Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 3

Հաստատում եմ՝

«Քվանտ» վարժարանի տնօրեն


Ռ. Վարդանյան
14 դեկտեմբեր, 2020 թ.

«Ինֆորմատիկա» առարկայի հարցաշար և քննական տարբերակի նմուշ


(2020 -2021 ուս.տարի, ձմեռային քննաշրջան)
10-2 դասարան

Հարցաշար

1. Ընդհանուր տեղեկություններ C++ լեզվով գրված ծրագրի կառուցվածքի մասին


2. Փոփոխականների պարզ տիպեր, հիշողության մեջ նրանց զբաղեցրած ծավալը:
Տիպերի հնարավոր փոխակերպումներ:
3. Լեզվում օգտագործվող հիմնական օպերատորներ: Ունար և բինար
օպերատորներ:
4. Պայմանական օպերատորներ:
5. Փոփոխականների տեսանելիության տիրույթ:
6. Ընտրության, կամ ճյուղավորման օպերատորներ (if…, switch….):
7. Կրկնության, կամ ՙցիկլի՚ օպերատորներ:
8. Կրկնության պայմանական օպերատորներ (while, do…while):
9. Օբյեկտների հասցեներ և ցուցիչներ:
10. Ցուցիչների տիպերը, գործողություններ ցուցիչների հետ, հասցեների
թվաբանություն:
11. Զանգվածներ, նրանց ստեղծման և լրացման հնարավորություւները:
12. Ցուցիչներ և զանգվածներ, նրանց կապը, նմանությունը և տարբերությունները:
13. Բազմաչափ զանգվածներ, ցուցիչների զանգվածներ, դինամիկ զանգվածներ:
14. Ինչպես կարելի է ցուցիչների օգնությամբ զանգվածներ կառուցել:
15. Ֆունկցիաներ, նրանց նախանշումը, նկարագրությունը և կանչը:
16. Ֆունկցիաների պարամետրերի և վերադարձվող արժեքների հնարավոր տիպեր:
17. Ֆունկցիաների վերաբեռնավորում:
18. Ֆունկցիաների շաբլոններ:
19. Ցուցիչները որպես ֆունկցիաների պարամետրեր և ֆունկցիաների վերադարձվող
արժեքներ: Ցուցիչների միջոցով ֆունկցիաներին զանգվածների հաղորդման և
ֆունկցիաներից զանգվածների վերադարձման հնարավորությունները:
20. Անորոշ քանակությամբ պարամետրերով ֆունկցիաներ:
21. Հղումներ, դրանց կիրառումը ֆունկցիաներում:
22. Միաչափ և երկչափ դինամիկ զանգվածների ձևավորում:
23. Խնդիրների լուծում ֆունկցիաների կիրառմամբ:
Քննական թերթիկ (20 միավոր)

1. Կառուցել Aver3 անունով ֆունկցիա, որը որպես պարամետր ընդունում է երեք


իրական թիվ և վերադարձնում է այդ թվերի միջին թվաբանականը:
/3 միավոր/
2. Կառուցել TpirAver ֆունկցիան, որը ընդունում է որպես պարամետր մեկ իրական
թիվ և դուրս բերում էկրանին նրա ամբողջ մասը:
/ 1 միավոր/
3. Կառուցել Aver9 ֆունկցիան, որն օգտագործելով Aver3 ֆունկցիան,
կարողանում է հաշվել և վերադարձնել 9 իրական թվերի միջին թվաբանականը:
/4 միավոր/
4. Օգտագործել վերը նշված երեք ֆունկցիաները և դուրս բերել էկրանին
11.11,22.22, … 99.99 թվերի միջինի ամբողջ մասը:
/2 միավոր/
5. Կառուցել ֆունկցիա, որն ընդունում է որպես պարամետրեր m, n երկու ամբողջ
թիվ, կազմավորում և վերադարձնում է m x n չափի դինամիկ զանգված: Զանգվածը
պետք է լրացված լինի Ai,j = i + (-1)j օրենքով:
/3 միավոր/
6. Կառուցել երկրորդ ֆունկցիան, որը հաշվում և վերադարձնում է այդ զանգվածի ոչ
զրոյական էլեմենտների արտադրյալը:
/2 միավոր /
7. Կառուցել երրորդ ֆունկցիան, որն էկրանին դուրս է բերում զանգվածը։
/2 միավոր /
8. Կառուցված ֆունկցիաների օգնությամբ լուծել խնդիրը m = 3, n = 4 արժեքների
համար: Զանգվածը և խնդրի պատասխանը դուրս բերել էկրանին:
/3 միավոր /

Գրականություն.

Ivor Horton Beginning C++17,


Г.Шилдт Самоучитель C++,
Deitel C++ How to Program

You might also like