Razmavarutyun 2018 2022

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 37

Հաստատված է ԵԿՏԱ Հոգաբարձուների խորհրդի

26.12.2017թ. N17-002 նիստի որոշմամբ


ԵԿՏԱ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝
Ա. Բաղդասարյան ________________________

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ԾՐԱԳԻՐ
2018-2022ԹԹ.

Երևան 2017
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ԱՌԱՋԱԲԱՆ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 1
2. ՄԵՐ ՄԱՍԻՆ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 2
3. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 11
4. ԵՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԼԱԿԱՆԸ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 16
5. ԵՀ 2018-2022թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ․․․․․․ 17
6. ԵՀ 2018-2022թթ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 18
7. ՎԵՐՋԱԲԱՆ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 28
8. ՀԱՎԵԼՎԱԾ 1 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 29
9. ՀԱՎԵԼՎԱԾ 2 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 30
10. ՀԱՎԵԼՎԱԾ 3 ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 35

0
ԱՌԱՋԱԲԱՆ

Վերջին տարիները բավականին բարդ էին հայաստանյան բուհական


համակարգի համար: Սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական խնդիրները,
դիմորդների թվաքանակի կտրուկ նվազումը իրենց բացասական ազդեցությունը
թողեցին թե՛ հասարակական կյանքի, թե՛ բուհական համակարգի վրա: Հաշվի առնելով
ՀՀ-ում տիրող իրավիճակը և մարտահրավերները, կարող ենք փաստել, որ առկա
խնդիրները լուծելու լավագույն միջոցը բանիմաց, գրագետ և պատրաստված
երիտասարդներ ունենալն է, որոնք վաղը կտանեն երկիրը առաջընթացի և զարգացման
ուղիով:
ԵՀ ողջ աշխատակազմի ամենօրյա պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ բուհը
անընդհատ բարելավում է կրթության որակն ու պայմանները, մատուցվող կրթությունը
ավելի մոտեցնելով եվրոպական չափանիշներին:
Եվրոպական համալսարանի նպատակներից է նաև արտասահմանյան
գործընկերների ցանկի ընդլայնումը, արտաքին կապերի խորացումը, ինչը թույլ կտա
կրթությունը ԵՀ-ում դարձնել ավելի գրավիչ թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան
ուսանողների համար` ապահովելով ԵՀ-ի ՀՀ բուհական համակարգում որպես կայուն
զարգացող բուհի համբավը:
Չնայած արտաքին միջավայրի փոփոխություններին, Եվրոպական
համալսարանը իր վարչական անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի
համախմբված աշխատանքի արդյունքում ապահովում է ուսումնական գործընթացի
լիարժեք կատարումը:

1
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Եվրոպական համալսարանը (նախկին «Եվրոպական կրթական


տարածաշրջանային ակադեմիա») հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության և
Ֆրանսիայի Հանրապետության կառավարութունների միջև 1995 թվականի նոյեմբերի 4-
ի «Մշակութային, իրավական և տեխնիկական համագործակցության մասին»,
Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային
Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի հուլիսի 24-ի «Տեխնիկական
համագործակցության մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության և
Իտալիայի Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի հուլիսի 23-ի
«Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրերի և ՀՀ
կառավարության 2001թ. հոկտեմբերի 15-ի թիվ 978 որոշմամբ (հավելված 1):
ԵՀ հոգաբարձուների խորհրդի 2017թ.-ի դեկտեմբերի 26-ի որոշմամբ
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան վերանվանվեց Եվրոպական
համալսարանի (տե՛ս հավելված 2):
Եվրոպական Համալսարանը պետության մասնակցությամբ, շահույթ
չհետապնդող հիմնադրամ է:
Համալսարանը գործում է հոգաբարձուների խորհրդի 22.12.2008թ. նիստի
որոշմամբ (արձանագրություն թիվ 08-003) վերահաստատված կանոնադրության
համաձայն, որը գրանցված է ՀՀ իրավաբանական աձանց պետական ռեգիստրի
կենտրոնական մարմնի կողմից 29.10.2009թ.:
2017 թվականին բուհը սկսեց ՀՀ ԿԳՆ Մասնագիտական կրթության որակի
ապահովման ազգային կենտրոնի կողմից պետական հավատարմագրման գործընթացը:
Հոկտեմբերին բուհ այցելեց փորձագիտական խումբը, որի փորձագիտական զեկույցի
նախնական տարբերակում ներառված դիտողությունները նույնպես հիմք հանդիսացան
սույն ռազմավարության դրույթների մշակման համար:
Եվրոպական Համալսարանի կրթական ծրագրերը մշակվել են ՀՀ Կրթության և
գիտության նախարարության, Բեռլինի կիրառական ծրագրավորման և տեսական
ինֆորմատիկայի ինստիտուտի, Մարսելի բարձրագույն ինժեներական դպրոցի, Էքս-
Մարսել միջերկրածովային համալսարանի, Մյունխենի համալսարանի, Բոլզանոյի

2
եվրոպական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի
փորձագետների անմիջական մասնակցությամբ միջազգային չափորոշիչների հիմքով:
ԵՀ-ում ուսուցման գործընթացը իրականացվում է ՀՀ օրենսդրության և
Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան: Ուսումնառության
ընթացքում ուսանողները ստանում են գիտելիքներ, ձեռք են բերում կարողություններ,
զարգացնում են գործնական և հաղորդակցման հմտություններ: Ուսումնական
գործընթացը վերահսկվում է ուսումնամեթոդական վարչության, մասնագիտական
ամբիոնների, որակի ապահովման կենտրոնի, ուսումնագիտական գծով պրոռեկտորի
կողմից:
ԵՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմը մշակում և կատարելագործում է
առարկայական ծրագրերը, մեթոդական ձեռնարկները՝ մշտապես բարելավելով իրենց
տեսական գիտելիքները և գործնական հմտությունները: Բուհ-ում կազմակերպվում են
աշխատակիցների օտար լեզվի, համակարգչային հմտությունների, կրթական
բարեփոխումների, որակի ներքին համակարգի վերապատրաստման դասընթացներ:
2002-2003 ուս. տարում ԵՀ-ում ներդրվեց դիպլոմավորված մասնագետի
կրթական ծրագիրը: 2003-2004 ուս. տարում ԵՀ-ում ներդրվեց կրթության 2-րդ
աստիճանը (մագիստրատուրան):
2006թ. համալսարանը տվեց մագիստրատուրայի առաջին շրջանավարտները (40
շրջանավարտ)` Կառավարում, Իրավագիտություն, Սոցիալ-մշակութային
ծառայություն և զբոսաշրջություն, Տեղեկատվության մշակման և կառավարման
ավտոմատացման համակարգեր մասնագիտություններից:
2008-2009 ուսումնական տարում Եվրոպական Համալսարանում ներդրվեց
եռաստիճան կրթական համակարգը:
2013թ.-ից Եվրոպական համալսարանում գործում է ՀՀ ԲՈԿ-ի 060
մասնագիտական խորհուրդը, որի որոշումներով գիտական աստիճան են ստացել
ավելի քան 21 ասպիրանտներ և հայցորդներ:

Եվրոպական համալսարանը ներկայումս իրականացնում է ուսուցում՝


եռաստիճան կրթական համակարգով, այդ թվում՝ 14 բակալավրի (տե՛ս աղյուսակ 1), 12
մագիստրոսի (տե՛ս աղյուսակ 2) և 6 ասպիրանտական ծրագիր` առկա և հեռակա:

3
Աղյուսակ 1.
ԵՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մասնագիտություն, կրթական Ուսուցման ձևը


. Որակավորում
ծրագիր (առկա/հեռակա)
061105.00.6 Տեղեկատվական
տեխնոլոգիաներ
061105.01.6 Տեղեկատվական Առկա /Հեռակա Ինֆորմատիկայի
տեխնոլոգիաներ բակալավր
061901.00.6 Տեղեկատվական
անվտանգություն
061901.01.6 Տեղեկատվական Առկա Տեղեկատվական
անվտանգություն անվտանգության
բակալավր
061101.00.6 Ինֆորմատիկա
(համակարգչային գիտություն)
061101.01.6 Ինֆորմատիկա Առկա /Հեռակա Ինֆորմատիկայի
(համակարգչային գիտություն) բակալավր
101801.00.6 Սերվիս
101801.01.6 Սերվիս Առկա Սերվիսի բակալավր
031501.00.6 Մշակութաբանություն
031501.01.6 Հեռակա Մշակութաբանության
Մշակութաբանություն բակալավր
031101.00.6 Տնտեսագիտություն
031101.01.6 Առկա /Հեռակա Տնտեսագիտության
Տնտեսագիտություն բակալավր
041301.00.6 Կառավարում
041301.01.6 Կառավարում Առկա /Հեռակա Կառավարման
(ըստ ոլորտների) բակալավր
041201.00.6 Ֆինանսներ
041201.01.6 Ֆինանսներ(ըստ Առկա /Հեռակա Տնտեսագիտության
ոլորտների) բակալավր
042101.00.6 Իրավագիտություն
042101.01.6 Իրավագիտություն Առկա /Հեռակա Իրավագիտության
բակալավր
031801.00.6 Միջազգային
հարաբերություններ
031801.01.6 Միջազգային Առկա /Հեռակա Միջազգային
հարաբերություններ հարաբերությունների
բակալավր
031301.00.6 Հոգեբանություն
031301.01.6 Հոգեբանություն Առկա Հոգեբանության
բակալավր

4
023201.00.6 Լեզվաբանություն
023201.01.6 Թարգմանչական Առկա Բանասիրության
գործ (ըստ լեզուների) բակալավր
073101.00.6 Ճարտարապետություն
073101.01.6 Առկա Ճարտարապետության
Ճարտարապետություն բակալավր
073201.00.6 Շինարարություն
073201.08.6 Շենքերի Առկա Ճարտարագիտության
նախագծում բակալավր

Աղյուսակ 2.
ԵՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դասիչը Մասնագիտություն, կրթական Ուսուցման ձևը


Որակավորում
ծրագիր (առկա/հեռակա)
061105.00.7 Տեղեկատվական Առկա Ինֆորմատիկայի
տեխնոլոգիաներ մագիստրոս
061101.00.7 Ինֆորմատիկա Առկա Ինֆորմատիկայի
(համակարգչային գիտություն) մագիստրոս
101801.00.7 Սերվիս Առկա/Հեռակա Սերվիսի մագիստրոս
031101.00.7 Տնտեսագիտություն Առկա/Հեռակա Տնտեսագիտության
մագիստրոս
042101.00.7 Իրավագիտություն Առկա/Հեռակա Իրավագիտության
մագիստրոս
041301.00.7 Կառավարում Առկա/Հեռակա Կառավարման
մագիստրոս
031801.00.6 Միջազգային Առկա/Հեռակա Միջազգային
հարաբերություններ հարաբերությունների
մագիստրոս
023201.00.7 Լեզվաբանություն Առկա Բանասիրության
մագիստրոս
071202.00.7 Կենսագործունեության Առկա Ճարտարագիտության
անվտանգություն մագիստրոս
031301.00.7 Հոգեբանություն Առկա Հոգեբանության
մագիստրոս
073101.00.7 Ճարտարապետություն Առկա Ճարտարապետության
մագիստրոս
073201.00.7 Շինարարություն Առկա Ճարտարագիտության
մագիստրոս

Բուհի բնականոն գործունեությունը կազմակերպվում է 270 աշխատակցի միջոցով,


որի 1/3-ը վարչական աշխատակիցներ են:

5
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 7 ամբիոնների միջոցով: Դրանք
են`
1. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կիրառական մաթեմատիկա,
2. Միկրոէլեկտրոնային սխեմաներ ու համակարգեր,
3. Տնտեսագիտություն և կառավարում,
4. Իրավագիտություն,
5. Միջազգային հարաբերություններ,
6. Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաներ,
7. Ընդհանուր լեզվաբանություն,

Պրոֆեսորադասախոսական կազմի թիվը 124 է, որի 70% գիտության թեկնածուներ


և դոկտորներ:
Ուսանողների ընդհանուր թվի մոտ 14%-ը հանդիսանում են այլ երկրների
քաղաքացիներ, իսկ 13%-ը մասնաճյուղերի ուսանողներ:
ՀՀ ԿԳՆ սահմանված կարգով Բուհի ուսանողներին տրամադրվում են
փոխհատուցում` վարձավճարից, հետևյալ չափանիշների հիման վրա.
 Արտոնություններից օգտվողներին (ուսման վարձի լրիվ փոխհատուցում)
 Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում
 Պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատություն
Բուհի ուսանողների վարձավճարներից կատարվում են զեղչեր (մինչև 100 %)
Վիվա-Սել ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ:
Բացի վերոնշյալից Բուհի ուսանողներին տրվում են զեղչեր Բուհի հաշվին:
Շարունակվում է ԵՀ մասնակցությունը Էրազմուս + DOCMEN ծրագրին: 2017թ.
սեպտեմբերի 1-ից ԵՀ-ում լիարժեքորեն գործում է DOCMEN լաբորատորիան, որտեղ
հաջողությամբ իրենց մասնագիտական դասընթացներն են անցկացնում
Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողները:
2011 թվականին` ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի և ԵՀ-ի
եռակողմ համագործակցության արդյունքում` Հայաստանում կապի միջոցների
միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման
նպատակով ԵՀ-ում սկսեց գործել Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր
ամբիոնը: Ամբիոնի շրջանավարտների 90%-ից ավելին ավարտում են բուհը արդեն
ունենալով աշխատանք, իսկ 30%-ի զբաղվածությունը ապահովում է Սինոփսիս

6
Արմենիա ընկերությունը: Ամբիոնի գործունեությունը լավագույն օրինակն է գործարար
միջավայրի և բուհական համակարգի համատեղ ու արդյունավետ
համագործակցության, որի արդյունքը կապի միջոցների բնագավառի
ձեռնարկությունների մուտքային պահանջներին բավարարող միկրոէլեկտրոնիկայի
բարձրորակ մասնագետների պատրաստումն է:
Ամբիոնի թվով 4 լսարաններն էլ ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով և
կահավորմամբ, սարքային և ծրագրային ապահովման միջոցներով, որոնք ստեղծվել
են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հատկացրած միջոցների հաշվին: Նշենք նաև, որ ԵՀ
մշտապես վերազինում է լսարանները նոր սարքավորումներով ու միջոցներով:
Նշենք նաև, որ ուսանողներն իրենց գործնական, լաբորատոր և ավարտական
աշխատանքները կատարելիս օգտագործում են Սինոփսիս ընկերության 30 մլն ԱՄՆ
դոլար արժողությամբ ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ:
Ուսումնական ծրագրերն հասանելի են 4 լեզուներով և կիրառվում են 7 երկրների 16
համալսարաններում:
Կիրառվող կրթական մոդելի համաձայն, ծրագրում ընդգրկվում են բարձր
առաջադիմություն ունեցող, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար
գիտելիքներ ձեռք բերած` բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսը բարձր
առաջադիմությամբ ավարտած Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ
սովորող ուսանողները:
Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի,
ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետները: Ուսանողներն իրենց
պրակտիկաներն անցկացնում են Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ում, ինչպես նաև բացի
ուսումնական պլանով նախատեսված դասընթացներից, մասնակցում են նաև
լրացուցիչ մասնագիտական վերապատրաստումների:

Բուհի ասպիրանտուրայում պատրաստվում են բարձրագույն որակավորմամբ կադրեր


6 մասնագիտությունների գծով: Դրանք են.

 Ը 00.02 «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում»,


 Ը 00.06. «Միջազգային տնտեսագիտություն»,
 Ե 13.01 «Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը»,

7
 Ե 13.02 «Ավտոմատացման համակարգեր,
 ԺԲ 00.02 «Հանրային իրավունք»,
 Ժ 02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն»
Եվրոպական համալսարանի կառավարման բարձրագույն մարմիններն են.
1. Հոգաբարձուների խորհուրդը,
2. Գիտական խորհուրդը,
3. Ռեկտորը:
Հոգաբարձուների խորհուրդը, համաձայն ԵՀ կանոնադրության, որոշում է
համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, ձևավորում է
համալսարանի գործադիր մարմինը, նրա լիազորությունների վաղաժամկետ
դադարեցումը, սահմանում է վարձատրության և ծախսերի փոխհատուցումների
վճարման կարգը և պայմանները, հաստատում է համալսարանի կառուցվածքի և
գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթերը, հաստատում է իր
կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում ամենամյա ծախսերի
նախահաշիվը, հաստատում է համալսարանի գիտական խորհրդի կազմը, նշանակում է
ԵՀ ռեկտորին, իսկ ռեկտորի ներկայացմամբ՝ պրոռեկտորներին և ֆինանսավարչական
տնօրենին, իրականացնում է ՀՀ գործող օրենքների և ԵՀ կանոնադրությամբ
սահմանված այլ լիազորություններ:
ԵՀ գիտական խորհուրդը ձևավորվում է համաձայն ԵՀ կանոնադրության և
գիտական խորհրդի կանոնակարգի: ԵՀ գիտական խորհուրդը ռեկտորի
նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական
գործունեություն համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: ԵՀ գիտական
խորհուրդը հաստատում է իր կանոնակարգը, հատկացված ընդհանուր
չափաքանակների շրջանակներում ռեկտորի ներկայացմամբ հաստատում է վճարովի
հիմունքներով` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը, քննարկում է
մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը, հաստատում է
ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոշում է շրջանավարտների
համար ամփոփիչ ատեստավորման պահանջները` ըստ կրթական ծրագրերի,
հաստատում է համալսարանի ընդունելության կարգը, հաստատում է
պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր
տեղերի թեկնածուների մրցույթային ընտրությունը, հաստատում է ԵՀ ֆակուլտետի

8
դեկանի և ամբիոնի վարիչի ընտրության կարգը, քննարկում է համալսարանի
գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, քննարկում ու
հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի
ռազմավարական ծրագրերը, ներկայացնում է առաջարկություններ հիմնարկներ,
մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, բաժանմունքներ, ֆակուլտետներ,
ամբիոններ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ ստեղծելու մասին, սահմանում
և շնորհում է Եվրոպական համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ,
անվանական կրթաթոշակներ, ներկայացնում թեկնածուներ՝ գիտական կոչումների,
հանրապետական ու միջազգային մրցանակների և պարգևների համար, հաստատում է
կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ մասնաճյուղերի կանոնակարգերը,
քննարկում է մասնաճյուղերի տարեկան գործունեության մասին հաշվետվությունները,
քննարկում է արտասահմանյան կապերի ուղղորդվածությունը, միջազգային
համագործակցության ծրագրերը, իրականացնում է ԵՀ կանոնադրությունից բխող և ԵՀ
ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպմանն
առնչվող այլ լիազորություններ: Գիտխորհրդի կազմի 20%-ը ուսանողներն են:
ԵՀ ռեկտորը իրականացնում է գործադիր կառավարումը, ղեկավարելով
համալսարանի ընթացիկ գործունեությունը, մասնավորապես, տնօրինում է ԵՀ գույքը,
այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ԵՀ անունից, ներկայացնում
է համալսարանը տարբեր կառույցներում ու երկրներում, կնքում է պայմանագրեր,
ընդունում և աշխատանքից ազատում է համալսարանի աշխատողներին, ձևավորում և
սահմանում է համալսարանի կառուցվածքը, կազմակերպում է կառուցվածքային
ստորաբաժանումների աշխատանքը, սահանում է աշխատողների լիազորությունները,
պարտականությունները, հրավիրում է ԵՀ գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր,
ԵՀ Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում ԵՀ տարեկան
հաշվետվությունը, ապահովում է ԵՀ Հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի
որոշումների կատարումը, ՀՀ օրենսդրությամբ և ԵՀ կանոնադրությամբ սահմանված այլ
լիազորություններ:
Ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որն ԵՀ
Հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած
ժամանակահատվածում իր կանոնակարգի համաձայն և իր լիազոտությունների

9
սահմաններում քննարկում է ԵՀ գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող
հարցեր:
Ուսուցումը Եվրոպական համալսարանում իրականացվում է հայերեն և
անգլերեն լեզուներով, ինչը թույլ է տալիս մասնագիտական կրթության ոլորտի
ծառայություններ մատուցել ոչ միայն հայ, այլ նաև սփյուռքահայ և օտարազգի
դիմորդներին:
ԵՀ-ն մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Գավառում, իսկ
Կապանում գործում է ԵՀ բաժանմունք:
Եվրոպական համալսարանը ունի հետևյալ կազմակերպական կառուցվածքը
(տե՛ս գծանկար 1):

Գծանկար 1. ԵԿՏԱ 2017թ․ գործող կազմակերպական կառուցվածքը

10
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ԵՀ 2012-2016թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումը ցույց


տվեց, որ աշխատաշուկայի պահանջների փոփոխություններին համահունչ փոխվել են
նաև ԵՀ ներքին և արտաքին շահառուների կարիքները:
Իր գործունեությամբ ԵՀ-ն ձգտում է հաշվի առնել ու բավարարել իր բոլոր
շահառուների՝ ուսանողների, դիմորդների, շրջանավարտների, նրանց ծնողների,
պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական և ուսումնաօժանդակ
անձնակազմների, հոգաբարձուների խորհրդի անդամների, գործատուների,
օտարերկյա և այլ շահառուների կարիքները:
ԵՀ արտաքին ու ներքին շահառուների կարիքները բացահայտելու,
ռազմավարական զարգացման ուղղությունները ձևավորելու նպատակով
իրականացվել է ԵՀ ՈւԹՀՍ (SWOT) վերլուծություն (ԵՀ-ի արտաքին ու ներքին
միջավայրի վերլուծություն), ինչի արդյունքում բացահայտվել են համալսարանի ուժեղ
ու թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները (տե՛ս աղյուսակ 3):
Յուրաքանչյուր կազմակերպության, այդ թվում նաև ԵՀ-ի համար, կարևոր է իր
շահառուների համար լինել վստահելի: Վստահելի Բուհի իմիջի ձևավորումը
հիմնականում կախված է բոլոր շահառուների համար հասանելի, թափանցիկ, հստակ
ու հասկանալի սահմանված կանոնակարգերով ու ընթացակարգերով, որոնց
իրագործումը ապահովվում է ակադեմիական ազնվության և ուսանողների
գիտելիքների, հմտություների, կարողությունների գնահատման հստակ
կառուցակարգերով:

11
Աղյուսակ 3.
ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ (STRENGTHS) ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(OPPORTUNITIES)
1. Գործող կրեդիտային համակարգ, 15. Միջազգայնացման ընդլայնում, այդ
փոխճանաչելի կրեդիտների շնորհում, թվում՝ «EURASHE»-ին անդամակցելու և
2. Երիտասարդ, ունակ կադրային ներուժ, դրա շրջանակներում ակտիվ
3. Օտարերկրացի ուսանողների համագործակցության միջոցով,
առկայություն բարձրագույն կրթության 16. Դպրոց-բուհ և քոլեջ-բուհ ամուր
բոլոր աստիճաններում, համագործակցություն,
4. ՊԴ անձնակազմի գերակշիռ մասը 17. Միջազգայնացման արդյունքում
դասավանդում է անգլերեն, ուսանողների ու ՊԴ անձնակազմի
5. Խորացված անգլերեն լեզվի ուսուցում, շարժունակության բարելավում,
6. Ուսանողների գոհունակությունը ՊԴ 18. Վստահելի իմիջի ձևավորում,
անձնակազմից, 19. Մասնաճյուղերի զարգացումը
7. Մասնաճյուղերի առկայությունը 4
մարզերում

ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ (WEAKNESSES) ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ (THREATS)

8. Կրթության միջազգայնացման ցածր 20. Արտաքին ներդրողների


մակարդակ, բացակայությունը,
9. Գիտական հեազոտությունների 21. Շուկայի պահանջների արագ
սակավություն, փոփոխությունը,
10. ՊԴ անձնակազմի խրախուսման 22. Ժողովրդագրական փոփոխությունների
անարդյունավետ համակարգ, և կրթական համակարգի նկատմամբ
11. Ֆինանսավորման լրացուցիչ վերաբերմունքի փոփոխության
աղբյուրների բացակայություն, արդյունքում դիմորդների թվի կրճատում,
12. ՄԿԾ-երում վերջնարդյունքամետ և 23. Բնակչության վճարունակության
ուսանողամետ բաղադրիչների ոչ հստակ անկում,
ձևակերպումներ, 24. Կախվածությունը ուսման վարձերից,
13. Կրթական ծրագրերում կիրառական 25. Որակյալ կադրերի համար բարձր
բաղադրիչի ձևակերպման մրցակցություն
բացակայություն,
14. Մրցակցային թույլ դիրքը,
15. Որակի ներքին ապահովման
համակարգի ոչ բավարար
ինտեգրվածություն համալսարանի
գործընթացներում

12
Չնայած նրան, որ ԵՀ-ի համար առաջնային է հայաստանյան աշխատաշուկայի
պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը, սակայն
համալսարանի առաջընթացի ապահովման համար կարևոր է նաև միջազգայնացումը,
առավելագույն շփումները միջազգային փորձի կրողների հետ, քանի որ ուսանողների
ուսումնառության մի բաղադրիչը ուսանողների շարժունությունն է, իսկ ՊԴ
անձնակազմի զարգացումը ապահովվում է նրանց շարժունուկությամբ: Այս խնդիրների
լուծման և Եվրոպական մասնագիտական կրթական միջավայր ինտեգրվելու
նպատակով ԵՀ-ն 2018 թվականից կդառնա Բարձրագույն կրթական
հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) անդամ, որին
անդամակցում են շուրջ 500 համալսարաններ 40 երկրներից:
EURASHE-ն ստեղծվել է 1990թ․ նպատակ ունենալով աջակցել բարձրագույն
ուսումնական հաստատությունների միջազգայնացմանը եվրոպական կրթական
տարածքում:
Հարկ է նշել, որ ԵՀ տնտեսագիտության, կառավարման, տեղեկատվական
տեխնոլոգիաների շնորհած որակավորումներով Համալսարանի շրջանավարտները
շարունակում են ուսումնառությունը Եվրոպական մի շարք բուհերում: Վերոնշյալով
պայմանվորված ԵՀ միջազգայնացումը սույն ռազմավարությունում ընդունվել է որպես
ռազմավարական գերակա նպատակներից մեկը:
ԵՀ զարգացման ռազմավարությունում հարկ է առանձնահատուկ տեղ
հատկացնել կայուն եկամուտների ապահովմանը: Վերջին տարիներին համալսարանի
ֆինանսական հոսքերը, պայմանավորված դիմորդների թվի կտրուկ կրճատմամբ,
մեծաքանակ շրջանավարտների թվաքանակով, հիմնադիրների կողմից ֆինանսական
ներդրումների կրճատմամբ, նվազման միտումներ ունեն և չեն բավարարում
համալսարանի բնականոն գործունեության համար: Սա է փաստում նաև
իրականացված ՈւԹՀՍ (SWOT) վերլուծությունը: Ավելին, ներկայումս պետական
բյուջեի սղության հետևանքով պետական ֆինանսավորման կրճատումը (ընդհանուր
մուտքերի 6%), ինչպես նաև համալսարանի զգալի կախվածությունը ուսման
վարձավճարներից (ընդհանուր մուտքերի 94%), փաստում են, որ համալսարանի
ֆինանսավորման նոր աղբյուրների հայթհայթման ու դրանց միջոցով կայուն
եկամուտների ապահովման անհրաժեշտություն կա, բացի այդ անհրաժեշտություն կա
ԵՀ-ում Ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների

13
ներդրման, ինչը կօգնի ապահովել սույն ռազմավարական ծրագրով սահմանված
Կառավարման և վարչարարության արդյունավետության բարձրացման գերակա
նպատակի իրականացումը:
Եվրոպական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորումը,
առաջխաղացման չափանիշները, մրցութային կարգով ընտրության ու տեղակայման
պայմանները, ՊԴ անձնակազմի գնահատման չափանիշները և իրականացման
կառուցակարգերը կսահմանվեն «ԵՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի
ընտրության և գնահատման կանոնակարգով»: Իսկ ուսումնաօժանդակ անձնակազմի
համար ձևավորման հստակ պահանջներ ու կանոնակարգեր չկան, քանի որ նրանց
գործառույթներն ավելի բազմազան են, ընդգրկուն և սահմանված են համապատասխան
պաշտոնեական հրահանգներով, պաշտոնների անձնագրերով ու աշխատանքային
պայմանագրերով:
Համալսարանը արհեստավարժ ու բարձրակարգ մարդկային ռեսուրսներով
ապահովելու կարևոր պայմաններն են հանդիսանում բարձր աշխատավարձը,
աշխատանքային պայմաները, աշխատողների խրախուսումը: ԵՀ-ում կիրառվում են
խրախուսման հետևյալ ձևերը՝ միանվագ դրամական պարգևատրում, արժեքավոր
նվերով պարգևատրում, շնորհակալության հայտարարում, հուշադրամով
պարգևատրում, պատվոգրով պարգևատրում: Հարկ է նշել, որ թվարկածները
խրախուսման ավանդական ձևեր են, միշտ գործել են ու գործում են, սակայն միշտ չէ որ
արդյունավետ են:
Ներկայումս հրատապ է նաև ինչպես ՊԴ անձնակազմի, այնպես էլ վարչական և
ուսումնակաօժանդակ անձնակազմերի աշխատավարձերի ու հավելավճարների
շարունակական բարձրացման կառուցակարգերի մշակումը ու կիրառումը: ԵՀ-ում
կրթության որակի հետագա բարձրացման, ՊԴ որակավորման բարձրացման խթանման
նպատակով համալսարանի ռազմավարական նպատակ է ընդունվել ՄԿԾ-ների
արդյունավետ իրականացման համար բարձրորակ և արհեստավարժ
պրոֆեսորադասախոսական անձնակազմի ապահովումը:
ԵՀ-ն, հաշվի առնելով արտաքին շահառուների փոփոխվող պահանջները,
կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթական տեսանելի
վերջնարդյունքներ ստանալը, հասարակության փոփոխվող պահանջմունքները
բավարարելը, պատրաստվում է փոփոխելու կրթական ծրագրերի ձևաչափը,

14
բովանդակությունը, գործող կրթական մեթոդները և տեխնոլոգիաները: Նոր կրթական
ծրագրերի մշակման հիմքում կդրվեն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի
որակավորումների շրջանակը, ՀՀ կրթության որակավորումների շրջանակը,
մասնագիտությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի դասակարգիչները և միտված կլինեն կրթական
վերջնարդյունքների ձևավորմանը, ինչը հնարավորություն կընձեռնի
շրջանավարտներին ապահովել ոչ միայն գիտելիքներով, այլ նաև մասնագիտական
անհրաժեշտ հմտություններով ու կարողություններով:
Մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացման գործում առանցքային
են համարվում աշխատաշուկայի արդի պահանջներին համահունչ եվրոպական
չափանիշների հետ համադրելի և միջազգային գիտակրթական զարգացումներին
համահունչ, բազմապրոֆիլ բարձրագույն մասնագիտական բարձրորակ կրթական
ծրագրերի իրականացումը՝ միտված շրջանավարտների աշխատանքային
գործունեության բարելավմանը, կրթության առաջավոր փորձի զուգակցմամբ
կրթության մատչելիության, հասանելիության կազմակերպման թափանցիկության,
ուսանողակենտրոն, գիտակրթական գործունեության իրագործմանը ուղղված ինչպես
ազգային տնտեսության, այնպես էլ կազմակերպությունների կառավարման, ոլորտների
համար ստացված գիտելիքների գործնական կիրառելու ունակ կադրերի
պատրաստմանը:
ՀՀ տարածքային անհամաչափ զարգացման հիմնախնդիրները, արտագաղթը
լուրջ մարտահրավերներ են առաջադրում մարզերի զարգացման համար, որի կարևոր
բաղադրիչներից մեկը տեղում մրցունակ մասնագետների պատրաստումն է, ինչը
հնարավոր է մարզերում բարձրագույն կրթական համակարգը զարգացնելու շնորհիվ:
Այս պատճառներով պայմանավորված՝ ԵՀ-ն ռազմավարական գերակայություն է
ընդունել մասնաճյուղերի զարգացումը:

15
ԵՀ ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ԵՀ առաքելությունն է.
Ապահովել ԵՀ խորհրդանիշ հանդիսացող եռանկյունու երեք
գագաթների(կրթություն, գիտություն, ծառայություններ հասարակությանը) ամուր
համակցությունը, փոխկապակցված գործունեությունը, հավասարաչափ զարգացումը,
ինչի համար.
 հայաստանյան և եվրոպական լավագույն փորձի համադրման միջոցով
մատուցել որակյալ ու շարունակական կրթություն՝ պատրաստելով մասնագետներ
հասարակական տարբեր ոլորտների համար,
 ձևավորել ամուր գործընկերային հարաբերություններ տեղական ու
միջազգային մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ՝ ԵՀ
միջազգայնացման, փորձի ձեռքբերման, փոխանակման, համատեղ գործունեություն
իրականացնելու, այդ թվում՝ հետազոտություններ ու շարժունակության ապահովման
նպատակով,
 խորացնել կապերը գործարար միջավայրի հետ՝ պրակտիկաների
կազմակերպման, ավարտական աշխատանքների թեմաների, զբաղվածության
խնդիրների շուրջ:

ԵՀ Տեսլականը
Մինչև 2023թ. դառնալ հասարակության տնտեսության զարգացող պահանջներին
համապատասխան տեսական ու կիրառական գիտելիքներ, գործնական հմտություններ
ու կարողություններ տրամադրող առաջատար Բուհերից մեկը, որը պատրաստում է
կադրեր ՀՀ և տարածաշրջանի երկրների համար՝ շեշտադրելով պրակտիկ
մասնագետների պատրաստման վրա, ովքեր կկարողանան ներկայանալ
աշխատաշուկայում՝ կիրառելով բուհում ստացած գիտելիքները, հմտություններն ու
կարողությունները:

16
ԵՀ 2018-2023ԹԹ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ԵՀ ռազմավարական գերակա նպատակներն են.


 Մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացում և բարելավում,
 Կառավարման և վարչարարության արդյունավետության բարձրացում,
 Միջազգայնացման ընդլայնում,
 Որակի ապահովման համակարգի շարունակական բարելավում,
 Մասնաճյուղերի զարգացում:
ԵՀ սույն ռազմավարական ծրագրով սահմանված է գործողությունների պլան և
ժամանակացույց՝ վերոնշյալ գերակա նպատակներին հասնելու համար (տե՛ս աղյուսակ
4):
Առաջիկա տարիներին համալսարանի ռեսուրսները բաշխվելու են ըստ
զարգացման գերակա հռչակված ուղղությունների: Մյուս ուղղություններով
հատկացումները պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե որքանով դրանք
կնպաստեն ուսումնական գործընթացի արդյունավետության և բուհի գրավչության
մակարդակի բարձրացմանը:

17
ԱՂՅՈՒՍԱԿ 4․
ԵՀ 2018-2022ԹԹ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ
2018թ. 2019թ. 2020թ. 2021թ. 2022թ.
ՆՊԱՏԱԿ 1. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1.1. Բենչմարքինգի իրականացում և Հայաստանյան և Բենչմարքինգի ՄԿԾ-ների գծով Համաձայն ՄԿԾ-
արդյունքների արտացոլում ՄԿԾ- եվրոպական արդյուքնների բենչմարքինգի ների
ներում լավագույն փորձի արտացոլում ՄԿԾ- իրականացում մշտադիտարկման
ների և վերանայման
ուսումնասիրությո
կարգի ՄԿԾ-ների
ւն
վերանայում
Աշխատաշուկայի Աշխատաշուկայի
պահանջների պահանջների
ուսումնասիրությո ուսումնասիրությո
ւն
ւն

1.2. Հասարակական տարբեր ՄԿԾ-ների Վերջնաարդյունքամ ՄԿԾ-ների Գործող կրթական ՄԿԾ-ների


ոլորտների համար կիրառական մշակման, ետ և ուսանողամետ իրականացման ծրագրերի մշտադիտարկման
գիտելիքներ, հմտություններ և գնահատման և ՄԿԾ-ների մշակում արդյունավետությ ուղղությամբ նոր արդյունքում
կարողություններ ունեցող մասնագետ փոփոխություն և ներդրում ան գնահատում՝ մասնագիտացումն ուսումնական
կադրերի պատրաստման նպատակով գործընթացում ներքին և երի ներդրում, պլանների
ՄԿԾ-ների մշակում ներքին և արտաքին կրթական վերանայում
արտաքին շահառուների ծրագրերի
շահակիցների կարիքների համապատասխա
հետ գնահատման նեցում և
համագործակցութ հիման վրա ընդունելության
յան իրականացում
մեխանիզմների
մշակում և
ներդրում:
Վերջնաարդյունք ՄԿԾ-ների Լրացուցիչ
ամետ և իրականացման դասընթացների

18
ուսանողամետ արդյունավետությա մշակում և
ՄԿԾ-ներին ն գնահատման իրականացում
համապատասխա մեխանիզմների
ն առարկայական մշակում և ներդրում
ծրագրերի նոր
ձևաչափի
մշակում
Բուհի Գործող կրթական
միջազգայնացմանը ծրագրերի
ուղղված նոր ուղղությամբ նոր
ուսանողամետ մասնագիտացում
ուսումնական ների ավելացման
պլանների ներդրում հնարավորություն
ների
ուսումնասիրությո
ւն
Նոր ձևաչափով
առարկայական
ծրագրերի
վերամշակում
Ուսանողներին
օտար լեզվի
խորացված
ուսուցում
1.3.ՄԿԾ-ների արդյունավետ Գրադարանային ֆոնդի և էլեկտրոնային գրադարանի բարելավում
իրականացման համար անհրաժեշտ Ինտերակտիվ Ինտերակտիվ Ինտերակտիվ Ինտերակտիվ Ինտերակտիվ
նյութատեխնիկական բազայի դասավանդում դասավանդում դասավանդում դասավանդում դասավանդում
բարելավում իրականացնելու իրականացնելու իրականացնելու իրականացնելու իրականացնելու
համար համար լսարանային համար համար համար
լսարանային և և լսարանային և լսարանային և լսարանային և
նյութատեխնիկակ նյութատեխնիկակա նյութատեխնիկակ նյութատեխնիկակ նյութատեխնիկակ
ան միջոցների ն միջոցների ան միջոցների ան միջոցների ան միջոցների

19
ապահովված 2 ապահովված 1 ապահովված 2 ապահովված 2 ապահովված 2
լսարանի լսարանի լսարանի լսարանի լսարանի
կահավորում, 1 ՏՏ կահավորում, կահավորում, 1 ՏՏ կահավորում, 1 ՏՏ կահավորում, 1 ՏՏ
լաբորատորիայի իրավաբանական լաբորատորիայի լաբորատորիայի լաբորատորիայի
համակարգիչների ֆակուլտետում համակարգիչների համակարգիչների համակարգիչների
և հարակից Դատական նիստերի և հարակից և հարակից և հարակից
սարքավորումներ դահլիճ, սարքավորումներ սարքավորումներ սարքավորումներ
ի ամբողջովին Տնտեսագիտության ի ամբողջովին ի ամբողջովին ի ամբողջովին
թարմացում և կառավարման թարմացում թարմացում թարմացում
ֆակուլտետում
Գիտահետազոտակ
ան լաբորատորիայի
հիմնում
1.4.ՄԿԾ-ների արդյունավետ ՊԴ անձնակազմի ՊԴ անձնակազմի գնահատում և բարելավում
իրականացման համար բարձրորակ և ընտրության և
արհեստավարժ գնահատման
պրոֆեսորադասախոսական կարգի մշակում և
անձնակազմի ապահովում ներդրում
ՊԴ կազմի ԵՀ ՊԴ կազմի 20%-ի ԵՀ ՊԴ կազմի ԵՀ ՊԴ կազմի ԵՀ ՊԴ կազմի
մոտիվացման մասնագիտական 25%-ի 25%-ի 20%-ի
մեխանիզմների վերապատրաստում մասնագիտական մասնագիտական մասնագիտական
մշակում և վերապատրաստո վերապատրաստո վերապատրաստո
ներդրում ւմ ւմ ւմ
ՊԴ կազմում ՊԴ կազմում ՊԴ կազմում ՊԴ կազմում ՊԴ կազմում
հիմնական հիմնական հիմնական հիմնական հիմնական
աշխատողների աշխատողների աշխատողների աշխատողների աշխատողների
թվաքանակի թվաքանակի թվաքանակի թվաքանակի թվաքանակի
ավելացում՝ ՝ ավելացում՝ ՝ ավելացում՝ ՝ ավելացում՝ ՝ ավելացում՝ ՝
նվազագույն 50% նվազագույն 55% նվազագույն 60% նվազագույն 65% նվազագույն 70%
ապահովում ապահովում ապահովում ապահովում ապահովում
ԵՀ ՊԴ կազմի 20%-ի ԵՀ ՊԴ կազմի ԵՀ ՊԴ կազմի ԵՀ ՊԴ կազմի
օտար լեզվի 25%-ի օտար լեզվի 25%-ի օտար լեզվի 20%-ի օտար լեզվի

20
վերապատրաստում վերապատրաստո վերապատրաստո վերապատրաստո
և թեստավորում ւմ և ւմ և թեստավորում ւմ և
թեստավորում թեստավորում
Գիտահետազոտա Գիտահետազոտակ Գիտահետազոտակ Գիտահետազոտա Գիտահետազոտա
կան ան գործունեության ան կան կան
գործունեության ակտիվացում (1 գործունեության գործունեության գործունեության
ակտիվացում (1 միջբուհական ակտիվացում (1 ակտիվացում (2 ակտիվացում (2
միջբուհական գիտաժողովի միջբուհական միջբուհական միջբուհական
գիտաժողովի իրականացում, գիտաժողովի գիտաժողովի գիտաժողովի
իրականացում, ներբուհական իրականացում, իրականացում, իրականացում,
ներբուհական գիտաժողովների և ներբուհական ներբուհական ներբուհական
գիտաժողովների և գիտական գիտաժողովների և գիտաժողովների և գիտաժողովների և
գիտական սեմինարների 2019- գիտական գիտական գիտական
սեմինարների 2020 ուստարվա սեմինարների սեմինարների սեմինարների
2018-2019 ժամանակացույցի 2020-2021 2021-2022 2022-2023
ուստարվա հաստատում և ուստարվա ուստարվա ուստարվա
ժամանակացույցի իրականացում, այդ ժամանակացույցի ժամանակացույցի ժամանակացույցի
հաստատում և թվում՝ հաստատում և հաստատում և հաստատում և
իրականացում, մասնաճյուղերում) իրականացում, այդ իրականացում, իրականացում,
այդ թվում՝ թվում՝ այդ թվում՝ այդ թվում՝
մասնաճյուղերում) մասնաճյուղերում) մասնաճյուղերում) մասնաճյուղերում)
ՊԴ կազմի մոտիվացման մեխանիզմների իրականացում, այդ թվում՝ գիտական աշխատանքների
իրականացման ֆինանսավորում, գիտական հոդվածների անվճար հրապարակում Եվրոպական
համալսարան գիտական հոդվածների ժողովածուում
Յուրաքանչյուր տարի ՊԴ անձնակազմի աշխատավարձի շարունակական
բարձրացում՝ 5-10% չափով
1.5. Մասնագիտական կրթության Հեռավար Հեռավար Հեռավար
ոլորտում նորարարական ուսուցման ուսուցման ուսուցման ուսուցման
ձևերի կիրառում ներդրման համակարգի համակարգի
ինստիտուցիոնալ ներդրում զարգացում
հիմքերի
ձևավորում

21
Էլ-դեկանատի
ներդրում
1.6. Հետազոտական կարողությունների Մասնավոր, Մասնավոր և Մասնավոր,
ընդլայնում համայնքային, համայնքային համայնքային և
երկրի և հետազոտությունն երկրի
տարածաշրջանի երի պատվերների մասշտաբով
համար ներգրավում և հետազոտությունն
հետազոտական իրականացում, երի պատվերների
աշխատանքների այդ թվում՝ ներգրավում և
իրականացման մագիստրոսական իրականացում,
հնարավորություննե թեզերի և այդ թվում՝
րի գնահատում և ատենախոսությու մագիստրոսական
պլանավորում նների թեմաների թեզերի և
ընտրության ատենախոսությու
հարցում նների թեմաների
ընտրության
հարցում
1.7. Հասարակական Սոցիալապես անապահով ընտանքիների երեխաներին ուսման վարձի մասնակի փոխհատուցում, այդ
պատասխանատվության սկզբունքների թվում՝ ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցման ծրագրերին մասնակցելու աջակցություն և
ներդրում միջնորդում
ՆՊԱՏԱԿ 2. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
2.1. Բուհում էթիկայի սկզբունքների ԵՀ էթիկայի
ներդրում կանոնակարգի
մշակում և
ներդրում
ԵՀ Գիտխորհրդին
կից Էթիկայի
հանձնաժողովի
ստեղծում
2.2. Կազմակերպական կառուցվածքի ԵՀ ԵՀ նոր
բարելավում կազմակերպական կազմակերպական
կառուցվածքի, կառուցվածքի

22
պաշտոնների ներդրում (տե՛ս
անձնագրերի հավելված 1)
վերանայում և Նոր կառուցվածքին
վերամշակում համապատասխան
հաստիքների
հաստատում
2.3. Տեղեկատվության հասանելության Կայքի և ԵՀ պաշտոնական ԵՀ վարչական ԵՀ վարչական ԵՀ վարչական
ապահովում սոցցանցերում ԵՀ կայքի միջոցով բոլոր անձնակազմի անձնակազմի անձնակազմի
հաշիվների շահակիցների 20%-ի օտար լեզվի 20%-ի օտար լեզվի 20%-ի օտար լեզվի
ակտիվացում և համար անհրաժեշտ վերապատրաստո վերապատրաստո վերապատրաստո
աշխատանքների տեղեկատվական ւմ ւմ ւմ
համակարգում բազայի ապահովում
Փաստաթղթաշրջան
առության
համակարգի
ներդրում
ԵՀ վարչական
անձնակազմի 20%-ի
օտար լեզվի
վերապատրաստում
2.4.. Ֆինանսական ռեսուրսների Ֆինանսական Ֆինանսական Ֆինանսական
արդյունավետ կառավարման բաժնի ռեսուրսների ռեսուրսների
մեխանիզմների ներդրում աշխատանքների կառավարման կառավարման
կանոնակարգում կանոնակարգում կանոնակարգման
արդյունքների
գնահատում
Լրացուցիչ Լրացուցիչ
ֆինանսական ֆինանսական
ռեսուրսների ռեսուրսների
ներգրավման ներգրավման
ուղղությամբ ուղղությամբ
լրացուցիչ լրացուցիչ

23
վերապատրաստմ վերապատրաստմ
ան ան
ծառայությունների ծառայությունների
ներդրման ներդրում
հնավորություննե
րի գնահատում և
պլանավորում
ՆՊԱՏԱԿ 3. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
3.1. Արտաքին կապերի և միջազգային Դառնալ Կապերի Միջազգային Միջազգային Միջազգային
ծրագրերի ընդլայնում բարձրագույն հաստատում և ֆինանսավորմամ ֆինանասվորմամբ ֆինանսավորմամ
կրթական ակտիվ բ գրանտային գրանտային բ գրանտային
հաստատությունն գործունեություն ծրագրերին մրցույթներին ծրագրերի
երի եվրոպական EURASHE-ի մասնակցության մասնակցություն իրականացում
ասոցիացիայի շրջանակներում ուղղությամբ
(EURASHE) միջազգային
անդամ հիմնադրամների,
մասնագիտական
ուսումնական և
հետազոտական
հաստատությունն
երի հետ կապերի
ընդլայնում
Կարիերիայի Կարիերայի Շրջանավարտներ Շրջանավարտներ
կենտրոնի կենտրոնի ի կարիերայի ի կարիերայի
շրջանակներում զարգացում, համար համար
շրջանավարտներ շրջանավարտների գործատուների գործատուների
ի հենքի տվյալների հենքի հետ կապի հետ կապի
ստեղծման ստեղծում և միջոցների և միջոցների և
պլանավորում և համալրում մեխանիզմների մեխանիզմների
կանոնակարգում մշակում և գնահատում,
ներդրում խնդիրների
բացահայտում և

24
բարելավում
Գործարար Գործարար
միջավայրի հետ միջավայրի հետ
հարաբերություններ հարաբերությունն
ի զարգացման երի հաստատում՝
ուղղությամբ պրակտիկաների
մեխանիզմների կազմակերպման,
մշակում՝ ավարտական
պրակտիկաների աշխատանքների
կազմակերպման, թեմաների
ավարտական ընտրության և
աշխատանքների կարիերայի
թեմաների առաջխաղացման
ընտրության և շուրջ
կարիերայի
առաջխաղացման
շուրջ
Փորձի ձեռքբերման, փոխանակման, համատեղ գործունեության իրականացման նպատակով գործարար
հարաբերությունների ձևավորում տեղական և միջազգային մասնագիտական ուսումնական
հաստատությունների հետ
3.2. ՊԴ կազմի և ուսանողների Ուսանողներին ՊԴ կազմի և ՊԴ կազմի և ՊԴ կազմի և
շարժունության ընդլայնում կրկնակի դիպլոմ ուսանողների ուսանողների ուսանողների
շնորհելու շարժունակության փոխանակման փոխանակման
ուղղությամբ նպատակով ծրագրերի ծրագերի
արտասահմանյան պայմանագրային ներգրավում և իրականացման
բուհերի հետ հարաբերություններ իրականացում, արդյունքների
բանակցություննե ի հաստատում այդ թվում՝ գնահատում,
րի վարում արտասահմանյան ուսանողների խնդիրների
բուհերի հետ նախապատրաստ բացահայտում և
ում և բարելավում
աջակցություն
Կրկնակի դիպլոմ շնորհելու ուղղությամբ արտասահմանյան բուհերի հետ

25
պայմանագրերի կնքում
ՆՊԱՏԱԿ 4. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
4.1. Որակի ապահովման Որակի Որակի ԵՀ բոլոր ստորաբաժանումների
գործընթացների բարելավում ապահովման ապահովման գործունեության մեջ որակի
փորձագիտական փորձագիտական ապահովման շրջափուլերի կիրառում
խմբի ձևավորում խմբի կողմից
Որակի ներքին
ապահովման
ձեռնարկի
մշակում և
կիրառում
Որակի Որակի
ապահովման ապահովման
գործընթացում ներքին և
ներքին և արտաքին արտաքին
շահառուների գնահատումների
ներգրավման համար
քաղաքականության անհրաժեշտ
մշակում հիմքեր ձևավորող
տեղեկատվության
ապահովման
մեխանիզմների
արդյունավետությ
ան գնահատում
Որակի Որակի ապահովման ներքին և արտաքին գնահատումների
ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և
ներքին և արտաքին վերլուծություն
գնահատումների
համար անհրաժեշտ
հիմքեր ձևավորող
տեղեկատվության
ապահովման

26
մեխանիզմների
մշակում և
կիրառում
Որակի ապահովման գործընթացում ներքին և արտաքին շահառուների կարիքների
վերլուծություն
Որակի ապահովման բաժնի կողմից ՊԴ կազմի գնահատում
ՆՊԱՏԱԿ 5. ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
5.1. Մասնաճյուղերի բարելավում և ԵՀ Կապանի ԵՀ Վանաձորի ԵՀ Գյումրու ԵՀ Իջևանի ԵՀ Մարտունու
զարգացում մասնաճյուղ մասնաճյուղի մասնաճյուղի մասնաճյուղի մասնաճյուղի
հիմնելու որոշման շենքային շենքային շենքային շենքային
հաստատում պայմանների և պայմանների և պայմանների և պայմանների և
նյութատեխնիկակա նյութատեխնիկակ նյութատեխնիկակ նյութատեխնիկակ
ն բազայի ան բազայի ան բազայի ան բազայի
բարելավում բարելավում բարելավում բարելավում
ԵՀ Կապանի ԵՀ Կապանի
մասնաճյուղի մասնաճյուղում
հիմնում և ընդունելության
լիցենզավորում իրականացում

27
ՎԵՐՋԱԲԱՆ

Եվրոպական համալսարան գերակա նպատակների իրականացումը միտված է


ավելի բարելավելու թե՛ կրթություն ստանալու պայմանները, միջոցները և միջավայրը,
թե՛ բուհում մատուցվող կրթությունը նոր որակի բերելուն, նրանում գիտության
բաղադրիչի մեծացմանը և արդյունքում, իհարկե, կրթության որակի բարելավմանը`
առավելագույնս մոտեցնելու այն եվրոպական և հայկական կրթական չափորոշիչներին,
ձեռք բերելով կայուն զարգացող բուհի կարգավիճակ ՀՀ բուհական համակարգում:
Բուհի մրցունակության բարձրացման և կրթության որակի բարելավման մասին
վկայում են նաև Բուհի ուսանողների մրցանակների և պարգևների շարունակական
ստացումը, գիտական և հետազոտական աշխատանքների թվի ավելացումը,
մասնակցության մեծացումը և այլն:
Առաջիկայում նույնպես ԵՀ առաջնահերթություններն են լինելու արտաքին
կապերի զարգացումը, ինչպես նաև ազգային և միջազգային գործընկերության
ակտիվացումը, կրթության չափորոշիչների մշտական արդիականացումը և
հայաստանյան բարձրագույն կրթության ոլորտում Բուհի մրցունակության
բարձրացումը, կրթության որակի ներքին ու արտաքին ապահովումը, ներքին
ենթակառուցվածքների և ռեսուրսների բարելավումն ու ավելացումը:

28
Հավելված 1.
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՍՏԵՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ1

1
http://www.irtek.am/views/act.aspx?tid=14634&sc=p34#p34

29
Հավելված 2.
ԵՀ Կանոնադրությունը հաստատված 16.12.2017թ․

30
31
32
33
34
Հավելված 3.
ԵՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

35

You might also like