Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

Ի ՄԻՏ ԱՌՑԷ

Այնտեղ միշտ մի առիթ կգտնվի խռովություն


բարձրացնելու համար՝ հանուն ազատության ու
հին կարգերի, որոնք մոռանալ չեն ստիպի ոչ
ժամանակը, ոչ էլ նոր իշխանության բարի գործերը։

Նիկոլո Մաքիավելի «Տիրակալը»

Հարգելի՛ ընթերցողներ, սույն հոդվածում տեղ են գտել մի քանի կնճռոտ հարցերի վերաբերյալ իմ
խորհրդածությունները, առաջարկները, որոնք վերաբերում են բազմաշփոթ իրավիճակում՝ ժամանակը
սեփական շահերին բանեցնելուն ու դյուրագրգռությունից խուսափելուն, ինչպես նաև մոտեցումներ՝
որոշակի պատմական իսկություններին արդարադատ կեցվածքով։
Տարատեսակ ծանրագնաց արտաքին և ներքին քաղաքական զարգացումները անրջասեր
հասարակություններում ի բնե չեն ընկալվում որպես դառնահամ իրողություններ, ու որպես ամոքիչ
միջոց է ծառայում հերքումը կամ շրջանցումը։
Վերջինիս զուգակցող հակառակ բևեռում, հաճախ այդ միջոցը մտքին եկած բառերով քննադատելն ու
հայհոյելն է, վատագույն դեպքում՝ բացարձակ անտարբերությունը։
Խուսափելով տարբեր անձանց պարսավելուց, ցածրամակարդակ քարոզներից՝ այժմ այս հոդվածում ձեզ
հետ կիսում եմ իմ մտածմունքները։

Նախադուռ

Վրեժխնդրությունն ու մահվանն ընդառաջ գնալը հերոսություն չէ։ Խոսքը վերաբերում է ներկայիս


ոգևորվածությանն ու ֆանատիկոսներին։
Ոչ ոք ուրիշի դարդը չի լացում, առավելևս չի հանձնառում ուրիշի պաշտպանությունը, էլ չխոսենք՝
արդարության վերականգնման մասին։ Յուրաքանչյուր արկածախնդրություն իր հետ բերում է
քաղաքական հետևանքներ, որոնց համար ﬔնք կարող ենք հատուցել սեփական արյամբ (հիշեք
պատմության ﬔջ նման բազում դեպքեր կան)։ Մանկությունը պիտի ավարտվի համապատասխան
տարիքում, որովհետև չավարտված մանկությունը պետության վրա թանկ է նստում։
Գրքային սահմանումով պետությունը ապահովում է իր քաղաքացիների
անվտանգությունը, սոցիալական ապահովությունը և պայմաններ
ստեղծում տնտեսական և ստեղծագործական գործունեության համար։
Անվտանգության ապահովման պահանջմունքը մարդկային քաղաքակրթության
ամբողջ պատմության ընթացքում ուղեկցել է մարդուն: Անվտանգության ձգտուﬓ է
նախ և առաջ պայմանավորել նախնադարյան մարդկանց ﬕավորումը խմբերի
և հանրությունների:

Ստացվում է, որ ﬔզ պետք է պետություն։ Հիմա ի


՞նչ, պիտի նորը ստեղծենք այլ
աշխարհամասում, չկորցնենք հարմար պահն ու զբաղվենք ցածր հակաքարոզով, թե
՞
ընկնենք փողոցներն ու պայքարենք հանուն փրկության։ Արդյոք ﬔր պատմության
ﬔջ թեկուզ վերջին տասնամյակների ընթացքում ﬔր փրկությունն ու արժանավայել
ապրելու աﬔնաﬔծ նախադրյալը հանդիսացել է ինչ-որ փողոցային ցույց (փակ կամ
բաց փողոցում)։ Մեզ հարկավոր է ազգային ինքնագիտակցություն։
Վերջինս, սկզբում ﬔզ երկարատեւ վերադաստիարակություն է պարտադրելու։
Ազգային ինքնագիտակցությունը հզորագույն ուժն է, որն ի զորու է պահպանել,պաշտպանել,իսկ
երբեﬓ նույնիսկ փրկել ազգին իր գոյության բոլոր դժվար ու անելանելի թվացող պահերին,
ապահովել նրա համար յուրատեսակ պատվար՝ շրջակա հասարակական ու քաղաքական աﬔնաբարդ
իրավիճակներում դիմագիծը չկորցնելու, պահպանելու ու սերնդեսերունդ
փոխանցելու համար։
Հին Հռոﬕ, Բյուզանդիայի, արաբների, մոնղոլ Չինգիզ-խանի,
Լենկթեմուրի, Իրանի բռնակալ շահերի եւ թուրք արյունարբու սուլթանների բանակները անցնելով
Հայաստանի վրայով, կեղեքել են հայ ժողովրդին։
Ինչի մասին գրում եմ ու խոսելու եմ սույն հոդվածում մահախոսական չէ,
պարզապես ﬔր պատմական հայրենիքում ﬔնք շարունակում ենք կարծես՝ ոճային
առումով ﬕ փոքր տարբերվելով՝ փուլային տարբերակով կոտորվել, հալածվել, ճնշվել ու
մտածում ենք, որ լռել սովորելն ու սպասելը հարցի լավագույն լուծուﬓ է։ Ներկայումս
վիճակն այնպիսին է, որ Արցախի, նույնիսկ ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ ինչ-որ
բան ասելը, ինչ-որ հայտարարություն անելը վտանգ է ﬔզ համար։ Քաղաքական
տարբեր ուժեր որոնց ﬔնք կուսակցություններ ենք անվանում, խոսում են երկիրը նման
«կատաստրոֆիկ» իրավիճակից դուրս բերելու մասին. հարց է առաջանում թե ինչպե՞ս։
Գոյություն ունի ﬔկ այլ ավելի գրավիչ, ավելի հետաքրքրաշարժ խոստում Շուշին «հետ
բերելու» վերաբերյալ։ Նորից կարելի է տալ պարզ ու հասարակ «ինչպե՞ս» հարցը.
պրոֆեսիոնալ զինյալներից ու հզոր զորավարներից պիտի ձեւավորվի ﬕ խաչակրած
բանակ թե
՞ ավելի վտանգավոր, բեկուﬓային ու իրականությանը մոտ ծրագիր՝ ստեղծել
աշխարհազորից ու ժամկետային զինծառայողներից ազատագրական
գաղափարախոսություն կրող ջոկատներ, դասակներ կամ ավելի ﬔծ ու հավաքական
ստորաբաժանուﬓեր։ Ու ի՞նչ, նրանք վստահ են կամ մտածում են որ հաշված ժաﬔրի
կամ աﬔնաշատը երկու- երեք օրվա ընթացքում ստեղծված
զինվորական ստորաբաժանուﬓերը կատաղի մարտեր մղելուց հետո կազատագրե՞ն
սիրելի ու այդքան նշանակալից բերդաքաղաքը։ Այս աﬔնը կարելի է համարել
«ռոմանտիկ երեւակայություն» կամ «խաղ հուզականության վրա»։
Կար գրավելու ժամանակ, կար սակարկելու եւ սակարկելով վերադարձնելու
ժամանակ, որը բաց թողեցինք։ Երևի ﬔզ թվացել էր, թե ﬕջազգային հանրության
լռությունը համաձայնության նշան է, կամ էլ ﬔնք ակնհայտ ձեռնոց էինք նետել
վերջինիս։
Կային կառուցողական մթնոլորտ առարկայական եւ բովանդակային քննարկուﬓեր, իսկ հիմա չկան։
Հետադեմ քաղաքականությունը կկործանի բոլորիս, իսկ տհաս հասարակությունը կնպաստի դրա
արագացմանը։
2021-22թ հայոց լեզվի ﬕասնական քննության ժամանակ դիմորդների ﬔծ մասը
տապալել է քննությունը։ Արդյո՞ք երկու օտար լեզու իմանալը արդարացում է վերոնշյալ
վիճակի համար...
«Դա ﬕ սրբազան խիզախում է, ﬕ պայմանական հաջողություն»:
Մեջբերումը դիտարկելով որպես ազատ և ոչ հեղինակային ﬕտք իմ ընկալուﬓ ու մոտեցումը
բավականին տարբերվում են դաշնակցականների տեսության սկզբունքից։ Այժմ գրում եմ սեփական
ընկալուﬓերի մասին։

Ի՞նչ է «սրբազան խիզախումը»։


Առաջին քայլը սեփական հայրենիքը սիրելն է։ Նախքան սիրելը հայրենիքի հանդեպ սերը սկսվում է
սիրահարվածությունից։
Սիրահարվածությունը փոխվում է սիրո, երբ ճանաչելով (ծանոթանալով ...-ին) լավ ու վատ կողﬔրը,
առավելություններն ու թերությունները, պատվաբեր ու անփառունակ իրադարձությունները,
ձեռքբերուﬓերն ու բացթողուﬓերը շարունակում ես հավատարիմ ﬓալ ու ավելի մոլեռանդ սիրով սիրել
հայրենիքդ։
Հայրենիքը սիրելու համար բավականին հզոր կամք ու ոգի է պահանջվում։ Լուրջ մոտեցում է պետք այդ
ծանոթությանը։
Ինչքանով է այս աﬔնի ﬔջ տեղին «խիզախում» բառի օգտագործումը։
Պետք է բառը կապել ﬔր հնաﬔնի պատմության հետ։ Պետք է հասկանալ ու ընդունել, որ պատմությանը
չի կարելի վերաբերվել որպես բացարձակ ճշմարտություն։
Խիզախումը պատմական ուսուﬓասիրությունից հետո ժամանակաշրջանին ճշմարտության աչքերով նայելու
արդար արարքն է։
Վերցնենք Շուշիի օրինակը ու բացատրենք, թե պատմական իրադարձություններն
ու ազգերի ինքնորոշման, էթնիկ կամ պետական սահմանների, թշնամական ու
բարեկամական լինելու մասին խոսելիս որքանո՞վ է հարկավոր պատմության
հարաբերականորեն ճշգրիտ իմացությունը։
Խոսքը նավթադոլարներով կաշառված պրոֆեսորների անհիﬓ վկայությունների
մասին չէ։

Մի փոքր պատմական ակնարկ

Շուշիի՝ որպես Քուռի հովտի քոչվորների ասպատակությունները եւ նրանց դեպի մայր Հայաստանի խորքերը
ներթափանցելը կասեցնող ամրոցի, ինչպես նաեւ արեւելահայության կրթամշակութային կենտրոնի,
հարուստ անցյալը հայոց պատմության անբաժանելի մասն է: Շուշիի պատմության վերաբերյալ ստեղծվել է
բազմապիսի գրականություն։
Շուշին հին քաղաք չէ՝ համաձայն ադրբեջանական աղբյուրների։ Այն հիﬓադրվել է
XVIII դարի կեսերին Փանահ֊խանի կողﬕց որպես բերդաքաղաք Շուշու
բարձրավանդակի վրա։ Շուշու բարձրավանդակը անմատչելի դիրք ուներ, որը
հարեւան հայկական Շոշու (Շուշիքենդ) գյուղի վարելատեղն ու արոտավայրերն էր
ներկայացնում։ Վարանդայի հայ մելիք Շահնազարը նվիրել էր այն իր դաշնակից
Փանահ Ալի ֊խանին՝ այնտեղ բերդ հիﬓելու համար։ Նոր կառուցած բերդաքաղաքը
կոչվում էր սկզբում Փանահաբադ, իսկ հետո վերանվանվեց Շուշի,կամ ավելի ճիշտ՝
տեղական ժողովրդական լեզվով «Շոշվա ղալա»[1]
19-րդ դարից սկսած պատմագրությունը ﬕտված է հիﬓականում կրկնելու Ղարաբաղի խաների գրագիր
Միրզա Ջամալ Ջավանշիրի անհիﬓ պնդումը, թե իբր Շուշիի սարավանդը անբնակ է եղել, եւ բերդը
հիﬓադրել է «հնում Թյուրքեստանից Դիզակ տեղափոխված սարջալու օյմակի Բահմանլի ցեղի
ներկայացուցիչ Փանահ Ալին...
1745թ. Ադիլ շահից խանի տիտղոս ստացած Փանահի հետ դաշնակցում է
Վարանդայի ﬔլիք Շահնազար բեկը, որի խորհրդով էլ կառուցվել է Շուշի բերդը...
1754թ. բերդի տարածքում բնակություն են հաստատում Շահբուլաղի եւ Վարանդայի
գյուղերի բնակիչները, ռայաթները, բեկերն ու ﬔլիքները: Մինչ այդ տարածքը
ամայի էր եւ եղել է Շուշի գյուղի արոտատեղին...»[2]:
Մ. Ջամալի հորինած հեքիաթը հիմք է դարձել հետագա պատմագիրների համար:
Միրզա Ադիգյոզալ Բեկի գիրքը փաստորեն Մ. Ջամալի պատմության
վերարտադրությունն է եւ Փանահ խանի գովերգությունը[3]։
Դեռևս Լեոն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի 75֊ամյակին նվիրված իր
աշխատության ﬔջ գրում է. «Անհավանական է, որ քաղաքը Շուշի անունը՝ «Շոշվա֊
ղալա» ստացել է Շուշու հայաբնակ փոքր գյուղի անունից, այլ, ընդհակառակը,
հավանականորեն գյուղը բերդից ստացած պիտի լինի իր անունը, իսկ բերդը,
հավանականորեն, գոյություն է ունեցել հին ժամանակներում»[4]։
Անհավանական է թվում,— ասում է Լեոն, որ (Շուշի) բերդի տեղն ամայի եւ անբնակ
էր ﬕնչեւ Փանահ խանի երեւան գալը։ Ինչպես գիտենք, այս կողﬔրում էր գտնվում
հայոց Փոքր Սղնախը եւ հայ զինվորությունը, անշուշտ, չէր կարող անուշադիր թողնել
այդ ամուր բարձրությունները»[5]։
Լեոյից հետո այդ հարցին է անդրադառնում ակադեﬕկոս Աշոտ Հովհաննիսյանը
1959 թվականին լույս տեսած իր երկհատորանոց աշխատության ﬔջ, որը ﬕ շարք
նոր փաստաթղթերի հիման վրա հաստատում է, որ Շուշին անշուշտ գոյություն է
ունեցել Փանահ֊ խանից առաջ:
Կան ավելի վաղ ժամանակներից վկայություններ։
Շուշիի հին բնակավայր լինելու մասին վկայում է 1428-ին տեր Մանվելի ստեղծած
Ավետարանը, որտեղ նշված է, որ «արդ գրեցավ աստուածագիծ սուրբ Աւետարանս
ձեռամբ ոգնաﬔղ եւ ապիկար գրչի տէր Մանուելի, ի թուականութեանս Հայոց ՊՀԷ
(1428), ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ, ընդ
հովանեաւ Սուրբ Աստուածածնիս, ի կաթողիկոսութեան տէր Յոհանիսի... »[6]

Հաջորդ վկայությունը նույն եկեղեցու գրչատանը կատարվել է 1575 թվականին,


որտեղ ասվում է «կատարեցի ...զմաքրափայլ Աւետարանս ի փառս նմանե գաւառս
Վարնթոյ, ի գեղս որ կոչի Շուշոյ...Ընդ Հովանեաւ սուրբ Աստուածածին։ Գրեցաւ
ի թվականութեանս ՌԻԴ»։(7)
1905—1906 թվականներին հայ֊ադրբեջանական ազգաﬕջյան
ընդհարուﬓերն ու 1918—1920 թվականների արյունոտ դեպքերը հասցնում
են Շուշի քաղաքի հայկական մասի լիակատար ավերմանը, Շուշին
դատարկվում, քայքայվում եւ անճանաչելի է դառնում։

Ի՞նչ է պայմանական հաջողությունը

Մենք պետք է դադարենք մտածել, որ աշխարհը ﬔր շուրջն է պտտվում։ Մեր հաջողությունները ﬔծամասամբ
կարող են գրանցվել տարածաշրջանում։ Պետք է թոթափել ﬔր բազմապիսի պատրանքները եւ համակերպվել
իրականության հետ։ Ներկայումս այդ հաջողությունները կլինեն պայմանական։
Հաճախ խնդիրները լուծելիս պետք չէ փնտրել խնդրի առաջացման պատճառները, այլ ﬕանգաﬕց խնդրին
լուծում տալ ու կանխել դրա հավանական վերարտադրությունը։ Մեզ համախմբվածություն է պետք,
որի աﬔմաﬔծ թշնաﬕն անքաղաքավարությունն ու անձի արժանապատվության ոտնահարուﬓ է։
Հնարավոր է չհասկանալ քաղաքականությունից, բայց քաղաքավարություն չունենալը արտահայտուﬓ է
թուլության, տգիտության եւ ցածր մարդկային վարքի։ Պայմանական հաջողություններից առաջինը
ﬕասնությունն է։

Հայ-թուրքական հարաբերությունների մշուշում թաքնված կարգավորումը։


էթնոգրաֆիական ալիքները։

Թուրք-հայկական հաշտությունը ունի ﬕայն ﬔկ արժանապատիվ եւ ընդունելի ձեւ։


Հակված եմ այն մտքին, որ հայ ժողովուրդը կընդունի թուրքերի հետ հաշտության
երեւույթը ﬕայն ﬔկ դեպքում, երբ Թուրքիան կընդունի հայերի
ցեղասպանությունը եւ կդադարի խրախուսել ադրբեջանական ագրեսիան։
Սա է հաշտության ալգորիթմը, որը, ցավոք սրտի, ﬔզ համար
պատրանքային ու անհավատալի է։
Չկա ոչ ﬕ երկիր, որտեղ լինեն այնքան շատ ճնշված եւ ստրկացված ազգություններ,
որքան կան Թուրքիայում։Թուրքիայի անդամահատումը ազգությունների հիմքի
վրա համապատասխանում է նրա պատմական բաժանմանը Փոքր Ասիայի կամ
թուրքական Անատոլիայի, Հայաստանի, Սիրիայի, Միջագետքի (կամ Քուրդիստանի
և Արաբական Իրաքի կամ Արաբստանի)։
Վերոհիշյալ բոլոր նահանգներից առավել վիճելին իր էթնիկական բնույթով, առնվազն թուրքական
դիվանագիտության համար, Հայաստանն է։ Հայկական տարածքի սահմանների որոշումը ﬕաժամանակ վճռում
է մյուս ազգությունների սահմանները, քանի որ Հայաստանը ընկած է այն անկյունում, որտեղ հանդիպում են
Անատոլիա, Սիրիա, Միջագետք նահանգները[8]։

Քմահաճույք

Ներկայիս վիճակը ճգնաժամային է։ Ավելի վատն այն է, որ ճգնաժամը կարող է


կարգավորման ճանապարհից երեսը հակառակ դարձնել. դա այն է, երբ
պետության կործանումը շատ դանդաղ, ծոր տալով մոտենում է, ահագնանում ու
սրտացավությունը փոխարինվում է անտարբերությամբ:
Մենք կդեգերենք այս նվաստացուցիչ ցածում բավականին երկար: Ժողովուրդը
ﬕշտ էլ հուսախաբ կլինի, ﬕնչ չի հասել հասկացողության այն մակարդակին,
որ մարդկային բարության, շիտակության, ժուժկալության նկատառուﬓերով չեն
ընտրվում լավագույն ղեկավարները:
Կան քաղաքական շատ գործիչներ , որոնք խաղաղ պայմաններում գուցե լավ
արդյունքներ կարող են գրանցել. տարբեր ոլորտներում, սակայն պետության
առաջնորդը պետք է պատրաստ լինի ու կարողանա նախապատրաստել իր
ժողովրդին տարատեսակ մարտահրավերները պատվով ընդունելուն։
Մեզ ﬕգուցե հաջողվի ﬕ քանի անգամ խորհրդարան ցրել, փոխել պետության ղեկավարին, բայց
նոր ղեկավարը չի կարող ամբողջությամբ երաշխավորել իր հաջող գործունեությունը ապագայում:
Կա արտաքին աշխարհ, կան պետական շահեր, քաղաքական
խռովություններ ու կան մարդիկ, որոնք, իրականում իրենց թվացյալ
անպարտելիության ու աշխարհում թելադրողի կարգավիճակ ունենալով, ըստ
էության հլու կամակատարներ են։
Մեր բաժին անելիքը գլուխը կախ ﬔր գործին լծվելն է։ Մեր գործը
սովորելն է, քիթը ոչ պետքական տեղերում չխոթելն է, ﬔր գործը իրար
չհայհոյելն է, չիմանալու դեպքում չսովորեցնելն է, իմանալու դեպքում
սուբյեկտիվ մոտեցման չպարտադրուﬓ է, սեփական անձի անհատական
կարգավիճակից ու մտավոր մակարդակից չգոհանալն ու չբավարարվելն է։
Մեզ մանդելաներ ու գանդիներ պետք չեն։
Հիշե’ք Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության առաջին նախագահին՝ Շառլ դը Գոլին։
Հայրենակիցները նրան Ֆրանսիայի պատմության աﬔնակարևոր գործիչն են անվանում։ Նրան
վարկանիշային ցուցակում ﬔծապես զիջում է ոչ ﬕայն Լյուդովիկոս 14-րդը, այլ նաև
Նապոլեոնը։ Իսկ ինչի արժանացավ Շառլ դը Գոլը կենդանության օրոք իր ժողովրդի
կողﬕց։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Շառլ դը Գոլը մահվան է
դատապարտվել հայրենիքը պաշտպանելու կոչ անելու համար։ Ոչ ﬕ նախագահի
նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան Շ ա ռ լ դը Գոլի (32
մահափորձ է կազմակերպվել)[9]։
1968 թվականին Ֆրանսիայում սկսվել էր խորը ներքաղաքական ճգնաժամ։
Փարիզում բազմահազարանոց ցույցերի մասնակիցները պաստառներ էին
տանում, որոնց վրա գրված էր. «Դը Գոլին ուղարկենք արխիվ»,«Մնաս բարով, դը
Գոլ», «Շա՛ռլ, դու պարտավոր ես հեռանալ»։
Հաջորդ տարում՝ Դը Գոլը առանց վարանելու հրաժարական տվեց և ընդﬕշտ
հեռացավքաղաքականության ասպարեզից(10):
Մերձավորները վկայում էին` հրաժարական տալու որոշումը
պայմանավորոված էր նաև նրանով, որ գեներալի դավանած գլխավոր սկզբունքը
սա էր «Կյանքից ավելի կարևոր բան էլ կա` պատիվը»:

[1] Мирза Джамал Дживаншир Карабахский, История Карабаха, Баку, 1959, стр. 73.
[2]- Мирза Джамал Джаваншир Карабахский, История Карабаха. Баку, 1959, с. 73:
[3] Мирза Адигёзал – Бек Карабахский, История Карабаха. Баку, 1950:
[4] ԼԵՈ․ Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, 1838—1913 թթ․։ Հրատարակություն նույն դպրոցի
հոգաբարձության, Թիֆլիս, 1912, էջ 60։
[5]ԼԵՈ, Պատմություն հայոց, հատոր 3֊րդ, Երեւան, ՀՍՍՀ գիտ․ ակադ․ հրատ․, 1946, էջ 758։
[6] [Բակուր://Շուշի բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 12:
[7][Բակուր://Շուշի բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 11:
[8]-Նիկողայոս Ադոնց «Թուրքերի անդամահատումը» Էջ 77, 78,79։
[9]-Արմեն Դուլյան:// «Մի հրաժարականի պատմություն կամ պատիվը կյանքից թանկ է»:
https://armeniasputnik.am/amp/20210428/mi-hrajarakani-patmutyun-kam-pativykyanqic-tanke-27353269.html
[10]- Արմեն Դուլյան://«Մի հրաժարականի պատմություն կամ պատիվը կյանքից թանկ է»:
https://armeniasputnik.am/amp/20210428/mi-hrajarakani-patmutyun-kam-pativykyanqic-tanke-27353269.html

You might also like