) գույքի, գույքային
իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական
վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական
արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում` փողով արտահայտված
բոլոր պարտավորությունների դիմաց:
Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի
տպագրումը և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի) հատումը,
Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝
հուշադրամի) անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ
իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:
Կենտրոնական բանկն արտացոլում է իր հաշվեկշռում և կառավարում է
Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստները:
Թողարկված թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝ հուշադրամի )
ամբողջական հանրագումարը հաշվառվում է Կենտրոնական բանկի
հաշվեկշռում` որպես Կենտրոնական բանկի պարտավորություն: Պահուստում
գտնվող թղթադրամը և մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը)
Կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում և հաշվառվում են
արտահաշվեկշռային հաշիվներում:
Կենտրոնական բանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության
օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամի և մետաղադրամի (այդ
թվում՝ հուշադրամի) անվանական արժեքը, չափը, կշիռը, պատկերներով ու
մակագրություններով էսքիզը, պաշտպանական և վճարունակության
հատկանիշները: Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց
հանդիսացող թղթադրամների վրա պետք է լինեն Հայաստանի
Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի և կառավարության
լիազորած մարմնի ղեկավարի ստորագրությունները :
Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության
թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու
դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և
երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա` Կենտրոնական բանկի
սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով, բացառությամբ
Կենտրոնական բանկի կողմից այդ պատկերն օգտագործվելու դեպքերի:
Կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների ,
օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ
դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ սույն հոդվածի երկրորդ և
երրորդ մասերով սահմանված կանոններից կարող են նախատեսվել
33
բացառություններ: Այդ դեպքերում Հայաստանի Հանրապետության թղթադրամի
պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք և դրանց
պատրաստման համար օգտագործված նյութերը (ֆայլերը, մատրիցաները,
տպագրաձևերը և այլն) պետք է ոչնչացվեն Կենտրոնական բանկի սահմանած
կարգով և հսկողությամբ:
Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով անվճար փոխանակում է
հնամաշ և վնասված, սակայն վճարունակության հատկանիշներին
համապատասխանող թղթադրամներն ու մետաղադրամները (այդ թվում՝
հուշադրամները)` առանց գումարային սահմանափակումների:
Կենտրոնական բանկի սահմանած թղթադրամի և մետաղադրամի (այդ թվում՝
հուշադրամի) պաշտպանական և վճարունակության հատկանիշներին
չհամապատասխանող արժույթը չի հատուցվում Կենտրոնական բանկի կողմից
և հանվում է շրջանառությունից:
Կենտրոնական բանկը չի հատուցում կորցրած թղթադրամը կամ
մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը):
Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ
մետաղադրամը (այդ թվում՝ հուշադրամը) շրջանառությունից հետ կանչել և
հանել` թողարկելով նոր պաշտպանական հատկանիշներով նույն անվանական
արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ) կամ նոր
անվանական արժեքով այլ թղթադրամ կամ մետաղադրամ (այդ թվում՝
հուշադրամ):
Կենտրոնական բանկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության
արժութային գործակալը և լիազորված է իրականացնելու արժութային
քաղաքականություն:
Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների
իրականացման, արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի
որոշման, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման
կարգը:
Կենտրոնական բանկն իրավունք ունի իր կողմից լիցենզավորված և
վերահսկվող անձանցից պահանջելու պարբերական հաշվետվություններ՝
վերջիններիս կողմից իրականացվող արժութային գործառնությունների
վերաբերյալ:
Կենտրոնական բանկը կարող է տիրապետել, օգտագործել և տնօրինել`
Կենտրոնական բանկը իր հաշվեկշռում արտացոլում և կառավարում է
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները. Պահուստային
միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը` տեղաբաշխվող միջոցների
անվտանգությունն ու իրացվելիությունն է: Կենտրոնական բանկը միջազգային
պահուստները պահպանում է այն մակարդակի վրա, որը համապատասխանում
է դրամավարկային քաղաքականության իրականացմանն ու ապահովում է
Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների
անխոչընդոտ կատարումը:
Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է
ներկայացնում միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին
տեղեկատվություն և հրապարակում է այն: Եթե Հայաստանի Հանրապետության
միջազգային պահուստների մակարդակը նվազում է, կամ ըստ
Կենտրոնական բանկի, առկա է դրա նվազման այնպիսի միտում, որի
հետևանքով կարող է վտանգվել դրամավարկային քաղաքականության
իրականացումը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային
պարտավորությունների անխոչընդոտ կատարումը, ապա Կենտրոնական բանկն
արտահերթ տեղեկատվություն է ներկայացնում կառավարությանը միջազգային
պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազման կամ հնարավոր նվազման
պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար
անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ և այդ մասին տեղյակ է պահում
Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային Ժողովին:

34
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատված է
հարկերից և տուրքերից, բացառությամբ ապրանքների ներմուծման համար
մաքսային սահմանին վճարման ենթակա հարկերի, մաքսատուրքերի և
մաքսավճարների
Կենտրոնական բանկի նկատմամբ սնանկացման վարույթ հարուցվել չի
կարող:
 
ՀՀ բանկային համակարգի երկրորդ օղակը հանդիսանում են բանկերը : 
 Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի ՀՀ կենտրոնական բանկի
կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա
իրականացնելու բանկային գործունեություն:
 Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ
ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի
անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ
տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության
լիցենզիայի Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային
գործունեություն իրականացնելն արգելվում է:
Արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց
պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ
միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված
դեպքերի:
Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք
կրելու իրավունք:
Կառավարությունը և բանկերը պատասխանատու չեն միմյանց
պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը
այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը և բանկերը միմյանց
պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:
 Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների
տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը:
ՀՀ-ում Բանկերը օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես
բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն կամ կոոպերատիվ բանկ: Սակայն, Բանկերի վրա տարածվում են
բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունների վերաբերյալ օրենքները և այլ իրավական ակտերը, եթե
<Բանկերի և բանկային գործունեության մասին> ՀՀ օրենքը այլ կանոններ չի
սահմանում: Փաստորեն, նույնիսկ կոոպերատիվ բանկերի համար
կոոպերատիվների համար գործող օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն
գործում և դրանց գործունեությունը ևս կարգավորվում է բաժնետիրական
ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությունների վերաբերյալ օրենքներո, եթե <Բանկերի և բանկային
գործունեության մասին> ՀՀ օրենքը այլ կանոններ չի սահմանում :
Կոոպերատիվ է համարվում այն բանկը, որի մասնակիցներն անկախ բանկի
կանոնադրական հիմնադրամում իրենց մասնակցության չափից ունեն մեկ ձայնի
իրավունք:Կոոպերատիվ բանկն ունի առնվազն երեք մասնակից:Եթե
կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը նվազում է երեքից, ապա այդ բանկը
ենթակա է լուծարման կամ պետք է վեց ամսվա ընթացքում լրացնի իր
մասնակիցների թիվը:
Ներկայումս ՀՀ-ում կոոպերատիվ բանկ չկա: 
 Բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական
միությունները:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելվում է
անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը: Հայաստանի
Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն
հանդիսացող բանկերն իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են
35
հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասին » Հայաստանի
Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվ կամ
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերն
իրենց մասնակիցների ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել
Կենտրոնական բանկին:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի
Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կարող են հիմնել մասնաճյուղեր :
Բանկի մասնաճյուղը բանկի ` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է ,
որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա
անունից բանկային գործունեություն և (կամ) սույն օրենքով նախատեսված
ֆինանսական գործառնություններ է իրականացնում:
Օտարերկրյա բանկերը կարող են Հայաստանի Հանրապետության
տարածքում հիմնել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ` օրենքով
սահմանված կարգով: ՀՀ-ում Օտարերկրյա բանկի մասնաճյուղը բանկային
գործունեություն և ֆինանսական գործառնություններ կարող է իրականացնել
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա: 
Բանկային գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից
տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող
փաստաթուղթ է:
 Բանկային գործունեության լիցենզիա տալու բացառիկ իրավունքը
պատկանում է Կենտրոնական բանկին:
 Բանկային գործունեության լիցենզիան անժամկետ է, և դրանում
նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել :
Բանկային գործունեության լիցենզիան կարող է անվավեր կամ ուժը կորցրած
ճանաչվել Կենտրոնականբանկի որոշմամբ, սույն օրենքով նախատեսված
դեպքերում:
Բանկերի լիցենզավորումը ընթանում է 3 փուլով: Լիցենզավորման
ընթացակարգի փուլերն են`
ա) լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.
գ) լիցենզիա տալը:
 
Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար
Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը.
բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի
մասնաճյուղի համար օտարերկրյա բանկի հիմնադիր փաստաթղթերը և
մասնաճյուղի կանոնադրության նախագիծը.
գ) Կենտրոնական բանկի սահմանած ձևով` ստեղծվող բանկի կամ
օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որը
պետք է կազմված լինի բանկի գործունեության առաջիկա երեք տարիների
համար և պարունակի բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին
կազմակերպական կառուցվածքը, եկամուտների և ծախսերի հաշվարկը ,
ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները, ներդրումների համար
կանխատեսվող շուկաների նկարագրությունը, միջոցների ներգրավման
հիմնական գործիքները, մրցակցությանը դիմակայելու մեթոդները , բանկի
կառավարման սկզբունքները և հնարավոր ռիսկերի գնահատումը.
գ1) ստեղծվող բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից
մասնակցություն ձեռք բերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի
սահմանած տվյալները
դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:

36
Նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով և
կարգով ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը
քննում է միջնորդագիրը: Կենտրոնական բանկը կարող է մերժել միջնորդագիրը,
եթե`
ա) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի
գործունեությունը կհակասի օրենքներին և այլ իրավական ակտերին .
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության
տնտեսական ծրագիրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից
սահմանված ձևին և (կամ) Կենտրոնական բանկի հաստատած չափանիշներով
հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով գործելով ծրագրին
համապատասխան, բանկն ի վիճակի չի լինի բնականոն բանկային
գործունեություն իրականացնել, կամ տնտեսական ծրագիրն անիրատեսական է .
գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` օտարերկրյա բանկն
իրավասու չէ բանկային գործունեություն իրականացնել իր գրանցման և
հիմնական գործունեության վայրի երկրում կամ Կենտրոնական բանկը գտնում է,
որ օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի
երկրում բանկային վերահսկողության պետական մարմինները տվյալ բանկի և
նրա մասնաճյուղերի` որպես միասնական համակարգի, գործունեության
նկատմամբ պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում.
դ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն
ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձը
Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գտնվում է ֆինանսական վատ
վիճակում կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի , կամ նրա հետ
փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է
պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի վատթարացման,
կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն
ձեռք բերող անձանց և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց
գործունեությունը կամ բանկի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթը
Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել
Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության
իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ արդյունավետ
կառավարել բանկի ռիսկերը:
Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ
ստանալու համար միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը կարող է
կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնականբանկի
կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը
կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում նախնական հավանությունը
համարվում է տրված: Միջնորդագիր ներկայացնող անձի առաջին իսկ
պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է մեկօրյա ժամկետում նրան
տրամադրել նախնական հավանության մասին իր որոշումը:
Նախնական հավանություն տալու կամ նախնական հավանությունը մերժելու
մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա չէ դատական կարգով
բողոքարկման:
 
. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի
կողմից գրանցվելու համար ներկայացնում են օրենքով նախատեսված
անհրաժեշտ փաստաթղթերը`
Կենտրոնական բանկը սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալու պահից
մեկամսյա ժամկետում գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի
մասնաճյուղը կամ մերժում է դրանց գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից
պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման դիմումի
քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել անորոշ ժամկետով:
Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ

37
մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում բանկը
համարվում է գրանցված:
Կենտրոնական բանկը մերժում է բանկի կամ օտարերկրյա բանկի
մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե ներկայացված փաստաթղթերում
արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ ներկայացվել են ոչ
ամբողջական կամ ոչ բավարար փաստաթղթեր, կամ բանկի կանոնադրական
հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ
փոխկապակցված իրավաբանական անձը Կենտրոնականբանկի հիմնավոր
կարծիքով գտնվում է ֆինանսական վատ վիճակում կամ բանկի
կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող
անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց ֆինանսական վիճակի
վատթարացումը կարող է պատճառ հանդիսանալ բանկի ֆինանսական վիճակի
վատթարացման, կամ բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց և
(կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը կամ բանկի հետ
նրանց փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավոր
կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ
վերահսկողության իրականացմանը կամ թույլ չտալ բացահայտել կամ
արդյունավետ կառավարել բանկի ռիսկերը:
 Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը գրանցվում է միայն
Կենտրոնական բանկում բացված համապատասխան հաշվում
Կենտրոնական բանկի սահմանած` բանկերի կանոնադրական հիմնադրամի
նվազագույն չափով միջոցների առկայության դեպքում :
Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում
իրավաբանական անձի կարգավիճակ:

. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի


Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են
Կենտրոնական բանկի կողմից`:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի
Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ
ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը`
ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը, մասնաճյուղի ստեղծման
տնտեսական ծրագիրը և Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ
փաստաթղթեր, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված
կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց ) հետո
հաշվառվում են Կենտրոնական բանկում` ներկայացնելով գրանցման
(լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ:
Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի` Հայաստանի
Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության
տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը : 
Անհրաժեշտ է նշել , որ նախնական հավանությունը ստանալուց հետո բանկի
գրանցման համար օրենքով որոշակի ժամանակահատված նախատեսված չէ:
Սակայն, Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական
հավանությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում , որի մեջ
ներառվում է նաև գրանցման գործընթացը,լիցենզիա ստանալու համար դիմել
Կենտրոնական բանկ: Դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում
Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի
մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են հետևյալ պայմանները `
ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված` բանկերի ընդհանուր
կապիտալի նվազագույն չափի լրիվ համալրումը.
բ) բանկային գործունեության համար ձեռք բերված կամ վարձակալված
տարածքը և նրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է
Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին և բանկի կամ
օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրին.

38
գ) ստեղծվել են բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին
կազմակերպական կառուցվածքը և գործառնական համակարգը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների,
բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների
որակավորումը, մասնագիտական համապատասխանությունը բավարարում են
Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:
Կենտրոնական բանկը կարող է քննել բանկի կամ օտարերկրյա բանկի
մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական
համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ պայմաններ:
Կենտրոնական բանկի կողմից պահանջվող բանկային գործունեության
լիցենզիա ստանալու համար` որոշակի այլ պայմանների բավարարման համար
լիցենզիա տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել :
Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկին լիցենզիայի տրամադրումը,
եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական
հավանություն տալուց և բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն
պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական
հավանությունը, և (կամ)բանկը գրանցելուց հետո բանկի ղեկավարների կողմից
իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ գործողություններ, փոփոխվել է բանկի
կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող
անձանց ֆինանսական դրությունը:
Նախնական հավանությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում
Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական
հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են:
 Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների
հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են նշանակալից
/10% և ավելի/ մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի
նախնական համաձայնությամբ:
Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության, բանկի
կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման
պայմանագիրն առ ոչինչ է:
Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ
գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ
տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական
անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն կետով սահմանված անձանց
հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների
հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ
մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով
սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:
Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի
խորհուրդը:
Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է
յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում,
որոնց արդյունքում անձի և (կամ) փոխկապակցված անձանց
մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալում կգերազանցի
համապատասխանաբար 10, 20 տոկոսը, 50 և 75 տոկոսը:
Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների
հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են այլ
մասնակցություն (ոչ նշանակալից) ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի
նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածի իմաստով բանկի
կանոնադրական հիմնադրամում այլ (ոչ նշանակալից) մասնակցություն է
հանդիսանում այն մասնակցությունը, որն անձը կամ փոխկապակցված անձինք
ձեռք են բերում բանկի նշանակալից մասնակցից, որի արդյունքում բանկի
նշանակալից մասնակցի մասնակցությունը բանկում նվազում է:
Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է
39
յուրաքանչյուր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում , որոնց
արդյունքում բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձի
մասնակցության չափը բանկի կանոնադրական հիմնադրամում կնվազի
համապատասխանաբար 75, 50, 25 կամ 10 տոկոսից: Առանց
Կենտրոնական բանկի նախնական համաձայնության այլ մասնակցության
ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:
 Բանկի հիմնադիր փաստաթուղթը բանկի կանոնադրությունն է, որի
պահանջները պարտադիր են բանկի հիմնադիրների, մասնակիցների և
կառավարման մարմինների համար:
Ցանկացած անձի պահանջով բանկը պարտավոր է նրան հնգօրյա
ժամկետում ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և
փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Բանկը պարտավոր է
այդ անձի պահանջով նրան տրամադրել բանկի գործող կանոնադրության
պատճենը: Վճարը, որը գանձվում էբանկի կողմից կանոնադրության պատճենը
տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից մեծ
լինել:
Բանկի կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվում
են, ինչպես նաև բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում
է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում` ձայների 3/4-ով ընդունված
որոշմամբ:
 Բանկի կառավարման մարմիններն են՝
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը (այսուհետ նաև՝ ընդհանուր
ժողով).
բ) բանկի խորհուրդը (այսուհետ նաև՝ խորհուրդ).
գ) բանկի գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը (այսուհետ՝
գործադիր տնօրեն), բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ բանկի
տնօրինությունը կամ վարչությունը (այսուհետ՝ տնօրինություն ):
 Բանկի կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը
և իրավասությունների շրջանակը սահմանվում է «Բաժնետիրական
ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և բանկի
կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ :
Անկախ կազմակերպական-իրավական տեսակից՝ բանկերը պարտավոր են
ունենալ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կառավարման
մարմիններ, գլխավոր հաշվապահ և ներքին աուդիտի ստորաբաժանում:
Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը բանկի կառավարման
բարձրագույն մարմինն է:
Բոլոր բանկերը անկախ կազմակերպա-իրավական տեսակից և
մասնակիցների քանակից պետք է պարտադիր ունենան նաև խորհուրդ : Բանկի
խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը՝
օրենքով խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի
սահմաններում: Բանկի խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և
առավելագույնը 15 անդամից:
Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն :
Խորհրդի անդամները և տվյալբանկի գործադիր մարմնի անդամները չեն կարող
լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք:
Բանկի խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կողմից խորհրդի
անդամների կազմից:
. Բանկի խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն երկու ամիսը
մեկ: Բանկի խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում
է բանկի կանոնադրությամբ:
Բանկի խորհրդի նիստերը գումարում է բանկի խորհրդի նախագահը՝ իր,
խորհրդի անդամի, բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), ներքին աուդիտի
ստորաբաժանման ղեկավարի, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի,
Կենտրոնական բանկի խորհրդի, ինչպես նաև բանկի քվեարկող բաժնետոմսերի

40
(բաժնեմասերի, փայերի) 5 կամ ավելի տոկոս ունեցող մասնակցի
(մասնակիցների) գրավոր պահանջով:
Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է բանկի
գործադիր տնօրենը և բանկի կանոնադրությամբ նախատեսված
դեպքում՝ բանկի տնօրինությունը: Գործադիր տնօրենը կարող է ունենալ
տեղակալներ: Բանկի գործադիր տնօրենը (տնօրինության անդամները)
նշանակվում է (են) խորհրդի կողմից, գործադիր տնօրենի տեղակալները՝
խորհրդի կողմից՝ գործադիր տնօրենի ներկայացմամբ: Բանկի տնօրինության
կառուցվածքը սահմանվում է բանկի կանոնադրությամբ:
Եթե կանոնադրությամբ նախատեսված է տնօրինություն ունենալ , ապա
կանոնադրությամբ պետք է հստակ սահմանազատվեն գործադիր տնօրենի և
տնօրինության իրավասությունները:
2. Տնօրինությունը գործում է կանոնադրության, ինչպես նաև խորհրդի կողմից
հաստատված բանկի ներքին փաստաթղթերի (կանոնակարգերի,
աշխատակարգերի և այլ փաստաթղթերի) հիման վրա, որոնք սահմանում են
տնօրինության նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը,
ինչպես նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը :
Տնօրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են բանկի գործադիր
տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը:
 Բանկի գործադիր տնօրենը, որպես իր բացառիկ իրավասություն,
ներկայացնում է բանկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա
պետություններում, բանկի անունից կնքում է գործարքներ, գործում էբանկի
անունից առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր:
Բոլոր բանկերը պետք է ունենան Ներքին աուդիտի ստորաբաժանում՝ ներքին
աուդիտ,որի ղեկավարը և անդամները նշանակվում են բանկի խորհրդի կողմից:
Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել բանկի կառավարման մարմինների
անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր
մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:
Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները պարտավոր են
պահպանել բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատանքային
կարգապահությունը:
 Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա
տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները,
գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա
անդամները, բանկի տնօրինության անդամները, ինչպես նաև բանկի
տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային
ստորաբաժանումների ղեկավարները՝ բանկի դեպարտամենտի, վարչության,
բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած
չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնականբանկի խորհրդի կարծիքով որևէ
կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի
անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման
մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն
ունեցող աշխատակիցները: 
 Բանկի ղեկավար չեն կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար
դատվածություն ունեցող անձինք.
բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային,
առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու
իրավունքից զրկված անձինք.
սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող
անձինք.
դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն
համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական
կամ որակավորման համապատասխանության չափանիշերին.

41
անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը
Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված`
Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը`
որպեսբանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի
գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները
կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի
վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ,
մեղադրյալ կամ ամբաստանյալ:
Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների
որակավորման կարգ և մասնագիտական համապատասխանության
չափանիշներ:
Բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ
լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես
նաև այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ, գործադիր
մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը և
այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ
փոխկապակցված անձինք: 
Բանկի գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր
հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման
ղեկավարը կամ անդամները չեն կարող միաժամանակ լինել այլբանկի գործադիր
տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, տնօրինության
անդամ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կամ անդամներ:
Բանկի գործադիր մարմնի անդամները բացի գիտական, մանկավարժական և
ստեղծագործական աշխատանքներից, կարող են կատարել վճարովի այլ
աշխատանք միայն բանկի խորհրդի համաձայնությամբ:
 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և


օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի
գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները`
ա) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում
կատարված փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային
ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ
փոփոխություններ:
ՀՀ-ում բանկային գործունեության լիցենզիան միասնական է : Բանկլային
գործունեության լիցենզիա ստացող սուբյեկտները՝ բանկերը իրավունք ունեն
իրականացնելու բանկերին թույլատրվող բոլոր ֆինանսական
գործառնությունները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, օրենքներով և այլ
իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`
ա) ընդունել ցպահանջ և ժամկետային ավանդներ.
բ) տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` տալ
հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների
ֆինանսավորում, ֆակտորինգ.
գ) տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային
նամակներ).
դ) բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.
ե) մատուցել այլ վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ
սպասարկել հաճախորդների հաշիվները.
զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, նման այլ
գործառնություններ կատարել.

42
է) ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեություն
իրականացնել.
է.1) օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում
իրականացնել ներդրումային ֆոնդի (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի )
պահառության գործունեություն.
ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ ,
կառավարել այլ անձանց արժեթղթերն ու ներդրումները (հավատարմագրային
(լիազորագրային) կառավարում).
թ) գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված
ձուլակտորներ և հուշադրամ.
ժ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և
արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.
ժա) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր,
արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.
ժգ) մատուցել ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն .
ժդ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության
տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի ետ ստացման
գործունեություն.
ժե) իրացնել ապահովագրական վկայագրեր և (կամ) պայմանագրեր, օրենքով
սահմանված կարգով իրականացնել ապահովագրական գործակալի
գործառնություններ.
ժզ) իրականացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով նախատեսված հաշվի օպերատորի գործառույթներ :
Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնելու սույն
օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ
գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված ենբանկային
գործունեության կամ սույն գլխում նախատեսված գործառնությունների հետ, և
եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և
էականորեն չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:
Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք , որն
անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց սույն օրենքով թույլատրված
գործունեությունն իրականացնելու համար:
Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և
ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին
արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը,
որոնց արդյունքում բանկի մասնակցությունը`
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում 4,99 տոկոս և ավելի
մասնակցություն է.
բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի
ընդհանուր կապիտալի 15 տոկոսը.
գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է
տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:
Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է
յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում,
որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ այլ կամ միևնույն անձի
կանոնադրական հիմնադրամում գերազանցում է 9 տոկոսը, 15 տոկոսը , 25
տոկոսը, 35 տոկոսը, 50 տոկոսը, 70 տոկոսը կամ կազմում է 100 տոկոս:
Բանկն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու ) իր
մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան
շահութաբաժինների վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն
օրենքով և կանոնադրությամբ:
Միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների
վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն
ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման ,
43
շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է բանկի
մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ : Միջանկյալ
շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական
տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան
շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ
շահութաբաժինների չափից:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը
սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին
հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը
սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի ,
ապա տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան
շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ
շահութաբաժինների գումարի տարբերությամբ:
Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունելու շահութաբաժիններ
չվճարելու, իսկ բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի արտոնյալ
բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը
սահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով
վճարելու մասին:
Բանկի մասնակիցներին շահութաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ
պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում
են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը
գործունեության ընթացքում՝ դրա հաշվին շահութաբաժիններ բաշխելու կամ այլ
ձևերով արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասում
սահմանված դեպքերի:
6. Բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերը
(մասնակիցները) իրավունք ունեն բանկից պահանջելու մասնակցության
հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի ,
փայերի) կամ դրանց մի մասի հետգնում, եթե՝
ա) որոշում է ընդունվել բանկի վերակազմակերպման, նախապատվության
իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին, և տվյալ
մասնակիցները քվեարկել են բանկի վերակազմակերպման, նախապատվության
իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով
քվեարկությանը չեն մասնակցել.
բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել,
կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով
սահմանափակվել են նշված մասնակիցների իրավունքները, և նրանք դեմ են
քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:
Մասնակցության հետգնման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի
խորհրդի համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել այդ
համաձայնություն տալը, եթե՝
ա) մասնակցության հետգնման դեպքում բանկն ի վիճակի չի լինի լրիվ
բավարարելու իր պարտատերերի պահանջները.
բ) կխախտի հիմնական տնտեսական նորմատիվները.
գ) մասնակցության հետգնումը կհանգեցնի Հայաստանի
Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը:
Բանկի կողմից իր բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը) հետ գնելու
դեպքում կանոնադրական հիմնադրամի նվազեցման կամ տվյալ բաժնետոմսերի
(բաժնեմասերի, փայերի) իրացման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր
ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի ,
փայերի) սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող
բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատերերի ձայների 2/3-ից :
. Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ
ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը արգելվում է, բացառությամբ 
օրենքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, բանկը, որը օրենքով
44
նախատեսված բացառիկ դեպքերում ձեռք է բերել իր բաժնետոմսերը,
պարտավոր է տվյալ բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու
պահից երկու ամսվա ընթացքում իրացնել դրանք: Կենտրոնական բանկը, հաշվի
առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալբանկի
ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ
պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի առաջին մասով
սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով:
Բանկին արգելվում է փոխառուին կամ նրա հետ փոխկապակցված
անձանց բանկի կանոնադրական հիմնադրամում /ցանկացած բանկի/
մասնակցության ձեռքբերման նպատակով վարկեր կամ այլ փոխառություններ
տրամադրելը, ինչպես նաև երաշխավորել կամ երաշխիք տալ երրորդ անձից
վարկ կամ փոխառություն ստանալու համար: Սույն հոդվածի խախտմամբ
կնքված գործարքներն առ ոչինչ են:
Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են
պայմանագրային բնույթ:
Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել,
որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես`
ա) մեկ հաճախորդի նկատմամբ, բանկի ստանձնած պարտավորությունները
չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած
պարտավորություններին.
բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի
հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին:
Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող
վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ (այդ թվում՝ գործարք
կնքելու հնարավորություն, գին, տոկոսներ, ժամկետ և այլն) նախատեսել,
քան բանկի աշխատակից չհամարվող այլ ֆիզիկական անձանց, ինչպես նաև
իրավաբանական անձանց հետ կնքված նույնանման գործարքները : Բանկերի
գործունեությունը կարգավորող օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի
գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով բանկի հետ կապված
անձանց թվին են դասվում`
ա) բանկի ղեկավարները.
բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք .
գ) սույն մասին «ա» և (կամ) «բ» կետերում նշված անձանց հետ
փոխկապակցված (կամ) և համագործակցող անձինք.
դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:
Բանկի կողմից Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը , որի առարկա է
հանդիսանում գույքը, և որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն
ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային
արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն :
Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել , ապա
խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու՝ հարցն ընդհանուր ժողովում
քննարկելու մասին:
Սույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված
դեպքում, ինչպես նաև եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը
գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում
էբանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը
կնքելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան
մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի (մասնակիցների )
ձայների 3/4-ով:
Սույն հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի
անվավերության:
Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք
կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե բանկի հետ գործարք
կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված
պահանջները բանկի կողմից չպահպանելու մասին:

45
Բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով
Կենտրոնական բանկը կարող է սահմանափակումներ նախատեսել բանկի
վարկային, ավանդային, ֆինանսական գործառնությունների, ներդրումների
առանձին տեսակների համար կամ դրանց իրականացման հատուկ կարգ
սահմանել
Բանկերը պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով,
հաճախականությամբ և կարգով Կենտրոնական բանկ ներկայացնել իրենց
հեռանկարային զարգացման ծրագրերը:
 Բանկերը պարտավոր են ինտերնետում` բանկի տնային էջում, մշտապես
հրապարակել՝
ա) բանկի ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան
և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին
աուդիտի եզրակացության պատճենը: Ընդ որում, բանկերը պարտավոր են
ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև մամուլում սույն օրենքի
59 հոդվածով սահմանված ժամկետում, ինչպես նաև հրապարակել դրանք
առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (բանկի
գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և
ներկայացուցչություններում).
բ) օրենքով սահմանված ժամկետում՝ տարեկան ընդհանուր ժողովի
գումարման մասին հայտարարությունը: Ընդ որում, բանկերը պարտավոր են
տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը
հրապարակել նաև մամուլում.
գ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները , ինչպես
նաև բանկի շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի
պատճենները՝ առկայության դեպքում.
դ) բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին
տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), բանկում նրանց ունեցած
մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից
մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն բանկի կանոնադրական
հիմնադրամում մասնակցություն՝ բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ ), նախորդ
տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց
կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև
մարված) վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը.
ե) բանկի խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական
տվյալները՝ նրանց անունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը , բանկի
խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ
տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝
պարգևատրումների, բանկի համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց
վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց
և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և
այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) վերաբերյալ տվյալներ , այդ
թվում՝ չափը, տոկոսադրույքը և ժամկետը:
Բանկերը պարտավոր են ինտերնետում՝ բանկի տնային էջում, և առանձին
գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (բանկի
գլխամասային գրասենյակում, բանկի մասնաճյուղերում և
ներկայացուցչություններում) հրապարակել օրական կտրվածքով թարմացված
տեղեկություններ՝ իրենց կողմից ավանդների ընդունման, վարկերի
տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և
հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների
վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարեր ,
ժամկետայնություն և էական այլ պայմաններ:
Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ :
Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում
ՀՀ կենտրոնական բանկը, որը սահմանում է նաև բանկային գործունեության
հիմնական տնտեսական նորմատիվները:`

46
Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը
լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի
լիցենզիա ունեցող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր
ստեղծվող բանկերի համար սահմանվող` սույն հոդվածի 1-ին կետի «ա»
ենթակետով նախատեսված ընդհանուր կապիտալի հիմնական տնտեսական
նորմատիվի և օրենքով նախատեսված այլ դեպքերի:
Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը , հաշվարկման
կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է
Կենտրոնական բանկը:
. Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկի համար սահմանել ավելի
խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ բանկերի
համար, եթե բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է
Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշերի ամփոփ գնահատականի
չափից, կամ տվյալ բանկի ֆինանսական ցուցանիշերը վատթարացել են,
կամ բանկը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող
ոլորտներում:
Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների
ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ
են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե օրենքն այլ բան չի
սահմանում:
Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների
ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում
Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:
  Բանկային համակարգի կայունությունը ապահովելու նպատակով
Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ
տնտեսական նորմատիվներ` մինչև վեց ամիս տևողությամբ:
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կազմում, հրապարակում
և Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան, եռամսյակային
ֆինանսական և այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկը կարող է
սահմանել հաշվետվությունների ներկայացման նաև այլ պարբերականություն :
Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանք
ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկը`
հաշվի առնելով միջազգային ստանդարտները:
Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ
իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ
վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով
սահմանված կարգով:
Բոլոր բանկերը և մասնաճյուղերը պարտավոր են ընդունել և աջակցել
Կենտրոնական բանկի ծառայողներին: Վերահսկողություն և վերստուգումներ
իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին
խոչընդոտելը կամ միջամտելը:
Յուրաքանչյուր տարի բանկի ֆինանսատնտեսական գործունեության
ստուգման նպատակով բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական
ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների
իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի
(այսուհետ՝ նաև արտաքին աուդիտ)՝ կնքելով նրա հետ համապատասխան
պայմանագիր: Բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը՝
Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Արտաքին աուդիտի
ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է բանկի խորհուրդը:
Բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին
աուդիտի կողմից կարող է իրականացվել նաև բանկի՝ քվեարկող բաժնետոմսերի
(բաժնեմասերի, փայերի) առնվազն 5 տոկոսի սեփականատեր մասնակիցների
պահանջով: Այդ դեպքում բանկի արտաքին աուդիտ իրականացնող անձին
ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց
47
վճարում են ստուգում պահանջող մասնակիցները, ընդ որում , նրանք կարող
են բանկից պահանջել իրենց կատարած ծախսերի հատուցում, եթե այդ
ստուգումն ընդհանուր ժողովի որոշմամբ արդարացված է եղել բանկի համար:
Բանկի արտաքին աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել
նաև բանկի խորհրդի կողմից՝ բանկի միջոցների հաշվին: 
 Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող
պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է
նախատեսի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի
ղեկավարությանը) կազմում: Բանկն արտաքին աուդիտ իրականացնող անձի
հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից
Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների
արժանահավատության ստուգում:
Բանկում աուդիտ իրականացնելու ընթացքում արտաքին աուդիտի
կողմից բանկի ֆինանսական վիճակն իր կարծիքով էականորեն վատթարացման
փաստեր, ինչպես նաև ներքին համակարգերի (այդ թվում՝ ներքին հսկողության
համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտը
պարտավոր է դրանց մասին անմիջապես տեղյակ պահել
Կենտրոնական բանկին:
Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին չորս ամսվա ընթացքում
հրավիրել արտաքին աուդիտ և հրապարակել նրա եզրակացությունը :
Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու բանկից, որպեսզի նա
փոխի արտաքին աուդիտն իրականացնող անձին և նշանակի այլ արտաքին
աուդիտ իրականացնող անձ:
Արտաքին աուդիտի եզրակացությունը Կենտրոնական բանկին է
ներկայացվում մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-
ը:
 Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո չորսամսյա
ժամկետում մամուլում հրապարակել աուդիտային եզրակացությունը , տարեկան
ֆինանսական հաշվետվությունը:
Բանկերը պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող
ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական
հաշվետվությունը:
 
Կենտրոնական բանկի կողմից բանկերի նկատմամբօրենսդրության
խախտումների համար կարող են պատժամիջոցներ կիրառվել:
Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ
պատժամիջոցները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում .
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին
և բանկի ղեկավարներին չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով և
պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:
Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ իրավական այլ ակտերի
յուրաքանչյուր խախտման համար բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ
միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու
հանձնարարականով, և (կամ) տուգանք` բանկի կամ ղեկավարի նկատմամբ, և
(կամ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում:
 Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Բանկի բանկային գործունեության
լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված
կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ
դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները :

48
Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության
լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ
օտարերկրյա բանկն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի
երկրում զրկվել է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից :
Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն
ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի
սահմանված:
Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման
ուժի մեջ մտնելու պահից բանկը զրկվում է բանկային գործունեություն
իրականացնելու իրավունքից` բացառությամբ սույն օրենքով նախատեսված
գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների
կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը, և
օրենքով սահմանված կարգով լուծարվում է:
 Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Կենտրոնական բանկի որոշման պատճենը դրա կայացման հիմքերի հետ միասին
եռօրյա ժամկետում տրամադրվում է բանկին կամ օտարերկրյաբանկի
մասնաճյուղին: Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած
ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը
դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական
քննության ընթացքում:

Բանկը կարող է վերակազմակերպվել բանկի` մեկ այլ բանկի հետ միացման


և բանկի վերակազմավորման միջոցով:
 Բանկի վերակազմավորումը (կազմակերպական-իրավական ձևի
փոփոխությունը) կատարվում է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով :
 Բանկը լուծարվում է`
ա) լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում.
բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.
գ) «Բանկերի, ներդրումային ընկերությունների , ներդրումային ֆոնդի
կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական
ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված դեպքերում.
դ) ընդհանուր ժողովի որոշմամբ.
ե) օրենքներով նախատեսված այլ հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում բանկը
լուծարվում է «Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի
կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական
ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված կարգով:
Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու բանկի լուծարման
մասին, եթե բանկն ավանդատուների, բանկային հաշիվների տերերի, ինչպես
նաև դրամական (փողային) փոխանցումների գործարքներում պարտատեր
հանդիսացող անձանց նկատմամբ չունի պարտավորություններ :
Ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նպատակով ընդհանուր
ժողովի կողմից լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար
Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրաբանկը
Կենտրոնական բանկ է ներկայացնում բանկի լուծարման նախնական
համաձայնություն ստանալու հայտ՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող
փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է հայտը եռամսյա ժամկետում
և իրավունք ունի մերժելու այն, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր
կարծիքով լուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի
Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում
49
Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի
գործունեությունը մինչև երկու տարի ժամկետով:
Կենտրոնական բանկը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է
նաև բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում:

Վարկային կազմակերպությունները որպես իրավաբանական անձանց


յուրահատուկ տեսակ

 Վարկային կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով լիցենզիա


ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել օրենքով
սահմանված գործունեության տեսակները:
 Վարկային կազմակերպության գործունեություն է համարվում որպես
ձեռնարկատիրական գործունեություն փոխառություններ ներգրավելը և (կամ)
նմանատիպ գործարքներ կնքելը և (կամ)  վարկեր տրամադրելը կամ օրենքով
սահմանված այլ ներդրումներ կատարելը:
Վարկային կազմակերպությունը կարող է ստեղծվել սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության, բաժնետիրական ընկերության կամ
առևտրային կոոպերատիվի կազմակերպաիրավական ձևերով: Խնայողական
միությունները կարող են ստեղծվել բացառապես կոոպերատիվների ձևով:
Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող
Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական
ակտերի իմաստով վարկայինկազմակերպությունների տիպեր (խմբեր) են
համարվում՝
ա) վարկային միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում
իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում նրանց, իսկ Կենտրոնական
բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում դրամական
միջոցներ են ներգրավում նաև այլ անձանցից կամ դրանք տրամադրում
վերջիններիս.
բ) խնայողական միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում
իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում են նրանց.
գ) ֆինանսական վարձակալություն իրականացնող
(լիզինգային) կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը
ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործարքների կնքումն է՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ
պարագրաֆով սահմանված կարգով և պայմաններով.
դ) դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ)
իրականացնող ֆակտորինգայինկազմակերպությունները, որոնց հիմնական
գործունեությունը դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման
(ֆակտորինգ) գործարքների կնքումն է՝ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով.
դ.1) սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները,
որոնք կնքում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով կարգավորվող կրեդիտավորման պայմանագրեր՝
իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և
կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով. 
ե) այլ վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական
գործունեությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված
գործունեությունները կամ դրանցից մեկն իրականացնելն է:
Առանց վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի սույն
օրենքով սահմանված գործունեությունն իրականացնելն առաջացնում է
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
պատասխանատվություն:
 Վարկային կազմակերպությունները ևս գրանցվում և լիցենզավորվում են
Կենտրոնաան բանկի կողմից: Վարկային կազմակերպության պետական

50
գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ
են ներկայացնում օրենքով նախատեսված անհրաժեշտ
փաստաթղթերը:Կենտրոնական բանկը սահմանված փաստաթղթերն ու
տեղեկությունները ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում և
լիցենզավորում է վարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա գրանցումն
ու լիցենզավորումը: 
Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը
համալրվում, այդ թվում` բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց
վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության
դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների
վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և
ավելացումը կարող են կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի
փոխարկման միջոցով:
Վարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է:
Վարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել
օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:
Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն
ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպությունը զրկվում
է վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու իրավունքից,
բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած
պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց
վերջնական բաշխմանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Կենտրոնական բանկի որոշումը դրա հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում
տրամադրվում էվարկային կազմակերպությանը:
Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման
գործողությունը այն դատական կարգով բողոքարկելիս չի կարող կասեցվել գործի
ողջ դատական քննության ընթացքում:
Վարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական
բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված
կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա
պետություններում բացել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք
կարող են գործել Կենտրոնական բանկում գրանցման պահից: Օտարերկրյա
պետություններում վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը և
ներկայացուցչությունները ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և
(կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին
համապատասխան:
Վարկային կազմակերպությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել
իր մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը՝ դադարեցումից
մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկին տեղեկացնելով դադարեցման և դրա
ժամկետի մասին:
 Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված լիցենզիայի
հիման վրա կարող է իրականացնել հետևյալ ֆինանսական գործառնությունները
կամ դրանց մի մասը՝
ա) ներգրավել փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ.
բ) տրամադրել վարկեր, փոխառություններ, իրականացնել պարտքի կամ
առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
գ) տրամադրել երաշխիքներ.
դ) թողարկել արժեթղթեր, ինչպես նաև իր հաշվին և իր անունից
արժեթղթերով գործարքներ կատարել.
դ1) մատուցել վարկային կազմակերպության գործունեության հետ կապված
վճարահաշվարկային ծառայություններ.
ե) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,
կառավարել այլ անձանց ներդրումները, իրականացնել հավատարմագրային
(լիազորագրային) կառավարում.
զ) գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված
ձուլակտորներ և մետաղադրամ.
51
է) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի և արտարժույթի
ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.
ը) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
թ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր,
արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.
ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն.
ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության
տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի հետ ստացման
գործունեություն.
ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ
իրականացնել վարկային կազմակերպություններին բնորոշ միջազգային
պրակտիկայում ընդունված գործառնություններ:
 Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել ձեռնարկատիրական և
սպառողական վարկեր կամ
փոխառություններ: Վարկային կազմակերպությունների գործունեությունը
կարգավորող օրենսդրության իմաստով ձեռնարկատիրական վարկի կամ
փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու
կատարումը, որով պարտապանը իրավաբանական անձ կամ անհատ
ձեռնարկատեր է և տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է
բացառապես իր կողմից իրականացվող կամ իրականացվելիք
ձեռնարկատիրական գործունեության համար: Սպառողական վարկի կամ
փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու
կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն
օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված
չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ:
Վարկային կազմակերպությունն իրավունք ունի փոխառություններ
ներգրավելու և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելու իրավաբանական
անձանց, անհատ ձեռնարկատերերի, իր մասնակիցների, Հայաստանի
Հանրապետության և համայնքների, այլ պետությունների և
միջազգային կազմակերպությունների հետ:
Վարկային կազմակերպությունները ի տարբերություն բանկերի իրավունք
չունեն փոխառություններ ներգրավելու ֆիզիկական անձանցից , բացառությամբ
իրենց մասնակից /կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող /
ֆիզիկական անձանցից: Բացի այդ վարկային կազմակերպությունները
իրավունք չունեն սպասարկելու հաճախորդների հաշիվները :
Վարկային կազմակերպություններին (բացառությամբ սպառողական
կրեդիտավորում իրականացնողկազմակերպությունների) արգելվում է
իրականացնել արտադրական, առևտրային կամ լիցենզավորման ենթակա այլ
գործունեություն:
Անկախ կազմակերպական-իրավական տեսակից և այլ
չափանիշներից` վարկային կազմակերպությունը պարտավոր է ունենալ
տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) (այսուհետ` խորհուրդ):
Վարկային կազմակերպության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 3
և առավելագույնը 15 անդամից:
 Վարկային կազմակերպության ղեկավարներ
են վարկային կազմակերպության խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի)
նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա
տեղակալը, վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության  անդամները,
գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգիչ հանձնաժողովի
նախագահը, նրա տեղակալը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները:
2. Վարկային կազմակերպության ղեկավար չեն կարող լինել՝
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար
դատվածություն ունեցող անձինք.
բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային,
առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու
իրավունքից զրկված անձինք.
52
գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող
անձինք.
դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն
համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական
կամ որակավորման համապատասխանության չափանիշներին.
ե) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ,
մեղադրյալ կամ ամբաստանյալ.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:
Կենտրոնական բանկի սահմանած դեպքերում վարկային կազմակերպության
ղեկավարները պետք է ունենան որակավորման, մասնագիտական
համապատասխանության վկայական և Կենտրոնական բանկի սահմանած
կարգով գրանցված լինեն Կենտրոնական բանկում:
Հայաստանի Հանրապետությունում
գործող վարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական
բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝
ա) վարկային կազմակերպության կանոնադրությունում կատարված
փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային
ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) oրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ
փոփոխություններ:
Կենտրոնական բանկը գրանցում է վարկային կազմակերպությունների
կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները, եթե դրանք չեն
հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և
ձևով: 
Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների
հետևանքով վարկայինկազմակերպության կանոնադրական կապիտալում
կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական
բանկի նախնական համաձայնությամբ:
Նշանակալից մասնակցություն է համարվում այն մասնակցությունը,
որով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում տվյալ
մասնակցի մասնակցությունը կազմում է 10 և ավելի տոկոս:
 Վարկային կազմակերպությունների համար Կենտրոնական բանկը
սահմանում է հիմնական տնտեսական նորմատիվներ, որոնք պետք է սահմանեն
կարգավորման ավելի մեղմ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար:
Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը
լինեն միևնույն տիպի (խմբի) բոլոր վարկային կազմակերպությունների համար,
բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք գործում են սույն օրենքով
սահմանված սահմանափակումների շրջանակում:
Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման
կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է
Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների
ռեժիմը խստացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում
Կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական հրապարակման 
պահից վեց ամիս հետո:
Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների
ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում
Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման պահից, եթե
Կենտրոնական բանկն ավելի ուշ ժամկետ չի սահմանել:
Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ
վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: 
Վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի սահմանած
կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են
53
ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական
ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև
Կենտրոնական բանկի սահմանած այլ հաշվետվություններ և տեղեկություններ:
Յուրաքանչյուր տարի վարկային կազմակերպության գործունեությունն
ստուգվում է աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող
անկախ աուդիտային կազմակերպության կողմից, որին նշանակում
է վարկային կազմակերպությունը:
Անկախ աուդիտային կազմակերպության
եզրակացությունը վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է
ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում:
 
 Վարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա
ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, մամուլում հրապարակել իրենց
տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային
եզրակացությունը:
Վարկային կազմակերպությունները պարտավոր են մինչև յուրաքանչյուր
եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային
ֆինանսական հաշվետվությունները:
Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների
նկատմամբ օրենսդրության խախտումների համար կարող են
պատասխանատվության միջոցներ կիրառվել:
Կենտրոնական բանկը վարկայինկազմակերպության նկատմամբ կարող է
կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը՝
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ)  տուգանք.
գ) վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից
զրկում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
Վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ գլխավոր
հաշվապահի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կարող է
Կենտրոնական բանկի որոշմամբ կիրառվել նաև տուգանք, որի չափը չի կարող
գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Բանկը կարող է իր գործունեության տեսակը փոխել սույն օրենքով և
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
վերագրանցվելով որպես վարկային կազմակերպություն:
Բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է բանկի
գործունեության տեսակի փոփոխման մասին որոշում, որով հաստատվում է
բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը: Որոշման ընդունման
պահից մեկշաբաթյա ժամկետում գործունեության տեսակի փոփոխման
միջնորդագրին կից որոշումն ու ծրագիրը ներկայացվում են Կենտրոնական
բանկի խորհրդի համաձայնությանը:
Կենտրոնական բանկի խորհուրդը մեկամսյա ժամկետում քննարկում է
ներկայացված փաստաթղթերը և կայացնում է ներկայացված միջնորդագրին
համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում:
Բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված
ժամկետներում բանկը պարտավոր է կատարել բանկային ավանդի և բանկային
հաշվի պայմանագրերով իր ստանձնած բոլոր պարտավորությունները կամ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին
համապատասխան դրանք փոխանցել այլ բանկ:
Բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած
պարտավորություններն այլ բանկի փոխանցելու դեպքում մինչև
համապատասխան գործարքի կնքումը բանկը տեղեկացնում է Կենտրոնական
բանկին պարտավորություններն ստանձնող բանկի անվանման մասին՝
ներկայացնելով պարտքի փոխանցման գործարքին վերաբերող բոլոր
փաստաթղթերը: Ելնելով պարտավորություններն ստանձնող բանկի

54
ֆինանսական վիճակից՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի չթույլատրել
բանկին կնքելու պարտքի փոխանցման գործարքը:
Ստեղծված վարկային կազմակերպությունն իր վերագրանցվելու պահից
համարվում է համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար
լիցենզավորված: Ընդ որում, վերագրանցման և լիցենզավորման համար որևիցե
վճար կամ տուրք չի գանձվում:
 
 Վարկային կազմակերպությունը կարող է սույն oրենքով, այլ օրենքներով և
իրավական ակտերով սահմանված կարգով
փոփոխել վարկային կազմակերպության տիպը (խումբը):
Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն
ընդունում է վարկայինկազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին
որոշում, որով հաստատվում է տիպի (խմբի) փոփոխման ծրագիրը: Որոշման
ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում վարկային կազմակերպության
տիպի (խմբի) փոփոխման մասին որոշումը, ծրագիրը և Կենտրոնական բանկի
կողմից վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխության համար
պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկի
համաձայնությանը:
Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված
փաստաթղթերը և կայացնում ներկայացված միջնորդագրին համաձայնություն
տալու կամ չտալու մասին որոշում:
Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման
պահից վարկային կազմակերպության իրավունքներն ու
պարտականություններն անցնում են տիպը (խումբը)
փոփոխած վարկայինկազմակերպությանը, և վերջինիս փոփոխությունների
պետական գրանցման վերաբերյալ վարկայինկազմակերպությունների
գրանցամատյանում կատարվում է գրառում՝ այդ մասին ծանուցելով
իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին:
Վարկային կազմակերպությունը կարող է ունենալ միայն մեկ տիպի
(խմբի) վարկային կազմակերպության լիցենզիա:
Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման
դեպքում վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը
համալրվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով
սահմանված կարգով:
Վարկային կազմակերպությունը կարող է փոխել իր գործունեության տեսակը՝
սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելով որպես բանկ և Կենտրոնական
բանկից ստանալով բանկային գործունեության լիցենզիա:
 Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն
ընդունում է վարկայինկազմակերպության գործունեության տեսակի փոփոխման
վերաբերյալ որոշում, որով հաստատում է վարկայինկազմակերպության
գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը:
Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված
փաստաթղթերը և կայացնումվարկային կազմակերպության գործունեության
տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն տալու կամ մերժելու
մասին որոշում:
Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու
պահից վարկային կազմակերպությունը իրականացնում է ծրագրով
նախատեսված միջոցառումները և ծրագրով նախատեսված ժամկետում դիմում
է Կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության
լիցենզիա ստանալու համար, եթե դիմումը ներկայացնելու պահին պահպանվել
են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով
բանկերին ներկայացվող բոլոր պահանջներն ու պայմանները: Կենտրոնական
բանկի համաձայնությունը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում
գրանցման և լիցենզավորման դիմում չներկայացնելու
55
դեպքում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման
միջնորդագրին համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշումը
համարվում է ուժը կորցրած:
Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման պահից
Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում վարկային կազմակերպության
գլխամասի և մասնաճյուղերի վարկային կազմակերպության գործունեության
լիցենզիաները և բանկերի, ինչպես նաև վարկային կազմակերպությունների
գրանցումների մատյանում կատարում փոփոխություններ: Կենտրոնական
բանկը վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու և բանկային
գործունեության լիցենզիա ստանալու պահից հնգօրյա ժամկետում այդ մասին
ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող
մարմնին՝ վերջինիս կողմից վարկայինկազմակերպության` որպես բանկ
գրանցվելու մասին համապատասխան գրառում կատարելու համար:
Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ծրագրի
իրականացման ընթացքում Կենտրոնական բանկը գործունեությունը
փոփոխող վարկային կազմակերպության համար կարող է սահմանել հիմնական
տնտեսական նորմատիվների այլ ռեժիմ, քան սահմանված
է վարկային կազմակերպությունների համար:
Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման
դեպքում բանկի կանոնադրական կապիտալը համալրվում է Կենտրոնական
բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Սույն հոդվածով սահմանված կարգով լիցենզավորված բանկին անցնում
են վարկային կազմակերպության բոլոր իրավունքներն ու
պարտականությունները:
Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպության
գրանցված մասնաճյուղերը համարվում են գրանցված՝ որպես բանկի
մասնաճյուղեր:
 
Ապահովագրական ընկերությունները որպես իրավաբանական անձանց
յուրահատուկ տեսակ

ՀՀ-ում ապահովագրական գործունեությունն իրականացնում են


ապահովագրական ընկերությունները , ապահովագրական բրոքերները և
ապահովագրական գործակալները:
Ապահովագրական ընկերությունը (Ընկերություն)՝  օրենքով սահմանված
կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող
իրավաբանական անձ է: Ապահովագրական գործունեությունը անձի կողմից
որպես ապահովագրող կողմ պարբերաբար իր
անունից ապահովագրական գործարքների կնքմանը, ինչպես նաև դրանցով
ստանձնած պարտավորությունների կատարմանն ու ձեռք բերած իրավունքների
իրականացմանն ուղղված փաստացի գործողությունների ամբողջություն է :
Ապահովագրական Ընկերությունները և
վերաապահովագրական ընկերությունները օրենքով սահմանված կարգով
կարող են ստեղծվել բացառապես որպես բաժնետիրական ընկերություն կամ
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
Ապահովագրական Ընկերությունն ունի ֆիրմային անվանում, որը պետք է
ներառի «ապահովագրական» բառը, իսկ բացառապես
վերաապահովագրությամբ զբաղվող Ընկերության ֆիրմային անվանումը՝
«վերաապահովագրական» բառը:
Ապահովագրական Ընկերության մասնակից չեն կարող լինել
կուսակցությունները և արհեստակցական միությունները :
Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման
ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն և (կամ) լինել
այդ ընկերության մասնակից:

56
Օտարերկրյա Ընկերությունները Հայաստանի Հանրապետության
տարածքում առանց մասնաճյուղ կամ դուստր իրավաբանական անձ
հիմնադրելու՝ հրապարակային օֆերտայի միջոցով ապահովագրական
գործունեություն իրականացնել կարող են միայն, եթե գրանցված են այն
պետություններում, որոնք հանդիսանում են Առևտրի համաշխարհային
կազմակերպության շրջանակներում կնքված այն համաձայնագրերի կողմ , որոնց
միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում նրանք կարող են
իրականացնել միայն հետևյալ ռիսկերի հետ կապված ապահովագրություն .
1) ծովային փոխադրումների, քաղաքացիական ավիացիայի,
տիեզերանավերի բացթողման, ֆրախտի (ներառյալ` ուղեկցող և սպասարկող
անձնակազմը): Այդպիսի ապահովագրությունը կարող է տարածվել փոխադրվող
գույքի, փոխադրող տրանսպորտային միջոցի և փոխադրումից բխող
պատասխանատվության վրա, ինչպես բոլորը միասին, այնպես էլ դրանցից
յուրաքանչյուրն առանձին վերցրած.
2) միջազգային բեռնափոխադրումների.
3) վերաապահովագրության և վերաապահովագրության հետ կապված այլ
ծառայությունների:
Սույն մասում նշված ապահովագրությունն օտարերկրյա Ընկերության կողմից
Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է
իրականացվել ապահովագրական միջնորդների միջոցով կամ առանց դրանց և
պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենքներին և
նորմատիվ իրավական այլ ակտերին:

Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և


պարտադիր ապահովագրություն:
Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը և
պայմանները սահմանվում են օրենքով:
Գործող օրենսդրության համաձայն. ապահովագրության տեսակներն են `
1) կյանքի ապահովագրությունից բացի, ցանկացած այլ ապահովագրություն
(այսուհետ՝ ոչ կյանքի ապահովագրություն).
2) կյանքի ապահովագրություն.
3) վերաապահովագրություն:
Ոչ կյանքի ապահովագրության դասերն են՝
1) դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ`
արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք
բերված հիվանդություններից)`
2) առողջության ապահովագրություն`
3) ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ
երկաթուղային),
4) երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն, որը ծածկում է
երկաթուղային տրանսպորտին պատճառված վնասները կամ կորուստները.
5) օդանավերի ապահովագրություն, որը ծածկում է օդանավերին
պատճառված վնասները և կորուստները.
6) ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն,
7) փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, որը ծածկում է այն
վնասները և կորուստները, որոնք պատճառվել են փոխադրման գործընթացի մեջ
գտնվող գույքին (բեռներին)՝ անկախ փոխադրամիջոցի տեսակից.
8) հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, որը ծածկում է այն
վնասները և կորուստները, որոնք հասցվել են գույքին (բացառությամբ գույքի այն
տեսակների, որոնք ներառված են սույն մասի 3-7-րդ կետերով սահմանված
դասերում) հետևյալ պատահարների հետևանքով`
ա. հրդեհ,
բ. պայթյուն,
գ. երկրաշարժ,
դ. փոթորիկ,
ե. միջուկային վարակ, վնասվածք և այլն,

57
զ. հողի սողանք.
9) գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, որը ծածկում է այն
վնասները և կորուստները, որոնք հասցվել են գույքին (բացառությամբ այն գույքի ,
որը ներառված է սույն մասի 3-7-րդ կետերով սահմանված դասերում ) հետևյալ
պատահարների արդյունքում և նշված չեն սույն մասի 8-րդ կետով սահմանված
դասում`
ա. կարկտահարություն,
բ. ցրտահարություն,
գ. երաշտ,
դ. համաճարակ, կարանտին հիվանդություն,
ե. սելավ, ջրհեղեղ,
զ. բնական ու տեխնածին բնույթի այլ աղետներ, վթարներ ու պատահարներ,
ներառյալ՝ գույքի հափշտակությունը.
10) ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող)
օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն.
11) օդանավերի (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող
պատասխանատվության ապահովագրություն.
12) սույն մասի 6-րդ կետում նշված դասում ներառված ջրային
փոխադրամիջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող
պատասխանատվության ապահովագրություն.
13) ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
(պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն սույն
մասի 10-12-րդ կետերով նախատեսված դասերում).
14) վարկի ապահովագրություն, այդ թվում`
ա. անվճարունակություն (ընդհանուր),
բ. արտահանման վարկ,
գ. տարաժամկետ վճարման պարտավորություն (ապառիկ),
դ. հիփոթեքային վարկ,
ե. գյուղատնտեսական վարկ,
զ. այլ վարկի ապահովագրություն.
15) երաշխիքի տրամադրում, այդ թվում՝
ա. անուղղակի,
բ. ուղղակի.
16) ֆինանսական վնասների ապահովագրություն, որոնք առաջանում են `
ա. աշխատանքային ռիսկերից,
բ. եկամուտների թերստացումից (ընդհանուր),
գ. վատ եղանակից,
դ. բաց թողնված օգուտից,
ե. շարունակական (ընթացիկ) ընդհանուր ծախսերից,
զ. չնախատեսված առևտրային ծախսերից,
է. շուկայական արժեքի կորստից,
ը. վարձավճարի կամ այլ եկամտի կորստից,
թ. անուղղակի առևտրային կորուստներից, որոնք նշված չեն սույն կետի
«ա»-«ը» ենթակետերում,
ժ. այլ ֆինանսական ոչ առևտրային կորուստներից,
ժա. ֆինանսական կորուստների այլ ձևերից.
17) դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն.
18) աջակցության ապահովագրություն, որը ծածկում է ճանապարհորդության
մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց
աջակցության տրամադրումը:
Սույն մասի՝ ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասը սահմանող
կետի ենթակետերը համարվում են ոչ կյանքի ապահովագրության տվյալ դասի
առանձին ենթադաս:
Ոչ կյանքի ապահովագրության մեկից ավելի
դասերով ապահովագրական գործունեության իրականացման դեպքում
տարանջատվում են ապահովագրության դասերի հետևյալ խմբերը`

58
1) «դժբախտ պատահարներից և առողջության ապահովագրություն ».
2) «ավտոմեքենաների ապահովագրություն».
3) «ծովային և տրանսպորտային ապահովագրություն».
4) «ավիացիոն ապահովագրություն».
5) ՝ «հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն ».
6) «պատասխանատվության ապահովագրություն».
7) «վարկի ապահովագրություն և երաշխիքի տրամադրում».
8) «ոչ կյանքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն»:

4. Կյանքի ապահովագրության դասերն են`


1) կյանքի ապահովագրությունը, որը ներառում է լրակեցության, մահվան,
լրակեցության և միաժամանակ մահվան ապահովագրությունները, անուիտետը ,
ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի` իրականացվող սույն
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված դժբախտ պատահարներից,
առողջության ապահովագրությունը և սույն մասի 2-6-րդ կետերում չնշված այլ
ապահովագրությունը.
2) ամուսնության, ծննդի ապահովագրությունը.
3) ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրությունը, երբ
ապահովադիրները ստանձնում են ներդրումային ռիսկը.
4) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով նախատեսված «սահմանված կենսաթոշակներ » սխեմայով կամավոր
կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում , որը ներառում է
լրակեցության, մահվան և անաշխատունակության դեպքերում հատուցումների
վճարման համար նախատեսված կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների
(ներդրումների) կառավարումը, որը զուգակցվում է նվազագույն
եկամտաբերության վճարման ապահովագրությամբ.
5) տոնտին, որի դեպքում բոլոր ապահովագրավճարներից ձևավորվում է
պահուստ, և կուտակված ակտիվները հետագայում բաշխվում են որոշակի
տարիքի հասած անդամների կամ մահացած անդամների շահառուների միջև.
6) կապիտալի հատուցման ապահովագրություն, որով նախապես
պայմանավորված միանվագ կամ պարբերական ապահովագրավճարների
դիմաց ապահովագրողն ստանձնում է որոշակի ժամկետում որոշակի գումարի
վճարման պարտավորություն:
5. Վերաապահովագրության դասերն են`
1) ոչ կյանքի վերաապահովագրություն.
2) կյանքի վերաապահովագրություն:

 Ապահովագրական գործունեության լիցենզիան տրվում է սույն մեկ կամ մի


քանի դասերով կամ ենթադասերով ապահովագրական գործունեություն
իրականացնելու համար:
Ընկերությունն ու օտարերկրյա ապահովագրական Ընկերության`
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված
մասնաճյուղն ապահովագրական գործունեություն կարող է իրականացնել միայն
ապահովագրության այն դասերով և ենթադասերով, որոնց համար ստացել է
լիցենզիան:
Ընկերությունը կարող է միաժամանակ իրականացնել կյանքի
ապահովագրություն և կյանքի վերաապահովագրություն կամ ոչ կյանքի
ապահովագրություն և ոչ կյանքի վերաապահովագրություն:
Ընկերությունը չի կարող միաժամանակ իրականացնել կյանքի և ոչ կյանքի
ապահովագրության դասերով ապահովագրական գործունեություն:
Վերաապահովագրական ընկերությունը կարող է միաժամանակ
իրականացնել կյանքի և ոչ կյանքի վերաապահովագրություն:
Կյանքի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող
Ընկերությունը կարող է իրականացնել նաև դժբախտ պատահարներից
ապահովագրություն և առողջության ապահովագրություն, եթե դրանք

59
համալրում են իր հիմնական գործունեությունը և բխում են կյանքի
ապահովագրության պայմանագրերի սպասարկումից:
Արգելվում է առանց Կենտրոնական բանկի կողմից տրամադրված
լիցենզիայի ապահովագրական,
վերաապահովագրական կամ ապահովագրական բրոքերային գործունեության
իրականացումը:

Ապահովագրակ
Ընկերության գրանցումը և լիցենզավորումը
ան
 
1. Ընկերության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա
հիմնադիրները Կենտրոնական բանկի սահմանած ձևով , կարգով և
բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում օրենքով
նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը: Կենտրոնական բանկը
Ընկերության հիմնադիրների կողմից դիմումը ներկայացնելու պահից 30-օրյա
ժամկետում,որոշում է ընդունում Ընկերության գրանցման և լիցենզիա
տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները
համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական
ակտերին, և առկա չեն Ընկերության գրանցման և լիցենզիայի տրամադրման `
սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:
Կենտրոնական բանկում գրանցվելու պահից Ընկերությունը ձեռք է բերում
իրավաբանական անձի կարգավիճակ:

Կենտրոնական բանկը կարող է օրենքով նախատեսված դեպքերում կարող է


մերժել Ընկերության գրանցումը և լիցենզավորումը :
Կենտրոնական բանկի խորհուրդն
Ընկերության, ապահովագրական բրոքերային ընկերության լիցենզիան,
օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող մասնաճյուղի գրանցումն ուժը կորցրած է ճանաչում լուծարման,
վերակազմակերպման (բացի վերակազմավորումից), սնանկացման և օրենքով
սահմանված այլ հիմքերով:
Կենտրոնական բանկի խորհուրդը սույն օրենքով սահմանված դեպքերում ,
որպես Ընկերության կողմից իրավական ակտերի խախտումներ թույլ տալու
համար կիրառվող պատասխանատվության միջոց, կարող է ուժը կորցրած
ճանաչել Ընկերության լիցենզիան:
 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ապահովագրական
Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում բացել
մասնաճյուղ և ներկայացուցչություն
Ընկերության մասնաճյուղը Ընկերության՝ իրավաբանական անձի
կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող
առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է Ընկերության կողմից տրված
լիազորությունների սահմաններում և նրա
անունից ապահովագրական գործունեություն է իրականացնում: Մասնաճյուղը
կարող է ապահովագրական գործունեություն իրականացնել միայն
ապահովագրության այն դասերով, որի համար լիցենզիա է ստացել
Ընկերությունը:
Ընկերության ներկայացուցչությունն Ընկերության՝ իրավաբանական անձի
կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող
առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է Ընկերությունը,
ուսումնասիրում է ֆինանսական շուկան, Ընկերության անունից կնքում է
պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ:
Ներկայացուցչությունն ապահովագրական գործունեություն իրականացնելու
իրավունք չունի:

60
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերության`
Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը
գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով Կենտրոնական
բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու
բովանդակությամբ անհրաժեշտ փաստաթղթերը:Պահանջվող փաստաթղթերը
ներկայացնելու պահից` 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է
մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական , իսկ
գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հինգ աշխատանքային
օրվա ընթացքում տեղեկացնում է Ընկերությանը:
Օտարերկրյա Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության
տարածքում ստեղծել մասնաճյուղ՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում՝ սույն
օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված
կարգով:
Կենտրոնական բանկը գրանցում է օտարերկրյա Ապահովագրական
Ընկերության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը կամ մերժում է
գրանցումը` օտարերկրյա Ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից
30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է
կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող
որոշակի տեղեկություններ ստանալու համար: Եթե նշված ժամկետում
Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում գրանցման և լիցենզիայի
տրամադրման մերժման կամ գրանցման և լիցենզիայի տրամադրման
վերաբերյալ, ապա մասնաճյուղը համարվում է գրանցված:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունը
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և
ներկայացուցչություններ ստեղծելիս պետք է ստանա Կենտրոնական բանկի
նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի
նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ
անհրաժեշտ փաստաթղթերը: 
Ապահովագրական Ընկերությունն իր գործունեության ընթացքում պետք է
ունենա ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի, դասի , ենթադասի
ստանձնած պարտավորությունների ծավալին և ռիսկերին համարժեք կապիտալ:
Կենտրոնական բանկը սահմանում է Ապահովագրական Ընկերությունների
գործունեության տնտեսական նորմատիվներ:
Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը , հաշվարկման
կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերի կազմը
սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով : Ընդ
որում, դրանք կարող են սահմանվել ըստ ապահովագրության ձևերի ,
տեսակների, դասերի ու ենթադասերի:
Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը
լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի,
դասի կամ ենթադասի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող
բոլոր Ընկերությունների համար, բացառությամբ նոր ստեղծվող
Ընկերությունների համար սահմանվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
նախատեսված կանոնադրական և ընդհանուր կապիտալների նվազագույն
չափերի հիմնական տնտեսական նորմատիվների, ինչպես նաև սույն օրենքով
կամ այլ օրենքներով նախատեսված այլ դեպքերի:
Կենտրոնական բանկը կարող է առանձին Ընկերության համար սահմանել
ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, եթե տվյալ Ընկերության
գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական
բանկի սահմանած ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափից ,
տվյալ Ընկերության ֆինանսական ցուցանիշներն էականորեն վատթարացել են ,
կամ տվյալ Ընկերությունը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն
ունեցող ոլորտներում: Այդ դեպքում խստացնող նորմն ուժի մեջ է մտնում
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետում :
Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների
ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ

61
են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե սույն օրենքն այլ բան չի
սահմանում:
Ապահովագրական Ընկերությունը պարտավոր է վերաապահովագրել
ստանձնած ապահովագրական ռիսկի այն մասը, որը, համաձայն առավելագույն
ծածկույթի աղյուսակի, գերազանցում է Ընկերության կողմից իր անունից կնքված
ապահովագրության պայմանագրերի գծով ստանձնած պարտավորությունների
գումարը:
Առավելագույն ծածկույթի աղյուսակով Ընկերությունը սահմանում է
ապահովագրության յուրաքանչյուր դասի և ենթադասի մասով Ընկերության
կողմից ստանձնվող ապահովագրական ռիսկի առավելագույն չափը:
Ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար
ընդունել վերաապահովագրման տարեկան ծրագիր: Վերաապահովագրության
տարեկան ծրագրի բովանդակությունը և ներկայացման կարգը սահմանվում են
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Ապահովագրական Ընկերություններն իրավունք ունեն վերաապահովագրելու
ստանձնած ապահովագրական ռիսկերը Կենտրոնական բանկի կողմից
սահմանված չափանիշների համաձայն` չարգելված և (կամ) հուսալի համարվող
վերաապահովագրողների մոտ:
Ապահովագրական Ընկերության փաստացի համալրված կանոնադրական
կապիտալի Ընկերության գործունեության ընթացքում նվազեցումը՝ դրա հաշվին
շահութաբաժիններ բաշխելու կամ այլ ձևերով արգելվում է, բացառությամբ
օրենքով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, Ապահովագրական
Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի )
սեփականատերերը (մասնակիցները) իրավունք ունեն Ընկերությունից
պահանջելու մասնակցության հետգնման գնի որոշում և իրենց պատկանող
բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում, եթե՝
1) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման ,
նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին ,
և տվյալ մասնակիցները քվեարկել են Ընկերության վերակազմակերպման,
նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ
կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
2) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել,
կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով
սահմանափակվել են նշված մասնակիցների իրավունքները, և նրանք տվյալ
որոշումն ընդունելիս դեմ են քվեարկել կամ այդ հարցերով քվեարկությանը չեն
մասնակցել:
Ընկերության կողմից մասնակցության հետգնումը կատարվում է դրա
շուկայական արժեքով:Մասնակցության հետգնման համար անհրաժեշտ է
Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը :
Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Ապահովագրական
Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության
ձեռքբերման համար պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի
նախնական համաձայնությունը:
Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը
պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման
դեպքում, որոնց արդյունքում անձի կամ փոխկապակցված անձանց
մասնակցությունն Ապահովագրական Ընկերության կանոնադրական
կապիտալում կգերազանցի համապատասխանաբար 20 և ավելի կամ 50 և ավելի
տոկոսը:
Առանց Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության
Ապահովագրական Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից
մասնակցության ձեռքբերման գործարքն առ ոչինչ է:
Ապահովագրական Ընկերության կառավարման մարմիններն են՝
1) ընդհանուր ժողովը.
2) խորհուրդը.

62
3) գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը, իսկ Ընկերության
կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ Ընկերության տնօրինությունը :
Ընկերության ղեկավարներն են խորհրդի նախագահը և անդամները ,
գործադիր տնօրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության
նախագահը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր
հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,
պատասխանատու ակտուարը, տարածքային և կառուցվածքային
ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ
միավորի) ղեկավարը և գլխավոր հաշվապահը, մասնաճյուղի առկայության
դեպքում նաև մասնաճյուղի տնօրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը,
նրա տեղակալը: Ընդ որում, պատասխանատու ակտուարը հանդիսանում է
ակտուարային ստորաբաժանման ղեկավար:
Անկախ կազմակերպական-իրավական տեսակից՝ Ընկերությունը
պարտավոր է ունենալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կառավարման
մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար ու
պատասխանատու ակտուար, բացառությամբ սույն օրենքով և դրա հիման վրա
ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով
նախատեսված դեպքերում համապատասխան անձի հետ կնքված
ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի
առկայության դեպքերի: Ընկերության կառավարման մարմինների անդամների,
գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի ու պատասխանատու
ակտուարի պաշտոնները թափուր մնալու դեպքում Ընկերությունը պարտավոր է
իննսունօրյա ժամկետում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ
իրավական ակտերով սահմանված կարգով նշանակել կառավարման
մարմինների անդամներին, գլխավոր հաշվապահին, ներքին աուդիտի
ղեկավարին ու պատասխանատու ակտուարին:

Ապահովագրական և
վերաապահովագրական ընկերության, ապահովագրական միջնորդային
գործունեություն իրականացնող անձանց ղեկավարներին (բացառությամբ
կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ) ներկայացվող
մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները,
ինչպես նաև մասնագիտական համապատասխանության ստուգման և
որակավորման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ
իրավական ակտերով:
Ապահովագրական Ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած
գործունակ անձ, որը՝
1) համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական
ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության և
որակավորման չափանիշներին.
2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով
սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն.
3) դատավճռով զրկված չէ ֆինանսական, ապահովագրական, բանկային,
հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում
պաշտոններ վարելու իրավունքից.
4) ճանաչված չէ սնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.
5) անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի
խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով
հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու,
որ տվյալ անձը՝ որպես Ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն
կառավարել Ընկերության գործունեության համապատասխան ոլորտը , կամ նրա
գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ
ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար
համբավի վարկաբեկմանը.
6) քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ
ամբաստանյալ:

63
Ապահովագրական Ընկերության խորհրդի նախագահը կամ խորհրդի
անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ Ընկերության գործադիր մարմնի
անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ Ընկերության խորհրդի
նախագահ կամ անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից,
բացառությամբ այն դեպքերի, երբ երկու Ընկերություններից մեկը մյուսի դուստր
կամ մայր ընկերությունն է:
Ապահովագրական Ընկերության գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի
տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին
աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միևնույն
Ընկերությունում զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ Ընկերությունում լինել
ղեկավար կամ այլ աշխատակից: Բացի գիտական, մանկավարժական և
ստեղծագործական աշխատանքներից, սույն մասում նշված անձինք կարող են
վճարովի այլ աշխատանք կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:
. Պատասխանատու ակտուարը տվյալ Ընկերությունում կամ այլ
ֆինանսական կազմակերպությունում, բացի ակտուարի պաշտոնից , չի կարող
զբաղեցնել այլ պաշտոն: Ընկերությունում պատասխանատու ակտուար
աշխատող անձն այլ Ընկերությունում պատասխանատու ակտուարի
գործառույթներ կարող է իրականացնել միայն այն Ընկերության խորհրդի
համաձայնության առկայության դեպքում, որում (որոնցում) նա հանդիսանում է
պատասխանատու ակտուար:

Ընդհանուր ժողովը Ապահովագրական Ընկերության կառավարման


բարձրագույն մարմինն է:
Խորհուրդն իրականացնում է Ապահովագրական Ընկերության
գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ սօրենքով խորհրդի իրավասությանը
վերապահված հարցերի սահմաններում:
Ապահովագրական Ընկերության խորհուրդը պետք է կազմված լինի
առնվազն 5 և առավելագույնը 13 անդամից:
Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ընդհանուր ժողովում
Ապահովագրական Ընկերության ներկա մասնակիցների կողմից , իսկ
Ընկերության խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ
դադարեցման դեպքում՝ արտահերթ ընդհանուր ժողովում Ընկերության ներկա
մասնակիցների կողմից՝ օրենքով և Ընկերության կանոնադրությամբ
սահմանված կարգով:
Ապահովագրական Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդհանուր
ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու
օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող
բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության
ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց
ներկայացուցչին:
Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն :
Խորհրդի անդամները և տվյալ Ընկերության գործադիր մարմնի անդամները չեն
կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք:
Խորհրդի նախագահին ընտրում է խորհուրդը՝ խորհրդի անդամների կազմից:
Խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն եռամսյակը մեկ:
Ապահովագրական Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն
իրականացնում է գործադիր տնօրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ
նախատեսված դեպքում՝ տնօրինությունը: Գործադիր տնօրենը կարող է ունենալ
տեղակալներ: Ընկերության գործադիր տնօրենը (տնօրինության անդամները )
նշանակվում է (են) խորհրդի կողմից, իսկ գործադիր տնօրենի տեղակալները՝
խորհրդի կողմից՝ գործադիր տնօրենի ներկայացմամբ: Ընկերության
տնօրինության կառուցվածքը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ :
Տնօրինության կառուցվածքում պարտադիր ընդգրկվում են Ընկերության
գործադիր տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները), գլխավոր հաշվապահը:
Տնօրինության նիստերը վարում է գործադիր տնօրենը : Տնօրինության
նիստերն արձանագրվում են:

64
Տնօրինության նիստերը կազմակերպում և վարում է գործադիր տնօրենը , որն
ստորագրում է նիստի որոշումները: Գործադիր տնօրենը
պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների
հավաստիության համար:
Ապահովագրական Ընկերության գործադիր տնօրենը, որպես իր բացառիկ
իրավասություն, ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի
Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, Ընկերության
անունից կնքում է գործարքներ, գործում է Ընկերության անունից առանց
լիազորագրի, տալիս է լիազորագրեր:
Ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ներքին աուդիտ , որի
ղեկավարին և անդամներին նշանակում է խորհուրդը: Ներքին աուդիտի անդամ
չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները , այլ
ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների
կամ գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք:
 
Ապահովագրական Ընկերությունը պետք է ունենա պատասխանատու
ակտուար, որին նշանակում է խորհուրդը:
Ապահովագրական Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը
յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտի՝ աուդիտ իրականացնող անձի
կողմից:
 Ապահովագրական գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի
կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու
թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:
Լիցենզիան անժամկետ է: Այն չի կարող օտարվել, գրավադրվել կամ
փոխանցվել:
Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը,
լիցենզավորված Ընկերության լրիվ ֆիրմային անվանումը , գրանցման համարը ,
ապահովագրության տեսակը (ները) և դասը (երը):

Ֆիզիկական անձ հաճախորդն իրավունք ունի առանց որևէ


պատճառաբանության միակողմանիորեն լուծելու ապահովագրության
պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում
(այսուհետ՝ մտածելու ժամանակ): Այդ դեպքում ապահովագրության
պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ հաճախորդի կողմից
ապահովագրության պայմանագիրը լուծելու
մասին ապահովագրականընկերությանը ծանուցելու օրվան հաջորդող օրվանից ,
և ապահովագրական ընկերությունը պարտավոր է ֆիզիկական անձ
հաճախորդին համամասնական կարգով վճարել պայմանագրի գործողության
մնացած ժամկետի համար ապահովագրավճարները: Ապահովագրության
պայմանագրի հետ կապված որևէ այլ վճար հաճախորդից պահանջվել չի կարող,
բացառությամբ ապահովագրության պայմանագրի հետ կապված կատարած
փաստացի ծախսերի, որոնց սահմանափակումները կարող են սահմանվել
Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով: Ընդ որում, հաճախորդը
ծանուցման հետ պարտավոր է ապահովագրական ընկերությանը վերադարձնել
վկայագրի բնօրինակը, ինչպես նաև պայմանագրով
նախատեսված ապահովագրականընկերության տրամադրած այլ
փաստաթղթեր:
Մտածելու ժամանակը չի կիրառվում հետևյալ դեպքերում.
1) ապահովագրության պայմանագրի ժամկետը չի գերազանցում մեկ ամիսը,
և (կամ) պայմանագրով նախատեսված ապահովագրությունը գործում է մինչև
մեկ ամիս ժամկետով.
2) պարտադիր ապահովագրության դեպքում.
3) ապահովագրության պայմանագրի կնքմանը հաջորդող 7 աշխատանքային
օրվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդը դիմել
է ապահովագրական հատուցում ստանալու պահանջով:

65
Ֆիզիկական անձ հաճախորդը իրավունք չունի
պահանջելու ապահովագրական հատուցում մտածելու ժամանակի ընթացքում
տեղի ունեցած ապահովագրական պատահարի համար հետևյալ պայմանների
միաժամանակ առկայության դեպքում.
ա. մտածելու ժամանակի ընթացքում պատահարի մասին նա չի
ծանուցել ապահովագրական ընկերությանը,
բ. եթե այդ պատահարը տեղի ունենալուց հետո ֆիզիկական անձ
հաճախորդը մինչև մտածելու ժամանակի ավարտը ծանուցել
է ապահովագրական ընկերությանը պայմանագիրը լուծելու մասին:
Ապահովագրական Ընկերության հետ կապված անձանց հետ կնքվող
գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ
պայմաններ (այդ թվում՝ գործարք կնքելու հնարավորություն,
սակագին, ապահովագրական գումար և այլն) նախատեսել, քան Ընկերության
հետ կապված անձ չհամարվող այլ անձանց հետ կնքված նույնանման
գործարքները: Ընկերության հետ կապված անձանց հետ գործարքները կնքվում
են Ընկերության կողմից համապատասխան գործարքների կնքման համար
նախատեսված ներքին ընթացակարգերի պահպանմամբ: Ընկերության հետ
կապված անձանց հետ սույն մասի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ
են:
Ապահովագրական Ընկերության հետ կապված անձանց թվին են դասվում՝
1) Ընկերության ղեկավարները.
2) Ընկերության կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.
3) սույն մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերում նշված անձանց հետ
փոխկապակցված և (կամ) համագործակցող անձինք.
4) Ընկերության հետ փոխկապակցված անձինք:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ապահովագրական


Ընկերությունները պարտավոր են մշտապես ունենալ գործող ինտերնետային
կայք:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները ,
դրանց մասնաճյուղերը պարտավոր են իրենց ինտերնետային կայքում
հրապարակել՝
1) ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին
եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի
եզրակացության պատճենը: Ընդ որում, Ընկերությունները պարտավոր են սույն
կետում նշված ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև
մամուլում.
2) տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը: Ընդ
որում, Ընկերությունները պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի
գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում.
3) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները, ինչպես
նաև Ընկերության շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող
ակտերի պատճենները՝ դրանց առկայության դեպքում.
4) Ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների
մասին տեղեկատվություն
5) խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները.
6. օրենքով նախատեսված այլ տեղեկություններ
Ապահովագրական Ընկերությունները կազմում, հրապարակում և
Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան և եռամսյակային
ֆինանսական և այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկի նորմատիվ
իրավական ակտերով կարող է սահմանվել հաշվետվությունների ներկայացման
այլ պարբերականություն:

Ապահովագրական միջնորդությունը և դրա տեսակները

66
Ապահովագրական միջնորդներ են ապահովագրական բրոքերները
և ապահովագրական գործակալները:
Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում
է ապահովագրական գործակալի գործունեություն
կամ ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու միջոցով:
 Ապահովագրական բրոքերային գործունեություն կարող է իրականացնել
միայն Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի
նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով
ապահովագրական բրոքերի լիցենզիա ստացած իրավաբանական անձը:
Ապահովագրական բրոքերային գործունեությունը անձի կողմից ապահովադրի,
իսկ վերաապահովագրության դեպքում՝ Ընկերության անունից և
հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացումն է:
Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա կարող է ստանալ
միայն առևտրային կազմակերպությունը:
Ապահովագրական գործակալի գործունեություն կարող են իրականացնել
միայն Կենտրոնական բանկի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ
իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդների ռեգիստրում
որպես ապահովագրական գործակալ հաշվառված անձը: Ապահովագրական
գործակալի գործունեությունը անձի կողմից մեկ կամ մի
քանի ապահովագրական և (կամ) վերաապահովագրական ընկերությունների
անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության
իրականացումն է:
Ապահովագրական բրոքերը, ապահովագրական բրոքերային
գործունեությունից բացի, այլ գործունեություն չի կարող իրականացնել ,
բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ապահովագրական գործակալը չի կարող միաժամանակ
իրականացնել ապահովագրական բրոքերի գործունեություն:
Ապահովագրական Ընկերությունը կամ
վերաապահովագրական ընկերությունը կարող է օգտվել միայն այն միջնորդների
ծառայություններից, որոնք հաշվառված են Կենտոնական բանկի կողմից վարվող
ռեգիստրում:
 Ապահովագրական բրոքերին և ապահովագրական գործակալին
միջնորդների ռեգիստրում հաշվառում և հաշվառումից հանում է Կենտրոնական
բանկը:
Կենտրոնական բանկը, առանց Ընկերության
միջնորդության, ապահովագրական գործակալին հաշվառումից կարող է հանել
միայն ապահովագրական գործակալի կողմից սույն օրենքի և ապահովագրական
գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները
խախտելու դեպքում: Գրանցումից հանելու դեպքում Կենտրոնական բանկը
պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցի այն
Ընկերություններին, որոնց գործակալն է հանդիսանում տվյալ անձը :
Գրանցված ապահովագրական միջնորդների ցանկը, նրանց վերաբերյալ
տվյալները պետք է հրապարակվեն Կենտրոնական բանկի ինտերնետային
կայքում:

Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձը չի կարող


միաժամանակ մատուցել ապահովագրական գործակալի ծառայություններ կամ
հանդիսանալ ապահովագրական գործակալի պատասխանատու
անձ: Ապահովագրական գործակալի պատասխանատու անձը չի կարող
միաժամանակ մատուցել ապահովագրական բրոքերի ծառայություններ կամ
հանդիսանալ ապահովագրական բրոքերի պատասխանատու անձ:
Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձինք են համարվում
գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները,
գլխավոր հաշվապահը, գործադիր տնօրենի տեղակալը, ինչպես
նաև ապահովագրական բրոքերի հետ աշխատանքային կամ այլ
67
քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ գտնվող բրոքերի
գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձը:
 Ապահովագրական գործակալի պատասխանատու անձինք են համարվում
խորհրդի այն անդամը (անդամները) և գործադիր մարմնի կամ դրան համարժեք
այլ մարմնի անդամը, որոնք պատասխանատու
ենապահովագրական գործակալի գործառնությունների համար,
և ապահովագրական գործակալի գործառնություններն իրականացնող
ֆիզիկական անձը:
3. Ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ կարող է լինել այն
անձը, որը`
1) համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած
մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.
2) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար չունի
օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն.
3) դատավճռով զրկված չէ ֆինանսական, ապահովագրական, բանկային,
հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում
պաշտոններ վարելու իրավունքից.
4) ճանաչված չէ սնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.
5) անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի
հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք
է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպեսապահովագրական միջնորդի
պատասխանատու անձ, չի կարող պատշաճորեն
կառավարել ապահովագրականմիջնորդի գործունեության համապատասխան
ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության
սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և
գործարար համբավի վարկաբեկմանը.
6) քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ
ամբաստանյալ:
 Ապահովագրական միջնորդի պատասխանատու անձին ներկայացվող
մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները,
ինչպես նաև մասնագիտական համապատասխանության ստուգման և
որակավորման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
Մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի
հատուցումն ապահովելու համարապահովագրական միջնորդը պարտավոր է
կնքել պատասխանատվության ապահովագրության պայմանագիր հետևյալ
պայմաններով՝
1) ապահովագրական պատահարը պետք է ներառի մասնագիտական
անփութության հետևանքովապահովագրական միջնորդի կողմից
ապահովադրին, ապահովագրված անձին կամ շահառուին հասցրած ուղղակի
դրամական վնասները.
2) ապահովագրական պատասխանատվության չափը ինչպես
մեկ ապահովագրական պատահարի համար, այնպես էլ ամբողջ պայմանագրի
համար պետք է առնվազն հավասար լինի Կենտրոնական բանկի նորմատիվ
իրավական ակտերով սահմանված նվազագույն սահմանաչափերին.
3) ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է
համարվում ապահովագրականմիջնորդի միջնորդությամբ կնքված
ապահովագարական պայմանագրի գործողության ընթացքում միջնորդի մեղքով
առաջացած վնասը:
Ապահովագրական միջնորդն ապահովագրական միջնորդային
գործունեություն կարող է իրականացնել միայն այն ապահովագրողների հետ ,
որոնք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական
գործունեություն իրականացնելու լիցենզիա (ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա
չստացած ապահովագրողների հետ՝ միայն վերաապահովագրության գծով ):

68
Ապահովագրական միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից վճարված
և Ընկերությանը պատկանող ապահովագրավճարները, ինչպես նաև
Ընկերության կողմից վճարված և վերաապահովագրողին պատկանող
վերաապահովագրավճարները պահել Հայաստանի Հանրապետությունում
գործող որևէ առևտրային բանկում բացված առանձնացված հաշվարկային
հաշվին:
Ապահովագրական միջնորդն իրավունք չունի օգտագործելու սույն հոդվածի 1-
ին մասով սահմանված միջոցներն իր կողմից իրականացվող
ձեռնարկատիրական գործունեության համար և կարող է տնօրինել դրանք ,
բացառությամբ Ընկերությանը պատկանող ապահովագրավճարներն այդ
Ընկերությանը վերադարձնելու նպատակով: Սույն հոդվածի 1-ին մասով
սահմանված միջոցները չեն մտնում միջնորդի լուծարային գույքի մեջ, իսկ
պարտատերերի (բացառությամբ Ընկերությունների՝ իրենց պատկանող
ապահովագրավճարների չափով) պահանջները չեն բավարարվում այդ
միջոցներից:
Միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից ձեռք բերված
ապահովագրության պայմանագրի կամ ապահովագրության վկայագրի դիմաց
միջնորդին վճարված ապահովագրավճարը փոխանցել Ընկերությանը կամ
վերաապահովագրողին պայմանագրով կամ վկայագրով նախատեսված
ժամկետում, իսկ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում՝ առավելագույնը
երեսնօրյա ժամկետում:
Ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի
դիմաց ապահովագրականգործակալին վճարված ապահովագրավճարը
համարվում է Ընկերությանը վճարված` անկախ
այնապահովագրական գործակալի կողմից Ընկերությանը փոխանցված լինելու
հանգամանքից:
 
Ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա
ստացած առևտրային կազմակերպության ֆիրմային անվանումը պետք է
ներառի «ապահովագրական բրոքեր» և (կամ) «վերաապահովագրական բրոքեր»
բառերը:
 Ապահովագրական բրոքերային գործունեության իրականացման համար,
բացառությամբ վերաապահովագրության գծով
միջնորդության, ապահովագրական բրոքերները չեն կարող ուղղակի կամ
անուղղակի դրամական կամ ոչ դրամական փոխհատուցումներ ստանալ
Ընկերություններից:
 Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է
ներկայացնում իր գործունեության և պատասխանատու անձանց վերաբերյալ
հաշվետվություններ: Հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և
ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի
նորմատիվ իրավական ակտերով:
Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար
առևտրային կազմակերպությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական
ակտերով սահմանված ձևով, բովանդակությամբ ու կարգով Կենտրոնական
բանկ է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը
Կենտրոնական բանկը տրամադրում է ապահովագրական բրոքերային
գործունեության լիցենզիա կամ մերժում լիցենզիայի տրամադրումը լիցենզիայի
տրամադրման միջնորդագրի ներկայացման պահից` 30-օրյա ժամկետում, որի
ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30
օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ
ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի
ընդունում գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման կամ գրանցման և
լիցենզիայի վերաբերյալ, ապա լիցենզիան համարվում է տրված, իսկ
կազմակերպությունը` գրանցված:
Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը կարող է Հայաստանի
Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում մասնաճյուղեր և
69
ներկայացուցչություններ ստեղծել և մասնաճյուղերի միջոցով
ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնել՝ Կենտրոնական
բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ստանալով
Կենտրոնական բանկի թույլտվությունը:
 
«Ապահովագրական գործակալ» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված
ձևերը և թարգմանությունները կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում
կամ այլ կերպ օգտագործել միայն ապահովագրական գործակալի
գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք :
Նախքան ապահովագրության պայմանագրի կնքումը կամ նախքան ուժի մեջ
մտած ապահովագրության պայմանագրում փոփոխությունների
կատարումը, ապահովագրական գործակալը պարտավոր է՝
1) հաճախորդին հայտնել իր հասցեն և հեռախոսահամարը.
2) հաճախորդին հայտնել, որ ինքը գործում է
որպես ապահովագրական գործակալ, համապատասսխան փաստաթղթով
հավաստել, որ գրանցված է ապահովագրական գործակալների ռեգիստրին,
ինչպես նաև տեղեկացնել ռեգիստրում կատարված գրառումներն ապահովադրի
կողմից ստուգելու իրավունքի մասին.
3) հաճախորդին տեղեկացնել այն Ընկերության կամ Ընկերությունների
մասին, որի (որոնց) անունից հանդես է գալիս ապահովագրական գործակալը,
ապահովագրության այն դասերը, որոնց գծով Ընկերությունը կամ
Ընկերությունները տվել է (են) ապահովագրական միջնորդություն
իրականացնելու լիազորություններ.
4) հաճախորդին ապահովագրության պայմանագիր կնքելու առաջարկ անել.
5) հաճախորդին ներկայացնել ապահովագրության պայմանագրի բոլոր
պայմանները, մասնավորապես ապահովագրավճարների չափը, պայմանագրի
սահմանափակումները և այլն.
6) հաճախորդին ներկայացնել ապահովագրական պատահարի առաջացման
դեպքում ապահովագրականհատուցման կարգն ու պայմանները.
7) իրականացնել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով
սահմանված այլ պահանջներ:

 Ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվելու կամ


ռեգիստրում առկա տեղեկատվությունը փոփոխելու համար անձը
կամ ապահովագրական գործակալը Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով
սահմանված կարգով, ձևով և բովանդակությամբ ներկայացնում է անհրաժեշտ
փաստաթղթերը:
. Կենտրոնական բանկը օրենքով սահմանված տեղեկությունները և
փաստաթղթերը ստանալու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում,
որոշում է ընդունում
ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների
ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին :
Կենտրոնական բանկը օրենքով նախատեսված դեպքերում
ապահովագրական գործակալին հանում է ապահովագրական գործակալների
ռեգիստրից կամ փոփոխություններ է
մտցնում ապահովագրական գործակալների ռեգիստրում
ապահովագրական գործակալի վերաբերյալ տեղեկատվության մեջ:
Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն
իրականացնող անձը և Բյուրոն պետք է
երաշխավորեն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների
պահպանումը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները
(փոխանցող Ընկերություն) կարող են Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող այլ Ընկերությանը (ստանձնող Ընկերություն) փոխանցել
իրենց պատկանող ապահովագրական պորտֆելը: ԱՊՊԱ-ի վերաբերյալ

70
պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների
օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր
ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն
ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:
 Ապահովագրական պորտֆելի փոխանցումն իրականացվում է առանց
ապահովադիրների համաձայնության:
Ապահովադիրները կարող են լուծել իրենց պայմանագրերը՝ օրենքով
սահմանված կարգով ետ ստանալով պայմանագրի չլրացած ժամկետի
ապահովագրավճարը, եթե չեն համաձայնվում փոխանցմանը:
Ապահովագրական պորտֆելը կարող է փոխանցվել բացառապես
Կենտրոնական բանկի նախնական թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով
և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով :
Ապահովագրական Ընկերությունը կարող է վերակազմակերպվել
բացառապես մեկ այլ Ընկերության հետ միացման կամ վերակազմավորման
միջոցով:
2. Ընկերության վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ
օրենքներով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով
սահմանված կարգով:

Ապահովագրական Ընկերությունը կարող է միանալ միայն այլ


Ապահովագրական Ընկերությանը:
Կյանքի ապահովագրության դասերով ապահովագրություն իրականացնելու
լիցենզիա ստացած Ընկերությունը կարող է միանալ միայն կյանքի
ապահովագրության դասերով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա
ստացած Ընկերությանը, իսկ ոչ կյանքի ապահովագրության դասերով
ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ստացած Ընկերությունը կարող
է միանալ միայն ոչ կյանքի ապահովագրության դասերով ապահովագրություն
իրականացնելու լիցենզիա ստացած Ընկերությանը :

Ընկերության կամ մի քանի Ընկերությունների՝ մեկ այլ Ընկերության միանալու


դեպքում միացող Ընկերությունները կնքում են միացման պայմանագիր՝
ստանալով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
Ապահովագրական Ընկերությունը լուծարվում է՝
1) Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում).
2) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.
3) Ընկերության սնանկության դեպքում:

Ապահովագրական Ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում


կայացնելու Ընկերության լուծարման մասին, եթե Ընկերությունը փոխանցել է
իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ, կատարել է
ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները և
ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու
համար:
Ընդհանուր ժողովի կողմից Ապահովագրական Ընկերությունը կարող է
լուծարվել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնություն
ստանալու դեպքում:

Ապահովագրական,
վերաապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեությունը
կարող է իրականացվել բացառապես ապահովագրական,
վերաապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեություն
իրականացնող անձի գտնվելու վայրում (գլխամասային գրասենյակում) կամ
նրանց մասնաճյուղերում:

71
Ապահովագրական,
վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեություն
իրականացնող անձինք պարտավոր են սահմանել և Կենտրոնական բանկի
նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ
ներկայացնել իրենց գործունեության աշխատանքային ռեժիմը: Աշխատանքային
ռեժիմի փոփոխման դեպքում սույն հոդվածում նշված անձինք պարտավոր են
նախապես՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով
սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Գործող Ընկերությունը նոր դասով ապահովագրական գործունեության


լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական
ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ է
ներկայացնում՝
1) նոր դասով ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու
դիմում.
2) Ընկերության գործարար ծրագրում կատարված փոփոխությունները .
3) Ընկերության ընդհանուր կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն
սահմանաչափի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական
ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին
պատասխանատու ակտուարի եզրակացությունը.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ
փաստաթղթեր:
Կենտրոնական բանկն Ընկերությանը, նրա մասնաճյուղին կամ օտարերկրյա
Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
մասնաճյուղին թույլատրում է իրականացնել նոր
դասովապահովագրական գործունեություն, եթե նման գործունեության
իրականացումը չի հակասում օրենքի կամ Կենտրոնական բանկի նորմատիվ
իրավական ակտերի պահանջներին, և նոր
դասով ապահովագրականգործունեություն իրականացնելու դիմումը և դրան
կից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն օրենքի և
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջների, և նոր
դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու դեպքում
Ընկերության կամ օտարերկրյա Ընկերության Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող մասնաճյուղի ֆինանսական վիճակը չի վատթարանա, կամ
չեն խախտվի ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների
իրավունքները և շահերը: Կենտրոնական բանկը տալիս է նոր
դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝
դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում:
 

Ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք

 Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք


իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված
շահույթը մասնակիցների միջև չբաշխող կազմակերպություններն են:
Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք
կարող են ստեղծվել հասարակական միավորումների , հիմնադրամների , ինչպես
նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:
Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական
գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում , երբ դա ծառայում է այն
նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են , և
համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական
գործունեության իրականացման համար ոչ առևտրային
կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական
ընկերություններ կամ լինել նրանց մասնակից :

72
Կոոպերատիվները` կախված իրենց գործունեության բնույթից, կարող են լինել
շահույթ
ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ նման նպատակ
չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

1. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ
 
Հասարակական միավորումներ են համարվում քաղաքացիների կամավոր
միավորումները, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց
շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ
պահանջմունքները բավարարելու համար:
Հիմնադիրների (մասնակիցների)` հասարակական միավորմանը հանձնած
գույքը հասարակական միավորման սեփականությունն է: Հասարակական
միավորումն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված
նպատակների համար:
Հասարակական միավորումների մասնակիցներն այդ
կազմակերպություններին որպես սեփականություն հանձնած գույքի ` ներառյալ
անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում: Նրանք
պատասխանատու չեն հասարակական միավորումների
պարտավորությունների, իսկ նշված կազմակերպությունները ` իրենց
մասնակիցների պարտավորությունների համար:
Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում նրա գույքը ուղղվում է
հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված
նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե:
 
2. ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ
 
Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական
անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն
չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական ,
բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ :
Հիմնադիրների (հիմնադրի)` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի
սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր
կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր
գույքի օգտագործման մասին:
Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած հիմնադրամի
պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադիրների
պարտավորությունների համար:
Հիմնադրամի կառավարման և նրա մարմինների ձևավորման կարգը
սահմանվում է հիմնադիրների հաստատած կանոնադրությամբ :
Հիմնադրամի կանոնադրությունը, ՀՀ քաղ. Օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ
կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի հիմնադրամի
անվանումը` «հիմնադրամ» բառի ներառմամբ, տեղեկություններ ` հիմնադրամի
նպատակի մասին, նշում` հիմնադրամի մարմինների, այդ թվում` հիմնադրամի
գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող հոգաբարձուների
խորհրդի, հիմնադրամի պաշտոնատար անձանց նշանակելու և ազատելու
կարգի, հիմնադրամի լուծարման դեպքում` նրա գույքը տնօրինելու կարգի մասին :
. Հիմնադրամի կանոնադրությունը կարող են փոփոխել հիմնադրամի
մարմինները, եթե կանոնադրությամբ նման կարգով այն փոփոխելու
հնարավորություն է նախատեսված:
Եթե կանոնադրությունն անփոփոխ պահելը հանգեցնում է այնպիսի
հետևանքների, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս ,
իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոփոխելու հնարավորություն,
կամ կանոնադրությունը չեն փոփոխում լիազորված անձինք, ապա
փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը `

73
հիմնադրամի մարմինների կամ հիմնադրամի կանոնադրությամբ նրա
գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ
օժտված մարմնի դիմումի հիման վրա:
.Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն
դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
Հիմնադրամը կարող է լուծարվել`
1) եթե հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման
համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) եթե հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ
կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ.
3) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված
նպատակներից շեղվելու դեպքում.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի
կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության
դեպքում` փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ օրենքով
սահմանված դեպքերի:

3. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 
Առևտրային կազմակերպությունները, իրենց ձեռնարկատիրական
գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը
ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով, կարող են ստեղծել
միություններ:
  Իրավաբանական անձանց միությունների յուրահատուկ տեսակներ են
հոլդինգները, կոնցեռնները:
Իրավաբանական անձանց հոլդինգը միևնույն տիպի գործունեություն
իրականացնող իրավաբանական անձանց միություն է, որը ստեղծվում է այդ
միության անդամ իրավաբանական անձանց ընդհանուր գործունեությունը
կանոնակարգելու, ծախսերը կրճատելու, շահերը համատեղ ներկայացնելու
նպատակով: Որպես կանոն հոլդինգը մշակում է նոր ծառայություններ,
համակարգչային ծրագրեր, պատրաստում է գովզդներ և այլն, որոնք կիրառում
են հոլդինգի անդամ իրավաբանական անձինք: հոլդինգի օրինակ է օր HSBC
բանկերի խումբը և այլն: Հոլդինգի անդամները ինքնուրույն իրավաբանական
անձինք են իրենց կառավարման համակարգերով, որոնք միավորում են իրենց
միջոցները ընդհանուր ծառայություններից օգտվելու նպատակով :
Իրավաբանական անձանց կոնցեռնը միևնույն արտադրական փուլի տարբեր
պրոցեներն ապահովող գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց
միություն է, որը ստեղծվում է այդ միության անդամ իրավաբանական անձանց
ընդհանուր գործունեությունը կանոնակարգելու, ծախսերը կրճատելու , շահերը
համատեղ ներկայացնելու նպատակով: Կոնցեռնի անդամները ևս ինքնուրույն
իրավաբանական անձինք են իրենց կառավարման համակարգերով, որոնք
միավորում են իրենց միջոցները ընդհանուր շահերը պաշպանելու,
համակարգված գործունեության իրականացումն ապահովելու նպատակով: /օր .
Շեն կոնցեռն/:

Թեմա: Հասարակական Կազմակերպությունների իրավական վիճակը ՀՀ -ում


 
Հասարակական Կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների ,
քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ ) և (կամ )
իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ
առևտրային Հասարակական Կազմակերպության կարգավիճակ:
Հասարակական Կազմակերպությունն իրականացնում է իր կանոնադրական
նպատակներից բխող գործունեություն։ Հասարակական Կազմակերպության
գործունեության նպատակները սահմանվում են նրա կանոնադրությամբ :
74
Հասարակական Կազմակերպությունը ինքնուրույն է որոշում
իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները
և ձևերը:
Հասարակական Կազմակերպությւններին գործունեության սկզբունքներն են՝
1) օրինականությունը.
2) խտրականության բացառումը.
3) բարեխղճությունը.
4) անդամների շահերի ընդհանրությունը.
5) անդամության կամավորությունը.
6) ինքնակառավարումը.
7) հաշվետվողականությունը:
Հասարակական Կազմակերպությունը կարող է ստեղծվել
նոր Հասարակական Կազմակերպության հիմնադրման կամ օրենքով
սահմանված կարգով՝ գոյություն ունեցող իրավաբանական անձի
վերակազմակերպման միջոցով:
Հասարակական Կազմակերպության ստեղծումը հիմնադրման միջոցով
իրականացվում է նրա հիմնադիր ժողովի որոշմամբ:  Հասարակական
Կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ
և (կամ) իրավաբանական անձ: Ընդ որում հիմնադիր անդամներ կարող են լինել
նաև անչափահաս ֆիզիկական անձինք: Եթե Հասարակական
Կազմակերպություն հիմնադրել ցանկացող ֆիզիկական անձը մինչև տասնչորս
տարեկան է, ապա նրա անունից հանդես է գալիս նրա օրինական
ներկայացուցիչը.,իսկ եթե տասնչորսից մինչև տասնութ տարեկան է և օրենքով
սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված չէ, ապա այդ անձը հանդես է
գալիս իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
Հասարակական Կազմակերպություն չեն կարող հիմնադրել կամ դրա անդամ
չեն կարող լինել կուսակցությունները, կրոնական Կազմակերպությունները,
արհեստակցական միությունները, ինչպես նաև օրենքով Հասարակական
Կազմակերպություն հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն
չունեցող իրավաբանական անձինք:
Հասարակական Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով
սահմանված կարգով պետական գրանցման պահից:
Հասարակական Կազմակերպությունը ստեղծված է համարվում առանց
ժամկետի սահմանափակման (անժամկետ), եթե նրա կանոնադրությամբ
գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ:
Հասարակական Կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձինք միմյանց
հետ կարող են կնքել Հասարակական Կազմակերպություն ստեղծելու մասին
գրավոր պայմանագիր:
Հասարակական կազմակերպության Հիմնադիր ժողովին մասնակցելու
իրավունք ունեն Հասարակական Կազմակերպությունը հիմնադրողները (նրանց
օրինական ներկայացուցիչները), ինչպես նաև Հասարակական
Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով նախատեսված անձինք :
Եթե Հասարակական Կազմակերպություն հիմնադրող անձինք կնքել են
պայմանագիր, ապա հիմնադիր ժողովը գումարվում է Հասարակական
Կազմակերպություն ստեղծելու մասին պայմանագրով սահմանված կարգով և
ժամկետում` ժողովի մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա
կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ :
Հիմնադիր ժողովը`
1) ընդունում է որոշում Հասարակական Կազմակերպության հիմնադրման
մասին.
2) հաստատում է Հասարակական Կազմակերպության կանոնադրությունը.
3) ընտրում է (նշանակում է) այն անձին կամ անձանց կամ նրանց
ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք իրավասու են առանց
լիազորագրի ներկայացնելու Հասարակական Կազմակերպությունը,
եթե Հասարակական Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք
նախատեսված են.
75
4) կազմավորում (ընտրում) է Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:
Հասարակական կազմակերպոություն հիմնադրելու մասին որոշումն
ընդունվում է միաձայն, կանոնադրությունը հաստատվում է մասնակիցների
ձայների երկու երրորդով, իսկ մյուս որոշումները՝ ձայների պարզ
մեծամասնությամբ:
Հիմնադիր ժողովի վերաբերյալ կազմվում է արձանագրություն , որը պետք է
պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) ժողովի գումարման կամ կազմակերպման օրը և վայրը.
2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին մասնակցած անձանց
անունները, ազգանունները, իսկ մասնակիցների թիվը տասից ավելի լինելու
դեպքում՝ միայն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող և ժողովին
մասնակցած անձանց քանակը.
3) ժողովի օրակարգը.
4) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները , ընդունված
որոշումները.
5) հիմնադիր իրավաբանական անձի անվանումը և գրանցման համարը:
Հիմնադիր ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի
նախագահողը և քարտուղարը:
 Հասարակական Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը
կանոնադրությունն է, որտեղ ամրագրվում են Հասարակական
Կազմակերպության`
1) անվանումը և կրճատ անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության առարկան և նպատակները.
4) բարձրագույն մարմինը՝ ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և
այլն (այսուհետ՝ Ժողով), Ժողով գումարելու կարգը, ժամկետները և
լիազորությունները, որոշումներ ընդունելու կարգը .
5) գործադիր մարմինը (նախագահը, կառավարիչը, տնօրենը և այլն) և մարմնի
լիազորությունները.
6) կառավարման այլ մարմնի առկայության դեպքում մարմին ձևավորելու
կարգը, մարմնի լիազորությունները, լիազորությունների ժամկետները և
որոշումներ ընդունելու կարգը.
7) գործադիր մարմնից բացի, այն մարմինը, որն իրավասու է առանց
լիազորագրի ներկայացնել Հասարակական Կազմակերպությունը, ինչպես նաև
մարմնի ընտրության (նշանակման) կարգը և լիազորությունները.
8) անդամներին առաջադրվող պահանջները և անդամ դառնալու կարգը,
ինչպես նաև Հասարակական Կազմակերպությունից անդամների դուրս գալու
կարգը.
9) Հասարակական Կազմակերպության շահառուները, եթե այդպիսիք առկա
են.
10) անդամների իրավունքները և պարտականությունները.
11) անչափահաս անդամների իրավունքների կամ պարտականությունների
առանձնահատկությունները, եթե նախատեսված է անչափահաս անձի
անդամություն.
12) անդամին Հասարակական Կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու
կարգը.
13) գույքը տնօրինելու և կառավարելու կարգը.
14) Ժողով հաշվետվություններ ներկայացնելու և հաստատելու կարգն ու
ժամկետները.
15) այն մարմինը, որն իրավասու է սահմանելու անդամավճարի չափը և դրա
գանձումը կազմակերպելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է
անդամավճարի գանձում).
16) գործունեությունը վերահսկելու կարգը (եթե կանոնադրությամբ
նախատեսված է վերստուգող մարմին).

76
17) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու
կարգը.
18) գործունեության ժամկետը, եթե Հասարակական Կազմակերպությունը
ստեղծվել է որոշակի ժամկետով:
19) Օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ դրույթները:
 Հասարակական Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում
փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ
կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման
պահից: Հասարակական Կազմակերպության կանոնադրության պետական
գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության
անբաժանելի մասն են:
 Հասարակական Կազմակերպության պետական գրանցման նպատակով
Գործակալություն են ներկայացվում`
1) պետական գրանցման մասին դիմում.
2) Հասարակական Կազմակերպության հիմնադիր ժողովի
արձանագրությունը
3) Հասարակական Կազմակերպության կանոնադրությունը (թղթային կրիչով
ներկայացվելու դեպքում` կանոնադրության առնվազն երկու օրինակ ).
4) պետական գրանցման համար պետական տուրքի /10 000 ՀՀ դրամ/
վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ
6) տեղեկություններ այն անձանց կամ նրանց ժամանակավոր
պաշտոնակատարների մասին (անձը նույնականացնող տվյալները , կապի
միջոցները), որոնք իրավասու են ներկայացնելու Հասարակական
Կազմակերպությունն առանց լիազորագրի, եթե Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են .
7) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված
տեղեկությունները:
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական
ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ , քան տասն
աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պարտավոր է
կատարել Հասարակական Կազմակերպության պետական գրանցումը կամ
մերժել պետական գրանցումը:
Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է
փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա գրանցումն իրականացվում է երկու
օրվա ընթացքում:
 Հասարակական կազմակերպությունների անդամներ կարող են լինել ինչպես
ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, ընդ որում նաև օտարերկրյա
պետություններում գրանցված իրավաբանական անձինք: Բացի այդ ,
հասարակական կազմակերպության անդամներ կարող են լինել ինչպես ՀՀ
քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա պետությունների քաղաքացիները և
քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև անչափահասները:
Հասարակական Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության
սահմանափակման /այսինքն անդամներ կարող են դառնալ բոլոր
ցանկացողները/ կամ սահմանափակ անդամությամբ /անդամներ դառնալու
համար սահմանվում են որոշակի չափանիշներ, օր. Մասնագիտակյան
պահանջներ և այլն/
Հասարակական Կազմակերպության անդամներն են Հասարակական
Կազմակերպության պետական գրանցումից հետո Հասարակական
Կազմակերպությանն անդամագրված անձինք:
Անձը կարող է Հասարակական Կազմակերպության անդամ դառնալ իր
դիմումի հիման վրա՝ այդ  Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով : Հասարակական
Կազմակերպության հիմնադիրները Հասարակական Կազմակերպության

77
պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Հասարակական
Կազմակերպության անդամներ։
Մինչև տասնչորս տարեկան անձը Հասարակական Կազմակերպության
անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի
հիման վրա:
Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված
կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Հասարակական Կազմակերպության
անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի
գրավոր համաձայնությամբ:
Հասարակական Կազմակերպության անդամը կարող է ցանկացած
ժամանակ դուրս գալ Հասարակական Կազմակերպությունից:
Հասարակական Կազմակերպության անդամը կարող է Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով
հեռացվել Հասարակական Կազմակերպությունից:
Հասարակական Կազմակերպության անդամները պատասխանատու
չեն Հասարակական Կազմակերպության պարտավորությունների համար,
իսկ Հասարակական Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների
պարտավորությունների համար:
 Հասարակական Կազմակերպության անդամն իրավունք ունի `
1) Հասարակական Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված
դեպքերում և կարգով ընտրելու և ընտրվելու Հասարակական
Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող
մարմիններում.
2) ներկա լինելու Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև
լիազորված անձի միջոցով կամ Հասարակական Կազմակերպության կոլեգիալ
կառավարման այլ մարմինների նիստերին.
3) Հասարակական Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված
դեպքերում և կարգով օգտվելու նրա ծառայություններից.
4) ծանոթանալու Հասարակական Կազմակերպության մարմինների
արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները .
5) Հասարակական Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված
կամ դատական կարգով բողոքարկելու Հասարակական Կազմակերպության
մարմինների որոշումները.
6) Հասարակական Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ ,
ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Հասարակական Կազմակերպության
կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների ,
որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների
վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների
աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը,
որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին.
7) իրականացնելու օրենքով կամ Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ :
 Հասարակական Կազմակերպության անդամը պարտավոր է`
1) կատարել Հասարակական Կազմակերպության կանոնադրական
պահանջները և կառավարման մարմինների որոշումները.
2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա
դրված պարտականությունները.
3) վճարել անդամավճար, եթե կանոնադրությամբ սահմանված է:
Հասարակական Կազմակերպությունն ունի իր անվանումը , կարող է ունենալ
նաև կրճատ անվանում (անվանման հապավում) և խորհրդանիշներ:
Հասարակական Կազմակերպության անվանումը պետք է հայերենով
պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն ,
ինչպես նաև « Հասարակական Կազմակերպություն» բառերը:
 Հասարակական Կազմակերպությունը կարող է ունենալ նաև օտար լեզվով
անվանում:
78
Հասարակական Կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի
հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու
դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Արգելվում է Հասարակական Կազմակերպության այնպիսի անվանման,
կրճատ անվանման (անվանման հապավումը) կամ խորհրդանիշի օգտագործում,
որը նույնական է այլ հասարակական  Կազմակերպության, ներառյալ՝
գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված
իրավաբանական անձանց անվանումներին, կրճատ անվանումներին
(անվանման հապավումներից), պետական կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմինների անվանումներին և խորհրդանիշներին :
Արգելվում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության
խորհրդանիշների օգտագործումը որպես Հասարակական Կազմակերպության
խորհրդանիշ կամ խորհրդանիշի մաս:
Հասարակական Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի
օգտագործելու, այդ թվում՝ Հասարակական Կազմակերպության անվանմամբ
իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու
դեպքերում Հասարակական Կազմակերպությունն իր իրավունքները կարող է
պաշտպանել դատական կարգով։
Հասարակական Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական
անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով
գրանցված՝ Հասարակական Կազմակերպության գտնվելու վայրն է:
Հասարակական Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի
առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է
այդ գույքով: Ներկայումս հասարակական կազմակերպություններն իրավունք
ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, որը չպետք է հակասի
նրանց կանոնադրական նպատակներին և խնդիրներին: Բացի այդ, հաշվի
առնելով այն հանգամանքը, որ հասարակական կազմակերությունները ոչ
առևտրային իրավաբանական անձինք են, նրանց կողմից իրականացված
ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթն ուղղվում է նրանց
կանոնադրական խնդիրների իրագործմանը:
Հասարակական Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական
գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի բաշխվում :
 Հասարակական Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են
լինել`
1) Հասարակական Կազմակերպության անդամների ներդրումները .
2) Հասարակական Կազմակերպության անդամների վճարումները
(անդամավճարները).
3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները .
4) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ Հասարակական
Կազմակերպությունից ստացված միջոցները.
5) դրամական մուտքերը պետական բյուջեից.
6) նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները.
7) հանգանակությունները.
8) օրենքով չարգելված այլ միջոցներ:
 Հասարակական Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ
սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու
ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և
գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով
ստեղծելու առևտրային  Կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
 Հասարակական Կազմակերպության կողմից իրականացվող
ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը
օգտագործվում է միայն Հասարակական Կազմակերպության կանոնադրական
նպատակների ուղղությամբ:
Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է Հասարակական
Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
79
Պետությունը Հասարակական Կազմակերպություններին օգնություն և
աջակցություն է ցուցաբերում օրենքով և իրավական այլ ակտերով
նախատեսված դեպքերում ու կարգով:
Հասարակական Կազմակերպությունը իր կամ պետական մարմինների ու
տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող է
պայմանագրային կամ փոխադարձ համաձայնության այլ ձևով ամբողջությամբ
իրականացնել կամ մասնակցել պետական մարմինների ու տեղական
ինքնակառավարման մարմինների սոցիալական, առողջապահական, կրթական,
դաստիարակչական, մշակութային, մարզական ծրագրերին և այլ
միջոցառումների:
Պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին և
նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ
խոչընդոտել Հասարակական Կազմակերպության օրինական գործունեությանը:
Հասարակական Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին
համապատասխան իրավունք ունի`
1) իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ
գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես
գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
2) բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և
օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության
դրամով և (կամ) արտարժույթով.
3) ստեղծելու այլ Հասարակական Կազմակերպություն կամ լինելու նրա
մասնակից.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ.
5) տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին .
6) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
7) օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր
անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական
շահերն այլ Հասարակական Կազմակերպություններում, դատարանում,
պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում .
8) համագործակցելու այլ Հասարակական Կազմակերպությունների, այդ
թվում` միջազգային կամ օտարերկրյա Հասարակական Կազմակերպությունների
հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր
շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ Հասարակական
Կազմակերպությունների հետ ստեղծելու Հասարակական Կազմակերպություն
կամ անդամակցելու նրանց ստեղծած Հասարակական Կազմակերպությանը`
պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը .
9) կատարելու օրենքով չարգելված այլ գործողություն:
Հասարակական Կազմակերպությունը կարող է իր նպատակներին
համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում
ներգրավել կամավորների:
Հասարակական Կազմակերպության շահառուներն են նրա
կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը , ի շահ որոնց
իրականացվում է Հասարակական Կազմակերպության գործունեությունը : 
Եթե Հասարակական Կազմակերպության կողմից ներգրավված կամավորի
աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը,
ապա Հասարակական Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է
կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է
կամավորի և Հասարակական Կազմակերպության միջև, որի հիման վրա
կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով
իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ Հասարակական
Կազմակերպությունն ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման
համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:

80
Հասարակական Կազմակերպությունը կամավորին հատուցում է
տրամադրում կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում վերջինիս
կողմից փաստացի կատարված ծախսերի դիմաց:
Արգելվում է կամավորներին ներգրավել Հասարակական Կազմակերպության
ձեռնարկատիրական գործունեության մեջ։
 Հասարակական Կազմակերպությունը պարտավոր է`
1) վարել իր անդամների և կամավորների հաշվառումը.
2) Օրենքով նախատեսված դեպքում ենթարկվել պարտադիր աուդիտի.
3) Հասարակական Կազմակերպության անդամի պահանջով ոչ ավելի, քան
պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
նրան հնարավորություն տալ ծանոթանալու Հասարակական
Կազմակերպության կանոնադրությանը, հիմնադիր այլ փաստաթղթերի , ժողովի
որոշումներին կամ տրամադրել դիմողին թղթային կամ էլեկտրոնային
եղանակով` պահանջի ստացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա
ընթացքում: Սույն կետում նշված տեղեկությունները, փաստաթղթերը
տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել դրանք
տրամադրելու համար կատարված ծախսերը.
4) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

Հասարակական Կազմակերպության կառավարման մարմիններն են Ժողովը


և գործադիր մարմինը:
Հասարակական Կազմակերպության կանոնադրությամբ կարող են
նախատեսվել նաև կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ
կառավարման մարմին, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների
ժամկետները սահմանվում են օրենքով կամ Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ:
Հասարակական Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է նրա
մշտապես գործող մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերստուգող
մարմնում:
Հասարակական կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը
ժողովն է, րը կարող է լինել հերթական կամ արտահերթ: 
Հերթական ժողովները գումարվում են Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ , սակայն ոչ պակաս, քան
հինգ տարին մեկ անգամ:
Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է օրենքին և Հասարակական
Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին
մասնակցում է Հասարակական Կազմակերպության բոլոր անդամների կամ
բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին, եթե Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ
նախատեսված չէ:
Ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին
մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով
կամ Հասարակական Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ
եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ , քան
Ժողովի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ
կողմից ծանուցումը ստանալու փաստը:
Եթե այլ բան նախատեսված չէ Կանոնադրությամբ, ապա արտահերթ Ժողով
գումարվում է`
1) գործադիր մարմնի նախաձեռնությամբ.
2) Հասարակական Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի
նախաձեռնությամբ.
3) վերստուգող մարմնի նախաձեռնությամբ, եթե Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ վերստուգող մարմնի կազմավորում
նախատեսված է:

81
Հերթական կամ արտահերթ ժողով գումարվում է դրա մասնակիցների
համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության
միջոցների օգտագործմամբ:
Արտահերթ ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին ժողովի
մասնակիցները ծանուցվում են Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան արտահերթ
ժողով անցկացնելու օրվանից հինգ օր առաջ:
Ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովի նախագահողը (նիստերը
վարողը) և քարտուղարը:
Ժողովի արձանագրությունները պահպանվում են Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող
հինգ տարուց պակաս լինել:
Ժողովն ունի Հասարակական Կազմակերպության գործունեությանն առնչվող
ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու
իրավունք:
Ժողովն իրավասու է`
1) կատարելու Հասարակական Կազմակերպության կանոնադրությունում
փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատելու
կանոնադրությունը.
2) ստեղծելու այլ իրավաբանական անձ,
3) որոշումներ ընդունելու Հասարակական Կազմակերպության
առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց
կանոնադրությունները հաստատելու մասին.
4) հաստատելու Հասարակական Կազմակերպության կառուցվածքը.
5) ընտրելու Հասարակական Կազմակերպության գործադիր մարմին.
6) որոշումներ ընդունելու Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ նախատեսված մարմինների կազմավորման, ընտրության
(նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու
(զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին.
7) Հասարակական Կազմակերպության գործադիր մարմնի վարձատրություն
նախատեսված լինելու դեպքում սահմանելու վարձատրության կարգը և
պայմանները.
8) ընտրելու Հասարակական Կազմակերպության աուդիտն իրականացնող
անձին (աուդիտորին), եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի
համաձայն՝ Հասարակական Կազմակերպությունը ենթակա է պարտադիր
աուդիտի.
9) հաստատելու Հասարակական Կազմակերպության ռազմավարությունը,
եթե Հասարակական Կազմակերպությունը նախատեսում է ունենալ
ռազմավարություն.
10) ընդունելու որոշում Հասարակական Կազմակերպության
վերակազմակերպման մասին.
11) ընդունելու որոշում Հասարակական Կազմակերպությունը լուծարելու
մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի.
14) իրականացնելու օրենքով կամ Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ :
Եթե Ժողովում քննարկվում է Ժողովի որևէ մասնակցի կամ նրա հետ
փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող,
զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց , ապա
Ժողովի տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում :
Ժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Հասարակական
Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել
է Հասարակական Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի)
իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր
ճանաչվել Հասարակական Կազմակերպության կամ մասնակցի (անդամի)
դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում ` սկսած այն

82
օրվանից, երբ Հասարակական Կազմակերպության անդամն իմացել է կամ
պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ
բան սահմանված չէ:
Հասարակական կազմակերպության Գործադիր մարմնինն ընտրվում է
Ժողովի կողմից: Գործադիր մարմնի լիազորությունների ժամկետը չի կարող
սահմանվել ավելի, քան հերթական Ժողովի գումարման` կանոնադրությամբ
սահմանված պարբերականությունն է,այսինքն եթե կանոնադրությամբ
նախատեսվում է որ ժողովները գումարվում են 5 տարին մեկ անգամ, ապա
գործադիր տնօրենի լիազորությունների ժամկետը չի կարող գերազանցել այդ 5
տարին: Սակայն, կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում գործադիր
տնօրենը կարող է վերընտրվել նույն ժամկետով:
Գործադիր մարմնը իրականացնում է Հասարակական Կազմակերպության
ընթացիկ գործունեության կառավարումը:
Գործադիր մարմինը Հասարակական Կազմակերպության կանոնադրությանը
և Ժողովի որոշումներին համապատասխան`
1) ապահովում է Ժողովի կամ Հասարակական Կազմակերպության կոլեգիալ
կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը.
2) կանոնադրությամբ սահմանված կարգով և չափով տնօրինում
է Հասարակական Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական
միջոցները, գործարքներ է կնքում Հասարակական Կազմակերպության անունից.
3) ներկայացնում է Հասարակական Կազմակերպությունը Հայաստանի
Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում .
4) տալիս է լիազորագրեր.
5) բանկերում բացում է Հասարակական Կազմակերպության հաշվարկային
(այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ,
կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց
կատարումը.
7) հաստատում է Հասարակական Կազմակերպության հաստիքացուցակը և
տարեկան ծախսերի նախահաշիվը.
8) հաստատում է Հասարակական Կազմակերպության գործունեությունը
կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված
ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ
կանոնները.
9) հաստատում է Հասարակական Կազմակերպության, ինչպես նաև նրա
մարմինների հաշվետվությունները.
10) իրականացնում է օրենքով և Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Գործադիր մարմինն իր լիազորություններն իրականացնելիս Հասարակական
Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:
Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` մարմնի
ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն
օրենքների, իրավական այլ ակտերի, Հասարակական Կազմակերպության
կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի
պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
 Հասարակական Կազմակերպությունը օրենքով նախատեսված դեպքերում և
կարգով ներկայացնում է հաշվետվություններ։
Եթե Հասարակական Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են
հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի
կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Հասարակական
Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու
տարվան հաջորդող մայիսի 30-ը, Հասարակական Կազմակերպությունների
կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում
հրապարակել հաշվետվություն, որը ներառում է`

83
1) իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը.
2) տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը և
ստացման աղբյուրը.
3) դրամական միջոցների և այլ գույքի օգտագործման, կանոնադրական
նպատակներին ուղղված ծախսերը.
4) իրականացրած ծրագրերի արդյունքների մասին տեղեկատվություն .
5) անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա
հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում` նշում Հասարակական Կազմակերպության
միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին.
6) Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը.
7) Հասարակական Կազմակերպության գտնվելու վայրը:
Այն Հասարակական Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման
աղբյուր չեն հանդիսացել հանրային /պետական բյուջեի/ միջոցները, ոչ թե
պարտավոր են, այլ իրավունք ունեն Հասարակական Կազմակերպությունների
կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում
հրապարակելու իրենց հաշվետվությունները և գործունեության ցանկացած
արդյունքի վերաբերյալ տեղեկությունները կամ նյութերը։
Հասարակական կազմակերպությունները կարող են ունենալ կամ չունենալ
նաև վերստուգող մարմին/աւդիտ/: Եթե Հասարակական Կազմակերպության
կանոնադրությամբ նախատեսվում է վերստուգող մարմնի կազմավորում,
ապա Հասարակական Կազմակերպության գործունեության և գույքի
օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի կամ Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման
այլ մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող
մարմնի եզրակացության հետ միասին:
Եթե Հասարակական Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում
հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի Հայաստանի
Հանրապետության դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով
պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական
հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային
միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր
աուդիտի՝ Հասարակական Կազմակերպության ժողովի ընտրած անկախ
աուդիտորի կողմից:
Անկախ աուդիտորի եզրակացությունը կցվում է սույն օրենքով սահմանված
Հասարակական Կազմակերպության գործունեության նկատմամբ
վերահսկողություն է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարւթյունը :
 Հասարակական Կազմակերպությունը, իր կանոնադրությանը
համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ
առևտրային Հասարակական Կազմակերպություններին և ունենալ միջազգային
այլ կապեր:
 Հասարակական Կազմակերպությունը, իր կանոնադրությանը
համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված
ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված
կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ
բան նախատեսված չէ:
 Հասարակական Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի
ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության
նախարարության դիմումի հիման վրա: Այդ դիմումը պետք է լինի
պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի
խախտումը հիմք է Հասարակական Կազմակերպության գործունեությունը
կասեցնելու համար, և ներկայացնելով խախտման փաստը հաստատող
ապացույցները:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու Հասարակական
Կազմակերպության գործունեությունը, եթե՝

84
1) Հասարակական Կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ
խախտում.
2) Հասարակական Կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված
անձը Հասարակական Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ է տվել օրենքի
էական խախտում կամ կեղծիք:
Կասեցման հիմքերը վերացնելու նպատակով դատարանը սահմանում է
ողջամիտ ժամկետ: Հասարակական Կազմակերպության կողմից կասեցման
հիմքերը վերացվելու վերաբերյալ ապացույցները ներկայացվում են դատարան :
Դատարանը որոշում է կայացնում Հասարակական Կազմակերպության
գործունեությունը վերսկսելու մասին, եթե ներկայացված ապացույցների հիման
վրա եզրահանգման է գալիս կասեցման հիմք հանդիսացող խախտումները
վերացված լինելու մասին:
 Հասարակական կազմակերպությունը կարող է լուծարվել կամովին՝ ժողովի
որոշմամբ կամ էլ հարկադրաբար՝ դատական կարգով: Ընդ որում ՀՀ
Արդարադատության նախարարությունը Հասարակական Կազմակերպության
հարկադիր լուծարման պահանջով դիմում է դատարան, եթե`
1) Հասարակական Կազմակերպությունը գործունեության ընթացքում
իրականացրել է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ ատելություն
բորբոքելու կամ բռնություն կամ պատերազմ քարոզելու գործողություն .
2) Հասարակական Կազմակերպության գործունեությունը դատական կարգով
կասեցվել է, և կասեցման ժամանակահատվածում կամ մեկ տարվա ընթացքում
կասեցման հիմքը չի վերացվել։
Հասարակական Կազմակերպությունը կարող է լւծարվել դատական կարգով
նաև սնանկության հետևանքով:
Հասարակական Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պարտատերերի
պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հասարակական
Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին , իսկ
դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե :
 
Թեմա: Կուսակցությունների իրավական վիճակը ՀՀ -ում
 
Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների
կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և
հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ
ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը
նպաստելն է: Կուսակցության անդամներ կարող են լինել բացառապես
ֆիզիկական անձինք և այն էլ միայն տասնութ տարին լրացած Հայաստանի
Հանրապետության գործունակ քաղաքացիները: Օտարերկրացիները և
քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ կուսակցությունների անդամներ լինել
չեն կարող:
Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային
իրավաբանական անձի կարգավիճակ:
 Կուսակցությունները ՀՀ-ում քաղաքական կյանքի կարևոր ինստիտուտներն
են: ՀՀ-ում Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների
ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն բացառապես
կուսակցությունները:
Կուսակցությունները հավասար են օրենքի առջև` անկախ իրենց ծրագրային
փաստաթղթերում արտացոլված գաղափարախոսությունից, նպատակներից ,
խնդիրներից և այլ հանգամանքներից:
Կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության
կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասայից, մաշկի
գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից , տարիքից կամ
անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված
խտրականության արգելման, կուսակցության անկախության,

85
ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության ,
հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա :
Կուսակցությունները, հաշվի առնելով կուսակցությունների գործունեության
սկզբունքները, ինքնուրույն են որոշում իրենց ներքին կառուցվածքը ,
նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, կուսակցության
մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել
ժողովրդավարական սկզբունքներին:
Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը ,
որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն
են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ,
պետական նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական
հաստատություններում, պետական այլ Հասարակական
Կազմակերպություններում կուսակցությունների ստորաբաժանումների
տեղակայումը:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա
կուսակցությունների կամ դրանց ստորաբաժանումների , ինչպես նաև
հիմնարկների ստեղծումը կամ գործունեությունը:
 
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների
պաշտոնատար անձանց միջամտությունը կուսակցությունների
գործունեությանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի :
Կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են
զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական ) դիրքն
օգտագործելու հօգուտ կուսակցական շահերի: Նշված անձինք իրենց
պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն
կուսակցության որոշումներով:
Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի
իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու կամ պետության
կողմից նրան որևէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու հիմք չէ :
 Կուսակցությունը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ :
Հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն
100 հիմնադիր:
Կուսակցության հիմնադիր համագումարը որոշումներ է ընդունում
կուսակցության ստեղծման, կուսակցության ծրագրի ընդունման և
կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված
անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների
կազմավորման մասին, ինչպես նաև իր կազմից ընտրում է մշտապես գործող
ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր
պաշտոնակատար):
Կուսակցության ստեղծման մասին որոշումն ընդունվում է կուսակցության
հիմնադիր համագումարին ներկա առնվազն 100 հիմնադրի միաձայն որոշմամբ :
Կուսակցության ծրագրի և կանոնադրության հաստատման, պետական
գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն
իրականացնող մարմինների ձևավորման մասին որոշումներն ընդունվում են
կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրների ձայների
մեծամասնությամբ:
Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի
անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի
Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական
ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am, հրապարակում են կուսակցության
հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցում ,
ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի
հիմնական դրույթները:

86
 Կուսակցություն ստեղծելու մասին հիմնադիր համագումարի որշման
ընդունման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կուսակցությունը պետք
է գրանցվի ՀՀ արդարադատության նախարարությունում:
Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում
է պետական գրանցման պահից:
Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս ,
քան 800 անդամ, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի
Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքը և Հայաստանի
Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ը, ինչպես նաև տարածքային
ստորաբաժանումներ`
1) Երևան քաղաքում` առնվազն երեք ստորաբաժանում կամ
2) Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում`
յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում կամ
3) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն
1/4-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում:
Կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի
Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման
մարմինը` Արդարադատության նախարարությունը:
Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր
մարմին է ներկայացնում.
1) կուսակցության կանոնադրության առնվազն երկու օրինակ .
2) հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ
կուսակցության մոտեցումներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ .
3) պետական գրանցման մասին դիմում՝ ստորագրված կուսակցության
մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից` նրանցից
յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և հաշվառման հասցեի նշումով.
4) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաև
կուսակցության ստեղծման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի
ընտրության, տարածքային ստորաբաժանումների կազմավորման , դրանց
գտնվելու վայրի, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի
ընդունման,ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների
կազմավորման մասին որոշումները.
5) պետական գրանցման պահին կուսակցության հիմնադիրների /առնվազն
800 անձ/ ցանկը, որը պետք է պարունակի անդամի անունը, ազգանունը,
ստորագրությունը, նշում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանման
վերաբերյալ.
6) հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների /առնվազն 100 անձ /
անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները , ստորագրությունները .
7) կուսակցության ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ
(անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության վայր).
8) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի
մասին տեղեկանք.
9) պետական գրանցման համար պետական տուրքի /10 000 ՀՀ դրամ/
վճարումը հավաստող փաստաթուղթ.
10) տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների
վերաբերյալ:
Նշված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը
մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ մերժում է
կուսակցության պետական գրանցումը:
Կուսակցության պետական գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում
կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը համընդհանուր իրազեկման
նպատակով ենթակա են հրապարակման ՀՀ արդարադատության
նախարարության պաշտոնական կայքում:
 Պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջների
չպահպանման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է
պետական գրանցման դիմումը: Կուսակցության պետական գրանցման դիմումը

87
վերադարձնելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի
պատճառաբանված՝ նշում պարունակելով սույն օրենքի այն դրույթների
վերաբերյալ, որոնց պահանջները չեն պահպանվել:
Հայտնաբերված թերությունները շտկելու և պետական գրանցման դիմումը
կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ , քան մեկ
տարվա ընթացքում կրկին պետական լիազոր մարմին ներկայացնելու դեպքում
այն համարվում է ընդունված, և պետական տուրք կրկին չի գանձվում:
Պետական լիազոր մարմինը /ՀՀ արդարադատության նախարարւթյունը/
մերժում է կուսակցության պետական գրանցումը, եթե՝
1) կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները ուղղված են
Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը,
կամ
2) կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի
պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի
ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման
կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն
իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ
մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր
պաշտոնակատար), կամ
3) կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է
կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից մեկ տարի անց:
Կուսակցություններին անդամակցությունը կամավոր է և անհատական:
Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած
Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները:
Կուսակցության հիմնադիրները կուսակցության պետական գրանցումից
հետո օրենքի ուժով դառնում են կուսակցության անդամներ:
Յուրաքանչյուր անձ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության
հիմնադիր:
Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է քաղաքացու դիմումի
հիման վրա` կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով :
Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու տվյալ
կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և
վերահսկողություն իրականացնող մարմիններում, ներկա լինելու կուսակցության
համագումարի նիստերին, ծանոթանալու կուսակցության մարմինների
արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների
պատճենները, տեղեկատվություն ստանալու կուսակցության ու նրա ղեկավար
մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալու փաստաթղթերի
պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի
կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև
ստանալու կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն
իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը, բողոքարկելու
կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները , կամովին
դադարեցնելու իրենց անդամակցությունը:
Կուսակցության անդամները, կուսակցության կանոնադրությանը
համապատասխան, կարող են ունենալ այլ իրավունքներ և
պարտականություններ:
Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ
պատշաճ կատարելու դեպքում կուսակցության անդամները կարող են
կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական
պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման :
 Կուսակցության հիմնադիր կամ անդամ չեն կարող լինել դատավորները,
դատախազները, քննիչները։
Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության,
ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից
կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի
սահմանափակումներ:

88
Սահմանադրության համաձայն` իրենց լիազորությունների իրականացման
ժամանակահատվածում կուսակցության անդամ չեն կարող լինել
Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը,
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության
և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները ,
Կենտրոնական բանկի խորհրդի անդամները:
 Կուսակցության անվանումը ներառում է «կուսակցություն » բառը:
Կուսակցության անվանումը կամ հապավումը չպետք է նույնական կամ
շփոթելու աստիճան նման լինի գրանցված կուսակցությունների նախկին
անվանումներին, գրանցված կուսակցությունների ու այլ հասարակական
միավորումների, տվյալ կուսակցության գրանցմանը նախորդող հինգ տարվա
ընթացքում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի
Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով
գործունեությունը արգելված կուսակցությունների, ինչպես նաև գրանցման
գործընթացում գտնվող կուսակցությունների անվանումներին կամ դրանց
հապավումներին:
Կուսակցության անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել պետական և
տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները կամ դրանց
շփոթելու աստիճան նման անվանումներ:
Կուսակցության անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ
զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:
Կուսակցություններ չհանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև
դրանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները չեն կարող իրենց
անվանման մեջ օգտագործել «կուսակցություն» բառը:
Կուսակցության տարածքային ստորաբաժանումները օգտագործում են
կուսակցության անվանումը՝ նշելով համապատասխան տարածքը:
 Կուսակցությունները կարող են ունենալ խորհրդանշան և այլ խորհրդանիշեր ,
որոնց նկարագրությունը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ :
Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշերը չեն կարող նույնական
կամ շփոթելու աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության կամ այլ
պետության դրոշին կամ զինանշանին, պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործող կուսակցությունների ու
հասարակական այլ միավորումների, միջազգային Հասարակական
Կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում
արգելված Հասարակական Կազմակերպությունների կամ կուսակցությունների
խորհրդանշաններին և այլ խորհրդանիշերին:
Կուսակցությունը, նրա կառուցվածքային և տարածքային
ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման
վրա, որի դրույթները չպետք է հակասեն Սահմանադրությանը, միջազգային
պայմանագրերին, օրենքներին և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական
ակտերին:
Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության `
1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաև
խորհրդանշանի, այլ խորհրդանիշերի նկարագրությունը (եթե դրանք առկա են ).
2) կուսակցությանն անդամակցելու և անդամությունը դադարեցնելու
պայմաններն ու կարգը.
3) անդամների իրավունքները և պարտականությունները.
4) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների
ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները
և դրանց ժամկետները.
5) կուսակցության համագումարին մասնակցող պատվիրակների ընտրության
կարգը.
6) տարածքային ստորաբաժանումների ստեղծման և գործունեության
դադարեցման կարգը.

89
7) տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն
իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը ,
իրավունքները և պարտականությունները և դրանց ժամկետները.
8) կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը .
9) կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական
պատասխանատվության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու կարգը,
դրանք կիրառող իրավասու մարմինները.
10) դրամական միջոցների և գույքի ձեռքբերման աղբյուրները , գույքը
կառավարելու` կուսակցության տարածքային և կառուցվածքային
ստորաբաժանումների իրավունքները:
Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության
համագումարն է (համագումար, ժողով, համաժողով, վեհաժողով և այլն), որը
հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը
կուսակցության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում , բայց ոչ ուշ , քան
չորս տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են
կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները , որոնք հաշվետու
են համագումարին:
Կուսակցության համագումարն իրավասու է քննարկելու իր որոշմամբ
սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը
օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։
Կուսակցության համագումարի բացառիկ իրավասություններն են `
1) կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը ,
դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, բացառությամբ սույն
օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների .
2) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների
կազմավորումը.
3) մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը .
4) կուսակցության վերակազմակերպումը:
Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցում են
կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված
ներկայացուցիչները՝ պատվիրակները:
Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե նրան ներկա են
համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը , բայց ոչ
պակաս, քան 100 պատվիրակ:
Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով
նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա
պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ
հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող
ղեկավար մարմինը, իսկ կոլեգիալ ղեկավար մարմնի դեպքում` կոլեգիալ մարմնի
ղեկավարը:
Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝
1) հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն, եթե այդ իրավասությունը
կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ կուսակցության
համագումարին.
2) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է
կուսակցության ծախսերի նախահաշիվը.
3) կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
4) իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է
սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ կուսակցության
կանոնադրության և ծրագրի փոփոխությունները և լրացումները.
5) որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե
համագումարն իրավազոր չի եղել.
6) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ
իրավունքներ։
 

90
Կուսակցությունների տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում են
տարածքային հատկանիշով՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և
Երևան քաղաքի վարչական շրջաններում:
Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային
ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության
տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն
ներկայացուցչություններ:
 
Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները բացառիկ
իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով առաջադրելու Ազգային ժողովի
պատգամավորի, ինչպես նաև Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների
ավագանու անդամի թեկնածուներ:
 
Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`
1) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու
անցկացմանը.
2) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ
խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության
միջոցներից.
3) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և
հրատարակչություններ.
4) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին,
քարոզելու իր գաղափարներն ու նպատակները.
5) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
6) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ
ստեղծելու դաշինքներ (միավորումներ).
7) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների
կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային
Հասարակական Կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային
միությունների անդամ.
8) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
Կուսակցությունն իրավունք ունի, իր կանոնադրային նպատակներին
համապատասխան, տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները:
Կուսակցությունն իրավունք չունի լինելու առևտրային իրավաբանական անձի
հիմնադիր կամ մասնակից:
Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների դաշինքները
կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից :
Կուսակցությունների համար երաշխավորվում է ընդդիմադիր
գործունեություն իրականացնելու ազատություն, այդ թվում `
1) հրապարակայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը պետական և
հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին,
պաշտոնատար անձանց ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր,
որոնք համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց կողմից
օրենքով սահմանված կարգով ենթակա են քննարկման:
Կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների իրականացման
համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով
կարող է ունենալ ցանկացած գույք: Կուսակցությունը սեփականության
իրավունքով չի կարող ունենալ այնպիսի գույք, որը հանված է շրջանառությունից :
Կուսակցության գույքը գոյանում է`
1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող
վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար

91
կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են
կուսակցության կանոնադրությամբ.
2) Օրենքով նախատեսված նվիրատվություններից.
3) ՕՐԵՆՔՈՎ նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.
4) օրենքով սահմանված գործունեությունից ստացված եկամուտներից :
Մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը
տարեկան չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի
հազարապատիկը /մեկ միլիոն ՀՀ դրամը/:
Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը
պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն
արգելվում է, այսինքն կուսակցությունն իրավունք չունի իր գույքը , այդ թվում
դրամական միջոցները այլ անձանց, այդ թվում ֆիզիկական անձանց նվիրել :
Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր
անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը իր
գույքով պատասխանատվություն չի կրում կուսակցության
պարտավորությունների համար:
 Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական
միջոցների, ներառյալ` վարկերի, փոխառությունների, երրորդ անձանց կողմից
կուսակցության պարտքի մարման տեսքով նվիրատվություններ ստանալու
ֆիզիկական և իրավաբանական անձանցից, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի:
Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության
համար կատարված աշխատանքների ու ծառայությունների (այսուհետ`
նվիրատվություն) ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ
տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն
աշխատավարձի միլիոնապատիկը /մեկ միլիարդ ՀՀ դրամը/, այդ թվում`
1) մեկ առևտրային Կազմակերպության կողմից` օրենքով սահմանված
նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը /տասը միլիոն/ ՀՀ դրամը.
2) մեկ ոչ առևտրային Կազմակերպության կողմից` օրենքով սահմանված
նվազագույն աշխատավարձի հազարապատիկը /մեկ միլիոն/ ՀՀ դրամը.
3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն
աշխատավարձի տասհազարապատիկը /տասը միլիոն/ ՀՀ դրամը:
Մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի
կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի
երկուհարյուրհազարապատիկը /200 միլիոն ՀՀ դրամը/: Կուսակցությանը
նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել
նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:
Նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) բարեգործական կամ կրոնական Կազմակերպություններից, ինչպես նաև
դրանց մասնակցությամբ Կազմակերպություններից.
2) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային
միջոցներից, բացառությամբ օրենքի համաձայն կատարվող ֆինանսավորման.
3) պետական և համայնքային ոչ առևտրային Կազմակերպություններից և
պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային
Կազմակերպություններից.
4) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու
իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ
իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը ,
փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական
(բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.
5) միջազգային Կազմակերպություններից.
6) քաղաքացիություն չունեցող անձանցից.
7) անանուն անձանցից:
Օրենքով սահմանված վերոհիշյալ չափը գերազանցող նվիրատվությունների
ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո ` երկու
շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասը

92
կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ չթույլատրված
նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին , իսկ դրա
անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե:
Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց
անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց
միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները :
Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի
հարյուրապատիկից /100 հազար ՀՀ դրամից/ ավելի դրամական հատկացումները
կատարվում են անկանխիկ /բանկային փոխանցումով:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով
սահմանված կարգով բոլոր կուսակցություններին հավասար և ոչ խտրական
պայմաններով ցուցաբերում են հետևյալ աջակցությունը .
1) ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների
մասնակցությամբ հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից
օգտվելու հնարավորությունը.
2) կուսակցություններին տրամադրում են իրենց պատկանող շինություններ ,
կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային
ժողովի ընտրություններում մանդատների բաշխմանը մասնակցած
կուսակցությունները.
3) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար
կուսակցություններին ու նրանց տարածքային ստորաբաժանումներին
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով
ապահովում են համապատասխան հնարավորություններով:
Պետական մարմինները օրենքով սահմանված կարգով ֆինանսավորում են
կուսակցությունների գործունեությունը:
Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ
ծախսերն արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով :
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված`
կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող
պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի
/40 ՀՀ դրամ/ և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական
ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից :
Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը
(կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի
վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած
բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված
ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք
տոկոսը:
Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների
դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների
(կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են Ազգային ժողովի վերջին
ընտրություններում նրանց ստացած ձայներին համամասնորեն :
Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող
կուսակցությունների միջև բաշխվում են հավասարապես , եթե այլ բան
նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:
Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշում
ընդունելու, գործունեության արգելման մասին Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից
պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:
 Կուսակցությունները պետական մարմիններին ֆինանսական ու
հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական
անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան
հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով
հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական

93
միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին
հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) և օրենքով նախատեսված
դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը , ինչպես նաև
սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության
հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Կուսակցությունն իր հաշվետվությունը զանգվածային լրատվության միջոցով
հրապարակելուց և Հայաստանի Հանրապետության հրապարակային
ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո
պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ից ոչ ուշ
հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը
ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-
վերստուգիչ ծառայություն (այսուհետ` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ):
Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվետվությունը պետք է
տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների
աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի
մասին` նշելով դրա արժեքը:
Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը ` անկախ արժեքից ,
նշվում է կուսակցության հաշվետվությունում:
Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով
սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը /10 միլիոն ՀՀ
դրամ/, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի
ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
Օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում
ստացած կուսակցությունները պարտավոր են հաշվետվությունները
հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական
եզրակացության հետ, եթե պետական բյուջեից ֆինանսավորումը հաշվետու
տարում գերազանցել է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը /3
միլիոն ՀՀ դրամը/:
Կուսակցությունն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու
օտարերկրյա պետությունների քաղաքական կուսակցությունների ,
հասարակական միավորումների, միջազգային Հասարակական
Կազմակերպությունների հետ, կնքելու համագործակցության մասին
համաձայնագրեր և իրականացնելու այլ միջոցառումներ, որոնք չեն հակասում
Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և օրենքներին:
Կուսակցություններն իրավունք ունեն անդամակցելու միջազգային
միությունների:
Կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ
վերահսկողություն իրականացնում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը :
Կուսակցության հրապարակած և Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը
ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար վերջինիս
պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է հինգ օրվա ընթացքում
տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային և
բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, ներկայացնել նախնական
հաշվապահական հաշվառման և ներկայացրած հաշվետվության
հավաստիությունն ստուգելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր :
 Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել
բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սույն
օրենքով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել /ժամանակավորապես
դադարեցվել/, եթե կուսակցությունը՝
1) իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում կամ

94
2) ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում կամ այլ
կուսակցության ընտրական ցուցակի կազմում երկու անգամ անընդմեջ չի
մասնակցել Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների
ավագանիների ընտրություններին:
Օրենքի կոպիտ խախտում են համարվում՝
1) կուսակցության կողմից նվիրատվությունների տնօրինման կամ
կուսակցության տարեկան հաշվետվությունների հրապարակման կամ օրենքով
սահմանված փաստաթղթերը տրամադրելու` օրենքով սահմանված կարգը
խախտելը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով
պատասխանատվության ենթարկվելուց հետո` երեսնօրյա ժամկետում ,
խախտումը չվերացնելը կամ
2) կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ
օրենքի այնպիսի խախտում թույլ տալը, որը, եթե հայտնի լիներ պետական
գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի:
Կասեցման ժամանակահատվածում կուսակցությանն արգելվում է
իրականացնել ցանկացած գործունեություն, բացառությամբ այն
գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման հիմք հանդիսացող
խախտումները վերացնելու համար և կուսակցության ` որպես իրավաբանական
անձի բնականոն գործունեությունը ապահովելու համար:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը սահմանված վարչական
իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելիս գրավոր
նախազգուշացնում է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել
երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում :
Վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ երեսնօրյա
ժամկետում, խախտումը չվերացնելու դեպքում Վերահսկիչ-վերստուգիչ
ծառայությունը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության
կառավարությանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության
կառավարությանը անհապաղ տեղեկացնում է կուսակցության հիմնադրման
կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտման մասին, որը
եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի։
Կուսակցության գործունեությունը կասեցվում է Հայաստանի
Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ :
Կուսակցության կողմից կասեցման հիմքերի վերացման վերաբերյալ
ապացույցները ներկայացվում են պետական լիազոր մարմին, որը գնահատում է
կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու հանգամանքը :
Պետական լիազոր մարմինը կասեցման հիմք հանդիսացող խախտումները
վերացված լինելու կամ դրանց առկայության մասին եզրակացությունը
ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան
դիմած մարմնին՝ ՀՀ կառավարությանը կամ Ազգային ժողովին: Կուսակցության
գործունեությունը վերսկսվում է կասեցման հիմք հանդիսացող խախտումները
վերացնելու դեպքում:
Կուսակցության կողմից երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի , Երևան ,
Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին չմասնակցելու
հիմքով Կուսակցության գործունեությունը ևս կասեցվում է ՀՀ սահմանադրական
դատարանի որոշմամբ՝ մեկ տարի ժամկետով: Կուսակցության գործունեությունը
վերսկսելուց հետո Ազգային ժողովի, Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների
ավագանիների հաջորդող ընտրություններին չմասնակցելու դեպքում
կուսակցության գործունեությունը կրկին կասեցվում է: Նշված
ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որևէ
գործունեություն, այդ թվում՝ ստանալ որևէ նվիրատվություն , բացառությամբ
անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային
պարտավորությունները կատարելու, ինչպես նաև հարկերը, տուրքերը և այլ
պարտադիր վճարումներ վճարելու հետ կապված գործողությունների :

95
Կուսակցությունների գործունեությունը արգելվում է միայն մեկ դեպքում ,
մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
արգելման ենթակա է այն կուսակցությունների գործունեությունը , որոնք
քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են
կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով :
Կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության
առաջադրմամբ ընտրված պատգամավորի, Երևանի, Գյումրու, Վանաձորի
ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար :
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ
կուսակցության գործունեությունը արգելելու դեպքում կուսակցության
գործունեությունը համարվում է դադարեցված, և կուսակցությունը ենթակա է
լուծարման:
Կուսակցությունը կարող է կուսակցության համագումարի` օրենքով
սահմանված կարգով ընդունված որոշմամբ վերակազմակերպվել (միաձուլվել ,
միանալ, բաժանվել կամ առանձնանալ) այլ կուսակցության:
Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները
բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության
կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության
դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը նաև կամովին
լուծարման միջոցով` կուսակցության համագումարի որոշմամբ:
Եթե կուսակցության լուծարման համար հրավիրված համագումարն
իրավազոր չէ, ապա կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է
կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը: Իսկ կուսակցության
մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազոր չլինելու դեպքում
կուսակցությունը լուծարվում է կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ :
Այս դեպքում կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է
ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում ,
կուսակցության համագումարը կամ մշտապես գործող ղեկավար մարմինը այլ
որոշում չի կայացրել:
Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը , ապա կուսակցության
նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային
հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Վերահսկիչ -վերստուգիչ
ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովը։
 

96

You might also like