Net Lab Hajeren

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 4

Լաբորատոր աշխատանք

Ցանցի կառուցումը ոլորված զույգ լարով

Ethernet լոկալ ցանցը լոկալ ցանցերի կառուցման առավել տարածված


տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս համակարգիչներն իրար միացնել, դրանով
ստեղծելով տվյալների փոխանակման միասնական համակարգ:
Լաբորատոր աշխատանքի նպատակն է 2 համակարգիչներից բաղկացած պար-
զագույն լոկալ ցանցի կառուցումը, որոնք իրար միացված են Հաբ ուժեղացուցիչով
Ցանցի սխեման ունի հետևյալ տեսքը

Ցանցի ստեղծումը

1. Վերցնել ցանցային լարը: Նրա միակցիչներից (разъем) մեկը միացնել


համակարգչի ցանցային քարտին այնպես, որ այն ամբողջությամբ մտնի բնիկի
մեջ (մտցնելիս սովորաբար ձայն է լսվում): Մյուս ծայրը նույն ձևով միացնել
Հաբի պորտերից մեկին: Պորտերը հաբի ետնամասում են:
2. Նույն ձևով միացնել երկրորդ համակարգիչը:
3. Ցանցը ստեղծված է այժմ այն պետք է կարգավորել:
Ցանցի կարգավորումը
Ցանցի կարգավորումը կայանում է արձանագրությունների տեղադրման մեջ, որոնք
անհրաժեշտ են ցանցի աշխատանքի համար:
Արձանագրությունը դա որոշակի լեզու է, որով ցանցի համակարգիչները շփվում են
իրար հետ:
Կարգավորումը անհրաժեշտ արձանագրությունների տեղադրումն է, որոնք
անհրաժեշտ են նրա աշխատանքի համար:
Կառուցվող ցանցում աշխատանքային արձանագրությունը կլինի TCP/IP
արձանագրությունը: Որպեսզի համակարգիչները կարողանան տվյալներ
փոխանակել, այդ արձանագրությունը պետք է տեղադրված լինի ցանցի բոլոր
համակարգիչների վրա :
Համակարգիչ 2-ի վրա այդ արձանագրությունն արդեն առկա է , անհրաժեշտ է այն
տեղադրել և կարգավորել համակարգիչ 1-ի վրա:
Կարգավորման բոլոր կետերը պետք է իրականացվեն այն հաջորդալկանությամբ,ինչ
որ նշված են:
Համակրգիչ 1-իվրա պետք է իրականացնել հետևյալ գործողությունները

1.Մկնիկի աջ կոճակով սեղմեք «Сетевое окружение» գրանցման վրա և


ընտրեք «Свойства» կետը: Կբացվի ցանցի կարգավորման պատուհանը.

2.Մկնիկի աջ կոճակով սեղմեք «Подключение к локальной сети» նշման վրա


և ընտրեք «Свойства» կետ, կբացվի լոկալ ցանցին միացման
կարգավորումների պատուհանը.
3, Ընտրեք «Протокол Интернета (TCP/IP)» և սեղմեք «Свойства» կոճակը:
Կբացվի TCP/IP արձանագրության կարգավորման պատուհանը.

4. Այժմ անհրաժեշտ է տալ արձանագրության համար անհրաժեշտ որոշակի


կարգավորումներ: Ցանցում յուրաքանչյուր համակարգչի համար այդ
կարգավորումները պետք է անհատական լինեն: Ճշտությամբ պետք է
մուտքագրել այն կարգավորումները , որոնք ներկայացված են նկարում:
Այստեղ
10.242.50.240 – ցանցում համակարգչի IP-հասցեն է:
255.255.255.0 – ցանցի դիմակը: Սա հատուկ պարամետր է , որը հասցեի հետ
մեկտեղ միարժեքորեն որոշում է ցանցը, որտեղ գտնվում է համակարգիչը:
5. Արձանագրության կարգավորումների մուտքից հետո պետք է սեղմել «ОК»,
«Свойства TCP/IP» պատուհանը կփակվի, որից հետո սեղմելով «ОК»
«Подключение по локальной сети» պատուհանում, այն նույնպես կփակվի:
Ցանցը կարգավորված է և կարելի է ստուգել նրա աշխատանքը:
Ցանցի աշխատանքի ստուգումը
Ցանցի կարգավորումից հետո պետք է ստուգել նրա աշխատանքը, այսինքն համոզ-
վել, որ համակարգիչները կարող են տվյալներ փոխանակել: Անհրաժեշտ է իմանալ,
որ ցանցում կարող են գոյություն ունենալ ամենատարբեր ծառայություններ , որոնցից
յուրաքանչյուրն իրականացնում է իր խնդիրները:
Կառուցված ցանցում առկա են հետևյալ երկու ծառայությունները՝ WEB սերվերը, որը
նախատեսված է ցանցում HTML էջերի տեղադրման համար և ցանցի ֆայլերի և
տպող սարքերի Microsoft ծառայությունները, որոնց միջոցով իրականացվում է
ֆայլերի փոխանակումը և դրանց հետ համատեղ աշխատանքը:
Նախ ստուգեք WEB-սերվերի աշխատանքը: Դրա համար համակարգիչ 2 -ի վրա
թողարկենք Internet Explorer –ը և նրա հասցեային տողում մուտքագրեք
http://10.242.50.1/net/: Եթե էջը թողարկվեց, ապա անհրաժեշտ է շարունակել ըստ այդ
էջում գրված նշումների: Եթե այն չթողարկվեց, ապա ցանցը սխալ է կարգավորված և
պետք է համոզվել, որ
1.Ցանցային լարի միակցիչները ամուր միացված են համակարգիչներին և Հաբին:
2. Մեկ անգամ ևս ստւգել TCP/IP արձանագրության կարգավորումները և համոզվել,
որ դրանք ճիշտ են մուտքագրված՝ IP- հասցեն պետք լինի– 10.242.50.240, ենթացանցի
դիմակը՝ - 255.255.255.0
3. Համոզվել, որ Հաբի սնման աղբյուրը միացված է :

You might also like