Հակադրական վերլուծական աշխատանք

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Հակադրական վերլուծական աշխատանք

Էդուարդ Մանուկյան 11-3

Գրիգոր Զոհրապի ամենահայտնի ստեղծագործություններից են <<Այրին >> և


<<Փոստալը>> նովելները, որոնցում հեղինակը անդրադարձել է տվյալ ժամանակին
խիստ բնորոշ խնդիրներին՝ պանդխտությանը, աշխատանքին և առհասարակ
սոցիալական տարբեր խավերի միջև հարաբերություններին : Առաջին հայացքից
թվում է, որ այս ստեղծագործություններում արծարծվող խնդիրները մանր են և
չարժե դրանց հատուկ ուշադրություն դարձնել, սակայն սրանք այն արմատական
խնդիրներից են, որոնք պահանջում են լուրջ ուշադրություն և շուտափույթ
լուծում:

Վերոնշյալ 2 նովելներում էլ հեղինակը անդրադարձ է կատարել մարդու


բարոյականությանը և ֆիզիոլոգիական ցանկությունների ազդեցության դրա
վրա:

Նկատենք, որ <<Փոստալ>>-ը նովելում Տիգրանուհին մեզ ներկայանում է որպես մի


կին, որը ի ծնե ստիպված էր ծառայել իր բարեկամներին, գործատուներին :
Հեղինակը հստակ մեզ ցույց է տալիս, որ չնայած այն բանին, որ Տիգրանուհին
ամուսնացած էր ու դեռ ամուսնական քաղցր օր չէր տեսել, նա իր ողջ կյանքի
ընթացքում աշխատում էր հավատարիմ մնալ իր բարոյական սկբունքներին և
չդավաճանել իր ամուսնուն: Համաձայն հեղինակի՝ երբ Սուրբիկ Հանըմի որդին
գայթակղում էր Տիգրանուհուն, նա փորձում էր ամեն կերպ խուսափել տղայի հետ
կապ հաստատելուց: Նախ՝ նա այդ մասին տեղյակ պահեց Սուրբիկ Հանըմին ,
այնուհետև նաև Հաճի Տյուրիկին: Բայց չէ որ մարդու ֆիզիոլոգիական ձգտւմները
բնական են և որպես կին նա նույնպես գայթակղվում էր: Զոհրապը սա նորմալ է
համարում: Կարևորն այն է, որ Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր դեմ գնալ այդ
գայթակղություններին և պահպանել իր բարոյական սկզբունքները : Այս ձգտումն
ու պայքարը հաշվի առնելով՝ հեղինակը բացասական վերաբերմունք ցույց չի
տալիս իր հերոսուհու նկատմամբ։ Նման, բայց միևնույն ժամանակ տարբեր
օրինակ էր <<Այրին>> նովելում Մարտիրոսը: Նա նույնպես պանդխտության էր
գնացել, գյուղացի էր և ամուսնական կյանք չտեսած: Բայց հետաքրքիրն այն է , որ
Մարտիրոսը ամենևին էլ կամային հատկանիշներ չցուցաբերեց
գայթակղություններին դիմանալու համար: Պոլսի օրիորդները հաճախ էին նրան
գայթակղում, սիրահետում, քանի որ նա նոր դեմք էր այնտեղ, ամրակազմ և
գեղեցիկ: Մարտիրոսը որոշ ժամանակ հավատարիմ մնաց իր ընտանիքին :
Գումար էր ուղարկում, նամակներ գրում: Բայց շուտով՝ ընկնելով վատ միջավայր ,
մոռացավ իր պատասխանատվությունների մասին: Նրան ֆիզիոլոգիական
ցանկությունները կուլ տվեցին և նա նույնիսկ չփորձեց դիմադրել , ի
տարբերություն Տիգրանուհու՝ ով անում էր ամեն ինչ, որ հեռու մնա
անբարոյականի անունից: Հենց սրա համար էլ հեղինակը մեղադրում է
Մարտիրոսին, քանի որ նա նույնիսկ չփորձեց ամուր պահել իր բարոյական
սկզբունքները: Մարտիրոսը տարվեց աղջիկներով և մոռացավ իր տանը գերի
մնացած կնոջ մասին, ով այդպես էլ շարունակում էր նրան սպասել: Այսպիսով՝
մենք այստեղ տեսնում ենք 2 հակադիր կերպարներ, որոնցից մեկը ջանք է
գործադրում իր բարոյական սկզբունքները պահելու համար , իսկ մյուսը ամենևին
չի էլ մտածում իր արժեքների պահպանման մասին։ Ամեն դեպքում երկուսն էլ զոհ
գնացին ֆիզիոլոգիական ցանկություններին։

Հետաքրքիր և կարևոր է հերոսների ավարտը։ Մի կողմից մենք տեսնում ենք


Տիգրանուհուն, ով դուրս է շպրտվում Սուրբիկ Հանըմի տնից և հղի լինելով՝ մնում
միայնակ և բախտի քմահաճույքին։ Ցավոք, Տիգրանուհին կորցրեց իր երեխային։
Նա այնքան ծանր վիճակում էր հայտնվել, որ իր հանգիստը միայն գտնում էր իր
զավակի գերեզմանի կողքին։ Ահա այսպես ճակատագրի բազմակի հարվածները
Տիգրանուհուն գցեց անելանելի ծանր և դժվար դրության մեջ։ Նա մնաց միայնակ
և այդպես էլ շարունակեց ապրել իր դժբախտ կյանքը՝ ծառայելով որդու
հիշատակին։ Սակայն նույնը չենք կարող ասել Մարտիրոսի մասին։ Չնայած իր
այդ անբարոյական կյանքին և իր թուլամորթությանը՝ նա երկու ոտքով
դրախտում էր հայտվել։ Նրան հաջողվել էր դասավորել իր գործերը ուրիշների
կանանց հաշվին և վարում էր հարուստ և շվայտ կյանք։ Հիշենք այն դրվագը , երբ
Մարտիրոսը Խաչոյին հանդիպելիս փառք է տալիս Աստծոն, որ նա Խաչոյի
կարգավիճակում չէ։ Այսինքն՝ փաստացի Մարտիրոսը հասել էր իր նպատակին և
դասավորել իր գործերը։ Չնայած այն բանին, որ մոռացել էր իր խեղճ կնոջ մասին ,
վարում էր անբարոյական կյանք, այնուամենայնիվ նրան բախտը ժպտաց և նա
չհայտնվեց Տիգրանուհու նման թշվառ վիճակում։ Այսինքն՝ կարող ենք պնդել , որ
չնայած 2 հերոսներն էլ սխալվել էին, այնուամենայնիվ այդ սխալի ազդեցությունն
ու հետևանքը նրանց մոտ տարբեր եղավ։ Մարտիրոսը հասավ հարստության ,
իսկ Տիգրանուհին թշվառության։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ հեղինակը տարբեր կերպ է ներկայացնում


հերոսներին ու նրանց բարոյական սկզբունքները : Մի կողմից մեզ ներկայացնում է
Տիգրանուհուն, ով արեց ամեն ինչ, որ հեռու մնա իրեն հետապնդողից ու չշեղվի
ճիշտ ճանապարհից, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք Մարտիրոսի
կերպարին, ով առանց որևէ դիմադրության՝ կուլ գնաց խրախճանքներով լի
կյանքին: Ու չնայած կերպարների տարբեր բարոյական հարթություններին՝
ստացվեց այնպես, որ անբարոն արժանացավ լավ կյանքին, իսկ նա, ով արեց
ամեն ինչ իր բարոյականությունը պահելու համար, մնաց թշվառ ու լքված։

You might also like