Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 149

Ես հեծանիվ չեմ հայտնագործել, ուղղակի փորձել եմ

ներկայացնել «հեծանիվի ստեղծման» իմ տարբերակը


Ես հեծանիվ չեմ հայտնագործել, ուղղակի փորձել եմ
ներկայացնել «հեծանիվի ստեղծման» իմ տարբերակը
ՍԿԶԲԻՑ ԲԱՆՆ ԷՐ

Բանն այն է, որ պրոֆեսիոնալ գրողներն իրենց գրքերը սկսում


են պաթետիկ շարադրանքներով, հուզախառն երևույթների կի-
սատ նկարագրմամբ (որպեսզի ինտրիգ առաջացնեն), սովորա-
կան մարդկանց ոչ հասու արմատական բառերի խառնափնթոր
կապակցություններով, որ չես էլ հասկանում, դո՞ւ ես հիմար, թե՞
գրողն է փորձում ստուգել քո գիտելիքները:
Հավատացեք, խնդիրն այն չէ, թե դիմացինը ինչ գիտելիքնե-
րի տեր մարդ է, այլ այն, որ շատերն իրենց գիտելիքները օգ-
տագործում են ոչ թե հաճելի ու օգտակար երևույթները միջին
գիտելիքների տեր մարդկանց հասցնելու պարզագույն մեթոդի
կիրառման համար, այլ դրանք համարում են «զենք», որպեսզի
առաջին իսկ հնարավորության դեպ քում ստորացնեն ու ոչնչաց-
նեն քեզ՝ որպես բարոյական կերպար: Բայց ես էլ, դուք էլ, բոլորս
էլ ուզում ենք հասկանալ, ըմբռնել ու հաղորդակց վել աշխարհի
հետ ավելի պարզ ու հասկանալի ձևով, ինչին մեզ, ցավոք, չեն
սովորեցնում բազմաթիվ գրողներ ու բանաստեղծներ:
Երևի թե բոլորս էլ կյանքում հանդիպել ենք նման իրավիճակ-
ների, լինի պարզագույն վեպերում, անկառուցվածք բանաստեղ-
ծություններում թե բարդագույն շարադրանքներում, երբ կարդա-
ցած տողերը փորձում ես հասկանալ, բայց չես էլ պատկերացնում,
թե ի՞նչ է ցանկացել փոխանցել մեզ գրողը իր գրածով: Կարդում ես
նորից, այս անգամ՝ ավելի ուշադիր, այս անգամ՝ մի փոքր լարված,
մի փոքր նեղսրտած, որ հնարավոր է անուշադիր ես եղել ու չես որ-
սացել այն բառը կամ կետադրական նշանը, որը կատեգորիկ իմ-
պերատիվ ձևով պարտավոր էիր տեսնել ու կանգ առնել… մի պահ:
Ի զարմանս քեզ, դու նորից չես հասկանում, այս անգամ քեզ
մի փոքր ապուշ զգալով (այստեղ «ապուշ» բառը ավելի շատ փա-
ղաք շական-մխիթարական բնույթ է կրում, քան վիրավորական)՝
նորից ես փորձում կարդալ, բայց այս անգամ՝ հեռուստացույցի
ձայնը իջեցրած, խոր, աննկատ շունչ քաշելով, ցուցամատդ քնե-
րակիդ հպելով ու ավելի խորը սուզվելով գրողի տո ղերի մեջ:
Ինչևէ, հասկանալուց հետո լավ ես քեզ զգում կամ խաբում ես
ինքդ քեզ, որ հասկացել ես, որ նույն կերպ ես մտածում, ինչ գրո-
ղը, իսկ չհասկանալուց էլ մտքիդ մեջ վեհ համոզմունքով ինչ-որ
տեղ նեղսրտում ես, ինչ-որ տեղ հպարտանում, որ չես հասկացել,
քանզի գրողը գրելու պահին ե ղել է այնպիսի հուզական վիճա-

4
կում, որ հազիվ է կարողացել արտահայտել այն զգաց մունքայ-
նությունը, որն այդ պահին գերել է իրեն: Ասում ես ու անցնում
առաջ՝ բազկաթոռին պառկած, միրգն ու սուրճը էսթետիկորեն
համատե ղած սե ղանի վրա, որ քեզ ձգվելու ու խաղողի հատի-
կին հասնելու ճանապարհը հասցնես նվազագույնի… իսկ սուր-
ճը վաղուց արդեն սառել է:
Այո՛, ընկերս, ի սկզբանե բանն էր և աստված էր բան, ու երկնքից
լսվեց մի ձայն՝ «այ քեզ բան»: Իմաստային բնույթով առաջին պար-
բերությունը գրեթե կապ չունի վերջին նախադասության հետ,
բայց արի ու տես, որ լավ էլ ունի: Գրաքննություն անել պետք չէ,
ես հիմա ներկայացնեմ կապը, իսկ դու մատիտը ձեռքիցդ բաց մի
թող, միգուցե նշելու բան ունենաս, որ հետո նորից կարդաս:
Ցանկացած գրող, որի դասին ես չեմ պատկանում, ունի գրե-
լու իր լեզուն, ներկայաց ման իր բովանդակային արվեստը, բա-
ռերի ու բառակապակցությունների դասավորման իր ձևաչափն
ու կառուց վածքաբանությունը, ու դա թվում է կախարդական,
երբ սկսում ես կարդալ այնպիսի երկար նախադասություններ,
ինչպես վերջինս է: Բայց հետաքրքիրն այն է, որ նույն բառը կամ
բառակապակցությունը կարող են արտաբերել ու գրել բազմա-
թիվ մարդիկ, գրողներ, բժիշկներ, ծրագրավորողներ, ուսուցիչ-
ներ, մանկավարժներ, ոստիկաններ, հարազատներ, թշնամիներ,
բայց ամեն անգամ կարծես լսում ես տարբեր բառեր, որոնք ասես
թե նույնն են, նույն տառերի ու հնչյունների քանակն ունեն, բայց
իմաստը լրիվ այլ է:
Եթե «արև» բառը արտաբերեն բոլոր այս մարդիկ, ապա
վստահ ե ղիր, որ ամեն արտասանողից հետո դու այն կլսես լրիվ
այլ իմաստաբանությամբ. Երբ գրողի պարագայում այն լսես որ-
պես գե ղեցիկ մի երևույթ, ապա ոստիկանի կամ բժշկի պարա-
գայում՝ մի փոքր մտածկոտ դեմքով, իսկ թշնամու «արևի» են-
թատեքստը քեզ դժվար թե դուր գա:
Ինչևէ, վերջապես վերադառնանք մեր վերնագրին: Շատ
գրքեր ենք կարդացել, որոշները մեզ դուր են եկել, որոշները
փորձել են դուր գալ, մի քանիսը ուզեցել ենք կարդալ, փափա-
գել ենք այն մուսայի գալուն, որ վերցնենք մի քանի ամիս առաջ
գնած գիրքը, բացենք առաջին թերթն ու կարդանք, բայց չգիտես
ինչու մեզ մի բան հետ է պահել, միգուցե կազմի գույներն են
վանել գրքի բովանդակության մեջ խորանալուց, միգուցե գրողի

5
անունն է սխալ մասում գրված ե ղել կամ կազմի հաստությունը
թույլ չի տվել կարդալ այդ՝ առանց այն էլ բարակ բրոշ յուրը: Երևի
թե բոլորդ էլ նկատել եք, որ ցանկացած գիրք կարդալիս, առա-
վել ևս մեր նորագույն դարաշրջանի գրողների գրքերը բացելիս
ամենասկզ բից նայում ենք կազմին, զգում ենք գիրքն իր քաշով
մեկ, բացում ենք առաջին էջն ու նայում, չգիտես ուր ենք նայում,
ինչ ենք փորձում որսալ այդ մի քանի վայրկ յանի ընթաց քում, չգի-
տես ինչ էներգիա է փոխանց վում տառերից դեպի մեզ, որ կամ
անհագուրդ կերպով բացում ենք ու շարունակում, կամ փակում
ու դնում գրադարանի ամենավերևի ձախ մասում ու մոռանում
նրա գոյության մասին մինչև հաջորդ հիշելը:
Այո, գիրք գրելու արվեստը ամենաբարդ ու պատասխանա-
տու գործերից մեկն է, երբ դու պարտավոր ես մտածել միջին վի-
ճակագրական կարդացողի մասին, ու փորձել արդարացնել նրա
սպասելիքները՝ գրքի գույնից մինչև վերջաբան:
Սա դեռ բանն է, որը դեռ իր բուն բանին չհասած՝ մի բանով
կորցնում կամ վաստակում է իրեն կարդացողի համակրանքը:
Հիմա ձեզանից շատերը, հատկապես տարիքով մեծ մարդիկ չեն
համաձայնի ինձ հետ ու կասեն, որ ԽՍՀՄ-ի տարիներին չկային
այն գրաֆիկական հնարավորություններն ու այլևայլություննե-
րը ավելի աչ քահաճո գիրք ստեղծելու համար, բայց կարդում էին
բոլորը, կարդում էին մեծից փոքր՝ առանց կազմին նայելու կամ
գրքից հոտ քաշելու:
Իհարկե, դուք ճիշտ եք, ճիշտ եք նրանով, որ այն ժամանակ
այն ժամանակն էր, իսկ հիմա ժամանակները փոխվել են, փոխ-
վել են մարդկանց հարմարավետության ու կոմֆորտի բաժան-
ման ու միացման եզ րերը, փոխվել են մարդկանց ընկալումներն
առ գրականություն ու արվեստ: Խնդրում եմ, հիշեք այն դեպքը,
երբ պատին սկոտչով կպցրած բանանը վաճառվեց աստղաբաշ-
խական մի գնով, որի մասին մտածելն անգամ աբսուրդ կլիներ,
բայց վաճառվեց: Հիշեք, որ հիմա չկրկնվող ապուշությունն ավելի
թանկ արժե, քան կրկնվող փառահեղ խոսքը: Հիմա տարբերվելու
դարաշրջանն է, ու տարբերվում են գրեթե բոլորը, ու իրենց իսկ
տարբերվելով նորից նմանվում են միմյանց : Հետաքրքիր է, չէ՞…
Գրողները փորձում են գրել՝ ծեծված թեմաները նորից ծեծե-
լով, քացու տակ գցելով հին բարքերն ու սովորույթները, փո-
խելով դերերն ու դերակատարներին, բայց մոռանում են փոխել

6
սցենարները, ավելի ճիշտ՝ դժվարանում են փոխել, որովհետև
եթե գրքի վերջում պատանին հասնելու է իր սիրած աղջկան,
ինչ քան էլ փոխենք դերակատարներին, նրանց քայլերի հերթա-
կանությունն ու ժամանակաշրջանը, ինչ քան ձգձգենք նրանց
առաջին համբույրն ու սիրելի հետ ունեցած առաջին միջադեպը,
միևնույն է, նա հասնելու է իր սիրած աղջկան:
Գրողը ուզում է փոխել այնպես, որ նա չհասնի իր սիրած էա-
կին, բայց հետո հասկանում է, որ միգուցե կարդացողը չհաս-
կանա իրեն, մե ղադրի կամ խորհուրդ չտա իր ընկերոջը գնել ու
կարդալ իր գիրքը: Նա փորձում է բարդ մեկնաբանություննե-
րով լցնել էջերը, ավելացնում է հարևանի կյանքից վերցրած մի
պատմություն, փոխում է պերսոնաժ ներին, ավելացնում գրքի
կեսից արդեն ամեն ինչ պարզ դարձած սյուժեին ու հարամում
մեր կարդացած ողջ ժամանակը: Տեսե՛ք, չեմ ասում կարդացած
միտքն ու ողջ հետաքրքրությունը, այլ ժամանակը:
Ժամանակը, որը մենք այևս չունենք նոր իրադարձությունը
մարսելու համար: Չէ որ մենք պատրաստվում էինք վերջաբանին,
իսկ վերջաբանը նոր պատմության նախաբանն էր…
Ընկերս, դու հավանաբար նկատել ես, որ վերջերս շատացել
են բազմակետերը, ինչպես վերջին նախադասության մեջ: Մինչ
այս նախադասությանն անցնելը դու նորից աչք գցեցիր նա-
խորդ նախադասության վրա, տեսար նախադասության վեր-
ջում տպված բազմակետը, և ի՞նչ ես մտածում, ինչի՞ համար էր
դա: Ի՞նչ էի ուզում գրել, բայց չգրեցի, ի՞նչ էի ուզում տո ղատա-
կում ասել, որը չասացի, կամ ինչի՞ համար էր ընդ հանրապես
այդ գրողի տարած բազմակետը, որ քո ու ղե ղը հիմա սկսում է
դրա մասին մտածել: Պե՞տք էր, արդ յոք: Երևի խմբագրի բաց-
թո ղումն էր: Դժ վար: Իրականում ոչինչ էլ չկար այդ բազմակե-
տի տակ, ինչպես և մեր կարդացած շատ ու շատ գրքերում, որ-
տեղ բազմակետերը ավելի շատ են, քան բազմակետերը լրացնող
իմաստային մեկնաբանությունները: Գրողները երևի ուզում են
ցույց տալ, որ ամեն մարդ չէ, որ կարող է հասկանալ բազմակետի
տակ թաքնված տառերը, ու մտքին փիլիսոփայական արժեք ու
թևավոր իմաստ շնորհելու համար ավելացնում է 3 կետ, ու դրա-
նով ամեն ինչ վերջացած է: Բազմակետը վերջակետի ճիշտ հա-
կադարձ պատկերն է: Երբ վերջակետով ավարտում ես միտքդ,
ավարտում ես այն միտքը, որը հաստատակամորեն գրել ես, ու

7
վստահ ես ամեն գրածդ տառի ու բառակապակցության համար։
Իսկ բազմակետը ենթադրյալ կերպով ցույց է տալիս չավարտ-
ված միտք, ու ինչ-որ տեղ նաև մտքի հանդեպ ունեցած կար-
ծեցյալ անվստահություն: Այսինքն՝ մեզ հրամցնում են մի նյութ,
որի հե ղինակային իրավունքը պատկանում է գրողին, բայց նա
վստահ չէ՞ իր շարադրած մտքերի բովանդակային իմաստի վրա,
թե՞ պարզապես միտքը կիսատ է թո ղել, որպեսզի ամեն մեկը
այն ավարտի յուրովի, իսկ լավագույն դեպ քում նույնիսկ ուշադ-
րություն չդարձնելով՝ առաջ անցնին: Այսինքն՝ գրողի համար
միևնո՞ւյն է, թե ինչ կարտահայտի իր գրածը կամ ինչ հետք կթող-
նի ընթերցողի գլխում:
Լավ գրքերը շատ են, շատշատ են նաև լավ գրողները ինչպես
արտասահմանյան, այնպես էլ հայ իրականության մեջ, որոնք
ասես ակնթարթորեն հիպնոսացնելով մեզ՝ ինքնաբերաբար ստի-
պում են ընկղմվել իրենց ստեղծած աշխարհի առարկայական ու
մտացածին հարաբերությունների կիզակետում, բայց քիչ չեն
նաև նրանք, ով քեր պատրաստ են բրենդային հագուստ արտա-
դրող ընկերությունների նման ամեն անգամ նույն կտորով ու
կոճակներով հագուստ արտադրել, փոփոխել միայն եզ րերի ձևն
ու պիտակի չափը և որպես նոր՝ մատուցել մեզ: Հագուստի պա-
րագայում դեռ կարելի է հասկանալ, կրել, ինքդ քեզ համոզել, որ
նոր է, գոնե տաք կպահի, չի ծակի կամ կսազի հագած կոշիկների
հետ, բայց գրքի պարագայում դա աններելի է:
Գիրքը շեշտադրված կերպով եմ սկսել գրող-ընթերցող հա-
րաբերության նկարագրմամբ, որպեսզի հասկանաք, թե ինչ եք
կարդալու հետագայում, ինչ սպասել այս գրքից, ինչ տպավո-
րություններ կարող են թողնել գրքի տո ղերն ու պարզագույն
նախադասությունները, որոնք ծնվել են մեկ ակնթարթում, այլ
ոչ թե շարահյուսական ճիշտ դասավորվածության ու բառարա-
նային բառերի կոկիկ շարադրանքին սպասելու հետևանքով:
Այո՛, ընկերս, ի սկզբանե բանն էր և աստված էր բան, ու
երկնքից լսվեց մի ձայն՝ «այ քեզ բան»:
Գրքի վերնագրին դեռ կվերադառնանք, բայց արի խոսենք
բառերից, հասկանանք, վերջապես, ի՞նչ է իրենից ներկայացնում
բառը, ի՞նչ կարող ենք տալ բառ կամ նախադասություն արտա-
բերելով, ու արդ յոք կա՞ն բառեր, որոնք ավելի լավ է երբեք չգոր-
ծածենք: Հավանաբար կմտածեք, թե միստիկ ժանրի գիրք եք

8
կարդում, և բառերը կարող են կախարդանք դառնալ ու գործո-
ղության կամ անգործության հետևանքով ազդեցություն թողնել
մեզ կամ շրջակա միջավայրի որևէ սուբյեկտի վրա:
Պիտի ասեմ, որ ճիշտ եք մտածում: Բառերը, իրոք, ունեն
կախարդական, բուժիչ, սպանիչ, մահաբեր ու երջանկաբեր ազ-
դեցություն, որի ավարտական բացատրությունը դեռ ոչ-ոք չի
կարողացել տալ: Բանն այն է, որ մեր բերանից դուրս եկած ցան-
կացած բառ, անգամ եթե այն հիմարություն կարող է լինել ու
աշխարհի բոլոր բացահայտված ու հայտնի լեզուներով իմաստ
չարտահայտել, ունի էներգետիկ դաշտ: Անպայմանական տես-
քով այդ էներգետիկ դաշտը չենք կարող կոչել դրական, բացա-
սական կամ նեյտրալ, քանզի մարդկային բանականությունը
այնպիսի կառուց վածք ունի յուրաքանչ յուր մարդու մոտ, որ
«սպանել» բառը մեկի մոտ կարող է առաջացնել վախ, սարսուռ,
մյուսի մոտ՝ ցանկություն, հագեց վածություն, իսկ երրորդի վրա
կարող է ոչ մի ազդեցություն էլ չունենալ:
Շատ դեպ քերում, երբ փորձում ենք վիրավորել մեկին՝ ցան-
կանալով ցավ կամ նեղվածություն պատճառել նրան, բառն իսկ
արտաբերելով՝ մենք զգում ենք բավարարվածության նուրբ,
բայց ցայտուն զգացողություն, այնինչ դիմացինի մոտ այն կա-
րող է առաջացնել տագնապ, ցասում կամ՝ ընդ հուպ մինչև մահ:
Այո, չզարմանաք, քանզի գիտության և պատմության մեջ քիչ չեն
դեպ քերը, երբ մարդու արտաբերած ընդամենը մեկ նախադա-
սությունը կամ բառը դիմացինի մոտ առաջացրել է սրտի կանգ,
որին հաջորդել է ֆիզիկական մահը: Բառերի մոգության ուժը
մենք միշտ անտեսում ենք, բայց զգայարանները անտարբեր չեն
դրանց հանդեպ: Երբ վիրավորվում ենք մեկից, ով վատ է արտա-
հայտվել մեր մասին, անցնում է ժամանակ, և գիտակցությունն
այն մոռանում է, բայց երբ տեսնում ենք նրան, առաջին բանը որ
անցնում է մեր մտքով, մեր լսած այն վերջին բառերն ու նախա-
դասություններն են, որոնք մեր հանդեպ արտաբերել է տվ յալ
անձնավորությունը: Հենց դա է բառերի կախարդանքը, որը կա-
րող է անել աշխարհում ամեն բան՝ մարդուն լույս աշխարհ բե-
րել, երջանկացնել, հուզել, տխրեցնել, մոռացնել տալ, զգալ, հի-
շել, վերապրել, ատել, սպանել ու մտափոխվել:
Բոլորս էլ մանուկ հասակում կարդացել ենք հեքիաթներ,
դիտել ենք ֆանտաստիկ ֆիլմեր, որտեղ կախարդները կախար-

9
դանք են անում բառերի միջոցով՝ շատ ժամանակ մեզ ոչ ծանոթ
ու անհասկանալի տերմիններ օգտագործելով: Մենք կարծում
ենք, որ դրանք պարզապես հորինված բառեր են, որոնք ոչ այլ ինչ
են, քան տառերի անիմաստ հերթականությամբ դասավորված
հորինվածք, բայց պիտի ասեմ, որ դա ամենևին էլ այդպես չէ:
Գիտեմ, ավելի հետաքրքրությամբ ես կարդում, դրա համար
մի պահ խոր շունչ քաշիր, թուլացիր, հարմար դիրք ընդունիր, ու
հետո մենք կշարունակենք:
Պատկերացրեք, որ տիրապետում եք բացառիկ մի լեզվի, որի
գաղտնիքներն ու հմայքները գիտեք միայն դուք: Այն բոլորովին
կապ չունի այն լեզուների հետ, որոնց միջոցով կամ օգնությամբ
դուք հաղորդակց վում եք աշխարհի հետ: Դա գրված, ստեղծված
կամ հորինված մի լեզու է (անվանեք այն ինչպես կցանկանաք),
որով կարող եք ազդեցություն գործել մյուս մարդկանց վրա:
Վերադառնալով «հեծանիվ ստեղծելու» առաքելությանը,
որով ոչինչ էլ չենք ուզում փաստել կամ ապացուցել, մենք, իրոք,
չենք հորինում ինչ-որ նոր բան, քանզի, ինչպես ասել է Ֆրանսիա-
յի թագու հիներից Մարի Անտուանետի դերձակու հին, «ցանկա-
ցած նոր բան լավ մոռաց ված հինն է», և դա իրոք այդպես է:
Լավ, վերադառնանք բառերի մոգության ուժին: Ինչ քանով
եք տեղ յակ՝ չգիտեմ, բայց բառերի երևակայական ուժը կոնկ-
րետ կապ ունի տիեզերքի հետ, ու ցանկացած արտաբերած բառ
հայտնվում է տիեզերքում: Իսկ սա ավելի հեշտ ըմբռնելու համար
եկեք նորից սկսենք սկզբից ու ավելի մանրամասն հասկանանք,
թե իրականում որտեղ է թաղված շան գլուխը1:
Շատերս ենք լսել «թուղթ ու գիր» սնոտիապաշտական ար-
տահայտությունը, որին ոմանք նայում են մատների արանքով,
ոմանք շատ լուրջ, ոմանք էլ պարզապես չլսելու են տալիս, բայց
հիմա կփորձեմ ներկայացնել մի քանի հետաքրքիր փաստ, որոնց
հետ հաշվի չնստել չենք կարող:
Օրինակ՝ վստահ կարող եմ ասել, որ երբ աղը թափվել է սե ղա-
նին, բոլորս էլ գեթ մեկ անգամ լսել ենք մեր մեծերից այսպիսի
արտահայտություն. «Շուտ խաչ քաշիր, թե չէ կռիվ կլինի»: Բայց
ինչո՞ւ, ի՞նչ է, աղը չի՞ կարող հենց այնպես թափվել ու ոչ մի կռիվ
1 Այս արտահայտությունը նշանակում է՝ պրպտելով հասնել իրողությանը,
հասկանալ, թե իրականում ինչն է պատճառը:
10
էլ չսարքել, կամ ի՞նչ կապ ունի աղը կռվի հետ, այդ մեխանիզմով
ինչո՞ւ նույնը չենք կարող ասել, երբ շաքարավազն է թափվում:
Ուրեմն, շատ տարիներ առաջ, կարելի է ասել՝ դեռ մեր թվար-
կությունից առաջ, երբ մարդկանց մոտ աշխատանքի բաժանման
սկզբունքով էր կարգավորվում գրեթե ամեն հարց, երբ ցեղերը
նոր էին սկսել զարգանալ ու գրեթե պետության կազմավորման
ճանապարհին էին, մարդիկ չգիտեին, թե ինչ է ոսկին, արծաթը,
ռուբինը, նավ թը, և նրանց համար գոյություն ունեին հարստու-
թյան ուրիշ չափորոշիչներ, և այդ չափորոշիչներից մեկը հենց
աղն էր: Մարդիկ ամենուր աղ էին փնտրում, անում էին փորձեր
աղ ստանալու կամ գտնելու ուղղությամբ, ու դա շատ քչերին էր
հասու: Այդ ժամանակներում մի բուռ աղը հավասար էր մոտա-
վորապես մեկ ոսկու ձուլակտորի, և մարդիկ դա համարում էին
հարստության խորհրդանիշ: Հիմա է, որ ամենապարզ եղանակնե-
րով նույնիսկ տնային պայմաններում կարելի է աղ ստանալ:
Ինչևէ, այդ ժամանակաշրջանում երբ բնակ չությունը աղ էր
տե ղափոխում Ա կետից Բ կետ (իսկ այդ ժամանակ բեռնափո-
խադրումը կատարվում էր միմիայն կենդանիների օգնությամբ),
շատ էր պատահում, երբ ճանապարհի կեսից աղը թափվում էր,
ու մարդիկ սկսում էին աղի համար մահացու կռիվ մղել՝ մեկը
լցնում էր գրպանները, մեկը փորձում էր մի պտղունց թռցնել
վրայից, ու այս ամենը վերածվում էր քաոսի: Ամբողջ իրողու-
թյունը սա է:
Հիմա արդեն հասկացանք, թե ինչից է գալիս, մեր լեզվով
ասած, այս «սնահավատության» արմատները: Իրականում
առանց խաչ քաշելու էլ կարելի է ապրել, բայց դարերից եկած
այս փոք րիկ ավանդույթը արդի ժամանակներում այդքան էլ չի
ընկալվում մեր հասարակության անդամ ների կողմից:
Իսկ թափված աղի վրա խաչ քաշողները դա անում են զուտ
իրենց հոգու հանգստության համար, ու կարելի է ասել, որ այս-
տեղ աշխատում է մեկ ուրիշ գործոն՝ ներշնչանքը: Սրա մասին
կխոսենք հաջորդ մասերում:
Ու գրեթե ամեն մի սնոտիապաշտական երևույթ փորփրելու
արդ յունքում կարող ենք գտնել դրա արմատները, և այդ ամենը
վերլուծելուց հետո միգուցե հասկանանք, որ դրանք այդքան էլ
անիմաստ տե ղը չեն օգտագործվում ներկայիս ժամանակներում:

11
Հիմա կասեք՝ բայց ի՞նչ ուղղակի կապ կա սնոտիապաշտու-
թյան ու բառերի միջև: Մինչև ձեր կողմից ենթադրյալ մտածված
հարցին վերադառնալը ասեմ, որ անպայմանորեն աշխարհում
կարելի է ցանկացած իրի ու երևույթի միջև գտնել առնվազն 1
ընդ հանուր ու դրանք շաղկապող նմանություն: Օրինակ՝ վա-
րունգի ու հոսանքի ընդ հանուր նմանությունն այն է, որ երկուսի
ձեռք բերման համար էլ աշխատանք է պետք, երկուսն էլ բնու-
թյան մեջ առկա են, երկուսն էլ կարելի է շոշափել, երկուսն էլ
օգտակար են մարդկությանը: Տեսեք, թե քանի ընդ հանուր բան
կար այս երկուսի միջև, և այս շարքը կարելի է անվերջ թվարկել:
Իսկ հիմա, շատ չհոգնեցնելով ձեզ, վերադառնանք բառի ու
սնոտիապաշտական երևույթների միջև ընդ հանուր կապին, որի
շնորհիվ էլ կհասնենք բառերի մոգությամբ, երևույթների դասա-
վորվածությամբ ու կատարողականությամբ պայմանավորված
ընդ հանուր արդ յունքին:
Ամենատարածված սնոտիապաշտական նախադասությունն
եմ հիմա ասում, որը դուք հաստատ լսել եք, ու որը գրեթե բոլո-
րի մոտ ինչ-որ տեղ անվստահություն ու թերահավատություն
է առաջացնում, հատկապես այն մարդկանց շրջանում, ով քեր
իրենց ընկերներից կամ երրորդ անձից լսել են, որ վերոնշ յալ ար-
տահայտությամբ պայմանավորված գործողությունից հետո կա-
տարվում է մեկ այլ բան:
Խոսքը կոտրված հայելու մասին է: Ինչպես գիտենք, համա-
ձայն տարածված խոսքերի, երբ տանը հայելի է կոտրվում, արդ-
յունքում մարդ է մահանում:
Բոլորդ էլ գիտեք հայելու կառուց վածքը, ու գիտեք, որ այն
ունի արտացոլման հատկություն, և հենց այդ նպատակով էլ այն
կիրառվում է մեր միկրոմիջավայրում:
Ի՞նչ է անում հայելին: Հայելին գտնվելով X վայրում, կլանում է
իր արտացոլանքի մեջ կատարվող ցանկացած իրադարձություն,
երևույթ, բառ, շարժում, պարզապես մենք դա չենք նկատում, դա
արդեն լրիվ ուրիշ պատմություն է: Փորձում եմ մաքսիմալ պարզ
ու մեզ բոլորիս հասկանալի ձևով ներկայացնել այդ ամենը, և
հույս ունեմ, որ յուրաքանչ յուր գրված բառ ու նախադասություն
ընկալում եք: Այդ միջավայրում կատարված ցանկացած իրա-
դարձություն հայելին կլանում է՝ ստեղծելով տարբեր էներգետիկ
հատկություններ: Քիչ առաջ նշեցինք, որ բառերը ունեն էներգե-
12
տիկական հզոր ու աննկարագրելի հատկություն, ու պատկե-
րացրեք, որ այդ միջավայրում անընդ հատ վիրավորում են միմ-
յանց, հայհոյում, կռվում, հետո երջանկության ակնթարթներն են
հաջորդում, գովեստի ու սիրո խոսքերը, քեֆ-ուրախության ձայ-
ները, բարձր ու ուրախ տրամադրությունը: Իհարկե, դա դրա-
կան էներգետիկա է, ու դա նույնպես ֆիքսվում է հայելու մեջ:
Բայց չենք մոռանում այն բացասականը, որը նույնպես անմասն
չի մնացել կատարվող իրադարձություններից ու նույնպես հայե-
լու, այսպես ասած, «հիշողության» մի մասն է դարձել: Այսինքն՝
մենք հայելի կոչվածի մեջ ունեցանք և դրական, և բացասական
էներգիաներով լցված պարունակություն: Ինչպես տեղ յակ եք,
լինի դա մաթեմատիկայից, ֆիզիկայից թե քիմիայից, առօրյա
կյանքից թե կենցաղի հետ առնչվելու ժամանակ, ցանկացած
դրական և բացասական էներգիաների միախառնման դեպ քում
ստանում ենք բացասական էներգիա: Դա թե մաթեմատիկայում
է այդպես, թե ֆիզիկայում, թե առօրյա կյանքում: Այդպես է նաև
հայելու պարագայում: Տեսեք որտե ղից ուր հասանք ։ Շարու-
նակե՞նք:
Շարունակում ենք: Ինչ ստացվեց. այսինքն՝ դրական ու բացա-
սական լից քերի փոխհարաբերություն հայելին ստացավ վերջ-
նական բացասական դաշտով մի զանգված՝ անկախ նրանից, թե
լից քերի ինչ հարաբերակցությամբ է այն կլանել հայելին: Ամփո-
փելով այս մասը՝ մենք հասկացանք, որ հայելին պոտենցիալ կեր-
պով կրում է բացասական լիցք:
Հիմա պատկերացրեք, որ հայելին կոտրվում է: Կոտրվեց,
ու ի՞նչ պատահեց հայելու մեջ գտնվող այդ հսկա բացասական
դաշտի հետ: Իհարկե, դուք ճիշտ եք, տարածվեց ֆիզիկական
աշխարհի վրա, ու առաջին հերթին այն միկրոսոցիալական մի-
ջավայրի վրա, որտեղ այդ հայելին տե ղադրված է: Ու շատ հաս-
կանալի տրամաբանական կապով էլ պարզից էլ պարզ է դառ-
նում, որ այն պետք է կրի ինչ-որ մեկը: Ու պարտադիր չէ, որ
մարդը մահանա կամ իր հետ ինչ-որ վատ բան պատահի, պար-
զապես այդ ուժը կսկսի ազդեցություն գործել նրա վրա, ու դա
կարող է հանգեցնել անկառավարելի ագրեսիայի, չմտածված
քայլերի, առող ջության վատթարաց ման, ու այսպես շարունակ:
Չեմ ուզում ձեզ մռայլ դեմքով տեսնել, ու առ հասարակ պետք չէ
մտածել այդ ուղղությամբ, ավելի լավ է շարունակենք, ընկերս:

13
Բառերի ու դրանց ազդեցության մասին ներկայացնելու ամե-
նատպավորիչ ու պարզ ձևը սա էր, որպեսզի փաստացի հասկա-
նանք, թե ինչ քան կարևոր է ինչ-որ մի բան ասելուց առաջ վստահ
լինել, որ մեր լեզուն միաց ված է մեր ու ղե ղին: Մեր բառերը մարդ-
կանց կարող են երջանկություն պարգևել, կարող են սեր նվիրել,
կարող են հարստացնել մարդուն, կարող են հուսադրել, կարող
են փրկել, կարող են հանգստացնել ու կարող են ճիշտ հակառա-
կը անել ու, կկրկնվեմ, բայց պետք է շեշտեմ, նույնիսկ կարող են
մարդուն սպանել:
Շատ ժամանակ մենք ասում ենք՝ «սիրում եմ քեզ», բայց չենք
ընկալում բառի բուն էությունը: Եթե ասում ենք պարզապես
ասելու համար, այն նեյտրալ կարգավիճակ է ունենում, ու ար-
տահայտության հասցեատերը այն ստանում է որպես բառերի
կույտ, առանց որևէ բովանդակային արտահայտչամիջոցի: Այս
արտահայտության զորե ղությունը պատկերացնելու համար մի
պահ պատկերացրեք, որ ձևական հարցի պարագայում դրված
է ձեր և այդ մարդու կյանքը, և ձեզանից միայն մեկը պետք է
շարունակի ապրել, դուք կտա՞ք ձեր կյանքը, որ նա ապրի: Սա
հերթական սոցիալական գովազդի կամ կրկնվող սերիալային
պատկերների իրավիճակը չէ, սա պայմանական հարց է, որին
պետք է պատասխանեք «այո» կամ «ոչ»: Ու ձեր պատասխա-
նը միանշանակ կատարվելու է՝ ոչ թե բառային էներգետիկայով
պայմանավորված, այլ կատարողական գործողությամբ: Եթե
մտածեցիք թեկուզ մի ակնթարթ, ուրեմն միանշանակ ձեր պա-
տասխանը «ոչ»-ն է, քանզի «այո» պատասխանելու համար դեռ
բավական զգաց մունք ու հաստատակամություն չունեք, քանզի
մտածելն ինքնին տալիս է «ոչ» պատասխանելու հավանական
ընտրություն: Սիրելու թեմային մենք նույնպես կանդրադառ-
նանք ավելի մանրամասն, որ քաջ գիտակցենք, թե ինչ ենք իրա-
կանում պատկերացնում «սիրել» ասելով, քանզի սիրել կարող
ես մարդուն, հայրենիքը, երևույթը, իրողությունը, մտացածին
հորինվածքը, ե ղանակը, հիշողությունները, ուտելիքը ունենալ
նախասիրություններ, բայց, ինչպես վերևում արդեն նշեցինք,
նույն բառը տարբեր մարդկանց արտաբերածով հնչում է տար-
բեր կերպ, նույնն էլ բառիմաստության տարբեր երանգների ար-
տահայտմանն է վերաբերում, քանզի այս պարագայում գործ
ունենք միմյանցից տարբեր իրականությունների հետ: Օրինակ՝
ամուսնուն սիրելը տարբերվում է ծնողներին սիրելուց, հայրենի-

14
քը սիրելը տարբերվում է նարնջի հյութ սիրելուց, բայց հիմքում
սերն է, սիրելը:
Ինչևէ, մենք դեռ կանդրադառնանք այս հարցին, քանզի հե-
տաքրքիրը նոր է սկսվում:
Այսպիսով, «սիրում եմ քեզ» արտահայտությանը դրական
կամ բացասական էներգետիկա հաղորդելու համար մենք պետք
է գիտակցենք, թե ինչ ենք ասում: Եթե մենք վերը նշված պայ-
մանական հարցին առանց մտածելու պատասխանենք «այո»,
ուրեմն կարելի է ասել, որ մենք նրան կյանք ենք նվիրում: Այ-
սինքն՝ մենք այլևս գոյություն չենք ունենա, բայց մեր գոյություն
չունենալը պայմանավորված կլինի նրա ապրելով, հետևաբար,
եթե «սիրում եմ քեզի» հիմքում դիտարկենք այս համլետյան հար-
ցը, կարելի է եզ րակացնել, որ այս արտահայտությունն է մար-
դուն կյանք տալիս, ու պարտադիր չէ, որ մենք գոյություն չու-
նենանք, մենք դրանով իսկ դրական լիցք ենք տալիս դիմացինին,
որը նրան հաճույք է պատճառում, իսկ հաճույք պատճառելն էլ
իր հերթին կարող է դրսևորվել մի շարք բազում հանգուցալու-
ծում ներով: Միգուցե դիմացինը, ով ստացել է այդ դրական էներ-
գիան, փո ղոցն անցնելիս կանցնի բավականին զգույշ, որպեսզի
վթարի չենթարկվի, կամ կարող է ինչ-որ մեկին սիրով զիջել իր
տե ղը դե ղատան հերթում, ով շտապում էր ծնողին վայրկ յան առ
առաջ դեղ հասցնել:
Ուզում եմ ասել, որ այն նման է մաթեմատիկական ճառա-
գայթի՝ ունի սկիզբ ու չունի վերջ: Այդ մեկ արտահայտությունը
սկսվում է ինձնից, քեզնից, մեկ ուրիշից, և ինչպես սկսվի, այդ-
պես կշարունակի իր «վարակիչ» ընթաց քը:
Այստեղ գործում է սիստեմատիկ հաջորդականության
սկզբունքը, որը կարող է նույնիսկ փոխել աշխարհի ընթաց քը:
Ընդամենը մի բառ, մի արտահայտություն, ընդամ նեը մի խոսք,
ու այն կարող է փոխել մի իրականություն՝ դրա մեջ ստեղծելով
մեկ այլ զուգահեռ իրականություն, որում մենք ապրում ենք:
Գիտե՞ք ինչում է մեր դժբախտությունը: Մենք համոզված
չենք, որ կարող ենք փոխել աշխարհը, մենք չգիտենք, որ մեր
մի բառով, մի խոսքով, մի նախադասությամբ կարող ենք փո-
խել մարդկանց ճակատագրերը: Ինչո՞ւ է մեզ թվում, որ այս մե-
խանիզմը աշխատում է միայն ընտանիքներ քանդելու, երկր-
ներ ոչնչացնելու, միմյանց մինչև հոգու խորքը վիրավորելու
15
ու նվաստացնելու պարագայում: Այն դեպ քում, երբ բակի հար-
ևանի խնձորի ծառից խնձորներ թռցրած երեխային ասում ենք՝
«հիմա հայրիկիդ կասեմ՝ ականջներդ մի լավ կձգի», սպառնում
ենք նրան, փորձում ենք դաստիարակ չական ձևով ազդել նրա
վրա, բայց մեր պատկերացրածը գնում է լրիվ այլ միկրոմիջա-
վայր: Հայրը իմանում է այդ մասին, խոսում է նրա վրա, բարկա-
նում, հնարավոր է այդ հարևանին չի էլ սիրում և չի էլ ուզում, որ
նա իր զավակին ինչ-որ նկատո ղություն անի ու իրեն, այսպես
ասած, «սովորեցնի երեխա դաստիարակել», և չնայած քաջ գի-
տակցում է, որ երեխան հանցանք չի գործել, բայց այդ պահին
միգուցե մի ապտակ էլ հասցնի նրան՝ հույզերից ու ջղայնությու-
նից դրդված, իհարկե, շատ հնարավոր է, որ անգիտակցաբար:
Ու երեխան ինքն իր մեջ չկարողանալով արտահայտվել, արդա-
րանալ, ներս է գցում իր ապրում ները, և այդպես, կուտակվելով,
երեխան սկսում է չվստահել իր ծնողներին, մտածելով, որ հնա-
րավոր է՝ նրանք պատժեն իրեն, խոսեն իր վրա, ու արգելքներ
դնեն: Այսպես երեխան կարող է ընկնել վատ շրջապատ, սկսել
շփվել այնպիսի մարդկանց հետ, ով քեր վատ օրինակ կծառայեն
նրան, ու այսպես կփոխվի այդ երեխայի կյանքը: Համաձայն եմ,
տվ յալ օրինակում միայն երեխայի կամ հարևանի գործոնը չի
աշխատում, կապ ունի նաև ծնողի դերակատարումը, բայց պայ-
մանականորեն եկեք ընդունենք, որ հեքիաթ չենք հորինում, և
ամեն մարդ պարտավոր չէ ծանոթ լինել կամ պարզապես չի տի-
րապետում պրոֆեսիոնալ դաստիարակման արդի մեթոդներին,
չնայած մեզ մեծացրել են ոչ պրոֆեսիոնալ դայակները, ոչ բժիշկ-
ներն ու հոգեբանները: Բոլորիս ծնողներն էլ, գումարած-հանած,
գրեթե փոխանցում են իրենց երեխաներին այն, ինչը իրենք են
տեսել իրենց ծնողներից:
Ինչևէ, չշեղվելով բուն նյութից՝ ուզում եմ հստակեցնել, որ ցան-
կացած արտահայտված խոսք ունի իր հետևանքները, այո, հենց
այսպես, ունի իր հետևանքները: Սա ամենևին էլ չի նշանակում,
որ սկսելու ենք ամեն բառ ասելուց մտածել, ամեն խոսք ասելուց
հասկանալ, թե ի՞նչ հետևանքներ կունենա մեր արտաբերած միտ-
քը, ոչ, պարզապես ուզում եմ ասել, որ ինչ քան կարող եք՝ տվեք
լավը, դրականը, անմիջականը, հուսադրողն ու պոզիտիվը, քան-
զի բացասականը առանց այն էլ շատշատ է, ու մենք ամեն օր ենք
առնչվում դրա հետ: Պիտի հասկանանք, որ աշխարհի կտրվածքով
մենք կարող ենք ունենալ մեր մասնակցությունը աշխարհն ավելի

16
լավը տեսնելու հարցում, եթե, իհարկե, ուզում ենք դա: Եթե մեզ
համար միևնույն է ու գործում է «մեզանից հետո թեկուզ ջրհե-
ղեղ» սկզբունքը, ապա, այսպես թե այնպես, ապրելու ենք, ապրե-
լու ենք լճացած, ապրելու ենք հարմարվողական կյանքով, երբ մեզ
անընդ հատ թելադրելու են, թե ինչպես ապրենք, ինչպես ուտենք,
ինչպես շնչենք, ինչ անենք, ոնց անենք, բայց չէ՞ որ քո կյանքը դու
ես ղեկավարում, չէ՞ որ դու ես քո լոկոմոտիվը ու դու ես որոշում՝
ինչպիսին ես ուզում տեսնել վաղվա քո օրը:
Հիմա միգուցե դու մտածես, որ ես արաբական հեքիաթներ
եմ պատմում քեզ, ու այն զուրկ է տրամաբանությունից ու գործ-
նականում անհնարին է: Բայց արի մի պահ, ընդամենը մի պահ
պատկերացնենք, որ դու աշխարհի ամենահզոր դեմքերից մեկն
ես կամ թեկուզ ամենաազդեցիկն ու ամենահզորը, ու բոլորի
վրա իշխանությունը քեզ է պատկանում: Ինչպե՞ս կապրեիր այդ
ժամանակ, կուզենայի՞ր փոխել մարդկանց կյանքը: Եթե՝ այո,
ապա ի՞նչ կանեիր: Ելույթնե՞ր, ճառե՞ր, խոսքե՞ր, հրամաննե՞ր,
ի՞նչ էիր անելու:
Ոչինչ էլ չէիր անի, որովհետև ձայնդ տաք տե ղից կգար, ու
հենց այդ ժամանակ կգործեր քո մտածած «ինձանից հետո թե-
կուզ ջրհե ղեղ» սկզբունքը, քանզի, եթե նկատել ես, աշխարհի
հզորների համար բացարձակապես միևնույն է, թե դու, հենց
կոնկրետ դու ինչ ես անում, ինչ ես մտածում, ինչ ես ուտում, ինչ-
պես ես հաց վաստակում, ու ընդ հանրապես ով ես դու: Փաստա-
ցի գիտես, թե ով քեր են նրանք, բայց դա քեզ ոչինչ չի տալիս, իսկ
նրանց տալիս է: Ու քեզ տրված է բացառիկ հնարավորություն,
ինչպես և բնակ չության մեծամասնությանը, ապրել կյանքդ՝
ստեղծելով լավը, նորը, բարեկեցիկն ու դրականը, իսկ նրանք…
նրանք վայելողներն են, նրանք զուրկ են ինչ-որ բան ստեղծելուց,
որովհետև նրանց ձայնը տաք տե ղից է գալիս:
Դու չես կարդում հերթական բիզնես գաղտնիքների գիրքը,
թե ինչպես հարստանալ 10 օրում ու ինչպես ձեռք բերել ընկեր-
ներ, դու կարդում ես, թե ինչերի մասին քեզ չեն թո ղել մտածել,
հասկանալ ու ստեղծել քո սեփական կարծիքը: Ջնջիր ու ղե ղումդ
կուտակված անիմաստ աղ բը, ու տեղ բացիր նոր հորիզոննների
համար:
Այո՛, ընկերս, ի սկզբանե բանն էր։

17
ՄԵԿ ԺԱՄՈՎ ԽԱԼԻՖ

Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում Աստված2 ցանկացած


մարդու իր կյանքի ընթաց քում գեթ մեկ անգամ տալիս է հնարա-
վորություն՝ իր կյանքը ավելի լավը դարձնելու: Դա կարող է ար-
տահայտվել տարբեր ասպեկտներում. գումարի, հաջո ղության,
առող ջության, նոր ծանոթությունների, փառքի, կարողության,
նույնիսկ դժբախտության կամ ցավի տեսքով: Պարտադիր չէ, որ
այն արտահայտվի դրական կերպով, կարևորը վերջնական արդ-
յունքն է, որին մենք սպասում ենք կամ որին մեզ պատրաստում
են: Կյանքում ամենահեշտ բանը բողոքելն է, բողոքել կյանքից,
ունեցածից, առող ջությունից, կացարանից, հանգամանքներից,
երկրից ու շրջապատից: Նույնիսկ կարելի է լսել բողոք ոչնչից,
երբ մարդու մոտ հոգեբանական այնպիսի վիճակ է, որ նա նից-
շեական գերմարդուց ոչնչով չի տարբերվում, դառնում է վնասա-
կար թե իր, թե իրեն շրջապատողների համար: Դժ բախտ է այն
մարդը, ով ոչ թե կորցնելու ոչինչ չունի, այլ չունի կորցրածը վե-
րականգնելու և ոչ մի հնարավորություն:
Տեսեք, մարդն իր ամբողջ կյանքն աշխատում է, աշխատում է
քրտինքն աչքերից կաթացող տանջված հայացքով, ու կապ չունի, նա
բանվոր է, թե հիմնարկի տնօրեն, հավաքարար է, թե մանկավարժ,
մարդն աշխատում է : Եվ իր աշխատանքը նա կատարում է հանուն է
տարբեր բաների՝ սկսած ընտանիքի կարիքներն ապահովելուց մինչև
բարեգործություն ու պատերազմ: Մարդն աշխատում է:
Աշխատում է, կորցնում է ժամանակ ու առող ջություն, մինչ-
դեռ չի հասկանում, որ վերջիններս նույն երևույթներն են, ու
ինչպես նախորդ գլխում ասացինք, բառերը կարող են լինել
տարբեր, բայց արտահայտել նույն իմաստը: Մենք աշխատում
ենք գումար, կորցնում ենք մեր առող ջությունը, իսկ հետո այդ
գումարը ծախսում ենք առող ջությունը վերականգնելու համար:
Հետաքրքիր է, չէ՞:
Հավատացեք, մենք շատ դեպ քերում խնդրում ենք գումար,
հարստություն, հաջո ղություն, բայց արդ յունքում ստանում ենք
լրիվ ուրիշ բան: Դժգո հում ենք, որ փոխարենը ստացանք փոր-
ձություն, տհաճություն, ցավ, իսկ լավագույն դեպ քում՝ կոն-
ֆետ : Միգուցե այդպես էր պետք: Ատում ենք, երբ ապտակ
2 Անվանեք նրան ինչպես կուզեք՝ մարդ, բնություն, երևույթ, մտացածին
պատկեր, Բուդդա, Ալլահ, Եհովա, տարերային նշան կամ թեկուզ ՈՉԻՆՉ։
18
ենք ստանում ծնողից, բայց սկսում ենք երանի տալ ծնողի ապ-
տակին, երբ կյանքն է սկսում անողոք ապտակներ հասցնել: Հե-
տաքրքիր է, չէ՞:
Վայրկ յանական հաճույքները մեզ համար դառնում են միրաժ,
որին մենք ձգտել էինք, բայց որի պատկերը այդքան էլ մեր սրտով
չէր, ու ամեն անգամ երբ մեր ենթագիտակցության մեջ, մեր խո-
րին համոզմամբ, փորձել ենք փնտրել այլընտրանքային արդա-
րացում ներ, միևնույն է, չի ստացվել: Շատ դեպ քերում մեզ զգա-
ցել ենք ինքնուրույն մարդ, ցանկացել և, ինչու չէ, նաև պահանջել
ենք (պանաջել ենք, պատկերացնո՞ւմ եք), որ հաշվի նստեն մեր
խոսքերի ու ցանկությունների հետ, այնինչ մեր ծնողները միշտ
էլ հաշվի են առել մեր ցանկություններն ու ընտրությունները,
պարզապես որոշակի փոքրիկ վերապահում ներով, այն էլ զուտ
դաստիարակ չական նկատառում ներով:
Հավանաբար ձեզանից շատերը դեռ ծնող չեն, չունեն երե-
խաներ, կյանքի ընկեր, ամուսին, պարտականությունների մի
չնաշխարհիկ փաթեթ, որը կուտակվում է ժամ առ ժամ՝ ծնող-
ների, շրջապատի, ընկերների, հարազատների, ինքներս մեր,
երկրի, առող ջության, մեզ տրված կյանքի ու հենց ամեն ինչի
նկատմամբ: Մեզ թվում է, որ անկախ ենք, անկախ են մեր զգաց-
մունքները, անկախ են մեր սերերը, անկախ ենք մենք, անկախ
ենք միմյանցից, անկախ ենք որոշում ներից, երկրից ու ողջ հա-
սարակությունից, այնինչ հենց դրա մեջ ենք ապրում: Վստահ եմ,
ձեզ մոտ հիմա ակնթարթորեն մի պատկեր ստեղծվեց, որ իմ վեր-
ջին նախադասությունը ավելի շատ նման էր թաքնված քարոզի,
քան թե սեփական տեսակետի՝ հեծանիվ ստեղծելու մասին: Այո,
հեծանիվներ շատ կան, տարբեր չափսերի, տարբեր բրենդների
արտադրության, տարբեր գույների, հզորության, արագության,
դիմացկունության ու ամրության, տարբեր երկրներում ստեղծ-
ված, տարբեր աշխատանքային առավելություններով ու թե-
րություններով, բայց բոլորն էլ անխտիր 99 տոկոսով աշխատում
են միևնույն մեխանիզմով:
Ինչևէ, վերադառնանք պարտականություններին, առանց
որոնց անհնար է, ու որոնց շնորհիվ գիտակցում ենք, թե ինչ
բան է պատասխանատվությունը: Անպատասխանատու ենք, ըն-
կերներ: Անպատասխանատու ենք մեր խոսքերի, քայլերի, խոս-
տում ների, հայաց քի ու նույնիսկ ժպիտի նկատմամբ: Ժպտում

19
ենք, չհասկանալով դրա արժեքն ու նշանակությունը: Անտե ղի
չեն ասում, որ ժպիտը կյանքի գրավականն է, ու մենք անպա-
տասխանատու ենք մեր նվիրած փոք րիկ կյանքերի հանդեպ:
Ժպտում ենք նրան, ով մեզ վատն է ցանկացել, ժպտում ենք
նրանց, ով քեր մեզ խաբել են ու ներվել մեր կողմից, բայց ոչ մեր
կամքով, ժպտում ենք նրանց, ով հայհոյել է արդարությանը ու
կաշառք տվել, ժպտում ենք նրան, ով սիրել է , բայց հետ է կանգ-
նել իր սիրուց, և, վերջապես, ժպտացել ենք նրանց, ում համար
ծիծաղի առարկա ենք ե ղել, քանզի հիմար ենք ե ղել:
Երբեք ու երբեք չենք խրախուսել սերը, ասել ենք, որ սեր գո-
յություն չունի, այն ժամանակավոր է, նման է արաբական հե-
քիաթի, չունի սկիզբ, բայց ունի վերջ, ու մահացել ենք սիրուց:
Պարտադիր չէ ֆիզիկապես մեռնել, որ զգաս այն, ինչի համար
պայքարել ես, քանզի ժայռից վայր նետվող մարդու վերջը պատ-
կերացնելու համար ամենևին էլ պետք չէ կրկնել այն: Ասել ենք՝
«սեր չկա, գոյություն չունի», բայց ինքներս մեզ երբեք հարց չենք
տվել՝ «իսկ մենք ինչի՞ արդ յունք ենք»: Պատահականությա՞ն,
ատելությա՞ն, բռնությա՞ն, թե՞ սիրո ու երջանկության:
Պարտավորություն չենք կրում տված երդումի դիմաց, որով-
հետև մեզ թվում է, թե այն շշնջացել ենք, ու մեզ ոչ-ոք չի լսել, կամ
լսել է, բայց սխալ: Կարճ ասած՝ մեզ է շի տեղ դրած ապրում ենք
ու արարում: Էշ ասացի, սա էլ ասեմ: Երբեմն շատ մարդկանց
հետ շփվելիս՝ կասկած է ընկնում մեջդ, արդ յոք Դարվինը մի
փոքր չի՞ սխալվել իր տեսության մեջ: Մարդը ոչ թե կապիկից է
առաջացել, ոչ թե կապկի գենետիկորեն մոդիֆիկաց ված տարբե-
րակն է, այլ հավանականությունը շատ մեծ է, որ մարդն առաջա-
ցել է է շից: Մարդն ու է շը շատ դեպ քերում այնքան են իրար նման,
որ նույնիսկ խոսակցական բառապաշարում մարդկանց ու է շի
համեմատությամբ արտահայտություններն ավելի շատ են, քան
կապիկի ու մարդու: Էշ-էշ դուրս տալ, է շի պես նայել, է շի նման
համառել, է շություն անել, է շի պես աշխատել, է շի պես շվարել և
այլն: Իսկ կապիկի դեպ քում կամ կապիկություն ենք անում, կամ
կապիկից մի քիչ սիրուն ենք լինում, որը դեռ բավարար հիմք չէ
Դարվինի տեսության հետ միանշանակորեն համաձայնելու հա-
մար: Սա էլ՝ է շերի պահով ։
Վերադառնանք վերին ուժերի կողմից տրված հնարավո-
րությանը, երբ մեզանից բառացիորեն պահանջվում է ընդա-
մենը որսալ պահը, հասկանալ, որ սա այն աստե ղային ժամն է,

20
որը բաժին է ընկել մեզ: Աստված (կամ՝ ինչպես նախորդ գլխում
նշեցինք, անվանեք նրան ինչպես կուզեք) ամենքին ստեղծել ու
ստեղծում է յուրովի. մեկին տալիս է գո ղանալու շնորհ, մեկին՝
ստեղծելու, մեկին՝ լավ կրակելու, մյուսին՝ լավ վաճառելու, այն
մյուսին՝ շախմատ խաղալու, մեկ ուրիշին՝ հեշտ գումար վաստա-
կելու, մյուսին՝ բժշկելու, ներկայիս շատ մարդկանց՝ սոցցանցե-
րում անկապ-անիմաստ քոմենթներ շռայլելու ու մարդկանց վա-
տաբանելու բացառիկ կարողություն, ու մարդը այդ ամենի հետ
պարտավոր է համակերպվել, իսկ ով էլ չի համակերպվում, փոր-
ձում է երկխոսության մեջ մտնել Աստծո հետ, թե ինչ անի, ոնց
անի, որ ինքն էլ մի բան գո ղանա, ոչ թե աշխատի: Եթե նկատել
եք, մեծամասնության մտքում գո ղանալն է, տանելը, հափշտա-
կելը, խլելը, հեշտ փող աշխատելը, ու գիտեք ինչո՞ւ, որովհետև
դա մարդկային հատկանիշ է, զուտ մարդկային հատկանիշ: Աշ-
խարհում չկա մեկ շնչավոր անձ, ով ուզենա վատ ապրել, ով
ուզենա առավոտները կտրվել իր փափուկ անկողնուց ու գնալ
դասի, համալսարան, աշխատանքի, ու դա՝ անկախ նրանից,
արդ յոք դու սովորում ես Հարվարդում, աշխատում ես աշխար-
հի ամենահզոր ընկերությունում, թե դասավանդում ես աշխար-
հի ամենախելացի աշակերտներին: Բոլորը դժգոհ են, դժգոհ են
իրենց բնակության վայրից, վարած մեքենայից, կրթությունից,
աշխատանքից, հագածից, իրենց քթից, ձայնից, կերածից, զու-
գարանի սալիկների գույնից ու վերին աջ անկ յունում աննշան,
բայց աչք ծակող կոտրված հայելու հետքերից, որոնք ոչ մի մաք-
րող միջոցով ասես թե չի մաքրվում, դժգոհ են իրենք իրենցից,
որ չեն ծնվել թագավորի թոռ, որ չեն ունեցել սեփական կոշիկ
հագցնողը, սեփական մերսողը, որ ամեն առավոտ իրեն չեն բե-
րել դաշտավայրերից հավաքած խոտաբույսերով անուշաբույր
թեյ, որ ամեն քայլափոխին քծնանքով չեն բարևել իրեն, որ մի
երկու գրոշ ավելի գումար տաս նրանց: Դա՞ է ձեր պատկերաց-
րած թագավորական կյանքը: Մեկ-մեկ կատակով ասում են, թե
կուզենային, որ փողն իրենց փոխեր: Առանց փող ունենալու էլ
նրանք արդեն փոխվել են, նրանք պատրաստվում են այդ թռիչ-
քին, որը չի լինելու:
Ընկերս, եկ պատկերացնենք հարուստների կյանքը, այն հա-
րուստների, ով քեր խալիֆ են դարձել ընդամենը մեկ ժամում և
ընդամենը մեկ ժամով: Նրանց գրպանում դու 50 դոլարից ավելի
գումար չես գտնի, նրանք միշտ քեզ կներկայանան միևնույն հա-

21
գուստով, ու քեզ կթվա, որ նա համեստ է, բայց նա ստիպված է
դա անում, որպեսզի դու հենց այդպես էլ մտածես իր մասին: Նա
այդպես է հագնվում քեզ մոտ, մեզ նման մարդկանց մոտ, որպես-
զի մենք լավը մտածենք նրա մասին: Նա այդ հագուստից ունի
մի ողջ պահարան, նույն գույնի, չափի, ձևի, ու նույնիսկ նույն
ձևով արդուկած: Ի՞նչ է նա վարում: Փոքրիկ մի «Սեդան», որով
տե ղափոխվում է Ա կետից Բ կետը, ու դա նրա համար ընդամենը
փոխադրամիջոց է, այնինչ մեր պարագայում այն ստատուս է:
Նա խոսում է ցածր, որ լսեն իրեն, նա շարժ վում է դանդաղ, բայց
կտրուկ, նա նայում է քեզ, բայց ոչ աչ քերիդ մեջ, նա ձեռքերով
բան է բացատրում, բայց ամեն ինչ թաքցնում է իր խոսքերի մեջ:
Դու նրան երբեք չես տեսնի հասարակական վայրերում, ինչ-որ
մի ռեստորանում իր ընտանիքի հետ սրճելիս, չես տեսնի նրան
այգում ման գալիս, չես տեսնի նրան թատրոն կամ կինո գնալիս,
չես տեսնի նրան անձրևի տակ իր սիրած էակին սպասելիս, չես
տեսնի նրան փո ղոցում ավտոմեքենայի անիվ փոխելիս, չես տես-
նի նրան երբեք քո կող քին՝ հերթի մեջ կանգնած:
Ու ոչ թե նա վատն է, դու լավը, ոչ թե նա հարուստ է, իսկ դու
դեռ դրա ճանապարհին, ու ոչ թե քո արյունը նրանինից կապույտ
է, այլ պարզապես նա վախենում է, իսկ դու՝ ոչ: Իսկ դա երջան-
կություն է, որը ես, դու, մեզանից շատերը չեն գնահատում: Նա
վախենում է, ու նույնիսկ եթե նա հարուստ է, կարողության տեր,
բանկային հաշիվներում պետության արտաքին պարտքի չափ
ավանդ ունի դրած, ու այդ ամենը աշխատել է արդար աշխատան-
քով, միևնույն է, նա վախենում է: Իսկ վախով ապրելը արդեն իսկ
կես կյանք է: Սա մի աշխարհ է, որտեղ չունևորն էլ է դժբախտ,
ունևորն էլ, քանզի երկուսն էլ իրենց կարգավիճակի հետ համա-
ձայն չեն: Հարուստները ատում են աղ քատներին, աղ քատները՝
հարուստներին, առողջները չեն սիրում հիվանդներին, հիվանդ-
ները չեն սիրում, որ առողջները խղճում են իրենց, երեխաները
ատում են, երբ ծնողները իրենց ապրել են սովորեցնում, իսկ ծնող-
ները չեն համակերպվում իրենց կյանքի հետ: Եվ գալիս է մի քաո-
սային պահ, երբ հասկանում ես, որ երանի թե ծերերը կարողանա-
յին, իսկ ջահելները՝ հասկանային, քանզի երբ ծերերը հասկանում
են, այլևս էներգիա ու ժամանակ չունեն դա անելու, իսկ ջահելնե-
րը կարող են անել, ուղղակի անելու ձևը չգիտեն:
Կյանքը ընթանում է առաջ, ու խալիֆներն էլ իրենց հերթին
կգան ու կանցնեն կգնան, և շատ մոտ է այն ժամանակը, երբ խա-
22
լիֆի որդին խալիֆ է լինելու, բժշկի որդին՝ բժիշկ, բանվորի որդին՝
բանվոր: Եվ ինչ քան էլ աշխարհի հզորները փորձեն մեր եբրայա-
կան համբերությունը, ինչ քան էլ մեր կյանքը վերածեն ավգյան
ախոռների3, երբ չես հասկանում՝ դիմացինդ տղա՞ է, աղ ջի՞կ,
թե՞ երրորդ սեռ, չես հասկանում, թե ի՞նչ ատելություն կա կրոնի
տարբեր ուղղությունների պատկանող մարդկանց միջև, թե բա-
րոյականությունը ինչ քա՞ն են իջեցրել գոտկատեղից ներքև, թե
ի՞նչ է կատարվում աշխարհում առհասարակ, միևնույն է, վերա-
կանգնվելու է աշխարհը կառավարելու հին մեթոդը:
Ինչպե՞ս: Հիմա սկսենք նորից: Նախ սկսենք նրանից, որ
այն կրթությունը, որը հրամցնում են մեզ, մեծ վիրավորանք է
«կրթություն» բառի նկատմամբ, քանզի մեզ տրված գիտելիքնե-
րը նման են խաղի դեմո տարբերակի, երբ քեզ տալիս են փորձ-
նական տարբերակը, իսկ ամբող ջականի համար պետք է վճա-
րել և գնալ անհատական պարապմունքների, իսկ լավագույն
դեպ քում համացանցը կա ու կա: Համացանցին մենք նույնպես
կանդրադառնանք: Մեզ տալիս են այն մինիմալը, որի շնորհիվ
կարողանանք գրել մեր անուն-ազգանունը, տարիքը, ծննդյան
վայրը և կարողանանք հաշվել, թե ամսական ինչ քան գումար ենք
բանկերին վճարելու: Մարդկային բոլոր փոխհարաբերություն-
ների վատ ընթացքն ու ու ղին, պետության վատթար վիճակն ու
թերի ինստիտուցիոնալ կառավարումը, կադրային անմ խիթար
իրականությունն ու զենք չսիրող հասարակության սերմանումը
սկսվում է հենց դպրոցից, այնտե ղից, որտեղ մեզ կրթում են:
Անկախ նրանից, թե ով քեր են մեր ծնողները, ինչպիսի տան
մեջ ենք մեծացել, ում եղ բայրն ենք կամ քույրը, մենք դաստիա-
րակվում ենք յուրովի, դաստիարակվում ենք դպրոցում, փո ղո-
ցում, ընկերական շրջապատում, ընկերու հիների հետ սրճարա-
նում հաց ուտելիս կամ այգում քայլելիս, համացանցում ամեն
հիմարի գրածը կարդալիս ու հավանելիս, առավել ևս եթե այդ
հիմարը հայտնի հիմարներից է: Դաստիարակման մեթոդներն ու
վայրերը կարելի է անվերջ թվարկել, ու ինքներս մեզ երբեք չենք
հարցրել, թե ինչո՞ւ այսպես չարացանք: Ինչո՞ւ ենք թույն շնչում
մեկս մյուսի հանդեպ:
Այո, ամեն ինչ գալիս է կրթությունից: Մեզ փոքր տարիքում սո-
վորեցրին տառերը, բայց այդպես էլ չիմացանք, թե ինչպես վարվել,
3 Նշանակում է անտարբերության մատնված, բարձիթողի վճակ, կեղտոտ
տարածք
23
երբ քեզ բառերով վիրավորում են, ու դու պիտի ճիշտ ու գրագետ
պատասխան տաս, մեզ սովորեցրին դահլիճում 3 շրջան վազել,
բայց չսովորեցրին, թե ինչպես մեկ հարվածով կարելի է չոքացնել
այն մարդուն, ով կվիրավորի կամ կնեղացնի մեր քրոջը կամ եղ-
բորը, մեզ ասացին, որ ծխելը վնասակար է առող ջությանը և հետ-
ևողական չեղան տղաների զուգարանների մուտքերի հարցում,
մեզ սովորեցրին Վահան Տերյանի բանաստեղծությունները, բայց
չսովորեցրին, թե ինչպես սեր խոստովանել սիրած աղջկան: Այո՛,
մենք դա սովորեցինք ինքներս, և այս ամենի պատասխանատ-
վությունն ու «հոգսը» իր վրա վերցրեցին փողոցն ու շրջապատը,
և սովորեցրին՝ յուրաքանչ յուրն իր մակարդակին համապատաս-
խան: Մեզ սովորեցրել էին, որ մենք «ուզում ենք» դառնալ բժիշկ,
ինժեներ, մաթեմատիկոս, տիեզերագնաց, իրավաբան, դատավոր
ու նախագահ, բայց մեր ծնողները բանվորներ էին, խանութի վա-
ճառողներ, տաքսու վարորդներ, հացթուխներ ու պատշարներ:
Նրանք չէին ուզում, որ մենք իմանանք այդ մասնագիտություն-
ների մասին, նրանք երազում էին մեզ տեսնել ավելի մեծ մա-
կարդակներում: Նրանք օրուգիշեր աշխատում էին, շատերը ար-
տերկրում՝ ամիսներով, նույնիսկ տարիներով չտեսնելով իրենց
ընտանիքներին, միայն թե իրենց երեխաները չիմանան այն մաս-
նագիտությունները, որոնք հեռու են պահելու նրանց իրենց իսկ
ապագա ընտանիքներից: Մեր ծնողները ուզում էին, որ հագուս-
տից ընտրենք կոստյումը, գրիչի ու բահի միջև ընտրենք գրիչը,
քրտինքի և օծանելիքի միջև՝ օծանելիքը, իսկ հանգստի ու սովո-
րելու միջեւ՝ ձգտումը: Նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի իրենց
անավարտ երազը մենք շարունակենք:
Այսպիսով, մեր կրթությունը ստացանք «մի կերպ»: Մենք
խաբվում էինք համացանցի հիթ դարձած աֆորիզմ կոչվածով,
որն ասում էր, թե խելացի լինելը և լավ սովորելը տարբեր բաներ
են: Սկզ բից բոլորս էլ այդպես էինք մտածում, ավելի ճիշտ՝ մեզ
ձեռնտու էր այդպես մտածել: Դա մեզ մխիթարում էր, ու ասեմ,
որ լավ էլ աշխատում էր, մինչև այն պահը, երբ ավարտեցինք
դպրոցը ու հասկացանք, որ խելացի է նա, ով իրոք լավ է սովորել:
Անկախ նրանից, դա ե ղել է անգիր, թե գիտակց ված ստացված
ինֆորմացիա, դա ոչ մեկս չգիտեր, բայց փաստը մնում էր փաստ:
Ինքնախաբեությամբ ընդունվեցինք համալսարան ու տեսանք,
որ հույն փիլիսոփա Սոկրատեսը ոնց որ թե մի խոսք էր ասում՝
«ես գիտեմ, որ ոչինչ էլ չգիտեմ»: Սա արդեն խաբկանքի հաջորդ

24
մակարդակն էր, որտեղ հաղ թում էր նա, ով ավելի լավ էր խա-
բում: Հասուն երիտասարդներ, ամենքը մի տե ղից մազապուրծ
փախած, դիպ լոմը ծոցագրպանում մի կերպ խցկած, գե ղեցիկ
հարդարված վարսերով ու ամենավերևի կոճակը դիտմամբ ար-
ձակած վերնաշապիկներով (որ ոսկե շղթան լավ երևա):
Նայում ես այս ու այն կողմ ու հասկանում, որ դու, հայտնի
երգի բառերի պես, իրոք մենակ չես, մենակ չես, մենակ չես:
Կրթությունը սկսում էր մահանալ առաջին կուրսի ռեֆերատ-
ների էջերում, միջանկ յալ քննությունների հարցաշարերում,
միջանց քում հավաքված ամբոխների մեջ, երբ քաջ գիտակցում
էիր, որ ուր որ է՝ պատասխաններով աղ ջիկը մոտենալու է: Իրա-
կանում կրթությունը մահանում էր հենց պատասխաններով
աղջկա աշխատասիրության մեջ, քանզի նա միակն էր, ով պատ-
րաստ էր ամբողջ գիշեր չքնել ու փոքրիկ թղթերի վրա կոնսպեկ-
տել ամբողջ կիսամյակի նյութերը, որոնք, ի վերջո, հայտնվում
էին բոլորի հեռախոսներում:
Կրթությունը սպանում էինք մենք՝ ինչ-որ տեղ գիտակցելով,
ինչ-որ տեղ ոչ, ինչ-որ տեղ հարկադրված, ինչ-որ տեղ վիրավոր-
ված ու զզված: Մեզ դպրոցում չէին սովորեցրել սիրել կրթութ-
յունը: Մեզ դպրոցում սովորեցրել էին՝ լավություն անել ու ջուրը
գցել, բայց դպրոցում ձմռանը մենք նույնիսկ ջուր չունեինք:
Կրթությունը սպանեցինք ու սպանեցինք փո ղոցում ցրտից
մեռնելուն սպասող վերջին շան նման: Բոլորս մտանք անտաշ ու
տձև չափուձևերով ու դուրս եկանք քառակուսի: Ճիշտ է, շատե-
րը այդ քառակուսով լավ էլ իրենց տե ղը գտան հիմքի պատերի
արանքում, բայց մնացածս մնացինք գետնին: Սուտ է, որ ասում
են, թե անտաշ քարը գետնին չի մնա: Ճիշտ է, չի մնա, եթե այդ
քարը տեր ունի:
Կրթությունը դեռ հորով մորով չարեցինք, երբ հայտնվեց մեր
կրթօջախներից ամենանողկալին՝ համացանը: Բայց եկեք չան-
վանենք «համացանց», քանզի այս բառը իր բնույթով ավելի շատ
անմե ղություն ու բարիք է պարունակում, քան թաքնված հրեշա-
վոր գաղտնիք: Ավելի տե ղին է՝ ինտերնետ:
Ինտերնետ մենք մուտք չգործեցինք, այլ չտեսի պես խցկվե-
ցինք դրա մեջ: Կամաց-կամաց այն դարձավ ապրելակերպ, և
մարդիկ սկսեցին ապրել առաջին մեծության աստղերի4 խոր-
4 Գիտության և արվեստի բնագավառներում հեղինակավոր, ազդեցիկ և
խոշոր ներկայացուցիչներ։
25
հուրդներով ու «պատգամ ներով», ով քեր սովորեցնում էին ճիշտ
ապրելու իրենց բանաձևը, թե ինչպես պետք է հագնվել մոդայիկ,
թե որ խանութներից գնում ներ կատարել, որտեղ սնվել, որտեղ
հարդարել մազերը, թևատակի մազերը, ոտքի ե ղունգները, ինչ-
պես կերակրել բալիկին, ինչ երգեր լսել և ինչ 10 անիմաստ հար-
ցեր չտալ իրենց բոյֆրենդներին:
Նրանք նույնպես իրենց վրա վերցրեցին, ավելի ճիշտ՝ խլեցին
դա փո ղոցներից ու սեփականաշնորհեցին մեզ դաստիարակե-
լու բացառիկ հնարավորությունը: Նրանք էլ ավելի ապականե-
ցին այն, քանզի նրանց հետևելը դարձավ մեր կյանքի անբաժան
մասնիկը, ու մենք սկսեցինք ապրել նրանցով՝ չունենալով մերը:
Իրենց վրա այդ սուրբ պարտականության կրողներից դար-
ձան նաև հեռուստատեսությունն ու մեդիան, որոնք քարոզում
էին այն, ինչի պատվերը ստանում էին իրենց շեֆերից: Այո, եթե
հայտնիներից շատերի մոտ դեռ մնացել էր մի փոքր ամոթ, պա-
տիվ, հարգանք, շնորհք ու նմանատիպ հազվագ յուտ բաներ, և
նրանք ճանաչում էինք իրենց սահմանն ու սահմանատերերին,
ապա հեռուստատեսության պարագայում դա ընդ հանրապես
չկար: Այս ճահճաբնին վստահեցին շատերը, վստահեցին իրենց
երեխաների դաստիարակությունն ու կրթությունը, ու դուք դա
լավ տեսնում եք, տեսնում եք ամենուր, տեսնում եք ձեր սեփա-
կան աչ քերով: Հեռուստատեսությունը տալիս է այն, ինչը դու
ուզում ես դիտել, բայց չես ուզում, որ դա դիտեն քո երեխաները:
Դու ուզում ես տեսնել, թե ինչպես է սպանվում դավաճանը, թե
ինչպես են կանայք վիրավորում մեկը մյուսին, ուզում ես տեսնել
պոռնոգրաֆիկ տեսարաններ (որը նույնպես վերջերս համար-
վեց արվեստ, այո, մի զարմացեք), ուզում ես տեսնել կիրք, համ-
բույրներ, դավաճանություններ, զենքեր ու կրակոցներ, կինոյի
վատ, չար, բայց սիրուն ու սեքսուալ տղաներ, հրաշք սիրու հի-
ներ ու գե ղեցիկ ոտքեր, դու չես ուզում տեսնել գովազդ, բայց
ուզում ես տեսնել, թե ինչպես են հավի պես քեզ գովազդում այն
ամենը, ինչի ականատեսն ես դու: Հեռուստատեսությունը վե-
րածվել է աղ բի, մի աղ բանոցի, որտեղ ամեն մեկը փնտրում է
իր քիմքին հաճո մի դետալ և, ցավոք, գտնում է: Քեզ, ինձ, մեզ
բոլորիս ցույց են տալիս, թե ինչպես կարելի է վրեժխնդիր լինել,
ավելի ճիշտ՝ ինչպես ճիշտ կտրել մարդու վիզը, որպեսզի արյու-
նը ավելի ցայտուն հորդի նրա կոկորդից, ցույց են տալիս, թե
ինչպիսի պայմաններում կարելի է ապրել, եթե լավ գո ղություն
26
անես, նստեցնել տաս քո մոտ հարազատին, սիրահարվես քո ըն-
կերու հու ամուսնուն, քնես նրա հետ, կթես նրան հլու կովի պես՝
մինչև վերջին քամը, ու, վերջապես, ծիծաղես այն մասերում,
որտեղ մոնտաժողը ծիծաղի ձայներ ու ծափահարություններ
կդնի: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ կարգի ապուշի տեղ են մեզ
դրել, ժողովուրդ: Բոլորս էլ գիտենք ու տեսել ենք դրանք, որոնց
հաճախ անվանում ենք «խնդիկներ», դա այն մառազմն է, որը
դեռ մնացել է մեր հեռուստատեսության փթիր ձեռագրում: Հա-
ղորդման ռեժիսորը մտածել է, որ իր հեռուստադիտողները այն-
քան հիմար են, որ նրանց նույնիսկ հարկավոր է հուշել, թե որտեղ
ՊԵՏՔ Է ծիծաղեն:
Շարունակե՞նք: Ինձ թվում է՝ մենք իրար հասկացանք, որ
կրթության մասին խոսք լինել չի կարող: Միակ տարբերակը,
որը կարող է մեզ փրկել տգիտության Հռոմ տանող ճանապար-
հից, նոր ու ղի բացելն է, որը կարելի է անել գրքեր կարդալով,
ինքնազարգանալով, շփվելով այնպիսի մարդկանց հետ, ով քեր
քեզ իրական օգուտ կբերեն, ոչ թե լայքեր, կարդալ այնպիսի
հոդվածներ, որոնք քեզ կսովորեցնեն, ոչ թե կբթացնեն, կարդալ
հայտնի գրողների ու գիտնականների մասին հետաքրքիր նյու-
թեր ու հրապարակում ներ, այլ ոչ թե ամեն անգրագետի գրած
անիմաստ ու անբովանդակ տե ղեկություններ, մի խոսքով՝ ձեր
հույսը միայն դրեք ինքներդ ձեզ վրա, ձեր ու ձեր կամքի, զարգա-
նալու ու ամբոխից առանձնանալու ցանկության վրա, ի վերջո,
դուք դա հասկանալու եք, ու ինչ քան շուտ՝ այդքան լավ միայն
ձեզ համար:
Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր բարեկեցիկ կյան-
քով ապրել գո ղանալով, թալանով, ուժ գործադրելով ու շողո-
քորթությամբ: Հիմա ինֆորմացիոն դար է, իսկ ինֆորմացիան
այնքան շատ է ու անօգուտ, որ այն պարզապես մեր ու ղեղներն
է անիմաստ ծանրաբեռնում, որպեսզի կարևորի համար այլևս
տեղ չունենանք: Այո, դուք ճիշտ եք, մարդու ու ղե ղը անսպառ է,
համենայնդեպս անսպառ է աշխարհի երեսին հայտնի ամբողջ
ինֆորմացիոն հոսքն ու պարունակությունը այնտեղ տե ղավորե-
լու առումով, բայց մի մոռացեք, որ ու ղե ղը նույնպես շատ ծան-
րաբեռնվելու դեպ քում սկսում է իր հիշողության քարտից պահել
միմիայն փոքրիկ ֆրագմենտներ, որոնք առանց հիմ նական ին-
ֆորմացիայի իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրանով ստեղծ-
վում է այնպիսի մի պատկեր, որտեղ կա ամեն ինչ, բայց ոչ մի հա-
27
վաստի ու լիարժեք ինֆորմացիա չկա, այսինքն՝ բացակայում են
գլխավոր բաղկացուցիչ ֆայլերը, այդ պատճառով փորձեք ձեր
ու ղե ղը լցնել միայն ու միայն ձեզ օգտակար ինֆորմացիայով,
քանզի ինֆորմացիան տարանջատելը բավականին բարդ է, բայց
օգտակար: Հիմա նույնիսկ գրքերն են շատացել, ու գիրք կարդա-
լը դեռ չի նշանակում լինել զարգացած ու կրթված: Աշխարհում
շատ գրքեր կան, բայց դրանց մեծ մասը գրեթե ոչ ուսուցողա-
կան բնույթի է, քանի որ իր կոնտենտով ոչ մի նոր ու կարևոր
ինֆորմացիա չի պարունակում, որովհետև միևնույն հեքիաթը
կարող են գրել մի քանի գրողներ ու թարգմանվել տարբեր այլ
գրողների կողմից, արդ յունքում ունենում ենք գրեթե նույն բո-
վանդակությամբ գրքեր՝ մի փոքր տարբեր ձևակերպում ներով,
համանման վերնագրերով, բայց նույն իմաստով: Այդ պատճա-
ռով գրքերն էլ պետք է լինեն օրիգինալ կոնտենտով, հետաքրքիր
կուլմինացիայով, ինչ-որ տեղ ուսուցողական բնույթի ու ինքնա-
զարգաց ման մակարդակը գոնե կես աստիճանով բարձրացնելու
պոտենցիալով օժտված: Վատ գրքերն էլ իրենց ազդեցությունն
ունեն, շատ ավելի նման են ֆիլմերի: Վատ ֆիլմը մինչև վերջ չես
նայում ու ափսոսում ես և ժամանակդ, և տրամադրությունդ, և
տրամադրվածությունդ մեկ այլ ֆիլմ դիտելու համար: Նույնն էլ
գրքերի պարագայում է, ոչինչ չի փոխվել:
Հիշեք, ընկերներ, աշխարհին այլևս պետք չէ Ցուկերբերգ,
Գեյթս, Ռոկֆել լեր, Բրեդ Փիթ, Տարանտինո, Նոբել, Չերչիլ,
Քրքորյան, աշխարհին պետք են նոր մարդիկ, ով քեր ինչ-որ տեղ
կամ ինչ-որ չափով նման կլինեն նախորդներին, բայց կունենան
իրենց անհատականությունը: Վերևում արդեն խոսեցինք այն
մասին, որ աշխարհում ցանկացած մարդ յուրօրինակ է, ունի իր
տաղանդը, որը կարող է արտահայտվել տարբեր կերպ, ու նույնն
էլ այդ տաղանդը ճիշտ արտահայտելու պարագայում է: Թե չէ
տաղանդը ինքնին ոչինչ է, եթե չկա այն ճիշտ մատուցելու հնար-
քի իմացություն: Իսկ դա, իմ խորին համոզմամբ, մեզ բոլորիս
կարող են սովորեցնել միայն գիրքն ու գրականությունը:
Ժամանակը ցույց է տվել, որ գրքի առաջ պիտի խոնարհվես,
որպեսզի հետո նրանով բարձրանաս: Դա հին ասաց վածք է, որը
մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը:
Մանուկ հասակում ոչ մեկս էլ չենք ցանկացել գնալ դասի, այ-
նինչ դա նյարդերի պատերազմ էր: Դուք ճանաչո՞ւմ եք մեկին, ով
փափագում էր դասի գնալ, գնալ, բացել գիրքը, կարդալ, կարդալ

28
ավելի բարձր, որ երեխաները ընդ հանրապես չլսեն, կարդալ հան-
գերով, առոգանությամբ, հետո բացել ու գրել թելադրություն,
իսկ վատագույն դեպ քում՝ փոխադրություն: Իսկ հետո տուն գա-
լուն պես վերցներ գրքերով լի պայուսակը ու վազեր արտաժամ-
յա պարապմունքների, որտե ղից էլ՝ սպորտի, գար տուն, բացեր
օրագիրը (ատում էի օրագիր լրացնելը), լրացներ հաջորդ օրվա
դասերը ու նստեր դաս անելու: Ճանաչո՞ւմ եք նման մարդու: Ես
կպատասխանեմ՝ չկա այդպիսի երեխա: Բոլորին էլ ստիպել են,
համոզել են, բացատրել են, որ սովորելը դա միայն մեզ է օգուտ,
ու միայն դա է, որ հետագայի մեր բարեկեցիկ կյանքի միակ գրա-
վականն է: Ճիշտ է, ինչ-որ տեղ մենք նորից խաբված էինք, բայց
ուրիշ ոչնչի հավատալու այլընտրանք չունեինք: Մեզ ստիպում
էին, ու մենք ստիպված էինք անում, իսկ հիմա ափսոսում ենք, ու
ցանկանում գեթ մեկ ժամ ազատ ժամանակ, որպեսզի մեզ նվի-
րենք ինչ-որ հետաքրքիր գիրք կարդալուն: Ու հաստատ ունեք
նման ծանոթներ, եթե, իհարկե, այդ ծանոթը դուք չեք, ով ափ-
սոսում է այն ժամանակը, որը նա վատնել է անիմաստ բաների
վրա, ու եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, հաստատ
կսովորեր, սակայն՝ բացի քիմիայից :
Դե, դա հայերից քչերի մոտ է զարգացած:
Երբեք էլ ուշ չէ, ուշ չէ հասնել մեր նպատակներին, սովորել, կա-
տարելագործվել, իմանալ օգտակարն ու կարևորը, ճիշտ կշռա-
դատել ու չդատել մարդկանց՝ առանց պատճառների ու իրադար-
ձությունների հանգամանալից վերլուծության, սովորեցնել ու
սովորել բոլորից, անգամ քեզանից տարիքով փոքրերից, քանզի
նրանց միտքը ուրիշ անկ յուն ունի:
Շատ դեպ քերում փոք րերից կարելի է սովորել այն, ինչ մեծա-
հասակ տարիքում ոչ ոք չի կարող սովորեցնել: Օրինակ՝ անկեղծ
ժպտալը: Քո տարիքում ժպտում են քչերը, սիրելիս, համաձայն-
վիր, իսկ անկեղծ ժպիտի մասին խոսք անգամ լինել չի կարող:
Փոքրիկները ձեզ կսովորեցնեն նուրբ, քաղցր ու աշխարհում
ամենաքնքուշ և ստրատեգորեն ճիշտ համոզելու նուրբ արվես-
տը, որը նույնպես ձեզ ոչ մի պրոֆեսիոնալ դժվար թե սովորեց-
նի: Իսկ գաղտնիքը մի բանում է՝ անկեղծություն:
Տարիքի հետ մենք սովորում ենք ստել, ֆռռացնել, փոխել թե-
մաները, սխալ ու ոչ տե ղին հարցեր տալ ու ստանալ ոչինչ չասող
պատասխաններ, և կեղծավորությունը խանգարում է մեզ ապ-

29
րել ճիշտ ու ավելի անհոգ կյանքով: Սովորելու շատ բան ունենք,
իսկ մինչ այս ամենը, պիտի փորձենք ջնջել այն ամենը, ինչն ավե-
լորդ է, ինչն անիմաստ ինֆորմացիայի աղբյուր է և չի թողնում
մեզ զարգանալ ու առաջ նայել: Ոչինչ կորած չէ, պարզապես
պետք է վերցնել ու անել, ոչ թե ցանկանալ, իչպես շատերն են մեզ
ասում, այլ վերցնել ու անել: Ինչպես գնում ենք զուգարան՝ հար-
կադրված , այնպես էլ փորձեք ինքներդ ձեզ ստիպելով՝ հասնել
փոքրիկ հաջո ղությունների:
Հիշեք, որ միանգամից հարստանալ ձեզ չի հաջողվի, եթե դուք
թագավորի թոռ չեք ծնվել, ու ինչ քան բարդ է լինում հարստանա-
լը, այնքան ձեզ չեն նկատում, դրա փոխարեն դուք վախենալու
առիթ ավելի քիչ կունենաք: Մոռացեք, թե ինչ քան արդար ու ազ-
նիվ եք վաստակել ձեր հարստությունը, միևնույն է, ձեզ հետևե-
լու են, այդ պատճառով փորձեք ձեզ զուսպ պահել ու կտեսնեք,
որ բոլորից հարուստ կլինեք: Այն հարուստները, որոնց մենք գի-
տենք, դժբախտ մարդիկ են, որովհետև նրանք զրկված են տար-
րական հաճույքներից, որոնք հասանելի են մեզ՝ դրսում կար-
կանդակ ուտելուց մինչև առաքիչ աշխատելը, որը մեզ համար
ամոթ չէ, իսկ նրանք դա չեն կարող անել, բայց դուք կարող եք
հասնել իրենց կարգավիճակին, պարզապես հարկավոր է համբե-
րություն, ինքնակրթություն և ձգտում: Դուք չեք կարդում գիրք,
որտեղ ձեզ հույս են տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, որ վեր-
ևից ոսկի է թափվելու, կամ՝ աստղագուշակը այս տարի բարի
կգտնվի ձեր հանդեպ, քանզի դրանք ձեզ բացի մենտալ հաճույ-
քից ոչինչ չեն տա, ու դուք ապավինելու եք բախտի գործոնին,
ու հավանականությունը, որ ձեր դռան առաջ պարկով գումար
կգտնեք, ավելի քիչ է, քանի որ այն գտնելուց հետո ուրախու-
թյունից սրտի կանգ չեք ստանա:
Մաքրիր ու ղեղդ անիմաստ ինֆորմացիայից, ու շարժ վենք
առաջ, եթե, իհարկե, դեռ չես հոգնել, իմ լավ ընթերցող :

30
ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ
Մարդկության՝ որպես դատո ղություն և որոշում կայացնելու
ունակություն ունեցող բանական էակի ամենակարևոր ձեռքբե-
րում ներից մեկը իր անհատականությունն է, կապ չունի՝ ցե ղա-
յին, ազգային, ռասսայական, էթնիկ, ֆիզիոլոգիական, գենետի-
կական թե արժե համակարգային:
Ռուսները գեղեցկադեմ են, խմելու աշխարհի չեմպիոններ (հա-
յերից հետո), ամերիկացիները «զարգացած» են ու դեմոկրատ,
հայերը հյուրասեր, պահպանողական, ավանդական արժեքներով,
չեչենները կոպիտ են ու ազգայնամոլ, գերմանացիները ճշտապահ
են ու իդեալիստ, այսպես կարելի է առանձին բնորոշումներով
նկարագրել ցանկացած երկրի բնակչության, ցանկացած մենթա-
լիտետի տեր հասարակության, ցեղի, տոհմի, ու անձի:
Ժամանակի ընթաց քում ազգերն ու ազգությունները ենթարկ-
վել են ազգային, բարոյական, արժե համակարգային, առող ջա-
կան, ֆիզիոլոգիական և նման այլ երևույթների փոփոխության՝
որոշները զարգացել են, որոշները հետզարգացում են ապրել,
որոշներն էլ ընդ հանրապես վերացել են:
Հետաքրքիրն այն է, որ ժամանակի ընթաց քում վերը թվարկ-
ված գրեթե բոլոր երևույթները զարգացում են ապրել, բացի մե-
կից՝ բարոյական արժեքներից: Ամեն իշխող դասակարգ, ամեն
հասարակություն ու ժամանակաշրջան ունեցել է իր բարոյական
հիմքերը: Ամենասարսափելին այն չէ, որ բարոյական գրված ու
չգրված օրենքները ժամանակի ընթաց քում փոխվել ու փոփոխ-
վել են, զարգացել ու սպառվել, այլ այն, որ դրանք սկսել են ընդ-
հանրապես վերանալ:
Անվերջ կարելի է խոսել այն մասին, թե ինչերն ու ով քեր են
ե ղել բարոյական նորմերի ստեղծողներն ու հասարակության
արժե համակարգի մեջ ներդրողները, այդ իսկ պատճառով եկեք
այս մասը թողնենք ձեր հայեցողությանը, քանզի յուրաքանչ յու-
րիդ համար այն յուրովի է: Ինչ-որ մեկի համար այն կարող է լինել
Աստվածաշունչը, մեկ ուրիշի համար՝ իր շրջապատը, իսկ մեկ այլ
մարդու համար՝ ընտանիքն ու հարազատները: Հարցը շատ հա-
րաբերական ու լայնամասշտաբ է՝ հստակ պատասխանից զուրկ:
Եկեք մի փոքր ավելի խորանանք, ու փորձենք հասկանալ, թե
ինչ է առ հասարակ բարոյականությունը, ինչ է արժեքը, ինչ է իրե-

31
նից առ հասարակ ներկայացնում մենթալիտետ կոչվածն ու ին-
չով է այն կյանքի կոչվում:
Մինչ սկսելը, համաձայնեք, որ աշխարհում ցանկացած գո-
յություն ունեցող երևույթ, ցանկացած իր, ցանկացած բնական
պահանջ ու ապրելակերպ ունի իր նախապատմությունը: Շատ
դեպ քերում, մեր կյանքի գրեթե բոլոր հատվածներում, մենք
առաջնորդվում ենք խել քով, սրտով, խղճով, արդարության հիմ-
քով ու պարզապես՝ կամքի թելադրանքով, և ամենուրեք ու ամեն
պահի մեզ ընդունում են ու ճանաչում նախևառաջ մեր վարվե-
լակերպով, ցուցաբերած տարրական է թիկայի կանոնների պահ-
պանմամբ, մտքի ու լեզվի կոռեկտությամբ, արտաքին տեսքի
տվ յալներով ու արտահայտած մտքերի կշռով:
Մեր դարի երիտասարդությունը սովորում է, զբաղվում
սպորտով, ընտանիք կազմում, ծխում ու լքում ծնողներին: Բայց
ամենավատն այն է, որ նրանք դա անում են ճիշտ հակառակ հեր-
թականությամբ: Այս ամենը արժե համակարգի փոփոխությունն
է, և դա կարող է ինձ համար վատ լինել, ձեզ համար՝ ոչ այդքան:
Դա նորմալ է: Հիմա շատ դժվար է վերացնել բարոյականությու-
նը, քանզի այն գրեթե չի էլ մնացել:
Եկեք մի փոքր թեքվենք այլ ուղղությամբ: Եթե բուսակերնե-
րի համար հարիր չէ միս ուտել, դա դեռ նորմալ է: Եթե մսակերը
կողմ է և նույնիսկ սիրում է միս ուտել, բայց պախարակում է ու
վատաբանում բոլոր նրանց, ով քեր կենդանի են մորթում, դա ար-
դեն անբարոյականություն է: Ինչո՞ւ:
Մարդն ինքնին երախտամոռ էակ է, նա սիրում է ամեն ինչ
պատրաստի տեսնել: Նրա համար գոյություն ունի այն, ինչ հիմա
է, այս պահին, այստեղ: Նրան չի հետաքրքրում, թե մինչև հիման
ե՞րբ էր, մինչ այս պահը՝ ո՞ր վայրկ յանին, մինչ այստեղ՝ որտե՞ղ:
Ավելի պարզ լինելու համար կասեմ, որ մարդկանց գերակ-
շիռ մասը դատավորներ են, երբ դատում են ուրիշներին, և դառ-
նում են փաստաբան, երբ փորձում են դատել իրենց: Դա մար-
դու բնույթն է, դա մարդու պաշտպանողական բնազդն է: Բայց
«սկզբից մորթուս, հետո որդուս» սկզբունքը միշտ չէ, որ արդա-
րաց ված է: Մարդը դեմ է կենդանիների սպանդին, բայց իր կնոջը
գնում է նապաստակի մորթուց վերարկու, պիթոնի կաշվից կո-
շիկներ, Ամանորին իր սե ղանին դնում է խոզի, հնդկահավի կամ
նապաստակի միս, ձմռանը կրում է կաշվից ձեռնոցներ, իսկ խո-
րովածի համար խել քը իրենը չէ:
32
Եթե քահանան քարոզում է լինել կույս, չունենալ մինչամուս-
նական կապ, լինել առաքինի ու պարկեշտ, բայց եկե ղեցուց
դուրս գալուն պես սկսում է վարել աշխարհիկ կյանք ու ապրում
է ավելի լավ, քան իր մերձավորը, գումար է վերցնում ամեն առի-
թից առաջ, հետո ու ընթաց քում, ապա ինչպե՞ս որակել սա, եթե
ոչ անբարոյականություն: Իհարկե, եկե ղեցու սպասավորներն էլ
են մարդ, շնչավոր ու բանական էակ և ունեն իրավունք լավ ապ-
րելու, բայց չէ՞ որ նրանք Աստծո ծառաներն են (ինչպես իրենք
են ներկայացնում), իսկ Աստված չուներ ունեց վածք, իր ողջ
հարստությունը մարդկանց սերն էր ու հավատքը առ Աստված:
Եկե ղեցին կորցրել է իրեն բնորոշ ու ղին, և իր քարոզածն ու ուղ-
ղորդածը չի համապատասխանում իրենց՝ որպես հովիվ ու լավ
օրինակի մարմ նավորում: Ժողովրդի մեջ վերացել է հարգանքն
ու հավատը առ նրանց, ժողովուրդը սև վե ղարի տակ չի տեսնում
յուրահատուկ ոչինչ, չի ապավինում նրա զորությանը: Ինչո՞ւ:
Որովհետև այն կորցրել է իր դերն ու նշանակությունը:
Կյանքի արժեքները փոխվում են քարոզի «շնորհիվ»: Ցանկա-
ցած քարոզ ինքնին չարիք է, ու կապ չունի, թե դու ինչ ես քարո-
զում, որտեղ ու ինչ պայմաններում: Ամեն մարդ ինքն է որոշում,
թե ինչ անի, ոնց անի, լինի քրիստոնյա, թե դավանի այլ կրոն,
ուտի միս, թե դառնա բուսակեր, լինի կույս, թե ամեն օր անկող-
նուց անկողին տե ղափոխվի, չլինի կույս, բայց լինի հոգևոր ար-
ժեքներ ու բարոյական բարձր արժե համակարգ ունեցող մարդ:
Եթե ժամանակին «կույս» բառը կարելի էր ասոցացնել միայն
իգական սեռի հետ, հիմա ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Մի՞թե
սա նորմալ է: Նորմալ չէ ինձ համար, միգուցե նաև ձեզ համար,
որովհետև մենք ծնվել, մեծացել ու հասունացել ենք ոչ այդպի-
սի շրջապատում ու միջավայրում: Մեզանից շատերի համար
ընտանիքն ու ծնողները սրբություն են, ընկերներն ու շրջապա-
տը՝ հարստություն, հայրենիքը՝ հպարտություն ու անմահու-
թյուն, սերը՝ մաքրություն, փո ղը՝ միջոց, հարգանքը՝ վաստակ:
Իսկ ուրիշների համար ընտանիքը պարզապես կենսաբանական
կապ է, ընկերները՝ փո ղի աղբյուր, հայրենիքը՝ անիմաստ հորին-
ված երևույթ, սերը՝ անկողին, փո ղը՝ սրբություն, իսկ հարգանքը՝
«ռեսփեքթ»: Ցավում եմ, բայց դուք, որ հիմա կարդում եք սա, իմ
այս գիրքը գրելու պահից սկսած մինչ այս պահը ոչինչ չի փոխ-
վել, ու ամեն բան ավելի է վատանալու: Բարոյական է այն, ինչը
գե ղեցիկ է, ու գե ղեցիկ է այն, ինչը բարոյական է:
33
Ախր, ինչո՞ւ է բոլորին թվում, որ մեզ անպայման պետք է Աստ-
ված, որպեսզի մենք մեզ ճիշտ պահենք: Մենք փորձում ենք լավը
խոսել, մեզ պահել արիստոկրատ ու հավասարակշռված, բայց
հարմար առիթ ենք փնտրում մեկ այլ մարդու մոտ վատը խոսե-
լու, փնովելու, նախանձելու, վատաբանելու: Ինչո՞ւ: Ու այնպես
չէ, որ դրանից հետո մենք ավելի լավն ենք դառնալու: Ուզո՞ւմ
եք օգնել, օգնեք, ո՞ւմ եք սպասում: Մի՞թե Ձեզ շարժառիթ է
պետք, պետք է ինտերնետ, որ գրեք դրա մասին, որ լավություն
եք անում, օգնում եք մարդկանց, փրկում եք կենդանիներին, սի-
րում եք երկիրն ու ձեր ժողովրդին:
Լավ, հապա ի՞նչն է ձեզ համար բարոյականություն: Նկատե՞լ
եք, մենք մոռացել ենք, թե ինչ է ընկերոջն օգնելը, կնոջն իսկա-
պես սիրելն ու սեր խոստովանելը, ծնողներին հարգելն ու նրանց
խոսքի հետ հաշվի նստելը, կռիվ անելն ու անմ նացորդ նվիրվե-
լը: Առաջ մենք փորձում էինք ամեն կերպ ծանոթանալ մեր սի-
րած աղջկա հետ, թուղթ ու գրիչ էինք վերցնում, նստում՝ ժամե-
րով մտածում էինք, թե ո՞նց կարելի է կարճ ու լակոնիկ կերպով
սեր խոստովանել նրան, ու մի տուփ թուղթ էինք փչացնում՝
այդպես էլ չստանալով մեր ուզած արդ յունքը: Հետո մի կերպ
ծալում էինք, օծանելիք ցանում, դնում ծրարի մեջ ու փորձում
մեր մտքում ծանր ու թեթև անել բոլոր այն հավանական ու ան-
հավանական տարբերակները, որոնց միջոցով կարող ենք այդ
նամակը փոխանցել հասցեատիրոջը: Ու հետո ամաչկոտ կերպով
նստում էինք դասի, որ մեզ վեհ պահենք, կարծես մենք չէինք քիչ
առաջ խնդրում նրա ընկերու հիներից մեկին, որ փոխանցի այդ
նամակը կամ դնի նրա սե ղանին: Կարմրում էինք հոգով, այնքան,
որ քիչ էր մնում պայթեինք ջերմությունից: Սպասում էինք, թե
երբ պիտի վերջապես բացի ու կարդա այդ գրողի տարած նամա-
կը, կարդա ու նայի մեզ, մենք էլ մի զարմացած է շի տեսք ընդու-
նենք ու պատասխան հայաց քով նայենք նրան: Սա էր զգաց մուն-
քը, սա էր սերը: Լավ, իսկ հիմա ով է նման բան անում: Ես գիտեմ
դեպք, երբ մարդը գնում է զուգարան, ու «գործի» նստած պա-
հին խոսում է սիրած աղջկա հետ, գրում է, որ սիրում է, գժվում
է աղջկա համար, մի հատ էլ սմայլիկ է դնում վերջում, բայց իրա-
կանում իր դեմքին այդ պահին միայն ոչինչ չասող հայացք է:
Մենք ենք ստեղծում կաղապարներ, որոնց մեջ էլ փնտրում
ենք իդեալներ, ու շատ ժամանակ այդ իդեալները այնքան են մե-
ծանում, որ ոչնչացնում են մեր անհատականությունը: Չկա մի
34
մարդ, որ չցանկանար փորձել ամեն անթույլատրելի ու արգել-
ված բան, բայց մենք չենք պատկերացնում կամ չենք ուզում հա-
վատալ այն ինդուկտիվ վարկածին, որ միայն փորձելով մարդը չի
հագենում: Մարդու աչ քը միշտ էլ անկուշտ է ե ղել, անկուշտ է ու
անկուշտ էլ կմնա: Ոչինչ չի կարող մարդ արարածին հետ պահել
իր քայլերից, ու շատ դեպ քերում էլ անհաջո ղություններն ու պա-
տահարները մենք կապում ենք «ճակատագիր» կոչված փուչ եր-
ևույթի հետ: Ի՞նչ ճակատագրի մասին է խոսքը, երբ մարդ ունի
ընտրության հնարավորություն: Ընտրելու հնարավորությունը
արդեն իսկ ժխտում է ճակատագրի բոլոր հավանական ու անհա-
վանական գոյության վարկածները: Ցանկացած տեսանկ յունից,
ցանկացած կրոնի ու հավատի աչ քերով էլ նայելիս, միևնույն է,
ճակատագրի մասին բոլոր պատկերացում ները հօդս են ցնդում
այն ժամանակ, երբ սկսվում է մարդու ընտրության հասկացու-
թյունը: Մարդն է ընտրում՝ լինել բժիշկ, թե ինժեներ, ուտել ժու-
լիեն, թե հաց ու պանիր, օգնել ընկերոջը, թե խանգարել նրան,
շարունակել գիրքը կարդալ, թե կանգ առնել այստեղ:
Մեր ընտրության արդ յունքում էլ ձևավորում ենք մեր մարդ
տեսակը, թե ով ենք, ով քեր են մեր ընկերներն ու հարազատները,
ինչ առաքելության ենք մեզ կոչում ու ինչ կարող ենք տալ աշ-
խարհին: Իսկ դուք գիտե՞ք, որ մեր զուգահեռ իրականություն-
ներից որևէ մեկում մեր ապագա երեխան է ընտրում մեզ, ու
ցանկացած երեխա ընտրում է իր ծնողներին: Ցանկացած ընտ-
րություն ունի իր ճանապարհը, իր աշխարհն ու իր սկզբունքնե-
րը: Եվ ամեն ընտրություն իր հերթին ուրիշ ընտրությունների
ընտրությունն է:
Այո՛, միգուցե այս բառը մենք վերջին պարբերության մեջ սո-
վորականից շատ օգտագործեցինք, բայց պարբերական կրկնութ-
յամբ ես ուզում եմ ձեր ենթագիտակցության մեջ տպավորել այն
անհերքելի իրողությունը, որ մեր կյանքը դա ընտրությունների
արդ յունք է:
Իրականում բարոյական արժեքներն ու դրանց արժանանա-
լու ճանապարհները շատ են, բայց մինչ դրան հասնելը, պիտի
ինքներս մեզ հարց տանք՝ արդ յոք մենք ուզո՞ւմ ենք դա: Այդքան
էլ հեշտ չէ լավ մարդու համբավ ձեռք բերելը, քանզի դրա համար
պիտի լինես բացառապես անաչառ ու սառը դատո ղության տեր
անձնավորություն: Իսկ այդ ժամանակ դու կսկսես կորցնել քո
անհատականությունը:

35
Ինչո՞ւ է հիմա աշխարհում տիրում այսպիսի քաոս, երբ մար-
դիկ փորձում են դրսևորել իրենց սեփական անհատական կեր-
պարը: Մարդկանց համար բացվել են ինքնադրսևորման նոր
ճանապարհներ, և որպեսզի մարդը լինի հայտնի, ունենա իր ան-
հատականությունը, նա սկսում է դառնալ կեղծ հավատացյալ կամ
կեղծ աթեիստ՝ չունենալով սեփական դիրքորոշումը հիմնավորող
հստակ հիմնարար արժեքներ: Ավելի արագ «տարբերվող անհատ»
դառնալու համար շատերը նույնիսկ փոխում են իրենց արժեհա-
մակարգը և սկսում են ապրել առանձին, ծնողներին հազվադեպ
այցելել՝ մեկնաբանելով, որ ուզում են առանձին ապրել ու կայա-
նալ որպես մարդ: Ինչ է, ծնողնե՞րն էին խանգարում կայանալու
այդ վեհ ճանապարհին, թե՞ պարզապես խանգարում էին քո երե-
կույթներով լի կյանքին: Այո, սկսում են մոռանալ ամենքի ու ամեն
ինչի մասին,՝ հիշելով քեզ միայն այն ժամանակ, երբ զգում են քո
անհրաժեշտությունը, այն էլ՝ անհապաղ: Սկզ բից հարցնում են թե
«ոնց ես», հետո սկսում են խցկվել անձնական կյանք, հասնում են
հեռու բարեկամներիդ ու դրսի դռանը, վերջում «պատահաբար»
հիշում են, որ բան էին ուզում հարցնել ձեզ:
Այո, ընկերս, մեկ, երկու, երեք, և դա մարդու մոտ սկսում է
դառնալ բնավորության պարզագույն մի գիծ, որը ուղղակիորեն
սկսում է ազդել ինչպես քո, այնպես էլ մնացածի վրա: Դա ընդ-
հանրապես չի նշանակում, որ նա վատ մարդ է, չի սիրում լավ
գործեր անել, երախտամոռ է կամ նախանձ, դրանք իր ստեղծած
արժեքներն են, որտեղ իր ընկերը պարզապես «բոյֆրենդ» է, ով
կարող փոխվել ցանկացած պահի, որտեղ փնթիավարի ծխելն ու
ծուխը մարդկանց վրա փչելը անկաշկանդության դրսևորում նե-
րից մեկն է, որտեղ հարբած քարշ գալով տուն հասնելը պարզա-
պես լավ տրամադրության ալիբին է, իսկ ամեն օր տարբեր ան-
կողիններից դուրս գալը ազատ կյանքի վառ ապացույցը:
Ո՛չ, մի մե ղադրիր ինձ, քանզի ես չեմ որակավորում նրանց
քայլերը: Միգուցե հենց դու էլ ես նման կերպ մտածում, ու շատ
հնարավոր է , որ դու ճիշտ ես, և դա է այն իդեալը, որին պետք է
ձգտի ցանկացած մարդ:
Մենք ինքներս ենք ստեղծում մեր արժեքները, մենք ենք որո-
շում՝ ում սիրել, ում հետ քնել, ում հետ զարթնել, ում հետ հար-
բել ու անկեղծանալ, ում հետ կռվել ու բարիշել, ում հետ քայլել
անձրևի տակ և ում համար անձրև խնդրել, ում թաղմանը գնալ
36
և ում թաղումը կազմակերպել: Մենք ենք որոշում, բայց այստեղ
գոյություն ունի մի նուրբ, շատ նուրբ սահման: Դա մեր ապրե-
լակերպը անհատականացնելն է, «իսկ ավելի կոնկրե՞տ», հիմա
կմտածես դու: Իսկ ավելի կոնկրետ՝ ասեմ, որ քո կյանքը դու ես
տնօրինում, բայց դա չի նշանակում, որ դիմացինի կյանքում էլ էս
դու տնօրեն, հնարավոր է, որ դու այնտեղ պարզապես մի ակն-
թարթ ես, ով այսօր կա, վաղը՝ ոչ: Հնարավոր է, որ դու այնտեղ
առաք յալ ես, միգուցե փրկի՞չ, կամ ազնվական մի վեհ գաղափա-
րակի՞ց: Թողեք, որ նա որոշի, ու այդ ժամանակ էլ կտեսնեք ար-
ժեքների բախումը, թե ով ով է, ով ինչ է ուզում ձեզանից, ում
համար եք դուք ընկեր, ում համար՝ գաղափարակից, ում համար
աշխարհ, և ում համար ոչինչ: Պետք չէ ամեն ինչում փնտրել ման-
րուքներ, որովհետև երբեմն այդ մանրուքները թույլ չեն տալիս
տեսնել ամենաթանկ արժանիքները:
Մարդը պիտի ստեղծի իր միկրոսոցիալական միջավայրը այն-
պես, որ այն չխանգարի մյուսներին ապրել, ստեղծել, համատե ղել
լավն ու վատը, դառնակ մեկ ամբող ջություն ու այդ ամբող ջու-
թյամբ էլ լրացնել մեկը մյուսին: Եթե ձեզ թվում է, թե մաթեմա-
տիկոսը չի կարող ունենալ ոչ մի ընդ հանուր բան Dj-ի հետ, դարձ-
յալ սխալվում եք: Նախորդ մասերից մեկում մենք ասացինք, որ
աշխարհում ցանկացած երևույթի, առարկայի կամ բառի միջև
կարելի է գտնել նվազագույնը մեկ ընդ հանրություն: Եվ այդ ամ-
բող ջական պատկերով էլ պիտի ամենքից կլանենք մեզ անհրա-
ժեշտ հոգևորը, բարոյականը, մտավորն ու համակարգայինը:
Եթե քո հարևանը գեյ է, բայց նա իր սեռական ուղղվածությամբ
քեզ չի խանգարում, չի քարոզում, որ նմանվես իրեն, տարօրի-
նակ վարքագիծ ցույց չի տալիս քո հանդեպ, իր համար ապրում
է, ուրեմն դու երջանիկ մարդ ես: Այո, դու երջանիկ մարդ ես,
քանզի նա իր սահմանները չի գծել քո անձնական տարածքում:
Նա իր կյանքն ունի, իր բարոյականությունը, իր արժեքները, իր
լավ ու վատ կողմերը, որոնք բացառապես չեն փոխհարաբեր-
վում քոնինի հետ: Ու սա ամենևին էլ չի նշանակում, որ նա վատն
է կամ դու ունես իրավունք նրան նախատելու, վիրավորելու կամ
խանգարելու, քանզի քո իդեոլոգիան լրիվ այլ է, իսկ նրանը ընդ-
հանրապես այլ հարթության վրա է: Սա այն ներդաշնակությունն
է, որին մենք դժվար թե երբևիցե հասնենք ու ապրենք այնպիսի
մի հասարակարգում, որտեղ հոգևորականն ու մարմ նավաճառը
կարող են հանդիպել փո ղոցում, ու մարմ նավաճառը անցնելիս

37
վատ չի արտահայտվի հոգևորականի հասցեին, իսկ հոգևորա-
կանը անեծք չի թափի վերջինիս գլխին: Երկուսին էլ հասկանալ
պետք է, ու երկուսն էլ ֆիզիոլոգիական տեսանկ յունից մարդ են,
և նրանց աշխարհայացքներն ու պատկերացում ները նույն հեր-
թականությամբ են զարգանում ու սնվում են միևնույն օդից ու
էներգետիկայից: Ավելի քան վստահ եմ՝ հնարավոր է, որ ասած-
ներս չափից դուրս պահպանողական կամ չափից դուրս ազա-
տամիտ թվան ձեզ, բայց սա էլ իմ տեսակետն է, այն հեծանիվի
ստեղծման հավանական տարբերակներից մեկը:
Ուրեմն, մի անգամ ուսուցիչը իր մոտ է կանչում իր 3 աշա-
կերտներին ու ցույց տալիս մի սպիտակ թուղթ, որի վրա թա-
նաքով մի փոքրիկ կետ էր նշած: Ու սկսում է հերթով ցույց տալ
և հարցնում է, թե ի՞նչ են տեսնում: Աշակերտներից մեկը պա-
տասխանում է, որ սև կետ է տեսնում, երկրորդը ասում է, որ
տեսնում է կլոր, սև գույնի մի կետ, իսկ երրորդն էլ պատասխա-
նում է, որ տեսնում է թղթի վրա մի փոք րիկ, հազիվ երևացող մի
կետ: Ուսուցիչը հասկանում է, որ երեքն էլ ցանկացան տարբեր
կերպ մեկնաբանել, որ ինչ-որ բան ստացվի իրենց պատասխա-
նից, բայց չկարողացան: Ուսուցիչը գլուխը կախեց, ու աչ քերը
հուզմունքից արցունքով լցվեցին, և աշակերտների հարցին, թե
ինչո՞ւ այլայլվեց ու տխրեց, ուսուցիչը պատասխանեց, որ նրանք
բոլորը մեկ մարդու նման շեշտեցին սև կետը, որն այնքան փոքր
էր, որ ուշադիր նայելու դեպ քում կարող ես միայն նկատել, իսկ
նրանք երեքն էլ խորասուզվել էին թղթի մեջ, որպեսզի տեսնեն,
թե ինչն է տարօրինակ թղթի վրա, ու անտեսեցին ամենակարևո-
րը: Նրանք չնկատեցին այդ ահռելի սպիտակ տարածությունը,
որը թղթի սկզբնական տեսքն էր, ու փորձեցին ինչ-որ սև կետ
ման գալ, և գտան:
Այո, նույնն էլ կյանքում է, մենք չենք նկատում այն ահռելի սպիտա-
կը, որը կա մարդկանց մեջ, ու փորձում ենք ընկնել ինչ-որ սև կետերի
ետևից ու միանշանակ գտնում ենք այն: Չէ որ նույնիսկ արևը բիծ
ունի, էլ ուր մնաց մենք: Մեզ համար անհավատալի է, որ մեր պատ-
կերացրած իդեալական մարդը հենց իր թերություններով ու սխալ-
ներով է դառնում իդեալական, քանզի իդեալիստությանը ձգտելու
ճանապարհն անգամ իդեալական չէ: Մենք հաճախ ձգտում ենք
առանձնացված կյանքի, ավելի ինտրովերտ միջավայրի, բայց պարզ
տրամաբանությամբ՝ նույնիսկ այնքան ուշադիր չենք, որպեսզի նկա-
տենք, որ անգամ «առանձին» բառը միասին է գրվում:
38
Չկա այնպիսի մարդ, ով կյանքի ընթաց քում չվերանայի իր
մտքերն ու համոզմունքները, քանզի միայն հիմար մարդն է, որը
երկու ոտքը մեկ կոշիկի մեջ է փորձում տե ղավորել ու ողջ կյան-
քում մի կոշիկով էլ մնում է: Ցանկացած երևույթ ունի իր բա-
ցատրությունը, և յուրաքանչ յուրի դաստիարակությունն ու ար-
ժե համակարգը իր և իրեն շրջապատող մարդկանց ձեռքերում
է: Կոտրելով կարծրատիպերը՝ կարելի է հասնել ավելիին, քան
մենք ակնկալում էինք մեզանից: Ամեն մարդու մեջ կան քնած մե-
խանիզմ ներ, որոնք կաշխատեն միայն այն ժամանակ, երբ են-
թագիտակցությունը ինքը ուզենա տեսնել, նաև փորձել զգալ
այն իրականությունների պատկերն ու վերլուծել, արդ յոք իրենք
ճի՞շտ են ապրում, միգուցե անհրաժեշտ են փոփոխություններ՝
կյանքի կառուց վածքը ավելի պարզ հասկանալու համար: Դուք
եք որոշում, ձեր ընտրությամբ է պայմանավորված ցանկացած
հետևանք, ցանկացած իրականություն, ցանկացած պատճառա-
հետևանքային կապ:
Ջնջեք ձեր ու ղե ղից տարբերվող լինելու փուչ ցանկությու-
նը, քանզի այնքան շատ են տարբերվողները, որ դրանով ար-
դեն նման են մեկմեկու: Տարբերվեք ձեր խել քով, գիտելիքներով,
զգաց մունքների անկեղծությամբ ու համեստություն ցուցաբե-
րեք ձեր հոգևոր արժեքների, բարոյական կերպարի, անհատա-
կանության ու մտքերի հանդեպ և թույլ տվեք մարդկանց սին-
թեզել ձեզանից այն, ինչը նրանց է անհրաժեշտ, ինչը նրանց
կդարձնի իրենց որոշում ների ու ընտրությունների մեջ ավելի
ինքնավստահ ու ճկուն:
Անցնենք առաջ, ընկերս։

39
ՄԻՐԱԺ

Ինչպես կասեր փիլիսոփաներից ամենափիլիսոփան՝ պապս,


«ամեն դար ունի իր միջնադարը»5։ Ճիշտ է, սա ամենևին էլ պա-
պիս հե ղինակային խոսքը չէ, բայց նա դա ամեն անգամ վերագ-
րում էր տարբեր մարդկանց, մինչև այն պահը, երբ ես ցանկացա
հասկանալ նրա ասածի բուն իմաստը: Քանի որ պատեհ-անպա-
տեհ նա ասում էր սա, ինձ թվում էր, որ դրանք պարզապես նրա
սիրելի խոսքերն են, և ասվում է զուտ միայն ասելու համար :
Անցան տարիներ, պապս ծերացավ, ես տարիքով ավելի հասու-
նացա (ես էլ ծերացա, պարզապես մենք երիտասարդ հասակում
շատ ենք սիրում մեզ ծերացնել) ու հասկացա, որ իրականում պա-
պիս խոսքերի մեջ ճշմարտությունն այնքան է, որքան մարդու օր-
գանիզմում ջրի բաղադրությունը: Իհարկե, ամեն դար էլ ունի իր
միջնադարը, և երբեմն միջնադարի բարքերն ու սովորույթները
մեզ թույլ չեն տալիս շարժ վել առաջ, մարդու համար բացահայտել
նոր մտահորիզոններ, փորձել գտնել նորանոր լուծումներ՝ դրա-
նով իսկ հիմք ստեղծելով նորանոր խնդիրների համար:
Անկասկած բոլորիս հետ էլ գեթ մեկ անգամ պատահել է, երբ
մեր մտքի ամենահեռավոր ծայրով մտածել ենք հարազատնե-
րի կորստի մասին, որ գալու է մի օր, ու անմահության դե ղը
նույնիսկ չի փրկելու մեզ մահի ճիրաններից, և միգուցե մահն
էլ դառնա անմահության այն դե ղը, որի մասին մեզ միշտ խա-
բել են՝ ասելով, որ այն անմահություն կպարգևի: Կպարգևի, բա
չէ: Մենք ստեղծում ենք միրաժներ, պատկերներ, որոնց ուզում
ենք հավատալ, բայց ենթագիտակցության միջուկն իսկ չի կա-
րող աշխատել այն մեխանիզմով, որին մենք սնուցում ենք սին
երազանքներով: Երազանքներն էլ ունեն սահմաններ, իսկ որտեղ
վերջանում են սահմանները, սկսվում է իրական կյանքը: Իսկ
իրական կյանքը ավելի պարզ է, քան մենք ենք պատկերացնում:
Չկա մարդ, չկա երևույթ, չկա բանական մի էակ, որը չունենա
սկզբունքներ, որը չունենա հիմ նարար արժեքներ ու ուրվագիծ,
չունենա գաղափար, չունենա կաղապար, որի շրջանակներում էլ
փորձում է ստեղծել անիրականն ու աներևակայելին:
5 Լեհ ականավոր գրող, երգիծաբան Ստանիսլավ Եժի Լեցի «Փնթի մտո-
րում ներ» գրքից է, որը նշանակում է, որ ամեն դարում էլ կան դաժան,,
հետամնաց բարքեր, ինչպես միջնադարում, երբ մարդկանց իրենց համոզ-
մունքների համար խարույկ էին բարձրացնում։
40
Այո, մենք սիրում ենք երազել, մենք սիրում ենք արդարացնել
մեր ամեն մի արարք, մենք ծխում ենք, որովհետև կապված ենք
ծխախոտի ներքաշման գործողության աննկարագրելի հաճույքի
հետ, երբ պարզապես այդ փոքրիկ գործողությունների ավար-
տը հանգուցալուծվում է տարածական ու արտասաբեր ամպով:
Մարդն էլ իր երազանքներով նման է ծխող անձնավորությանը,
ով գլանակի ծուխը անհագուրդ կերպով ներքաշելուց հետո գեթ
մեկ ակնթարթ պահում է ներսում, այնու հետև փչում է դուրս,
փչում է տիեզերք, փչում է իրենից հեռու: Գլանակը այն մտքերն
են, որոնք հանգստացնում են մեզ, ավելի ճիշտ այն մտքերն են,
որոնց մասին մտածելուց միայն մենք հանգստանում ենք, զգում
ենք մեզ ավելի պաշտպանված, ավելի հավասարակշռված, ավե-
լի երազկոտ, ավելի կրքոտ, ավելի համառ ու ավելի թույլ, որով-
հետև մենք երբեք չենք հասնի այդ բալանսին: Ծխի ներքաշման
պահը նման է այս ամենի հետ համակերպվելու անհաջող փոր-
ձին, որի մասին մտածում ենք, երազում, փորձում ենք գեթ մեկ
ակնթարթ ապրել դրանով, բայց անհապաղ դուրս ենք հանում
այն մեր մտքից՝ դեպի օդ փչելով միլիոներորդ անավարտ երազը:
Ինչպես ասացինք, սկզբունքներ ունեն բոլորը, և երբեմն մեր
սկզբունքները հասակով ավելի բարձր են, քան մենք, և սկզբունք-
ներն էլ քանդում են այն, ինչը մեզ համար ստեղծվել էր ոչ այնքան
դյուրին, ոչ այնքան պարզ: Մենք չենք ներում մեզ ստող մարդ-
կանց, որովհետև ստելը համարում ենք ամենաստոր քայլը մեր
անձի հանդեպ, բայց ծնողի հարցին, թե «ուր էինք գիշերվա հա-
զարին», պատասխանում ենք, որ ընկերների հետ դրսում կանգ-
նած զրուցում էինք, այնինչ խնամքով թաքնված դեմքի կապ-
տուկներն ու թեթև «խրոնիկ» հազը այդքան էլ համաձայն չէին
մեր խոսքերի հետ: Հիմա կասեք՝ բայց ստելուն էլ ե ղանակ կա, չէ
որ անվնաս սուտը սուտ չէ, չէ որ ճշմարտությունն ասելիս մեր
ծնողին միգուցե ավելի վատ վիճակի մեջ գցենք, ու մտածմունք-
ները կսկսեն խորշոմել նրա առանց այն էլ մտածկոտ ու կնճռոտ
դեմքը: Իսկ ի՞նչ ես մտածում, երբ քեզ ստում է քո սիրելին, երբ
իրեն անհանգստացնող ինչոր տղա պոկ չի գալիս նրանից, իսկ
սիրածդ մարդն էլ իր հերթին դա չի ասում քեզ, որպեսզի խնդիր-
ների մեջ չընկնես, ինչը Աստված գիտի, թե ինչով կվերջանա:
Դե, իհարկե, մեր՝ տղաներիս «պանյատներով»6 աղ ջիկն իր լռու-
6 Ավելի հայեցի ասել է թե՝ «հասկացողությամբ»
41
թյամբ միայն ավելի է բարդացնում իրավիճակը, և իր սուտը ան-
ներելի է: Բայց ինչո՞ւ: Սուտը ինքնին աններելի է, բայց միայն
մի պարագայում, երբ ճշմարտությունն ասելով դիմացինին՝ վեր-
ջինս այսպես թե այնպես չի կարող հակառակն անել կամ նրա
իմացությունը կօգնի այդ հարցի ճիշտ լուծման ընտրությանը:
Երբ բանակում էի ծառայում, գրեթե ամեն օր խոսում էի
ընտանիքիս ու սիրելիիս հետ և հարցին, թե «ինչպե՞ս եմ ինձ
զգում, լա՞վ է անցնում արդ յոք ծառայությունը, հո հիվանդ չե՞մ»,
2 տարի շարունակ իմ պատասխանը գրեթե չի տարբերվել մեկը
մյուսից՝ չհաշված որոշակի բառիմաստային ու շարահյուսական
մտքի փոփոխությունները: Ասել եմ, որ լավ եմ, ամեն ինչ լավ է,
հիվանդ չեմ, մինչդեռ բուժկետում ճակատային երկկողմ թարա-
խակալման հետևանքով տեսողությունս քայքայման աստիճա-
նի էր հասել: Ի՞նչ կփոխվեր, եթե ասեի ճշմարտությունը: Ինչո՞վ
կօգնեին ինձ ծնողներս, միայն կսկսեին տանջվել, մտածմունքնե-
րի մեջ խեղդվել ու ծանր մտքերից հալածվել: Չէին կարող ինձ
տե ղափոխել, որովհետև արդեն բուժում էի ստանում, կարող
էին 500 կիլոմետր կտրել-հասնել, բայց դրանից ես էի ինձ վատ
զգալու, կարող էին տե ղի-անտե ղի խնդրել անարժան մարդ-
կանց, որ ինձ տուն թողնեն մի քանի օրով, ասել է թե՝ «մայրական
խնամք», ուրիշ էլ ի՞նչ: Ստաց վում է այնպես, որ ճշմարտությունն
ասելով՝ միայն ավելի կբարդացնեի իրավիճակը: Միգուցե ամեն
ինչ ավելի վատ դասավորվեր կամ ավելի լավ դասավորվեր, եթե
ասեի, բայց, ինչպես տեսնում եք, դուք դեռ կարդում եք այս գիր-
քը: Մի պահ պատկերացրեք, որ աշխարհում ոչ ոք չստեր, չլիներ
սուտ կոչեցյալը, ու բոլորը խոսեին անկեղծ, ասեին այն, ինչ մտա-
ծում են, ինչ եք կարծում՝ ամեն ինչ կլինե՞ր իդեալական:
Իհարկե՝ ոչ, ոչ, ընկերս, ամեն ինչ կվերածվեր իսկական քաո-
սի: Եկեք պատկերացնենք, որ պետության ղեկավարները սկսեին
խոսել շիտակ ու ճիշտ, ասեին, թե իրականում ինչ են ուզում
մյուս երկրներից, թե ինչու են արել այս կամ այն քայլը, եթե աշ-
խարհի ամենահե ղինակավոր տնտեսավարողները ասեին, թե
ինչ են օգտագործում իրենց ուտեստների մեջ, ինչպիսի քիմիայի
պարունակություն են ավելացնում մրգերին ու բանջարե ղեննե-
րին, որպեսզի նրանք միշտ գե ղեցիկ, թարմ ու ախորժալի տեսք
ունենան, թե իրականում ինչ հիվանդություններ կարող են առա-

42
ջացնել մեր սիրելի գազավորված ըմպելիքները, թե իրականում
ինչ տարբերություն կա սովորական հագուստ կարողի և հայտնի
բրենդ կարողի միջև, թե իրականում ինչ նպատակներ ունի պա-
տահական աղջկա հետ ծանոթացած տղան, թե իրականում աղ-
ջիկը ինչի համար է սիրում տղային, թե բանկերն ու նմանատիպ
կառույցները որտեղ են մեզ «գցում», խաղադրույքի կետերն ու
կազինոները ինչպես են մեզ հաղ թում՝ այդ ամենը անվանելով
«բախտը չբերել», և, ի վերջո, քանի հոգի մեր երեսին կասի, որ
զզվում կամ ատում է մեզ:
Շարքը կարող եմ թվարկել մինչև գրքի ավարտը, բայց պարզից
էլ պարզ է, որ սուտը կյանքի բաղկացուցիչ մասն է, որի գոյությու-
նը այդքան էլ հաճելի չէ, բայց առանց որի էլ անհնար է: Սուտը մար-
դուն տալիս է աշխարհի երեսին ձեզ ուղղված ցանկացած հարցի
միլիոնավոր լուծումներ: Ի վերջո, ճիշտը տալիս է ընդամենը մեկը,
այնինչ սուտը ձեզ տալիս է երկրորդը՝ դրանով իսկ ստեղծելով ան-
վերջ ընտրության և պատասխանի հնարավորություններ:
Պատմության մեջ քիչ չեն դեպ քերը, երբ սուտը փոխել է մի
ամբողջ աշխարհի պատկերացում ները իրականի և տեսանելիի
վերաբերյալ: Չգիտեմ՝ ինչ քանով եք տեղ յակ, թե ոչ, բայց ներկա-
յիս Քրիստոսի պատկերը, որը տեսնում ենք, ստի արդ յունք է:
Սուտ ասելով՝ եկեք հասկանանք մի նամակ, որը ենթադրաբար
գրվել է Պրուբիուս Լենտուլուսի կողմից: Այն տպագրվել է 15-րդ
դարում Սուրբ Անսելմի գործերի ներածության մեջ: Նամակում
Հիսուսը նկարագրվում է որպես «շքեղ, բայց միևնույն ժամանակ
հասարակ մարդ... պնդուկի բաց երանգի գույնով մազերով...
առանց կնճիռների կամ թերությունների, բաց մաշկի գույնով,
որը նրան գե ղեցկացնում է»: Հիսուսի այս նկարագրությունը
ծառայեց որպես Վերածննդի նկարիչների նկարների օրինակ, ին-
չը, իր հերթին, այնու հետև դարձավ օրինակ արևմտյան սրբա-
պատկերների համար:
Այնուամենայնիվ, այս նամակում այնքան շատ սխալներ կան,
որ պարզապես զարմանալի է, թե ինչպես ինչ-որ մեկը դրանք
վերցրեց որպես իրականություն: Նախ և առաջ, այն չի նշվում
Սուրբ Անսելմի որևէ գրքում: Երկրորդ, Պրուբիուս Լենտուլուսը
երբեք գոյություն չի ունեցել: Երրորդ, այն գրված է ե ղել մի լեզ-
վով, որը գոյություն չի ունեցել Հիսուսի ժամանակ: Բայց չնայած
43
կոպիտ սխալներին՝ Հիսուսի այս նկարագրությունը ստանդարտ
է դարձել այն պատկերների համար, որոնք բոլորիս ծանոթ են:
Սա էլ մի փոքրիկ տե ղեկություն այն մասին, որ սուտը հաճախ
դառնում է ճշմարտություն, եթե սկսում ես հավատալ դրան:
Ամեն բան հավատի մեջ է:
Եղել են դեպ քեր, երբ ինձ ծանոթ մարդկանց, ով քեր չեն հա-
վատում ոչ մի վերին ուժի գոյությանը, և նրանց համար մարդն
իր էությամբ է աստված ու ամեն ինչ, մկշտ փորձել եմ նույն հար-
ցը տալ. եթե տեսնեին ՆՐԱՆ, երկիրը ստեղծողին, ով կարող է
լինել մարդանման մի երևույթ, մեր պատկերացրած Աստվածը,
անբովանդակ կառուց վածքով մի ռոբոտ, կամ, միգուցե, այլմոլո-
րակային կերպարանքով ինչ-որ մեկին, կհավատայի՞ն բարձրյալի
գոյությանը:
Միշտ լսել եմ հետևյալ պատասխանը. «Ես հավատում եմ նրան,
ինչը տեսնում եմ»: Բարդ հարց, պարզ լոգիկայի կանոններին
հակասող: Եկեք նախ հասկանանք, թե ինչ է ասել «հավատալ»:
Հավատում ենք խոսքերին, հավատում ենք սիրուն, հավատար-
մությանը, հավատում ենք մեզ հարազատ մարդկանց, հավա-
տում ենք ինքներս մեզ, մեր խոստում ներին, մեր ուժերին և այլն:
Ի՞նչն է դրդում մեզ հավատալուն: Ոչինչ, բացի մեր ցանկությու-
նից: Մեր գիտակից կյանքի ողջ ընթաց քում մեզ ասել են, որ մեր
ծնողները նրանք են, ով քեր մեր ծնողներն են: Այո, աբսուրդ թող
չհնչի, ես հիմա կմանրամասնեմ: Այսինքն՝ մենք հավատացել ենք
այն փաստին, որ մեզ հարազատ առաջին մարդիկ մեզ հավաս-
տիացրել են, որ նրանք են մեր ծնողները, այլ ոչ թե հարևան Վար-
դանը իր կնոջ հետ: Ու ի՞նչ ենք արել մենք: Իհարկե, հավատացել
ենք, քանզի մանուկ հասակում մենք այլ «ելք» չունենք, քան հա-
վատալ առաջին մեծության աստղի նման առաջնահերթ հե ղի-
նակություն հանդիսացող հոգե հարազատ մարդկանց: Եթե ոչ
նրանց, ապա ո՞ւմ հավատանք: Տարիքի և փորձառություն ձեռք
բերելու հետ սկսում ենք հիմարաբար կամ խելամտաբար հավա-
տալ շատերին, հավատալ երկրի ղեկավարների և պատգամավոր-
ների խոսքերին, հավատալ հեռուստացույցով մեզ մատուց վող
աղ բին, հավատալ թեորեմ ներին, հավատալ սիրուն, հավատալ
դոլարի կուրսի բարձրաց մանը, կանանց կրծքերի մեծաց մանը,
հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ, իհարկե, կարող ենք
44
չհավատալ ու թվարկվածներից ոչ մեկին: Հավատի սկզբունքը
գալիս է շրջապատի մեծությունից, և մենք սկսում ենք հավա-
տալ ոչ թե նրանց, ով քեր մեզ հարազատ են դարձել, այլ նրանց,
ով քեր դարձել են հե ղինակություն: Եվ մենք սկսել ենք, անկախ
մեր կամքից, ընկնել այդ հե ղինակության խոսքի ալիքի տակ ու
մտածել գրեթե նույն կերպ, ինչպես նա, բայց հո «հիմար» չենք,
որ չունենանք սեփական կարծիք: Վերադառնանք մեր ծնողների
մասին դիտարկմանը: Իսկ ով է ասել, որ մենք իրոք մեր ծնողնե-
րի զավակներն ենք, և մեզ ծննդատանը պատահաբար չեն շփո-
թել մեկ այլ երեխայի հետ: Հմմմ… մտածեցիր, չէ՞, մի պահ, նույ-
նիսկ քեզ էլ սկսեց հետաքրքրել: Եվ այդ դժվարին պահին քեզ
հույս տվեցիր, որ նման ես հորդ կամ մորդ, հատկապես աչ քերդ
։ Հնարավոր է, բայց հնարավոր է և ոչ: Լիարժեք պատասխան
կարող ենք ստանալ միայն ԴՆԹ թեստի միջոցով, իսկ ձեզանից
քանի՞սն են արել այդ թեստը՝ համոզվելու համար ձեր ծնողնե-
րի և ձեր կապի ներդաշնակության ու կապվածության հարցում:
Երևի թե ոչ մեկդ, այդ թվում և ես: Ինչ է, ժամանակ չունե՞նք, թե՞
շատ թանկ հաճույք է: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Պարզապես մենք
հավատում ենք, հավատում ենք, որ հենց նրանք են մեր ծնողնե-
րը, և դա աքսիոմա է, և ենթակա չէ գեթ աննշան վիճարկման, չէ՞:
Եթե մենք սկսեցինք իրար արդեն ավելի լավ հասկանալ, սառը
դատել ու փորձել ընդ հանուր գաղափարի շուրջ տեսլական կազ-
մել, արի շարունակենք, ընկերս:
Սկզ բունքներ, փիլիսոփայություն, դատարկ խոստում ներ,
մտքեր, ձևեր, բարոյականություն, հայրենասիրություն, սեր,
արժեքներ: Այս շարքը կարելի է անվերջ թվարկել, հատկապես
երբ զգում ես դրանց մասին խոսելու անհագ ցանկություն: Ար-
ժևորում ենք այն, ինչը ընդ հանրապես դրա կարիքը չունի, ու
արժեզրկում ենք այն բաները, որոնց արժեքը փոխանց վել է մեզ
դարեր ի վեր:
Եկեք չքննադատենք մեկս մյուսին, չձևանանք ավելի բարո-
յական ու զուսպ, քան դիմացինը, եկեք չքննարկենք, թե մեզա-
նից ով է ճիշտ, ով՝ սխալ, ով է հոգեպես ավելի ամուր, ով՝ ֆի-
զիկապես, ու առ հասարակ եկեք համեմատականները տանենք
ինքներս մեզ հետ: Փորձենք համեմատվել ինքներս մեզ հետ. ինչ-
պիսին էինք 10 տարի առաջ, ինչպիսին էինք 10 ամիս առաջ, ինչ-
45
պիսին էինք 10 օր առաջ, ինչպիսին էինք 10 րոպե առաջ և ինչպի-
սին ենք հիմա: Ո՞վ եմ ես: Բանաստե՞ղծ, նկարի՞չ, մտավորակա՞ն,
մա՞րդ, ով ուզում է ապրել, թե՞ մարդ, ով ուզում է իր հետքը
թողնել պատմության անգույն էջերին: Մարդկային մահը բազ-
միցս ապացուցել է, որ ոչ ոք հավերժ չէ, հավերժ չեն նաև փողն
ու հարստությունը, իշխանությունն ու թելադրանքը, հավերժ են
երազանքները, քանզի անգամ մահը շատ դեպ քերում երազան-
քի կարիք է ունենում: Հանձնվե՞լ: Ինչի՞ն: Ո՞ւմ: Եվ, վերջապես,
ինչի՞ համար: Գիտեք, մի խելացի մարդ ժամանակին ասել է՝
արա ամեն ինչ հասնելու նրան, ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն,
ինչ քեզ կհասնի: Ո՞վ է պատրաստ ապրել աղ քատ, ապրել միայ-
նակ՝ իր մտքերի հետ, ապրել սենյակի լույսի քողի տակ՝ մտածե-
լով, որ վաղը ավելի լավն է լինելու: Վերցնել մի գավաթ սուրճ,
միացնել մելանխոլիկ մի երաժշտություն, քանդվել հույզերից
ու մեղ քերից, հետո փորձել մեղ քերը մոռանալ, գժվել անկարո-
ղությունից ու պատու հանից նետվել ցած: Սա թուլություն չէ,
սա հոգեվիճակ է, որում մենք ապրում ենք: Եվ դրա մեջ ապրում
են բոլորը, պարզապես ոչ բոլորն են ազատություն տալիս իրենց
մտքերին: Հանձնվելը աշխարհի ամենահիմար միտքն է, որը քեզ
գրկում է այն ժամանակ, երբ դու բաց ես թողնում նպատակդ
հանգստությանդ հետ կապող միակ պարանը, իսկ պարանի այս
կողմում անդունդն է: Առ հասարակ, կյանքում, աշխատանքում,
ընկերական շրջապատում, այն աշխարհում, որում ապրում ենք,
որտեղ բոլորը նույն մսից ու արյունից են, որտեղ ամեն շնչավոր
ու անշունչ շնչում է օդի միևնույն բաղադրությունը, անդառնա-
լի կորուստներ չկան, բացի մեկից: Երևի գլխի ընկար, որ դա այն
պահն է, երբ քեզ դագաղի մեջ դրած՝ հանձնում են մայր հողին:
Բայց հավատացեք, շատ մարդիկ անգամ այդտեղ չեն կորցնում
իրենց հույսը ։
Տեսե՛ք, ինչ սկսել ենք գիրքը, դուք անընդ հատ կարդում եք
հատվածներ, տարբեր մտքեր, միգուցե միմյանց հետ կապ չունե-
ցող երկու տարբեր իրավիճակների նկարագրություններ ու դիր-
քորոշումներ, ու փորձում եք գտնել տրամաբանական կապ այս
ամենի միջև, փորձում եք, ի վերջո, հասկանալ գրքի բուն իմաստը,
որը դեռ նոր է սկսվել: Փորձում եք հասկանալ՝ ինչ է նշանակում
վերնագիրը, ինչ են նշանակում ենթավերնագրերը, ինչու է գիրքը
այս կազմով, ինչ կապ ունի շապիկի դիզայնը գրքի բովանդակու-
46
թյան հետ, բայց այս ամենին ես կպատասխանեմ հետևյալ կերպ:
Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Պետք չէ փնտրել կուլմինացիոն
տո ղեր, սցենարային կրկնվող լուծում ներ, խրատ քարոզող բա-
ռեր ու բառակապակցություններ, պետք է պարզապես կարդալ,
կարդալ մեկ գավաթ թեյը ձեռքին, ոտքերը հարմար տե ղավո-
րած, հանգստացած, թուլացած: Նույնիսկ իմաստն էլ կարող եք
չհասկանալ, դա պարտադիր չէ, սա պատմության գիրք չէ, որի
մի դասը չսովորելով՝ կորցնում ես պատմությունը կապող կար-
ևոր մի հանգույց: Սա գիրք է, որը ներկայացնում է քո, իմ, բո-
լորիս թաքնված բզիկները, որոնց մենք ուշադրություն էլ չենք
դարձնում, բայց որոնք սինապս են մեր մտքերի, մեր քայլերի ու
գործողությունների համար: Մաքրիր ու ղեղդ այն սուտ արժեք-
ներից, որոնց քեզ «ստիպել են» հարգել, պաշտպանել ու ընդու-
նել: Արա հոգով այն, ինչը ճիշտ ես համարում, զգա, որ դու մարդ
ես, ոչ թե մարիոնետ:
Ինչևէ, գնա մի փոքր քայլիր, հանգստացիր, ես քեզ կսպասեմ:

47
ՄԵՆՏԱԼԻՍՏ
Երևի ոչ քայլեցիր, ոչ էլ հանգստացար, բայց վերադարձար,
իմ սիրելի ընթերցող: Արի մի փոքր խոսենք կիսատ թո ղած մեր
մտքերից, զուգահեռ իրականություններում մեր գոյության ու
նշանակության մասին:
Վստահ եմ՝ մտածած կլինես կամ թեկուզ մտքիդ ծայրով ան-
ցած կլինի, որ դու ինչ-որ մի տե ղում ինչ որ ժամանակ քո երա-
զած պաշտոնին ես, քո պատկերացրած գե ղեցկությունն ունես,
հարուստ ես, այն էլ շատ, ունես քեզ սիրող շրջապատ, միգուցե
աշխարհի ամենալավ դիմահարդարն ես կամ ամենահե ղինակա-
վոր ռեժիսորը, միգուցե նախագահը կամ կոշկակարը: Մտածել
ես, երազել ես, զգաց մունք ու կյանք ես տվել, կյանքիցդ ժամա-
նակ ես տվել դրան, բայց առաջին իսկ զանգի դեպ քում արագ
մոռացել ես ու պատասխանել ես զանգին՝ չգիտակցելով, որ մի-
գուցե քեզ համար շատ կարևոր մի բացահայտում սպանեցիր
հուր հավիտյան՝ քեզ համար այդպես էլ գաղտնիք թողնելով քո
իսկ իրական ցանկությունը կամ տաղանդը: Մենք շատ դեպ քե-
րում իրերին, մարդկանց ու երևույթներին այնքան քիչ ենք ուշա-
դրություն դարձնում, որ չենք էլ ուզում հիշել կամ մտաբերել
կատարվածը: Մեր մտքերը ծնվում են, ստեղծվում է մի ուրիշ աշ-
խարհ՝ բացառապես ուրիշ աշխարհում: Հետաքրքիրն այն է, որ
դա, քո իսկ մտածածը իրականում գոյություն ունի, պարզապես՝
ոչ լիարժեք: Ասես թե մի փազլ ես հավաքել ու մեկ ուրիշը տես-
նելով՝ այն շպրտել ես նկու ղի մի անկ յուն, որի գոյության մասին
մոռացել ես շպրտելու վայրկ յանից: Այո, մենք մտածել ենք, մենք
զգացել ենք, ուրեմն այն գոյություն ունի, ուրեմն այն իրակա-
նում կա, պարզապես ոչ այն իրականության մեջ, որում հիմա
ապրում ենք: Փաստորեն մենք ապրո՞ւմ ենք միլիոնավոր իրա-
կանություններում: Այո՛, բոլորս ունենք մեր իրականություննե-
րը՝ նայած, թե այդ պահին որի մեջ ենք գտնվում: Նույնիսկ կա
հիվանդություն՝ անհատականության դիսոցիատիվ խանգա-
րում7: Հազվադեպ հանդիպող հոգեկան խանգարում, որի դեպ-
քում մարդու անհատականությունը կիսվում է, և ստեղծվում է
տպավորություն, որ մի մարմ նում «ապրում են» տարբեր եսեր,
որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինում են միմյանց: Եսե-
րը կարող են ունենալ տարբեր սեռ, տարիք, ազգություն, խառն-
7 Առօրյա, ոչ մասնագիտական բառապաշարում առավել հայտնի որ-
պես անձի երկատում, անձի երկվություն։
48
վածք, մտավոր կարողություններ, աշխարհընկալում, տարբեր
կերպ արձագանքել միևնույն իրավիճակին: Այսպես կոչված՝
«հերթափոխից» հետո տվ յալ պահին ակտիվ եսը չի կարող հի-
շել, թե ինչ է կատարվել, երբ ակտիվ են ե ղել մյուսները: Սա, իմ
կարծիքով, սխալ է դասել հոգեկան հիվանդությունների շարքին,
քանզի «ես»-ը ինքն է ընտրում, թե որ իրականության մեջ ապրի,
և հոգեկան են կոչում միայն այն պատճառով, որ նա դա ապրում
է ոչ ճիշտ տե ղում, ոչ ճիշտ ժամանակին: Կա վարկած, որ մարդը
մեռնելով մի տե ղում՝ արթնանում է մեկ ուրիշ տե ղում, մեկ ուրիշ
մարմ նում, մեկ ուրիշ դեմքով ու մարմ նով: Բայց սրանով կարելի
է ժխտել մարդու հոգու գոյությունը, քանզի հոգին մի մարմին
ունի, ու դա ոչ թե ես եմ ասում, ոչ թե ապացուցել եմ, այլ հոգին
այն անշոշափելի իրականությունն է, որն իր գործողություննե-
րը կատարում է մարմ նի միջոցով: Այսինքն՝ ստացվում է այնպես,
որ մարմինը իրականության և հոգու միջև կապ հաստատող
դեռևս միակ հաղորդիչն է: Աշխարհի մի շարք երկրներում մար-
դու մահից հետո անգամ գերեզմաններ արգելում են կառուցել,
որովհետև դա համարվում է տվ յալ մարդու հետ կոնտակտի մեջ
մտնելու միակ միջոցը, որը մարդկանց միայն տխրություն ու
ցավ է բերում:
Ինչևէ, վերադառնանք մեր իրականությանը և այն գրքին,
որը դու հիմա կարդում ես: Ֆանտաստիկան մի կողմ, այսպիսի
երևույթներ շատ կան մեր կյանքում: Մենք կապ շենք, կզարմա-
նանք, եթե տեսնենք, որ մարդու ձեռքերից կրակ է դուրս գալիս,
կզարմանանք, եթե տեսնենք, որ մարդը օդի մեջ քայլում է, զար-
մանքից կքարանանք, եթե տեսնենք, որ ինչ որ մեկը տելեկինե-
զով8 է զբաղվում, ու դա նրա մոտ ստացվում է:
Դա ավելի շատ նման կլինի կամ երազի, կամ ֆանտաստիկ
մի ֆիլմի, որտեղ սուպերհերոսներ են ծնվում: Իսկ այսպիսի մի
հարց. եթե իրականում նրանք կան, պարզապես մենք չենք տես-
նում նրանց, սրան ի՞նչ կասեք: Եկեք մի կողմ թողնենք մարդու
ֆիզիոլոգիական կառուցվածքը, ֆիզիկան և քիմիան, օրենքներն
ու թեորեմները, որոնք նույնպես մարդն է հորինել իր կյանքը թե-
թևացնելու համար: Իսկ եթե նրանք կա՞ն ու ապրում են, պարզա-
պես մեր աչ քերի դետեկտորները ի զորու չեն որսալու նրանց:
8 Տերմին, որը հոգեբանության մեջ ընդունված է՝ նշելու համար մարդու
կարողությունները միայն մտքի կիրառությամբ ֆիզիկական մարմինների
վրա ազդելու հատկությունը։
49
Տեսե՞լ եք նորածին երեխաների, որոնք հաճախ տան պատե-
րին են նայում, գլուխները թեքում են այս ու այն կողմ ու ան-
սպառ ծիծաղում: Նայում ես նրանց հայացքների ուղղությամբ,
սակայն՝ ոչ մի արտասովոր բան, պարզապես դատարկ պատ,
անշունչ մի իրականություն, բայց նրանց դա այնքան է ուրա-
խացնում: Մի պահ քեզ զգում ես ծեր, մի փոքր հիմար և չես
հասկանում, թե ինչն է նրանց այդքան մեծ ուրախության պատ-
ճառը: Պարզվում է, որ նրանք այդ ժամանակ հրեշտակների են
տեսնում, ով քեր զվարճացնում են նրանց: Եկեք բառերից չկախ-
վենք, ու հրեշտակ բառը փոխարինեք այլ բառով, ցանկացած բա-
ռով, ինչը ձեր մտքով կանցնի: Փաստը մնում է փաստ, որ նրանք
դա, այդ երևույթը կամ անձին տեսնում են, տեսնում ու հրճվում:
Սա մի բանի մասին կարող է վկայել, որ իրականության մեջ կան
միլիարդավոր իրականություններ, որոնք մեզ համար անհայտ
են, օտար են մեր պատկերացում ներին և աչ քերին:
Ես հավատում եմ այլմոլորակայինների գոյությանը, ու հավա-
տում եմ ոչ թե նրա համար, որ տեսել եմ կամ ունեմ ծանոթ, ով
տեսել է, այլ պարզապես դա ինձ համար զարմանալի երևույթ չէ:
Դա նորմալ է, եթե տիեզերքում բացի մարդուց լինեն նաև այլ օր-
գանիզմներ ու երևույթներ: Առհասարակ, ինչո՞ւ մենք չենք հավա-
տում: Մենք չենք հավատում, որովհետև իրականության և լսածի
միջև կապող օղակը չենք նկատում կամ չենք ուզում նկատել, կամ
այն մեզ համար փակ է: Դա նույնն է, ինչ կույրին բացատրես, թե
լույսը ինչ է, մի մարդու, ով ծնված օրից ի վեր ոչինչ չի տեսել: Կամ
բացատրես, թե ինչ տեսք ունի նա: Ինչ քան էլ փորձի պատկերաց-
նել, կառուցել, դետալներ ավելացնել, միևնույն է, աչ քին չես սո-
վորեցնի լսել, իսկ ականջին՝ տեսնել: Նրա մոտ այդ «ֆունկցիան»
անջատված է, ինչպես և շատերիս մոտ՝ մարդկայնությունը, ըն-
կերությունը, սերը, կարեկցանքը, մարդասիրությունը, դաժա-
նությունն ու բարեգթությունը: Ես այս ամենը պատկերացնում
եմ համակարգ չի նման, մի մեծ համակարգիչ, որի վրա այնքան
անջատիչներ կան, որ կեսից ավելիի իրական գործառույթը նույ-
նիսկ չգիտենք: Եվ ամեն մեկիս «համակարգիչը» գործարանային
ծրագրավորվածությամբ միացված մի շարք ֆունկցիաներ ունի և
անջատված ֆունկցիաներ նույնպես: Կյանքի ընթացքում դրան-
ցից մի քանիսը սկսում են միանալ, մյուսները՝ անջատվել: Իսկ
որոնց նշանակությունը մենք չգիտենք, փորձում ենք միացնել և
հասկանալ դրա էությունը, սակայն հուսախաբվելով՝ այն անջա-
տում ենք, շատ դեպքերում նույնիսկ դեն նետում:
50
Նույն տրամաբանությունն էլ գործում է իրականությունների
միջև կապի դեպ քում: Հիմա կհավատաք ինձ թե ոչ, դա ձեր ընտ-
րությունն է, որի մասին քիչ ավելի վերևում արդեն խոսել ենք:
Ձեր ընտրության համար դուք եք պատասխանատու: Օրինակ՝
եթե աթեիստին բացատրես, թե ինչ է հավատը առ Աստված, նա
քեզ չի հավատա, միգուցե ինչ-որ տեղ նույնիսկ քմծիծաղով քեզ
հիմար կհամարի, և նույնն էլ հակառակն է՝ հավատացյալների
դեպ քում: Հավատացյալներին թվում է, որ նրանք են ճիշտ, որ
իրականում կա Աստված կա Քրիստոս: Մահմեդականներն էլ այս
երկու տիպի մարդկանց վրա են ծիծաղում և ինչ որ տեղ խղճում,
որ մոլորյալ են, քանզի Մու համեդն է իրական տերը կյանքի ու
աշխարհի: Դե, պատկերացրեք, աշխարհում քանի կրոն, քանի
տեսակի հավատ ու կարծիք կա, իսկ ո՞րն է սրանցից ճիշտը: Այո՛,
բոլորն էլ ճիշտ են յուրովի, բայց շատերի կարծիքով՝ իրենց ճիշ-
տը պիտի համամասնական բնույթ ունենա, և ճիշտը այն է, ինչ
իրենց խղճին է մոտ:
Առ հասարակ հավատի, զուգահեռ իրականությունների և
մարդկային մտքերի միջև կապը անխուսափելի է: Անխուսափե-
լի է այնքանով, որ մենք այն ենք, ինչ մտածում ենք: Բազմիցս
սխալվում ենք հավատի և համոզմունքի մեջ, որն էլ հենց ամե-
նամեծ խնդիրն է առաջացնում ինչպես մարդկային հարաբերու-
թյուններում, այնպես էլ առօրյա կյանքում: Մենք ասում ենք՝ «չեմ
հավատում սիրուն, չեմ հավատում Աստծուն, չեմ հավատում ըն-
կերությանը, չեմ հավատում կառավարությանն ու կշեռքի ցույց
տված թվերին»: Իսկ ե՞րբ կհավատաք. «Կհավատամ այն ժամա-
նակ, երբ տեսնեմ ու համոզվեմ»:
Մի րոպե: Մենք համոզվելու մասին չենք խոսել: Մենք խոսում
ենք հավատի մասին, հավատ առ ամեն ինչ և նույնիսկ առ քեզ:
Ի՞նչ կարիք կա հավատալու, որ քո ծնողները իրականում քո կեն-
սաբանական ծնողներն են, եթե դու դա արդեն պարզել ես ԴՆԹ
անալիզների միջոցով: Ի՞նչ կարիք կա հավատալու սիրուն, եթե
քո սիրած էակը իր կյանքը զոհեց, որպեսզի դու ապրես: Ի՞նչ կա-
րիք կա հավատալու ընկերությանը, եթե ընկերներդ մեկ անգամ
չէ, որ քեզ դուրս են հանել վատ իրավիճակներից: Ի՞նչ կարիք կա
այլևս հավատալ Աստծուն, եթե դու նրան արդեն տեսել ես:
Համոզվեցի՞ք, որ դրանք երկու հակադիր, բայց միևնույն ժա-
մանակ միմյանց զուգահեռ արտահայտություններ են: Հավատը
51
մեռնում է այնտեղ, որտեղ համոզվել ես հավատի ավելորդու-
թյան մեջ:
Պատմությունը մեզ տվել է այնպիսի մենտալիստների, այնպի-
սի պայծառատեսների, ինչպիսիք են Վոլֆ Մեսինգը, Ուրի Գելերը,
Վանգան և բազմաթիվ այլ մարդիկ, ում շատերն են քննադատել,
շատերն են վարկաբեկել, համարել են այն սատանիզմ, համարել
են շառլատանություն, խաբեություն ու սուտ: Բայց մի պահ եկեք
պատկերացնենք, որ նրանք իրոք ունեցել են այդ բացառիկ կարո-
ղությունը, որն անհնար է տեսնել մեր սեփական աչ քերով:
Վոլֆ Մեսինգը, ով պատմության մեջ եղել է միակ մարդը, որ
երբեք, երբեք, ոչ մի անգամ չի սխալվել իր խոսքերի մեջ: Տեսե՛ք,
չեմ ասում կանխազգացումների, գուշակությունների, տեսիլք-
ների, երազների, այլ խոսքերի մեջ: Նա նայելով մարդու աչ քերի
մեջ, կարողացել է ասել, թե ինչ կլինի նրա հետ շուտով, կոնկրետ
ժամին, օրը ու ամսին: Նա կանխատեսել է Սովետական Միութ-
յան հաղ թանակը ֆաշիստների դեմ, նա կանխատեսել է իր կնոջ
մահը, հարազատների մահը, և կարծում եք՝ նա երջանի՞կ էր: Կա-
րո՞ղ է երջանիկ լինել այն մարդը, ով գիտի, թե երբ է մեռնելու, ի՞նչ
է տեղի ունենալու մոտ ապագայում, ինչե՞ր են սպասվում մարդ-
կությանը, ի՞նչ ուղղություն է ստանալու աշխարհի զարգացումը:
Նրանից վախեցել են բոլորը՝ Ստալինից մինչև Հիտլեր: Նույնիսկ
Հիտլերը ահռելի մեծ գլխագին է սահմանել նրա համար, միայն թե
իր մոտ բերեն Մեսինգի գլուխը: Կխնդրեմ, անպայման կարդալ
նրա մասին, դիտել նրա մասին պատմող փաստավավերագրական
սերիալը, որը ավելի քան վստահ եմ՝ մի շնչով կնայեք: Հիմա նորից
եմ հարցս ուղղում ձեզ. Կարծում եք, նա հերթական շառլատան-
ներից մե՞կն էր, մարդ, ով կարող էր նայել ցանկացած մարդու աչ-
քերին ու հիպնոսի ենթարկել նրան այն աստիճանի, որ դատարկ
թուղթ տրամադրելով՝ սովետական պետական բանկից ահռելի
մեծ գումար վերցներ՝ Ստալինի ուղղակի հրամանով:
Ինչևէ, սա պատմության դրվագներից մեկն է, որը անհերքե-
լի փաստ է նրա մասին, որ այն, ինչ մեզ համար տարօրինակ է ու
աչ քին սովոր չէ, ուրեմն գոյություն չունի: Նույնն էլ կատարվում
է մեր ենթագիտակցության մեջ, եթե մենք ուզում ենք հավա-
տալ մեկին, ուզում ենք հավատալ ինչ-որ երևույթի գոյությանը,
ուրեմն հավատում ենք, եթե չենք հավատում, աչ քով տեսածի ու
համոզվածի մեջ բացակայում են հավատի բոլոր մասնիկները:

52
Աշխարհը պահպանելու միակ միջոցը ուժեղների կողմից
նրանց մասսայական ոչնչացումն է, քանզի երկիր մոլորակը ի
զորու չէ դիմակայել մարդկային այդ ծավալին և չի կարող ապա-
հովել նրանց բոլորին լիարժեք կյանքով: Այո, մենտալիստ լինե-
լու համար շատ բան հարկավոր չէ, պարզապես նայեք ձեր հոգու
խորքը և կտեսնեք, թե ով եք դուք, ի՞նչ եք տալիս աշխարհին,
ուր են նայում ձեր հայացքները, կարո՞ղ եք, արդ յոք, սիրել ու
լինել սիրված, պատրա՞ստ եք վստահել ձեր կող քին կանգնած ըն-
կերոջը, կարո՞ղ եք սպանել Ձեր դիմաց կանգնած թշնամուն և,
արդ յոք, պատրա՞ստ եք ապրել այս կյանքը:
Աշխարհը փոխվում է ամեն վայրկ յան, ամեն վայրկ յանը մարդ-
կային կյանք արժե, մեկի համար այն խորհրդանշում է ծնունդ,
մյուսի համար՝ մահ, ինչ-որ մկի համար՝ ակնթարթ, իսկ քեզ հա-
մար՝ ընտրություն: Դեռ հին ժամանակներից մարդիկ պայքա-
րել են կյանքի համար, պայքարել են մեռնել-ապրելու համար, և
հաղ թել է նա, ով չի հանձնվել, թեկուզև զոհվել է, բայց իր զոհվե-
լը հազար կյանք արժեր ապրելու համար:
Մեր տարբեր իրականությունների մեջ մենք գրեթե ապրում
ենք հավասար: Ապրում ենք պարզապես այլ իրավիճակներում,
և ով գիտի, որ մեկն է մեզ բաժին հասնելու հոգով ապրելու հա-
մար: Աչ քը, որ տրված է մարդուն, տրված է տեսնելու այն, ինչը
մյուս զգայարաններով և շոշափելիքներով անհնար է պատկե-
րացնել, իսկ ինչպե՞ս հասկանալ այն երևույթների բացատրու-
թյունը, որին ոչ աչքն է օգնական, ոչ ականջը՝ ընկեր, ոչ համն ու
հոտը:
Բացարձակ պետք չէ մտքում ստեղծել այնպիսի դրվագներ,
որոնք մեզ կստիպեն այն հասկանալ: Եթե սիրում ես, պարզա-
պես սիրիր հավատալով: Եթե աղոթում ես, պարզապես հա-
վատա աղոթքիդ զորությանը: Եթե խոսում ես, ապա խոսիր
վստահ, կյանք տուր բառերիդ, ու մի դարձրու այն պարզապես
շարահյուսորեն ճիշտ դասավորվածությամբ անշունչ մի նախա-
դասություն: Եթե կռվում ես, կռվիր հավատալով, որ հաղ թելու
ես, կռվիր ոչ թե չմեռնելու համար, այլ ապրելու:
Խճճված այս թեման փորձելով բերել իր տրամաբանական
ավարտին՝ կարելի է գալ մի կարևոր, շատ կարևոր եզ րահանգման:
Հավատացեք, ընկերներ: Ուժը հավատի մեջ է: Խոսքն ամեն-
ևին կրոնական հավատի մասին չէ, այլ զգաց մունքի, որը բոլորի
53
մեջ կա՝ ծնված օրից ի վեր, ու կապ չունի՝ դու կույր ես, խուլ,
չունես ոտքեր, չես կարող խոսել, չես կարող զգալ, չես կարող շո-
շափել: Հավատը միակ մտավոր, զգաց մունքային, էներգետիկ և
անջնջելի ֆունկցիան է, որը բոլորիս մոտ անխտիր աշխատում
է: Դա ամենևին չի նշանակում, որ պետք է հավատալ ամեն տե-
սածի, ամեն լսածի, ամեն զգացածի ու նույնիսկ ամեն պատկե-
րացրածի: Հավատալ պետք է մտքով, հետո միայն սրտով: Միտ-
քը ֆիլտրացնում է ու ղե ղը, փորձում է գնահատել իրավիճակը,
առանձնացնել լավն ու վատը, այն չի չափում ճշտի ու սխալի հա-
վանականությունը: Հավանականությունը սրտի գործառույթն
է, որը կիսով չափ ճիշտ է, կիսով չափ սխալ:
Մոռացիր այն ամենը, ինչը քեզ տանջում է, խանգարում ապ-
րել, ինչի վրա թեկուզ կես տոկոսով կասկածում ես, մի՛ հավատա,
քանզի դա քո ողջ կյանքում միայն խանգարելու է և, ի վերջո,
հանգեցնելու է նրան, որ դու քեզ մի օր կմե ղադրես: Եվ, ի վերջո,
հավատը աշխարհում գոյություն ունեցող միակ երևույթն է, որը
թույլ է տալիս մարդուն կրկին փորձել, կրկին վստահել, կրկին
ներել, կրկին սկսել 0-ից:
Իսկ ես հավաքեմ թափթփված մտքերս ու սկսեմ նորից:

54
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՍՏԱՐԿԸ

Ի՞նչ ես կարծում, ընկերս, ի՞նչ է պետությունը: Գիտեմ, հիմա


սկսելու ես վերհիշել մի շարք գիտնականների, փիլիսոփաների,
իրավաբանների և պրոֆեսորների խոսքեր, որոնցից յուրաքան-
չ յուրը յուրովի է ներկայացրել պետության դերն ու նշանակու-
թյունը, սահմանումն ու առաքելությունը: Բայց արի մի փոքր
խորանանք՝ ինչպես նախորդ դեպ քերում:
Չե՞ս կարծում, որ այն, ինչին դու ականատես ես լինում, ինչ-
պիսի քաղաքական իրադարձությունների ու գործընթացների
կիզակետում են «քեզ դնում», դա մի շոու է, որի պարտադիր
հանդիսատեսներից ես նաև դու, ինչու չէ՝ նաև մենք բոլորս:
Պետությունը ինքնին անշունչ է, բայց նրան կառավարում են
շնչավորները, որոնք շատ անգամ չեն թողնում հանգիստ շունչ
քաշես: Արի մի պահ մոռանանք Մարքսի դասական սահմանումը,
որն ասում է՝ պետությունը իշխող դասակարգի կամքն է իշխվող
դասակարգին: Պարզից էլ պարզ է, որ սա աքսիոմա է, քանզի
չկան իշխողներ, կան հավերժ իշխվողներ, քանզի նույն իշխողն
անգամ իշխվող դասակարգի ծնունդ է: Մեզ բոլորիս թվում է, որ
մենք անկախ ենք, բայց ցավը դրանում չէ, որ մեզ թվում է, այլ
նրանում, որ մենք դրանում վստահ ենք: Արի հասկանանք՝ ի՞նչ
ասել է«անկախ»: Իմ թյուր պատկերաց մամբ՝ անկախ ոչինչ չկա
աշխարհում, քանզի անգամ «անկախ» բառը կախված է «ան»
նախածանցից: Անկախ պետություններ չկան աշխարհում և չեն
էլ ե ղել, այնպես, ինչպես չկան անկախ մարդիկ:
Ինչ քան էլ մենք մեզ համոզենք, որ մարդը նույնպես անկախ
է, դա ամենևին էլ այդպես չէ: Հիմա ասեմ, թե ինչու: Մարդն իր
ծնված օրից միշտ ե ղել է կախվածության մեջ: Դեռ նոր ծնված
ժամանակ կախված է ե ղել իրեն կաթ տվող մորից, իսկ եթե մայր
չի ունեցել, կախված է ե ղել դայակների հայեցողությունից ու վե-
րաբերմունքից: Պատանի ժամանակ սկսել է կախվածություն
ձեռք բերել ընկերներից, խաղերից, շոկոլադից ու ազատ լինելու
ցանկությունից: Երիտասարդ տարիքում մի քիչ ավելի բարդ է,
և կախվածությունը սկսում է պարտադրել սիրած աղ ջիկը, ծխա-
խոտը, հեռախոսը, ինտերնետը, գրպանում փող չունենալու ան-
դուր զգացողությունը: Երբ ամուսնանում է մարդը, սկսում է
կախված լինել իր ընտանիքից, քանզի ամեն ադեկվատ և գիտա-
կից մարդ մտածում է այնպես անել, որ իր ընտանիքը չունենա
55
ոչնչի կարիք: Սա էլ իր հերթին կախվածության մեջ է գցում աշ-
խատանքից, տնօրենից, տնօրենի սիրելի օծանելիքից, իսկ տնօ-
րենի օծանելիքը թանկ է, և մարդը դիմում է բանկերին: Իսկ բան-
կերից կախվածություն ձեռք բերած մարդը ավելի անհուսալի է,
քան վերջին շունչը տվող անբուժելի հիվանդը:
Սա ես ներկայացրի գե ղեցիկ ամերիկ յան ֆիլմի իմ տարբե-
րակը, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ ամերիկ յան չէ: Իսկ
վերջում, ծերության ժամանակ մարդն սկսում է կախված լինել
իր կնոջից/ամուսնուց, որպեսզի մի բաժակ ջուր տա իրեն, կախ-
ված է լինում անվասայլակից ու դե ղերից, որպեսզի մի փոքր եր-
կար ապրի, մի քիչ ավելի շատ տեսնի արևի կուրացնող շողե-
րի հաճելի անհարմարությունը: Շատ ցավալի դեպ քերում չի էլ
հասնում ծերության և կախվածություն է ձեռք բերում ու կախ-
վում պարանից:
Տեսե՛ք, սա հակիրճ նկարագիրն էր այն «անկախ» մարդու,
ով թքած ունի հասարակության կարծիքի վրա, այն մարդու, ով
ապրում է հասարակության մեջ և դրա անբաժանելի մի մասն
է: Թքած ունի այն հասարակության կարծիքի վրա, որը կրթել է
իրեն, որը կարող է և կրթել իր երեխային, եղ բորը, քրոջը: Թքած
ունի այն հասարակության վրա, որը իրեն հարևան է դարձել, ով
իր ռեստորանում կամ փոքրիկ սրճարանում հաշիվ է փակում,
այն հասարակության վրա, որի շնորհիվ գումար է վաստա-
կում ու ապրում: Այո, կան նման մարդիկ: Մարդիկ, ով քեր թքած
ունեն, թե ինչ կմտածի հասարակությունը իրենց մասին, և սկ-
սում են դրա քողի տակ տանել մեկի ընկերու հուն/ամուսնուն,
քնել նրա հետ, քանդել հասարակության անդամ ընտանիքներից
մեկը, խախտել հասարակական կարգը, ճզմել մայթերին քայլող
մարդկանց, անցնել կարմիր լույսի տակով, երբ դիմացից շտա-
պօգնության մեքենան փորձում է վայրկ յան առաջ շուտ հասնել
հիվանդանոց, և ինքն է դառնում հիվանդանոց ճանապարհվող-
ներից մեկը: Սա այն մարդու նկարագիրն է, ով թքած ունի հասա-
րակության կարծիքի վրա:
Գիտեք, կապ չունի, թե ինչ է մտածում հասարակությունը,
կարևորը դու ինքդ քեզ չխաբես, քանզի հասարակությունը դա
երբեք չի ների: Նա անկախ տեսակ է, ով ապրում է տնեցիների
հաշվին, ում գրպանի սիգարետները հատիկով են՝ սրանից-նրա-
նից «մուֆթված»9, ով խանութից մի շիշ գարեջուր առնելուց
9 Ավելի հայեցի ասել է թե՝ «վերցված»
56
հաշվում է կոպեկները և տեսնելով, որ 20 դրամ պակասում է,
այնուամենայնիվ համառ է շի պես մոտենում է դրամարկղին ու
անմեղ հայաց քով նայում դրամարկղի աշխատո ղի՝ Աուստերլի-
ցի արևը հիշեցնող դեմքին և փորձում է աչ քերի յուրահատուկ
խաղով հասկացնել, որ վաղը կտա:
Այսպիսով, մենք ունենք «անկախ մարդու» գենոտիպը, որը
բոլորիս շրջապատում էլ կա: Եկեք հիմա պատկերացնենք ան-
կախ պետության ֆենոմենը, որը մինչ օրս ինձ համար այդպես էլ
մնաց չբացահայտված: Չեմ վերագրում Հայաստանին, որպեսզի
չմտածեք, որ հակաազգասիրական բաներ եմ գրում, և դա վա-
յել չէ ինձ նման ոչինչ չասող երիտասարդության՝ փթթուն տարի-
քում գտնվող անձնավորությանը:
Եկեք վերցնենք ցանկացած հարևան պետություն, նույնիսկ
մի քանի օվկիանոս հեռու գտնվող մեկ այլ պետություն և դի-
տարկենք նրանց վրա:
Ի՞նչ եք կարծում, եթե աշխարհում լիներ գեթ մեկ անկախ
պետություն, կլինեի՞ն, արդ յոք, պատերազմ ներ՝ ռեսուրսների,
տարածքների, տեխնոլոգիաների, սպառազինության և մասնա-
գետների գրավման համար: Չեմ կարծում, քանզի իրեն հարգող
ցանկացած պետություն պատերազմում է հենց անկախ լինելու
ձգտումից ելնելով: Տեսե՛ք, աշխարհում կա 2 տեսակի պետու-
թյուն:
• Պետություններ, որոնք ապրել են ուզում։
• Պետություններ, որոնք լավ ապրել են ուզում։
Ահա ողջ իրականությունը, ինչին ականատես ենք մեր գիտա-
կից տարիքից ի վեր, ինչին ականատես են ե ղել մեր նախորդնե-
րը, ինչի վառ մասնակիցները ե ղել են պատմության ամեն էջե-
րում հիշատակված մարդիկ ու պետություններ: Անկախություն:
Սա է բոլորի թիվ մեկ նպատակը:
Ուզում են, որ երկրագնդի բոլոր նավ թահորերը ցայտեն
իրենց բնակարանների ծորակներից, ուզում են, որ բոլոր հանքե-
րը հարկատու լինեն իրենց, այն էլ առանց հետին նպատակների,
ուզում են, որ իրենցից հզորը չլինի, որպեսզի կարողանան մատ
թափ տալ բոլոր նրանց վրա, ով քեր կհանդգնեն մեկ բառ անգամ
ասել իրենց կամքին հակառակ: Արդեն վստահ եմ, որ գիտեք, թե
ինչու: Այո, քանզի նրանք անկախ չեն: Անկախ չեն նրանով, որ

57
մեկը մյուսին լիքը փող է պարտք, իսկ եթե պարտքը չտա, այլևս
նրան փող չեն տա, իսկ եթե չտան, ժողովրդի մոտ գումար չի լի-
նի, իսկ եթե չլինի, ի՞նչ է անելու ժողովուրդը: Իհարկե ընկերս,
փո ղոց է դուրս գալու, քանզի ընկեր Փանջունին ասում էր. «Անո-
թի մարդը հե ղափոխական կդառնա»:
Իսկ ո՞ւմ է պետք հե ղափոխություն, իհարկե բոլորին, բացի
պետության գլխին կանգնած ջոջերից: Իսկ ինչպե՞ս մշուշապա-
տել այդ ամենը, որպեսզի ժողովուրդը հավես չունենա իր դեմ
դուրս գալու կամ մոռանա դրա մասին:
Այո՛, ստեղծել արհեստական միջադեպեր, ստեղծել այնքան,
ինչ քան պետք է, պետք ե ղավ՝ նույնիսկ աղետ էլ կստեղծի, միայն
թե սո՛ւս, սո՛ւս, սո՛ւս մնա ժողովուրդը, ես, դու, մենք: Պետու-
թյունը մտածեց-մտածեց ու որոշեց մտածել:
Ստեղծեց հեռուստատեսություններ, որոնց սուրբ պարտքն
էր ապահովել մեր առանց այն էլ դատարկություն հիշեցնող
«ժամանց» կոչվածը: Կանանց համար ստեղծեց լիքը սերիալներ,
որպեսզի ժամանակ չունենան ամուսինների հետ քննարկելու
իրենց երեխայի ապագան, չհասցնեն ստուգել նրանց դասերը,
ստեղծեց կրիմինալ բնույթի հայրենական ֆիլմեր, որոնց գլխա-
վոր շեշտը դրված էր հետևյալ սկզբունքի վրա. «Ուժդ չի պա-
տում, հան ու կրակի»: Այո, թող որ բոլորի մոտ զենք լինի, բոլորը
իրենց միգուցե ավելի պաշտպանված զգան և վախեցնեն բոլո-
րին: Սպանեն, ջարդեն, քանդեն, ժարգոնով խոսեն, որովհետև
պետությանը պետք չեն գրագետ, բանիմաց մարդիկ, նրանք
ունեն իրենց մարդիկ, նրանք ունեն իրենց փոխնորդները, նրանց
պետք է կառավարվող մասսա: Մասսա, որը կլինի իրավաբան,
ու բացի իրավաբանությունից ոչինչ չի իմանա, չի կարողանա
սարքել իր տան ծակված ջրի խողովակը, մասսա, որը կկարո-
ղանա հայհոյել ու կռիվ անել սոցցանցերում, բայց չի կարողա-
նա իրական կյանքում պատասխան տալ իր ասածների համար,
չնայած կգա մի ժամանակ, երբ պատասխան ուզող էլ չի լինի:
Այո, համակարգված, նրբորեն, խաղարկային ու գրագետ կերպով
պետությունը մեր զգաց մունքների վրա, մեր ցանկությունների,
խաղարկությունների, թանկը ավելի հեշտ ձեռք բերելու մոլուց-
քի վրա փորձում է ենթարկել իրեն իր քաղաքացիներին: Անկա-
խություն կոչվածը մեր մտքերում սահմանափակվում է ազատ
տե ղաշարժ վելու իրավունքով, երշիկը բժշկական կամ յու ղային
ընտրելու տարբերակով, Փարիզ թե Գյումրի գնալու ճանապար-

58
հով, գազով թե բենզինով քշելու ե ղանակով: Ու Դու մտածում ես՝
դա՞ է անկախությունն ու ազատությունը:
Առավոտից իրիկուն աշխատելը ազատություն չէ:
Այսօր «ազատությունը» նորաձևության մեջ է: Ազատությու-
նը սրբություն է մեզ համար, մենք նույնիսկ ստեղծում ենք «ա-
զատ մարդկանց» կուսակցություններ (օրինակ ՝ չեխական «Ա-
զատ քաղաքացիների կուսակցություն» կամ Կորվինիստական
«Ազատություն» կուսակցությունը Լե հաստանում): Բայց հետ-
կոմունիստական դարաշրջանում մեզանից շատերը հավատում
էին գաղափարախոսությանը, որը սահմանափակում է շահույթի
հետապնդման ազատությունը: Ենթադրվում է, որ մենք բոլորս
հնարավորություն ունենք, և դա մեզանից է կախված, թե որքան
ծանր ենք մենք ապրում, տանջվում ու աշխատում: Զարմանա-
լի է, որ մեր կապիտալն ու ազդեցությունը պետության կողմից
ընկալվում են որպես անհատի բարի մտադրությունների, ջանա-
սիրության և քրտնաջան աշխատանքի անհերքելի ապացույց:
Մենք դադարել ենք նկատել կարևոր ինստիտուտները, հարս-
տության բաշխումը, տնտեսական շահերը և այն փաստը, որ
դրանք կամա թե ակամա ազդում են մեզանից յուրաքանչ յուրի
վրա: Նորմալ ենք համարում, որ ազատությունը թևերով միմ-
յանց այս ու այն կողմ հրելն է:
Կարելի է ասել, որ մենք ապրում ենք անկախ երկրում, քանի
որ բացառապես ոչինչ ոչ մեկից կախված չէ։
Ավելի խորքային հայացք գցելիս կարելի է ասել, որ իրակա-
նում մենք ոչ մի երկրից էլ կախված չենք՝ ոչ Ռուսաստանից, ոչ
ԱՄՆ-ից, ոչ Չինաստանից, մենք կախված ենք ինքներս մեզա-
նից, մեր մտքերից ու գործողություններից: Մեր բոլոր դժվարու-
թյունները կախված են մեր սեփական պրոբլեմ ներից, որոնց լու-
ծում ները դժվարությամբ ենք գտնում, այնինչ կարողանում ենք
լուծել երկու հակամարտող պետությունների միջև դարավոր
կռիվը՝ մեկ թեթև հայհոյանք հղելով նրանց երկուսին էլ: Մենք
մեզ անկախ ենք համարում, բայց, ցավում եմ, որ պիտի ասեմ,
ամենակարևոր բանից մենք անկախ չենք՝ մենք չունենք առողջ
դատո ղություն:
Ավելի հետաքրքիր կլիներ մի օր տեսնել, որ աշխարհում ոչ մի
պետություն չի նշում անկախության տոն, դրա փոխարեն նշում
է միացության տոն, չէ որ բոլորս ապրում ենք նույն երկրագնդի

59
վրա և ինչպե՞ս կարելի է կիսել երկրագունդը, կիսել տարածքնե-
րը, կիսել ջրերն ու մայրցամաքները և մ նալ անկախ, ասես դա
երկնքից եկավ, և նրանք դա չեն կիսել իրար միջև:
Քանի դեռ դու ապրում ես այս մոլորակի վրա, քանի դեռ
գրում ես քո կարծիքը, ու գրում ես, որ դու ազատ ես ու անկախ,
ու քանի դեռ օգտագործում ես այլոց ստեղծած բարիքները՝ նյու-
թականից մինչև հոգևոր, մի ասա, որ դու անկախ մարդ, պե-
տություն ու անհատ ես: Այո՛, այս ամենն էլ է ներկայիս մարդուն
հերիք, որպեսզի նա իրեն հարմարավետ ու անկաշկանդ զգա այս
մոլորակի վրա, բայց չէ որ դու մտածողություն ունես, չէ որ դու
հասկանում ես, որ քեզ կերակրում են, կերակրում են, որպեսզի
դու բավարարվես ու գոհ լինես այն խոզաբնից, որը բաժին է ըն-
կել քեզ: Խոզն իր բնույթով հարմարվող կենդանի է: Նրա չափե-
րով բնում էլ նրան տե ղավորես, առաջը կեր լցնես, կյանքում չի էլ
մտածի, որ կանգնի ու վազվզի, կմնա պառկած, մինչև մորթվելու
իր հերթը գա:
Դժ վար է ասել:

60
ՀԵՔԻԱԹՆԵՐ

Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանը չէր լինի Թուման-


յան, եթե չկարողանար հայ ժողովրդին բացատրել կյանքի փի-
լիսոփայության բարդությունը պարզապես հեքիաթներ գրելով:
«Պարզապես հեքիաթներ գրելով»: Հետաքրքիր ասացի, չէ՞: Ասես
թե իրենից այնքան պարզ ու ոչ բովանդակային գրական ստեղ-
ծագործություններ է գրել, որ ի զորու է ցանկացած շնչավոր ու
գիտակից մարդ մը:
«Մի կաթիլ մեղ րը», «Անբան Հու ռին», «Անխելք մարդը», «Ծի-
տը», «Ձախորդ Փանոսը» և շատ այլ հայտնի հեքիաթներ, որոնք
ամեն անգամ կարդալիս ավելի խորքային ես փորձում հաս-
կանալ գրածի էությունն ու միտքը, բայց եզ րահանգում ես, որ
մարդն իր ասելիքը վաղուց ասել է, ու դրանից պարզ՝ անհնար
է: Ամեն հեքիաթ մարդու մասին է, կյանքի իրավիճակի, փոխա-
կերպված՝ պարզ ու ըմբռնելի լինելու նպատակով, հասկանալի
նույնիսկ կաթից քիչ առաջ կտրված մանուկի համար, դյուրըմբռ-
նելի՝ գիր ու գրականությունից մղոններով հեռու սարեցու հա-
մար, հեգնալի՝ մարդկային կյանքերի հետ գործ ունեցող պաշ-
տոնյաների համար: Մի խոսքով՝ կարելի է ասել, որ հեքիաթն իր
կառուց վածքով մեր ամենօրյա կյանքն է՝ դրական ու բացասա-
կան բոլոր երանգներով:
Ինչևէ, երբեք չե՞նք մտածել, ի՞նչ կլիներ, եթե մի օր դառնա-
յինք հեքիաթագիր, ի՞նչ լուծում ներ կտայինք այդ խճճված պատ-
մություններին, որոնք այնքան հասարակ են ներկայաց ված, որ
թվում է, թե լրջություն փնտրելու ամենևին էլ կարիք չկա:
Բազմիցս նշեցինք, որ կյանքում առ հասարակ իրավիճակնե-
րի փոփոխություններ տե ղի չեն ունենում, փոխվում են միայն
դերակատարները, ով քեր էլ իրավիճակներին տալիս են իրենց
լուծում ները: Եթե բախտը կամ հաջո ղությունը ժպտում է Նա-
զարին, իսկ Նազարը այս պարագայում հավաքական կերպարն է
նրանց, ով քեր ամեն իրավիճակում ջրից միշտ չոր են դուրս գա-
լիս, ապա էլ ի՞նչ փոխես, եթե փոխողը ամենևին էլ դու չես կամ
քեզ չեն հարցնում: Եթե Փանոսի մոտ միշտ ամեն բան հակառակն
է ստացվում, եթե նա ուզում է, փորձում ու ձգտում է լավ ապրել,
բայց միշտ մի սխալ բան հետ է պահում նրան իր ցանկությունից,

61
էլ ի՞նչ փոխես նրա համար: Փանոսը ես եմ, դու ես, բոլորս ենք,
ով քեր կյանքի ինչ-որ հատվածներում դառնում ենք անբախտ,
ձախորդ, բայց մեր անհաջո ղությունների մեջ միշտ մե ղադրում
ենք բախտին կամ հաջո ղության անիվին: Բախտն ի՞նչ մեղք ու-
նի, որ ընտրություն կատարողը մենք ենք: Փանոսն ու Նազարը
միմյանց հակադիր կերպարներ են, ով քեր ներկայացնում են հա-
սարակության երկու տարբեր խավերի, որոնցից մեկի «բախտը»
միշտ բերում է, բերում է նույնիսկ այնտեղ, որտեղ բախտի գոր-
ծոնը ավելի քիչ է, քան հրաշք տե ղի ունենալու հավանականու-
թյունը, իսկ Փանոսի դեպ քում ճիշտ հակառակն է:
Մենք շարունակաբար իրար ցանկանում ենք առող ջություն,
երջանկություն, լիքը փող, բայց վերջում ամեն ինչ թողնում ենք
հաջո ղությանը: Իրականում հաջո ղությունն ու մարդկային ընտ-
րությունը միմյանց հետ սերտ կապակց ված են: Այնքանով են
կապված, որ բախտն անգամ կախված է մեր կամ ուրիշի ընտ-
րությունից: Հիմա ավելի կմանրամասնեմ:
Եթե մենք վիճակախաղով գումար ենք շահում, ասում ենք՝
«բախտս ոնց բերեց», բայց չենք գիտակցում մի պարզ բան, որ
շահող թվի դուրս գալն անգամ համակարգված է ինչ-որ մեկի
կողմից: Կամ երբ քննության ենք մտնում, ու քաշում ենք այն
տոմսը, որը պատրաստել ենք բոլորից լավ կամ, ավելին ասեմ,
միայն դա ենք պատրաստել, մտքում ասում ենք. «Ա՜խխխ, ոնց
բախտս բերեց, էդքան տոմսից հենց դա ինձ բաժին ընկավ»:
Բայց չէ որ դու ինքդ ես քաշել, անկախ նրանից՝ իմացել ես թե ոչ,
գիտեիր որ դա է քեզ ընկել: Դա էր քո ընտրությունը: Իսկ չստաց-
վելու դեպ քում ասելու էիր հակառակը: Ասածս այն է, որ մենք սո-
վոր ենք «բախտ» կոչել այն ամենը, ինչի ընտրության արդ յունքը
մեզ անհայտ է, բայց միանշանակ կատարում ենք ընտրություն:
Նույն տրամաբանությունը տե ղափոխվել է մարդկային հարաբե-
րությունների ոլորտ, որտեղ մարդիկ սիրահարվում են միմյանց,
ընկերություն անում երկար տարիներ, բայց վերջում բաժանվում
են՝ պատճառաբանելով, որ իրար չհասկացան, և իրենց բախտը
չբերեց ամուսնանալու հարցում: Այսինքն՝ մենք այդ պարագա-
յում ընտրել ենք մարդուն, սիրել նրան, նվիրել ու նվիրվել հոգով
ու սրտով, բայց չե՞նք իմացել, թե ում: Այսպես չի լինում, քանի որ
մենք պատասխանատու ենք մեր ընտրությունների համար:

62
Օրինակները անսահման են, որոնց ել քի արդ յունքները՝
քողարկված մեր սխալ ընտրությունից, մենք վերագրում ենք
«բախտ» կոչված երևույթին: Քանի ու քանի անգամ ենք այսպես
վարվել, երբ մեր սխալը վերագրել ենք հավանականությանը՝ չի-
մանալով նրա ավարտը և թե ինչպես կանդրադառնա այն մեր
անձի վրա:
Առաջին անգամ սխալվելը սխալ է, երկրորդ անգամ սխալվե-
լը՝ փորձ, երրորդ անգամ սխալվելը՝ ընտրություն: Քննության
տոմսը քաշելիս առաջին անգամ սխալվում ենք ՝ հույսն ամբող-
ջովին դնելով «բախտ» երևույթի վրա, երկրորդ անգամ գիտակ-
ցում ենք մեր սխալը և այս անգամ փորձում սովորել նախորդ
անգամվա սխալից, իսկ երրորդ անգամ սխալվում ենք, քանի որ
առաջին անգամ սխալվելով՝ երկորդ անգամ չհասկացանք, որ
սովորել էր պետք:
Խորքային են հարցերը, բայց պատասխանները այնքան պարզ
ու դյուրըմբռնելի, ասես հեքիաթներ լինեն: Եվ նույն մեխանիզ-
մով մենք ընտրում ենք մեր կողակցին, ապագայի հեռանկարա-
յին որևէ ուղղություն, երկրի ղեկավարին և երկար ապրելու
հարատև գաղտնիքը: Սխալը ինչ քան էլ մարդկային հատկանիշ
լինի, չի ճանաչում ոչ սեռ, ոչ տարիք, ոչ ազգություն և ոչ էլ հե-
ղինակություն: Ամեն իրավիճակային սխալ ինչ-որ պարագայում
ճիշտ է համարվում: Չարյաց փոքրագույնի խորհուրդը բացա-
ռապես հենց դրա մեջ է, երբ մարդու սխալը ինչ-որ մեկի ճիշտն
է դառնում, և այդ ճիշտն էլ շատ հաճախ հանգեցնում է կյան-
քի ՝ իր համար նախատեսված հնարավոր ու ղու սխալ ընթացք:
Եվ այսպես դարերով ճշտի ու սխալի հակամարտությունը չունի
ավարտ, այն իր վրա է վերցնում մարդու կյանքի ողջ ընթաց քի
կառավարման ղեկը և դառնում է մարդկանց համար կամ բարիք,
կամ աղետ, որին էլ մենք անվանում ենք «ճակատագիր»: Անվա-
նում ենք այն պարագայում, երբ հեքիաթում անգամ գրված է,
որ այս ամենի վերջում բարին միշտ հաղ թում է չարին, քանզի
ժամանակը պարտավոր է ընթանալ, իսկ ժամանակի զգացու-
մը կարող է արտահայտվել միայն մոլորակի վրա կյանքի գոյու-
թյամբ, որի կրողներն էլ մենք ենք՝ մարդիկս: Բայց ժամանակը
կանգ կառներ, եթե այն ընթանար անընդ հատ սխալներով ու հա-
կամարտություններով, որովհետև աշխարհի բալանսը պահվում

63
է հենց մարդկային սխալների վրա, և շարունակվում է միայն
մարդկային ճիշտ ու գրագետ շտկում ներով, որոնք ժամանակ
առ ժամանակ ավելի են բարդանում, ու հօդս են ցնդում այն մի-
ֆերը, որ ժամանակը բուժում է վերքերը:
Ժամանակը չի բուժում վերքերը, ժամանակը տալիս է հնա-
րավորություն: Հնարավորություն, որն աշխարհում շատերին չի
վիճակվում: Ամեն առավոտ մեզ տրվում է հնարավորություն, որ-
պեսզի մենք մեր կյանքը մեր իսկ ընտրություններով ավելի լա-
վը դարձնենք, միգուցե և սխալ, բայց լավը: Ո՞վ է ասել, որ սխալ
ընտրությունները մեզ միայն վատ բաներ են պարգևում: Դուք
կարո՞ղ եք դա ապացուցել մի մարդու, ով փշալարի տակով ան-
ցել է սահմանի մյուս կողմը, որպեսզի փրկի իր որդուն կամ ըն-
կերոջը, բայց հետ վերադառնալու պահին պայթել է ականի վրա՝
կորցնելով ոտքը: Դա սխա՞լ ընտրություն էր: Չէի ասի, չնայած
նա կորցրեց լիարժեք քայլելու իր հնարավորությունը:
Դուք կարո՞ղ եք դա ասել մի մարդու, ով ե ղել է հիանալի անձ-
նավորություն, աստվածապաշտ ու աստվածավախ, կյանքում ոչ
մեկին վատություն չի արել, ապրել է առաքինի, ընտանիքին և
հարազատներին նվիրված, բայց թո ղել է իր տունն ու տե ղը, որ-
պեսզի օտար ափերում իր ընտանիքի համար ավելի լավ կյանք
կառուցի՝ գիտակցելով, որ ընտանիքը թողնում է մենակ, ջեր-
մությունն ու կարոտը սպառող ինչ-որ ջրբաժանում, թո ղել է, որ-
պեսզի իր զավակների բարեկեցությունն ապահովի: Մարդ, ով
կարողացել է աշխատել ու վաստակել նաև այստեղ, բայց գու-
մարը հազիվհազ բավականացրել է տան մանր-մունր կարիքնե-
րը հոգալուն: Սխա՞լ է արել, որ թո ղել է ընտանիքը, թո ղել է, որ
որդին մեծանա հայրական խրատներից ու ամուր հենարան ու-
նենալու զորավոր զգացումից հեռու, որ կինը ամեն երեկո պա-
տու հանի մոտ, մայր մտնող արևի վերջին շողերի հետ սպասի իր
արևի դուրս գալուն, ու սառած գետինը նորից տաքանա: Սխա՞լ
է արել: Սխալ է արել, բայց այդ սխալը իր ճիշտ պատկերն ունի,
որին ոչ բոլորս ենք պատրաստ ընդունել:
Փոքր հասակում մեզ միշտ ասել են, որ իրականում ամեն նոր
ձյան հետ, երբ ձմեռվա հետ գալիս է Նոր տարին, մեզ հյուր է
գալիս նաև Ձմեռ պապը և մեզ նվերներ է բերում: Այո, մեզ սովո-
րեցրել են ապրել հեքիաթով, որի մեջ մենք հիմա շարունակում
64
ենք ապրել, ու Ձմեռ պապը դարձել է աստված, և նվերներն էլ՝
ոչ նյութական, ու նոր խաղալիքի փոխարեն սկսել ենք խնդրել,
որ խաղալիք չդառնանք ոմանց ձեռքերում, որ խաղալիքի պես
չխաղան մեր ամենանուրբ զգաց մունքների հետ, հետո դեն նե-
տեն: Գե ղեցիկ տիկնիկ այլևս չունենք, ու չենք էլ ուզում նորը ու-
նենալ, փոխարենը ուզում ենք, որ տիկնիկ չդառնանք խաղալիք-
ներից հոգնած մանուկների ձեռքերում: Չենք ուզում մեքենա,
բայց ուզում ենք, որ մարդիկ մեքենայաբար չտրվեն հաճույքին,
չդառնան պարզապես մետաղի ջարդոն:
Այո, ընկերս, մենք ծնվել ենք հեքիաթներում, կապրենք ու
կմեռնենք դրանց մեջ: Կյանքն էլ մեզ հեքիաթ է թվում իր ար-
քայազներով, արքայադստրերով, վհուկներով, յոթգլ խանի վի-
շապներով՝ որոնց ամեն գլուխը կտրելուց նորերն են աճում, իր
թռչող գորգերով, արաբական գիշերներով, ձախորդփանոսնե-
րով ու քաջնազարներով, մոխրոտիկներով, կացինախպերներով
ու կացին դեմքերով:
Եթե հեքիաթագիրների կողմից տերերի զավակները դար-
ձել են արքայազներ, իսկ դուստրերը՝ արքայադստրեր, եթե
ամեն ժողովրդի գլխին ծառացած իր իշխանությունը դարձել է
յոթգլխանի դև, ինքնաթիռները դարձել են թռչող գորգեր, ար-
դար ու խելացի մարդիկ դարձել են ձախորդփանոսներ, ով քեր
ինչ ասես անում են, որպեսզի մի հացի գումար վաստակեն,
ապա քաջնազարները մնացել են հենց այդպիսին: Նրանք ամե-
նուր են, մեր կող քին, մեզանից քիչ այն կողմ կանգնած, ինչ-որ
տեղ նստած կենաց ասելիս, խմում են հայրենիքի կենացը, բայց
հայրենիքի արյունն են խմել, փառք են տալիս Աստծուն, բայց
եկե ղեցու կող քով ահը սրտներում՝ վախով են անցնում, որ չբար-
կացնեն: Կանգնած են հիմա ամբիոնի դիմաց, կարդում են ճա-
ռեր՝ ոչ իրենց մտքինը, այլ ժողովրդինը, ինչ է թե ծափահարեն
նրանց արտահայտած օրհասական, լուրջ ու կարևոր խոսքերին,
որոնք բացի թղթի վրա գրվելուց, ուրիշ ոչ մի տեղ չեն էլ նշմար-
վում: Մենք մտածում ենք, որ նրանք իրոք աշխարհի տերերն են,
ի՞նչ կա որ, փող ունեն, իշխանությունը կա, դե, կապերն էլ տե-
ղում են, պապն էլ հո չի՞ մեռել, որ առավոտյան ձվածե ղի փոխա-
րեն էլ խոզի միս չուտեն: Մենք վստահ ենք, որ նրանք կյանքը
վայելում են իր ողջ գրավ չությամբ, ուր ուզում՝ գնում են, ում

65
հետ ուզում՝ քնում են, ում հետ ուզում՝ զարթնում, չեն կարդում
գրքեր, փնտրում են կրքեր, ամրացնում դիրքեր: Մենք համոզ-
ված ենք, որ իրենց անխել քությամբ հասել են փառքի, ինչին չեն
հասել իրական փառքի արժանի մարդիկ: Բայց չենք էլ մտածում,
որ նրանք գնում են միայն այնտեղ, որտեղ մինչ իրենց գնալը թիզ
առ թիզ ստուգել են, որ «պատահաբար» պայթուցիկներ չլինեն
հողի տակ թաղված, «պատահաբար» ինչ-որ մեկի մտքով չանց-
նի նրանց ճակատին կրակել, ուտում են այն ամենը, ինչը մինչ
իրենք արդեն փորձել են, որ թույն չլինի ճաշի մեջ: Ասում են այն,
ինչը գրում են ու տալիս իրենց, թե չէ եթե նրանք մի բառ անգամ
իրենց խղճով ու մտքով ասեն՝ վայն եկել է ու տարել:
Ապրում են այնտեղ, որտեղ անվտանգ է, որտեղ ստուգված են
բոլոր ծառերը, ծառերի բներն իսկ իրենց արմատներով, որտեղ
պատերը ականջներ չունեն, որտեղ երկինքը միշտ կապույտ է, ու
ամպրոպն անգամ այնտեղ դղրդալու իրավունք չունի: Եվ սա՞ է
կյանքը, որը մեր կարծիքով այդքան բաղձալի է:
Մի հավատա այն ամենին, ինչի պտուղները դու ինքդ դեռ չես
«վայելել», քանզի ժայռից իրեն ցած գցող մարդու մտքում կարող
է լինել և զզվանք ու ցավ, և պարզապես հաճույք ստանալու ան-
հագ մի ցանկություն:

66
ԴՌՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԵԼ

Ինչո՞ւ են մարդիկ վատ բաներ անում: Որովհետև վախենում


են: Ինչպես պատմության բոլոր է տապներում, այնպես էլ հիմա՝
վախն է ծնում ուժ: Անասնական վախ, որը է վոլուցիայի ընթաց-
քում այդպես էլ չբաժանվեց մարդկային բնազդից: Վախ, որը կա-
րող է առաջանալ ամենաանհեթեթ երևույթներից, և կարող է իր
հետքը թողնել ինչպես մարդու, այնպես էլ աշխարհի բնականոն
շարժ ման վրա: Ստում ենք, որովհետև հեշտ է փրկել սեփական
կաշին վնասվելուց, քան հոգին՝ կործանումից:
Շատ դեպ քերում չենք էլ ստում, պարզապես փորձում ենք
չբացահայտել իրողությունը: Իրականում երկուսն էլ նույնն են,
բայց ներկայաց ման տեսանկ յուններն են տարբեր: Վախ, սուտ,
գաղտնիք:
Այս երեքը մոտիկ ընկերներ են, ընկերներ, որոնք թշնամի են
դարձնում նույնիսկ ամենամոտ ընկերներին ու հարազատներին:
Մեկը մյուսի շարունակությունն է ու զարգացումը, բայց նրանք
կարող են և միմյանցից անկախ գործել: Վախենալու հիմքով
ստում ենք, ստելու հիմքով՝ թաքցնում գաղտնիք: Վախենում ենք,
որ մեզ ճիշտ չեն հասկանա, ստում ենք, որպեսզի արդարացնենք
դիմացինի ակնկալիքները՝ նրան ոչ այնքան հաճելի իրողության
հետ դեմ առ դեմ թողնելու վախը սրտներումս: Ստում ենք, որ-
պեսզի այդ իրողությունը մնա թաքուն, իրենից հեռու, երբեմն
իր լավի համար, երբեմն էլ նրան դեպի կործանում ու ղեկցելու
նպատակով: Սուտը դարձել է մեր անբաժան մասնիկը, քանզի
ամեն անգամ մարդուն տեսնելուց հարցնում ենք. «Ինչպե՞ս ես,
լա՞վ են գործերդ»: Անկեղծ ասած՝ այդ պահին մեզ ոչ հուզում է
նրա լավ լինելը, առավել ևս գործերի հաջող ընթաց քը: Հարց-
նում ենք, որովհետև չգիտենք սկզբից ինչ ասել, վախենում ենք,
որ մեզ իրապես հուզող հարցը նրան տալով անհարմարություն
կպատճառենք նրան: Ստորաբար ստում ենք, թե՝ «զանգիր ինձ,
ինչով կարողանամ՝ սիրով կօգնեմ քեզ»: Փաստորեն ստիպված
ասում ենք «զանգիր ինձ» և բացի դրանից պատրաստակամ
ենք դառնում օգնել նրան և հետն էլ սիրո՞վ: Ստում ենք, քանզի
փորձում ենք լավը երևալ նրա աչ քերում, որովհետև աշխարհ
է, ի՞նչ գիտես, թե վախն արևը որտե ղից կարող է ծագել: Հիմար
ենք ձևանում, որպեսզի ցույց տանք մեր անկեղծ միամտությու-
նը: Բայց եկեք չմոռանանք, որ հիմարությունը պարգևն է Աստ-

67
ծո, բայց որը չարաշահել չի կարելի: Չնայած հիմարության դեմ
անգամ աստվածներն են անզոր, բայց միևնույն է, այն տրված է
մարդուն՝ որպես ինքնապաշտպանման զորեղ միջոցներից մեկը:
Ժան- Ժակ Ռուսոն իր «Նոր Է լոիզ»-ում ոսկե երիտասարդու-
թյանը10 կարող էր ներկայացնել լրիվ այլ պատկերով, եթե ապրեր
մեր ժամանակներում, քանզի ներկայիս երիտասարդությունը
ավելի դիմացկուն է ստի ու կեղծիքի հանդեպ, քան կարող էինք
անգամ պատկերացնել:
Շատ անգամ մենք (հատկապես երիտասարդներս) չենք կարո-
ղանում իրերն ու երևույթները ճիշտ ներկայացնել, որն էլ մշտա-
պես ստի շղարշ է ստեղծում, փոխում է մարդկանց կարծիքն առ
մեզ և ստրկացնում է մեր առողջ բանականությունը, որը մե ղա-
վոր չէ, որ մենք պարզապես չկարողացանք գտնել ճիշտ բառն ու
ձևակերպումը: Մի փոքրիկ առակ պատմեմ՝ կապված այս ամենի
հետ, մնացածը դուք ինքներդ ավելի լավ ու պարզ կհասկանաք,
քան այն ձևակերպում ներն ու նախադասությունները, որոնք հի-
մա փորձում եմ հանձնել ձեր դատին:
Ուրեմն, մի թագավոր է լինում, ու մի գիշեր երազ է տեսնում,
որ իր բոլոր ատամ ները հերթով թափվել են: Անհանգստացած՝
հաջորդ առավոտյան կանչում է իր մոտ իր ծառաներին և հրամա-
յում, որ գնան քաղաքամեջ, և անհապաղ իր մոտ բերեն քաղաքի
լավագույն իմաստուններին, որպեսզի իր տեսած երազի բացատ-
րությունը տան: Ծառաները կատարում են թագավորի հրամանը
և նրա մոտ բերում 2 ծեր իմաստունի, որոնց սպիտակած մազե-
րը իրենց խել քի և իմաստության ամենավառ ապացույցն էին:
Ինչևէ, թագավորը հերթով կանչում է նրանց, և յուրաքանչ յուրին
առանձին պատմում իր երազն ու պահանջում հանգամանորեն
բացատրել, թե ինչ է դա նշանակում: Իմաստուններից մեկը, ով
ներս էր մտել առաջինը, լսելով երազը՝ ասում է, որ ցավալի լուր
ունի թագավորի համար, քանի որ թագավորի բոլոր հարազատ-
ներն ու բարեկամ ները հերթով մահանալու են, և կ յանքի ինչ-որ
հատվածում թագավորը մնալու է մենակ: Արքային այնքան դուր
չի գալիս իր լսածը, որ հրամայում է իմաստունին հաջորդ առա-
վոտյան կախաղան բարձրացնել, քանի որ, իր կարծիքով, իմաս-
տունն իրեն ստել է և ցանկացել է նման կերպ ազդել թագավորի
10 Սովորաբար գործածվում է հեգնանքով: Այլաբանորեն նշանակում է
երես առած, շփացած, կյանքը զուր վատնող երիտասարդներ հարուստ ըն-
տանիքներից։
68
վրա: Մռայլված ու այլայլված թագավորը հրամայում է ներս բե-
րել հաջորդ իմաստունին, ով արդեն ականատես էր ե ղել ներսում
կատարվածին: Իմաստունը խնդրում է թագավորին պատմել իր
երազը՝ չնայած արդեն լսել էր: Երազը լսելուն պես իմաստունի
դեմքին մի նուրբ ժպիտ է հայտնվում, և առանց վարանելու նա
ասում է, որ հիանալի նորություն ունի թագավորին հայտնելու:
Արքան զարմացած հարցնում է, թե ի՞նչ է, ի վերջո, դա նշանա-
կում, որին ի պատասխան՝ իմաստունն ասում է, որ երազը նշան
է այն բանի, որ թագավորը իր բոլոր հարազատներից ու բարե-
կամ ներից երկար է ապրելու, որ մինչև խոր ծերություն վայելե-
լու է կյանքն իր բարիքներով: Թագավորին դա այնքան է ուրա-
խացնում, որ հրամայում է այս մեկին թանկարժեք ընծաներով
ու պարգևներով ու ղեկցել դեպի տուն, ու մի պարկ էլ ոսկի նվի-
րում: Դուրս գալուն պես իմաստունը անցնում է այն խցի կող-
քով, որում առաջին իմաստունն էր, ում հաջորդ օրը կախելու
էին: Վերջինս տեսնելով այս մեկին, ում ու ղեկցում էին նվերնե-
րով ու պարգևներով, հարցնում է, թե ի՞նչ է ասել թագավորին,
միգուցե ստե՞լ է նրան, որպեսզի խնայի իր կյանքը: Իմաստունը
պատասխանում է, որ իրականում կանխագուշակել է այն, ինչ
ասել էր առաջին իմաստունը, և դա նշանակում էր նույնը, ինչը
և ասել էր երկրորդը, պարզապես ճիշտ անկ յան տակ և իրերն
ավելի գրագետ հերթականությամբ ներկայացնելով, այդ պատ-
ճառով թագավորը վերջինիս պարգևներով էր ու ղարկել, իսկ
առաջինին հրամայել էր կախել:
Տեսեք, երկուսն էլ բացառապես նույն բանն էին ասել թագավո-
րին, բայց ցանկացած մարդ ավելի դրական է վերաբերվում իր ան-
ձի առավելություններին ու հաջողություններին, քան մնացածի:
Երկուսի ասածով էլ դուրս էր գալիս այն, որ իրականում վաղ թե
ուշ թագավորի բոլոր հարազատները մեռնելու էին, բայց առաջի-
նը դա հենց այդպես էլ ներկայացրեց, իսկ երկրորդը փորձեց դա
որպես առավելություն ներկայացնել և դուրս եկավ անվնաս:
Ինչևէ, հուսով եմ ավելի պարզ կարողացա բացատրել ձեզ
մեր թույլ տված բաց թո ղում ներից եթե ոչ ամենակարևորը, ապա
կարևորներից մեկը:
Այս պարագայում առաջինը չստեց, և երկրորդը նույնպես,
բայց երկրորդը թաքցրեց բուն իմաստը՝ այն դարձնելով դրա-
կան միտումով պայմանավորված իրականություն: Ստացանք

69
քիչ առաջ ներկայացրածս պատկերը՝ վախ, սուտ, գաղտնիք: Եվ
կյանքում ցանկացած մարդու դեպ քում էլ կան դռներ, որոնք եր-
բեք ու երբեք բացել չի կարելի, անգամ եթե գիտենք, թե դռներից
այն կողմ ինչ է մեզ սպասվում: Մենք չենք կարող վստահ լինել մի
բանի վրա, որի հետևանքը մեզ անհայտ է, ինչպես և անհայտ է
դրա բովանդակությունը:
Երևի նկատած կլինեք, որ մարդիկ հաճախ են օգտագործում
«ոչինչ» բառը, հատկապես, երբ դրա տակ թաքնված է ամեն ինչ:
Ու կապ չունի՝ հարցը ինչպիսի հնչերանգով է հնչել, կարևորը,
որ գաղտնիքը չբացահայտվի: Համաձայն եմ այն մտքի հետ, որ
բառերը դեպի մարդկանց սիրտ տանող դռների միակ բանալի-
ներն են: Եվ դա իրոք այդպես է, քանզի օգտագործելով այն բա-
ռերն ու բառակապակցությունները, որոնք նրանք չափից շատ
են օգտագործում, դա ինչ-որ մի պահի սկսում է իրենց հոգե հա-
րազատ դառնալ: Մենք միշտ խոսում ենք այն ամենից, ինչի պա-
կասը ամենաշատն ունենք: Այդպես են վարվում գրեթե բոլորը՝
քաղաքականությունից մինչև անձնական կյանք: Ղեկավարնե-
րը բոլորից շատ են խոսում արդարությունից ու ժողովրդավա-
րությունից այնտեղ, որտեղ ամենաշատը կա դրա պակասը: Սի-
րուց ու հավատարմությունից ամենաշատը խոսում են նրանք,
ով քեր տառապում են դրա պակասից կամ կյանքում գեթ մեկ
անգամ խախտել են իրենց տված երդումը: Անկեղծությունից ու
ճշմարտախոսությունից ամենաշատը խոսում են նրանք, ով քեր,
անկեղծ ասած, այդքան էլ չեն փայլում իրենց ճշմարտախոսու-
թյամբ: Սրանք դռներ են, մարդկային բանականությունն ու ապ-
րելակերպը փակի տակ պահող պատնեշներ, որոնցից այն կողմ
լռություն է:
Չգիտեմ, նկատե՞լ եք՝ երբ ցանկացած միտք արտահայտելիս
օգտագործում ենք «բայց» համադասական շաղկապը, մտքի
առաջին մասը եթե ոչ ամբող ջովին, ապա կեսից ավելին կորց-
նում է իր էֆֆեկտը: Այսինքն՝ այս շաղկապը մի բացահայտ, ինչու
չէ՝ նաև իր քաշով մեկ գաղտնի հզոր զենք է: Մենք պատրաստ
ենք ներել մարդուն, բայց միայն մի դեպ քում, եթե նա արժանի է
դրան: Տեսեք վերջին նախադասությունը: Անկախ նրանից՝ մենք
պատրաստ ենք ներել թե ոչ, մենք գործ ունենք արժանի մար-
դու հետ, որն ինքնին ներվելու պայմանը դարձնում է կիսով չափ
հավանական, ինչը չենք կարող ասել անարժան մարդու մասին:
Հետաքրքիր է, չէ՞:
70
Դեռ ամենասկզ բում մենք խոսեցինք այս մասին, որ բառերը
կախարդական զորություն ունեն, և դրանց գաղտնիքները որ-
քան անսահման են, այնքան էլ՝ զարմանալի: Ամեն անհատ ունի
իր գաղտնիքները, իր բանալի բառերն ու վստահության մթնո-
լորտ ներխուժելու առանձին փիլիսոփայությունը: Շատերս չենք
էլ պատկերացնում, որ այդ ճանապարհների վրա դուրս գալն
անգամ վտանգավոր է այնքան, որքան այդ ճանապարհի վրա
բացահայտվելու խայտառակությունը: Ինչ քան էլ փորձենք բա-
ցահայտել այդ գաղտնիքները, միևնույն է, գալու է մի պահ, երբ
մեզ սկսելու է դուր գալ այդ իրավիճակը, իսկ դա նշանակում է
մի բան. շատ շուտով մենք հետ կքաշվենք դա բացահայտելու
մոլուց քից, քանզի երբ ցանկությունը դառնում է ոչ թե բաղձալի,
այլ դուրեկան, մենք կորցնում ենք նրա հանդեպ ունեցած մեր
հետաքրքրությունը: Լինում են դեպ քեր, երբ դրանք բացահայտ-
վելուն պես նույնիսկ չենք էլ զարմանում և մի պահ մեզ ավելի
հանգիստ ենք զգում, որ զուր ժամանակ չենք վատնել իրենից ոչ
մի արտասովոր բան չներկայացնող երևույթի հետևից ընկնելով:
Բառացիորեն կարող եք հասկանալ և անցնել առաջ, քանի որ
վերջին պարբերության վրա խորհել այդքան էլ անհրաժեշտ չէ:
Եվ եկեք չմոռանանք մի կարևոր փաստ, որ գաղտնիքը գաղտ-
նիք է այն ժամանակ, երբ մենք տանջվում ենք այն գաղտնի պա-
հելու համար, թե չէ մնացած դեպ քերում այն ոչ այլ ինչ է, քան
իրականության աղավաղում: Շատ գաղտնիքները շատ ստեր են
ծնում, իսկ շատ ստերը՝ անհամար վախեր, որոնք էլ իրենց հեր-
թին ազդում են մարդկանց առող ջության և երկարակեցության
վրա, որովհետև մարդու հիվանդության աստիճանը որոշվում է
իր իսկ գաղտնիքներով:
Լինում են նաև դեպ քեր, երբ մենք մեր հորինած սուտը այն-
քան ենք ասում, որ ինքնաբերաբար սկսում ենք հավատալ
դրանց, հավատալ ամբողջ բանականությամբ, ամբողջ հոգով ու
սրտով, նույնիսկ ամեն անգամ ավելի ենք կատարելագործում
մեր հորինած սուտը՝ ստեղծելով այն պատկերը, որը միշտ ցան-
կացել ենք տեսնել:
Ես շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, ով քեր կարող են հանի-
բալ յան երդում տալով՝ պահել իրենց վստահված գաղտնիքները,
բայց վստահ չեմ այն հարցում, որ այդ գաղտնիքները չեն վերա-
բերում նաև նրանց:

71
ՍԱԳԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀՌՈՄԸ
Մ. թ. ա. 390թ. գալ լերը թափանցում են Իտալիայի խորքերն
ու պաշարում Հռոմը: Քաղաքի պաշտպանները խիզախորեն կա-
սեցնում էին թշնամու հարձակումերը: Բայց շուտով սպառվում
են ուտելիքի պաշարները, ու քաղաքում համատարած սով է
սկսվում: Այն ամենը, ինչ ենթակա էր ուտելու՝ ուտում են: Մնացել
էին միայն սրբազան սագերը, որոնք ապրում էին Յունոնա աստ-
վածու հու տաճարում: Քաղաքի պաշտպանները բազմից էին
ցանկացել ուտել սագերին, սակայն վախենում էին Հռոմի հովա-
նավոր մեծ դիցու հու զայրույթից: Մի անգամ կեսգիշերին ինչ-որ
աղմուկից արթնանում է զինվորներից մեկը՝ Մարկ Մանլիուսը:
Նա լսում է սագերի կռնչոցը, արագ բարձրանում քաղաքի պատի
վրա և բառացիորեն դեմ առ դեմ բախվում թշնամու զինվորնե-
րից մեկին: Այդ գիշեր թշնամին որոշել էր գրոհով վերցնել քաղա-
քը: Մարկը գալ լին նետում է պատի վրայից: Ընկնելով՝ թշնամին
ցավագին գոռում է: Սկսում են վայր ընկնել նաև մյուս զինվոր-
ները: Համատարած բղավոցներից ու ձայներից սագերը սկսում
են էլ ավելի բարձր կռնչալ, ինչն էլ արթնացնում է քաղաքի մյուս
պաշտպաններին, և թշնամուն հակահարված տալով՝ ստիպում
են նրանց նահանջել:
Համարյա հասկացաք պատմության բուն իմաստը՝ հաճախ
օգնություն ես ստանում այնտե ղից, որտե ղից չէիր սպասում:
Կյանքում նմանատիպ մարդիկ քիչ չեն, և հենց նրանց շնորհիվ
է, որ մենք բազմիցս հասկանում ենք, որ ոչ բոլոր «միշտ կող քիդ
կանգնած եմ» ասողներն են, որ իրականում տեր են կանգնում
իրենց արտաբերած խոսքերին ու երդում ներին: Բոլորիս հեռա-
խոսներում էլ կա միջինը մի քանի տասնյակ գրանց ված համար,
որոնցից կեսից ավելիին երբեք չենք զանգում (չգիտես ինչու,
այդպես է ստացվել), մի փոքր զանգված կա, որին զանգում ենք
հազվադեպ՝ ինչ-որ խնդրանքով կամ ինչ-որ մի հարցով օգնու-
թյուն ստանալու ակնկալիքով, որը առ հասարակ ավարտվում է
ձախողմամբ: Եվ համարների այդ կույտից, բացի մեր ընտանի-
քի անդամ ների կոնտակտները, կա մի քանի համար, որոնց մենք
զանգում ենք ամենից շատ, ով քեր իրոք սպասում են մեր զան-
գին, ում իրոք անհրաժեշտ է մեր որպիսությունը: Եվ այդքան էլ
պարտադիր չէ, որ դրանք լինեն մեր ընկերները կամ ծանոթները,
այդ մարդիկ իրենց բնույթով դասակարգում ների մեջ կարող են
լինել նույնիսկ կող քի հարևան:
72
Երկրի վրա չկա գեթ մի անձնավորություն՝ աշխարհի տերե-
րից մինչև ամենահասարակ կարգավիճակ ունեցող մարդ, ով
չունենա մեկին, որն իրեն կարող է ցանկացած պահի կանգնեց-
նել: Մի պահ լավ մտածեք, ով կարող է ձեզ հետ պահել այնպիսի
մի քայլից (կապ չունի՝ դրական, թե բացասական բնույթի), որը
թվում է, թե անբեկանելիորեն անհնար է որևէ մեկի կողմից որևէ
կերպ խոչըդնոտվել: Լինում են անելանելի իրավիճակներ, երբ
խնդրի լուծում ները շատ են, բայց չես կողմ նորոշվում, թե որ մե-
կը ընտրես: Լինում են դեպ քեր, երբ խնդրի լուծումը մեկն է, բայց
վստահ չես, թե ի՞նչ հետևանք կունենա այն քեզ համար: Եվ նաև
լինում են դեպ քեր, երբ խնդիրը բացարձակապես չի ունենում
մեզ համար տեսանելի ոչ մի լուծում, և մենք օդի ու ջրի պես
զգում ենք այն մեկի կարիքը, ում մոտ կարող ենք գնալ առանց
կոստյումի, առանց մազերը հարդարելու, առանց թիկնապահնե-
րի, առանց շպարի, մի փոքր շփոթված արտաքինով, մտամոլոր
ու թուլացած: Այդ մարդկանց մոտ պետք չէ գնալ նախազգու-
շացնելով կամ զանգով տեղ յակ պահելուց հետո, այդ մարդիկ
կարիք չունեն մեր կողմից որևէ թանկարժեք նվերի, շոկոլադի
կամ առանձնակի դրական վերաբերմունքի, որը գրեթե միշտ մի
փոքր շինծու է ստացվում: Նրանց միգուցե մենք շատ քիչ ենք
զանգում, երբեմն էլ ամոթից դրդված, բայց նրանք մեզանից չեն
նե ղանում մեր այդ վերաբերմունքի համար: Նրանց դու ռը կա-
րիք չկա թակելու, նրանց դռները միշտ բաց են մեզ համար: Ներս
մտնելուն պես կարող ենք հանել կոշիկներն ու առաջ ընթանալ,
նստել նրանց կող քին, նայել նրանց ոչինչ չասող հայաց քով: Այդ
մարդիկ նստած կլինեն բազմոցին կամ ճռռացող աթոռներից որ-
ևէ մեկի վրա, սուրճ կամ թեյ կխմեն՝ թուլացած ձեռքերի մեջ որ-
ևէ իր անդադար պտտեցնելով: Այդ պահին դու կարող ես լինել
սովորական մի մենեջեր, ուսուցիչ, ինժեներ, բժիշկ, ով մեծ հե-
ղինակություն է վայելում կոլեգաների շրջանում, ոստիկան, ով
պաշտպանում է օրենքը, ոչ թե օրենքին դեմ արարքները, տնօ-
րեն, ում ենթակայության տակ կարող էր լինել հազարից ավե-
լի աշխատուժ, նախարար, ով որոշում է ոլորտի հետ կապված
ցանկացած հարց ու տալիս պատասխան, նախագահ, ով կառա-
վարում է մի ողջ ժողովրդի, և ում խոսքը դառնում է օրենք: Այդ
ժամանակ նա չի էլ հարցնի, թե ով ես դու, ինչ պաշտոնի կամ
կոչման տեր մարդ ես, քանի թիկնապահ կամ զրահապատ մե-
քենա ունես, քանի մարդու ես խաբել ու թալանել, քանիսին ես

73
կյանք պարգևել ու փրկել մահվանից: Նրա համար դա ոչ մի նշա-
նակություն չունի: Դու կնստես լուռ, կսպասես այնքան, մինչև
մտքերդ հավաքես ու խոսես: Նա քեզ կսպասի, կսպասի այնքան,
մինչև դու ինքդ քեզ «կմատնես»:
Դու կսկսես խոսել նրա հետ, ու չես հարցնի, թե ինչպես է
նա: Չես հարցնի, թե ինչով է զբաղվում՝ դու դա լավ գիտես: Դու
չես նայի տան ճաքճքած պատերին, ու հայացք չես նետի փոշոտ
ու անխնամ կահույքին, որն ասես ստեղծված է միայն դատար-
կությունը լցնելու համար: Չես վախենա, որ քո թուլություննե-
րը ջրի երես կհանի, քանզի դրանք իր համար նորություն չեն:
Խորհուրդ կհարցնես՝ գլուխդ թուլացած դեպի ներքև կախելով,
կխնդրես օգնել, դուրս գալ այդ վիճակից: Դու ներքուստ վստահ
ես, նույնիսկ համոզված, որ նա քեզ է լի է օգնելու, ինչպես նա-
խորդ և հավերժ անգամ ներ: Ներսիդ այդ հույսը երբեք չի մարի,
քանի որ գիտես, որ նա դեռ շնչում է: Քեզ հուսադրել ես, որ մեռ-
նելուց անգամ նա քեզ չի լքի, նա միշտ կմնա քո կող քին:
Հիմա դու մտածում ես, որ այդ մեկը մարդու ծնողներն են,
բայց թույլ տուր մի փոքր փոխել այդ պատկերացումը: Քիչ առաջ
նշեցի՝ պարտադիր չէ, որ այդ մարդը լինի մեր հարազատը, մեզ
ծնող ու սնող մարդը, մեր եղ բայրը կամ քույրը: Այդ մեկը կա-
րող է լինել ցանկացած մարդ, ում մենք վերագրել ենք այդ չգնա-
հատված, բայց այդքան անգին «պաշտոնը»: Այդ մարդը կարող
է ապրել քո կող քին, լինել քո կինը, լինել երեխան, լինել դասա-
րանցին, բնակվել գյու ղում, քեզանից հեռու՝ օվկիանոսի այն կող-
մում: Ու հաճախ մենք մոռանում ենք նրանց մասին, հատկապես
երբ ամեն ինչ այնքան լավ է, այնքան ջերմ, այնքան միապաղաղ
ու հարթ: Մենք երազում ենք հանգիստ ապրել, ունենալ կայուն
եկամուտ, կապիտալ, չաշխատել, ոչ մեկին չնեղացնել, չվիրա-
վորել, ապրել մեր կյանքով, գնել նույն հացն ու կարագը՝ նույն
արտադրողից, հաճախել նույն ակումբն ու պարել նույն ռիթմի
տակ, խմել նույն սուրճն ու շաքարավազ չավելացնել թեկուզ
մեկ անգամ, որ գոնե փորձենք, թե քաղցրի համը ինչպես է իրեն
զգացնել տալիս: Միապաղաղ ենք: Միանշանակ միակողմանի
միաբջջի պես: Մենք նույնիսկ սիրում ենք դիտել նույն ֆիլմը, թե-
կուզև օրվա ընթաց քում միայն դա ցույց տան: Ինչո՞ւ:
Որովհետև վախենում ենք փոփոխություններից, վախենում
ենք ընկեր անվանել ինչ-որ ուրիշին, որ կարող էր այնքան լավ

74
գործընկեր դառնալ: Մենք վախենում ենք սիրել ուրիշին, քանզի
նախորդը մեզ հետ վատ վարվեց: Մենք վախենում ենք նորը ձեռք
բերել, քանզի ամեն նոր հնի կորուստ է: Վախենում ենք ընտրել
մեկ ուրիշ ղեկավարի, քանզի վստահ չենք, որ նախորդի նման
հուսախաբ չի անի: Մենք վախենում ենք մտածել, չենք ուզում
անգամ մտածել մտածելու մասին, ուզում ենք քնել, անընդ հատ
քնել ու արթնանալ միևնույն անկողնում: Թեթև խաբկանքով վա-
խենում ենք նաև զանգել անգամ նրանց, ում երբեք էլ չենք զան-
գել: Մտածում ենք, որ չեն պատասխանի, համարը փոխած կլի-
նեն կամ պատասխանելիս էլ միգուցե հարցնեն, թե ով է զանգել:
Մեր ծննդյան օրն անգամ վախով ենք դիմավորում: Մտածում
ենք, որ կզանգեն, կշնորհավորեն ինչպես նախորդ տարի, կզան-
գեն ու կասեն, որ շնորհավորում են, որ լավն են ցանկանում,
որ կանաչ լինի և ճանապարհը, և գրպանիդ պարունակությու-
նը: Բոլորը ցանկանում են, բայց գրեթե ոչ ոք իր ցանկությանը
թևեր չի տալիս, չի հետևում, որ այն իրոք կատարվի: Այսի՞նքն:
Այսինքն այն, որ երբ քեզ առող ջություն են ցանկանում ու որոշ
ժամանակ անց քեզ գցում մտածմունքների ու խնդիրների մեջ՝
իրենց իսկ մեղ քով, նրանք քանդում են քո առող ջությունը, ով
քեզ փող է ցանկանում, որոշ ժամանակ անց պարտքով ահռելի
գումար է ուզում ու նենգաբար չի էլ հիշում, որ զանգի ու կեղծա-
բար ստի, թե վաղն է տալու: Ով մեզ հաջո ղություն է ցանկանում,
լինում է մի դեպք, երբ հաջո ղությանդ վրա ինքն է քար գցում:
Էլ ո՞ւր մնաց իրար ցանկանալը, երբ ասում ենք, պարզապես
ասելու համար:
Մենք վախենում ենք: Պետք չէ վախենալ, պետք չէ երկնչել փո-
փոխությունից, առավել ևս երբ այն քեզ ավելի լավը դարձնելու
ևս մեկ հնարավորություն է: Պետք չէ վախենալ, այլ վստահել
մարդկանց, այն էլ այն ժամանակ, երբ այդ մարդիկ պատրաստ են
կիսել քո լացն ու ուրախությունը, իսկ նման մարդիկ միշտ ան-
կեղծ են, ու բարդ չէ նրանց ճանաչել ամբոխից: Իսկ այն մեկը, ով
սպասում է քեզ, որ գաս ու նրանից խորհուրդ հարցնես, նա քեզ
սպասում է, ո՞ւր ես, չես գնում:

75
ՍՏՈՐԱԿԵՏՆԵՐՆ ԱՆԳԱՄ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Ժամանակ առ ժամանակ մենք փորձում ենք կատարելագործ-


վել, կատարելագործվել ինքնուրույն, երբեմն՝ ուրիշների օգ-
նությամբ, երբեմն էլ՝ ստիպված:
Այո, կյանքում քիչ չեն այնպիսի դեպ քերը, երբ սրտանց ուզում
ես մի բան անել, բայց ստացվում է ճիշտ հակառակը, ու ոչ թե
նրա համար, որ վերջին պահին մտափոխվել ես ոչ թե, որ ցան-
կացել ես փոխել դեպ քերի ընթաց քը, այլ պարզապես հանգա-
մանքներն են այդպես դասավորվել: Քիչ չեն ե ղել այնպիսի սիրո
խոստովանությունները, որոնք կիսատ են մնացել մեր սրտում,
քիչ չեն այնպիսի մերժում ները, որոնք կարծես թե ընդունման
էին ենթակա, և քիչ չեն նաև այնպիսի ընտրությունները, որոնց
ընդունմանը մենք գնացել ենք ոչ մեր կամքով:
Մի մարդու թագավորի հրամանով որոշում են կախաղան
բարձրացնել: Ստաց վում է այնպես, որ թագավորը մտափոխվում
է, և իր հրովարտակում փոփոխություն է մտցնում՝ ասելով. «Կա-
խել պետք չէ, ներել»: Վերջինիս հրամանը գրելով՝ այդպես էլ չեն
հասկանում, թե թագավորը ի՞նչ է ցանկացել ասել: Հրովարտակի
մեջ նշում են այսպես. «Կախել, պետք չէ ներել»: Ինչևէ, կախում
են այդ մարդուն, և թագավորի զայրույթին, թե ինչո՞ւ են կախա-
ղան բարձրացրել մե ղադրյալին, ում նա վերջին պահին ներել էր
և անգամ նշել էր, որ ներեն նրան, գրագիրը պատասխանում է,
որ պարզապես ստորակետն են սխալ տե ղում դրել, և միտքը բո-
լորովին այլ հանգուցալուծում է ստացել: Ընդամենը մեկ ստորա-
կետ, ու մարդը այլևս չկա: Պատկերացնո՞ւմ եք: Մեկ ստորակետ:
Ինչու պատմեցի սա: Պատմեցի նրա համար, որ ինքներս
մեր մեջ հասկանանք, որ շատ անգամ խնդրի լուծում ները հենց
խնդրի մեջ են, ու մենք չգտնելով ճիշտ ել քը՝ փորձում ենք արտա-
քին աշխարհի միջոցով հասնել դրան այն ժամանակ, երբ պետք
էր մի փոքր ուշադիր լինել: Կյանքում էլ է այդպես: Մենք ուզում
ենք մեկին բացատրել ե ղելությունը, բայց իրերի սխալ դասա-
վորվածությունը մեզ տանում է լրիվ այլ, չնախատեսված ուղ-
ղությամբ, և մենք կորցնում ենք նույնիսկ ձեռքբերածը: Կյանքը
ինքնին թվում է շատ բարդ, բայց նրա պարզությունը հենց բար-
դության մեջ է, որը ստեղծված է մարդկային ձեռքով ու մարդկա-
յին սխալների հիման վրա, բայց արի ու տես, որ ինչ քան էլ մար-
դուն ասես՝ դա քեզ դեպի քո ընտրած ու ղին չի տանի, միևնույն
է, նա պիտի փորձի:
76
Արդեն խոսել ենք այն մասին, որ մարդուն իր արտահայտած
մտքերի ու դիրքորոշում ների համար պետք չէ սխալ համարել,
քանզի մենք վստահ չենք, որ այդ ընտրությունը նրան չի տանի
դեպի իր ընտրած ու ղին: Սխալ ընտրություններ չկան, կան պար-
զապես արդ յունքին չհամապատասխանող ուղղություններ: Ի
վերջո, ցանկացած ընտրություն հանգեցնում է որևէ արդ յունքի,
որը սխալ լինել չի կարող: Ձախողումը նույնպես արդ յունք է:
Մենք հազվադեպ ենք կարողանում կառավարել մեր միտքն
ու լեզուն, համոզվել, որ դրանք միմյանց հետ փոխկապակց ված
են: Աշխարհը ձանձրալի կլիներ, եթե մարդկությունը նախքան
խոսելը անընդ հատ ֆիլտրացիայի ենթարկեր իր խոսքը, հաներ
իմաստ արտահայտող բանալի բառերն ու չենթարկվեր սրտի թե-
լադրանքին: Մենք ապրում ենք այնպես, ինչպես մտածում ենք:
Սա անհերքելի փաստ է, և դրա վառ ապացույցն այն է, ինչը հենց
հիմա դուք կարդում եք:
Պատահել է, երբ նամակ ենք գրել որևէ մեկին, ցանկացել ենք
փաղաք շական արտահայտություններ շռայլել կամ զայրույթի
պահին ուզեցել ենք ամենավերջին խոսքերով վիրավորել դիմա-
ցինին և ջնջել ենք ամբողջ տեքստը: Անցել է մի քանի րոպե, մի
փոքր այլ տոնայնությամբ և հեգնանքով ենք գրել, բայց է լի մեր
սրտով չի ե ղել, ու նորից ենք ջնջել: Նույնիսկ մի պահ է եկել, որ
չենք էլ ցանկացել պատասխանել: Դա նորմալ է: Երբ է մոցիաները
սառում են, առողջ դատո ղությունը սկսում է գերիշխել գիտակ-
ցությանը: Ժամանակը սլանում է, ու մեր ընտրած ու ղուց շե ղող
ճանապարհները մեզ հետ են պահում բազմաթիվ կորուստնե-
րից, որոնք կարող էին հիմ նովին կործանել մեզ: Եվս մի նման
հաղ թանակ, և մենք կորած ենք: Հավատացեք, այդպիսի հաղ-
թանակները քիչ չեն մեր կյանքում, երբ տարած հաղ թանակը
հավասար է պարտության, քանզի նման մի հաղ թանակ էլ, ու
պարտությունը հիմ նովին երաշխավորված է: Նյութականը մի
կողմ՝ մենք խոսում ենք անվերադարձ արժեքի՝ մարդու կյանքի
մասին: Մարդկային կյանքի ընդ հատումը ինքնին ամենաթանկ
ու անվերադարձ կորուստն է, որը չի կարող լրացնել ոչ մի նյու-
թական, բարոյական և ֆիզիկական փոխհատուցում:
Հաճախ կարելի է պարզապես արգելակել, արգելակել կտրուկ
ու առանց վարանելու, չնայած արդյունքում միգուցե կոտրվածք-
ներ ստանաս, ահավոր ցավ պատճառես քեզ, բայց գոնե չես մեռնի:
77
Փորձում ենք լինել հանդուրժող, բայց հանդուրժողականու-
թյունը երբեմն կոտրում է մեր ամենանուրբ զգաց մունքները:
Ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որտեղ պետք է ներո-
ղություն խնդրենք այն բանի համար, որ մեր մեջքը պատահա-
բար հայտնվել է նրանց դանակի դիմաց: Մի՞թե սա էինք ուզում:
Մի՞թե մարդկային բանականությունը պարտվել է առողջ դա-
տո ղությանը: Հերթերի մեջ շտապում ենք առաջինը լինել, բայց
հրաժարվում ենք առաջինը մտնել քննության: Փորձում ենք
ամենաուժե ղը լինել, բայց ներելու պահին կորցնում ենք բոլոր
ուժերը: Սիրում ենք, որ ճշմարտությունն են ասում, բայց դա
լսելուն պես երես ենք թեքում ճշմարիտներից: Չենք հարմարվում
մեր իսկ ստեղծած իրականությանը, որը ձևավորել ենք մեր իսկ
գործողություններով: Վերջակետ ենք դնում այնտեղ, որտեղ կա-
րելի էր միջակետ դնել: Ստորակետ ենք դնում այնտեղ, որտեղ
վաղուց բազմակետ է դրված:
Թագավորները, ի տարբերություն սովորական մարդկանց, ու-
նեն մեկ առավելություն: Նրանք ներելու իրավունք ունեն: Խոսքս
ուղղակիորեն չհասկանաք, քանզի ամենքդ էլ ինչ-որ մարդկային
շրջանակի համար թագավորներ ու թագու հիներ եք: Թագավոր
եղեք էությամբ, դա եմ ուզում ասել: Ներում են ուժեղները, ներում
են, որովհետև դրանից բարձր մարդկային արժեք գոյություն չու-
նի: Ով գողանում է, ներում է խնդրում սրբապատկերների առջև,
ով գողանում է սրբապատկերներ, ներում է խնդրում Աստծուց:
Եվ, ի վերջո, եկեք հասկանանք. եթե Արարիչը ներել է մեր մեղ-
քերը, ո՞վ ենք մենք, որ չներենք միմյանց: Վիրավորել կարող են
բոլորը, սպանել նույնպես, վատություն անել կարող ենք բոլորս,
իսկ հակառակը անելու համար ուժ է պետք, որի պակասը թու-
լացնում է մեզ: Հիմա, Հեկտորների վրա արտասվող Աքիլեսներ
շատ քիչ են, արժանապատիվ մահերը նույնպես, և կ յանքում տի-
րում են տրոյական ձիերի շքերթները, որոնք թվում է, թե ուր որ
է մի լույս են սփռելու աշխարհի վրա, բայց ներքուստ նրանք այդ-
քան էլ համոզված չեն դրանցում:
«Մենք ենք մեր սարերը» ֆիլմը բոլորս ենք տեսել, իսկ ձեզ
հարց չե՞ք տվել, թե ֆիլմի վերնագիրը ինչ է նշանակում կամ առ-
հասարակ ինչ կապ կա վերնագրի ու ֆիլմի սյուժեի ու բովանդա-
կության միջև: Ուշադիր նայեք վերնագրին, որտեղ բացակայում
է կետադրական որևէ նշան, ու կարելի է ասել, որ այն թողնված

78
է դիտո ղի հայեցողությանը, թե նա ինչպես կկարդա այն: Եթե
կարդա այսպես. «Մենք ենք, մեր սարերը», ապա կստաց վի այն,
որ ֆիլմը կրում է առօրեական ու կենցաղային բնույթ, այսինքն՝
մենք ենք, մեր խնդիրները, կյանքը, արժեքներն ու գաղափար-
ները: Եթե մենք կարդանք այսպես. «Մենք ենք մեր սարերը»,
ապա այս պարագայում իմաստային փոփոխությունը միանգա-
մից կզգաք: Տվ յալ դեպ քում վերնագիրը ուզում է ասել, որ մենք
ենք մեր հույսն ու ուժը, մենք կրում ենք պաշտպանի բնույթ, մեր
ապավենը միայն մենք ենք, որ կանք: Ընդամենը մի ստորակետ,
ու իմաստը նրբերանգային փոփոխություն է ստանում, և դիտո-
ղը արդեն սկսում է մի փոքր ակնածանքով վերաբերվել ֆիլմին:
Աշխարհի դեմ մեն-մենակ կռվելը հիմարություն է, քանզի աշ-
խարհի մասին 7 միլիարդ կարծիքն ու համոզմունքը մի փոքր
դժվար է դարձնել մեկ համընդ հանուր ճշմարտություն: Եթե
նույնիսկ այդպես էլ լինի, կլինեն մարդիկ, ով քեր կկանգնեն, ոտ-
քը կխփեն գետնին ու կասեն.
- Այնուամենայնիվ, այն պտտվում է։
«Հիշել պետք չէ մոռանալ»: Հիմա դուք որոշեք, թե ստորակե-
տը կդնեք «հիշել»-ից հետո, թե «մոռանալ»-ից առաջ:

79
ՍԱՅԼԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԻՎԸ11
Իդեալական, պերֆեկցիոն, անթերի, անբիծ:
Սրանք ածականներ են, որոնք ցանկացած բառի, երևույթի,
գործողության տալիս են հարյուր տոկոսանոց նկարագրու-
թյուն: Պարզ է, որ իդեալական սերն ու իդեալական սպանու-
թյունը բառիմաստային տարբեր նշանակություններ ունեն, բայց
նկարագրության արժեքը նույնն է: Նույնն էլ կյանքում է՝ ցանկա-
ցած երևույթի ու իրողության պարագայում:
Ի՞նչն է խանգարում լինել իդեալական: Առ հասարակ ի՞նչ է
իդեալականը: Դա վերացական բառ է, որը նկարագրում է ցան-
կացած մարդու պատկերացրած մաքուր ճշմարտությունը: Եթե
ոմանց համար իդեալական կառուց վածքը 90x60x90-ն է, շատե-
րի համար այն կարող է լինել պարզապես Էմմա Ուաթսոնը կամ
Սինդի Քրոուֆորդը: Հիմա ո՞րն է իդեալական: Մեկի համար
իդեալական մեքենա է «Մերսեդեսը», մյուսի համար՝ «Տոյոտան»,
իսկ երրորդի համար՝ տրակտորը, քանզի նա ապրում է սարե-
րում, զբաղվում է գյու ղատնտեսությամբ, ու նրա համար տրակ-
տորից վեր իդեալ չկա:
Զգացի՞ք, որ իդեալականությունը սուտ է, անիրական բառ,
ստեղծված հիմարություն, որի շրջանակներում մենք երևույթներն
ու մարդկանց համարում ենք նորմալ, իսկ դրա շրջանակներից
դուրս՝ ոչ այդքան: Ով է ասել, որ մարդիկ բաժանվում են աղ ջիկ-
ների ու տղաների, հարուստների ու աղ քատների, խելացիների ու
հիմարների: Ես էլ կասեմ, որ մարդիկ իրականում բաժանվում են 2
հիմնական կատեգորիաների՝ մեռած և ոչ այնքան: Ու ի՞նչ:
Ու ոչինչ, պարզապես սա էլ իմ իդեալական պատկերացումն է
մարդկային ռեսուրսի բաժանման: Զգացել եք, որ եթե մենք մեր
խոսքերից, պատկերացում ներից, համոզմունքներից ու նորմայի
սահմաններից բառացիորեն հանենք «իդեալական» բառը, բոլո-
րովին այլ պատկեր կստանանք: Իդեալական բառը մեր նորման
է, որը մենք սիրում ենք թաքցնել հենց իդեալականի տակ: Ո՞ւմ
ենք մենք խաբում:

11 Նշանակում է ավելորդություն: Առաջացել է Հ. Ֆոն Ֆրիթցլարի «Երգ


Տրոյայի մասին» բանաստեղծությունից։
80
Շատ հին երգեր, որոնք մի կերպ են մեզ հասել, եթե լսեք ձայ-
նային ներկայիս բարձր տեխնոլոգիաներով մշակմամբ, վստահ
եմ, նույն հաճույքը չեք ստանա, քանզի դրանց ողջ հմայքը հենց
դրանցում առկա անկանոն, բայց ցածր խշխշոցների մեջ է: Եթե
կրակի վրա եփված սուրճը լցնես աշխարհի ամենաթանկ ու
ամենաորակով սրճեփի մեջ, գազի վրա տաքացնես ու խմես,
նույն համը չես ստանա: Եթե սիրածդ մարդու հետ տանը հաց ու
պանիր ուտես, հետո գնաս ամենաթանկ ու ամենահամեղ ռես-
տորանը և վայելես ամենանրբահամ շոկոլադե փու դինգ «Ֆա-
բերժեն», միևնույն է, նույն հաճույքը չես ստանա: Իդեալակա-
նությունը ոչ իդեալական մանրուքների մեջ է, որոնք մարդուն
թույլ են տալիս ապրել մի փոքր ուրիշ, զգալ մի փոքր այլ կերպ,
վայելել սպասվածից մի փոքր քիչ, հանգստանալ պատկերացրա-
ծից փոքր ինչ այլ միջավայրում:
Եկեք միասին մի հետաքրքիր էքսպերիմենտ անենք: Պատկե-
րացրեք, դուք լիովին առողջ, իդեալական չափանիշներով մարդ
եք, և ձեզ գցում են մի շրջապատ, որտեղ բոլորը դալտոնիկներ են`
մոտ 100 մարդ, և մենք դրա մասին չգիտենք: Ձեզ ցույց են տալիս
լոտոսի տերև ու հարցնում, թե ի՞նչ գույնի է: Մենք գիտենք (ավելի
ճիշտ, տվյալ պարագայում կարելի է ասել «մենք կարծում ենք»),
որ լոտոսի տերևները լինում են կանաչ, ու վստահաբար պատաս-
խանում ենք, որ այն կանաչ է, ինչին սկսում են հակադարձել բո-
լորը, որ այն իրականում կապույտ է, և մենք տեսողության հետ
խնդիր ունենք: Ի՞նչ կանեք դուք: Միայն թե չասեք, որ կփորձեք
հակադարձել նրանց, քանզի նրանք 100-ն են, իսկ դուք միայնակ:
Նրանք կփորձեն ձեզ համոզել, որ դուք իրականում սխալ եք տես-
նում, և դա ձեր երևակայության արդյունքն է: Դուք խելագար-
ված՝ կսկսեք անընդ հատ նայել տերևին, և կգա մի պահ, երբ դուք
այն իրոք կապույտ կտեսնեք: Հիմա հարց եմ տալիս ձեզ: Ո՞վ է ձե-
զանից դալտոնիկը: Արդյոք դալտոնիզմը հիվանդությո՞ւն է, թե՞
պարզապես աշխարհընկալման այլ ուղղություն, որտեղ մարդիկ
տեսնում են ոչ այնպես, ինչպես սովորական մարդիկ: Ո՞վ է ճիշտ,
ու ո՞վ սխալ: Ճիշտ ենք մե՞նք, որ աշխարհում գերակշռում ենք
կանաչ գույն տեսնելով, թե նրանք, որ փոքրամասնություն են
կազմում, ու տեսնում են լրիվ այլ պատկեր: Այսինքն՝ ճիշտը մեծա-
մասնությո՞ւնն է, որ նրանց զրկում է մի շարք մասնագիտություն-
ներով զբաղվելուց ու աշխատելուց, թե մենք, որ չենք կարողացել
81
գտնել այնպիսի չափանիշներ, որպեսզի կարողանանք նրանց հետ
ապրել, այլ ոչ թե նրանք՝ մեզ հետ:
Նույնն էլ մեր պատկերացրած աշխարհում է, և մենք, չգիտես
ինչու, վստահ ենք, որ իդեալական է այն, ինչը մենք ենք տեսնում,
ինչը տեսնում է մեծամասնությունը: Բայց իրականում իդեալա-
կանն է մեզ բաժանում մասերի, սևերի ու սպիտակների, կույրե-
րի ու ոչ կույրերի, հավատի ու աշխարհայաց քի:
Մենք ինքներս ենք ուզում ստեղծել իդեալական չափանիշ,
դարձնել բոլորին իդեալական, լինել օրիգինալ մտածելակերպով,
հագուկապով, տարբերվել բոլորից ու տարբերել բոլորին միմյան-
ցից՝ դրանով իսկ դառնալով միանման:
Իդեալական ենք համարում այն, ինչը հնարավորինս քիչ է մեզ
վնաս հասցնում, ու վնաս ենք հասցնում այն ամենին, ինչը մի-
գուցե մեկ ուրիշին էր հնարավորինս քիչ վնասում: Ստաց վում
է, որ մեր իդեալի համար սպանում ենք ուրիշի իդեալները, ու
հաղ թում է նա, ով ավելի համառ և ուժեղ է դուրս գալիս: Եվ դա
անխուսափելի է: Ով չի հարմարվում, նա պարտվում է, ով հար-
մարվում է, շարունակում է ստեղծել իրենը:
Դինոզավ րերն ու խավարասերները բնության հետ առաջացել
են գրեթե նույն ժամանակահատվածում, բայց կարո՞ղ եք ասել,
ինչո՞ւ դինոզավ րերը այլևս չկան, իսկ խավարասերները դեռ գո-
յատևում են: Չեմ կարծում, որ հարցը ֆիզիոլոգիական չափերը
կամ հնարավորություններն են: Դինոզավ րերից հզոր արարած-
ներ բնությունը չի ստեղծել, բայց ինչո՞ւ են վերացել՝ այդքան
հզոր ու անպարտելի լինելով: Այո՛, որովհետև չեն հարմարվել:
Նրանք չեն հարմարվել երկրի կլիմային, պայմաններին, մթնոլոր-
տին, չեն դիմացել աղետներին ու գլոբալ փոփոխություններին,
ինչը չես ասի խավարասերների համար: Վերջիններս այնքան
են հարմարվել կյանքին, որ նրանց վրա նույն թույնը երկրորդ
անգամ արդեն չի ազդում, քանի որ իմունիտետ են ձեռք բերում
դրա նկատմամբ: Տարբերությունը ընդամենը սա է: Բայց ասածս
չի ենթադրում, որ խոտի պես հարմարվելը և ամեն տեղ աճելն
ու գլուխը կախ ապրելը ելք ու ճար է ամեն պարագայում: Ոչ,
ընկերս, քանզի հարցը չի վերաբերում 2 տարբեր ֆիզիոլոգիա-
կան կառուց վածք ու հնարավորություն ունեցող երևույթների,

82
ինչպիսին խավարասերներն ու դինոզավ րերն էին: Այս պարա-
գայում խոսքը բոլորիս մասին է, ու բոլորս էլ մարդ ենք, նույն
միս ու արյունից, նույն կառուց վածքով ու ընտրության հնարա-
վորություններով: Պարզապես այստեղ խնդիրն այլ է: Ներկա-
յումս պայքարը գնում է հոգու, մտքի, ինֆորմացիայի ու հնարա-
վորությունների պատերազմի մասին, որտեղ եթե դու հաղ թող
չես, բայց ուզում ես ապրել, այլ ելք չունես, քան հարմարվելը:
Իսկ եթե չես հարմարվում, դուրս ես մնում պայքարի հաղ թա-
կան ու ղուց: Մենք շատ ժամանակ թուլություն ենք տեսնում
«հարմարվել» բառի մեջ, վատ ենք մեզ զգում, նեղվում ենք, բայց
դա առաջ շարժ վելու և աճելու միակ ու անխուսափելի ու ղին է,
հարմարվել այնքան, մինչև թափդ ու կշիռդ քեզ թույլ տան նորից
պայքարի մեջ մտնել, ու փորձել արդեն քեզ հարմարեցնել, ոչ թե
հարմարվել:
Ու դրա համար քեզ պետք չեն իդեալներ, քեզ պետք չեն սուտ
ենթադրություններ ու համոզմունքեր, որոնք բարձրաձայնելով՝
ոչինչ չես շահի: Քեզ պետք չեն թշնամիներ, ու քո հաջո ղություն-
ներով ուրախացող կեղծ բարեպաշտներ, քեզ պետք չեն երեսիդ
ժպտացող սարքած դեմքեր, որոնք սպասում են հարմար պահի,
որպեսզի քեզ մատաղ անեն մյուսներին: Քեզ պետք չեն ծափա-
հարություններ, երբ դու մեռնողի կարգավիճակում ես: Քեզ
պետք չեն օրհնանքներ, երբ դու արդեն չկաս:
Հիշիր, ընկերս, հանգամանքներին ու պայմաններին հարմար-
վելը թուլություն չէ, թուլություն չէ, երբ քեզ վրա կրակում են, իսկ
դու գլուխդ չես հանում խրամատից, երբ շուրջբոլորդ հավատում
են գայլերին, որպեսզի դրանք չհոշոտեն իրենց, ու դու էլ ես հա-
վատում, որ քեզ էլ չմատնեն Աբրահամի գառան պես: Դա թուլու-
թյուն չէ, քանզի դու դեռ ապրում ես, դու դեռ հնարավորություն
ունես զարգանալու, աճելու, նոր կապեր ու ուժեր ձեռք բերելու,
սովորելու, ընկնելու ու բարձրանալու, և այդն ժամանակ, երբ քեզ
ուժեղ կզգաս, երբ կզգաս, որ հողը անհողդողդ է ոտքերիդ տակ,
երբ թուրդ ի զորու է կտրել աջ ու ձախ, այդ ժամանակ կսկսես
աշխարհը փոխել, դարձնել ավելի լավը, հարմարեցնել քեզ ու քո
կամքին: Մի բաժանիր մարդկանց մասերի, չափերի, ձևերի, գույ-
ների, գաղափարների, քանզի դու կորցնում ես նրանց, կորցնում
ես առանց որևէ պատճառի: Մի փորձիր փոխել նրանց, նրանք

83
այնպիսին են, ինչպիսին կան: Դու ապրիր այնպես, որ նրանք նա-
յելով քեզ՝ ուզենան սեփական կամքով փոխվել, ոչ թե ապրել հար-
մարվող կյանքով, ինչի միջով անցել ենք բոլորս:
Եթե Քրիստոսը չկարողացավ փոխել մարդկանց ու նրանց
պատկերացում ները, ուրեմն մեր պարագայում դա անօգուտ
ժամանակի կարուստ կլինի:
Ու, վերջապես, ինչ քան էլ անսովոր լինի, մենք պարտավոր
ենք ընդունել, որ իդեալական մարդիկ չկան, չկան կատեգորիկ
իմպերատիվ սխալներ և բացարձակ ճշմարտություններ: Ամեն
մարդ իր ճիշտն է առաջ տանում, ամեն բանական մարդ ունի
իր իդեալականի սահմանները, և սայլին 5-րդ անիվ բացարձակ
պետք չէ, հատկապես, երբ այն ոչ այլ ինչ է, քան սովորական ավե-
լորդություն՝ խանգարող բնականոն ընթաց քին:

84
ՉԱՑԿԻ
Ո՞վ կամ ի՞նչ է Չացկին, կամ ի՞նչ է նշանակում դա: Իրակա-
նում շատ պետք չէ գուգլել, կամ հարցնել ծանոթներին, քանի որ
այս բառը անուն է, ավելի կոնկրետ՝ այս անվանը դուք կհանդի-
պեք Գրիբոյեդովի «Խել քից պատու հաս» թատերախաղում: Այն
գլխավոր հերոսի անունն է, ով բարձր մտածելակերպի տեր, բայց
չհասկաց ված ու ող բերգություն ապրող մարդ էր:
Ի՞նչ եք կարծում, մեր մեջ չկա՞ն Չացկիներ, ով քեր իրենց
մտքերով ու աշխարհայաց քով բոլորովին այլ արժեքներ են
կրում, փորձում են ինքնարտահայտվել, հասկացնել աշխարհին
իրենց գաղափարները, բայց միշտ սխալ մեկնաբանությունների
պատճառով ընկնում են անհարմար իրավիճակների մեջ, անտես-
վում են հասարակության կողմից, որովհետև հասարակությունը
դեռ պատրաստ չէ ընդունել նրանց մտքերն ու խոսքը այնպես,
ինչպես որ կա:
Մենք ամենքս ոչ միայն հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ
օրից (ինչպես կասեր ամենայն հայոց բանաստեղծը), այլ նաև
մտածում ենք յուրովի, և հենց դա է ստիպում շրջապատին մեզ
ընդունել այնպիսին, ինչպիսին մենք կանք: Տարիների ընթացքում
սկսում ենք սինթեզել մեր շփման արդյունքում մեր իսկ ու ղեղի
թելադրանքի միջոցով ստեղծված երևույթներն ու իրավիճակնե-
րը այնպես, ինչպես հետագայում պատրաստ ենք այն կիրառել:
Չհավատաք այն միֆերին, որոնք ասում են, թե այն, ինչ տես-
նում է մարդը, դա էլ սինթեզում է ու ընկալում որպես բացարձակ
ճշմարտություն: Դա այդքան էլ այդպես չէ, քանզի նման մեխա-
նիզմը գործում է միայն այն ժամանակ, երբ մարդը իր կյանքում
երբեք չի առնչվել նման իրադրության հետ, որպեսզի կարողա-
նա ինքն իր մեջ զանազանել լավն ու վատը, արժե՞ այն ընկալել
որպես ճշմարտություն, թե դա այդքան էլ իդեալական ու խել քին
մոտ չէ: Մի խոսքով, գիտակից ու հասուն տարիքում հիմ նակա-
նում կարելի է ասել, որ մարդն արդեն հասարակության համար
պատրաստի «հումք» է, որը ինչպես խմորես, այնպես էլ կսկսի
աճել: Երեխան, երբ արդեն դառնում է չափահաս (այս հարցը
նույնպես շատ հարաբերական է), սկսում է ինքնարտահայտվել
այնպես, ինչպես ցանկանում է, որ ընդունի իրեն շրջապատը:
Սխալներն ու ընտրված ոչ արդ յունավետ ու ղին սկսվում է այն
ժամանակ, երբ մարդը սկսում է ինքնարտահայտվել այնպես,
ինչպես շրջապատն է իրենից «պահանջում»:
85
Երբ մարդ արարածը ունի բացառիկ տաղանդ լավ երգելու,
բայց այն չի կարողանում ճիշտ ռեալիզացնել, ճիշտ տե ղում ու
ճիշտ պահին, նրան սկսում ենք շարքից դուրս բերել մեր տված
խորհուրդներով: Քանիսը կան ձեր մեջ, ում բազմիցս խորհուրդ
են տվել չզբաղվել նրանով, ինչը մեզ հոգե հարազատ է, ինչը մենք
սիրում ենք ամենից շատ, ու որոշ ժամանակ անց մենք փոշմանել
ենք, որ լսողության համար մեզ տրված ականջները այդ պահին
շատ խոր հետք են թո ղել մեր ենթագիտակցության մեջ, որն էլ
բերել է բացարձակ ֆիասկոյի: Ու քանիսը կան ձեր մեջ, ով քեր
լսել են սրտի թելադրանքին, ու անկախ ամեն ինչից՝ շարունակել
են զբաղվել դրանով, ու հասել հաջո ղությունների (թեկուզ անն-
շան), այն դեպ քում, երբ մեզ համար կարևոր նշանակություն
ունեցող մարդիկ, ում խոսքը մեզ համար հե ղինակություն էր,
պնդում էին, որ փորձենք զբաղվել մեկ այլ բանով:
Նույնն է նաև մարդկային ցանկացած իրավիճակի և իրադրու-
թյան պարագայում, երբ մենք մտածում ենք մի բան, այն դեպքում,
երբ մեզ համոզում են մտածել այլ կերպ, չնայած որ դա ամբող ջո-
վին դեմ է մեր «համոզմունքներին»: Եվ այդ պահին կորցնում
ենք քիչ առաջ նշված յուրովի մտածելու ու ինքնարտահայտվելու՝
մեզ ի ծնե տրված անվճար պարգևը, ու սկսում ենք «կառուցվել»
ուրիշների ցանկությունների և մտքերի հիմքի վրա:
Չե՞ք հոգնել այն մարդկանց հետ շփվելուց, որոնց հետ 10 րոպե
խոսելուց հետո սկսում եք կարդալ ու հասկանալ նրանց մտքերն
ու ցանկությունները: Դա իրականում պայծառատեսություն ու
վերևից տրված շնորհ չէ, ինչը մենք շատ անգամ հենց այդպես էլ
համարում ենք, դա իրականում դժբախտություն է: Այդ երևույ-
թը վկայում է այն մասին, որ մենք բազմիցս ենք շփվել նման
մտածողությամբ ու բնույթով մարդկանց հետ, ով քեր կառուց-
վածքային կերպարով ոչնչով չեն տարբերվում նախորդներից՝
բացի իրենց տրված անուններից: Այդ պահին ոչ թե պետք է մեզ
լավ զգանք, որ տեսեք-տեսեք, մենք կարողանում ենք կես բա-
ռից հասկանալ մարդկանց, այլ պիտի խորը մտածենք, թե ինչու՞
ենք շփվում ու «բացահայտում» միևնույն մարդուն արդեն մի
քանի անգամ, ինչը ստիպում է մեզ ռեֆլեքսորեն հասկանալ , թե
ինչ կա դիմացինի մտքին: Միանման մարդկանց հետ անընդ հատ
շփվելով՝ մեզ զրկում ենք մարդկային նոր կերպարների բացա-
հայտումից, ով քեր կթողնեն մի հանելուկ, չեն լինի մակերեսա-
յին ու պարզ, կստիպեն մեզ սպասել նրանց հետ հաջորդ հան-
86
դիպմանը, որպեսզի մի քանի նոր բան էլ կարողանանք կորզել
նրանց մտքերից: Հիմա վստահ եմ, որ այս ամենը կարդալուց հե-
տո կցանկանայք սա ֆիլտրել ձեր ու ղե ղում, որպեսզի ինքներդ
ձեզ համար պարզեք՝ արդ յոք շա՞տ եք հանդիպել ձեր կյանքում
նման մարդկանց, որոնց մեջ անուններից և հագուկապից բացի
ոչ մի ուրիշ բան չկար բացահայտելու:
Եվ ամեն անգամ այս ամենն ավելի մեծ թափ է հավաքում, դառ-
նում է մոդա, որտեղ պոդիումի մասնակիցները ցույց են տալիս
գունագեղ հագուստներ տարբեր կտորներից, տարբեր քայլող մանե-
կենների մասնակցությամբ, բաց կրծքերի քաղաքականությամբ ու
կրքոտ շարժուձևով, բայց միևնույն արտադրողի կողմից կարված:
Արդ յոք ձեզ համար բացահայտո՞ւմ է, թե ինչ ե ղանակով, ինչ
տրամադրությամբ, ինչ երկարությամբ ու հուզական ինչ տոնով
կպատմեն ձեզ մի բան, որի բնույթն ու ե ղելությունը արդեն գի-
տեք: Ինձ թվում է՝ մենք հասկացանք միմյանց: Քիչ առաջ նշեցի
չափահաս լինելու դերը այս ողջ գործընթացում, որպես հիմ նա-
րար ու կարևոր նախապայման, բայց վստահ եմ, որ ձեզանից շա-
տերը այդ տո ղի վրա մի վայրկ յան մտածել են այն մասին, որ չա-
փահաս լինելը քարի վրա փորագրված անժամ կետ կանոն չէ, որ
18 տարեկանը լրանալուն պես մարդը սկսում է «խելաց վորել»:
Իրականում դուք ճիշտ եք, քանզի տարբեր մարդկանց տարի-
քը տարբեր ցիկ լով է զարգանում, և նորմալ է, որ 30 տարեկան
տղամարդը կարող է ամեն օր մտածել միայն ուրիշի հաշվին ձրի
շաուրմա ուտելու մասին, այն դեպ քում, երբ իր կինն ու երեխա-
ները հագնելու շոր չունեն: Առ հասարակ նման դեպ քերում այս
կատեգորիայի հերոսները չեն ունենում ոչ կին, ոչ երեխաներ և
ոչ էլ ամոթի զգացում: Եվ կան նաև հակառակ բնույթի մարդիկ,
ով քեր լինելով ընդամենը 10 տարեկան նորաթուխ մանուկներ՝
աշխատում են, որ օգնեն իրենց հիվանդ մորը, որպեսզի մայրը
հիվանդության պատճառով շուտ չլքի իրեն: Նրանց հետ խոսե-
լիս երբեք քեզ այդքան մանկամիտ ու ամոթով չես զգա, քանզի
նրանք իրենց տարիքում անում են այն, ինչը դու անում ես կամ,
ի դժբախտություն քեզ, դեռ չես էլ սկսել, որովհետև քո պապան
տվել է քեզ ամեն ինչ՝ զրկելով քեզ մտածելու ու ստեղծելու հնա-
րավորությունից: Այո, այնպես չէ, որ հարուստ ու ապահովված
կյանքը բոլորի վրա ազդում է միևնույն ձևով, լինում են նաև
հակառակ իրականություններ, երբ ծնողի տվածի վրա երեխան
նորն է փորձում ավելացնել, ուզում է ստեղծել իր ուժերով, ինք-
87
նասիրությունն ու թասիբը նրա մոտ գերակայում են բոլոր ար-
տաքին ուժերի նկատմամբ: Բայց, ցավոք, այդպիսի դեպ քերը
մեր կյանքում քիչ են, քանզի հարստությունը մարդուն սովորեց-
նում է չհարմարվել աղ քատության հետ:
Ինչևէ, չշեղվելով մեր բուն նյութից՝ եկեք մի փոքր նաև անդ-
րադարձ կատարենք այն հասարակությանը, որը մեզ ստիպում
է մտածել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում: Ցանկացած
իրավիճակում, երբ շրջապատող մասսան ձեզ փորձում է համո-
զել հակառակի մեջ, և դուք սկսում եք կենտրոնանալ նրանց ներ-
կայացրած ճշմարտության ճշմարտացիության վրա, մինչև հո-
գով ու լռությամբ նրանց «հանձնվելը», կտրուկ հարցրադրում
կատարեք նրանց: Նայեք նրանց աչ քերին ու հարցրեք, թե նրան-
ցից ով է վստահ, ով է համոզված, որ ինքը ճիշտ է, ավելի ճիշտ՝ ով
է վստահ որ իր մտածածն ու ներկայացրածը բացարձակ ճշմար-
տություն է: Եթե նրանց մեջ գտնվեն իսկապես խելացի ու հռե-
տոր անձնավորություններ, այ հենց նրանք ձայն չեն հանի, չեն
պատասխանի ձեր հարցին, ոչ թե կասեն, որ իրենք այդպես են
մտածում, այլ ընդ հանրապես ոչ մի խոսք չեն ասի: Ինչո՞ւ: Որով-
հետև նրանք, ով քեր միավորներ չկորցնելու համար կփորձեն
պաշտպանել իրենց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ
ինչ-որ լակոնիկ պատասխան տալով՝ հենց նրանց էլ կարող եք դի-
տարկել որպես բանավեճում լիովին պարտված մասնակիցների,
քանզի այդ չեզոք պատասխանով նրանք կասկածի տակ կդնեն
իրենց համոզմունքներն ու դիրքորոշումը, որովհետև մտքի ծայ-
րով կմտածեն՝ «իսկ միգուցե ես ճիշտ չեմ»: Այն մարդիկ, ով քեր
վճռական պատասխան կտան ձեզ, որ, այո, նրանք ճիշտ են մտա-
ծում, պարզապես նայեք նրանց աչ քերի մեջ ու խնդրեք, որպես-
զի ապրեն ձեր փոխարեն ու կայացնեն ճիշտ որոշում: Գիտա-
կից մարդը կհասկանա, որ չի կարող ապրել ձեր փոխարեն, դա
վեր է մարդկային բոլոր հնարավոր և անհնար ուժերից, իսկ ձեր
փոխարեն չկարողանալով ապրել՝ նրանք չեն կարողանա մտա-
ծել այնպես, ինչպես դուք: Այդպես դուք պարզապես կստիպեք
բոլորին հաշվի նստել ձեր կարծիքի հետ, ընդունել այն որպես
ճշմարտացի տարբերակներից մեկը, իրականություններից հնա-
րավորը, և ոչ ոք չի կարողանա հակառակն ապացուցել, որով-
հետև ամեն մեկն իր կյանքն ապրում է այնպես, ինչպես մտածում
է: Եթե թղթի վրա դուք առաջինը տեսնում եք թղթի գույնը, մեկ
ուրիշն առաջինը տեսնում է թուղ թը:

88
Այս ամենից ելնելով՝ խնդիր ենք ունենում մեր մտքերն արտա-
հայտելու պարզագույն մասնիկում, որի պատճառով էլ հաճախ
չենք հասկացվում մյուսների կողմից, ընկալվում ենք որպես սխալ
կյանքով ապրող մարդ, որպես անգիտակից մարդ, ով ապրում ու
արարում է ոչ այնպես, ինչպես պետք էր կամ պարտավոր էր:
Պարտավոր էր ո՞ւմ: Եթե մարդուն երջանկություն է պատճա-
ռում փո ղոցում ծաղիկ վաճառելը, մի ստիպեք նրան ծաղիկ գո-
ղանալ, մի ստիպեք նրան առաջինը վաճառել թոռոմածները, մի
սովորեցրեք նրան ծաղկից հոտ չքաշել, մի համոզեք նրան, որ
թմրանյութ վաճառելը ավելի եկամտաբեր է:
Մեր կյանքում այնքան են շատացել ճշմարտություն քարո-
զողները, որ մենք ինքներս ենք կորցրել մեր ճշմարտությունը,
այն ճշմարտությունը, որով ապրել ենք մինչ այժմ, որը մեզ օգնել
է չհանձնվել ու պայքարել, այլ ոչ թե համակերպվել ու ընդունել
իրականությունը այնպես, ինչպես մեզ մատուցել են:
Մենք մոռանում ենք մեր աշխարհը, որի մեջ ձևավորվել ենք,
ու ձգտում ենք ներխուժել այնտեղ, որտեղ համեմատաբար աստ-
ղերն ավելի վառ են ու լուսավոր, բայց զմայլվում ենք դրանցով՝
անտեսելով այն փաստը, որ այդ աստղերը մեր գալակտիկայից
դուրս են, չնայած շողում են, փայլում, բայց՝ ուրիշ աշխարհի հա-
մար: Մենք անտեսում ենք այն երկնաքարերն ու համաստե ղու-
թյունները, որոնք չնայած մի փոքր անհամաչափ են ու անմշակ,
բայց մերն են ու յուրօրինակ են նրանով, որ գտնվում են մեր աշ-
խարհում, մեր տարածության ենթակայության տակ: Ինչ քա՞ն
կարելի է նայել ուրիշի աստղերին ու հիանալ նրա աշխարհի
առավելություններով, երբ ձեր ու նրա աշխարհների միակ տար-
բերությունն այն է, որ նրանը ձերը չէ: Իսկ դա արդեն ամեն ինչ
ասում է նկարագրվող երևույթի մասին:
Մի տրվեք այլոց համոզմունքներին ու ճշմարտություններին,
հատկապես, երբ դրանց ձևավորման ու ճիշտ ընկալման մեխա-
նիզմ ների մեջ դուք պարզապես դիտորդ եք, ում դուր է եկել
վերջնական արդ յունքը, ու ով չի տեսել դրա կառուց վածքի իրա-
կան գաղտնիքը:

89
ՈԳՈՒ ԱԶՆՎԱԿԱՆՆԵՐ

Եթե դեռ չես հոգնել, շարունակենք: Մեր ճամփորդությանը


այդքան էլ շատ չի մնացել: Դեռ կհասցնես ինքդ քո մեղ քերի հետ
մնալ մեն-մենակ ։
Մեզ մի կյանք է տրված, ու եկեք ընդունենք, որ մի կյանքը
շատ քիչ է մարդու համար, որպեսզի նա կարողանա անընդ հատ
փոխել իր ապրելաոճն ու գաղափարները: Եթե մարդ արարա-
ծին տրված լիներ մի քանի կյանքի հնարավորություն, անգամ
չեք էլ կարող պատկերացնել, թե մարդն իր առաջին կյանքը ինչ-
պիսի դրական զգացողություններով ու լավ միտում ներով այն
կօգտագործեր: Կօգտագործեր այնպես, ասես էլ երկրորդի ու
երրոդի հնարավորությունը չէր տրվելու: Այո, մարդն ագահ է,
ագահ է իր ցանկությունների ու համոզմունքների մեջ: Ագահ
է իր լսած երգերի ու տեսած ֆիլմերի բովանդակության մեջ:
Ագահ է, որովհետև իր ստացած բարիքների իրական հաճույքը
նա կարողացել է քաղել լիովին անկեղծ ու անգին զգաց մունքնե-
րով: Մարդուն եթե տրվեր ևս մեկ կյանքի հնարավորություն, նա
կապրեր այնպես, որ առաջինը երբեք չվերջանար: Նա չէր անի
չարություն, չէր լինի նախանձ ու բացարձակ տականք իր գոր-
ծողություններով ու դատո ղություններով: Ինչո՞ւ: Չեմ զլանա,
ու կբացեմ այդ գաղտնիքը: Որովհետև մարդը կգիտակցեր, որ
հաջորդ կյանքում իրեն չեն ների իր կատարած ստորություննե-
րի ու աններելի գործողությունների համար: Նրան տեղ չէին տա
այն հասարակարգում, որի հերն անիծել է իր համոզմունքներով
և կանխամտածված ու չպլանավորված գործողություններով:
Նրան շանս չէին տա այս անգամ ապրելու լրիվ այլ կյանքով, ամ-
բող ջովին նոր էջից սկսելով՝ մի մատ խորքից, մեծատառերով:
Մարդը իսկապես կփոխվեր, կաներ ամեն հնարավոր լավն ու
դրականը, կօգներ բոլորին, բայց նրան դա թույլ չէին տա: Գի-
տե՞ք ինչու: Հըմմմ: Որովհետև նա մեկ անգամ սխալվել է, սխալ-
վել է ԳԻՏԱԿՑԱԲԱՐ, սխալներ է թույլ տվել՝ հաշվի առնելով այն
հանգամանքը, որ նորից է ապրելու, ու ներվելու է բոլորի կողմից:
Իսկ ո՞ր մեկը կներեր այն մարդուն, ով կանխամտածված արել է
բաներ, որոնք վատ ազդեցություն են թո ղել մյուսների կյանքի ու
կյանքի որակի վրա:

90
Այ դրա համար էլ մարդուն երկրորդ կյանքի հնարավորու-
թյուն չի տրվել: Չի տրվել, որպեսզի նրան չսպանեն մարդկային
անտարբերությամբ ու ատելությամբ, որովհետև մեռնող մար-
դը իր հետևից թողնում է կամ լավը, կամ վատը: Լավի դեպ քում
նրան երկրորդ անգամ կընդունեն ավելի մեծ ցնծությամբ, իսկ
վատի դեպ քում հնարավորություն էլ չեն տա նույնիսկ հանգիստ
շունչ քաշելու: Աշխարհը ստեղծված է բացարձակապես մարդ-
կային փորձությունների համար, ու ոչ միայն մահը մեզ հնարա-
վորություն չի տալիս մի պահ խորհելու, այլ նաև մեր կատարած
բազում գործողությունները: Մենք քաջ գիտակցում ենք, որ երկ-
րորդ շանս այլևս չենք ունենա մեռնելուց հետո, այդ պատճառով
ապրում ենք միայն մեր կաշվի համար, ու վստահ ենք, որ մահ-
վանից հետո մեր դու ռը նրանք այլևս չեն թակի: Մենք կգնանք,
մեզ հետ կտանենք մեր մեղ քերն ու մտքերը, բայց հետևանքնե-
րը, ցավոք, տանել չենք կարող:
Ամեն մարդ իրեն տրված 1 կյանքի ընթաց քում ընտրում է
մարդկանց, ով քեր դառնում են նրա ու ղեցույցը կյանքի ինչ-որ
մի հատվածում, երբեմն հավերժ ու ղեկցում են: Եվ մարդկային
հետագա ճակատագիրը լուսավորվում է այնպես, ինչպես մարդ-
կային հոգևոր ու արժե համակարգային սյուներն են թույլ տալիս
տեսնել այդ լույսը: Մեկի համար այն կարող է լինել իր ծնողը,
մյուսի համար՝ ինչ-որ մի ընկեր, մեկ ուրիշի համար՝ հայտնի մի
անձնավորություն, իսկ մեկ այլ մարդու համար՝ որևէ մի իրո-
ղություն: Պարտադիր չէ, որ այն լինի ֆիզիկական անձ, որն
ունենա նույն ֆիզիոլոգիական կառուց վածքը, լինի նույնպիսի
համոզմունքներով ու դատո ղություններով օժտված, ինչպիսին
մենք ենք, դա կարող է լինել կյանքից վերց ված որևէ մի պատկեր,
որևէ մի անտեսանելի իրականություն:
Եթե ոմանց համար մոտիվացիա կարող է լինել ամենամսյա
թրեյնինգներին մասնակցությունը, մեկ ուրիշի համար դա կա-
րող է լինել իր հասակակից մեկի վարած շքեղ ավտոմեքենան,
որն ամեն անգամ տեսնելիս մարդու մեջ վառում է դա ունենալու
բացառիկ մի ցանկություն՝ վեր լինելով ամեն տեսակի թրեյնին-
գից, խորհրդից, գրքից ու ինֆորմացիոն պաշարից:
Այդ հասարակ մետաղի ջարդոնը մարդու ու ղե ղում կարող է
ծնել այնպիսի մտքեր, որոնք չէին առաջանա ոչ մի գիրք կարդա-
91
լիս, ոչ մի աշխատանք կատարելիս կամ գումար վաստակելիս:
Նույն մեքենայից ունենալու փոքրիկ այդ ցանկությունը կարող
է մարդուն ստիպել անել ամեն ինչ, որպեսզի նա ձգտի հասնել
դրան ամեն հնարավոր ու անհնար միջոցներով:
Եվ այդ ժամանակ, երբ մեզ համար ընտրում ենք ոգու ազնվա-
կաններից կազմված այդ սերուցքը, մենք ինքնաբերաբար սկսում
ենք մտածել այնպես, ինչպես նրանք, սկսում ենք հարցերին մոտե-
նալ այն տեսանկ յուններից, որոնց հեն այդպես կմոտենային հենց
նրանք: Սկսում ենք զարգացնել մեր մեջ նոր ձևավորվող անհա-
տին, ու շատ անգամ սխալվում մեր ընտրության մեջ: Մինչ դու
ցանկանում ես փոփոխել այդ սերուցքի բաղադրությունը, այդ
ժամանակ քեզ խանգարում են հանգամանքները, խանգարում
են դրա հետևանքով առաջացած արգելքներն ու հետդարձի ճա-
նապարհների դժվար հասանելիությունը: Նույնսիկ եթե հաղ թա-
հարում ես նաև սա, քեզ սկսում է դուր չգալ սերուցքի համը, հո-
տը, տեսքը, մի բան անընդ հատ քեզ խանգարում է ամբող ջովին
ընկղմվել նոր իրականության մեջ: Ինչ էլ անես, եթե սուրճի մեջ
անգամ օշարակ էլ լցնես, այն կպահպանի իր դառնությունը:
Իսկ ի՞նչ անել այդ ժամանակ, եթե ոչ համակերպվել ստեղծված
իրավիճակի հետ: Միշտ հիշիր, ընկերս, եթե նույնիսկ քեզ կուլ են
տվել, դու առնվազն ունես դուրս գալու 2 ելք: Ինչ քան էլ երկրոր-
դը լինի ցավոտ, տհաճ կամ քո կարգավիճակին ոչ այդքան հարիր,
միևնույն է, այդ ել քը կա: Դա փոխելու պրոցեսի ամենադժ վար
քայլը այն է, երբ դու սկսում ես գիտակցել քո կարգավիճակը: Եթե
դու չանես դա, չհասկանաս, թե ով էիր, ու ինչ դարձար, չպատ-
կերացնես անդունդը գլորվելու ռեալ վտանգը, այդ սերուցքի բա-
ղադրությունը փոխելը ոչ այլ ինչ է, քան ժամանակի անտեղի կո-
րուստ: Երբեք ուշ չէ բաժակը ամբող ջովին դատարկել, ու լցնել
նոր բաղադրություն: Ճիշտ է, սկզբից է լի մի քիչ դառնության հա-
մը կզգաս, բայց տակի մրուրը քեզ այլևս չի խանգարի վայելելու
իրական քաղցրությունն ու քո քիմքին հաճելի համը:
Դու աշխարհում ունես 7 միլիարդ ընտրություն՝ չհաշված
գնացածներին ու դեռ եկողներին, ու ինչ քան էլ դժվար լինի
նրանց միջից սինթեզել քեզ լույս տվող հենասյուների իրական ու
բացարձակ քանակը, այնուամենայնիվ, դու ունես ընտրության
այդ հնարավորությունը: Հիվանդությունները, ժանտախտը, ար-
92
հեստածին ու անտրոպոգեն երևույթները իրավունք չունեն քե-
զանից խլելու քո բանականությունն ու սառը դատո ղությունը,
որովհետև դա այն միակ օգտակար հումքն է, որը թույլ կտա ըն-
դունել քեզ համար ճիշտ որոշում ներ:
Դու կարող ես նրանցից ընտրել տասին, քսանին, հարյուրին,
բայց դու միաժամանակ չես կարող ապրել տասը, քսան կամ
հարյուր կյանք, չես կարող զգաց մունքայնություն ցույց տալ՝
նրանցից յուրաքանչ յուրի պատկերն աչ քերիդ, ի վերջո, չես կա-
րող ունենալ այդքան կարծիք ու դիրքորոշում:
Ընտրիր մեկին, շարժ վիր այդ մեկի գաղափարախոսությամբ,
նրա մտածելակերպով, փորձիր հասկանալ, թե ինչու է նա այդ-
պես մտածում, ինչու չի մտածում ուրիշ կերպ, ինչն է նրան ստի-
պում վարվել այդպես, ինչն է նրան սնում ու ուժ տալիս, արդ-
յոք դա էֆեկտիվ կլինի քո պարագայում, ինչը կարող է հենց քեզ
ուժ ու մոտիվացիա պարգևել, որտեղ նա սխալ վարվեց, որ դու
կցանկանայիր վարվել այլ կերպ: Հենց գտնես այս հարցերի պա-
տասխանները, կգտնես նաև քեզ, քո անհատական կերպարը, քո
առանձին տեսակետն ու կարծիքը, որը չի լինի լոկ կրկնօրինակ
կամ արտատպած փաստ, այլ կլինի ռեալ հիմքերի, մտածողու-
թյան, տեսակետների ու հնարավոր տարբերակների սինթեզված
որակ յալ արդ յունք, որը շատ դժվար կլինի քանդել այլոց կող-
մից, կմրցի մյուս կարծիքների հետ, կլինի իր ներկայաց ման ու
արտահայտման մեջ յուրատեսակ, չկրկնվող, հեռանկարային ու
քննարկելի: Ի վերջո, մարդիկ կսկսեն հասկանալ քեզ, քո իրա-
կանությունը, քո բերած փաստերն ու դատո ղությունները, կհե-
տաքրքրի նաև քո մատուց ման ձևն ու ոճը: Ահա, թե ով կդառ-
նաս դու: Այդ մեկը չպետք է լինի բացարձակ ճշմարտություն
սերմանող մարդ, դու հիմք պետք է ընդունես ոչ թե նրա առա-
վելությունները, այլ թերություններն ու թերացում ները, ու հենց
դրանք ուսում նասիրելուց հետո դու ավելի կուժե ղացնես քո ան-
հատական կերպարն ու դիրքորոշումը, ու կլինես ավելի լավը,
քան նա, ումից փորձել ես օրինակ վերցնել:
Դե, պատկերացրու, թե ինչ քան ջանք ու եռանդ կխլի այդ մե-
կը, որպեսզի դու անընդ հատ բացահայտես իրեն, շփվես նրա
հետ, եթե չունես հնարավորություն շփվելու, գոնե փորձես նրա
արտահայտած մտքերից ու խոսքերից վերլուծություններ անել,
93
հասկանաս նրա խոսքի ու մտքի ուժն ու թաքնված գաղտնիքնե-
րը, որով նա կարողանում է իրենն առաջ տանել:
Իսկ հիմա պատկերացրու, որ նա ոչ թե մեկն է, այլ տասը, քսա-
նը, հարյուրը: Քեզ մի քանի կյանքն անգամ բավական չի լինի այս
գործողությունները կատարել ամենքի պարագայում և նրանց
վրա կատարված «մտքի փորձերի» համախառն արդ յունքը հա-
մադրելով՝ ստանալ նից շեական գերմարդու կերպարը:
Եվ եզ րափակելով այս թեման՝ ավելի համոզվելու համար վեր-
ջին փաստերիս վրա, կասեմ, որ այդ մեկին ժամանակի ցանկա-
ցած հատվածում փոխելն ավելի հեշտ է, քան մի քանիսին, ու
այդ պարագայում ստիպված չես լինի ստացված սուրճը ամբող-
ջությամբ թափել, որպեսզի նորը լցնես, քանի որ դու ընդամենը
ջուրն էիր լցրել:

94
ԵՐԵԿ ԼԱՎ ԷՐ

Իրոք որ, երեկ շատ լավ էր, որովհետև երեկն արդեն անցյալում
է: Կապ չունի, դա լավ օր էր, թե վատ, հագեցած էր ֆանտաստիկ
ու անկրկնելի զգացողություններով, թե հերթական միապաղաղ
օրերից մեկն էր: Երեկ շատ լավ էր, որովհետև իրականում լավ
անցավ, հանդիպեցինք մեր սիրած մարդուն, համբուրվեցինք,
մի բաժակ տաք թեյ խմեցինք միասին, քայլեցինք, հիշեցինք մեր
առաջին ժամադրությունը, բազմաթիվ անպատասխան նամակ-
ներն ու անիմաստ վեճերը, որոնք ավելի տափակ ու անբովան-
դակ էին, քան այսօրվա քաղաքական պատկերը, գրկախառնվե-
ցինք ու չուզեցինք բաժանվել միմյանց, որովհետև տաքության
այդ բնական երևույթը այնքան հաճելի էր ոչինչ չասող ե ղանակի
մռայլ տրամադրության տակ: Երեկ շատ լավ էր այնքանով, որ
կորցրեցինք մեր աշխատանքը, կռվեցինք սիրած մարդու հետ,
անիմաստ կռիվ սարքեցինք հավաքույթի ժամանակ, չափից
դուրս հարբել էինք ու անհամություններ էինք անում, վճարել
էինք մեր դրամապանակի վերջին գումարը վարկային պատ-
մությունը չսևացնելու համար ու սևերես էինք դարձել ծանոթ
մարդու մոտ, ում խոստացել էինք այսինչ բանն անել նրա հա-
մար: Այո, երեկ լավ էր, որովհետև այսօր աշխատանք չունենք,
ուր մնաց կորցնենք, այսօր չենք կռվելու մեր սիրո հետ, քանզի
արդեն կռված ենք, այսօր կռիվ չենք սարքի հավաքույթի ժամա-
նակ, որովհետև դժվար թե մոտ ժամանակներս երեկվա խայ-
տառակությունից հետո նորից երևանք փաբերում, այսօրվանից
սկսած՝ դեռ 30 օր կա վարկի հաջորդ վճարման օրվան, իսկ մեզ
ծանոթ մարդը արդեն ուրիշին է դիմել օգնության համար: Լավ
էր, չէ՞, երեկ: Իրոք որ լավ էր։
Մեր ամենասիրած ու ամենաօգտագործվող արտահայտու-
թյունը, բայց օգտագործվող միայն իրապես լավ ու հաճելի օր-
վա նկարագրության պարագայում: Դուք միայն նոր համոզվե-
ցիք, որ նույնիսկ վատ իրադրություններում երեկը շատ լավ է,
որովհետև այն անցյալում է: Իսկ ներկան մեզ հնարավորություն
է տալիս երեկվա վատ օրը, որը իրականում այդքան էլ վատ չէր
այսքանից հետո, պարզապես ու ղարկել անցյալ՝ առանց մեր
համաձայնության: Ճիշտ է, այն հետք է թողնում մեր ու ղե ղում,
բայց, ցավոք, ոչինչ փոխել այլևս չես կարող, ու չես կարող երեկը

95
հետ բերել, ու անիմաստ կռիվ չսարքել սիրածդ մարդու հետ ան-
հիմն խանդի պատճառով, մի բաժակ քիչ խմել, որ կառավարես
քո ցանկություններն ու գործողությունները կամ գնալ բանկ ու
վճարածդ գումարը հետ վերցնել:
Մենք ապրում ենք հիմա, այսօր, այս պահին, ու ամեն վայրկ-
յանը դառնում է անցյալ: Կյանքում հաջո ղության հասած մարդ-
կանցից գրեթե բոլորը քնում են ուշ, ու արթնանում շատ շուտ,
նրանցից ոմանք՝ նույնիսկ արևի ճառագայթների հետ միասին:
Ասեմ նաև, որ իրականում արևի՝ երկիր հասնող առաջին ճառա-
գայթներն ունեն ավելի մեծ, դրական ու պոզիտիվ էներգիայով
հարուստ մասնիկներ, քան օրվա մնացած ժամերին մեզ հաս-
նող լուսային ճառագայթները, այդ պատճառով գեթ մեկ անգամ
կյանքում արժե փորձել արթնանալ ու վայելել այդ հրաշքը, որի
իսկական ազդեցությունը դուք կզգաք ողջ օրվա ընթաց քում:
Ինչևէ, արևին թողնենք թող տաքացնի մեզ, իսկ մենք շարունա-
կենք մեր խոսակցությունը: Ո՞ւր էինք հասել: Հա, հիշեցի, խոսում
էինք հաջողակ մարդկանց սովորություններից ամենատարած-
վածի մասին: Ուրեմն ասեմ, որ եթե նրանց հարցնենք այդ սովո-
րության թաքնված գաղտնիքը, նրանք կսկսեն քեզ գեղագիտական
նուրբ շարահյուսությամբ ասել, որ դա անում են, որպեսզի այն
լավ ազդի իրենց օրգանիզմի վրա, որպեսզի հասցնեն առավոտյան
մարզանք կատարել, գիրք կարդալ կամ հասնել աշխատանքի վայր:
Իրականում այս ամենը պարզապես փոքրիկ չարաճճիություն է
նրանց կողմից, որովհետև նրանց խոսքերի տակ ոչ մի կախարդա-
կան ու անհասկանալի գաղտնիք չկա: Նրանք պարզապես փոր-
ձում են նուրբ սրամտությամբ թաքցնել այն փաստը, որ իրենք շուտ
են արթնանում, որովհետև ուզում են ապրել, որովհետև սիրում են
կյանքը իր ողջ հմայքով ու չեն ուզում, որ իրենց տրված սահմանա-
փակ կյանքը անցնի անշարժ պառկած ու քնած վիճակում:
Բոլորիս հետ էլ կյանքում պատահած կլինեն դեպ քեր, երբ այն-
պիսի խորը քուն ենք մտել, որ քնելուց հետո մեկ ժամ անց արթ-
նացել ենք, և մեզ թվացել է, թե օրը փոխվել է ու արդեն առավոտ
է, բայց իրականում դրսում արդեն վաղուց լիալուսին է: Ի՞նչ է
դա, եթե ոչ խաբկանք: Ու հիմա պատկերացրեք մի մարդու, ով
ունի հստակ ժամ, ու պառկում է քնելու այդ ժամին, որպեսզի
վաղը դեռ լույսը չբաց ված արթնանա: Երբ մարդն արթնանում
96
է դեռ լույսը չբաց ված, նա անգամ պատու հանին մոտ չգնալով
գիտակցում է, որ ոչ թե օրը փոխվել է, ու դրսում նոր է հայտնվել
լիալուսին, այլ լիալուսինը արդեն գնում է, և ուր որ է արև է բաց-
վելու: Նա չի զգում օրերի փոփոխությունը, նա գրեթե կորցնում
է երեկվա ու այսօրվա միջև ե ղած սահմանը, որովհետև այդ սահ-
մանը իրականում գոյություն չունի: Նա քնել էր մութն ընկնելուն
պես, ու մի քանի ժամ անց արթնացել էր դեռ լույսը չբաց ված: Նա
չի ուզում որ օրը դառնա «երեկ»:
Կյանքում մենք տոկոսային հարաբերությամբ միշտ գնահա-
տում ենք անցյալը, անցյալի քաղցր հիշողություններն ու դեպ-
քերը, անցյալի ձեռքբերում ներն ու պատկերները, որոնք միշտ
գունավոր ու լուսավոր շող շողում են ամեն հիշելիս: Իսկ ներ-
կա՞ն: Ներկան մենք ընդունում ենք ավելի վատ, քան նույնիսկ
ապագան: Ապագայի մասին միշտ խոսում ենք դրական, միշտ
պատկերացնում ենք, որ լավ է լինելու, միշտ համոզված ենք, որ
մի դուռ ուր որ է բաց վելու է, ու վաղը նորից արև է ելնելու, որ
մի քանի օրից ճամփորդելու ենք, մի տարուց ավարտելու ենք
համալսարանը, ու ամեն ինչ այնքան հրաշալի է, որ ուզում ես՝
այդ արևը շատ շուտ բաց վի, ճամփորդելիս լինես ու վերադառ-
նալուց էլ ավարտես համալսարանը: Այո, ամեն ինչ հրաշալի է,
սիրուն, պատկերավոր, դրական հույզերով լի: Երբ արևը բաց-
վում է, այն դադարում է գե ղեցիկ թվալ, երբ հետ ես գալիս ճամ-
փորդությունից, այլևս ոչինչ չունես մտածելու, քան այն, որ վա-
ղը աշխատանքի ես կամ առավոտ շուտ դասի ես գնալու, իսկ երբ
ավարտում ես համալսարանը, այն դադարում է արդեն անիրա-
կան թվալ: Ու այս ամենի պարագայում մենք չենք նկատում մի
բան՝ ժամանակը: Հաստատ՝ երբ ավարտես համալսարանը, դու
նույն վարդագույն պատկերացում ները չես ունենա, նույն գի-
տակցության ու անհոգ կյանքի տերը չես լինի ու նույնիսկ նույն
տարիքի չես լինի: Հասկանում ես, որ երեկ լավ էր, որ դեռ արևը
չէր բաց վել, որ դեռ մեկ օր մնացել էր, որ գնայիր ճամփորդելու,
ու երեկ դեռ ուսանող էիր:
Ու նորից մենք չենք արժևորում ներկան, անտեսում ենք
էս խեղճ ներկային, ապրում ենք ներկայով բայց չգիտես ինչու
անընդ հատ երանի ենք տալիս անցյալին ու մտածում ապագայի
մասին: Լավ, իսկ ներկայով ո՞վ է ապրելու:

97
Վերադառնանք նույն մարդկանց, ով քեր կյանքի ինչ-որ մի
փուլում հասել են տեսանելի ու շոշափելի հաջո ղությունների.
նրանց գաղտնիքը իրականում ոչ Անգլիայում ուսանած տարի-
ների կուռ փորձի, ոչ բնատուր ֆենոմենալ հատկությունների
ու ոչ էլ երբեմ նի իդեաների մեջ է: Նրանք հաջո ղակ են, որով-
հետև ապրում են հիմա, այս պահին, երանի են տալիս, որ հի-
մա շնչում են, հիմա գրպանում ու բանկերում այդքան գումար
ունեն, իրենց սիրելիները հենց հիմա իրենց կող քին են, հենց հի-
մա նրանք ողջ ու առողջ են, մտածում են ներկայի մասին, թե ինչ
պիտի անեն հիմա, որ ավելի լավ լինի, ինչ պիտի ուտեն հիմա,
որ կշտանան ու թեթև զգան իրենց, ինչ առաջարկություն անել
հիմա, որ վաղվան հաստատ թողնել չի կարելի, ինչ մտածեն հի-
մա, որ վաղը մոռանալու են նույնիսկ հիշել: Նրանք իրենց ողջ
ռեսուրսները խաղադրույք են կատարում այս պահի վրա: Ու
նրանք միշտ հաղ թող են դուրս գալիս, անգամ եթե պարտվում
էլ են, վստահ են, որ հիմա պարտվելով՝ ապագայում նույն սխա-
լը կրկնելու խնդրին հանդիպելիս կիմանան, թե ինչպես պետք է
վարվել: Դասեր են քաղում ներկայից, ապրում ներկայով, մտա-
ծում այստեղ, հենց հիմա:
Ընկերս, սա է իրական հաջողության գաղտնիքը, իհարկե, իմ
կարծիքով: Մինչ մենք մտածում ենք, որ հարստանանք, ամենա-
վերջին սերնդի «Մերսեդեսն» ենք գնելու, ուրիշները փորձում են
հարստանալ, որ հենց լինի այդ հնարավորությունը այդ պահին՝
էլ չմտածեն ապագայում դա ունենալու համար, գնեն այդ պահին:
Ինչ քան է մեզ հետ պատահել, որ գումար ենք խնայել, մի
կերպ հավաքել, տարբեր խնայողություններ կատարել, որ ինչ-
որ մի օր նոր հեռախոս կամ նոր հագուստ գնենք: Հենց գալիս է
գնելու պահը, դու գնում ես, բայց մեկ ուրիշը այդ նույն պահին
նոր մտածում է ապագայում դա գնելու հնարավոր տարբերակի
մասին: Դա է քո ու նրա տարբերությունը: Դու գնում ես այդ պա-
հին, նա պատկերացնում է, որ գնելու է:
Ճիշտ է, ամեն մարդ իր գրպանի չափով է մտածում, բայց դա
քեզ չպետք է խանգարի մտածել ավելի մեծը ունենալու համար:
Իսկ դրա համար միայն մտածելը շատ քիչ է, հարկավոր է ապ-
րել հիմա, ռիսկի դիմել այս պահին, որովհետև դու ապրում ես
հիմա, ոչ թե մեկ րոպե հետո: Եթե որոշել ես դառնալ լավ իրա-
98
վաբան, պետք չէ մտածել ու սպասել այն օրվան, թե երբ են քեզ
աշխատանքի ընդունելու, երբ ես ավարտելու համալսարանը, որ
դիպ լոմ ստանաս: Հարկավոր է հենց այս պահից աշխատել այդ
ուղղությամբ, իսկ մնացածը ինքնին կընկնի իր տե ղը:
Եթե որոշել ես մարդու ծննդյան տարեդարձին նվեր գնել,
գնիր այսօր (եթե ունես հնարավորություն), ու նվիրիր հենց այ-
սօր, դու չգիտես՝ արդ յոք գալո՞ւ է վաղվա օրը, արդ յոք ոչինչ չի՞
խանգարի քեզ դա նվիրելու: Անկեղծ եմ ասում, ընկերս, ես միշտ
այդպես եմ վարվում: Շատ հազվադեպ է լինում, որ մարդուն ինչ-
որ նվեր անեմ՝ կոնկրետ առիթի սպասելով, եթե նվեր ես անելու,
արա հիմա, դա նրան ավելի դուր կգա:
Երեկ լավ էր, որովհետև երեկն արդեն ապրել ես, լավ թե վատ՝
համենայնդեպս դու այսօր կաս: Ու եթե դա երեկվա արդ յունքն
է, որ այսօր կաս, ապագան քեզ ոչնչով չի պարտավորվում վստա-
հեցնել, որ դու ապագայի այդ հատվածում անպայման լինելու
ես, ուր մնաց պլանավորածդ ի կատար ածես: Ապագան ամե-
նախաբուսիկ հասկացությունն է, որը երբևիցե ե ղել է մարդու
համար ստեղծված երևույթների ու հասկացությունների մեջ:
Ապագան մոլորեցնում է մարդկանց, հույսեր է տալիս ու ոչ միշտ
է իրականացնում նրանց երազանքները: Ապագան այնքան ան-
հայտ է, որ մենք խաղադրույք ենք կատարում ապագայի վրա՝
հույս փափագելով, որ հաղ թելու դեպ քում մենք կկարողանանք
վայելել այդ հաղ թանակը:
Մեծանում ենք, տարիք ենք առնում, սկսում ենք ծերանալ,
ժամանակի ընթաց քում հոգնել ամենքից ու ամեն ինչից, սկսում
ենք կորցնել հավատը, հույսը, ժամանակի ընթաց քում կորցնում
ենք ինքնատիրապետումը, կորցնում ենք գումար ու առող ջու-
թյուն, կորցնում ենք հավասարակշռությունն ու տեսնելու կա-
րողությունը: Գալիս է մի պահ, որ կորցնում ենք մեր հարազատ-
ներին, կորցնում ենք թանկ ու հնարավոր ամեն բան: Մեր ողջ
կյանքի ընթաց քում մենք անընդ հատ ձեռք ենք բերում ու կորց-
նում ենք, ու ձեռք բերելուց այդքան հաճույք ու քաղցրություն
չենք ստանում, որքան կորցնելուց ցավ ու տառապանք ենք ապ-
րում: Ու միակ բանը, որը մենք կորցնում ենք ամենավերջում,
կարելի է ասել՝ մեր կյանքն անգամ կորցնելիս չենք կորցնում մեր
ու ղե ղը՝ իր մտքերով ու զգաց մունքներով հանդերձ: Բոլորիս էլ
99
քաջ հայտնի է, որ մեռնելիս անգամ մարդու ու ղե ղի բջիջները
միանգամից չեն մահանում, ու նույնիսկ ֆիզիկապես լքելով ինք-
ներս մեզ, մեր ու ղե ղը շարունակում է գործել:
Մի կորցրեք ձեր ժամանակը. ապրել հիմա, մտածել այս պա-
հին, սիրել, ներել, գրկել, համբուրել, զայրանալ, մոռանալ, հիշել,
գրել, կարոտել, անել, հասնել, փոշմանել, զղջալ ու հետ բերել հի-
մա, այս պահին:
Ձեր միակ անդավաճան ընկերը՝ ձեր ու ղե ղը, ունի հնարա-
վորություն մտածելու, մտածածը ի կատար ածելու, որոշելու
ու քայլեր ձեռնարկելու կարողություն, բայց այն կարող է անել
միայն այս պահին, հիմա:
Ինչպես կասեր Սայաթ Նովան՝
Էրեգ լավ էր կանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մեկ չի՛ ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ:

100
ՆԱՀԱՆՋ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ

21-րդ դար:
Ինֆորմացիոն պատերազմ ների ու նորարարական տեխնո-
լոգիաներով հագեց ված հոգեսպան մեթոդների մի դարաշրջան,
որտեղ ինտերնետը դարձել է հիմ նարար գործիք մարդկանց
կառավարելու, իմանալու նրանց մասին ամեն ինչ՝ նույնիսկ մե-
զանից էլ լավ, նրանց «ստիպելու» մտածել ու գործել այնպես,
ինչպես նրանք են ուզում, ստեղծել արհեստածին երևույթներ,
որոնք մարդկանց համար արժեք են ներկայացնելու ու ավելի
կարևոր են դասվելու, քան սեփական հոգեկերտվածքի հիմ նա-
րար սկզբունքները:
Սա մի ժամանակաշրջան է, երբ մարդը կարող է բացառապես
ոչինչ չանելով՝ գումար վաստակել, նկարել ինչ-որ մի հիմարու-
թյուն, որի միակ շահագրգ ռող ազդակը կոնտենտի բացարձակ
հիմարությունն է, որն էլ մեզ ստիպում է նայել, թե վերջը ինչ է
լինելու: Բայց վերջում ոչինչ էլ չի լինելու, պարզապես խնդրե-
լու է լայք սեղմել, բաժանորդագրվել իր 9-րդ ալիքին, սեղմել
զանգակի վրա, որպեսզի հանկարծ ու հանկարծ բաց չթողնենք
իր վե հաշունչ կոնտենտի հաջորդ թո ղարկումը, խնդրելու է քո-
մենթներում մի ապուշություն գրել, որպեսզի կայքի ռոբոտնե-
րին խաբի, թե իր կոնտենտը հետաքրքրում է մարդկանց, մար-
դիկ ունեն դրա կարիքը: Ցավն այն է, որ մարդիկ իրոք զգում են
դրա կարիքը, և մե ղադրելու չէ ոչ մեկին ու ոչնչի: Մեզ այդպես
են «կերցրել», մեր հասարակության պահանջն է դիտել անմա-
կարդակ ու ոչինչ չասող հաղորդում ներ, կրկնվող սերիաներով
ու սցենարներով սերիալներ ու ֆիլմեր, որտեղ գլխավոր հերոսի
դերասանին արձակուրդ ու ղարկելիս նրան սերիալում չգիտես
ինչու սպանում են կամ գցում մեքենայի տակ, լավագույն դեպ-
քում անհետացնում մի քանի սերիա: Մենք սնվում ենք այն բա-
ռերով, որոնք լսում ենք բոլոր ալիքներով, ինտերնետում թե հե-
ռուստատեսությամբ, կարդում ենք ազատ խոսքի վերջին խազը
հատած նյութեր, որոնք բացելիս մի հատ նայում ես կողքբոլորդ,
որ տանեցիներից հանկարծ մարդ չլինի, ի վերջո, ամոթ է: Լրագ-
րողներին արգելում են գնալ իրական հետքերով, գրել այն, ինչը
կա, լրագրողներին վարձատրում են իրենց նյութերի վերնագ-
րերով ու դիտում ների շռնդալից աճով, ոչ թե նյութի գրագետ,
հավաստի ու քաղաքակրթության է թիկայի նորմերին համապա-
տասխան բովանդակային արժեքով:
101
Լրագրողի խոսքի ու նյութի հանդեպ ունեցած քաղաքացիական
պատասխանատվությունը դարձել է շարքային մունետիկի բարբա-
ջանք, որին մենք սկսել ենք այնքան դժվար հավատալ, որ հաճախ
նյութը ամբող ջովին չենք էլ կարդում: Նրանց դա ստիպում են:
Հեռուստատեսությունը մեզ մատուցում է գե ղեցիկ փա-
թեթավորմամբ ու մեր օրերի ստանդարտներով չափորոշված
հայտնիների մասնակցությամբ աղ բակույտ, որը ֆիլտրելուց հե-
տո անգամ չես կարողանում գտնել գեթ մեկ հետաքրքիր ինֆոր-
մացիա կամ դաստիարակ չական նյութ, որը ցանկանաս ֆիքսել
ու ղե ղումդ: Մարդիկ սկսել են իրենց երեխաների դաստիարա-
կությունը վստահել սև, տափակ ու գերֆանտաստիկ հնարավո-
րություններով հագեցած արկղերի, որից այն կողմ դատարկու-
թյուն է, որի ստեղծման ու մատուց ման ստվերում թաքնված են
իրական թիրախներ, որոնց մեջ մենք այնքան հեշտ ենք ընկղմ-
վում, որ դուրս գալն արդեն դառնում է անհնար: Մեզ ստիպում
են նայել այն, ինչը վեր չէ մեր աշխարհընկալման մակարդակից
ու հեռանկարային պատկերացում ներից, որովհետև լավ որակի
կոնտենտ մատուցելու համար անհրաժեշտ է այդ որակն ապահո-
վող գերակ շիռ մասսա, որի դեֆիցիտը մենք այսօր ունենք: Իսկ
հեռուստատեսությունը չի կառուց վում այդ մասսայի պահանջ-
ների ու գիտելիքների որակի վրա, այլ, ընդ հակառակը, ստեղ-
ծում է կոնտենտ, որը հասկանալի կլինի նույնիսկ ամենատխմար
ու անգրագետ մարդու համար: Ցավոք, պիտի նշենք, որ հիմա
ժողովրդին շե ղելու լավագույն միջոցը անմակարդակ հումորա-
յին հաղորդում ներն են, որոնց մեջ բացի սեռական ու անձնային
վիրավորանքից բացի ոչ մի սցենարային կապօղակ չես գտնի,
իսկ երբ այն սկսում է համեմվել քաղաքական մոտիվներով ու
օրակարգային բաց թո ղում ներով, դառնում է մի շիլա, որը հե-
ռուստադիտո ղի համար ունենում է կարևոր նշանակություն:
Կարևոր այնքանով, որ «կպնում են» քաղաքական գործիչներին,
հումոր են անում նրանց անձի ու քաղաքական կարիերայի վրա,
որովհետև նրանց «կպնելու» ուրիշ հնարավորություն հեռուս-
տադիտողները բառացիորեն չունեն: Թեպետ ունեն, ուղղակի
այդ տարբերակը նրանց ուժերից վեր է և ավելորդ գլխացա-
վանք: Քաղաքական պատվերը կա, անհայտ ձեռագիր ունեցող
սցենարիստները միշտ պատրաստ են գրել ու մրել բոլորին, ով
ներկա պահին հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում:
Միմյանց սարկազմով վիրավորելն ու շողոքորթելն այլևս ամոթ

102
չէ, այն ներկայաց վում է որպես սև հումոր ու սևացնում բոլորիս
պատկերացում ները առողջ հումորի ու լավ տրամադրության
մասին: Ի՞նչ է պետք հասարակության մեջ որևէ բան սերմանե-
լու համար: Իհարկե, մատուց վելիք կոնտենտ, որն իր բովանդա-
կությամբ կլինի պարզ, հասկանալի, կպարունակի վիրավորանք
ու սեռական բնույթի պիտակներ, գլխավոր դերակատարները
կլինեն այդ ժամանակի ամենապահանջված սեքսուալ կանայք
(ինչու չէ՝ նաև տղամարդիկ), ով քեր իրենց կրծքերի մեծությամբ
ու ոտքերի սլացիկությամբ կփակեն գլոբալ խնդիրների չափերն
ու ծու ռումուռ ուրվագծերը:
Հիմա հայտնի դառնալը րոպեների հարց է: Արա մի բան, որը
չի արել ոչ ոք, նկարիր ու տե ղադրիր համացանցում և վերջ, դու
հայտնի ես: Նկարիր մի ձու, տե ղադրիր սոցկայքերից մեկում
ու հավաքիր ավելի շատ հավանում ներ, քան պատմության մեջ
որևէ նշանակալից իրադարձության կամ հայտնի անձի նկա-
րի գրառումը: Տվեք ինձ հեռուստատեսության ողջ հնարավո-
րությունները և ես աթոռը կդարձնեմ նախագահ: Պարզապես
պետք է մարդկանց ցույց տալ, որ աթոռը իրականում սովորա-
կան աթոռ չէ, ու մարդիկ կսկսեն հավատալ դրան:
Եթե նախկինում լավություն էին անում ու գցում ջուրը, հիմա
լավություն են անում ու գցում «Ֆեյսբուք»: Կարևորը՝ մարդիկ
տեսնեն, որ իրենք լավն են, որ կարող են բարի գործեր կատա-
րել: Մենք կորցնում ենք մեր անհատականությունը, երբ նկար-
ների մեջից ընտրում ենք ամենաստաց վածը, մաքրում ենք մեր
դեմքից խալերն ու դուրս տված մասերը, ուղղում ենք քիթն ու
փոք րացնում այտերը, մազերին նոր գույն ենք հաղորդում ու աչ-
քերին փայլ, շուրթերն ենք մեծացնում ու ոտքերն ենք ուղղում,
կարող ենք կտրել հանել հետևի ֆոնին գտնվող արևն ու տե ղը
լուսին դնել, ավելացնել աստղեր ու մի քիչ անձրևի կաթիլներ,
որպեսզի այն տե ղադրելով՝ ավելացնենք մեր հավանում ները:
Բայց ինչո՞ւ: Մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք, ի՞նչ է տալիս ձեզ
հավանում ների քանակը: Այսինքն՝ եթե մարդը հավանում է ձեր
նկարը, ուրեմն դուք նրան դո՞ւր եք գալիս, ձեր հաշվին գումա՞ր
է նստում, թե՞ դառնում եք օրվա սեքս սիմվոլը:
Կամ՝ բացատրեք ինձ, ինչո՞ւ, երբ մարդիկ չեն հավանում որ-
ևէ աղջկա, նրա արտաքինն ու տե ղադրած նկարը, բայց այդ
մարդը իրենց շատ ծանոթ ու հարազատ անձնավորություն է,

103
քծնելու համար մեկնաբանություն են գրում, բայց հասկանում
են, որ իրականում այդ մարդը արտաքնապես տգեղ է, մեկնաբա-
նությունում գրում են՝ «խելացիս»: Իհարկե, պարզ է, որ դրանով
դուք ակնհայտորեն վիրավորում եք մարդուն, չնայած դա չեք
տեսնում, որովհետև այդ մարդը լրիվ ուրիշ մեկնաբանության էր
սպասում: Այսինքն՝ լավություն անելու փոխարեն մի բան էլ վա-
տություն արեցինք:
Սոցցանցերում տոտալ ատելությունն ու կեղծիքը հասել է
իր գագաթնակետին, որտե ղից այն կողմ անդունդ է, ու վերջն
անհայտ է բոլորիս: Մարդկանց վիրավորում են զուտ այն բա-
նի համար, որ նրանք չեն մտածում այնպես, ինչպես մեծամաս-
նությունը, չեն ընդունում այն ճշմարտությունը, որի կրողն է
այդ նույն մեծամասնությունը: Փոքրամասնությունն էլ, չհա-
մակերպվելով մեծամասնության հետ, փորձում է ավելի վատ
բառերով ու մեկնաբանություններով վիրավորել նրան, ու այս
ամենից արյան հոտ է գալիս: Գաղափարների ու տեսակետների
այս համատարած պատերազմում բոլոր կողմերը պարտվողներ
են, որովհետև ընդ հանուր համաձայնության գալը արդեն հե-
ռու է մեր իրականությունից: Միմյանց օգնելը դարձել է շահով
պայմանավորված, շահը դարձել է բոլոր միջանձնային հարաբե-
րությունների առանց քը, մարդիկ դուրս են եկել իրենց արժե հա-
մակարգային ու ղեծրից ու շարժ վում են անհայտ ուղղությամբ:
Բոլորը փնտրում են ճշմարտություն, անկեղծություն, հավա-
տարմություն ու սեր, բայց իրենց հետևից այրում են ամեն ինչ,
բառացիորեն ամեն ինչ: Թաղում են միմյանց բոյն ու բուսաթը,
անիծում են այլ կերպ մտածելու համար, վիրավորում են ամեն
պատահածի, ով կփորձի հակառակը համոզել իրենց, ու կեղտը
գնալով դառնում է սնուց ման միակ աղբյուրը:
Հիմա ոչ մեկին ոչնչով չես զարմացնի, եթե, իհարկե, դրա մեջ
չկա կոմերցիոն որևէ մասնիկ: Բոլորը բոլորի մասին տեղ յակ են,
գիտեն, թե ում հետ են շփվում, ուր են գնում, երբ են գալիս, ինչ
են ուտում, ինչ են հանձնում մայր հողին, ինչ են թաքցնում իրա-
րից ու ինչ են պատրաստվում անել:
Մարդկային շփումը կորցրել է իր հետաքրքրությունն ու սիմ-
վոլիկան, բացահայտելու ենթակա հարաբերությունները դար-
ձել են հանրային ու բոլորի համար: Սերը դարձել է պայմանա-
կան՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, նույնիսկ
քաղաքական իրադրությամբ:

104
Մարդիկ իրենց երեխաներին այնքան են կտրել դրսից ու փո-
ղոցի կյանքից, որ ինտերնետում մեկի հետ վիճելուց հետո, երբ
հարցը տե ղափոխվում է իրական կյանք, այդ երեխաները ան-
ճարությունից ու ճիշտ խոսելու, մեկնաբանելու կարողության
պակասից ընկճվում են ու կոտրվում: Ռեալ կյանքն իր հետաքրք-
րություններով երիտասարդների շրջանում վաղուց արդեն իր
տե ղը զիջել է վիրտուալ իրականությանը: Երբ մարդն ամբողջ
օրը նկարում ու նկարները տե ղադրում է համացանցում՝ դրանք
դարձնելով հրապարակային ու բաց, այդ մարդու հետ շփումն
ու ծանոթությունը ինքնին դառնում է անհետաքրքիր, քանի որ,
ինչպես քիչ առաջ նշեցի, բացահայտելու ոչինչ այլևս չկա: Մար-
դուն տրված է հնարավորություն մտածելու, իր իրական մտա-
կարծությունները խոսքերի տակ թաքցնելու կարողություն,
բայց մարդիկ նախընտրում են ավելի հեշտ ճանապարհը, չեն սի-
րում ապրել իրենց ստեղծած աշխարհում, որովհետև աշխարհ
ստեղծելու համար էլ հավես ու մի քիչ էլ տաղանդ է պետք:
Փոխարենը նրանք նախընտրում են խցկվել ու ապրել ուրիշ-
ների ստեղծած աշխարհում, որտեղ կարծում են, թե իրենք
մշտական բնակիչ են դարձել, այնինչ մութն ընկնելուն պես այդ
աշխարհը ստեղծողը սպասում է, որ նա ժամ առաջ ազատի տա-
րածքը իր ներկայությունից: Ու հետո մենք սկսում ենք մե ղադրել
մեկմեկու, թե՝ խաբեցիր ինձ, կոտրեցիր իմ սիրտը, ես քեզանից
չէի սպասում, բլա, բլա, բլա…
Ոչ մեկը մե ղավոր չէ, որ դու վատ ես ապրում, մտածում ես
մյուսների նման, չես գտնում ճիշտ մուտքեր ու սխալ ել քերից ես
դուրս գալիս, որ ուտում ես այն, ինչին մթերք անվանելը վիրա-
վորական է, տեսնում ես այն, ինչը անմակարդակ է ու գռե հիկ, ոչ
մեկը մե ղավոր չէ, որ դու քեզ վատ ես զգում այս ամենի մեջ, ոչ
մեկը մե ղավոր չէ՝ բացի քեզանից: Հեշտ է լինել դատավոր, երբ
դատում ես սխալ թույլ տված մարդուն, բայց շատ դժվար է լի-
նել փաստաբան, երբ մե ղադրանքների փաթեթը ուղղված է քո
անձին: Ի վերջո, սեփական անհատականությունն ու սեփական
մտածելակերպն ուղղորդող արժեքները կորցնելը կհանգեցնի
նրան, որ արդեն չես էլ հասկանա, թե դու որ խմբին ես պատկա-
նում, ինչ ես ուզում ասել, ինչ ես մտածում ու առ հասարակ որն
է քո նպատակը:

105
ՈՒՐԱԽԱՑՈՂ ԵՐՐՈՐԴԸ

Կարևորն այն չէ, թե դու ինչ ես խոսում ինչոր մեկի մասին, այլ
այն, թե ինչի մասին ես լռում: Այո, լռությունը համաձայնության
նշան է, հատկապես այն ժամանակ, երբ դու արդեն մեռած ես:
Մեր ողջ կյանքի ընթացքում շրջապատված ենք մարդկանցով,
ով քեր անընդ հատ գտնվում են մեր տեսադաշտում, կյանքում,
խնդիրների, երջանկության ճանապարհների փնտրտուքների,
անխուսափելի օրհասական տխրությունների, մտածմունքների
ու պատահականությունների մեջ են: Մենք նրանց ընդնունում
ենք այնպիսին, ինչպիսին նրանց տեսնում, լսում, շոշափում ու ըն-
կալում ենք: Կարելի է ասել, որ մենք երբեք մարդուն չենք ընդու-
նում այնպիսին, ինչպիսին ինքն է իրեն ընդունում: Մարդն ինքն
իր մասին կարող է մտածել ցանկացած բան՝ ֆենոմենալ անձնա-
վորության իրատեսական պատկերից մինչև հակակրանք տածող
տհաճ մի երևույթ: Ամեն մեկն իր ներսում ունի իր յուրահատուկ
հրեշին, ով ոմանց մոտ արթուն է, իսկ մնացածի մոտ՝ ոչ այնքան:
Առերևույթ դա այդպես է, և ոչինչ չի կարող մարդուն համոզել
չանել այն, ինչն իրեն օգուտ կբերի: Հարցը պարզապես գործվող
մեղ քի չափն է: Ցանկացած դավանանքի, կրոնի, գաղափարախո-
սության ու արժեքների տեր մարդու համար բացահայտում չի
լինի ասել, որ անմեղ մարդիկ չկան, և այդ անմեղ մարդկանց մե-
ղավորությունն այն է, որ իրենք վստահ են դրանում:
Մարդու մեջ բույն դրած համոզմունքը առ այն, որ ինքը ծնվել
է մե ղավոր, Աստծո գառ չէ, ու մի մեղք ավելի կամ պակաս՝ հարց
չի լուծի, կործանում է մարդու ինքնավստահությունը ցանկա-
ցած կատարած քայլի հանդեպ: Երբ մարդ արարածը գիտակ-
ցում է, որ իր արած քայլը ավելի շատ վնաս է պատճառելու, քան
օգուտ, և կապ չունի, դա կլինի գործողություն՝ ուղղված բնու-
թյան, մարդկության, բարոյականության, արժեքների, ինչ-որ
նյութականի կամ այլնի դեմ, հենց այդ պահից նրա մոտ մեռնում
են գիտակցության մնացած բոլոր բջիջները:
Երբևէ մտածե՞լ եք՝ իսկ հնարավո՞ր է, որ մեր շրջապատում լի-
նի մեկը, ով իրականում այդքան էլ «մարդ» չէ: Անոմալ ոչինչ չեմ
ասում, հիմա ավելի մանրամասնեմ: Պատկերացնենք մի պահ,
որ ձեզ շատ մտերիմ մի անձնավորություն իրականում այն չէ,
ինչ դուք եք կարծում: Այո՛, նա ունի նույն ֆիզիոլոգիական կա-
ռուց վածքը, մարդկային արտաքինին ու ֆիզիկական հնարա-
106
վորություններին համապատասխան բոլոր հատկանիշներն ու
տվ յալները, խոսում է մի քանի լեզվով, ինչպես և դուք, ունի ըն-
տանիք, սիրած անձնավորություն, լիքը խնդիրներ ու հարցեր,
բայց նա մարդ չէ:
Հիմա հարց կծագի ձեր ու ղե ղում, իսկ եթե մարդ չէ, ապա ո՞վ
կամ ի՞նչ է նա:
Դիցուկ նա X (իքս) անձնավորություն է, անվանել կարող եք
ցանկացած կերպ: Այս X անձնավորությունը ունի բացառիկ մի
հատկություն, որի մասին չգիտի ոչ ոք, և նա ընդ հանրապես
ուրիշ առաքելություն ունի: Մենք նրան ընդունում ենք որպես
սովորական մի մարդ, ում համարում ենք ծանոթ, մոտիկ կամ
հարազատ անձնավորություն: Մեր կատարած ամեն մի քայլի
մասին նա իմանում է, վերլուծում իր մեջ և գրառում իր մոտ:
Այդ X անձնավորությունը ձեզ երբեք չի ասի ձեր գործած մեղ-
քերի, սխալների կամ վատ արարքների մասին: Դուք ինքներդ
նրան կասեք, որ ձեզ մի քիչ ավելի թեթև զգաք: Ինչևէ, նա իր
մոտ կգրառի ձեր բոլոր քայլերը, լավ ու վատ արարքները, ապ-
րելակերպին բնորոշ նախաձեռնություններն ու գործողություն-
ները և կփորձի ձեզ «պատժել»:
Այո, մի զարմացեք, ուղղակի իմաստով նա ձեզ մատով ան-
գամ չի կպչի, բայց չէ որ դու չգիտես, որ նա մարդ չէ: Նա մեկն է,
ով հետևել, հետևում և հետևելու է քեզ քո ողջ կյանքի ընթաց-
քում և պարտադիր չէ, որ քեզ անընդ հատ հիշեցնի իր գոյության
ու ներկայության մասին: Պարզապես դու նրան ճանաչում ես,
գիտես, և քեզ թվում է, թե քո սինուսոիդի նմանվող կյանքն իր
հունով է գնում: Մեզ շատ հաճախ թվում է, որ վերևից ինչ-որ
մեկը գրառում է մեր բոլոր քայլերը, գործողություններն ու նպա-
տակաուղղված արարքները: Բայց ոչ, երկնքից քեզ հետևող ու
քննող որևէ մեկը չունի այդ ժամանակն ու ցանկությունը: Երկ-
րի վրա, մեր շուրջը կան մարդիկ, ով քեր իրենց վրա ակամայից
վերցրել են այդ պարտականությունը:
Եթե վիրավորում կամ նե ղացնում ենք մեկին, նրա պատիվն
ու ինքնասիրությունը վերականգնում են կամ վերջինիս ծանոթ-
ներն ու բարեկամ ները, կամ օրենքն ու համապատասխան մար-
մինները, կամ էլ հենց ինքը: Թվարկածներիս անզորության կամ
անգործության պարագայում այդ ողջ մեխանիզմի պատասխա-
նատվությունն իր վրա է վերցնում հենց բնությունը: Մենք շատ
ժամանակ անտեսում ենք բնության ֆակտորը մեր կյանքում ու
107
առօրյա գործունեության մեջ, բայց ամենամեծ ներազդեցու-
թյունը հենց ինքն է, որ կա:
Մարդիկ ոչնչացնում են միմյանց, ոչնչացնում են ֆիզիկա-
կան ու բարոյական առումով, ստեղծում են ավելի մասշտաբա-
յին ու լայնածավալ ոչնչաց ման ձևեր ու զենքեր, փորձում են
գերիշխել մեկը մյուսի նկատմամբ, բայց գրեթե միշտ մոռանում
ենք, որ բնության ստեղծած զենքերն ու հակազդման միջոցնե-
րը մինչ օրս անգերազանցելի են: Եկեք «բնություն» ասվածը
չպատկերացնենք որպես ծառերի ու բուսականության ամբող-
ջություն, քանզի մարդն ինքնին արդեն բնություն է, բնության
զարգաց ման ու դեգրադաց ման միակ ու գերակայող պատճառն
ու արդ յունքը: Բնության հետ պայքարը այն եզակիներից է, որի
արդ յունքում մարդ արարածը ամենավերջում միշտ պարտված
է դուրս գալիս, քանզի բնությունը երբեք ամբող ջովին չի ոչն-
չանում, իսկ այսպիսի հանգուցալուծումը մարդկային ռասսայի
հիմ նովին կործանումն է:
Ինչևէ, վերադառնանք մեր ոչ խարներին: Հասանք այնտեղ,
որ բնության գերակայությունն ու դոմինանտությունը ամեն
պարագայում ակնհայտ է: Բոլոր տեսակի կատաստրոֆաներն
ու աղետները, համաճարակներն ու գլոբալ փոփոխությունները
հենց բնության զայրույթի պատճառն են:
Եթե մարդը բնության, այդ թվում՝ մարդ արարածի հանդեպ,
անում է քայլեր, որոնք պատճառ են դառնում մեկ այլ մարդու
(բնության մեկ այլ մասնիկի) իրավիճակի վատաց մանն ու բնա-
կանոն ընթաց քի խաթարմանը, վերոնշ յալ բնությունը չի կարող
անտարբեր անցնել այս ամենի կող քով: Վերջինիս համար միան-
շանակ կստեղծվի մի իրավիճակ, որը նրան այդքան էլ երջան-
կություն, հաջո ղություն կամ հաճելի պահեր չի պարգևի: Միշտ
հիշեք բնության ցիկ լի օրինակը, երբ փոք րերին ուտում են մե-
ծերը, մեծերին՝ ավելի մեծերը, ավելի մեծերին՝ դրանցից ավելի
մեծերը: Երբ հերթը հասնում է մարդուն՝ չենք կարող միանշա-
նակ պնդել, որ ցիկ լի վերջակետը դրվում է մարդ արարածից
անմիջապես հետո, քանզի մարդիկ կարող են մահանալ ինչպես
մեղվի խայթոցից, այնպես էլ իրենից միլիոնավոր անգամ փոքր
վիրուսներից ու միկրոբներից: Ստաց վում է այնպես, որ ֆիզիո-
լոգիական չափն ու առանձնահատկությունները ընդ հանրապես
դեր չեն խաղում այս պարագայում:
Կա մի մարդկային ցեղ, որը սնվում է հենց մարդկանցով: Կա-
108
նիբալիզմ անվանելը այս երևույթի մի քիչ ճոխ նկարագրությու-
նը կլինի, քանզի այն կենդանիների (կանիբալների)՝ իր տեսակին
պատկանող առանձնյակներով սնվելը, ներտեսակային գիշատ-
չությունն է։ Ներտեսակային մրցակցության դրսևորման ձև է,
բնական ընտրության գործոն է։ Հանդիպում է կենդանիների
ավելի քանի 1300 տեսակների մոտ։ Այդ տեսակների մեջ կարե-
լի է նաև ներառել մարդ տեսակին, չնայած այն համընդ հանուր
բնույթ չի կրում: Բայց նաև չենք կարող հերքել այն փաստը, որ
դա գոյություն ունի մարդկանց որոշակի խմբերի շրջանում:
Ինչևէ, մարդկանց այս տեսակով կարելի է ցույց տալ, որ
մարդն անգամ կարող է ուտել մարդուն բառիս բուն և ու ղիղ
իմաստով, էլ ուր մնաց նրանից մեծերն ու փոք րերը չկարողանան
մրցել մարդ արարածի հետ:
Բնության գերակշռող դերն ու նրա օրինաչափությունը մինչև
վերջ բացահայտելը կնշանակի իրական ուղղամիտ կյանքի ու
արժեքների բացահայտումն ու դրա ռեալիզացումը, որը կհան-
գեցնի ներդաշնակության: Բայց քանի որ մարդը ներդաշնա-
կության հակապատկերն է, ինչպես իր գործողություններով ու
նպատակներով, այնպես էլ իր վայրենի բնավորությամբ, անհնար
է պատկերացնել զուգահեռ իրականության մեջ գտնվող այս հա-
վանական փոփոխությունը:
Մարդը պատժում է մարդուն, այսինքն՝ բնությունն ահագ-
նացող պատնեշ է իր դեմ կատարվող ցանկացած ոտնձգության
դեմ: Իսկ դա նորմալ է: Եթե ընտանիքում երեխաներից մեկը լի-
նում է ավելի սիրված ու պաշտպանության քողի տակ, դա դեռ չի
երաշխավորում նրա անձեռնմ խելիությունը իր ցանկացած գոր-
ծողության դեպ քում: Երբ ընտանիքի անդամ ները տեսնեն, որ
նրա այսպիսի վարքը սկսում է խախտել ընտանեկան անդորրի ու
համերաշխության սկզբունքները, այդ իսկ վայրկ յանին կսկսեն
զսպել այդ երեխայի գիտակից ու անգիտակից բոլոր քայլերը:
Հնարավոր է, որ գործընթացը հասնի ընդ հուպ ֆիզիկական ուժի
կիրառմանը: Իսկ եթե բացակայում է, այսպես ասած, «կանխար-
գելիչ» միջոցառում ների իրականացումը, հետևում է բումերան-
գային էֆեկտը, որից խուսափելը պարզապես անհնար է: «Ռոս-
տամ և Զոհրաբ» ֆիլմում կա մի տիպիկ արտահայտություն,
որով էլ կարելի է ամփոփել մեր այս պարբերությունը. «Ինքդ քո
ձեռքով քո վերջը կտաս»: Վստահ եմ, որ սրանից պարզ բացատ-
րություն դժվար թե կարողանանք գտնել ու մտածել: Ամեն ինչ
109
եզ րափակվում է նրանով, որ բնության, կենդանական ու բուսա-
կան աշխարհի, բնության մասնիկը հանդիսացող մարդկային
կյանքի ու էության դեմ կատարվող ցանկացած քայլ, որը հան-
գեցնում է վատ ու անդառնալի հետևանքների, ունենում է հա-
կադարձման ուժ, որը կամ իրականաց վում է բնության տվ յալ
ֆաունայի և ֆլորայի գործողությունների ուղղակի հետևանքով,
կամ դրա մասնակիցն ու իրագործողը դառնում են բնության
մեկ այլ ճյու ղի ներկայացուցիչներ ու երևույթներ, ինչն առ հա-
մեմատ ավելի անդառնալի ցավ ու տառապանք է պատճառում,
քան կարող էր լինել:
Մենք մարդ ենք և ուզում ենք լավ ապրել, ուզում ենք վայելել
կյանքում ու բնության մեջ գոյություն ունեցող ու գալիք բո-
լոր հրաշքներն ու վայելքները, ու փորձում ենք դա անել ամեն
գնով, բայց կան պտուղներ, որոնց համտեսի համար չունենք
բավարար գիտելիք, բավարար միջոցներ, բավարար իմունային
համակարգ, բավական ռիսկ ու հնարավորություն: Եվ հաճախ
բախվում ենք այնպիսի խնդրի, որը լուծելու բոլոր ու ղիները
անմատչելի են մեզ, իսկ շատ դեպ քերում նաև՝ կորուստներով
լի: Մենք գտել ենք այս ամենին տանող ամենակարճ ու ամենա-
վտանգավոր ճանապարհը՝ փո ղը, որը ինքնին ոչ մի նյութական,
բարոյական, համակարգային կամ ֆիզիկական արժեք չի ներկա-
յացնում, բայց մենք որոշել ենք, որ այն կարող է լուսավորել այն-
տեղ, որտեղ մթությունը կլանում է լույսը: Մենք մեզ հուսադրում
ենք, որ շատ փո ղը կտա շատ կյանք, շատ սեր, շատ ընկերներ,
շատ հարստություն, շատ հնարավորություններ ու շատ կապեր,
բայց մոռանում ենք, որ շատ բուրդ ունեցող ոչ խարին առաջինն
են խուզում ու մորթում:
Մեր ագահությունը չի ճանաչում սահմաններ, մենք պատ-
րաստ ենք դեմ գնալ ցանկացածին ու ցանկացած գնով հասնել
փո ղի ու իշխանության, որպեսզի մեր դիրքերն ամրապնդենք
հասարակական կյանքում, օգտվենք բարիքներից, որոնք շատե-
րին են անհասանելի: Շատ փողն իր հերթին շատ պրոբլեմ ների
պատճառ է, պրոբլեմ ների, որոնց ավարտն ու վերջը կարող է
դժբախտություն բերել բոլորին:
Մենք կտրում ենք ծառեր, ծառերից սարքում կահույք, թուղթ,
կենցաղային օգտագործման իրեր ու ճոխություններ, իսկ հետո
մեր մեղ քերը բնության առաջ քավելու համար խղճուկ մի գու-
մար ենք վճարում պետությանն ու բնապահպանական ֆոնդին,
110
որ նորից ծառեր տնկեն, ու բնությունը նորից վերականգնվի:
Մենք թքած ունենք այն փաստի վրա, որ մեր որդիները ապրելու
են անապատ դարձած մի աշխարհում, որտեղ արևը դառնալու
է պատիժ, օդը դառնալու է զզվելի, ջուրը՝ գարշահոտ, հողը՝ ոչ
բերրի, շրջակա միջավայրը՝ քարե ջունգլիներ:
Եթե այս տեմպերով շարունակվի, ու ես վստահ եմ, որ շա-
րունակվելու է, բնության պատասխանը հաստատ չի ուշանա:
Ձեզ ի՞նչ է թվում, մարդկանց արհեստական բնաջնջումը ինչ-որ
համաճարակների ու աղետների քողի տակ անպատիժ ու անհե-
տա՞նք է մնալու, անարխիան ու սպանությունները ինչ-որ ձևով
չե՞ն դրսևվորվելու հետագա կյանքում, բնության դեմ քայլերն ու
ավելի շատ նավթ ու ադամանդ հանելու նկրտում ները անվճա՞ր
են լինելու: Ոչ, վստահ ե ղեք, որ դրանք նույնպես ունեն իրենց
հատուց ման ձևն ու չափը:
Բնությունը (անվանեք նրան ինչպես կուզեք) երբեք, ոչ մի
բան, ոչինչ անտե ղի չի անում: Նրա լավ արմատները պոկողն ու
անօգուտ վատնողը կտրվելու է իր սեփական արմատներից, նրա
բերքը անշնորհակալ կերպով հավաքողն ու վաճառողը վերջում
վաճառելու է իր հոգին, նրա ճյու ղերը ջարդողն ու այրողը վեր-
ջում այրելու է իր տունը, նրա օդն ու ջուրը քիմիական նյութե-
րով աղտոտողն ու պղտորողը ամենավերջում խորտակվելու է
հենց դրա մեջ:
Հիմա մտածում ես, չէ՞, թե դու ինչ ես արել բնության դեմ, իսկ
քեզանից ինչպե՞ս են վրեժխնդիր լինելու, միգուցե Աստված է
պատժելու կամ կարման, կամ Բուդ դան, կամ միգուցե բախտն ու
սատանան: Ոնց ուզում ես համարիր, ինչպես ուզում ես հավա-
տա ու կոչիր քեզանից վեր գտնվող երևույթին, միևնույն է, այն
բնության շունչն է, և նրա պատիժը բոլոր կրոններում, հավատ-
ներում, դավանանքներում, աղանդներում ու առանց հավատի
ցանկացած երևույթներում ու անվանում ներում համարժեք է:
Իսկ հնարավո՞ր է, որ բնությունը պարզապես նայում է քեզ,
ինձ, մեզ բոլորիս, ու դեռ հնարավորություն է տալիս ավելի լա-
վը ստեղծելու, մատուցելու և արարելու: Ինչ քան էլ խուսափենք
մեր մեղ քերից ու դրանք պատահականություն կամ նախախնա-
մութուն անվանենք, միևնույն է, մութն ընկնելուն պես մենք մեր
մեղ քերի հետ կմնանք մենակ:

111
ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈւՄ

Արժանապատիվ ապրողները ավելի են քչացել մեր շրջապա-


տում: Մարդիկ ձգտում են լավ ու հեշտ կյանքի, ու թքած, թե ինչ
կմտածեն իրենց մասին, ինչ արձագանք կունենան այլ մարդկանց
սրտերում ու մտքի մեջ, կապ չունի, թե անփառունակ ինչպիսի
վախճան է սպասում նրանց, կարևորը՝ ապրեն, ապրեն առանց
հետ նայելու, ճզմեն ու անցնեն բարոյական բոլոր նորմերն ու
սահմանները, ստիպեն մյուսներին ծնկի գալ իրենց առաջ, պետք
լինի՝ մարմ նավաճառին էլ կույս կդարձնեն ու որպես մաքրու-
թյան սիմվոլ կմատուցեն հանրությանը, պետք լինի՝ պատերազմ-
ներ կհրահրեն ու պատերազմի դաշտում մեռած զինվորների
շիրիմ ներով աստիճան կսարքեն ու կանգնելով դրանց վրա՝ խա-
ղաղության կոչեր կանեն ու քարոզներ կկարդան: Մարդկանց
կու ղարկեն դժոխքի արահետներով ու կմոռանան պաշտպան-
վելու մեխանիզմ ներն ու ձևերը մատնանշել, չէ՞ որ այդ դժոխքի
ճանապարհը հենց նրանց ձեռքի գործն է:
Կառուցել են կտան ամրակուռ եկե ղեցիներ, ոսկե խաչեր
կկանգնեցնեն գագաթներին, ու կֆինանսավորեն բոլոր խաչա-
գո ղերին: Դու կպաշտպանես նրանց ճշմարտությունները, ու
քեզ սխալ կհանեն հենց իրենք, ում համար դու մոռացության էիր
տվել սեփական կարծիքդ ու համոզմունքներդ: Չեն խղճա քեզ,
ու կասեն, որ դու ես մե ղավոր քո բոլոր անհաջո ղությունների
ու դժբախտությունների մեջ, քանի որ ամենամեծ դժբախտու-
թյունդ հենց նրանց վստահելն էր: Այո, նրանք չունեն կրոն, չու-
նեն դավանանք, Աստված էլ չունեն, չունեն և սեր ու ընկերներ,
չունեն միտք ու բանականություն, չունեն բարոյականություն
ու արժեքներ, չունեն սկզբունքներ ու սահմաններ, ունեն միայն
փող: Փողն է նրանց դավանանքը, Աստվածն ու սերը, ընկերն ու
արժեքը, սկզբունքն ու արվեստը, կյանքն ու առաքելությունը:
Կաշին փրկելը ավելի հեշտ է, քան հոգին փրկելը:
Ու այս ամենին ի հակադրումն՝ կան մարդիկ, ով քեր իրենց
կյանքի ծանր դրությանն ու տանջանքների, հուսալ քություն-
ների ու կորուստների անհամատե ղելիության պարագայում
անգամ միշտ հպարտ են քայլում, գումար չեն մուրում ու մու-
րացկանությամբ փո ղեր չեն դիզում: Նրանք քիչ են, բայց նրանց

112
տեսնելու համար աչ քեր ունենալը բավական չէ: Այդ մարդիկ
երբեք չեն վաճառվում, չեն ընկնում ու ընկրկում, դիմանում են
ամեն հարվածի, չեն ճոճվում ամեն քամու թեթև պարե ղանակից:
Դու նրանց չես կարող համոզել հակառակը, եթե քո համոզա-
ծի մեջ չկա կես գրամ ճշմարտություն ու անկեղծություն: Ավե-
լի համառներին ճշմարտության հավաստիությունն էլ չի օգնի
համոզվել, քանզի նրանց համար միակ ճշմարտությունը իրենց
գլխում է, և որի ականատեսը դու երբեք չես լինի: Այդ մարդիկ
չեն փայլի իրենց համեստությամբ, քանզի նրանց զուսպ ու հա-
վասարակշռված կյանքը քեզ ավելին կթվա քան պարզապես հա-
մեստությունը:
Նրանք երբեք խանութում պարտք չեն ունենում, ու շատ հա-
ճախ, նույնիսկ իրենց կյանքի դժվարությունների պարագայում,
խանութն է նրանց միշտ պարտք մնում, երբ նրանք առանց ավե-
լորդ հաճոյախոսությունների պարզապես չեն սպասում մանրի
վերադարձին, ու դուրս են գալիս խանութից: Այս տեսակի մարդ-
կանց հեռուստացույցով երբեք չեք տեսնի, քանզի իրենց ցավն
ու դժբախտությունը նրանք երբեք չեն դարձնում մասսայական
քննարկման առարկա, ուր էր թե օգնություն խնդրեն: Նրանց
հոգիներում միշտ հարաբերական խաղաղություն է, ու նրանք
չեն փոթորկվում ամեն անցնող քամուց: Նրանք իրենց կյանքում
շատ են փոթորկվել:
Բարոյականությունն ու գաղափարները նրանց համար
առանց քային նշանակություն ունեն, և եթե ինչոր սե ղան ուրախ
չէ նրանց ներկայությունից, նրանք ազատում են իրենց տհաճ
այդ միջավայրից, որտեղ բարդու ղիմեոսյան խրախճանքը իր
սկզբունքներն ունի: Այս տեսակ մարդիկ երբեք չեն զարմանում,
ավելի ճիշտ՝ զարմանում են, որ մարդիկ լավ իմանալով իրենց
էությունն ու բնութագիրը՝ անյուամենայնիվ փորձում են կեղծ
խոսքերով սփոփել ու աջակցել նրանց: Նրանք զզվել են այդ ամե-
նից, նրանք չեն ուզում, որ խոսեք իրենց մասին:
Մարդիկ, ով քեր երջանիկ չեն և վատ են քնում, սովորություն
են դարձրել հպարտանալ դրանցով: Դա ավելին է, քան ինքնատի-
րապետման կատարելությունը, որը ստիպում է մարդուն իրեն
մաքսիմալ հարմարավետ զգալ: Հենց այստե ղից էլ ծագում է քիչ
առաջ նկարագրված մարդկային տեսակի «բարդույթը»: Ինչպես
կարելի է ճգնավորի պես ապրել, անընդ հատ արդարության մո-

113
լուց քով տառապել ու փորձել ազնվորեն ապրուստի միջոց վաս-
տակել, երբ շուրջբոլորը գերակշռում են խոզերը: Բացի այն ան-
հերքելի փաստից, որ խոզերի առաջ մարգարիտներ չեն փռում,
պետք է նկատի ունենաք, որ հենց մարգարիտներն են հաճախ
մարդկանց խոզ դարձնում:
Մարդկային մի տեսակ կա, որը փորձում է, ավելի ճիշտ՝ ցույց
է տալիս, թե փորձում է ձեզ ինչ-որ բանով օգտակար լինել, բայց
նրա խոսքերն ու գործողությունները վկայում են, որ դրանց
հիմքում կեղծավորությունն է: Հիմա մարդկային շահերը վեր են
ամեն ինչից, վեր են բոլորից ու բոլոր սկզբունքներից: 21-րդ դա-
րը գոյամարտի ժամանակաշրջան է, որտեղ արյունը մարդկանց
միջև ընդամենը կենսաբանական նշանակություն ունի: Նրա փի-
լիսոփայական և արժեք ներկայացնող հատկանիշները վերաց-
ման եզ րին են, պարտքի զգացողությունը գրեթե հավասարվել է
զրոյի, ու հույս էլ չկա, որ նորը հնի կործանումը չէ: Ներկայումս
արժևորվում է նոր բարքերի հակումն ու գնահատումը, անկախ
նրանից, թե այն ինչի կհանգեցնի, կարևորը՝ մարդուն տա ազա-
տություն, անսահման ազատություն, խրախճանք, այլասերվա-
ծությունը և պղծությունը հենց նույն ազատության քողի տակ
թաքցնելու օրինական իրավունք: Մենք պատրաստ չենք փոփո-
խությունների, բայց հինը չհարգո ղին պատրաստ ենք ասել հե-
տամ նաց ու անկիրթ: Ինչո՞ւ:
Մեզ համար դարձել է օտար, երբ մարդը առանց քծնանքի կա-
րող է ընկերակցել քեզ, առանց անկողին մտնելու անհագ ցան-
կության՝ սիրել քո էությունն ու աչ քերը, առանց քո հաշվին մա-
կաբույծի պես ապրելու մտադրության՝ օժանդակել քեզ ամեն
հարցում, առանց փոխադարձ լավության՝ անգնահատելի ծա-
ռայություն մատուցի քեզ և, վերջապես, առանց հետին պլաննե-
րի՝ երբեք ու երբեք չխոսի քո հետևից:
Մենք կարոտ ենք անկեղծության, սիրո, ընկերության ու հար-
գանքի, այն հարգանքի, որը հիմա չեն վաստակում, որը հիմա
«շնորհում» են: Համացանցը դարձել է մի հարթակ, որտեղ մար-
դուն տրվել է հնարավորություն ավելի քիչ միջոցներով ու կարո-
ղություններով առավել կարճ ժամանակում հայտնի դառնալ, գու-
մար վաստակել, ստեղծել որոշակի բովանդակությամբ կոնտենտ
ու տարածել ողջ աշխարհով: Իհարկե, սա շատ լավ է, գերազանց
է, բայց եթե դուք ավելի ուշադիր նայեք, կտեսնեք, որ ստեղծված
շիլաշփոթից հատուկենտ մարդիկ են, ով քեր իրոք արժանի են, որ-

114
պեսզի նրանց վրա ժամանակ ու տրամադրություն վատնես: Իսկ
նրանք, ով քեր ձգտում են էլ ավելի կարճ ու ղով մտնել պատմու-
թյան թունոտ գիրկը, փորձում են արդեն հայտնի դարձածների
հետ մտերմությամբ շահել մյուսների սերն ու հարգանքը:
Ամեն ինչ վերածվել է պոդիումի ու առևտրի: Հիմա մեծամասամբ
չի գնահատվում վաճառքի ենթակա իրը, ապրանքը, տաղանդն ու
երևույթը, հիմա կարևորն այն է, թե դու այն ինչպես կփաթեթա-
վորես ու կներկայացնես հանրությանը: Հանրությունը դադարել է
մտածել, մտածել մտքով, լսել, քննարկել ու առհասարակ զրկվել է
առողջ դատողության տարրական բացիլներից: Ինչո՞ւ:
Որովհետև այնքան հեշտ է տեսնել, տեսնել ու ցանկանալ, տես-
նել ու սիրահարվել, տեսնել ու պատկերացնել թե ինչ է ներսում,
սիրահարվել զարդանախշերին ու աչ քահաճո գույներին, տեսնել
ճոխությունն ու դրա պարզությունը, և նրանց այլևս ոչինչ պետք
չէ: Նրանց տվեք լավ պրոդուկտ լավ փաթեթավորմամբ, ու նրանք
պատրաստ են քեզանով զմայլվել: Մարդիկ դադարել են երազել:
Երազներում մենք գոնե տեսնում էինք այն, ինչի մասին փա-
փագում էինք, ուզում էինք, որ ունենանք, զգանք ու վերապրենք,
իսկ հիմա անգամ երազներ էլ չենք տեսնում: Դա ցանկության
պակասից է, դա տարբերակների անհամեմատ մեծ աճից է, որ-
տեղ բոլոր տղաները արտաքնապես նմանվել են իրար՝ հագու-
կապով, խոսելաոճով ու կշռադատությամբ: Զանազանվում են
միայն անուններով: Նույնն էլ աղ ջիկների պարագայում է, երբ
փո ղոցով քայլելիս նույն աղջկան դու կարող ես տասն անգամ
տեսնել, բայց աչ քի թեթևակի մի խաբկանքով քեզ թվում է, թե
դու իրոք տեսել ես միևնույն մարդուն:
Հիմա շատերի համար արժեքները փոխվել են, ու արժանա-
պատիվ կյանքը պատիվ չի բերում նրանց: Միգուցե արժանա-
պատվության չափանիշներն են փոխվել, ես չգիտեմ, ես հետամ-
նաց ու կյանքից չհասկացող եմ, բայց մի բանում եմ վստահ, որ
բոլոր դարերում էլ տղամարդուն հարգել ու պատվել են իր խոս-
քի կշռով, իր գաղափարախոսությամբ, իր ֆիզիկական ուժով
ու սրամտությամբ, իր լրջախոհությամբ ու հաստատակամու-
թյամբ, ոչ թե օծանելիքի բույրով, մորուքի՝ մազ առ մազ հար-
դարմամբ ու խնամված ե ղունգներով: Գիտեմ, հիմա ձեզանից
շատերը կմտածեն, որ դա հիգիենա է, որ դա ավելորդություն չէ,

115
դա հաճելի է մյուսներին, դա դուրեկան է կանանց համար, դա էս-
թետիկական հաճույք է պատճառում, բլա-բլա-բլա… Համաձայն
եմ, սիրելիներս, բայց ցավն էլ հենց նրանում է, որ մենք առաջ-
նային պլան ենք բերել հենց այս ֆակտորները, այդ պատճա-
ռով էլ տղամարդկանցից գրեթե բոլորը հենց դա էլ արժևորում
են որպես առաջնային կարևորության հարց: Ինչ է ձեզ թվում,
եթե այս ամենին աղ ջիկները նայեին զուտ որպես հիգիենայի ու
մաքրության գրավականի, տղաները նորի՞ց փորձելու էին նույն
կերպ վարվել: Իհարկե, ոչ, նրանք ուշադրություն էին դարձնելու
բոլորովին այլ երևույթների վրա:
Եթե ես գնում եմ վարսավիրի մոտ ու ինչ-որ սանրվածք եմ
ուզում, առաջինը ցանկանում եմ, որ այն լինի կոկիկ, հետո նոր
գե ղեցիկ: Միգուցե ես սխալ եմ, բայց սրանց հերթականությունը
հենց այսպես պիտի լինի, այլ ոչ թե հակառակը: Տղամարդը պի-
տի ինչ-որ բանով տարբերվի կնոջից, և դա հաստատ օծանելիքի
բույրը կամ խնամված ե ղունգները չեն: Հասկացեք սա, ի վերջո:
Եվ, վերջապես, եկեք վերադառնանք այն հարցին, թե ինչո՞վ
են տարբերվում վերը նկարագրված մարդիկ մեզանից: Նրանք
էլ են ապրում այնպես, ինչպես և մենք, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ:
Նրանց համար չկան ձևական տարրեր, երևույթներ, նրանց հա-
մար երբեք ուշ չէ ասել՝ «կներես», եթե, իհարկե, դրա կարիքը կա,
այդ տեսակ մարդկանց մոտ առ հասարակ սկզբունքներն ավելի
բոյով են իրենց իրական հասակից, և նրանք իդեալական չեն ու
չեն էլ ե ղել:
Նրանք արժանապատվորեն ասում են, որ վիրավորված են, որ
չունեն հավատարիմ ընկերներ, որ զզվել են անիմաստ ճոռոմա-
բանությունից ու դատարկ խոսքերից, որոնց հիմքում ընկած է
շահադիտական ինչ-որ հռետորաբանություն: Այս մարդիկ իրենց
իսկ տեսակով, կարելի է ասել, օրինակելի մարդիկ են ինչպես
իրենց թերություններով, այնպես էլ առավելություններով, բայց
արի ու տես, որ այս մարդկանցից երբեք օրինակ չեն վերցնում:
Գիտե՞ք ինչու:
Որովհետև այդպես ապրելը շատ դժվար է, դժվար է ու դա-
ռը: Այդպիսի կյանքը մեծամասնության համար չէ: Մեծամաս-
նությունը ուզում է հեշտ կյանք, ապրել կյանքի ամեն մի պահը,
զգալ կյանքի շունչն ու բերկրանքը, շրջանցել վախերն ու դժվա-

116
րությունները, փնտրել հեշտ ու ղիներ ու այլոց օգնությամբ նո-
րից փրկել իրենց քրքրված կաշին: Այս կյանքը շատ բարդ ու պա-
տասխանատու է, որով ապրելը և հետաքրքիր է, և վտանգավոր,
և ինչ-որ տեղ՝ նաև հաճելի:
Սա ճիշտ կյանքի ձևը չէ, որը ես փորձեցի ներկայացնել, սա
պարզապես մարդկային մի տեսակի նկարագրությունն էր, որով
ցանկացա ասել, որ այն կյանքը, որով հիմա ապրում ենք, և որը
միատոն կերպով համընկնում է այլոց կյանքի հետ՝ իր խնդիր-
ներով ու հաջո ղություններով, գրեթե ոչնչով չի տարբերվում
մեծամասնության կյանքից, քանզի գերակ շիռ մասի մոտ հիմ-
քի աղբյուրը նույնն է: Իսկ այս մարդիկ այն բացառիկ տիպային
կերպարներից են, ով քեր յուրահատուկ ապրելակերպ ու մտա-
ծողություն ունեն, ով քեր գիտակցում են, որ ուր որ է բերանք-
սիվայր խփվելու են գետնին, բայց չեն նահանջում, ով քեր փոր-
ձում են զանազանել սուտն ու կեղծիքը, հնարավորինս ապրել
լավ մարդկանցով շրջապատված, ով քեր ճշմարտության ու ար-
դարության հավերժական փնտրտուքների մեջ կորցնում են գի-
տակցությունը, և ով քեր մեռնում են կանգնած:

117
«ՁԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ, ՊԱՐՈՆ ԳՈՐՍԿԻ»

Անհնարինը ոտքիս տակ է: Անհնարին ոչինչ չկա, և դա այդ-


պես է:
Առեղծվածային դեպք պատահեց ամերիկ յան տիեզերագնաց
Նեյլ Արմսթրոնգի հետ։ 1969 թվականին՝ անմիջապես այն բանից
հետո, երբ նա ոտք դրեց Լուսնի վրա, արտաբերեց. «Ձեզ հաջո-
ղություն եմ մաղ թում, պարոն Գորսկի»։ Թռիչքների կառավար-
ման կենտրոնի աշխատակիցները ոչ մի կերպ չէին կարողանում
հասկանալ, թե ինչ Գորսկու մասին է խոսում Արմսթրոնգը։ Վերա-
դառնալով Երկիր՝ տիեզերագնացը խոստովանեց, որ մի անգամ,
երբ ինքը փոքր երեխա էր ու պահմտոցի էր խաղում իր հասա-
կակիցների հետ, վազելով մտավ Գորսկի ազգանունով հարևանի
տնամերձ տարածք։ Պատու հանից լսվում էին այդ պահին բուռն
վիճաբանող ամուսինների ձայները, ու միսիս Գորսկին կատա-
ղության մեջ բացականչեց. «Գրողի տարած իմպոտենտ, հարևա-
նի երեխան ավելի շուտ Լուսին կթռչի, քան դու կնոջ կբավարա-
րես»։ Երբ Արմսթրոնգն իսկապես թռավ լուսնային էքսպեդիցիայի
կազմում, նրա հիշողության մեջ անսպասելիորեն հառնեց ման-
կության մոռացված այս դրվագը, ու նա, ցնցված անհավանական
թվացող այդ զուգադիպությունից, նույնիսկ իր համար անակն-
կալ՝ հաջողություն մաղ թեց Գորսկուն:
Եվ ի՞նչ կարելի է եզ րակացնել այս փոքրիկ դրվագից: Այո՛,
ճիշտ էլ հասկացար, ընկերս: Եթե մարդը կարող է նույնիսկ տիե-
զերք թռչել, անգամ չմտածելով դրա հավանականության անհ-
նարինության մասին, ուրեմն էլ ինչի՞ մասին կարելի է խոսել:
Մեր առօրյա կյանքում բազմիցս հանդիպում ենք նմանա-
տիպ դրվագների, որտեղ մեզ համոզում են ճիշտ հակառակը:
Իսկ ո՞վ է ասել, որ եթե բոլորի մոտ չի ստացվել, ուրեմն քեզ
մոտ էլ չի ստացվի: Եթե դու հիմա ցանկացած մեկին խնդրես, որ
նա քեզ անհապաղ ասի իր 10 նպատակների մասին, պատասխա-
նից կապ շես: Ուզում ես՝ հենց հիմա փորձիր, հարցրու կող քիդ
նստածին կամ զանգիր մտերիմ ընկերոջդ, կամ ինչ-որ անծանոթ
մեկին փո ղոցում տես ու հարցրու, թե որոնք են նրա ներկայիս
10 նպատակները: Կտեսնես՝ նա այնքան դժվարությամբ կսկսի
մտածել այդ ամենի շուրջ, որ հազիվ 1 րոպեի ընթաց քում կարո-
ղանա քեզ ասել մեկը կամ երկուսը, այն էլ՝ պահի տակ հորինելով
կամ մտածելով:
118
Բոլորիս գերխնդիրը հենց դա է, որ մենք մեր առաջ, մեր
մտքում ու պատկերացում ներում չունենք նպատակներ, և թե-
րությունն այն չէ, որ երազել կամ պատկերացնել չենք կարող, այլ,
որ չենք ուզում մտածել դժվարությունների մասին: Դժ վարու-
թյունները մեր ամենամեծ բարդույթներն են, և առանց դրանց
հաղ թահարման ցանկացած հաջո ղություն դատապարտված
է տխուր վերջաբանի: Աշխարհում ամեն ինչի մեջ կա բարդու-
թյուն ու դժվարություն, որոնց հաղ թահարման դեպ քում միայն
կարելի է հասնել որևէ արդ յունքի, կապ չունի՝ դրանք դրական,
թե բացասական են: Նույնիսկ սիրած մարդուն սեր խոստովա-
նելն ինչ քան էլ համարձակություն ու հաստատակամություն է
պահանջում, նույնքան էլ՝ մտքերը հնարավորինս ճիշտ դասավո-
րելու ու մերժում չստանալու դժվարություն: Եթե երեխան փոր-
ձում է անել այնպես, որ ծնողը գնի իր ուզած խաղալիքը, դրա
համար գործի է դնում իր բոլոր հնարավոր ռեսուրսները ծնողին
համոզելու, սիրաշահելու ու ուզածին հասնելու համար:
Ընդ հանրապես տարբերություն չկա երեխայի խաղալիք
ունենալու ու տիեզերք թռչելու ցանկությունների բնույթի մեջ,
քանի որ երկուսի դրական արդ յունքին հասնելու համար էլ պա-
հանջվում է աշխատանք:
Աշխատանք: Ինչ հեշտ է ասված, չէ՞:
Մարդկության ձևավորման վաղ շրջանից ե ղել է ու կա մի
պարզ ճշմարտություն՝ կապված աշխատանքի հետ: Դա այն է,
որ հազարամյակներ շարունակ մարդիկ կամ աշխատել ու ապրել
են մտավոր, կամ ֆիզիկական ունակությունները գործի դնելով:
Հարցն այն է, թե ինչ են մենք ընտրում: Այո, չեմ հոգնի կրկնելուց,
որ ամեն ինչ, ամեն, ամեն ինչ միայն ու միայն մեր ընտրության
արդ յունքն է: Եթե մարդը չի կրթում իր ու ղե ղը, չի մեծացնում իր
մտավոր հնարավորությունների ու կարողությունների բազան,
չի փորձում իր մտքի գործադրմամբ ստեղծել որևէ բարիք, ապա
մնում է միայն ու միայն ապավինել բազկի ուժին, որը հավերժ
չէ, ինչպես և մտավորը: Կա մի փոքրիկ բայց նշանակալի տար-
բերություն, որ մտավոր կարողությունները գործի են դրվում
միայն ու ղե ղի շնորհիվ, այնինչ ֆիզիկականի համար անհրա-
ժեշտ են մարդկային ողջ էներգիան ու ֆիզիկական հնարավո-
րությունները:
Երկուսն էլ մարդու համար են, և առանց մտավորի ֆիզիկա-
կան գործը տեսլական չի ունենա, կարճ ասած՝ չի լինի որևէ բան,
119
որը մտքի աշխատանքի արդ յունքում չծնվի և իրագործվի ֆիզի-
կական աշխատանքի շնորհիվ: Նույնն էլ հակառակն է. առանց
ֆիզիկական աշխատանքի անհնար կլիներ ռեալիզացնել որևէ
մտավոր աշխատանքի հեռանկար:
Այս երկու հիմ նարար ստանդարտների մեջ մարդը ընտրու-
թյուն կատարելու բացառիկ հնարավորություն ունի, այնինչ
մեկի բացակայությունը ստիպում է զբաղվել մյուսով: Տեսե՛ք,
աշխարհում ցանկացած պրոդուկտ ունի իր գինը: Սովորա-
կան դրոշակակիր հեռախոսը, որը օժտված է ամենալավ մոդելի
հատկանիշներով, ամենավերջին սերնդի պրոցեսորով, ամենահ-
զոր հնարավորություններով ու տարատեսակ ստանդարտներին
համապատասխան է, արժե X գումար: Եկեք այն պայմանակա-
նորեն նշանակենք 1000 դոլար: Եթե նույն հեռախոսը արտաքի-
նից պատված է ոսկով ու յուրահատուկ ադամանդներով, կարող
է արժենալ մինչև 1.000.000 դոլար: Եթե նույն հեռախոսի վրա
լինի որևէ համաշխարհային ճանաչում ունեցող անձի ստորագ-
րություն, այն կարող է արժենալ մինչև 10.000.000 դոլար: Այս
ամենին գումարենք այն փաստը, որ այն աշխարհում կարող է
արտադրված լինել ընդմանեը 1 օրինակով: Արժեքը կարող ենք
բազմապատկել ևս 10-ով: Ինչևէ, ստացանք ինչ-որ X գումար, և
այդ հեռախոսը ձեռք բերելու համար պետք է վճարել այդ գումա-
րը: Եթե հեռախոսը գնահատեն դրանից բարձր, և այն գնող չլի-
նի, ապա կկորցնի իր արժեքը: Առ հասարակ մի բան հաշվի առեք.
ցանկացած ապրանք, եթե ունի ֆիքսված արժեք, լինի դա 1 դո-
լար, թե 1 միլիարդ դոլար, որոշվում է նրանով, թե աշխարհում
կա՞ արդ յոք մեկը, ով պատրաստ է այդ գնով գնել այն: Եթե չկա,
այն կորցնում է իր գինը:
Հիմա կմտածեք՝ լավ, այդ դեպ քում աշխարհի ամենաթանկ
բրենդներն ու կազմակերպությունները ինչո՞ւ արժեն միլիարդ-
ներ, եթե դրանք գնողներ չկան: Ասեմ, դա իրականում հաշվվում
է այդ ընկերության առկա բաժնետոմսերի և ռեսուրսների քանա-
կային արժեքի ընդ հանուր գումարով: Այդ ընկերության բաժնե-
տոմսերը, վերջ ի վերջո, գնողներ ե ղել են, կան ու կլինեն, հաշվի
ենք առնում նաև նրա ունեցած բոլոր ռեսուրսներն ու գումարնե-
րը և ստանում այդպիսի աստղաբաշխական թվեր:
Չշեղվենք թեմայից, սա, կանխագուշակելով, զուտ ձեր հար-
ցերին պատասխանելու համար: Այսպիսով, մենք ունեցանք մի
հեռախոս, որը արժե ինչ-որ X գումար, ու տեսականորեն դրա-
120
նից բարձր գնով հեռախոսը գնող չի լինի: Դրա վրա աշխատել են
տասնյակ մարդիկ, ով քեր ստեղծել են, իրականացրել են հեռա-
խոսի արտադրման ողջ պրոցեսը՝ կատարելով մինչ այդ ստեղծ-
ված մտավոր արդ յունքի ռեալիզացումը:
Իսկ հիմա այսպիսի հարց: Իսկ ի՞նչ արժե այդ իդեան: Գուցե
1, 100, 1000 կամ մեկ միլիարդ դոլար: Իսկ միգուցե ավելի՞ շատ:
Հնարավոր է, որ այն իրականում ոչինչ էլ չարժե:
Շատ չծանրաբեռնելով առաց այն էլ ձեր հոգնատանջ ու ղե ղը՝
կասեմ, որ ֆիզիկական ու մտավոր աշխատանքի մեջ ամենամեծ
ու կարևոր տարբերությունը կատարվող աշխատանքի արժեքն
է. ֆիզիկականի ժամանակ այն ունենում է ֆիքսված արժեք,
իսկ իդեան անգին է: Եթե 2 սենյականոց բնակարանի կապիտալ
մաքրությունն ամենաթանկ նյութերով ու ամենապրոֆեսիոնալ
անձնակազմով կարող է արժենալ մինչև 100.000 դրամ, ապա
բնակարան մաքրող ռոբոտի ստեղծման գաղափարը կարող է
արժենալ միլիոնավոր դոլարներից մինչև անսահմանություն:
Իսկ հիմա ինքներդ ձեզ հարց տվեք, թե ի՞նչ կերպ կցանկա-
նայիք աշխատել ու վաստակել ձեր ապրուստը: Հարկ եմ համա-
րում նաև նշել, որ ֆիզիկական աշխատանքի իրական արժեքն
էլ կախված է կատարվելիք գործի որակից: Որակը գին է թելադ-
րում: Եթե քո հագի կոշիկները կարել է ձեր թաղի հայտնի կոշկա-
կար Գառնիկ քեռին, ապա նրա կատարած աշխատանքը ավելի
քիչ արժե, քան եթե կարված լիներ Լուի Վիտոնի հայտնի կոշկա-
կարներից մեկի ձեռքով: Գառնիկ քեռին մե ղավոր չէ, «մե ղավոր»
է այն հասարակությունը, որը գնահատում է որակը, և թեպետ
վերջինս շատ լավ կոշկակար է, բայց քանի որ իր կատարած աշ-
խատանքը շատ քչերին է հայտնի, ավելի կոնկրետ՝ միայն այդ
թաղի բնակիչներին, ապա նրա կարած կոշիկի գինը չի կարող
համեմատվել բրենդային կոշիկ արտադրող ընկերության աշ-
խատակցի կարած կոշիկի գնի հետ: Չնայած՝ լոկալ տարածքում
Գառնիկ քեռու կարած կոշիկները ավելի թանկ արժեն, քան տե-
ղական որևէ խանութի ներկայացրած մոդելները, քանի որ վեր-
ջինիս որակը անհամեմատ զիջում է նախորդին:
Իսկ իդեան, որը դուք կարող եք պարզապես մտածել, մշակել
ու ինչ-որ ձևով կյանքի կոչել, կարող եք ռեալիզացնել այնտեղ, որ-
տեղ այն կգնահատեն, ու որը կարող է արժենալ ոչինչ և ամեն ինչ:
Հույսեր մի փայփայեք, որ երկնքից աստղ է ընկնելու, որ մի
գործ եք կպցնելու, մի հորեղ բայր ձեզ կանչելու է Սոչիում տեր

121
կանգնել կամ, վատագույն դեպ քում, «բզբզալ» իր քաղցրավե-
նիքի գործարանում, որ հաջորդ հե ղափոխության ժամանակ
ձեզ գործ են տալու կամ ինչ-որ մեկին հանելու են, որ գումարի
դիմաց ինչ-որ պաշտոնի նշանակեն ձեզ: Մոռացեք, հիմա ավե-
լի հավանական է, որ պարզապես գումար տրամադրեն, որպես-
զի դուք ապրեք, քան թե առանց գիտելիքի կամ աշխատանքը
կատարելու հմտության ձեզ որևէ գործ վստահեն: Քեռիներն ու
հորեղ բայրները կարող են ձեզ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձևով
տե ղավորել, բայց ձեր ու ղե ղում որևէ օգտակար բան տե ղավորել,
ցավոք, չեն կարող:
Ու վիկիպեդիաներ կարդալով էլ խելացի չեք դառնա, գերա-
զանցիկության թղթերն էլ հավաքեք՝ դա ոչինչ չի ասի ձեր գոր-
ծատուին ու աշխատակիցներին, ձեր պատվոգրերն ու սեմինար-
ներին մասնակցության հավաստագրերը նույնպես ոչինչ չեն տա
ձեզ, բացի ինչ-ինչ առավելություններից: Հիմա գնահատվում է
ու ղե ղը, ու ղե ղի աշխատանքը, ֆիզիկական աշխատանքի արդ-
յունքի որակն ու էֆեկտիվությունը:
Գիրք կարդացեք, հարստացրեք ձեր մտավոր պաշարները,
քանզի անգամ ֆիզիկական լավ աշխատանք կատարելու համար
նուրբ հմտություններ են պետք, որոնք գտնելու ու բացահայտե-
լու համար յութուբն ու այլ ցանցերը բավական չեն: Սակայն այն-
պես չէ, որ բոլոր գրքերը արժե կարդալ: Վատ ու անորակ գրքերը
քիչ չեն մեր գրախանութներում ու գրադարաններում, ձեր ժա-
մանակն էլ հաստատ ափսոս է անիմաստ ու ոչինչ չասող գրակա-
նություն կարդալու համար: Կարդացեք լավ ու օգտակար գրքեր,
հենց այս պահից եթե այս գիրքը համարում եք ոչ մի նոր բան
չուսուցանող ու անօգուտ ձեզ համար, փակեք այն ու շպրտեք
սե ղանին, և այլևս մի բացեք, միայն թե անիմաստ ժամանակ մի
ծախսեք ձեզ ոչինչ չտվող գրականության վրա: Այն, վերջ ի վեր-
ջո, ծանրաբեռնում է ձեր ու ղե ղը:
Ինչպես համակարգիչներն ու սմարթ ֆոնները, մարդկային
ու ղեղն էլ ունի օպերատիվ հիշողություն, որը լցվելու դեպ քում
սկսում ես քեզ վատ զգալ, հոգնած ու ծանրաբեռնված, անիմաստ
ու անպետք ինֆորմացիայով լի: Մաքրեք այն, ու ինքնակրթվեք,
դպրոցներն ու համալսարանները ձեզ միայն ուղղություն են
ցույց տալիս, ցույց են տալիս, թե որտեղ փնտրեք ձեզ անհրա-
ժեշտ նյութերն ու ինֆորմացիոն օգտակար աղբյուրները, մնա-
ցած ամեն ինչ ձեր հայեցո ղությանն է թողնված:
Եվ, ուրեմն, քեզ հաջո ղություն եմ մաղ թում, իմ լավ ընկեր:

122
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ
Եթե դեռ շարունակում ես կարդալ, ուրեմն արի խոսենք այն
մասին, թե իրականում ինչպիսի մարդկային ռեսուրս է անհրա-
ժեշտ աշխարհին, հասարակությանն ու այն մարդկանց, ով քեր
թելադրում են աշխարհի օրենքները:
Ռեսուրսների մասին խոսելիս եկեք վերադառնանք մեր
ակունքներին, այսինքն՝ այնտեղ, որտեղ մարդը սկսում է ձևա-
վորել իր անհատականությունը: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝
դա դպրոցն է, որտեղ մեզ սկսում են ծանոթացնել կյանքի հետ
առնչվող գիտությունների և համակարգային առարկաների հետ:
Մենք սկսում ենք մի քանիսը չսիրել, մի քանիսից զզվել ու ատե-
լու չափ անտեսել, մի քանիսն էլ փորձում ենք յուրացնել բոլորից
լավ: Սրանցից էլ ձևավորվում են մարդու հակում ները: Սովետա-
կան կրթությունը ինքնին իդեալական էր նրանով, որ սովորեց-
նում էր աշակերտին ամեն ինչ՝ անկախ երեխայի ցանկությունից
ու կամքից: Նա պարզապես պարտավոր էր իմանալ տարրական
մաթեմատիկա, կարողանալ հաշվել, սովորել տառերն ու կազմել
նախադասություններ: Կարդալ սովետական գրականության
ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ գրքեր, որոնք չէին հակասում պետական մա-
կարդակով հենց պետության շահերին ու արժեքներին: Ճիշտ է,
համաձայն եմ, այն երեխաներին դարձնում էր քառակուսի մտա-
ծելակերպի տեր անձնավորություններ, բայց երեխաները փոր-
ձում էին մտածել, թե ինչու էր դա այդպես: Ծնողները բողոքում
էին տե ղի ունեցող բարքերից ու հաստատված կանոններից,
խիստ ռեժիմից ու կարգերից, բայց երեխաների կրթությունը
բարձր մակարդակի վրա էր: Երեխաները կրթվում էին, ստանում
էին տարրական ինֆորմացիայի ամբող ջական պաշար: 8-րդ դա-
սարանն ավարտելուն պես երեխայի առաջ չէին դնում մասնագի-
տական թեքում ստանալու անիմաստ 2 տարի, իսկ դպրոցական
ուսման շեմը բարձր չէր 10 տարուց: Եվ իրոք, համաձայնեք, որ
10 տարին բավական է, նույնիսկ շատ՝ դպրոցական առարկանե-
րը սովորելու, պատկերացում կազմելու և յուրացնելու համար:
Անկեղծորեն թող մեկը ինքն իրեն համոզի, որ ներկայիս 12 տար-
վա ուսուց ման շեմը ոչինչ չի տվել, բացի զզվանքից ու անիմաստ
կրկնությունից: Հատկապես եկեք հաշվի առնենք այն փաստը,
որ այդ վերջին ավելաց ված տարիներին մենք ոչ թե դպրոցում
էինք սովորում և ոչ թե մեր ընտրած թեքումով ճյու ղային առար-
կաները, այլ նույն ծրագիրը, պարզապես կրկնությամբ: Ավելի
հատկանշական է այն, որ վերջին 2 տարիների ընթաց քում մենք
123
հաճախում էինք մասնավոր պարապմունքների, որպեսզի մեկ
կամ երկու տարվա մեջ լրացնենք այն բացերը, որոնք տարինե-
րի ընթաց քում կուտակվել էին: Ստաց վում էր այնպես, որ մենք
չէինք էլ յուրացնում, պարզապես անգիր էինք անում, որպեսզի
թեստերը կարողանանք լուծել և ստանալ այդ բաղձալի գնահա-
տականը՝ համալսարան ընդունվելու համար:
Շատ ուսուցչու հիներ անգամ դասերը կիսատ էին բացատ-
րում կամ բացատրում էին թռուցիկ, որ երեխան հաճախի մաս-
նավոր պարապմունքի, վճարի ու սովորի դպրոցում բաց թողն-
վածը: Այսինքն՝ ուսուցչու հիները մտադրված չէին սովորեցնում
այն, ինչը կարող էր նրանց գումար բերել և բավականին շատ:
Մե ղավո՞ր են նրանք: Իհարկե, ոչ: Հապա ո՞վ է մե ղավոր:
Եկեք մե ղավորներին փնտրենք ինքներս մեր մեջ, քանզի մենք
սովոր էինք, մենք տեսել էինք, թե ինչպես են մեզանից մեծահա-
սակները հաճախում նույն այդ մասնավոր պարապմունքներին,
ծնողների խոսակցությունից հասցնում էինք թռցնել այն ֆրազ-
ները, որտեղ խոսվում էր այս կամ այն ուսուցչու հու մոտեց ման
ու սովորեցրածի մակարդակի մասին, և թե ում մոտ են մեզ
ուղարկելու: Ավտոմատ կերպով մենք հուսադրվում էինք, որ կա-
րիք չկա սովորելու դպրոցում, եթե, միևնույն է, գնալու ենք պա-
րապմունքի: Ստաց վում է այնպես, որ մենք մեզ խաբում էինք՝
համոզելով, որ պարապելու ենք, ավելի խելացի ենք դառնալու
ու հասցնելու ենք, օրինակ, հայոց պատմությունը սովորել 1 տա-
րում, յուրացնել 3000 տարվա պատմություն՝ իր ժամանակագ-
րությամբ ու կատարված դեպ քերի ճիշտ հերթականությամբ:
Մենք վստահ էինք, որ հայոց լեզուն այնքան էլ բարդ առարկա չէ,
ու քերականության մեջ ամենաբարդ գլուխը կետադրությունն
է, դրա հետ էլ մի բան կանենք:
Պետությունը խաբեց մեզ՝ ցույց տալով, որ 10 տարին «քիչ
է» երեխայի համար լավ ու որակ յալ կրթություն ապահովելու
գործում, պետությունը ակնարկ արեց ուսուցիչներին, որ թե-
պետ նրանք շատ ցածր են վարձատրվում, կարող են մասնավոր
պարապմունքների շնորհիվ կայունացնել իրենց եկամուտը, և
մի բան էլ հարկ չվճարել դրա համար: Ուսուցիչները մեզ խաբե-
ցին, որ պետք չէ վախենալ բաց թո ղածից, կարող ենք այն վերա-
կանգնել մի քանի ամսում, և գնահատականներ շարեցին բոլոր
նրանց, ով քեր իրենց պոտենցիալ վճարողներն էին: Ուսուցիչնե-
րը խաբեցին մեր ծնողներին, որ իրենց երեխաները ունեն բա-
ցառիկ տաղանդ, կարող են յուրացնել դասերը հեշտությամբ,
124
պարզապես շատ ալարկոտ են, ու չեն աշխատում, այնինչ մենք
իմանալով դրա մասին՝ ավելի էինք համոզվում մեր «բացառիկ
կարողությունների» մեջ: Ստաց վում էր, որ դասարանում սովո-
րող 30 աշակերտից քսանը «բացառիկ տաղանդի» տեր էր, իսկ
մնացածը պարզապես չէր պարապում տվ յալ ուսուցչու հու մոտ:
Մեր ծնողները մեզ խաբեցին, որ եթե քննությունները չհանձ-
նենք, փո ղոց կմաքրենք, կմնանք առանց կրթության, և մեզ ոչ մի
համալսարան չի ընդունի, չնայած առաջին պատգամի հարցում
որոշ ծնողներ չսխալվեցին: Մեր ծնողները խաբեցին ուսուցիչնե-
րին, որ մենք շատ ենք սիրում իրենց առարկան, ամենաառաջինը
հենց դա ենք սովորում տուն հասնելուն պես, այնինչ դրա տակ
թաքնված էր զուտ այն ակնարկը, թե՝ երեխայիս լավ աչ քով նա-
յեք: Մենք խաբեցինք մեր ծնողներին, որ մենք լավ ենք սովորում,
պարզապես մեր վարքը մի փոքր օրինակելի չէ, դրա համար ենք
անբավարար ստացել, մենք խաբեցինք, որ չենք արտագրել հար-
ցաշարը կող քինից, և որ մատյանի մեջ միայն ու միայն բարձր
գնահատականներ են: Մենք խաբեցինք ինքներս մեզ՝ հավատա-
լով, որ այս ամենը ճշմարտություն է:
Հիմա այսքանից հետո, ի վերջո, ո՞վ է մե ղավոր: Դժ վար է ասել:
Դրա համար մե ղավորներին եկեք թողնենք մի կողմ և խոսենք
այն մասին, ինչ ունենք: Մեր կրթությունը, ի վերջո, ստացանք,
բայց ի՞նչ հետք թո ղեց այն մեզ վրա: Ոմանք սկսեցին փոշմանել,
որ չեն սովորել ժամանակին, ոմանք փոշմանեցին, որ առ հասա-
րակ սովորել են ու հիմա արտագնա աշխատանքի են, որովհետև
իրենց երկրում աշխատանք չեն գտել, իսկ ոմանք էլ փոշմանեցին,
որ առ հասարակ հաճախել են դպրոց՝ իրենց կյանքից կորցնելով
անիմաստ տարիներ, քանի որ նրանց մոտ ավելի լավ ստացվում
է «բիզնեսով զբաղվելը»:
Բոլորն էլ ինչ-որ չափով ճիշտ են իրենց համոզմունքների մեջ,
բայց սխալ են նրանում, որ փոշմանել են: Դրանով ոչինչ հետ չես
կարող բերել, փոխել կամ կանխել: Ինչպես նախորդ գլուխներից
մեկում խոսեցինք, ապրել պետք է հիմա, այս պահին, և երբեք
ուշ չէ ուղղել որևէ բան, քանի որ եթե սխալը հնարավոր է ուղղել,
այն սխալ չէ:
Այսպիսով, պետությունը մեզ տվեց կրթություն, որի համար՝
շնորհակալություն: Իսկ ի՞նչ չտվեց մեզ կրթությունը: Հավատա-
ցեք, շատ բան չտվեց: Մենք չսովորեցինք կենցաղային գործեր
կատարել, մենք չսովորեցինք պատին նկար կախել կամ կոտր-
ված ծորակը փոխել, մենք չսովորեցինք իրապես սիրել ու իմա-
125
նալ, թե ինչ է իսկական ընկերությունը: Մենք չսովորեցինք նե-
րել ու ներողություն խնդրել: Մեր լավագույն յուրացրած դասը
սուտ խոսելն էր, որը ստացվում էր ամենից լավ: Դա նորմալ է,
բայց նորմալ չէ, երբ դու հասկանում ես, որ դիմացինդ ուզում է,
որ դու իրեն ստես:
Կյանքի հմտությունները մենք բաց թո ղեցինք, քանզի կար-
ևոր էր կերպարվեստն ու երգը, որը արդեն կոնկրետ մարդկային
ցանկության ու տաղանդի հարց է: Մեզ ստիպում էին երգել «Սի-
րունիկ կաքավիկը» այն դեպ քում, երբ մենք զզվում էինք մեր եր-
գածից ու ամաչում էինք մոտենալ գրատախտակին: Մեզ նախա-
տում էին, որ տուն նկարելիս տան պատու հանները չեն կարող
ավելի մեծ լինել, քան դռները, բայց հիմա իրականում մենք շատ
լավ տեսնում ենք այդպիսի տներ, որտեղ մարդու ֆանտազիան
հենց այդպես է արտահայտվել: Եկե ղեցու պատմության առար-
կան մենք սկսում էինք աղոթքով, երբ չկար տարրական պատ-
կերացում, որ երեխայի ընտանիքը միգուցե աղանդավոր է կամ
պատկանում է այլ կրոնի, միգուցե և աթեիստ է, և դրանով ստի-
պում էինք երեխային իր կամքին հակառակ քայլեր կատարել:
Ահա այսպիսին էր մեր երազանքների կրթությունը, երբ ու-
սուցիչը աշակերտի համար օրինակելի անձ չէր, ով, մեր կարծի-
քով, երբեք չէր գնում զուգարան, չէր օգտվում բուֆետից ու հա-
սարակական տրանսպորտից:
Կրթությունը մեզ ստիպեց ընտրել որևէ ճյուղ, հմտանալ դրա-
նում, և համալսարանն ավարտելուն պես աշխատել բոլորովին
այլ մասնագիտությամբ, բոլորովին այլ միջավայրում: Մեզ չսո-
վորեցրին ունիվերսալ լինելու նուրբ արվեստը: Շատ հաճախ
փո ղոցի կյանքն իր վարք ու բարքով հակասում էր դպրոցինին, և
միայն ծնողի նախատինքն էր մեզ հուշում այն մասին, որ փո ղո-
ցը վատն է, վատն է և նրա մշակույթը՝ անկախ նրանից, թե փո ղո-
ցում դու ընկերական շրջապատ էիր ձևավորում, սիրահարվում,
մանկություն անցկացնում, գնում հարևանի խնձորի այգի ցոգոլ
թռցնելու, թե պատի տակ թաքուն ծխելու: Այս բոլորը նեգատիվ
էր ծնողի աչ քերով, իդեալական էր միայն դպրոցում պատշաճ
կերպով սովորելը: Երևի աշխարհում չկա մի ադեկվատ ծնող, ով
չի ուրախանա՝ լսելով, որ իր երեխան լավ է սովորում, ունի բարձր
առաջադիմություն և անգերազանցելի է տաղանդի ու գիտելիքի
ասպարեզում: Իսկ ուսուցիչները գրեթե միշտ խոսում են միայն
առաջադիմությունից, և երկրորդական պլան են անցնում այն
հարցերը, թե արդ յոք ընկերասե՞ր է այդ երեխան, կարողանո՞ւմ
126
է գաղտնապահ, կոռեկտ լինել և ունի՞ հումորի զգացում, ընկե-
րական շրջապատով հարո՞ւստ է ու աղ ջիկների կողմից սիրված
կամ տղաների կողմից խոր հարգանքի արժանացա՞ծ է: Ո՞ւմ է
պետք այն տղա երեխան, ով լավ է սովորում, բայց չունի ընկեր-
ներ, նրան կարողանում են նե ղացնել բոլորը, նա ինքնամփոփ է
ու լուռ, և ո՞ւմ է պետք այն աղ ջիկը, ով իր տարիքին ոչ պատշաճ
վարք է ցուցաբերում, պարբերաբար օգտագործում է մոր շպարի
և հարդարանքի պարագաները, իրեն պահում ազատ, պատաս-
խանում է բոլորին անխտիր, բայց գլխում կես գրամ խելք չկա:
Մեզ չսովորեցրին այն բալանսը, որը ոսկե միջին օրինակն է:
Մենք չիմացանք, թե որ վիրավորանքին ինչպես պատասխանել,
ում հարվածել նենգաբար և ում՝ հարկադրաբար, ինչպես դրսևո-
րել կիրթ և օրինակելի վարք և ինչպես կայանալ ու ինքնահաս-
տատվել շրջապատում: Հարցերը շատ են, բայց պատասխաննե-
րը մենք փնտրում էինք փո ղոցի կյանքում:
Աշխարհին անհրաժեշտ են կառավարելի ռեսուրսներ, որոնց
լծակները հեշտ ու հանգիստ կարելի է օգտագործել ցանկացած
ժամանակ՝ պարզապես զրկելով մարդուն իր մասնագիտու-
թյամբ աշխատելու հնարավորությունից: Աշխարհը մարդուն
դարձնում է կառավարելի մատերիա, որի մասին ինքը կարող
է իմանալ ամեն ինչ, կարող է կառավարել նրա զգաց մունքներն
ու ցանկությունները, պարզապես կարող է ցանկացած միջոցով
ազդել մարդու որոշում ների ու հետագա քայլերի վրա: Միշտ հի-
շիր, ընկերս, ինչ քան ունիվերսալ ես դու, այնքան դժվար է քեզ
կառավարել: Ցանկացած իրավիճակում քո դեմ բաց ված հնարա-
վորություններն ու հավանական ել քերը ավելի շատ կլինեն, և
դու հնարավորինս քիչ կորուստներով դուրս կգաս այդ դժվա-
րություններից: Ինչ քան տե ղեկաց ված, զարգացած ու մասնագի-
տաց ված անձ ես, այնքան քո շանսերը ավելի մեծ են կյանքում
քեզ արժանի որևէ ոլորտում տեղ գրավելու համար:
Դու ռեսուրս չես, դո կառավարվող մատերիա չես, դու իր չես,
որ ոնց ցանկանան, այնպես օգտագործեն քեզ, քո ֆինանսա-
կան անկախությունը չպետք է կախված լինի քեզանից վերևում
գտնվող որևէ մեկի ցանկությունից կամ կամքից, դու պարտա-
վոր չես կիսել այն մարդկանց կարծիքներն ու համոզմունքները
միայն այն պատճառով, որ վախենում ես կորցնել քեզ վստահ-
ված աշխատանքը:

127
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Հավերժական «հակամարտություն», խնդիրներ ու վեճեր,


միմյանց չհասկանալու բազում խոսակցություններ և երկկող-
մանի պարտություն:
Այո, հայրերի ու որդիների միջև առաջացած վեճերը միշտ
էլ ե ղել են, կան ու կլինեն, քանզի երկուսի դեպ քում էլ խոսքը
ճշմարտության աշխարհընկալման մասին է: Երանի թե մեծերը
կարողանային, իսկ երիտասարդները գիտենային:
Վերջին նախադասությամբ կարելի է կարճ ու լակոնիկ մեկ-
նաբանել իրականության այս դրսևորումը, քանզի մեծերի
փորձն ու ապրած տարիները ու ղիղ համեմատական են երիտա-
սարդության գիտելիքների հետ: Մենք ավելի եռանդով լի ենք,
քան մեր ծնողները, իրերին ու տարբեր երևույթների նայում ենք
ժամանակակից տեսանկ յունից, փորձում ենք խնդիրներին լու-
ծում տալ ավելի արդի մեթոդներով, բայց դա չի նշանակում, որ
վերջիններս բացարձակ ճշմարտության հետ սերտորեն առնչ-
վում են: Հաճախ մեզանից պահանջվում է ահռելի ժամանակ ու
փորձ, որպեսզի այս կամ այն հարցին խելամիտ ու գրագետ լու-
ծում տանք, բայց, ցավոք սրտի, մեզ երբեմն չի հերիքում կյանքի
այն փորձը, որը կուտակել են մեզանից ավելի հմուտ մարդիկ:
Ապրել կարող են բոլորը, բայց արժանապատիվ ու բարեկեցիկ
ապրուստի խնդիրը ոչ բոլորին է հասու լուծել: Երիտասարդ-
ներս չենք սիրում, երբ մեզ փորձում են ուղղություն ցույց տալ,
եթե, իհարկե մենք չենք հարցնում, թե որ ուղղությամբ ճիշտ կլի-
նի շարժ վել: Մենք սիրում ենք ամեն ինչ անել սեփական ուժե-
րով, կապերով ու հնարավորություններով՝ զուտ նրա համար,
որ ցույց տանք մեր պիտանելիությունն ու հնարավորություն-
ների չափը: Թվում է, թե մեծահասակ մարդիկ ապրել են իրենց
ժամանակը, և նորը կառուցելու ու առաջ տանելու հերթը մերն
է, բայց մոռանում ենք, որ նորը կառուց վում է հնի կառուց ման
մեխանիզմով: Ինչ քան էլ դիզայներական ոճը փոխենք, փոխենք
հարկերի քանակը, ճարտարապետական նոր տեսքով փորձենք
զարմացնել մյուսներին, միևնույն է, աշխատանքի մեխանիզմը
նույնն է, անգամ եթե անհրաժեշտ շինանյութն ու մատերիան
փոխարինենք ավելի ժամանակակից ու մատչելի տարբերակով:
Մեզ համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ ան-
կախ նրանից, թե քանի տարի կանցնի, ով քեր կփորձեն շե ղել
128
կյանքի բնականոն ընթացքն ու նոր օրենքներ կստեղծեն, այս-
պես թե այնպես, միշտ էլ լինելու են մարդիկ, ով քեր կանգնելու
են այդ ամենի ճանապարհին: Հիշեք, նույնիսկ եթե եկե ղեցի էլ
կառուցեք, կգտնվեն մարդիկ, ում դա դուր չի գա: Էլ ուր մնաց,
որ փորձենք արժե համակարգային ու արմատային փոփոխու-
թյուններով աշխարհը հարմարեցնենք մեզ: Իհարկե, չեմ ասում,
որ անհնար է, բայց կյանքը վատնել այլոց կյանքի համար մի քիչ
անհեռանկարային է, եթե դու առաքելություն չունես սեփական
կյանքդ զոհաբերել հանուն ուրիշների բարեկեցության:
Ծնողները ուզում են երեխայի լավը, փորձում են անել ամեն
հնարավորն ու անհնարինը, որ նրանք հետագայում պիտանի
մարդ դառնան, կարողանան փո ղոցում բարձր ու հպարտ կեց-
վածքով քայլել, չամաչել իրենց արարքների ու գործողություն-
ների համար: Ցանկացած ծնողի երազանքը հենց սա է: Նա ձե-
զանից չի պահանջի փոխհատուցում նրա համար, որ պահել ու
մեծացրել է ձեզ, աշխարհի ողջ գումարն էլ բավական չի լինի
նույնիսկ դա կոմպենսացնելու համար: Ծնողները շատ հաճախ
մեզ փորձում են օգնել իրենց խրատներով ու խորհուրդներով,
շատ ժամանակ նույնիսկ արգելք ու պատնեշ են հանդիսանում
մեր այս կամ այն նախաձեռնության համար: Մենք էլ մեր հեր-
թին դժգո հում ենք ու անընդ հատ վիճում նրանց հետ, որ նրանք
սխալ են, սա, վերջ ի վերջո, 21-րդ դարն է, նրանք չեն հասկանում,
նրանք չգիտեն կամ չեն ուզում հասկանալ մեզ:
Բայց արդ յո՞ք նրանք սխալ են, արդ յո՞ք մեր պատկերացրած
21-րդ դարը այնպիսին է, ինչպիսին մենք ենք ուզում այն տեսնել,
արդ յո՞ք նրանք չեն հասկանում ու չգիտեն կամ չեն ուզում մտնել
մեր դրության մեջ: Ծնողները մի խոսք ունեն. «Ծնող կդառնաս՝
մեզ կհասկանաս»: Այս խոսքերը լսելուն պես մենք անընդ հատ
գլխով ենք անում, թե՝ «ահա, ձեր ասածն է, կտեսնենք» ու առաջ
ենք տանում մերը: Մենք փափագում ենք ազատություն, ուզում
ենք անընդ հատ լինել նրա մեջ, սուզվել ազատության ամեն մի
երանգի ու փորձության մեջ, և վայելել այն, ասես այլևս այն չենք
զգալու: Ու շատ դեպ քերում հենց մեր ընտրած ազատությու-
նը դառնում է պատիժ, որից խուսափելը վերածվում է մի բարդ
պատմության: Մեզ համար ստեղծում ենք միրաժներ, որոնց մեջ
փորձում ենք գտնել մեր կորած ԵՍ-ը, ուզում ենք ճանաչել մարդ-
կանց, շփվել շատերի հետ, ձեռք բերել նոր ընկերներ ու կապեր,
ամեն առիթ օգտագործել մեր միկրոցանկություններին ու նպա-
129
տակներին հասնելու համար, որոնք իրենց բնույթով այդքան էլ
կապ չունեն նպատակի կամ երազանքի հետ: Մենք մեզ պատկե-
րացնում ենք զոհի կարգավիճակում, երբ մեզանից պահանջում
են ուշ տուն չգալ, չծխել, չխմել, չշփվել վստահելի արտաքին չու-
նեցող մարդկանց հետ, խոսքերի մեջ լինել կոռեկտ ու նրբան-
կատ, հաց ուտելիս չխոսել ու մատը քիթը չմտցնել, իսկ քիթն էլ
չմտցնել ուրիշի անձնական կյանքի ու գործերի մեջ:
Նեղվում ենք, անընդ հատ մեզ զգում ենք կալանավոր, ուզում
ենք ուշ տուն գալ կամ ընդ հանրապես չգալ, ընկերների հետ քարշ
գալ փաբերում ու փողոցներում, երգել-պարել-ուրախանալ, ու
թքած, որ մեզ տանը սպասում են, անհանգստանում, բայց չեն
զանգում, որպեսզի մենք մեզ դիսկոմֆորտ չզգանք: Եվ երբ ար-
դեն արևը ուզում է բացվել, զանգ ենք ստանում, ներվայնանում
ենք, որ անհանգստանում են, ասում ենք՝ «քնեք, ուշ եմ գալու»
կամ միգուցե ոչ էլ գալու եմ, ու թքած, որ ծնողները քունը աչ քերին
ու արդեն կորցրած՝ սպասում են դռան զանգին, որը չի լինելու:
Ինչևէ, մենք անընդ հատ պատերազմում ենք ինքներս մեզ
հետ, փորձում ենք խեղդել այն կեսին, որի մեջ դեռ խիղճ ու հա-
վատ կա, որը դեռ բացի սեփական հաճույքի վայելման ե ղանակ-
ներից մտածում է նաև այլոց մասին, ով քեր թանկ են ու անգին:
Հենց այդ կեսը այն մեկն է, որը միշտ տուժողի կարգավիճակում
է ե ղել, որին նե ղացրել են, խաբել, անցել վրայով ու դեն են նետել:
Իսկ ո՞ւմ է պետք այդ կեսը, եթե նա բացի վնասից ուրիշ ոչինչ չի
տալիս: Բայց մոռանում ենք, որ այն մեզ տվել է ամենաթանկ բա-
նը՝ մտածելու ու կշռադատելու հնարավորություն:
Սուտ կլինի ասել, որ մենք երբեք չենք ստել մեր ծնողներին:
Ստել ենք ամենից շատ ու ամենից հաճախ, այն դեպ քում, երբ
մենք ատում ենք, երբ մեզ են ստում: Սովոր ենք ստին, որը մենք
ենք ասելու, բայց անընտել ենք, երբ կեղծիքի հասցեատերը հենց
մենք ենք լինում: Միգուցե էգոիստ ենք, միգուցե՝ ոչ այդքան:
Փնտրում ենք ճշմարտություն այնտեղ, որտեղ այն տեղ չունի,
սպասում ենք օգնություն նրանցից, ով քեր մեզ միայն խանգա-
րում են, լսում ենք նրանց, ում նույնիսկ ներքին ձայնը չի լսում,
օգնում ենք այն մարդկանց, ով քեր արժանի չեն մեր վատնած
էներգիային: Եվ այս ամենի արանքում մոռանում ենք նրանց,
ով քեր մեզ միշտ ասել են ճշմարտությունը, ինչ քան էլ որ այն մեր
սրտով չի ե ղել, մոռանում ենք նրանց, ով քեր մեզ միշտ օգնել են

130
և օգնել են առանց շահի ու հետին մտքերի, իսկ մենք նրանց օգ-
նությունը ընդունել ենք այնպես, ասես մեզ ամենից շատ հենց
իրենք են խանգարել:
Էլ ոնց կլիներ, ամեն առիթի դեպ քում գերմանական ճշտու-
թյամբ սե ղանի գլխից բաժակ ենք բարձրացրել նրանց համար,
նրանց առող ջություն ու երկար տարիների կյանք մաղ թել, խմել
ենք հոտնկայս, խմել ենք մինչև բաժակի հատակը երևալը, խմել
ենք հպարտ ու թասիբով, բայց նրանց զանգերին չենք պատաս-
խանել: Էլ ո՞ւր մնաց մեր սերն ու հարգանքը, պատիվն ու շնորհ-
քը: Կպատասխանենք ընկերոջ ցանկացած զանգին, սիրու հու
կամ կնոջ նամակին, գործընկերոջ խնդրին, բայց ծնողի զան-
գը կթողնենք անպատասխան կամ պատասխանելիս կասենք.
«Մամ/պապ, զբաղված եմ, հետո կզանգեմ»:
Իսկ դուք վստա՞հ եք, որ այդ հետոն գալու է: Իսկ եթե նա զան-
գել էր, որպեսզի վերջին անգամ լսել ձեր ձայնը կամ զանգել էր
պարզապես նրա համար, որ կարոտել էր ձեզ, անկեղծ, սրտանց,
սրտի թրթիռով: Միգուցե զանգել էր ասելու, որ սիրում է ձեզ,
որ ձեր սիրած ճաշն է պատրաստել, թխվածքը թխել: Մեր քիմ-
քին այլևս հաճո չէ՞ ծնողի կնճռոտված ձեռքերով պատրաստված
ճաշը, դե, իհարկե, մենք նստած՝ խոզի խորոված ենք վայելում,
էլ ոնց կլիներ: Մտածում ենք՝ ոչինչ, չի նե ղանա, մեր ծնողն է, ի
վերջո: Ճիշտ եք, չի նե ղանա, որովհետև ծնողի սերը հակադարձ
ազդեցություն չունի: Ճիշտ եք, չի նե ղանա, որովհետև դուք նրա
զավակն եք, նրա մի մասնիկը, նրա արյունն ու արտացոլանքը:
Ճիշտ եք, չի նե ղանա, բայց կտխրի:
Ու վստահ ե ղեք, կգա մի պահ, որ կհոգնեք լի սե ղաններից,
ընկերներից ու ընկերու հիներից, ձեզ անտեսված կզգաք, ան-
պետք ու ավելորդ, խնդիրներն ու դրանց պատճառները կխեղ-
դեն ձեզ ներսից, կքանդվեք ձեր իսկ մտքերում, գաղտնիքներն ու
թուլությունները կամաց-կամաց կլքեն ձեզ, ու դուք կմնաք մե-
նակ: Կզզվեք մարդկանց դեմքերից, կհոգնեք նայել ձեր կող քերն
ու կուզենաք երկինքը տեսնել: Ձեզ կզգաք անօգնական ու թույլ,
կսկսեք թեթև հազալ, թուլություն զգալ, չեք ուզենա դուրս գալ
տնից, կփորձեք անջատել ձեր հեռախոսն ու կփակեք բոլոր սոց-
կայքերը: Հավատացեք, կգա այդ օրը, այդ օրը բոլորի կյանքում
մի օր գալու է: Եվ այդ պահին կուզենաք գրկել այն մարդկանց,
ով քեր ձեզ միշտ սպասել են, ով քեր ձեզ խորհուրդ են տվել, պար-

131
զապես խորհուրդ, որը դուք որպես հրաման եք ընդունել ու
դասալիքի նման չեք էլ կատարել, կհամբուրեք նրանց կնճռոտ
ճակատը, կնայեք նրանց պարզ ու թափանցիկ աչ քերին, որոնց
աչ քի մակերեսը արդեն խամրեցրել է փառը, կարտասվեք ու կու-
զենաք նորից ծնվել:
Հայր, մայր, զավակ: Ու ամեն զավակ մի օր ինքն է հայր կամ
մայր լինելու ու նույնը զգալու է սեփական մաշկի վրա ու փոր-
ձելու է նույնը բացատրել իր զավակին: Ու չի ստացվելու, քան-
զի մարդն ունակ չէ գնահատելու այն, ինչ ունի, և իր համոզ-
մամբ՝ այն ամենն ինչ տրվել է անվճար, արժեք չունի: Եվ, այո,
մենք չգիտենք, որ կյանքում ամենաթանկ բաները մեզ անվճար
են տրվում՝ սեր, ընկերություն, ծնողներ, առող ջություն, երջան-
կություն, փորձ ու զգաց մունքներ: Այս ամենի համար պետք չէ
վճարել, պարզապես պետք է գնահատել ու պահպանել: Մենք
գումար ենք վատնում ամենահիմար առարկաների ու երևույթ-
ների վրա՝ մտածելով, որ դրանք իրոք արժեն այդքան, բայց հիաս-
թափության ծնվելուց ի վեր դադարում ենք հավատալ այդ ար-
ժեքներին: Դա նորմալ է, այսպիսին է մարդկային կարման, որը չի
ճանաչում ոչ սեռ, ոչ տարիք, ոչ ազգություն և ոչ էլ կրոն:
Եվ եկեք ընդունենք՝ ծնողների սերը աշխարհում միակ
«պարտքն» է, որը մենք երբեք վճարել չենք կարող, ու կարող ենք
նաև չվճարել: Դա մեր կամարտահայտությանն է թողնված:
Երեխան, ի վերջո, դառնալու է կամ ծնողի ամոթը, կամ հպար-
տությունը, դա նույնպես մեր կամքին է թողնված: Դրանում մեր
մեղ քը ամենամեծն է: Մենք ստացել ենք այն, ինչ մեզ տվել են, ու
յուրաքանչ յուր մարդ ցանկանում է իր զավակին տալ այն ամենը,
ինչից ինքն է զուրկ ե ղել, բայց երբեմն այնքան շատ ենք տալիս,
որ դրանով սպանում ենք երեխայի բոլոր ձգտում ներն ու չենք
արթնացնում աշխատանքի հանդեպ չունեցած հակումը;
Ընտանեկան խնդիրները միշտ էլ լինելու են, կան ու եղել են,
պարզապես ամեն հարցում պետք է երկու կողմն էլ ցուցաբերի
մաքսիմալ հանդուրժողականություն, քանզի կողմերից մեկը
միշտ մյուսի լավն է ցանկանում, իսկ մյուս կողմը, անկախ իր հա-
մոզմունքներից ու համոզվածություններից, կարծում է, որ իրեն
ոչ ոք չի հասկանում, բայց արի ու տես՝ որպեսզի քեզ հասկանան,
հարկավոր է, որ սկզբում դու հասկանաս դիմացինին: Ահա և վերջ:

132
ԹԱՓԱՌԱԿԱՆ ԱՇՈՒՂՆԵՐ
Երբևէ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու է լեզուն մայրենի կոչվում,
իսկ հողը՝ հայրենի: Ասենք՝ չի լինում «հայրենի լեզու» և «մայրե-
նի հող», |«մայրենի տուն» կամ «մայրենիք»: Ճիշտ է, ե ղածը մի
բան չէ, ոչ էլ գյուտ ենք անելու, բայց եկեք ասեմ հավանական
տարբերակներից մեկը, դուք էլ մտածեք:
Ըստ հասարակ լոգիկայի չափանիշների՝ երեխաները առա-
ջին անգամ լսում են մոր խոսքը, մոր հետ անընդ հատ շփվելով,
փոխաբերաբար կարելի է ասել, որ խոսելու լեզուն մորից փո-
խանց վում է զավակին, այդ իսկ պատճառով լեզուն մայրենի է,
այսինքն՝ մորից փոխանց վող: Ինչ վերաբերում է «հայրենիք»,
«հայրենի հող», «հայրենի ամրոց» և նման այլ բառերին ու բա-
ռակապակցություններին, ասեմ, որ հո ղը պաշտպանվում է հենց
հայրերի, այսինքն՝ արական սեռի ներկայացուցիչների կողմից,
և հենց հայրերն են շեն պահում հայրենի սահմանները: Ճիշտ է,
պատմության էջերում, ինչպես նաև հիմա, հայ կանայք էլ պա-
կաս նշանակալից դեր չեն ունեցել հայրենի սահմանների պաշտ-
պանության նվիրյալ գործում, բայց, այնուամենայնիվ, դրա ամ-
բողջ պատասխանատվությունը հենց հայրերի ուսերին է դրված:
Հիմա կմտածեք՝ լավ, ի՞նչի համար ասացի այսքանը, և ի՞նչ
կապ կա այս ամենի և գլ խի վերնագրի միջև: Չնայած նրան, որ
վերնագրի ողջ հմայքը մենք պատկերեցինք ամենայն հայոց բա-
նաստեղծի հայտնի պոեմի տո ղերով՝ կարելի է նաև ավելի խո-
րանալ և վերջապես հասկանալ, թե ով քեր են մերօրյա թափառա-
կան աշուղներն ու նրանց խաղերը:
Հայրենիք: Ինչ քաղցր է հնչում, չէ՞: Հնչում է քաղցր, պահվում
է կյանքի գնով: Ես կարծում եմ, որ հայրենիք չունեցող մարդը
ամենադժ բախտ մարդն է աշխարհում: Հավատացեք, նույնիսկ
կյանքի ամենադժ վարին պահերին, նույնիսկ երբ շուրջբոլորդ ոչ
մի հարազատ շունչ ու հոգի չկա, միակ պահող բանը քո ապրած
կյանքին կապող ոտքերիդ տակ գտնվող այդ մի բուռ զանգվածն
է: Հայրենիքը առ հասարակ ասոցացնում ենք հողի հետ, բայց
այն իրականում ամենուր է, ամեն տեղ, որտեղ դու քեզ զգում ես
տանը: Կապ չունի՝ կլինես դրսում, հիվանդանոցում, տանը՝ ոտ-
քերդ սե ղանին դրած, սրճարանում, թե քաղաքից դուրս ինչ-որ
վայրում, դու տանն ես, քո սրտի տնակում:
Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն ուժեղ է, մեծ, հա-
րուստ, հայտնի կամ չնաշխարհիկ բնությունով օժտված, այլ սի-

133
րում են նրա համար, որ այն քոնն է: Մենք սովոր ենք, այն մտած
է մեր արյան մեջ, որ հայրենիքն ու պետությունը նույնացնում
ենք իրար, հայրենիքին մե ղադրում ենք անիրավ ու անարդար
լինելու մեջ, դաժան ու անհյուրընկալ դառնալու, աշխատանք
չտալու և բաց թողնելու համար: Ընկերներ, հայրենիքն ինչո՞ւմ է
մե ղավոր, երբ պետությունդ փորձում է անել այնպես, որ զզվես
նրանից: Այն վերացական, բայց միևնույն ժամանակ բարձր ար-
ժեք ներկայացնող բառ է: Դուք երբևէ լսած կա՞ք, որ ինչ-որ մեկը,
հասարակ քաղաքացի, թե զինվորական, ասի, որ պատրաստ է
մեռնել հանուն պետության: Ո՛չ, բոլորը մեռնում են հանուն հայ-
րենիքի և հայրենիքի համար: Մարդը կարող է ատել իր պետու-
թյունը, բայց հայրենիքը ատելու իրավունք չունի: Վերջ ի վեր-
ջո, այն պահել ու մեծացրել է նրան, պահել է այնքան, ինչ քան
հնարավորություն ունեցել է, ինչ քան թույլատրել է նրան նույն
պետությունը: Պետության նշանակությունը փոխել կարող ենք,
բայց հայրենիքինը՝ երբեք:
Մեր ազգը սովոր է, որ ամեն ինչում մե ղադրի պետությանը
ու պահանջի պետությունից, պահանջի լավ կյանք, պահանջի
աշխատանք, պահանջի խաղաղություն և համերաշխություն,
պահանջի կաթնակեր տուն տանելու աղ ջիկ, պահանջի խելա-
ցի, գե ղեցկադեմ ու հարուստ տղա, պահանջի գումար, պահան-
ջի կարգուկանոն, պահանջի արդարություն ու երաշխիքային
կտրոն: Հասկացանք, իսկ դուք անձամբ ի՞նչ եք արել հայրենիքի
համար, որպեսզի փոխարենը ինչ-որ բան պահանջեք պետու-
թյունից: Պետությանը դուք ոչինչ անել չեք կարող, ոչ լավ և ոչ
էլ վատ բան, միևնույն է, ժամանակի և կարգերի, ղեկավարների
և իշխանության փոփոխության ընթաց քում դրանք բոլորը կմո-
ռաց վեն, իսկ այ հայրենիքի համար արած լավ ու վատ գործերը
դեռ երկար կհիշվեն:
Ի՞նչ ենք մենք տվել մեր ազատ, անկախ և անուշ հայրենի-
քին, բացի այսչափ ատելությունից ու կեղտից: Պահանջում ենք
խաղաղություն, երբ մեր սեփական տան մեջ չենք կարողանում
խաղաղություն պահպանել, պահանջում ենք լավ աշխատանք,
բայց չենք ուզում այդ լավ աշխատանքին հասնել աշխատանքով,
այլ միանգամից: Ուզում ենք, որ արդարություն լինի, բայց մենք
ինքներս ենք ամեն հարցով դիմում ծանոթների՝ գործերն առաջ
տանելու համար: Ուզում ենք մաքուր երկրում ապրել, բայց սի-
գարետի մնացորդը գե ղեցիկ կերպով նետում ենք մայթեզ րերին,
երեխայի ձեռքից վերցնում ենք կոնֆետի թուղթն ու մտցնում

134
մոտակա քարի արանքը: Ախր չէ՞ որ բնության օրենքն է այդպի-
սին՝ արա, որպեսզի պահանջես, որը մեզ մոտ լրիվ հակառակն
է: Մենք պահանջելուց շատ լավ ենք, նկատե՞լ եք: Պահանջում
ենք իշխանափոխություն, պահանջում ենք հրաժարականներ,
պահանջում ենք արդարադատություն, պահանջում ենք դատա-
պարտել, պահանջում ենք ճանաչել զիմաստություն և զխրատ,
բայց չենք ուզում իմանալ զբանս հանճարոյ:
Ինչևէ, մենք սիրում ենք ցանկանալ, նույնիսկ ցանկություննե-
րի իրագործման ժամանակ ուզում ենք գին գցել: Մենք կարծում
ենք, որ մեզ միշտ ինչ-որ մեկը պարտք է: Ավելի ճիշտ՝ չենք էլ կար-
ծում, համոզված ենք դրանում: Առօրյա կայնքում էլ է այդպես,
մեր տված պարտքով գումարը հիշեցնում ենք պայմանավոր-
ված օրվանից առաջ, իսկ պարտքը վերադարձնելու ժամանակ
խնդրում ենք որոշ ժամանակով էլ երկարաձգել: Մազալու ենք:
Հայրենիքը լքում ենք օրհասական պահերին և պահանջում ենք
բարեկարգ պայմաններ վերադառնալու համար:
Մեր ազգը չի սիրում կռվել, մենք զենք չենք սիրում: Սիրում
ենք մեր ուժն ու հնարավորությունները ցույց տալ միմյանց,
միմյանց վրա, միմյանց դեմ, միմյանց հակառակ, բայց ոչ օտարի:
Հին ժամանակներից ի վեր, կարող եմ բերել բազմաթիվ օրինակ-
ներ, որ մեր՝ զենք չսիրելու պատճառով այնքան ենք նահանջել
ու տանուլ տվել, որ այլևս տանուլ տալու բան էլ չի մնացել: Մեր
պապերը ջարդերի ժամանակ թո ղել են տուն-տեղ ու փախել են:
Նույնիսկ զենք չեն ունեցել պաշտպանվելու համար: Կսկիծով
ու ցավով ենք նայում մեր կորցրածին, որը ետ բերելու հույսե-
րը թո ղեցինք նախկինում մեզ պատկանող օջախներում: Այո,
մենք զենք բռնելու հետ սեր չունենք, և պարտադիր չէ, որ զենքը
օգտագործենք մարդ սպանելու կամ կենդանի վիրավորելու հա-
մար: Սիրում ենք դիմացինին վախեցնել օդ կրակելով, ու այդ-
պես օդ կրակող էլ մնացինք: Պատրաստ ենք կռիվ տալ մեր օջա-
խի, մեր շքամուտքի, մեր հայաթի համար, բայց հայաթից դուրս
ասես մեզ ոչինչ չի վերաբերվում: Նույն տրամաբանությամբ էլ
վերաբերվում ենք երկրում տիրող իրավիճակին, քաղաքակա-
նությանն ու ազգային գաղափարախոսությանը: Մենք դա էլ
չունենք, դրա փոխարեն ունենք միլիոնավոր դատավորներ, քա-
ղաքագետներ ու իրավաբաններ, ով քեր գիտեն, նույնիսկ վստահ
են, որ այսպես էլ լինելու էր, որ սա նրա դրածոն է, էս մեկը էն
մյուսի սիրեկանն է, սա մե ղավոր է, նա անմեղ, սրան բանի տեղ
դնել պետք չէ, մյուսի վրա նույնիսկ թքել պետք չէ, ինչ է թե մյուսը
պարզապես այլ կերպ է մտածում:
135
Տվեք նրանց խոսելու թեմա, և նրանք առանց օրենքի, օրեն-
քը լեզվի փաթաթան դարձրած՝ կդատեն բոլորին անխտիր: Մենք
ատում ենք թուրքերին, ատում ենք մեզ 6 ամիս աշխատացրած
և չվճարած գործատուներին, ատում ենք իշխանություններին
ու ընդ դիմախոսներին, ատում ենք մեզ մի քանի վայրկ յան ավե-
լի նայողներին, ատում ենք դիմացներս կտրող մեքենաների վա-
րորդներին, ով քեր ավելի լավ մեքենա են վարում, քան մենք,
ատում ենք անձրևը, որ թափվում է մեր նոր լվացած մեքենա-
յի վրա, ու ատում ենք կող քի հարևանին, որի ձայնը մի փոքր
բարձր է: Ատում ենք, որովհետև բացի ատելուց ուրիշ ոչինչ չենք
կարող ենք անել: Մեր թուլությունները կառավարում են մեզ, ու
ստիպում ատել, երբ ոչ մի վտանգավոր բան անել չենք ուզում:
Հայոց ցե ղասպանության մասին տե ղեկանալուց և իմանա-
լուց ի վեր, փոքր ժամանակից մեզ բոլորիս տանջել է մի հարց.
Մի՞թե հայերին շարքերով տանելիս նրանց մեջ մեկը չի ե ղել, որ
հարձակվի թուրք զինվորականի վրա, խլի զենքն ու ուղղորդի
մնացած պատանդներին: Վարկածներ են պտտվում մեր գլխում,
թե հավանական է, որ հոգնած են ե ղել, սոված ու ուժասպառ և
ի վիճակի չեն ե ղել նույնիսկ շարժ վելու: Բայց քայլել են, չէ՞: Ի՞նչ
եք կարծում, եթե բոլորը միասին թափվեին նրանց վրա, ով քեր
ե ղել են մեկ-երկուսը, թող լինեին տասը կամ քսան, բայց ոչ ավե-
լի, թափվեին նրանց վրա ու կռիվ տային: Հնարավոր չէ՞ր: Հնա-
րավոր էր, բայց չեն արել: Իհարկե, բոլորն էլ վախեցել են իրենց
ու իրենց ընտանիքների կյանքի համար: Նրանցից շատերին են-
թարկել են սպանդի, վառել են, սրախող խող արել, նվաստացրել
ու բռնաբարել, ծաղ րել ու մորթել, բայց նրանցից շատ քչերն են
կռիվ տվել, չնայած գիտակցել են, որ մեռնելու են:
Կարելի է հետևություն անել, որ նույնիսկ այդ ժամանակ մենք
չենք մտածել հայրենիքի մասին, չենք մտածել մյուսների մասին,
մեր ազգակիցների ու եղ բայրների, մեր հարևանների ու հարա-
զատների, մտածել ենք միայն մեր կյանքի մասին, այդ պատճա-
ռով էլ կոտորվել ենք: Ու դրանում պետք չէ մե ղադրել ոչ ոքի,
մեղ քը մեր ներսում է թաղված: Ազգային մտածելակերպն է մեզ
այսպիսին դարձրել, որը իսպառ բացակայում է մեր մտքում:
Մենք պատրաստ ենք խմել զինվորների կենացը, ով քեր սահ-
մաններն են հսկում, այն նույն հայրենիքի սահմանները, որին
մենք միշտ մե ղադրել ու պահանջներ ենք ներկայացրել, մենք
պատրաստ ենք օտար հողում ապրել բարեկեցիկ կյանքով, տնից-
տե ղից հեռու, բայց կարոտել մեր հողն ու հայրենիքը, իսկ մեռ-
136
նելիս խնդրել, որ թաղեն սեփական հայրենիքում: Մեր երկրում
գերեզմաններն ավելի շատ են, քան գերեզմաններին հետևող
մարդիկ: Ինչ է, մենք ուզում ենք երկիրը գերեզմանո՞ց սարքել:
Գիտեք, հասկանում եմ, որ մարդուն իր կյանքը մեկ անգամ է
տրված, ու մարդը ապրում է այնպես, ինչպես իր համար է լավ,
ինչպես ինքն է կամենում, ինչպես ուզում է տեսնել իր ընտա-
նիքի բարեկեցությունը, բայց պետք չէ այդ ամենով հանդերձ
սուտ պատրիոտ խաղալ ու խոսել հայրենասիրության մասին:
Հայրենիքը չսիրելով՝ դուք հանցագործ չեք դառնում, հայրենի-
քին փնովելով եք դառնում այդպիսին: Ձեր վզին պարտք չկա, որ
պահեք ու պահպանեք հայրենիքը, ճգնավորի պես ապրեք հայ-
րենի հողում ու ճոռոմախոսեք, թե ապրում եք, որ հայրենիքը
անտեր չմնա: Վստահ եմ, որ եթե մի փոքր շանս լինի ուրիշ երկ-
րում ավելի լավ ապրելու, այդպես մտածողներից շատերը առա-
ջինը կնստեն ինքնաթիռ ու կհեռանան: Հայրենիքը սիրել տրված
չէ բոլորին, ու դա պարզապես զգաց մունք չէ, որը ծնվում է գինու
բաժակի շուրջ ու մեռնում այն խմելուց հետո: Առ հասարակ, հայ
լինելն է դժվար, ուր մնաց՝ սիրել հայրենիքը:
Մենք սիրում ենք ասել՝ հպարտ ենք, որ հայ ենք, բայց թե
ի՞նչ հպարտություն կա դրա մեջ, երբ հպարտ ես, բայց ոչինչ
չես անում հպարտությունդ մինչև վերջ պահելու համար: Ո՞ւմ
է պետք կեղծ հպարտությունդ, երբ ամեն պատեհ-անպատեհ
առիթով փնովում ես հայերին, նրանց արածն ու սովորույթները:
Քանի՞ լումա արժե այդ հպարտությունը, երբ երկրիդ ներսում
ազգիդ մեջ թշնամիներ ես փնտրում ու գտնում ես նրանց: Ի՞նչ
ես հասկանում հպարտությունից, երբ հպարտությունը վաղուց
դրել ես բարձիդ տակ ու վատաբանում ես հայկական ամեն սովո-
րույթ, ամեն ադաթ, ամեն մարդկային բնույթ:
Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է սիրել հայրենիքը, երբ
այն սկսվում է էժան հաճույքի փնտրտուքով, ու թանկ իրերի
(ու ոչ հայկական) ցուցամոլությամբ: Ինչպես սիրել հայրենիքը,
երբ դու զենք չես սիրում, ոչ թե մարդ սպանելու կամ անարխիա
ստեղծելու համար, այլ պաշտպանվելու: Չմտածես, որ հայրենի-
քիդ մեջ դու լիովին պաշտպանված ես: Այս ամենից հետո իրոք
հայրենիքիդ ներսում թշնամիներ են ի հայտ եկել, և նրանք պատ-
րաստ չեն կիսել այս ամենը մեկի հետ, ով դեռ մտածում է իր ազ-
գի ու հայրենիքի մասին:
Հայրենիք կոչվածը պետք է ստեղծել հենց մտքում, ընտանիքի
մեջ, ընկերների ու շրջապատի մեջ, ստեղծածիդ բովանդակութ-
137
յան մեջ, գաղափարներիդ գե ղագիտության մեջ, խոսքերիդ մաք-
րության ու ժպիտիդ անկեղծության մեջ: Միայն այդ դեպ քում
դու կզգաս, որ կապվել ես այն ամենին, ինչը քեզ դուր է գալիս:
Այդ ժամանակ դու կհասկանաս, որ ընտանիքդ, որին սիրում
ես, գործդ, որի նվիրյալն ես, հողդ, որի վրա տունդ է կառուց-
ված, մթերքը, որը ուտում ես՝ համերկրացուդ ձեռքով մշակված,
ջուրը, որը խմում ես սարերիդ խորքից դուրս հորդող աղբյուր-
ներից, երկինքը, որի վրա արևն է փռում իր ողջ հմայքը, ժողո-
վուրդդ, որը սիրում է քեզ, քոնն է, ու դու նրա անբաժան մի
մասնիկն ես:
Նապոլեոն Առաջինն ասել է, որ հայրենիքի հանդեպ սերը ժա-
մանակակից մարդու առաջին արժանիքն է: Եվ իրոք, խորանա-
լով այս խոսքերի իմաստաբանության մեջ՝ կարելի է ասել, որ
մարդը, ով ապրում է ամենուրեք, ոչ մի տեղ էլ չի ապրում: Ինչ-
քան էլ դժվար լինի ընդունելը, բայց սեփական հայրենիքում դու
ունես անցյալ և ապագա, իսկ օտար երկրում՝ միայն ներկա, և
դա անխուսափելի է:
Մեր պատերազմ ները միշտ էլ ե ղել են մեռածների համար,
մենք միշտ կատարել ենք նրանց վերջին ցանկությունները ու մո-
ռացել, որ մենք շարունակում ենք ապրել, ու կռվել պետք է բո-
լորիս համար: Մեր գերեզմանները այստեղ են՝ մեր հողում, ու
գերեզմանները ազգի սրբություններն են, որտեղ թաղված են
մեր հարազատները: Դա այն վերջին հանգրվանն է, որտեղ մենք
բաժանվել ենք մեր մտերիմ ներից, ու այն միտքը, որ մենք չենք
կարողանա այցելել նրանց շիրիմ ներին, ստիպում է մեզ մեր
հայրենիքը չտալ ուրիշի, մենք պատրաստ չենք դրանք հանձնել
թշնամուն, ով կպղծի, կքանդի ու կավերի մեր սրբությունները:
Շիրիմ ներն են պահում մեր սահմանները:
Ու աշխարհի երեսին ուր էլ գնանք, որտեղ էլ կառուցենք մեր
ապագան, մենք հայրենիքին պարտք չենք, քանզի հայրենիքը,
ինչպես մեր ծնողները, մեզ տվել են այն, ինչ կարողացել են տալ,
ինչը ե ղել է նրանց ուժերի սահմաններում, ու նրանք սիրել են
մեզ անկեղծ, առանց հետին մտքերի: Մեզ մնում է որոշել, թե ինչ
ենք ուզում մենք կյանքից, ինչ ենք պատրաստ տալ, որպեսզի
ձեռք բերենք մեկ ուրիշը, և արդ յոք հայրենիքը արժե՞ այնքան,
որ մեր կյանքը զոհաբերենք նրան՝ կյանք նվիրելով գալիք սերն-
դին: Այսքանը:

138
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ
Կյանքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք ցանկանում այն տես-
նել, և անկախ մեր գլխում ե ղած բոլոր խնդիրներից, մենք մարդ
ենք, ու մեզ բնորոշ է մարդկային ամեն սխալ, որն էլ հենց մար-
դուն մարդ է դարձնում:
Հին ասածի պես՝ ձախորդ օրերը գուկան ու կերթան, ու առ-
հասարակ ամեն ինչ ու ամեն ոք գուկա ու կերթա, բայց այ թե
ի՞նչ կմնա դրանից հետո, դա է հատկանշական: Ամեն անցորդ,
այսպես թե այնպես, իր հետքն է թողնում մեր հիշողություն-
ներում, հիշեցնում մի երգ, մի հոտ, մի տեսարան, մի գույն ու
քառատող: Աշխարհը ճանաչում ենք այդ զգայարաններով, այն
տպավորվում է մեր մեջ, կարծես հենց այդպես էլ ե ղել է: Իմաս-
տուն խոսքերը վերագրում ենք այն մարդկանց, ով քեր հե ղինա-
կություն ունեն մեր սրտում, ու կապ չունի, որ դրանք դու բազ-
միցս լսել ես այլ մարդկանցից: Երաժշտությունը ասոցացնում
ենք այն մարդուն, ում հետ միասին ենք այն լսել, ու կապ չունի,
որ այն մինչ այդ պահը անընդ հատ հնչել է քաղաքի ու «Ֆեյսբու-
քի» տարբեր մասերում: Բույրերը կապում ենք այն մարդկանց,
ով քեր սպեցիֆիկ են իրենց տեսակով ու տպավորված են մեր
մտքում որպես առանձնահատուկ կերպարներ, ու կապ չունի, որ
այդ բույրից նաև դու ես ցանում:
Մարդն է այսպիսին, ինչ քան էլ փորձենք մեզ հակառակի մեջ
համոզել: Բոլորն էլ ապրում են ու, լավ թե վատ, ապրում են կյան-
քից ինչ-որ բան հասկանալու ակնկալիքով, սակայն շատ ժամա-
նակ են վատնում ոչինչ չներկայացնող իրերի վրա: Բայց մեկ-մեկ
մտածում եմ, որ եթե այդ անիմաստ բաները չլինեին, դժվար թե
երբևիցե կարողանային արժևորել այն, ինչն իրոք իմաստ ու բո-
վանդակային արժեք ունի: Երևի մենք ոչինչ էլ անիմաստ չենք
վատնում, պարզապես իրերի կարևորության աստիճանն ենք
հաճախ շփոթում, բայց նույնիսկ այդ պարագայում մենք ուզում
ենք շփոթել:
Անվերջ նայում ենք միմյանց ու մեկմեկու մասին մտածում ինչ
ասես, բայց արտահայտվելիս խոսում ենք լուռ ու կշռադատված:
Երբ ուզում ենք մեկին խորը վիրավորել, ասում ենք այն, ինչ ու-
զում էիք ասել, բայց կեսից աղավաղում ենք, ու խնդիրն ավե-
լի վատ հանգուցալուծում է ունենում, որից նորից դժգոհ ենք
մնում: Այո, դա այդպես է, իրականում խոսքերը տրված են նրա
համար, որ մարդը թաքցնի իր ամենաանկեղծ մտքերը:
Խորհուրդ եմ տալիս քեզ, ընկերս, երբ զայրանալու, մտածե-
139
լու, ափսոսալու կամ զղջալու գոնե մեկ րոպե ազատ ժամանակ
ես ունենում, փորձիր այդ մեկ րոպեն հիշել քո մանկությունը,
ամենավառ ու տպավորիչ օրդ, որը դու երբեք չես մոռանա: Հի-
մա կասես՝ ինչո՞ւ: Փորձիր հենց հիմա հիշել այդ պահը ու տես, որ
քիչ առաջ թվարկածս գործողություններից ոչ մեկը այլևս տեղ չի
ունենա քո մտքում:
Համաձայն եմ, բոլորս էլ զայրանում ենք, նյարդի կծիկ դառ-
նում, կորցնում մեր համբերությունն ու համբերատարությու-
նը, բայց ձեզ մի բան ասեմ, որը վերջերս եմ կարդացել, և դուք
ինքներդ որոշեք՝ հավատալ դրան, թե ոչ: Այն կարծրատիպը, որ
մենք ունենք նյարդային բջիջների ռեգեներացիայի մասին, վեր-
ջապես հերքվել է: Մեզ դպրոցական տարիներից սովորեցրել են,
որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, և դրանք մարդու
ծնունդից սկսած՝ սկսում են մահանալ: Հետազոտությունները
ցույց տվեցին, որ նեյրոններն ընդ հանրապես չեն կարող մեռնել
գերծանրաբեռնվածությունից` նրանք ուղղակի դանդաղեցնում
են իրենց գործունեությունն ու հանգստանում են: Ինչևէ, չեմ ու-
զում հիմա բժշկության մեջ մանրանալ, ավարտելով միտքս՝ հա-
վելեմ, որ դրանք վերականգնվում են ինչ-որ նոր բան սովորելու
ժամանակ:
Աբսուրդ է, թե ոչ, որոշեք ինքներդ, համենայնդեպս ես մեջբե-
րում եմ այն, ինչ իմացել եմ, և բժիշկների հավաստմամբ՝ սա բազ-
մաթիվ հետազոտությունների արդ յունք է: Լավ, ստացվում է
այնպես, որ մարդն ունի սովորելու պակաս, և եթե մի փոքր ավե-
լի խորանանք հարցի բուն իմաստի մեջ, կհամոզվենք, որ մոլի
կրթվողների մոտ նյարդային համակարգը անհամեմատ ավելի
հանգիստ է ու հավասարակշռված, քան միջին վիճակագրական
մարդունը: Անկախ այն բանից, որ նրանցից շատերը բնույթով
կարող են շուտ բռնկվող լինել, դա չի խանգարում իրենց պահել
զուսպ ու ավելի քիչ նյարդայնանալ:
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք ինքնաթիռ վարել
չգիտեք, բայց միանգամից սովորում եք, իմանում եք բոլոր կա-
նոններն ու վարման հմտությունները, և ձեզ համար ձեր կյան-
քում բաց վում է լիովին նոր էջ, լրիվ զրոյական մակարդակով,
մաքուր էջից սկսելով, նյարդային հավասարակշռված վիճակով:
Այսինքն՝ դա մարդու մոտ սովորական երևույթ չէր, ու այն ժա-
մանակի ընթաց քում դարձավ սովորական: Ասես նման է համա-
կարգ չային խաղի, երբ խաղացողը նոր կարողություն է ստա-
նում, այն նաև ազդում է նրա կյանքի միավորների ավելաց ման

140
ու ավելի արդի պաշտպանական համակարգի ստեղծման վրա:
Նույն մեխանիզմն էլ մարդու մոտ է, որովհետև համակարգիչն
էլ, համակարգ չային խաղերն էլ մարդու մտքի արդ յունք են: Չէ՞
որ այդ ամենը մտածելու, ստեղծելու ու ռեալիզացնելու համար
նրանց ինչ-որ կապող օղակ էր պետք իրականի ու հորինվածի
միջև, իսկ այդ կապող կետերը իրականում բավականին շատ են:
Մեր զգաց մունքներն ու էներգիան վարակիչ են ամեն առու-
մով: Կարելի է լինել օպտիմիզմի աղբյուր և կարելի է լինել բա-
ցասական ազդեցությամբ դաշտ, որից պետք է միայն փախչել,
եթե, իհարկե, դու էությամբ բացասական մարդ չես: Մեր խնդիր-
ները ստիպում են մեզ փոխվել կյանքի ու մարդկանց հանդեպ
վերաբերմունքով, դառնալ չոր ու անտարբեր, մոռանալ ամեն
դրականն ու լավը, տրվել պահի տակ ծնված է մոցիաներին ու
փչացնել ամեն ինչ: Մի խնդիր, ու մենք սկսում ենք անհարմարա-
վետության այդ մտացածին մթնոլորտում կորցնել մեզ: Ինչո՞ւ:
Մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք, արդ յոք դա այդքան արժե՞:
Իհարկե, մեզանից ոչ մեկն էլ այդ պահին այսպիսի խոհափիլիսո-
փայական հարց իրեն չի տա, բայց իրոք, երբ այն անցել-գնացել է,
գոնե այդ ժամանակ եկեք հարցադրում կատարենք: Եթե տանջ-
վենք, տառապենք, ի՞նչ է փոխվելու, եթե, իհարկե, տանջվելը,
լաց լինելն ու մտածմունքների հատակը սուզվելը կարող է լուծել
ինչ-որ խնդիր, ես համաձայն եմ՝ վարվեք այդպես:
Միշտ հիշեք՝ եթե սխալը կարելի է ուղղել, այն սխալ չէ: Մենք
ենք, մեր կյանքն ու վայելքները, մեր հաջո ղություններն ու ձա-
խողում ները, և այս ամենի մեջ պետք չէ ոչ ոքի մե ղադրել՝ բա-
ցի ինքներդ ձեզանից: Ձեր հաղ թանակներն էլ են ձեր «մեղ քով»,
պարտություններն էլ: Եթե սկսեք այս ֆորմատով մտածել, կյան-
քում ոչ մի խնդիր ձեզ չի կոտրի, ու սա թրեյնինգի դասընթաց չէ,
թե ինչպես ձեռք բերել ընկերներ, ինչպես մտածել ու զգալ որպես
միլիարդատեր, ինչպես հարստանալ 1 ամսում կամ՝ լավ կյանք
ունենալու ոսկե կանոնները: Սա պարզ ու լակոնիկ խոսք է, պար-
զապես ամեն ինչում մե ղադրիր հենց քեզ, որովհետև քեզ հետ
կատարված ամեն դրական ու բացասական երևույթ միայն քո
մեղ քով է, քանզի առանց քային կետը դու ես:
Արդարացրու քեզ բոլորի ներկայությամբ, բայց մե ղադրիր
ինքդ քեզ միայն քո ներսում: Քո թուլությունները ուրիշների
զենքն են, ու դա մի մատուցիր տաք սկուտե ղի վրա: Ռեինկար-
նացիա կա թե չէ, ես չգիտեմ, բայց որ մեր կյանքը այս ամենով չի
սահմանափակվելու, ես ավելի քան վստահ եմ:

141
ԶՐՈՅԱԿԱՆ ՊԱՑԻԵՆՏ
Ընկերս, կարելի է ասել, որ մեր ճամփորդությունը մոտեցավ
իր կուլմինացիոն ավարտին: Սկսելով գիրքը բացելուց և հաս-
նելով այս վերջին գլխին՝ ուզում եմ իմ խորին շնորհակալութ-
յունը հայտնել քեզ, որ կարդացիր գիրքը, փորձեցիր հասկանալ
այն մտքերը, որոնք դուրս են մնացել սոցցանցերից ու արտա-
հայտման հնարավոր բոլոր միջոցներից: Շնորհակալ եմ քեզ, որ
կյանքիդ այդ փոքր ժամանակահատվածը տրամադրեցիր գիրքը
կարդալուն: Դա արդեն ինձ համար ամենաբարձր գնահատա-
կանն է, ու կապ չունի՝ դու հավանեցի՞ր գիրքը, թե՞ ոչ, այն քեզ
տվե՞ց ինչ-որ հետաքրքիր մտքեր ու զգացում ներ, թե՞ կարդացիր
այն, ինչը վաղուց գիտեիր, խորհուրդ կտա՞ս մյուսներին կարդալ
սա, թե՞ կշպրտես գրադարակիդ որևէ անկ յուն, միևնույն է, ես
շնորհակալ եմ:
Ես գրող չեմ, ու կապ չունեմ գրականագետների և ոչ մի խմբի
հետ, ու ինձ չեմ համարում արվեստի ու գրականության ներկա-
յացուցիչներից մեկը, քանզի ես այդքան չկամ, ու ես մրցակցու-
թյունից դուրս եմ: Այս գրքի վրա աշխատել եմ շատ երկար ժա-
մանակ, բայց չեմ էլ մտածել, թե քանիսը կկարդան սա, քանիսը
աննկատ կանցնեն նրա կող քով, իսկ քանիսին դուր կգա գրքի
բովանդակությունը: Չեմ ուզում գրքին տալ որևէ գրական ուղղ-
վածություն, քանզի սա պարզապես երկխոսություն էր իմ և ձեր
միջև: Այս գրքի ամեն տո ղը գրելիս ես այն վերապրել եմ, ամեն
նախադասությունն ինձ համար որևէ հետաքրքիր պրոեկտ
ստեղծելու և զարգացնելու գաղափար է դարձել, բայց, ի վերջո,
հասկացել եմ, որ ամենաօպտիմալ տարբերակը այն թղթին ու
թղթի միջոցով ձեր դատին հանձնելն էր: Գրքի սկզբում ես նշել
էի, որ հայտնագործություն կամ գյուտ չեք կարդալու, ոչ էլ կեր-
պարային որևէ հորինված պատմություն, ոչ էլ ինչ-որ մեկի կեն-
սագրականը և ոչ էլ ու ղեցույց, թե ինչպես ապրել, ինչպես հարս-
տանալ, ինչպես լինել առողջ ու երջանիկ, հաջո ղակ ու սիրված:
Դուք չեք կարդացել քարոզ, որը ես կարևորում եմ ամենաշատը,
քանզի դա դեմ է իմ խորին համոզմանը: Քարոզով թող զբաղվեն
նրանք, ով քեր վստահ են, որ իրենք ու իրենց մտքերը բացար-
ձակ ճշմարտություն են մարդկության բոլոր ներկայացուցիչնե-
րի ու ժամանակների համար: Ես փորձեցի ցույց տալ, որ քարոզը

142
ամեն պարագայում հանգեցնում է տհաճ հետևանքների, քանզի
նույնիսկ քրիստոնեությունը, որը ժամանակին մարդկանց մե-
ծամասնության կողմից ընդունվել ու ընկալվել է որպես աղանդ,
այսօր մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, և, իհարկե, ար-
յան ու պատերազմ ների գնով: Եվ ներկայումս հենց նույն արյան,
մարդկային կյանքերի ու պատերազմ ների շնորհիվ էլ պահպան-
վում է: Նույնը կասեմ բոլոր կրոնների, բոլոր պետությունների,
բոլոր ճշմարտությունների ու իրականության տարբեր աշխար-
հայացքների մասին, քանզի քարոզը ինքնին առաջացնում է եր-
կու և ավելի բևեռների անխուսափելի բախում:
Այս գրքով ես փորձեցի ցույց տալ, որ յուրաքանչ յուր գործո-
ղության ու արարքի մեջ արժե փնտրել դրանց թաքնված բոլոր
կողմերը, և կատեգորիկ իմպերատիվ կերպով չարժե գովաբանել
կամ վատաբանել որևէ մեկին կամ որևէ երևույթ: Փորձեք ամեն-
քին ու ամեն ինչ դիտարկել բոլոր կողմերից, ինչ քան էլ դա ան-
հնար ու ժամանակատար թվա: Եթե այն կարևոր է ձեզ համար,
միանշանակորեն միշտ էլ ժամանակ կգտնվի մտածելու և վերլու-
ծելու համար:
Ես կարծում եմ, որ ցանկացած մարդու համար ամենամեծ
ուսուցիչը հենց ինքն է, ամենահե ղինակավոր ու ամենաազդե-
ցիկ գիտնականը հենց իր պատկերացում ներն ու էությունն են,
քանզի ամեն օր մարդն իր համար բացահայտում է բոլորովին
նոր աշխարհ, նոր իրականություն, նոր փաստեր ու դիրքորոշ-
ման հիմք հանդիսացող նյութեր:
Խոսեցինք նաև մարդու խոսքի ու խոսքի արժեքի մասին, որ
յուրաքանչ յուր բառ ու տառ փոխկապակց ված են մարդու բա-
նականության և մտքի սահմաններին, երբ խոսքի էներգիան իր
կարևորությունն ու դերն ունի ամեն մարդու կյանքում: Խոսե-
ցինք նաև այն ամեն ինչի մասին, որը իրականում փոքր, անն-
շան ու կրկնվող է, բայց յուրաքանչ յուր երևույթ մի փոքր ավելի
խորքից ուսում նասիրելու դեպ քում հասկանում ենք, որ մենք
այնքան էլ տեղ յակ չենք մեր մտքերից, ցանկություններից, նպա-
տակներից, մեր արժեքներից ու մեր ներսում ձևավորված անհա-
տի իրական պատկերի դրսևորման ե ղանակից:
Հազարամյակների ընթացքում մարդն իր հնարավորություն-

143
ներով ու կարողություններով հանդերձ դեռ լիովին բացահայտ-
ված չէ, և պատճառը մեկն է. մարդը մտածելու և ընտրելու հնա-
րավորություն ունի, որը զուգահեռ իրականությունների մեջ
ստեղծում է անսահմանության հասնող տարբերակներ ու հան-
գուցալուծումներ, որոնց զարգացման ժամանակ մարդկային
տիպն ու բնույթը, նրա քայլերն ու ստեղծվող իրավիճակները կա-
րող են բեկումնային կերպով ազդել հենց մարդ արարածի ամբողջ
համակարգի վրա, որի արդյունքները, սակայն, մեզ անհայտ են:
Ամենուրեք ինչ-որ բան ներկայացնելիս կամ ինչ-որ բանի մա-
սին խոսելիս, գլուխ գովելիս, հպարտանալիս, որևէ երևույթ կամ
գործողություն կարևորելիս մենք սիրում ենք առաջնահերթ շեշ-
տել մեր անձը: Մի պարզ ու տարածված օրինակով փորձեմ սա
նույնպես մեկնաբանել: Ասենք՝ որևէ սրճարան ենք գնացել, ու
այն հարցին, թե ով քեր էին ներկա այդ հավաքույթին, մենք պա-
տասխանում ենք. «Դե ես էի, ընկերս, ընկերոջս կինը, երեխանե-
րը, կինս, հորեղ բորս երեխաները»:
Այսպես պատասխանում ենք բոլորս, անկախ նրանից՝ հարցի
բնույթի մեջ կա՞ր մեր ներկայությունը շեշտող կամ բացառող
հարց: Մենք սիրում ենք առաջինը ներկայացնել մեզ, մեր արարք-
ները, մեր ներկայությունը, մեր ԵՍ-ը, մեր միտքն ու կարծիքը ու
տեղ չենք թողնում ինքնարտահայտվելու մյուսներին: Դա տգեղ
է, բայց փաստ է:
Մեր ասած ամեն խոսքը չենք ընկալում որպես կշիռ ու արժեք
ներկայացնող, մինչև չենք խառնում երդում ու պատառ, որն էլ
դարձել է լեզվի փաթաթան: Շատ դեպքերում ուշադրություն էլ
չենք դարձնում, քանզի երդումն էլ է կորցրել իր նշանակությունը,
ու երդմնազանցները պղտորել են ամենանվիրական զգացմունք-
ները, որոնք ստիպում էին մեզ հավատալ մարդկանց երդումին:
Մենք ենք ստեղծել այսպիսի հասարակություն, և հասարակու-
թյանը ամեն անգամ մեղադրելով՝ մենք ոչնչի չենք հասնի, ու
մեր բողոքն էլ չունի կոնկրետ հասցեատեր: Արեք որևէ լավ բան,
օրինակ ծառայեք մյուսներին, և նրանցից թեկուզ մի հոգի եթե
փոխվի, դուք կարող եք ձեզ երջանիկ մարդ համարել: Աշխարհի
վրա ցանկացած բժիշկ, եթե գեթ 1 մարդու կյանք փրկած լինի,
նա իրավունք ունի հպարտ ապրելու: Իսկ լավ բան անելուց շեշտը
պետք չէ դնել մասսաների վրա, որ գիտեք ինչ, բոլորը միահամուռ
144
կերպով միանալու են Ձեզ, ոչ, մոռացեք, դա ինքնին արդեն միֆ է,
որին հավատալով էլ շատ ժամանակ հուսալքվում ենք:
Օրինակը բերեմ հենց այս գրքի վրա, ընկերս: Ես չեմ կարծում,
որ այս գիրքը դառնալու է մեծ պահանջարկ ունեցողներից մե-
կը, քանզի մարդկանց այսպիսի բովանդակությամբ գրքերը, իմ
կարծիքով, այդքան էլ չեն հետաքրքրում, ու կարդալուց հետո էլ,
հավանական է, որ կեսին էլ հասու չի լինի, զուտ այն պատճառով,
որ մյուս գրքերի նման չունի կառուց վածքային սխեմա: Եվ ես
նրանց չեմ մե ղադրի, որովհետև նրանց պահանջն է այդպիսին,
իսկ ես պահանջներ չեմ կարող բավարարել, ես հազիվ ինքս իմ
ցանկություններն եմ բավարարում:
Եթե այս գիրքը կարդացողներից մի հոգու համար այն ինչ-որ
մի բան փոխի, ստիպի մտածել, որևէ հետաքրքիր բան քաղի իմ
այսքան գրածից, ես ինձ կարող եմ երջանիկ զգալ, դա իրոք ինձ
համար ամենաթանկ ու նվիրական արժեքը կլինի:
Ամբոխն անկառավարելի է, և ամեն մարդ այդ ամբոխի մեջ
փնտրում է ինքնարտահայտման ու ինքնահաստատման իր ու ղի-
ները, ոմանք՝ բարությամբ, ոմանք՝ նախանձով, ոմանք՝ խանգա-
րելով, ոմանք՝ սպանելով, ոմանք՝ չարախոսելով, ոմանք էլ՝ փրկե-
լով մարդկանց: Գիտեք, մարդուն շատ հեշտ է սարքել վայրենի,
թունավոր, ատելությամբ լցված, հակակրանք տածող ու քարո-
զող կերպար, նախանձ ու անինքնավստահ, բայց շատ դժվար է
նրան պահել չեզոք վիճակում, որպեսզի ինքը որոշի իր ու ղին, իր
կարծիքը, իր գաղափարախոսությունը, իր արժեքներն ու սահ-
մանները: Ամենքն էլ կարող են իրենցը լցնել մարդու ու ղե ղում,
ու համոզել, բերել փաստեր, որ դա այդպես է, որ դա է ճշմարիտը:
Իսկ միգուցե պետք չէ՞ր նրան դարձնել այդպիսին, միգուցե
հարկավոր էր նրան բերել զրոյական մի վիճակի, որտեղ ինքը
կընտրի, թե ինչ է ուզում այս գրողի տարած կյանքից, ինչն է նրա
համար առաջնային, ինչը՝ երկրորդային, ինչը ընդ հանրապես տեղ
չունի իր կյանքում: Մի ստիպեք մարդկանց մտածել այնպես, ինչ-
պես դուք եք կարծում, մի համոզեք նրանց համոզվել ձեր համոզ-
մունքների մեջ, դա նրանց գաղափարներից ու պատկերացրածից
վեր է: Ձեր քարոզներն ու «հավաստի ինֆորմացիան» մի կապեք
այն մարդկանց վզին, ով քեր ուրիշ ելք չունեն ձեզ չհավատալու:

145
Նորից կրկնվեմ, բայց պիտի ասեմ: Աշխարհին պետք են կա-
ռավարելի ռեսուրսներ, ով քեր մատի մեկ շարժումով կդառնան
ստրուկ, կդառնան հլու հնազանդ, և չեն ունենա սեփական կար-
ծիք: Իսկ սեփական կարծիք այսօր շատ քչերն ունեն, մյուսների
«կարծիք» կոչվածները այլոց համոզմունքների մեջ են թաղված:
Դա արդեն իսկ հանգեցնում նրան, որ շուտով այլակարծության
համար մեզ վառելու են խարույկի վրա, ինչպես հերետիկոսներին:
Մենք պատրաստ ենք կրծել յուրաքանչ յուրի կոկորդը, ով
կփորձի մտածել այլ կերպ, քան մենք: Եվ մենք այսպես ուզում
ենք առաջ գնալ: Կգնանք, բա ինչ կանենք:
Երեխան որ երեխա է, իր չիմացած հարցերի համար պատաս-
խաններ է ուզում իմանալ մեզանից, ու մեր իսկ պատասխան-
ներով մենք ձևավորում ենք նրա պատկերացում ները: Կգա մի
ժամանակ, որ մենք մեր պատասխանների համար պատասխան
ենք տալու ինչպես նրանց առաջ, այնպես էլ մարդկության: Եթե
երեխային սովորեցնում ենք, որ իրեն նե ղացնողի գլուխը պիտի
քարով ջարդել, վստահ ե ղեք, որ նա դա կանի, ու մանուկ հա-
սակից մեծացնում ենք ապագա հանցագործ, ոչ թե համարձակ
տղա, այլ հանցագործ: Համարձակությունը կլիներ այն, որ երե-
խային սովորեցնեինք, թե իրեն նե ղացնողին կարող է նե ղացնել
ավելի կոշտ բառերով, իրեն մեկ անգամ հարվածողին կարող է
հարվածել երկու անգամ, ու ցույց տայինք, որ դրանով նա պաշտ-
պանվում է ու առավելություն ձեռք բերում, ոչ թե ընդամենը
մեկ վիրավորական բառի համար քարով ուրիշ երեխայի գլուխը
ջարդի: Չգիտեմ՝ սա բխո՞ւմ է այն հանգամանքից, որ քրեական
օրենսգրքով մինչև 14 տարեկան չլրացած անձը ցանկացած դեպ-
քում ազատվում է քրեական պատասխանատվությունից, բայց
մի բան հաստատ է. մենք ագրեսիա ենք սերմանում մարդու մեջ:
Դուք եք որոշողը, և դրանում ձեզ ոչ ոք չի կարող մե ղադրել, է լի
եմ ասում՝ կգա ժամանակ, և մենք կլինենք մեր դատավորները
բոլորի առաջ:
Մի բան էլ գրքի շապիկի մասին, որ շատ մարդկանց մոտ մութ
հարցեր առաջացրեց, թե ինչո՞ւ շրջված խաչ է, մի՞թե ես սատա-
նիստ և հակաքրիստոնեական բաներ եմ քարոզում: Հիասթա-
փեցնեմ այդպես մտածողներին, քանզի այս խաչը շրջված չէ, այն
դուք եք շրջել գրքի վերնագիրը կարդալու համար: Իսկ կոնկրետ
146
շրջված խաչը, որն անվանում են սուրբ Պետրոսի խաչ, այսպես է
նկարագրվում: Սուրբ Պետրոսի խաչը VII-րդ դարից կիրառվում
է, որպես Պետրոս առաք յալի խորհրդանիշ և որը, ըստ եկե ղե-
ցական ավանդության, գլխիվայր շրջվել էր մեր թվարկության
67 թվականին Հռոմի կայսր Ներոնի օրոք։ Վերջին ժամանակնե-
րում սկսել է լայնորեն կիրառվել որպես հակաքրիստոնեական
խորհրդանիշ։ Այս սիմվոլի առաջացումը բացատրվում է մի եկե-
ղեցական ավանդությամբ, որի համաձայն՝ Պետրոս առաք յալը
խնդրել էր իրեն գլուխը դեպի ներքև վիճակում խաչել, քանի որ
իրեն արժանի չէր համարում Հիսուս Քրիստոսի նույն մահով
մեռնելու համար։ Քանի որ հենց սուրբ Պետրոսն է կաթոլիկ եկե-
ղեցու հիմ նադիրը, նրա խորհրդանիշ խաչը հաճախ պատկեր-
վում է Հռոմի պապի գահին։ Օրինակ, Հռոմի պապ Հովհաննես
Պողոս Երկրորդի՝ Իսրայել առաջին այցելության ժամանակ նրա
գահին սուրբ Պետրոսի խաչն էր: Սուրբ Պետրոսի խաչի ու հա-
կառակ խաչելություն հասկացության տարբերությունը հաճախ
անտեսվում է, ինչը տանում է թյուրիմացությունների։ Նման
թյուրըմբռնում առաջացել է Հռոմի պապի նշված այցելությու-
նից հետո։ Պապի լուսանկարը, որում նա նստած է սուրբ Պետրո-
սի խաչով գահին, տարածվում էր համացանցում, որպես «ապա-
ցույց», որ կաթոլիկ եկե ղեցին կապված է սատանիզմի հետ: Իսկ
իրականում կապված է, թե ոչ, ոչ ոք վստահ ասել չի կարող, հա-
մենայնդեպս ե ղելությունը սա է ։
Պետք չէ սիմվոլների մեջ փնտրել այն, ինչը բովանդակությու-
նից դուրս է մնացել: Այսքանով ուզում եմ ավարտել, ու համարել
իմ առաքելությունը կատարված: Շատ տարիներ միշտ ուզեցել
եմ վերջապես ավարտել մտքերի այս անվերջ շարանը, բայց միշտ
այն ավելի է երկարել ու դարձել է գիրք: Չգիտեմ, ընկերս, լիա-
հույս եմ, որ հետաքրքիր անցավ ժամանակդ, կարողացանք միմ-
յանց հետ զրուցել, չնայած անընդ հատ շատախոսողի դերում
միշտ ես էի, բայց ինձ հաճելի էր:
Փորձիր կյանքդ սկսել նորից, զրոյից, զրոյական կետից, ինչ-որ
կարդացիր, փորձիր ընկալել ու քնել այդ մտքերի հետ, որպեսզի
հասկանաս, թե ինչն էր քեզ անհրաժեշտ, ինչը անպիտան: Մաք-
րիր ու ղեղդ անպետք ինֆորմացիոն կույտից, անիմաստ վեճե-
րից ու դարավոր պատերազմ ներից, մի պահ մոռացիր ամեն ինչ,

147
փորձիր այս անգամ շարժ վել մտքիդ ու սրտիդ թելադրանքով, ոչ
թե հանգամանքների ու շրջապատի լուռ ուղղորդությամբ:
Վերջ ի վերջո, դու ունիկալ ես, ինչպես բոլորը, բայց այնքան
ունիկալ չես, որ նմանվես բոլոր նրանց, ով քեր միաբերան վստահ
են, որ իրենք յուրօրինակ են ու առանձնահատուկ: Ես փորձեցի
քեզ բերել զրոյական պացիենտի կարգավիճակի, որպեսզի դու
վերջապես հասկանաս, որ այս աշխարհում, քո ներկայիս ու բո-
լոր կյանքերում, բոլոր հանգամանքներում ու իրադրություննե-
րում, բոլոր ակնթարթներում ու օրհասական իրավիճակներում
ԴՈՒ ԵՍ ԸՆՏՐՈՒՄ, թե ինչ անել:
Հաճախ, երբ մարդիկ մեռնում են և բարձրանում երկինք մտա-
ծում ենք, որ նրանք հեռացան տնից, բայց մոռանում ենք, որ մար-
դը ծնուննդն է տիեզերքի և նրա մասնիկները տիեզերական կա-
ռուցվածք ունեն։
Իսկ միգուցե մենք վերադառնում ենք տուն․․․

ՎԵՐՋ

148
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՍԿԶԲԻՑ ԲԱՆՆ ԷՐ..................................................................... 4


ՄԵԿ ԺԱՄՈՎ ԽԱԼԻՖ ............................................................... 18
ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ ............................................................. 31
ՄԻՐԱԺ ....................................................................................... 40
ՄԵՆՏԱԼԻՍՏ ............................................................................. 48
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՍՏԱՐԿԸ ................................... 55
ՀԵՔԻԱԹՆԵՐ ............................................................................. 61
ԴՌՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԵԼ ...................................... 67
ՍԱԳԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀՌՈՄԸ ..................................................... 72
ՍՏՈՐԱԿԵՏՆԵՐՆ ԱՆԳԱՄ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ............................... 76
ՍԱՅԼԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԻՎԸ .................................................. 80
ՉԱՑԿԻ ....................................................................................... 85
ՈԳՈՒ ԱԶՆՎԱԿԱՆՆԵՐ ............................................................. 90
ԵՐԵԿ ԼԱՎ ԷՐ ............................................................................ 95
ՆԱՀԱՆՋ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ ........................................................... 101
ՈՒՐԱԽԱՑՈՂ ԵՐՐՈՐԴԸ ......................................................... 106
ԾԱՌԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈւՄ ...................................... 112
«ՁԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ,
ՊԱՐՈՆ ԳՈՐՍԿԻ» .................................................................... 118
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ .......................................................................... 123
ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ............................................................ 128
ԹԱՓԱՌԱԿԱՆ ԱՇՈՒՂՆԵՐ ...................................................... 133
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ ..................................................... 139
ԶՐՈՅԱԿԱՆ ՊԱՑԻԵՆՏ............................................................. 142

149

You might also like