033908

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր ամբիոն


ԿԲ ճարտարագիտություն մասնագիտություն
ՏՏ 838 ակադեմիական խումբ
ՄՊ կիրառություններ դասընթաց

ԿՈՒՐՍԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ) ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Անի Բաբաջանյան

1.Աշխատանքի թեման՝ Դիսփլեյի վրա հորիզոնական գծիկով աջից ձախ պատկերել

բուրգերի նկարում: Ամբողջ երկարությամբ նկարը ստանալուց հետո կատարել նույն

ուղղությամբ ջնջում ։

2. Նախնական տվյալները
Միկրոլաբ КР580ИК80, КР580ИК80 պրոցեսորի հրամանների համակարգը,
էլեկտրոնային սիմուլյատոր Intel 8085, ՄՊ-ի տակտային գեներատորի
հաճախականությունը՝ 2Մհց,
տիպային խնդիրների լուծման օրինակներ
3. Հաշվեբացատրագրի բովանդակությունը (մշակման ենթակա հարցերի թվարկմամբ)
. Կազմել խնդրի հիմնական ծրագրի ալգորիթմը
. Մշակել և լուսաբանել ենթածրագրի ալգորիթմը
. Գրել КР580 ՄՊ-ի ասեմբլեր լեզվով հիմնական ծրագիրն ու ենթածրագիրը
. Կատարել հիմնական ծրագրի և ենթածրագրի տևողության հաշվարկը:
4. Գրաֆիկական մասի ծավալը
Ծրագրի աշխատանքի ընդհանրացված բլոկ-սխեման, ընդհանրացված բլոկսխեմայի

հանգույցների և ենթածրագրերի աշխատանքային բլոկ-սխեմաները:

Աշխատանքի ղեկավար
Գ.Շ. Մելիքյան
Ամբիոնի վարիչ
Օ.Հ. Պետրոսյան
Ուսանող
Ա. Բաբաջանյան
Բովանդակություն

1․ 1․ Ընդհանուր տեղեկությունների միկրոպրոցեսորների մասին․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․3

1․2․ Ցուցասարք(դիսփլեյ)․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4
2․1․Դիսփլեյի ծրագրավորում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․6

Եզրակացություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․13

Գրականություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․14

2
1․ 1․ Ընդհանուր տեղեկությունների միկրոպրոցեսորների
մասին։

Միկրոպրոցեսորը (ՄՊ) սարք է, որը սովորական համակարգիչների կենտրոնական


պրոցեսորի ֆունկցիաներին համանման` կատարում է ինֆորմացիայի մշակման
ֆունկցիա: Այն իրականացվում է ինտեգրացիայի մեծ աստիճանով միկրոսխեմայի
վրա, կամ մի քանի մեծ ինտեգրալ միկրոսխեմաներ պարունակող մոդուլի տեսքով:
Բացի դրանից, զարգացում է ապրել նաև հիշողության մեծ ինտեգրալ սխեման (ՄԻՍ),
որը մի պատյանում պահում է հազարավոր բիթ թվային ինֆորմացիա: ՄԻՍ-երի
օգտագործումը հնարավորություն տվեց նվազեցնելու համակարգիչների չափերն ու
գները: Միկրոպրոցեսորների օգտագործումը հնարավորություն տվեց սկսել
փոքրաչափ և ոչ թանկ համակարգիչների արտադրությունը: Այժմ
միկրոպրոցեսորներն օգտագործվում են շատ դեպքերում այնտեղ, որտեղ
նախկինում օգտագործվում էր տրամաբանական սխեմա: Միկրոպրոցեսորային
համակարգերն ավելի էժան են և ունեն ավելի քիչ տարրեր, քան իրենց նախորդները՝
մեծ և միջին ինտեգրալ սխեմաներով պատրաստված: Ոչ մեծ միկրոպրոցեսորային
համակարգեր կարելի է կառուցել մի քանի միկրոսխեմաներով: Հաճախ դա
փոխարինում է փոքր ինտեգրացիայի աստիճանով մի քանի տասնյակ
միկրոսխեմաներով տպասալիկի:

Դիսկրետ տարրերի և միջակապերի քանակի էապես նվազման հետևանքով


նկատելիորեն մեծացավ դրանց հուսալիությունը: Մեծ և միջին ինտեգրալ
սխեմաների քանակի փոքրացումը հնարավորություն տվեց նաև օգտագործել
միկրոպրոցեսորի փոխարեն մասնագիտացված ինտեգրալ սխեմաներ: Սակայն
մասնագիտացված ինտեգրալ սխեմաների ձևափոխությունները շատ բարդ և
թանկ պրոցեսներ էին և կարող էին արդարացվել միայն մեծ սերիաների
արտադրման ժամանակ: Մինիատյուրիզացիային հասնելու համար
միկրոպրոցեսորով հնարավոր է օգտագործել ստանդարտ միկրոսխեմաներ:
Աշխատանքի ծրագիրը որոշվում է ալգորիթմով, որը պահվում է
հիշողությունում: Նկ.1․1․ 1-ում ներկայացված է միկրոպրոցեսորային
համակարգի կառուցվածքը:

3
Նկ.1.1․ 1․ Միկրոպրոցեսորային համակարգի կառուցվածքը
«Միկրոլաբ КР580ИК80»-ը ստեղծված է հատուկ ուսուցողական նպատակով: Այն
օգտագործում է КР580ИК80 միկրոպրոցեսոր, 1Կբայթ ունակությամբ ՀՀՍ և ՕՀՍ:
ՄիկրոԷՀՄ-ն ունի ստեղնաշար, որի միջոցով կարելի է ներմուծել ծրագրեր,
պահպանման համար տվյալներ, տալ հրամաններ` միկրոԷՀՄ-ի և ցուցասարքի
աշխատանքի կառավարման համար:

1․ 2․ Ցուցասարք(դիսփլեյ)

Ցուցասարքը (դիսփլեյ), որն ունի 8 լուսադիոդից բաղկացած ինդիկատոր, թույլ է


տալիս մուտքի և ելքի կայանների միջոցով տեսնել հիշողության և ռեգիստրների
պարունակությունը, իսկ 3 փոխանջատիչից՝ մուտքի կայանի միջոցով, կարելի է
հաղորդել միկրոպրոցեսորին եռաբիթ կոդ: ՀՀՍ-ն պարունակում է ծրագրեր՝
ստեղնաշարից կարդալու, հրամանների կատարման և տվյալները ցուցասարքին
արտածելու համար, այսինքն՝ համակարգի ամբողջ աշխատանքը
կառավարվում է փոքրածավալ Օպերացիոն Համակարգով (Մոնիտորի
ծրագրով), որը գրված է ՀՀՍ-ում: Միկրոլաբի կատարած հիմնական
գործողություններն են` հիշողության մեջ տվյալների պահպանումը,
հիշողության պարունակության ստուգումը և ծրագրերի իրագործումը:

4
Ծրագրերը կարող են կատարվել անընդհատ կամ քայլային ռեժիմով, վերջինս
թույլ է տալիս հետևել ծրագրի աշխատանքին մանրամասնորեն: Աղյուսակ 1-ում
բերված է միկրոլաբի հիշողության քարտը, որում ցույց է տրված յուրաքանչյուր
սարքի համար հիշողության սահմանների հասցեների բաշխումը:

ՀՀՍ-ը զբաղեցնում է 0000-ից մինչև 03FF հասցեները, մոնիտորը` 0000-ից մինչև


02FF, իսկ 0300-ից 03FF-ը (256 բայթ) կարող է օգտագործվել մոնիտորի
հնարավորությունների ընդլայնման համար: 0400-ից 05FF տարածքը կարող է
օգտագործվել լրացուցիչ ծրագրերի ներմուծման համար: Պետք է միայն հիշել, որ
այս տարածքում ծրագիրը կարող է գրված լինել միայն ՀՀՍ-ի ծրագրավորման
միջոցով: 0400-ից մինչև 05FF տարածքը պատկանում է կիրառողի ՀՀՍ–ին:
(ծրագրավորման եղանակով):

ՕՀՍ-ն զբաղեցնում է 8000-ից 83FF հասցեները: Նշենք, որ ՕՀՍ-ի 83C7-ից 83FF


հասցեներն օգտագործվում են մոնիտորի ծրագրով և չեն կարող օգտագործվել
կիրառողի կողմից: Օպերատորին պատկանում են 8000-ից 83C6 հասցեները:

ՀասցեՀիշողության ՀՀՍ / Օգտագործումը


ծավալ ՕՀՍ
FFFF Չօգտագործվող տարածք
8400 31K
83FF Մոնիտորի աշխատանքային
57 ՕՀՍ
83C7 տարածք
83C6 Կիրառողի (օգտատիրոջ)
967 ՕՀՍ
8000 տարածք
7FFF Չօգտագործվող տարածք
30.5 K
0600
05FF Կիրառողի (օգտատիրոջ)
512 ՀՀՍ
0400 տարածք
03FF Մոնիտորի հավելյալ
256 ՀՀՍ
0300 տարածք
02FF Մոնիտորի տարածք
768 ՀՀՍ
0000

Աղ․ 1․ 1․ 1․ «Միկրոլաբ КР580ИК80» -ի հիշողությունը։

5
2․ 1․ Դիսփլեյի ծրագրավորում

Դիսփլեյի վրա հորիզոնական գծիկով աջից ձախ պատկերել բուրգերի նկարում:

Ամբողջ երկարությամբ նկարը ստանալուց հետո կատարել նույն ուղղությամբ

ջնջում։

Նկ․ 2․ 1․ 1-ում պատկերված է խնդրին համապատասխան դիսփլեյի պատկերը։

Նկ․ 2․ 1․ 1․ Ծրագիրը դիսփլեյի վրա։

Նկ․ 2․ 1․ 2․ ա,բ,գ-ում պատկերված են դիսփլեյի համապատասխան գծերի


ծրագրավորման կոդերը։

08

Նկ․2․1․2․ա․ 83F9 և 83FD բջիջների ծրագրավորման կոդի ստացում։

6
40

Նկ․2․1․2․բ․ 83FA և 83FC բջիջների ծրագրավորման կոդի ստացում։

01

Նկ․2․1․2․գ․ 83FB բջջի ծրագրավորման կոդի ստացում։

Բուրգի տեսքը ստանալու համար, անհրաժեշտ է միացնել դիսփլեյի


համապատասխան բջիջները, ինչի համար էլ կատարվել է երկուական կոդից անցում
տասականի։ Տասական արժեքը համապատասխանումէ տվյալ բջջի
համապատասխան գծի միացման կոդին։ Առաջին,յոթերորդ և ութերորդ բջիջները չեն
միանում, դրա համար ակումլյատորի պարունակություն ենք ուղղարկում 00
կոդը,որն էլ համապատասխանում տվյալ բջիջների չմիանալու կոդին։
08-ը համապատասխանում է 2-րդ և 6-րդ բջիջների d գծի միանալու կոդին։
40-ը համապատասխանում է 3-րդ և 5-րդ բջիջների g գծի միանալու կոդին։
01-ը համապատասխանում է 4-րդ բջջի a գծի միանալու կոդին։

7
Նկ․ 2․ 1․ 3․ Ժամանակի հապաղման ենթածրագրի բլոկ-սխեմա։

Աղ․ 2․ 1․ Ժամանակի հապաղման ենթածրագիր։

8
Նկ․ 2․ 1․ 4․ Հիմնական ծրագրի բլոկ-սկեմա։

9
Հասցե տվյալ նիշ հրաման մեկնաբանություն

8000 3E MVI A,00 A. ←00

8001 00

8002 21 LXIH,83F8 (H)(L) ← 83F8

8003 F8

8004 83

8005 77 MOV MA (H)(L) ← (A)

8006 2C INR L (L) ← L+1

8007 C2 jNZ 815

8008 15

8009 80

800A 3E MVI A,00 (A)←00

800B 00

800C 32 STA 83F8 83F8← (A)

800D F8

800E 83

800F 32 STA 83FE 83FE←(A)

8010 FE

8011 83

8012 32 STA 83FF 83FF←(A)

8013 FF

8014 83

8015 3E MVI A,08 (A)←08

8016 08

8017 32 STA 83F9 83F9←(A)

8018 F9

8019 83

801A 32 STA 83FD 83FD←(A)

801B FD

10
801C 83

801D CD CALL r

801E 50

801F 80

8020 3E MVI A,40 (A)←40

8021 40

8022 32 STA 83FA 83FA ←(A)

8023 FA

8024 83

8025 32 STA 83FC 83FC←(A)

8026 FC

8027 83

8028 CD CALL r

8029 50

802A 80

802B 3E MVI A,01 01←(A)

802C 01

802D 32 STA 83FB 83FB←(A)

802E FB

802F 83

8030 CD CALL r

8031 50

8032 80

8033 76 HLT

Աղ․ 2․ 1․ Հիմնական ծրագիր

11
Նկ․ 2․ 1․ 5․ Ծրագրավորված դիսփլեյ։

Նկ․ 2․ 1․ 5-ում բերված է ծրագրավորված դիսփլեյի վերջնական տեսքը։


Ծրագիրը ոչ միայի ձախից աջ ուղղությամբ գծում է բուրգը, այլև հակառակ
ուղղությամբ կատարում է ջնջնում, ինչպես և գրված է ծրագրում։ Բուրգը
կազմող գծերը միանում են ժամանակային հապաղմամբ՝ ստանալով բուրգի
տեսք։

12
Եզրակացություն

Կուրսային աշխատանքում ներկայացված է դիսփլեյի ծրագրավորումը։ Նշված է


ենթածրագրի բլոկ-սխեման և ծրագիրը։ Հիմնական ծրագրի բլոկ- սխեման և
ծրագիրը։

Միկրոպրոցեսորների մասին պատկերացում կազմելուց հետո ուսումնասիրվել է


դիսփլեյը և դիսփլեյի ծրագրավորման մեթոդիկան։ Ծրագրի համար անհրաժեշտ է
եղել օգտագործել երկուականից անցումը տասականի։

Ծրագիրն իր մեջ ներառում է դիսփլեյի վրա բուրգի պատկերումը ձախից աջ և


հակառակ ուղղությամբ դրա ջնջումը, գծերի միջև ժամանակի հապաղման ծրագիրը։

Աշխատանքը հնարավորություն տվեց պատկերացում կազմել դիսփլեյի և նրա վրա


տարբեր պատկերների ստացման եղանակների հետ ծանոթանալուն, ծրագրի
ներմուծմանը և դիսփլեյի վրա պատկերի ստացմանը։

13
Գրականություն

1․ Գ․ Շ․ Մելիքյան,Մ․ Ա․ Մուրադյան․ Միկրոպրոցեսորների կիրառություններ։


Ճարտարագետ, Երևան, 2020

2.https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%B8%D1%81%D0%BF%D0%BB%D0%
B5%D0%B9

14

You might also like