Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

Դասականների մասին խոսելիս առաջինը Նրան են հիշում : Նրա ստեղծագործությունները

շարունակում են հնչել աշխարհի լավագույն բեմերից:Բոլոր ժամանակների լավագույն


կոմպոզիտորներց մեկը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ: Դասական շրջանի ավստրիացի
վիրտուոզը ծնվել է հունվարի 27-ին Զալցբուրգում՝Արքեպիսկոպոսի արքունական
ջութակահար և կոմպոզիտոր Լեոպոլդ Մոցարտի ընտանիքում։Այն փաստը որ իր առաջին
ստեղծագործությունը գրել է 5 տարեկանում` արդեն իսկ վկայում է նրա անհավանական
տաղանդի մասին :6տ. կատարելապես նվագել է կլավեսին , զուգահեռ ինքնուրույն պարապել
ջութակ:17տ-ում նրա ստեղծագործությունների մեջ հաշվում ենք 4 օպերա , 13 սիմֆոնիա ,24
սոնատ և այլն: Մոցարտն իր ֆենոմենալ հիշողության շնորհիվ մի ամբողջ համերգ նվագում
էր փակ աչքերով:Իր կյանքի 35 տարիների ընթացքում գրել է 626 ստեղծագործություն `որից
23-ը երաժշտական թատրոնի համար, 49 սիմֆոնիա,40-ից ավել կոնցերտներ, սոնատներ,
կվարտետներ ,այդ թվում նաև Ավստրիաի ազգային օրհներգը և իր հանճարեղ Ռեքվիեմը :
Այսօր կխոսենք իր հանճարեղ օպերաներից մեկի ` <Կախարդական Սրինգի մասին>:

Կախարդական Սրինգ

Օպերան բաղկացած է 2 գործողությունից և 14 պատկերից:

«Կախարդական Սրինգի»-ի լիբրետոն Մոցարտին առաջարկել է նրա վաղեմի ընկեր

Էմանուել Շիկանեդերը:Սյուժեն վերցրել է Վիլանդի «Լուլու» հեքիաթից՝ «Ջինիստան, կամ

ընտրված հեքիաթներ փերիների և ոգիների մասին» ֆանտաստիկ բանաստեղծությունների

ժողովածուից։Մոցարտի մեկնաբանմամբ` սոցիալական ուտոպիան և ֆանտաստիկան

խառնվել են հումորով, կյանքի դիպուկ դիտարկումներով, հյութալի Կենցաղային

շեշտադրումներով: Ֆանտաստիկ կերպարները ձեռք են բերել իրական մարդկանց

կերպարներ: Գիշերվա չար ու վրիժառու թագուհին պարզվեց, որ բռնապետական համառ ու

դավաճան կին է։Նրա երեք փերիները ` շատախոս, զվարճալի զգայական: Վայրի թռչնորս

Պապագենոն `բարեկազմ ,հետաքրքրասեր, վախկոտ և շատախոս մարդ է , ով երազում է

միայն մի շիշ գինու և մի փոքր ընտանեկան երջանկության մասին: Ամենաիդեալական

կերպարը Զարաստրոն է՝ բանականության, բարության, ներդաշնակության անձնավորում։Եվ

իր արևի և գիշերվա թագավորության միջև է Տամինոն` մի մարդ, ով փնտրում է

ճշմարտությունը և հասնում է դրան մի շարք փորձությունների միջով: Մոցարտի վերջին

օպերան է : Օպերայի պրեմիերան կայացել է 1791 թվականի սեպտեմբերի 30-ին ՝

կոմպոզիտորի ղեկավարությամբ, Նրա մահից երկու ամիս առաջ ։


Գործող անձիք

Զարաստրո -բաս
Տամինո- իշխան –տենոր
Գիշերվա թագուհի- սոպրանո
Պամինա - նրա դուստրը- սոպրանո
Պապագենո- թրչնորս- բարիտոն
Պապագենան- նրա սիրելին- սոպրանո
Մոնոստատոս- տենոր
Երկու քահանաները- տենոր եւ բաս
Երեք Տիկնայք- սոպրանո եւ մեցցո սոպրանո
Երեք կախարդական տղաները- սոպրանո եւ մեցցո
սոպրանո
Երկու ռազմիկներ -տենոր եւ բաս
Հռետոր -բաս

Քահանաները, ստրուկները, սրբեր և այլն:

Օպերա 2 գործողությամբ

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Արքայազն Տամինոն մոլորվել է վայրի անտառում. նրան  հետապնդում է մի հսկա օձ։
Նա ուշաթափվում է։ Երեք տիկնայք, որոնք ծառայում են Գիշերային թագուհուն,
հայտնվում և սպանում են հրեշին։ Ուշաթափված Տամինոն նրանց գրավիչ է թվում, և
նրանք սկսում են վիճել, թե ով պետք է նրան պահպանի, մինչ մյուսները կհայտնեն
այդ մասին Գիշերային թագուհուն։ Համաձայնության չգալով՝ նրանք բոլորն էլ
հեռանում են։ Ներս է մտնում թռչնորս Պապագենոն՝ երգելով իր մասնագիտության
պարգևած ուրախությունների և կին ունենալու իր ցանկության մասին։ Տամինոն
ուշքի է գալիս, և Պապագենոն պնդում է, թե ինքն է խեղդել օձին։ Երեք տիկնայք
նորից հայտնվում են և կողպում նրա բերանը՝ ստելու համար։ Նրանք Տամինոյին
ցույց են տալիս Պամինայի դիմանկարը, ում նա առաջին հայացքից սիրահարվում է։
Ժամանում է Թագուհին։ Նա Տամինոյին հայտնում է, որ Պամինան իր դուստրն է,
որին առևանգել է չար Զառաստրոն։ Նա համոզում է Տամինոյին ազատել Պամինային՝
խոստանալով նրան Պամինայի ձեռքը։ Երեք տիկնայք Տամինոյին մի կախարդական
սրինգ են տալիս, իսկ Պապագենոյին՝ կախարդական զանգեր, որոնք նրանց պետք է
պահպանեին իրենց ճամփորդության ընթացքում։ Երեք ոգիները պետք է նրանց
առաջնորդեին դեպի Զառաստրոյի պալատը։

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Զառաստրոյի պալատում ստրուկ Մոնոստատոսը փորձում է սիրահետել
Պամինային, երբ հանկարծ հայտնվում է Պապագենոն։ Մոնոստատոսը և
Պապագենոն միմյանցից սարսափում են և փախուստի են դիմում։ Պապագենոն
վերադառնում է և հայտնում Պամինային, որ իր մայրն է օգնելու համար ուղարկել
Տամինոյին։ Նա ցնծում է՝ իմանալով, որ Տամինոն սիրում է իրեն և կարեկցանքով է
վերաբերվում Պապագենոյի կին ունենալու ցանկությանը։ Նրանք միասին հեռանում
են։

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Երեք ոգիները Տամինոյին տանում են Զառաստրոյի պալատի պուրակը։ Սկզբում
Տամինոյին արգելում են մտնել Բանականության և Բնության տաճարները, սակայն
Իմաստության տաճարի ներկայացուցիչը հայտնում է նրան, որ Զառաստրոն չար չէ,
բարի է։ Տեղեկանալով, որ Պամինան ողջ է, Տամինոն նվագում է իր կախարդական
սրինգը՝ կանչեով Պամինային և Պապագենոյին․ սրինգի հնչյունները
հանդարտեցնում են կենդանիներին: Պապագենոն պատասխանում է իր շվիներով, և
Տամինոն սլանում է նրանց գտնելու։

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Պապագենոն և Պամինան գնում են Տամինոյի մոտ, սակայն Մոնոստատոսը իր ընկեր
ստրուկների հետ միասին բռնում է նրանց։ Պապագենոն օգտագործում է
կախարդական զանգերը՝ թշնամիներին հմայելու համար և ստիպում նրանց
պարելով հեռանալ։ Մոտենում է Զառաստրոն՝ իր շքախմբով: Պամինան հորդորում է
Պապագենոյին հայտնել ճշմարտությունը Զառաստրոյին: Նա խոստովանում է
Զառաստրոյին, որ ինքը փորձել է փախչել Մոնոստատոսի սիրահետման
պատճառով: Զառաստրոն բարի է, սակայն չի կարող ազատ թողնել նրան, որովհետև
նա առաջնորդության կարիք ունի: Գալիս է Մոնոստատոսը՝ բերելով իր հետ
Տամինոյին որպես ստրուկ: Տամինոն և Պամինան առաջին անգամ տեսնում են իրար
և գրկախառնվում՝ ապշեցնելով Զառաստրոյի հետևորդներին: Մոնոստատոսը
պարգևատրության է սպասում, սակայն փոխարենը Զառաստրոն նրան պատժում է՝
Պամինային տենչալու համար: Զառաստրոն ուղեկցում է Տամինոյին և Պամինային
դեպի պալատ:

 
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Զառաստրոն հանդիպում է իր խորհրդականներին: Նրանք որոշում են, որ Տամինոն և
Պամինան պետք է ամուսնանան, և որ Տամինոն կգերազանցի Զառաստրոյին որպես
առաջնորդ, եթե նա հաղթահարի հին ծիսակարգով սահմանված փորձությունները:

ՎԵՐՑԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Քահանան զգուշացնում է Տամինոյին, որ դա է հետ վերադառնալու նրա միակ
հնարավորությունը: Սակայն Տամինոն անդրդվելի է: Պապագենոյին չեն
հետաքրքրում նրա փորձությունները. այն ամենն, ինչին նա ձգտում է, սնունդն է,
գինին և կինը: Քահանան պատասխանում է, որ նա կին կունենա միայն եթե անցնի
փորձությունները: Առաջին փորձության ժամանակ Տամինոն և Պապագենոն չպետք է
խոսեն որևէ մեկի հետ: Գալիս են Երեք տիկնայք և փորձում են ստիպել նրանց խոսել:
Պապագենոն չի դիմանում և պատասխանում է, սակայն Տամինոն անսասան է մնում:
Քահանաները գովում են Տամինոյին, իսկ Պապագենոյին՝ նախատում
փորձություններին անհեռատեսորեն մասնակցելու համար:

ՅՈԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Մոնոստատոսը մոտենում է քնած Պամինային և ուզում է նրան համբուրել, սակայն
Գիշերային թագուհին, ով ավելի վաղ աննկատ եկել էր, վախեցնում է նրան:
Ցանկանալով տիրանալ իշխանությանը, որն իրենը կլինի միայն Զառաստրոյի
մահվան դեպքում, Թագուհին արթնացնում է Պամինային և նրան մի դաշույն է
տալիս՝ հրամայելով սպանել Զառաստրոյին: Թագուհու հեռանալուց հետո
Մոնոստատոսը սպառնում է Պամինային՝ ասելով, որ կբացահայտի սպանության
մտադրությունը, սակայն Զառաստրոն հեռացնում է նրան և հանգստացնում
Պամինային:

ՈՒԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Տամինոն և Պապագենոն անցնում են լռության երկրորդ փորձությունը: Ներս է
մտնում մի պառավ կին՝ ջրի դույլով: Նա ասում է, որ տասնութ տարեկան և երկու
րոպե տարիք ունի: Պապագենոյին սկզբում թվում է, թե նա ասում է 80, սակայն
պառավը պնդում է, թե տասնութ տարեկան է: Պապագենոն հետաքրքրվում է, թե
արդյոք նա սիրեկան ունի: Նա պատասխանում է, որ ունի և նրա անունը Պապագենո
է: Այնուհետև նա անհետանում է: Ներս է մտնում Պամինան և փորձում է խոսել
Տամինոյի հետ, բայց վերջինս հրաժարվում է խոսել: Պամինան հուսահատ հեռանում
է:

ԻՆՆԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Խորհուրդների սրահում քահանաները տոնում են Տամինոյի հաջողությունը:
Զառաստրոն առանձնացնում է Պամինային և Տամինոյին՝ վերջին փորձությունն
անցնելու համար:

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Պապագենոն, դեռ երազելով կնոջ մասին, հնչեցնում է կախարդական զանգերը: Ծեր
կինը նորից հայտվում է և պահանջում, որ նա խոստանա ամուսնանալ իր հետ,
այլապես ընդմիշտ մենակ կմնա: Պապագենոն չի ցանկանում, բայց համաձայնում է:
Նա անմիջապես վերափոխվում է մի գեղեցիկ աղջկա, անունը՝ Պապագենա:
Պապագենոն նետվում է նրան գրկելու, սակայն քահանաները վախեցնում են նրան և
նա փախչում է:

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Երեք ոգիները հանդիպում են Պամինային բակում: Նա փորձում է ինքնասպան լինել
իր մոր դաշույնով՝ մտածելով, թե Տամինոն թողել է իրեն: Նրանք խոստանում են, որ
Պամինան շուտով կտեսնի նրան:

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Երկու սպառազինված մարդիկ տանում են Տամինոյին իր հաջորդ փորձությունն
անցնելու՝ լեռների մոտ, որոնցից կրակ և ջուր է բխում: Նրանք արտասանում են
Իսիդայի հավատամքն այն մասին, թե նա, ով կհաղթահարի վախը, կարժանանա
լուսավորության: Տամինոն և Պամինան միավորվում են: Նրանք սիրո խոսքեր են
փոխանակում և միասին գնում են փորձության: Ջուրը և կրակը նրանց չեն վնասում՝
շնորհիվ կախարդական սրինգի: Քահանաները գովերգում են նրանց հաջողությունը:

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Տաճարի այգիներից մեկում Պապագենոն կորցրել է Պապագենային գտնելու հույսը և
փորձում է ինքնասպան լինել, սակայն Երեք ոգիները հիշեցնում են նրան
կախարդական զանգերի մասին: Նա հնչեցնում է զանգերը, և Պապագենան
հայտնվում է: Երջանիկ զույգը տոնում է իր միությունը:

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Նույն պահին Մոնոստատոսը, Թագուհին, Երեք տիկնայք փորձում են կործանել
պալատը, սակայն պարտության են մատնվում և նետվում հավերաժական մթության
մեջ: Երջանիկ ավարտ… Զառաստրոն միավորում է Տամինոյին և Պամինային
ամուսնության կապերով: Համայն ցնծություն:

You might also like