Դաստիարակչական դասի պլան

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Դաստիարակչական դասի պլան

Ամիս, ամսաթիվ – 27.10.2020


Դասարան – 9-րդ
Թեմա - Շրջակա միջավայրի պաշտպանություն
Դասի տիպ – համակցված

Դասի նպատակն է շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և հարգալից


վերաբերմունքի սերմանումը պատանիների մեջ:

Դասի խնդիրները
1. Կրթական
 Սովորեցնել էկոլոգիական հիմնախնդիրների կարևորությունը
 Տրամադրել տեղեկատվություն էկոլոգիական հիմնախնդիրների
հետևանքների և լուրջ քայլեր չձեռնարկելու դեպքում նաև աղետաբեր
երևույթների մասին
 Ապացուցել մարդու դերը ոչ միայն խնդիրների առաջացման, այլև լուծման
գործում
2. Դաստիարակչական
 Դաստիարակել պատասխանատու վերաբերմունք այն աշխարհի նկատմամբ,
որտեղ նրանք բնակվում են
 Խթանել երեխաների ստեղծագործ մոտեցմանը թեմային
 Ստեղծել միջավայր, որը թույլ կտա նրանց ազատ արտահայտել իրենց
տեսակետները
 Սովորեցնել աշխատել թիմով
3. Ճանաչողական
 Խոսքի, մտածողության զարգացում
 Մտավոր աշխատանքի խթանում (վերլուծություն անելու ունակություն,
եզրահանգումներ անելու կարողություն)

Անհրաժեշտ սարքավորումները
 պրոյեկտոր
 տեսա և ձայնա նվագարկիչ
 համակարգիչ
 գրատախտակ
 ֆլիպ չարտեր
 գունավոր մատիտներ և մարկերներ
 Նկարներ

Դասի ընթացքը

Դասը սկսվում է հետևյալ մտքի քննարկմամբ. <<Մենք վերջին սերունդն ենք, որ ունի
հնարավորություն աշխարհը էկոլոգիական աղետներից փրկելու>>:
Այնուհետև ուսուցիչը ներկայացնում է, թե ինչպիսի էկոլոգիական հիմնախնդիրների
է բախվում մեր մոլորակը վերջին տարիներին:
Երեխաներին ներկայացվում է նաև 16-ամյա շվեդ
պատանի ակտիվիստ Գրետա ԹինթինԷլեոնորա
Էրնման Թունբերգի մասին, ով կազմակերպում է
ցույցեր, դասադուլներ կլիմայի փոփոխությունները
կանխարգելելու նպատակով։ Իր առաջին դպրոցական
դասադուլը կազմակերպել է 2018 թվականի օգոստոսին,
Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ։ Գրետայի
օրինակին են հետևել բազմաթիվ դպրոցականներ՝
տարբեր երկրներից։ Այդ ժամանակից ի վեր նա ելույթեր
է ունեցել TED համաժողովներում, ՄԱԿ-ի կլիմայի
փոփոխությունների համաժողովում և Դավոսի
Համաշխարհային տնտեսական ֆորումում, ինչից հետո
Շվեդիայի և Նորվեգիայի քաղաքական գործիչների մի խումբ շվեդուհուն
ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Գրետայի օրինակը մեծ խթան է
իր հասակակիցների համար: Ուսուցիչն այսպես ցույց է տալիս, որ տարիքը բնավ
կարևոր չէ պատասանատու ու գործնական քայլեր անելու համար: (10 րոպե)

Աշակերտները դիտում են «Environmental Pollution» անիմացիոն հոլովակը: Որից


հետո սկսվում է քննարկում: Աշակերտները իրենց կարծիքն են արտահայտում
մարդու գործունեության` էկոլոգիական խնդիրների սրացման գլխավոր պատճառ
լինելու մասին: (6-7 րոպե)
https://www.youtube.com/watch?v=JaSe85Mcwp0

Դերային խաղ «Իմ պետությունը» անվամբ: (25-30 րոպե)

Աշակերտները բաժանվում են 3 խմբի: Դերային ներկայացման առաջին փուլում խմբի


առջև առաջադրանք է դրվում ստեղծել իրենց երևակայական պետությունը, նրա
համար որոշելով.

 Անվանում
 Դրոշ
 Ազգաին հիմն
 Քարտեզ
 Աշխարհարհագրական դիրք
 Կլիմայական առանձնահատկություններ
 Կառավարման համակարգ
 Մշակութային առանձնահատկություններ
 Օրենքներ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պաշտպանությանը և
դրանցից բխող քրեական օրենքներն ու պատժի չափերը: (15 րոպե)
Թիմերին տրվում է 2-ական րոպե իրենց պետությունները ներկայացնելու համար:

Այնուհետև յուրաքանչյուր թիմի ներկայացուցիչ ուսուցչի ներկայացրած արկղից


քաշում է էկոլոգիական 2 հիմնախնդիր: Թիմերին տրվում է ևս 10 րոպե` քննակելու
իրենց երկրին պատուհասած էկոլոգիական հիմնախնդիրը և հնարավոր լուծումները:

Վերջին փուլում արդեն թիմերը ներկայացնում են իրենց թիմի կողմից մշակված


քայլերը և գործնական լուծումները հետևյալ խնդրի լուծմանը հասնելու համար:

Դասի ամփոփում (4-5 րոպե)

Դասն ամփոփվում է ուսուցչի կողմից, ով իր կարծիքն է արտահայտում


աշակերտների աշխատանքի վերաբերյալ:

Դասն ավարտվում է ուսուցչի հետևյալ խոսքերով`

«Շրջակա միջավայրի խնդիրը անբուժելի հիվանդութուն է. այն կարելի է միայն


կանխարգելել»:

You might also like