Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 8

Վանաձորի Հովհ․Թումանյանի անվան

պետական համալսարան

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ
ԱՇԽԱՏԱՆՔ

ՖԱԿՈՒԼՏԵՏ՝ Հասարակական գիտություններ

ԲԱԺԻՆ՝ Կառավարում

ԱՌԱՐԿԱ՝ Միկրոտնտեսագիտություն

ԿՈՒՐՍ՝ 2-րդ

ԹԵՄԱ՝ Ցուցակներ
ՈՒՍԱՆՈՂ՝ Սարիբեկյան Անի

Հարությունյան Աննա
Կիրակոսյան Արմեն

ԴԱՍԱԽՈՍ՝ Հ․Պապոյան

Վանաձոր 2020թ․
Իմ մտքերին տիրեց ձեռքբերման և վաճառքի գների միջև եղած բացը։Մենք էլ ի՞նչ
ենք անում ,որը չի համապատասխանում ռացիոնալ ընտրության տնտեսական
մոդելին։Հենց որ ես ուշադրություն դարձրեցի դրան,այնքան շատ օրինակներ
կային,որ ես սկսեցի կազմել դրանց ցուցակը իմ գրասենյակի իմ գրասենյակի
գրատախտակի վրա։Ահա իմ ընկերների պահվածքը նկրագրող այդպիսի մի քանի
օրինակներ։

 Ես և Ջևրին ինչ-որ կերպ ձեռք բերեցինք Բուֆալոյում կայանալիք


պրոֆեսիոնալ բասկետբոլի խաղի տոմսեր։ Այն վայրից,որտեղ որ մենք էին
ապրում Ռոչեսթերում, հարկավոր է միջինում մեկուկես ժամվա մեքենայի
ճանապարհ մինչև Բուֆալո։ Այն օրը, երբ պետք է կայանար խաղը, բռնկվեց
ձնաբուք։ Մենք որոշեցինք մնալ տանը,մինչդեռ Ջևֆրին նկատեց, որ եթե մենք
գնեինք այդ (թանկ) տոմսերը, մենք չէինք նայի այդ ձնաբքին և ամեն կերպ
կփորձեինք հասնել խաղին։
 Սթենլին ամեն շաբաթվա վերջին հնձում է իր մարգագետինը, և դա նրա մոտ
առաջացնում է սարսափելի ալերգիկ ռեակցիա ՝ խոտի տենդի տեսքով։ Ես
հարցնում եեեմ Սթենլիին, թե ինչու՞ նա չի վարձում ինչ-որ մի պատանու , ով
կհնձեր իր մարգագետինը։ Սթենը պատասխանեց, որ դրա համար չի ուզում
վճարել 10 դոլար։ Ես հարցրեցի Սթենին, արդյո՞ք նա կհամաձայնի հնձել իր
հարևանի խոտը 20 դոլարով, ինչին Սթենը պատասխանեց․Ի՞նչ,իհարկե ոչ։
 Լիննեյան ցանկանում է գնել ժամացույցի ռադիո։ Նա ընտրեց մի ճիշտ
այնպիսի մոդել, որը ,ինչպես նա է գտնում, վաճառվում էր բավականին լավ
գնով ՝ 45 ԱՄՆ դոլարով։ Երբ Լիննեյան արդեն պատրաստ էր գնել դա ,
խանութի վաճառողը նրան ասաց, որ այդ մոդելը կարող է գնել նրանց
խանուտի մյուս մասնաճյուղից , բացման առիթով ՝ 35 դոլարով՝ զեղչված գնով։
Այդ խանուտը հասնելու համար հարկավոր էր 10 րոպե։ Լիննեյան կգնա՞
այնտեղ։

Մեկ այլ անգամ Լիննեյան պատրաստվում էր գնել հեռուստացույց, նա լավ


գնով գտավ հենց այն, որը նրան պետք էր՝ 495 ԱՄՆ դոլար։ Եվ նորից խանութի
վաճառողը նրան հայտնեց, որ հենց նույն մոդելը մյուս մասնաճյուղում վաճառվում
է զեղչված գնով՝ 485 ԱՄՆ դոլարով։ Այդ խանութ հասնելու համար անհրաժեշտ էր
10 րոպե։ Հարցը նույնն է․․․բայց, դժվար թե պատասխանը նույնը լինի։
 Լիի կինը Սուրբ Ծննդյան տոներին նրան նվիրեց կաշեմիրի թանկարժեք
վերարկու։ Նա այդ նույն վերնաշապիկը տեսել էր խանութում,ցանկացել էր
գնել,սակայն որոշել էր ,որ այդ վերնաշապիկը գնելը անթույլատրելի հաճույք է։
Այնուամենայնիվ նա ուրախ էր նվերի համար։ Լիի և նրա կնոջ մոտ ընդհանուր
բյուջե է,և նրանցից ոչ մեկը չունի եկամտի լրացուցիչ աղբյուրներ։

Մի քանի ընկերներով գնացել էինք ճաշի։ Մենք խմում էին և սպասում


հիմնական ուտեստի ՝ ջեռոցում թխվելուն, որպեսզի հետո կարողանայինք նստել
սեղանի մոտ։ Ես մոտեցրեցի ընկույզով լի մեծ վազը խմիչքի սեղանի մոտ։ Հինգ
րոպեյում մենք կերանք ընկույզների կեսը՝ վտանգեկով մեր ախորժակը։ Ես
ընկույզների մնացած մասը դրեցի խոհանոցում; Արդյունքում բոլորը գոհ էին։

 Այս օրինակներից յուրքանաչյուրը ցույց է տալիս վարքի մի մոդել, ինչը չի


համապատասխանում տնտեսագիտության տեսությանը։ Ջևֆրին մոռանում է
տնտեսագետների ուխտի մասին՝ <<անտեսել անվերադարձ ծախսերը>> ,
այսինքն՝ մի մտածեք այն գումարի մասին, որը արդեն իսկ ծախսվել է։ Թե
որքան ենք մենք վճարել տոմսերի համար, չպետք է ազդի մեր որոշման վրա ՝
գնալ կամ չգնալ խաղին։ Սթենլին խախտում է կանոնը՝ համաձայնելով նրան,
որ վաճառքի և ձեռքբերման գինը պետք է նույնը լինի ։ Եթե Լիննեյան վատնում
է 10 րոպեն 10 դոլար խնայելու համար՝ փոքրիկ գնման մեջ,բայց ոչ մեծ գնման
մեջ, նա բավականին խելամիտ է վարվում իր ժամանակի հետ։ Լին ավելի
հանգիստ է տանում ողջ ընտանիքի ֆոնդից թանկ վերարկու գնելու փաստը,
եթե վերարկուն գնելու որոշումը կայացրել է նրա կինը, չնայաց դրանից հետո
վերարկուի գինը ավելի չէր ցածրացել։ Այն, որ ես հավաքեցի ընկույզները,
մյուսներին զրկեց ավելի շատ ընկույզ ուտելու հնարավորությունից՝
ռացիոնալիստների համար , որքան ավելի լայն ընտրության
հնարավորություններ կան, այնքան ավելի լավ է։

Ես շատ ժամանակ եմ ծախսել այս ցուցակը վերընթերցելու և նրան նոր


օրինակներ ավելացնելու վրա։ , սակայն այդպես էլ չիմացա, թե ինչ անել այս բոլոր
դիտարկումների հետ։ <<Անհեթեթությունները, որոնք իրենց թույլ են տալիս
մարդիկ>> գիտական հրապարակման համար ամենահարմար տարբերակը չէ։
Այնհուհետև ես դադար վերցրեցի, իսկ 1976 թվականի ամռանը մենք ՝ Շերվինի
հետ գնացինք Կալիֆոռնիա նահանգի Մոնթերեի համաժողովին։ Մենք այնտեղ
պետք է ելույթ ունենայինք կյանքի արժեքների մասին զեկույցով։ Այդ ժողովն
առանձնահատուկ էր ինձ համար , դրան ևս երկու հոգեբանների
մասնակցությունով՝ Բարուխ Ֆիշխովի և Պոլ Սլովիկի։ Նրանք երկուսն էլ
ուսւոմնասիրել են որոշումների կայացման գործընթացը, այնպես որ նրանց հետ
ծանոթությունը ինձ համար մեծ հայտնագործություն էր։ Ավելի շուտ երբեք
ակադեմիական համայնքում չեմ հանդիպել իրենց մասնագիտությամբ այդքան
հետաքրքրված նմանատիպ հետազոտողների։

Համաժողովից հետո ես Ֆիշխոֆին ուղեկցեցի դեպի օդանավակայան։ Մինչ մենք


գնում էին, նա ինձ ասաց, որ ստացել է դոկտորի որակավորում , Իսրայելի
Եբրայական համալսարանում, հոգեբանությունից։ Այնտեղ նա աշխատում էր
երկու գործընկերների հետ, որոնց անունները ես առաջ երբևէ չէի լսել՝ Դանիել
Կահնեման և Ամոս Տվերսկի։ Բարուխը բացատրեց ինձ ,արդեն բավականին
հայտնի թեզը՝ <<Հետընտրական թեզը>>։ Թեզի էությունը կայանում է նրանում, որ
այն իրադարձությունից հետո, որը արդեն իսկ տեղի է ունեցել ,մենք կարծում ենք,
որ միշտ իմացել ենք ,որ դա ամենայն հավանականությամբ կլինի, համ ույնիսկ
կարող ենք ասել, որ հաստատ կլինի։ Նրանից հետո, բոլորին անհայտ
աֆրոամերիկացի սենատոր Բարաք Օբաման շրջանցեց Հիլլարի
Քլինթոնին՝ժողովրդավարական կուսակցությանկողմից առաջադրված
ամենաուժեղ թեկնածուին, առաջադրվեց նախագահի թեկնածու, շատերը կարծում
էին, որ կանխատեսել էին դա։ Սակայն դա նրանք չէին կանխատեսել, նրանք դա
ուղակի սխալ էին հասկացել։

Ես շատ ոգևորված էի «հետընտրական սխալ, կողմնակալություն»


հասկացությունից ինչը, ինձ թվում էր, աներևակայելի կարևոր էր կառավարման
ոլորտների համար: Ամենադժվար խնդիրներից մեկը, որը պետք է լուծվեր
Գործադիր տնօրենները պետք է համոզեին իրենց մենեջերներին(ղեկավարներ), որ
նրանք պետք է ռիսկային նախագծեր վերցնեն, եթե ակնկալվող շահույթը
բավականաչափ բարձր լինի: Իրենց հերթին, ղեկավարները (մենեջերներ)
անհանգստացած էին, և դրա համար կային պատճառներ, որ եթե նախագիծը
ձախողվեր, նրանք կմեղադրվեին եւ պատասխանատու կլինեին ճիշտ կամ սխալ
որոշման համար: Այս իրավիճակում հետընտրական սխալը, կողմնակալությունy
էապես խորացնում է իրավիճակը, քանի որ ընկերության ղեկավարը սխալ
կմտածի, որ անկախ ձախողման պատճառից, այդ արդյունքը պետք է նախապես
կանխատեսվեր: Բացի այդ, հետընկալման դատողության, կողմնակալության
շնորհիվ, նա կմտածի, որ նախագիծը սկզբում համարել է չափազանց ռիսկային:
Ամենավատն այն է, որ մենք բոլորս ճանաչում ենք այս դատողությունը,
կողմնակալությունը ուրիշների մեջ, բայց ոչ ինքներս մեր մեջ:

Բարուչը հրավիրեց ինձ կարդալ իր խորհրդատուների, խորհրդականների


աշխատանքը, մտածելով, որ նրանց մեջ շատ հետաքրքիր բաներ կգտնեմ: Հաջորդ
օրը, վերադառնալով Ռոչեսթերի գրասենյակ, ես շարժվեցի դեպի գրադարան:
Ժամանակին ամբողջ ժամանակս անցկացնում էի տնտեսական գրականության
բաժնում, բայց հիմա հայտնվեցի գրադարանի մի անծանոթ հատվածում: Ես
սկսեցի կարդալ գիտական ամսագրի հոդված՝ «Դատաստան անորոշության
պայմաններում. Էվրիստիկա(ԼՐԱՑՈՒՄ՝ Էվրիստիկան հատուկ գիտական ոլորտ
է, որն ուսումնասիրում է անհատների ստեղծագործական գործունեությունը: ) և
կողմնակալություններ(համակարգված սխալներ)» գրքի բովանդակության
համառոտ նկարագրությունը: Այն ժամանակ ես շատ լավ չէի հասկանում, թե ինչ է
իրենից ներկայացնում էվրիստիկան, բայց պարզվեց, որ սա ալգորիթմի համար
նորաձեւ տերմին է ՝ խնդրի լուծման համար: Ընթերցանության ընթացքում սիրտս
սկսեց բաբախել, ինչպես առաջնության եզրափակիչ խաղի վերջին րոպեներին: Ինձ
ընդամենը 30 րոպե պահանջվեց հոդվածը սկզբից մինչև վերջ կարդալու համար,
բայց դրանից հետո կյանքս գլխիվայր շրջվեց:

Հոդվածում նկարագրված հիմնական գաղափարը պարզ ու գեղեցիկ էր: Մարդու


ժամանակը և մտածելու հնարավորությունները սահմանափակ են: Արդյունքում ՝
մարդը որոշակի դատողություն կայացնելու համար օգտագործում է խնդրի
լուծման պարզ միջոց ՝ էվրիստիկական: Վերցրեք, օրինակ, մատչելիությունը:
Ենթադրենք, ես ձեզ հարցնում եմ ՝ Դրուվը սովորական անուն է՞: Դուք
կպատասխանեք ՝ ոչ, քանի դեռ չեք բնակվել Հնդկաստանում, որտեղ այս անունը
շատ տարածված է: Հաշվի առնելով, որ Հնդկաստանը աշխարհի ամենախիտ
բնակեցված երկրներից մեկն է, Դրուվ անունը բավականին տարածված է
համաշխարհային մասշտաբով: Որպեսզի իմանանք,թե որքան տարածված է մի
երեւույթ մենք ինքներս մեզ հարցնում ենք, թե որքան հաճախ մենք ինքներս
ստիպված ենք եղել հանդիպել նրա հետ: Սա հիանալի միջոց է ձեր հարցի
պատասխանը գտնելու համար: Կախված նրանից, թե առօրյա կյանքում ձեզ
համար ինչքան հեշտ կլինի հիշել որոշակի անունով մարդկանց, կարող եք
եզրակացություն անել այս անվան տարածվածության մասին: Այնուամենայնիվ,
այս մեթոդը չի գործում այն դեպքերում, երբ իրադարձության կրկնության իրական
հաճախականությունը չի համապատասխանում այն ամենին, ինչը կարող եք
դիտել ձեր առօրյա կյանքում (ինչպես Դրուվ անվան դեպքում է): Այսպես էլ կարելի
է ներկայացնել այդ հոդվածի հիմնական գաղափարը: Երբ ես կարդացի այդ մասին,
իմ ձեռքերը դողում էին. Սա էվրիստիկական մտածելակերպը պատճառն էր այն
բանի, որ անձը կանխատեսելի սխալներ է թույլ տալիս: Վերնագիրը նույնպես
խոսում էր այդ մասին՝ հոդվածներ ՝ «Էվրիստիկա և կողմնակալություն»:
Կանխատեսելի սխալների գաղափարը հարմար էր իմ գաղափարները
նկարագրելու համար, որոնք այդ ժամանակ դեռ բավականին մասնատված էին:

Կաննեմանի և Տվերսկու նախորդը Հերբերտ Սայմոնն էր ՝ գիտնական, որն


իր մասնագիտական կյանքի մեծ մասն անցկացրել է Քարնեգի Մելլոնի
համալսարանում: Սայմոնը հայտնի դարձավ սոցիալական գիտությունների մի
շարք ոլորտներ, այդ թվում ՝ տնտեսագիտություն, քաղաքագիտություն,
արհեստական ինտելեկտի հետազոտություն և կազմակերպման տեսություն, բայց
այս գրքի թեմային համապատասխանող նրա աշխատանքն է ՝ «սահմանափակ
ռացիոնալություն », որը գրվել է շատ ավելի վաղ, քան Կանեմանն ու Տվերսկին
նույնպես սկսեցին աշխատել այս ոլորտում: Նշելով, որ մարդը տիրապետում է
սահմանափակ ռացիոնալության, Սայմոնը նկատի ուներ բարդ խնդիրներ լուծելու
մարդու սահմանափակ ունակությունը, որն ակնհայտ ճիշտ է:Եվ չնայած նա
տնտեսագիտության ոլորտում ստացել է Նոբելյան մրցանակ, ես կարծում եմ,
որ,ցավոք նրա աշխատանքը քիչ ազդեցություն ունեցավ տնտեսագիտության
մեջ:Իմ կարծիքով, շատ տնտեսագետներ անտեսեցին Սայմոնին, քանի որ
բավականին հեշտ էր շեղվել սահմանափակ ռացիոնալությունից, ինչպես
«ճշմարիտ, բայց աննշան» հայեցակարգից: Նրանց ձեռնտու էր, որ առկա
մոդելները այնքան էլ ճիշտ չէին և դրանց հիման վրա կատարված
կանխատեսումները սխալներ էին պարունակում: Տնտեսագետների կողմից
օգտագործված վիճակագրական մոդելներում այս խնդիրը լուծվում է նրանով, որ
հավասարման մեջ ներառված է հաշվարկների այսպես կոչված «սխալը»:
Ենթադրենք դուք ցանկանում եք կանխատեսել երեխայի հասակը մեծ հասակում,
որպես կանխատեսման պարամետրեր հիմք ընդունելով նրա երկու ծնողների
հասակների տվյալները:Նման մոդելը հոյակապ կերպով կկատարի
առաջադրանքը, քանի որ, որպես կանոն բարձրահասակ ծնողներն ունենում են
բարձրահասակ երեխաներ,բայց այս մոդելը ճշգրիտ կանխատեսում չի տա, որն էլ
հենց ցույց կտա հաշվարկների սխալը:Եվ մինչ սխալները պատահական են,
այսինքն՝ այս մոդելի վրա հիմնված կանխատեսման արդյունքները նույն
հաճախականությամբ ցույց կտան չափազանց բարձր, կամ չափազանց կարճ
հասակ՝ ամեն ինչ կարգին է:Այս սխալները չեզոքացնում են
միմյանց:Տնտեսագեըները տրամաբանում են այսպես՝ համոզելով, որ
սահմանափակ ռացիոնալությունից բխող սխալ-ները կարելի է հանգիստ
անտեսել: Վերադառնալ ամբողջությամբ
ռացիոնալ մոդելի:Կանեմանը և Տվերսկին ամեն կերպ փորձում էին ուշադրություն
հրավիրել այն բանին, որ այս սխալները պատահական են: Հարցրեք, թե ԱՄՆ-ում
որն է ավելի շատ տեղի ունենում՝ հրազենով սպանություններ թե
ինքնասպանություններ, մեծամասնությունը կպատասխանի՝ սպանություններ,
բայց իրականում հրազենով ինքնա-սպանությունների թիվը երկու անգամ
գերազանցում է սպանությունների թվին: Սա կանխատեսելի սխալ է:Նույնիսկ,
եթե շատ մարդկանց հարցնեք, կանխատեսման սխալները միմյանց չեն
զրոյացնում: Չնայած ես այն ժա-մանակ դա լիովին չէի գնահատում, բայց
Կանեմանի և Տվերսկու եզրակա-ցությունները ինձ թույլ տվեցին մի փոքր առաջ
գնալ՝ իմ Ցուցակը լուրջ հետազոտության մաս դարձնելուց մեկ քայլ հետ մնալով:
Իմ ցուցակի յուրաքանչյուր օրինակ եղել է համակարգված կողմնակալության
դատո-ղության նկարագրություն:
Այս օրինակները ևս մեկ կարևոր հատկություն ունեին: Յուրաքանչյուր դեպքի
համար տնտեսագիտության տեսությունը շատ յուրահատուկ կանխատեսում է
տվել որոշ առանցքային գործոնների կողմից: Օրինակ, հնդկական ընկույզների
առկայությունը կամ բասկետբոլի խաղի տոմսերի համար վճարված գումարը, որը
(գործոն) տեսականորեն չպետք է ազդի կայացված որոշումների վրա:
Ենթադրաբար, այս բոլոր գործոնները եղել են
Աննշան: Դրանից հետո շատ հետազոտություններ են կատարվել վարքա- գծային
տնտեսագիտության ոլորտում, ցույց տալու համար, թե ПМФ - ներից որն է
իրականում մեծ նշանակություն ունեցել վարքի օրինաչափութ-յունները
կանխատեսելու համար: Հաճախ այդ աշխատանքները հիմնված էին այն
համակարգված խեղաթյուրումների վրա, որոնց մասին 1974թ. Գրել էին Տվերսկին
և Կանեմանը: Հիմա սա շատ երկար ցուցակ է, շատ
ավելի երկար, քան այն, ինչ գրել էի գրատախտակին տարիներ առաջ:
Մի քանի մտահոգիչ ժամ անցկացրի կարդալու համար այն ամենը, ինչ միասին
գրել էին Կանեմանը և Տվերսկին: Եվ, երբ դուրս եկա գրադարանից, գլուխս
պտտվում էր:

You might also like