Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 52

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ԷՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ
ՉԱՓԱՆԻՇԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՍԱՀԻԿԱՇԱՐ

ԴԱՍԱԽՈՍ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԵՊՀ, ՀՖՀՀ, ՀՊՄՀ, 2021թ.


 Ստեղծագործության հիմնահարցերը կոնցեպ-
տուալիզացնելու և համապատասխան տեսու-
թյուն ստեղծելու առաջին փորձերն արվել են 19-
րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին:

 «հայտնագործության տրամաբանություն»
 «կոգնիտոլոգիա» (իմացություն, գիտելիք բառից)
 «էպիստմոլոգիա» (գիտելիք բառից)
 «գիտության զարգացման տրամաբանություն»
 «էվրիստիկա», «էվրիլոգիա» (գտնել,
հայտանաբերել բառից):
Էնգելմեյեր Պյոտր
Կլիմենտևիչ
(1855-939)

Ստեղծագործության հիմքում ընկած են երեք


անհրաժեշտ գործոններ՝ ցանկություն, գիտելիք
և կարողություն:
 Ստեղծագործության վերաբերյալ ժամա-
նակակից հայեցակարգերը ձևավորվել և
զարգանում են փիլիսոփայության,
հոգեբանության, տրամաբանության, ինֆոր-
մատիկայի, կիբեռնետիկայի, կառուցված-
քային լեզվաբանության խաչավորման
տիրույթում:

 Առավել ազդեցիկ են ստեղծագործության


գործընթացի վերլուծության
փիլիսոփայական և հոգեբանական
տեսանկյունները:
 Այդուհանդերձ, փիլիսոփայությանը բնորոշ
համակողմանի մոտեցումը հնարավորություն
կտա զերծ մնալ ստեղծագործականի էության
միակողմանի ռացիոնալիզացման-տրամաբանակա-
նացման (գիտապաշտական), հոգեբանականացման
և միստիֆիկացման միտումներից:

 Գիտելիքի որևէ համակարգում տրված չէ


ստեղծագործականի էությունը կազմող
իմացաբանականի և արժեքայինի այնպիսի
ներդաշնակ զուգորդման հնարավորություն, ինչպես
փիլիսոփայական մոտեցումներում և փիլիսոփա-
յական մարդաբանության իմաստավորումներում:
 ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
 Անտիկ փիլիսոփայության մեջ ստեղծագոր-
ծությունը կապվում է վերջավոր, անցողիկ
և փոփոխական գոյի հետ, իսկ
իմացություն-հայեցողությունը՝ հավերժ և
անփոփոխ կեցության հետ:
 Գործունեության մյուս ձևերը, այդ թվում
ստեղծագործությունը, ըստ գոյաբանական
նշանակության, ցածր են հայեցողությու-
նից:
Պլատոն
(մոտ Ք.ա. 570-490)
Աստվածային ստեղծագործությունը, որի
արդյունքն աշխարհն է, հայեցողության ակտի
դրսևորում է:
Մարդկային ստեղծագործության տիրույթը
արվեստներն ու արհեստներն են:

 Ստեղծագործությունը ձգտման՝ մոլության արդյունք է:


 Մարմնի էրոտիկ մոլություն – արդյունքը ծնունդն է:
 Հոգու մոլություն, ձգտում դեպի գեղեցիկը – արդյունքը
գեղարվեստական ստեղծագործություններն են, ավեստի
գործերը:
 Ոգու մոլություն, կրքոտ ձգտում գեղեցիկի մաքուր
հայեցողությանը – արդյունքը գաղափարների իմացությունն
է, փիլիսոփայությունը:
 Միջնադարյան փիլիսոփայությանը հատուկ է
կրեացիոնիստական պատկերացումների
գերակայությունը:
 Ընդգծվում է կամքի (հավատի) առաջնայնությու-
նը բանականության նկատմամբ:
 Եթե բանականությունը գործ ունի այն բանի հետ,
ինչը գոյություն ունի, ապա կամքը ավելի շատ
գործ ունի այն բանի հետ, ինչը գոյություն չունի,
սակայն կայնքի է կոչվում կամային ակտով:
 Պատմությունը այն ոլորտն է, որտեղ վերջավոր
մարդկային էակները մասնակցություն են
ունենում աշխարհի մասին աստվածային
մտահղացման իրականացմանը: Ս-թյան մյուս
ձևերն ունեն 2-րդական նշանակություն:
 Վերածննդի շրջանում տիրապետող են դառնում
պանթեիստական պատկերացումներն ու
ուսմունքները:
 Մարդկային ստեղծագործությունը դիտարկվում է
1-ին հերթին որպես գեղարվեստական
ստեղծագործություն, արվեստ:

Լ. դա Վինչի Ն. Կուզանացի Ջ. Պ. դելլա


(1452-1519) (1401-1464) Միրանդոլ
(1463-1494)
 Անգլիական էմպիրիզմի շրջանակներում Ս-ը
մեկնաբանվում է որպես գոյություն ունեցող
տարրերի հաջող, սակայն զգալի չափով
պատահական կոմբինացիա, ըստ էության՝
գյուտարարությանն ազգակից երևույթ:

Ֆրենսիս Բեկոն Թոմաս Հոբս Ջոն Լոկ


(1561-1626) (1588-1679) (1632-1704)
Նիկոլայ Բերդյաև (1874-1948)
«Ազատության փիլիսոփայություն: Ստեղծագործության
իմաստը»
 Ստեղծագործական գործունեությունը
վեր է իմացությունից: Իմացությունը գոյի
պասիվ արտացոլում է, մինչդեռ
ստեղծագործությունը հանգեցնում է
նորի ձևավորման:
 Իմացությունը հարմարվողականության տարա-
տեսակ է. ենթարկվում, հարմարվում է
գոյություն ունեցողին, իսկ ստեղծագործության
հիմքում ազատությունն է:
 Տառապա՞նքն է ծնում ստեղծագործություն:
 Բավարարված սերն արվեստ չի ստեղծում:
Չբավարարված սերն է ստեղծել «Ռոմեո և
Ջուլիետ», «Տրիստան և Իզոլդա», «Անուշ», «Մարո»
և այլն:
 Երջանիկները մշակույթ չեն ստեղծում: Մշակույթ
ստեղծում են տառապյալները և դրանով գտնում
իրենց երջանկությունը:
 Օ. դը Բալզակ. «Մեծ գրողն այն տառապյալն է,
որը կենդանի է մնացել»:
 Պիգմալիոնի օրինակը...
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԸ՝ ԸՍՏ ԴՐԱ ՍՈՒԲՅԵԿՏԻ
ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ

ԿՐՈՆԱԱՍՏՎԱԾ
ԷԼԻՏԱՐԻՍՏԱԿԱՆ
ԱԲԱՆԱԿԱՆ

ՊԱՆԹԵԻՍՏԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ
Պանկրեատիվիստական պատկերացում-
ները բնութագրական են ոչ միայն Վերածննդի
շրջանի մտածողներին:
Ստեղծագործելու հատկությունը
հատուկ է ինչպես մարդուն, այնպես էլ
կենդանի և անկենդան բնությանը:
Ստեղծագործությունը մատերիայի
արդյունավետ զարգացման
«մեխանիզմ» է:

Պոնոմարյով Յակով
Ալեքսանդրովիչ
(1920-1997)
Ժան Գաբրիել
Տարդ
(1843-1904)

 Ըստ հոգևոր-մտավոր կարողություների և


օժտվածության, մարդկանց բաժանում է
պրոդուկտիվների (ստեղծագործող-
գյուտարարների) և ռեպրոդուկտիվների:
Շաքարյան Հրաչիկ Գրիգորի
(1930 - 2005)
Ստեղծագործությունը ենթադրում
է նպատակադիր, գիտակցա-
կան գործունեություն:
Ս-ը էապես մարդկային կարողու-
թյուն է և՛ անհատական և
սոցիալական իմաստներով:
 Այն մարդուն ներհատուկ և մարդկայինը
բնութագրող սեռային հատկություն է, մարդուն
այլ կենդանի էակներից տարբերող սեռային
հատկություններից ամենախորքայինը:
 Որո՞նք են ստեղծագործության հիմնական
բնութագրիչները:
 1. Նորույթը !

 Արդյոք ամեն նոր բան կարո՞ղ է համարվել


ստեղծագործություն:
 Կարո՞ղ է արդյոք ստեղծագործել
անօրգանական բնությունը :
Տիմիրյազև Կլիմենտ Արկադևիչ
(1843-1920)

 Բնությունը բոլորովին էլ հրաշքներ չի


գործել, այլ սոսկ վարպետորեն մաքրել
է իր գործած սխալների հետքերը:
Նրա կատարելության պատճառն իր
անհաջողությունների անխնա
ոչնչացման մեջ է:
 Հազիվ թե կատարելություն համարվի
միլիարդավոր էակների կործանումը սոսկ մեկի
պահպանման համար: Ստացվում է՝ ոչ այնքան
արարումը, որքան մահն է հանդիսանում բնության
ստեղծագործության գաղտիքը:
Կարո՞ղ են արդյոք կեն-
դանիները ստեղծագործել:
Նպատակայնորեն չընկալված-
չգիտակցվածը, չարժեքավորվածը դեռևս
ստեղծագործություն չէ:
Կարելի՞ է արդյոք ստեղծագործություն
կամ հայտնագործություն համարել
աշակերտի կողմից իր կյանքում առաջին
անգամ 8/2 կամ քառակուսի հավասարման
լուծելու հանգամանքը:
 Ստեղծագործություն համարվող նորույթին
պետք հատուկ լինեն նաև.

 Անկրկնելիությունը (ինչպես նախկինում,


այնպես էլ հետագայում),
 Ինքնատիպությունը (ինչպես դրա ստեղծման,
հայտնաբերման, այնպես էլ` ձևակերպման և
մատուցման տեսանկյուններից):
 Բացի այդ, արդեն լուծված խնդրի լուծումը և
դեռևս չլուծվածի լուծումը, առավել ևս՝ նոր
խնդրի առաջադրումը էապես տարբերվում են
թե՛ իրենց մոտիվացիայով՝ նպատակադրու-
թյամբ, և թե՛ հասարակական-պատմական
նշանակությամբ ու արժեքավորությամբ:
 Խնդրի լուծման դեպքում մոտիվացիան և
երևույթի արժեքային կողմն ունեն առավել
համեստ, գլխավորապես անհատական
նշանակություն:
 Հատկանշական է, որ դպրոցական խնդրի
լուծումը, քիմիական ռեակցիայի
իրականացումը որակվում է ոչ թե
իմացաբանական-արժեքային «ճշմարտու-
թյուն», «մոլորություն» հասկացություննե-
րով, այլ սոսկ տրամաբանական «ճիշտ» կամ
«սխալ» հասկացություններով:
 Ստեղծագործությունը, հայտնագործությունը
այդպիսին են միայն հասարակայնորեն
արժեքավորվելու պարագայում:
 Այնպիսի հայտնագործությունները, ինչպիսին
շոգեշարժիչի գաղափարի ի հայտ գալն է,
դատապարտված են եղել «պահածոյացման»
մինչև դրանց գործածության համար սոցիալ-
տնտեսական համապատասխան պայմանների
ձևավորումը:
Քրիստափոր Կոլումբոս
(1451-1506)

Ամերիկա հասավ 1492; 1493;


1502 թթ.

Ամերիգո Վեսպուչի
(1454-1512)

Առաջինը բացահայտեց(1502 թ.),


որ Կոլումբոսի հայտնաբերած
«Արևմտյան Հնդկաստանը» Ասիա-
յի հատվածը չէ, այլ մի նոր աշխար-
համաս, որ մինչ այդ անհայտ էր
Հին աշխարհի մարդկանցֈ
 Հասարակական պայմանները կարևոր մաս
կազմելով ստեղծագործության դետերմինացիայի
համակարգում՝ էական նշանակություն ունեն
նաև ստեղծագործության գնահատման-
արժևորման և այդ կարգավիճակի շնորհման
(«լեգիտիմացման») առումով:
 Հասարակական գործոնները կարող են ինչպես
նպաստել և զարգացնել ստեղծագործական
կարողությունները, այնպես էլ՝ ճնշել ու կործանել
դրանք:
Եթե Հ. Այվազովսկին չհայտնվեր ռուսական գեղա-
նակարչության աշխարհում, լավագույն դեպքում
կդառնար թեմական դպրոցի նկարչության
հաջողակ ուսուցիչ, ոչ ավելին:
Հասարակական պայմանների և պահանջարկի
գործոնը դրսևորվում է նաև գրեթե միաժամանակ,
բայց միմյանցից անկախ կատարվող
հայտնագործությունների փաստով (օր.՝ ատոմիզմը և
սիլլոգիզմի տեսությունները Հին Հունաստանում և Հին
Հնդկաստանում, միջուկային ֆիզիկայի բնագավառում
կատարվող աշխատանքները):
 Նեպտունի հայտնագործումը (1846թ. / 1612թ.)...

Ու. Հերշել Ջոն Կոուչ Ադամս Ու. Ժ-Ժ. Լևերյե


(1738 -1822) (1819-1892) (1811-1877)

Յ. Գ. Գալլե Գ. Գալիլեյ
(1738 -1822) (1564-1642)
 Սահմանում.
Ստեղծագործությունը սուբյեկտի այն գործունե-
ությունն է և դրա այն արդյունքը, որին բնորոշ
են.
 Նորույթը,
 Անկրկնելիությունը (ինչպես նախկինում, այնպես
էլ հետագայում),
 Ինքնատիպությունը (ինչպես դրա ստեղծման,
հայտնաբերման, այնպես էլ` ձևակերպման և
մատուցման տեսանկյուններից),
 Նպատակադրությունը,
 Հասարակական-պատմական
արժեքավորությունը:
 Ստեղծագործության տիպերը.
 Գեղավեստական
 Գիտական
 Փիլիսոփայական

 Գիտության և արվեստի ստեղծագործություն-


ների տարբերությունը առաջին հայացքից թերևս
այն է, որ եթե գիտնականը փորձում է գտնել
օբյեկտի ներքին օրինաչափությունները,
ապա արվեստագետը ոչ այնքան փնտրում,
ճանաչում է այդ ռեալությունը, որքան արարում,
վերապրում, ստեղծում է այն:
Մենք արվեստում արտահայտում
ենք մեր պատկերացումներն
այն մասին, ինչը չկա:

Պաբլո Պիկասո
(1881-1973)

Գիտությունը գործ ունի առավելա-


պես արդեն արարվածի հետ, ար-
դեն գոյություն ունեցողի վերարտա-
դրության հետ: Գիտությունը ոչ այն-
քան ստեղծագործություն, որքան
Իմանուիլ Կանտ
(1724-1804) ճանաչողություն է:
 Այլ կերպ ասած՝ գիտությունը օբյեկտիվի սուբ-
յեկտիվացման գործընթաց է, իսկ արվեստի
ստեղծագործությունը՝ սուբյեկտիվի օբյեկտի-
վացման:
 20-21-րդ դդ. գիտությունը սակայն տարբերվում է
18-րդ դ. գիտությունից: Ժամանակակակից
գիտությունը արարում է կյանքի նոր պայմաններ,
«3-րդ բնություն», տեսահաղորդակցման
մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ,
կլոնավորում, գիտության և տեխնիկայի այլ
հրաշքներ, որոնք չկան բնության մեջ:
 Այդուհանդերձ, գիտության ստեղծագործություններն
ու հայտնագործությունները չափվում են 1-ին հերթին
բովանդակային, իմացաբանական-տրամաբանա-
կան պարամետրերով: Դրանց կատարելությունը
չափվում է նաև ըստ այն հանգամանքի, թե որքանով է
դրանցում բացառվում սուբյեկտիվ տարրը:
 Արվեստագետն առավել հակված է ստեղծելու
զգացմունքներ ու տրամադրություններ
առաջացնող պատկերների, խոսքի, ձևերի, գույների,
մեղեդիների նոր իրողություններ ու կոմպոզիցիաներ:
Բացառված է գեղարվեստական ստեղծագործությունն
առանց սուբյեկտիվ գործոնի:
 Հայտնի է, որ միևնույն երևույթից ոգեշնչվելով,
տարբեր արվեստագետներ տարբեր ձևերով են
ներկայացնում այդ իրողությունը:
 Երբեն, արդարև ասում ենք՝ եթե չծվեր այս կամ
այն նկարիչը կամ գրողը, չէր լինի նրա կողմից
ստեղծված կտավը, կամ պոեզիան:
 Մինչդեռ, եթե Նյուտոնը ծնված չլիներ, մարդ-
կությունը չէր մնա առանց դասական
մեխանիկայի:
 Ի տարբերություն գիտության, արվեստի
ստեղծագործությունները գրեթե չեն տրվում
կանխագուշակման, նախատես
ծրագրավորման:
 Այդ հանգամանքը արվեստի ստեղծագործու-
թյուններն ավելի է մոտեցնում բնության
էվոլյուցիայի պատահական որոնումներին:
 Եթե գեղարվեստական ստեղծագործության նորույթը
ձևի, ոճի, մատուցման տեսանկյան մեջ է, ապա
գիտական նաև փիլիսոփայական ստեղծագործու-
թյան նորույթը բովանդակության մեջ է:
 Օրինակ՝

 «Պասուց տոլման Tefal կաթսայում»:


 Իհարկե, չի կարելի բացարձակացնել գիտական և
գեղարվեստական ստեղծագործությոններում՝
համապատասխանաբար՝ բովանդակության և ձևի
կարևորման բնութագրերը:
 Չի կարող լինել ձև առանց բովանդակության և չի
կարող լինել բովանդակություն առանց ձևի:
 Որքան ավելի բովանդակալից են գեղարվեստական
գործերը, այնքան ավելի արժեքավոր ու գրավիչ են
դրանք: Եվ որքան ավելի կառուցիկ, ներդաշնակ,
տպավորիչ է գիտական կամ փիլիսոփայական
ստեղծագործության շարադրանքը, այնքան ավելի
բարձրարժեք է տվյալ գործը:
 Կան նաև սեղծագործություններ, որոնց վերաբերյալ
դժվար է միանաշանակ ասել՝ դրանք գրակա՞ն,
գիտակա՞ն, թե՞ փիլիսոփայական գործեր են: Օրինակ՝
այդպիսիք են Ժ.-Պ. Սարտրի, Շ. Մոնեսքյոյի, Ա.
Քամյուի, Ժ.Բ. Մոլիերի, Հ. Հեսսեի, Վ. Գյոթեի մի շարք
աշխատություններ:
 Կամ՝ Ի. Նյուտոնի՝ «Բնության փիլիսոփայության
մաթեմատիկական սկզբունքները» (1686), Ի. Կանտի
«Երկնքի համընդհանուր բնական պատմություն և
տեսություն» (1755) աշխատությունները:
 Էյնշտեյնի բանաձևերի «մաթեմատիկական
վեհաշուքությունը»:
 Փիլիսոփայական ստեղծագործության
առանձնահատկությունները
 Նման է գիտությանը՝ բովանդակային,
տրամաբանական-իմացաբանական բաղադրիչի
կարևորմամբ:
 Նման է արվեստի ստեղծագործությանը՝
հեղինակի ինտելեկտուլ ճաշակի, մտածելակերպի
սուբյեկտիվ որակների ընդգծված արտացոլմամբ:
 Փիլիսոփայությունն արարում է ոչ այնքան
գիտելիք, որքան իմաստություն:
 Փիլ. ս-թյան 1-ին նմուշները տրված են արդեն
իմաստալից ասույթներում, սրախոսույթյուննե-
րում, առածներում: Դրանք արտահայտում են
ողջախոհության հենքի վրա ձևավորվող
«առօրեական փիլիսոփայությունը» կամ
«կենսափիլիսոփայությունը»:
 Փիլ. ստեղծագործության համար կարևորագույն
գործոն է արժեքայինի և իմացաբանականի
միասնությունն ու համաչափությունը:
 Իմացաբանականի և արժեքային տարրն առկա է
նաև գիտության, արվեստի, կրոնի և քաղաքակա-
նության մեջ:
 Բայց, որպես կանոն, դրանցում գերկշռում է մեկը
կամ մյուսը...
 Մեծապես տուժել է նաև փիլիսոփայությունը, երբ
փորձել է ապավինել դրանիցից միայն մեկին կամ
մյուսին (սցիենտիզմ, մաքսիզմը՝ որպես քաղաքական-
գաղափարախոսական համակարգ)...
 Փիլիսոփայությունը որոշ իմաստով և՛ արվեստ է,
և՛ գիտություն: Միաժամանակ տարբերվում է
երկուսից էլ:
 Այն «իմացության արվեստն» է, ստեղծում է ոչ թե
պատկերներ, կամ պարզապես գիտելիք, այլ
կեցութային գաղափարներ:
 Փիլիսոփայությունը ստեղծում է գաղափարներ:

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԵԼԻՔ

ՊԱՏԿԵՐՆԵՐ,
ԱՐՎԵՍՏ ԿԵՐՊԱՐՆԵՐ,
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ,
ԿՈՄՊՈԶԻՑԻԱՆԵՐ
Ստեղծագործություն, հայտնագործություն, գյուտ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒ ԳՅՈՒՏ


-ԹՅՈՒՆ
Նորույթ !!! _____,,_____
Նպատակադրություն _____,,_____ !!!
Անկրկնելություն _____,,_____ _____,,_____
Ինքնատիպություն _____,,_____ _____,,_____
Հասարակական- _____,,_____ _____,,_____
պատմական
արժեքավորություն
Գյու՞տ

Հայտնագործությո՞ւն

Ստեղծագործությո՞ւն
ԱԾԱԿԱՆԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

ԴՐԱԿԱՆ ԳԵՐԱԴՐԱԿԱՆ
Լավ Ամենալավ,
լավագույն
ԲԱՂԴԱՏԱԿԱՆ
Ավելի լավ

 «Ամենալավագույն»

 «Այլանդակ գեղեցիկ»
 «Սարսափելիորեն հաճելի»
Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով և
նմանությամբ:

Մարդը մարմնով կապված է


բնությանը, կեդանական
աշխարհին:

Աստծուն նման է ոգեղեն


հատկություններով.
Բանականությամբ,
Կամքի ազատությամբ,
Սեղծագործելու կարողությամբ:
Գրիգոր Նիւսացի
(335-394)
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

You might also like