Документ

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Ամեն գիրք մի նոր բան է բերում ձեր կյանք։ Լինում են դեպքեր, երբ գիրքը լիովին փոխում է

մարդուն և նրա մտածելակերպը։ Գրքի շնորհիվ շատերը տեսնում են աշխարհը ուրիշ


տեսանկյունից, օրինակ հասկանում են մարդկանց նորովի, ընկալում են իրենց կյանքն
ուրիշ ձևով, փոխում են վերաբերմունքը կենդանիների հանդեպ։

Իմ կարդացած գրքերից ես շատ եմ սիրում «Մի շան պատմությունը»։ Այդ հրաշալի գրքի
հեղինակը Լևոն Նեսն է։ Նա ծնվել է 1996 թվականի հունվարի 11-ին, Երևանում։ Սովորել է
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կինոռեժիսորի և հնչյունային
ռեժիսորի մասնագիտությամբ, բայց չի ավարտել։ Իր կամքով դուրս է եկել
համալսարանից։ Հեղինակել է չորս գիրք` առաջին երկուսը ռուսերեն` «Шептун», «Фасад»։
Վերջին երկու աշխատանքները հայերեն են. «Բալզակ. մի շան պատմություն» և
«Ստախոսը»։ Լևոն Նեսը դեռ շատ գրքեր չունի, բայց նրա բոլոր գրքերը շատ իմաստալից
են։

Ես շատ եմ սիրել «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը։ Նա գրել է այդ պատմությունը մի


շան և իր ճանապարհորդությունների մասին։

Մենք ամեն օր մեր շրջապատում տեսնում ենք շատ դաժան վերաբերմունք շների
նկատմամբ: Պատճառն այն է, որ չենք ընկալում, որ շունն ուղղակի ինչ-որ մսի կտոր չէ,
կենդանի արարած է, մեզնից պակաս չէ, որոշ հարցերում էլ՝ առավել է: Գրքի նպատակն
այն է, որ ընթերցողը շան աչքերով նայի կյանքին:

Գրքի հերոս շան անունը Բալզակ է։ Նա փոքր տարիքում կորցնում է իր եղբորը, հետո էլ իր
մորը և սկսում է լրիվ ուրիշ կյանք ուրիշ պայմաններով։ Վերջիվերջո նա գտնում է իր մորը,
բայց երկար ժամանակ հետո։ Այդ ամբողջ ընթացքում նա ունենում է շատ տերեր, շատ
մարդկանց և կենդանիների է հանդիպում, ովքեր օգնում էին նրան։ Բայց կյանքը նաև
դաժան է լինում և ցավոք շատ մարդիկ նրան ցավ էին պատճառում։ Իմ կարծիքով գիրքը
շատ հաջող է և չէի ասի, որ այն փոքրերի համար է։ Այս գրքի խորը իմաստը դժվար
հասկանալի է նույնիսկ մեծահասակների համար։ Ես կփորձեմ բացատրել, թե ինչու հենց
այս գիրքը ինձ շատ հետաքրքրեց և ինչու այն իրոք պետք է կարդալ և իհարկե կբացատրեմ,
թե ես ինչպես եմ հասկացել իմաստը։

Առաջինը պետք է նշեմ այն, որ այս գրքով հեղինակը ցույց է տալիս, որ կենդանիներին
պետք չէ ցավ պատճառել, նրանք մեզ հավատարիմ են և շատ մարդկանցից ավելի բարի ու
խելացի։ Գրքում շատ լավ նկարագրվում է, որ Բալզակը ցավ չէր ուզում պատճառներ
մարդկանց և հենց մարդիկ էլ նրան բաժանում են իր մայրիկից։ Բալզակի տերերը փոխվում
են, սակայն նրանց վերաբերմունքը մշտապես գնահատող Բալզակը թույլ է տալիս
անվերապահորեն հավատալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանը
ու հավատարմությանը։ Ահա մի քանի մեջբերումներ գրքից, որ հասկանաք գրքի
հետաքրքրությունը։
.. Քնած ժամանակ հաճախ եմ տեսնում մայրիկին: Չեմ հասկանում ինչպես. հերիք է բացեմ
աչքերս, նա անհետանում է՝ անտեսելով իմ կանչը: Եվ այդ պատճառով ես սիրում եմ քնել,
ու սիրում եմ, երբ մայրիկն ու եղբայրս հետս են:

...Միգուցե՝ եթե ես էլ ընկեր ունենայի, իմ օրերն էլ դառնային ավելի պայծառ ու տոնական:


Ահա, միայն մի ընկեր ունեի, նրան էլ տարան: Բայց ոչինչ: Ես չեմ նեղվում:

Գիրքը գրված է շան անունից, ամեն ինչ նրա հայացքով է նկարագրված, հետևաբար ձեր
համար կարդալոիս կարող է մի նոր աշխարհ բացվել, մի նոր մտածելակերպ։

Միշտ պետք է հիշել, որը շունը ձեր նման մի էակ է, որը նույնպես կարիք ունի քնքշություն։
Այստեղ կարելի է մեջ բերել Փոքրիկ Իշխանի ընկեր` աղվեսի խոսքերից մեկը․ «բայց դու մի՛
մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»:

Երբ կարդում ես այս տողերը, հասկանում ես որ իրոք պետք է սիրես քո ընտելացրած


կենդանուն լինի դա շուն, կատու թե նույնիսկ մեծ առյուծ։ Եթե դու ուզում ես խնամել և
ընտելացնել մեկին, դա չի նշանակում որ հերիք կլինի նրան տալ մի քանի մետր հող,
ուտելիք և ջուր։ Խնդիրը հենց նրանում է, որ շատերը դա չեն հասկանում և այդ խնդիրը
նույնիսկ երևում է մարդկանց վրա։ Օրինակ՝ շատ ծնողներ գնում են երեխային թանկ իրեր,
բայց մոռանում են նրան տան հայրական և մայրական քնքշություն ու սեր։

Շատ ցավալի է, որ այդպիսի մարդիկ կան, բայց աշխարհը երբեմն շատ դաժան է լինում,
իսկ երբեմն հակառակը։

Գիրքը կարդալուց հետո շատերը հարցնում են իրենք իրենց, թե արդյոք իրենք արժանի ենք
մեր չորքոտանի ընկերներին։ Ես ինքս անչափ շատ եմ սիրում կենդանիներին` հատկապես
փոքրիկ շներին։ Նրանք շատ անօգնական են և ունեն մեր խնամքի, ուշադրության ու սիրո
կարիքը` ինչպես բոլորը։ Շատ տխրեցի, երբ Բալզակը կորցրեց իր եղբորը, տխուր էր նաև
այն փաստը, որ նրան կտրեցին իր մայրիկից։ Գիրքը կարդալով շատ հուզվեցի, հասկացա
թե որքան չար ու նենգ կարող են լինել մարդիկ։ Լավ էր ,որ վերջում Բալզակը հայտնվեց
Մինաս պապիկի մոտ, որտեղ մեծ սիրով և հոգատարությամբ շրջապատվեց։ Ես շատ
ուրախ եմ որ կարդացել եմ այդ գիրքը և կառաջարկեի որ դուք էլ կարդաք։

Թող այս գիրքը տարածեն և առաջարկեն բոլորին, չէ որ գիրքը մի հզոր բան է, որը կարող է
փոխել մարդուն։

You might also like