Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

ՌԵՖԵՐԱՏ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ
Թեմա — Շվեդիա
Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում` Սկանդինավյան թերակղզու արևելքում և
հարավում: Նրան են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ: Ափերը
ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը:
Մայրաքաղաք Ստոկհոլմը (շվեդերեն «ստոկ»` ծոց, և «հոլմ»՝ կղզի, բառերից) հիմնադրվել է
1252թ-ին, գտնվում է Բալթիկ ծովի ափին:
Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝
Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները: Խիստ
մասնատված ափերին շատ են մանր կղզիները` շխերները: Տարածքում են Նորլանդ
սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը:
Երկրի ընդերքում հայտնաբերվել են բարձրորակ երկաթաքարի համաշխարհային
նշանակության պաշարներ: Կան նաև ցինկի, կապարի, պղնձի, վոլֆրամի հանքավայրեր:
Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են հարավում՝ մեղմ և խոնավ:

Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով: Գետերը կարճ են ու ջրառատ: Ինդալսէլվեն,


Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ: Հարավային
հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները:
Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Կենդանիներից կան որմզդեղն,
գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն: Շատ են ջրլող թռչունները,
բազմատեսակ ձկները: Կան բազմաթիվ արգելոցներ:

Շվեդիայի տարածքում մարդու բնակության հետքերը մ.թ.ա. VIII–IX հազարամյակներից են:


Մ.թ. առաջին դարերում Շվեդիայում բնակվել են հյուսիսգերմանական ցեղեր՝ սվիոններ,
գաուտներ: Շվեդական վիկինգները (նույն նորմանները կամ վարյագները) առևտրի և թալանի
նպատակով ասպատակել են հարևան երկրները: XI դարում երկիրը միավորվել է
միասնական թագավորության մեջ: Շվեդական պետությունը բազմաթիվ պատերազմներ է
մղել Բալթիկային տիրելու համար և, զավթելով Արևելյան Մերձբալթիկան, դարձել է
Եվրոպայի հզոր պետություններից մեկը: 1700–21 թթ-ի Հյուսիսային պատերազմում Շվեդիան
պարտություն կրեց Ռուսաստանից և կորցրեց որոշ տիրույթներ: Անընդմեջ պատերազմները
(XVIդ. վերջ – XIXդ. սկիզբ) հանգեցրին տնտեսության լիակատար քայքայման: Իսկ Օսկար II-
ի օրոք Շվեդիան դարձավ ավանդական չեզոքության երկիր, ինչը պահպանվեց նաև Երկրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ազգային կազմը միատարր է. բնակչության 96 %-ը շվեդներ են, բնակվում են նաև սաամներ
(Հյուսիսային Շվեդիայի բնիկներ), ֆիններ և այլք:
Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոթեբորգը, Մալմեն:
Ներկայիս Շվեդիան աշխարհի առավել զարգացած երկրներից է՝ բազմաճյուղ
արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ: Արդյունաբերության ճյուղերից առանձնանում
են մետաղաձուլությունը (բարձրորակ պողպատ, գունավոր մետաղներ) և մեքենաշինությունը
(նավեր, ինքնաթիռներ, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ):
Գյուղատնտեսությունն ապահովում է Շվեդիայի մթերքների պահանջի 80 %-ը, այդ թվում՝
կաթի, մսի, սննդամթերքի, հացահատիկի պահանջը ամբողջությամբ: Զարգացած է նաև
ձկնորսությունը:

Շվեդները մեծ ներդրում ունեն գիտությունների զարգացման բնագավառում: Դրան մեծապես


նպաստել է Ուփսալայում և Լունդում առաջին համալսարանների
(համապատասխանաբար` 1477 և 1668 թթ-ին) ու աստղադիտարանների (1650 և 1670 թթ-ին)
հիմնադրումը: Համաշխարհային ճանաչում ունի բնախույզ Կարլ Լիննեյը, որը եղել է
Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին նախագահը: Քիմիկոս
Շեելեն ստացել է քլորը, գլիցերինը, Լ. Նիլսոնը՝ սկանդիում քիմիական տարրը, Ա.
Կրոնստեդտը՝ նիկելը, Գ. Պաշը՝ անվտանգ, այսպես կոչված, «շվեդական լուցկիները»:
Հանրահայտ է գյուտարար և արդյունաբերող Նոբելների ընտանիքը: Ալֆրեդ Նոբելը
(հայտնագործել է պայթուցիկ նյութեր դինամիտը և բալիստիտը) սահմանել է Նոբելյան
մրցանակը, որը տրվում է ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, 1968 թ-ից՝ նաև
տնտեսագիտության բնագավառների աշխատանքների և խաղաղության ամրապնդման
գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար:

Հայերը Շվեիդայում
Շվեդիայում գործող օրենքի համաձայն` երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում
և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու
հնարավորություն: Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա
դպրոցներ: 1910–20-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և
Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ: 2000 թ-ին Շվեդիայի
խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ.
Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը:

Ուսանող — Գևորգյան Պարույր


Կուրս — Iբ (փողային և հարվածային)
09․04․2020թ․

You might also like