Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 14

Տարածաչափության աքսիոմները

Աքսիոմ 1: Մի ուղղի վրա չընկած երեք կետերով անցնում է հարթություն ընդ որում միայն մեկը: (նկար 1)

𝑨; 𝑩; 𝑪 ∈ 𝜶
(նկար 1)
Աքսիոմ 2: Եթե ուղղի երկու կետերն ընկած են հարթության մեջ, ապա ուղղի բոլոր կետերն ընկած են այդ
հարթության մեջ: (նկար 2)
𝑨; 𝑩 ∈ 𝜶
𝑨; 𝑩 ∈ 𝒂| ⇒ 𝒂 ∈ 𝜶 (𝑪 ∈ 𝜶)
∀𝑪 ∈ 𝒂
(նկար 2)
Աքսիոմ 3: Եթե երկու հարթություններ ունեն ընդհանուր կետ, ապա նրանք ունեն ընդհանուր ուղիղ, որի
վրա ընկած են այդ հարթությունների բոլոր ընդհանուր կետերը: (նկար 3)

𝑨∈𝜶
| ⇒ ∃ 𝒂 այնպես, որ 𝑨 ∈ 𝒂; 𝜶 ∩ 𝜷 = 𝒂
𝑨∈𝜷

(նկար 3)
Որոշ հետևանքներ աքսիոմներից
Թեորեմ: Ուղղով և նրա վրա չնկած կետով անցնում է հարթություն, ընդ որում միայն մեկը: (նկար 4)

𝑴 ∉ 𝒂 ⇒ ∃! 𝜶 այնպես, որ 𝒂; 𝑴 ∈ 𝜶

(նկար 4)
Թեորեմ: Երկու հատվող ուղիղներով անցնում է հարթություն ընդ որում՝ միայն մեկը: (նկար 5)

𝒂 ∩ 𝒃 = 𝑴 ⇒ ∃! 𝜶 այնպես որ 𝒂; 𝒃 ∈ 𝜶

(նկար 5)
Ուղիղների ուղղի ու հարթության զուգահեռությունը
Սահմանում: Տարածության մեջ երկու ուղիղներ կոչվում են զուգահեռ, եթե նրանք ընկած են մի
հարթության մեջ և չեն հատվում: (նկար 6)

𝒂; 𝒃 ∈ 𝜶
|⇒𝒂∥𝒃
𝒂 − ն չի հատում 𝒃 − ն
(նկար 6)
Թեորեմ: Տարածության ցանկացած կետով, որն ընկած չէ տրված ուղղի վրա, անցնում է այդ ուղղին
զուգահեռ ուղիղ, ընդ որում միայն մեկը: (նկար 7)
𝑴 ∉ 𝒃 ⇒ ∃! 𝒂 ուղիղ այնպես, որ 𝑴 ∈ 𝒂; 𝒂 ∥ 𝒃

(նկար 7)
Երեք ուղիղների զուգահեռությունը
Լեմմ: Եթե երկու զուգահեռ ուղիղներից մեկը հատում է տրված հարթությունը, ապա մյուս ուղիղը ևս
հատում է այդ հարթությունը: (նկար 8)

𝒂∩𝜶=𝑴
|⇒𝒃∩𝜶=𝑵
𝒂∥𝒃

(նկար 8)
Թեորեմ: Եթե երկու ուղիղներ զուգահեռ են երրորդ ուղղին, ապա դրանք զուգահեռ են: (նկար 9)

𝒂∥𝒄
|⇒𝒂∥𝒃
𝒃∥𝒄
(նկար 9)
Ուղղի և հարթության զուգահեռությունը:
Սահմանում: Ուղիղը և հարթությունը կոչվում են զուգահեռ, եթե նրանք ընդհանուր կետեր չունեն:
Թեորեմ: Եթե տրված հարթության մեջ չընկած ուղիղը զուգահեռ է այդ հարթության մեջ ընկած որևէ ուղղի,
ապա այն զուգահեռ է տրված հարթությանը: (նկար 10)

𝒂∉𝜶
𝒃 ∈ 𝜶| ⇒ 𝒂 ∥ 𝜶
𝒂∥𝒃
(նկար 10)
Թեորեմ: Եթե հարթությունն անցնում է տրված ուղղով և հատում է մի ուրիշ հարթություն, որին զուգահեռ է
այդ ուղիղը, ապա հարթությունների հատման գիծը զուգահեռ է տրված ուղղին: (նկար 11)

𝒂∈𝜷
𝜶 ∩ 𝜷 = 𝒃| ⇒ 𝒂 ∥ 𝒃
𝒂∥𝜶

(նկար 11)
Թեորեմ: Եթե երկու զուգահեռ ուղիղներից մեկը զուգահեռ է տրված հարթությանը, ապա մյուս ուղիղը կամ
նույնպես զուգահեռ է այդ հարթությանը, կամ էլ ընկած է դրա մեջ:
Խաչվող ուղիղներ
Սահմանում: Երկու ուղիղներ կոչվում են խաչվող, եթե նրանք ընկած չեն մի հարթության մեջ:
Թեորեմ: Եթե երկու ուղիղներից մեկն ընկած է որևէ հարթության մեջ, իսկ մյուս ուղիղն այդ հարթությունը
հատում է առաջին ուղղի վրա չընկած կետում, ապա այդ ուղիղները խաչվող են: (նկար 12)

𝑨𝑩 ∈ 𝜶
𝑪𝑫 ∩ 𝜶 = 𝑪| ⇒ 𝑨𝑩-ն և 𝑪𝑫-ն խաչվող են:
𝑪 ∉ 𝑨𝑩

(նկար 12)
Թեորեմ: Երկու խաչվող ուղիղներից յուրաքանչյուրով անցնում է մյուս ուղղին զուգահեռ հարթություն, ընդ
որում՝ միայն մեկը: (նկար 13)

𝑪𝑫-ն և 𝑨𝑫-ն խաչվող են ⇒ ∃𝜶 այնպես, որ 𝑨𝑩 ∈ 𝜶; 𝑪𝑫 ∥ 𝜶

(նկար 13)
Համուղղված կողմերով անկյուններ
Հարթության մեջ ընկած ցանկացած 𝑎 ուղիղ այդ հարթությունը տրոհում է երկու մասի, որոնք կոչվում են 𝑎
սահմանագծով կիսահարթություններ: Այդ կիսահարթություններից յուրաքանչյուրի համար 𝑎 ուղիղը
կոչվում է սահմանագիծ: Մի ուղղի վրա չընկած երկու 𝑂𝐴 և 𝑂1 𝐴1 ճառագայթները կոչվում են համուղղված,
եթե նրանք զուգահեռ են և ընկած են 𝑂𝑂1 սահմանագծով կիսահարթություններից մեկում: Մի ուղղի վրա
ընկած 𝑂𝐴 և 𝑂1 𝐴1 ճառագայթները կոչվում են համուղղված, եթե նրանք համընկնում են, կամ նրանցից մեկն
ընդգրկում է մյուսը:
Թեորեմ: Եթե երկու անկյունների կողմերը համապատասխանաբար համուղղված են, ապա այդպիսի
անկյունները հավասար են: (նկար 14)

∠𝑨𝑶𝑩-ն և ∠𝑨𝟏 𝑶𝟏 𝑩𝟏 -ը համուղղված կողմերով


անկյուններ են⇒ ∠𝑨𝑶𝑩 = ∠𝑨𝟏 𝑶𝟏 𝑩𝟏 -ին

(նկար 14)
Զուգահեռ հարթություններ
Սահմանում: Երկու հարթություններ կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում:
Թեորեմ: Եթե մի հարթության երկու հատվող ուղիղները համապատասխանաբար զուգահեռ են մյուս
հարթության երկու ուղիղներին, ապա այդպիսի հարթությունները զուգահեռ են: (նկար 15)
𝒂𝟏 ∩ 𝒃𝟏 = 𝑴𝟏
𝒂∩𝒃=𝑴
𝒂𝟏 ∥ 𝒂; 𝒃𝟏 ∥ 𝒃 | ⇒ 𝜶 ∥ 𝜷
|
𝒂𝟏 ; 𝒃𝟏 ∈ 𝜷
𝒂; 𝒃 ∈ 𝜶

(նկար 15)
Զուգահեռ հարթությունների հատկությունները
Հատկություն: Եթե երկու զուգահեռ հարթություններ հատվում են երրորդով, ապա դրանց հատման գծերը
զուգահեռ են: (նկար 16)

𝜶∥𝜷
𝜸 ∩ 𝜶 = 𝒂| ⇒ 𝒂 ∥ 𝒃
𝜸∩𝜷 = 𝒃

(նկար 16)
Հատկություն: Զուգահեռ ուղիղների այն հատվածները, որոնք առնված են զուգահեռ հարթությունների միջև,
հավասար են: (նկար 17)

𝜶∥𝜷
𝒂∈𝜶
𝒃∈𝜷 | 𝑨𝑩 = 𝑪𝑫
|
𝑨𝑩 ∥ 𝑪𝑫
𝑨𝑩; 𝑪𝑫 ∩ 𝜶; 𝜷

(նկար 17)
Քառանիստ և զուգահեռանիստ
Դիտարկենք կամայական 𝐴𝐵𝐶 եռանկյուն և մի 𝐷 կետ, որն ընկած չէ այդ եռանկյան հարթության մեջ: 𝐷
կետը հատվածներով միացնենք 𝐴𝐵𝐶 եռանկյան գագաթներին: Ստացվում են եռանկյուններ՝ 𝐷𝐴𝐵-ն, 𝐷𝐵𝐶-ն,
𝐷𝐶𝐴-ն: Այն մակերևույթը, որը կազմված է 𝐴𝐵𝐶, 𝐷𝐴𝐵, 𝐷𝐵𝐶 և 𝐷𝐶𝐴 չորս եռանկյուններից, կոչվում է քառանիստ
այն նշանակվում է այսպես՝ 𝐷𝐴𝐵𝐶: (նկար 18)

(նկար 18)
𝐷𝐴𝐵, 𝐷𝐴𝐶, 𝐷𝐵𝐶 և 𝐴𝐵𝐶 եռանկյունները կոչվում են քառանիստի նիստեր, 𝐷𝐴, 𝐷𝐵, 𝐷𝐶, 𝐴𝐵, 𝐴𝐶, 𝐵𝐶 հատվածները՝
քառանիստի կողեր, իսկ 𝐴, 𝐵, 𝐶 և 𝐷 կետերը՝ քառանիստի գագաթներ: Քառանիստի այն կողերը, որոնք
չունեն ընդհանուր գագաթ, կոչվում են հանդիպակաց: Երբեմն քառանիստի նիստերից մեկն առանձնացնում
են և այն անվանում հիմք, իսկ մյուս երեքը՝ կողմնային նիստեր: (նկար 18)
Զուգահեռանիստ
Դիտարկենք երկու հավասար զուգահեռագծեր 𝐴𝐵𝐶𝐷-ն և 𝐴1 𝐵1 𝐶1 𝐷1 -ը, որոնք դասավորված են զուգահեռ
հարթությունների մեջ այնպես, որ 𝐴𝐴1 , 𝐵𝐵1 , 𝐶𝐶1 և 𝐷𝐷1 հատվածները զուգահեռ են: 𝐴𝐵𝐵1 𝐴1; 𝐵𝐶𝐶1 𝐵1; 𝐶𝐷𝐷1 𝐶1 ;
𝐷𝐴𝐴1 𝐷1 քառանկյունները ևս զուգահեռագծեր են: Այն մակերևույթը, որը կազմված է երկու՝ 𝐴𝐵𝐶𝐷 և
𝐴1 𝐵1 𝐶1 𝐷1 զուգահեռագծերից 𝐴𝐵𝐵1 𝐴1 ; 𝐴𝐶𝐶1 𝐵1 ; 𝐶𝐷𝐷1 𝐶1 ; 𝐷𝐴𝐴1 𝐷1 զուգահեռագծերից կոչվում է
զուգահեռանիստ. այն նշանակվում է այսպես՝ 𝐴𝐵𝐶𝐷𝐴1 𝐵1 𝐶1 𝐷1 : Զուգահեռանիստ կազմող զուգահեռագծերը
կոչվում են զուգահեռանիստի նիստեր, դրանց կողմերը՝ զուգահեռանիստի կողեր, իսկ գագաթները՝
զուգահեռանիստի գագաթներ: Զուգահեռանիստն ունի վեց նիստ, տասներկու կող և ութ գագաթ:
Զուգահեռանիստի երկու նիստերը, որոնք ունեն ընդհանուր կող, կոչվում են կից, իսկ ընդհանուր կող
չունեցող նիստերը՝ հանդիպակաց: Մի նիստի չպատկանող երկու գագաթները կոչվում են հանդիպակաց:
Հանդիպակաց գագաթները միացնող հատվածը կոչվում է զուգահեռանիստի անկյունագիծ: Յուրաքանչյուր
զուգահեռանիստ ունի չորս անկյունագիծ` 𝐴𝐶1 ; 𝐴1 𝐶; 𝐵1 𝐷; և 𝐷1 𝐵-ն: (նկար 19)

(նկար 19)
Հատկություն: Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար: (նկար 20)

𝑨𝑨𝟏 𝑩𝟏 𝑩 = 𝑫𝑫𝟏 𝑪𝟏 𝑪; 𝑨𝑨𝟏 𝑩𝟏 𝑩 ∥ 𝑫𝑫𝟏 𝑪𝟏 𝑪

𝑨𝑨𝟏 𝑫𝟏 𝑫 = 𝑩𝑩𝟏 𝑪𝟏 𝑪; 𝑨𝑨𝟏 𝑫𝟏 𝑫 ∥ 𝑩𝑩𝟏 𝑪𝟏 𝑪

𝑨𝑩𝑪𝑫 = 𝑨𝟏 𝑩𝟏 𝑪𝟏 𝑫𝟏 ; 𝑨𝑩𝑪𝑫 ∥ 𝑨𝟏 𝑩𝟏 𝑪𝟏 𝑫𝟏

(նկար 20)
Հատկություն: Զուգահեռանիստի անկյունագծերը հատվում են մի կետում և այդ կետով կիսվում են: (նկար
20) 𝑨𝟏 𝑪-ն, 𝑩𝟏 𝑫-ն, 𝑫𝟏 𝑩-ն և 𝑪𝟏 𝑨-ն հատվում են 𝑂 կետում⇒ 𝑨𝑶 = 𝑶𝑪𝟏 ; 𝑫𝑶 = 𝑶𝑩𝟏 ; 𝑪𝑶 = 𝑶𝑨𝟏 ; 𝑩𝑶 = 𝑶𝑫𝟏 :
Ուղղի և հարթության ուղղահայացությունը
Լեմմ: Եթե երկու զուգահեռ ուղիղներից մեկն ուղղահայաց է երրորդ ուղղին, ապա մյուս ուղիղը ևս
ուղղահայաց է այդ ուղղին: (նկար 21)

𝒂⊥𝒄
|⇒𝒃⊥𝒄
𝒂∥𝒃

(նկար 21)
Զուգահեռ ուղիղներ՝ հարթությանն ուղղահայաց
Սահմանում: Ուղիղը կոչվում է հարթությանն ուղղահայաց, եթե այն ուղղահայց է այդ հարթության մեջ
ընկած ցանկացած ուղղին:
Թեորեմ: Եթե երկու զուգահեռ ուղիղներից մեկն ուղղահայաց է հարթությանը, ապա մյուս ուղիղը ևս
ուղղահայաց է այդ հարթությանը: (նկար 22)
𝒂⊥𝜶
|⇒𝒃⊥𝜶
𝒂∥𝒃

(նկար 22)
Թեորեմ: Եթե երկու ուղիղներ ուղղահայաց են հարթությանը, ապա իրենք զուգահեռ են: (նկար 23)

𝒂⊥𝜶
|⇒𝒃∥𝜶
𝒃⊥𝜶

(նկար 23)
Ուղղի և հարթության ուղղահայացության հայտանիշ
Թեորեմ: Եթե ուղիղն ուղղահայաց է հարթության մեջ ընկած երկու հատվող ուղիղների, ապա այն
ուղղահայաց է այդ հարթությանը: (նկար 24)

𝒑∩𝒒=𝑶
𝒑; 𝒒 ∈ 𝜶 | ⇒ 𝒂 ⊥ 𝜶
𝒂 ⊥ 𝒑; 𝒒

(նկար 24)
Թեորեմ: Տարածության ցանկացած կետով անցնում է տրված հարթությանն ուղղահայաց ուղիղ, ընդ որում
միայն մեկը:
Ուղղահայաց և թեքեր: Ուղղի և հարթության կազմած անկյունը
Կետի հեռավորությունը հարթությունից:
Դիտարկենք 𝛼 հարթությունը և 𝐴 կետը, որն ընկած չէ այդ հարթության մեջ: 𝐴 կետով տանենք 𝛼
հարթությանն ուղղահայաց ուղիղ, այդ ուղղի և 𝛼 հարթության հատման կետը նշանակենք 𝐻 տառով:
𝐴𝐻 հատվածը կոչվում է 𝐴 կետից 𝛼 հարթությանը տարված թեք, իսկ 𝑀 կետը՝ թեքի հիմք: 𝐻𝑀 հատվածը
կոչվում է թեքի պրոյեկցիա 𝛼 հարթության վրա:
Տրված կետից հարթությանը տարված ուղղահայացը փոքր է ցանկացած թեքից, որը նույն կետից տարված է
այդ հարթությանը: (նկար 25)

(նկար 25)
Երեք ուղղահայացների մասին թեորեմը:
Թեորեմ: Թեքի հիմքով հարթության մեջ տարված ուղիղը, որն ուղղահայաց է այդ հարթության վրա նրա
պրոյեկցիային, ուղղահայաց է նաև իրեն՝ թեքին: (նկար 26)
𝑨𝑯 ⊥ 𝜶
𝑨𝑴 − ը թեք է
| ⇒ 𝒂 ⊥ 𝑨𝑴
𝑯𝑴 − ը պրոյեկցիան
𝒂 ⊥ 𝑯𝑴

(նկար 26)
Ճիշտ է նաև հակադարձ թեորեմը, այն է՝ հարթության մեջ թեքի հիմքով տարված ուղիղը, որն ուղղահայաց է
այդ թեքին, ուղղահայաց է նաև նրա պրոյեկցիային:
Ուղղի և հարթության կազմած անկյունը:
Սահմանում: Ուղղի և այդ ուղիղը հատող ու նրան ոչ ուղղահայաց հարթության կազմած անկյունը կոչվում է
այն անկյունը, որ կազմում են ուղիղը և այդ հարթության վրա նրա պրոյեկցիան: (նկար 27)

(նկար 27)
Երկնիստ անկյուն
Սահմանում: Երկնիստ անկյուն կոչվում է այն պատկերը, որը կազմված է 𝑎 ուղղով և երկու այնպիսի
կիսահարթություններով, որոնք ունեն 𝑎 ընդհանուր սահմանագիծը և ընկած չեն մի հարթության մեջ:
Երկնիստ ակյուն կազմող կիսահարթությունները կոչվում են երկնիստ անկյան նիստեր:
Կիսահարթությունների ընդհանուր սահմանագիծը, այն է՝ 𝑎 ուղիղը, կոչվում է երկնիստ անկյան կող: (նկար
27)

(նկար 27)
Երկնիստ անկյան կողի վրա նշենք որևէ կետ և նիստերից յուրաքանչյուրի մեջ այդ կետից տանենք կողին
ուղղահայաց ճառագայթ: Այդ ճառագայթներով կազմած անկյունը կոչվում է երկնիստ անկյան գծային
անկյուն: Երկնիստ անկյան բոլոր գծային անկյունները միմյանց հավասար են: Երկնիստ անկյան
աստիճանային չափը կոչվում է նրա գծային անկյան աստիճանային չափը: (նկար 28)

∠𝑨𝑩𝑪-ն երկնիստ անկյան գծային


անկյունն է

(նկար 28)
Երկու հարթությունների ուղղահայացության հայտանիշ
Սահմանում: Երկու հատվող հարթություններ կոչվում են ուղղահայաց (փոխուղղահայաց), եթե նրանց
կազմած անկյունը 900 է: (նկար 29)
(նկար 29)
Թեորեմ: Եթե երկու հարթություններից մեկն անցնում է մյուս հարթությանն ուղղահայաց ուղղով, ապա
այդպիսի հարթությունները ուղղահայաց են: (նկար 30)

𝒂⊥𝜶
𝒂 ∈ 𝜷| ⇒ 𝜶 ⊥ 𝜷
𝜶∩𝜷

(նկար 30)
Հետևանք: Տրված երկու հարթությունների հատման գծին ուղղահայաց հարթությունը ուղղահայաց է այդ
հարթություններից յուրաքանչյուրին:
Ուղղանկյունանիստ
Սահմանում: Զուգահեռանիստը, որի բոլոր կողմնային կողերը ուղղահայաց են հիմքին, և հիմքերը
ուղղանկյուներ են, կոչվում է ուղղանկյունանիստ (կամ ուղղանկյուն զուգահեռանիստ): (նկար 31)

(նկար 31)
Հատկություն: Ուղղանկյունանիստի բոլոր վեց նիստերը ուղղանկյուններ են: (նկար 31)
𝐴𝐵𝐶𝐷; 𝐴𝐵𝐵1 𝐴1 ; 𝐵𝐶𝐶1 𝐵1 ; 𝐶𝐷𝐷1 𝐶1 ; 𝐴𝐷𝐷1 𝐴1 ; 𝐴1 𝐵1 𝐶1 𝐷1
Հատկություն: Ուղղանկյունանիստի բոլոր երկնիստ անկյունները ուղիղ անկյուն են:
Թեորեմ: Ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսին հավասար է նրա երեք չափումների
քառակուսիների գումարին: (նկար 32)

𝒅𝟐 = 𝒂𝟐 + 𝒃𝟐 + 𝒄𝟐

(նկար 32)
Հետևանք: Ուղղանկյունանիստի անկյունագծերը հավասար են: (նկար 33)
𝑽 = 𝒂 ∙ 𝒃 ∙ 𝒄; 𝑽 − ն ծավալ

𝑺կ = 𝟐(𝒂 + 𝒃)𝒄; 𝑺կ կողմնային մակերևույթի մակերեսը

𝑺լ = 𝑺կ + 𝟐𝒂𝒃; 𝑺𝒍 − ը լրիվ մակերևույթի մակերեսը

(նկար 33)
Պրիզմա
Դիտարկենք երկու հավասար բազմանկյուններ 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 -ը և 𝐵1 𝐵2 … 𝐵𝑛 -ը, որոնք դասավորվոծ են 𝛼 և 𝛽
զուգահեռ հարթություններում՝ այնպես, որ այդ բազմանկյունների համապատասխան գագաթները
միացնող 𝐴1 𝐵1 ; 𝐴2 𝐵2 ; … ; 𝐴𝑛 𝐵𝑛 հատվածները զուգահեռ են:
𝐴𝟏 𝐴𝟐 𝐵𝟐 𝐵1 ; 𝐴𝟐 𝐴𝟑 𝐵𝟑 𝐵2 ; … ; 𝐴𝒏 𝐴𝟏 𝐵𝟏 𝐵𝑛 𝑛 թվով քառանկյուններից յուրաքանչյուրը զուգահեռագիծ է,
քանի որ նրա հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
Բազմանիստը, որ կազմված է զուգահեռ հարթություններում դասավորված 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 և 𝐵1 𝐵2 … 𝐵𝑛
երկու հավասար բազմանկյուններից և 𝐴𝟏 𝐴𝟐 𝐵𝟐 𝐵1 ; 𝐴𝟐 𝐴𝟑 𝐵𝟑 𝐵2 ; … ; 𝐴𝒏 𝐴𝟏 𝐵𝟏 𝐵𝑛 𝑛 զուգահեռագծերից,
կոչվում է պրիզմա: (նկար 34)

(նկար 34)
𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 և 𝐵1 𝐵2 … 𝐵𝑛 բազմանկյունները կոչվում են պրիզմայի հիմքեր, իսկ
𝐴𝟏 𝐴𝟐 𝐵𝟐 𝐵1 ; 𝐴𝟐 𝐴𝟑 𝐵𝟑 𝐵2 ; … ; 𝐴𝒏 𝐴𝟏 𝐵𝟏 𝐵𝑛 զուգահեռագծերը կողմնային նիստեր: 𝐴1 𝐵1 ; 𝐴2 𝐵2 ; … ; 𝐴𝑛 𝐵𝑛
հատվածները կոչվում են պրիզմայի կողմնային կողեր:
Պրիզմայի հիմքերից մեկի որևէ կետից մյուս հիմքի հարթությանը տարած ուղղահայացը կոչվում է
պրիզմայի բարձրություն: Եթե պրիզմայի կողմնային կողերն ուղղահայաց են հիմքերին, ապա պրիզման
կոչվում է ուղիղ պրիզմա, հակառակ դեպքում՝ թեք պրիզմա:
Ուղիղ պրիզման կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են:
Պրիզմայի լրիվ մակերևույթի մակերես կոչվում է նրա բոլոր նիստերի մակերեսների գումարը, իսկ
պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը՝ նրա բոլոր կողմնային նիստերի մակերեսների գումարը:
Թեորեմ: Ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի պարագծի և պրիզմայի
բարձրության արտադրյալին: (նկար 35)

𝑺կողմնային = 𝑷𝑨𝟏 𝑨𝟐 …𝑨𝒏 ⋅ 𝑨𝟏 𝑩𝟏

𝑽 = 𝑺𝑨𝟏 𝑨𝟐 …𝑨𝒏 ⋅ 𝑨𝟏 𝑩𝟏

(նկար 35)
Թեորեմ: Պրիզմայի ծավալը հավասար է պրիզմայի հիմքի մակերեսի և պրիզմայի բարձրության
արտադրյալին: (նկար 35)
Բուրգ
Դիտարկենք 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 բազմանկյունը և 𝑃 կետը, որն ընկած չէ այդ բազմանկյան հարթության մեջ: 𝑃 կետը
հատվածներով միացնենք բազմանկյան գագաթներին, ստացվում են 𝑛 հատ եռանկյուններ:
Բազմանիստը, որ կազմված է 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 𝑛-անկյուն բազմանկյունից և 𝑃𝐴1 𝐴2 ; 𝑃𝐴2 𝐴3 ; … ; 𝑃𝐴𝑛 𝐴1 𝑛
եռանկյուններից, կոչվում է բուրգ: 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 բազմանկյունը կոչվում է բուրգի հիմք, իսկ
𝑃𝐴1 𝐴2 ; 𝑃𝐴2 𝐴3 ; … ; 𝑃𝐴𝑛 𝐴1 եռանկյունները՝ բուրգի կողմնային նիստեր: 𝑃 կետը կոչվում է բուրգի գագաթ, իսկ
𝑃𝐴1 ; 𝑃𝐴2 ; … ; 𝑃𝐴𝑛 հատվածները կողմնային կողեր: 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 հիմքերով և 𝑃 գագաթով բուրգը նշանակում են
այսպես՝ 𝑃𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 և անվանում 𝑛-անկյուն բուրգ: (նկար 36)

(նկար 36)
Բուրգի լրիվ մակերևույթի մակերես կոչվում է նրա բոլոր նիստերի (այսինքն հիմքի և կողմնային նիստերի)
մակերեսների գումարը, իսկ նրա կողմնային նիստերի մակերեսների գումարը կոչվում է բուրգի կողմնային
մակերևույթի մակերես:
Կանոնավոր բուրգ
Բուրգը կոչվում է կանոնավոր, եթե նրա հիմքը կանոնավոր բազմանկյուն է, իսկ բուրգի գագաթը հիմքի
կենտրոնին (արտագծած և ներգծած շրջանագծերի կենտրոնին) միացնող հատվածը նրա բարձրությունն է:
Ապացուցենք, որ կանոնավոր բուրգի բոլոր կողմնային կողերը հավասար են, իսկ կողմնային նիստերը
միմյանց հավասար հավասարասրուն եռանկյուններ են:
Կանոնավոր բուրգի կողմնային նիստի բարձրությունը, որ տարված է նրա գագաթից, կոչվում է հարթագիծ:
Թեորեմ: Կանոնավոր բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հարթագծի և հիմքի
պարագծի արտադրյալի կեսին: (նկար 37)

𝟏
𝑺կող.. = 𝑷 ∙ 𝑷𝑴
𝟐 𝑨𝟏 …𝑨𝒏

(նկար 37)
Հատած բուրգ
Վերցնենք կամայական բուրգ՝ 𝑃𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 -ը և տանենք 𝛽 հատող հարթություն, որը զուգահեռ է բուրգի
հիմքի 𝛼 հարթությանը և հատում է կողմնային կողերը 𝐵1 𝐵2 … 𝐵𝑛 կետերում: 𝛽 հարթությունը բուրգը
տրոհում է երկու բազմանիստերի: Այն բազմանիստը, որի նիստերից երկուսը զուգահեռ հարթություններում
դասավորված 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 և 𝐵1 𝐵2 … 𝐵𝑛 𝑛-անկյուններն են (ստորին և վերին հիմքեր), իսկ մյուս նիստերը 𝑛
հատ քառանկյուններ են՝ 𝐴𝟏 𝐴𝟐 𝐵𝟐 𝐵1 ; 𝐴𝟐 𝐴𝟑 𝐵𝟑 𝐵2 ; … ; 𝐴𝒏 𝐴𝟏 𝐵𝟏 𝐵𝑛 -ը (կողմնային նիստեր), կոչվում է
հատած բուրգ:
𝐴1 𝐵1 ; 𝐴2 𝐵2 ; … ; 𝐴𝑛 𝐵𝑛 հատվածները կոչվում են հատած բուրգի կողմնային կողեր:
𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 և 𝐵1 𝐵2 … 𝐵𝑛 հիմքերով հատած բուրգը նշանակում են այսպես՝ 𝐴1 𝐴2 … 𝐴𝑛 𝐵1 𝐵2 … 𝐵𝑛 :
Հիմքերից մեկի որևէ կետից մյուս հիմքի հարթությանը տարված ուղղահայացը կոչվում է հատած բուրգի
բարձրություն: Նկար 3-ում պատկերված հատած բուրգի բարձրությունը 𝐶𝐻 հատվածն է:
Հատած բուրգի կողմնային նիստերը սեղաններ են: (նկար 38)

(նկար 38)
Հատած բուրգը կոչվում է կանոնավոր, եթե այն ստացվել է կանոնավոր բուրգից՝ հիմքին զուգահեռ
հարթությամբ հատելիս: Կանոնավոր հատած բուրգի հիմքերը կանոնավոր բազմանկյուններ են, իսկ
կողմնային նիստեերը՝ հավասարասորւն սեղաններ: Այդ սեղանների բարձրությունները կոչվում են
հարթագծեր:
Հատած բուրգի կողմնային մակերևույթի մակերես կոչվում է նրա կողմնային նիստերի մակերեսների
գումարը:
Թեորեմ: Կանոնավոր հատած բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքերի
պարագծերի կիսագումարի և հարթագծի արտադրյալին: (նկար 38)
𝑷𝑨𝟏…𝑨𝒏 +𝑷𝑩𝟏…𝑩𝒏
𝑺կող. = 𝟐
∙ 𝑴𝑵 (հատած բուրգի կողմնային մակերևույթի մակերես)

Թեորեմ: Բուրգի ծավալը հավասար է բուրգի հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալի մեկ երրորդին
(նկար 37)
𝟏
𝑽բուրգ = 𝑺 ∙ 𝑷𝑶
𝟑 𝑨𝟏…𝑨𝒏
Թեորեմ: Հատած բուրգի ծավալը հաշվում են հետևյալ բանաձևով: (նկար 38)
𝟏
𝑽հ.բուրգ = 𝟑 (𝑺𝟏 + 𝑺𝟐 + √𝑺𝟏 𝑺𝟐 ) ∙ 𝑶𝑶𝟏 (𝑺𝟏 և 𝑺𝟐 -ը բուրգի հիմքի մակերեսներեն են)

Գլան
Դիտարկենք 𝛼 և 𝛽 երկու զուգահեռ հարթությունները և 𝛼 հարթության մեջ ընկած 𝐿 շրջանագիծը, որի
շառավիղը 𝑟 է, և կենտրոնը 𝑂 կետն է: 𝐿 շրջանագծի յուրաքանչյուր կետով տանենք 𝛼 հարթությանն
ուղղահայաց ուղիղ: Այդ ուղիղների այն հատվածները, որոնք առնված են 𝛼 և 𝛽 հարթությունների միջև,
կազմում են գլանային մակերևույթ: Հատվածներն իրենք, կոչվում են գլանային մակերևույթի ծնորդներ:
Մարմինը, որ սահմանափակված է գլանային մակերևույթով և 𝐿; 𝐿1 շրջանագծերի եզերած երկու
շրջաններով, կոչվում է գլան: Գլանային մակերևույթը կոչվում է գլանի կողմնային մակերևույթ, իսկ
շրջանները կոչվում են գլանի հիմքեր: Գլանային մակերևույթի ծնորդները կոչվում են գլանի ծնորդներ, 𝑂𝑂1
ուղիղը գլանի առանցք: (նկար 39)
𝐿1

ծնորդներ
հիմք

Գլանի բոլոր ծնորդները, զուգահեռ են և միմյանց հավասար՝ որպես զուգահեռ ուղիղների հատվածներ,
որոնք առնված են 𝛼 և 𝛽 զուգահեռ հարթությունների միջև: Ծնորդի երկարությունը կոչվում է գլանի
բարձրություն, իսկ հիմքի շառավիղը՝ գլանի շառավիղ:
Եթե հատող հարթությունն անցնում է գլանի առանցքով կամ զուգահեռ է նրան, ապա հատույթն
ուղղանկյուն է: Գլանի առանցքով անցնող հատույթը կոչվում է առանցքային հատույթ:
Գլանի մակերևույթի մակերեսը
Գլանի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի շրջանագծի երկարության և գլանի
բարձրության արտադրյալին: (նկար 40)

𝑺կող . = 𝟐𝝅𝒓𝒉

𝑺լրիվը = 𝟐𝝅𝒓(𝒓 + 𝒉)

Գլանի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է կողմնային մակերևույթի մակերեսի և երկու հիմքերի
մակերեսների գումարին: (նկար 40)
Գլանի ծավալը
Գլանի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալին: (նկար 41)

𝐕 = 𝛑𝒓𝟐 𝒉

Կոն
Դիտարկենք 𝑂 կենտրոնով 𝐿 շրջանագիծը և 𝑂𝑃 ուղիղը, որն ուղղահայաց է այդ շրջանագծի հարթությանը:
Շրջանագծի յուրաքանչյուր կետը հատվածով միացնենք 𝑃 կետին: Այդ հատվածներով առաջացած
մակերևույթը կոչվում է կոնային մակերևույթ, իսկ իրենք՝ հատվածները կոչվում են կոնային մակերևույթի
ծնորդներ: (նկար 42)
Մարմինը, որ սահմանափակված է կոնային մակերևույթով և 𝐿 շրջանագծի եզերած շրջանով, կոչվում է կոն:
Կոնային մակերևույթը կոչվում է կոնի կողմնային մակերևույթ, իսկ շրջանը՝ կոնի հիմք: 𝑃 կետը կոչվում է
կոնի գագաթ, իսկ կոնային մակերևույթի ծնորդները կոչվում են կոնի ծնորդներ:
𝑂𝑃 ուղիղը, որն անցնում է կոնի գագաթով և հիմքի կենտրոնով, կոչվում է կոնի առանցք: Կոնի առանցքն
ուղղահայաց է հիմքի հարթությանը: 𝑂𝑃 հատվածը կոչվում է կոնի բարձրություն:
Եթե հատող հարթությունն անցնում է կոնի առանցքով, ապա հատույթը հավասարասրուն եռանկյուն է, որի
հիմքը կոնի հիմքի տրամագիծն է, իսկ սրունքները կոնի ծնորդներն են: Այդ հատույթը կոչվում է
առանցքային հատույթ:
Կոնի մակերևույթի մակերեսը
Կոնի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքի շրջանագծի երկարության կեսի և ծնորդի
արտադրյալին:
Կոնի լրիվ մակերևույթի մակերես կոչվում է նրա կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքի մակերեսի
գումարին: (նկար 42)

𝒍 𝑺կողմ . = 𝝅𝒓𝒍

𝑺լրիվ = 𝝅𝒓(𝒍 + 𝒓)

𝟏 𝟐
𝑽= 𝝅𝒓 𝒉
𝟑
Հատած կոն
Վերցնենք կամայական կոն և տանենք հատող հարթություն՝ նրա առանցքին ուղղահայաց: Այդ
հարթությունը կոնի հետ հատվում է շրջանով և կոնը տրոհում է երկու մասի: Այդ մասերից մեկը, իր հերթին,
կոն է, իսկ մյուսը կոչվում է հատած կոն: Սկզբնական կոնի հիմքը և այն շրջանը, որ ստացվել է կոնը
հարթությամբ հատելիս, կոչվում են հատած կոնի հիմքեր: Հիմքերի կենտրոնները միացնող հատվածը
կոչվում է հատած կոնի բարձրություն: Կոնային մակերևույթի այն մասը, որը սահմանափակում է հատած
կոնը, կոչվում է նրա կողմնային մակերևույթ: Կոնային մակերևույթի ծնորդների այն հատվածները, որոնք
առնված են հիմքերի միջև, կոչվում են հատած կոնի ծնորդներ: (նկար 43)

𝒍
Հատած կոն կարելի է ստանալ պտտելով ուղղանկյուն սեղանը իր այն կողմի շուրջը, որն ուղղահայաց է
հիմքերին:

Հատած կոնի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքերի շրջանագծերի երկարությունների


կիսագումարի և ծնորդի արտադրյալին: (նկար 44)

𝑺կողմ . = 𝝅𝒍(𝒓𝟏 + 𝒓)

Կոնի և հատած կոնի ծավալները


Թեորեմ: Կոնի ծավալը հավասար է հիմքի մակերեսի և բարձրության արտադրյալի մեկ երրորդին:
Թեորեմ: ℎ բարձրության և հիմքերի 𝑟1 և 𝑟2 շառավիղներ ունեցող հատած կոնի ծավալը հաշվվում է 𝑽 =
𝟏
𝟑
𝝅𝒉(𝒓𝟐 + 𝒓𝟐𝟏 + 𝒓 ∙ 𝒓𝟏 ) բանաձևով:

You might also like