Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 11

Խաչատուր Աբովյանի հայկական պետական

մանկավարժական համալսարան

ՌԵՖԵՐԱՏ

ՖԱԿՈՒԼՏԵՏ՝Բանասիրական
ԱՌԱՐԿԱ՝Հայ գրականություն
ԹԵՄԱՆ՝Նար-Դոս <<Սպանված աղավնին>>
ԿՈՒՐՍ՝3-րդ
ՈՒՍԱՆՈՂ՝Եղիազարյան Գոհար
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒՅՈՒՆ:Կենսագրություն:Ստեղծագործություն…………1-2

<<ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ>>:Սյուժեն………………………………...3-4

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:……………………………………………..4

ՎԻՊԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ:…………………………………………...5

ԿԵՐՊԱՐՆԵՐԸ:ՍԱՌԱ:………………………………………………....5-6

ՌՈՒԲԵՆ ԹՈՒՍՅԱՆ:…………………………………………………...6

ԳԱՐԵԳԻՆ ՍԻՍԱԿՅԱՆ:………………………………………………..6-7

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:…………………………………………………...8

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:…………………………………………………….9
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՆԱՐ-ԴՈՍ
(1867-1933)
Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1874 թվականի մարտի 1-ին Թիֆլիսի
Հավլաբար թաղամասում:Սկզբնական կրթությունը ստացել է Ս.Կարապետ
եկեղեցու ծխական դպրոցում,ապա ավարտել է Նիկոլաևյան ռուսական երկդասյա
դպրոցը:Նա ընդունվում է Քութայիսի նահանգի Խոնիի ուսուցչական
սեմինարիան,բայց հայրն ու եղբայրները չեն վճարում վարձը,և նա դուրս է
մնում:Անվճար սովորելու համար ընդունվում է Միքայելյան արհեստագիտական
դպրոցը:Գրական փորձեր Նար-Դոսն անում է դեռևս դպրոցական
տարիներին:Նրա առաջին երկը <<Ճշմարիտ բարեկամ>> վերնագրով
պատմվածքն է,որը լույս է տեսնում <<Նոր դար>> թերթում:1890-1906
թվականներին աշխատում է նույն թերթում որպես քարտուղար:1904 թվականից
որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել <<Աղբյուր-
Տարազ>>,<<Սուրհանդակ>>,<<Կովկասի լուրեր>>,<<Հորիզոն>>
պարբերականներում՝բարեխղճությամբ հոգ տանելով մայրենի լեզվի մասին:Նա
գրում է.<<…հայ գրողն իմ ժամանակ ամենից առաջ ուսուցիչ
էր,հաշվապահ,գործակատար,ծառայող,պաշտոնյա,և ես ի՞նչ գիտեմ՝ուրիշ էլ
ինչ,ապա միմիայն գրող:Նա,այսպես ասած,ի միջի այլոց գրող էր>>:Նար-Դոսը
մահացել է 1933 թվականի հուլիսի 13-ին Թիֆլիսում և թաղվել Խոջիվանքի
գերեզմանատանը:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական
թվականնեևից,երբ 16-17 տարեկան պատանի էր:Սկզբում գրել է
բանաստեղծություններ,որոնցից մի քանիսը 1883-1888 թվականներին լուս են
տեսել <<Արաքս>> հանդեսում և <<Սոխակ Հայաստան>>-ի ժողովածուում,ապա
պատմվածքներ (<<Նեղ օրերից մեկը>>,<<Ես և նա>>),ֆելիետոններ:Առաջին

1
պատմվածքը,որը 1886 թվականին տպագրվել է <<Նոր դարում>>,<<Ճշմարիտ
բարեկամ>>-ն էր:Այնուհետև նույն պարբերականում լույս են տեսնում
<<Նունե>>(1886) վիպակը,<<Քնքուշ լարեր>>(1887),<<Զազունյան>>(1890)
վեպերը,<<Աննա Սարոյան>>(1888) վիպակը,որն ինքն անվանում էր էտյուդ:Այս
գործերում գրողը առաջադրել է իր բարոյական տեսակետը,ներկայացրել է
մարդկացն,որոնք, հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ,զոհում
են իրենց անձնականը:Նա ոգևորվում է հատկապես Րաֆֆու
ստեղծագործությամբ:Նրա վրա մեծ ազդեցություն են թողել ռուս
գրողները,մասնավորապես
Տուրգենևը,Գոնչարովը,Դոստոևսկին,Տոլստոյը,Չեխովը:Իր առաջին
ստեղծագործություններում Նար-Դոսը իր հերոսներին պատկերում է իբրև
ինքնամփոփ անհատների,որոնք ապրում,սիրում ու տառապում են իրենց
ներսում:Գրողն առանձնապես կարեկցանք է արտահայտում հասարակ ժողովրդի
մարդկանց նկատմամբ:Այս իմաստով նշանակալի տեղ ունի <<Մեր
թաղը>>պատմվածքաշարը,որը գրվել է 1888-1890 թվականներին:Այն բաղկացած է
յոթ նովելներից:Գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է:Նար-Դոսի
ամենահաջողված հերոսները կյանքից հալածված թույլ հոգիներ են,որոնք հաճախ
զոհ են դառնում,բայց միաժամանակ գրողին հաջողվում է ստեղծել կամքի ուժ
ունեցող,կյանքի դժվարություններին դիմակայող հերոսներ ևս:Լավագույն
օրինակը<<Ես և նա>>պատմվածքի հերոս Անտոնիոն է:<<Մահը>>վեպում Նար-
Դոսին զբաղեցրել են կյանքի ու մահվան փիլիսոփայական խնդիրները:Նա փորձել
է կյանքն ու մահը իմաստավորել մարդու գործունեությամբ:<<Պայքար>>վեպի
մասին Նար-Դոսը գրում է.<<<<Պայքարի>> մեջ աշխատել եմ դուրս բերել այն
ժամանակվա մեր հասարակական գործիչների զանազան ներկայացուցիչների
տիպեր՝համարյա բոլորն էլ իրականից վերցրած:Ուզեցել եմ պատկերել այն
ժամանակվա հասարակական երկու գլխավոր հոսանքերի՝պահպանողական և
ազատամիտ,կամ,այսպես կոչված՝նոր-դարական և մշակական
բախումը>>:Կյանքի վերջին շրջանում Նար-Դոսը գրում է ավելի
սակավ:Ուշադրության արժանի են <<Անհետ կորածը>>(1920) և <<Վերջին
մոհիկաններ>>(1930) պատմվածքները:Ես իմ աշխատանքի մեջ ներկայացրել եմ
<<Սպանված աղավնին>> վիպակը:

2
ՍՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ
<<Սպանված Աղավնին>>վիպակը,որը հեղինակը վեպ է անվանել,Նար-Դոսի
գլուխգործոցներից է:Այս վիպակը ստեղծելու միտքը Նար-Դոսը երկար տարիներ է
փայփայել,բայց գրել է 1898 թվականին:

ՍՅՈՒԺԵՆ:Վիպակն ունի հետաքրքրաշարժ սյուժե:Հեղինակը պատմում է


առաջին դեմքով:Գիշերվա կեսին հնչում է նրա դռան զանգը.ներս է մտնում իր
մտերիմ ընկերը՝Գարեգին Սիսակյանը,որը եկել է հաղորդելու,որ հենց այսօր
երեկոյան նշանվել է և եկել է իր անսահման երջանկությունը ընկերոջը
հայտնելու:Գարեգինի պատմածներից հեղինակի մեջ հարսնացուին տեսնելու
հետաքրքրություն է առաջանում,բայց նրա հետ հանդիպումը հիասթափեցնում
է:Թեև Սառան շատ գեղեցիկ էր,բայց թողնում է սառը և տարօրինակ կնոջ
տպավորություն:Հեղինակը զգուշացնում է Գարեգինին,որ Սառան չի սիրում
նրան,ուստի նրանց ամուսնությունը չի կարող երջանիկ լինել:Անցնում է մոտ մեկ
ամիս,բայց Գարեգինը Միքայելին չի հանդիպում:Բայց մի երեկո հայտնվում է
Գարեգինը և հայտնում Միքայելին,որ ամուսնանում է Սառայի հետ:Կարծես
նրանց կյանքը ընկնում է հունի մեջ,բայց շուտով ամեն ինչ տակնուվրա է
լինում:Ամուսնությունից հետո Գարեգինը թողնում է պաշտոնը և կնոջ հետ
մեկնում է արտասահման:Անցել էր բավական ժամանակ,բայց Միքայելը լուրեր
չուներ Գարեգինից:Նոյեմբերի մի գիշեր էր,երբ Միքայելը տուն վերադառնալիս իր
տանը տեսնում է վաղեմի ընկերոջը՝Ռուբեն Թուսյանին:Երկար զրույցից պարզ է
դառնում,որ Թուսյանը թողել է ուսումը և Պետերբուրգից եկել էր Թիֆլիս՝գյուղ
գնալու նպատակով՝հոր ժառանգությունը ստանալու համար:Նա հեղինակին է
հանձնում իր պատմվածքը:Սյուժեն հետևալն էր.սրանից մի քանի տարի առաջ
Ռուբենը գնում է իր եղբոր ամառանոց:Նա ամեն օր գնում էր որսի և հանկարծ մի
օր հանդիպում է մի աղջկա և սիրահարվում:Միասին գնում են որսի,և Ռուբենը
սպանում է մի աղավնու:Տեսնելով այդ աղավնուն՝աղջիկը ընկնում է
մտատանջությունների մեջ և թռչնին իրեն է նմանեցնում:Նա ողբում է ոչ թե
աղավնու սպանությունը,այլ՝ իր մաքրության:Հեռանալով ամառանոցից՝նրանք
որոշ ժամանակ նամակագրության մեջ են լինում,բայց շուտով նամակները
դադարում են:

3
Հաջորդ օրը Թուսյանը կրկին վերադառնում է Միքայելի մոտ և հայտնում,որ
հանդիպել է <<Սպանված աղավնու>>հերոսուհուն,որին տվել էր Միքայելի
հասցեն:Պարզվում է,որ այդ աղջիկը Սառան է եղել:Հաջորդ օրը Գարեգինը գալիս
է Միքայելի մոտ:Նա պատմում է,որ Սառան տեսնելով Ռուբենին,նորից վրեժի
մոլուցքով է բռնկվել:Նա նույնիսկ երեխա ուներ Թուսյանից,որին խեղդամահ էր
արել:Եվ այժմ,կրկին տեսնելով իր առաջին սիրուն,ցանկանում էր վրեժ լուծել
Թուսյանից Գարեգինի միջոցով:Գարեգինը խնդրում էր Միքայելից,որ նա
Թուսյանին քաղաքից հեռացնի և խոսի Սառայի հետ:Միքայելի զրույցը չի
ստացվում Սառայի հետ:Հաջորդը օրը Սառան ատրճանակով գալիս է Միքայելի
տուն՝Թուսյանին սպանելու,բայց նույն օրը նրան տեղափոխում են ծննդատուն,և
նա մահանում է վաղաժամ ծննդաբերությունից:Թուսյանը,իրեն մեղադրելով
կատարվածի մեջ,հեռանում է Կովկասից և այլևս չի վերադառնում:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ:Վիպակն ունի հարուստ բովանդակություն: Գրողը


ուշադրություն է հրավիրում երկու սեռերի փոխհարաբերության և սեռերից
յուրաքանչյուրի նկատմամբ հասարակության խտրական վերաբերմունքի
վրա:Հասարակության մեջ կինն ու տղամարդը գտնվում են անհավասար
վիճակում: Սառան և Թուսյանը հանդիպել են անտառում,վայելել են իրենց
սերը,բայց հետևանքները միանգամայն տարբեր են երկուսի համար:Նրանց
փոխադարձ թվացող սերը Թուսյանի համար եղել է րոպեական հաճույք,որի
հետևանքների պատասխանատվությունը նա չի կրում:Անցողիկ կապը նրա մեջ
խոր հետք չի թողնում: Իսկ Սառան հղիանում է և միայնակ մոր անարգանքից
խուսափելով՝խեղդում է երեխային:Գրողը մեղադրում է երեսպաշտ
հասարակությանը,որը կյանքի բարոյական չափանիշները խախտած երկու
սեռերից դատապարտում է միայն կնոջը: Եթե չլիներ այդ անարգանքի
վախը,Սառան չէր սպանի իր երեխային:Սակայն վիպակն շատ ավելի հարուստ է
ճգնաժամային իրավիճակներում հայտնված հերոսների հոգեկան աշխարհի
բացահայտմամբ: :<<Սպանված աղավնին>>վիպակում Նար-Դոսն արծարծում է
բարոյական խնդիրներ,ուղղակի զուգահեռներ անցկացնում մաքրության
խորհրդանիշ սպիտակ աղավնու և անմեղությունը կորցրած աղջկա միջև: Երկուսն
էլ Թուսյանի զոհերն են:Նար-Դոսն՝ինքը,անդրադառնալով իր վիպակին,գրում
է.<<…իսկ թեման ոչ միայն իրական է,այլև,եթե կարելի է այսպես ասել՝գերիրական
և մշտական-այժմեական,քանի գոյություն կունենա երկու սեռերի հարաբերության
պրոբլեմը>>:

4
ՎԻՊԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ:Իր պատմությունը հեղինակն սկսում է
իրադարձությունների ընթացքի կեսից:<<Սպանված աղավնին>>վիպակում մինչ
Սառայի ու Գարեգինի հանդիպումը դեպքեր են տեղի ունեցել,որոնց մասին
հեղինակը հետո է խոսում:Վիպակն ավելի հետաքրքրաշարժ դարձնելու
նպատակով՝Նար-Դոսն օգտագործել է կառուցվածքի յուրահատուկ եղանակ՝իր
պատմության մեջ ներմուծելով Թուսյանի պատմվածքը:

ԿԵՐՊԱՐՆԵՐԸ:ՍԱՌԱ: Վիպակի ամբողջ դրամատիզմը կապված է Սառայի


հետ:Նա՝ինքը,հենց սպանված աղավնին է:Նա սիրել է Թուսյանին,նրա հետ վայելել
սերը,ամուսնության խոստում առել նրանից:Բայց Թուսյանը հեռացել է և մոռացել
իրեն:Սառան անցել է տառապանքի միջով,ապրել երեխայի սպասող լքված կնոջ
ողբերգությունը:Այդ ամենն առանց հետևանքի չի անցել:Նախկին բարեհամբույր
կինը դարձել է կոպիտ,սառը:Նար-Դոսը կարծես չեզոք դիրքերից է ներկայացնում
իր հերոսուհուն:Սկզբնական շրջանում ասես անբայրացակամ էր նրա
հանդեպ:Սառայի հայացքը զննում է մարդկանց,կասկածով նայում,որովհետև նա
կորցրել էր մարդկանց նկատմամբ հավատը:Նար-Դոսը աստիճանաբար
բացահայտում է Սառայի տարօրինակ վարքի պատճառը:Նա մի անգամ
Գարեգինին բացատրում է,որ կանանց աջ ձեռքը լավ զարգացած չէ,ուստի կանայք
չեն կարող վրեժ լուծել:Այս ամենը ցույց է տալիս,որ Սառայի միտքը զբաղված էր
վրեժ լուծելու գաղափարով:Նա ամուսնու հետ էր կապում վրեժ լուծելու
հույսը:Սառայի համար ճակատագրական է դառնում Թուսյանի հետ
հանդիպումը:Նրա կյանքը կարծես խաղաղվել էր ամուսնությունից հետո
,երեխայի էր սպասում,բայց Թուսյանը կրկին տակնուվրա է անում Սառայի
հոգին:Նա ամուսնուն գիշերով ուղարկում է Թուսյանին սպանելու:Խռովահույզ
Սառայի համար վճռական է դառնում Միքայելի անզգույշ արտահայտությունը,
ասելով՝թե Գարեգինը անսահման բարի է,ճանճ անգամ չի կարող սպանել և
վերջիվերջո կկործանի բոլորին:Սառան Գարեգինին համարում է անընդունակ
սիրելու:Այստեղից էլ սկիզբ է առնում նրա արհամարանքը Գարեգինի
հանդեպ:Նրա կարծիքով Գարեգինը<<…գորտի արյունով,բութ
զգացումներով,անձնական պատվասիրության մասին ոչ մի հասկացողություն
չունեցող և անդադար իր կաշվի մասին մտածող>> մարդ է: Սառայի վրդովմունքի
հաջորդ պատճառը հասարակության վերաբերմունքն է:Սառան ըմբոսանում է
շրջապատի մարդկանց,որ իրեն մեղավոր են համարում:<<Եվ Դուք

5
համարձակվում եք ասել ինձ ,ինձ,որ ոտքից գլուխ անիրավության մի զոհ եմ և
շուրջս համակ հանցավորներ եմ տեսնում:Ես հանցավո՛ր,ե՛ս,և ոչ այն սրիկան,որ
խորտակեց իմ մատաղ կյանքը,և ոչ Դուք,այո՛,Դու՛ք,պարոն,որ օթևան եք տվել
նրան Ձեր հաևկի տակ,և ոչ այն հասարակությունը,որ հանդուրժում է իր մեջ
այդպիսի սրիկաների գոյությունը>>,-վրդովված ասում է Սառան:

ՌՈՒԲԵՆ ԹՈՒՍՅԱՆ: Ռուբեն Թուսյանը պորտաբույծ,աննպատակ կյանք վարող


մի անձնավորություն է:Հոր փողերը վատնելով՝նա շվայտ կյանք է վարում
մայրաքաղաքում՝հավերժ ուսանողի կարգավիճակով:<<Այս գլխարկն էլ,որ
տեսնում ես,շատ վաղուց է հրաժարական տվել ինձնից,բայց հիմա,ոև տուն եմ
գնում,առել,գլխիս եմ դրել,որ հորս ցույց տամ,թե դեռ ուսանող եմ,թե չէ՝էլ մի քոռ
կոպեկ էլ չի ուղարկի,որ աչքս կոխեմ>>,-ասում է նա: Նա ուսումնասիրում
է,ինչպես ինքն է
ասում՝<<էրոտիկականը,կոնծաբանականը,կարտյոժնիկականը,թատերական-
ցիրկային կուլիսականը>>և այլն:Նար-Դոսը նրա մասին ասում է.<<Ցինիկի պես
անկեղծ էր,լրբի պես համարձակ և երեխայի պես անփույթ>>: Նրա նշանաբանը
պահի թելադրանքով ապրելն է,նրա համար գոյություն չունի ապագայի
խնդիրը.<<Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը>>,-ասում է
նա: Նա,սխալ հասկանալով էպիկուրյան ուսմունքը,դարձրել է իր կյանքի
սկզբունքը:Նա կյանքը պատկերացնում է <<հաճոյական րոպեների մի շարահար
շղթա>>: Թուսյանի համար Սառան եղել է այդ րոպեական հաճույքներից մեկը,որ
մոռացվել էր:Նա իրեն մեղավոր չի համարում.<<Ես մեղավոր չե՛մ,ես մեղավոր
չե՛մ:Չե՛մ,չե՛մ,չե՛մ…Աշխարհիս երեսին արդար ու մեղավոր չկա,չկա՛,քեզ ասում
եմ,և մարդ ամեն բան,լավն էլ,վատն էլ անում է բնության
թելադրանքով>>:Թուսյանն ունի նաև լավ հատկանիշներ:Նա չի ստում և ոչ էլ
վախկոտ է:Նա իր արարքները չի կատարում ուրիշներին վնասելու
մտադրությամբ,նա չունի իր մեղքերի ու ստորության գիտակցությունը:Նրա
համար ամեն բան թույլատրելի է.<<Ապացուցիր,համոզիր ինձ,որ ես այդչափ
մեղավոր եմ,որ ես մահացու հանցանք եմ գործել,և կտեսնես,որ իմ դատաստանը
ինքս իմ ձեռքով կկտրեմ>>,-ասում է նա:

ԳԱՐԵԳԻՆ ՍԻՍԱԿՅԱՆ: Գարեգին Սիսակյանը շուտ ոգևորվորղ,բարի,թույլ


բնավորություն ունեցող անձնավորություն է: Նա հենց առաջին անգամ տեսնելիս
սիրահարվում է Սառային: Գարեգինն այնպես է սիրահարվում Սառային,որ չի էլ

6
մտածում,թե ինչու է Սառան այդպես կոպիտ ու սառը: Նա իրեն երջանիկ է
համարում ոչ թե,որ Սառան սիրում է իրեն,այլ որ այդ գեղեցկուհին իր կինն է:
Գրողի կարծիքով՝Գարեգինին ո՛չ Սառան,ո՛չ էլ ուրիշ կին չի կարող սիրել
իրական կանացի սիրով,որովհետև Գարեգինը չուներ տղամարդուն բնորոշ
կամքի ուժ:Դպրոցն ավարտելուց հետո Գարեգինն ուներ զինվորական կրթություն
ստանալու հնարավորություն և նույնիսկ այդպիսի փորձ է անում,բայց շուտով
հրաժարվում է այդ մտքից,որովհետև զինվորականը պետք է սպանել
կարողանար,իսկ Գարեգինը դա չէր կարող անել:Եվ ահա Սառան ստիպում էր
նրան՝սպանել Թուսյանին:Նա չի կարող սպանել, որովհետև չի ճանաչում
Թուսյանին և նրա դեմ ոխ չունի և ընդհանրապես դեմ է
սպանությանը,որովհետև վախի ու անկարողության զգացումը նրա մեջ
սպանել էին տղամարդկային պատվի զգացումը:

7
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
<<Սպանված աղավնին>>վիպակը Նար-Դոսի հանճարեղ գործերից մեկն է: Իր
կերտած հերոսներից յուրաքանչյուրին Նար-Դոսը ներկայացրել է յուրահատուկ
ձևով:Վարպետորեն թափանցելով հերոսների հոգեկան աշխարհը՝նա
հայտնաբերել է հերոսների հոգու ամենանուրբ շարժումները:Ընդհանուր առմամբ
հեղինակը ստեղծել է գեղարվեստական առումով հաջողված ու հուզիչ
կերպարներ:Իմ կարծիքով վիպակի սյուժեն շատ արդիական է:Մեր օրերում
հասարակութունը սխալներ կատարելու համար նույնպես երկու սեռերի միջից
դատապարտում ու մեղադրում է աղջական՝չներթափացելով դեպքի
մանրամասների մեջ:Վիպակի սյուժեում Թուսյանը կատարում էր արարքներ և չէր
մտածում դրանց հետևանքների մասին,իսկ այդ արարքի համար պատասխան է
տալիս Սառան՝սպանելով սեփական զավակին:Սառան վախենում էր
հասարակության կարծիքից:Հասարակությունը կքարկոծեր նրան իր արարքի
համար: Նա սիրում էր Թուսյանին և չէր էլ կարծում,որ Թուսյանը իրեն կխաբի:Իմ
կարծիքով Սառան չպիտի սպաներ երեխային:Նա պիտի մեծացներ
երեխային՝չմտածելով հասարակության կարծիքի մասին:Հասարակությունը
պիտի մեղադրեր Թուսյանին:Թուսյանի անպատասխանատու արարքի
պատճառով կործանվեց Սառայի ու նաև Գարեգինի կյանքը:Ե այս վիպակից
եզրակացրի,որ հասարակությունը իրավունք չունի խառնվելու ուրիշի
կյանքին,չպիտի մեղադրի մարդկանց իրենց արարքների համար,որովհետև
չգիտի,թե վաղը ինքը ինչ վիճակում կհայտնվի և ինչպես կվարվի տվյալ
իրավիճակում:

8
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականության 11-րդ դասարանի


դասագիրք,Ժ.Քալանթարյան,Դ.Գասպարյան………………Երևան 2010

Hy.wikipedia.org

You might also like