L'Intubation

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 18

Ինտուբացիա

Lissandre Aude (I.D.E.), Avril 2021


Սահմանում և նպատակներ
Ինտուբացիա
Ø Լարինգոսկոպի միջոցով շնչափողի մեջ զոնդի տեղադրումը
բերանաշնչափողային կամ քթաշնչափողային ուղիներով:

Ø Ինտուբացիան օգնում է պահպանել ազատությունը, անանցիկությունը


(խուսափել ինհալացիայից) և շնչուղիների անվտանգությունը:

Ինտուբացիոն սկուտեղ

Ø Արկղ ՝ լիարժեք ինտուբացիայի համար անհրաժեշտ լրակազմը

Ø Ճիշտ է ինտենսիվ թերապիայի յուրաքանչյուր բաժանմունքում կամ


միավորում պատրաստի պահել ինտուբացիոն սկուտեղ և այն մոտեցնել
ծանր շնչառական խնդիր ունեցող հիվանդներին:
Ինտուբացիոն սկուտեղի պարունակությունը
Ø Ինտուբացիոն զոնդային խողովակներ՝ N 6.5 / 7 / 7.5 / 8,
Ø Լարինգոսկոպի /կոկորդադիտակի/ բռնակ՝ աշխատանքային վիճակում (լույս),
Ø Macintosh տիպի երկու կոր շեղբեր՝N 3 և 4,
Ø ներարկիչ փուչիկը փչելու համար`10 մլ,
Ø Guedel –ի կանուլայ ` N 3,4,5,
Ø Ինտուբացիոն զոնդը ֆիքսելու համար էլաստիկ ամրակապիչ կամ կպչուն բինտ,
Ø Քսանյութ /սիլիկոնային սպրեյ/, անհրաժեշտության դեպքում զոնդի ծայրին
քսելու համար,
Ø Մագիլի պինցետ, անհրաժեշտության դեպքում զոնդը կոկորդի մեջ ուղղելու
համար,
Ø Անկյունային կցամաս, հակաբակտերիալ ֆիլտրով,
Ø Էշմանի կամ դրա նման անցքալայնիչ միջաձող, անհրաժեշտության դեպքում
ինտուբացիոն հետագիծն ուղղորդելու համար,
Ø Տեսալարինգոսկոպ, առկաության դեպքում,
Ø Փուչիկի ճնշումը վերահսկելու հոսքաչափ /մանոմետր,
Ø Անզգայացման համար անհրաժեշտ միջոցներ:
Հիվանդի սենյակում ստուգումը
Ի լրումն ինտուբացիոն սկուտեղի, անհրաժեշտ է ստուգել ինտուբացիայի
համար անհրաժեշտ սարքավորումները, որոնք պետք է առկա լինեն հիվանդի
սենյակում՝
Ø AMBU* + հարմարեցվող դիմակ : հիվանդի նախական օքսիգենացիան
ապահովելու և դրանից հետո ինտուբացիան ստուգելու համար,
Ø Թթվածնի հոսքաչափ, AMBU- ն միացված թթվածնի բարձր թողունակությամբ
հոսքի աղբյուրին,
Ø Շնչառական համակարգ/ռեսպիրատոր/. գործառնության թեստերն անցած և
աշխատող շնչառական սարք,
Ø Ասպիրացիայի համար անհրաժեշտ /ներծծող/ սարքավորում. գործող
ասպիրացիա, ներթափանցելի և էնդոտրախեային ասպիրացիոն զոնդ
Ø Ստետոսկոպ
* միանգամյա կիրառման դիագնոստիկ միջոցներ /AMBU -ն դրանք արտադրող դանիական ձեռնարկությունն է
Ինտուբացիան քայլ առ քայլ
Ø Ինտուբացիոն սկուտեղը տարվում է սենյակ, և նախապես ստուգվում են
ինտուբացիայի համար անհրաժեշտ սենյակային պարագաները
Ø Հնարավորության դեպքում հիվանդը տեղեկացվում է կատարվելիք
գործողության ընթացակարգի մասին
Ø Օպերատորը և մասնակիցները պաշտպանիչ միջոցներ են հագնում ըստ
հիվանդի և բաժանմունքի (անհրաժեշտության դեպքում գոգնոց, պաշտպանիչ
վերնազգեստ, FFP2 դիմակ)
Ø Օպերատորը պաշտպանիչ ակնոց է դնում
Ø AMBU- ն միացված է թթվածնի հոսքաչափին /բարձր հոսքի թողունակությամբ/
Ø Հիվանդը պառկած է միջքային խիստ հարթ դիրքում, միայն գլուխը կարող է մի
փոքր բարձրացվել, բերանա-ֆարինգոլարինգային առանցքի հավասարեցմանը
նպաստելու համար:
Ø Սեդատիվ/ցավազրկող քնաբեր/ միջոցների կիրառումն ու բուժումը ըստ
նշանակման
Ø Հիվանդի նախնական օքսիգենացիան իրականացվում է դիմային դիմակի
միջոցով
Ø Բժիշկն ընտրում է ինտուբացիոն զոնդային խողովակի չափը: Նա
ստուգում է փուչիկի ներթափանցելիությունը, գրավում է
անհրաժեշտ դիրքն ու տեղադրում խողովակը
v Զոնդի չափի ընտրություն. Տղամարդ՝ 7.5-8
Կին՝ 7-7,5 կամ հազվադեպ ՝6,5
v Ծանոթություն՝ որքան մեծ է զոնդի չափը, այնքան քիչ են
շնչառական ճնշումը և խցանման միջոցով զոնդի
արգելափակման վտանգը
Ø Փուչիկի փչում ՝ օգտագործելով 10 մլ ներարկիչը
Ø Զոնդի ճիշտ դիրքը ստուգվում է օպերատորի կողմից ստետոսկոպի
միջոցով, և կապնոգրաֆիայով /առկայության դեպքում / : Թոքային
լսման /աուսկուլտացիայի/ ժամանակ օդափոխությունը պետք է լինի
երկկողմանի և սիմետրիկ:
Ø Զոնդը ֆիքսվում է էլաստիկ ամրակապով
Ø Ինտուուբացված հիվանդին միացնում են ռեսպիրատորին ՝ բժշկի
կողմից սահմանված օդափոխիչ չափորոշիչներով
Ø Կատարվում է նշում ըստ ատամնաշարային կամարի վրա
ինտուբացիոն զոնդի տեղակայման սահմանային կետի
Ինտուբացիայից հետո

Ø Անհրաժեշտության դեպքում շնչափողի սեկրեցիաների /արտադրության/ դուրս


բերում/ասպիրացիա
Ø Ցավազրկում ըստ բժիշկի նշանակման
Ø Ինտուբացիոն զոնդի տեղադրման սահմանի կետի և ժամի նշում
Ø Նազոգաստրային խողովակի տեղադրում ըստ բժիշկի ցուցման
Ø Հիվանդի կրծքավանդակի ռենտգեն տեղում /մահճակալի մոտ/ ստուգելու համար
օդափոխությունը, ինչպես նաև նազոգաստրային խողովակի և շնչափողի
խողովակի դիրքը
Ø Ուշադրություն՝ վերաօդափոխության /ռեվենտիլացիայի/ կոլապսին, ինչը կարող
է հանգեցնել հիվանդի արդյունավետ օդափոխության ընթացքում արյան ճնշման
անկմանը, ուստի պետք է նախապես ապահովել լցոնման լուծույթ և
անոթասեղմիչ դեղեր:
Ինտուբացված հիվանդներին բուժանձնակազմի կողմից
մատուցվող խնամքը

Վերահսկման թերթիկ.

Ինտուբացիայի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև զոնդի սահմանային կետը նշելուց


հետո կարևոր է պարբերաբար վերահսկել որոշակի չափորոշիչներ և գրանցել
դրանք: Դիտարկվող պարամետրերը կլինեն էկրանին մասնավորապես՝

Ø Թթվածնային սատուրացիան, շնչառական հաճախականությունը (կերևա նաև


ռեսպիրատորի վրա)

Ø Ռեսպիրատորի մանիտորի վրա՝օդափոխության եղանակը (VAC, VS-PEP…),


ընթացիկ ծավալը (VT), ծավալը րոպեում (VM), ալվեոլային պլատոյի ճնշում /PP/,
ներշնչում /արտաշնչում հարաբերություն, արտաշնչման վերջում դրական
ճնշումը/PEEP/, ներշնչման օժանդակում, գագաթնակետային ճնշում/PC/.

Ø Նշել, էնդոթրախեալ ասպիրացիան, ինչպես նաև սեկրեցիոն արտադրության


քանակը (բացակայում է, քիչ է, նորմալ է, առատ) և բնույթը (արյունոտ,
հեղուկ, մաքուր, կեղտոտ, դեղնավուն, փափուկ ու փրփրուն, խիտ)
Բուժանձնակազմի բուժքույրական խնամք
Ø Բերանի խնամք օրական 4 անգամ
Ø Ամրակապի փոխում կեղտոտվելուն պես կամ օրը մեկ անգամ
Ø Ինտուբացիոն զոնդի սահմանային կետի և փուչիկի նշանի ստուգում,
դրա ներանցելիությունը և ճնշումը 25-ից 30 սմ H2O
Ø /!\ չափազանց ուռած փուչիկ = շնչափողի լորձաթաղանթի իշեմիա
Ø սմքած փուչիկ = միկրո ինհալացիա, արտահոսք և անարդյունավետ
օդափոխություն
Ø Բերանի խոռոչի և շնչափողի ասպիրացիա ըստ անհրաժեշտության (/!\
ասպիրացիոն զոնդի ներդրումը բերանի խոռոչի ասպիրացիայի
ժամանակ պետք է կատարվի նուրբ ձևով, քանի որ ձայնալարերի
վնասվածքի վտանգ կա)
Ø Աչքերի խնամք
Ø Անշարժացված հիվանդների մաշկախոցերի կանխարգելում

Տեղեկացրեք հիվանդին յուրաքանչյուր գործողությունից առաջ


Ինտուբացված հիվանդների բերանի խնամք
u Նպատակը՝

1. մաքուր և առողջ բերանի խոռոչ, պահպանում է լորձաթաղանթների ամբողջականությունը

2. մանրէների աճի կանխարգելում

u Հաճախականությունը `օրական 4 անգամ

u Գործընթացը՝ լուծույթի պատրաստում 24 ժամվա համար, բերանի խնամքի պատրաստուքը լուծել


ջուրում `ցուցումների համաձայն
v Ձեռքերի լվացում
v Ոչ ստերիլ ձեռնոցներ
v Բերանի խոռոչի արտադրության ասպիրացիա
v Ինտուբացիոն զոնդի փուչիկի անհրաժեշտ ճնշման ստուգում (ինհալիացիայից խուսափում )
v Օգտագործելով փափուկ ծայրով փայտիկ կամ լեզու իջեցնող միջոց մաքրել բերանը
ամբողջապես լուծույթում թրջված թրջոցով, (ատամներ, լեզու և քիմք): /! \ Ստուգել հանելիս
թրջոցի կամ փայտիկի ամբողջականությունը:
u Fungizone*-ի տիպի հակաբորբոքային/հակասնկային կարող է օգտագործվել սովորական լուծույթի
փոխարեն բերանի խոռոչի սնկային վարաքման պարագայում: Fungizone-ն պետք է նույն ձևով լուծել
ջրում:
էնդոթրախեալ ասպիրացիա
u Էնդոթրախեալ ասպիրացիաները ապահովում են բրոնխային սեկրեցների ջրահեռացումը և
պահպանում օդուղիների ներանցանելիությունը/ներթափանցելությունը

u Գործընթաց :
v Հագնել գոգնոց, ոչ ստերիլ ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և դիմակ
v Կիսանստած դիրք
v Ձեռքերի լվացում
v Ասպիրացիայից առաջ կաթացնել 3 մլ 0,9% NACL, եթե սեկրեցները խիտ են
v Մտցնել զոնդը միացման գլխարկի միջոցով `օգտագործելով ստերիլ թրջոց:Եթե զոնդը
հարում է ինչ-որ բանի, ուժ չգործադրել = կա վնասվածքի վտանգ : Դուրս բերել
արտադրությունը զոնդը հանելով
v Դեն գցել ասպիրացիոն զոնդը
v Լվանալ ասպիրացիայի համակարգը 1 շիշ ստերիլ ջրով (փոխվում է ամեն 24
ժամը/մեկ)
v Դեն գցել օգտագործված պաշտպանիչ միջոցները՝ գոգնոց, ձեռնոցներ, պաշտպանիչ
ակնոցներ և դիմակ
v Ձեռքերի լվացում
Ամրակապի փոխումը
Ø Ամրակապի փոխելը օգնում է պահպանել ինտուբացիոն զոնդի լավ ամրացած լինելը, ապահովել
վերջինիս մաքրությունը, ստուգել լորձաթաղանթները և մաշկը զոնդի և ամրակապի հետ շփման
տեղերում ՝ մաշկախոցերից խուսափելու համար
Ø Հաճախականություն՝ օրական 1-2 անգամ և ամրակապի փոխում կեղտոտվելուն պես
Ø Գործընթաց՝

v Ձեռքերի լվացում/ գոգնոց, Ոչ ստերիլ ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և դիմակ


v Ստուգել ինտուբացիոն խողովակի սահմանային կետի և փուչիկի նշանը
v Լինել 2-ով (բուժօգնող և բուժքույրը)

v Բուժօգնողը պահում է ինտուբացիայի զոնդը

v Բուժքույրը հանում է հին անկյունային կցամասը, մաքրում է շրթունքները,ստուգում խոցերի


բացակայությունը և ֆիքսում է զոնդը մաքուր կցամասի հետ փոխելով զոնդի կողը շրթունքների
անկյուները չվնասելու և սահմանային կետի նշանը անփոփոխ պահելու համար

v Երբ ինտուուբացված հիվանդներիշրթունքները վնասված են կարելի է քսել վազելին կամ վիտամին A

v Դեն գցել պաշտպանիչ միջոցները


v Ձեռքերի լվացում
Աչքերի խնամք

u Աչքերի խնամքը օգնում է կանխել աչքերի չորացումը


u Հաճախականությունը `օրական 4 անգամ
u Գործընթաց
v Ձեռքերի լվացում
v Ոչ ստերիլ ձեռնոցներ
v Թրջոցով և Nacl 0,9% կաթոցիկով լվանալ հիվքնդի աչքը այն ողողելով NACL 0,9%
v Մաքրելուց հետո կաթեցնել արհեստական արցունք ամեն աչքի մեջ
v Ձեռնոցը դեն գցել
v Ձեռքերի լվացում
Մաշկախոցի կանխարգելում

Ø Մաշկախոցը /ճնշախոցը / վերք է, որը հայտնվում է անշարժացված


հիվանդների մոտ և սկսվում է կարմրությունից, որը տեղի չի տալիս, երբ
վրան ճնշում է գործադրվում
Ø Խոցերի կանխարգելումը անհրաժեշտ է ինտուբացված և ցավազրկող /
քնաբեր դեղերի ազդեցության տակ գտնվող հիվանդի համար
Ø Այն բաղկացած է հենակետերի դիտումից՝ ծոծրակ, կրունկներ, արմունկներ
ու սրբոսկր
Ø Մաշկախոցերից խուսափելու համար կարևոր է փոփոխել դիրքը, ճնշումը
թեթևացնելու համար կարելի է բարձրացնել նաև հիվանդի կրունկները կամ
արմունկները
Ø Ցուցված են հենման կետերում թեթև շփումները մերսման յուղով
յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ
Էքսթուբացիա

u Էքսթուբացիայի ժամանակ ձեռքի տակ միշտ պետք է ունենալ


ինտուբացիայի համար նախատեսված լրակազմ միջոցները
u Էքսթուբացիայի համար անհրաժեշտ նյութերն են
v Ասպիրացիայի գործող համակարգ և ասպիրացիոն զոնդ
v Ներարկիչ 10 ml
v Թթվածնի հոսքաչափին միացված թթվածնային ակնոց կամ դիմակ ըստ
ծառայության ընթացակարգի
v Պաշտապանիչ միջոցներ՝գոգնոց, ոչ ստերիլ ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ
և դիմակ
Էքսթուբացիա քայլ առ քայլ

Ø Եթե հիվանդը ստանում է էնտերալ սնուցում, ցանկալի է դադարեցնել այն


էքսթուբացիայից առնվազն վեց ժամ առաջ,
Ø Էքսթուբացիայի գործողությունը պետք է բացատրել հիվանդին, որն արդեն
պետք է լինի արթուն և գիտակցի այն, ինչ տեղ է ունենում,
Ø Ասպիրացիան պատրաստ է և կցված ասպիրացիոն զոնդին,
Ø Ասպիրացիոն զոնդը տեղադրվում է և պահվում տեղում,
Ø Փուչիկի օդը դուրս է թողած,
Ø Ասպիրացիոն և ինտուբացիոն զոնդերը հեռացվում են ասպիրացիայի
ժամանակ,
Ø Կատարվում է օքսիգենացիա դիմակով կամ ակնոցով `ըստ բժշկի
նշանակման:
Էքսթուբացիայից հետո

Ø Վերահսկվում են շնչառական կլինիկական պարամետրերը՝ թթվածինը


հարմարեցված է հիվանդի կարիքներին ըստ կլինիկայի, շնչառական
մակարդակի և SAO2– ի:
Ø Հիվանդը մնում է սոված` Էքսթուբացիայից 6 ժամվա ընթացքում, սնունդը
աստիճանաբար վերականգնվում է կուլ տալու փորձից հետո` անցանկալի
ճանապարհով սննդի անցումից խուսափելու համար
Եզրակացություն

Ինտուբացված հիվանդի խնամքը բարդ է և պետք է իրականացվի ամբողջական


ձևով: Կարևոր է ձեռք բերել տեսական գիտելիքներ օդափոխության
վերաբերյալ, տիրապետել անհրաժեշտ սարքավորումներին և կիրառել այդ
խնամքը `հիվանդին օպտիմալ բուժօգնություն ապահովելու համար:

Ցանկացած խնամք կարող է գրանցվել բժշկական և բուժխնամք իրականացնող


անձնակազմի կողմից մշակված ընթացակարգի ձևով և հիմք ու հղում
հանդիսանալ խնամող բուժանձնակազմի համար:

You might also like