Գնահատում

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 8

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Գնահատումը ուսուցման և ուսումնառության գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է:


Գնահատման կիրառման հիմնական նպատակը սովորողների ուսումնառության գործընթացին
աջակցելն է` գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ձեռք բերելու, դրանց շարունակական
զարգացումն ապահովելու և գրանցելու համար: Գնահատումը հնարավորություն է ընձեռում
ուսուցման և ուսումնառության գործընթացը վերլուծելու և պլանավորելու համար:

Գնահատում հասկացությունն ընդգրկում է բոլոր այն տարաբնույթ մեթոդները, որոնցով


հնարավոր է ուսումնմասիրել և արժևորել սովորողի ձեռքբերումները:

Գնահատման ողջ համակարգին հատուկ է հավաստիությունը, հուսալիությունը,


թափանցիկությունը, չափորոշիչների և գնահատման չափանիշների վրա հիմնված լինելը:
Չափորոշիչային գնահատումն այն գործընթացն է, որն օգնում է որոշելու ուսումնական
գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումների մակարդակը` հիմնվելով յուրաքանչյուր
առարկայի բովանդակությանն ու նպատակներին համապատասխան սահմանված հստակ
չափանիշների վրա:

2. Գնահատման նպատակները և խնդիրները.

● ուսումնառության ընթացքում նախապես մշակված հստակ չափորոշիչների միջոցով


սովորողների առաջընթացի խթանում.
● ուսումնական մոտիվացիայի բարձրացում, ցկյանս կրթության ձգտումների ձևավորում.
● ուսուցման և ուսումնառության ընթացքում ուսուցչի և սովորողի միջև հետադարձ կապի
ապահովում.
● անդրադարձի և վելուծության (ռեֆլեքսիայի) կիրառում` որպես գնահատման անխզելի և
կարևոր բաղադրատարր.
● սովորողների ձեռքբերումների մակարդակի ամրագրում.

3. Գնահատման սկզբունքները.

● արդյունավետ դասավանդման և ուսումնառության խթանման միջոցով կրթական ծրագրի


գաղափարախոսության, ուսումնական և դաստիարակչական նպատակների
իրականացում.
● լիարժեք հավաստիության շնորհիվ բուհերի ընդունելության
պահանջներին համապատասխանության ապահովում.
● միջմշակութային մտածողության դրսևորման արտացոլում և սովորողի նկարագրի
ձևավորում.
● ոչ միայն հիմնարար գիտելիքների, այլև ավելի բարձր մակարդակի
մտածողական-իմացական կարողությունների շեշտադրում:
● յուրաքանչյուր առարկայի չափորոշիչներով սահմանված խնդիրների լուծմանը նպաստելու
համար գնահատումը պետք է ներառի համապատասխան առաջադրանքներ,
բաղադրիչներ/ գործիքներ:

4. Գնահատման ձևերը և տեսակները

Դպրոցում սովորողների համար կիրառվում են գնահատման ներքին և ա րտաքին ձևեր:

1
Ներքին գնահատումն իրականացվում է դպրոցի մասնագետների կողմից և ենթարկվում արտաքին
վերագնահատման մասնագետների կողմից: Արտաքին գնահատումը հիմնականում
իրականացվում է չափանիշներն ապահովելու նպատակով:

Գնահատումը լինում է երկու տեսակ՝ ամփոփիչ (արձանագրող) և ձևավորող (ուսուցանող):

Ձևավորող գնահատումը տեղեկատվության, որոշակի փաստերի, տվյալների


հավաքագրման, վերլուծության, մեկնաբանության և կիրառման գործընթաց է, որը սովորողին
օգնում է բարելավելու իր ուսումնառությունը և հասնելու լավագույն արդյունքի:

Ձևավորող գնահատումը խթանում է սովորողների ուսումնական դրդապատճառները


(մոտիվացիան), բարելավում է գիտելիքների ձեռքբերման, կարողությունների դրսևորման
գործընթացը, նպաստում է ինքնագիտակցության, ինքնավերլուծության և ինքնակազմակերպման
զարգացմանը:

Ձևավորող գնահատումը նպաստում է արդյունավետ հետադարձ կապ ապահովելուն և


հնարավորություն է տալիս սովորողներին իրազեկելու ուսումնառության ձեռքբերումների,
արդյունքների և բացթողումների մասին:

Այն օգնում է սովորողներին հասկանալու, թե ինչն են իրենք լավ անում և ինչ քայլեր պիտի
ձեռնարկեն ուսումնական առաջընթաց ապահովելու համար: Ձևավորող գնահատման կարևոր
նպատակադրումներից են ոչ միայն սովորողների գիտելիքների, ընկալումների, դրանց շնորհիվ
ձևավորված կարողությունների, այլ նաև բացթողումների և թերությունների բացահայտումը :
Ուսումնառության ընթացքում ուսուցիչները ձևավորող գնահատումն իրականացնելու
նպատակով կիրառում են բազմաթիվ առաջադրանքներ (թե՛ բանավոր և թե՛ գրավոր), որոնց
հանրագումարը կիսամյակի ընթացքում կազմում է կիսամյակային միջին գնահատականի 10%-ը:
Բացի այդ՝ 5-ական տոկոս հատկացվում է սովորողի մասնակցությանն ու վարքին, անհատական
առարկայական թղթապանակին և յուրացման առաջադրանքների կատարմանը (ընդհանուր՝ 15%):

Յուրաքանչյուր թեմայի ուսուցման ընթացքում նյութը լիարժեք յուրացնելու նպատակով


իրականացվում է ձևավորող գնահատման կշիռ ունեցող (weighted) երկու աշխատանք:

Ձևավորող գնահատման իրականացման ժամկետները արձանագրվում են թեմատիկ


պլաններում և դպրոցի գնահատման օրացույցում, իսկ արդյունքները՝ մատյանում և ManageBac
առցանց տիրույթում :

Ամփոփիչ (արձանագրող) գնահատման նպատակը ուսումնասիրվող միավորի (թեմայի,


բաժնի և այլն) ավարտից հետո սովորողների գիտելիքների և կարողությունների մակարդակի
որոշումն է:

Թեմատիկ աշխատանքները, կիսամյակային ստուգումներն ու քննությունները ամրագրվում


են թվանշանային միավորով և համարվում են ամփոփիչ (արձանագրող) գնահատումներ:

Գնահատման գործընթացում ուսուցիչները պետք է հստակ կիրառեն գնահատման այն


չափանիշները, առաջադրանքները և վարժությունները, որոնք առնչվում են որոշակի
կարողությունների գնահատմանը:

Ամեն կիսամյակի ընթացքում կիրառվում է առնվազն երկու ամփոփիչ գնահատում:

Առաջին կիսամյակի ավարտին, իրականացվում է կիսամյակային ամփոփիչ գնահատում ,


որը ստուգում է կիսամյակի ընթացքում տվյալ առարկայից յուրացրած նյութը և ունի
ամփոփիչ(արձանագրող) գնահատման կշիռ:

2
Ամփոփիչ գնահատման իրականացման ժամկետները արձանագրվում են թեմատիկ
պլաններում և դպրոցի գնահատման օրացույցում:
Մինչև ամփոփիչ գնահատման աշխատանքի անցկացումը ուսուցիչը պետք է սովորողներին
տեղեկացնի առաջադրանքների ձևաչափի, հատկացվող ժամանակի, չափանիշների մասին,
մանրամասն ներկայացնի գնահատման սանդղակները և քննարկի ակնկալվող արդյուքները:

Ամփոփիչ գնահատման աշխատանքների արդյունքները ուսուցիչը պետք է քննարկի


հաջորդ դասին և թվանշանը անցկացման օրվա ամսաթվով գրանցի դասամատյանում և սովորողի
օրագրում:

Ամփոփիչ գնահատման աշխատանքը հիվանդության կամ այլ հարգելի պատճառով


չկատարած սովորողը տնօրենի և համակարգողի որոշմամբ այն իրականացնում է ուրիշ օր:

Անհարգելի բացակայության դեպքում սանը արժանանում է մեկ “1”գնահատականի,


սակայն դրությունը մեղմացնող հանգամանքների առկայության դեպքում սանի հետ նշանակվում է
առանձին հանդիպում, որին ներկա են լինում տնօրենը, ՄԲ համակարգողը, համապատասխան
առարկայի ուսուցիչը, ինչպես նաև սանի ծնողը կամ խնամակալը:

Գհատատման քաղաքականության կիրառումը


Գնահատման քաղաքականության իրականացման համար պատասխանատու է դպրոցական ողջ
համայնքը:

Դպրոցի ղեկավար անձնակազմը.

● պատասխանատու է գնահատման քաղաքականության մշակման, դրա իրականացման


վերահսկողության և ամենամյա վերանայման համար.
● կազմակերպում և անցկացնում է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման
սեմինարներ:

Ուսուցիչները.

● գնահատումը դիտարկում են որպես ուսուցման և ուսումնառության պլանավորման և


գնահատման կարևորագույն բաղադրիչ.
● շարունակաբար ուսումնասիրում են գնահատման քաղաքականության փաստաթղթի
բովանդակությունը և առաջնորդվում են այդ փաստաթղթի դրույթներով.
● կիրառում են գնահատման քաղաքականությանը համապատասխան առարկայական
գնահատման չափանիշներ.
● մշակում են գնահատման սանդղակներ /ռուբրիկներ/ և այլ ձևաթղթեր.
● ձևավորող գնահատման առաջադրանքներում չափորոշիչներով սահմանված սանդղակներ
են կիրառում արտաքին գնահատմանը նախապատրաստվելու նպատակով.
● մասնակցում են քաղաքականության փաստաթղթի վերանայման գործընթացին` հանդես
գալով ուսուցման կատարելագործմանը միտված առաջարկություններով.
● սովորողներին իրազեկում են գնահատման չափանիշների մասին.
● աջակցում են սովորողների ինքնագնահատման, ինքնավերլուծության և
ինքնակազմակերպման կարողությունների դրսևորմանը և զարգացմանը.
● պարբերաբար քննարկում և վերլուծում են սովորողների ամփոփիչ աշխատանքների
օրինակները:
● սովորողին տրամադրում են բավարար ժամանակ գնահատվող առաջադրանքը կատարելու
համար

3
● հանգամանորեն բացատրում են հանձնարարվող յուրաքանչյուր
առաջադրանք՝ տեղեկացնելով գնահատման չափանիշների/ռուբրիկների/ մասին
● բոլոր առաջադրանքների ժամանակ կիրառում են համարժեք գնահատում և վերադաձնում
են աշխատանքները սահմանված ժամկետներում Սովորողները.

● կարևորում են գնահատումը որպես ուսումնառության և սեփական գործունեության


պլանավորման անբաժան մաս.
● մասնակցում են ինքնագնահատման և փոխադարձ գնահատման գործընթացին.
● դասերին ներկայանում են ճիշտ ժամանակին, դասարանային և
գնահատվող առաջադրանքների համար անհրաժեշտ պարագաներով.
● կատարում են բոլոր առաջադրանքները՝ յուրացման առաջադրանքներ, դասարանային
աշխատանքներ, նախագծեր և այլն, և դրանք ներկայացնում ժամանակին և պատշաճ
կերպով
● բոլոր աշխատանքները կատարում են նշված պահանջներին համապատասխան. ●
հետևում և իրականացնում են ակադեմիական ազնվության դրույթները: Ծնողները.

● պարբերաբար տեղեկանում են գնահատման նապատակների, սկզբունքների, ձևերի,


տեսակների մասին.
● ընդունում են գնահատման քաղաքականության փաստաթղթի դրույթները.
● աջակցում են սովորողներին` գնահատման կարողությունների ձևավորման առումով,
ինչպես նաև տանը համապատասխան վերաբերմունք և դրական մթնոլորտ ստեղծելով:
● մասնակցել գնահատման քաղաքականությանը առնչվող քննարկումներին և փաստաթղթի
վերանայման գործընթացին:

4
Հավելված

1. Գիտելիք և ըմբռնում Հենքային Խորացված մակարդակ


2. Վերլուծություն, համադրում և մակարդակ Արտաքին գնահատումներ
գնահատում Արտաքին Գրավոր առաջադրանք
3. Համապատասխան գնահատումներ ●
ներկայացման/ցուցադ րության ● Գրավոր
ընտրություն , կիրառում և առաջադրանք ● Բանավոր անհատական
լեզվական հմտություններ մեկնաբանություն
● Բանավոր ● Բանավոր անհատական
4 .Մի շարք թեմաների համար անհատական ցուցադրում
պարզ, մեկնաբանություն
հետևողական և հաստատակամ ● Բանավոր
գաղափարների ձևակերպում անհատական
Մի շարք բանավոր և գրավոր ցուցադրում
տեքստերի ընկալում,
վերլուծում արձագանքում
5. Ուսումնասիրվող լեզվով գրված
գրական աշխատությունների
ընկալում և կիրառում

5
6
Բնութագրիչներ

● Հետևողականորեն ցուցաբերում է գերազանց պատրաստականություն՝


մշտապես կատարելով յուրացման առաջադրանքները, ներկայացնելով
անհրաժեշտ նյութերը:
● Դասապրոցեսի ընթացքում մշտապես ապահովում է ակտիվ
մասնակցություն. կատարում է դիտարկումներ, տեղին հարցադրումներ,
մասնակցում բանավեճերին և արդյունավետ համագործակցում
ընկերների հետ:
● Մշտապես ցուցաբերում է գերազանց վարվելակերպ և դրսևորում է
հարգանք թե՛ ուսուցչի և թե՛ ընկերների նկատմամբ:
● Առավելագույնս նպաստում է ուսման և ուսուցման բարենպաստ
միջավայրի ստեղծմանը:

● Հիմնականում ցուցաբերում է լավ պատրաստականություն՝ կատարելով


յուրացման առաջադրանքները, ներկայացնելով անհրաժեշտ նյութերը:
● Մեծամասամբ ապահովում է դասապրոցեսին մասնակցության
պատշաճ մակարդակ. կատարում է դիտարկումներ, տեղին
հարցադրումներ, մասնակցում բանավեճերին և արդյունավետ
համագործակցում ընկերների հետ:
● Հիմնականում ցուցաբերում է լավ վարվելակերպ և դրսևորում է
հարգանք թե՛ ուսուցչի և թե՛ ընկերների նկատմամբ:
● Հիմնականում նպաստում է ուսման և ուսուցման բարենպաստ
միջավայրի ստեղծմանը:
● Հազվադեպ է ցուցաբերում դասապատրաստման պատշաճ մակարդակ՝
կատարելով յուրացման առաջադրանքները և ներկայացնելով
անհրաժեշտ նյութերը:
● Հազվադեպ է ապահովում դասապրոցեսին մասնակցության պատշաճ
մակարդակ, կատարում դիտարկումներ՝ կապված քննարկվող հարցերի
հետ, պասիվ է դասարանային քննարկումների ընթացքում,
դժվարությամբ է համագործակցում դասընկերների հետ:
● Հազվադեպ է դրսևորում հարգանք և ցուցաբերում լավ վարվելակերպ
ուսուցչի և ընկերների նկատմամբ:
● Հազվադեպ է նպաստում ուսման և ուսուցման բարենպաստ
միջավայրի ստեղծմանը:

7
Անբավարար
Երբևէ չի ցուցաբերում դասապատրաստման պատշաճ մակարդակ, չի

կատարում յուրացման առաջադրանքները, չի ներկայացնում
համապատասխան նյութեր:
● Դասապրոցեսի ընթացքում երբևէ չի ապահովում մասնակցության
պատշաճ մակարդակ, չի կատարում դիտարկումներ՝ կապված
քննարկվող հարցերի հետ, չի մասնակցում դասարանային
քննարկումներին, չի համագործակցում դասընկերների հետ:
● Բացակայում է հարգանքի դրսևորումը ուսուցչի և դասընկերների
նկատմամբ, աչքի չի ընկնում քաղաքավարությամբ:
● Առանձնապես նախանձախնդիր չէ ուսման և ուսուցման բարենպաստ
միջավայրի ստեղծմանը:
Բնութագրիչներ

● Յուրացման առաջադրանքները ժամանակին չեն կատարվել կամ չեն


համապատասխանել առաջադրված պահանջներին:
Կարիք ունի ● Յուրացման առաջադրանքները մակերեսորեն են կատարվել, չեն
բարելավման / ապահովել համապատասխան վերլուծական խորություն:
բավարար/
● Յուրացման առաջադրանքները կատարվել են ժամանակին
համապատասխան վերլուծական խորությամբ:
● Յուրացման առաջադրանքները կատարվել են ժամանակին՝
ապահովելով ուսուցչի կողմից պահանջված առավելագույն
վերլուծությունը:

You might also like