Professional Documents
Culture Documents
Ռեֆերատ - Շվեդիա
Ռեֆերատ - Շվեդիա
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ
Թեմա — Շվեդիա
Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում` Սկանդինավյան թերակղզու արևելքում և
հարավում: Նրան են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ: Ափերը
ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը:
Մայրաքաղաք Ստոկհոլմը (շվեդերեն «ստոկ»` ծոց, և «հոլմ»՝ կղզի, բառերից) հիմնադրվել է
1252թ-ին, գտնվում է Բալթիկ ծովի ափին:
Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝
Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները: Խիստ
մասնատված ափերին շատ են մանր կղզիները` շխերները: Տարածքում են Նորլանդ
սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը:
Երկրի ընդերքում հայտնաբերվել են բարձրորակ երկաթաքարի համաշխարհային
նշանակության պաշարներ: Կան նաև ցինկի, կապարի, պղնձի, վոլֆրամի հանքավայրեր:
Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են հարավում՝ մեղմ և խոնավ:
Ազգային կազմը միատարր է. բնակչության 96 %-ը շվեդներ են, բնակվում են նաև սաամներ
(Հյուսիսային Շվեդիայի բնիկներ), ֆիններ և այլք:
Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոթեբորգը, Մալմեն:
Ներկայիս Շվեդիան աշխարհի առավել զարգացած երկրներից է՝ բազմաճյուղ
արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ: Արդյունաբերության ճյուղերից առանձնանում
են մետաղաձուլությունը (բարձրորակ պողպատ, գունավոր մետաղներ) և մեքենաշինությունը
(նավեր, ինքնաթիռներ, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ):
Գյուղատնտեսությունն ապահովում է Շվեդիայի մթերքների պահանջի 80 %-ը, այդ թվում՝
կաթի, մսի, սննդամթերքի, հացահատիկի պահանջը ամբողջությամբ: Զարգացած է նաև
ձկնորսությունը:
Հայերը Շվեիդայում
Շվեդիայում գործող օրենքի համաձայն` երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում
և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու
հնարավորություն: Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա
դպրոցներ: 1910–20-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և
Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ: 2000 թ-ին Շվեդիայի
խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ.
Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը: