Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 19

Նախադպրոցականի տագնապայնության մակարդակի փորձարարական

ուսումնասիրությունը մանկապարտեզում

Գոյություն ունեն նախադպրոցական երեխաների


տագնապայնության մակարդակի որոշման տարբեր հետազոտություններ և
մեթոդներ, որոնք օգնում են պարզել երեխայի մոտ տագնապայնության
աստիճանը: Մեր հետազոտության նպատակը նախադպրոցական տարիքի
երեխաների մոտ տագնապայնության մակարդակի և հնարավոր շտկման
միջոցների հնարավորությունների բացահայտումը:
Հետազոտությունն իրականացվել է Երևանի Աջափնյակ վարչական
շրջանի համար 43 մանկապարտեզում՝ 4-5 տարեկան 46
նախադպրոցականների շրջանում՝ մանկապարտեզի հոգեբանի
անմիջական մասնակցությամբ: Ելնելով մեր հետազոտության հիմնական
վարկածից, որ անբարենպաստ գործոնների ազդեցության տակ կարող են
առաջանալ ոչ ադեկվատ հուզական խանգարումներ, փորձել ենք
համապատասխան հետազոտական մեթոդիկաների միջոցով բացահայտել
ուսումնասիրվող խմբում երեխաների տագնապայնության մակարդակը և
առաջարկել իրավիճակի շտկման միջոցներ՝ տագնապայնության
մակարդակի նվազեցման համար:
Հետազոտությունը բաղկացած է երեք փուլից:
Առաջին փուլ՝ մեթոդների ընտրություն, ավագ նախասպրոցական
երեխաների վախերի, տագնապայնության և ագրեսիայի նախնական
հոգեբանական ախտորոշում,
երկրորդ փուլ՝ փորձարարական խմբերի ձևավորում նկարների և
խաղերի օգնությամբ ախտորոշման արդյունքներով,
երրորդ փուլ՝ վերահսկիչ հոգեբանական ախտորոշում:
Հետազոտության իրականացման ընթացքում օգտագործվել են
հետևյալ հոգեախտորոշիչ գործիքները՝
- տագնապայնության մակարդակի բացահայտման համար կիրառվել է
Ռ. Թեմփլի, Մ. Դորկի և Վ. Ամենի՝ տագնապայնության պրոյեկտային
թեստը1, որը հնարավորություն է տալիս որոշել երեխայի
տագնապայնության ընդհանուր մակարդակը,

1
Тест тревожности (Р.Тэммл, М.Дорки, В.Амен) / Дерманова И.Б. Диагностика
эмоционально-нравственного развития – СПб., 2002. С.19-28
- ծնողների անկետավորման օգնությամբ բացահայտվել են երեխաների
վարքային խանգարումները /տագնապ և ագրեսիվություն/՝ Գ.
Լավրիենտևի և Տ. Տիտարենկոյի մշակած անկետայի միջոցով,
- Մանկական ապերցեպտիվ թեստ (ՍԱԹ),
- Պրոյեկտիվ մեթոդիկա «Խաղասենյակ»:
Առաջին փուլը վերաբերվում է երեխաների տագնապայնության
բացահայտմանը և իրականացվում է հոգեբանական ախտորոշում
ընտրված մեթոդիկաների օգնությամբ: Այս մեթոդիկայի նպատակը երեխայի
տագնապայնության մակարդակի բացահայտումն է: Մեթոդիկան
նախատեսված է ավագ նախադպրոցական երեխաների համար, իսկ
տագնապայնության մակարդակը վկայում է սոցիալական իրավիճակների
նկատմամբ երեխաների զգացմունքային հարմարվողականության
մակարդակի մասին, ցույց տալիս որոշակի իրավիճակի նկատմամբ
երեխայի վերաբերմունքը, անուղղակի տեղեկատվություն տալիս երեխայի
փոխհարաբերությունների մասին հասակակիցների, ընտանիքում
մեծահասակների և կոլեկտիվի հետ: Այսինքն մեթոդիկան հնարավորություն
է տալիս բացահայտել այլ անձանց հետ հարաբերություններում երեխայի
համար տիպիկ կենսական իրավիճակների նկատմամբ
տագնապայնությունը, որտեղ անձի համապատասխան որակները առավել
շատ են արտահայտվում:
Պրոյեկտիվ մեթոդիկաների շարքում ամենատարածվածներից է
մանկական ապերցեպտիվ թեստը, որը ստեղծվել է Լ. Բելլակի կողմից։
Թեստն ընդգրկում է 10 սև-սպիտակ քարտեր։ Սաթ-ը անցկացման համար
նախատեսված է 30-40 րոպե։ Այս թեստը հնարավորություն է տալիս
բացահայտել՝
•առաջատար կարիքներն ու դրդապատճառները
• երեխայի հարաբերությունները ծնողների հետ (այդ թվում, ծնողները
ինչպիսի ամուսնական զույգը են)
• մասնավորապես երեխայի հարաբերությունը եղբոր կամ քրոջ հետ
• պաշտպանական մեխանիզմներ, ինչպես նաև ներքին
հակամարտությունները • ագրեսիվ երևակայություննեը,
մտավախությունները, ֆոբիաներ, անհանգստություն հետ կապված
իրավիճակներում վրդովմունք
• դինամիկ և կառուցվածքային բնութագիրը երեխայի վարքագիծը
հասակակիցների հետ:
Թեսթը սկսելուց առաջ երեխային պետք է նախապատրաստել, որ խաղ է
խաղալու, որի ընթացքում նրան նկարներ են ցույց տալու: Երեխան պետք է
պատմի, թե նկարում որ կենդանին է պատկերված, ինչ է անում:
հենց այս ընթացքում էլ երեխան իր պատմությունը պրոյեկտում և
ստեղծում է՝ ելնելով իր ընտանեկան առանձնահատկություններից: Նա
ներկայացնելու ընթացքում ենթագիտակցաբար խոսում է իր ընտանիքի
անդամների մասին՝ նրանց ասոցացնելով նկարների պատկերների հետ:
Այս ընթացքում էլ արտահայտվում են երեխայի վախերը,տագնապները,
խանդը, ծնողների վերաբերմունքը երեխայի հանդեպ, իր հարաբերությունը
քրոջ և եղբոր հետ:
Հնարավոր է, որ երեխան հրաժարվի պատմել: Նրան պետք չէ ստիպել:
Հարկավոր ՝է ավելի ուշ փորձել: Երբ երեխան կցանկանա մասնակցել՝
նկարները պխետք է ցույց տալ հստակ հերթականությամբ: Պատմելու
ժամանակ պետք է խրախուսել երեխային, հարցեր տալ, օգնել: Երեխայի
ժեստերը, հուզական վիճակը և պատասխանները պետք է գրառել՝ վերջում
վերլուծելով ստացված արդյունքները:
Հոգեախտորոշիչ նյութը իրենից ներկայացնում է 14 նկարների շարք
/8.5*11 սմ, տես հավելված 1/, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է
երեխայի կյանքի համար որևէ տիպիկ իրավիճակ, յուրաքանչյուր նկար
երկու տարբերակ ունի՝ աղջկա /նկարում աղջիկ երեխա է պատկերված/, և
տղայի:
Նկարների երկիմաստությունը նպատակային ծանրաբեռնվածություն
ունի: Թե երեխան ինչ իմաստ է տալիս հենց այդ նկարին, մատնանշում է
նրան բնորոշ հոգեբանական վիճակը կյանքի նման իրավիճակում:
ՀԻմնական իմաստը կայանում է նրանում, որ այս նկարների վրա
պատկերված չէ երեխայի դեմքը, միայն տրված է գլխի ուրվագիծը,
յուրաքանչյուր նկարի հետ կան երկու գլխի պատկերներ, որոնք չափերով
համապատասխանում են նկարի գլխի ուրվագծին: Լրացուցիչ նկարներից
մեկի վրա պատկերված է երեխայի ժպտացող դեմք, մյուսի վրա՝ տխուր:
Թեստն անցկացվում է առանձին սենյակում: Նկարները երեխային ցույց
են տրվում հստակ հերթականությամբ: Երեխային նկարը ցույց տալով՝
հետազոտություն անցկացող մասնագետը համապատասխան ցուցումներ է
տալիս: Նախ կարևոր է երեխային բացատրել, որ այստեղ չկան ճիշտ և
սխալ պատասխաններ, ամեն մեկը որոշում է այն, ինչ ինքն է ուզում: Պետք է
հետևել, որ այլ երեխաները չհուշեն թեստին մասնակցող երեխային: Չի
կարելի երեխային բացատրել, թե ինչ է տեղի ունենում պատկերված նկարի
վրա, չի կարելի է «մղել» պատասխանին: Կարելի է ժամանակ առ ժամանակ
խնդրել երեխային, որ ուշադիր նայի, թե ինչ է տեղի ունենում նկարի վրա:
Ցուցումներ:
1. Փոքր երեխաներների հետ խաղ, «ի՞նչ ես կարծում, ինչպիսին պետք
է լինի երեխայի դեմքը՝ ուրախ թե տխուր»:
2. երեխա և նորածնի հետ մայրիկ,
3. ագրեսիայի օբյեկտ,
4. հագնվել
5. ավագ երեխաների հետ խաղ,
6. մենակության մեջ դրված է քնելու,
7. լվացվել,
8. նախատինք,
9. անտեսել երեխային,
10. ագրեսիվ հարձակում,
11. խաղալիքների հավաքել,
12. մեկուսացում,
13. ծնողների հետ երեխա,
14. մենակ սնվել:
«Նայիր, նկարիչը նկարել է այս պատկերները, բայց դեմքերը մոռացել է
նկարել, նայիր, թե ինչ է այստեղ կատարվում և ասա /կամ ցույց տուր/,
ինչպիսին ես պատկերացնում նրա դեմքը՝ ուրախ թե տխուր: Երեխայի
պատասխանները գրառվում են պատասխանների բլանկում:
Երեխաները պարտադիր չէ, որ բացատրեն, թե իչու են ընտրում այս
կամ այն դեմքը: Նույնիսկ եթե երեխան ընտրում է ուրախ դեմքը այն նկարի
համար, որտեղ երեխայի վրա աթոռ են թափահարում, պետք չէ որևէ բան
ասել:
Երեխաների պատասխանները ներմուծվում են հարցման
արձանագրության մեջ, վերջում դրանք ենթարկվում են որակական և
քանակական վերլուծության:
Արձանագրության նմուշ՝
անուն՝ Հասմիկ Վարդանյան, տարիքը՝ 5 տարեկան, ամսաթիվ՝ 15.01.17
թ
նկար Երեխայի դատողություն Ընտրություն
Ուրախ տխուր
1. Փոքր երեխաներների հետ խաղ, Հոգնել է խաղալուց +
2. երեխա և նորածնի հետ մայրիկ, Զբոսնում է մայրիկի հետ, սիրում եմ զբոսնել +
մայրիկիս հետ,
3. ագրեսիայի օբյեկտ, Ուզում է նրան աթոռով խփել, նա տխուր դեմք +
ունի,
4. հագնվել Նա պետք է հագնվի, որ գնա զբոսնելու +
5. ավագ երեխաների հետ խաղ, Քանի որ նա երեխաներ ունի, +
6. մենակության մեջ դրված է Ես միշտ իմ խաղալիքին վերցնում եմ հետս +
քնելու, քնելու
7. լվացվել, Քանի որ նա լվացվում է +
8. նախատինք, Մայրիկն ուզում է հեռանալ նրանից +
9. անտեսել երեխային, Քանի որ այստեղ երեխա է +
10. ագրեսիվ հրաձակում, Քանի որ ինչ-որ մեկը իր խաղալիքն է խլում +
11. խաղալիքների հավաքել, Մայրիկն ստիպում է, ինս նա չի ուզում +
12. մեկուսացում, Նրանք չեն ուզում իր հետ խաղալ +
13. ծնողների հետ երեխա, Մայրիկն ու հայրիկը զբոսնում են նրա հետ +
14. մենակ սնվել: Կաթ է խմում, ես էլ սիրում կաթ խմել +
Վերլուծություն

Արձանագրությունների տվյալների հիման վրա բացահայտվում է


երեխայի տագնապայնության մակարդակը /ՏՄ/, որը հավասար է
բացասական ընտրությունների քանակի հարաբերակցությանը նկարների
ընդհանուր քանակին՝

բացասական ընտրությունների քանակ


ՏՄ= х100%
14
Տագնապայնության ինդեքսի մակարդակից կախված՝ երեխաները
բաժանվում են երեք խմբի՝
ա. տագնապայնության բարձր մակարդակ(ՏՄ 50%-ից բարձր),
բ. տագնապայնության միջին մակարդակ(ՏՄ 20-50%),
գ. տագնապայնության ցածր մակարդակ(ՏՄ 0-20%):
Որակական վերլուծություն: Երեխայի յուրաքանչյուր պատասխան
առանձին վերլուծվում է: Եզրակացություններ են արվում տվյալ կամ
նմանատիպ իրավիճակում երեխայի փորձի վերաբերյալ: Հատկապես
պրոյեկտային մեծ նշանակություն ունեն 4, 6 և 14 համարի նկարները, այս
դեպքերում բացասական ընտրություն կատարած երեխաները ամենից
հաճախ ունենում են բարձր ՏՄ: 2, 7 և 11 նկարները բացասական ընտրած
երեխաները առավել հավանական է, որ ունեն բարձր կամ միջին ՏՄ:
Դիտարկենք տագնապայնության բացահայտված մակարդակների
հարաբերակցությունը՝
կապույտ՝ բարձր
տագնապ.
կարմիր՝ միջին
տագնապ.
կանաչ՝ ցածր
տագնապ.

Որպես կանոն, տագնապայնության առավել բարձր մակարդակն


արտահայտվում է երեխա-երեխա իրավիճակները մոդելավորող
պատկերներում՝ փոքր երեխաների հետ խաղ, ագրեսիայի օբյեկտ, ավագ
երեխաների հետ խաղ, ագրեսիվ հարձակում և առօրյա գործողությունները
պատկերող իրավիճակներում՝ հագնվել, լվացվել, մենակ քնել և այլն:
Անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ
հետազոտությանը մասնակցած 46 երեխաներից 18-ը բարձր ՏՄ ունեն,
տագնապայնության միջին մակարդակ՝ 16-ը և ցածր՝ 12 երեխա:
Երեխաները հիմնականում տագնապ են զգում՝ կապված սթրեսային
իրավիճակների հետ /քնեցնել, մեծահասակների պահանջների հստակ
կատարում, այլ երեխաների կողմից ագրեսիա և այլն/:
Հետազոտության ընթացքում տագնապայնության բարձր մակարդակ
ունեցող երեխաները ցուցաբերում էին անհանգստություն,
պատասխանների մեջ անվստահություն: Նրանց հետաքրքրում էր, թե այլ
երեխաները ինչ պատասխան են տվել, նյարդային բնույթի բացասական
սովորություններ էին դրսևորում / եղունգները կրծել, ոտքն օրորել, շուրթերը
կրծել և այլն/:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ անբարենպաստ գործոնների
շրջանակում մեծացող երեխաների վախերը քանակապես ավելի շատ են և
նրանց մոտ առկա է տագնապայնության ավելի բարձր մակարդակ, քան
նրանց առողջ հասակակիցների մոտ: Զարգացման անբարենպաստ
գործոնները հանգեցնում են նախորդ տարիքային փուլերի վախերի
պահպանմանը և կայունացմանը:
տագնապայնության
ցածր մակարդակ 25 %

տագնապայնության
միջին մակարդակ 35
%

տագնապայնության
բարձր մակարդակ 40
%

Այսպիսով, հետազոտության արդյունքում ստացված տվյալները


ապացուցում են առաջադրված վարկածը: Այդ մասին են վկայում
փորձարարական խմբում տագնապայնության մակարդակի տոկոսային
հարաբերությունների ավելի բարձր ցուցանիշները:
Երեխաների հետ հոգեբանի աշխատանքին զուգահեռ աշխատանք է
տարվել նաև ծնողների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի
ծնողից, ոչ ոք այնքան լավ չի ճանաչում երեխային: Հետևաբար երեխաների
տագնապայնության մակարդակի հստակեցման համար կիրառվել է նաև
«Երեխայի տագնապայնության բացահայտման հարցաթերթիկը»
/Տիտորենկո, Լավրենտև/՝ ծնողներին հարցման միջոցով:
Բովանդակությունն հետևյալն է, ծնողը կարդում է հարցը, եթե այն
համապատասխանում է իր երեխային, + է դնում, եթե ոչ՝ -:
Տագնապայնության հատկանիշները՝
1. երկար չի կարող աշխատել առանց հոգնելու,
2. դժվար է կենտրոնանում ինչ-որ բանի վրա,
3. ցանկացած առաջադրանք մեծ անհանգստություն է պատճառում,
4. առաջադրանքները կատարելիս շատ լարված և կաշկանդված է,
5. մյուսներից հաճախ է շփոթվում,
6. հաճախ է խոսում լարված իրավիճակների մասին,
7. անծանոթ միջավայրում կարմրում է,
8. բողոքում է սարսափելի երազներից,
9. ձեռքերը սովորաբար սառն են ու խոնավ,
10. հաճախ է պատահում փորկապություն և փորլուծություն,
11. ուժեղ քրտնում է, երբ լարվում է,
12. վատ ախորժակ ունի,
13. անհանգիստ է քնում,
14. վախկոտ է, շատ բաներ կարող են սարսափ առաջացնել նրա մոտ,
15. անհանգիստ է, շուտ է հուզվում,
16. հաճախ չի կարողանում զսպել արցունքները,
17. վատ է տանում սպասումը,
18. չի սիրում նոր գործ սկսել,
19. անվստահ է,
20. վախենում է դժվարություններից:
Տվյալների մշակում:
Գումարվում են +-ները՝ տագնապայնության ընդհանուր մակարդակը
որոշելու համար: Եթե անկետայի համաձայն դրանք 15-20 են, դա վկայում է
տագնապայնության բարձր մակարդակի մասին, 7-14-ը՝ միջին և 1-6-ը՝ ցածր
տագնապայնության մասին:
Հետազոտությունների արդյունքների ընդհանրացումը հնարավորություն է
տալիս ասելու, որ երեխաների մոտ կեսը տագնապայնության բարձր
մակարդակ ունեն, 35 տոկոսը՝ միջին, և միայն 25 տոկոսը՝ ցածր:
Հետազոտության արդյունքում բացահայտվեցին տագնապայնության
բարձր մակարդակ ունեցող 18 երեխա, որոնց հետ պետք է շարունակել
հոգեշտկողական աշխատանքները տարբեր թերապիաների և ընտանիքի
հետ համագործակցության արդյունքում:
Այնուամենայնիվ, ընդհանուր հետազոտության արդյունքները վկայում են,
որ բարդություններ ունենում են գրեթե բոլոր երեխաները, որը ուղեկցվում է
տագնապայնությամբ, սակայն երեխաների մի մասը դա հաղթահարում է
ազատ խաղերի, զբոսանքների միջոցով.
Աշխատանք 4 տարեկան Վահեի մայրիկի հետ:
1. երկար չի կարող աշխատել առանց +
հոգնելու,
2. դժվար է կենտրոնանում ինչ-որ բանի վրա, +
3. ցանկացած առաջադրանք մեծ +
անհանգստություն է պատճառում,
4. առաջադրանքները կատարելիս շատ +
լարված և կաշկանդված է,
5. մյուսներից հաճախ է շփոթվում, +
6. հաճախ է խոսում լարված իրավիճակների +
մասին,
7. անծանոթ միջավայրում կարմրում է, -
8. բողոքում է սարսափելի երազներից, -
9. ձեռքերը սովորաբար սառն են ու խոնավ, +
10. հաճախ է պատահում փորկապություն և +
փորլուծություն,
11. ուժեղ քրտնում է, երբ լարվում է, -
12. վատ ախորժակ ունի, +
13. անհանգիստ է քնում, +
14. վախկոտ է, շատ բաներ կարող են սարսափ +
առաջացնել նրա մոտ,
15. անհանգիստ է, շուտ է հուզվում, +
16. հաճախ չի կարողանում զսպել +
արցունքները,
17. վատ է տանում սպասումը, +
18. չի սիրում նոր գործ սկսել, -
19. անվստահ է, +
20. վախենում է դժվարություններից: +
Ստացված 16 +-ներով կարող ենք ասել, որ ըստ ծնողի՝ Վահեի մոտ
տագնապայնության բարձր աստիճան է առկա:
Տագնապայնության բարձր մակարդակ ունեցող երեխաների
շտկողական մեթոդներից կարելի է կիրառել կորեկցիոն խաղեր,
արտթերապիա, դեսենսիբիիզացիա, ռելակսացիա և այլն:
«Խաղասենյակ» հետազոտության նպատակը 5-7 տարեկան
երեխաների խաղային գործունեության ընթացքում շփման
առաձնահատկությունների հայտնաբերումն է:
Մանկավարժը կամ հոգեբանը հրահանգ է տալիս երեխային.
Պատկերացրեք, որ ձեզ մոտեցել է հրաշագործը և հրավիրել է իր
դղյակ: Այդ դղյակում կա կախարդական սենյակ, որտեղ կան բոլոր խաղերը,
աշխարհի բոլոր խաղալիքները: Դու կարող ես մտնել այդ սենյակ և անել
ամեն ինչ, ինչ որ ցանկանաս, բայց կա երկու պայման: Դու այնպեղ պետք է
գնաս ոչ մենակ: Վերցրու քեզ հետ երկու հոգու, ում կցանկանաս, և ինչ որ
դուք կանեք այդտեղ առաջարկելու ես դու ինքդ: Հետո երեխային հարցնում
են. «ում կվերցնես քեզ հետ»: Եթե երեխան երեխաների անուններ կտա,
օրինակ, «կվերցնեմ Անիին ու Կարենին», կարևոր է ճշտել, թե ինչ երեխաներ
են դրանք (մանկապարտեզի խմբի երեխաներ, հարևաններ, բարեկամներ,
ամառանոցի ծանոթներ և այլն), ինչ տարիքի են այդ երեխաները
(հասակակից, ավագ, կրտսեր): Դրանից հետո երեխային ասում են. «Ահա
դու եկել ես կախարդական սենյակ, ինչ կառաջարկես այնտեղ անելու»:
Երեխայի պատասխանից հետո (օրինակ, «մեքենաներով խաղալ») հետևում
է ճշտել, թե ինչպես կանցնի խաղը, ինչ են այդտեղ անելու երեխաները:
Հետո փորձարկողը շարունակում է. «լավ, բոլորը խաղացին, իսկ հետո
ասացին, որ այդ խաղը իրենց ձանձրացրել է և որ իրենք այդ խաղը չեն
խաղալու: Հետո դու ի՞նչ կառաջարկես»:
Քննարկվում է երեխայի երկրորդ առաջադրանքը, որից հետո
մեծահասակը խնդրում է առաջարկել էլի ինչ որ բան անել: Այն բանից հետո,
երբ երեխան կատարեց երրորդ առաջարկը, նրան ասում են. «դու
առաջարկեցիր, բայց երեխաները չեն ուզում այդպես խաղալ: Ի՞նչ ես անելու
դու»:
Վերջում երեխային անհրաժեշտ է ասել, որ ինքը ամեն ինչ շատ լավ է
մտածել և հրաշագործը նորից կհրավիրի իր դղյակ: Այս մեթոդիկայի
օգտագործումից ստացված տվյալների վերլուծությունից հոգեբանը կարող է
պատկերացում կազմել և հարուստ տվյալներ հավաքել երեխայի
ագրեսիվության կամ երկչոտության, նախաձեռնողականության և
պասիվության, երեխայի և ընտանիքի անդամների միջև
հարաբերությունների մասին: Դրան նպաստում են ոչ միայն բուն հարցերը,
այլ բազում օժանդակ ցուցանիշներ՝ երեխայի դիրքը,
նախաձեռնողականությունը, ձայնի տոնը,
հոգեբանը հգստալկ պատըկերցում է կազմում, թե որ երեխան է
առավել նախաձեռնող, ինչպիսին է նա շփման ընթացքում, ունի արդյոք
հուզականության հետ կապված խնդիրներ թե ոչ:
Որպես կանոն, նախաձեռնող երեխաները խաղի ընթացքում իրենց
վրա են վերցնում գլխավոր դերը և շփման ընթացքում իշխող դեր են
գրավում: Ընդ որում, իշխելու հատկանիշները կարող են լինել, ինչպես
դրական, (երեխան բարի է, կողմնակից է առաջացած խնդիրները լուծել
կոնստրուկտիվ եղանակով, հաշվի առնել ուրիշների ցանկությունները և
կարծիքները և այլն) այնպես էլ բացասական (երեխան ավտորիտար է,
ցանկանում է ենթարկեցնել ցանկացած, հաճախ ոչ կոնստրուկտիվ
եղանակներով՝ գոռոցով, ֆիզիկական ուժ և այլն):
Իշխելու բնավորությունը ճշտվում է փորձարկողի կողմից մեթոդիկայի
օգտագործման վերջին էտապում: Խաղի ընթացքում ակտիվ դիրք
զբաղեցնող երեխաները շատ հաճախ մեծ ճանաչում են ունենում
հասակակիցների շրջանում՝ երբեմն նաև իշխելու բացասական միտումով
աչքի ընկնելով:
Ակտիվ երեխաները համատեղ խաղերի կազմակերպելու
կարողություն ունեն որը նախադպրոցականների անհատական էմոցիոնալ
նախընտրությունների վրա ազդող կարևոր հատկանիշներից մեկն է:
Մեկ-երկու խաղի տարբերակ առաջարկող երեխաները, որոնք միշտ
չէ, որ պատկերացնում են խաղի ընթացքը և դժվարանում կամ հրաժարվում
են բաշխել դերերը, շատ հաճախ իրական շփման մեջ քիչ ակտիվ են (նրանք,
որպես կանոն, հանդես չեն գալիս որպես խաղի ակտիվ կազմակերպիչ,
ընդամենը օժանդակում են խաղի ընթացքին, առաջարկություններ և
հստակեցումներ անում՝ կապված միայն իրենց կողմից ընդունված դերերի
հետ):
Այդպիսի երեխաները իրենց համար ընտրում են միջին նշանակության
դերեր (գլխավոր գործող անձանց օգնական և զբաղեցնում են միջանկյալ
դիրք): Խաղային համագործակցության այդպիսի հատկանիշներով
երեխաները սովորաբար հասակակիցների շրջանում մեծ համբավ չեն
վայելում, բայց և մեկուսացած չեն լինում, այսինքն խմբային
փոխհարաբերություններում զբաղեցնում են միջին դիրք: Երբ երեխաները
հրաժարվում են նախաձեռնություն ցուցաբերել («խաղալու բան չկա», «ինչ-
որ բոլորն են ուզում, ես էլ այն կխաղամ»), լավագույն դեպքում առաջարկում
են խաղի մեկ տարբերակ (օրինակ առաջին անգամ խաղալ մեքենաներով,
երկրորդ անգամ ուրիշ մեքենաներով և այլն), չեն կարողանում պատմել
խաղի իմաստը, կարելի է ենթադրել, որ իրական կյանքում նրանք
ներկայանում են որպես պասիվ մասնակից, որոնց հասնում են
երկրորդական, քիչ գրավիչ դերեր և շփման ընթացքում ենթարկվող դիրք են
գրավում:
Համագործակցության այդպիսի հատկությունները կարող են լինեն ոչ
բավարար խաղային ունակությունների հետևանք, ինչպես նաև
հասակակիցների կողմից բացասական վերաբերմունք: Այդ երկու
գործոնները սերտորեն միահյուսված են: Այսպիսով, երեխայի խաղային
ունակությունների ոչ բավարար ձևավորմամբ պայմանավորվում է այլ
երեխաների՝ նրա հետ համագործակցության ցանկության
բացակայությունը, հասակակիցների բացասական վերաբերմունքը , որն իր
հերքին արգելակում է նրանց զարգացումը:
Իրականացված հետազոտությունների արդյունքներով կարող ենք
ասել հետևյալը:
Տագնապայնության ցածր մակարդակ ունեցող երեխաների մոտ դուրս
բերվեցին ոչ այնքան ուժգին վախեր՝ ըստ մանկական ապերցեպտիվ
տեստի: 8 երեխայի մոտ տագնապայնությունը դրսևորվեց 10-րդ և 12-րդ
հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարեկիցների հետ շփմանն ու
համագործակցությանը: Մնացած 4-ի մոտ վախերը ըստ մանկական
ապերցեպտիվ տեստի՝ թույլ են:
Նշված խմբի երեխաների մոտ առկա տագնապային դրսևորումների
հիմքում ընկած պատճառները պարզ դարձան ինչպես տեստերի
անցկացման, այնպես էլ դրանց հաջորդող հարցազրույցի ժամանակ:
Երեխաների մոտ առկա էին որոշակի դժվարություններ
հասակակիցների հետ շփման մեջ: Դրսևորվում էր անինքնավստահություն,
սեփական անձի սահմանները պաշտպանելու թույլ կարողություն, ինչպես
նաև պարբերական ագրեսիվ վարք: Հարկ է նշել, որ ագրեսիվ վարքի
հիմքում էլ ընկած էր տարեկիցների հետ արդյունավետ ու կառուցողական
շփման բացը լրացնելու միտում: Իհարկե, ինքնադրսևորման այս ձևը միայն
խորացնում էր անջրպետը երեխայի և նրա հասակակիցների միջև,
ամրապնդում մենակության զգացումը, ինքնավստահության պակասը:
Այս խմբի երեխաների մոտ, սակայն, նման դրսևորումները այնքան էլ
հաճախ չեն: Այսինքն, ի հայտ են գալիս միայն կոնկրետ իրավիճակում, իսկ
մեծահասակների տեղին ու գրագետ միջամտությունը կարող է
համեմատաբար հեշտ ձևով իրավիճակի դրական հանգուցալուծմանը
բերել: Երեխաների մոտ առկա են նաև որոշակի տագնապային
դրսևորումներ՝ կապված իրենց վարքի տարբեր դրսևորումների նկատմամբ
ծնողի արձագանքի հետ, ինչը պարզվեց թեմատիկ ապերցեպտիվ թեստի
անցկացման ժամանակ:
Նշված պարագայում հոգեբանի միջամտությունը ուղղված կլինի
հետևյալ նպատակներին,
1. Բարձրացնել երեխայի ինքնավստահությունը
2. Զարգացնել շփման հմտությունները
3. Բարելավել ծնողական արձագանքները, առավել արդյունավետ
դարձնել ծնող-երեխա հարաբերությունները:

Տագնապայնության միջին մակարդակի ընդգծվածություն ունեցող


երեխաների մոտ առկա են նույն դրսևորումները, սակայն առավել
խորացված ձևով: Ավելի ընդգծված է անինքնավստահությունը: Երեխաները
ավելի դժվար ե ներգրավվում խմբային խաղերի մեջ, ընդգրկվելուց հետո էլ
կայուն ձևով չեն մասնակցում, փոքր պատճառով դադարեցնում են խաղը,
նեղվում են, փակվում իրենց մեջ, ավելի դժվար են տրվում մեծակասակների
տարբեր ներգործություններին: Այս երեխաները կամ ընդգծված ներամփոփ
են , կամ կոնֆլիկտային: Կոնֆլիկտ մի կողմից ի հայտ է գալիս շփման
հմտությունների ոչ բավարար զարգացվածությունից, մյուս կողմից արդյունք
է ներքին լարվածության, կուտակված բացասական հույզերի, որոնց
հիմնական պատճառներից մեկը տարեկիցների հետ շփվելու ցանկությունն
է հակադրության և արդյունավետ շփման անկարողության հետ համատեղ:
Մի փոքր ավելի խորացված պիտի լինեն խորհրդատվությունները
ծնողների հետ՝ կոչված բացահայտելու ինչպես երեխայի անհատական
առանձնահատկությունները, այնպես էլ ծնող-երեխա հարաբերությունների
առկա յուրահատկությունները, կառուցողական և ոչ կառուցողական ձևերը:
Տագնապայնության բարձր մակարդակ ունեցող երեխաների մոտ
նշված բոլոր խնդիրները ընդգծված են նկատելիորեն ավելի շատ:
Վերլուծությունը ցույց տվեց, որ այստեղ դեր են խաղում նաև երեխաների
անհատական առանձնահատկությունները, որոշ դեպքերում
անբարենպաստ ընտանիքը, նախկինում ընտանիքում տեղ գտած
հոգետրավմատիկ իրողությունները և այլն:
Առաջարկում ենք երեխաների տագնապայնության մակարդակի
նվազեցման համար աշխատել երեք հիմնական ուղղություններով՝
- ինքնագնահատականի բարձրացում,
- երեխային սովորեցնել իրեն առավել հուզող իրավիճակներում ինքն
իրեն կառավարելուն,
- մկանային լարվածությունը հանել:
Որպես տագնապայնության որոշակի մակարդակ ունեցող
երեխաների հոգեբանական շտկման միջոց, որն հնարավորություն է տալիս
միանգամից աշխատել երկու ուղղությամբ՝ ինքնագնահատականի
բարձրացման և մկանային լարվածության հանելու, առաջարկում ենք
արթթերապիան, որի շրջանակներում երեխաների համար առավել
օգտակար կարող է լինել ավազաթերապիան:
«Ավազի հետ խաղը երեխային հնարավորություն է տալիս ազատվել
հոգեբանական տրավմաներից` ֆանտազիաները տեղափոխելով դուրս`
ավազի հարթություն, և ձևավորելով կապի ու վերահսկողության
զգացողություն սեփական ներքին հակումների նկատմամբ: Չգիտակցված
հակումների, հատկապես ինքնության արքետիպի հետ կապի
հաստատումը և դրանց արտահայտումը սիմվոլիկ ձևով բավականաչափ
հեշտացնում են հոգեկանի առողջ գործառնությունը»: Ավազով խաղի
ժամանակ երեխան հնարավորություն ունի արտահայտել իր հուզական
ապրումները, նա ազատվում է վախերից, սարսափներից, բացասական
զգացողություններից, և նրա ապրած բացասական երևույթները չեն
վերածվում հոգեկան վնասների:
Նախ առաջինը՝ երեխայի մոտ զգալիորեն մեծանում է ինչ-որ նոր բան
բացահայտելու, ինքնուրույն փորձելու և աշխատելու ցանկությունը,
-զարգանում է «ձեռքով հետախուզության» հմտությունը,
-ավազի հետ խաղերում առավել ներդաշնակ և ինտենսիվ են զարգանում
բոլոր ճանաչողական գործառույթները՝ ընկալումը, ուշադրությունը,
հիշողությունը, մտածողությունը, ինչպես նաև խոսքն ու մոտորիկան,
-կատարելագործվում է առարկայախաղային գործունեությունը, որը
հետագայում նպաստում է երեխայի սյուժետա-դերային խաղերի և
հաղորդակցության հմտությունների զարգացմանը,
-ավազը, ինչպես և ջուրն, ընդունակ է «չեզոքացնել» բացասական
էներգիան, որն առավել ակնհայտ է «հատուկ երեխաների» դեպքում:
Ավազի հետ խաղը երեխաների համար ինքնարտահայտման միջոց է`
- ազատում է ներքին զգացմունքները և ակտիվացնում է հիշողությունը,
կապ է ստեղծում անգիտակցականի և գիտակցականի, ներքինի և
արտաքինի, հոգևորի և ֆիզիկականի միջև,
 երեխային ստեղծագործ է դարձնում,
 նպաստում է մի շարք հիվանդությունների բուժմանը,
 զարգացնում է երեխայի տարածական, մաթեմատիկական
մտածողությունը,
 վերացնում է վախերը, անհանգստությունները, բացասական հույզերը:
Այսպիսով, ավազաթերապիան հնարավորություն է երեխային
հանգստանալ, հանգստացնել ներքին բացասական հույզերը, ազատվել
ավելորդ էներգիայից, հանգստացնել և վերացնել չարտահայտված
տագնապներն և հույզերը: Այն միաժամանակ զարգացնում է մանր
մոտորիկան և օգնում է հաղթահարել բարդույթները:
Ավազաթերապիայի հիմնական առավելությունը նրանում է, որ
ավազը`
 օգնում է արտահայտել այն մտքերն ու ապրումները, որոնք դժվար է
ձևակերպել բառերով,
 ազատում է ստեղծագործական պոտենցիալը և ներքին ուժերը դժվար
իրավի-ճակի հաղթահարման համար,
 ակտիվացնում է հիշողությունը, վերադարձնում նախկին փորձին,
որպեսզի այն կրկին վերապրվի ու ազատագրվի,
 հնարավորություն է տալիս փորձելու նոր ձևով կառուցել
հարաբերւթյունները և լուծել կոնֆլիկտները,
 հնարավորություն է տալիս «տուժող»-ի դերից անցում կատարել
սեփական կյանքը «ստեղծող»-ի դերին2:
Ավազով խաղն առավել արդյունավետ է դառնում տարբեր
պարագաների և կերպարների ձևով խաղալիքների առկայության դեպքում:
Երեխայի կողմից ընտրված ցանկացած ֆիգուրա իրենից ներկայացնում է
որևէ կերպար, որը կարող է փոխազդել այլ հերոսների հետ: Երեխան ինքն է
հորինում, թե ինչ են նրանք խոսում, կամ ինչի մասին են մտածում: Նա
կարող է հրավիրել հոգեբանին կամ ծնողին` մասնակցելու խաղին և հանդես
գալու կերպարներից մեկի անունից: Բոլոր այս դեպքերում երեխան զգում է
իրեն իր փոքրիկ աշխարհի տերը և դրամայի ռեժիսորը: Այն, ինչը
նախկինում մանկական հոգու խորքում էր պահվում, դուրս է գալիս,
արտահայտվում. խաղի կերպարները շարժման մեջ են մտնում`
արտահայտելով երեխայի համար առավել ակտուալ հույզեր ու մտքեր:
Հաշվի առնելով ավազի զարգացնող և թերապևտիկ ազդեցությունը`
ծնողները կարող են հնարավորություն տալ և խրախուսել երեխաներին
խաղալ ավազով: Ծնողները ևս կարող են մասնակից լինել երեխաների
խաղին` նպաստելով իրենց և երեխաների «հոգու խնամքին» և առողջ
զարգացմանը:
Խաղը և նրա զգացմունքային թեման փոփոխվում են յունգյան
ավազաբուժության մեթոդով ուսուցված հոգեբանի կողմից ստեղծված
որոշակի միջավայրում: Միջավայրը հաճելի է, անվտանգ, իսկ ավազն ու
հատուկ ֆիգուրաները հնարավորություն են տալիս արտահայտել
ամենախորքայինը, ամենագաղտնին, ոտքերի տակ ամուր հող ստեղծել,
ամոքել խորը տրավման, տեսնել իր արտացոլանքը, ներքին
հավասարակշռություն ձեռք բերել: Խաղի խորհրդանշական սյուժեն և
ընտրված այս կամ այն ֆիգուրայի նշանակությունը օգնում են հոգեբանին
2
2. Грабенко Т.М., Зинкевич-Евстигнеева Т.Д. Коррекционные, развивающие и адаптирующие
игры. — СПб.: Детство-Пресс, 2002.
տեսնել գործընթացի դինամիկան, իսկ երեխային` զգալ, որ այն, ինչ նա
անում է ավազի վրա, կարևոր է և ինչ-որ մեկի կողմից նա «լսվել» է:
Ավազաբուժությունը նշանակվում է վարքի տարատեսակ խանգարումներ,
տագնապայնություն, վախեր և նմանատիպ այլ հուզական խանգարումների
դեպքում:
Ավազի վրա երեխայի հետ աշխատանք: : Աշխատանքը կատարվել է
տագնապայնության միջին մակարդակ ունեցող Մարինա Կարապետյանի
հետ, 5 տարեկան:
Ավազաբուժության սեանսի ընթացքում երեխային սկզբում
առաջարկվեց ընտրել տարբեր կաղապարները կամ ֆիգուրներ, որոնք
գրավում են նրա ուշադրությունը, և դրանցով կառուցել իր կոմպոզիցիան
ավազի վրա` տպելու, քանդակելու միջոցներով: Երեխան ընտրեց մի
փայտիկ ու ուղղանկյուն և սկսեց քանդակել՝ սկզբում բավականին
կաշկանդվելով և հետևելով հոգեբանի շարժումներին, որը, սակայն,
բացարձակ չեզոք դիրքում էր:
Երբ ավազե պատկերները պատրաստ էին, առաջարկվեց
անվանակոչել դրանք և դրանց մասին պատմություն պատմել:
Երեխան պատմեց, որ պատրաստած ուղղանկյունը գերեզման է,
որտեղ իր տատիկն է: Ընթացքում հնարավոր եղավ պարզել, որ երեխայի
մոտ տագնապայնության մակարդակը կապված է մահվան նկատմամբ
վախի հետ, ինչը մի քանի սեանսների ընթացքում աստիճանաբար
հաղթահարվեց, քանի որ 9-րդ սեանսի ժամանակ երեխան արդեն
պատկերեց արև և ձիուկ՝ մեկնաբանելով, որ սիրում է արևը և նա շատ լավն
է, իսկ ձիուկը իր ընկերն է, որի հետ նրանք խաղում են:
Այսպիսով, կարող ենք ասել, որ Մարիներ հետ աշխատանքում և
ընդհանրապես ավազաբուժության մեջ կարևոր է աշխատանքների շարքը:
Առաջին պատկերները սովորաբար արտահայտում են արտաքին
իրավիճակը, այն, ինչ տեղի է ունենում արտաքին իրականության մեջ 3:
Սակայն շուտով սկսեցին ի հայտ գալ այնպիսի պատկերներ, որոնք
մատնանշում են երեխայի ներքին խնդիրները:
Ինքնագնահատականի բարձրացման ուղղությամբ հետաքրքիր է
«ծաղկաթերթեր» խաղը: Ծնողը երեխայի սենյակում /դաստիարակը
մանկապարտեզում՝ երեխայի դարակում/ ստվարաթղթից ծաղիկ է սարքում,
և թեթիկների մեջ լրացնում երեխայի տվյալ օրվա ձեռքբերումները:
3
Штейнхард Л. Юнгианская песочная терапия. — СПб.: Питер, 2001. http://xn--d1aashiu.xn--
p1ai/arhiv/2013/2/pesochnica_OVZ.pdf
Օրվա վերջում ամփոփվում է և երեխան տեսնում է,թե որքան լավ բաներ
է արել:
Օրինակ: Խաղային այս մեթոդի կիրառումը Մարինա Կարապետյանի
հետ, 5 տարեկան:

ճիշտ է
պատաս
արագ
խանել
սովորե
դաստի
լ է երգը
արակի
հարցին
պլաստիլին
ՄԱՐԻՆ ից անտառ
է
Ա պատրաս
ինքնուր տել
ույն
հագնվել
է քնից խաղի
արթնա ընթացքու
մ դարձել է
նալուց առաջնոր
հետո և դ
ուղղել
անկողի
նը
Օրվա վերջում ամփոփելուց հետո երեխայի աչքերը փայլում են, թե
որքան դրական բաներ է կատաել և որ իրեն հաջողվել է դա անել: Առաջին
մեկ-երկու օրից հետո երեխան ինքն էր առաջարկում իր կատարած այս կամ
այն դրական երևույթը գրել իր ծաղկի վրա:
Գոյություն ունեն մի շարք ակտիվ և պասիվ ֆիզիկական շարժումներով
խաղեր, որոնք նպաստում են երեխայի մկանային լարվածությունը
հանելուն՝ դրանով իսկ նվազեցնելով տագնապայնության մակարդակը:
Մանկապարտեզում երեխաների հետ տագնապայնության
մակարդակը նվազեցնող և լարվածությունը հանող միշարք խաղեր են
կիրառվել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք:
«Նավ և քամի»: Խաղի նպատակը երեխաներին աշխուժացնելն է,
դրական լիցքեր հաղորդելը:
Ցուցումներ: Երեխաներ, պատկերացրեք, որ մեր նավակը լողում է
ալիքների վրա, ու հանկարծ կանգ է առնում: Եկեք օգնենք նրան լողալ և
օգնության կանչենք քամուն: Օդը ներշնչեք, ապա ուռացրեք այտերը, ապա
ուժեք փչեք: Տեսեք, մենք քամուն օգնեցինք, և նավակը սկսեց շարժվել: Եկեք
էլի օգնենք քամուն, որ ավելի արագ գնա մեր նավակը:
Կարելի է փորձել 3-4 անգամ:
«Կույր պար»: Այս խաղի նկատակը միմյանց նկատմամբ վստահության
բարձրացումն է և ավելորդ լարվածության հանելը:
«Բաժանվում ենք զույգերի, մեկի աչքերը կապում ենք, նա մեր «կույրն»
է: Մյուսը դառնում է «տեսնող» և առաջնորդում «կույրին»: Այժմ բռնեք
միմյանց ձեռքերը և պարեք թեթև երաժշտության տակ: /1-2 րոպե/:
Այնուհետև փոխվում են դերերով: Օգնիր ընկերոջդ՝ կապել աչքերը»:
Որպես նախապատրաստական փուլ, կարելի է երեխաներին
զույգերով նստեցնել և խնդրել նրանց՝ կապել միմյանց աչքերը: Նա, ում
աչքերը բաց են, ձեռքերը շարոժւմ է երաժշտության տակ, իսկ աչքերը
կապածը փորձում է առանց ձեռքերը բաց թողնելու կրկնել նրա
շարժումները: Այնուհետև երեխաները փոխվում են դերերով: Եթե
տագնապային երեխան չի ուզում աչքերը կապել, պետք չէ պնդել:
Հարկավոր է հանգստացնել և շեշտել, որ նա առանց աչքերը կապելու էլ
կարող է մասնակցել:
Տագնապային իրավիճակների թուլացմանը զուգահեռ խաղը
աստիճանաբար կատարվում է ոչ թե նստած, այլ սենյակում շարժվելով:

Տագնապայնության մակարդակի նվազեցմանն ուղղված խաղերի


շարքում խաղացել ենք նաև «Թրթուր», «Փիղ և նապաստակ»,
«Կախարդական աթոռ» և այլն:
Վերջին պարապմունքների ընթացքում կրկին անցկացվել է Ամենի
թեստը՝ պարզելու համար երեխաների տագնապայնության մակարդակի
նվազեցման չափը փորձի ընթացքում և դրա արդյունքում:
Պարզ դարձավ, որ տագնապայնության մակարդակը գրեթե կիսով
չափ նվազել է ուսումնասիրվող երեխաների մոտ:
60
50
40
30
20
տագնապայնությունը
10 հետազոտության
սկզբում
0
տագնապայնությունը
ւն ւն
հետազոտության
յո յո ւն վերջում
թ յո
նու ու
թ թ
ա
յ յ ն ու
պ ա յն
ա պ ա
պ
գն գն
ա ա
տ
ա ա գն
ր տ ա
րձ ն տ
ջի ծր
բա ի
մ ցա

Եզրահանգում: Տագնապայնության բարձր մակարդակ ունեցող


երեխաների հետ շտկողական աշխատանքը կատարվում է երեք հիմնական
ուղղություններով՝ ինքնավստահության բարձացում, լարվածության
թուլացում և խաղաթերապևտիկ մեթոդներ, և ճիշտ և հետևողական
աշխատանքի շնորհիվ, որը ներառում է աշխատանք և երեխաների, և
ծնողների հետ, հնարավոր է զգալիորեն թուլացնել տագնապայնության
մակարդակը:

You might also like