Դասի պլան 8-րդ դասարան

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 4

Դասի պլան

Առարկա- Անգլերեն
Դասարան – 8-րդ
Ամիս, ամսաթիվ – 27.10.2020
Թեմա - Scotland
Դասի տիպ - համակցված դաս

Դասի նպատակը ստեղծագործական առաջադրանքների միջոցով մշակույթի


ուսուցանումն է և աշակերտների խոսքային հմտությունների զարգացումը:

Դասի խնդիրները

1. Կրթական
 իմանալ Շոտլանդիային վերաբերող բառապաշարը և արտահայտությունները
 կարողանալ խոսել օտար երկրի մասին` օգտագործելով ակտիվ բառերն ու
բառակապակցությունները
 Կարողանալ մասնակցել թեմայի շուրջ քննարկումներին
 հմտանալ թեմայի մեջ ոչ միայն տեսական, այլև գործնական ոլորտում`
ներառյալ լսողական առաջադրանքները և թիմային աշխատանքը, որոնք
նրանց հնարավորություն կտան անկաշկանդ հաղորդակցվել տվյալ թեմայի
շրջանակներում

2. Դաստիարակչական
 Սովորեցնել օբյեկտիվորեն գնահատել ընկերների աշխատանքը
 Սովորեցնել աշխատել թիմով
 Խթանել երեխաների ստեղծագործ մոտեցմանը թեմային և թիմային
աշխատանքին

3. Զարգացնողական
 Խոսքի, մտածողության զարգացում,
 Լսողական հմտությունների զարգացում
 Մտավոր աշխատանքի խթանում (վերլուծություն անելու ունակություն,
եզրահանգումներ անելու կարողություն)

Անհրաժեշտ սարքավորումները
 պրոյեկտոր
 տեսա և ձայնա նվագարկիչ
 համակարգիչ
 գրատախտակ
 քարտեր
 ֆլիպ չարտեր
 Mind Map-ի դատարկ բլանկ
Դասի ընթացքը

Հանձնարարված դասի ստուգումը կատարվում է Mind Map կոչվող քարտեզ-


գծագրի միջոցով: Երեխաներից յուրաքանչյուրը <<Մտքի քարտեզում>> ավելացնում է
դասի բանալի բառերից մեկը և սկսում բանավոր ներկայացնել տեքստի տվյալ
հատվածը: (10 րոպե)

History The Old Town

Geography Loch Ness

Scotland
Population Nessie

Glamis Castle
Capital

Palace of Holyroodhouse

Այնուհետև աշակերտները բաժանվում են 3 խմբի և խմբերով դիտում են


Շոտլանդիայի մասին պատմող կարճ հոլովակը և խոսում իրենց
տպավորությունների մասին: (8 րոպե)

https://www.youtube.com/watch?v=sb6WlQiaJeM&list=RDQM32_LMsZPP-g&index=1

Այնուհետև կազմակերպվում է “Scottish Fair'' խմբակային խաղ-աշխատանքը:


Աշխատանքի իմաստն է ստեղծել անկյուն, որտեղ պատկերված կլինեն Շոտլանդիայի
ազգային խորհրդանիշները, իսկ աշակերտները, իրենց համարելով <<բնիկ
շոտլանդացիներ>>, պետք է կարողանան զբոսաշրջիկներին հնարավորինս լավ
ներկայացնել <<իրենց երկրի ազգային խորհրդանիշները>>:
Ուսուցիչը աշակերտներին է բաժանում ֆլիպ չարտեր և քարտեր, որտեղ
պատկերված են Շոտլանդիայի ազգային խորհրդանիշները` քարտեզը, ազգային
հագուստը, զինանշանը և այլն, ինչպես նաև բառային քարտեր, որտեղ խառը գրված
են տվյալ խորհրդանիշների անվանումները և նկարագրական կարճ հատված
յուրաքանչյուր խորհրդանիշի մասին: Աշակերտները պետք է փորձեն
ստեղծագործական մոտեցմամբ դասավորել տրված խորհրդանիշները Ֆլիպ չարտի
վրա և ներքևում փակցնել տվյալ խորհրդանիշի անվանումն ու հակիրճ
նկարգրությունը: Դրանից հետո թիմերը պետք է ստեղծեն իրենց թիմի անկյունը,
որտեղ էլ կկազմակերպեն ցուցադրությունը և տեղեկատվական հատվածը:

Այնուհետև թիմերը պետք է ներկայացնեն իրենց աշխատանքը և պատմեն


խորհրդանիշների մասին:

Վերջնական աշխատանքի նմուշ`

Թիմերի աշխատանքները առավել հետաքրքիր դարձնելու նպատակով ամեն թիմի


կբաժանվեն տարբեր խորհրդանիշներ` կրկնությունից խուսափելու նպատակով:
Աշակերտները կարող են նաև ներկայացնել շոտլանդական ազգային պարից որևէ
հատված, պատրաստել թղթե իրեր, իրենց հագուստների վրա փակցնել
խորհրդանշական թղթե զարդեր, որոնք կպատրաստվեն տեղում: Աշատանքները
ներկայացնելու ընթացքում նաև կարող են միացնել շոտլանդական ազգային
երաժշտությունը: (25 րոպե, որից 15 րոպեն տրվում է աշխատանքի
նախապատրաստական գործընթացի համար, և 3-ական րոպե յուրաքանչյուր թիմին`
ներկայացնելու համար: Նախապատրաստական աշխատանքի ավարտից հետո
խստիվ արգելվում է այլ թիմերի պատախանելու ընթացքում որևէ աշխատանքներ
կատարելը):

Դասի ամփոփում — 2-3 րոպե

Դասի ավարտին ուսուցիչը գնահատում է թիմերի աշխատանքը և նաև լսում


աշակերտների կարծիքները իրենց դասընկերների կատարած աշխատանքի մասին:
Տնային աշխատանք է հանձնարարվում գրել դասագրքից էջ 69, առաջադրանք Right
or Wrong և Correct the Wrong Sentences, կարդալ դասագրքի էջ 69-ում ներկայացված
Scottish Jokes կատակները և գրել իրենց կարծիքը շոտլանդական կատակների մասին,
էջ 71-ում ներկայացված Did you know հատվածը ընթերցել և ավելացնել առնվազն 3
փաստ Շոտլանդիայի մասին, սովորել բանավոր ներկայացնել:
Գրել նաև փոքրիկ գրույթ “Let's visit Scotland” թեմայով` օգտագործելով 67 էջին
ներկայացված բառապաշարը:
Լրացուցիչ առաջադրանք` Տանը դիտել “Scotland” հոլովակը և կատարել հոլովակում
նշված հանձնարարությունները: Լրացուցիչ առաջադրանքը կատարողնեը
կխրախուսվեն:

https://www.youtube.com/watch?v=TPsMdJ_AjHc

You might also like