Բարեկեցության պետության

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 22

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել Անդերսենի <<Կապիտալիզմի


երեք աշխարհները>> աշխատությունում նրա կողմից առաջ քաշած բարեկեցության
պետության մոդելները, հասկանալ յուրաքանչյուր մոդելի առանձնահատկությունները,
դրական և բացասական կողմերը և փորձել մեկնաբանել թե ՀՀ-ում որ մոդելի կամ մոդելների
բնորոշ գծերն է առկա: Մեր կողմից կատարված աշխատանքում ուսումնասիրվել է
բարեկեցության պետության հայեցակարգը, տարբեր հեղինակների՝ Կաստլերի, Պիրսոնի,
Միլենսկի, Լիբոնի տեսակետները բարեկեցության պետության ձևավորման, զարգացման
վերաբերյալ, ինչպես նաև բարեկեցության պետության ձևավորումը մեկնաբանող երկու
հիմնական մոտեցումներ՝ տնտեսական և քաղաքական, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է
մեկնաբանում բարեկեցության պետության առաջացումը: Սակայն, շեշտը հիմնականում
դրվել է Բարեկեցության պետության Անդերսենի կողմից առաջարկած մոդելների
ուսումնասիրմանը:

Գիտական գրականության մեջ բարեկեցության պետության հստակ սահմանում


գոյություն չունի, ուստի հասկացության հստակեցման համար առաջարկվել են տարբեր
հեղինակների կողմից, ինչպիսիք են Թիթմուսը, Պինկերը, Անդերսենը, տարբեր մոդելներ:
Սակայն, Անդերսենի կողմից առաջ քաշած մոդելները անկյունաքարային են եղել
բարեկեցության պետության զարգացման հարցում: Անդերսենը իր <<Կապիտալիզմի երեք
աշխարհները>> աշխատությունում ներկայացնում է բարեկեցության պետության գաղափարը
և տիպաբանությունը: Աշխատությունը բաղկացած է 8 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրում
հեղինակը պարզաբանում է բարեկեցության պետության ձևավորման, զարգացման,
առանձնահատկությունների, հատկանիշների և այլ հարցերի հետ կապված մանրամասներ:
Իր աշխատությունում Անդերսենը հիմնվելով մի քանի բանալի բառերի վրա առանձնացրել է
բարեկեցության պետության հետևյակ երեք մոդելները՝ ազատական, պահպանողական և
սոցիալ-դեմոկրատական: Հիմնվելով բանալի բառերի վրա Անդերսենը նկարագրում է
յուրաքանչյուր մոդելի առանձնահատկությունները, գործունեության ուղղությունները,
պետության ստանձնած դերը, հասարակությանը մատուցվող ծառայությունները, պետության
միջամտության մակարդակը, հասարակության շերտավորումը, սոցիալական իրավունքի,
հավասարության, սոցիալական արժեքների տեղն ու դերը, մոդելների նմանությունները և
տարբերությունները:
ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ԷՍՊԻՆԳ
ԱՆԴԵՐՍԵՆԻ

<<Բարեկեցության պետության>> հայեցակարգի զարգացոմը գալիս է 20-րդ դարերից,


չնայած դեռևս ավելի վաղ ժամանակներից խոսվել է բարեկեցիկ պետության մասին:
Սոցիալական քաղաքականության հայտնի մասնագետներ Կաստլերը և Պիրսոնը քննարկել
են այն թեման, թե ինչի համար է առաջ եկել <<Համընդհանուր բարեկեցության
պետությունը>> և ինչին է այն կոչված: Սկզբնապես <<բարեկեցության պետությունը>> եղել է
սոցիալական կառավարում, որը նպատակ էր հետապնդում նվազեցնել աղքատության
մակարդակը և բարելավել մատուցվող սոցիալական ծառայությունների որակը: Միլենսկին և
Լիբոն բնութագրում են <<բարեկեցության պետության>> զարգացումը որպես պետության
հարկադրված պատասխանը արդյունաբերական հասարակության հիմնախնդիրներին:
<<Բարեկեցության պետության>> հասկացության վերաբերյալ հնչել են բազմաթիվ
տեսակետներ, սակայն մինչ այսօր չի սահմանվել հստակ և միասնական մոտեցում
<<բարեկեցության պետության>> հասկացության վերաբերյալ 1:

Սոցիալական բարեկեցության տեսության բազմաթիվ ուսումնասիրություններում


առանձնացվում են 2 հիմնական մոտեցումներ, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում
<<բարեկեցության պետության>> ձևավորումը(Welfare State):

1. Տնտեսական հիփոթեզը շեշտը դնում է տնտեսական պայմանների վրա, որոնք


բարձրացնում են պետության դերը հասարակության կյանքում:
2. Քաղաքական հիփոթեզը ուշադրություն է դարձնում <<բարեկեցության պետության>>
զարգացմանը որպես իշխանական հարաբերությունների երևույթի:

Եվ եթե ուժեղ շերտավորված հասարակություն և զարգացած քաղաքացիներ ունեցող


երկրներում <<բարեկեցության պետության>> ձևավորումը բացատրվում է քաղաքական
մոտեցմամբ, ապա այն երկրներում, որտեղ շուկան ձևավորվում է տնտեսական
հիմնախնդիրների հիման վրա և կան օբյեկտիվ պատճառներ, այդ հիմնախնդիրները

1
Տե՛ս Т.Ю. Сидорина, Государство Всеобщего Благосостояния: От Утопии к Кризису, Москва, 2013 стр. 40
շուկայական մեխանիզմներով չլուծելու, այստեղ արդիականացվում է <<բարեկեցության
պետության>> ծագումը2:

<<Բարեկեցության պետության>> հասկացության հստակեցման համար առաջարկվել են


տարբեր մոդելներ տարբեր հեղինակների կողմից, ինչպիսիք են՝ Էսպինգ-Անդերսենը, Ռ.
Թիթմուսը, Ռ. Պինկերը: Սակայն հարկ է նշել, որ <<բարեկեցության պետության>>
հայեցակարգի զարգացման ընթացքում մեծ դեր է ունեցել Է. Անդերսենի կողմից առաջ
քաշված մոդելները:

Ի սկզբանե <<բարեկեցության պետության>> գաղափարը և տիպաբանությունը


ուսումնասիրվել է դանիացի սոցիոլոգ Է. Անդերսենի 1990թ.-ին գրված <<Բարեկեցության
կապիտալիզմի 3 աշխարհները>> աշխատությունում, որը հետագայում դարձել է այս
ոլորտում հետազոտություններ կատարելու հիմք: Գիտնականը, հիմնվելով մի քանի բանալի
բառերի վրա(դեկոմոդիֆիկացիա, սոցիալական շերտավորում և այլն), և հիմք ընդունելով
1980-ական թթ. վերլուծությունը առանձնացրել է բարեկեցության պետության 3 մոդելները 3:
Անդերսենի տվյալ դասակարգումը թույլ է տալիս հստակորեն առանձնացնելու
բարեկեցության այն մոդելները, որոնք կարելի է տեսնել պետությունների վարած
սոցիալական քաղաքականության մեջ: Սակայն մինչ առավել մանրամասն կքննարկենք
բարեկեցության պետության մոդելների դասակարգումը, փորձենք վերլուծել Անդերսենի
<<Բարեկեցության կապիտալիզմի երեք աշխարհները>> աշխատությունը, այնուհետև այն
մոդելների դասակարգումը, որոնցով առանձնացվում են բարեկեցության պետությունները:
Ըստ Անդերսենի <<բարեկեցության պետության>> զարգացման համատեքստում չի կարելի
անտեսել պատմական զարգացումները, օրինակ պատերազմների ազդեցությունը, ինչը
<<բարեկեցության պետության>> ծագման վերաբերյալ գրականություններում անտեսվել է:
Եվ ինչպես նշում է Անդերսենը, <<բարեկեցության պետության>> փոփոխություններում կամ
զարգացման ընթացքում մեծ և որոշիչ դեր են խաղում քաղաքական կոալիցիաների
պատմական զարգացումները4:

<<Բարեկեցության պետություն>> հասկացությունը դիտարկվել է նեղ և լայն


մոտեցումներով: Համաձայն նեղ մոտեցման՝ <<բարեկեցության պետությունը>> տեսնում են
2
Տե՛ս Подходы к Формированию Государства Всеобщего Благосостояния: В.В. Козюк, А.В. Длугопольский, Москва, стр 7
3
Տե՛ս նույն տեղում, էջ 7
4
Տե՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 1
սոցիալական բարելավման տեսանկյունից, որոնք են օրինակ՝ սոցիալական
ծառայություններ, եկամուտների փոխանցումներ և անգամ բնակարանային պայմաններ: Իսկ
լայն իմաստով դիտարկելիս, ինչը և արել է Անդերսենը տվյալ աշխատության մեջ,
<<բարեկեցության պետությունը>> դիտվում է քաղաքական տնտեսության տեսանկյունից:
Այսինքն`այս պարագայում շեշտը դրվում է տնտեսության կազմակերպման և կառավարման
վրա: Այստեղ՝ մակրո տնտեսության կառավարումը անբաժանելի մաս է կազմում
<<բարեկեցության պետությունը>> դիտարկելիս: Այլ իմաստով, Անդերսենը այս անվանում է
ՙԲարեկեցության կապիտալիզմ՚ 5:

Անդերսենը օգտագործում է նաև <<բարեկեցության պետության ռեժիմ>>


հասկացությունը, ինչը այս գրքում հիմնական կառուցողական գաղափարն է կազմում: Իսկ
<<ռեժիմի>> մասին խոսելիս, հարկ է նշել այն փաստը, որ պետության և տնտեսության
հարաբերության մեջ իրավական և կառուցվածքային հատկանիշների մի համալիր/խումբ/
միահյուսված են միմյանց:

Համաձայն Անդերսենի, տվյալ աշխատությունը նպատակ ուներ նոր իմաստ և նոր


տեսակավորում մտցնել <<բարեկեցության պետության>> հասկացության մեջ՝
պատճառաբանելով բարեկեցության պետության արդեն գոյություն ունեցող մոդելները հին և
անբավարար: Նա համարում էր, որ դեկոմոդիֆիկացիան 6, սոցիալական շերտավորումները 7
և զբաղվածությունը <<բարեկեցության պետության>> հասկացության բանալին են
հանդիսանում: Միայն համեմատական վերլուծության միջոցով հնարավոր կլիներ
տարբերակելու ժամանակակից բարեկեցության պետությունները և հասկանալու, թե որոնք
են <<բարեկեցության պետության>> հիմնաքարային առանձնահատկությունները: Եվ այդ իսկ
պատճառով, նա առանձնացնում է բարեկեցության պետության 3 մոդելները, որոնցից
յուրաքանչյուրն ունի իր կառուցվածքային, շերտավորման և սոցիալական ինտեգրման
տրամաբանությունը: Դրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իրեն յուրահատուկ
պատմական ձևավորմամբ և զարգացման ուղիներով:

5
Տե՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 2
6
Դեկոմոդիֆիկացիա-Սոցիալական իրավունքների ամրությունը և քաղաքացիների շուկայական տնտեսությունից կախվածության
աստիճանը: Դեկոմոդիֆիկացիա ասելով հասկանում ենք օրինակ, այն, որ կոմունալ ծառայությունները դիտվում են որպես սոցիալական
իրավունք և ոչ թե որպես ապրանք, որի համար պետք է վճարել:
7
Սոցիալական շերտավորում –վերաբերվում է այն համակարգին, որով հասարակությունը մարդկանց բաժանում է
կատեգորիաների/դասակարգերի: Օրինակ ԱՄՆ-ում հայտնի է, որ մարդկանց որոշ խմբեր ունեն ավելի մեծ ստատուս, ուժ, հարստություն,
քան մնացածները:
Այսպիսոով, Անդերսենի <<Բարեկեցության կապիտալիզմի երեք աշխարհները>>
աշխատությունը առանձնացված է 8 հիմնական վերնագրերով, որոնցից յուրաքանչյուրը
համարվում է որպես առանձին գլուխ: Այսպիսով փորձենք հակիրճ վերլուծել և ներկայացնել
աշխատության գլուխները առանձին:

Առաջին գլխում հեղինակը նպատակ ունի ուսումնասիրել բարեկեցության


պետությունը սոցիալական տերմինների տեսանկյունից: Այստեղ, բարեկեցության
պետությունները առանձնացվում և հստակեցվում են որպես 3 տարբեր ռեժիմների տեսակներ
կամ ուղղակի ռեժիմներ, որոնք են՝ ազատական, պահպանողական և սոցիալ-
դեմոկրատական կամ ինչպես այս գլխում նշում է Անդերսենը՝ Մարքսիստական:

Այս գլխում ուսումնասիրվում է, թե ինչպիսի զարգացում և ազդեցություն են ունեցել


պետությունը(դեմոկրատիա), և շուկան (սեփականություն) վերը նշված երեք ռեժիմներում:
Ըստ նեո-լիբերալիստական ռեժիմի ներկայացուցիչների շուկան համարվում էր միակ միջոցը՝
հասարակության մեջ վերացնելու անհավասարությունը, դասակարգային բաժանումները և
շահը: Իսկ պետության միջամտությունը կարող էր միայն առաջացնել այն՝ ստեղծելով
մենաշնորհներ և անարդյունավետություն: Այսինքն՝ պետությունը առաջացնում է
դասակարգային հասարակություն, իսկ շուկան վերացնում է այն: Բայց ավելի ուշ, այսպես
կոչված <<բարեփոխված ազատականների>> կարծիքով քաղաքական կարգավորում
այնուամենայնիվ պետք է լիներ, սակայն ամենանվազագույն չափով: Այսպիսով, ազատ
շուկայական հարաբերությունների ազդեցությունը պետք է լիներ մաքսիմալ, իսկ պետության
միջամտությունը՝ մինիմալ: Կարելի է ենթադրել, որ նրանք դեմ էին պետության մաքսիմալ
միջամտությանը, քանի որ կառավարության համակարգը ճնշում էր ազատության և
ձեռնարկատիրության վերաբերյալ իրենց գաղափարները 8: Քանի որ կապիտալիզմը
համարվում էր փոքր սեփականություն ունեցողների երկիր կամ աշխարհ, հետևաբար
սեփականությունը վտանգված չէր և դեմոկրատիան այստեղ ոչինչ չէր կարող անել: Սակայն
արդյունաբերականացման ձևավորման հետ մեկտեղ առաջ եկավ բանվորական դասը: Ի
տարբերություն ազատականնների, բանվորական դասը կողմ էր դեմոկրատիային և ձգտում
էին կրճատել մասնավոր սեփականության արտոնությունները, իսկ դեմոկրատիան միակ
դրան տանող ուղին էր: Ըստ ազատականների դեմոկրատիան միայն կոչնչացներ շուկան և

8
E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 10
տնտեսության արդյունավետությունը: Սակայն և՛ պահպանողական, և՛ Մարքսիստական
քաղաքական տնտեսագետները չէին հավատում, որ շուկան տնտեսության
արդյունավետության միակ միջոցն էր: Նրանք հակված էին հավատալու, որ առանց դասային
պայքարի, կապիտալիզմի համար լավագույն իրավական, քաղաքական և սոցիալական
պաշտպանությունը հայրապետության(patriarchy) բացարձակ պահպանումն է9:

Պահպանողական քաղաքական տնտեսությունը իր հերթին առաջ եկավ ի պատաս-


խան Ֆրանսիական հեղափոխության: Այն բացարձակապես ազգայնական և հակահեղափո-
խական էր և դեմ էր դեմոկրատիային, քանզի կարծում էր, որ այն կլուծարի իշխանության և
դասակարգերի միջև սահմանները՝արդյունքում առաջացնելով սոցիալական անկարգություն:
Պահպանողական քաղաքական տնտեսությունը կողմ էր հասարակության, որտեղ կար և՛ հի-
երարխիա, և՛ դասակարգում: Ստատուսը, աստիճանը և դասակարգումը համարվում էր բնա-
կան, իսկ դասակարգային կոնֆլիկտները՝ ոչ10:

Հաջորդ երեք գլուխներում հստակեցվում են <<բարեկեցության պետության>> առավել


ցայտուն առանձնահատկություններ: Դրանցից են՝ սոցիալական իրավունքները, որոնց
ընդլայնումը սոցիալական քաղաքականության էությունն են կազմում: Ինչպես նշում է
հեղինակը, սոցիալական իրավունքները դիտարկվում են դեկոմոդիֆիկացիայի հանդեպ
իրենց կարողությունից: Իսկ սոցիալական իրավունքների աստիճանը որոշվում է, թե
որքանով է պետությունը թույլատրում մարդկանց ապահովել իրենց կենսապայմանները
շուկայական ուժերից անկախ:11 Այսինքն որքանով է շուկան ազդեցություն ունենում
մարդկանց կյանքի պայմանների վրա: Սոցիալական շերտավորումները նույնպես
բարեկեցության պետության մաս են կազմում: Չնայած նրան, որ պետության սոցիալական
քաղաքականությունը պետք է ուղղված լինի շերտավորումների հետ կապված խնդիրները
լուծելուն, այն նաև առաջ է քաշում այդ շերտավորումները իր քաղաքականությունը վարելիս:
Բարեկեցության պետությունները ինչպես կարելի է ենթադրել պետք է առաջ քաշեն
հավասարության սկզբունքը: Իսկ սոցիալական իրավունքներն ու սոցիալական
շերտավորումները իրենց հերթին կախված են բաշխման համակարգում պետության և

9
Տե՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 10
10
Տե՛ս նույն տեղում, էջ 11
11
Տե՛ս նույն տեղում, էջ 3
շուկայի միջև եղած կապից: Եվ որքան անհավասարաչափ լինեն սոցիալական իրավունքները
հասարակության մեջ, այդքան ավելի լայն կլինեն սոցիալական շերտավորումները:

Երկրորդ գլխում, <<բարեկեցության պետություններ>> հասկացության երկու


եղանակ/մոտեցում է քննարկվում: Առաջինը շեշտը դնում է կառուցվածքի և ամբողջ
համակարգի վրա, իսկ երկրորդը՝ ինստիտուտների և դերակատարների: Կառուցվածքային
կամ համակարգային մոտեցումը <<բարեկեցության պետության>> զարգացումը
ամբողջությամբ է դիտարկում: Տվյալ զարգացումը մեկնաբանվում է որպես սոցիալական և
տնտեսության վերարտադրման ֆունկցիոնալ/կառուցվածքային անհրաժեշտություն:
Համաձայն արդյունաբերականացման/ինդուստրիալիզացիայի շուկան չի կարող փոխարինել
պետությանը, քանի որ այն ծառայում է միայն նրանց համար, ովքեր ի վիճակի են շուկայում
արտադրանք տալու: Ըստ ինստիտուցիոնալ մոտեցման տնտեսության մեկուսացումը
սոցիալական և քաղաքական ինստիտուտներից կարող է բերել հասարակության ոչնչացման:
Նրա գոյատևման համար տնտեսությունը պետք է կառուցված լինի հասարակության
համայնքների ներսում:

<<Ի՞նչ է բարեկեցության պետությունը>> վերնագրված գլխում, Անդերսենը առաջ է


քաշում մի շարք հարցադրումներ, ինչպիսիք են օրինակ՝ <<Ինչպե՞ս կարող ենք իմանալ, երբ և
արդյոք <<բարեկեցության պետությունը>> ֆունկցիոնալապես արձագանքում է
ինդուստրիալիզա- ցիայի պահանջներին կամ կապիտալիզմի վերարտադրմանն ու
լեգիտիմացիային>>և <<Ինչպե՞ս կարող ենք սահմանել <<բարեկեցության պետությունը>>,
որը համաատասխանում է այն պահանջներին, որ մոբիլիզացված աշխատավոր դասակարգը
կարող է ունենալ>>, որոնց հնարավոր կլինի պատասխանել, եթե տրվի <<բարեկեցության
պետության>> եզրույթի բացատրություն: <<Բարեկեցության պետության>>
ուսումնասիրությունների հետ զուգահեռ ուսումնասիրվել են այլ երևույթներ, ինչպես օրինակ
իշխանություն, ինդուստրիալիզացիա, կապիտալիզմ: Սակայն <<բարեկեցության
պետության>> հստակ և ընդհանրացված սահմանումներ չեն տրվել: Առաջանում են
հարցադրումներ, օրինակ՝ <<Եթե բարեկեցության պետությունները տարբեր են, ապա ինչես
են դրանք տարբերվում>>, <<Ե՞րբ է պետությունը համարվում որպես <<բարեկեցության
պետություն>> և վերջիվերջո, <<Ի՞նչ է բարեկեցության պետությունը 12>>: Ամենապարզ
12
Տե՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 18
գրքային սահմանումն այն է, որ պետությունը կրում է պատասխանատվություն՝ ապա-
հովելով որոշակի հիմնական բարեկեցություն իր քաղաքացիների համար: Սակայն այստեղ
հարց է առաջանում, թե որն է այդ <<հիմնականը>>: Այս սահմանման մեջ հասկանալի չէ,
արդյոք սոցիալական քաղաքականությունը ազատական է, թե ոչ, արդյոք այն աջակցում է
համակարգի լեգիտիմացիային, արդյոք այն հակասում է շուկային, թե աջակցում նրան 13: Այս
հարցադրումներն է առաջ բերում Անդերսենը <<բարեկեցության պետության>> ոչ հստակ
սահմանմանն ի պատասխան: Որպեսզի կարողանա հասցեականացնել տվյալ
հարցադրումները, Անդերսենը քննարկում է <<բարեկեցության պետության>> վերաբերյալ
համեմատական ուսումնասիրությունները: Սրանք իրենց հերթին ընդգրկել են
ուսումնասիրություններ պետությունների ծախսերի վերաբերյալ: Դրանք չափելով կամ
գնահատելով, եզրակացվել է, որ բոլոր ծախսերը հավասարապես են հաշվարկված: Սակայն
որոշ բարեկեցության պետություններ ինչիպես օրինակ Ավստրիան է, ծախսերի մեծ մասն
ուղղում է արտոնավորված քաղաքացիական ծառայողներին: Սակայն սա չի կարելի
համարել որպես համերաշխության տարածման դրսևորում: Կամ օրինակ այլ պետություններ
իրենց ծախսերն ուղղում են սոցիալական աջակցության վրա: Կան նաև երկրներ, որոնց
ծախսերն ուղղված են անհատական ապահովագրության ծրագրերին, որոնցից հիմնականում
օգտվում է միջին խավը:

Թերբորնի կողմից առաջարկվել է երեք մոտեցում, համաձայն որի կարելի է


եզրակացնել, արդյոք պետությունը իրապես <<բարեկեցության պետություն>> է, և երբ է այն
համարվում <<բարեկեցության պետություն>>: Առաջին մոտեցումը առաջարկում է
ուսումնասիրել պետության գործողությունների պատմական վերափոխումները: Եթե
մինիմալ տեսանկյունից նայենք, ապա իրական <<բարեկեցության պետության>>
գործողությունների մեծամասնությունը պետք է ուղղվի՝ ծառայելու տնային
տնտեսությունների բարեկեցության պահանջներին: Համաձայն երկրորդ մոտեցման պետք է
ուսումնասիրել Ռ.Թիթմուսի առաջարկած մնացորդային և ինստիտուցիոնալ բարեկեցության
պետությունների միջև դասական տարբերությունները: Առաջինում /մնացորդային մոդելում/,
պետությունը պատասխանատվություն է վերցնում իր վրա միայն, երբ ընտանիքը կամ
շուկան ձախողվում է, այն սահմանափակում է իր հնարավորությունները՝ դարձնելով

13
Տե՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 11
մարգինալ: Վերջին մոդելը/ինստիտուցիոնալ-վերաբաշխիչ/ ի տարբերություն առաջինի,
տարածվում է միջին խավի բնակչության վրա: Ըստ երրորդ մոտեցման, պետք է ընտրել այն
չափանիշները համաձայն որոնց, հնարավոր կլինի տարանջատել բարեկեցության
պետության տեսակները: Եվ սա հնարավոր կլինի անել, չափելով իրական բարեկեցության
պետություններ և որոշակի մոդելներ՝ ինչպես նաև գնահատելով ծրագրեր կամ ընդհանուր
բարեկեցության պետություններ14:

Հինգերորդ և վեցերորդ գլուխներում քննարկվում են դեկոմոդիֆիկացիայի և


շերտավորման ազդեցությունները <<բարեկեցության պետության>> երեք մոդելներում:
Դեկոմոդիֆիկացիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ ծառայությունը մատուցվում է
որպես իրավունք և ոչ թե որպես արտադրանք, որի համար անհատը պետք է վճարի: Այն
իրականանում է, երբ անձը կարող է ապրուստի միջոց ունենալ առանց շուկայական
կախվածության: Դեկոմոդիֆիկացիան ուժեղացնում է աշխատողին ևնվազեցնում գործատուի
իշխանությունը: Երբ աշխատողները կախված են շուկայից, նրանց համար դժվար է լինում
համախմբվել հանուն համերաշխության և արդյունքում բանվորական շարժման ձևավորումը
դժվարեցվում է: Երկրորդ մոդելում/պահպանողական/ պետությունը աջակցում է
սոցիալական ապահովագրության իրավունքին: Սակայն սա չի ապահովում ամբողջական
դեկոմոդիֆիկացիա: Գերմանիան համարվում է սոցիալական ապահովագրության մեկնարկ
տվողը, սակայն այն իր սոցիալական ծրագրերի միջոցով դեկոմոդիֆիկացիա չի ապահովում:
Շահույթը ամբողջովին կախված է աշխատանքից, զբաղվածությունից և ներդրումներից:
Երրորդ մոդելը կարելի է թերևս դիտել որպես ամենադեկոմոդիֆիկացված մոդելը: Այն
առաջարկում է հիմնական և հավասար շահույթ բոլորին անկախ ներդրումներից, վաստակած
եկամուտի չափից: Սա կարող է դիտվել նաև որպես համերաշխության համակարգ:

Հաջորդիվ քննարկենք սոցիալական շերտավորման համակարգը: Հարկ է նշել, որ այս


համակարգը բանվորական շարժումների գլխավոր թիրախներից է համարվել: Սոցիալ-
դեմոկրատական մոդելում սոցիալականշերտավորումները բացակայում են կամ ավելի ճիշտ
է ասել նվազագույնի են հասցված: Հավասարապես բոլորին ուղղված պետության ծրագրերը,
սոցիալական աջակցությունները, հավասար իրավունքները նվազեցնում են շերտավորման

14
Տե՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 20-21
առաջացման հավանականությունը: Պահպանողական մոդելում սոցիալական ապահովա-
գրությունները ուղղվում էին այն անհատների կամ խմբերին,որոնք միջին խավի ներկայացու-
ցիչներ էին և որոնք հիմնականում ունեին կատարված ներդրումներ: Եվ սա ինքնին
առաջացնում էր սոցիալական շերտավորումներ: Չնայած այն բանին, որ ազատական
մոդելում սոցիալական աջակցությունն ուղղված էր ամենացածր խավին կամ ամենաաղքատ
հատվածին, պահպանողական մոդելի նման, այս մոդելը նույնպես միտված էր առաջացնելու
սոցիալական շերտավորումներ:

Վերջին յոթ և ութերորդ գլուխները հիմնականում քննարկում են այն հարցադրումը, թե


<<բարեկեցության պետությունը>> ինչ ազդեցություն կարող է ունենալ զբաղվածության վրա,
այսինքն պետությունները ինչ կարողություն ունեն լրիվ զբաղվածություն ապահովելու
գործում: Այստեղ առանձնացվում են որակապես 3 տարբեր ուղիներ, որոնցից յուրաքանչյուրը
իր զարգացման համար պարտավոր է <<բարեկեցության պետության>> կառուցվածքին:
Այսպիսով, ազատական մոդելը առանձնանում է դեկոմմոդիֆիկացիայի ցածր մակարդակով,
շերտավորման համեմատաբար բարձր մակարդակով՝ եկամուտների անհավասարության
տեսանկյունից և պետական միջամտությամբ, որին բնորոշ է ավելի շատ շուկայի
կարգավորումը, քան ուղղակի սոցիալական ծառայությունների մատուցումը:
Նորազատական մոդելում սոցիալական օգնությունը՝ նվազագույն սոցիալական
պահանջմունքների շրջանակում, տրամադրվում է մնացորդային սկզբունքով աղքատներին և
հասարակության քիչ ապահովված շերտերին, որոնք ինքնուրույն չեն կարող ձեռք բերել
գոյության համար անհրաժեշտ միջոցներ: Պետությունը իր վրա պարտականություն է
վերցնում հասարակության բոլոր անդամներին տրամադրել նվազագույն սոցիալական
երաշխիքներ: Սոցիալ-դեմոկրատական մոդելը բնութագրվում է դեկոմմոդիֆիկացաիայի
բարձր մակարդակով, շերտավորման ցածր մակարդակով և պետության կողմից
հասարակության ամենաաղքատ շերտերին ապահովման, կարգավորման և
ֆինանսավորման ուղղակի օգնության ծրագրերի տրամադրմամբ: Սոցիալ-դեմոկրատական
սկզբունքները սկզբում հիմնված էին արհմիությունների և այլ դեմոկրատական
կազմակերպությունների աջակցման համար հանրային ֆոնդերի կենտրոնացման վրա,
ավելի ուշ այդ սկզբունքները տարածվեցին բոլոր քաղաքացինների վրա, որոնք ունեին
հավասար արտոնության իրավունք՝ անկախ կարիքի և աշխատանքային ներդրման
աստիճանից: Կորպորատիվ մոդելը առանձնանում է դեկոմմոդիֆիկացիայի համեմատաբար
բարձր մակարդակով, սոցիալական կարգավիճակով և եկամուտներով պայմանավորված
բավականին ուժեղ հասարակական շերտավորմամբ, պետական միջամտությունը
իրականացվում է ֆինանսական ապահավման ուղղակի տրամադրման և շուկայի
կարգավորման ձևով: Կորպորատիվ սոցիալական աջակցության պահպանողական
սկզբունքները ենթադրում են առանձին սոցիալական ծրագրեր տարբեր մասնագիտական և
կարգավիճակային խմբերի համար կախված աշխատանքային ներդրումից 15: Վերջին`8-րդ
գլխում քննարկվում է քաղաքական ուժերի/կոալիցիաների դերն ուզարգացումը բարեկեցութ-
յան պետություններում: Այն ոչ միայն կարևոր է այլ նաև որոշիչ է բարեկեցության պետության
կազմավորման գործում: Բայց այստեղ պետք է նշել, որ բանվոր դասակարգի քաղաքական
մոբիլիզացումը չի դիտվում որպես կարևոր հանգամանք: Ավելին, շատ ռեժիմներում նրա
դերը դիտվում է որպես մարգինալ/եզրային/: Սակայն սոցիալ-դեմոկրատական ռեժիմի զար-
գացմանը զուգահեռ կարևորվեցին բանվոր դասակարգերը:Այստեղ կարելի է հավելել,որ բան-
վոր դասակարգը հասարակության մեջ մեծ դեր և քանակ զբաղեցնելով, կարող է
<<բարեկեցության պետության>> կազմավորման գործում էական նշանակություն ունենալ:
Ինչպես օրինակ 19-ից 20-րդ դարերում ժողովրդավարության կայացմանն ուղղված պայքարը,
որը նպատակաուղղված էր ընտրական իրավունքի ընդլայմանն, ինչպես նաև
հասարակական, աշխատանքային, կենցաղային պայմանների բարելավմանը: Իսկ այս
շարժումները ղեկավարվում էին տարբեր հասարակական միությունների/արհմիությունների
աշխատավոր հասարակարգի կողմից, որոնց կարգավիճակը ժամանակի ընթացքում ամրա-
գրվեց օրենքով և դարձավ քաղաքական ուժ:

Այսպիսով`ինչպես ընդգծում է հեղինակը, բարեկեցության պետությունը դիտարկվում


է որպես կարևորագույն համակարգ հետպատերազմյան կապիտալիզմի տարբեր մոդելների
ձևավորման մեջ16:

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ


15
ГОСУДАРСТВО ВСЕОБЩЕГО БЛАГОСОСТОЯНИЯ: СУЩНОСТЬ ПОЛИТИКИ И ФУНДАМЕНТАЛЬНЫЕ ПРОТИВОРЕЧИЯ, А. В.
Павроз, стр 21, http://pavroz.ru/files/pavrozwelfarestate.pdf
16
Տե՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. 5
Այսպիսով՝ ինչպես արդեն նշել էինք, Անդերսենը <<բարեկեցության պետության>>
տարբերակման և առանձնահատկության համար առաջարկում է հետևյալ պարամետրերը:

 Դեկոմոդիֆիկացիայի աստիճան
 Հասարակության շերտավորում
 Պետական միջամտություն

Հիմնվելով այս 3 պարամետրերի վրա, Անդերսենը առանձնացնում է <<բարեկեցության


պետության>> 3 ռեժիմներ/մոդելներ կամ տեսակներ:

1. Ազատական կամ նեոլիբերալ – դեկոմոդիֆիկացիայի աստիճանը թույլ է,


հասարակության շերտավորումը`ուժեղ, իսկ պետական միջամտությունը
իրականացվում է շուկայի կարգավորման տեսքով: Այս մոդելը հայտնի է նաև որպես
անգլո-ամերիկյան տեսակ:

Ազատական մոդելում17սոցիալական աջակցությունը հիմնվում է մնացորդային սկզբունքի


վրա՝ առաջնայնությունը տալով նվազագույն պահանջներին: Այն ուղղված է հասարակության
ամենաաղքատ և ամենաքիչ եկամուտ ունեցող խավին, որն ունակ չէ ինքնուրույն
բարենպաստ կենսապայման ապահովել իր համար: Այսպիսով`պետությունը
պարտավորվում է հասարակության բոլոր անդամների համար ապահովել սոցիալական
ապահովագրության նվազագույն մակարդակ: Պետությունը իրականացնում է նվազագույն
դեր՝ զբաղվելով խոցելի խմբերի իրավունքների ապահովմամբ և պաշտպանությամբ: Այլ
իրավիճակներում պետությունը չի միջամտում պարեկեցության հարցերին: Այս մոտեցումը
պարտավորեցնում է մասնավոր անձանց և ընտանիքներին ստանձնել առավելագույն
պատասխանատվություն իրենց բարեկեցիկ գոյության համար: Միանգամայն հասկանալի է
դառնում, որ <<ազատական>> խմբում գտնվում են <<լիբերալ>> հատկանիշներով
<<բարեկեցության պետություններ>>, որոնց սոցիալական աջակցությունը հասցեական է, իսկ
սոցիալական ապահովագրությունը՝ բավականին համեստ, և սա էլ իր հերթին նպաստում է
սոցիալական անհավասարության վերարտադրմանը: Նման սոցիալական
քաղաքականության դեպքում պետական վճարները ուղղված են քիչ եկամուտներ ունեցող
խմբերին, որոնք են համարվում հիմնականում <<կախյալ>> մարդիկ և աշխատավոր մասան:

17
Այս մոդելում սոցիալական բարեփոխումները խիստ սահմանափակված են եղել տարբեր
հիմնավորումներով, ինչպիսիք են օրինակ`ազատական, ավանդական և պրոֆեսիոնալ
էթիկական նորմերը: Արդյունքում` այս ռեժիմում, դեկոմոդիֆիկացիայի ազդեցությունը
ընկնում է: Հենց ամենասկզբում հիմնված լինելով սոցիալական իրավունքների վրա,
առաջանում է շերտավորման կառուցվածք, որտեղ բոլոր սոցիալական աջակցություն
ստացողները միանման աղքատ են և որտեղ մեծամասնության բարեկեցությունը կախված է
շուկայում տիրող իրավիճակից: Բարեկեցության պետության ազատական մոդելի
պետություններ են համարվում ԱՄՆ, Անգլիա, Կանադա, Ավստրալիա և այլն:

2. Պահպանողական կամ կոնսերվատիվ-կոմերցիոն – Դեկոմոդիֆիկացիայի աստիճանը


բարձր է, հասարակության շերտավորումը`ուժեղ, պետական միջամտությունը
իրականացվում է ֆինանսական ապահովության ուղիղ տրամադրմամբ և շուկայի
կարգավորմամբ: Այս տիպը անվանում են նաև ֆրանկո գերմանական:

Այս մոդելը իրենից ենթադրում է առանձին սոցիալական ծրագրեր տարբեր


կարգավիճակներ ունեցող խմբերի համար՝ կախված տվյալ աշխատուժի ներդրումից:
Պահպանողական մոդելում պատմական ժառանգությունը մոդերնիզացվել է հետ
արդյունաբերական դասակարգի կառուցվածքին համապատասխան: Ի տարբերություն
ազատական մոդելի, այս մոդելում կարևորվում է կորպորատիվ ոգին: Այս մոդելում չի
տարածվել նաև ազատական մոդելի շուկայական ազդեցությունը ինչպես նաև սոցիալական
իրավունքների վիճարկում չի եղել: Այս առումով, սոցիալական իրավունքները կախված են
ստատուսից և դասակարգային պատկանելիությունից: Այս ամենը դրված է եղել պետության
հիմքում և ամբողջովին կարող էր փոխարինել շուկային որպես բարեկեցության աղբյուր:
Մոդելը համարվում է պահպանողական, քանի որ աջակցում է ավանդական սոցիալական
արժեքների և ընտանիքի դերի պահպանմանը: Իսկ կորպորատիվ է, քանի որ ուղղված է
մասնավոր և կամավոր հատվածների հետ աշխատանքին՝ կոորդինացնելով տրամադրվող
սոցիալական ծառայությունները: Այս մոդելում պետությունը ամենից առաջ իրականացնում է
պլանավորման և ֆինանսավորման դեր սոցիալական ծառայությունների համատեքստում
այն ժամանակ, երբ ծառայությունները հաճախակի տրվում են անկախ
գործակալություններին: Ի տարբերություն նեոլիբերալ մոտեցման, այս մոտեցման
շրջանակներում պետությունը ակտիվ ներգրավված է անկախ գործակալությունների հետ
աշխատանքում: Մոդելը ձգտում է պահպանել գոյություն ունեցող սոցիալական
կառուցվածքները և հարկային դրույքաչափերի տարբերությունները՝ հաշվի առնելով
հասարակության շահերի պահպանման անհհրաժեշտությունը: Պահպանողական ռեժիմները
գտնվում էին եկեղեցու ազդեցության ներքո և հետևում էին եկեղեցու ավանդական
արժեքների և ընտանիքի պահպանման գաղափարը: Սոցիալական ապահովագրությունը
բացառում էր չաշխատող կանանց և աջակցում էր նրանց միայն մայրության դեպքում: Այս
մոդելը կրող երկրներ են համարվում Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իտալիան:

3. Սոցիալ-դեմոկրատական/ժողովրդավարական – Դեկոմոդիֆիկացիայի աստիճանը


բարձր է, հասարակության շերտավորումը`թույլ արտահայտված, պետական
միջամտությունը արտահայտվում է ֆինանսական ապահովագրության ուղիղ
մատուցմամբ: Այդ մոդելը այլ կեր անվանում են սկանդինավյան տիպ կամ
սոցիալական քաղաքականության շվեդական տեսակ:

Այս մոդելը, որն այլ կերպ անվանում են նաև ազատական-սոցիալիստական մոդել, ի


սկզբանե կենտրոնացված է եղել արհմիությունների և այլ ժողովրդավարական
կազմակերպությունների հանրային աջակցման ֆոնդերի վրա: Իսկ ավելի ուշ այս մոդելի
սոցիալական քաղաքականությունը տարածվել է պետության բոլոր քաղաքացիների վրա,
որոնք օգուտների հավասար իրավունքներ ունեն անկախ իրենց աշխատուժի ներդրումից և
կարիքավորության աստիճանից: Ինչպես արդեն վերը նշվեց, այս մոդելի կրողներ են
համարվում սկանդինավյան պետությունները, որտեղ համընդհանուր սոցիալական
իրավունքները համակցվում են անհատների ինքնության անձեռնմխելիության հետ: Այդ իսկ
պատճառով այս մոդելը համարվում է որպես ազատականության և սոցիալիզմի միավորում:
Այս մոդելը իր մեջ ներառում է այն երկրները որտեղ դեկոմոդիֆիկացիայի և ունիվերսալիզմի
սոցիալական իրավունքները տարածվել են նաև միջին խավի վրա: Անդերսենը այս
պետությունների ռեժիմն անվանում է սոցիալ-դեմոկրատական, քանի որ այստեղ իշխում է
սոցիալական բարեփոխումների բաղադրիչը: Աշխատավորները օգտվում են իրենց
իրավունքներից, այն իրավունքներից, որոնք երաշխավորված են քաղ. ծառայողների կամ
ինչպես Անդերսենն է նշում <<սպիտակ օձիքավորների>> կողմից, բոլոր շերտերը ընդգրկված
են ապահովագրության համընդհանուր համակարգում, սակայն դրա հետ մեկտեղ
վճարումները կախված են վաստակած գումարի չափից: Այս մոդելը թուլացնում է շուկայի
ազդեցությունը, միևնույն ժամանակ ուժեղացնելով ունիվերսալիզմը և համերաշխությունը:
Այստեղ բոլորը ստանում են աջակցություն, կախված են միմյանցից: Սոցիալ-
դեմոկրատական ռեժիմը ուղղված է և՛ շուկային, և՛ ավանդական ընտանիքին: Ի
տարբերություն պահպանողական մոդելի, նրա սկզբունքն է խելամիտ կերպով կարգավորել
ընտանիքի ծախսերը՝ սոցիալական առաջնահերթություններից ելնելով: Այստեղ նպատակը
ոչ թե ընտանիքի անդամների միմյանցից կախվածության մեծացումն է , այլ ընդհակառակը,
նպատակը՝ նրանց անհատականության զարգացումն է: Այս ռեժիմը նպատակ ունի նաև
բնակչության շրջանում ապահովել մաքսիմալ զբաղվածություն: Եվ որքան ավելի մեծ լինի
զբաղվածության մակարդակը, այնքան ավելի քիչ կլինեն այն խավերը, որոնք առանձնացված
են հատուկ սոցիալական աջակցությամբ: Այսպիսի պետությունում արժեք է համարվում
սոցիալական հավասարությունը և պետությունը հավասարության ապահովման համար
պետք է ակտիվորեն միջամտի սոցիալական և տնտեսական կյանքին: Այսպիսի
պետությունում պետք է գոյություն ունենա վերաբաշխիչ հարկային քաղաքականություն, որը
թույլ կտա ուղղել ռեսուրսները ավելի քիչ ապահովածներին: Սոցիալ-դեմոկատական մոդելը
հիմնվում է համընդհանուր սոցիալական պաշտպանության համակարգի վրա, որի դեպքում
պետությունը ջանքերն ուղղում է սոցիալական հիմնախնդիրների նվազեցմանը և պետական
եկամուտների բարձրացմանը հարկումների համակարգի միջոցով: Այս մոդելում
բազմակողմանի սոցիալական ծառայությունները նպաստում են ստատուսների
հավասարության հաստատմանը անկախ դասային պատկանելիությունից:

Եվ ինչպես պնդում է Անդերսենը, միայն նման սոցիալական քաղաքականությամբ կարելի


է հասնել <<բարեկեցության պետության>>18:

Մոդելների կամ ռեժիմների հակիրճ նկարագրությունը ներկայացնում ենք կից


գծապատկերի (1) միջոցով1920:

Աղյուսակ 1

Գործոններ Ազատական/ Պահպանողական/ Սոցիալ-


մնացորդային կորպորատիվ դեմոկրատական/
համընդհանուր
Քաղաքական Լիբերալիզմ(Laissez Պահանողական/ Սոցիալ
18
Տե ՛ս E. Andersen G., The Three Worlds of Welfare Capitalism, Princeton University Press, 1990, p. Գրել էջը
տնտեսություն faire21) կորպորատիվ, ժողովրդավարությու
պատրիարխիկ/ ն
Նպատակներ և Ազատ շուկայական Ապահովություն, Դեկոմոդիֆիկացիա,
արժեքներ հարաբերություններու ստատուսների հավասարություն,
մ անհատների տարբերությունների ապահովություն
նվազագույն սոց. պահպանում
Պահանջմունքների
բավարարում
Ծառայությունների Աջակցող Աջակցող Համընդհանուր
հիմնական ձևերը ծառայություններ ծառայություններ, ծառայություններ
սոցիալական
ապահովագրություն
Դեկոմոդիֆիկացի Ցածր Միջին/զբաղվածությու Բարձր
ա ն ունեցողների համար
բարձր/
Մնացորդային Բարձր Բարձր Թույլ
Շերտավորում Գոյություն ունեցող Ստատուսների Հավասարությունև
անհավասարության տարբերությունների համընդհանրություն
սրացում ուժեղացում բոլորի համար
Վերաբաշխում Ցածր Չափավոր Բարձր
Լրիվ Թույլ Միջին Բարձր
զբաղվածության
երաշխիք
Բարեկեցության Շուկա Ընտանիք Պետություն
կենտրոն
Աշխատաշուկայի Ցածր Բարձր Միջին
կարգավորում

Համաձայն Անդերսենի բարեկեցության պետությունների ռեժիմների փորձենք


դասակարգել պետությունները ըստ մոդելների տեսակների: Տե՛ս աղյուսակ 2-ում 22:

Աղյուսակ 2

Ազատական մոդել Պահպանողական մոդել Սոցիալ-դեմոկրատական


մոդել
ԱՄՆ Ֆրանսիա Շվեդիա
Մեծ Բրիտանիա Գերմանիա Ավստրիա
Իռլանդիա Շվեյցարիա Բելգիա
Կանադա Ֆինլանդիա Դանիա
Իտալիա Նորվեգիա
Նիդեռլանդների
Հոլանդիա

Ինպես արդեն նշվեց, սոցիալ-դեմոկրատական մոդելը ավելի հատուկ է սկանդինավյան


պետության երկրներին՝ Դանիա, Շվեդիա, Նորվեգիա: Հատկապես հարկ է նշել և քննարկել
Շվեդիայի բարեկեցության պետության սոցիալական քաղաքականությունը: Սրա
առանձնահատկություններից հատկանշական են հետևյալները.

 Սոցիալական քաղաքականությունը որպես քաղաքականություն բոլորի համար, ինչպես


նաև նրա հասկացությունը որպես պետության տնտեսության գործունեություն
 Առաջադեմ կամ զարգացող հարկային համակարգ
 Սոցիալական քաղաքականության իրականացման գործում հավասարության և
համերաշխության գաղափարների գերակայություն
 Սոցիալական քաղաքականության կանխարգելիչ հատկանիշ
 Սոցիալական ծառայությունների որակի բարձր մակարդակ և հանրամատչելիություն
 Պետության դերի առաջնահերթությունը սոցիալական ծախսերի ֆինանսավորման
հարցում ընդհանուր բյուջեի հարկային եկամուտների հաշվին

Դեռևս 20-րդ դարից սկսած Շվեդիայում ձևավորվում էր ժամանակակից


սոցիալական քաղաքականության հիմնական տարրերը: Այս ժամանակներից սկսած
սոցիալական քաղաքականությունը ուղղվում էր ամբողջ հասարակության վրա՝ վարելով
սոցիալական բարեկեցության համազգային քաղաքականություն: Դեռևս 1913թ. Շվեդիայում
ընդունվեց օրենք որոշակի տարիքի հասնելուն պես կենսաթոշակի տրամադրման
վերաբերյալ: Պետությունը սկսեց պայքարել ոչ միայն հարուստերի և աղքատների
իրավունքների հավասարության համար, այլ նաև հիվանդների և առողջների, երեխա ունեցող
ընտանիքների և երեխա չունեցողների, աշխատողների և չաշխատողների: Բժշկական և
սոցիալական աջակցությունը հասանելի դարձավ անկախ մասնագիտությունից և
եկամուտից:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Շվեդիայի պետությունը, հանդիսանալով


որպես իրական բարեկեցության պետություն, իր վրա է վերցնում իր պետության
հասարակության բոլոր քաղաքացիների, շերտերի և խավերի հավասար պաշտպանությունը,
սոցիալական աջակցության տրամադրումը և սոցիալական ծառայությունների
հավասարապես մատուցումը:

<<Բարեկեցության կապիտալիզմի 3 աշխարհները>> աշխատության վերաբերյալ


քննադատություններ

Անդերսենի վերը նշված աշխատությունը վերլուծելիս ինչպես նաև այս


աշխատության վերաբերյալ այլ աղբյուրներ ուսումնասիրելիս, հարկ ենք համարում շատ
հակիրճ ներկայացնել այն քննադատություւները, որոնք արվել են Անդերսենի
<<Բարեկեցության կապիտալիզմի 3 աշխարհները>> աշխատության վերաբերյալ23:

 Ֆեմինիզմի զարգացման անտեսումը: Անդերսենի աշխատության մեջ բացակայել է կամ


միգուցե չի կարևորվել կնոջ դերը: Բարեկեցության ապահովման գործում կնոջ և
ընտանիքի դերի անկարևորություն:
 Բավական ուշադրության բացակայությունը կոնսենսունսի և մեծամասնական
կարգերի քաղաքական տարբերություններին:
 Վավեր չլինելով բարեկեցության պետության տարբեր ծրագրերի
տեսանկյունից/օրինակ բնակարանային պայմաններ/
 Ծառայությունների անտեսում /օրինակ առողջապահական խնամք, սոցիալական
խնամք, կրթություն/
 Երկրների և ռեժիմների խմբավորումը և առանձնացումը: Քննադատության է
արժանացել նաև նրա՝ սկանդինավյան երկրների վրա չափազանց շատ
կենտրոնացման պատճառով:

Հաշվի առնելով վերը նշված նկատառումները, մոդելների դասակարգումները՝


եթե փորձենք վերլուծել և հասկանալ, թե ՀՀ-ում բարեկեցության պետության որ մոդելն է
գերիշխում կամ գործում, պարզ է դառնում, որ Անդերսենի առաջարկած երեք մոդելներից
որոշակի տարրեր կիրառվում կամ գործածվում են ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ:
Ազատական մոդելի այն տարրը, որը շեշտը դնում է բնակչության ամենաաղքատ շերտի վրա
և սոցիալական աջակցություն տրամադրում հենց այս խավին, կարելի է նկատել
Հայաստանում նույնպես: Եվ սրան կարող է վկայել <<սոցիալական աջակցության մասին>> ՀՀ
օրենքը համաձայն որի սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը
կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ
խմբին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանի
սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության և (կամ)
համայնքի կողմից: /Տե՛ս Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենք/:
Պահպանողական մոդելի տարրեր նույնպես կարելի է տեսնել ՀՀ քաղաքականության
մեջ: Ինչպես արդեն նշել էինք, այն իրենից ներկայացնում էր առանձին սոցիալական
ծրագրերի ներդնում տարբեր կարգավիճակներ ունեցող խմբերի համար կախված տվյալ
աշխատուժի ներդրումից: Այս առումով թերևս կարելի է նշել կենսաթոշակները, պարտադիր
կուտակային համակարգը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին
օրենքը, բժշկական ապահովագրությունը և այլն: Այս ծրագրերի այսպես ասած օբյեկտներ են
համարվում այն խմբերը, որոնք պետության աշխատուժի մեջ ներդրում ունեն:
Իսկ սոցիալ-դեմոկրատական մոդելի սոցիալական իրավունքների
համընդհանրության տեսանկյունից դիտարկելով, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում գոնե
օրենսգրքով՝ փաստաթղթերի վրա գրված է, որ մեր պետությունը ձգտում է սոցիալական
իրավունքների համընդհանրության հասարակության բոլոր շերտերի համար: Սակայն
երբեմն իրականությունը չի արտացոլում այն ինչ տեսանելի է օրենքով ամրագրված
փաստաթղթերում:

Եզրակացություն
Անդերսենը մոդելների դասակարգումը իրականացրել է<>> հիման վրա: Այս մոտեցումը
կարևոր է, քանզի այն հիմնվում է ոչ այնքան սոցիալական պետության էմպիրիկ
դասակարգման վրա, որքան վերլուծում է այն պատճառները, որոնց համար նրանք ստանում
են հատուկ ձև: Անդերսենը սահմանում է <<համընդհանուր բարեկեցության
կապիտալիստական ռեժիմը>>, որպես ինստիտուցիոնալ միջոցներ, կանոններ և
համաձայնագրեր, որոնք կառուցում են մրցակցող սոցիալ-քաղաքական
հարաբերությունները և կառավարում ծախսերը ու խնդիրներ լուծելու գաղափարը:
Անդերսենի առաջարկած մոդելները արտահայտում են պատմական
ինստիտուցիոնալացումը, որը որակապես տարբեր է առանձին երկրներում: Մոդելների
համեմատական վերլուծությունը թույլ է տալիս հասկանալու, թե որքանով է պետությունը
բարեկեցիկ և արդյոք ապահովում է բարեկեցություն իր քաղաքացիների համար:
Մասնավորապես, ի տարբերություն ազատական մոդելի, որի դեպքում սոցիալական
աջակցությունը ուղղված է հասարակության ամենաաղքատ և ամենաքիչ եկամուտ ունեցող
խավին, ապա սոցիալ-դեմոկրատականի դեպքում աջակցություն են ստանում բոլորը, ինչը
կարելի է ասել, որ պետությունը ապահովում է հավասարություն բոլորի համար, ինչը չի
կարելի ասել պահպանողական մոդելի պարագայում, քանի որ այս մոդելի շրջանակներում
կարևորվում է աշխատանքային ներդրումնե-րը և ըստ այդմ հասարակության յուրաքանչյուր
անդամ ստանում է համապա- տասխան աջակցություն: Սա ռիսկային է, քանի որ, եթե
մարդը, ով օբյեկտիվ պատճառներով չի աշխատում, չունի աշխատանքային ներդրում, զուրկ
է մնում սոցիալական աջակցությունից: Սոցիալական իրավունքների իրացման տեսանկ-
յունից կորպորատիվ մոդել կարևորում է անհատի կարգավիճակը և դասակարգա-յին
պատկանելիությունը, այնինչ սոցիալ-դեմոկրատական մոդելում յուրաքանչ- յուրը կարող է
օգտվել և իրացնել իր սոցիալական իրավունքները, քանի որ պետության նպատակն է
սոցիալական հավասարության հաստատումը և ապահովումը: Այսօր աշխարհում
յուրաքանչյուր երկիր իրեն հռչակում է բարեկեցիկ, հայտարարում է, որ իր սոցիալական
քաղաքականությունը ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամի համար
բարեկեցիկ կյանքի ապահովման, բայց իրականում ապահովվում է այդ բարեկեցությունը, թե
ոչ, ինչ մակարդակով է ապահովվում, այս հարցերը մնում են անպատասխան: Եթե, իրեն
բարեկեցիկ համարող երկիրը չունի կամ չի առաջնորդվում որևէ մոդելով, ապա այս դեպքում
բարդ է ասել, թե որքանով է պետությունը բարեկեցիկ:
19
Աղյուսակը հղում անել Կոզյուկի գրքից էջ 9
20
Տե՛ս Theory and Practice of the Welfare State in Europe/ Models of welfare regimees including Titmuss_s classification, Ryszard Szarfenberg,
Instituteof SocialPolicy ,p. 12
21
Laissez faire – Կառավարության/պետության չմիջամտությունը ազատ շուկայական հարաբերություններին
22
Տե՛ս նույն տեղում, Կոզյուկ և Թիթմուս
23
Տե՛ս https://www.ncbi.nlm.nih.gov

You might also like