You are on page 1of 215

Սրբ Գրիգոր Լուսավորիչ

IV ՔԴ

1
2
3
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Հաճախապատում
Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝
Հայկական Եկեղեցու
Կանոնական Ուսուցում
IV ՔԴ

Թարգմանություն Գրաբարից՝
Աննա Անահիտ Փայտյան

St Gregory Illuminator
Homilies for the Eternal Salvation
Encyclicals of His Holiness
Patriarch Saint Gregory Illuminator

4
Սրբ Գրիգոր Լուսավորիչ
Հայոց և Կովկասյան ժողովուրդների
Պատրիարք
IV ՔԴ

Ի՞նչպես կարող էր երիտասարդ արքայազնը ապրել նրանց ցավը, ովքեր եղել են զոհը ամենա
անարդարացի վերաբերմունքի:
Այսպես նա առաջարկել է իր ուսը որպես տեղ, որտեղ Մարդու Որդին կարող էր դնել իր գլուխը:Նա
տեսե՞լ էր արդյոք Հիսուսին պատառոտված հագուստով, սոված, ցրտից դողացող՝ իր դուռը ծեծելիս։
Գրիգոր- մարդ, ավելի քան մարդ, հրեշտակ- ավելի քան հրեշտակ;
«Աստված հարցրեց նրան. «Ի՞նչ ես արել քո կյանքում Ինձ համար, Գրիգո՛ր, իմանալով, թե որքան եմ
Ես արել քեզ համար»:
Եվ Գրիգորը պատասխանեց. «Ես քեզ Հայր մեր կոչեցի»։
(Նրանք, ովքեր թափանցում են այս պատասխանի խորքը, հաղթանակի թագակիրներ են):

5
 Սուրբ Գրիոգոր Լուսավորչ
(257-338 ՔԴ)

Հայոց առաջին Պատրիարքն է՝ Սիլվեստր I Պապի մանդատով1 (315թ.), օծված Կեսարիայի


Լեոնտիոս եպիսկոպոսի կողմից:
Նա Արշակունիների Հայկական Պարթևական թագավորական ընտանիքից էր2, որը քաղաքական
բախումների մեջ էր Հայոց Թագավոր Տրդատ III-ի հետ։
Սուրբ Գրիգորը քրիստոնեական կրթություն է ստացել Կեսարիայում, ուր նա անց է կացրել իր
մանկությունը։
Տրդատ III թագավորը նրանից վրեժխնդիր է եղել ընտանեկան թշնամության պատճառով՝ նետելով
նրան Արարատյան դաշտավայրի բանտարկյալների համար նախատեսված գետնահակ զնդանը,
որտեղ նա անց է կացրել տասնհինգ տարի:
Հարևան գյուղացիները հոգ էին տանում նրա մասին, մինչև որ վերջապես ազատ արձակվեց Տրդատ
III թագավորի կողմից, որից հետո բժշկվեց Սուրբ Գրիգորի կողմից:
Սուրբ Գրիգորը Աստծուն է նվիրաբերել Նոյ Նահապետի երկիրը՝ Հայաստանը, հալածելով
հեթանոսական սնահավատության մութ դիվային ուժերը, պոռնկության սարսափելի
սովորությունները՝ բոլոր տեսակի անբարոյական և նողկալի ծեսերով, որոնք բերվել էին օտար
պանթեոնների կողմից իրենց վհուկ-քրմերի հետ, որոնք նաև քաղաքացիական պատերազմներ են
սկսել, երբ թագավորական հրովարտակը տարածվեց Հայաստանում՝ երկիրի օրենքը
հայտարարելով Քրիստոնեությունը և Տաս Պատվիրանները, այդպիսով՝ արգելելով հեթանոս ծեսերի
պիղծ զոհաբերությունները։ 3
Զենոբիուս Գլակի հիշատակագրությունը նկարագրում է այդ պատերզամները, որոնք
սանձազերծվեցին Հայոց Թագավորի և Սուրբ Գրիգորի դեմ, որպեսզի խափանեն սուրբ
պարտավորությունը, համաձայն որի փոխվում էին երկրի օրենքները՝ հիմնելով դրանք Աստծո Տաս

1
Պապ Սիլվեստր I (նաև Սիլվեստր, 285 – 31 դեկտեմբերի 335) եղել է Հռոմի Պապ 314 թվականի հունվարի
31-ից մինչև իր մահը: Նրա տոնը նշվում է որպես Սուրբ Սիլվեստրի օր, Արևմտյան քրիստոնեության մեջ
Դեկտեմբերի 31-ին, իսկ արևելյան քրիստոնեության մեջ՝ Հունվարի 2-ին։ Նա հրավիրեց Նիկեո
Տիեզերական Վեհաժողովը, որտեղ դատապարտվեց Արիոսական աղանդը:
2
Արշակունիների Դինաստիան (մ.թ.ա. 247թ.– մինչև մեր օրերի մնացորդները), Պարթևական (ներկայումս՝
Փայտյան) տոհմածառով, հնագույն հայկական տոհմ է. լեզուն Հայերենն էր։ Կայսրությունը Մեծ Հայքն էր,
[մինչ մահմեդականների արշավանքը], ապա՝ Հայկական Աղվանքը:Դարեր ի վեր Արշակունիների գծից
դուրս են եկել քահանաներ, որոնք միշտ ունեցել են «պարթև» միջնանունը: Հայոց Եկեղեցու բոլոր սրբերը
եղել են այս տոհմից:
3
Հռոմեկան կասրության հեթանոս օրենքները Արևմուտքում փոխվեցին Հուստինիանոսի օրենսգիրքի
հռչակումով, Լատիներեն՝ Codex Justinianus, պաշտոնապես Corpus Juris Civilis («Քաղաքացիական
իրավունքի մարմին»), Բյուզանդական Կայսր Հուստինիանոս I-ի հովանավորությամբ միայն Ք.թ. 529-ից
մինչև 565 թվականը:-նաև՝ տես Անկիրայի Սինոդի կանոնները, 314, որոնք ներկայացվում են
Հաճախապատման մեջ:

6
Պատվիրանների վրա և Սուրբ Երրորդության Պաշտամունքի: Քրիստոնեությունը Հայաստանի
պետական կրոն հռչակելու մասին թագավորական հրամանագիրը հանդիպեց ժողովրդի մեծ
ընդունելությանը, քանզի Հայ ժողովրդին պարտադրված էին դրսի հեթանոսական պիղծ կրոնները։
301 թվականից Սուրբ Գրիգորի առաջնորդությամբ՝ Սիրիական ծագումով քահանայական կարգերի
միջոցով Հայ ազգը մկրտվում էր Աստծո հանճարեղ ոգով, ինչի մասին պատմիչ Զենոբիոսը՝ Գլակի
վանքի եպիսկոպոսը, ներկայացնում է իր «Տարոնի պատմություն» գրքում, IV մ.թ. և նաև՝ Սուրբ
Գրիգորի վարքը մենք գտնում ենք բազմաթիվ այլ պատմական վավերական աղբյուրներում:
Առաջին անգամ ներկայացվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատումը», որը
թարգմանվել է բնագրից՝ Գրաբարից, այլ վավերական աղբյուրների հետ միասին։
Դարեր շարունակ քարոզների այս հավաքածուն կոչվել է Հաճախապատում, որը նշանակում է
«շրջափուլով քարոզված», այսինքն՝ շրջագայական քարոզներ, որոնք գրվել են (մոտավորապես) Ք.թ.
315-320-ական թվականներին՝ հանդիսանալով որպես Նախա-Նիկեո բացառիկ
աստվածաբանական փաստաթուղթ, որը պարունակում է դոգմատիկ նախագծեր, որոնք հետագա
դարերում Եկեղեցու Տիեզերական վեհաժողովների կողմից ձևակերպվեցին որպես դոգմատիկ
անսխալական թեզիսներ:
Պատրիարք նշանակվելուց հետո՝ Սրբ Լուսավորիչը Հաճախապատման թղթերը ուղարկում էր իր
եպիսկոպոսական աթոռներին-և դրանք կարդացվել են եկեղեցիներում դարեր ի վեր:4
Սուրբ Գրիգորը Լուսավորիչ է կոչվել Աստծուց ստացած իր արտասովոր հրաշագործ շնորհների
համար, ինչպես և՝ նշում է Սրբ Հովհաննես Ոսկեբերանը, «Սուրբ Գրիգորը Խոր Վիրապում
սաղմոսներ էր երգում ՝ միացած Հրեշտակներին»։
Արժեքավոր ճշմարիտ աստվածային ժառանգությունը կենդանի է և փառավորված: Սուրբ Գրիգորը
ողջ Հայ ժողովրդին դարձի է բերել հեթանոսական դիվապաշտությունից դեպի Քրիստոնեկան Սուրբ
Հավատք՝ Հայաստանում վերականգնելով առաքելական Քրիստոնեական նվիրապետությունը, որը
սկզբնական դարերում սաստիկ հալածված էր կռապաշտներից5: Սուրբ Հայրապետը հաստատեց
քահանայապետությունը հավերժության համար որպես Պարթևական Հայկական Դինաստիա։
Եվ դա առաջին Քրիստոնյա ազգն էր երկրի վրա:

Աղոթի՛ր մեզ համար, Սուրբ Հայր Գրիգոր Լուսավորի՛չ, որ արժանանանք Քրիստոսի


խոստումներին։

4
Սուրբ Գրիգորը յոթ օրում մկրտեց չորս միլիոն մարդ. Նա ձեռնադրեց և ուղարկեց տասներկու
առաքելական եպիսկոպոսներ և հեթանոս քահանաների որդիներ։ Ի վերջո, նա ղեկավարեց չորս հարյուր
եպիսկոպոսներից և քահանաներից բաղկացած եկեղեցին, որը չափազանց շատ էր, որպեսզի հաշվել.
/Cath.Encyc/:
5
Եկեղեցական պատմիչ Եվսեբեոս Կեսարացին (մոտ 260-մոտ 339) վկայակոչում է Մաքսիմինուս
կայսեր,173 – 238 ՔԴ, օրոք Հայաստանի եպիսկոպոս Մերուժանեսի մասին: Եվսեբեոս, «Եկեղեցու
Պատմություն» Դպրություն վեցերորդ, Գլուխ ԽԶ--Համաձայն Եվսեբեոսի Մաքսիմինուսի նախորդի՝
Ալեքսանդրի կայսերական ընտանիքի մեջ շատ Քրիստոնյաներ կային: Եվսեբեոսը նշում է, որ ատելով իր
նախորդի ընտանիքը՝ Մաքսիմինուսը հրամայեց մահապատժի ենթարկել եկեղեցիների առաջնորդներին:
Նա նաև ցեղասպանության ենթարկեց Հայկական Թագավորության Քրիստոնյաներին՝ երկիրը մատնելով
սովի ու կոտորոծի, քանզի Հայերը «Հռոմի պապի բարեկամներն էին»: Եվսեբեոս Եկեղեցու Պատմություն,
Դպրություն Իններորդ:

7
Խոր Վիրապ
ուր նետեցին և
տասնհինգ տարի
պահեցին Սուրբ Գրիգոր
Լուսավորչին։
Սուրբը կարողացավ
գոյատևել հարևան
բնակիչների օգնությամբ:
Այս զնդանը, մոտ
70 մետր խորությամբ,
դեռ պահպանվում է
Հայաստանում,
ուր նվիրյալ մարդիկ
գնում են
ուխտագնացության:

Նախաբան
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Հաճախապատումը /Encyclicals/ բացառիկ և հազվագյուտ փաստաթղթերի
ժողովածու է՝ ներշնչված աստվածային Հոգով:
Գրվել է մոտ 315-20-ական թվականներին, ամենայն հավանականությամբ, և դա Հայերեն Գրական Բարբառով՝
Գրաբարով գրված առաջին գրավոր փաստաթուղթն է՝ որը վերծանվել է բնագրից՝ գրված Սիրիական կամ
նախամաշտոցյան Հայերեն տառերով, քանի որ այն ժամանակ Հայոց այբուբենը կար, սակայն այն միայն
խորհրդանշական էր՝ թերի հնչյունաբանությամբ։
Սուրբ Գրիգորն այս աշխատությունը գրել է Նիկեոյի Առաջին Տիեզերական Ժողովից առաջ (325 թ.)՝ որպես
բարոյական հիմնարար աստվածաբանություն- և այն առաքել է իր եպիսկոպոսական աթոռներին։
Հայրապետական այս թղթերը պարունակում են Հավատքի դոգմատիկ նախագծերը, որոնք բացատրվում են
ամենապարզ ձևով. Սուրբ Երրորդության հայեցակարգը կանոնական է, սակայն, ամեն դեպքում, այն ավելի շուտ
ներքին լուսավորության անձնական ըմբռնումից է, որը հիմնված է Սուրբ Գրքի վրա:
Սրբ Գրիգոր Լուսավորիչը աստվածաբանական Հայտնությունները տեսնում է որպես կենդանի ապրող
բանական մարդու համոզմունք. որոնք վերաբերում են մեր մեջ գտնվող աստվածության հոգուն. չարը չար չէ
(ինչպես մենք դատում ենք մարդկային չափանիշներով), և բարին բարի չէ (ինչպես մենք դատում ենք մարդկային
չափանիշներով)- եթե երկուսն էլ չեն սրբագործվում ըստ Քրիստոսի հոգևոր Շնորհի և Բարության: Թվում է, թե
սա է այս սուրբ մարդու գլխավոր նպատակը. ցույց տալ Քրիստոսի երկնային համագործակցությունը ընկած
մարդկության հետ՝ ուղղակիորեն խրատելով մեզ ինչպես լինել Բարի, քանի որ ԱՍՏՎԱԾ մեկ էություն է.
ԲԱՐՈՒԹՅԱՆ:

8
Բոլոր ժամանակներում հայտնի այս 23 Թղթերը աչքի են ընկնում իրենց արտասովոր պարզ բառապաշարով,
այնուամենայնիվ, դրանք ունեն խորը մարդաբանական և աստվածաբանական խորություններ:
Կարելի է համեմատել վաղ Հայ հեղինակների գրական ստեղծագործությունները և տեսնել, որ այս գրությունը
շատ տարբեր է. քանի որ գրվել է անկատար նիշերով:6 Այնուամենայնիվ, շարադրանքը կարող է վերականգնվել՝
հետևելով նրա ներքին շնչառությանը։ Կարելի է նկատել նաև, որ սրբազան հայրը շատ լավ ծանոթ էր
Արիստոտելի բանական հոգու ուսմունքին, մարդկային էության ուժերի, առաքինությունների և արատների
մասին։
Սուրբ Գրիգորի ուսմունքը հիմնված է առաքելական խոսքի վրա. «Եվ հիմա մնում են այս
երեքը՝ հավատքը, հույսը և սերը։ Բայց սրանցից ամենամեծը սերն է»7, որտեղ նա
երանությունը ներկայացնում է այլ հերթականությամբ՝ կրկնելով Սուրբ Պողոսի հետ, որ ամենամեծ
առաքինությունը Աստծո սերն է, որը ձևավորում է հույսը որպես հավատքի աղբյուր, այն
հույսը, որը հիմնված է Քրիստոսի Սիրո վրա, առանց որի մենք չենք կարող ունենալ կամ
պահպանել հավատքը: Սրբ Գրիգոր Լուսավորիչը ուսուցանում է Եկեղեցու միասնություն,
հաղորդություն սրբերի հետ, հնազանդվել ավանդական պաշտամունքային ծեսին, պահպանել
մեկ եկեղեցու նվիրապետությունը [քանի որ Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է], և՝ միշտ կանչում է եռանդուն
ապաշխարություն. Սրբի ամբողջ ուսմունքը այս պարզ, ամենահամեստ իրավագիտության մասին է:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Նախա-Նիկիոական եկեղեցու հիմնադիրն է։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի դավանանքը հիմնված է Սուրբ Գրքի, Առաքելական ուսմունքի և
Անկիրայի/Անկարա/ Սինոդի վրա (314 թ.):
Հավատքի դավանանքը հենց այն է, ինչ հետագայում ներկայացվեց է Նիկիայում (325 թ.), թեև Սուրբ Գրիգորի
շրջագայական քարոզները գրվել են մինչ դա:
Սուրբ Գրիգորի ուսմունքն է. Աստված Երրորդությունն է, Երրորդությունը երեք Անձերից է՝ Հայրը, Որդին և Սուրբ
Հոգին, մեկ Աստվածություն ՝ նույն բնությամբ և էությամբ,8 հավերժական, անստեղծ, յուրաքանչյուր Անձ
հավասար է մյուսներին, յուրաքանչյուր Անձ նույնքան հզոր է: Սուրբ Հոգին բխում է Հորից և Որդուց. մարմնացած
Որդին ներկայացնում է Հոր փառքը, Որդին կատարյալ աստվածային է և կատարյալ մարդկային; Նա է Քավիչը:
Մարդը ստեղծված է ազատ կամքով՝ ընտրելու անմահությունը, քանի որ նա ստեղծված է Աստծո

6
Սուրբ Մաշտոցի Հայերեն տառերը 36 են, Լատիներենը՝ 21, Հունարենը՝ 24: Նախահայկական ուղղագրության մասին
պատմական աղոտ հիշատակումներ կան։ Հայտնի է, որ այս ժամանակաշրջանում Հայաստանը որպես ազգային և
պետական պաշտոնական գրավոր լեզու օգտագործում էր Հունարենը, սակայն Հայ գրական տառերը կային, թեև ոչ
այնքան ամբողջական ուղղագրությամբ, որ արտահայտեին մտավոր բարդ մտքերը, բարդ բառերն իրենց հնչյուններով:
Մոտ 410 թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց կատարյալ Հայերեն այբուբեն՝ կատարյալ հնչյուններով. և
բաղաձայնների եզակի համակարգով՝ ճկունաբար ընդունակ թարգմանելու Աստվածաշնչյան բարդ վերացարկված
մտածողությունը: Հայագետների շրջանում տարբեր կարծիքներ կան. Պատմաբան Կորյունը (Ք.թ. V) նշում է, որ հենց
Սուրբ Մաշտոցն է գրել (կամ վերաշարադրել) Հաճախապատումը, մինչդեռ մյուս բոլոր պատմական աղբյուրները նշում
են, որ այս աշխատության հեղինակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ Ամենայն հավանականությամբ Սուրբ Մաշտոցն է
փոխանցել այս հնագույն գրերը (գրված նախահայկական այբուբենով կամ սիրիական տառերով) նոր
կատարելագործված հնչյունների: Այս աշխատության բառապաշարի անսովոր պարզությունն ապացույցն է այն բանի,
որ Հաճախապտման իրական հեղինակը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է. Սուրբ Մաշտոցի կատարյալ այբուբենի
հայտնագործումից հետո, Ք.թ. V-դից Գրաբարով (բնագիր Հայերեն) գրվածքներն այնքան հարուստ են
բովանդակությամբ և թեմատիկությամբ, այնքան, որ այս դարաշրջանը կոչվում է Հայոց լեզվի Ոսկե Դար։ Սակայն,
Սուրբ Գրիգորի այս քարոզները գրված են ոչ ստանդարտ լեզվով, այնքան, որ այն հասկանալու համար հաճախ մեծ
ջանքեր են պահանջվում: Դարեր շարունակ Հաճախապատումը կրկնօրինակվել է, և շատ հաճախ դա արվել է
մոնոֆիզիտ աղանդավորներից, ովքեր հիմնականում փորձում էին Հայ սրբերի ուսմունքը համապատասխանեցնել
իրենց դատարկամիտ չարափառությանը: Սուրբ Գրիգորի այս պարբերական քարոզները բացառիկ են իրենց կենդանի
ոգով, և այս հրատարակությունն ապահովեց տեքստի իսկությունը այնպես, ինչպես որ կար, ինչպես որ պետք է լիներ:
7
1 Կորնթացիներ 13։13
8
Երրորդաբանության ուսմունքը: Քաղքեդոնական Քիրստոսաբանական ուսմունքը չի ներկայացվում
Հաճախապատումում, քանզի Քրիստոսի երկու բնությունների դոգման հռչակվեց Քաղքեդոնի ժողովում
/451/; Քրիստոս ուներ երկու բնություն՝ Մեկ Անձի մեջ, որոնք անբաժանելի էին և խառնված չէին:

9
կատարելության մեջ: Արարչագործությունը բարի է, մարդու բնությունը բարի է [ոչ՝ չար]: Սրբ
Գրիգոր Լուսավորիչը սա ապացուցում է հզոր տրամաբանությամբ։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պարզ հայրական խրատներով մեզ տանում է կատարելության՝ մեր հոգու
մկրտության կնիքը պահելու կենսատու գործնական խորհուրդների միջոցով. և դա մարմնի ամբողջական
մահացման՝ կրքերի դեմ մեր պայքարի մասին է [կատարյալ աստվածային հոգի նվաճելու համար]: Նա
ներկայացնում է աստվածաբանությունը որպես կիրառական գիտություն, որի դեպքում կարգապահության վրա
հիմնվելով, օգտագործելով Շնորհները՝ մենք հասնում ենք մեր նոր ծննդյան ի Քրիստոս:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարոյական աստվածաբանությունը ներկայացվում է սկզբնական աստվածաշնչյան
ձևաչափով- և դա համարում է մարդկանց բնական և բանական կառուցվածք. մենք միայն պետք է հետևենք
Սուրբ Հոր խորհուրդներին, ինչպես և նա իր ուսմունքն անվանում է՝ «Իմաստուն Խորհուրդ»:
Աննա Անահիտ Փայտյան
(Թարգմանիչ, բանաստեղծուհի, հեղինակող)

10
Բովանդակություն
1.Սուրբ Երրորդության մասին. Սուրբ Գրիգոր Պատրիարքի կանոնը. 12
2. Սուրբ Երրորդության անձինք. (Մարդկանց կամքը և Աստծո կամքը. ընդհատված
ներդաշնակությունը: Քրիստոսը կապն է): 15
3. Գիտակից Հավատքի Մասին. (Սուրբ Երրորդությունն իր էությունը փոխանցում է մարդկանց.
մեղքը վիրավորում է Աստծուն, մեղսասերը ինքնասպան է.Քրիստոսով՝ դեպի Աստվածություն): 29
4. Հերձվածող Մտքի Հանդիմանություն. (Ինչպես է մեղքը ապականում մարդու բնությունը): 34
5. Ճշմարտության Ինստիտուտը .(Ինչպես են աշխատում հրեշտակները մարդկանց հետ՝ օժտելով
Շնորհքը համապատասխանաբար): 42
6. Թաքնվածի Բացահայտում. (Աստծո կատարելության խոչընդոտումը): 52
7. Մարդկության Նախագծման Մասին. (Ձևավորել գիտակցությունը ըստ աստվածայինի): 61
8. Վայրի Վարքի Դատապարտումը . (Պոռնկության և շնացման ցանկության մեջ կորած
տղամարդկանց արժանապատվության մասին. աբորտի սպանությունը): 70
9. Ժուժկալության Մասին. (Ծոմապահության նշանակությունը` բուժելու մարմինն ու
հոգին.որկրամոլների վախճանը): 81
10. Երանելիների Շնորհը՝ Որպես Առաքինությունների Աղբյուր. (Քրիստոսին աշակերտելու
Երանությունները. պետական կառավարիչների պատասխանատվությունները): 91
11. Հնազանդություն Աստծո Սահմանադրությանը. Քահանայության Շնորհի Մասին. (Հավատքը
համընդհանուր է. մեկ Եկեղեցի, մեկ պաշտամունք, մեկ Քրիստոս): 106
12. Չվիրավորել Աստծուն Չարագործությամբ: (Անշնորհքը Շնորհքի դեմ. հոգիները Աստծո մեջ են՝
անելու իրենց ընտրությունը): 119
13. Մարդկության Համար Աստծո Նախախնամության Մասին. (Եկեղեցու խորհուրդները
անտեսանելին դարձնում են տեսանելի): 129
14. Հոգու Հայտնությունը՝ Հարություն Առած Մարդկությանը. (մարմնի թուլության վերացում.
մարդու բնության նորոգություն ի Քրիստոս): 137
15. Եկեղեցու Վարդապետությունը Աստծո Հայտնություն է. (Արդար հոգիները մարմնից հեռանալուց
հետո Աստծո փառքի մեջ են.ի՞նչ է հարությունը.Քրիստոսի Երկրորդ Գալուստ ): 140
16. Հավատքի Մարտիրոսների Մեծարման Մասին. (Հավատքի նահատակները մեր փրկության
գլխավոր միջնորդներն են): 146
17. Սթափություն Շնորհքի մեջ. Պատիվ և Խայտառակություն. (Ձեռնադրված քահանաներ. ազգերը
փրկվում կամ պախարակվում են նրանց պատճառով): 150
18. Նրանք, Ովքեր Հերոսաբար Զոհաբերում են Իրենց Կյանքը՝ Կատարելության Հասնելու.
(Ավանդական ուսմունքը Հորից, Որդուց և Սուրբ Հոգուց է): 158
19. Դեպի Իմաստության Գիտություն՝ Խոստովանության Միջոցով. (Խոստովանություն՝ հիմնված
բոցաշունչ արցունքների վրա)։ 167
20. Սուրբ Հոգու Գիտության Մասին; Իմաստություն. (Մարմնական կրքերից մաքրված
զգայարանները սրբացնում են սիրտը, որտեղ Աստված է բնակվում): 176
21. Անբավարար Հասկացողության Մասին. (Աստծո սրբության մեջ մնալ քահանա լինելու համար,
ազգին ծառայելու համար ստացված շնորհով):). 192
22. Աստծո Անփոփոխելի Էության մասին. (Աստված հզոր է, ում վրա կանգուն է մնում
արարչագործությունը. «Էվոլյուցիայի Տեսության» մերժումը): 194
23. Խրատական Ուղեցույց Վանական Միաբանությունների Համար: (Սուրբ Գրիգոր Լուսավորչի
կանոն կրոնական կարգերի համար): 198
23 (ա). Այսպես Աղոթեք, Երբ Գայթակղության Մեջ եք: 210
Թարգմանչի մասին 214

11
ՀԱ
ՀԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ
Մ
Հայոց Սրբազա
բազան Հոր՝ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի
(Որպես
պեսզի բոլորը փրկեն իրենց հոգիները).9

1.Սուրբ Երրորդության
յան մասին. Սուրբ Գրիգոր Պատրիարքի
րքի կանոնը.


Ի՞նչ է Սուրբ Երրորդությունը):

ուրբ Երրորդությու
թյունը մեկ Բնության մեկ Էություն է, և Նա
ա գոյություն
գ ունի
ինքնին:
Հայրը և Որդին և Սուրբ Հոգին
գին սկիզբ չունեն. երեք Անձեր են՝ մեկ Աստվ
տվածության մեջ
նույն էության մեջ, որը կյա
կյանքի և կենդանի էակների ճշմարիտ սկզբնավորիչն
սկզ է՝
տեսանելի և անտեսանելի կե կերպով: Որդու Հայրը, Որդին, Սուրբ Հոգին
ին հաստատում է
Կյանքը որպես գոյություն ուն
ունեցող- այն Կյանք է՝ հաստատող կյանքը:10
9
Թարգմանված է Գրաբար բնագրի ից, Իտալիա, Վենետիկ, 1838.
10
380 թվականին Հռոմի Չորրո
Չորրորդ ժողովում Դամասոս Պապի արտասանած անած անաֆեմաները
դատապարտում էին բոլորին, ով ժխ ժխտում էր որ Սուրբ Հոգին պետք է պաշտվի վի Հոր
Հո և Որդու հետ
յուրաքանչյուր արարածի կողմից Այս անաֆեմաները նորոգվեցին Սելեստին I-ի և Վիրգիլիոսի
Վիրգ կողմից, և
381-ի տիեզերական ժողովը իր հանգ
հանգանակով, որն իր տեղը զբաղեցրեց պատարագի ի մեջ,
մեջ ձևակերպեց իր
հավատքը Սուրբ Հոգու հանդեպ, ««Ով Հոր և Որդու հետ միասին պաշտվում և փառավորվում
փառա է». Այս
արտահայտությունները ցույց են տ տալիս Հոր, Որդու և Սուրբ Հոգու պաշտամունքի ունքի միասնությունը.
այսինքն, որ Երրորդության երեք Ան
Անձերը կարող է պաշտվել նաև առանձին:Ինչպես ս տեսնում
տե ենք Սուրբ
Գրիգոր Լուսավորիչը անգամ մինչև
ինչև աայս կանոնները սուրբ Հոգու պաշտամունքը ընդգրկ
դգրկեց դոքսոլոգիայի,
Պատարգի փառաբանության մեջ, եջ, որ
որը մտցված է Հայոց Ծեսի կանոնի մեջ, «Իսկ մենք
նք փառաւորեսցուք
փա որ
յառաջ քան զյավիտեանս, երկրպագա
ագանելով սրբոյ Երրորդութանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն, աժմ եւ

12
Սուրբ Երրորդությունը բխող կենդանի Լույսը է, որը Բարություն է:
Այս Աստվածությունը ինքնին ամբողջական է, ինքնին, կատարյալ և անհասանելի իր
չափերով: Մեր միտքը չի կարող հասնել դրան, ոչ էլ նույնիսկ հրեշտակները, որոնք
արագ են մեր մտքի պես, սակայն նրանք կատարում են Աստծո կամքը երկնքում և
երկրի վրա և ողջ գոյության մեջ. երկնայինը կամ երկրայինը պահպանվում է
Աստվածության Հոգով:
Սուրբ Երրորդությունից բացի ուրիշ Արարիչ չկա. Այն կարողությունը է, որը
ցանկանում է, պատվիրում է- և կա, հրամայում է- և բերվում է ամեն ինչ գոյության:
Այն հաստատում է կյանքը և ամրացնում էակներին:
Աստվածության հատկանիշներն են.
դա երանության սերն է,
դա հրաշքի սարսափելի լույսն է,
դա բանականության գիտություն է,
դա կյանքն է և աշխուժացումը,
դա ողորմության շնորհն է,
դա նախախնամություն է՝ հետևելով ապաքինմանը և նորացմանը,
դա բանականի լուսավորիչն է,
դա Սրբության Սրբությունն է, որին կարող են մոտենալ միայն փրկագնվածները
[վերականգնվածները ի կատարելության],
դա Ճշմարտությունն է, որն առաջնորդում է մեզ օրհնություններով՝ մեր ընկած
էության նորոգման համար:
Իր բարությամբ Աստված խոստանում է՝ առաջնորդելով մեզ Իր հրահանգների
միջոցով ձեռք բերելու հավերժական փառքի հարստությունը:
Աստված հանգստավայր է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են
ապաշխարության մեջ, ովքեր ձեռք են բերում հոգու առաքինի կատարելությունը՝
համաձայն Հզորի շնորհի:
Աստծո Զորությունը աննկարագրելի է, Նրա էությունը սկիզբ չունի, Նրա
հոգատարությունը հավերժորեն հատուցում է խոնարհ հոգիներին:
Աստված գիտի մեր միտքը և մեր սրտի հակումները: «Անմիջապես Հիսուսը, իր ոգով
գիտակցելով, որ իրենք իրենց մեջ այդպես են մտածում, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այս
բաների մասին մտածում ձեր սրտերում»:11
Նրա օրենքները հոգիների անմահության երաշխիքն են, ովքեր անվերջ վայելում են
խաղաղությունը, որոնց երջանկությունը հոգում է և վարքի մեջ՝ լինելու սուրբ- այն ընտրյալների,
ովքեր կժառանգեն երկնային Թագավորությունը: 12

միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»: [ասվում է սա Նիկեո Հանգանակից հետո]. Եկեղեցու Տիեզերական
Ժողովները մեծ գնահատական են տվել Հայոց Հայրապետի այս մարգարեական սուրբ հավելմանը՝ հատուկ
պատիվ տալով նրան դրա պատճառով:
11
Մաթևոս 9:4
12 «Ուստի ոչ ոք Աստծո առաջ արդար չի ճանաչվի օրենքի գործերով. ավելի շուտ, օրենքի միջոցով մենք
գիտակցում ենք մեր մեղքը»: Հռոմեացիներ 3։20

13
Մարդկային իմաստությունը ի վիճակի չէ հասկանալու Սուրբ Երրորդությունը, քանի
դեռ այն չի բացահայտվել Աստծո կողմից, այնուամենայնիվ, մենք կարող ենք տեսնել
տեսանելի ստեղծագործությունը և դրանից եզրակացնել, որ Արարիչը փաստ է:
Սուրբ Երրորդությունը մեկ Աստված է, և այն բարդ միասնություն է, ինչպես
[1]ջերմությունն ու [2]լույսը [3]արևի հատկանիշն են, իսկ [1]ջուրը, որը հոսում է
[2]գետում իր ակունքից՝ [3]աղբյուրից:
Նույն կերպ միտքը, բանական հոգին և Խոսքը [Logos; Աստծո Հոգին]13 նկատելի են
մարդու մեջ որպես նույն բնույթի: Նույն կերպ նույն էությունը ունի Հայրը և Որդին և
Սուրբ Հոգին` մեկ աստվածություն: Ինչպես ջերմությունն ու լույսը չեն կարող լինել
առանց արևի, կամ գետն ու ջուրն առանց աղբյուրի, նույն կերպ Հայրը չի կարող լինել
առանց Որդու, Որդին չի կարող լինել առանց Սուրբ Հոգու. փոխադարձաբար, քանի
որ նրանք մեկ էություն են նույն էությամբ անբաժանելի:

13
Ռացիոնալ հոգի – «Սա բանականության համար պատասխանատու հատվածն է (լոգոս): Նրա
առաքինությունները ներառում են տեսական իմաստություն (սոֆիա), հասկացողություն (sunesis) և
գործնական իմաստություն (phronesis)»: Արիստոտել, Նիկոմաքեյան էթիկա I.13, II.1-7. Կարծես թե սուրբ
հայրը շատ լավ ծանոթ էր Արիստոտելի էթիկայի հասկացություններին:

14
2. Սուրբ Երրորդության անձինք. (Մարդկանց կամքը և Աստծո կամքը.
ընդհատված ներդաշնակությունը: Քրիստոսը կապն է):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

այրը կատարյալ գիտություն է իմաստության, ստեղծագործական հզորության


մեջ, որը բարությունն է՝ առանց սկիզբ:
Որդին իմաստության կատարյալ գիտություն է, ստեղծագործական հզորության մեջ,
որը բարությունն է՝ առանց սկիզբ:
Սուրբ Հոգին իմաստության կատարյալ գիտություն է, ստեղծագործական հզորության
մեջ, որը բարությունն է՝ առանց սկիզբ:
Սուրբ Երրորդությունը բանական իմաստության կատարյալ գիտությունն է,
ստեղծագործական հզորության մեջ, որը բարությունն է՝ առանց սկիզբ. մեկ
Աստվածություն, որն առաջնորդում է մեզ գիտության և իմաստության՝ իր
ստեղծագործական հզորության մեջ, Բարությունը է. ով հավատում է այս ճշմարիտ
աստվածությանը, առաջնորդվում է դեպի հավիտենական կյանք:
Այս աստվածությունը մարմնավոր մարդկանց աչքով տեսանելի չէ, այնուամենայնիվ,
մարդկանց գիտակցությունը կարող է լուսավորվել, և հավատքով կարելի է ճանաչել
Սուրբ Երրորդության գաղտնիքները Աստծուց ստացված շնորհով, որը ներկայացված
է Սուրբ Գրքում և հավատքի գործերում:
Հավատքը բարություն Շնորհ է Աստծուց, որը մեր մեջ ներդնում է չարից խուսափելու և
Աստծո կամքը ընտրելու կարողությունը:
Հավատացեք այսպե՛ս, և դուք կփրկեք ձեր հոգին, զավակնե՛րս:
Սուրբ Երրորդությունը պահում է բոլոր նրանց, ովքեր հավատում են, նվիրյալներին
պարուրելով աստվածային լույսով, առաջնորդելով նրանց դեպի հավիտենական
փրկություն, միշտ՝ հավատարիմ իր խոստումներին, միշտ շնորհելով նվերները:
Որովետև՝ Աստված սիրում է Իր ստեղծված արարածներին՝ տեսանելի և
անտեսանելի, և Նա հայտնում է Իր փառքը բոլորին:
Եվ քանի որ Աստծուց բխում է անչափելի սերը, որը Նա ունի Իր արարածների
հանդեպ, այնպես էլ մենք պետք է սիրով մոտենանք Նրան, հատկապես ներշնչված

15
Սուրբ Գրքից, որը տրված է մեզ մեր բանական [կարողությունների] լուսավորության
համար:
Մենք պետք է խոստովանենք Աստծուն, ինչպես դա ներկայացված է այստեղ
ներկայացված վարդապետության մեջ, և հույսը պահել Նրա վրա, անկախ ամեն
ինչից, պահպանելով պատվիրանները- որի դեպքում մենք բոլորս կլինենք
աստվածային անմահ նվերների ստացողները:
Երկնային Զորությունները մեզ տեսնում են որպես Աստծո մաս, եթե մենք խոնարհեցնում
ենք մեզ՝ կատարելագործվելու՝ ձեռք բերելով սրբացում:
Մեր դժվարությունների մեջ մենք պետք է միշտ մնանք հույսով և սիրենք պահպանել
սրբությունը մարմնով և հոգով:
Այս ուսմունքից զատ ոչ ոք չպետք է խոսի Աստծո անունով՝ խաբելու և մոլորեցնելու
համար՝ ասելով այլ կերպ. և ճշմարտություն է այն, որ մաքուր հավատքը հիմնված է
Սիրո վրա, որը սուրբության մեջ է պահում Արարչի և բանական արարածի
հաղորդակցությունը, և դա է արդարության աղբյուրը:
Մեր իրավունքները գալիս են Աստծուց, ով մեզ որպես նպատակային ուղեղույց է
տվել Հին և Նոր Կտակարանները, որից մենք չպետք է շեղվենք։
Եկե՛ք ինձ մոտ, զավակներս, լսե՛ք ինձ, ներշնչվե՛ք Տիրոջ սուրբ ակնածանքով, երգե՛ք
ինձ հետ Սաղմոսներ և ենթարկվե՛ք հոգևոր պատվիրաններին:
Տերն ասաց. «Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա է, ով սիրում է ինձ։
Նա, ով սիրում է ինձ, կսիրվի իմ Հոր կողմից, և Ես նույնպես կսիրեմ նրանց և նրանք
Ինձ հետ են: »14
Թող բոլորդ պատիվ ստանաք այս անդիմադրելի աստվածային Սիրուց, որը
բարձրացնում է ձեր մարդկային արժանապատվությունը մինչև Աստված:
Մի՛ արեք ձեզնից Աստծո համար դատարկ տեղ:
Բաց մի՛ թողեք այն օրհնյալ խոստումները, որոնք Աստված խոստացել է Իր սրբերին,
որովհետև արդարները կժառանգեն բարությունը, իսկ չարը կդատապարտվի: Ինչպես
սուրբ գրությունն է ասում. «Դուք, սակայն, մարմնի տիրույթում չեք, այլ Հոգու
թագավորությունում եք, եթե իսկապես Աստծո Հոգին ապրում է ձեր մեջ: Եվ եթե որևէ
մեկը չունի Քրիստոսի Հոգին, նա Քրիստոսին չի պատկանում: »15
Եվ միայն Հոգով սրբացած միտքը կտեսնի Աստծուն, ինչպես ասվեց նաև.
«Անմահների կարգը նույնիսկ պատկերացնելն անհնար է. հասկանալ մեզ համար
պատրաստված բնակավայրը՝ ըստ մեր արժանիքների.16
Մարդկային ոգին ողջամիտ բանական միտք է՝ կենդանի և անմահ, որը սահմաններ չի
ճանաչում: Այն պահում է մարմինը կենդանի, և նույն կերպ Աստծո Սուրբ Հոգին
կենդանի է պահում այդ ոգին և, ի վերջո, կյանք կտա մեր [չայրվող] մարմիններին՝
հարության մեջ [չայրվող] Կրակի [Սուրբ Հոգու] միջոցով:

14
Հովհաննես 14։21
15
Հռոմեացիներ 8։9
16
Հովհաննես 14.3

16
Խայտառակություն է մահկանացու մարմնի մասին մտածելն այնպես, կարծես Հոգին
ի վիճակի չէ պահել այն հավիտենական կյանքում կենդանի, ճիշտ այնպես, ինչպես
իրական բանական [Լոգոս] Արեգակը, որը Աստծո զորությունից է, գտնվում է
ստեղծված տիեզերքից վեր, ինչպես. մեր Տերը նկարագրում է. «Քաղաքին պետք չէ, որ
արևը կամ լուսինը փայլեն նրա վրա, քանի որ Աստծո փառքը լույս է տալիս նրան, և
Գառը նրա ճրագն է:”17 Այնուամենայնիվ, առաքյալն ավելացնում է. «Երբ Քրիստոսը,
որը ձեր կյանքն է, հայտնվի, այն ժամանակ դուք նույնպես կհայտնվեք Նրա հետ
փառքով 18»:
Աստծո սերն է մեր հանդեպ, որը մեզ դարձնում է Նրա փառքի ժառանգորդները.
«Սիրելինե՛ր, այժմ մենք Աստծո զավակներ ենք, և թե ինչ ենք լինելու, դեռ հայտնի չէ:
Բայց մենք գիտենք, որ երբ Քրիստոսը հայտնվի, մենք Նրան նման կլինենք, քանի որ
կտեսնենք Նրան այնպիսին, ինչպիսին Նա է»:19
Երեխաները պետք է ուսուցանվեն, իսկ խրատները պետք է զերծ մնան վնասակար
ազդեցություններից և խեղաթյուրումներից, հետևեն բարի լուրին և հետամուտ լինեն
[Աստծո հաստատության] արդարությանը:

Հետևելով Սուրբ Գրություններին, հրահանգե՛ք պահել ճիշտ ուղղափառությունը, որը


հաստատվել է Եկեղեցու նվիրապետության կողմից, որպեսզի հնազանդվեք Աստծո
օրենքին և դրանից բխող բարությանը:
Դրա համար մարգարեները և առաքյալները, հայրապետները, դպիրներն ու օրենքի
ուսուցիչները, ստանալով Աստծու մասին գիտելիքը՝ ամեն ինչ արել են, նույնիսկ
սեփական կյանքը զոհաբերելով՝ հետևելու Սուրբ Հոգու ներշնչմանը, որը Աղբյուրն է
Կյանքի՝ Աստծո բարեհաճ կամքով:
Հատուկ շնորհի այս հայտնությամբ, ըստ առաքյալի խոսքի, «մենք դարձանք Աստծո
ժառանգորդը և Քրիստոսի փառակիցը, եթե իրոք, մենք կիսում ենք Նրա
տառապանքները, որպեսզի մենք նույնպես մասնակից լինենք Նրա փառքին»,20 ասում
է առաքյալը :
Այսպիսով, եթե մենք ընդօրինակեք Քրիստոսին՝ կփառավորվեք:
Ուրեմն՝ եկեք չթողնենք մեր կյանքը այս աշխարհում ինքնահոսի, այլ մինչև վերջ
ջանասիրաբար ծառայենք մեր կոչմանը` վերցնելով Քրիստոսի կամքը, որպեսզի Նա
փառավորի Աստծո Արքայությունը մեր միջոցով:
Եվ այս Ուսուցիչը ստեղծել և ուսուցանել է Իր ընտանիքին՝ Իր ընտրյալներին
[առաքյալներին և մարգարեներին], որպեսզի մենք խորհդածենք մեր Փրկչի մասին՝
լինելու Իր հետ, լինելու Նրա նման: Եվ մարգարեությամբ և առաքելական
քարոզչությամբ և հայրապետությամբ իմանանք, որ Հայրն ամենակարող է, և Որդին
հավասար է Նրան՝ նույն Սուրբ Հոգով:

17
Հայտնություն 21:23:
18
Կողոսացիներ 3։4
19
: 1 Հովհաննես 3։2
20
Հռոմեացիներ 8:17

17
Եվ բոլորը պետք է նախանձախնդիր լինեն իմանանալու ինչպես հաճո լինել Արարչին
ուղղափառ հավատքով՝ մնալով Արարչի հանդեպ սիրո մեջ- նեղության թե՝
մխիթարության մեջ լինելու դեպքում, որպեսզի կատարենք Բարեգործի
երախտապարտ կամքը և, հետևաբար, արդարացվենք Մեծ Դատաստանում. լինելու
Աստծո հայտնությունների վկան ամենայն ջանասիրությամբ, օրհնելու Տիրոջը, ով
մաքրում է մեզ Իր բարությամբ՝ փառավորելու Նրան գոհությամբ:
Տերն Ինքը վկան է [Իր վերջնական զոհաբերությամբ] կատարյալ ընտրյալներին
ցուցաբերած Իր շնորհալի սիրո և բարերարության, քանի որ աստվածային գիտելիքը
հեղված է նրանց վրա: Նաև նրանց վրա, ովքեր խոստովանության և ներման միջոցով
վերադարձել են երախտապարտ երանությանը՝ բժշկվելով Աստծո ողորմությամբ:
Այնուամենայնիվ, Աստծո ողորմությամբ ամբարիշտներն ու անարդարները նույնպես
կներշնչվեն լինելու չարից վեր, մտքերով մաքրվելու, որովհետև նրանք օտարված էին
շահավետ կյանքից՝ չգիտակցելով սրբերի առաքինությունները, չիմանալով ինչպես օգուտ քաղել
սեփական երկայնամտությունից. և մենք կրոնական ուխտի տակ ենք հրահանգելու
նրանց, որ նրանք դարձի գան ապաշխարության մեջ իրենց դժվարությունների
ժամանակ, քանի որ Աստված նրանց դրեց տառապանքների մեջ՝ ակնկալելով նրանց
դարձը:
Հակառակ դեպքում, նրանց վրա բարկություն կա Արարչի կողմից, ըստ առաքյալի
խոսքի. «Բայց քո կարծրության և անզղջացող սրտիդ համեմատ դու քո վրա գանձում
ես բարկությունը՝ Բարկության օրվա և Աստծո արդար Դատաստանի հայտնության
օրվա համար21»:
Ապաշխարհության շնորհքը առատաձեռն Աստծո Կենդանի Կենարար Արվեստն է,
ով ցանկանում է բուժել և վերականգնել, սնուցել և նորոգել մեզ Իր Սիրուց, շնորհելով
նաև Իր գիտելիքի և իմաստության պարգևը, որպեսզի մենք լցվենք իմաստությամբ և
հոգևոր զորություն [կարողանալու] պահել Նրա պատվիրանները:
Եվ Իր ցուցումներով Նա մեզ հնարավորություն է տալիս դիմակայել մութ ուժերին,
որպեսզի ուժեղները կարողանան ամուր և հաստատուն լինել Սատանայի
նենգությունների դեմ՝ ճշմարտության հանդեպ սիրուց ելնելով, որը վկայված է
բարության, արժանավորության ուժով- փառքով պսակվելու համար:

Եվ այսպես, վայելե՛ք միայն Բարին:


Որովհետև ողջերի Ավետարանում մենք ստացանք ճշմարիտ հավատքի և հույսի
ավետիս՝ հագած նոր կյանքի սիրո պատմուճանը, որն անսահման երանություն է։
Իր ողորմությամբ Նա հոգ է տանում մեր հոգու և մարմնի մասին Իր մեծ
առատաձեռնության համաձայն, որպեսզի մենք, սնված լինելով զորավոր Հոգով,
ուրախանանք Աստծո հատուկ Շնորհը, ստանալով այն որպես պարգև՝ մեր ջանքերի
դիմաց:

21
Հռոմեացիներ 2։5

18
Այսպիսով, մեր բազմաչարչար կյանքը՝ հանուն Աստծո բարության վերականգնման,
ավարտվում է. Հայտնության առաջադիմության դրսևորմամբ մենք այժմ սրբագործվել
ենք Քրիստոսով Սուրբ Աստծո հաղթանակի մեջ:
Եվ թող ազատագրվե՛նք և լուսավորվե՛նք ինքնիշխան ազատության փառքով, և թող մեր մաքրված
անձը անձեռնմխելի լինի թշնամու կողմից. Թող զերծ մնա՛նք մեղքի մահից՝ հարության հույսով,
մնանք լուսավոր և սուրբ:
Եվ թող խոնարհների փառքը բարձրանա, որովհետև դու կործանեցիր հպարտներին,
ո~վ Տեր Քրիստոս, Քո վերջնական խոնարհությամբ: Թող խոնարհները,
հնազանդները և հեզերը բարձրանան, և գոռոզները, ամբարտավաններն ու
անհավատները երկյուղածությամբ ընկնեն Տիրոջ առաջ [ապաշխարելու համար]:
Եվ արդարները բոլոր չափերով պսակվելու և փառավորվելու են արդար
Թագավորության Արարչի կողմից: Որովհետև Ավետարանի յուրաքանչյուր խոսք
քարոզվում է նրանց, ովքեր հավատում են, և առաքինիները հրավիրվում են
Ճշմարտության դռան մոտ՝ փառքով պսակվելու:
Որովհետև ողորմությունն ու գթասրտությունը նրանց վրա է, ովքեր ապաշխարում
են, և նրանց մասին Տերը հոգ է տանում-հավատավորները, ովքեր կատարյալ
ապաշխարությամբ ներում են ստանում Տիրակալություններից:
Միևնույն ժամանակ արձակվել է բարձրագույն դատավճիռը, որը սպառնում է
ամբարիշտներին, անպարկեշտներին, ցանկասերներին և անհնազանդներին, ովքեր
մնացին մեղքի մեջ՝ հիշեցնելով նրանց հավիտենական տանջանքն ու մահը
Դժոխքում, որը պատրաստված է սատանաների համար [որին նրանք հետևում են]։22
Որովհետև նրանք արհամարհեցին Արարչին և արհամարհեցին Նրա կանչը և
հեռացան ճշմարիտ ապաշխարությունից, որը հրահանգված է Սուրբ Գրքերով, որոնք
զորություն ունեն սրբացնելու դրանք և, հետևաբար, արդարացնելու նրանց՝ խլելով
նրանց մահից դեպի անմահ կյանք: Դրա համար նրանք ընկալեցին անշեջ կրակը, որը
պատրաստված էր սատանաների և նրա ընկած հրեշտակների համար: «Այնուհետև
Նա կասի նաև նրանց ձախ կողմում. «Գնացե՛ք ինձնից, անիծյալներ, հավիտենական
կրակի մեջ, որը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար»: 23
Եվ այս բոլոր բաները կարգված են Աստծո կողմից, որոնք պատասխանատու են, և
այս ամենը Աստծո հոգածությունն է. ով որ սուրբ և բարի կողմում է, կվայելի Բարի
Տիրոջ խոստումները: Եվ ով գտնվում է ամբարիշտ և անհնազանդ կողմում, կտեսնի
հրեշտակի բարկությունն ու պատիժը, ուստի այդպիսինի վրա է վրեժը չար գործելու
համար:24 Որովհետև, եթե չար մարդիկ կամենային, նրանք կարող էին ուղղակիորեն
ապաշխարությամբ ողորմության հույս ունենալ, ըստ մեծ մարդասեր Արարչի կամքի:

22
Մատթեոս 25։46
23
Մատթեոս 25։41
24
«Եվ մեկ այլ հրեշտակ դուրս եկավ տաճարից և բարձր ձայնով աղաղակեց ամպի վրա նստածին.»
Հայտնություն 14:15

19
Եվ այսպես, լրիվ շնորհքների խոստումներով՝ Աստված բարկության նշանների հետ
միասին հրահանգներ է տալիս բոլորին, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով կամենա,
ապրի և մտնի Թագավորություն:
Այնուամենայնիվ, մեր մեջ փայլում են են ընտրյալները, ովքեր ապրում են
արդարության օրենքի համաձայն, որոնց մենք պետք է ընդօրինակենք: Որովհետև
այն, ինչ բնության մեջ բարի է, հավիտենական է. կատարյալ բարեգործություն, որն
ինքնին միշտ կատարյալ բարության մեջ է:
Բայց ով որ խոսի Աստծո բարկության կամ պատժի սպառնալիքի մասին Նրա
եռանդուն հրահանգների մասին, թող իմանա, որ Աստծո մեջ չարություն չկա, այլ
միայն կատարյալ բարություն, որի միջոցով Աստված մեզ ուղղորդում է լինել
այնպիսին, ինչպիսին Ինքն է մեզ նախատեսել, ինչպես մարգարեն է ասում.
«Որդեա՛կս, մի՛ մերժիր Տիրոջ խրատը և մի՛ մերժիր Նրա հանդիմանությունը,
որովհետև Տերը հանդիմանում է ում սիրում է, ինչպես որ հայրն ուղղում է այն
որդուն, որին նա հավանում է։»25
Որովհետև Նա ոչ մի թերություն չունի Իր կատարյալ բարեսրտության և քաղցրության
մեջ՝ ցանկանալով միայն մեր փրկությունը [ոչ թե՝ մահը]:
Մեր մեղքերը վիրավորում են Աստծուն, և դրա համար Նա օգտագործում է պատժի
բարկությունը՝ կանխելու չարը, այնուամենայնիվ, ցույց տալով Իր անսահման
ողորմությունը նույնիսկ Իր բարկության մեջ, այնպես որ մենք կարող ենք
արժանանալ Արարչի այցելությունը մեր կյանքում, որի միջով անցնում են բոլոր
ընտրյալները: «Նրա համար Հայր կլինի, և նա ինձ համար որդի կլինի. երբ նա
անօրենություն գործի, Ես կուղղեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց
որդիների հարվածներով»։26
Որովհետև արժանի է մեզ ատել մեղքը և սիրել արդարությունը, սրբությունը և
ճշմարտությունը, որպեսզի Արարիչը ուրախանա Երկնքը արդարների հավելման
բերկրությամբ ՝ տեսնելով մեր համագործակցությունը Իր կամքի հետ:
Եվ սա Նրա սիրո դրսևորումն է, որպեսզի Նա կարողանա ուրախանալ մարդկանց
ճանապարհներով, երբ նրանք արդար դառնան, երբ նրանք բավական կամք ունենան
ետ դառնալու չարից [պատասխանելով Աստծո կանչին]:
Որովհետև Նա է կյանքն ու կյանք տվողը, և սերը Նրա պարգևներից ամենալիքն է. ոչ
ոք Երկնային բանակներից, ոչ էլ երկրի վրա գտնվող մարդկանցից, [ով ուրախանում
էր Աստծո շնորհով] չի կարող մատուցել պատշաճ երկրպագություն, որը արժանի է
Աստծո սիրուն, այն Սիրուն, որը Նոր Ուխտը տալիս է մեզ ի քավություն. «Այս ուխտը
«նոր» անվանելով՝ Նա հնացել է առաջինը. իսկ այն, ինչ հնացած է ու հնացած, շուտով
կվերանա»:27
Երբևէ չենք կարող բավականաչափ երախտապարտ լինել, բայց միայն Քրիստոսի
Փրկագնման միջնորդությամբ: «Այս պատճառով Նա նոր ուխտի միջնորդն է,

25
Առակներ 3։11-12
26
2 Սամուել 7։1
27
Եբրայեցիներ 8.13

20
որպեսզի, քանի որ մահ է տեղի ունեցել առաջին ուխտի ներքո կատարված
օրինազանցությունների փրկագնման համար, նրանք, ովքեր կանչվել են՝ կստանան
հավերժական ժառանգության խոստումը»:28
«Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Քրիստոս
Հիսուս Մարդը»:29
«Եվ Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և ցողված արյանը, որն ավելի լավ է խոսում,
քան Աբելի արյունը»։ 30
Այնուամենայնիվ, հեթանոսների ամբարշտության, անաստվածության բոլոր հայհոյանքներն ու
գարշությունները չեն կարող դիպչել կամ նվազեցնել Աստծո Լույսը: Եվ հրեշտակների
ողջ զորախումբը, որը մշտապես գովաբանության մեջ է, և բոլոր ընտրյալները, ովքեր
ընտրվել են Տիրոջ կողմից ժողովրդի միջից, չեն կարող օրհնել Աստծուն պատշաճ
երկրպագության մեջ: Որովհետև Աստվածությունը ոչ ոքի կողմից չի կարող հարգվել՝
լրացվելու, ոչ էլ անարգվում է որևէ մեկի կողմից՝ թերացվելու- քանի որ Աստված
Ինքն իրեն գոյություն ունեցող Աստվածությունն է, որը չի ենթարկվում որևէ մեկին.
Նա Կյանքն է և միակ Կենաց աղբյուրը՝ անփոփոխ Իր փառքով:
Զարմանալին այն է, որ [Իր իսկ սիրո համար] Նա գալիս է անանուն, որովհետև
արարածը չէր կարող Արարողին անուն տալ- և Նա Իրեն կոչեց Արարիչ-Բարերար:
Որովհետև Արարիչը և Բարերարը և Լույսը, ով հոգ է տանում Իր արարածների
մասին, Իր անունը չի հայտնել մեզ. Նա անստեղծ Լույսն է, որը կյանք է տվել ողջերին,
և Նա աննյութական Կրակն է:
Նա մեզ հայտնեց միայն այնպիսին, ինչպիսին եղել է, կա և կլինի հավիտյան. միայն
Նրա Սերը հայտնվեց Նրա խնամքի տակ գտնվող արարածին, և Նա հայտնի է որպես
Մեկը, Ով Կա:31

28
Եբրայեցիներ 9։15;
29
1 Տիմոթեոս 2։5—Բացատրություն՝ ըստ Սրբ Ոսկեբերանի և Սրբ Օգոստինոսի-«Աստուծո ու
մարդկանց մեջ միջնորդը՝ Քրիստոս Հիսուս Մարդը, որ Ինքն իրեն տվեց ի փրկանք բոլորի։ Կարող ենք
հեշտությամբ հասկանալ, թե ինչ իմաստով է առաքյալը կոչում մեր Փրկչին Քրիստոսին՝ միակ
Միջնորդ. այսինքն՝ Նա միակ Միջնորդն է, ով միևնույն ժամանակ մեր Քավիչն է. միակ միջնորդը, ով
կարող էր միջնորդել Աստծո և մեղքից վիրավորվածի միջև. միակ միջնորդը, ով հաշտեցրեց Աստծուն
մարդկության հետ Իր մարմնավորմամբ և մահով, Իր արյան անսահման գնով, իր արժանիքներով,
անկախ որևէ մեկի արժանիքներից: Այս իմաստով միջնորդի արժանապատվությունն ու պաշտոնը
պատկանում է միայն մեր Քավիչին՝ Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ով Մարդ է ծնվել՝ մեզ
փրկելու: Ուրեմն այս տողի իմաստն այն է, որ ինչպես կա միայն մեկ Աստված, ով ստեղծել է բոլորը,
այնպես էլ կա միայն մեկ Միջնորդ, ով փրկել է բոլորին: Քրիստոս փրկագնման միակ Միջնորդն է. ով
իրեն տվեց, ինչպես առաքյալն է գրում, փրկագնելու բոլորին: Նա նաև միակ միջնորդն է, ով կարիք
չունի ուրիշի: Բայց սա դեմ չէ, որ մենք փնտրենք աղոթքներն ու բարեխոսությունները, ինչպես նաև
երկրի վրա գտնվող հավատացյալների, ինչպես նաև երկնքում գտնվող սրբերի և հրեշտակների՝ Հիսուս
Քրիստոսի միջոցով ողորմություն, շնորհ և փրկություն ստանալու համար: Ինչպես ինքը՝ Ս. Պողոսը,
հաճախ էր ցանկանում հավատացյալների աղոթքների օգնությունը՝ առանց որևէ վնասի Հիսուս
Քրիստոսի միջնորդությանը: Ոչ միայն կանխորոշվածների, ոչ միայն արդարների, ոչ միայն
հավատարիմների, այլև բոլոր հեթանոսների և անհավատների համար, և, հետևաբար, նա կրկին
ասում է որ Քրիստոսը Փրկիչն է բոլոր մարդկանց և հատկապես Հավատացյալների: /Հայդոկ Աստծ/.
30
Եբրայեցիներ 12։24

21
«Եվ նա իր ողորմությունից աշակերտ կանչեց ազգերի մարդկանց. նախ
առաքյալները,» - ասաց Պողոսը, «ապա մարգարեները, ապա ուսուցիչները,»32 և
այսպես շարունակ: Եվ թող Սուրբ Հոգու Շնորհը բաշխվի նրանց, ովքեր կանչված են
գործի համար՝ ծառայելու Թագավորությանը, փրկելով հոգիները:
Քրիստոս ցույց տվեց իր սերը, որպեսզի մենք արդարանանք հավատքով, որպեսզի
կարողանանք մտնել Քրիստոս Աստծո փառավոր ժառանգության մեջ: Որովհետև Նա
Իր հավատացյալներին կոչեց Իր Պարտեզ. «Որովհետև մենք գործակիցներ ենք
Աստծո ծառայության մեջ. դու Աստծո Պարտեզն ես, Աստծո Շենքը»,33 որը մշակվել է
Երկնային Հոր՝ Վարդապետի կողմից առաքյալների աշխատանքի միջոցով՝ հանձելով
մարդկությանը սուրբ Եկեղեցուն՝ հավերժ Երկնային ուրախության համար:
Ինչպես Հիսուսն ասաց. «Իմ Հայրը աշխատել է մինչև այսօր, և Ես՝ Նրա հետ»:34
Միածնի պերճախոս կամքի համաձայն, Ավետարանիչ սրբերը իրենց
վարձատրությունը ստացել են որոշում կայացնողից, քանզի նրանք ցույց տվեցին
Աստուծոյ սերը, որ բոլոր օրերը պահում է արևի շողի ներքո՝ ծագելով չարերի և
բարիների վրա, և այդպիսով նրանք ծառայելով [ըստ Քրիստոսի]՝ իրենց դառձնում են
Աստծո որդիներ:
Այս ճշմարիտ քարոզիչները հոգևոր սերմեր են ցանում և բերքը հնձում Տեր Հիսուս
Քրիստոսի համար՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:
Եվ նրանք լցրեցին աշխարհը կյանքի Խոսքերով, և հավատացյալներին նորոգեցին
Հոգու ջրով. Եկեղեցու Հաշտության Կանոնով [խոստովանության և
ապաշխարության] նրանք կատարեցին փրկությունը Աստծո Որդու շնորհով-
որովհետև Հայրը նույն բնությունից է Իր Միածին Որդու հետ՝ Իր Սուրբ Հոգով. Սուրբ
Երրորդություն Երեք Անձով, ով Կյանքն է, Լույսը և Բարին- որպես մեկ Աստված:

Աստծո շնորհով այժմ մենք Աստծուն անվանում ենք «մեր Հայրը35», որը պարտավոր է
լուսավորել մարդկանց՝ ազատելու նրանց Սատանայի կապանքներից:
Մենք հոգ ենք տանում մարդկանց մասին և հրահանգում նրանց սիրել Աստծուն և
ունենալ սուրբ ակնածանք:
Արարչագործության հոգածության մեջ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կորսված
հոգիներին վերադարձնենք աստվածապաշտության՝ շնորհիվ բարեգործ Հոր։
Մենք սովորեցնում ենք մեղավորներին չկորչել իսպառ, այլ իմաստությամբ՝ կիրառել
աստվածային օրենքը, սովորել ճանաչել իմաստությունն ու խրատը, իսկ թույլերին
ուղղորդում ենք՝ նրանց ներկայացնելով Փրկության գիտության և արվեստի

31
Ելից 3։14, ‫אֶ הְ יֶה ֲאשֶׁ ר אֶ הְ יֶה‬- Եբրայերենից թարգմանվում է տարբեր կերպ՝ Ես Նա եմ ով գալու է; Ես Նա եմ ով
կա; Ես Գոյ եմ: Եկեղեցին ընդունում է՝ «Ես Նա եմ ով գալու է /ապառնի ժամանակով/- որը իր մեջ
պարունակում է Քրիստոսի Հայտնությունը ի Նոր Ուխտ:
32
Ա Կորնթացիներ 12:28
33
1 Կորնթացիս 3.9
34
Հովհաննես 5.17
35
Մատթեոս 6.9

22
գաղտնիքները, որպեսզի նրանք աշակերտեն ամուր հավատքը՝ բոլոր
փորձությունների ժամանակ ճշմարտության մեջ հաստատուն մնալու համար:
Եվ այս օրինաչափության համաձայն՝ խնդրում ենք բոլորին հետևել մեր Տիրոջ
օրինակին՝ հորդորելով սիրել, հոգ տանել մարդկանց, ողորմությամբ բուժել,
օգնության բեռը վերցնել, պահպանել մկրտության ավազանի շնորհը և ապաշխարել-
և մեր Տերը մեզ զորացրել է այս ծառայության համար:
Այսպիսով, Հոգու հանճարեղ ներշնչմամբ ապրած բազմաչարչար օրերում մենք
բռնում ենք բոլորին բարեպաշտության հոգևոր ցանցում: «Եվ Հիսուսն ասաց նրանց.
«Եկե՛ք իմ հետևից, և Ես ձեզ մարդկանց որսողներ կդարձնեմ»։36
Այնուամենայնիվ, մենք ջանում ենք ազատել և լուսավորել խավարի մեջ
հայտնվածներին՝ տալով նրանց ազատում անօրինությունից [ըստ Եկեղեցու Կարգի],
մաքրելու և սրբացնելու նրանց, ազատելով նրանց Սատանայի ծառայությունից և
նորոգելու նրանց՝ համաձայն Աստծո լուսավորությանը, արդարությանը և
ճշմարտությանը:
Փրկության այս Արվեստը ուսուցանվում է Հոր և Որդու և Սուրբ Հոգու կողմից, ով
միշտ կապում է Իր բարեգործական կամքը մեզ փոխանցված ճշմարտության
ավանդույթի հետ [Սուրբ Հոգու կողմից հաստատված Եկեղեցու միջոցով], որն
անշեղորեն մերձեցնում է մարդկանց սուրբերի հավատքով:
Եվ այսպես, [Քրիստոսի] սուրբ աշակերտները ընտրվեցին հավատքով, հույսով և
արդարության սիրով, ըստ առաքինի առաքյալների [Քրիստոսի], որպեսզի նրանք
լինեն նոր ուխտի ճշմարիտ ծառաներ՝ որպես ուղղափառ ուսմունքի մարգարեներ, և
նրանք բոլորը համբերեցին վտանգներ, նեղություններ, անցնելով
նահատակությունների միջով – և նրանք իրենց օրինակով մեզ ցույց տվեցին
փրկության բանալին. որն է՝ ապաշխարություն մեղքերի համար և սրտի
խոնարհություն՝ պատրաստ միշտ ներելու:
Ամենից առաջ Աստված ընտրեց Իր ժողովրդին, քանզի նախանձախնդիր է նրան
բարություն սովորեցնելու, որպեսզի պարգևատրի անմեղության պսակով հոգով
նորոգվածներին Իր առատաձեռնությունից :
Քրիստոսի այս Ընտրյալները սիրեցին Արարչին և Նրան փառավոր ու օրհնյալ
դարձրին երկրի վրա և Երկնքում, հավիտյանս հավիտենից:
Որովհետև եթե Տերը չընտրեր արդարներին ըստ արդարության օրենքի, ապա նրանց
առաքինությունների հերոսական քաջությունը երևան չէր գա. այս նահատակների
վկայությունը հաստատեց Աստծո կամքը, որը ուղեկցում է մեզ դեպի հավերժական
օրհնված կյանք։ Եվ հոգով ուժեղները մեծ քաջալերանքի օրինակներ են, սրբերի մեջ
աստվածային գործող շնորհի ապացույց, հետևաբար՝ այդ Շնորհք է, որին ամեն ոք
կարող է արժանանալ հետևելով նույն օրինակին:
Մանավանդ՝ այս գիտելիքն այժմ տիեզերական է: Եվ նրանք, ովքեր սխալվել են
չհասկանալու բոլորին ցույց տրված Արարչի խնամքը՝ կստանան սարսափելի
Դատավորի պատիժը, որը բոլորին հատուցում է՝ ըստ յուրաքանչյուրի արժեքի,

36
Մարկոս 1։17

23
որպեսզի արդարները ապրեն հավիտենական կյանքով, իսկ մեղավորները՝ մնան
հավիտենական տանջանքների մահվան մեջ։
Թող յուրաքանչյուրը բացահայտի այս աստվածային առաջնորդությունը. «Եկե՛ք», -
ասաց Քրիստոս, «օրհնյալնե՛ր իմ Հոր մեջ և ժառանգե՛ք Աստծո արքայությունը», և
մյուս կողմից Նա ասաց, «հեռացե՛ք Ինձնից, անիծյալնե՛ր, հավիտենական կրակի մեջ,
որ պատրաստված է Սատանայի և նրա չար հրեշտակների համար:»37
Որովհետև Նա նախ կանչեց նրանց, ովքեր արդարություն են գործում բարի գործերով՝
միանալով Քրիստոսին, ինչպես ասում է. «Վերցրե՛ք իմ լուծը ձեր վրա և սովորեցե՛ք
Իմ հեզություն օրինակով ի խոնարհություն, և հանգստություն գտե՛ք ձեր հոգիների
համար»։38
Եվ առաքյալն ասաց. «Նմանվե՛ք Աստծուն, սիրելի զավակնե՛ր, և ընթացե՛ք սիրով,
ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց և Իր Անձը մատնեց չար մարդկանց որպես
զոհաբերություն Աստծուն՝ ձեր փրկագնման համար»։39
Որովհետև Աստծո Որդին մարդկանցից կերտեց Իր հետ ժառանգելու օրհնյալներ՝
առատորեն բաշխելով նրանց վրա Սուրբ Հոգու Շնորհները՝ Հոգու առատությամբ:
Որովհետև բարության մեծ Հայտնության մեջ Նա մարդկանց կանչեց
ապաշխարության՝ մեղքերի խոստովանությամբ՝ հնազանդելու Ավետարանին, որպեսզի
նորոգի հավատացյալներին լուսավորված մկրտության ավազանում որդեգրվելու
համար, ովքեր նորովի են ծնվում Որդու մեջ՝ նորոգված բնությամբ. և այս
նորոգվածներին Նա տվել է Իր [սեփական] եղբայրները լինելու շնորհը, «Այնուհետև
Հիսուսն ասաց նրանց. «Մի վախեցե՛ք. գնացե՛ք և ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան
Գալիլեա. և այնտեղ Ինձ կտեսնեն»40- քանզի Նրա աշակերները մաքրելով իրենց
մեղքերից Հոգու ավազանում՝ ազատվել էին ամբարիշտության ծառայությունից:
Որովհետև բոլոր նրանք, ովքեր մկրտվել են Քրիստոս Հիսուսով, հագել են
Քրիստոսին- լինեն տղամարդ, թե՝ կին, Հրեա, թե՝ հեթանոս, ծառա, թե՝ ազատ մարդ-
բոլորն էլ Աստծո որդիներ են և Քրիստոսի ժառանգորդները, «Չկա ո՛չ Հրեա, ո՛չ
հեթանոս, ո՛չ ստրուկ, ո՛չ ազատ, ո՛չ էլ տղամարդ և կին, քանի որ դուք բոլորդ մեկ եք ի
Քրիստոս Հիսուս»: 41
Մանավանդ՝ հոգևոր ծառայության համար կանչվածները- դուք, որ կանչված եք
առաքելության, քանի որ դուք ծնվել եք Սուրբ Երրորդության շնորհած հոգևոր
ավազանից, քահանայական կոչման հատուկ օրհնությամբ, մնալով Քրիստոսի Հոգու
լուսավորության մեջ [ըստ Տիրոջ Խոսքի՝ Սուրբ Հոգին ստանալու համար], և դրանով՝
«Նա փչեց նրանց վրա և ասաց. «ստացե՛ք Սուրբ Հոգին»:42
Քրիստոսի Հոր որդեգրման մեջ՝ քահանայությունը Թագավորության կրողներն են
երկրի վրա:

37
Մատթեոս 25:34,41
38
Մատթեոս 11.28-29
39
Եփեսացիս 5։1
40
Մատթեոս 28:10
41
Գաղատացիներ 3։28
42
Հովհաննես 20.22

24
Որովհետև քահանաները ունեն կապելու կամ արձակելու զորություն, «Ես ձեզ կտամ
Երկնքի Արքայության բանալիները. ինչ կապեք երկրի վրա, կապված կլինի Երկնքում,
և ինչ արձակեք երկրի վրա, արձակված կլինի Երկնքում»-43 որպեսզի չզղջացողները
դուրս նետվեն որտեղ Սատանան է, և որ մեղքը մեռած մնա, և մարդիկ՝ զերծ
ապականությունից, որպեսզի մկրտվածները կտրվեն մեղքի չար արմատից, ինչպես
որ մեռելներն անջատված են այս կյանքից- որպեսզի Քրիստոսի կերպարը
վերականգնվի մարդկանց մեջ՝ դրոշմված Սուրբ Երրորդության շնորհով:
Ամենից առաջ խորհի՛ր ճշմարտության մասին՝ ըստ Ավետարանի քարոզության՝ անմահ
Թագավորի հաճությամբ, որպեսզի հասնես արդարության, ճշմարտության և սրբության
Քրիստոսի անմահ կյանքում՝ Քրիստոսի փառքի մեջ։ Որովհետև սա վերածնունդ է
հոգևոր ավազանից, և այս երջանիկ նոր ծնունդը զորանում է Ամենասուրբ
Երրորդության շնորհով:
Նրանք, ովքեր պատրաստակամորեն ծնվել են ավազանից՝ հավատալու Քրիստոսի
ժառանգությանը, Աստծո զավակներն են՝ ծնված Աստծո Որդու պատկերով:
Եվ նրանք ճշմարտության քարոզիչներն են նեղության և խաղաղության մեջ՝ հաստատուն
Աստծո սիրո մեջ ամենայն անկեղծությամբ, ուղղափառ հավատքի գիտության մեջ
հաստատված սիրտ են - վառված կենդանի կրակի մեջ, որը շնորհվում է բարձրից՝
անվերապահ ներգործությամբ:
Բոլորդ մասնակցե՛ք Աստծո գործին և կատարե՛ք Նրա կամքը [ըստ վեհ Բարերարի]՝
մասնակից լինելու Երկնային նախանձախնդրությանը. ծառայության համար
[Արարչի միջոցով ընձեռնած շնորհին]՝ յուրաքանչյուրի փրկության համար
Քրիստոսով հավիտյան աշխատելու համար:
Եվ որպես Աստծո Որդի՝ «Եվ ով սրբության Հոգով եղավ Աստծո Որդի՝ զորությամբ Իր
մեռելներից հարությամբ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը»-44 այսպես Քրիստոս դարձավ
Մարդու Որդի, «որովհետև մարդու Որդին եկավ փրկելու կորածը»-45 մահականացու
դարձած աստվածային Մարդու զոհաբերությամբ:
Քրիստոս մեզ բնակեցրեց նորոգված բնության մեջ և կատարյալ դարձրեց մեզ համակ՝
մարմնով և ամբողջ հոգով, որպեսզի մենք նույնպես քայլենք արդարությամբ և ամեն
ինչ անենք Քրիստոսով, որպեսզի Աստծո որդիներ լինենք- «Որովհետև դուք բոլորդ
Աստծո որդիներ եք Քրիստոս Հիսուսի հանդեպ հավատքի շնորհիվ»-46 Նրա Սիրո մեջ։
Որովհետև Աստծո Որդին մարմնացավ- «Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ,
և մենք տեսանք Նրա փառքը, ինչպես Հոր Միածնի փառքը, լի շնորհով և
ճշմարտությամբ»-47 և Նա իր վրա վերցրեց մեր մարդկային էության ողջ թուլությունը,
բացի մեղքից:

43
Մատթեոս 16:19
44
Հռոմեացիներ 1:4
45
Մատթեոս 18։11
46
Գաղատացիս 3։26
47
Հովհաննես 1:14

25
Նույն կերպ եկե՛ք անցնենք ապաշխարության բոլոր դառնությունների միջով,
որպեսզի սանձենք մեր մարմնական կրքերը՝ հասնելու Քրիստոսին Նրա
աստվածության մեջ, որպեսզի կարողանանք հասնել Քրիստոսի ամբողջ բարձունքին՝
լինելով Աստծո իրական պատկերը՝ ժառանգելու Քրիստոսի Արքայությունը- «Ուրեմն
կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։48
Այնուամենայնիվ, խրատվե՛ք Ավետարանի բարության մեջ, որ մեզ վստահված Սուրբ
Հոգու շնորհով մենք բոլորս կարողանանք աճեցնել մեր օրհնությունները
արդարության մաքուր սրտով և առ Աստված՝ մեր ուղղափառ հավատքով:
Եվ Աստծո նախախնամ սիրո աչալուրջ աչքով միշտ զգոն լինենք Սատանայի
գայթակղություններին, որպեսզի հոգու հաստատուն հույսով և կատարյալ
առաքինություններով սրբությամբ [մաքուր հոգով և մարմնով]49 հասնենք
խաղաղության հավիտենական կյանքի նավահանգիստ, որը պատրաստված է սրբերի
համար Աստծո անվերապահ սիրով:
Եվ ինչպես արևը շողում է երկրի վրա, ծովում և հողի վրա գտնվող արարածների վրա,
այնպես էլ Աստծո Օրենքի Արևը թող լուսավորի և փրկի բոլոր նրանց, ովքեր
հավատում են Քրիստոսին, համաձայն Երկնքի գերիշխան կամքի՝ մարդկանց և
հրեշտակների ճշմարտությունը Սուրբ Հոգու շնորհով, ճշգրիտ գիտությամբ և
աննյութական իմաստությամբ, որը բխում է Աստծո Հայտնություններից՝ մեզ
ընկալելի:
Եվ այսպես, առաջնորդվելով Երրորդության Լույսով [արարչագործության
մտադրության ստույգ բացահայտված էությամբ]՝ երանելի ընտրյալները Երկինքն ու
երկիրը լցնում են Երկնային փառապանծ Կյանքի պայծառ լույսի ճառագայթներով՝
տարածված նաև երկրի վրա։
Այնուամենայնիվ, Սատանան, ով ցանկանում էր աստված դառնալ, իրեն տեսավ
Աստծո պայծառության մեջ և լցվեց ամբարտավանությամբ, ապա ցած նետվեց, և
գահավիժելիս կանգ առավ երկրի վրա՝ հրապուրելու և կործանելու մարդկությանը.
«Ինչպե՞ս ես ընկել երկնքից, ո՜վ Լյուցիֆեր, առավոտյան որդի, ինչպե~ս ես գետնին
տապալված, դու, որ ազգերին թուլացրել ես, որովհետև քո սրտում ասել ես. «Ես
կբարձրանամ երկինք, կբարձրանամ՝ բարձրացնելով իմ գահը Աստծու Աթոռից վեր։
Բայց դու ընկար Շեոլ/ Դժոխքի/՝ Գուբի ամենացածր խորքերը»։ 50
Նա ընկել էր փառքից և կործանվել՝ զրկվելով Արքայության տեղից, ուր
երջանկություն էր ու պատիվ- և նա հիմա մարդկանց որս է անում կործանման
համար՝ ներշնչելով ապստամբություն՝ անաստված դատարկ մտքերով:
Բայց եթե որևէ մեկը հարցնի, «ինչպե՞ս է, որ Աստված թույլ տվեց, որ սատանան
տարածի իր օրինազանցությունները»: Այդպիսիք պետք է իմանան, որ մարդկանց և

48
Մատթեոս 5։48
49
«Բայց մարդկային առաքինությունը նշանակում է մեր կարծիքով հոգու գերազանցություն, ոչ թե
մարմնի գերազանցություն. նաև երջանկության մեր սահմանումը հոգու գործունեություն է:»
Արիստոտել. Նիկ. Էթ. 1.13
50
Եսայի 14:12-15

26
հրեշտակների վեհ կամքն է պատվել Աստծուն, բայց քանի որ Աստծո զորությունը
թույլ է տալիս, որ հրեշտակները և մարդիկ կատարեն իրենց ազատ կամքը- ահա՝
հպարտները ինքնակամ են և մերժում են Աստծո մեջ մնալու Շնորհքը: Աստծո
կատարյալ արարչագործությունը բանականի ազատ կամքի ստեղծման մեջ է,
որպեսզի նախընտրելի լինի բարին՝ հետևելով Աստծուն, որպեսզի բանական մարդը
կարողանա ճանաչել Աստծուն՝ կիսելով Քրիստոսի չարչարանքները, որը
պատճառում է չարության ժառանգությունը- և այս ճանապարհը նեղ է, այն հեշտ չէ-
և փառքը, որը մեր կյանքի նպատակն է- կհաջորդի որպես վարձ՝ ըստ մեր հոգևոր
արժանիքի, ըստ բոլոր արարածներին ստեղծող Արարչի կրած տառապանքի փառքի,
որ հայտնեց մեզ։
Չարերը արհամարհում են այս Երկնային փառապանծ խորհուրդը- ընտրում են
ապրել Աստծուց դուրս- որն է՝ հավիտենական Դժոքը, ուր փակված են
իքնակամները, քանզի նրանք չընդունեցին Աստծո՝ որպես իրենց Արարչի
Հեղինակությունը:
Նաև՝ ինչպես մահը տիրեց մարդկանց վրա Ադամի կատարած ամբարիշտության
պատճառով, այնպես էլ Սատանան թագավորեց ամբարիշտների վրա, քանզի
հրավիրվեց նրանցից: Որովհետև ամբարիշտները սիրում են իրենց մոլորությունը,
որի պատճառով Աստված անում է այնպես, ինչպես իրենց սիրտն է կամենում, «Ես՝
Տերս, քննում եմ սիրտը, փորձում եմ սանձերը, որպեսզի յուրաքանչյուրին տամ ըստ
իր ճանապարհների և ըստ իր գործերի պտուղի»-51 որպեսզի նրանք կարողանան
դատապարտվել չարը սիրելու համար [իրենց ընտրությամբ]:
Այնուամենայնիվ, Քրիստոս Փրկչին երկիր ուղարկելը պարտավորեցնում է ողջ
մարդկությանը, քանի որ բոլորը հրավիրվում են աճելու ու նորանալու Աստծո սիրո
մեջ՝ ընդունելով Քրիստոսին, ով աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին Սատանայի
ստրկությունից՝ մարդկությանը շնորհելով հավատք դեպի փառահեղ ազատություն
Աստծո Որդու մեջ. «Ազատության համար է, որ Քրիստոս մեզ փրկագնեց. ուրեմն
ամուր մնացե՛ք և թույլ մի՛ տվեք, որ ձեզ կրկին ծանրաբեռնի մեղքերի ստրկական
լծը»։52
Որովհետև Քրիստոս ազատել է Իր ընտրված զավակներին մեղքերին նվիրաբերված
/կռապաշտ/ մարդկանց բռնությունից, որոնց տրված է ըստ իրենց սրտի ցանկության,
միևնույն ժամանակ Աստված առաջնորդում է Իր Օրենքով ապրող արդարներին՝
պատրաստ լինել կանգնելու Փրկչի առջև, որը գալիս է որպես նաև Դատավոր:
Եվ շնորհը կթագավորի Սուրբ Երրորդության սուրբ հավատքով, ինչպես մենք ներում
գտանք մկրտության պայծառ Ավազանում և Քրիստոսի Մարմնի ու Արյան հետ
հաղորդությամբ Սուրբ Հոգու ընդունման մեջ՝ ստանալով փրկության Շնորհը:
Որովհետև մենք արդարացանք հավատքով՝ «Ուրեմն, քանի որ արդարացանք
հավատքի միջոցով, խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի

51
Երեմիա 17.10
52
Գաղատացիս 5.1

27
միջոցով»,53 ապա եկեք խաղաղություն հաստատե՛նք Աստծո հետ Քրիստոս Հիսուսի
միջոցով: Ժառանգի՛ր, որը պատրաստված է հավատացյալների համար, որպեսզի Նա
կարողանա վերականգնել քո մեջ Իր կամավոր խաչելության [փրկագնման շնորհքի]
անմեղության փառքը: Քանզի Իր մահով Նա ոչնչացրեց մահը, «Բայց այժմ հայտնվեց
մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսի փրկագնումը, որը վերացրեց մահը և Ավետարանի
միջոցով լույս աշխարհ բերեց կյանքն ու անմահությունը»:54
«Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և այլևս մահ չի լինի. այլևս ո՛չ սուգ, ո՛չ
լաց կամ ցավ չի լինի»։55
Մեռելներից Իր հարությամբ Քրիստոս անմահ կյանք տվեց նրանց, ովքեր կիսում են
փրկագնման խորհուրդը, և՝ հիշե՛նք նորից- «Այժմ հայտնվեց մեր Փրկչի՝ Քրիստոս
Հիսուսի փրկագնումը, ով կործանեց մահը և Ավետարանի միջոցով լույս աշխարհ
բերեց կյանքն ու անմահությունը»,56 որովհետև Նրա հարությամբ մենք հարություն
ենք առնում մեղքերի մահից, որպեսզի մենք ապրենք նորոգության մեջ և մնանք
հարության հույսով ի փառս Ամենասուրբ Երրորդության, այժմ և միշտ և հավիտյանս
հավիտենից: Ամեն։

53
Հռոմեացիներ 5:1
54
2 Տիմոթեոս 1.10
55
Հայտնություն 21:4
56
2 Տիմոթեոս 1:10

28
3. Գիտակից Հավատքի Մասին. (Սուրբ Երրորդությունն իր էությունը
փոխանցում է մարդկանց. մեղքը վիրավորում է Աստծուն, մեղսասերը ինքնասպան
է.Քրիստոսով՝ դեպի Աստվածություն):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

շմարիտ հավատքը մտքի կենդանությունն է, որը բխում է բացահայտված


խորհուրդներից՝ որպես գիտելիքի և իմաստության գիտություն, որը տրված է Սուրբ
Հոգու կողմից:
Առաջատար միտքը լուսավորված է Սուրբ Գրքերով սուրբ դրսևորմամբ. ինչպես
աչքերի տեսողությունը արևի լույսով է, այնպես էլ վեհապետությունների
անտեսանելի իրականությունը նկատելի է և ճանաչված բանական հոգով [Աստծո
Շնորհքով լուսավորված]:
Որովհետև Աստվածությունն անհամատեղելի է մեր նեղ պատկերացմանը, քանզի այն
անտեսանելի է և անսահման, անչափելի և աննկարագրելի- այնուհանդերձ, այն
կարելի է տեսանելի է միայն բանական ոգու մտքի և սրտի հավատքով, մանավանդ
երբ մենք անսասան ենք պահում հավատքը ինչպես փորձությունների ժամանակ,
այնպես էլ՝ խաղաղության ։
Կատարյալ հավատք է, եթե մենք լինենք մարտական հարթակի վրա՝ հանուն սուրբ
Սուրբ Երրորդության, Նրա օգնությամբ անսասան մնալու չարի դեմ հոգևոր և
մարմնավոր պատերազմների մեջ։
Լուսավորվելով- հավերժական Էությունից ուղղորդված հավատքով՝ մենք բնակվում
ենք հավիտենական Լույսի մեջ, Անմահի մեջ, հաստատված անփոփոխ
Ճշմարտության մեջ, և չպետք է շեղվենք և, հատկապես, պետք է մերժենք Հունական
Թեոգոնիայի ցնորական առասպելները,57 որը հայհոյանք է Հոր և Որդու և Սուրբ Հոգու
դեմ։
Մի՛ լքեք Ավետարանի ուխտը, որպեսզի կարողանաք հասնել խոստացված
երանությանը և անմահությանը՝ վերականգնված սկզբնական անմեղությանը:

57
Հունական դիցաբանության մեջ աստվածների ծնունդ:

29
Թող որ մենք միշտ Տիրոջից ստանանք սիրո պարգևը, որ մեր սրտերում ունենանք
Արքայության հույսը, Տիրոջ խնամակալությունից պահած կենարար շնորհը, որով
գիտակցում ենք մեր տգիտությունն ու թուլությունը՝ բացահայտելով նաև այն
ծուղակները, որոնք Սատանան պատրաստում է հաջորդ հարձակման համար- որոնք
հաղթահարում ենք Աստծո շնորհքներով:
Եվ երբ մենք զորանում ենք մեր կյանքում Առաջնորդի խրատով, մենք նաև հիմք ենք
դնում առաքինություններին՝ ըստ մեր հավատքի աճի:
Այսպիսով, ամեն ինչում ճշմարտության մեջ մնալով, մենք պետք է մեր մտքում
պահենք սրբերի խորհուրդը: Հակառակ դեպքում, աստվածային մեծության փառքը
մեզ հասանելի չէ, ոչ էլ՝ հրեշտակների հոգիները:
Քերովբեներն ու Սերավբեները և բոլոր երկնային դավանանքները, որոնք լիովին հասանելի
են աստվածային փառավոր վեհությանը- նրանք բոլորն էլ հարազատություն են
փնտրում մեզ հետ՝ երկրային մահկանացուներիս, քանի որ այդպես է Աստծո կամքը,
«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև քո Հորը հաճեց, որ քեզ Թագավորություն
տա»: 58

Եվ Աստծո ծառան՝ Մովսեսը մեզ քարոզեց Աստծո խոսքը ոչ թե իրենից, այլ՝ Աստծուց:
«Ես Աստված եմ, և կամ»- ասաց Տերը նրան:59
Եվ այսպիսով՝ տարածի՛ր աստվածային էության Լույսը, որպեսզի մարդկությունը
անսխալ գիտելիքով խոստովանի Փառավոր Աստվածության, կենդանի
Ճշմարտության և անստեղծ Էության, անփոփոխ Հավերժության մեծությունը, այսպես
է Մովսեսը քարոզեց բոլորին, «Ես ասացի քեզ, բայց դու չես լսում: Դուք
ապստամբեցիք Աստծո պարզ խոսքի համար: Դուրս շպրտեցիք ձեր կուրծքը և
սլացաք դեպի բլուրները։ Եվ այն Ամորհացիները, որոնք ամբողջ կյանքն ապրել էին
այդ բլուրների վրա, մեղուների փեթակի պես հեղեղեցին ձեզ վրա՝ հետապնդելով ձեզ
Սեիրից մինչև Հորմա, խայթելով պարտության մատնելով ձեզ։ Դուք վերադարձաք և
լաց եղաք Աստծո ներկայությամբ, բայց Նա ձեզ ուշադրություն չդարձրեց; Աստված
ձեզ չի տվել անսահմանափակ ժամանակ:»60
Օրենքն ու Աստծո կամքը փոխանցելով աշխարհային օրենսդիրներին և
դատավորներին՝ Տերը կարող է վերացնել անշնորհակալների չարությունը՝ պատժի
տակ դնելով նրանց և հետ բերելու անիծյալներին: Նա կարող է հորդորել
ամբարիշտներին բարի լինել, որպեսզի խուսափեն անեծքից՝ տալով դարձի առիթ-և
այսպես՝ Տերը թույլ է տալիս, որ նույնիսկ ամբարիշտները փառաբանեն Իր
Բարերությունը՝ դառնալով Իր սպասավորները:
Որովհետև երբ Աստված Մովսեսին ուղարկեց տառապյալ ժողովրդի մոտ, նա
բարություն դրսևորեց Իր ժողովրդի նկատմամբ, որովհետև Աստված ողորմած է և Նա

58
Ղուկաս 12։32
59
Ելից 3։14
60
Երկրորդ Օրինաց 1:43-45

30
կարեկից է. «Տե՛ր, գթառատ և ողորմած Աստված, բարկության մեջ դանդաղ, սիրով և
հավատարմությամբ առատ»:61
Այնուամենայնիվ, Աստված կարդում ենք, որ ապաշխարել է արարածների
ստեղծման համար, քանզի նրանք ընտրեցին չարը. «Տերը զղջաց, որ մարդկանց
ստեղծել է երկրի վրա, և Նրա սիրտը խորապես խռովվեց»:62
Ուստի Աստված տարավ մարդկությունը պատիժներով, որ ուղղի բոլոր նրանց, ովքեր
առթում են Իր՝ Հզորի բարկությունը. և բերելով մարդկությանը ապաշխարության՝
Արարիչը վերականգնեց տառապյալներին շնորհի առավել առատ հատուցող սիրով,
որը կոչվում է Ժառանգության Ընծա՝ ի Քրիստոս, «Ուրեմն Ինքը Տերը ձեզ նշան կտա.
ահա Կույսը հղի կլինի և Որդի կծնի, և Նրա անունը Էմմանուել կկոչի»:63
Եվ սրբացված այսպիսի ազատ առաքինությամբ՝ Նա, Միածին Որդին, միավորել է
Իրեն՝ Ամենասուրբ Երրորդությանը, լուսավորելու աշխարհը՝ բացահայտելով
անփոփոխ ճշմարտությունը, որ հասանելի լինի Աստվածային էությունը մարդկային
մտքին։
Որովհետև Տերն է այս բաների Հեղինակը. ընդունելու նաև Իր աշակերտներին,
նահատակներին որպես առաքինի օրինակներ, նրանք, ովքեր արարածների մեջ
ճշմարտության ուղեկիցներ են, որպեսզի նրանք լինեն հոգիների և մարմինների
վերակացուներ Աստծո սիրով բոլորի հանդեպ. ինչպես անծանոթների համար՝
հեռվում, այնպես էլ յուրայիններին՝ մոտիկներում:
Ուրեմն եկե՛ք մնանք հավատքի և սրբության մեջ, արդարության և անմեղության մեջ,
ճշմարտության և առաքինության հավատքով, անտեսանելիի փառքի մեջ, որն
անհասանելի է և անհասկանալի՝ ըստ անսպառ և անհաս փառքի Ավետարանի.
«Այսպիսով, մենք մեր հայացքն ուղղում ենք ոչ թե տեսանելիի, այլ անտեսանելիի
վրա, քանի որ տեսանելին ժամանակավոր է, իսկ անտեսանելին՝ հավերժական»։64
Առավելապես, ապաշխարող սրտով և ճշմարիտ խոստովանությամբ մենք օրհնում
ենք Արարչին և հաստատուն մնում հավիտենական կյանքի հույսով, Արքայության
բաղձանքով- որը ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չի լսել, ոչ էլ՝ դա ըմբռնելի է
մարդու սրտին ու մտքին, և մանավանդ՝ այն ամենը, ինչ Աստված ունի,
պատրաստված է Իր սիրելիների համար:65
Որովհետև այն բարությունը, որը վայելում են սրբերը Աստծո կենդանի սիրո մեջ,
աննկարագրելի է:
Ամեն ինչից վեր, մենք միշտ գոհ լինենք այն խնամակալությունից, որը Աստված ցույց
է տվել մեզ, և պատշաճ երախտագիտությամբ փառաբանենք Նրան:
Եվ օրհնենք անմահ Տիրոջը անսահման սիրով և անմնացորդ հավատարմությամբ՝
կամովին միացած Նրա հետ անապական սրբությունը վերագտած։

61
Ելից 34.6
62
Ծննդոց 6։6/
63
Եսայիա 7։14
64
2 Կորնթացիներ 4:18
65
1 Կորնթացիներ 2։9

31
Որպես Նրա սրբության ճանաչողությանը հասածներ [մեր կողմից
անհատականացված, սակայն՝ տիեզերական հավատքով]՝ եկեք փառաբանե՛նք
Արարիչ Աստծուն՝ վկայելու Նրա փառքը:
Որովհետև ինչպես արևի ճառագայթները դուրս են գալիս և ծավալով տարածվում,
որպեսզի ամեն ինչ տեսանելի լինի, այնպես էլ Էության Ճշմարտությունը, որը
անփոփոխ է և աննյութական, վեր մտքից, թաքնված առեղծվածի մեջ- և այն
գոյություն ունի ժամանակից առաջ և ամենուր է-ահա՝ այդ Էությունը հառնում է
Երկնքից, իջնում է, սփռվում ամենուր, խոնարհվում մինչև օվկիանոսների խորքերը:
Հենց սկզբից ընտրված մարգարեները, ականատես լինելով Նրա Էությանը՝
այցելության արժանացան հոգով Արարչից, քանի որ առանց Նրա հայտնության
անհնար կլիներ ըմբռնել այդ Էությունը, քանի որ այն անսահման է և հզոր, բխող
անդադար պարզ աղբյուրից, որպես անպարփակելի՝ ամենահզորն ու ամենասպառը;
Դա Կյանք է և կյանք տվող, Հավիտենական Լույս, սարսափելի, հզոր,
ամենաիմաստուն և ամենակարող, բարերար և ողորմած, ողորմած և առատաձեռն,
ներողամիտ և ստեղծող, սուրբ և մաքուր- Լույս՝ որպես էական Բնահյութ:
Եվ եթե բոլոր կենդանի հոգիները, ոգիները երկնքում և երկրի վրա, բոլոր շնչող
արարածները ծովի վրա և ծովի տակ, նույնիսկ ժայռերը, եթե նրանք լեզու ունենային
խոսելու համար, ապա դա բավարար չէր լինի Ամենակարող Աստծուն արժանի
փառաբանելու և Նրան ծառայելու համար:
Նա՝ Իր ողջ զորությամբ, Իրեն ճանաչելի դարձրեց Իր խոնարհության շնորհիվ,
որովհետև Նա հոգ է տանում մեր մասին և ուզում է մեր փրկագնումը:
Մենք հետամուտ ենք Նրա Զորության և Փառքի գիտությանը այնքանով, որքանով
թույլ կտա մեզ մեր սահմանափակ ըմբռնումը. նույնիսկ հրեշտակները, ովքեր ունեն
մեր մտքի արագությունը, նույնիսկ նրանք չեն կարող կատարելապես ճանաչել
Աստվածային Գոյության լրիվ Փառքը-ուրեմն՝ ինչպե՞ս կարող ենք մենք:
Որովհետև ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ՝ Որդին,66 և ոչ ոք չի ճանաչում Որդուն և
Հոգին, բացի Հորից-67 և մենք կարող ենք հասնել Հորը՝ Որդու միջոցով:
Եվ Քրիստոսը բարեհոգի տանում է մեզ, «Եվ երբ գտնում է, ուրախությամբ դնում է Իր
ուսերին և գնում տուն: Այնուհետև Նա կանչում է Իր ընկերներին և հարևաններին և
ասում. «Ուրախացե՛ք Ինձ հետ. Ես գտա Իմ կորած ոչխարներին։ Ես ասում եմ ձեզ, որ
նույն կերպ Երկնքում ավելի շատ ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, ով
ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, ովքեր ապաշխարելու կարիք
չունեն»-68 և սա ստիպում է մեզ ձեռք բերել Աստծո Սիրո բոլոր դեղամիջոցները ի
հավիտենական փրկություն:
Այսպիսով, արարչագործության սկզբից անփոփոխ Հավերժության Էությունը
ցուցադրվում է բանական արարածներին՝ նրանց տանելով ամբողջ ճանապարհը

66
Մատթեոս 11։27; Հովհաննես 14:6
67
Ղուկաս 10։22
68
Ղուկաս 15.5-7

32
[Քրիստոսի միջոցով] դեպի Ամենասուրբ Երրորդություն ամենաճարտար
բարությամբ:
Որովհետև Իր առատ շնորհով Նա հավաքում է Եկեղեցում երանելի հոգիներին,
որոնք ընտրվել են ըստ իրենց առաքինության՝ պսակելու նրանց Իր Փառքով, Իր
Խաղաղության հանգստության մեջ՝, որը հավիտենական անմահ պարգևն է
մարդկությանը:
Որովհետև Արարիչը այս աշխարհային ժամանակում իշխանություն է տվել
հրեշտակներին օգնելու մարդկանց, որպեսզի նրանք իրենց ընտրությամբ անցնեն
հոգևոր փոփոխության միջով դեպի կատարելություն՝ անհասությունից դեպի մեծություն,
անպատվությունից դեպի պատիվ, թերարժեքությունից դեպի գերազանցություն,
մահկանացուից դեպի անմահություն- Աստվածության մեջ՝ ի Քրիստոս Հիսուս. Նրա
մեջ չկա ժամանակ կամ փոփոխություն, Նրանում է փրկագնումը, Նրանում է
հավերժական օրհնությունը՝ կյանքը Աստծո Արքայությունում՝ վայելելու Ամենասուրբ
Երրորդության փառքի հավիտենական ներկայությունը. Հայրը և Որդին և Սուրբ
Հոգին հավիտյանս հավիտենից: Ամեն.

33
4. Հերձվածող Մտքի Հանդիմանություն. (Ինչպես է մեղքը ապականում մարդու
բնությունը):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

նհամեմատելի, անպատկերացնելի, ամենակարող է Ամենասուրբ


Երրորդությունը, որը բանաձևում է մեր հավատքը։
Այն սկիզբ չունի, և բոլոր էակները ստեղծված են չգոյությունից. տեսանելի և
անտեսանելի [էակները] հաստատվել են Աստծո էությունից՝ հավերժությունից:
Երկինքն ու երկիրը, և այն ամենը, ինչ նրանց մեջ է, ստեղծվել են միակ հզոր
զորությամբ՝ ամենապայծառ Լույսի միջոցով կենդանի Աստծո կողմից. որովհետև
ամբողջ փառքը Նրանն է, և Նրա արարածները՝ Նրա մեջ:
Ամենաիմաստուն և ամենագիտակ ձևով ամենակարող Բարերարը արարածներին
կանչել է գոյության. հոգևոր էություններին և մարմնականներին։
Եվ Նա նախագծեց երկիրն ու տիեզերքը:
Նա ստեղծել է բոլորը երկրի վրա և սահմանել բնական օրենքներ՝ բոլոր չորս
եղանակներով՝ վերահսկելու բնությունը բոլոր չափումներով:
Ստեղծագործության փառքը տեսանելի է: Եվ, հատկապես, բանական մարդիկ կարող
են տեսնել կյանքի աղբյուրը և փառաբանել Արարչին՝ Նրա արարչագործ Հանճարի համար,
որը բարի է, առանց չարի հետքի։69
Նա նաև բազմացրեց ազգերին,70 զարգացրեց բնությունը տարբեր ձևերով և
տեսակներով- ծովում և ցամաքում:
Նմանապես, Նա նաև ստեղծեց բույսերը և երկիրը մարդկանց օգտագործման համար.
ոսկի և արծաթ և պղինձ և երկաթ…
Եվ նյութը նա դարձրեց թաց և չոր, սառը և տաք:
Եվ մարդը ստեղծվել է Արարչի նույն Էության հատկություններով, որովհետև Աստված
շնչել է նրա մեջ՝ դարձնելով նրան կենդանի հոգի անմահության համար՝ օժտելով
նրան մտավոր և հոգևոր հատկանիշներով։

69
Ծննդոց 1:31
70
Ծննդոց 1:28

34
Ապա՝ հոգևորը մարմնավորին խառնեց։ Աստծո հոգևոր կարողությունը տրվել է,
որպեսզի մարդը ընդօրինակի Աստծուն [կատարելության մեջ] պայմանով, եթե
մարդը հետևի Աստծո պատվիրաններին: Եվ դա անելու համար մարդուց
պահանջվում է պատասխանել Աստծո Սիրո կանչին՝ իրեն շահավետ
հնազանդությամբ. հոգևոր սերը և ընկալումների բանական ներդաշնակությունը
հավերժական կապով միավորում են Աստծուն մարդու հետ:
Այսպիսով, մարդը Աստծո հարստության ժառանգորդն է՝ Աստծո ճշմարիտ
Պատկերով, սակայն՝ պայմանով, որպեսզի Տիրոջ երկյուղով պահվի Պատվիրանը, որ
իմաստություն է:
Եվ Արարիչ Արքան կամեցել է փառք տալ մարդկանց [ինչպես Նա արեց դա սուրբ
հրեշտակներին], նրանց օժտելով իմաստությամբ և գիտելիքով ընդունակ լինելու
վերացարկելու արարչական գոյը: Դրա համար Նա հրահանգներ տվեց՝ ըստ Իր
Արքայության նվիրապետության կարգի- պահպանելու մարդկայինը Իրեն
ներդաշնակ՝ որպես մեկ նվիրապետական կառույց:
Եվ թող մարդկության հանճարեղ մտքի բոլոր գործերը նվիրաբերվեն Աստծուն՝
վերակառուցելով այն Արարչի կանոններով։
Աստված մարդկանց է նշանակել որպես վերակացու այն ամենի վրա, ինչ գոյություն
ունի բնության մեջ. կենդանական աշխարհը, բուսական բնությունը, տիեզերքը;
ամենը փոխադարձ ծառայության մեջ՝ բանական մարդիկ՝ անբանական
արարածներին, անբանական արարածները՝ բանական մարդկանց: Դրանց թվում
կան մեծ և փոքր բաներ. գազաններ, կենդանիներ, բույսեր սննդի և բուժման համար-
բոլորը՝ մարդկանց խնամքի համար:
«Այն ամենը, ինչ ապրում և շարժվում է, ձեզ համար սնունդ կլինի: Ինչպես ես ձեզ
տվել եմ կանաչ բույսերը, այնպես էլ հիմա ձեզ եմ տալիս ամեն ինչ»: 71
Ահա թե ինչպես է Արարիչը մարդուն հոգ տանում, որովհետև նյութական
արարչագործությունը ծառայում է մարդկանց՝ հոգալու նրանց, և՝ մարդիկ՝ հոգալու
արարչագործությունը:
Այսպիսով՝ Աստված տվել է ամեն մխիթարություն մարդուն՝ նրան դարձնելով
թագավոր, ով իշխանություն ունի արարչագործության վրա, բարձրացրել է նրան
երկրի բոլոր արարածների վրա՝ տալով նրան հանճարեղ միտք: Եվ թող մարդն
իմանա իր պատիվը բոլոր արարածների համեմատ և փառաբանի Արարչի Սերն ու
Զորությունը:
Այսպիսով, Արվեստագետի իմաստությամբ մարդը կարող է ավելի հարստացնել արարչագործական
բանական ստեղծագործությունը՝ հնազանդվելով Տիրոջը, Նրա օրհնության տակ դնելով
մարդկային բոլոր գործերը:
Վայելելով իր իշխանության առատությունը՝ մարդը պարտավոր է պահել ամեն
օրհնված բարիք՝ միշտ փառաբանելով Բարին Ստեղծողին, բոլոր բարությունների
Հեղինակին:

71
Ծննդոց 9։3

35
Աստված մեր մարմինը բարձրացրել է Հոգու պատվին, հաստատելով մեզ Իր
արարչագործ Հոգով, որպես անմարմին և անմահ, և Նա ընտրել է ընտրյալներին,
ովքեր հասկանում են դա:
Աստված օրհնում է նրանց, ովքեր պահում են թագավորական կոչումը՝ պահպանելու
այդ օրհնությունը և չեն շեղվում, նաև Նա ընտրել է Իր ծառաները մարդկանց մեջ, որ
նրանք հոգ տանեն արարածներին [իր տեսակի և այլ տեսակների] Աստծո կամքով՝
ներդաշնակությունը կատարելության մեջ պահպանելու համար:
Պարտ է ամեն ժամ աղոթել Նրան և խնդրել հոգևոր այցելություն՝ հետագա ուսուցման
համար. «Եվ ահա, ես ձեզ հետ եմ միշտ, նույնիսկ մինչև աշխարհի վերջը»:72
Այսպիսով՝ մենք կանչված ենք լինելու Նրա բարի կամքի գործակիցը և երախտավորը
լինելու Աստծուն՝ շնորհակալություն հայտնելով:
Եվ Աստծո օրինակով, ով ոգեշնչում է մեզ բարի լինել, մենք պետք է մեր ընկած
վիճակում ձգտենք ձեռք բերել Աստծո Որդու ծառայությանը տրված պատիվը և
ստանալ ճշմարիտ հավատքը Հոր, Որդու և Հոգու ուսուցման, և Սուրբ Հոգով
ժառանգել Երկնքի Արքայության հավիտենական երանությունը։
Որովհետև Սուրբ Երրորդությունն է ամեն ինչի Արարիչը, Սուրբ կրակի երկնային
դավանանքների և բանական մարդկանց Հեղինակը, որոնց Նա ստեղծել է երկրային
հողից, տվել է նրանց ազատ ընտրելու կամք, նաև՝ հասկացողություն նախընտրելու
թուլության մեջ կատարելապես բուժելի լինելու ուղիները, քանի որ, ինչպես
հրեշտակներին հայտնված է Աստծո Օրենքը ժամանակներից առաջ, նույն կերպ և՝
այս Երկնային հոգիների միջոցով, մենք հրահանգված ենք մնալ Աստծո Օրենքի մեջ՝
համաձայն Աստծո նախախնամության:
Այնուամենայնիվ, Աստված գոհանում է մարդկանցից, ովքեր քարոզում են
ճշմարտությունը. նրանք, ովքեր հավատարիմ են Տիրոջ պատվիրաններին և վկայել
են շատերին՝ դարձի բերելով նրանց աստվածապաշտության և նվիրվածության՝ ըստ
Արարչի մտադրության:
Իսկ ապստամբները, որոնք թունավոր խորհրդով արհամարհել են Աստծուն-
այսպիսինների սրտերը խավարի մեջ են իրենց հիմարությունից, ինչպես առաքյալն է
ասում, որ այդպիսիք զրկված են եղել ամենաառատ բարությունից։73 Որովհետև
նրանք ոչ միայն ապրեցին ընդդեմ Արարչի, ինչն արգելված է, այլ նաև իրենց կոշտ
համառությամբ նրանք առթեցին վրեժխնդրություն՝ բերելով մարդկության վրա
Աստծո զայրույթը, քանի որ Աստված Արարիչն է և Դատավորը, որն ունի բոլոր
իրավունքները սեփական արարածների վրա:
Չարամիտները մերժել են բարի հրեշտակների հրահանգները և միացել են ընկած ընկած
հրեշտակներին :
Եվ նրանք, ովքեր համբերատար էին բոլոր չարչարանքների մեջ [Քրիստոսի նմանությամբ], նրանք
վայելում են իրական կյանքը այստեղ և հետագա աշխարհում:

72
Մատթեոս 28:20
73
Աստծո բարկությունը մեղավոր մարդկության դեմ; Հռոմեացիներ 1։18

36
Աստծո բարկությունը մնում է բոլոր նրանց վրա, ովքեր մոլորվել են
ճշմարտությունից: Ոչ միայն. նրանց կոռուպցիան տարածվում է ողջ բնական կյանքի
վրա, այնքան, որ նույնիսկ ջուրն է փչանում, մեզ ծառայելու համար ստեղծված
ջերմությունը վերածվում է բոցավառ կրակի և ոչնչացնում է բոլորը: Նույն կերպ
տեղումները դառնում են անկանոն և վտանգավոր՝ վնասելով բերքը և շրջակա
միջավայրը՝ առաջացնելով հողային որդեր. թրթուրներ և բոլոր վնասակար
արարածներ, ուստի աններդաշնակություն են բերում արարչագործության մեջ և,
որպես հետևանք, պատիժը կրում են բոլորը:
Մեղքը անվավեր է դարձնում Արարչի ճարտարակերտ ձեռագիրը՝ աղավաղելով Նրա
կերպարը մեր մեջ:
Այսպիսով, թանկարժեք մետաղները. ոսկին, արծաթը, ադամանդները և
օգտագործվող բոլոր թանկարժեք միջոցները, ներառյալ բնության հարստությունները,
ստեղծված առարկաները, մոլորակները. այս ամենը անմիտ և հիմար մարդիկ
վերածվում են պաշտամունքային աստվածների, ինչը սեփական հողանյութ բնության
պաշտամունք է [որը Աստծուն զզվելի է] - և այսպես նրանք Աստծո բարկության տակ
են, քանի որ սա դեմ է աստվածային նախախնամությանը, որը պատվում է մարդուն՝
Իրեն հավասար որպես՝ Իր Հոգուց ծնված:
Որովհետև արևը՝ լուսնի հետ, և բոլոր տիեզերական նյութեղենները Աստծո
ստեղծագործվածն են, որ նշանակված են ծառայելու մարդկանց, և՝ ոչ թե հակառակը:
Այսպիսով, երբ մարդիկ չարացան և հրաժարվեցին ծառայել նախախնամության
փառքի նպատակին, որն է՝ Աստծո Բարության համաձայն լինել Աստծո հետ- նույն
կերպ տիեզերքի հետ բնությունն ապստամբում է մարդկության դեմ և մարդկանց
ծառայելու փոխարեն դառնում է վնասակար ու վրիժառու: Ինչպես. ձմեռը
թարմանալու համար է, փոխարենը սառեցնում է-ոչնչացնում։ Ամառը տաքանալու
համար է, փոխարենը չորացնում է-արմատից վառում, խեղդում երաշտներով:
Հրդեհներ են տարածվում, գետերը պայթում են ջրհեղեղներով, ուտելիքը, խմիչքը
աղտոտված է, քանի որ մարդը կորցրել է սեփական կրքերի սահմանափակման
կարողությունը՝ դարձնելով դրանք պաշտամունք, որը և նյութական աշխարհի
փլուզման պատճառ է:
Զգայական կրքերի Ճիշտ չափումն ու չափավորությունը կյանքի բանալին է, մինչդեռ
անզուսպությունը մահ է և ինքնադատապարտում։
Անզուսպությունը թույլ է տալիս ինքնակամ լինել, աստիճանաբար ընկնելով
չարության մեջ. մի անգամ ինքնաբավարարվելուց հետո, այդ կիրքը դառնում է
հիվանդագին՝ վերածվելով ագահության, ապա՝ մոլուցքի՝ մինչև վերջնական գլորումը
դեպի Դժոխքի անդունդի հատակ:
Իսկ նեղ դռները, որով կարելի է անցնել, Աստծո մեջ է. մեր բնական կրքերը
սահմանափակելու մեր ջանքերի մեջ, մինչև վերջ արդար և սուրբ լինելու, ինչը միայն
մի բան է պահանջում. Սեր՝ աստվածային պատվիրանների հանդեպ՝ ձեռք բերելու
բանական ճշմարտություն [կապվելով Լոգոսին], որը Թագավորության դուռն է:

37
«Նեղ դարպասից ներս մտեք։ Որովհետև լայն է դուռը և լայն է ճանապարհը, որը
տանում է դեպի կործանում, և շատերը մտնում են դրանով»։74 Սա նախատեսում է
սեփական մարմնի մահացում՝ ամենայն մարմնականը վերածելով հոգևորի, ինչպես և
ասում է, «Ո՛չ միայն հացով է ապրելի»:75
Այնուամենայնիվ, այս կերպ տեսանելի և անտեսանելի աշխարհներն ընդունում են
Աստծո զորությունը՝ լինելով սուրբ ակնածանքի մեջ, որպեսզի կարողանան
ներդաշնակել սեփական ինքնակամությունը վերնային Կամքի հետ, որն է՝ զսպելու
ինքնիշխանությունը և զգոնանալու՝ վերնային օրենքի ներքո, կամաց-կամաց
փոխելով սեփական էությունը չարից դեպի բարի, և շարժվելով առաջ գնալ դեպի
կատարելություն՝ համաձայն ստեղծագործ Կամքի օրենքի:
Կշռել և խորհել հանուն Աստծո՝ հետևելով Սուրբ Գրությունների ճշմարիտ
վկայությանը՝ հասկանալու և կատարելու դրանք. սա ամենակարևոր բանն է, որին
պետք է հասնի բանական մարդը:

Եվ մի՛ խառնվեք շատ բաների մեջ, որպեսզի հավատքի մեջ չսխալվեք: Որովհետև
ճշմարիտ գիտելիքը միշտ լրացնում է իմաստի կենսական շահը, և պատվիրանների
ամուր պահպանմամբ հոգևոր վարդապետությունը մնում է անսասան: Այսպիսով,
բոլոր նրանք, ովքեր սովորում են և մնում են Աստծո գիտության մեջ, ստանում են նաև
հավիտենական հավատքի շնորհը:
Մարդը հնազանդվում է Աստծուն՝ ընդունելով Նրան որպես Թագավոր, ինչպես
բնությունն է հնազանդվում մարդուն՝ ընդունելով նրան որպես թագավոր, քանի որ
մենք ունենք օրինակներ, երբ Դանիելը վառարանում հրամայեց, որ կրակը չայրի,76 և
Պետրոսը77 քայլում էր ջրերի վրայով՝ ընդդեմ բնական օրենքների:
Հակառակը, Աստծո պատվիրանների դեմ ըմբոստ մարդը իր վրա է բերում նաև
բնության բարկությունը. այդպիսով՝ շատ կենդանի և շնչող արարածներ
բարձրացնելով իր դեմ՝ ապականություն տարածելով ամենուր։
Երկիրը պետք է արդյունք տա ստեղծման կարգով,78 սակայն այն հնարավոր է և
անիծել, որ ընդհանրապես ոչինչ չտա՝ ըստ մարդկության չարության:79 Բնությունը չի
տա մարդուն, ինչպես մարդը չի տալիս Աստծուն; նույն հարաբերությամբ:
Եվ ինչպես սուրբերն են օծվում Քրիստոսի Օրենքով և Ավետարանով, նույն կերպ,
ըստ Աստծո շնորհի, մարդը պետք է կառավարի կենդանական աշխարհը, որպեսզի
լինի երկրի իշխանը- ամեն ինչ օրենքի մեջ՝ իրենից սկսվող և տարածվող բոլոր
կենդանի /և անկենդան/ տիեզերքում:

74
Մատթևոս 7։13
75
Մատթևոս 4:4
76
Դանիել 3:8-25
77
Մատթեոս 14:22-33
78
Ծննդոց 1:11
79
Ծննդոց 6:11-12

38
Առաքինությունը հաստատում է ստեղծված կյանքը և պահում այն շնորհքի տակ՝
մարդկանց համար ամեն ինչ օգտակար դարձնելու համար. կրակ, օդ, ջուր, երկիր-
որոնց մենք պետք է հոգանք, քանի որ սկզբնական նախագծով բանական մարդը
կենտրոնն է արարչագործության՝ օժտված Աստծո իմաստությամբ:
Որովհետև եթե չլինեին Տիրոջ հրամանները, բնական անվերահսկելի ուժի մեջ
մոլեգնող կենդանական աշխարհը մեզ կսպաներ:
Այնուամենայնիվ, գազաններն իրենց բնույթով չար չեն. դրա համար էլ դրանք
հնազանդ են. առյուծը, արջը, շները, եզները և այլն, ենթարկվում են մարդուն։ Եվ
սակայն՝ գազանները կարող են խախտել բնական օրենքը և կործանարար լինել,
ինչպես և Աստծո օրենքից շեղվող անզուսպ մարդը մոլեգնում է դիվային
անհնազանդության մեջ և դառնում վտանգավոր:
Կատաղածին, ով խելագարված է մտքով, պետք է հսկողության տակ դնել, որովհետև
այդպիսինը կարող է լինել ոչ միայն ինքն իր, այլև՝ ուրիշների կորստյան պատճառը,
որովհետև այդպիսինը դուրս է գալիս բնության սահմաններից, և այդպիսին են
մոլեգին ցանկություններից առաջ եկած մոլեգին հոգեշեղումները՝ իրենց բոլոր
մեղքերի տեսակներով:
Մենք պետք է զգույշ լինենք այդպիսիներից և հեռու պահենք մեզ այդպիսիներից,
չունենանք մաս այս խեղաթյուրված էակների անկարգ բարքերից:
Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք՝ զերծ պահելով մեր ականջներն ու միտքը
նման չարիքից, և օր ու գիշեր խորհենք Տիրոջ մասին՝ փրկությամբ և կյանքով լի
մտքերին տրվելով: Բարու Հեղինակի մասին խորհրդածությունը մեզ հաստատում է
վերնային Բարության մեջ:
Իսկական կյանքով լի մտքով և սրտով մարդը հավատարիմ կմնա Աստծո
օրհնությանը, մտավոր և բանավոր կերպով պահպանելով Աստծո շնորհը՝ անշարժ
լինելով հավատքում, ինչպես նաև անարատ վարքի մեջ:
Փոխի՛ր անցյալդ [խոստովանությամբ և ապաշխարությամբ] դեպի լավագույնը,
որպեսզի արժանանաս սրբությամբ լի հոգևոր առողջությանը, երախտապարտ լինես
Աստծո իրական սիրո համար, ընդունես առաքելության շնորհը. մարգարեության, թե՝
վարդապետության, թե՝ քահանայության, թե՝ աշխարհային կարգի՝ բարձրանալու հոգով
առ Աստված՝ Նրա սուրբ Խորհուրդների մեջ- մտքով, ապա՝ սրտի մաքրությամբ
վայելելու Աստծո ներկայության Շնորհքը: Այսպես լուսավորվում ենք գիտելիքի և
իմաստության Լույսով, արժանապատիվ և երախտապարտ առաքինություններ մեջ
հաստատվելով՝ հասնելու Կյանքի նավահանգիստ:
Մարդը ինքնակամ կարող է ընդունել վերնային արարչագործ Օրենքը՝ մնալու Տիրոջ
հետ մտերմության սուրբ սիրո մեջ, կամ՝ ոչնչացնել հնազանդության հոգևոր
առաքինությունները և խորասուզվել չարի մեջ, ժառանգելու տխրահռչակ անունը և
մնալ ստոր և ցածր նվաստացման մեջ– մասնակցելու ամբարիշտների տեառնասպան
հայհոյանքներին:
Ինչպես հայտնի է, հոգևոր մարդիկ մնում են Աստծո սիրո մեջ միշտ իրենց Արարչի
փառաբանության մեջ, սակայն ապստամբները սատանաներից են [ընտրությամբ] և
ծառայում են Սատանային. և նրանք կոչվում են Անօրենության Մարդիկ:
39
Այսպիսով, մեր իմանալի բնության սահմանափակության մեջ մեզ տրված է բարու և
չարի գիտելիք՝ ընտրելու համար- և ընտրությունը ունի նպատակակետ; դեպի փառքի
շնորհք, կամ՝ դեպի խայտառակություն:
Եվ ձեզանից յուրաքանչյուրը թող իմանա խայտառակությունն ու փառքի շնորհքը՝
խորհրդածելով Տիրոջ այս խոսքերի վրա, «Ապրե՛ս, բարի և հավատարիմ ծառա։ Դու
հավատարիմ եղար քչի մեջ, ահա ինչու Ես քեզ շատի վրա պատասխանատու կդնեմ։ Արի ու
մտի՛ր քո Տիրոջ երջանկության մեջ»: 80
Սա է Տիրոջ պահանջը, որ մենք մեր հավատքի գանձերը տարածենք՝ հոգիներ
շահելու համար:
Եվ նրանք, ովքեր հիվանդ են մեղքից, պետք է ապաշխարեն և հասնեն փրկության
Քրիստոս Հիսուսի միջոցով: Որովհետև հիվանդ մոլուցքով տառապող ոչ մի մարդ չի
ունենա անմեղներին և արդարներին տրված երանության երջանկությունը. եսասեր և
վախկոտը չի լինելու ինքնազոհ քաջերի կողքին, և անսուրբը չի դասվելու սրբերի
հետ:
Կան նաև այլ հոգևոր դեղամիջոցներ, ինչպիսիք են առողջության խորհուրդը Սուրբ
Գրքում և ներման Ավետարանում, որոնք պահվում են Եկեղեցու երջանիկ
ավանդույթների Գանձարանում՝ մարդուն դարձնելու երանելի:
Որովհետև ինչպես ամպը երբեմն պտտվում է հողմակարկուտով և շանթում կրակով,
և երբեմն քաղցր անձրևով զովացնում է, այնպես էլ Տիրոջ պատվիրանը բարկությամբ
գալիս է անարժանների վրա, իսկ արդար դատաստանի համաձայն՝ բարությամբ
վարձտրվում է բարեգործը:
Եվ Արարիչ Աստված և Ամենակարողն Իր գործերում փառաբանում և բարձրացնում է
նրանց անունները, ովքեր երախտապարտ են Իրեն՝ և նման են Իրեն, այսինքն՝
ողորմածին ու մարդասերին, բարության առաքինության մեջ ապրողին ու
հոգացողին՝ սրբության գործը հաստատելու երկրի վրա։
Եվ փառավոր են Արարչի կենդանի արարածները, ովքեր Աստծո գործընկերն են,
պատրաստ ստանալ շնորհը և հրավիրելու ուրիշներին՝ լինելու այս իսկական
անանցողիկ երջանկության մեջ:
Թող յուրաքանչյուր հոգու հիշեցվի աստվածային հրահանգի մասին, որպեսզի մենք
կարողանանք փայլել գիտելիքի լույսով, որն առանց ստվերի է, և մենք խավարի մաս
չունենք: Եվ այն, որ տրված է մեզ [քանի դեռ մենք մարմնում ենք], փոխակերպվում է
ամբողջը [Աստծո պատվիրանի միջոցով] դեպի Քրիստոսի փառքը:
Այնուհետև տիեզերական համընդհանուր Հարության հայտնության օրը, երբ
կհայտնվի Աստծո փառավոր Որդու սարսափելի Դատաստանը. Երկինքն ու երկիրը
պետք է անցնեն-նորանան, և մեր հոգին կամբողջանա նոր անմահ մարմնում
[արդարության մարմնի մեջ], որը կլինի անփչանալի և անսպառ՝ հավիտյանս:
«Բարձրացրո՛ւ քո աչքերը դեպի երկինք և նայի՛ր ներքևի երկրին. որովհետև երկինքը
ծխի պես կվերանա, երկիրը հագուստի պես կմաշվի, և նրա ժողովուրդը մժեղի պես

80
«Մնասի Առակը»,Մատթեոս 25:21

40
կմեռնի։ Բայց իմ փրկությունը կմնա հավիտյան, և իմ արդարությունը երբեք չի
անհետանա»։ 81
Այսպիսով, անհնազանդությունից և անհավատությունից ամբարիշտ մեղսասերները
անվերջ են դարձրել իրենց տանջանքները, ինչպես որ այժմ տանջվում են Սատանան
և նրա դևերը կրակի ընդերքում:
Որովհետև քամիները փչեցին և քշեցին մեղավորներին {որ էություն չունեն}, մինչդեռ
հավատարիմներն ու լուսավորյալները պատվիրանի Արարչին շնորհքով անսասան
մնացին, քանի որ նրանց գիտակցությունը արթուն է՝ լուսավորված:
Ոչ ոք չի կարող հասնել Արարչին՝ բոլորի Տիրոջը, և բավականաչափ ամփոփել
Աստծո ամբողջությունը, լրիվ հասկանալու Նրա ամենակարող բարկության
մեծությունը, և Նրա իմաստության և ողորմության անսահման Շնորհքի մասին-
քանզի Նրա մեջ ամեն ինչ կատարյալ է և արդար:
Այնուամենայնիվ, Իր շնորհով Տերը բացեց կյանքի դուռը նրանց համար, ովքեր
հավատում են Հիսուս Քրիստոսի և Նրա սրբերի նորոգող ձեռքերին:
Քրիստոսի աշակերտներս նույն ճանապարհն ենք անցնում [Գողգոթայի միջով]
հավատքով, սիրով և հույսով- բոլորի անունով, որպեսզի բոլորս ժառանգենք մեր
Տիրոջ Քրիստոս Հիսուսի անսպառ բարությունը, քավվելու ի Նա, ում փառք
հավիտյանս հավիտենից: Ամեն։

81
Եսայիա 51։6

41
5. Ճշմարտության Ինստիտուտը .(Ինչպես են աշխատում հրեշտակները
մարդկանց հետ՝ օժտելով Շնորհքը համապատասխանաբար):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

մաստուն սրբերին, ովքեր գիտեն մարգարեների, առաքյալների և ուսուցիչների


գրվածքները, հայտնի է, որ Ամենասուրբ Երրորդության Երեք Անձերը մեկ
Աստվածային բնույթ ունեն՝ հավիտենական փառքի լիությամբ. անսահման Էություն,
անփոփոխ Ճշմարտություն- Կյանք և կենդանի Հոգի:
Հայրը Միածին Որդու Հայրն է, իսկ Որդին Սուրբ Հոգուց է։
Դրանց իսկության պատճառը նույն բնույթն է. կատարյալ Երրորդություն և
Աստվածություն, որը միշտ փառավորվում է հզոր Երկնքի հոգիների և մարդկանց
կողմից, ընդունելով Սուրբ Երրորդությունը որպես մեկ Աստված Արարիչ: Որովհետև այս
Արարիչը արարչագործել է այն ամենը, ինչ երևում է և չի երևում, և՛ Երկնքում, և՛
երկրի վրա:
Չնայած դրան, այնուամենայնիվ, շատ հոգևորականներ ու աշխարհականներ
գերադասում են լինել ինքնիշխան կամքի մեջ՝ աղավաղելով ուղափառությունը,82 սակայն՝
նրանց մեջ ընտրյալ պատվավորները իմաստությամբ ականատես են լինում Աստծո
Բարությանը, և՝ հասկանալով այդ Բարության բնությունը սահմանված Կանոնի մեջ-
միավորվում են Արարչին փառաբանելու: Հետևաբար՝ այս ընտրյալ սրբերն իրենց
մաքրությամբ և անարատությամբ ճանաչեցին կատարելություն ստեղծագործական
արվեստի փառապանծ Տիրոջը և նվիրաբերվեցին Նրա ծառայությանը, այնպես
ինչպես սովորեցնում են սուրբ առաքյալները և Եկեղեցին:
Մենք շնորհակալություն ենք հայտնում այս սրբերին, ովքեր մեզ սովորեցնում են
մոտենալ Աստծուն [մարդկանց բոլոր որդիներին]՝ բժշկվելու համար:
Հետևաբար՝ տես, որ մոտ լինես իսկական հովիվներին, մեր հոգևոր ղեկավարներին,
ովքեր բժշկում և առաջնորդում են՝ լինելով տեսանելի գլուխ Հոգու հետ՝ օրենքի

82
Երրորդ դարի սկզբից Հայքի տարածքից ծագեցին Արիոսական աղանդավորները՝ առաջ բերելով
հերձվածներ, ինչպես՝ Մոնոֆիզիտ-Միաֆիզիտ աղանդները, որոնց ներկայացուցիչները Եկեղեցու
հոգևորակններ էին:

42
համաձայն:- զոհելով իրենց կյանքը համայնքի համար: Մինչդեռ հերձվածողները
թշնամու երևալուն հետ՝ լքում են հոտին մատնելով նրանց գայլերին և
դավաճանաբար փախչում են ապահով տեղ:
Թող Ատվածային Բարի կամքը, Բարի խորհուրդը և Բարի գործերը կատարվեն բոլոր
ժողովրդների համար- և ահա՝ մենք հաստատվել և ապավինել ենք Աստծո
Բարության մեջ՝ ապրելու Աստծո կատարելության համաձայն:
Որովհետև Աստված ամեն բարության աղբյուր է, որը կենդանի հրահանգներ է
տալիս. որպեսզի նա լուսավորի բոլորի մտքերը սրբերի գործակցությամբ,
ընտրյալների բարեգործական իմաստությամբ՝ մեզ բոլորիս հնարավորություն տալով
մտնել ժառանգական Արքայություն՝ անմահ կյանքի համար՝ ըստ խոստման, «Մի՛
վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց քեզ տալ Թագավորությունը»:83
Սա Նրա բարության դրսևորումն է՝ լինելով անաչառ և առատաձեռն Իր արարածների
նկատմամբ: Որովհետև յուրաքանչյուր ոք կանչված է մասնակցելու Նրա փառքին և
երջանկությանը՝ համագործակցելով Նրա բարեսիրական Կամքի հետ:
Դարեր շարունակ արդարները Աստծուն ծառայել են որպես ընտրյալ մարգարեներ
Աստծո կողմից տրված շնորհքներով, հետո ժամանակի ընթացքում նրանք
մարդկությանը դարձրին Լույսի աշակերտներ՝ ստեղծելով Աստծո Օրենքի վրա
հիմնված քաղաքակրթությունը:
Այսպիսով, Ամենակարող Աստված նախ ստեղծել է ամեն տեսանելին և
անտեսանելին, և օրհնել է բոլորին: Եվ Իր բանական արարածներին Նա օժտեց մտքի
բարությամբ. խրատների խոսքերով և հրեշտակների ու հրեշտակապետների, քերովբեների
և սերովբեների գործակցությամբ, որոնք շրջապատում են մարմնավոր
արարածներին՝ նրանց առաջնորդելու. այս ամենայն փառավոր երկնային էակները
համագործակցում են մարդկանց հետ՝ Աստծուց ներշնչելու սուրբ մարգարեներին,
որոնց Տերը օրհնեց, որպեսզի նրանք առաջնորդեն մարդկությանը:
Աստված շնորքի տակ է դրել Ավետարանի առաքելության պարգևներ կրող կարգերին.
մարգարեություն, քահանայություն, նահատակություն, կուսակրոնություն, խոստովանողներ ի
սրբություն- ովքեր բոլորը սրբագործված են կատարյալ առաջնորդությամբ, անցած լինելով
ապաշխարության քավարանի մաքրագործմամբ:
Որովհետև ամեն անգամ, երբ մարդիկ կամենում են լինել հրեշտակների
արբանյակներ, որպես բարերարության աշակերտներ- նրանք նույնպես
հրեշտակների հետ դասվում են բարձր դասերի հետ:
Որովհետև Աստված մեկն է, բոլորի Հայրը. և մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով մենք ողջ
ենք՝ Սուրբ Երրորդության մեջ Սուրբ Հոգու սրբագործության միջոցով։
Որովհետև Տիրոջ Խոսքը հաստատվել է Երկնքում և երկրի վրա և Հոգու շնչով,
որպեսզի օգնի տկարություններին, ինչպես որ ասվեց մարգարեի կողմից. միշտ
օրհնելու արարածներին նրանց բարգավաճման համար. «Որովհետև ես գիտեմ այն

83
Ղուկաս 12։32

43
ծրագրերը, որոնք ունես դու, ասում է Տերը, ով ծրագրում է քեզ բարգավաճել և
չվնասել, ծրագրում է քեզ հույս և ապագա տալ»։84
Գոյություն ունի Աստծո տարբեր հանձնարարականների բաժանում հրեշտակներին և
մարդկանց՝ համաձայն Աստծո հանդեպ սիրո մեջ հաստատվելու նրանց
կարողության չափի:
Որովհետև համաձայնություն կա Երկնքի և երկրի մեջ հայտարարված
Ավետիսներում և բարի խորհուրդներում, որը հորդորում է բարիք անել, քանզի դա է
հաճելի ամենահզոր Թագավորությանը, և նաև՝ կանխելու բարու անկումը չարին:
Բարի հոգիները ներկայացնում են Փառավոր Հրեշտակին:
Մենք օծման պաշտոնի երդման ուխտի տակ ենք և ձեռնադրման շնորհքի՝ մտածելու
հրեշտակների մասին՝ լինելու նրանց հետ, որպեսզի ստանանք նույն փառքն ու
պատիվը, և լինենք ողջերի և Արարչի ծառաները ճշմարիտ քարոզչությամբ. տարածել
գիտելիքը մարդկանց մեջ՝ բոլորին հասանելի, արթուն լինել դեպի բարի գործեր և ունենալ
լիիրավ կամք՝ պաշտպանելու Տիրոջ պատվիրաններն ու արդարությունը: Ովքեր դա անում են-
աստվածային քանրոզչությունը՝ ի Հրեշտակ- այդպիսիք Քերովբեների պես են՝ լիքը
էությամբ- նույն պատիվը ստանալով Արարչից:85
Եվ նա, ով հեռանում է ապստամբությունից և խստասրտությունից՝ հնազանդությամբ
ուղղվելով ինքն իրեն հեզության, մաքուր սրբությամբ, մաքրվելով անօրինությունից,
արմատախիլ անելով չարը մտքից և հոգուց՝ ապաշխարության կրակոտ քավարանի
մեծ տքնաջան աշխատանքով, մերժելով չարի խորամանկությունը, խաբեությունը,
մոլորությունները և բոլոր դավադրությունները- այդպիսիք Սերովբեների պես են՝
կրակոտ: 86
Այսպիսով, ով արթուն է, առաքինի, սուրբ և անարատ, ով չի խառնվում անօրեններին,
ով խորշում է ամբարիշտներից, ով հոգևոր է, ոչ՝ մարմնավոր- այսպիսինը մասնակից
է Տաղավար Տոնին87 ըստ կարգի- փառքով և երանությամբ- և այսպիսինը կունենա
սրտի իսկական ուրախություն և Աստծո ներկայությունը՝ հավիտենական:
Բայց ով որ գտնում է կորցրած հոգիները, շահում դրանք Աստծո խաղաղության
համար, և հոգում է բոլորին ու թանկ է գնահատում ընկած մեղավորներին՝ [նրանց
անձը բերելու դեպի Աստծուն]-այսպիսինը հատուկ օրհնության տակ է: Այդպիսի
երանելի խաղաղարարները, ովքեր վերահսկում են սեփական զգացմունքները՝ ցույց տալով
հավասարակշռություն [որը հնարավոր է միայն հպարտությունը խոնարհեցնելիս]-
նրանք խաղաղություն են բերում խոնարհության մեջ՝ հաշտեցնելով մարդուն և

84
Երեմիա 29:11
85
Քերովբե- թևավոր հրեշտակ, որը նկարագրվում է աստվածաշնչյան ավանդության մեջ որպես Աստծու
Աթոռին սպասարկող: Այն ներկայացված է որպես առյուծ կամ ցուլ՝ արծվի թևերով և մարդու դեմքով, և
ավանդական քրիստոնեական հրեշտակաբանության մեջ այն համարվում է որպես իննապատիկ երկնային
հիերարխիայի երկրորդ բարձրագույն կարգի հրեշտակ:
86
Սերովբե; Եսայիան պատմում է, որ սերովբեները վեցաթև «կրակոտ» հրեշտակներ են, որոնք
շրջապատում են Աստծուն, երբ Նա նստում է Իր վեհ գահին:
87
Տաղավար Տոնը Հին Ուխտում; Նկատի ունենի հոգևոր հունձքը. «Քո արտում ցանած բերքի առաջին
պտուղներով բերքահավաք»,Ելից 23.16

44
Աստծուն, ինչպես և ասված է, «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո
որդիներ կկոչվեն»:88
Եվ նա, ով փրկում է մարդկանց կեղծ կրոնների վարդապետություններից՝ հանելով նրանց
մեղքից, բժշկելով և խրատելով նրանց, աստվածային գիտելիքի բերելով, այդպիսինը
կլինի Աստծո կենդանի տաճարը, որը կառուցված է արդարությամբ և սրբությամբ, և
«Հոգին Աստծո - ասում է Տերը - ձեր մեջ է բնակվում Աստծո փառքով»: 89
Եվ նա, ով հույսն է վերականգնում հուսահատ մարդկանց մեջ, նրանց ովքեր կորցրել
են հավերժական կյանքի հավատը [մարմնով և հոգով կողոպտվելով], ով
համբերությամբ աշխատում է վիրավոր և դժբախտ մարդկանց հետ, ծառայելով նրանց
ողորմած խնամքով90- այդպիսին գերազանցում է իր մարդկությունը բոլոր առումներով, վայելում է՝
երանելի կյանք Սուրբ Երրորդության հոգածության ներքո, և այդպիսին կոչվում է
ժառանգորդ Քրիստոս Հիսուս Տիրոջ հետ:
Որովհետև Աստծո երախտագիտությունը հավատարմորեն կատարվեց մարմնի հոգևոր
բժշկության մեջ: Ինչպես Տերն ասաց՝ ակնարկելով, «Ինձ ուտելու բան տուր, քանզի
քաղցած եմ», կամ «ծարավ եմ, ինձ ջուր տուր»։91 Որովհետև դուք դա անում եք որպես
նվազագույնը՝ Տիրոջը ծառայելու համար:92
Եթե դուք այդպես վարվեք՝ ծառայելով կարիքավորներին, դուք ձեր սերն եք
ցուցաբերում նաև մեր նկատմամբ, որովհետև մենք ձեր հոգևոր ղեկավարներն ենք
[նաև կիսում ենք ձեր գործերը], քանի որ Տերը դա համարում է որպես ծառայություն,
որն առաջին հերթին մատուցվում է Իրեն, ինչպես և ասում է՝ «Թագավորը նրանց
կպատասխանի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչպես արեցիք Իմ այս փոքր եղբայրներից
մեկին, այնպես էլ արեցիք Ինձ»:93
Նմանապես՝ ով հապաղում է ուրիշներին բարիք անել, արհամարհում է ինքնիշխան
Օրենսդիրին և ապրում է հանուն սեփական շահերի՝ անտեսելով Տիրոջ կոչը՝
ծառայելու ընդհանուրի շահերին- այդպիսինը անտեսված է Տիրոջ կողմից: Այդպիսի
եսասերը վերջապես կընկնի իր հպարտությունից և հոգու անհավատության
ապստամբությամբ կհավասարվի Սատանային, սեփական կյանքի հարցում
սեփական անձի դեմ գործելով, լինելու ամբարտավան և լկտի Աստվածային
Թագավորության դեմ, այլասերված, ունայն- և այդպիսինը պատժում է ինքն իրեն
հավիտենական տանջանքով՝ կատարելով Սատանայի կամքը:
«Նա ով կխոսի Բարձրյալի դեմ և կհալածի Բարձրյալի սրբերին, այդպիսնը
այլասերելու է նաև Տիրոջ օրենքը ժամանակների մեջ»: 94

Չարերը ներկայացնում են Ընկած Անիծված Հրեշտակին- և սխալ են հասկացել


արդար Դատաստանի տեսությունը, մտածելով, որ այն անարդարություն է և

88
Մատթեոս 5։9
89
1 Կորնթացիներ 3:16
90
Բարի Սամարացու առակը. Ղուկաս 10:25-37
91
Մատթեոս 25:35-40
92
Մատթեոս 25:40-45
93
Մատթեոս 25:40
94
Դանիել 7։25

45
ամբարիշտ- և քանի որ նրանք ունեն ապստամբության կամք՝ նրանք ժառանգելու են
իրենց տանջանքները հավերժությունից- լինեն նրանք մարմնով, թե՝ անմարմին
հոգիներ:
Եվ ով որ անառակության մեջ անդրդվելի է՝ ցանկասիրությունից քշված, ով անօրինությունները
բազմապատկելով գողանում է, ստում, նախանձում, սուտ երդվում, երդմնազանցում-
այսպիսինը պատճառ է բազմաթիվ հոգիների կործանման, որոնք լքում են կյանքի
կենդանի Լույսն ու սրբության փառքը՝ դուրս շպրտվելու դատապարտված դեպի
արտաքին խավարը, որպեսզի նրանց խժռեն անմահ ապականության որդերը
հավերժական կրակի մեջ, և նրանց ամոթը ի ցույց կդրվի ողջ մարդկությանը:
Նրանք, ովքեր անողոք են՝ լի անօրենություններով և մտքերով, ովքեր ճնշում են
մարդկանց, հալածում են, սպանություն են գործում, նրանք նույն անողոք
վարձատրությունը կունենան Դժոխքում, քանզի Սատանա են:
Պարզապես իմացե՛ք, որ Աստված կարող է տեսնել ձեր միտքն ու մտադրությունները,
և յուրաքանչյուր մարդու խորհրդի համաձայն Աստված կտա յուրաքանչյուրին:
Որովհետև Նա պատվիրեց մարդկանց, որ նրանք ամուր կառչեն սրբությունից, և որ
նրանք գործեն արդարություն և ճիշտ դատաստան, և որ նրանք հաստատուն մնան
լավագույն ջանքերի մեջ, ինչպես ասաց առաքյալը՝ «պահելու հավատքը բարություն
մեջ, իսկ բարության՝ գիտելիքի»։95
Որովհետև այս կերպ միտքը Աստծո մեջ պահելով, կարելի է շնորհքով
մարգարեանալ՝ լինել բարերար Թագավորության խորհրդական ճշմարիտ
քարոզչության մեջ, արթնացնել բոլոր մտքերը դեպի հույսն ու բարությունը, սպասել
կենդանի Ավետարանի խոստմանը և ժառանգել արդարներին պատկանող փառավոր
Հավերժությունը:
Եվ նա, ով հոժար է խաբվելու մարմնի անզուսպ ցանկություններից, չի պաշտպանում իր միտքը
Սատանայի ներշնչանքից, չի մաքրում խիղճը չարից- և, իմացի՛ր, որ այդպիսինների
համար փրկություն չկա:
Իսկ նա, ով նախընտրում է ապաշխարության հեծեծանքն ու լացի արցունքը. ատելու
չարը, սիրելու բարին, ձեռնպահ մնալու խաբեության պատրանքներից և կեղծ
վարդապետություններից՝ նվիրված լինելու Սուրբ Երրորդության Հոգուց բխած ճշմարտությանը
անձնվիրաբար- այդպիսիք կժառանգեն Երկնքի Արքայությունը:
Մենք սովորեցնում ենք սեփական օրինակով. քանզի գործերը վկայում են քարոզչության
մասին, այնուհետև լսողները ընդունում են ուսմունքը՝ տեսնելով ճշմարտության հաղթանակը
կեղծիքի նկատմամբ- և Աստվածային արդարության մասին խոսողը պետք է ինքը լինի
արդար:
Որովհետև մենք Քրիստոնյաներ ենք- ասում է առաքյալը, խաչելով մեր մարմինները՝
բոլոր մարմնական կարիքներով և ցանկություններով:96 Եվ այդպիսինները ունեն
սրտեր, ուր բնակվում է Աստված՝ բերելու սուրբ հավատքի կատարյալ վկայությունը:

95
2 Պետրոս 1։5
96
Գաղատացիս 5:24

46
Նրանց համար, ովքեր հերոսաբար սրբացնում են միտքն ու մարմինը ծոմի և հսկման
աղոթքների ծանր մահացման մեջ, խիղճը մաքրելով չար մտքերից և
մտադրություններից- նրանք արժանի են Սուրբ Հոգու կոչմանը, նրանք առաքինի են,
կանչված որպես անարյուն նահատակ, գերազանցված մաքրաբարոյության, բարության
սրբությամբ: Նրանք մշտապես մերկացնում են մարմնական բնության արատները՝ իմանալով
կրքերի բոլոր վտանգները, միշտ բարձրացնելով իրենց ընկած բնությունը դեպի
աստվածային բնության հոգևոր արժանիքները. և դա անում են փրկագնման շնորհը
ձեռք բերելու համար, նաև՝ սեփական ազգականների և մերձավորների հոգիները
փրկելու համար:
Որովհետև այդպիսիք արժանի են Սուրբ Հոգով օծվելու՝ լինելու Սուրբ Երրորդության
քահանաներ. ըստ որի ծերությունը դառնում է երիստասարդություն ի նորոգություն
և բարգավաճության նրանց, ովքեր Աստծո պատկերով են՝ արդար և սուրբ, չարից
հեռացած, մկրտության ավազանից ծնված՝ Սուրբ Երրորդության սպասավոր լինելու,
Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան Խորհուրդը մատուցելու համար, որպեսզի ետ
գտնեն մարդկանց՝ ի Աստվածային որդեգրություն:
Ով սիրում է Աստծուն, թող ապրի ոչ թե մարմնի օրենքով, այլ հոգու օրենքով՝
ժառանգելով հավիտենական կյանքը. այսպիսինը ատում է մարմնական կրքերի
անսանձությունը և սիրում է հոգին, հոգևորը, այսպիսինը աշխատում է անխոնջ որպես
հավատքի նահատակ՝ բազում առաքինությունների հասնելով, կրելու սուրբ վկա-խոստովանողի
անունը, պսակվելու հավիտենական երջանկությամբ։
Նրանք, ովքեր հագած են կուսության մաքուր սրբությունը՝ անմեղությամբ, ի
բարեհաճություն Մայր Եկեղեցու, հետևելով Եկեղեցու հայրերի կանոններին, նրանք
կմտնեն Լույսի խորանը [Մարտնչող Եկեղեցուց մինչև Հաղթական Եկեղեցի]՝
վայելելու անմահ Թագավորի փառքը:
Եվ ով որ ընկնի չարության և Սատանայի նենգության գայթակղության ցանցի մեջ,
թող հիշի Տիրոջ փրկարար խոսքը. «Եթե Իմ ժողովուրդը, որը կոչված է Իմ անունով,
խոնարհվի և աղոթի և փնտրի Իմ երեսը և ետ դառնա Իր չար ճանապարհներից, ապա
Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կպահպանեմ նրանց երկիրը»:97
Դուք պետք է հաղթեք առաքինությունների մրցաշարում, եթե խնդրեք Քրիստոսի
օգնությունը՝ Եկեղեցու հաստատված խորհուրդների միջոցով:
Թող ամաչի՛ մեղքի տիրակալը, Սատանան, որպեսզի դուք ապրեք հարության
Ավետարանով, որովհետև Նոր Ուխտի Մարմնով և Արյամբ մենք փրկագնված ենք
Քրիստոսով:
Աստծուն փառաբանելը Նրան գովաբանելով նշանակում է բնակվել Քրիստոսի մեջ.
«Ես կասեմ Տիրոջը, «Իմ ապաստա՛ն ու իմ ամրոց, իմ Աստված, որին ես ապավինում
եմ»: Որովհետև Նա կազատի ձեզ խաբողի որոգայթից և մահացու ժանտախտից։ Նա
կծածկի քեզ Իր ոտքերով, և Նրա թևերի տակ դու ապաստան կգտնես. Նրա
հավատարմությունը վահան և պատնեշ է»։ 98

97
2 Մնացորդաց 7.14
98
Սաղմոս 91:1-16

47
Արդյո՞ք մենք բավականաչափ շնորհակալություն ենք հայտնում մեր Բարերարին, ով
անում է ամեն ինչ մեզ համար:
Թող ուրեմն ամբարիշտները պատժվեն՝ այրվելու բարկության ժամանակավոր կրակով, որպեսզի
Վերջին Դատաստանին ազատվեն հավիտենական կրակից:99
Եվ թող ոչ ոք չկասկածի, որ մեղավորների պատիժը Աստված է պատրաստել
հավիտենական տանջանքների համար։
Այսպիսով, եկեք հիշենք Մեծ ջրհեղեղի ավերածությունը, որը կործանեց բոլորին,
սակայն, փրկության Տապանակը, որը նախագծվել էր Աստծո կողմից՝ արդարներին
պահպանելու համար՝ փկեց ութին:100
Նաև՝ եկեք հիշենք Սոդոմի և Գոմորի ամայացումը101 ինչպես ծծմբի մեջ այրվեց
ամենը՝ թագավորների տների հետ միասին- այս բոլոր դեպքերում Տերը երկնքից
կրակ և ծծումբ է մաղել, կամ ջրհեղեղ՝ երկիրը ոչնչացնելու համար:
Այս պատիժները կարող են նորից կրկնվել, եթե մարդկությունը շարունակի մնալ
անաստված, անօրեն՝ իր աստվածային կոչումից ընկած. կլինի սով, սրի մահացու
պատերազմներ, հիվանդության, հանկարծակի վրահաս մահ, ընտանիքի անդամների
միջև տարաձայնություններ ու բաժանում, անգամ՝ ատելություն- այնպես, ինչպես
նախազգուշացրել է Տերը, քանի որ սրանք են վերջին ժամանակի նշանները. «Նրանք
կբաժանվեն. հայր ընդդեմ որդու և տղան ընդդեմ հոր, մայրը դստեր դեմ և դուստրը
մոր դեմ, սկեսուրը հարսի դեմ և հարսը սկեսուրի դեմ»։102
Որդին ատում է հորը, մորը, եղբայրը ատում է եղբորը- և այսպես շարունակ, ինչպես
բացահայտված է աստվածային գրքում- ուրացության մասին անգամ յուրայինների մեջ, որն է նշան
աշխարհի վերջի:
Սակայն մեզ բոլորիս հասանելի է Ճշմարտության և իմաստության գիտելիքը, փրկության Արվեստի
գիտությունը, որը ներկայացնում է Ամենակարող Միածին Որդի Փրկիչը՝ ամեն բանի
Արարչի Բարության մեջ:
Որովհետև Նա է կյանքի աղբյուրը, բարություն տվողը, ներքին էության ու արտաքին
տեսքի կառուցողը- բարդ մի ներդաշնակությամբ, որը մեզ տեսանելի չէ:
Եվ մարդկանց տրված իմաստությունը՝ որպես քաղաքակրթության հիմք, այն արվեստն ու
հնարամտությունն էր, որով ընտրյալները կառուցեցին երկրպագության սուրբ
Խորանը, ինչպես դա ավարտին հասցրեց Բեսելիելը,103 որպեսզի Սուրբ Հոգու
միջոցով Տվողից ստացված ճշմարիտ ուղղությամբ՝ ընդունելի և ճշմարիտ
երկրպագությունը մեկ Աստծո Արարչի տարածվի ազգերի մեջ:

99
Քավարանի Դոգմայի նախագիծը. 1274 թվականին Լիոնի Երկրորդ ժողովում Հռոմի կաթոլիկ եկեղեցին
առաջին անգամ սահմանեց քավարանի մասին ուսմունքը երկու կետով. 1. որոշ հոգիներ մաքրվում են
մահից հետո. 2. այդպիսի հոգիները օգուտ են քաղում այն աղոթքներից և բարեպաշտ
պարտականություններից, որոնք կենդանիները կատարում են նրանց համար: Տրենտի ժողովը (1545 և
1563) հաստատեց այն որպես անսխալական դոգմա։
100
Ծննդոց 6։9–9։17
101
Ծննդոց 19:24
102
Ղուկաս 12:53
103
Ելից 31:1-6

48
Այս մարգարեները առաջին ճարտարապետներ էին Հոգու պարգևի միջոցով, և նրանց
աշակերտները դեռևս այստեղ են մինչև այսօր:
Այսպիսով, եթե արտադրական հմտությունները պետք է սովորել և տիրապետել- լինի
դա դարբնություն, թե ոսկերչություն, թե հողագործություն, թե որևէ այլ արվեստ, որը
պահանջում է միշտ ամենայն ջանքով կատարյալ աշխատանք- առավել ևս մենք
պետք է առավելագույն նախանձախնդրություն ցուցաբերենք փրկության գիտությունը
սովորելու հարցում. առանց ծուլության ձեռք բերելու հավատքի օրհնությունը
գեղեցկության և կատարելության մեջ՝ ըստ Քրիստոնեական շնորհքի կարգի: Որպեսզի
կատարյալ իմաստությամբ և հնարամտությամբ մենք կարողանանք ձևավորել մեր
միտքն ու զգայարանները հոգևոր վարդապետությունների լավագույն ըմբռնման համար՝
Արարչին ընդունելի լինելու:
Խորհե՛ք Տիրոջ կամքի շուրջ, ձեր բոլոր մտքերն ու զգացմունքները դրեք Աստծո
երկյուղի տակ՝ մտածելով միայն ստեղծագործել Նրա առաջնորդության ներքո, Նա,
ով վարձատրում է մեզ՝ ըստ մեր գործերի:
Հասկանալ Տիրոջ կամքը բոլոր ժամանակներում, ունենալ Նրա սերն ու վախը միշտ,
որովհետև Նա կարող է մեզ կանչել՝ մեզ պատիվ և արժանապատվություն տալով,
հաշտության ծեսով ներում տալով մեր մեղքերին. խոստովանության և
ապաշխարության առաջնորդելով մեզ ըստ արդարության:
Ամենակարող Թագավորության երանության մեջ անսասան հավատքով և գործով
բնակվելու համար մենք երդվում ենք խնդրել ամենակարևոր հոգևոր շնորհը, որն է
հույսը, պահելով մեր միտքը այնտեղ, որտեղ մեր սիրտն է. որտեղ ոչ ցեցն է ուտում, ոչ
ժանգը՝ փչանում, և գողերը չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց:104
Եվ սուրբ սիրո քաղցր հիշատակն անսպառ է այսպիսի մաքուր սրբությամբ։
Մենք երդվում ենք կանխել խաբեբայական չար մտքերի ընթացքը, ի չիք դարձնելով
նրանց մտադրությունները, որոնք ներշնչում են [ամբարտավանության միջոցով] ստոր
ցանկություններ :
Աստվածապաշտությունը պետք է ներշնչվի բացառապես սուրբ ակնածանքով.
խոսելու միայն այն, ինչ օգտակար է, ապրելու ազնիվ սկզբունքներով՝ օգնելով
ուրիշներին, աջակցելով Եկեղեցուն, միշտ հաստատված բարձր բարոյականության
մեջ, վրեժխնդիր չլինելով, չափավոր զայրույթով, և, ինչն ամենակարևորն է- հեռու
մնալով հերձվածողական անկանոն աղանդներից:105
Բարության սերմերը բազմածիլ են, քանի որ Աստծո անտեսանելի սերը դրսևորվում է
Աստծո բարության մեջ՝ արմատացած հասարակության մեջ որպես բարոյական
ուսմունք սուրբ բարի կամքի մարդկանցով, որոնք արտացոլում են այն ինչ
Աստվածային Սրբություն է:
«Այժմ նա, ով սերմ է տալիս սերմնացանին և հաց՝ կերակուրի համար, նույնպես
կմատակարարի և կշատացնի ձեր սերմերի պաշարը և կմեծացնի ձեր արդարության

104
Մատթեոս 6:19
105
Այս ժամանակներում բարձրանում էր մոնոֆիզիտիզմի արիոսական հերձվածը, որը դատապարտվեց
Քաղքեդոնի Տիեզերաժողովում:

49
բերքը։»:106 Եվ սուրբ սիրո քաղցր հիշատակն անսպառ է այսպիսի մաքուր սրբության
մեջ։
Ինչ վերաբերում է ամբարիշտներին, ապա դրանք չար սերմերի բողբոջներ են, որոնք
ցանվել են սատանաների կողմից, որպեսզի աճեն ամբարիշտների չար պտուղները,
խեղդելով Օրենքի բարու սերմը, քանի որ նրանք ատեցին բարին և սիրեցին չարը՝
համաձայն իրենց հպարտության:
Թող սերը հաստատի մեր մեջ Աստծո սրբությունը՝ բարերարություն, ուղղափառություն, գթություն,
արդարություն, ճշմարտություն, եղբայրասիրություն, հեզություն, խոնարհություն, հնազանդություն,
աշխատասիրություն, անմեղություն և աստվածային այլ առաքինություններ
[Քրիստոսի կողմից ներկայացված]:
Զարթոնք, զգոնություն, սեր, բարի կամք, ողորմություն, քաղցր շնորհ, համբերություն
երկայնամտության մեջ, կենսուրախություն, անձնուրաց եռանդ, հաղթանակ,
ծոմապահություն. սրանք այն առաքինություններն են, որոնք պարգևատրվում են Աստծո
կողմից:
Սիրել այս վեհ հատկությունները, պահպանել դրանք, միշտ ունենալ և կիրառել
դրանք, նշանակում է ցույց տալ հավատարմությունը հավատքով, նույն Սուրբ Հոգով
Երկնային Հոր և Միածնի հետ, բարության բնույթով, որը միավորում է մեզ որպես մեկ
ամբողջություն:
Անօրենը քաղաքակրթության մեջ տեղ չունի. և դա այն է, որ հասարակությունը
խաղաղ վայր է դարձնում բոլորի համար [ոչ միայն Աստծուն հաճեցնելու, այլև՝
մարդասիրությամբ իրար հետ միասին լինելու]. ատել ամբարիշտներին, ատել չար
ցանկությունները, ատել չար մտքերը, ատել անօրենության չար արարքները, մերժել խարդախ
մոլորությունները, ատել անառակությունը, խուսափել բարկությունից, դաժանությունից. լկտիություն,
նախանձելուց, ամբարտավանությունից, հարբեցողությունից, ամբարտավանությունից: Այս
մեղքերը դաժան արատներ են և վնասակար՝ ինչպես գիշատիչի դիվական սերմեր
սերմանված մեր մաքուր բնության մեջ։
Հրաժարվել այս արատներից՝ նշանակում է հրաժարվել անգութ չարից և անխտիր
գարշելիությունից- սրանք են որ անարգանք են բերում մարդկությանը: Այս արատների
կիրառումը նսեմացնում է հասարակությանը՝ աստիճանաբար ընկղմելով դա անբուժելի դիվային
տիրապետության մեջ։
Մարդկային բնությունն ինքնին ոչ չար է, ոչ բարի, բայց ամեն ինչ ձևավորվում է
մտքում՝ նպատակ ունենալով լինել բարի և չար, [ներշնչված Աստծուց կամ
Սատանայից], քանի որ մարդու մեջ ամենը Աստծո սիրով պետք է ուղղված լինի դեպի
բարությունը, որպեսզի ընդունակ լինել սիրելու և գործելու աստվածային Հոգու
բարությամբ և ատել ամենը, ինչը չար է, ներհակ Աստծո Օրենքին: Հետևելով այս
կանոնին այդպես հաստատում ենք Աստծո բարությունը Քրիստոսի Անձի միջոցով,
որովհետև մեր բարությունը բխում է Քրիստոսից որպես Շնորհ [մեզ բարի լինելու
ընդունակ դարձնելով]:

106
2 Կորնթացիներ 9։10

50
«Եվ Հիսուսն ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. Չկա ոչ ոք լավը, բացի Մեկից,
այն է՝ Աստված»։107 Իսկ բարության տիրակալը աստվածապաշտությունն է, քանի որ
իրական բարությունը Աստծո շնորհն է:
Իսկ ամբարշտությունը անաստվածություն է և ինքնասիրություն, որը գոյություն ունի՝ այլասերելով և
քայքայելով բնությունը, որը բարի է [Աստծո մեջ]:
Արդարները թող գնան դեպի հավիտենական կյանք, իսկ մեղավորը՝ հավիտենական
տանջանքի անդունդները, որը պատրաստվել է Սատանայի և նրա ընկած
հրեշտակների համար: Որովհետև ասվում է՝ Նեռը մարդու հակառակորդի,
անօրինության սիրահարի, կորստյան որդու մասին է, որին Քրիստոսը կկործանի Իր
շնչով, ինչպես ասվում է Գրքում. «Եվ այն ժամանակ կհայտնվի անօրենը, որին Տեր
Հիսուսն Իր բերանի շունչով կտապալի և կկործանի Իր գալստյան շքեղությամբ»։108
Նույն պատիժը պետք է կիրառվի ամբարիշտների նկատմամբ, քանի որ այդպիսիները
պաշտում են սեփական մարմինը և դրա կրքերը, և դա էլ ինքնին նշանակում է լինել
Նեռ, քանզի դա արհամարհում է ստեղծված մարդու նախախնամության նպատակը՝
որպես Աստծո Պատկեր:
Բոլորին չարիք գործելու ցանկությունը մարդուն դարձնում է կորստյան որդի և
հավերժական տանջանքների ժառանգորդ: Այդպիսինը ատում է սրբությունն ու անմեղությունը,
այդպիսինը ատում է առաջին հերթին Աստծուն:
Սակայն, երբ մենք ստանում ենք սուրբ և մաքուր Հոգու շունչը, հետևելով Աստծո
պատվիրանին, մենք կատարելագործվում ենք Քրիստոսով, ժառանգելու Երկնքի
Արքայությունը և Արարչության Բարությունը:
Թող իմաստունները խիզախորեն կանգնե՛ն չարի դեմ, որը ատում է մարդկային
էությունը Աստծո մեջ, իսկ իմաստունը խարատատու ու կենսատու է, ինչպես ջրերի
մոտ տնկված ծառը, որը զորացած է հոգևոր հրահանգներով:
Եվ լսեք, թե ինչ ենք ասում Քրիստոսով. բարի և հավատարիմ ծառանե՛ր. որովհետև
դուք հավատարիմ եք եղել քչում ՝ չստրկանալով ձեր մամիններին, հիմա մտե՛ք ձեր
Տիրոջ ուրախության մեջ, որը պատրաստել է ձեզ համար ձեր հոգևոր արժանիքների
համար:109
Ով լսելու ականջ ունի, թող լսի Աստծո Շնորհի այս վարդապետությունը՝ մեր Տեր
Հիսուս Քրիստոսում, որին փառք հավիտյանս հավիտենից: Ամեն։

107
Մարկոս 10։18; Ոչ ոք ինքն իրենից լավն է ամբողջությամբ և էապես, բայց միայն Աստված. մարդիկ
նույնպես կարող են լավ լինել, բայց միայն Աստծո բարության մասնակցությամբ /Հայդոկ Աստվածաշնչի
մեկնաբանություն/:
108
2 Թեսաղոնիկեցիս 2։8
109
«Նրա տերը պատասխանեց. «Ապրես, բարի և հավատարիմ ծառա։ Դու հավատարիմ ես եղել քչում, հիմա
Ես քեզ շատի վրա պատասխանատու կդնեմ։ Արի՛ և կիսի՛ր քո տիրոջ երջանկությունը»: Մատթեոս 25։21

51
6. Թաքնվածի Բացահայտում. (Աստծո կատարելության խոչընդոտումը):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

րդին հավերժ է, ճշմարտության մեջ միավորված Հոր հետ, Հոր մեջ՝ Հոր
միջոցով:
Որովհետև Հայրը չի ծնվել, այլ Որդին ծնվել է Հորից և չի ստեղծվել:110 Եվ Նա
չստացավ Սուրբ Հոգին, այլ Սուրբ Հոգին հորդում է Նրանից: Ինչպես կրակի բոցն ու
ջերմությունը, ինչպես արևի լույսն ու տաք օդը. ինչպես աղբյուրից բխող ջուրը- նույն
կերպ Հոգու Խոսքը Մտքից [Լոգոս] [հոգին կազմող]:111 Երեք Անձ՝ յուրաքանչյուրը
շարժվում է յուրահատկությամբ, բայց միասնության մեկ էությամբ, այլ ոչ թե որպես
բազմակի էակներ։
Ճշմարիտ Երրորդության փաստն այս է. այն է Ճշմարտություն՝ անսկիզբ, Կենարար,
112 Ամենագետ սեր և նաև՝ Ամենակարող Բարկություն- Հայր և Որդի և Սուրբ Հոգի:

Երեք անձ միևնույն էության և միասնական կամքի մեջ- Արարիչը և Բարերարը և


Մատակարարը:
Աստված կար և կա՝ հավերժորեն:
Նա ի սկզբանե փառավորվում է, և հավիտյան անմահ է և արարածների հենարանն է:
Իսկ Ճշմարտությունը եղել է և կա՝ հավերժորեն:
Այն հաստատուն հիմք է և բանական արարածների համար այն գիտության
հիմնադիր է: Այն, անկասկած, ամենաշահութաբեր գիտությունն է, և այն ներառում է
բանական արարածների ընկալման տարբեր օժտվածությունը- աշխատելով բոլորի
հետ:

110
«Բայց երբ սահմանված ժամանակը լրացավ, Աստված ուղարկեց իր Որդուն՝ կնոջից ծնված, օրենքի
տակ ծնված, փրկագնելու օրենքի տակ գտնվողներին, որպեսզի մենք որդեգրություն ստանանք»։
Գաղատացիս 4:4-5
111
«τῷ λόγῳ τοῦ κυρίου οἱ οὐρανοὶ ἐστερεώθησαν καὶ τῷ πνεύματι τοῦ στόματος αὐτοῦ πᾶσα ἡ δύναμις αὐτῶν»
«Տիրոջ Լոգոս Բառով հաստատվեցին երկինքները, և նրանց բոլոր զորքերը՝ Նրա բերանի Հոգով /pneuma/»։
Սաղմոս 33։6
112
«Աստծո Հոգին արարեց ինձ, և Ամենազորի շունչը ինձ կյանք է տալիս». Հոբ 33։4

52
Այն հասուն մտքի իմաստության իրավունքի օրենսգիրքն է, և այն ներառում է Աստծո
անասելի նախախնամությունը:
Այս գիտությունն ամենաշահույթաբերն է, որն ուսուցանում է Աստծո՝ Իր ստեղծած
մարդկանց հանդեպ ունեցած նվիրվածությունը, Իր կայուն հավատարմության
էությունը, և դա մարդու հավերժական փրկչական շնորհն է՝ սրբությունների սիրո
միջոցով [ուղղափառ Ծեսի պաշտամունքի խորհուրդներում ]։
Աստծո ամենակարող զորությունը Իր ստեղծած էակների վրա է, որը արդարներին
ստիպում է ուժեղ լինել տեսանելի և անտեսանելի թշնամիների դեմ հոգևոր
պատերազմի ճակատամարտում:
Կենդանի երանությունը Աստծո սերն էր, որը կրակի նման բորբոքված է բարի
սրտերում՝ նրանց շնորհի մեջ պահելու, նաև մեղավորներին ապաշխարության
առաջնորդելու համար:
Աստված սուրբ ու փառավոր Սրբավայր է՝ փառքով լուսավորող, նորոգող սուրբ
Մկրտության լուսավոր ավազանում, որը պարգևում է բազմաշերտ շնորհը։
Նա ողորմած է՝ բանական արարածներին նորոգելու համար, իր հոգատարությունը
սփռելով բարերարությամբ, ավետելով նրանց երկնային կոչումը, ովքեր պատրաստ են
երանության օրհնությամբ ապրելու:
Չկա մահ, չկա մեղք, որ մնա՝ իր հետևանքով՝ եթե մարդիկ ընտրեն բարի կամքը: Այժմ
դա հաստատվում է Քրիստոսի Հարությամբ։
Ամենախաբեական կեղծավորությունն ու ամբարտավանությունը պատճառ եղան ամեն չարիքի.
անհավատություն, անհնազանդություն, ցանկասիրություն /տռփանք/- սրանք ոչ միայն սկզբնական
մեղք էին, այլ սերնդեսերունդ դրանք այնտեղ էին՝ Սատանայի առաջնորդությամբ, մինչև որ
Աստծո այս թշնամին ոչնչացվեց Քրիստոսի կողմից:
Քրիստոսին հնազանդվելը կվերացնի Աստծո դեմ ապստամբության նախածին մեղքը
և կվերականգնի մարդու նպատակասլաց երանությունը:
Խանդը, հպարտությունը, զայրույթը, նախանձը, ագահությունը, անմաքրությունը,
սպանությունը եղել է Սատանայի համագործակցությամբ, որը թույլ է տրված մտել
մեր կյանք ըստ մարդու չար կամքի, որը ազատ է ընտրելու- սակայն,
այնուամենայնիվ, չարությունը չի ստեղծվել Աստծո կողմից- այն մարդու կամավոր
ընտրությունն է:
Այժմ Աստծո ողորմությունը շարժում է բոլորին, արմատախիլ անում ամեն չարիք՝ նորոգելու
ապակողմնորոշված արարչագործությունը, որը ընկել է Արարչի հետ ունեցած ներդաշնակությունից,
հետևաբար և՝ մահապարտ է:
Եվ հիմա է ժամանակը, երբ կենդանի Գառը զոհաբերվեց Խաչի վրա՝ Աստծո
քավության և բանական արարածների հետ հաշտվելու համար՝ ավազանից
վերածննդի և փրկության հաղորդության միջոցով, որը վերականգնեց
հավատացյալներին Սուրբ Երրորդության մեջ:
Նա ոչնչացրեց ամբարիշտներին, հպարտներին և բարձրացրեց խոնարհներին,
հավատարիմներին՝ հուսալու. «Բայց Նա մեզ ավելի շատ շնորհ է տալիս: Ահա թե

53
ինչու Սուրբ Գիրքը ասում է. «Աստված հակառակվում է հպարտներին, բայց
բարեհաճում է խոնարհներին»։113
Մենք այժմ փրկագնված ենք քավության մեջ, քանի որ Քրիստոսն ունի
անսահմանափակ զորություն մահվան և Սատանայի վրա: Նա հաղթեց մահվանը:
Քրիստոսը պարգևում է մեզ քավության Շնորհքը Իր ընտրյալ առաքյալների միջոցով,
որոնք մարդկայնորեն թույլ, բայց՝ իմաստուն և քաջ էին- որպեսզի նրանք
կարողանային տարածել Քրիստոսի կամքի Ավետարանը և Նրա ամենափրկարար
զոհաբերության Պատարագը՝ Իր ողորմությամբ Շնորհը պարգևելով բոլորին, ովքեր
սիրում են արդարությունը և աստվածային մաքրագործումը:
Շատ մարդիկ ի սկզբանե արդար էին և սուրբ՝ վկայելով արդար Աբելից,114 Ենոս,115
Ենովք116 մինչև՝ Նոյ117; այս նահապետները ապրում էին կատարյալ արդարության մեջ,
իսկ՝ ապա եկավ Աբրահամը, ով հավատքի Նահապետ Հայրն էր:
Այս սուրբ մարգարեներն ու հավատարիմ սրբերը. Մակաբեացիք, և Դանիելի երեք
մանուկները՝ հնոցի մեջ118 մինչև Հովհաննես Մկրտիչ– այս բոլոր արդարները
սպասում էին ժամանակի ավարտին. որ Մեսիան գա։
«Որովհետև մեզ Երեխա է ծնվել, մեզ Որդի է տրվել. և իշխանությունը կլինի Նրա
ուսին, և Նրա անունը կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված,
Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան»:119
«Ահա օրեր են գալիս, ասում է Տերը, երբ Ես նոր ուխտ կկնքեմ Իսրայելի տան և
Հուդայի տան հետ»։120
Այնուհետև վերջապես Նա, ով արդարության Արևի Լույսն է հայտնվեց և կատարվեց
մարգարեությունը- «Բայց ձեզ համար, որ վախենում եք Իմ Անունից, Արդարության
Արևը կծագի իր թևերի բժշկությամբ: Հորթերի պես ուրախությամբ ցատկոտելով դուք
դուրս կգաք մսուրից»։121
Քրիստոս եկավ լուսավորելու յուրաքանչյուր մարդու, ով աշխարհ է գալիս Աստծո
կարոտով, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են աստվածապաշտության,
իմաստության և արդարության մեջ. և այսպիսի արդար մարդիկ ի վերջո հանդիպում
են Հիսուս Քրիստոսին՝ Քավիչին:
Նվիրված մեր Արարչին՝ եկե՛ք պտղաբեր լինենք արդարության և անմեղության
օրենքի համաձայն՝ ապրելու Ամենակարողի սիրով:
Արքայության հույսով եկեք անարատ քայլե՛նք դեպի բարձրագույն կոչումը,
կատարյալ լինենք, ինչպես կատարյալ է մեր Հայրը, որ Երկնքում է: 122

113
Հակոբոս 4։6
114
Ծննդոց 4:1–16
115
1 Մնացորդաց 1:1
116
Ծննդոց 5:24
117
Ծննդոց 11
118
Դանիել 3
119
Եսայիա 9։6
120
Երեմիա 31:31
121
Մաղաքիա 4.2
122
Մատթեոս 5:48

54
Քրիստոսով Աստված բարություն է սփռել Երկնքից երկիր՝ մեղավորներին բերելով
ապաշխարության՝ մեղքերը խոստովանելու համար՝ նրանց տալով չարի և բարու
գիտելիք, տարբերակելու շնորհք- որպեսզի ընտրեն բարին, քանզի Ատված է Բարի:
Եվ ասվում էր, որ Երկինքը ցնծում է մեկ ամբարիշտ ապաշխարության վրա123 –
պատկերացրեք, թե ինչպե~ս է Աստված ուրախանում անհամար սրբերի վրա, որ
աշխատում են ամեն վայրկյան իրենց կատարելության վրա՝ հարատև
փառաբանության մեջ:
Եթե մեկ մեղավորի ապաշխարության համար երկնքում հրեշտակները ցնծում են,
ապա որքա՜ն երջանիկ պետք է լինեն՝ տեսնելով նրանց, ովքեր միացել են Քրիստոսին
իրենց կատարելությամբ, հերոսաբար տանելով ցավն ու տառապանքը,
աղքատությունը, անկումը, սուրը, տանջանքները, մահը, ինչպես դա արեցին
առաքյալները, մարգարեները, նահատակները, սուրբ քահանաները, կույսերը,
խոստովանողները:
Այս սրբերը, որոնք չունեն անկանոն վնասակար ոգիներ՝ ամբարտավանություն,
զայրույթ, ատելություն, նախանձ, իշխելու ծարավ- նրանք գնում են միայն
բարեպաշտության ետևից՝ չտրվելով թուլություններին, միշտ պայքարելով դրանց
դեմ, և նրանց օրինակը քաջալերանք է, վկայություն է բոլորիս համար, որի աղբյուրն
է աստվածային զորությունը, որն է՝ Աստծո սերը: Եվ նրանց կյանքի իմաստն է ցույց
տալ այդ սերը մեզ:

Որովհետև չկար հրեշտակների դիվային ընկած կարգեր, մինչև չկար


հակառակություն դիվական ոգին, չարը բարու դեմ գործելու:
Մինչև վեցերորդ օրը, նախքան մարդուն ազատ միտքն ու կամքը օժտված լինելը,
Աստված վկայում էր, որ ողջ արարչագործությունը և ստեղծագործությունները բարի
են:124
Այսպիսով, ըստ էության, մարդու ստեղծվել է բարի:
Տիրոջ Ավետարանը Տասներկուսի մասին ասում է. «Մի՞թե ես չեմ ընտրել ձեզ՝ Տասներկուսին. սակայն
ձեզնից մեկը Սատանա է»։125 Հուդային Տերը նախապես չդատապարտեց, այլ հորդորեց հեռու մնալ
չար մտքից, որին ի վերջո Հուդան տրվեց ամենանենգ ձևով:126
Սեփական ընտրությամբ ամբարիշտները ներշնչվում են Սատանայից, որի դեպքում Տերը կորցնում է
նրանց որպես մեռածների, որովհետև նրանք չեն կարող ներկա լինել այնտեղ, որտեղ կենդանի
Աստված է, ինչը եղավ խոզերի նախիրի դեպքում. «Ի՞նչ ես ուզում մեզնից, Աստծո Որդի՛— բղավում
էին նրանք։ «Դու եկել ես այստեղ մեզ տանջելու համար նախատեսված ժամանակից առաջ»:127
«Ժամանակից առաջ»- նշանակում է, որ չարը դատաստանի տակ է, և դևերը գիտեն,
որ դեռ վերջնական ժամանակը չէ նրանց համար, քանի որ Տերը դատապարտում է

123
Ղուկաս 15:10
124
Օր 6-րդ. Ծննդոց 1
125
Հովհաննես 6:70
126
Ղուկաս 22
127
Մատթեոս 8.29

55
նրանց Վերջին Դատաստանում՝ հավիտյան փակելու նրանց Դժոխքի
խորխորատներում, որպեսզի նրանք չունենան այլևս զորություն մարդկանց
գայթակղելու և պղծելու:
Իսկ առայժմ՝ դևերին տրված է իրավունք փորձելու մարդկանց հավատարմությունը
առ Աստված. և դա ազատ կամքի հանճարն է, որով Արարիչը ստեղծեց մարդուն՝ ոչ
ծրագրված, այլ՝ մտածող և ընտրող:
Սատանան Սատանա չէ, քանի դեռ նա չի ամայացնում սրբությունը: Եվ Սատանայի
ճակատագիրը կնքվեց, քանի որ մեր Տերը հայտարարեց, որ աշխարհի իշխանը
անիծված է:128
Խավարը խավար չէ, քանի որ այն ստվերն է բնական լույսից [հակառակվելու
համար], որը չի դիմանում ամբողջական արևին, երբ այն զենիթում է:
Մահը մահ չէ, քանի որ այն ձեռք է բերվել հակառակությամբ [մեղքերի միջոցով].
հիմա ժամանակն է հրաժեշտ տալու մահին և խավարին, քանի որ Աստծո փառքն ու
ողորմությունը հայտնվեցին ի Քրիստոս որպես հավիտենական Կյանք և Լույս:
Եվ ամեն ինչ արվում է Աստծո նախագծով- քանզի Նա պետք է ճանաչի Իր
խիզախներին, որպեսզի պսակի նրանց որպես սեփական զավակներ, միևնույն
ժամանակ՝ մերժի նրանց, ովքեր արհամարհում են Իր Զորությունն ու Հեղինակությունը, ժխտում
են սեփական Արարչին: Որովհետև Նրա իրավունքն է փակել մեկի մուտքը և օրհնել
մյուսին, ում կամենա- տալով Արքայության բանալին մարդուն՝ ի Քրիստոս քավված:
Այնուամենայնիվ, Աստված լսում է և՛ ամբարիշտների, և՛ արդարների խնդրանքները,
քանզի Նա բոլորին հնարավորություն է տվել փրկվել [Քրիստոսի միջոցով],
հասկանալ քավության Շնորհքի նվերը՝ կայացնելու որոշում հավերժական սեփական
տեղի համար:
Այսպիսով, Աստված միշտ ցուցաբերում է առավելագույն սեր և հոգատարություն
բոլորի հանդեպ՝ վայելելու Քրիստոսի անսպառ բարությունը բոլոր սրբերի հետ:
Սուրբ Երրորդության ճշմարտությունը անփոփոխ է և հավերժական. Աստծո փառքը
կիսելու համար է. որ բոլորը հրավիրված են որդեգրման որպես Աստծո որդիներ:
Աստված անփոփոխ է, սակայն Նա փոխում է մարդկությունը, որպեսզի մարդիկ ընդունելի լինեն
թագադրման համար որպես Իր ժառանգներ:
Եվ Աստծո հետևորդները նույնն են անում. նրանք երբեք երկամիտ չեն, նրանք
հավատարիմ են այն ամենին, ինչ ազնիվ է և ազնվական, և նրանք աշխատում են
ուրիշներին նույնպես դարձնել այդպիսին:
Եկեղեցական Սինոդը129 կազմել է փրկության համար անհրաժեշտ բոլոր կանոնները՝
հիմնված Սուրբ Գրքի վրա. որպեսզի բոլոր մարդկանց լուսավորությունը հաստատվի կյանք
պարգեւող բարության մեջ՝ կատարյալ հնարամտությամբ և կատարյալ իմաստությամբ:
128
Հովհաննես 12:31
129
Ամենայն հավանականությամբ Անկիրայի ժողովը (314), Գալաթիա, (ժամանակակից Անկարա): Սուրբ
Գրիգորն իր քարոզներում ծավալուն ներկայացնում է այս խորհրդի կանոնները։ 4-րդ դարի ընթացքում
Փոքր Ասիայի նախկին մայրաքաղաք Գաղատիայում տեղի է ունեցել երեք խորհուրդ։ Առաջինը՝ ուղղափառ
լիագումար սինոդը, տեղի է ունեցել 314 թվականին, և նրա 25 կարգապահական կանոնները կազմում են
ամենակարևոր փաստաթղթերից մեկը- Ապաշխարության հաղորդության կառավարման վաղ պատմության
մեջ: Նրանցից ինը ներկայացնում են հավատուրացների /ի կռապաշտություն/ հաշտեցման պայմանները.

56
Սինոդը ստանձնել է հեթանոսների չար կամքի [դիվային] սանձը՝ արգելելով
կենդանիների զոհաբերությունը՝ պատժի տակ, և հաստատել է խոստովանության և
ապաշխարության հաշտեցման խորհուրդը։130
Եվ թող արդար միտքը չլցվի պարապությամբ և արհամարհանքով, թող մարմինը
մտնի հնազանդության մեջ և ընտելանա օրենքով, վախով և սիրով դադարեցնի չար
սովորությունները:
Եվ նախևառաջ զարգացրեք միտքը, որպեսզի այն չպատասխանի հոգու պտուղները
բերելու բնազդների ինքնաբուխ շարժմանը:
Մութը չի կարող վնասել լույսին, որպեսզի խավարի այն, բայց լույսը լուսավորում է
խավարը. և ոչ էլ մահը կարող է վերափոխել Տիրոջ անմահ Լույսը, և Ամենակարողի
փառքը դրսևորվում է որպես աշխարհի Լույս, որի սկզբում Կյանքի Խոսքն է
վստահված. այն է՝ ի Քրիստոս. «Երբ Հիսուսը նորից խոսեց ժողովրդի հետ, ասաց. «Ես
եմ աշխարհի Լույսը. ով հետևում է Ինձ, երբեք չի քայլի խավարի մեջ, այլ կունենա
Կյանքի Լույսը»:131
Ժամանակի ընթացքում բարեպաշտության ձևը բացահայտվում է՝ ցույց տալու
արդարության կանոնները՝ Բարեգործի կամքի գործակցությամբ, ով մեզ օժտում է
լինել մաքուր և սուրբ, գործերում ճշմարիտ Իր բարեհոգի կամքի համաձայն:
Աստված հավաքում է արժանիներին հավիտենական կյանքի համար, նրանց, ովքեր
խիզախ հավատք են պահում վաստակի պարգևները քաղելու համար՝ ականատես
լինելով նաև Աստծո փառքին:
Նրանց ժառանգությունը հավերժ պահվում է Երկնքում, որտեղ փառք և անսպառ
բարիք են պատրաստվում նրանց համար, ովքեր հույս ունեն:

մյուսները՝ ամուսնության, եկեղեցական ունեցվածքի օտարումների և այլնի մասին։ Հայտնի է, որ


մոնոֆիզիտիզմի հերետիկոսությունը սկսվել է այս շրջանից. Անկիրան քրիստոնեական քաղաք էր, որտեղ
գերակշռում էին վանականներն ու քահանաները , ուր կային մշտական աստվածաբանական վեճեր:
Քաղաքային խորհուրդը կամ սենատը զիջեցին եպիսկոպոսին՝ դնելով նրան որպես տեղական գլխավոր
գործիչ (ամենայն հավանականությամբ դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էր): 4-րդ դարի կեսերին Անկիրան
ներքաշված էր Քրիստոսի էության շուրջ աստվածաբանական բարդ վեճերի մեջ, և թվում է, թե այնտեղ է
առաջացել արիոսականության աղանդները։ 325 թվականին Սուրբ Գրիգորի որդին՝ Արիստակեսը, Հայոց
պատրիարքն էր և ուղարկվեց Նիկիոյի առաջին ժողով։ Խորհուրդը դատապարտեց արիոսական
հերետիկոսությունը և հաստատեց Հավատամքի հոդվածները:
130
«Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ստիպված են եղել զոհ մատուցել, և ովքեր, ի լրումն, մասնակցել են
խնջույքներին՝ ի պատիվ կուռքերի. բոլորին, ում փախցրին, բայց հետո ուրախ դեմքով բարձրացան, հագան
իրենց ամենաթանկ հագուստը և անտարբերությամբ մասնակցեցին տրամադրված խնջույքին.
կարգադրված է, որ բոլորը լսող լինեն մեկ տարի, ծնկած մնալ՝ երեք տարի, և նրանք աղոթքով
հաղորդակցվեն երկու տարի, իսկ հետո վերադառնան լիարժեք հաղորդության»։ Կանոն 4 Անկիրայի
խորհուրդը. «Ինչ վերաբերում է այն քահանաներին, ովքեր զոհեր են մատուցել կուռքերին և հետո
վերադարձել հաղորդության, ոչ թե կեղծավորությամբ, այլ անկեղծությամբ- նրանք կարող են
պահպանել իրենց աթոռի պատիվը եթե նրանք ուրացել են հավատքը խոշտանգումների տակ:
Այնուամենայնիվ, նրանց համար օրինավոր չէ Պատարագ մատուցելը, ոչ էլ ՝քարոզելը, ոչ էլ մի խոսքով
սրբազան գործառույթ կատարելը: Նրանք զրկվում են քահանայական ծառայության իրավունքից»։
Կանոն 1, Անկիրայի ժողով.
131
Հովհաննես 8։12

57
Այս սրբերը հաղթել են թշնամուն՝ հավերժական փառքի համար սիրո և անվերապահ
երանության մեջ: Տիրոջով նրանք ամենայն ազատությամբ թագավորեցին որպես
ընտրյալներ՝ մտնելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու ուրախությունը:
Ինչպես Աստված է այդպես ասում, որպեսզի մենք հավատանք ասված խոսքին.
«Այնուհետև նա կասի նրանց, ովքեր իր ձախ կողմում են. «Գնացե՛ք ինձնից,
անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որը պատրաստված է Սատանայի և նրա
հրեշտակների համար»:132
Իսկ հավատարիմներին Նա նաև ասաց. «Իր Տերն ասաց նրան. «Ապրե՛ս, բարի և
հավատարիմ ծառա՛, քանի որ դու հավատարիմ եղար քչում, ես քեզ շատի վրա կդնեմ
որպես տեր: Ահա՝ մտի՛ր Քո տիրոջ ուրախության մեջ»:133
Նման ծառաների համար, ովքեր աշխատում են՝ Աստծո համար հոգիներ
վաստակելու, ստանում են իրենց ճիշտ վարձատրությունը:
Որովհետև մաքուր սիրտ ունեցողները մեծացել են Տիրոջ ներկայության մեջ, Աստծո
գիտության մեջ, աստվածային իմաստության և Լույսի առատության մեջ, արթնացած
երկրային վտանգների համար և արձագանքելով Աստծո կանչին:
Նայի՛ր անապատի ճգնավորներին. մենք տեսնում ենք, որ ուխտի տակ գտնվող
կրոնական հոգին ձգտում է անել առավելագույնը ամենայն հոգատարությամբ և
զգոնությամբ. միշտ լինելով Տիրոջ ներկայության մեջ անկեղծ աղոթքներով, Աստծո
կողմից իրեն մատուցված մարդկային արժանապատվության հրաշալի պայծառ
գեղեցկությամբ, սրտում ջերմ սիրով և խոստացված որդեգրության հիշողության մեջ.
«Նա նախասահմանեց մեզ որդեգրելու համար Հիսուս Քրիստոսի միջոցով՝ Իր կամքի
նպատակին համապատասխան»։134
«Փրկագնելու նրանց, ովքեր օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրվենք: Եվ քանի որ
դուք որդիներ եք, Աստված ուղարկեց իր Որդու Հոգին մեր սրտերում՝ աղաղակելով.
«Աբբա՛. Հայրի՛կ»։ Այսպիսով, դու այլևս ստրուկ չես, այլ որդի, իսկ եթե որդի ես,
ուրեմն ժառանգորդ ես Աստծո»։135
Նա [նվիրյալ ճգնավորը] փափագում է միայն Աստծուն և մահացնում է մարմնի
կրքերը իր ազատ կամքով՝ ընտրելով լինելու աստվածային:
Ստանալով Տիրոջ սուրբ օծությունը՝ նա գիտի դրա արժեքը և իր բոլոր
ցանկություններն ուղղում է առ Աստված, որպեսզի նա լինի անարատ, արտաքուստ և
ներքուստ ազատ լինի մարմնական ստրկությունից, մնա սուրբ և մաքուր թիկնոցի136
հոգևոր պաշտպանության տակ՝ զորացած և հաստատված Տիրոջ կամքով՝ արժանի
լինելու Քրիստոսին, որին նվիրաբերված է ապաշխարող խոստովանող վանականի,
քահանայի մարմինն ու հոգին. «Այսպես՝ բոլոր նրանց, ովքեր ընդունեցին Նրան,

132
Մատթեոս 25:41
133
Մատթեոս 25:23
134
Եփեսացիս 1։5
135
Գաղատացիս 4։5-7
136
Թիկնոցը ավանդաբար շնորհվում է վանականին հանդիսավոր ուխտի ժամանակ՝ նվիրաբերվելու
Աստծո ծառայությանը: Նախքան իրենց հանդիսավոր ուխտը, վանականները երկու տարի ծառայում
են՝ որոշում կայացնելու:

58
ովքեր հավատացին Նրա Անվանը, Նա իրավունք տվեց դառնալ Աստծո զավակներ»:
137

Եվ արթուն լինելով Ավետարանի սուրբ զգոնությամբ, արձագանքելով բարձր


կոչմանը, Քրիստոսի ճգնավորը ստանում է ոչ թե զգայական բնույթի, այլ հոգևոր
մխիթարությունը հավիտենական Սիրուց՝ մարմնի և հոգու անարգել սուրբ
շարժումով։
Եվ մնալով սիրո եռանդով, սուրբ հույսով քաղցրացած կյանքի մեջ, նա [ճգնավորը]
անցնում է սուրբ խորհուրդներին նվիրված սրբագործման, չասվածների
խորհրդածության միջով, անհամբեր սպասելու գեղեցիկ խոստումներին, որ տրված է
Ավետարանի միջոցով:

Մեղուների նման սրբադասված կրոնավորները ծաղիկներից նեկտարը բերում են մեղվափեթակներ՝


մեղր պատրաստելով՝ քաղցրավենիք ավելացնելով բոլոր դաժան ու դառը համերին, այսինքն՝
դարձնել հոգևոր ժառանգություն՝ բուժելու մարմնական կորուստը:
Նույն կերպ նրանք, ովքեր հնազանդ են կենարար խրատին, ովքեր ընկալել են այն, առաջնորդվում են
աստվածային իմաստությամբ:
Իմաստունները կերտում են եռանդուն հավատք և ճշմարիտ սուրբ բարքերով նրանք
քայլում են քաղցր ուղու վրա՝ քաղցր հույսով դեպի հավիտենական կյանք, մտնելու
փրկության դարպասից՝ բարեգործական Սիրո քաղցրությունը ճաշակելու մեծ
ցանկությամբ և մեծ ծարավով։
Իմաստունները միշտ վայելում են Քրիստոսի մեջ հուգու մտավոր իմաստության քաղցրությունը՝
զորացած նորոգության սուրբ նախանձախնդրությամբ:
Իմաստունները անզուսպ ուրախությամբ կառավարում են միտքը՝ աստվածայինի մասին մտածելու,
միտքը համապատասխանաբար օրինաչափության մեջ պահելու, ներքին եսը կառուցելու համար։
Եվ դա է մեր փրկության գրավականը. մեր մարմնի և հոգու ուժը՝ դեպի Բարին
ուղղվելու:
Այնուամենայնիվ, Եկեղեցում և վանքերում հոգևոր ղեկավարները, երբ հովվում են
ուրիշներին, պարտավոր են մահացության ենթարկել մարմնի կրքերը՝ սեփական
հոգին ձեռք բերելու համար ու զորացնելու անսասանորեն, պատրաստ լինել
ծառայելու եղբայրներին հանուն Ամենակարող Սուրբ Հոգու շնորհի։
Բացահայտել մարմնական ցանկությունները խոստովանության և ապաշխարության մեջ, [մտքի և
սրտի մտքերը], որոնք չար են՝ ամեն վնասակար խաբեության հիմքն են- և դրանք
բացահայտելիս է միայն հնարավոր դառնում ազատվել դրանցից:
«Մարմնային միտքը մահ է, իսկ Հոգու միտքը՝ կյանք և խաղաղություն»։138
Մենք մաքուր սրտով երդվում ենք աշխատել հոգևոր այգում, որը վստահվել է մեզ,
լինելու անբիծ, կատարյալ հավատքով մոտենալու դեպի Տերը, սիրելու Նրան մեր
ամբողջ սրտով, և ծառայել Նրան ամբողջ սրտով՝ Նրա Լույսի ներքո: Այդ Լույսով

137
Հովհաննես 1։12
138
Հռոմեացիներ 8։6

59
լուսավորել բոլոր մարմնական զգայարանները՝ պարզ տեսնելու մեր ներքինը,
այնպես ինչպես երկրի վրա ամեն ինչ երևում է արևի լույսի ծագումի հետ: Այդպես
սրբերը հասան կատարելության՝ ունենալով Բարերարի պարգևը. և մենք ամենայն
երախտագիտությամբ ուխտի տակ ենք և օրհնում ենք Ամենակարող Աստծուն, Ամենահզորին և
Անապականին, փառավորում ենք Նրան, ով մեզ արժանի է դարձրել գործընկեր լինելու Իր
բարեսիրական կամքին։
Եվ եկեք միշտ մոտ լինենք Աստծուն՝ եթե նեղության մեջ ենք առանց մխիթարության,
կամ՝ մխիթարությունների մեջ ենք- ցույց տալու մեր հավատարմությունը Տիրոջը,
չխնդրելով ոչ այլ ինչ, քան հոգևոր կատարելությունը ի Քրիստոս- և միայն այդ
դեպքում Նա կտա բոլոր շնորհները, որպեսզի բոլորը փառավորեն մեր Քրիստոս
Հիսուսի մեծությունը, ժառանգելով Նրա հետ՝ որպես տիրակից- «Բայց նախ փնտրեք
Նրա թագավորությունը և Նրա արդարությունը, և այս ամենը ձեզ նույնպես կտրվի»-139
որպեսզի մենք, լինելով նոր՝ փրկվենք Քրիստոսի ամենայն բարությամբ և
առաքինությամբ, սրբագործվենք չար ցանկություններից՝ անցնելու Թագավորության
երկնային հանգիստը, միշտ՝ Քրիստոսի հետ:
Եվ ինչպես մեր մարմինը կանգնած է մեր ոտքերի վրա, այնպես էլ հավատքը
կանգնած է բարի գործերի վրա, և հավատքով մենք անցնում ենք փորձությունների
միջով, որպեսզի փորձության ենթարկվելով՝ չկորցնենք հույսը, իմանալու համար մեր
թույլ կողմերը և խնդրելու հավելյալ շնորհք:
Եվ այսպիսով, մենք բոլորին հորդորում ենք Աստծո սիրով ստանալ Սուրբ Հոգու
շնորհը, և ամենից առաջ՝ լի Երկինքը, դառնալով անմահ կյանքի օրինական
ժառանգորդ, կանչված դեպի սրբերի բնակություն՝ ճշմարիտ սիրով, գեղեցիկի մեջ ծաղկած
Ամենասուրբ Երրորդության փառքի մեջ, ում գովաբանություն և փառք այժմ և միշտ և
հավտյանս հավիտենից : Ամեն։

139
Մատթեոս 6։33

60
7. Մարդկության Նախագծման Մասին. (Ձևավորել գիտակցությունը ըստ
աստվածայինի):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

րբ Իմաստության Ավետիսը տարածվեց աշխարհում Աստծո օրենքով կրթելու համար,


մարդկությունը իր մանկությունից աճեց մինչև հասունություն, որպեսզի կարողանա լսել
ճշմարտությունը, պատրաստ լինել ձեռք բերելու մարգարեների աստվածային գիտությունը,
որպեսզի հավատքով կարողանա ստանալ Հոգին, որպեսզի վերկանգնվի մեր ընկած
բնությունը ի փրկություն՝ Արարչի գիտակցությամբ: Աստված ստեղծեց բանական
մարդուն- և Նա հայտնում է Ինքն Իրեն մարդուն:140
Եվ այս իմաստության շնորհքով կարելի է զգայարանները ենթարկել օրենքին՝ առանց
[հավերժական] կորուստների, մեր մարմնական էությունը վերափոխելով հոգևորի՝
Աստծո կամքի համաձայն և Նրա լուսավորության օգնությամբ։
Եվ արդարությունն հաստատվում է, երբ Ավետիսը հռչակվում է հրապարակայնորեն՝
այն վկայելու համար որպես համընդհանուր հաղթանակ Քրիստոսի քավությամբ,
որպես ճշմարտության հաղթանակ, լինելու Երկնքի Արքայության հոգևոր ժառանգորդը,
հաստատելու աշխարհի Բարության կարգը, որպեսզի բոլորը լիովին գիտակցեն
ուղղափառ աստվածապաշտության կանոնները, որոնք փրկության միակ միջոցն են:
Որովհետև Աստված աշխարհը դրել է որպես դպրոց, որպեսզի սովորեցնի
բնակչությանը սրբության մասին՝ հաստատելով Իր կարգերը [կրոնական և
աշխարհիկ]. որ բանական արարածներին սովորեցնի ըմբռնելու Իր Բարությունը, քանզի
Աստված միշտ Իր նախախնամությամբ բացահայտում է թաքնված խորհուրդները։
Աստված Հայտնել է Իրեն: Որովհետև ի սկզբանե ոչնչից Աստված մարդկանց ստեղծել է
որպես մեկ՝ ի Ադամ, հետո՝ երկու, ի Եվա, հետո հազարավոր- որպեսզի նրանք
բազմանան՝ առաքինությամբ բնակվելու Իր փառքի մեջ:

140
Կեղծ կրոնների մեջ մարդն է ստեղծում աստծուն, ըստ իր /մթագնած բանականության/ պատկերացման,
ոչ թե՝ Աստվածային Հայտնության:

61
Սակայն՝ «Ով մարդկային արյուն է թափում, մարդկանց կողմից նրանց արյունը
կթափվի. քանի որ Աստծու պատկերով Աստված ստեղծեց մարդկանց: Իսկ դուք
պտղաբեր եղեք և շատացե՛ք. շատացե՛ք երկրի վրա և շատացե՛ք»։141
Եվ որպես առաքինության կողմնացույց աշխարհի վերջում անմահության մեծագույն Ընծան-
անփոփոխ ու անզուգական- հավիտենական Երկնային Արքայությունը մեզ տրվում է Քրիստոսից։
Որովհետև սկզբում միտքը փնտրում է օրենքի օրենսդրությունը, այնուհետև այն մշակում է որպես
բարու և չարի իմացության մշակույթ:
Եվ Նա քննել է բանական արարածներին՝ դնելով նրանց այս /կյանքի/ դպրոցում, և
հետո տվել է նրանց անուններ, որպեսզի Իր տրված անունները ընտրվեն գրվելու
Կյանքի Գրքում՝ Աստծո ծառայության համար՝ փոխադարձ համաձայնությամբ:
«Ով ուտում է Իմ Մարմինը և խմում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի, և Ես
վերջին օրը հարություն կտամ նրանց»:142; «Եվ եթե որևէ մեկի անունը գրված չգտնվի
Կյանքի Գրքում, նա կնետվի կրակի լիճը»: 143
Որովհետև Երրորդությունը երեքից ՝ ստեղծելու այստեղ, քարոզելու և Հայտնվելու
այստեղ՝ երկու բնությամբ ծնված մեկ Անձ՝ Քրիստոս- երկիրն անիմանալի՝
անիմանալի անուններով :
«Հավատքով մենք հասկանում ենք, որ տիեզերքը ստեղծվել է Աստծո հրամանով, և
այն ինչ տեսանելի է՝ չի կանչվել տեսանելիից:»144 -այնպես որ՝ այն ինչ տեսանելի է
տեսանելիից չի ստեղծվել:
Բանը՝ Լոգոս ստեղծեց աշխարհ:
Եվ սկիզբը կոչվում է Լույս, որը բացահայտվում է աշխարհի արարման մեջ՝
խավարից բաժանելով լույսը:145
Որովհետև անտեսանելին ու անձևը ծածկված էին որպես խավարի երկիր: Քանի որ
Արարիչը հրամայեց, որ լինի ցերեկային լույս, և եղավ- որտեղից էլ սկսվեց երկրային
նվիրապետության ստեղծման պատմությունը:
Եվ եթե խավարը չլիներ, ինչու՞ լույսը կկոչվեր ցերեկային լույս, կամ խավարը՝ գիշեր։
Լեզվի վրայի համի ընկալիչները կարող են տարբերել քաղցր համը դառնությունից,
ճիշտ այնպես, ինչպես մարդկային բանականը կարող է ճանաչել Աստծո էությունը
որպես քաղցր բարություն:
Եվ Լույսը հորդում է մարդկանց վրա՝ ողջ և կենդանի պահելու նրանց արաչագործության մեջ.
որովհետև աշխարհի յուրաքանչյուր գյուտ՝ աշխատանքից կամ Արվեստից մինչև գիտությունն ու
արհեստը, Նրա հանճարն է. լինի դարբնություն, թե գրավոր, թե երաժշտական մշակույթ, թե՛
պատկերագրություն, թե՛ ուխտագնացություն, թե՛ ստեղծագործական բոլոր որակները՝ գիտություն,
հայտնագործությունները- Աստծուց է տրված մարդկանց բոլոր հմտությունների ստեղծագործական
այս ուժը, որը վստահում է Նա Իր զավակներին խնամակալության Իր հոգացության տակ՝ դարձնելու

141
Ծննդոց 9:6-7
142
Հովհաննես 6։54
143
Հայտնություն 20։15
144
Եբրայեցիս 11։3; Ծննդոց 1։4
145
Ծննդոց 1։4

62
մարդկային հանճարը տիեզերական մշակույթ և օրենք, կարգ ու կանոն /Երկնային նվիրապետության
օրինակով/:
Նույն կերպ՝ գիշերը քնի և հանգստի համար է, որպեսզի վերականգնված ֆիզիկական
ուժերով մարդկանց գործն արդյունավետ լինի։
Նույն կերպ՝ քաղցր կամ դառը կամ կծու համը բուժելու է, և այն տրվում է նաև
ուտելիքը համեմելու համար, ամեն ինչ արվում է Աստծո ցուցումով՝ մարդկանց
բնածին զգայարանների կառավարման մեջ:
Քանի որ աշխատասերը հանգստանալու կարիք ունի, նույն կերպ
արարչագործության մասերը փոխադարձ համաձայնության մեջ են. շոգն ու ցուրտը
ստեղծված են համապատասխանաբար շրջանառվելու համար. դրանք ստեղծված չեն
քաոս ստեղծելու համար, քանի որ Արարիչը նպատակաուղղված է հոգ տանելու, ոչ
թե ոչնչացնելու:
Եվ մարդը նախագծված է նույն կերպ՝ որպես իր Հոր նման բանական նախագծող, և ոչ
որպես Արարչին հարկատու ծառա:
Որովհետև մարդը կարող է Արարչի խնամքի ներքո փրկել իր հոգին և վայելել
Գերիշխանի բարի կամքը, ինչպես որ որդին ուրախանում է և բարգավաճում է իր Հոր
խնամքով:
Կրկին, բնության ուժերը տարբեր են. ուժեր, որոնք չորացնում են, և ուժեր, որոնք
խոնավացնում են երկիրը և դրա բուսականությունը, ուժեր, որոնք ջնջում են ամենը՝
ավիրում:
Բնական աղետները առթում են ամբարիշտները, որպես պատիժ առաջացած Աստծո
հրամանով, պատիժ այն մարդկային խեղման համար, որ ձախողում է Աստծո
նախախնամությունը, համաձայն որի մարդը աստվածային ժառանգորդ է:
Անձնական նեղությունները նույնպես պատճառ ունեն. առողջության
վատթարացումը, հիվանդությունը, դրդում է մարդուն դիմել Աստծուն՝ դնելով նրան
փակուղու մեջ, ապա՝ Աստված հայտնում է Իր կամքը, որ Նա խրախուսում է
առաքինության գործելակերպը՝ ըստ մարդու կոչման, որից հետո՝ բժշկությունը
կտրվի [երբ դուք Աստծո մեջ եք]- բացի թե ցանկանում եք տառապել ըստ Աստծո:
Այսպիսով, Աստված թույլ է տալիս նաև վնասակարը. հիվանդությունն ու ցավը, քանի
որ հիվանդությունը առաքինությունների բացակայության հետևանք է, և ցավը
տրվում է ուղղվելու և Աստծուց օգնություն խնդրելու համար, համբերությամբ
խորհրդածելու ու հասկանալու սեփական օրինազանցությունները՝Աստծուն ավելի
մոտ լինելով, ինչպես Հոբի դեպքն է։146
Այնուամենայնիվ, տխրությունն ու դատարկ ուրախությունները ըստ այս աշխարհի, առաջացնում են
մահ և ապականություն, հոգու դատարկություն և մտքի բթություն:
Եվ, եթե դրանք (տխրությունը և դատարկ ուրախությունները) ըստ Աստծո են, դրանք կտային մտքի
մխիթարություն և սրտի հանգստություն , որը սակայն երբեք չի պատահում:
Իսկական վիշտ է, երբ մենք մեղք ենք գործում, քանզի այն վիրավորում է Աստծուն,
իսկ իրական ուրախությունը խոստացված Ավետիսի բարիքի հույսն է, որի դեպքում

146
Հոբի գիրքը, Սուրբ Աստվածաշունչ:

63
վիշտն ու ուրախությունը մեծ նպատակ ունեն՝ դիպչելու հավերժությանը ՝ միանալով
Քրիստոսի չարչարանքներին:
Աստծո սիրո հետ աստվածային ներդաշնակությունն այն է, երբ աղքատությունն ու
հարստությունը լրացնում են միմյանց. հարստությունը, որը լցնում է կարիքավորին,
և կարիքավորը, որը մարզվում է ժուժկալության և հայտում է երախտագիտություն-
որպեսզի այսպես երկուսն էլ կարողանան ուրախանալ միմյանցով՝ ամբողջականացնելով իրար: Եվ
երկուսն էլ ստանում են Աստծո գերագույն գնահատականը:
Պետք է նաև ողջամիտ լինել չվախենալու և մանավանդ՝ զգոն լինելու:
«Եվ ազատի’ր բոլոր նրանց, ովքեր մահվան վախի պատճառով ենթարկվեցին ցմահ
ստրկության»147:
«Ես ձեզ չե՞մ պատվիրել այսպես. եղե՛ք ուժեղ և համարձակ: Մի՛ վախեցեք և մի՛
զարհուրեք, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է, ուր էլ որ գնաք»։148
Չարության գոյությունը և դրա գործելակերպը՝ իր չափով ու դրսևորումով իմանալը
իմաստություն է, որը մարդուն պատրաստ է պահում՝ դիմադրելու այն: Վախը գալիս
է, երբ մարդը վտանգը չի տեսնում- և հանկարծակի բռնվում է անպատրաստ վիճակում՝
անընդունակ ահաբեկչության էությունը հասկանալու, և երկուսն էլ- վախով բռնվելը և անզգոն
լինելը- արատներ են և նշան, որ այսպիսիները հեռու են Աստծուց, որի մասին Տերը
ասում է՝ «Ես ձեզ ուղարկում եմ ոչխարների պես գայլերի մեջ. ուստի եղեք օձերի պես
խորաթափանց և աղավնիների պես անմեղ»:149
Ճանաչել չարի պոտենցյալը՝ աստվածային Շնորհք է նույնպես- և մանավանդ՝ ինչպես
արթուն խաչակրաց՝ պատրաստ լինել միշտ գոտին կապած և հագած հավատքի
սաղավարտը՝ դեմ կանգնելու չարի բոլոր դրսևորումներին. «Այս ամենից բացի,
վերցրու հավատքի վահանը, որով կարող ես հանգցնել չարի բոլոր բոցավառ
նետերը»։150
«Նրանցից մի՛ վախեցիր, որովհետև քո Աստվածն է, որ կռվում է քեզ համար»։151
«Ասա անհանգիստ սիրտ ունեցողներին. «Զորացե՛ք, մի՛ վախեցեք, ահա ձեր
Աստվածը կգա վրեժխնդրությամբ, Աստծո հատուցմամբ- Նա կգա և կփրկի ձեզ»։ 152
«Դրա համար հիշեցնում եմ ձեզ, որ բոցավառեք Աստծո պարգևը, որը ձեր մեջ է՝ իմ
ձեռնադրման Հոգու օծման կրակով, որովհետև Աստված մեզ ոչ թե վախի, այլ
զորության, սիրո և ինքնատիրապետման հոգի տվեց»:153
«Որովհետև դուք ստրկության ոգին չստացաք, որ նորից վախենաք, այլ որդեգրության
Հոգին ստացաք, որով մենք աղաղակում ենք. «Աբբա Հա՛յր»։154

147
Եբրայեցիներ 2։15
148
Հեսու 1։9
149
Մատթեոս 10։16
150
Եփեսացիս 6։16
151
Երկրորդ Օրինաց 3։22
152
Եսայի 35։4
153
2 Տիմոթ. 1։6-7
154
Հռոմեացիներ 8։15

64
«Սնափառության չձգտե՛ք, իրար գրգռելով, իրար նախանձելով»։155
Սնափառությունը մեծ արատ է, որի մեջ հոգին կորսվում է: Ահա ինչու առաջարկված
փառքը [հասարակության կողմից] կարող է սպանել հոգին:
«Եթե դու իսկապես ուզում ես ինձնից բարձր երևալ և իմ խայտառակությունը որպես
ապացույց կօգտագործել իմ դեմ»:156
Նույն կերպ և՝ մարդու ստորացումը կարող է սպանել նրա մարդկային
արժանապատվությունը։
Երկուսն էլ՝ փառքի ձգտումը և անփառունակ վիճակը, կարող են մահացու լինել:
Այնուամենայնիվ, գովասանքը և պատժելը կարող են խթաններ լինել, որոնք
ուղղորդում են դեպի լավը, հատկապես երբեք չմոռանալու պատժի դասերը և
խրախուսանքի համար [ոչ թե սնափառության] գովաբանվելու օգուտները, քանի որ
երկուսն էլ նպաստում են կատարելությանը, եթե գիտակցելի են դրանց օգուտներն ու
վնասները:
Ամեն ինչ՝ Աստծո հետ: Ամենը կարող են ուղղվել դեպի Աստված և օգտագործվել ի
նպաստ հոգու իմաստության նրանց կողմից, ովքեր խոհեմ են և հետևում են հոգու
շարժմանը:
Աստված տալիս է մարդուն մեծ արժանապատվություն՝ բարձր պահելու համար
նրան, եթե մարդը խոնարհաբար գիտի իր տեղը Աստծո առաջ:
Նրանք, ովքեր ամեն ինչ դարձնում են բարի, պետք է իմանան, թե ինչպես է Աստված
երջանկանում նրանցով՝ պատրաստ նրանց տալու մեծ պարգևները հոգու շնորհների:
Եվ նրանք, ովքեր ընդունում են այս իմաստուն բարերարներին, ովքեր կարող են
անգամ չարը դարձնել բարիքի աղբյուր՝ բերելով մարդուն հեզության ու
ինքնագիտակցության- նրանց պետք է երախտապարտ լինեն, որովհետև նրանք
հոգիներ են վերադարձնում Աստծուն՝ հավերժական երջանկության համար:

Իսկ իսկական ազատությունը մեղքից ազատվելն է, որն ինքնին փառք է բերում:


Այսպիսով, մեղավորները արդարների շարքում են, որպեսզի նրանք ցանկանան
պահպանել սրբերին նմանվելու ուղղամտություն հատկապես գիտակցելով հավերժական
պատժի մասին: Եվ այդպիսիք, եթե զղջումով և խոստովանությամբ հեռանան մեղքերից, կապրեն:
Այնուամենայնիվ, արդարները պետք է շատ աշխատանք կատարեն կատարյալ
լինելու համար, ինչպես որ Երկնային Հայրն է. «Ուրեմն կատարյալ եղեք, ինչպես ձեր
երկնավոր Հայրն է կատարյալ»։157
Եվ այս աղոթատները [եկեղեցիների և վանքերի] պետք է լցվեն բազմությամբ, որտեղ
գնահատվում է մարդու արժանապատվությունը և հարգվում է մարդը. անօթևաններին պետք է
բարձրացնել, իսկ պալատներում ապրողները պետք է անօթևան լինեն՝ կամավոր
աղքատության ազնվական մեծության մեջ:

155
Գաղատացիներ 5։26
156
Հոբ 19:5
157
Մատթեոս 5։48

65
Հզորները պետք է հենարան լինեն թույլերի համար՝ Աստծո համար ցանկալի
արդյունք ստանալու համար: Որովհետև թույլերը [մտավոր և ֆիզիկական
կարողություններով] հեզություն և խոնարհություն են սովորեցնում [հասարակությունից
հեռացվածի իրենց նվաստացած կարգավիճակում], իսկ հզորներին վստահված է արդարությունը,
որը հաստատելու է բոլորի համար Քրիստոսի հանդեպ՝ Աստծո սերը- Նրա պատվիրանները
դարձնելով քաղաքական օրենք:
Աստծո իմաստությունը ծիսական է և ապա՝ խաղաղարար. այն հաստատում է Բարությանը, և
ուղղամտորեն այն տանում է դեպի մեր աստվածային ծագման ակունքները, և մենք
վերականգնվում ենք մեր սկզբնական անմեղության մեջ:
Եվ նույնիսկ Աստծո համար հիմար լինելը, ինչպես դիտում են աշխարհականները-
օգտակար է, քանի որ հիմարն ունի բավարարվածություն և հնազանդություն [օրենքի]
իմաստության պայմաններին, քանի որ այդպիսին պարզ է և հոգով աղքատ, որպեսզի
մտնի Թագավորություն, և նա ընդունում է իմաստունի առաջնորդությունը:
Այսպիսով, հիմարն Աստծո մեջ ավելի իմաստուն է, քան այս աշխարհի
իմաստունները:158
Իսկ աշխարհի իմաստունը, մարմնավոր մարդը իսկական հիմարության զոհ է, քանզի
նա վատնում է իր կյանքը ոչնչի վրա, որն է՝ իր ձեռքբերումները ըստ իր մեղսասեր
սրտի ցանկության, որը Աստված տալիս է նրան:159
Կյանքը ապրեցնում է արդարության գործը, և մահը մի լաբիրինթ է, որի մեջ մեղքը
խճճում է մեղավորներին՝ գծելով նրանց տանջանքների անելանելի ուղիները:
Կարելի է կենդանի լինել՝ հիմնված լինելով Սիրո վրա, ապրել Աստծո սիրով և
սրբությամբ, և ճշմարտության հավատով և Սուրբ Գրքերի վրա հիմնված հավատքի
հույսով:
Եվ [մահվան] քունը, որի մեջ մտնում են արդարները, ընդհատվում է
հրեշտակապետներին վստահված Քրիստոսի կանչով. նրանք, ում գիտակցությունը
պարզ է, արթնանում են անմահ կյանքում, իսկ ամբարիշտները խայթող
գիտակցությունից անվերջ տանջվում են մինչև հավերժություն:
Սա Աստծո հաստատությունն է [Դրախտը և Դժոխքը], և Աստված մարդկանց
դարձնում է Իր աշակերտները, որպեսզի նրանք սովորեն, թե որն է օգտակար, և որն է
վնասակար՝ ապավինելով Տիրոջը:
Եվ թող բոլորը եղբայր լինեն Քրիստոսով:
Թող առաքինիները այնքան քաջ լինեն, որ տիրապետեն փրկության գիտելիքին և հաստատված
լինեն արդարադատության մեջ՝ կիսելու Քրիստոսի փառքը:
Աստված մարդուն ստեղծել է զգայականությամբ, և այն չի կարելի չարաշահել,
այնուհանդերձ, այն պետք է ծառայի արարչագործության նպատակին, որպեսզի
մարմնի ցանկությունները լինեն սահմանափակ և գիտակցված: Ինչպես երկինքը լի է
ամպերով՝ պտուղներ, խոտաբույսեր ու բույսեր բերելու համար, ինչպես քամիները
փչում են ժամանակի համաձայն՝ երկիրը սնելու և ջրով ոռոգելու համար, քանի որ

158
1 Կորնթացիներ 1։25
159
Երեմիա 17։9-10

66
եղանակները մարդկանց և գազանների համար աղբյուրներ են տալիս խմելու. և
գազանները, թռչունները, բոլոր սողունները, ամեն շնչառական շունչ՝ բոլորը
բեղմնավոր լինելու բնական օրենքի հսկողության ներքո են:
Այսպիսով, մարդու զգայականությունը նույնպես պետք է վերահսկվի: Եվ եթե մարդիկ
մտքով խաբեբա են դառնում, խեղաթյուրվում, շեղվում են նպատակից, մարդը
վերածվում է անպտուղ չարության:
Որովհետև բանական արարածը օժտված է գիտակցությամբ, և նրա զգայարանները
կառավարվում են օրենքով [կարողությամբ] վայելելու հոգևոր օրենքի [սահմանափակման]
բարությունը ստորադաս մարմնական կրքերի նկատմամբ [որը վայրընթաց պարույր է], և երբ
բանական արարածն անցնում է սահմանը, ինքն իրեն զրկում է լինելությունից:
Այս թերարժեքությամբ [օրենքին չենթարկվելու] մարդու փառքը վերածվում է մարդու ամոթի. Աստծո
դեմ ապստամբության ժամանակ բոլոր ձեռքբերումներն անվավեր են դառնում, քանի որ դա
տապալում է իր իսկ սեփական էությունը:
Նման ինքնաոչնչացումից կարելի է ետ դառնալ, քանի որ մարդկային էությունը բարի
է, եթե այն վարակված չէ վատ մտքով, որը կարծրացնում է սիրտը՝ դարձնելով այն
անողոք, անզգամ՝ անտեսելու ուրիշների լացը, անընդունակ լինելու կարեկից և
ողորմած, ճիշտ ինչպես վայրի գազանն է:
Ինչպես ասվում է Գրքում, «Բայց նրանք ծաղրում էին Աստծո առաքյալներին,
արհամարհում նրա խոսքերը և ծաղրում էին Նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ
բարկությունը բարձրացավ Իր ժողովրդի վրա, և բժշկություն չկար»: 160
Նաև ասվում է. «Քանի որ աղքատները թալանված են և կարիքավորները հառաչում
են, Ես հիմա վեր կկենամ», ասում է Տերը - Ես կպաշտպանեմ արդարներին նրանցից,
ովքեր չարախոսում են նրանց դեմ:»161
Այնուամենայնիվ, եթե անօրենները հեռանան չարից և խոստովանությամբ դառնան
ապաշխարող, արդար Դատավորը մեծ պատիժ չի սահմանի նրանց համար։
Այլապես՝ Տերը անօրենի վրա բերում է ամեն տեսակ դժբախտություն. նրանք քշվում
են, աքսորվում, սովից մեռնում, անհետ կորչում բանտերում:
Նա ով պղծում է արարչագործության սրբավայրը և չի կատարում օրենքը,
արհամարհում է օրենքը և անտեսում է աղքատների բողոքը- այդպիսինը չարագործ է:
Նա ով եսասեր է և անտեսում է ճնշվածներին, և չի լսում նրանց ձայնը, ովքեր ի
վիճակի չեն պաշտպանելու իրենք իրենց- այդպիսի մեկին Աստված սով կտա, սրի
տակ կդնի, գերի կուղարկի անհետ կորսվելու համար:
Ահա թե ինչու Աստված տվել է բարոյական օրենքը և մարգարեներին կոչ է արել
հրապարակավ խոսել [Աստծո կամքը հռչակելով], ինչին մարդիկ պետք է
ուշադրություն դարձնեն:
Իր Սիրուց է, որ Մեծահոգի Աստվածը խրատում և առաջնորդում է մարդկությանը:

160
2 Մնացորդաց 36:16
161
Սաղմոս 12։5

67
Փառք, պատիվ և խաղաղություն նրանց, ովքեր բարիք են գործում, ասում է երանելի
առաքյալը,162 և բարկությունը և զրկանքը և տառապանքը - ասում է նա նաև- բոլոր
նրանց վրա է, ում գործը չար է:163

Մենք կարող ենք փոխել մեր կյանքը դեպի մահվան և մեր մահը դեպի կյանքի:
Որովհետև Աստված պատրաստ է ներել մեզ, երբ մենք հասկանանք մեր սխալները, և
միայն Նա կարող է փոխել ընթացքը [մեր կամքի համաձայն] դեպի լավը: Ըստ
մարգարեի, որն ասել է. «եթե ճաշակես և լսես ինձ, կուտես երկրի ուրախությունը, և
եթե դուք չլսեք ինձ, այն [երկիրը] կխժռի ձեզ, քանի որ Տիրոջ բերանն է դա ասել»:164
Եվ նաև ասաց. «Որպեսզի զորություն ունենաք՝ Տիրոջ բոլոր սուրբ ժողովրդի հետ
միասին, հասկանալու, թե որքան լայն է, երկար, բարձր և խորը Քրիստոսի սերը»:165
Որովհետև, Նա ասաց. «Ձեզնից է կախված՝ ապրել շահելով Քրիստոսին, կամ մեռնել
Նրա մեջ՝ ունենալով սեր և բարի կամք աշխարհի վրա»: 166
Որովհետև ինչպես քաղցր խնկերի բույրն է օրհնում և սրբացնում, այնպես էլ մեր
հավատքի դավանանքի բուրմունքը՝ Քրիստոսի առջև մաքրությամբ, միշտ առկա է,
երբ մեր աղոթքները բարձրանում են դեպի Նա:
Որովհետև Նա ասում է, եթե մահ կա, թող լինի հանուն Քրիստոսի՝ որպես սիրո
վկայություն. «Ո՛չ, այս բոլոր բաներում մենք ավելի քան հաղթող ենք Նրա միջոցով, ով
մեզ սիրեց, որովհետև ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ
դևերը, ո՛չ ներկան, ո՛չ ապագան, ո՛չ որևէ ուժ, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն, ո՛չ էլ
որևէ այլ բան ողջ արարչագործության մեջ չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց
մեր Տեր Հիսուս Քրիստոսում »։167
Եկեք փոխե՛նք մահկանացու կյանքը դեպի անմահության Քրիստոս Հիսուսի մահով:
Իմացե՛ք, որ պատվավոր են ոչ միայն նահատակները, ովքեր մկրտվում են սրով և
կրակով և ջրով- ովքեր ապրեցին՝ շրջապատված ամբարիշտ մարդասպաններով,
հանցագործներով, ովքեր սիրում են արյուն թափել, այլ նաև աստվածային են նրանք,
ովքեր կրում են Քրիստոսին՝ իրենց հին անձը մեռած, ովքեր ծանր ապաշխարում են՝
լինելու նոր մարդ, լինել մեռած մեղքի համար և լինել կենդանի՝ միայն
առաքինությունների համար անարատ մտքով և արդար ապրելու
մտադրություններով:
Քանի որ ինչպես Քրիստոսը հարություն առավ մեռելներից, մենք էլ մեղքից
հարություն առանք՝ նոր արարածներ լինելու համար:
Մեռնել մարմնով և ապրել սրբությամբ և անարատ լինել Քրիստոսի Ավետարանի
արդարությամբ, որպեսզի ասենք առաքյալի հետ. «բայց ոչ ես, այլ Քրիստո՛սն է

162
Հռովմայեցիս 2:7
163
Հռոմեացիներ 1:18
164
Եսայիա 1։19
165
Եփեսացիս 3:18
166
Փիլիպպեցիս 1։21
167
Հռոմեացիներ 8:36-39

68
ապրում իմ մեջ: Եվ այն կյանքը, որը ես այժմ ապրում եմ մարմնով, կյանք է Աստծո
Որդու հավատքի մեջ- Նա ով սիրեց ինձ և Իրեն տվեց ինձ համար»: 168
Որովհետև եթե այս աշխարհում մենք հաստատվում ենք մեր առաքինությունների
մեջ, ապա գալիք կյանքում մենք կնորոգվենք ըստ Նրա փառքի, ուստի մենք ուխտի
տակ ենք ապրելու հավատքի խորությամբ և բարձրությամբ. խորությամբ՝
նշանակում է իմանալ մեր թուլությունը և լցվել Քրիստոսով, և բարձրությամբ՝
նշանակում է հաստատվել առաքինությունների [շնորհքի] զորությամբ՝ լինելու
կենդանի Երկնքի մեջ՝ Քրիստոսի անմահության :
Ամեն ինչ, ասում է Քրիստոսը, ձերն է. և դուք Հորն եք՝ Հոգու փառքով. «Ամեն ինչ, ինչ
Հայրն ունի, իմն է: Ուստի Ես ասացի, որ Հայրը կընդունի այն ինչ Իմն է՝ որդեգրելով
ձեզ Իրեն»:169
Երբ մենք պահում ենք Նրա խոսքը և մնում Նրա սիրո և նրա անարատության մեջ,
ուրեմն՝ այլևս հնարավոր չի լինի ապրելու մարմնական, այլ մենք ապրում ենք հոգով,
քանի որ Աստծո Հոգով մենք Աստծո զավակներն ենք և ժառանգակիցները Քրիստոսի
հետ։ Որովհետև եթե մենք հաղորդակցության մեջ ենք Նրա Չարչարանքների հետ,
մենք հաղորդության մեջ ենք նաև Նրա Փառքի հետ: Որովհետև թեև մենք գիտենք
հոգու փրկության և հավիտենական կյանքի ուսմունքը, այնուամենայնիվ, մենք
բավականաչափ չգիտենք, քանի դեռ լիովին չենք վստահում Աստծուն՝ ամեն ինչ
վերապահելով Նրան, ով ամենակարող է և ամենամարդասերը:
Մանավանդ՝ Աստված անսահման մեծ է Իր ողորմությամբ, ում մենք պետք է
կառչենք՝ հավատալով Թագավորությունը մեզ տալու Նրա խոստմանը, Նրա անսպառ
բարությանը, որը Հոր և Որդու և Սուրբ Հոգու մեջ է, որին հարկ է փառաբանություն և
պատիվ տալ՝ այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից: Ամեն։

168
Գաղատացիս 2։20
169
Հովհաննես 16:15

69
8. Վայրի Վարքի Դատապարտումը . (Պոռնկության և շնացման ցանկության մեջ
կորած տղամարդկանց արժանապատվության մասին. աբորտի սպանությունը):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ուրբ մարգարեությունների և առաքյալների քարոզչության միջոցով Քրիստոսի


Ավետարանը տարածվում է բոլոր ազգերի մեջ՝ քաղաքակրթության հիմքերը դնելու, ազգերին
բարգավաճելու [աստվածային բոլոր շնորհների ներքո]:
Սուրբ ուսմունքը մեզ առաջնորդում է հորդորներով՝ ապացուցելով, որ Քրիստոսի Անձը
բարության և երջանկության ամբողջությունն է, ապահովելով Աստծո խոստացված
պարգևը հոգևոր բժշկության մեջ, որը մենք վայելում ենք։
Այսպիսով, մարմնում դուք պետք է ունենաք աստվածային շնորհի լիություն և
խաղաղության առատություն, որը ծնվում է մաքուր մտքից և սրտից:
Եվ հավիտենական կյանքի հույսը և լիակատար սիրո շնորհը գիտելիքի և
իմաստության գանձերն են, որոնցով արդարները [և նաև անարդարները] գիտեն
բարու և չարի տարբերությունը:
Բարի կամքով մարդիկ ընտրում են աստվածաբանության գիտությունը:
Եվ թող ոչ ոք, հաստատվելով Քրիստոսով, չթողնի փրկության հույսը: Թող բոլորը
մնան արժանապատիվ գործերի մեջ, և թող բոլորը ձեռնպահ մնան ամբարիշտ
անհավատությունից, որը հրահրում է հոգու ամայության դատարկություն՝ կրքերի
զազիր հետքով, պատճառելով անկայուն կյանք՝ իջեցված ստոր անաստվածության.
կատաղի բարկության և անզուսպ վրիժառության գազանային մղումներով՝ մարդը
ընդունակ է դառնում ամեն ինչի: Անաստվածությունը, անհոգևորությունը պահում է հոգին սովի
մեջ, բերելով տարաձայնություններ, թշնամություն, սուր, աքսոր, գերություն և. ամեն տեսակի չարիք
մարդկային հասարակության վրա:
Որովհետև Քրիստոսը բոլոր Բարության աղբյուրն է և բոլոր արարածների՝ երկնային
և երկրային, հոգևոր և մարմնական արարածների Արարիչը, Ամենակարողը, Նա
պահպանում է բոլորին՝ Իր Հայտնությամբ- մոտեցնելով մարդուն դեպի Աստված:

70
«Ես եմ քո Տեր Աստվածը. հետևի՛ր իմ հրամաններին և զգույշ եղի՛ր, որ պահես իմ
օրենքները»,170 ասում է Տերը:
Պահե՛ք Աստծո պատվիրանները և հնազանդվե՛ք դրանց, որպեսզի բոլորդ կենդանի
լինեք և հասնեք ճշմարտության գիտությանը:
Մենք պետք է սիրենք Աստծուն մեր ամբողջ սրտով և մեր ամբողջ հոգով, որպեսզի
կարողանանք ապրել այս աշխարհում Աստծո շնորհի տակ, և այդ շնորհքը մեր մեջ է
մեր մկրտությամբ, որը մեզ պահպանում է Թագավորության հավերժական կյանքի
համար:
Մենք պետք է լինենք հավատքի մեջ ամուր և անսասան, հատկապես՝ ատելու
անբարոյականությունը և ստոր կրքերը, որոնք քաոսային խառնաշփոթ են
առաջացնում մարդկային բնության մեջ՝ ոչնչացնելով այն, իջեցնելով այն
անսանական և դիվական մակարդակի, քանզի մնալ պոռնկության և շնության մեջ
նշանակում է ուրանալ սեփական բնությունը: Որովհետև պոռնկության շնությունը
ունի սարսափելի հետևանքներ, որ պատճառում է հավատքի կորուստ- ոչ միայն.
մեղսասերը անընդունակ է դառնում հավատքի ու փրկության հույսի՝ արմատներ
ձգելով միայն մեղքի ու անօրենության մեջ:

Պոռնկությունը անօրենության մայրն է, և, հետևաբար, եկեք փախչե՛նք այդ չարիքից,


որը բորբոքում է բոլոր մնացած չարիքները, պատճառով լինելով ամեն տեսակ
պատուհասների, աղետների, մահացու համաճարակների, որոնք առաջանում են էությունը
փոխված ջրից և կրակից, որ աճում են՝ մինչև ազգերի վերացում, ինչպես ասվում է
Սուրբ Գրքում. «Փախի՛ր սեռական անբարոյականությունից. մնացած բոլոր մեղքերը, որ
մարդը գործում է, մարմնից դուրս են, բայց ով սեռական ճանապարհով է մեղք
գործում, մեղք է գործում իր մարմնի դեմ»:171
«Աղետ աղետի հետևից- զգուշացե՛ք գալիս է բոլորդ վրա: Օ~ վերջը եկա՛վ, վերջը
եկա՛վ։ Ձեր դատաստանը դուք բերեցիք ձեր վրա- տեսեք, այն գալիս է: Քո
դատաստանը հասել է քեզ, ո~վ երկրի բնակիչ»։172
Քանզի ով շնություն և պոռնկություն է գործում, կորցնում է իր հոգին, հետևաբար
մերժված է Տիրոջ կողմից և դուրս շպրտված որպես կեղտոտ:
Որովհետև մեր մարմինը ամենասուրբ Երրորդության սրբավայրն է և սուրբ տաճարը,
որը չի կարող վերածել շան բարքի՝ անասնական, աճեցնելով դա դիվային անբնական
կրքերի, որ դուրս են բերվում Դժոխքից, որն է՝ կռապաշտություն մարմնի մեջ, ի
վերջո՝ խելագարություն. ձեռնաշարժումի, ինքնաբռնաբարության, արվամոլության,
իգության:
«Ի՞նչ համաձայնություն կարող է լինել Աստծո տաճարի և կուռքերի միջև: Որովհետև
մենք կենդանի Աստծո տաճարն ենք: Ինչպես Աստված ասել է. «Ես կբնակվեմ նրանց
170
Եզեկիել 20:19
171
1 Կորնթացիներ 6.18
172
Եզեկիել 7:5-7

71
հետ և կքայլեմ նրանց մեջ, և կլինեմ նրանց Աստվածը, և նրանք կլինեն իմ
ժողովուրդը»:173
Կուսությունը պղծվում է պոռնկությամբ, իսկ սուրբ ամուսնությունը՝ ոչնչանում. բոլոր
դեպքերում պոռնկությունը սատանայական ունեցվածք է պահվելու Դժոխքում, և այն
նողկալի է Աստծուն:
Որովհետև պոռնկության ամբարշտությունը դժոխքի անօրինությունն է. դա Սատանայի
ժառանգությունն է, որը ծառայում է կախարդներին, վհուկ կանանց՝ հմայությունների համար:
Պոռնկությունը ծառայում է Դժոխքին՝ մարդկության դեմ նրա չարիքը
կատարելագործելու համար:
Շնացման դիվային ցանկասիրության վրա, պոռնկության մեջ գարշելի թավալումների
պատճառով ամբարիշտները զրկվում են բանականությունից: Հետևաբար, նրանք
հայհոյում են գարշելի լեզվով, ստում են և գողանում. մարդկային պատիվը լրիվ
կորցնելով, աստիճանաբար նրանք սուզվում են ավելի դժոխային պղծությունների
մեջ:
Այսպիսով, ամեն ինչ զոհելով իրենց մարմնի մեղսասիրությանը՝ հանուն շնացման մեղքի՝
անօրենները ի վիճակի չեն նվիրվելու աղոթքին և ծոմապահությամբ ապրելու: Նրանց
հոգիներում խավարն է և Դժոխքը:
Հանուն պոռնկության նրանք օտարված են ընտանեկան արժեքներից, բռնված են
հարստության ագահության մեջ և հակված են ամեն տեսակի դաժանության՝
կարծրացած սրտով ու կուրացած մտքով:
Պոռնկության մատնվածները այս մեղքը դարձնում են իրենց մահվան օրենքը, որը
ապրում է նրանց էության մեջ՝ անմարդայնացնելու այսպիսիներին՝ ավիրելով նրանց
մեջ ամենայն սրբություն:
Պոռնկության համար այսպիսինները դառնում են մարդասպան: նրանք արգանդի
անծնված երեխային սղմում են այնքան մինչև նա խեղդվի և վիժեցվի, կամ՝ թույն են
լցնում բեղմնավորված պտղի վրա և ոչնչացնում նրան, որից հետո Դժոխքի թունավոր
օձը դառնում է այսպիսիների հոգու տերը:174
Պոռնկության համար նրանք սպանում են միմյանց բացահայտ անասնական
պատերազմում, կամ՝ գաղտնի դավադրություններում իրար դեմ։
Այսպիսով, կնամոլ մարդասպան արուները կարող են անգամ սպանել իրար՝ հանուն
մի կեղտոտ բոզ անպիտան մարմնավաճառի:
Նույն կերպ, դևերով լցված բոզ կինը ավելի պակաս չէ կնամոլ մարդասպան արուից. նա
սեքսի կախարդության մեջ հմուտ է, իր հաշվարկները ունի ուղղակի մարմնավաճառության
գործարքի մեջ, կամ՝ խորամանկ կեղծավորությմաբ խաբելու- այս հոգու և մարմնի առևտրական
կանայք պակաս մարդասպաններ չեն, քան ցանկասեր տղամարդիկ:

173
Բ Կորնթացիս 6.16
174
Կանոն 21. Ինչ վերաբերում է կանանց, ովքեր մարմնավաճառ են դառնում և աբորտում են իրենց
երեխաներին, և ովքեր իրենց գործն են դարձնում վիժումներ անելը, նախկին կանոնը նրանց ցմահ
արգելում էր հաղորդությունից, և նրանք մնում են դուրս վռնդված հավետ : Բայց ավելի մարդասիրական
այլընտրանք գտնելով՝ մենք խիստ ապաշխարանք ենք սահմանել տասը տարով՝ սահմանված աստիճաններով»։ Անկիրայի
Սինոդ, 314 թ.

72
Անասելի պղծալից է և չար այն ինչ գալիս է ցանկասեր տղամարդուց և կնոջից, ովքեր
կատարում են մարմնի այլասերում և ենթարկվում են Սատանայի պիղծ կամքին,
որովհետև նրանք հարբած են խելագարության աստիճանի՝ բավարարելու իրենց բուռն
ցանկությունների կրակը, որը փոխանցվել է նրանց Դժոխքից, ինչպես մարգարեն զգուշացնում է
մեզ տռփանքի ցանկասիրության վտանգի մասին. «Ձեր սրտում մի՛ ցանկացեք նրա
գեղեցկությունը և թույլ մի՛ տվեք, որ նա գերի ձեզ իր աչքերով: Որովհետև
մարմնավաճառին կարելի է գնել անգամ մի կտոր շան լափով, բայց այսպիսի կինը
կողոպտում է քո հոգին ։ Կարո՞ղ է մարդը բռի մեջ պահել կրակը՝ առանց հագուստը
այրելու: Կարո՞ղ է մարդը տաք ածուխի վրա քայլել առանց ոտքերը այրելու: Այդպես է
նա, ով քնում է ուրիշի կնոջ հետ. և ոչ ոք, ով դիպչում է այդպիսի կնոջը՝ անպատիժ չի
մնա»։175
Պոռնկության պատճառով Աստծո բարկությունը գալիս է երկրի վրա պատճառելով
սով, և՛ սուր, և՛ գերություն, և՛ ժանտախտ. խռովություններ ընտանիքներում, աքսորներ,
ծնողազուրկություն, ծնունդների դեմ հայհոյանք, ծառաների ու տերերի բաժանում,
ժողովրդին սրերի տակ դնելու պատիժներ՝ մահվան իշխանության տակ։
Պոռնկությունը ծնում է ամենավատթար պղծությունը՝ համասեռամոլություն, որն
ավելի զզվելի է և վտանգավոր, քան մահացու համաճարակը. այն նույնիսկ ավելի
ցածր է, քան գազանների և սողունների բնույթը:
Այդպիսիք թողել են տղամարդկանց ցանկությունը կանանցից և բորբոքվել են
անասելի կեղտից՝ պղծելու իրար՝ իրենց կեղտի մեջ։
Ո՛վ ամբարիշտներ, չարագործ արվամոլ մարդի՛կ, դուք անցնում եք բոլոր
սահմանները և դառնում եք բոլոր դաժանաբարո չարիքների գլուխը- և դուք
վտարված եք մարդությունից և Աստծո Արքայությունից:։
Աստծո սկզբնական օրենքը պատժում է նրանց՝ քարկոծելով նրանց մինչև մահ կամ
այրելով կրակի մեջ,176 և նմաններին եկեղեցուց և հասարակությունից պետք է
հեռացնել ընդմիշտ:
Բոլոր պոռնիկները՝ բնական կամ անբնական, պետք է մեկուսացված լինեն, որպեսզի
նրանք կարողանան զղջալ, գիշեր ու ցերեկ լաց լինելով դառը ապաշխարեն, գուցե թե
Աստված ողորմի նրանց՝ վերականգնելով նրանց մարմնի և հոգու սրբությունը :
Որովհետև Տերը պատվիրեց շնացողին ապաշխարել177- ուրեմն և՝ Նա ունի բուժում
այլևայլ գարշելի դիվական կրքերի համար:
Եվ որքա~ն երանելի է մաքուր մարդը, ինչպես և Տերը ասաց. «Երանի նրանց, ովքեր
սրտով մաքուր են, որովհետև նրանք հոգով կտեսնեն Աստծուն»:178
Սուրբ մարդու պարգևն այն է, որ նա տեսնում է Աստծուն և վկա է Աստծո անասելի
հրաշքներին:

175
Առակաց 6։25–29
176
Ղևտացոց 18:22-23, 30; 20:13
177
Հովհ. 8:11
178
Մատթեոս 5։8

73
Այնպես ինչպես մենք տեսնում ենք արևը և վայելում արևի շողերը, և մենք ավելի քիչ
ենք հոգում ցրտի մասին գիշերը, որը փոփոխական է և անցողիկ, քանզի գիտենք, որ
արևածագը շուտով կգա։ Նույն կերպ մենք ապավինում ենք Աստծուն, որ Նրա
պայծառ Լույսը մեզ վրա է, և ոչինչ համեմատելի չէ Աստծո ներկայության
երջանկության հետ, երբ նա ապրում է մեր սուրբ մարմնում և հոգում:
Այսպիսով, Աստված հրաժարվում է պղծված մարմնից և հոգուց- և սեռական
մաքրությունը մեծ նախապայման է հասնելու սրբության:
Մանավանդ՝ մեր էության ամբողջականությունը պահպանելու համար մենք պետք է հետևենք
եռանդուն ուսմունքին. «Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դեն
նետի՛ր։ Ավելի լավ է քեզ կորցնես քո մարմնի մի մասը, քան ամբողջ մարմինդ Դժոխք
գցես։ Եվ եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դեն նետի՛ր։ Ավելի լավ
է կորցնես մարմնիդ մի մասը, քան ամբողջ մարմինդ Դժոխք գնա»։ 179
Եվ այս պատվիրանը ավելի շուտ անշեջ դժոխային մարմնական կրակի բաղձալի և
մեղավոր ցանկությունների մասին է, և այն չի կարող բառացիորեն ընկալվել այնպես
կարծես դա ինքնախեղման մասին է [քանի որ մեղքն առաջանում է առաջին հերթին
մարդու մտքում, ապա՝ մարմնանում]:
Եվ երբ Փրկիչը առաքյալներին ուղարկեց աշխարհ՝ սերմանելու ճշմարտության
Խոսքը, Նա ազատեց մեր միտքը դժոխքի փշերի խայթոցից՝ կանչելու
ապաշխարության և խոստովանության՝ Արարչի հետ հաշտության- Հաշտության Եկեղեցու
Սրբության մեջ- որով Աստված մեզ օժտեց հատուկ Շնորհքով։
Ահա ասում եմ՝ հնազանդ եղե՛ք Ավետարանի քարոզչությանը, և՝ արժանի սուրբ
երախտագիտության և կենդանի հույսի, որպեսզի կարողանաք հավիտենական կյանք
ստանալ Քրիստոս Հիսուսում։
Իսկ ընտրյալ առաքյալների ժողովում կանչվել են Հրեաներն ու հեթանոսները, որոնց
տրվել է փրկության շնորհքը, որոնք առաջիններից են, որ հանձնվել են սրբության
կյանքին՝ ապրել մաքուր և անարատ, որպեսզի ունենան առողջ և ուժեղ սերունդ:
Եվ դիվական կրոնների ստրուկները՝ դարձի գալով ոչնչացրին իրենց պաշտամունքային
պոռնկության ծեսերը, և դրանից բխող շատ ուրիշ նողկալի պաշտամունքներ, ինչպես մատաղի
կեղտոտ զոհաբերությունների արյան լափումը:180
Սուրբ առաքյալները և նրանց հետևորդները մարդկությանը սովորեցնում են
համբերատար լինել դժվարությունների մեջ, տոկունության ցույց տալով ամեն ինչում,
մնալու հավատարիմ Աստծուն և անելու ինչ օգտակար է հոգու և մարմնի համար,
որպեսզի մաս չունենալ պիղծ կռապաշտությունից, ինչպես ասում է. «Մի՛ խաբվեք

Մատթեոս 5։29-30
179
180
«Այժմ պարսիկների ծեսերը, մեկ ու բոլորը, հարգում են թե՛ Մարերը, թե՛ Հայերը. բայց Անաիտիսին
բացառիկ պատիվ են տալիս Հայերը, որոնք նրա պատվին տաճարներ են կառուցել տարբեր վայրերում...
Սա, իրոք, ուշագրավ բան չէ. բայց ցեղի ամենանշանավոր տղամարդիկ իրականում նրան նվիրում են իրենց
կույս դուստրերին. և սովորություն է, որ սրանք նախ երկար ժամանակ պոռնկանան աստվածուհու
տաճարում և դրանից հետո կնության տան»:Ստրաբոն, (64 մ.թ.ա.-24 մ.թ.),Աշխարհագրություն, Գիրք XI,
Գլուխ 14

74
մարդկանց. ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ զրպարտողները և ո՛չ
խաբեբաները չեն ժառանգելու Աստծո Արքայությունը»:181
Պոռնիկները շներ են. բոլորը պետք է ատեն այս չարությունը, որն Աստված ատում է և
պատժում, սպառնում է անմահական տանջանքով այն Դժոխքի տանջարաններում,
որոնք պատրաստվել են Տիրոջ կողմից անսուրբների և անմաքուրների համար:
Պատվավոր է կուսությունը, որը պահպանվում է սուրբ անարատ ամուսնության
համար, քանի որ մեր մարմինը սրբագործված է Աստծո մեջ որպես Նրա տաճար:182
«Տերը Իր սուրբ տաճարում է. Տերն Իր երկնային գահի վրա է։ Նա դիտում է բոլորին
երկրի վրա. Նրա աչքերը քննում են դրանք»- ասում է Դավիթը,183 որպեսզի
հնազանդվելով սրբությանը, համեստությանը և խոհեմությանը՝ Աստծո ընտանիքի
անդամները կարողանան հավատքով մտնել Թագավորություն՝ հավիտյան վայելելու
Քրիստոսի խոստումները:
Որովհետև ձեր մարմնի տաճարը սուրբ է արդարությամբ, և եթե որևէ մեկը պղծի
Աստծո տաճարը, Աստված կկործանի նրան. քանզի Աստծո տաճարը անապական է:
Ամբողջ ազգերն ու սերունդները կարող են մերժվել Աստծո կողմից և դուրս նետվել
Դժոխք, եթե նրանք բնակվեն Աստծո կամքը ժխտելով [և Աստված ունի ողջ
իշխանությունն ու իրավունքները սեփական արարածների վրա]:

Այսպիսով երկիրը ջրհեղեղից ապականվեց մարդկանց հոգևոր քայքայման և


անբարոյականության պատճառով՝ բերելով Աստծո բարկությունը աշխարհում. և
Աստված կործանեց աշխարհը Մեծ Ջրհեղեղով:184
Նմանապես՝ Սոդոմը և Գոմորը իսպառ ջնջվեցին կրակով և ծծումբով, ապա՝ երկիրը
ամայացավ շոգի և ժանտախտի պատճառով, իսպառ ոչնչացան մեղավորները, որ
մթերում էին աշխարհի վախճանը՝ իրենց մարմիններում և հոգիներում,185 ոչնչացվեցին նաև
հինգ թագավորները՝ իրենց թագավորություններով, ովքեր պղծում էին երկիրը:186
Եվ Աստծո կողմից այս երկու հարվածները տեղի են ունեցել սեռական մեղքի
պատճառով. սրանք մեղավոր խմբերի խելագարության և կեղտոտության երկու
վկաներ են, և այս պատիժը նաև վկայում է Աստծո սարսափելի դատաստանի մասին,
որը վերապահված է բոլոր անբարոյական ազգերին, քանի որ Նա չի խնայի պղծին ու
անբարոյականին, ում գլխին կախված է մահն ու հավերժական պատիժը- նաև՝
պատիժ ամբողջ մարդկությունն այստեղ՝ երկրի վրա և գալիք աշխարհում:

181
1 Կորնթացիներ 6։9-10
182
1 Կորնթացիներ 6։19
183
Սաղմոս 11.4
184
Ծննդոց 6:9-17
185
Ծննդոց 19:24
186
Ծննդոց 14:1-12

75
«Որովհետև ջրհեղեղին նախորդող օրերին մարդիկ ուտում էին, խմում, ամուսնանում
և շնանում, մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապան» - ասում է Տերը,187 մինչև որ
ջրհեղեղը եկավ, և նրանք բոլորը միասին կործանվեցին:
Նույն կերպ, Ղովտի օրերում նրանք հանձնվեցին կեղտոտ ցանկասիրական կրքերին,
ամբարտավան ցանկություններով վայելեցին մեղավոր ինքնակամ կյանքը, մինչև որ
Տերը եկավ Ղովտի մոտ, որպեսզի նրան դուրս հանի, իսկ մնացածը ծծմբի կրակով
այրի։
«Բայց սոդոմացիները ամբարիշտ էին և մեծ մեղք գործեցին Տիրոջ դեմ»։188
Իսկ դուք՝ Քրիստոսով մկրտված, Տիրոջ Լույսն եք սրբությամբ լի:
Խավարի գործերը սև են և լույս չկա դրանց մեջ։
«Գիշերը գրեթե ավարտվել է. օրը գրեթե եկել է: Ուրեմն մի կողմ դնե՛նք խավարի
գործերը և հագնե՛նք Լույսի զրահը։ Ուրեմն՝ եկեք մեզ պարկեշտ պահե՛նք, ինչպես
ցերեկը. ո՛չ գազանաբարո հարբեցողությամբ, ո՛չ սեռական անբարոյականությամբ և
անառակությամբ, ո՛չ տարակարծությամբ և նախանձով»: 189
Սուրբ Լույսը զերծ է մեղքի խավարից:
Եվ դարձյալ առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, որ մարմնով մեկ է նա, ով միանում է
մարմնավաճառի հետ։ Որովհետև ասված է. «Երկուսը մեկ մարմին կլինեն. բայց ով
Տիրոջ հետ միացած է, Նրա հետ հոգով մեկ է»: 190
Որովհետև ամբարիշտների համար սովորական է գործել, խոսել, տեսնել, լսել՝ բոլոր
մղումերով ներշնչվելով չարից:
Եվ նա, ով գալիս է Տիրոջ մոտ, Նրա հետ մեկ հոգի է՝ լի կյանքի սրբությամբ-որպեսզ
սուրբ անդամ՝ հավատքով և ճշմարտությամբ, այս կյանքում մարմնով և հոգով
միանալով Քրիստոսի հետ, որպեսզի լինի Քրիստոսի սուրբ անդամը բոլոր
առաքինություններով:
«Փախե՛ք սեռական անբարոյականությունից. Մնացած բոլոր մեղքերը, որոնք մարդը
գործում է, մարմնից դուրս են, բայց ով սեռական ճանապարհով է մեղք գործում, մեղք
է գործում իր մարմնի դեմ»:191
Եվ առաքյալների այս ուսմունքը պետք է պահպանվի՝ պոռնիկի հետ մեկ լինելու
պղծությունից խուսափելու համար:
Պոռնկության ոգին մեծ վնաս պատճառեց Պողոսին՝ տանջելով նրան, ասես Սատանայի ձեռքով
մեղվի խայթոցից:192 Նա դա խոստովանեց հրապարակայնորեն և մահացրեց իր
մարմինը եռանդուն ապաշխարության մեջ՝ հսկելով իր միտքն ու աչքերը, որովհետև
գիտեր, թե որքան վտանգավոր է մարմնի մեղքը, որն ունակ է հոգին կրակի մեջ
մխրճելու անվերադարձորեն:

187
Մատթեոս 24:38
188
Ծննդոց 13:13
189
Հռոմեացիներ 13:12-13
190
1 Կորնթացիներ 6:16-17
191
1 Կորնթացիներ 6:18
192
2 Կորնթացիներ 12:7

76
Այսպիսով, երկրի անօրենությունը պոռնկությունն է, որը ստոր է, և անմաքուրի
ցանկությունը հիվանդություն է:
Այս պատճառով առաքյալը մեզ սովորեցնում և հորդորում է զգույշ լինել, փախչել
այնպիսի հիվանդություններից ու կեղտից, որոնց վերջը հոգու կորուստն է։ Որովհետև
նա ասաց. «Մենք չպետք է սեռական անբարոյություն գործենք, ինչպես նրանցից
ոմանք արեցին, և մեկ օրում նրանցից քսաներեք հազարը մահացան»:193
Որովհետև ինչ որ անիրաւություն է Աստուծո համար՝ բարկության տակ է,
մանավանդ որ Աստված տեսնում է և գիտի ամեն բան- և Նրա օրենքները գրված են
քարի մեջ:

Ազգերի իշխանությունները դատապարտվում են այն մարդկանց հետ ովքեր մեղքը բերում


են հասարակություն- քանի որ այսպիսի իշխանությունները անփույթ են հետևում
քաղաքացիական օրենքներին, և նրանք գործում են որպես մեղավորների որդիներ՝
հաստատելով, որ իրենք հավասարապես մեղավոր են և պատժի տակ [նույն գեներով,
հետևաբար՝ սերունդների անեծքի տակ]:
Որովհետև մարգարեն նաև ասում է. «Մեղանչողը կմեռնի. սակայն՝ երեխան չի կիսելու
ծնողի մեղքը, ծնողն էլ չի կիսելու երեխայի մեղքը։ Արդարների արդարությունը կլինի նրա վրա ով
արդարություն է գործում, և ամբարիշտների ամբարշտությունը նրանց վրա, ովքեր գործում
են անիրավություն»։194
Իսկ սա նշանակում է, որ մեղքը անհատական ընտրություն է, և եթե մեկը հեռանում է
մեղքից, ապա այդիսինը ազատ է մեղքի պատասխանատվությունից:
Եվ նաև ասում է. «Ծնողները թթու խաղող են կերել, իսկ երեխաների ատամները
սարսռում են»։ 195
Ինչպես նաև ասում է. «Ի՞նչ սխալ ենք մենք արել։ Ի՞նչ մեղք ենք գործել, որ մեր Տէր
Աստվածը պատժում է մեզ: Եվ նրանց պատասխանեց, «Որովետև ձեր նախնիները
ուրացել են ինձ», ասում է Տէրը, «գնալով ուրիշ աստվածների ետևից, պաշտելով ու
երկրպագելով նրանց։ Նրանք արհամարհեցին ինձ և չպահեցին իմ օրենքը»։ 196
Այն հայրերի համար, ովքեր մեռնում են մեղքերի մեջ, նրանց սերնդին տրված է
ազատության օրինագիծը, որպեսզի նրանք չկրկնեն հայրերի մեղքերը, այլ ուղիղ
ապրեն՝ օրհնվելու համար:
Որովհետև այն որդին, ով ատում է իր հոր չարությունը և արդարություն է գործում՝
կապրի, ասում է Տերը,- երեխան պիտի չկիսի ծնողի մեղքը, այլապես նա անեծքի տակ
է. «Դուք չպետք է խոնարհվեք նրանց [կուռքերի] առաջ և չերկրպագեք նրանց. քանզի

193
1 Կորնթացիներ 10։8
194
Եզեկիել 18:20
195
Եզեկիել 18։2; Երեմիա 31։29
196
Երեմիա 16։10-11

77
Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, և պատժում եմ երեխաներին
ծնողների մեղքի համար մինչև ինձ ատողների երրորդ և չորրորդ սերունդը»։197
«Եվ ամբարիշտների ամբարշտությունը նրանց իսկ գլխին կջարդվի»։198

Դուք չպե՛տք է փորձեք Տիրոջը և չպետք է տրտնջաք, ինչպես ձեզանից ոմանք անում
են, այլապես մահվամբ կկորչեք, փոխարենը՝ հետևեք ճիշտ վարդապետությանը, որը
որոշում է, թե ինչն է բարին, որպեսզի դուք բոլորդ սրբագործվեք արդարության
օրենքի համաձայն, եւ ըստ Ավետարանի Լույսի՝ խոսքով ու գործերի մտադրությամբ։
Որպեսզի չապրենք Աստծո այն բարկության մեջ, որ գալիս է ամբարիշտների և
անմաքուրների վրա- փոխարենը՝ աշխատեք այնպես, որպեսզի կանգնեք Քրիստոսի
սրբերի առջև՝ նրանց հետ, որպեսզի ժառանգեք անասելի օրհնությունները:
Վերահսկե՛ք նաև նրանց վրա ովքեր հաճույքների սիրահարներ են:
Ամեն ինչ հայտնվեց ձեր փրկության համար. «Ուստի ասացի ձեզ, որ դուք կմեռնեք
ձեր մեղքերի մեջ եթե չհավատաք, որ Ես եմ Կենդանի Աստվածը- ապա և՝ դուք
կմեռնեք ձեր մեղքերի մեջ»:199
«Ե՛ս եմ Կենաց Հացը»,-ասում է Տերը- «Ինձ հավատացողը երբեք չի ծարավի», «Ես եմ
աշխարհի լույսը», «Ես եմ բարի հովիվը», «Ես եմ դուռը», «Ես եմ հարությունը և
կյանքը», «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»: 200
Սովորեցրե՛ք սա բոլորին: Եթե ոչ՝ նրանք, ովքեր չեն հավատում Քրիստոսին որպես
Աստված և Քավիչ- կկործանվեն, և նրանց արյունը կպահանջվի ձեզանից:
Կամ Ավետարանի Բարի Լուրը պետք է հասնի աշխարհի բոլոր մարդկանց և
աշխարհը հիմնվի բարության վրա, որն է Աստծո Պատվիրանները- կամ՝ մեղքը ամեն
տեսակ տառապանքներ կպատճառի մարդկությանը և երկրի կառուցվածքին՝
քայքայելով ամեն ինչ: Ի վերջո անհնազանդության սարսափելի դիվական
մրրկահողմը վայր կբերի Աստծո վերջնական բարկությունը Երկնքից՝ ոչնչացնելով
բոլորին:
Նույն պատճառով Երկնային Հրեշտակները իջնում են և աշխատում մարդկանց հետ,
ովքեր տալիս են Աստծո ժառանգության ողջ գիտելիքը, որպեսզի մարդիկ ապրեն
սուրբ բարքերով և երկրպագությամբ, որպեսզի բոլորս բարձրանանք ճշմարտության
ավանդույթով, որպեսզի մաքուր լինենք՝ մարմնով և հոգով Աստծո Թագավորության
մեջ, և որ միշտ երախտապարտ լինենք ամենաօգտակար դեղամիջոցի համար.
փրկության գիտության։
Այնուամենայնիվ, մեր կողմից մշակված է նաև Ճշմարտության Արվեստը, լինել
արբանյակ Աստծո բարեգործական կամքի ծառայության մեջ, վայելել Հոգու շնորհը
այս աշխարհի կյանքում:

197
Երկրորդ Օրինաց 5։9
198
Եզեկիել 18:20
199
Հովհաննես 8:24
200
Հովհաննես 6:35; 8:12,10:11; 10։9; 11:25;14:6

78
Այսպիսով, մենք զերծ ենք մնում մեղքից և միշտ արդարություն ենք ծնում ամբողջ
սրբությամբ, ամբողջ համբերությամբ, որպեսզի այս կերպ ժառանգենք Սուրբ
Երրորդության Ավետարանը:
Մենք վկայում ենք վերնային Գերիշխան կամքի բարության մասին Սուրբ Հոգու
վարդապետության մեջ, որը մեզ վստահված է մարգարեների, առաքյալների և
ուսուցիչների միջոցով:
Եվ այսպես, մենք ճանաչում ենք Աստծուն՝ ողորմածին, արդարին, բարուն, սրբին,
ճշմարիտին:
Մենք գիտենք փոխվել, մերժել և հեռանալ դաժան վարքից, անխտիր անօրինականության
դատապարտելի անպարկեշտ քաոսից՝ ամեն ինչ անելով, որ միշտ ջնջված մնա մտքից
և մարմնից վնասակար ամբարշտությունը:
Իսկ Պարսիկները [և՝ մյուս ազգերը] իրենց բնույթով խիստ օրենքներ ունեն, երբ
հանցագործներին հանձնում են դատավորների ձեռքը, որպեսզի պատժեն ստորին ու
անարդարին:
Իսկ իշխաններից ու դատավորներից միշտ սպառնալիք կա ամբարիշտների դեմ. ստի
ու սուտ երդման, խաբեբաների, գողերի, մարդասպանների, կախարդների,
պոռնիկների և այլոց դեմ։ Այդպիսիք մեկուսացված են երկաթե կապանքների շղթաների
մեջ, և ամենադաժան տանջանքների են ենթարկվում և մահապատժի են ենթարկվում նաև, և դա այն
պատճառով է, որ նրանց կառավարիչները չունեն Աստծո օրենքը՝ անհատապես
մարդկանց քաղաքացիական օրենքով դաստիարակելու, օրենքից՝ Աստծո և
քաղաքային վախ ներշնչելով, նաև՝ ողորմածություն ի Քրիստոս:
Բայց նրանք, ովքեր խրատված են [Աստծո] օրենքով, սիրով, հույսով և ճշմարիտ բարությամբ,
հասարակությունը դարձնում են խաղաղ վայր կառավարիչների և թագավորների համար, ինչպես
նաև՝ քաղաքացիների, քանի որ կառավարիչները Աստծո իրավասության ներքո են, որոնք
պատասխանատու են Աստծո հրամանները կատարելու- և՛ իրենք, և՛ իրենց ժողովուրդը. դա էլ
հենց երկրի և պետության սահմանադրությունն է:
Աստծո պատվիրանների վրա հիմնված մարդկության շրջանակներում ապրող
մարդիկ, երբ ենթարկվում են քաղաքացիական և Աստծո օրենքին, ստանում են փառք
և պատիվ և ազատության պարգև այս կյանքում և՝ մյուսում:
Հունական այսօրվա օրենքը 201հարգում է օրինապաշտ քաղաքացիներին, ովքեր հնազանդ են
իշխանություններին, և այն անարգում է հանցագործներին՝ անառակներին,
անբարոյականներին, անմաքուրներին, օրինազանցներին- քանզի բոլոր
ժողովուրդները ուզում են, որ աշխարհն արդար տեղ դառնա քաղաքացիական և
բարոյական օրենքների վրա հիմնվելով, որպեսզի խաղաղությունը տիրի և բոլորը
ապահով լինեն:
Նմանապես, ազգերը, եթե չգիտեն Աստծո օրենքը, պետք է ունենան իրենց
քաղաքացիական օրենսգիրքը և արդար դատաստանը, քանի որ Տաս Պատվիրանների

201
Միլանի հռչակագիրը մշտապես հաստատեց կրոնական հանդուրժողականությունը քրիստոնեության նկատմամբ Հռոմեական
կայսրությունում։ Դա արդյունք էր Մեդիոլանում (ժամանակակից Միլանում) Հռոմեական կայսրեր Կոնստանտին I-ի և Լիկինիոսի
միջև կնքված քաղաքական համաձայնագրի՝ 313թ., որը քրիստոնյաներին երաշխավորեց օրինական իրավունքները (ներառյալ
եկեղեցիներ կազմակերպելու իրավունքը), և նաև՝ քրիստոնյաներին արագ վերադարձրին նրանցից բռնագրավված ունեցվածքը։

79
օրենքը գրված է յուրաքանչյուր մարդու սրտում,- ահա ինչու թող ամբոխը վերահսկվի,
և հասարակությունը ապրի խաղաղության մեջ:
Եվ օրենքը պետք է կատարվի երկու բառով. հարգել և հնազանդվել օրենսդիրներին
[որոնք գտնվում են Աստծո իրավասության ներքո], ովքեր ապահովում են բոլոր
մարդկանց անվտանգությունն ու իրավունքները, ստեղծելով հասարակություն, որը
պաշտպանված է չար ապօրինի խմբերի սպառնալիքներից, ինչպես նաև անհրաժեշտ է
ստեղծել դատական սիստեմ՝ նրանց պատժելու համար:
Եվ այս բոլոր բաներն աշխարհում կարգված են Տիրոջ կողմից՝ բնական և ընդհանուր
օրենքի նախախնամության համաձայն, նույնիսկ այն ազգերի համար, որոնք ծանոթ
չեն Աստծո կամքին ուղղակի հրահանգներով [կամ չեն ցանկանում ճանաչել Աստծուն
և իմանալ Նրա մասին].
Այնուամենայնիվ, եթե կառավարիչները չանեն իրենց գործը և ազգը չպահեն
կատարյալ կարգուկանոնի մեջ, այլ թույլ տան, որ հասարկությունը մխրճվի
հանցանքների մեջ, նրանք իրենք պիտի պատժվեն և ջախջախվեն իրենց
խորհուրդների մեջ, և բոլորի մեղքը կրելով՝ նրանք կկորցնեն միտքը և կլինեն
խելագար:
Բարի Արարիչը չի անտեսում ոչ ոքի, քանի որ բարոյական և քաղաքացիական օրենքը
մենք ունենք Աստծո Հոգու վկայության միջոցով, որը բացահայտված է բոլորին՝
հայտնի և հռչակված մարգարեություններում և Սուրբ Գրություններում:
Այսպիսով, Աստծո օրենքը գրված է ոչ միայն տախտակների վրա, այլ այն գրված է նաև
մարդու սրտում. և սիրտը կարող է տեսնել, եթե սիրում է սրբությունն ու
արդարությունը- ահա թե ինչի համար էլ ծնվել է մարդը:
Մարդիկ ստեղծված են վերնային առաքինությունների համար՝ Երկնքում
հավերժական երջանկության մեջ ապրելու:
Պահանջվում է կարգուկանոն երկրային հասարակության մեջ՝ ընդօրինակելով
Երկնքի Թագավորության կարգը, որը հիմնված է Աստծո օրենքի վրա, որն է Սերը:
Մարդիկ պետք է մնան արարչագործ արդարության և սրբության մեջ՝ օժտված
ճշմարիտ հավատքի հանճարով, սիրեն Աստծո կամքը՝ լինի դա մխիթարության
ժամանակ, խաղաղության, թե նեղության և ցավի ժամանակ:
Մարդիկ պետք է հետապնդեն ոչ թե կորուսյալ աշխարհը՝ իր դատարկ
պարունակությամբ, այլ՝ սեփական պատվին և արժանապատվությանը, հոգևոր
արժանիքներով ապրելու արդար [ազատ կամքի ազատության օրենքի հիման վրա],
որպեսզի հավիտենական կյանքի հույս հաստատեն խաղաղ սրբությամբ:
Մենք ծնվեցինք, որպեսզի երանության և փառքի մեջ ապրենք սրբերի բնակարանում՝
վայելելու անսահման բարությունը, անզուգական գեղեցկությունը, հիշարժան
Թագավորությունը, Կյանքը ամենակարող Հոր և Որդու Բարերարի և Սուրբ Հոգու
մեջ, որը նորոգում է մարդկանց Հոգին, ոգին և մարմինը՝ միացած Սուրբ
Երրորդությանը-որին փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

80
9. Ժուժկալության Մասին. (Ծոմապահության նշանակությունը` բուժելու
մարմինն ու հոգին.որկրամոլների վախճանը):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ստծո սիրուց ներշնչված, սուրբ ակնածանքով, մենք հետևում ենք


առաքինությունների օրենքին որպես Քրիստոսի հետևորդներ՝ սահմանը դնելով
մարդկային կրքերի վրա՝ կարգուկանոն հաստատելու համար, սուրբ սիրով
հավատքի մեջ զորացած, խիզախորեն ընդունելով նույնիսկ նահատակությունը202
հանուն աստվածային մշակույթի, Աստծո հույսով և օրհնությամբ հավիտենական
կյանքի համար:
Այսպիսով, Օրենսդիրը փառավորվում է, և բոլոր նրանք, ովքեր հետևում են Նրան
հնազանդությամբ:
Աստծո արդարության մասին խորհրդածելիս մենք ընդունում ենք այն՝ դարձնելով
այն մեր կյանքի հիմքը, խորհելով դրա մասին օր ու գիշեր, իմանալով, թե ինչ է Տիրոջ
պարգևը, հասկանալով, որ Աստծո արդարությունը փառքի պսակ է, որը մենք կիսում ենք
որպես ժառանգորդներ երկնայինների հետ որպես անմահներ:
Այս հույսով ես հորդորում եմ իմ զավակներին հետևել Եկեղեցու խոստովանողների և
նահատակների օրինակին՝ լինելով առատաձեռն Հոր և Նրա Որդու Քրիստոսի և
ամենահոգատար Սուրբ Հոգու ժառանգորդը, քանի որ աստվածությունը չի լքի մեզ երբեք,
քանզի մենք Նրա նախախնամական Սիրո մեջ ենք՝ սպասելով, որ մեր կամքը
կատարվի ներդաշնակելով Աստծո կամքին՝ Իր փրկության գիտության մեջ՝
Քրիստոսի հավաստմամբ և խոստումով, որպեսզի մենք բոլորս կարողանանք ապրել
ճշմարտության իմացությամբ Իր Իմացական Փաքի մեջ:
Որովհետև նա, ով գործում և սովորեցնում է ուրիշներին՝ մարդկանց բերելով այս գիտությանը, Երկնքի
Արքայությունում մեծ կկոչվի: «Ուրեմն, ով մի կողմ դնի այս պատվիրաններից անգամ աննշանը
մեկը և համապատասխանաբար ուսուցանի մյուսներին, Երկնքի Արքայությունում

202
Մարտիրոս; Բխում է. Հունարենից, նշանակում է «վկա» [հավատքի, սիրո, հույսի:]: Կան որոշ հնագույն
վկայություններ (մանրանկար պատկերներ), որ նահատակվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սակայն
դա հաստատված չէ։

81
չնչին կկոչվի,203 իսկ ով կատարում և ուսուցանում է այս պատվիրանները, մեծ կկոչվի
երկնքի Արքայությունում»: 204
Եվ քանի որ հրեշտակները նվիրապետական կարգով են՝ առաջին գնդային
հրեշտակները ծառայում են որպես մարմնավորված Որդու Աստծո երկնային
ծառաներ: Հրեշտակների առաջին ոլորտը ուղղակիորեն տեսնում և երկրպագում է
Աստծուն, և նրանք հայտնում են Ատծո կամքը մարդու ավելի մոտ գտնվող պահապան
հրեշտակներին:
Երկրորդ ոլորտի հրեշտակները աշխատում են որպես արարչության երկնային
կառավարիչներ՝ ղեկավարելով մատերիալ տիեզերքը և աշխարհը՝ առաջնորդելով ու
կառավարելով հոգիներին։205
Նույն կերպ Աստված Բարերարը Իր Եկեղեցու միջոցով պահպանում է հիերարխիկ
կարգը երկրի վրա։
Նույն կերպ Քերովբեներն ու Սերովբեները ծառայության են Թագավորությունում՝
Աստծո Աթոռի առաջ:
Եվ երկրի վրա ողջամիտ արարածները նույնպես միշտ գտնվում են հրեշտակների
բարեգործական խնամքի ներքո՝ հաստատելով Արդարասեր Աստծո սուրբ
պաշտամունքը՝ կատարելու Նրա կամքը Երկնքում և երկրի վրա:
Այս երկնային բանակներն առավել ուրախ են հնազանդությամբ ծառայել Աստծուն՝ ծառայելով Տիրոջ
առատ օրհնությունների ներքո, լինել Բարեգործի գործընկերները, ինչպես նաև մեծագույն
երախտագիտությամբ առ Աստված՝ անդադար փառաբանում են Նրա մեծությունն ու
աստվածությունը, ուրախանալով Արարչի պայծառությամբ։
Նրանք, ովքեր աքացում են Աստծո երեսին և հրաժարվում են բանականությունից,
այդպիսիք կոչվում են Սատանա:
Այդպիսիք առաջ են բերում մարմնական դեգրադացիա՝ ավելացնելու Սատանայի
ժառանգությունը Աստծո դեմ, որը պատմագրվում է ՝ բացահյատված դևերի կողմից:
Այս դևերի գործակալներ են և մարդիկ, որոնք կատարում են իրենց և դևերի կամքը, և
նրանց խայտառակությունը կամավոր է, սակայն՝ այս կյանքում, քանի դեռ ողջ են-
եթե ցանկանան, Աստված կարող է վերադարձնել նրանց պատիվը։
Այնուամենայնիվ, Սատանային ծախվածները դևերի պես Աստծո դեմ կռվող
զինվորներ են, ինչպես նաև մարդկության դեմ, ովքեր ոտնահարում են ամեն
սրբություն, միշտ ընդդիմանալով արդարությանը և ամենախորամանկ
մանիպուլյացիաներով ոչնչացնում նաև ուրիշ հոգիներ։ Նրանց պատճառով է, որ
Դժոխքը գոյություն ունի հավերժական զրկանքի համար՝ միանալու դևերի համար
պատրաստված հավերժական պատժին.206 Եվ դա նրանց ընտրություն ն է:

203
Այսինքն՝ չի մտնի Արքայություն- ըստ Սրբ Օգոստինոսի մեկնություն :
204
Մատթեոս 5։19
205
Սուրբ Թոմաս Աքվինացին իր Աստվածաբանության Հանրագիտարանի մեջ նշում է, որ գոյություն ունեն
տարբեր աստիճաններ արարչագործության վերնային Տիրություններում, ոմանք որ ծառյում են Աթոռի
առաջ, և ոմանք որ բարեխոսում են մարդկանց համար՝ միջամտելով մարդկային կյանքին:
206
Մատթեոս 25:41

82
Ոչ միայն ամբարիշտ առաջնորդները, այլև չար հետևորդները. բոլոր նրանք, ովքեր
լսում են անօրեններին, նրանք, ովքեր սիրում և հնազանդվում են խայտառակ
խորհուրդներին, փչացնելով հասարակությունը՝ կրկնելով այլասերվածի խոսքերն ու
գործերը- նրանք բոլորն ընկնում են Դժոխք նույն մակարդակի կրակի խորխորատ:
Այսպե՛ս- և թող ամբարիշտները գնան հավիտենական տանջանքների, որոնք
պատրաստված են Սատանայի համար՝ ըստ Տիրոջ հրամանի: Դա արդրություն է
Արդարներին:
Բայց բարի կամեցող ազգերին Տերը պատվիրաններ է տվել, բարի ավետիս, որպեսզի
մենք միշտ լինենք Տիրոջ առջև՝ վկայելով Նրա բարությունը մեր բարերարությամբ, որի համար
Աստված պատրաստել է հավերժական պարգևներ:
Հատկապես մենք պետք է հույսի մեջ մնանք չսասանվելու գայթակղությունների
ժամանակ, դիմադրելու և դիմակայելու՝ հաստատուն մնալու համար առաջնորդվելով
աստվածապաշտության բոլոր առաքինություններով:
Որովհետև մարդը պետք է հաստատվի համագործակցելու իր համաձայնությամբ
Աստծուն, որպեսզի նա լինի ճշմարիտ և բարձր կոչման արբանյակ և խորհրդատու՝
ըստ տրված հայտնությունների՝ Արարչի շնորհի ներքո:

Եվ մենք քարոզեցինք Նոր Կտակարանի Ավետարանը՝ հավատքի միջոցով անմահության մեջ


կյանքի վերականգնման համար, Քահանայության պատվավոր պարգևով Հոգու օծմամբ՝ լինելով
Քրիստոսի խնամքի և սիրո ներքո։
Հանե՛ք հիմա հին մարդուն և հագե՛ք Քրիստոսին որպես նոր մարդ, որպեսզի սուրբ և
արդար լինեք՝ Աստծո պատկերով:
Մկրտության ավազանի շնորհով մերկացե՛ք բոլոր չարությունից և մտե՛ք Քրիստոսի
Մարմնի և Արյան մեջ Երկնային Հոր որդեգրման ժառանգությամբ:
Եղե՛ք իմաստուն կույսերի պես207 և ինչպես բոլոր սուրբերը, ովքեր խաչեցին իրենց
մարմինը, ինչպես սովորեցնում է առաքյալը. խաչելու մարմնականը՝ բոլոր կրքոտ
ցանկություններով հանդերձ Աստծուն ձեռք բերելու սուրբ ցանկությամբ- նույն կերպ
և դուք կարող եք դա անել:208
Քայլի՛ր Հոգով և մի՛ կատարիր մարմնի ցանկությունները:
Հավերժորեն ամաչելու է նա, ով կատարում է Սատանայի կամքը: Եվ կապրեն միայն
նրանք, ովքեր Արարչի շնորհի տակ են առաքինի արդարությամբ, հավատարիմ
լինելով սրբությանը և ճշմարտությանը, հաստատվելով մաքուր և անարատ
կատարյալ սիրո մեջ, որը միայն Քրիստոսում է, մանավանդ՝ համբերատար լինելով
նեղությունների մեջ, ուրախ՝ սուրբ ուրախությամբ ամեն ժամանակ:
Բայց նրանք, ովքեր հակառակվել են օրենքի արդարությանը, ում սրտերը խավարում
են հիմարությամբ, ովքեր լցվել են չարությամբ՝ հպարտությունից- այդպիսիք են նետվում
Դժոխք, ուր մահն անմահ է:

207
Մատթեոս 25
208
Գաղատացիք 5:24

83
Ավետիսի երջանկությունը այն է, որ Արարիչը չի անտեսել այն, ինչ ստեղծել է: Բոլորը
հիմա՛ կարող են ձեռք բերել Նրա ողորմությունը՝ արցունքներով մեղա գալով:
Այնուամենայնիվ, Իր մեծ մարդասիրության շնորհիվ Նա քարոզեց դարձ և
ապաշխարություն բոլոր մեղքերի քավության համար՝ հորդորելով բոլոր
մեղավորներին վերահաստատվել Շնորհի մեջ. որպեսզի նրանք մտնեն Մկրտության ավազանը
լվացվելու, նրա ջրերին ավելացնելով իրենց արցունքները, որպեսզի նորից մտնեն
անսխալական խոստովանության և ապաշխարության սուրբ Եկեղեցու խորհուրդի
մեջ՝ մեղքերից անվնաս մնալու- որպեսզի Տերը ողորմի նրանց և որդեգրի նրանց ևս:
Այնուհետև, հնազանդվելով բարի կամքին, ապաշխարող հոգին պետք է կատարի ողջ
արդարությունը՝ հեռացնելով բոլոր կեղտոտ չար ցանկությունների չար սովորությունները:
Եվ ազատագրվելով Դժոխքի դառը անեծքից, բոլոր արդարները կարող են ժառանգել Սուրբ
Երրորդության բարերար սերը, բայց միայն նրանք, ովքեր ազնվականությամբ առանձնանում են սուրբ
վարքով, մաքուր խղճով- և միայն այսպիսիները կմտնեն Թագավորություն:
Բայց չար կամքի տեր մարդիկ, երբ անարգում են պատվիրանների սուրբ լուրը, չեղյալ
են հայտարարում Աստծո Շնորհը, և նրանք կիսում են սկզբնական տղամարդու և
կնոջ մեղքը, որոնք խաբվել են Սատանայի կողմից և կորցրել են Դրախտի
երանությունը, նետվելով ցած՝ երկրի վրա, և ավելի խորը, եթե մնան մեղքի մեջ.
հետևաբար՝ նրանք ավելի են ընկնելու Դժոխքում, եթե շարունակում են մերժել
Քրիստոսին որպես Փրկիչ:
Նախնական պատվիրանը վերաբերում էր արգելված պտուղին:209
Այդ մեղքի դեմ որպես առողջություն՝ նմանապես նաև ծոմը քարոզվեց մեզ Քրիստոսի
ծառաներից. ահա՝ երբ պետք է ծոմ պահել, և երբ պետք է խախտել այն:
Աստծո ազգականների՝ առաքյալների և քահանայության կողմից նախատեսված են
ծոմապահության օրերը, ինչպես որ Եկեղեցին պատվիրել է՝ նշելով, թե երբ պետք է
ուտել և երբ չի կարելի ուտել:
Որովհետև ովքեր պահում են Դրախտում մեզ տրված սկզբնական պատվիրանը,210 այդպիսիք մնում
են անմեղության մեջ առաքինությունների արդարության դրախտում՝ արժանի Արարչի
շնորհին, ապրելու այստեղ և այսուհետ փոխվելու դեպի Դրախտ:
Թեև այժմ Դրախտը տեսանելի չէ, ինչպես որ եղել է սկզբնական մարդու համար, բայց
այն նկատելի է բանականով, բացի այդ, Աստծո խորը իմաստության բոցավառ սուրը
պահպանում է այն:
«Այն բանից հետո, երբ նա դուրս քշեց մարդուն, նա դրեց Եդեմի պարտեզի արևելյան
կողմում Քերովբեներ՝ բոցավառ սրով, որը երերում է այս ու այն կողմ, որպեսզի
պահպանի Ճանապարհը դեպի Կյանքի Ծառ»:211
Ժամանակին Եդեմում այն շոշափելի էր և տեսանելի, այժմ տեսանելի է միայն
առաքինի մտքին:

209
Ծննդոց 2:16
210
«բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք, որովհետև երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
Ծննդոց 2։17
211
Ծննդոց 3։24

84
Ժուժկալությունն ու պահքը մարդկանց հոգևոր զսպիչ դաստիարակն են։
Ինչպես մենք հրահանգում ենք մեր երեխաներին հեռու մնալ վնասակարից, այնպես էլ
սննդի և խմիչքի սահմանափակումը մարզում է կամքը՝ լինելու ավելի հոգևոր, քան մարմնական,
քանի որ հոգին վերահսկում է մարմինը, ոչ թե՝ հակառակը:
Մի՛ զվարճացեք շատակերության մեջ, ագահորեն մի՛ կերեք և խմեք, կարծես սնունդը ձեր գերագույն
ուրախությունն է. արյունոտ կռապաշտության այս զգայական կիրքը, որն ավարտվում է սննդի
պաշտամունքով, դառնում է նողկալի Աստծո համար, առթելով Նրա բարկությունը, և
այդպիսիք զոհվել են Տիրոջ ցասման մեջ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ժողովուրդը
խնջույքով և խմիչքով տոնում էր, և հեթանոսական խրախճանքով էր զբաղվում»:212
Որովհետև շատակերները չեն պահում Աստծո պատվիրանները, այլ փոխարենը նրանք
խոնարհվում են իրենց ցանկասեր խորհրդի առաջ և չեն հավատում Տիրոջ ուխտին,
չհավատալով նաև խոստացված պարգևին- այպիսով՝ վաստակելով Աստծո
բարկությունը:
Բայց նրանք, ովքեր ծոմ են պահում, պահում են Տիրոջ պատվիրանները և ձեռնպահ են մնում կրքերի
բորբոքումից՝ որկրամոլության, ծուլության, դանդաղամտության. նրանք դրսևորում են
ժուժկալություն և զգուշություն, և այդպիսիք ստանում են սրբության ողջ բարությունը՝
Քրիստոսով որպես պարգև ունենալով մտքի խաղաղություն և մարմնի առողջություն:

Ծոմը և պահեցողությունը բուժիչ է:


Ինչո՞ւ է ծոմը բուժում:
Քանի որ մենք մեղքերը կուտակում ենք մեր հոգում և մարմնում, և մեղքն ազդում է
մեր էության վրա՝ առաջացնելով մեր մարմնի քայքայումը ներշնչելով պիղծ մտքեր,
այնուամենայնիվ, երբ մենք զսպված ենք ավելորդ սնունդից և մարզում ենք մեր
կամքը, որպեսզի չտրվենք անզսպության, ապա մենք մաքրվում ենք մարմնով, այլևս
մեղքի շտեմարան չլինելով, և մենք սուրբ ենք դառնում հոգով և մտքով: Այսպես
պահքը հանդիսանում է առաքինության մեջ դասակարգված մարդկանց բնության
բժիշկը։
Մեղքը սպանում է ոչ միայն հոգին այլև՝ մարմինը, և առաջացնում է հիվանդություն, և սակայն՝
ծոմապահությունը ասես երկնային բուրմունքով խնկարկում է մարմինը և բժշկում
այն բոլոր տկարություններից:
Առողջ մարմնի և հոգու համար ժուժկալության այս օրհնությունը շնորհի երանության
մեջ նահատակություն է, մանավանդ այն կասեցնում է որկրամոլության արատը:
Պետք է զգուշանալ այս մոլուցքից- ավելորդ ուտելու- և պետք է զգույշ լինել և փախչել
որկրամոլությունից։

212
1 Կորնթացիներ 10։7

85
Բոլոր նրանք, ովքեր մեղքերի տակ են, կարող են սրբությամբ վերականգնել իրենց մարդկային
ամբողջությունը Քրիստոսի միջոցով՝ խոստովանությամբ, ժուժկալությամբ և ապաշխարությամբ, և
այդպիսիններինն է հաղթանակի պսակը:
Պահքը ճարտար միջոց է բուժման, և այն ունի բազմազանություն եկեղեցու կանոնի մեջ՝ ըստ
անհրաժեշտության, եթե այն սիրենք և փնտրենք։
Սահմանված Պահքի օրերը կատարյալ հավատքի օրենքի հաստատում է, որ
մաքրում է միտքը և առողջացնում մարմինը:
Աստծո մեջ բոլորս ունենք առողջության հույս, և դա կապված է հոգու անմեղության
մաքրություն հետ, մանավանդ՝ սուրբ երախտագիտության ի Աստված- ապրելու
Աստծո Սիրո մեջ՝ այս կյանքում և մյուս:
Թող մտքի խեղաթյուր ապականությունն ու անկառավարելի զգայարանները
դադարեն իշխել մեզ վրա:
Թող աչքերը պարզ տեսնեն, ականջները՝ լավ լսեն, լեզուն՝ բարություն խոսի,
ձեռքերը՝ բարեգործություն գործեն, և սիրտը ուղիղ լինի. եկեք արմատացած լինե՛նք
բարեպաշտության կամքի մեջ, ոչ թե կատարենք մեր զգայարանների բոլոր
ցանկությունները, այլ՝ մեր բոլոր մարմնական ուժերն ուղղենք դեպի Աստված:
Մենք բոլորս կապված ենք սրբի սրբությանը. վերացնել բոլոր մարմնական
մոլուցքները, անկայուն չարտոնված զգայական հաճույքները:
Հեռացի՛ր մեղքի չարությունից՝ պոռնկությունից, ագահությունից, ցանկասիրությունից,
հպարտությունից, նախանձից, բարկությունից, ագահությունից, գողությունից, ստից, հայհոյանքից,
զրպարտությունից, ծաղրից, արհամարհանքից, բոլոր խաբեություններից։, բոլոր խաբեբաներից,
ծուլությունից, թշնամությունից և վրեժխնդրությունից, ծաղրածուական ծիծաղից, անպարկեշտ
կատակներից, հարբեցողությունից, բամբասանքից - այս բոլորը փսխի՛ր դուրս և մաքրի՛ր քո ներսը,
մտի՛ր մարմնական անարյուն նահատակության շնորհի մեջ նոր կյանքում, անկախ նրանից,
թե որքան դժվար դա կարող է լինել, քանի որ ամեն ինչ կարելի է անել Աստծո
միջոցով Նրա սիրող Հոգով:
Այսպիսով, դուք կդադարեցնեք չարի շարժումը, եթե մեծ համբերությամբ
առաջադիմեք առաքինության մեջ՝ խոստովանելով և նորոգելով ձեր հոգին
Քրիստոսով:
Զգոնությամբ ժուժկալությամբ ծոմ պահելը թաքնված հիվանդությունները մարմնից
հեռացնելու վստահ միջոց է:
Ինչպես դեղը ստիպում է փսխել մաղձը, վերականգնելով առողջությունը, այնպես էլ
ծոմը փսխում է մեղքը. քանի որ կերակրի նվազեցման հետ մարմինը
հանգստանաում է և սրբագործվում:
Մարմնի հետևից գնալը, բավարարելով դրա պահանջած բոլոր ավելորդությունները,
նշանակում է կորցնել հոգին, և՝ կորցնել Տիրոջ հավիտենական կյանքը:
Պահքը զորացնում է հոգին և չափավորում մարմինի պահանջները: Քանի որ
գիշատիչ թռչունները, որոնք չափից շատ միս են ուտում, դառնում են ավելի հեշտ
որսալի՝ որսորդների համար, որովհետև նրանք դառնում են ծանրաշարժ, իսկ ոչ
մսակեր թռչուններն ավելի արագ են թռչում, նույն կերպ նա, ով չափից շատ է ուտում,
խոցելի է մեղքի հանդեպ, իսկ չափավորը` մոտ է սրբություն:
86
Մարմինը պետք է կառավարվի կամքով և մտքով, ոչ թե՝ պետք է թույլ տալ որ
մարմինը կառավարի միտքն ու կամքը:
Եվ Եղիա մարգարեն իր օրինակով այսպես հորդորեց մեզ, քանի որ քառասուն օր և
քառասուն գիշեր ծոմ էր պահում և ի վերջո մարգարեական տեսիլքով՝ հրեղեն
կառքերով քաշվեց վեր:213
Եվ Մովսեսը ծոմ պահեց քառասուն օր և քառասուն գիշեր,214 որպեսզի քավի իր
ժողովրդի ամբարշտությունը և հանդարտեցնի Աստծո բարկությունը իր ժողովրդի
վրա, որովհետև նրանք կերան և խմեցին ամբողջ առատությամբ՝ երկրպագելով ցլի գլուխը:
Մովսեսն ընտրվել էր՝ իր ժողովրդի չարիքը կանխելու համար, որ նրանք չմեռնեն, այլ՝
ապրեն Աստվածային օրենքի մեջ- այնուամենայնիվ, բոլոր նրանք, ովքեր չձգտեցին
սրբություն ձեռք բերել, քառասուն տարվա ընթացքում անհետացան անապատներում
թափառելով:
Այսպես Հովհաննեսը [Մկրտիչ] ո՛չ կերավ, ո՛չ խմեց երկրի կերակուրից,215 այլ միայն՝
անապատի մորեխներ ու վայրի մեղր: Եվ երբ նա սրբացվեց ծոմի մեջ, նա դարձավ
Սուրբ Հոգու Կարապետը, ըստ Ավետարանի:
Նույն կերպ Տեր Քրիստոսն Իր մկրտությունից հետո պատերազմ էր մղում թշնամու
դեմ. Նա սնունդից զրկեց Իր հզոր Աստվածածին Մարմինը՝ զորացնելով նրա
մարդկային մասը քառասունօրյա ծոմապահության մեջ:216 Որովհետև այս կերպ Նա
օրինակ ցույց տվեց մարդկանց վարժեցնելու, որ զինվեն ծոմապահությամբ թշնամու
դեմ հոգևոր ճակատամարտում, [մարմնի մահացմամբ]՝ կատարելագործելով առաքինությունները,
վերցնելով հաղթանակի շնորհը գայթակղողի դեմ։
Մեր Տերը համբարձվել և նստել է Աստծո աջ կողմում, նույն կերպ մենք կարող ենք
մեծանալ առաքինությունների մեջ ծոմապահության միջոցով՝ ազատվելու մեղքի
բեռից, որպեսզի արժանանանք բարձրանալու Հոգու թևերի մեջ՝ տեսնելու փառահեղ
Տիրոջը և լսել Նրան, որ ասում է. վերցրու քո ժառանգությունը, այն թագավորությունը,
որը պատրաստվել է քեզ համար աշխարհի արարումից ի վեր:217
Զսպվածությունը սուրբ առաքինություն է, որի միջոցով սրբերը նմանվում էին
հրեշտակների, որոնք բարձրանում էին երկրից վեր՝ ավելի մոտ հրեշտակային ոգուն:
Որովհետև նրանք ծոմի մեջ մաքրվեցին, ինչպես ոսկին կրակի մեջ, և ապա սրբացան
կրակով վառելով, ինչպես երեք մանուկները հնոցի մեջ,218 և սրբացան՝
խոնարհվեցնելու իրենց մարմինները:
Այսպիսով, ինչպես նյութը այրվում է կրակի մեջ, նմանապեսև մարդու մարմինը
լուսավորվում է ծոմապահությամբ, սրբագործվում, որպեսզի ավելի պայծառ փայլի
ներքին լույսավորությամբ:

213
1 Թագավորներ 19:8
214
Ելից 34:28; Ելից 34։1,2 ; Երկրորդ Օրինաց 10:1-5
215
Ղուկաս 7:33-35
216
Սա քաղկեդոնական դոգմայի ակնարկն է այն մասին, որ Քրիստոսը կատարյալ Մարդ էր [բայց թույլ
մարդկային մարմնով] և կատարյալ Աստված մեկ անձի մեջ՝ երկու բնությամբ. միասնական և անխառն:
217
Մատթեոս 25։34
218
Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, Դանիել Գիրք, Գլուխ 3:

87
Հոգևոր կրակի Քավարանում մաքրվելուց հետո Դժոխքի կրակը չի կարող դիպչել
ծոմապահին: Բայց նրանք, ովքեր զսպված չեն պահքի մեջ, նրանց կբռնվեն դժոխային
կրակով և կայրվեն, քանի որ նրանք խառնաշփոթ և դյուրավառ են:
Ծոմը արդար հոգիների համար է, և ծոմապահության ընթացքում ապաշխարողը
սպանում է մարմնականը և ընդունակ է լինում Հոգով ապրելու [Աստծո և հոգևոր
ղեկավարի առաջնորդությամբ]՝ հետո անգամ մեղք գործելու անկարող լինելով:
Ինչպես արծաթն ու ոսկին մաքրվում են կրակի մեջ, այնպես էլ ծոմը վերացնում է
ներքին և արտաքին բծերը՝ մարդուն վերածելով Տիրոջ համար մաքուր և պատվավոր
անոթի,219 և այդպիսիք հավատքով ուժեղ են, գայթակղությունների ժամանակ՝
հաղթանակող:
Մինչ առաքյալը և մարգարեները կսկսեին իրենց առաքելությունը, նրանք նախ
մաքրագործվեցին եռանդուն ծոմապահության մեջ, այնուհետև մտան սուրբ կարգի
մեջ [որպես Աստծո ծառաներ], որից հետո հավատք քարոզեցին՝ Սուրբ Գիտության
Խոսքը հասցնելով բոլորին:
Եվ ով հավատում էր նրանց խոսքին, ստանում էր աստվածային շնորհը, և սուրբ
ուսմունքին հետևելուց հետո նրանք ստացան մաքրագործման պարգևը և դարձան
Աստծո զավակ: Որովհետև սրբերն ճառագում են Հոգու սուրբ կրակը՝ բոլորին
հարբեցնելով Հոգով, և՝ հոգու սրբությամբ ծոմ պահելով հնարավոր է դառնում քայլել
դեպի այն վայրը, որտեղ Քրիստոսն է:
Պահքը աղի պես է՝ մարմնի մսեղենը քայքայվելուց պահպանելու, հոգուց մեղքի
դառնությունը հանելու համար, այն Սուրբ Հոգով լցնելու համար, քանի որ երկրի աղը
նույն նպատակին է ծառայում. հողը կենդանի պահելու համար:
Պահքը խրախուսում է մարդկանց ապաշխարել, այն քավում է մեղքը, երբ քահանան
նշանակում է որպես ապաշխարություն Խոստովանության Եկեղեցու խորհրդից հետո՝ Սուրբ
Հաղորդություն նախապատրաստելու:
Մենք ծոմ պահելու անկարող անզուսպ կենդանիներ չենք, պետք է կարողանանք
ժուժկալ ապրել, որպեսզի մոտենանք Աստծուն, քանզի հոգևոր բանականներ ենք ։
Եվ նրանք իմաստուն են, ովքեր ընդունում են այս ինքնազոհ հավատացյալի կյանքը,
իսկ և նրանք հիմար են, ովքեր կապված են անհավատության անեծքով որպես
մարմնի ստրուկ, որը ի վերջո հանգեցնում է դատարկության և հուսահատության :
Մենք բոլորս պետք է ծոմ պահենք, որպեսզի կատարելագործվենք գիտելիքով և ճաշակենք
հրեշտակային սրբությունը՝ Տիրոջը մոտենալու համար, մեր թույլ բնությանը ջանանք
հզորացնել՝ դրսևորելով ուժեղ կամք, և նաև ուխտի տակ ենք անհասկացողներին
բերելու այս գիտության իմացությանը:
Եվ ով ողջ է սրբության համար, այդպիսիք պահում են պահք՝ ավելի շատ ուժեր
ստանալու համար:
Իսկ ով որ մեղանչում է՝ մեռած է: Այդպիսինը թող կենդանանա ի կյանք՝ ծոմ պահելու միջոցով
վերականգնված մաքուր զգայարաններով:

219
Հռոմեացիներ 9:21

88
Բոլոր ուտելիքները համի են բերվում աղով, և մենք ուտում ենք մեր կերակուրը
հիմնականում կրակի միջով անց կացնելով- ուստի մեր միտքը նաև, մարմինը, հոգին
և կամքը պետք է անցնեն Հոգու կրակի միջով, եթե մենք ենթարկենք մեր մարմինը մեր
կամքի գերիշխանությանը: Եվ այսպես մենք կարող ենք վեր կանգնել մեր բնությունից
և լինել աստվածային, քանի որ մարմինը հակասում է հոգուն:220
Որովհետև ինչպես Եվայի և Ադամի անօրենությունը մահվան անեծքի տակ է, այնպես
էլ նրանց զավակները, ովքեր նույն հակումն ունեն անհնազանդության, ընկնում են
որկրամոլության կողմից վարկաբեկված բնածին բարությունից, որը հակասում է մարդկային
էությանը:
Եվ դա ծոմն ու ժուժկալությունն է, խաչի չարչարանքները, որոնք մեր Փրկիչը կրել է,
որպեսզի մենք հաշտվենք Աստծո հետ, քանի որ կյանքի վերականգնման համար
կանչված են միայն նրանք, ովքեր հավատում են կենարար փրկությանը:
Պահքի ժուժկալությունը միտքն անաղարտ պահելու ամուր դարպաս է ու անկոտրում
վահանն է, որից ներս խորամանկ թշնամին չի կարող ներխուժել։
Դուք չպետք է լինեք Հեղիի որդիների պես,221 որոնք Աստծո բարկությունը հարուցեցին
իրենց վրա, և նրանց հայրը կրեց հետևանքները, և տաճարին կցված ազգը նույնպես
իր վատ օրինակով մտած անեծքի տակ:
Բայց ավելի շուտ մենք ընդօրինակում ենք Սամուելին,222 ով մանկուց ապրում էր
ժուժկալության մեջ, և այսպես, նա դարձավ մարգարեների գլուխը իր ուժեղ կամքի
շնորհիվ:
Պահքը մարում է ցանկության վառվող բոցը. քանի որ ինչպես նյութի կրակը նվազում
է, երբ ծավալը կրճատվում է, այնպես էլ նվազում է որկրամոլությունը, երբ դրա կիրքը
վառվում է պահքի կրակի մեջ՝դրա արբեցուման նվազումով- և փոխարենը տիրում է
սրբության և արդարության բոցավառ ցանկությունը:
Պահքի շրջանը տղամարդուն ետ է պահում ձեռնաշարժության կեղտոտ արատից:
Ինչպես խոնավ երկիրը չորանում է երաշտից, նմանապես օնանիզմի կեղտոտ
սովորությունների հիվանդությամբ գարշեցող մարդը մաքրվում և մարմնով օրհնվում
է պահքի անուշահոտ բույրով։
Պահքի շրջանը չափավորում է դեռահասների զգայարանները մինչև հասուն տարիք՝
սանձելով նրանց զգայական կեղտոտ շարժումները, ուղղորդելով դրանք դեպի
սրբացում, ազատելով միտքը և պահելով այն հոգևոր:
Պահքը դադարեցնում է ագահությունը, որը հետևանք է անհսկելի մտքի
շվայտության, քանի որ ժուժկալությունը վերստեղծում է ամեն ինչ սրբության մեջ
Աստծո օրհնության ներքո:
Պահքը բուժում է ալկոհոլային կախվածությունը, հանդարտեցնում է մարմնական կատաղի կրքերը
և հանգստություն է հաղորդում մտքին ու մարմնին՝ փակելով հոգու դռները արբեցող
ցանկությունների հոսքի առաջ։

220
Գաղատացիս 5։17
221
1 Սամուել 2:12-36
222
1 Սամուել 3:1; Գործք 3։24; Սաղմոս 99.6

89
Պահքը խաղաղ ծովերի նավահանգիստ է՝ հիվանդություններից և բոլոր վնասներից զերծ, որը առողջ
կյանքի հանգստավայր է և ափ:
Ծոմապահությունը զսպվածություն է նաև ստախոս խաբեբաների համար, ովքեր
խախտում են արել սխալ արարքներով:
Պահքը նման է ձիու բերանին սանձը դնելուն, և դրա ամբողջ մարմինն ու ընթացքը
ղեկավարելուն և առաջնորդելուն, քանի սանձած ձին հնազանդվում է հեծյալին- և
այդպեսի հեծյալը այդպիսի ենթարկվող ձիու հետ կշահի պատերազմում:
Ով ունի արդար և սուրբ խորհրդով լուսավորված միտք, ով ունի պատվիրաններով
ձևավորված զգայարաններ, նա եռանդուն կլինի դիմադրելու բոլոր գայթակղություններին,
եթե կանոնավոր կերպով հետևի ժուժկալության կանոններին:
Զգուշացե՛ք մսի և գինու չարաշահումից. քանի որ գինու չափից ավելի
օգտագործումը մարդուն հիմարացնում է, բթացնում է զգայարանները, ակտիվացնում է
մարմնական ցանկությունները, կռիվներ հրահրում հատկապես երիտասարդների միջև,
դրդում նրանց ձեռնաշարժության, որը խելագարության հոսք է։
Գինու չափից ավելի օգտագործումը հանգեցնում է սրտի թմրության, բերանի
խռմփոցի, աչքերի մթության, ականջների խուլության, ձեռքերի թուլության, ոտքերի
օրորումների, խորհուրդների մոլորությունների, քնի ծանրության– այն կորստաբեր է
բոլոր իմաստներով, ամանակարևորը՝ այն արդար խելամտության կորուստ է։
Հարբեցողությունը մտքի և մարմնի տկարություն է, որը զրկում է մարդկանց
բանականությունից, հոգիներին անբուժելի հիմարության մեջ գցելով:
Առաքյալները խոսում են չափավոր գինի խմելու մասին՝ ստամոքսը բուժելու համար,
ինչը չի նշանակում չարաշահել այն։223
Քանի որ գինու չափից ավելի օգտագործումը հարբեցողության հաճույքի համար ոչնչացնում է
բանական իմաստությունը:
Ի՞նչ ունեք ասելու մարմնական այս արատի մասին: Քանի որ ինչպես կրակի բոցը
վառում և բռնկում է ցանկությունների խարույկը, այնպես էլ բավարարել ալկոհոլի
ծարավը նման է այն Դժոխքի հուրի, որը մոխրացնում է մարդու հոգին-
ակտիվացնելով անզուսպ ցանկությունների բոլոր արատները:
Որովայնի ախորժակի բուռն ցանկությունը բավարարողը երբեք սուրբ լինել չի կարող:
Առաքյալն ասում է. «ճիճուները, որոնք ուտում են նրանց, չեն մեռնում, և կրակը չի
հանգչում, որովհետև բոլորը կրակով կմոխրանան»-224 և խոսքը Դժոխքում այրվող
որկրամոլների մասին է:
Այնքա՜ն պատիժներ կան շատակերների և հարբեցողների համար, որոնք անբուժելի մոլուցքով
կործանում են մարմինն ու հոգին՝ պատճառելով մարմնական և հոգևոր նողկալիություն։
Զգո՛ւյշ եղեք բոլոր տեսակ անզուսպ ցանկություններից, զսպե՛ք բոլորին, որոնք դեմ
են աշխատում իրենց հոգուն և մարմնին, օգտագործե՛ք բոլոր շնորհքները, որ գալիս
են Աստծուց, մեղքի դեմ պայքարելու համար, մնացե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի
հավատքի մեջ, որին փառք հավիտյանս հավիտենից: Ամեն։

223
1 Տիմոթեոս 5։23
224
Մարկոս 9:48-49

90
10. Երանելիների Շնորհը՝ Որպես Առաքինությունների Աղբյուր.
(Քրիստոսին աշակերտելու Երանությունները. պետական կառավարիչների
պատասխանատվությունները):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ս երախտագիտության եմ արտահայտում անդադար՝ Սուրբ Երրորդության անմնացորդ


բարերարության և անփոփոխ հավերժական զորության համար, որը աղբյուրն է բոլոր
արարածների՝ Երկնքում և երկրի վրա, ովքեր կյանք ունեն Նրա մեջ:
Եվ Հոգին մեզ պահում է սիրով լցված, ամուր բարեգործական կամքով, որպեսզի մենք
լինենք հավերժական երանության ժառանգորդները, որպեսզի մենք լինենք
հաստատուն, առողջ և սուրբ՝ պատվիրանների կատարման մեջ, և որպեսզի մենք
անբիծ լինենք Սուրբ Երրորդության հանդեպ սիրառատ հավատքի մեջ:
Մենք արձագանքում ենք Արարչի սիրուն՝ փառաբանելով Նրան
երախտագիտությամբ՝ երախտապարտ լինելով մեր կյանքի և փրկության համար-
բոլորը՝ ովքեր բարեհոգաբար և հնազանդորեն սովորում են հոգևոր օրենքը՝ հույսի
խրախուսմամբ:
Մենք վերցրել ենք կյանքի սերմը և բյուր ցանել Աստծո շնորհով բերք ստանալու
համար, քանի որ ինչպես պատկանել ենք Նրան, այնպես էլ հոգացել ենք Նրա
խնամքի տակ գտնվող բոլոր մյուս մարդկանց մասին:
Քանի որ երկրի բարի սերմը պտուղ բերող է, ուրեմն նաև՝ թող մեր հոգևոր դաշտի
պտուղը բազմապատկվի, որովհետև մեր ուսմունքը հաստատում է Աստծո
բարությունը և հրավիրում անգամ չարերին՝ համաձայն Տիրոջ վեհ ու ազնավական
կամքի, որը խղճում և ողորմում է բոլորին և կանչում է բոլորին լինելու Իր հետ
ժառանգորդ:
Որովհետև եթե մեկը կարող է սիրել մերձավորին, այդպիսինի արմատները բարի են,
քանի որ այդպիսին է Աստծո սուրբ սիրը, որը պարտավորեցնում է նաև աշխատել
բոլոր հոգիների վրա՝ բերելու նրանց Աստծո սիրո մեջ՝ Աստծո Սիրո
ճանաչողությամաբ- քանզի Տիրոջ Սիրո սրբազան Հոգու փափագն է այդ:

91
Ինչպես առաքյալն է ասում, «Սերը համբերատար է, սերը բարի է. չի նախանձում, չի
պարծենում, չի հպարտանում։ Այն չի անարգում ուրիշներին, ինքնասիրահարված չէ,
հեշտությամբ չի զայրանում, չի գրանցում սխալները: Սերը չի ուրախանում չարից,
այլ ուրախանում է ճշմարտությամբ: Միշտ պաշտպանում է, միշտ վստահում է, միշտ
հույս ունի, միշտ համբերում է: Սերը երբեք չի անհետանում. և որտեղ կան
մարգարեություններ՝ կդադարեն. որտեղ լեզուներ կան, պիտի հանդարտվեն, որտեղ
գիտելիք կա- կանցնի.Սերը կմնա հավերժ»: 225 Քանզի Աստծո հավերժական էությունը
Նրա Հավերժական Սերն է- մնայուն, անփոփոխ:
Եվ առաքյալների և մարգարեների գլուխը նույնպես Սերն է, որով Աստված կապում է
նրանց Ինքն Իրեն։
Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, և քո մերձավորին՝ քո անձի
պես:226Որովհետև սիրո մեջ Աստված կա: Որովհետև սիրել մերձավորին նշանակում է
սիրել Աստծուն: Իսկ սիրել կարողանալը նշանակում է Աստծուց շատ շնորհներ
ստանալ: Բայց նրանք, ովքեր եսասեր են և սիրում են իրենց ավելի քան որևէ մեկին,
ովքեր հաշվում են միայն իրենց շահը՝ նույնիսկ մերձավոր ընկերներին զրկելով-
այդպիսիները կանտեսվեն Աստծուց, և այդպիսիները միայն կնեխեն իրենց
արատների մեջ՝ ավելի հեռուն գնալու ստի, ագահության մեջ, նույնիսկ՝ հասնելով
սպանության:
Դրա համար Աստված նշանակել է մարգարեներ, որոնք քարոզում էին Ավետարանը և
Աստծո օրենքը և հորդորում քահանայապետներին ու Եկեղեցու ժառանգներին, որպեսզի
նրանք արդարությամբ աշխատեն սրբության մեջ և դատեն արդար՝ կարգ ու կանոն
հաստատելու հասարակության մեջ:
Այնուամենայնիվ, արդարների ազատությունը պետք է ապահովվի ի փառս
Թագավորության, քանի որ Քրիստոսը մեր մեջ է, որպեսզի ընդունակ դարձնի մեզ
հարգելու միմյանց Իր Հոգու միջոցով անվերապահորեն:
Հուսանք, որ երկրի թագավորությունը կստանա այս փառահեղ ազատությունն ու
պատիվը Աստծո փառքով, Եկեղեցու հաղորդության միջոցով մարդկանց ազատելու
պատժից՝ բերելով համայնքին Տիրոջ երանությունը, փառքով հագնվելու և
Քրիստոսին փառավորելու լվացված հանդերձներով:
Ահա թե ինչու Աստված ստեղծեց թագավորներին, կառավարիչներին ու
դատավորներին, որպեսզի ծառայեն խաղաղությանը և կերտեն աշխարհը։
Որովհետև ըստ քաղաքացիական օրենքի՝ ամբարիշտները, անօրենները, ավազակները,
դևեր կանչողները և բոլոր հանցագործները պետք է տանջվեն բանտերում և
սարսափեն մահապատժից [հանցագործություններից զերծ մնալու համար]:
Կռապաշտությունը Սատանայապաշտության հիմնաքարն է: Նրանք, ովքեր կատարում են չարիք՝
հանցագործություններ կատարելով հասարակության մեջ՝ արյունալի զոհաբերություններով.
կոռուպցիա, օրենքի խախտում նույնիսկ կառավարողների կողմից- բոզատներ և այլ պիղծ
մեհյաններ- այլոց իրավունքները հանդուգնորեն ոտնահարելը, սոցիալական անարդարության

225
1 Կորնթացիներ 13:4-8
226
Մատթեոս 22:37-39

92
միջավայր ստեղծելը, որոնք վտանգում են ողջ ազգի փրկությունը՝ արտոնելով անպատիժ
օրինազանցություն- այսպիսի քաոսը պետք է խստորեն օրենքով կարգավորվի, քանզի բարոյական
այս քայքայումը լայնորեն ոչնչացնում է ժողովրդներին, քանդում քաղաքակրթության
հիմքը. «Մի՛ խաբվեք, բավակա՛ն է հեթանոսական գարշելի կռապաշտությունը»,227 ասում է
առաքյալը:
Կռապաշտներին չպետք է հանդուրժել, քանի որ նրանք հրահրում են Աստծո բարկությունը՝ սուր
բերելով մարդկանց վրա և աքսոր, գերություն և մահ. և նրանք արտաքին հրեղեն խավարի մեջ են՝
տառապելու Դժոխքում, որտեղ լաց է և՝ ատամների կրճտոց:
Եվ արդարությունն ու արդարադատությունը թող շատերի փրկության և կյանքի նպատակ և
պատճառ լինի, որովհետև այն տալիս է առողջություն, խաղաղություն և շինություն- այդպիսով և՝
կլինի թագադրում ի փառս արդարների բազմության։
Որովհետև արդարներն են Աստծո արդարադատության աղբյուրը, խաղաղություն և
ներդաշնակություն տարածողը, մահը ոտնահարողները:
Եվ թող հայտնվի Աստծո արդարության գիտության լույսը, և Աստծո թշնամիները
զարկվեն բարկությամբ:
Ահա՝ Արարչի արդարությունը հայտնվում է. Նա փառավորում է արդարներին՝
զարդարելով նրանց Լույսի հաղթական պսակով հավիտենական կյանքի համար,
քանի որ նրանք ապրել են ոգով, ոչ միայն, այլ արդարության արևի պես լույս են տվել
աշխարհին՝ վկայելով Աստծո օրենքի մասին:
Ուստի ամբարիշտները կդատապարտվեն իրենց անարդարության համար, որովհետև
նրանք իրենց կամքից են ստեղծում մարդկանց բարոյական ցածր չափանիշները՝
արհամարհելով Աստծուն, պղծելով սրբությունը, մարդկանց հուսահատության մեջ պահելով՝ չարիք
տարածելով- և ուստի նրանք կունենան չար վիճակ:
Իսկ բարի կամքի սահմանումն է. բարի մարդը հնազանդ է Աստծուն, նա Աստծո
գործերի կատարողն է, և, հետևաբար, նա նաև բազմաթիվ շնորհների կրողն է:
Եվ նաև սահմանված են բարության չափանիշները, այն է՝ բացահայտել չարն ու
բարին` սեփական օրինակով հիմնելով բարության ինստիտուտը։ Եվ շատերը դարձի
են գալիս դեպի հավիտենական կյանքը նրանց միջոցով, և Աստված օրհնում է
աշխարհը՝ դրսևորելով Իր ողորմությունն ու սերը՝ Իր ընտրյալների վկայությամբ:

«Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը»- ասում


է Տերը228, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը, որովհետև նրանք կամովին
աղքատացան՝ հոգով մարմնով ապրելով ըստ Քրիստոսի՝ անցնելով ֆիզիկական
դժվարությունների միջով, հանբերելով դժվարություններին`ամբողջ կյանքում հանուն Քրիստոսի
սիրո և խոստման:

227
1 Պետրոս 4:3
228
Մատթեոս 5:3

93
Նրանք մտան Տիրոջ սիրո մեջ անկեղծ հավատքով, որպես իմաստուն նավապետ, որն
այս աշխարհի ծովի փոթորիկ ալիքների մեջ իր մարմնի նավը ուղղեց դեպի ծովափ և
հասավ խաղաղության նավահանգիստ:
Երանի հոգով աղքատներին, նրանց, ովքեր, չնայած այս աշխարհի բոլոր
վտանգներին, ապրեցին հոգով և ճշմարտությամբ՝ զերծ մնալով չար
ցանկություններից, փառասիրությունից, ագահությունից, վերահսկելով բոլոր
ցանկությունները՝ ապրելու Քրիստոսի ուրախությամբ:

«Երանի նրանց, ովքեր սգում են, որովհետև նրանք կմխիթարվեն»:229
Աստծո մեջ սգավորներն են, ովքեր լաց են լինում իրենց և ուրիշների մեղքերի համար,
ովքեր պարզ տեսնում են Աստծո պարգևներն ու Նրա սերը, որոնց հանդեպ մարդիկ
երախտամոռ են:
Նրանք տենչում են Աստծուն, փոխհատուցում են տալիս, սգում են, երբ մարդիկ
վիրավորում են և անտեսում Նրան:

«Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը»։230
Քանի որ Եկեղեցին ապահովում է խաղաղությունը երկրի վրա, եթե օրենքը
պահպանվի՝ վերահսկելով ամբոխի խառնաշփոթը:
Իսկ զինվորական բանակը պետք է օգտագործվի, որպեսզի հասարակությունը անվնաս պահի
հանցագործներից՝ պատժելով նրանց, տուգանելով, բանտարկելով:
Օրենսդրությունը պետք է ծառայի արդարությանը, և բոլորը պետք է ենթարկվեն
օրենքին- և այսպես միայն հանրության մեջ սերը, ուղղամտությունը և հավատքը
կպահպանվեն:
Այն շնորհք կբերի երկրի հեզերին և ուրախություն բոլոր նրանց, ովքեր օրինապաշտ
առաքինի են՝ զարդարված Հոգու բուրմունքով և անխախտ հույսով դեպի
հավիտենական անփոփոխ հավերժական երանությանը:

«Երանի նրանց, ովքեր քաղցած ու ծարավ են արդարության, որովհետև նրանք
կկշտանան»։231
Նրանք, ովքեր հրավիրված են հոգևոր հարսանիքի՝ վայելելու բարի լուրը, նրանք
տենչում են արդարության՝ լինելով անարդարության զոհ- և տանելով անպատվությունները
մեծահոգությամբ ու համբերությամբ:
Ինչպես մարդիկ քաղցած և ծարավ են ուտելու, այս երանելիները սոված և ծարավ են,
բայց միայն աստվածային շնորհքի վայելման համար՝ հասնելով ընտրյալների
արժանապատիվ կարգին՝ հավիտենական Թագավորության տենչանքում: Որպեսզի նրանք
միշտ վայելեն անսահման ու անսպառ բարիքը, որ հավաքել են Աստծուց անմահ
կյանքի շտեմարանում։

229
Մատթեոս 5:4
230
Մատթեոս 5:5
231
Մատթեոս 5: 6

94
Նորից՝ երիցս երանի նրանց, ովքեր հիմա սգում են, որովհետև նրանք կծիծաղեն:
Նրանք հեռացան աշխարհի ցանկություններից, ագահությունից, չար ու սին ձգտումներից և
մտան Աստծո մեջ՝ ջերմեռանդորեն լաց լինելով սեփական մեղքերի համար, գիտակցելով
մեղքի դաժանությունը-խոշտանգումն ու խեղումը- նրանք, ովքեր անցնելով բազում չարչարանքների
միջով՝ հասնում են անմեղության և խղճի մաքրման:
Նրանց միակ ցանկությունն այն է, ինչ սուրբ է, անարատ և մաքուր, ինչը մեծ
երախտագիտություն է ցույց տալիս Բարեգործին:
Նրանք, ովքեր ուրախությամբ վայելում են Տիրոջը, ովքեր միշտ արցունքներ են
թափում ուրիշների փրկության համար, հաշտության շնորհով, որպեսզի բոլորը լինեն
անսպառ ուրախության մեջ:
Նորիցէ երիցս երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կստանան: Ով
Աստծո շնորհով ողորմություն է գործում և ունի Աստծո զորություն՝ ներշնչվելով սրբության Հրեշտակի
նման, քանզի նրանք ողորմում են բոլորին՝ առաջնորդելու, ուսուցանելու, օգնելու տառապյալներին,
կարիքավորներին հոգևոր առաջնորդությամբ լցնելու: Ողորմածը հասկացավ Աստծո էությունը, որ
դա մաքուր սեր է մարդկանց հանդեպ՝ Նրա բարիքների առատությունից օրհնվելով և տալով այդ
օրհնությունը բոլորին:

«Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն»:232
Մաքուր սիրտը դա Աստուծո հավատքով ու ճշմարտությամբ, սրբությամբ ու արդարությամբ
Շնորհը ըմբռնելն է, որի միջոցով մենք հեռացնում ենք մարմնի ամեն բիծ՝ մաքրուած
չար ցանկություններից:
Եվ մաքուր մտքով և կատարյալ մարմնով մենք սպասում ենք Տիրոջ փառքին:
Ինչպես պարզ լուսավոր հայելու մեջ՝ ահա մենք տեսնում ենք հայտնված
Աստվածության Լույսի իմացությունը, քանի որ մենք մաքրել ենք մեր սիրտը, ինչը մեզ
ստիպում է ունենալ հոգևոր մտքի տեսիլք:
Այնուհետև, եթե մեղավորը ապականված է ժանգով, չար ցանկությամբ, չար
խորհուրդով և չար գործով, և չի սրբագործվում [Եկեղեցու] առաջարկված
խորհուրդներում՝ նայելու Աստծո ճառագայթին, որը Քրիստոսի մեջ է, Արեգակի մեջ,
Աստծո արդարություն- այդպիսինը չի կարող տեսնել Ամենասուրբ Երրորդության
Լույսը և չի կարողանա ճանաչել Աստվածությունը:
Մեղսասերները պետք է մաքրեն իրենց զգայարանները, որպեսզի կարողանան
ժառանգել կյանքի օրհնությունը անմահից, որը տալիս է Քրիստոս Հիսուսի հանդեպ
հավատքի վարդապետությունը:

«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ են կոչվում»:233
Նրանք նման են Աստծո Որդուն, ով խաղաղություն և հաշտություն հաստատեց Հոր և
բանական արարածի միջև:

232
Մատթեոս 5։8
233
Մատթեոս 5:9

95
Որովհետև նա, ով հրաժարվել է չար ամբոխի առաջնորդությունից, խռովությունից,
բարկությունից և չար ցանկությունից, և անում է ամեն ինչ հանուն խաղաղության-
այսպիսինը ունի մտքի խաղաղության հիմքը Քրիստոսով, այդպիսին է Ինքը՝
Քրիստոս- Որդին:
Քրիստոսի այս եղբայրներն ու որդիները նման են իրենց Տիրոջը, ով ծնվել է որպես
Մարդ՝ մարդկային բնության բոլոր թուլություններով, բացի մեղքից. Նա սեր և
խաղաղություն էր քարոզում:
Առավելապես՝ մենք բոլորս պետք է անենք նույնը։
Քանզի նրանք, ովքեր քարոզում են Քրիստոսի Սերը հոգիների փրկության համար,
մեծ խաղաղարարներ են. նրանք բարձրաձայն խոսում են՝ երբ անգամ շրջապատված
են Աստծո վնասակար թշնամիներով, որոնցից հալածվում են:
Հոգով հստատվածները Քրիստոսի Խաղաղության մեջ բարձրանում են դեպի
Քրիստոս՝ լինելով բարի և սուրբ, անարատ:
Նման խոստովանողներին պետք է փառավորել և մեծարել, քանի որ նրանք արդեն
հասել են Քրիստոսի երկնային խաղաղությանը ունենալով կատարյալ սերը՝
գիտակցելով իրենց առաքելության ողջ կարևորությունը:

«Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է
Երկնքի Արքայությունը»:234
Նրանք խոստովանողներն են, ովքեր աշխարհին ցույց են տալիս բոլոր
առաքինությունները՝ սուրբ, անարատ, և նրանք այս աշխարհից մաս չունեն, զերծ են
ունայն ու վնասակար ցանկություններից, հալածված են չարից: Չարի դեմ այս
պայքարում նրանք քաջ են, հավատքով անսասան են և դիմադրության մեջ
անկոտրում՝ քարոզելու նաև ճշմարտության Ավետարանը ուրիշների բարօրության
համար:
Ինչպես և ասաց առաքյալը՝ եթե որևէ մեկը Քրիստոս Հիսուսով հաստատված է Աստծո մեջ-
այդպիսինը կհալածվի։235
Պայքարը Աստծո վկաների և Սատանայի վկաների միջև է. որովհետև
ամբարիշտներն ու կախարդները դուրս են գալիս իրենց նման ամբարիշտներին
խաբելու և, եթե հնարավոր է, գրավելու անգամ արդարներին:
Սրբերը երբեմն հալածվել են դիվային չարի կողմից՝ բարու առաքյալներ լինելու
համար:
Թող որ չնմանվե՛ք անառակ որդուն236՝ խաբված Սատանայի կողմից, որպեսզի
վատնեք սրբությունը անառակության միջոցով:
Սրբերը սպասում են խոստումներին համբերությամբ՝ դիմանալով բոլոր չարիքներին
հալածողներից և դևերից, բոլորը՝ Ամենակարող Տեր Աստծո անբիծ երանության մեջ:

234
Մատթեոս 5։10
235
2 Տիմոթեոս 3։12; Մատթեոս 10:22
236
Ղուկաս 15:11-32

96
«Երանի ձեզ, երբ ձեզ հայհոյեն և անիծեն և ձեր դեմ ամեն չար բան ու սուտ խոսեն»:237
Հանուն Քրիստոսի՝ «Ուրախացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է
Երկնքում»։238 Որովհետև Աստծո պարգևած փառքի և պատվի մեջ նրանք
նահատակվում են Քրիստոսով, քանի որ նրանք ճշմարտության խաչակրաց
զինվորներն են:
Բայց ավելի լավ է, որ բոլոր նրանք, ովքեր համբերությամբ կռվում են, կատարեն
Աստծո կամքը բարի լուրը տարածելիս կրելու Ավետարանը որպես արդարության
զգեստ- և դա է, որ չարության մարմանցումներին ստիպում է ատել ու հալածել
ճշմարտությունը ներկայացնողներին: Որովհետև այսպիսով մենք ունենք սրբեր,
ովքեր մեծ համբերությամբ ժառանգեցին փրկության գիտությունը. ոմանք ամուր,
ինչպես երկաթը, և ոմանք՝ որպես պղինձ, մյուսները՝ որպես արծաթ- սրբագործված հոգու
սիրո կրակի մաքրագործությամբ: Իսկ մյուսները՝ որպես փառահեղ ոսկի, կամ որպես
գեղեցիկ մարգարիտ, կամ որպես թագավորական փառքի մեծ գոհարներ.
յուրաքանչյուրը տարբեր փառքով՝ զարդարող Արքայությունը:
Նմանապես նաև սուրբ խոստովանողները, կույսերը, ճգնավորները, հավատարիմ
ամուսինները, քանի որ նրանք տարբերվում են բոլորից քանզի հատուկ են- նրանք
վկայում և խոստովանում են ճշմարտացի մաքուր սրբությամբ և մաքուր հավատքով,
որովհետև նրանք հաղթեցին չար ցանկությունները՝ որպես արյան և անարյուն մարտիրոսները
ընդունելով հաղթանակի Պսակը:
Նրանց բացաձակ սրբությունը բխեց բացարձակ և ամբողջությական Տիրոջ Խոսքից:

Վերցրե՛ք, ասում եմ, Նրա խաչը և եկե՛ք Քրիստոսի հետևից, ինչպես այս սրբերը
արեցին:239
Որովհետև մեր մահացու դաժան մարմնական ցանկությունները պետք է խաչվեն
Քրիստոսի խաչի վրա, ինչպես սուրբերն են խաչել իրենց մարմինները՝ վկայելու
համար այդ մասին, որը հաստատեց առաքյալը, «Ով ուզում է լինել Իմ աշակերտը,
թող ուրանա իր անձը և վերցնի իր խաչը և հետևի Ինձ»:240
Որովհետև արդարները, լինելով քաջարի մարտիկներ՝ անհամար ցավ ու նեղություն
են կրել՝ հաղթելու հոգևոր պատերազմում, և նրանց հաղթանակի շնորհը մնում է
հավիտյան Աստծո փառքի մեջ:
Այս սուրբ մարդիկ ունեն իրենց վարձատրությունը, և ամենաբարձրը նրանց մեջ
առքելության մեջ աշխատած և նահատակված եպիսկոպոսներն են, քահանաները և
սարկավագները, որոնց փառքը Երկնքում շատ մեծ է:

237
Մատթեոս 5։11
238
Մատթեոս 5:12
239
Մատթեոս 16:24
240
Հռոմեացիներ 6։6

97
Մյուսները՝ որպես կուսակրոն, կամ որպես սուրբ ամուսնացածներ, նույնպես տարբեր կերպ են
պարգևատրվում, որոնք կցուցադրվեն իրենց գեղեցկությունը Հարության օրը, և նրանց հոգևոր
աշխատանքի պտուղը կնշվի ուրախությամբ:
Ուրիշները՝ անմաքուրները, ապականվածները և հայհոյողները, և նրանք, ովքեր հանձնվել են երկրի
այլասերված հաճույքներին- սրանք չեն կարողանա թաքցնել իրենց քայքայումը, քանի որ
չկա թաքնված բան, որը չհայտնվի, ասում է Տերը. և ոչ էլ գաղտնիքներ, որոնք հայտնի
չեն լինի:241
Որովհետև նրանք, ովքեր սուրբ են և արդար, կհայտնվեն իրենց քաջությամբ. ովքեր
վշտացած են եղել աշխարհում, տառապել են աղետներով և հակառակորդներով, բայց չեն
շեղվել ճշմարտությունից: Նրանք չեն կորցրել վշտերի և ցավի մեջ իրենց սուրբ հույսը, իմանալով, որ
ամեն ինչ կանցնի, վստահ լինելով, որ հավիտենական կյանքի Ավետիսը կա՛, որ այստեղ նրանք
զրկված են ազատությունից, բայց հետո ճշմարիտ ազատությունը կգա Թագավորության մեջ ի
Քրիստոս:

Բանը՝Որդին ասում է Հոր մասին. «Ես և Հայրը մեկ ենք»։242 Այսպիսով, քանի որ Հայրն
ու Որդին մեկ են, եկեք մեկ լինենք նրանց հետ- բոլոր նրանք, ովքեր հավատում են Տեր
Քրիստոսին: Որպեսզի մենք կարողանանք որդեգրվել Աստծո կողմից, և դրա դիմաց
մենք օրինական ժառանգորդներ լինենք՝ ստանալով Նրա սրբությունը:
Որովհետև բանական Լույսը եկել է առ մեզ սիրով և խրատով, որպեսզի մենք արթուն
լինենք և գիտակից լինենք. ստեղծագործական կյանքը առաջնորդել է մեզ հոգևոր
ուսուցման, որպեսզի կարողանանք արդարության գործեր կատարել, սուրբ մնալ
գիտելիքի այդ կատարյալ Լույսի մեջ:
Որովհետև՝ հոգևոր Գրքերի խրատը տալիս է ճշմարիտ գիտելիք ցույց տալով բոլորի
հոգևոր աստվածային կարգը, որը վեր է երկրից և մարմնից:
Որովհետև՝ ով որ մտածում է մարմնի բաների մասին՝ ապականել է միտքն ու
մարմինը ակտիվացնելով իր կենդանական բնազդների զգայարանները:
Մինրդեռ նրանք ովքեր Սուրբ Հոգուց ներշնչված հասնում են իմաստության, ովքեր
սրբությամբ խորհրդածում են հոգևոր սրբությունների մասին և ձգտում
առաքինության կատարմանը և վայելում Հոգու շնորհը, որն անասելի ու չլսված է։
Որովհետև այդպիսինը հոգևոր է, Հոգուց է, ապրելով բանականության Հոգով, և
այդպիսին գիտի Աստծո Էությունը:
Այդպիսիք գիտեն Աստծո գեղեցկությունը, և, հավատարիմ մնալով լուսավոր սուրբ
խորհուրդին՝ պատրաստ են խիզախորեն հարձակվել չարի մութ խորհուրդների վրա:
Եվ որպեսզի խավար ուժերը չհաղթեն նրանց դեմ, մենք ապաշխարության և
աղաչանքների բուռն արցունքներ ենք թափել- և մեզ հետ՝ Երկնքի հրեշտակներն ու
սրբերը:

241
Ղուկաս 8։17; Առակներ 26։26; Մարկոս 4։22; Մատթեոս 10։26
242
Հովհաննես 10:30

98
Հաստատակամ ծոմապահության մեջ մենք հնազանդեցնում ենք մեր անզուսպ մարմնական
ցանկությունները, աղոթքներում խնդրում ենք ողորմած սիրտ ունենալ:
Ամեն երկրային բաներից առաջ մենք ստանում ենք հոգևոր բարիքների հաստատումը
Աստծո հաճության համաձայն:
«Խորհի՛ր այս բաների շուրջ, ամբողջությամբ եղի՛ր այս բաների մեջ, որպեսզի քո
հոգևոր շնորհքը հայտնի լինի բոլորին»։243
Լսե՛ք առաքյալին, նայե՛ք առաջ, խորհրդածե՛ք Երկնքի մասին, որտեղ Քրիստոսը
նստած է Հոր աջ կողմում:
«Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա թեև ձեր մարմինը մահվան է ենթարկվում
մեղքի պատճառով, Հոգին կյանք է տալիս ձեր արդարության համար»:244
«Որովհետև ինձ համար ապրելը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ»։245 Երջանիկ մահով
մեռնել, այսպես ասաց առաքյալը, որովհետև մեղավորը մահացած է, իսկ արդարի
համար [մահից հետո] կյանքը վերականգնվում է ի Քրիստոս և Աստծո Հոր մեջ:
Որովհետև բոլոր հոգիները, ովքեր մնացին երկրային, չէին կարող հաղթել հոգևոր
կռիվներում, ուստի նրանք չէին կարող արժանանալ Աստծո Արքայությանը՝
խոչընդոտ ունենալով հոգևոր և երկնային կոչմանը:
Որպես աստվածային կոչում և առաքելություն մշակողներ, որպես պատերազմող
զինվորներ, եկեք միշտ առաքինի և քաջ լինենք չարի դեմ պատերազմում՝
առաքինությունները կոփելու և պահպանելու համար, որպեսզի կարողանանք
հպատակեցնել չարագործներին. վերացնել աղտեղի ցանկությունները, ամբարտավանությունը և
ագահությունը, ինչը ներշնչված է անաստվածությունից, և ահա՝ մենք երդվում ենք փակել չարի
մուտքը հասարակություն:
Հավատարիմ ծառայի նման եկե՛ք ուրախանանք Տիրոջով բոլոր օրհնությունները
Քրիստոսով ստանալու համար, ում մեջ իրապես ապրում են Քրիստոնյաները:
Եվ որպեսզի Նրա Լույսը անվերապահ ունենաք, չմոլորվե՛նք, ինչպես խաբեբաները
փորձում են դրան հասնել- աշխատենք միայն, որպեսզի բոլորը ճանաչեն Աստծո
կամքը և քայլեն արդարների ճանապարհով, որը տանում է դեպի կյանք:
Հակառակ մեզ՝ խաբեբաները հրաժարվում են իմաստունների և աստվածային
Գրքերի ուսմունքներից: Նրանք որոգայթներ են դնում, որպեսզի խեղաթյուրեն
աստվածապաշտ խրատը, և նրանց հետ աշխատելը դառնում է վիրավորանք, որի
մասին մեր Տերն ասաց. «ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք. այլապես
նրանք կարող են տրորել նրանց իրենց ոտքերի տակ և շրջվել և կտոր-կտոր անել
ձեզ»։246

243
1 Տիմոթեոս 4։15
244
Հռոմեացիներ 8:10
245
Փիլիպպեցիս 1:21
246
Մատթեոս 7։6

99
Եվ նաև առաքյալը համապատասխանաբար ասաց. «Լավ մարդն իր սրտում
կուտակված բարիքից բարիք է բերում, իսկ չար մարդը չարը հանում է իր սրտում
կուտակված չարից։ Որովհետև բերանը խոսում է այն, ինչով լի է սիրտը»:247
Որովհետև ինքնիշխան կամքը բոլորին մղում է լինելու սեփական
կամակատարության զոհ՝ հնազանդեցնելով բոլորին իրեն՝ ի հեճուկս Աստծո:
Ի վերջո Աստված պետք է իմանա անհատի վերջնական և բացարձակ ընտրությունը և
համապատասխանաբար որակավորի յուրաքանչյուրին՝ յուրաքանչյուրի ազատ կամքի
համաձայն- Աստվածային կյանքի համար, կամ՝ պատժի մեկուսացման: Եվ այդ
պատճառով Տերը համբերում է բոլոր անպատվությունները, որ անօրենները հասցնում են
Իրեն:
Ահա՝ ճշմարտությունը ասվեց անօրենին և աստվածասպանին, և դրա համար առաքյալն ասաց.
«Դրանից հետո նրանց հետ գործ չունենաք»։248
Եվ այսպիսով, նա հրաժարվում է խրատել ամբարիշտներին [որպեսզի
ամբարիշտները ամբողջ ճանապարհն անցնեն իրենց ազատ կամքի համաձայն,
ինչպես դա նախագծվել է Աստծո կողմից]:
Նույն կերպ Դավիթն ասաց. «Դավթի սաղմոսը. Ես ասացի. «Ես կհետևեմ իմ
ճանապարհներին և կպահեմ իմ լեզուն մեղքից. ամբարիշտների ներկայությամբ ես
բերանիս դնչկալ կդնեմ»։249
Բայց դուք խստորեն հանդիմանե՛ք նրանց, ովքեր լսելով իմաստությունը մերժում և արհամարհում են
այն, «Հիմարների հետ մի խոսեք, որովհետև նրանք արհամարհելու են ձեր խելամիտ
խոսքերը»:250
Որովհետև Սուրբ Գիրքը խելքի իմաստության և փրկության ուղու աղբյուրն է, որին
բոլորը պետք է համապատասխան կերպով արձագանքեն իրենց բարօրության
համար:
Այսպիսով, դժվար մարտերում Սատանայի դեմ խաչակրաց արշավանքների
հաղթանակի ուրախությունը հավերժական ուրախություն է:
Այս կռիվը համընդհանուր է, որին պետք է մասնակցեն բարի կամքի բոլոր մարդիկ.
ազնվականներն ու հասարակ մարդիկ, հարուստներն ու աղքատները, քանի որ
խոսքը գնում է Վերնային Կամքի մասին, բարու և չարի միջև պայքարի մասին, որի
մեջ բոլորս ենք ներգրավված:

Հոգով աղքատները լի են անմեղության փառքով և ողջամիտ առաքինությամբ:


Նմանապես, եթե հարուստները կիսում են աղքատության վիշտը, հեշտացնում են
ուրիշների բեռը, այդպիսիք նույնպես օրհնվում են Աստծո փառքով Երկնքի
բարձունքներից:

247
Ղուկաս 6:45
248
Տիտոս 3:10
249
Սաղմոս 39։1
250
Առակաց 23։9

100
Նաև կարևոր է ասել՝ ցույց տալ համբերություն և ժուժկալություն աղքատության մեջ, երբ մեկը
չի բողոքում զրկանքների մեջ- այդպիսինը մեծ է, ինչպես նաև՝ կատարյալ հոգի է:
Այսպիսով, Քրիստոսի սիրով լցված մարդիկ կօրհնվեն աստվածային ողորմության և
բժշկության ներքո, առատորեն կպարգևատրվեն նաև նյութական հարստությամբ՝
կարիքների համար օգնություն ստանալով Աստծուց, ուստի նրանք կժառանգեն
ամենաառաջնային անմահությունը, փառքն ու պատիվը:
Այնուամենայնիվ, եթե մարդը աղքատությունը վաստակել է որպես պատիժ իր
անարդարության, անխտիր պոռնկության և շնության, գողության, ստի,
խարդախության և բոլոր չարիքների համար- և այդ արարքների պատճառով, նա կստանա
պատիժը երկրի օրենքից և կապրի դժվարությունների մեջ:
Եվ այն հարուստը, ով հայտնվում է ինքնաոչնչացման անհետացման եզրին՝
ապրելով շռայլության և հարբեցողության մեջ, ասում է Տերը- այդպիսինի մահը
հանկարծակի կգա, քանի որ նա հիմար էր. Աստծո մեծության մեջ մաքրվելու
փոխարեն, իր հարստությունը սեփական փրկության համար օգտագործելու
փոխարեն, նրա ագահությունը նրան դատապարտեց Դժոխքի:251
«Եվ ես ասում եմ ձեզ. անօրենության մամոնային ընկե՛ր դարձրեք ձեզ. որ երբ
ձախողես՝ քեզ ընդունեն հավիտենական բնակարաններ»։ 252
Նույն կերպ, առողջությունն ունի իր օգուտներն ու վնասները, քանի որ առողջ
մարմնով մեկը, որը հենվում է հոգևոր [առողջության] վրա, եթե ջանասեր լինի
բարեպաշտ գործերի մեջ՝ իր աշխատանքի հատուցումը կտրվի հոգևոր
խաղաղության և Աստծո օրհնության մեջ: Բայց եթե ծուլությունը գերակշռի, և
ուրիշների խնամքը անտեսվի, կլինի պատիժ նրա համար [ֆիզիկական ցավի
միջոցով] :
Նույն կերպ, եթե հիվանդը համբերում է մարմնի և հոգու ցավերի մեջ՝ շնորհակալ
լինելով Աստծուն, որովհետև վիշտն ու ցավը տրված է Աստծուց [մաքրման համար],
որի դեպքում Աստծո հանդեպ հույսն ու համբերությունը ավելի մեծ են- այսպիսինը մեծ
առաքինություն մեջ է և կպարգևատրվի՝ օրհնվելով Աստծո կողմից- և՝ կվերականգնվի նրա
կատարյալ առողջությունը ոչ միայն մարմնի, այլև հոգու մեջ:
Հետևաբար, եթե մեկը բողոքի և տրտնջա երբ ցավի ու վշտի մեջ է՝ ապա այսպիսինը էլ
ավելի մեծ դժվարություններ կունենա:

Հետևաբար՝ նաև աշխարհի վրա տիրող կառավարիչները պետք է պատասխանատու լինեն


մարդկանց համար, նկատի ունենալով Աստծուն, կատարեն Նրա կամքը, արդարություն
հաստատեն բոլորի համար, իրենց դրսևորեն որպես սրբության և մաքրության
օրինակելի անձնավորություն ամենայն արդարությամբ՝ նաև արդարություն անելով
բոլորին:

251
Ղուկաս 12:16-21
252
Ղուկաս 16։9

101
Իսկ նրանք, ովքեր իշխանության մեջ են, պետք է Աստծո հետ մտերմության մեջ
լինեն. պետք է ծառայեն արդար օրենքներին, որովհետև նրանք ունեն Աստծո կողմից
իրենց տրված իշխանությունը, և այն, ինչ նրանք կան և ունեն, պետք է լինի
Աստծուց:253
Եվ յուրաքանչյուր մարդ թող ստանա՝ ըստ իր արժանիքների իշխանություններից և
դատավորներից և կառավարիչներից, քանի որ իշխանությունները պետք է իմանան,
որ նրանք նույնպես համապատասխան կերպով դատվելու են, երբ Հոր փառքը գա՝
դատելու երկիրը:
Այսպիսով, վերահսկիչները և նրանք, ովքեր գտնվում են վերահսկողության տակ,
ունեն առավելություններ և թերություններ: Որովհետև նա, ով իշխանություն ունի,
պետք է հնազանդվի Աստծո պատվիրանին, ինչպես որ նրանք, ովքեր օրենքի
ներկայացուցչի իշխանության տակ են, պետք է հնազանդվեն նրան, քանզի տեսուչը
Աստծո գործակիցն է՝ Նրա արդարության և խնամքի մեջ, ուստի օրենսդիր իշխանը
պետք է սուրբ լինի և անարատ, ինչպես թե նա ընտրվել է Աստծուն ծառայող երկնային
զորքերի շարքում:
Իսկ հոգու փրկության համար և կատարելության հասնելու՝ Աստված բոլոր
լիազորությունները տվեց առաքյալներին, մարգարեներին և քահանաներին, ովքեր
իշխանություն են ստացել Տիրոջից և եղել են ճշմարտության վերակացուներ- և նրանք
ինչ կապեն երկրի վրա, կապված կլինի Երկնքում, և ինչ որ արձակեն երկրի վրա,
արձակված կլինի Երկնքում: 254
Նույն կերպ բոլոր սրբերին Աստված տվել է այս զորությունը՝ աղոթելու մեզ համար
Փրկչի Անունով մեր բոլորիս փրկության համար:
Բայց եթէ քահանաները, Աստուծուց իշխանություն ունենալով, ծառայի փոխարեն վերածվում են
ինքնակոչ իշխանների, որոնք լցվում են գործնական շահադիտարկուներով, կառավարիչի
զօրութեամբ հարստանալու, ովքեր ինքնաբավ հպարտութեամբ առաջնորդում են
մարդկանց իրենց կամքին համաձայն, եւ ոչ թէ Աստուծո կամքի- այդպիսինները
կործանիչ են։ Նրանք առաջնորդում են հոգիներին՝ հանձնվելու գայթակղությանին և
հերձվածներին` կորցնելու հոգին, քանզի նրանք և արմատացած չեն Քրիստոսի
սրբության կանոնի մեջ:
Այսպիսով, Սատանան չարացավ՝ ընկնելով Տիրոջ բարձունքներից և Լույսի կարգից, և նա չփնտրեց
բժշկություն: Այդպես են և Աստծո անիրավ ծառաները:
«Ես տեսա» - ասում է Տերը, որ դևերի իշխանը «կայծակի պես ընկավ երկնքից»255 իր
բոլոր լեգեոններով՝ ոտնահարվելու սուրբ առաքյալների ոտքերի տակ:
Նրանք, ովքեր ապրում են պատվիրանները՝ ստանում են Շնորհքը և ունեն Տիրոջից
զորություն՝ լուծարելու իժի թույնը.256 «Իրենց ձեռքերով օձեր կվերցնեն. և երբ նրանք

253
Հռովմայեցիս 13։1
254
Մատթեոս 18:18
255
«Ես տեսա, որ Սատանան ընկավ որպես կայծակ երկնքից»: Ղուկաս 10:18
256
Գործք Առաքելոց 28։5

102
խմեն մահացու թույն, դա նրանց բոլորովին չի վնասի. նրանք իրենց ձեռքերը կդնեն
հիվանդների վրա, և նրանք կառողջանան»:257
«Ահա ես ձեզ իշխանություն եմ տվել՝ տրորելու օձերի, կարիճների և թշնամու ողջ
զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի»։ 258
Սրբացվածը այլևս ընդունակ չի մեղք գործելոո, քանզի ապրում է Քրիստոսի մեջ:
Բայց նրանք, ովքեր չեն հավատում Տիրոջ զորությանը և արդարությանը, և նրանք,
ովքեր ապստամբում են ճշմարտության դեմ՝ կկրեն Դժոխքի պատիժը:
Աստված երկրի Թագավորն է՝ պահանջելով հոգևոր և աշխարհային օրենք՝ ամեն ինչ
դնելով արդար կառավարիչների և սուրբ առաջնորդների ձեռքում, որպեսզի նրանք
կառուցեն Աստծո Եկեղեցին բարի կամքով, որպեսզի նրանք ժառանգեն երկրի
իրավունքը և մեծ Հավատի սրբությունը- որպեսզի քաղաքակրթությունը դրվի Եկեղեցու
հիմքի վրա՝ մարդկության իմացության ու սրբության համար՝ Աստծո Բարության
Կամքը հաստատելով:
Այսպիսով, երկրի կառավարիչները կարող են օրհնվել կամ անիծվել՝ ըստ իրենց
գործերի, երբ կառուցում են հասարակությունն ու Եկեղեցին Աստծո
պատվիրաններով- որի դեպքում կստանան սրբերի պատիվ. կամ խորամանկորեն
նրանք նաև ոչնչացնում են բարոյական չափանիշների բարձրությունը և հոգևորը,
ըստ որի էլ կպատժվեն Դժոխքի:
Երկրի ղեկավարները կարող են ժառանգել երկրի իրավունքը և մեծ Հավատքի
սրբությունը, կամ մեռնել՝ կորցնելով բոլորը հավերժական անեծքի համար:
Եվ իմաստություն՝ ի դեմս նրանց, ովքեր ըստ Աստծո են և անեծք՝ նրանց, ովքեր ըստ
Աստծո չեն:
Իմաստության հանճարով ստեղծել մշակույթ, կամ՝ մարմնական սանձարձակ օրենքներով քանդել
մարդկության հիմքը, որն է Աստված. որովհետև ով թագավորում է իմաստությամբ և քայլում է
Տիրոջ խորհրդով օր ու գիշեր, այդպիսի կառավարիչը և նրա ժողովուրդը կապրեն
օրհնության տակ խաղաղության և բարգավաճման մեջ՝ վայելելով բարության
լիությունը և արդարության պտուղը:
Բայց ով խաբեբա է՝ անիրավությամբ և դաժանությամբ լի Սատանայի պես.
նախանձաբարո, չնչին, չարախոս, աստվածատող, չարը մեծացնող- այդպիսի տիրակալից
վրեժ կլուծվի Դժոխքի կրակի մեջ, որը պատրաստված է Սատանայի և նրանց համար,
ովքեր որսացվել են՝ իրենց կամքը հանձնելով չարին:
Որովհետև նրանց համար, ովքեր իշխանության մեջ են, ավելի հեշտ է անել այն, ինչ
ճիշտ է, քան կամավոր չարիք գործել, քանի որ ում շատ է տրված, ասում է Տերը,
նրանից շատ կպահանջվի-259 և իշխաններն ու կառավարիչներին ամեն ինչ տրվում է
առատությամբ :
Նրանց համար, ովքեր պատասխանատու են և հնազանդվում են աստվածային
օրենքին Սուրբ Գրքի վկայությամբ- նրանք ուրախանում են մեծ երանությամբ:

257
Մարկոս 16:18
258
Մարկոս 10:19
259
Մատթեոս 13:12

103
Այսպիսով, նրանք հոգ են տանում կարիքավորների մասին՝ սրբության անմեղության
մեջ, երբեք չհակադրվելով բարուն, անելով միայն այն ինչ բխում է Աստվածային Հոգու
ողորմությունից- և նրանք օրհնված են ազատվել մեղքի ծառայությունից, միշտ լի են
սրբության և արդարության ձգտումով, քանի որ նրանք հոգ են տանում հավերժական
օրհնության մասին, այլ ոչ թե՝ երկրային զորություն և փառքի:
Որովհետև Բարերարի կամքն է փրկել և օրհնել՝ պատրաստ բոլորին լցնելու Իր բարի
Հոգով:
Աստված ամեն բարիքի աղբյուրն է՝ հավատացյալներին լցնելու ըստ ամեն բարի
ցանկության, ով որ հոգում է ստանալ Սուրբ Շնորհը։

Եվ Աստված Կյանք ու Կենարար է բոլոր մարդկանց, ովքեր պատրաստ են ետ դառնալ


չարից:
Եվ բացահայտված ճշմարտության (Քրիստոսի և Պատվիրանների) միջոցով է, որ նրանք, ովքեր
քայլում են սրբությամբ, հասնում են ճշմարիտ Բարության հավիտենական Աղբյուրին:
Եվ այսպես, աներևույթ և երևացող սուրբ հոգիները ապրում են Աստծո մեջ և ունեն
Աստծո ամբողջությունը, Նրա հզոր զորությունը- և՛ երկնքում, և՛ երկրի վրա
Քրիստոսի միջոցով- բոլորը ովքեր մկրտված են Անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
260

Եվ Աստված գիտի մարդկանց խորհուրդները, և հաշվի է առնում նրանց բոլոր


գործերը և վարձատրում նրանց ըստ իրենց արժեքի: Որովհետև՝ «Գիտեք, որ Տերն է
Աստված. Նա է մեզ ստեղծել, և ոչ թե մենք Նրան. մենք Նրա ժողովուրդն ենք և Նրա
արոտավայրի ոչխարները»:261 Այսպես է ասում Տերը. առ այն, որ դու ինքնուրույն չես և
ինքնագլուխ, այլ՝ պատասխանատու ինքդ քո կյանքի համար:
Աստված կարող է սպանել ամբարիշտներին [վրեժ լուծելու համար], իսկ
արդարներին կենդանի զարդարել [վարձատրելու]: Եվ չկա մեկը, ով կարողանա խլել
Աստծո արարածներին Աստծուց: Ամեն ինչ կախված է Նրանից՝ հավերժական
վարձատրության կամ հավերժական պատժի համար: Եվ Նա է, ով հրահանգում է
մեղավորներին ուղարկել պատիժներ՝ սեռական հիվանդությունների և մեղքի
վտանգավոր ժանտախտի մեջ, բոլոր տեսակի բնական աղետների- որպեսզի
հավատուրացները դարձի գան, իմանան, թե ինչ է ակնկալում իրենցից Արարիչը. և
մարդը ստեղծվել է սրբության համար, որն էլ նրանից պահանջվում է:
Թող բոլորը, ովքեր լում են իմ խրատը, սրբությա՛ն գան: Եվ Աստված է, որ բարի
կամեցող մարդկանց վրա է իջեցնում Իր առատ Շնորհքը՝ նրանց փառավոր
ժառանգությունը մեծացնելու, նրանց, ովքեր Աստծուն մոտենում են հավատով ու
երկյուղով ու սուրբ սիրով։
Այժմ, շնորհքով սրբացած և մեղքից հեռացած, եկե՛ք ճանաչենք Աստծո ողորմած
վարձատրությունը, որը սպասում է մեզ:

260
Մատթեոս 28:18-19
261
Սաղմոս 100.3

104
Աստված Իր ժողովրդին անվանեց սիրելի:262
Մենք կարող ենք խնդրել Նրա ողորմությունը և կատարել Նրա կամքը, լինելով
ինքներս ողորմած:
Աստված մեզ անվանեց ծառաներ,263 որպեսզի մենք հնազանդվենք Նրան սիրով և
սրբությամբ:
Այնուհետ՝և Աստված մեզ տվեց Իր ազգանունը. Քրիստոնյա264- որպես Իր ընտանիքի
անդամ, որպեսզի մենք կարողանանք նաև վայելել որդեգրումը որպես Նրա
զավակներ՝ լինելով Նրա ընտանիքի մի մասը:
Որովհետև Տերը սուրբ է, և նա բնակվում է սրբության մեջ. Օրհնի՛ր Նրան
Եկեղեցում,265 սուրբ եղի՛ր, «որովհետև գրված է. «Սուրբ եղի՛ր, որովհետև Ես սուրբ
եմ»:266
Քանզի Քրիստոսն ասում է. «Քո Հայր Աստծո Անունը կհայտնեմ իմ եղբայրներին. Եկեղեցու
մեջ ես կփառաբանեմ Քեզ»-267 և Քրիստոսը մեզ տվեց Աստծո ամբողջական գիտությունը, ճիշտ
պաշտամունքի և վարդապետության բոլոր կանոններով:
Եվ դարձյալ Նա ասաց. «Երբ բարձրանամ Երկինք՝ բոլորիդ կբարձրացնեմ Ինձ հետ:»
268

Որովհետև Աստուծո Որդին եկավ փրկելու մարդկանց ազգը, եվ ուրախացավ Իրեն


հավատացողների հավատքով. ոմանք ինքնին ներշնչվելով, իսկ ոմանք՝ առաքյալների,
մարգարեների և հոգևոր ուսուցիչների ուսուցմամբ- որպեսզի բոլորին հասնի Ավետիսը, քանի
որ յուրաքանչյուր ոք, ով պատկանում է Քրիստոսին, կլինի անմահության կյանքի
ժառանգորդը, Ամենասուրբ Երրորդության փառքով՝ այժմ և միշտ և հավիտյանս
հավիտենից: Ամեն:

262
Հռոմեացիներ 1։7
263
Գործք 16:17; 2 Կորնթացիներ 6։4; Սաղմոս 113։1; Եզրաս 5:11
264
Հովհաննես 15:15
265
Սաղմոս 68:26
266
1 Պետրոս 1։16
267
Եբրայեցիս 2:12
268
Հովհաննես 12:32

105
11. Հնազանդություն Աստծո Սահմանադրությանը. Քահանայության
Շնորհի Մասին. (Հավատքը համընդհանուր է. մեկ Եկեղեցի, մեկ պաշտամունք, մեկ
Քրիստոս):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

արության և քաջության կատարյալ արվեստը բխում է Սուրբ Երրորդությունից,


որը շնորհով հորդում է Եկեղեցու ծառաների վրա, քանի որ Նա աջակիցն է բարի
կամքի նվիրյալներին, ովքեր հոգ են տանում մարդկանց փրկության մասին:
Այնուամենայնիվ, Աստված հավատարիմ է մնում նրանց, ովքեր սիրով նվիրվել են
Իրեն:
Եվ նրանք, ովքեր շնորհված են Նրա Լույսով, մեր Տերն ասաց. «Դուք եք աշխարհի
լույսը: Բլրի վրա կառուցված քաղաքը չի կարող թաքնվել։ Եվ մարդիկ չեն վառում
ճրագը և դնում ամանի տակ, փոխարենը դնում են մոմակալի վրա, և այն
լուսավորում է տունը: Նույն կերպ թող ձեր լույսը փայլի ուրիշների առաջ, որպեսզի
նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ Երկնքում է»։269
Եվ որպեսզի առաքյալները լինեն կատարելության մեջ նախանձախնդիր՝ Տերը նրանց տվեց
Խոսքի իմաստությունը, որ նրանք տարածեն աշխարհով մեկ:
Մարդկությունը իմացավ այս համընդհանուր կոչումը` լինել Աստծո Թագավորության
հարստության ժառանգորդը, այս Նոր Ուխտի բարի ավետիսում` միասնության և
փոխադարձ հաղորդակցության մեջ:
Քրիստոսի զորությամբ ոչնչացվեցին չարի միտքն ու մտադրությունը՝ բոլորին
ճանաչեցնելով Աստծո կամքը. լինել Աստծո առջև աղաչանքի մեջ, արցունքներով
խնդրել ողորմություն, որը սրտի վեհություն է, առավելապես հաստատվելով
առաքինությունների մեջ. բնական կարիքների չափավորության մեջ, խուսափելով
ագահության բոլոր արատներից, անառակ բարոյականությունից և ամեն տեսակ ստորությունից:
Եվ բարձրագույն առաքինություններին հնարավոր է հասնել Աստծո ողորմությամբ,
բացելով մեր սիրտը Քրիստոսի սիրո առաջ՝ վերափոխվելու ներքնապես և
կերպարանափոխվելու արտաքնապես վեհափառ՝ Քրիստոսի մաքրագործող Շնորհով:

269
Մատթեոս 5:14-16

106
Այսպիսով, ձեզ հորդորում եմ լինել ազատ, Քրիստոսի սիրո՝ որպես փոխակերպող
Շնորհի աղբյուրի կատարյալ գթության վկան. սիրո վկան, որը կոչվում է սուրբ, որում
մենք հավատարիմ ենք միմյանց, լինի դա չարչարանքների մեջ, թե՝ մխիթարության:
Դա կարելի է անել, եթե մեր միտքը չի թափառում, և մեր զգայարանները հսկվում են:
Օծյալ քահանան ուխտի տակ է մտնում՝ խուսափելու ամբարիշտ ու չար վարքից,
արգելափակելու այլասերված մտքի շարժումը, որպեսզի չկորցնի հոգին, ամենայն
հետևողականությամբ ապրի Քրիստոսի անարատ սուրբ սիրո մեջ՝ Քրիստոսի Անձից
բխող- որպեսզի այդ Սիրո մղումը նրան առաջնորդի ամեն ինչում։
Թող ձեր առաքինությունների բողբոջները ծաղկեն սիրո և Աստծո փառքին ծառայելու
փառքով, որովհետև Հոգու կրակով սրբացած՝ դուք վերածվում եք Սուրբ
Երրորդության բնակավայրի:
Որովհետև սրբությունը տեսանելի է, արտահայտված հոգու և մարմնի միջոցով, ի
ցույց անտեսանելի հրեշտակների և տեսանելի աշխարհներին:
Քաջությունը արդարների ունակությունն է, և այն արմատավորված է աստվածային
ներշնչանքի մեջ, աստվածային սրբության վրա: Այս սրբության միջոցով մենք դառնում
ենք Քրիստոսի ազգակիցը Երկնքի փառքի մեջ որպես Փառքի բնակիչներից մեկը:

Քահանայի հանդերձը պատրաստված է սուրբ Լույսից, որը մեզ տրված է հագնելու։


Ամբողջությամբ ծառայել Սուրբ Երրորդությանը հնարավոր է միայն երբ ներառում ենք բոլոր
մարդկանց, ովքեր սիրում են Աստծուն՝ Աստծո և Հրեշտակների հետ միության մեջ:
Այս շնորհը տրվում է քահանայի ձեռնադրման ժամանակ՝ ըստ առաքելական ծեսի,
քանի որ քահանան պատարագին հաղորդակցվում է հրեշտակների և Քրիստոսի
հետ՝ Քրիստոսի միջոցով՝ մատուցելով [անարյուն] Զոհը:
Մարդու բանական ոգու ընդունակությունը աճում է մարմնի /աճի/ հետ, նույն կերպ և
երբ ստանում ենք Հոգին, որը լինելով վերնային, աստվածային բանական՝ ընդունակ
է մեզ դարձնում ճանաչելու և տարբերակելու բարին և չարը, և՝ հասունանալով
կարողանում ենք հասկանալ հավատքով ու բանական ոգով Աստծո
Հայտնությունները :
Իմաստության հետ հաղորդակցության մեջ հավատքի աճը հասանելի է Քրիստոսին
մոտենուց հետո՝ լսելով Նրա մասին վկաներից և ճանաչելով Նրան-ապա՝
հաղորդակցվելով Նրա Մարմնի և Արյան անարյուն Զոհաբերությանը:
Լուսավոր էակները [տեսանելի և անտեսանելի] հենվում են հավատքի վրա, և նրանց
առաքինության էությունը Քրիստոսն է, որ գործում է Նրա պատճառած Շնորհով
բոլորի մեջ, քանի որ Նա է Երկնքի և երկրի Հեղինակը, ինչպես առաքյալն է
հաստատում. «Որդին պատկերն է անտեսանելի Աստծո, անդրանիկը՝ բոլոր
արարածներից վեր: Որովհետև Նրանով ստեղծվեց ամեն ինչ. ամեն ինչ ստեղծվել է
Նրա միջոցով և Նրա համար:»270

270
Կողոսացիներին 1։15-16

107
Անտեսանելի [հոգիները] ցույց են տալիս [պաշտամունքի] հավատքը տեսանելի
բանական արարածներին, «Չորս կենդանի արարածներից յուրաքանչյուրն ուներ վեց
թևեր, և դրանք ծածկված էին աչքերով, ներսից և դրսից: Օր ու գիշեր նրանք երբեք չեն
դադարում երգել. «Սուրբ, սուրբ, սուրբ է, Տեր Աստված Զորությանց, ով եղել է, ով է և
ով պետք է գա»-271 և այս բանական արարածները պատասխանում են իրար՝ մնալով Աստծո
կամքը հնազանդության մեջ
Բայց ահա առաքյալի այս խոսքը՝ «Բայց ինչ որ իմ անձի օգուտը եղավ, ես հիմա
կորուստ եմ համարում, քանզի Քրիստոսին ունենալու համար չէր դա. ավելին, ես
ամեն ինչ կորուստ եմ համարում ինչ արված չէր Քրիստոս Հիսուսին՝ իմ Տիրոջը
ճանաչելու անսահման մեծությունը գտնելու համար, որի համար սակայն այժմ ես
կորցրել եմ ամեն ինչ. իմ անձի համար արվածը հիմա ես աղբ եմ համարում, որպեսզի
շահեմ Քրիստոսին»272 - այսպիսի զոհաբերական պատարագը առ Քրիստոս
հավասար է հրեշտակների մատուցած պաշտամունքին:
Հավատքը ներքին հարստություններ պահող անխորտակելի գանձ է:
Հայտնություններով մենք տեղեկացվում ենք անմահ կյանքի շնորհի միջոցով
փրկության մասին, որը մենք մեծագույն հույսով վայելում և ուրախանում ենք:
Մենք անհամբեր սպասում ենք նրան, ինչպես փայլուն հոգևոր դրախտային վարդին,
որը տարածում է երանությունը:
Մենք գաղջ չե՛նք լինի, փոխարենը սրբությամբ կլցնենք մեր մարմնի անդամները և
թույլ կտանք, որ մեր մաքրված միտքը մեզ առաջնորդի դեպի Ամենասուրբ Երրորդություն՝
իրագործելով Նրա կամքը մեզ համար, քանզի այն Բարի է:
Մեր սիրտը սուրբ դարձնել՝ նշանակում է այն դարձնել Սուրբ Հոգու զոհասեղան:
Իսկ սերը հոգևոր և սուրբ պահելը նշանակում է տեղ բացել Քրիստոսի համար՝ Նրա
հետ կապելով մեր կամքը՝ սրբացնելով այն:
Ահա թե ինչ է ասում մեր Տերը դրա մասին. «Հիսուսը պատասխանեց և ասաց նրան.
«Եթե մեկը սիրում է Ինձ, նա կպահի Իմ խոսքը, և Իմ Հայրը կսիրի նրան, և մենք
կգանք Նրա մոտ և կբնակվենք Նրա հետ»: 273
Որովհետև հոգևոր սուրբ սիրուց առաջացած բարությունը բարեգործության
աննկարագրելի կատարելության աղբյուրն է, որն աստվածային կարողություն է:
Իսկ ովքե՞ր են նրանք, ովքեր կարող են ընդօրինակել Աստծո բարությունն ու
գթությունը։ Նրանք են, ովքեր պահպանում են սիրտը Սուրբ: 274
Սրտի նվիրվածությունը առ Տեր, նվիրյալների սիրտ է, որը բաբախում է Քրիստոսի
Սրտի հետ ՝ միանալով Նրան որպես մեկ Սիրտ:
Պահ տալով սիրտը Քրիստոսին՝ նվիրյալը գիտի ինչպես այն սուրբ պահել,
մանավանդ՝ ինչից զգուշանալ:
Ով սիրում է Քրիստոսին, նա սիրված է Քրիստոսից:

271
Հայտնություն 4:8, Եզեկիել 1:18; Եսայիա 6:2; Եսայիա 6:3
272
Փիլիպպեցիներին 3.7–8
273
Հովհաննես 14:23
274
Ֆրանսիացի միանձնուհի Մարգարետ Մերի Ալակոկը 1673-ին ուենում է Հիսուսի Հայտնությունը, որը
հաստատում է Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքը, որը շնորհքների մեծ աղբյուր է:

108
Ով խնդրում է Քրիստոսին, կստանա Քրիստոսից, քանզի Նա առանց հոգնելու տալիս
է, և տալիս է անդադար:
Եվ առաջին հերթին մենք պետք է խնդրենք իմաստություն և կամք՝ կատարելու Նրա
ասված Խոսքը, որը կյանք է և ճանապարհ :
Իսկ նրանք, ովքեր չեն պահում Քրիստոնեկան Գիտությունը- նրանց մասին Տերը
վկայում է, ասելով. «Հենց Իմ ասած խոսքերն էլ կդատապարտեն նրանց վերջին
օրը»։275
Բարձրաձայն հնչեցված աստվածային Խոսքը մաքրում է մտքի խավարն իր ներուժով,
որոնք են՝ անհնազանդությունը, երկակի անձնավորությունը, անհավատությունը,
չարությունը, նախանձը, մարմնական պիղծ կրքերը. այս ամենը, ինչ պահված է
մարդու հոգու ընդերքում պետք է դուրս հանել և ներկայացնել Քրիստոսին, որպեսզի
Քրիստոսի մաքրությունը սրբագործի մեր ներսը:
Մենք չենք կարող արդարություն անել, քանի դեռ չենք մաքրվել զգայական ախտերի
բծերից, որի դեպքում մեր միտքն ու գիտակցությունը արթուն են մնում [կնքվելու
անմահ կյանքի հաստատման մեջ]:
Սա կատաղի կռիվ է, որից չպետք է փախչես, այլ պետք է համբերությամբ
դիմագրավես թշնամուն և հաղթես այն մտքի իմաստությամբ՝ ուղղելով քո մտքի ու
մարմնի բոլոր շարժումը դեպի Քրիստոս, ով քեզ հետ է մինչև վերջ, մինչև հաղթական
արդյունքը:
Անխոնջ աշխատանքը՝ լինելու բարոյական բարձրության վրա, տանում է քեզ դեպի
նավահանգիստ, որտեղ Քրիստոսն է, ինչպես ասվեց, «և՝ սովորեցրեք բոլորին
հնազանդվել այն ամենին, Ինչ ես պատվիրել եմ ձեզ. և, անշուշտ, Ես ձեզ հետ եմ
միշտ, մինչև դարի վերջը»։ 276
Այրե՛ք ամեն ինչ, որ գալիս է չարից և վարժեցրե՛ք ձեզ բարության և բարի
ցանկություններին:
Առե՛ք հաղթանակի շնորհը վերևից՝ երկնայիններից, երբ նրանք Գոհաբանության
պաշտամունքի մեջ են, և բարի լուրը առեք ավետողներից՝ ներքևից, որպեսզի ապրեք
Ավետարանի մեջ: Որովհետև ով սիրում է Քրիստոսին, բնակվում է Քրիստոսի մեջ- և
Նա փրկագնեց նույնիսկ ամբարիշտներին – տանելով Իր խաչը մեծ թշնամության
մեջ՝ բոլորին դարձնելու խաղաղության եղբայրներ, որպեսզի բոլորը բարություն
շնչեն՝ լինելով մեր Տիրոջ պես վեհափառ և աստվածային:

Սուրբ Սերը Քրիստոսի մեջ է, և նա, ով սիրում է Քրիստոսին, մասնակցում է Նրա


կատարելությանը, հետևաբար՝ դառնում է անմահ Նրա հետ:
Սերը հոգևոր առողջության, մաքրության, անմեղության սուրբ մայրն է. այն բխում է
բոլոր առաքինություններից՝ խրախուսելով բարեգործությունը:

275
Հովհաննես 12։48
276
Մատթեոս 28։20

109
Սերը բոլոր բարության աղբյուրն է, որը բարձրացնում է ցնծությամբ, ներշնչում ու
երջանկացնում բարեգործին, քանի որ այն իրական մշտական երջանկության
գրավականն է և դրա խթանիչը:
Սերը Քրիստոսի հետ լինելու հիմքն է, Նրանից եկող շնորհի ալիքը, որը
ներդաշնակում է ամեն ինչ և խաղաղություն հաստատում ամբողջականության մեջ. որն է՝
մտքի և սրտի հավասարակշռությունը աստվածային լուսավորության մեջ:
Սերը Սուրբ Հոգու շնորհն է՝ Քրիստոսի Մարմնի և Արյան մեջ, որն անմահ է, և այդ
Սրբության խորհրդին մեր հաղորդման միջոցով ՝ սուրբ սերը կենդանի է մնում մեր
մեջ, դասելով մեր արդարների շարքը:
Սերը կենդանի հույսի Ավետարանն է, լինի դա վշտի, թե ուրախության մեջ, որն
արդարներին պահում է պատրաստակամ՝ մնալու որպես մարտական զինվոր՝
հավատարիմ իր Թագավորին:
Սերը Խաղաղության Հրեշտակի ներկայությունն է:
Սերը սուրբ է ի Քրիստոս, այն նման է պտղաբեր խաղողի այգուն, որտեղ հոգին
հանգչում է խաղաղության մեջ՝ չիմանալով տխրությունը, որովհետև խաղող և գինի է
մշակում:
«Եվ մի ուրիշ Հրեշտակ դուրս եկավ զոհասեղանից, որը իշխանություն ուներ Հուգու
կրակի վրա. և բարձրաձայն աղաղակեց սուր մանգաղ ունեցողին ու ասաց. «Խրի՛ր քո
սուր մանգաղը և հավաքի՛ր երկրի որթատունկի ողկույզները. որովհետեւ նրա խաղողը
լիովին հասունացել է»։277
«Նա կվերցնի ձեր արտերը, ձեր խաղողի այգիները և ձեր ձիթենիների այգիները, նույնիսկ
դրանց լավագույնները»:278

Սերը ձիթենի է. նրա քամած ձիթապտղի յուղը, որն օծում է ձեռնադրված քահանայի
մարմինն ու հոգին՝ լինելու սրբության ուրախության մեջ:
«Տերը կոչեց քո անունը, կանաչ ձիթենի, գեղեցիկ պտուղներով»:279
«Բայց որպեսզի ճյուղերից մի քանիսը կտրվեին, և դու, որ վայրի ձիթապտուղ էիր,
պատվաստվես նրանց մեջ և հաղորդ դառնաս նրանց ձիթենու հարուստ արմատին»
:280

Սերը հոգևոր գեղեցկություն է, որը կազմավորում է վեհ մարմինը՝ ներդաշնակ,


ամբողջական, կանխելով քայքայվելը: Եվ դա բարություն է բերում ողջ մարդկությանը:
Սերը սուրբ բանալին է կյանքի դռների համար. այն բացում է Աստծո գանձարանը և
զարդարում մարդկանց բոլոր տեսակի շնորհներով՝ նմանվելով փայլուն
ադամանդների:

277
Հայտնություն 14։18
278
1 Սամուել 8.14
279
Երեմիա 11։16;
280
Հռոմեացիներ 11:17

110
Ամեն առաքինություն իրագործվում է սիրո միջոցով՝ հնարավորություն տալով
արդարությանը, որն ինքնին մարդուն դարձնում է անկարող մեղք գործելու:
Սերը գալիս է հույսով և հավատքով, որը մարդուն վերածում է աստվածային էակի
ճշմարիտ՝ Հայր Աստծուց։
Սուրբ Սերը տրվում է բոլոր օրհնություններով հաստատելու մեզ Սուրբ Երրորդության մեջ՝
պատկանելու Աստվածությանը. նմանապես և՝ օծյալ թագավորներն ու քահանաները՝
որպես առաջնորդներ սիրո և օրենքի օրինակն են ու հսկիչը [Աստծո կողմից
նշանակված]:
Գոհաբանության մեջ եկեք վայելե՛նք Աստծուց մեզ ցույց տրված այս մտերմությունը և
հիշե՛նք, որ արցունքներով աղոթքներն անհրաժեշտ են այս կապերն ամրապնդելու
համար, մեր ընկած էություն հետ աստվածության խառնումը՝ Սիրով վերականգնված
մնալու համար:
Սուրբ Սերը գարնան պես է. երբ շնորհները ծաղկում են՝ բողբոջելով
առաքինությունները՝ փառաբանելու Աստծուն, փառաբանելու Նրան բոլոր այն
պարգևների համար, որոնք Նա տվել է մեզ:
Որովհետև Սուրբ Հոգու շնորհը՝ Սերը, ամուր ապաստան է բոլորի համար, այն նման
է բնության արթնացմանը ձմեռային սեզոնից հետո. երբ երկիրը նորովի պատված է
թարմ կանաչով և անուշաբույր ծաղիկներով ամենահաճելի տեսարաններով:
Այսպիսով՝ սուրբ սիրո ջերմությունը հավատքի շնորհով նույն կերպ փոխակերպում է
նաև մեր բնությունը։
Այս սուրբ Սերը բոլորին ամեն կողմերից հավաքում է Քրիստոսի հոգածության ներքո
որպես մեկ ընտանիք, քանի որ Նա այն նավահանգիստն է, որտեղ մենք ապրում ենք
ճշմարիտ կյանքով՝ աշխարհի ջրի փոթորիկներից հետո: Եվ մեզանից յուրաքանչյուրը
այս Արվեստի քաջության վկան է, որը կոչվում է՝ Աստվածային Բարության:
Հոգևոր զարթոնքի գիտությունը ճանաչեցնում է բարին ու չարը, սրբությունը ձեռք
բերելու և աստվածային ուրախության մեջ մնալու ուղիները:
Սուրբ ակնածանքը մտքի պահապանն է, որը զգույշ է պահում այն. որպեսզի չարը
չգողանա ձեր առաքինության գանձերը՝ ներշնչելով ձեզ զգայական հաճույքի
թունավոր ցանկությունը, որով կկորցնեք հոգևոր մնայուն շնորհը:
Զգույշ եղե՛ք Սատանայի խորամանկությունից և ձեր մեջ պահեք Քրիստոսի գանձերը,
որովհետև մեր ազատությունը Նրա մեջ է, և մեր գանձը չարի դեմ հաղթանակի
պսակն է՝ ապրելու Երկնքի հավերժական ուրախության մեջ:

Հաշվի առեք հեզության առաքինությունը. դա մտքի և մարմնի մարզիչն է:


Հեզությունը զայրույթն ու դառնությունը կառավարելու սանձն է:
Հեզությունը ազատություն է դրսից մեզ վրա հարձակվող բացասական ազդակներից:
Հեզությունը մշտական քաղցր համ է, որը մենք վայելում ենք:
Հեզությունը գայթակղությունների ժամանակ հանգստացնում է ալիքվող միտքը և մարմնի
եռքը:

111
Հեզությունը Քրիստոսից է, որը մեզ դարձնում է համբերատար և իմաստուն, ինչպես
որ Աստված է կամենում. «Վերցե՛ք Իմ լուծը ձեր վրա և սովորե՛ք Ինձնից, որովհետև
Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք հանգիստ կգտնեք ձեր հոգիների համար»։281
Հեզությունը երաշտի ժամանակ հորդառատ անձրևն է, թարմացնող ամպ ու ստվեր՝
կիզվելուց խուսափելու համար:
Հեզությունը մանուկ հասակից անցում է դեպի հասունություն և իմաստություն,
որովհետև նա հոգևոր դաստիարակության տերն է:
Հեզությունը ծերության փառքն է, երբ բոլոր զգայարանները հանգիստ են, և հոգին
վայելում է խաղաղությունը:
Հեզությունը երիտասարդների պատիվն է, որով նրանք հաղթում են մարդկային
բնության փոթորկին։
Հեզությունը կույսերի պսակն է, որով նրանք ձեռք են բերում հրեշտակային սերը։
Արթնացե՛ք և բարություն արե՛ք։
Բնակվե՛ք իսկական նվիրվածության մեջ՝ ցանկանալով միայն բարին, հանգցնելով
կրքերի կրակը արցունքների հեղեղով, որը գալիս է իսկական սիրառատ ջերմությունից,
քանզի բոլորից վեր ընտրեցիք Աստծուն:
Թող առաքինությունը գործադրվի անդադար աղոթքներում նույնպես, սուրբ
խորհրդածություններում, խոնարհ կամքում, զգայական մաքուր շարժումներում՝ քաղցրությամբ,
սրբության սիրով:
Եկեք կատարելապես զսպե՛նք ամբարիշտների խորհուրդը չարի իշխանության
ներքո, բացե՛նք ողորմության դուռը՝ կատարելով բարեգործություններ՝ նմանվելու
իմաստուն կույսերին, որ աշխատեցին օրն ի բուն Աստծո շահի համար, օծելով ամեն
ինչ վերնային փառքով։ 282

Մենք սպասում ենք Հայտնությանը, որպեսզի լսենք Աստծո ձայնը, որն ասում է.
«Այնուհետև Թագավորը կասի նրանց, ովքեր իր աջ կողմում են. «ահա՝ վերցրո՛ւ քո
ժառանգությունը, այն թագավորությունը, որը պատրաստվել է քեզ համար աշխարհի
արարումից ի վեր»։283
Հեզությունը Եկեղեցու զավակների կերակուրն է, որը նրանց սնում է ճշմարիտ
վարդապետության պինդ կերակուրով՝ պատրաստ ինքնազոհողության:
Հեզությունը արդյունավետ խոստովանության գրավականն է՝ ըստ Տիրոջ հրամանի. և՝ Տիրոջ
պատվիրանները կատարյալ են, քանզի նրանք հորդորում են ձեզ պահպանել
առաքինիների արդարությունը անկեղծ խոստովանության մեջ և ապաշխարության մեջ,
որպեսզի ապրենք:

281
Մատթեոս 11։29
282
Մատթեոս 25:1-13
283
Մատթեոս 25։34

112
Հեզությունն այն հնոցն է, որտեղ հպարտությունը մոխրանում է. և դա այնքա~ն է
գովաբանվում մեր Տիրոջ կողմից, «Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն
երկիրը»:284
«Բայց հեզերը կժառանգեն երկիրը և կուրախանան առատ բարգավաճմամբ»։285
Այդպես Մովսեսը շատ հեզ էր բոլոր մարդկանցից, որոնք երկրի երեսին էին։286
Աղքատների համար հեզությունը շնորհի աղբյուրն է [եթե նրանք համբերատար են],
հարուստների համար՝ սթափության աղբյուր [եթե նրանք իմաստուն են]:
Այսպիսով, հեզության համեստությունը պահպանում է հավասարակշռությունը
հասարակության մեջ, որպեսզի բոլորը միասին ապրեն՝ իրարով բարգավաճելու:
Հեզությունը քահանայությանը տրված լուսավորության ոգին է, եթե քահանան
տիրապետում է և իշանության տակ է դնում իր միտքը՝ չհանձնվելով այն
զգայականությանը [որը նրա անձնական հպարտության հետևանք է]։
Քահանան երդվում է ապրել Ավետարանով, ահա ինչու նրան տրվում է փրկության
գիտություն։
Որպես ձկնորսի ցանց, քահանայի հեզությունը մարդկանց կբերի փրկարար
վարդապետության իմացությանը:
Հեզությունը ստիպում է լկտիներին խրատվել, ինչպես արեց Մովսեսը, ով
համբերությամբ խրատում էր անիրավ ժողովրդին՝ առաջնորդելով նրանց
աստվածապաշտության ճանապարհով: 287

Կամ Դավիթը, ով բազմիցս հայտնվեց Սավուղին հպատակությամբ և համբերությամբ։ 288


Իմաստունների հեզությունը ստիպում է բոլոր մարդկանց հետևել Տիրոջ հանճարեղ
Խոսքին:
Հեզի կերպարը փառավոր է Թագավորության մեջ։
Հեզությունը սրբության հանդերձն է նրանց համար, ովքեր մերկացվեցին աշխարհի
հագուստից՝ հագնելու երկնայինը, զարդարվելու հոգևոր աստվածային
հատկանիշներով:
Հեզությունը Տիրոջ քարոզությունն է առանց խոսքերի, քանի որ այն հրեշտակի
ներկայությունն է մարդկանց մեջ:
Հեզությունը հավիտենական հանգստի վկայությունն է: Այն վանքերում է, որտեղ
Աստված է. «Ես իմ սիրելինն եմ, և իմ սիրելին իմն է. նա ճեմում է շուշանների մեջ»։ 289
Իսկ նրանք, ովքեր ջանում են հասնել հոգևոր կատարելության, կլսեն Քրիստոսի ձայնը:290
Միայն հեզերը կարող են հետևել Տիրոջը, որովհետև նրանք գիտեն Աստծո սրբության
բերկրանքը, որում ապրում են՝ երկրային ներքին թագավորությունից մինչև
Քրիստոսի Երկնային Թագավորություն:

284
Մատթեոս 5։5
285
Սաղմոս 37։11
286
Թվոց 12:3
287
Ելից 32
288
1 Սամուել 24
289
Երգ Սողոմոնի 6։3
290
Մատթեոս 11։28

113
Մեր վանական օրհնված հոգիներն ապրում են երկրի վրա, ինչպես Քրիստոսն
անապատում էր գայթակղության փորձությունների ժամանակ. նրանք մահանում են
ի Քրիստոս՝ հատուկ շնորհքի տակ, որպեսզի կենդանի պահեն Քրիստոսի
ներկայությունը երկրի վրա. արթունության, ծոմապահության, մեղքերի ապաշխարության
մեջ, ուստի նրանք Աստծո հավերժական զոհասեղանի առջև են՝ ամենախոնարհ
հեզությամբ մատուցելով Քրիստոսի Զոհաբերության Պատարագը [Նրան նմանվելու
ամեն ինչում՝ իրենք իրենց աշխարհային կյանքը զոհաբերելով]:
Հեզությունը խոնարհություն է, իսկ խոնարհությունը բերում է նաև մարմնի
բժշկություն՝ ազատելով այն ցավից, որովհետև Աստված պատվիրում է մարմնը
ազատել իր իսկ դառնությունից, որը մեղքերի հետևանք է:
Աստծո պատվիրաններին հնազանդվելը խոնարհության ու հեզության վրանն է,
որտեղ ապրում է Սուրբ Երրորդությունը [որը նաև մեր հիմնած Վանքի օրինակն է]:
Ահա թե ինչու մենք պետք է տոնենք հեզությունը, որը բոլոր աստվածային
կարողությունների աղբյուրն է, որը մեզ ավելի է մոտեցնում Աստծո Արքայությանը:

Սրբության և երկրպագության վարդապետության միասնությունը Հավատի կենսական


աղբյուրն է:
Իսկ անմիաբանությունը բերում է վերջույթների խեղմանը, քանի որ մենք մեկ մարմին
ենք Քրիստոսով:
Այնուամենայնիվ, անմիաբանությունը ծանր գին կունենա, ուստի այն անդամը որ
փտեց պետք է կտրվի և չեզոքացվի՝ մարմնի մնացած մասը մահից փրկելու համար:
Միասնությունը երկնային ամուր դարպասն է, որը պաշտպանում է մեկ մտքի և հոգու
հավատքի բնակիչներին, և այն անհաղթելի է:
Միասնության սերը հասնում է բոլորին՝ բոլորին բերելու խաղաղության և բարգավաճման
ուրախության: Այն արգասաբեր գործերով կենդանի է պահում բարեգործությունը, և գթության
աստվածային սերը դպրոց է, որտեղ օրհնությունները տրվում են՝ որպես արդյունք
սովորելու և յուրացնելու Քրիստոսի Օրինակը:

Բարեգործությունը սուրբ սիրո մշակն է, դա ծնողական առաքինություն է, դա կոչում է՝


ծնունդից սկսած:
Բարեգործությունը հեռավոր մարդկանց հանդեպ դրսևորվելու պարտավորություն է,
և այն սնուցում է մերձավորներին առատ օրհնությամբ։
Բարեգործությունը բարության արմատն է, իսկ նրա ճյուղերը՝ ուրախություն, ծաղկած բոլոր
սրտերում՝ ստիպելով բոլորին ճաշակել նրա պտուղների քաղցրությունը:
Բարեգործությունը բոլորին հեռու է պահում իրարից օտարանալուց, միավորում է,
ներշնչում է մեզ հրաժարվել արատներից և մանավանդ՝ երբեք չզգալ լքվածության
ամայությունը:
Բարեգործությունը լուծանողն է ատելության ու խորամանկության, վրեժխնդրության
ու երկարատև սրտի դառնության. և նրանք, ովքեր օգնություն են փնտրում և

114
արդարություն են փնտրում, բարեգործ սրտի մեջ գտնում են իրենց հանգստությունը և
գտնում են նաև Աստծուն:
Բարեգործությունը կանխում է ցանկասիրությունն ու մարմնական կրքերը, որովհետև
դա ինքնասպասարկում չէ, այն ուրիշների ցավն ու տառապանքը կիսելն է: Եվ դա
Սուրբ Երրորդության կողմից ընդունված, գովաբանված ու փառաբանված մեծագույն
առաքինությունն է։
Բարեգործական սիրտը մուտքի դուռն է դեպի Թագավորություն, ողջունելի և մեծարված,
քանի որ դա աստվածային կարողություն է՝ վեհ կամք, թագավորական
մտադրություն:
Բաց թողնել այս աստվածային առաքինությունների հոգևոր հաճույքը հասկանալը
նշանակում է կորցնել փրկության խոստումը:
Հավատի միասնությունը Քրիստոսի Մարմնում լինելու օրհնությունն է, որտեղ
յուրաքանչյուր անդամի հանձնարարված է առաջադրանքը. «Բայց, ինչպես որ կա,
Աստված դասավորեց մարմնի անդամները, նրանցից յուրաքանչյուրը, ինչպես ինքն
ընտրեց գործելու. Եթե բոլորը մեկ անդամ լինեին, ինչպե՞ս մարմինը կարող էր լինել
գործող: Մարմինը անդամներ ունի, և՝ բոլորը աշխատում են միավորված»:291
Եվ ըստ մարմնի յուրաքանչյուր մասի՝ մեր Տերը տալիս է իմաստություն և
առաքելություն: Եվ հետո Սուրբ Հոգու Լույսի ներքո մեկ մարմնի բոլոր անդամները
լուսավորվում են՝ նրանից բխող նույն հավատքի ու շնորհի ներքո:

Օծվում են քահանաների բերանը, ձեռքը և ոտքը։292 Այսպիսով, բերանը կխոսի հոգևոր


շնորհի մասին, քանի որ այն ամենը, ինչ դուրս է գալիս մարդուց, նրա սրտի
էությունից է. սուրբ կամ մեղավոր, քանի որ «սրտից դուրս են գալիս չար մտքերը՝
սպանություն, շնություն, սեռական անբարոյություն, գողություն, սուտ վկայություն,
զրպարտություն»:293
Սակայն ճշմարտությունն ասող բերանը նման է վառված մոմին, որը ցրում է
խավարը: Այն տեսանելի է դարձնում բոլոր չարիքները. սրտերի խորամանկությունը,
գործերի անօրենությունը:
Բերանով հայտարարված ճշմարտությունը տապալում է մեղքերի բլուրները:
Տեսողությունը Տիրոջ Լույսի ներքո հնարավորություն է տալիս շտկել բոլոր
սխալները՝ հսկող հրեշտակների վերին լեգեոնների օգնությամբ:
Ճշմարիտ հավատքով մաքրված աչքը արթուն է՝ հավատքի ուղղափառությունը
հերձվածների ապականությունից զերծ պահելու համար:

291
Ա Կորնթացիս 12:18-20
292
Օծում; ըստ Ղևտացվոց 14-ի նշանակում է. ականջը օրհնել.մենք պետք է մեր միտքը հանձնենք Տիրոջը:
ձեռքը. մենք մեր ձեռքի գործը պետք է հանձնենք Տիրոջը.ոտքը. մենք պետք է հանձնենք մեր քայլերը Տիրոջը
և այլն:
293
Մատթեոս 15:19

115
Եվ նրանք, ովքեր պահպանում են հավատքը դառնում են Քրիստոսի չարչարանքների
մասնակից՝ քաջաբար կրելով Նրա խաչը, որպեսզի նույն կերպ գա Նրա
Թագավորությունը իրենց համար:
Լույսը, որը բնակվում է նվիրյալ և ուխտյալ ծառայի մեջ, մեծ է. այն տարածվում է
բոլորի վրա, այն քաղաքակրթության հիմքն է դնում մարդկության համար, որի վրա է
կառուցվում հավատքի գիտության և արվեստի հանճարը:
Աստվածային առաքինությունների մասին իմանալով և դրանք գործադրելով՝ մենք
նմանվում ենք Քրիստոսին:
Աստծուն փառաբանել անուշաբույր խունկերով, որոնք ներդաշնակված են
աստվածային ունակությունների ներքին կատարելության հետ՝ սեր, հեզություն և
գթություն՝ բարձրության վրա գտնվող հրեշտակների լեգեոնների հետ միասին- և սա
Սուրբ Երրորդությունը մեր մեջ պահելու համար է:
Բոլոր զգայարանները մաքրագործված պահել օրհներգերի և գոհաբանության
փառաբանության մեջ-սա հավատքի գիտության մեծ իմաստությունն է, որը ստացվել
է Սուրբ Հոգուց՝ Հոր գիտությամբ, Որդու ճանաչողությամբ և Սուրբ Հոգու ներշնչանքով:
Հոր գիտությունը Նրա փառքի Եկեղեցին է, որտեղ մենք մտնում ենք
ապաշխարությամբ և խոստովանությամբ:
Իմաստությունը Որդու մեջ Նրա Ծնունդը զոհասեղան դարձնելն է, քանզի ով
մոտենում է Նրան ուղղափառ վարդապետությամբ, պատկանում է Նրան:
Եվ Սուրբ Հոգին մեր ներքին Լույսն է՝ Հորից և Որդուց- որը ցույց է տալիս մեզ, թե որն
է ճիշտը և ճշմարիտը եկող Աստծուց, քանի որ այն զտում է բարին, բաժանելով բարին
չարից՝ հասանելի դարձնելով ընտրված հոգուն աստվածային բարձր չափը:
Հավատքը տալիս է մեզ՝ ճանաչելու Հորը, մնալու Քրիստոսի սիրո մեջ, վստահելու
Սուրբ Հոգուն որպես բոլոր շնորհների աղբյուրի. այնուհետև մենք միանում ենք
Քերովբեներին և Սերովբեներին՝ փառաբանելու Աստծուն պատշաճ երկրպագության մեջ:
Այս աշխարհում մեր ամբողջ աշխատանքը ծառայում է մեր հավերժական
երջանկությանը, ճիշտ այնպես, ինչպես հոգևոր ծուլությունը պատճառ է դառնում
Դժոխքի դատապարտման, քանի որ մարդիկ ստեղծված են Աստծո փառքը կիսելու
հոգևոր աշխատանքի համար:
Եվ Խոսքը մեր զգայարանների սրբացման մասին է։294

294
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ներկայացնում է մկրտության ուխտը, նաև Ձեռնադրության Կարգի. Հինգ
զգայարանների օծումը; Աչքեր - Հա՛յր, որպեսզի ես տեսնեմ, ինչպես Հիսուսը տեսավ, և ես կարողանամ անել
այնպես, ինչպես նա արեց, ես այսօր նվիրում եմ իմ աչքերը Քեզ: Ականջներ - Հա՛յր, ես այսօր նվիրում եմ իմ
ականջները Քեզ և մտադիր եմ լսել Քո ձայնը, որպեսզի ես հնազանդվեմ դրան: Բերան – Հայ՛ր, ես գիտեմ, որ
իմ լեզուն ազդում է իմ կյանքի ընթացքի վրա: Քիթ – Հա՛յր, քո խոսքն ասում է, որ մենք պետք է բուրմունք
լինենք Քեզ համար, բայց ես խոստովանում եմ, որ ես շատ հաճախ այնքան մոտ եմ աշխարհին և նրա
գայթակղություններին, որոնցից ես գարշահոտ եմ ստանում: Ձեռքեր – Հա՛յր, ես տալիս եմ քեզ իմ ձեռքերը:
Օգտագործիր դրանք արդար գործերի, երկրպագության և ուրիշներին ծառայելու համար: Ոտքեր – Հա՛յր, ես
քեզ եմ տալիս իմ ոտքերը: Ես հոգնել եմ իմ սեփական ճանապարհով քայլելուց և սայթաքելուց, երբ պետք է
վազեի քեզ գտնելու: Ստիպիր ինձ քայլել այն ճանապարհով, որ Դու ստեղծեցիր իմ կյանքի համար: Ես
նվիրվում եմ, որ գնամ այնտեղ, որտեղ Դու ինձ կասես, և մնամ այնտեղ, որտեղ դու ինձ ասում ես, որ մնամ:

116
Մեր օծված295 քահանայի մաքուր ձեռքը պետք է համագործակցի Աստծո Ձեռքի հետ:
«Նա, ով ունի մաքուր ձեռքեր և մաքուր սիրտ, հեռու է մնում կուռքերից և չի երդվում
կեղծ աստվածներով»:296
«Տիրոջ աջը բարձրացված է. Տիրոջ աջը ուժգին է»։297 Մաքուր ձեռքը սրբագործվում է
սրբության գործերով. լավ սերմեր է ցանում, բարի պտուղներ է քաղում, քաղցածներին
կերակրում, թույլերին աջակցում, կարիքավորներին լցնում, հավատն առողջ և առույգ
է պահում։
Մաքրված մարդու սուրբ ձեռքը խունկ է ծխում՝ որպես հաճելի բուրմունք մատուցված
Աստծուն։
Աղոթքի ժամանակ ձեռքերը վեր ձգելիս հաղթողները ստանում են իրենց թագը՝
կոտրված սրտի աղաչանքների մեջ ստանալով Տիրոջ ողորմությունը:
Արդար ձեռքն իր մեջ ունի Քրիստոսի խաչելության խորհուրդը, որը արմատախիլ է
անում փշի որոմները և տնկում Դրախտի ծառը:
Քահանայի նվիրաբերված ձեռքերը, որոնք մատուցում են Քրիստոսի Մարմինն ու
Արյունը՝ մեզ իմաստուն և խոնարհ են դարձնում՝ բերելով Կենդանի Քիստոսին Սուրբ
Խորանի վրա: Դրանք մեզ դարձնում են ազատ, ըստ Աստծո կամքի՝ ազատելով մեզ
մահվան անեծքից:
Սուրբ ձեռքը բռնում է մեր մարմնի նավի ղեկը և մեր մարմնի նավի խարիսխը-
հասցնելով այդ նավը դեպի նավահանգիստ, որտեղ մեզ սպասում է Քրիստոսը։
Քահանաների սրբագործված ձեռքերը հոգիներ են որսում Աստծո համար, մարդկանց
և հրեշտակների երջանկության համար, հայտարարելով Հարության Ավետարանը,
ամենախոնարհ սիրով վկայելով մարդկանց հանդեպ Աստծո սիրո մասին:
Քահանայության ձեռնադրությունը և նրանց ձեռքերի օծումը Սուրբ Երրորդությունից
ստացած շնորհի աղբյուրն է՝ տեսանելի դարձնելու Աստծո խորհուրդները:
Բնակվելով մեծագույն սրբության մեջ՝ ձեռնադրված քահանաները համագործակցում
են Աստծո հետ՝ Երկնքում սենյակներ ստեղծելու համար երջանիկ հոգիների համար.
«Իմ Հոր տունը շատ սենյակներ ունի. եթե այդպես չլիներ, միթե՞ Ես ձեզ կասեի, որ
գնում եմ այնտեղ՝ ձեզ համար տեղ պատրաստելու»։298

Ծառայության նվիրապետության մեջ օծված քահանայի հավատքով ուղղորդված


ոտքը կատարյալ սրբության մեջ է դարձնում կյանքի ուղին:
Հավատքով ուղղորդված նվիրական ոտքը հավերժական ուրախության ճանապարհն
է, որտեղ բնակվում է Աստծո ժողովուրդը:

295
Օծում բառը բառացի նշանակում է «սրբության հետ կապ»։ Սրբադասում, արարք, որով մարդը կամ
առարկան անջատվում է աշխարհիկ կամ սրբապիղծ գործածությունից և մշտապես նվիրվում է սրբությանը
աղոթքներով, ծեսերով և արարողություններով։ «Նրանց համար ես ինձ սրբացնում եմ, որպեսզի նրանք
նույնպես իսկապես սրբագործվեն»։ Հովհաննես 17։19
296
Սաղմոս 24։4
297
Սաղմոս 118։16
298
Հովհաննես 14։2

117
Հավատքով ուղղորդված նվիրական ընթացքը ջախջախում է օձի գլուխը և մաքրում դեպի
Դրախտ տանող ճանապարհը:
Նվիրաբերված քահանայի սրբությունը հնազանդեցնում է բնությունը, և մադուն վեր է
դնում բնությունից, երբ կրակի բոցը չի վառում299 և ջուրը չի խեղդում ալիքների վրա
քայլող Պետրոսին:300
Եվ եթե դուք անհավատության մեջ եք ընկել, աղաչե՛ք Քրիստոսին. Նա այնտեղ է,
որպեսզի մեծացնի ձեր հավատքը: Ինչպես և վկայում է, «Որովհետև դուք այդքան քիչ
հավատք ունեք: Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատք
ունեք, կարող եք ասել այս լեռանը՝ «տեղափոխվե՛ք այստեղից այնտեղ, և այն
կտեղափոխվի»։ Ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի»։ 301
Որովհետև, եթե հետևեք Խոսքին, կբռնեք արդարության ճանապարհը, Ավետարանի
խոստման հետ միասին՝ ժառանգելու Սուրբ Երրորդության Թագավորության
անսպառ բարությունը:
Լսե՛ք իմաստության խոսքերը. «Տերը պահպանում է նրանց, ովքեր հնազանդվում են
Իրեն, ովքեր վստահում են Իր մշտական սիրուն: Նա փրկում է իր նվիրյալներին
մահից. Նա նրանց կենդանի է պահում սովի ժամանակ: Մենք մեր հույսը դնում ենք
Տիրոջ վրա. Նա մեր պաշտպանն է և մեր օգնությունը: Մենք ուրախ ենք Նրա համար.
մենք վստահում ենք Նրա Սուրբ Անվանը: Քո մշտական սերը մեզ հետ լինի, Տե՛ր,
քանի դեռ մենք մեր հույսը դնում ենք Քեզ վրա»։ 302
Հետևե՛ք սրբերի ճանապարհներին, ոչ թե նրանց, ովքեր անմտորեն խաղում են
Դժոխքի հետ և այն հանդգնում- հիշե՛ք, որ Սուրբ Երրորդությունը ձեզ համար
պատրաստ է պահում հաղթանակի պսակը, եթե դուք բնակվում եք Նրա
պատվիրանների մեջ՝ հանուն ձեր և Աստծո փառքի- Սուրբ Երրորդություն, Մեկ
Ճշմարիտ Աստվածություն, որին փառք ու գոհություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

299
Դանիել 3:8-25
300
Մատթեոս 14:22-33
301
Մատթեոս 17։20
302
Սաղմոս 33։18-22

118
12. Չվիրավորել Աստծուն Չարագործությամբ: (Անշնորհքը Շնորհքի դեմ.
հոգիները Աստծո մեջ են՝ անելու իրենց ընտրությունը):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ատ շնորհներ են տրված մեզ Հորից՝ մեր Բարերարից, այնպես որ Նա


լավ է հոգում Սուրբ Հոգով սեփական արարածների մասին՝ ծածկելով Երկինքն ու
երկիրը Իր ամենաառատ սիրով:
Եվ այս պարգևների հետ համագործակցելով Տիրոջը՝ հնազանդությամբ պատվել
Շնորհ Տվողին- այս է յուրաքանչյուր գիտակից մարդու անելիքը:
Եվ մենք այստեղ ենք՝ ըստ կարգի ներկայացնելու ճշմարտությունը, որը հայտվել է
մարդկանց որդիներին՝ հիմնականում անտեսանելի, բայց՝ իմաստությամբ ըմբռնելի:
Ամբողջ գիտությունը տրվում է առաքյալների և ուսուցիչների միջոցով, բոլոր սրբերի
ժառանգությունը՝ Եկեղեցու միջոցով, որպեսզի մարդկությունն ունենա երջանիկ
կյանք՝ օրհնվելով ամեն ինչում- հասրակական կյանքում և ընտանիքում-
երջանկություն սրբության մեջ, օրհնված զավակներ՝ սուրբ ամուսնությունից, որը
հաղորդություն է Աստծո հետ- աստվածային հանճարով կերտելու
քաղաքակրթությունը։
Ինչպես Տերը ցույց տվեց նաև Իր հրաշագործությունը, որը նոր հոգի է ձևավորում
արգանդի սաղմից- արու և էգ ստեղծելով, Աստծո ամուսնության կարգի համաձայն՝ երեխաներ
ունենալու, մարդկության և անհատի երջանկության համար՝ վայելելու ընտանիքի
երջանկությունը գոհանալով- որ ահա՝ արգանդի խավարում հիմա նոր հոգի ու
մարմին է հայտնվել ի Տեր։
Եվ մարդու աճի հետ՝ նորածին հոգու միտքն ու կամքը վարժեցվում են իմաստության
սուրբ հրահանգիչների կողմից, ինչպես նաև՝ երկրի ղեկավարներից. մեկը՝ հոգ
տանելու Աստվածային կերտվածքը, մյուսը՝ երկիրը պահելու թշնամիներից ապահով:
Որովհետև մինչ երեխան բավականաչափ հասուն կլինի Աստծոն լիարժեք ճանաչելու
համար, նրա դաստիարակների պարտականությունն է հոգին կրթել ճշմարտության մեջ՝
Աստծո պատվիրաններով ու սիրով:

119
Եվ ամենից առաջ, սերունդն ընդունում է Աստծուն որպես կյանքի և բարության
աղբյուր և սովորում է բարության կրող լինել՝ Նրա Բարության մեջ:
Աճող երեխաները սովորում են ատել չարը և բարիք գործել, բարի կամք դրսևորել
ամեն ինչում, ինչը շահավետ է հոգուն, և մերժելով անօրինական վարքագիծը՝ նրանք
հասարակությունը կառուցում են բարության մեջ:
Այս մշակույթի արդյունքում մենք ունենք սուրբ մարդիկ, որոնք հիմնված են սուրբ
ժառանգության վրա, ովքեր պահում են Աստծո Լույսը, որպեսզի ցույց տան
մարդկանց արժանապատվությունը որպես անմահ էակներ Աստծո մեջ, բարության
երանությունն ըստ Արարչի:
Որովհետև Աստծո սերը Իր արարածների հանդեպ լիովին դրսևորվում է Երկնքում և երկրի
վրա. պարզապես պետք է տեսնել այն և երախտապարտ լինել Աստծո նախախնամության համար:
Եվ ընտրյալ հոգիները լի են Աստծո հանդեպ սիրով. որտեղ էլ որ լինեն, ինչ էլ որ
անեն, նրանք ամեն ինչ անում են Աստծո անսահման սիրո փառքի համար, որը
վայելում են սիրելի մտերմության մեջ:
Նմանապես նաև սրբերն են իրենց մարմինները նվիրաբերում Աստծուն [կրքերը
մահացնելու միջոցով]՝ սուրբ պահելով մարմինը, որտեղ էլ որ նրանք լինեն, և
Աստված ամենուր է, ինչպես գրված է սաղմոսում. «Ո՞ւր կարող եմ գնալ քո Հոգուց:
Որտե՞ղ կարող եմ փախչել քո ներկայությունից: Եթե ես բարձրանամ երկինք, դու
այնտեղ ես. եթե ես իմ անկողինը հարթեմ խորքում, դու այնտեղ ես: Եթե ես
բարձրանամ արշալույսի թեւերի վրա, եթե հաստատվեմ ծովի հեռավոր կողմում,
նույնիսկ այնտեղ քո ձեռքը կառաջնորդի ինձ, քո աջը ամուր կբռնի ինձ։ Եթե ասեմ.
«Իհարկե, խավարը կթաքցնի ինձ, և լույսը գիշեր կդառնա իմ շուրջը», նույնիսկ
խավարը ձեզ համար խավար չի լինի. գիշերը ցերեկի պես կփայլի, որովհետև
խավարը Քեզ համար լույսի պես է։ Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին էությունը.
դու ինձ հյուսել ես մորս արգանդում»։303
«Դրա համար իմ սիրտը ուրախանում է, և իմ լեզուն ուրախանում է. իմ մարմինն էլ
ապահով կհանգստանա- ասաց նա- որովհետև Դու չես թողնի ինձ մեռելների
թագավորությունում և չես թողնի, որ քո հավատարիմը քայքայվի։»304
Հետևաբար, Քրիստոսում մարմնի և հոգու նորոգություն կա՝ Քրիստոսով հարության
հույսով, համաձայն Նրա խոստման, որպեսզի նրանք, ովքեր սուրբ են, ներկա լինեն
Քրիստոսով. «Գնամ ձեզ համար տեղ պատրաստեմ, և դարձյալ կգամ և՝ ձեզ Ինձ մոտ
կտանեմ. որպեսզի ուր Ես եմ, դուք նույնպես լինեք Ինձ հետ»։ 305
Միայն նրանք, ովքեր իսկապես սիրում են Քրիստոսին, կբնակվեն Քրիստոսում:
«Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, նա կպահի իմ
խոսքերը. և իմ Հայրը կսիրի նրան, և մենք կգանք Նրա մոտ և մեր բնակությունը
կդարձնենք Նրա մոտ»:306

303
Սաղմոս 139։7-13
304
Սաղմոս 16։9-10
305
Հովհաննես 14:3
306
Հովհաննես 14:23

120
Այժմ ամբողջապես մենք մեկ Մարմին ենք Քրիստոսով ի Քրիստոս- և այն կապված է
Աստծուն, և եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա սերը նվիրաբերում է մեզ, քանի որ
Աստծո կամքը հեռատես և հաստատուն է, այս ամենը մեր հավիտենական
երջանկության օգտին է. ընդունակ լինել հասկանալու Աստծո սերը՝ իր Հայտնված
Շնորհքներով:

Դաժան են մարմնական անսահմանափակ ցանկությունները, որոնք խավարում են միտքը


որպես արտաքին չարիք՝ մեզ հեռացնելով կյանքից։ Այնուամենայնիվ, Աստծո
նախախնամությունը հավաստիացնում է ընկած բնության այս արատի վերացումը,
ինչպես առաքյալն է ասում՝ «Երբ փչացողը հագցվի անապականի հետ, իսկ
մահկանացուն՝ անմահության, այն ժամանակ կկատարվի գրված խոսքը. «ո՞ւր է, ով մահ, քո
հաղթանակը. ո՞ւր է, մահ, քո խայթոցը»։ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի սանձողը՝
օրենքի զորությունը»։307
Որովհետև մեր երկրային կյանքից հետո, երբ մահն է գալիս, մեր հոգիները թռչում են
դեպի Աստված. մինչդեռ մեր մարմինները գետնի տակ են՝ Աստծո խնամքով:
Երկնքի բոլոր սրբերն ու հրեշտակները գալիս են հանդիպելու մարմնից ազատված
մեր հոգուն՝ երգելով հիմներ՝ մեզ Երկինք տանելու, այսպիսով հարգելու բոլոր նրանց,
ովքեր հրավիրված և կանչված են Աստծո Թագավորության փառքին:
Նրանք, ովքեր մասնակցել են Քրիստոսի քավիչ Զոհաբերությանը Սուրբ
Պատարագին՝ խոստովանելով մեղքերը և լաց լինելով իրենց հանցանքների համար,
նաև աղոթելով ուրիշների համար- նրանք Աստծո երանության մեջ էին երկրի վրա, և
ապա այնուհետև անցել են Դրախտ՝ առ Քրիստոս հնչեցված անդադար օրհներգերով
և երգերով- փառաբանելով Նրան որպես իրենց Փրկիչ։
Այս հոգիները հավերժ պարգևատրվում են՝ ըստ յուրաքանչյուրի արժանիքի,
ընտրվում և բարձրանում են Աստծո հսկողության համաձայն:
Այնուամենայնիվ, նրանք, ովքեր հուսահատ, շփոթված և անզոր են մահվան առաջ,
որպես անգրագետ հեթանոսներ, նրանք առաջացնում են Աստծո բարկությունը:
Իրենց ցնցումների պատճառով չունենալով Աստծուն երախտագիտության գործեր՝
նրանք կզրկվեն իրենց հավերժական հանգստից՝ խնդիր դառնալով արդար հոգիների
և հրեշտակների համար, ովքեր հետևում են նրանց կործանման ուղուն և սգում նրանց
համար: Եվ նրանք իրենց մեղքով հավիտյան պարտվեցին, որովհետև Աստծու վրա
հույս չդրին։
Որովհետև ով որ անպատվի Աստծուն այս անարժան և մահացու հուսահատությամբ՝
մարդկանց հեռու պահելով Եկեղեցուց և Քրիստոսի ուսմունքից, նա
պատասխանատու կլինի այլ հոգիների կորստի համար, հատկապես
աններդաշնակություն պատճառելու, Աստծուն Իր փառքից զրկելու, Երկնքում
տրտմություն պատճառելու և հոգիները փրկության գիտելիքից զրկելու- և այդպիսիք

307
1 Կորնթացիներ 15:55-56

121
կդատվեն առաքյալի խոսքի համաձայն. «Ով հավատում է Որդուն, հավիտենական
կյանք ունի. ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, քանզի Աստծո
բարկությունը մնում է նրա վրա»:308
Որովհետև Աստծո Դատաստանը ճշմարտության մեջ է, ինչպես և առաքյալն է
վկայում. «Այժմ մենք գիտենք Աստծո Դատաստանը նրանց նկատմամբ, ովքեր նման
բաներ են անում, և այս որոշումը հիմնված է ճշմարտության վրա»:309
Այժմ դրսևորվում են մարդկային կյանքի բոլոր երեք փուլերը. առաջինը մթության մեջ
աճած արգանդում գոյացումն է, մինչև նրա ծնունդը:
Եվ երկրորդը՝ ստեղծագործական կյանքն այս աշխարհում, երբ մարդիկ գիտակցում
են իրենց մտքի և մարմնի ուժը՝ ըստ Արարչի նախախնամության։
Եվ երրորդը՝ հոգևոր անմահ աշխարհը, որտեղ մարդը հասկանում է, որ մահ չկա։
Հոգևոր ոգիները չեն ընդհատվում իրենց կենդանի երջանկության մեջ, անփոփոխ
պայծառության մեջ, անմոռանալի ուրախության մեջ, «որոնք մարդային լեզվով
հնարավոր չէ անգամ նկարագրել»:310
Որովհետև Աստծո Թագավորության մասին ոչինչ չի կարելի ասել, քանի որ այն
անարտահայտելի է, և ոչ մի ականջ չի կարող լսել դրա մասին, որովհետև այն
անհամեմատելի է մեր նյութական էության հետ. ոչ թե դիտարկման ենթակա է, այլ
հավատքի միջոցով, գիտակիցության զարթոնքի մեջ՝ վստահության և հույսի միջոցով
բանականության կնիք է: Նմանապես, ոչ ոք չի կարող իմանալ և պատմել իր
նախածննդյան կյանքի մասին մինչդեռ մոր արգանդում է:
Նույն կերպ կա տեսանելի նյութական աշխարհ և անտեսանելի հոգևոր աշխարհ, որը
մենք տեսնում ենք միայն հույսի առաքինության միջոցով:
Բայց ցույց տալով Գիրքը՝ խոստումով և Արքայությանը հավատացողների
վկայությամբ, մենք հորդորում ենք հասարակական մարդկանց խորհրդածել և
մտածել՝ հույս ունենալու Երկնային կյանքի մասին, որը վեր է աշխարհի կողմից
տրված բոլոր բարիքներից, և այժմ այստեղ է. որի մասին ամեն ինչ ասում է ողորմած
Տերը. «Ժամանակը եկել է»- ասաց Նա- «Աստծո Արքայությունը մոտեցել է.
Ապաշխարե՛ք և հավատացեք բարի լուրին»։ 311
Մահացածները չեն կարող վկայություն տալ, այնուհանդերձ այնկողմնայինը
բացահայտված է մարգարեների կողմից:
Ամենակարող Աստվածն ասում է. «Անշուշտ օրը գալիս է. այն վառվելու է վառարանի պես:
Բոլոր ամբարտավաններն ու ամեն չարագործները կոճղ են լինելու, և այն օրը, որ
գալիս է, նրանց կրակը կբռնկվի։ Նրանցից ոչ մի արմատ կամ ճյուղ չի մնա։ Բայց ձեզ
համար, որ հարգում եք Իմ Անունը, Արդարության Արևը կծագի իր թևերի մեջ ձեզ
բժշկություն ունենալու: Եվ դուք դուրս կգաք ու կցատկեք, ինչպես մսուրից ազատ
արձակված հորթուկներ: Այն ժամանակ ձեր ոտքը կլինի ամբարիշտների գլխին.

308
Հովհաննես 3:36
309
Հռոմեացիներ 2:2
310
2 Կորնթացիներ 12։4
311
Մարկոս 1։15

122
դրանք ձեր ոտքերի տակ մոխրի կվերածվեն այն օրը», - ասում է Ամենակարող
Տերը»:312
Ահա և՝ Հիսուսի խոստումը. «Իմ ոչխարները լսում են Իմ ձայնը. Ես ճանաչում եմ
նրանց, և նրանք հետևում են Ինձ։ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և
նրանք երբեք չեն կորչի. ոչ ոք նրանց ձեռքիցս չի խլի»:313
Եվ ինչպես խավարն ի վիճակի չէ թուլացնել արևի լույսը, այնպես էլ արևի լույսը
համեմատելի չէ փառավորված հոգիների ճառագմանը Արքայության մեջ, որում
գտնվում են սրբերը, նոր Կյանքի հավիտենական Լույսի մեջ, և այդ Լույսը Կենդանի
Սերն է:
Որովհետև ինչպես մենք տեսնում և ընկալում ենք արևը՝ որպես լույսի աղբյուր,
այնպես էլ գիտենք, որ Աստված է, որ Լուսավորում է մեր բանական ոգին ու Հոգին՝ ի
անմահությւն:
Այնուամենայնիվ, ով ապրում է Տիրոջ պատվիրանների համաձայն՝ առաքինության
հետամուտ լինելով, աշխարհը պահում է որպես կարգի ու կանոնի, օրենքի տուն՝
այսպիսով և մխիթարում է Աստծուն և երկնային հոգիներին, ովքեր նախանձախնդիր
են տեսնելու Աստծո արդարության փառքը ամենուր:
Իսկ լուսավորյալները այս երկրի վրա քարոզում են Ավետարանն անմահության
կյանքի։
Բայց նրանք, ովքեր մեղսասեր են, ովքեր մեռած են՝ չարությանը ծառա և ապրում են
անօրինության և հուսահատության մեջ- սրանք արժանի են սգալու և լացելու, քանի որ
բաց թողեցին Ավետրանի խոստումների խոստացված բարությունն ու անսպառ
ուրախությունները և նետվեցին Դժոխքի հավիտենական կրակի և մահվան մեջ,
որտեղ սուգ է և՝ ատամների կրճտում:
Նա, ով արցունքներով սգում է իր և ուրիշի մեղքի և մարդկության համար, այդպիսիք
են քավարանական հոգիները, ովքեր մասնակցում են մարդկության փրկագնմանը, և
նրանք մեծ պատվի են արժանանում Աստծուց:
Նրանց արցունքները օգտակար են Տիրոջը, զոհվածների և նահատակվածների
փրկության համար Աստծո առաջ, ովքեր մաքրվելու կարիք ունեն ՝ անցնելու
Քավարանով:
Այսպիսի հոգիները սրբավայր են մեղքի հատուցման և պատիժը վերացնելու համար:
Նրանք արթուն են պահում հոգին լացի մեջ, ծոմապահության մեջ, եռանդուն
արցունքների մեջ միշտ խավար ուժերի ազդեցությունը կանխելու համար. գիշերը
հսկում են, դևերին հալածում: Եվ կսկիծով, և վիշտով և ցավով սգում են, խնդրում
Աստծուց, որպեսզի մարդկային հոգիները լցվեն Երկնքի Լույսով Աստծո մեծ
Հայտնության մեջ:
Այս հոգիները մերժում են երկրայինը, աշխարհը բոլոր հաճույքներով, առատ
ողորմությամբ և բարությամբ լաց լինելով՝ նրանք իրենց զոհաբերությունը բերում են

312
Մաղաքիա 4.1–3
313
Հովհաննես 10:27-29

123
Քրիստոս Աստծո Զոհաբերությանը միացնելու՝ հաշտեցման համար իրենց և
ուրիշներին Աստծո հետ, մերժելով աշխարհի բոլոր հարմարավետությունները և
զոհելով աշխարհի իրենց կյանքը:
Մենք չպետք է նմանվենք հեթանոսներին, ինչպես առաքյալն է սովորեցնում. «Եվ մենք
ձեզ անգիտակից չենք պահի, եղբայրնե՛ր, ինչ վերաբերվում է մեռյալներին, որպեսզի
դուք չտրտմեք, ինչպես հեթանոսները, ովքեր հույս չունեն»։ 314
Որովհետև ինչպես Քրիստոսը հարություն առավ մեռելներից, այնպես էլ Նա գալիս է
հարություն տալու մեզ բոլորիս՝ ցույց տալով մեր մեջ հավիտենական կյանքի փառքը:
Ինչպես Մակաբայեցիների օրերում, երբ նրանք տեսան, որ Աստծո վրա հույս դնելը
հաղթում է թշնամիներին, ահա՝ նրանք օգտագործեցին ավարը՝ տաճարը հեթանոսներից
մաքրելու համար, որ աղքատները մաքրվեն և փրկվեն:315
Որովհետև Եկեղեցու մեր հիմնադիրները նույնն արեցին՝ մաքրվելով հեթանոսական
ճանապարհներից և սրբերի վերածվելով, նրանք հույս ներշնչեցին՝ տարածելով
պատվիրանների բարի լուրը, և նրանց ձեռքից մենք ստանում ենք հավերժության
հույսը, և նրանք մեզ այս աշխարհում առաջնորդում են դեպի գալիք փառքը:
Բոլոր նրանք, ովքեր սիրում են ճշմարտացիորեն, հաստատուն են կենդանի հույսի
մեջ, որը մնում է, և դա մեր հավատքի հիմքն է. այս սուբ վկաների ժառանգությունը:
«Թանկագին է Տիրոջ առաջ Նրա սրբերի մահը»։316 Որովհետև «Բարձրյալի սրբերը կընդունեն
թագավորությունը և կտիրեն այն հավիտյանս, ա՛յո, հավիտյանս հավիտենից»: 317

Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։


Դա այն պատճառով է, որ նրանք ականատես եղան [իրենց սրբագործմամբ]
Քրիստոսով վերականգնված մարդու արժանապատվությանը և դրանով իսկ
հաստատեցին հույսը:

Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։
Որպեսզի ուրիշների մեղավոր կյանքը փոխվի ի հավիտենական սուրբ կյանքի:

Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։
Որովհետև բոլոր չարչարանքների մեջ նրանք համբերեցին ու անցան դեպի
երանություն:

Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։
Որովհետև դժբախտությունից նրանք կարողացան կյանքը տեղափոխել հավերժական
երջանկություն:

314
1 Թեսաղոնիկեցիս 4։13
315
1 Մակաբեացվոց 4:26-59
316
Սաղմոս 116:15
317
Դանիել 7:18

124
Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։
Որովհետև նրանք ցույց տվեցին հոգու և մարմնի ազատությունը՝ խաղաղությամբ
հանգստանալով Աստծո մեջ:

Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։
Որովհետև մաշված ծեր մարմնի վրա նրանք ցույց տվեցին երիտասարդության
վերադարձը:

Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։
Որովհետև նրանք կերպարանափոխել են մարդկային բնությունը Սիրո ազդեցության
տակ՝ դարձնելով այն անմահորեն անանցանելի երիտասարդություն:

Իսկ ինչո՞ւ է սրբերի մահը պատվաբեր։


Որովհետև նրանք ցույց տվեցին ամբարիշտների վախճանը, ովքեր մահանում են, և
նրանք ցույց տվեցին սրբերի օրհնությունները, ովքեր սիրում են Քրիստոսին և
անմահորեն նորոգվում են Քրիստոսի Հայտնությամբ՝ Նրա սրբության մեջ:
Որովհետև սուրբերն ապրում են երանության մեջ աշխարհում և ապա՝ հանդերձյալ
աշխարհում, և- այժմ և միշտ ապրում են Աստծո խնամքի ներքո:
Որովհետև արդար ճշմարտության մեջ գտնվող հոգիներն Աստծո ձեռքերում են՝
ուրախանալով Աստծո անսխալ խոստումներով:
Նաև հարության ժամանակ նրանք ստանում են լիակատար սրբության փառքը և
Երկնքի Արքայության ճշմարտությունը Ամենասուրբ Երրորդության մեջ:
Բայց ով որ մեղանչում է, կենդանի մարմնով մեռած է հիվանդության և դաժանության
աշխարհում, և Գիրքը նրանց անվանեց կենդանի մեռելներ. «Իսկ դու մեռած էիր քո
հանցանքների և մեղքերի մեջ, որոնց մեջ ապրում էիր, երբ հետևում էիր այս
աշխարհի ճանապարհներին և օդի թագավորության տիրակալին, ոգուն, որն այժմ
գործում է նրանց մեջ. ովքեր անհնազանդ են»։ 318
Ինչպես և գրվեց, «Հիսուսն ասաց նրան. «Թույլ տուր, որ մեռելները թաղեն իրենց
մեռելներին, իսկ դու գնա և քարոզիր Աստծո Արքայությունը»:319
Որովհետև նրանք, ովքեր հուսահատվում են և մնում առանց հույսի, այնուհետև
դառնում են Աստծո հավատուրացները, նրանք իրենց կամքով իրենց օծում են
հավիտենական մահով:
Եվ ով որ կատարում է մարմնական միտքը, այդպիսինն է խաբվում, այդպիսին
թաղվում է իր գարշահոտ մարմնի գերեզմանում. ապօրինի հոգուց և ապականված
մարմնից Դժոխքի հոտ է գալիս:

318
Եփեսացիներ 2.1-2
319
Ղուկաս 9:60

125
Ինչպես Տերը մատնացույց է անում փարիսեցիների կեղծ պաշտամունքները, որոնք
ցուցադրվում են իրենց անվանական կեղծ արտաքին արժեքը, սակայն ներքուստ նրանք
լցված են չարությամբ, նախանձով և հայհոյանքով:320
«Նրանց կոկորդները բաց գերեզմաններ են. նրանց լեզուները խաբեություն են անում:
Իժերի թույնը նրանց շուրթերին է, բերանները լի են անեծքով ու դառնությամբ,
ոտքերը՝ արագ արյուն թափելու համար. կործանումն ու թշվառությունը
նշանավորում են նրանց ճանապարհները, իսկ խաղաղության ճանապարհը նրանք
չգիտեն։ Նրանց աչքի առաջ Աստծո վախ չկա», - ասում է մարգարեն: 321

«Չարը խորտակվում է իր չարագործության մեջ. Բայց արդարը ապաստան ունի


անգամ իր մահվան մեջ»։322
Դատի՛ր նրանց, ով Տեր Աստվա՛ծ, որ նրանք ընկնեն իրենց սեփական
անօրինությունների և որոգայթների մեջ, որպեսզի չկործանեն ուրիշների հոգիները:
Կենդանի մեռելները թշվառ են, որովհետև նրանք մահացան Աստծուն
հրապարակայնորեն մերժելով, և կառուցեցին մեղքի բլուրները:
Չարիքի գործը մեղավորների մահն է: 323

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։


Որովհետև նրանք ունեին դաժան անսուրբ վարք, ատում էին իմաստուն
խորհրդատուին, երբեք չապաշխարեցին և այդպես այրվեցին սեփական Դժոխքի
կրակի վրա:

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։


Որովհետև նրանք հայտնվեցին անհույս հուսահատության մեջ և հաշտություն չգտան
Աստծո հետ: Մերժեցին պարզած Ձեռքը:

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։
Լինելով հրեշտակների ժառանգությունից՝ նրանք դարձան սատանայի և
հավերժական տանջանքի ժառանգորդները, որոնք պատրաստվել էին չար դևերի և
նրանց հետևորդների համար բոլորի Տիրոջ կողմից:324

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։

320
Մատթեոս 23:27
321
Հռոմեացիներ 3:13-18
322
Առակաց 14:32
323
Սաղմոս 37:38
324
Մատթեոս 25:41; 2 Պետրոս 2։4; Հայտնություն 20։10; Հուդա 1։6; Մատթեոս 25։46

126
Որովհետև նրանք կյանքի ընթացքում անզգամ էին, երբեք Աստծուն չփնտրելով, և
նրանք չմտածեցին մահվան և հաշիվ տալու մասին, որ իրենց գործերը պետք է
ներկայանային Աստծուն:

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։
Որովհետև նրանք անկարող էին բարիք անել իրենց սրտից, քանզի այն քար էր ու
փուշ:

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։
Որովհետև նրանք խուլ էին Աստծո կանչին. «Ասա նրանց. Շրջի՛ր, հեռացե՛ք ձեր չար
ճանապարհներից»։325

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։
Որովհետև նրանք Սատանայի աղեղնավորներն էին և ոչ թե՝ Աստծո, և նրանք ամեն
ինչ անում էին հենց Աստծո դեմ՝ չար կամքով:

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։
Որովհետև նրանք գթություն չունեն ոչ Աստծո համար, ոչ՝ մարդկության. նրանք
կարծր են սրտով, ունակ չեն խղճալ ուրիշներին. այնպես որ նրանք հայտնվում են
իրենց պես դաժան և լքված տեղում [Դժոխքում], որտեղ ապաշխարությունն անօգուտ է և
Աստված չկա:

Իսկ ինչո՞ւ է անզղջացողը մեղավորների մահը չարիք դառնում ի Դժոխս։
Որովհետև նրանք երբեք ուշադրություն չէին դարձնում ժողովրդին, կարիքավորին,
ինչպես Ղազարոսի դեպքն էր, ով քաղցած էր ջրի և կաթի, օրհնության և յուղի- և
սակայն փափուկ ապրողները երբեք չայցելեցին նրան և նույնիսկ չնկատեցին նրա
դժբախտությունը ու չտեսանելու տվոցին նրան: 326

Այսպես թող ամբարիշտները քայլեն հավերժության տանջանքների մեջ, ասաց
Աստծո Խոսքը, և թող հավերժ հաստատվի արդարությունը, «Այն ժամանակ նրանք
կգնան դեպի հավիտենական պատիժ, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»: 327
Աստծո Խոսքը սուտ չէ. սրբերի մահը պատվաբեր է, իսկ չզղջացող մեղավորների մահը՝
չար։
Որովհետև արդարն ու ամբարիշտը բաժանված են իրարից հավիտենաբար:
Որովհետև արդարությունն ու ամբարշտությունը [յուրաքանչյուրը] սահմանվում են՝
հավիտյանից հավիտենական [յուրաքանչյուրն իր տեղում], և բեկում չկա այս որոշման
մեջ:

325
Եզեկիել 33։11

326
Ղուկաս 16:19-31
327
Մատթեոս 25։46

127
Ուրեմն՝ թող լինի Աստծո Կամքը. ամբարիշտները հավիտյան չարչարվեն, իսկ
արդարները հավիտյան ապրեն։
Եվ եկեք փառավորե՛նք Աստվածությունը, օրհնվենք բարի գործերում՝ վաստակելու
Նրա Կամքի Պսակը, մտնելու որդեգրության ժառանգության մեջ- և վայելենք
անսպառ բարիքը Ամենասուրբ Երրորդության փառքի մեջ՝ այժմ և միշտ և
հավիտյանս հավիտենից: Ամեն։

128
13. Մարդկության Համար Աստծո Նախախնամության Մասին. (Եկեղեցու
խորհուրդները անտեսանելին դարձնում են տեսանելի):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

՜վ Աստծո գիտության և իմաստության խորություն:


Ո՜վ առեղծվածի մեծություն:
Երջանի~կ են նրանք, ովքեր հասկանում են Խոնարհ Աստծո մեծությունը՝
հնազանդվելով Նրա խորհուրդներին մաքուր սրտով՝ լինելով Նրա Թագավորության
երջանկության մեջ:
Երջանի~կ օրհնյալ քահանայությո՛ւն, սրբե՛ր, հոգևոր առաջնորդնե՛ր, ովքեր սուրբ
հոգատարությամբ աղոթքով և զգոնությամբ հորդորում են ազգերին պահել պատվիրանները,
որպեսզի բոլորը գան մտնելու Կյանքի դռներով, որ բոլորը ժառանգեն ճշմարիտ
հավատքի և հույսի փառքը մեծության մեջ ի Թագավորություն Տեր Հիսուս
Քրիստոսի:
Քահանայությո՛ւն, Աստծո շնորհով արթուն եղի՛ր Խոսքի համար, արժանավոր և
արդարացի, Հույսի Ավետարան ստանալու [ըստ խոստման], հոգու թևերի վրա
թռչելու դեպի Երկնքի Արքայություն, և լինելու գեղեցիկ օրինակ մեր անբասիր
օծմամբ՝ վերականգնելու շատ-ուրիշների կյանքը [օգնություն և աջակցություն
առաջարկելով բոլորին եռանդով]:
Եվ եկեք հիշե՛նք Հույսը միշտ պահել ճշմարիտ առաքինության հավատքով, որպեսզի
այն լինի լինելության նախագիծ հանրության համար:
Որովհետև նախկին խոստովանողները չափանիշն են ավելի ուշ դարձի եկածների
համար, ովքեր ոգեշնչված են իրենց առաքինությամբ՝ միշտ անելով հնարավորը
ամուր սանձը պահելու համար՝ ճիշտ ընթացքում մնալու մտքով և մարմնով: Նրանք
բարձրաձայն գովաբանում են Աստծուն՝ բոլոր օրհնությունների աղբյուրին, հրապարակավ
խոստովանում են Աստծո ճշմարտությունն ու սերը, իրենց մեղքերի հետ միասին՝ բարձրաձայն
վկայելով, որ Աստծո զորությունն իրական է։ Եվ աստվածային մարդկային
արժանապատվությունը կնքված է նրանց դեմքերին, քանզի նմանները Աստծո
ողորմության տակ են:

129
Նրանք նաև բարեխոսում են մեր հոգիների փրկության համար։
Աստված փրկության է կանչում բոլոր մեղավորներին, որպեսզի նրանք ճշգրի՛տ
խոստովանեն և ապաշխարեն ի սրտե, դառնորեն լա՛ց լինեն, հառաչե՛ն ողորմության
ակնկալիքով, որպեսզի ազատվե՛ն մեղքի կապանքներից Քրիստոսի փրկագնման մեջ:
Իսկ աստվածային ուսմունքը մեզ տանում է դեպի բարություն՝ սրբացնելով մեր
նյութեղենը Քրիստոսով, և այդ բարությունը գերբնական է, հետևաբար դա Աստծուն
մատուցված պաշտամունք է, որպեսզի հույսը մինչև վերջ պահենք, և դա հնարավոր է
միայն, եթե արդար մնանք և ազնվորեն հետևելով Աստծո Հայտնություններին՝ գիտակցելով
դրանք:
Ուստի Սուրբ Պատարագը մատուցում ենք սուրբ առաքյալների անունով՝ որպես
Աստծո հետ հաշտության միջոց՝ նրանց բարեխոսությամբ։
Դա նման է արդար Աբելի ընծայի, որի պաշտամունքը ամենահայտնին էր՝
Տաղավարի տոնը, քանի որ նա Աստծուն տվեց իր լավագույնը: 328
Այդ կատարյալ ընծայից հետո՝ Ենովսը329 և Ենովքը330 և Նոյը331 նույնպես հաճելի էին
Աստծուն, և նրանք միջնորդներ են նաև նրանց համար, ովքեր հավատ ունեն ի Տեր
Աստված:
Այդպես էին Աստծո ընտրյալ ազգականները՝ Աբրահամը, Իսահակը և Իսրայելը-332
որովհետև նրանք արդար էին, այսինքն՝ հույս ու հավատք ունեին ի Տեր։
Եվ նրանցից ծնվեցին սերունդներ՝ մարգարեներ, քահանայություն և թագավորներ՝ ազգերին
կառավարելու և առաջնորդելու համար:
Ահա՝Մովսեսը, որ նույնպես պետք էր չարչարվեր հանուն Աստծո ժողովրդի, քան՝
սեփական կյանքը վայելելու:
Նա փախավ եգիպտացիների խավարից դեպի անապատ. և այնտեղ Աստծո հրամանն
էր՝ վերադառնալ և ժողովրդին դուրս բերել ստրկությունից՝ վկայելով նրանց առջև
բարի Տիրոջ զորությունն ու ուխտի կամքը, որը կնքվել է մեր նախնիների կողմից:
Ինչպես վկայում է Մովսեսը, «Այնուհետև Նա ասաց. «Ես քո հոր Աստվածն եմ,
Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:333
Եվ դա նշանակում էր, որ Աստված վկայում է ոչ թե մահացած, այլ կենդանի
մարդկանց մասին. «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի
Աստվածը»- ահա՝ Նա մահացածների Աստված չէ, այլ ողջերի»։334
Այսպիսով, Աստված հիշատակեց ոչ թե մեռած մեղավորներին, այլ կենդանի
արդարներին, որովհետև արդարները կենդանի են Աստծո մեջ, Աստծո սիրով և՝ միշտ
Աստծո առաջ վառված հույսով:

328
Ծննդոց 4։4
329
1 Մնացորդաց 1:1
330
Ծննդոց 5:9-18
331
Ծննդոց 6:11–9:19
332
Ծննդոց 50:24; Ելից 3։15; Գործք 7։32
333
Ելից 3։6
334
«Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»: Նա մեռելների Աստված չէ, այլ
ողջերի», Մատթեոս 22։32

130
Եվ մենք նույնպես հաստատված ենք Աստծո հավատքի և սուրբ սիրո մեջ, որպեսզի
ճշմարիտ սիրով մենք լինենք Արքայության մասնակիցները, և թող Աստված նորոգի
Իր Սերը մեր մեջ, ինչպես որ Նա մտերիմ էր այդպես իր արդար հայրապետների հետ:
Ինչ վերաբերում է Ռուբենի օրինազանցությանը՝ նա անդրանիկ չհամարվեց։
«Իսրայէլի անդրանիկ Ռուբենի որդիները (որովհետև նա իր առաջնեկն էր, բայց քանի
որ նա պղծեց իր հոր մահիճը, նրա առաջին անդրանկութիւնը տրվեց Իսրայէլի որդի
Յովսեփի որդիներին, եվ նա առաջնեկ չհամարվեց»- 335 այլ նրա հայրը զրկեց նրան իր
օրհնությունից և մաքուր սրբության օրհնության տակ պահեց Հովսեփին-336 ով էլ
դարձավ ողջ ազգի սրբացված կյանքի նահապետը. սուրբ և մաքուր կյանքի
պատճառով:
Եզեկիա թագավորի զղջումից հետո, ինչպես ասում էր Եսայիան, Աստված խնայեց
նրան. ոչ միայն Աստված նաև վտարեց նրա թշնամիներին՝ ջախջախելով նրանց: 337
Եվ նաև ուշագրավ է Դավթի ապաշխարությունը,338 որն ապացուցում է, թե ինչպես
Աստծո մարդիկ վստահում և հույս ունեն Աստծո վրա, ուստի նրանք պահպանեցին
Աստծո խնամքի միջոցով մաքրվելու ուղիղ մտադրությունը:
Որովհետև ամբողջ արդարությունը հիշվում է աշխարհի սկզբից Սուրբ Գրքում մինչև
Քրիստոսի գալուստը, որպեսզի բացահայտի, որ ըստ հավատքի բոլոր սուրբերն
ապրում և մահանում են:
Այնուամենայնիվ, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը՝ Արդարության Արևը339 և աշխարհի
Փրկիչը,340 հայտնվեց, Նա կատարելության հասցրեց հին օրենքը [որը գթության
պակաս ուներ], քանի որ Սուրբ Երրորդությունը Նրա միջոցով օրհնեց ողջերին
մկրտության ավազանի կնիքով, որը լուսավորեց Աստծո ժողովրդին՝ ուղղորդելով
իրենց դեպի սուրբ հավատքը՝ Քրիստոսի սրբությանը հասնելու նոր
հնարավորությամբ:
Թո՛ղ մեր մեղքերը մեռնեն այսուհետո ի մկրտություն և թո՛ղ ապրենք Քրիստոսի
Հարության մեջ։
Եվ այսպիսով, եթե նույնիսկ մենք մեռնում ենք՝ մենք անմահորեն կենդանի ենք
Քրիստոսով:
Եվ Քրիստոսի սրբերը մերկացան հին եսից, որի վրա օրենքի անեծքը հաստատվեց
վրեժխնդրության համար- այդուհետո նրանք հագնվեցին Քրիստոսով և ստացան
Քրիստոսի պատկերը և ժառանգորդներ եղան Քրիստոսի հետ:
«Ձեզ սովորեցրել են նախկին ապրելակերպի հետ կապերը խզե՛լ. հանե՛ք ձեզնից ձեր
հին եսը, որը ապականված է իր խաբեբայական ցանկություններով. և նորացե՛ք

335
1Մնացորդաց 5։1
336
Ծննդոց 48:14-16
337
Եսայիա 38։1-20
338
Սաղմոս 51
339
Մաղաքիա 4:1
340
Ղուկաս 2:11; 1 Տիմոթեոս 1։15; Տիտոս 2։13; Հովհաննես 4:42

131
մտքով, և հագե՛ք նոր եսը, որը ստեղծված է Աստծուն նման լինելու ճշմարիտ
արդարությամբ և սրբությամբ»:341
Հատկապես այն պատճառով, որ սրբերը իրենց իսկական հավատքով և
ուղղամտությամբ նրանք մինչև վերջ հաստատուն էին հուսալով ի Քրիստոս.
Քրիստոսի հանդեպ իրենց սիրո համար նրանք փրկագնվեցին՝ կիսելով Նրա
հարությունը հույսով, և հիմա նրանք նստում են Քրիստոսի աջ կողմում և անդադար
խնդրում են մեզ համար. բոլոր սրբերը՝ հրեշտակների հետ, բարեխոսում են Հոր
առջև՝ ներքևում գտնվող սրբերի համար:
Նրանք մկրտվել են Քրիստոսով ճշմարիտ հավատքով և սուրբ սիրով և հաղորդվել են
Փրկչի Մարմնի և Արյան հետ, որը փառավոր հարության երաշխիքն է հույսով, ըստ
Տիրոջ խոսքի. «Ով ուտում է իմ Մարմինը և խմում է իմ Արյունը, մնում է Իմ մեջ, և Ես՝
նրանց մեջ»:342
Որովհետև Նա է Քավիչը և արդարացնողը, որով վերացվում է հին մարդու մեղքը և
դրվում է նորի սկիզբը, որը հավատքով սուրբ և ճշմարիտ է Քրիստոս Հիսուսում. և
Նրանով քարոզվեց հավիտենական կյանքի հույսը:
Որովհետև Քրիստոսն Իր մահով ջախջախեց Սատանային, [ով զորություն ուներ
մեղավորին մահվան մեջ պահելու]–և այժմ Քրիստոսով այդ զորությունը վերցված է
Սատանայից, և հույս կա Քրիստոսով կենդանի մնալու՝ Նրա հարության և փառքի
մեջ:
Որովհետև Նա հարություն տվեց մեզ, ինչպես ասում է. «Ինչպես կենդանի Հայրն
ուղարկեց ինձ՝ Ես ապրում եմ Հոր մեջ, այնպես էլ նա, ով կերակրվում է Ինձանով,
կապրի Իմ մեջ»-343 և Երկնավոր Հայրը բնակվում է Քրիստոս Հիսուսի մեջ, և
որդեգրվածները՝ Քրիստոսի մէջ ի Հայր:
Որովհետև նրանց մարմինները խաչվեցին Քրիստոսի հետ, ինչպես առաքյալն է
ասում. «Եվ նրանք, որ Քրիստոսինն են, մարմինը խաչեցին կիրքերով և
ցանկություններով»,344 որպեսզի նրանք ուրախանան և փառավորվեն Նրա հետ:
Որովհետև Քրիստոսի սուրբ սիրով մենք քաջալերել և սովորեցրել ենք մատուցել
անարյուն Զոհաբերության Սուրբ Պատարագը, որի միջոցով փրկվում են բանական
ընտրյալները:
Որովհետև Քրիստոսի խաչելությունը տեսանելի դարձավ քավության համար, որը
նախկինում անկատար ծեսի առեղծված էր- և այս Հայտնության մեջ Աստծո
ավետիսով Քրիստոսը հասավ մարդկության հաշտեցմանը Արարչի հետ՝ թույլ տալով
մեզ ճանաչել Աստծո Անունը որպես մեր Հայր:345
Եվ այս փառավոր ու փայլուն վարդապետությամբ Քրիստոս վկայեց՝ տալով մեզ
ճշմարիտ հավատքը Ամենասուրբ Երրորդության վարդապետությամբ։

341
Եփեսացիս 4։22-24
342
Հովհաննես 6։56//
343
Հովհաննես 6:57
344
Գաղատացիս 5:24
345
Մատթեոս 6։9-13

132
«Մի հավատացեք ինձ, եթե Ես չանեմ Իմ Հոր գործերը. Բայց եթե Ես դրանք անեմ, թեև
դուք Ինձ չեք հավատում, հավատացեք գործերին, որպեսզի իմանաք և հասկանաք, որ
Հայրն Իմ մեջ է, և Ես՝ Հոր մեջ»։346
Քրիստոսը բարձել է մարդկանց վիշտը,347 ցավի ու տանջանքի մեջ գտնվողների
տառապանքը լրիվ կատարելությամբ կրելով Իր մեջ:
Նա քաղցրորեն հոգ է տանում անապատներում սովի մատնված մարդկանց մասին,348
հարություն է տալիս մեռածիներին,349 հալածում է Սատանային, և դուրս է նետում
նրան՝ իր դևերով:350
Եվ մարդկանց ազատելով իրենց ընկած էությունից՝ Քրիստոս հոգ է տանում
մարդկության մասին՝ որպես սիրող Հայր:
Քրիստոս Հիսուս շարունակում է տանել մարդկանց չարչարանքները Իր սրբերի
մարմիններում- շնորհելու Սուրբ Հոգու ողջ շնորհը և Աստծո բարության խոստումը
Իրեն պաշտողներին:

Եվ Սուրբ Պատարագի փրկության սարսափելի խորհուրդը մատուցելիս մենք պետք է


խնդրենք Աստծո ողորմությունը մարդկության համար, աղաչելով, որ ջերմեռանդ
արցունքներ թափվեն հանգուցյալների և ողջերի համար՝ հավատարիմ
երկրպագությամբ ընդունելու առատաձեռն Տիրոջ բոլոր աստվածահաճո պարգևները:
Հատկապես եթե Սուրբ Պատարագ մատուցող քահանան սուրբ է, մաքուր, մեղքից
զերծ ու անարատ, նա ստանում է այն ամենը, ինչ խնդրում է փառքի փառավոր
պսակի հետ միասին՝ առաքելական ճշմարիտ հավատքի ներշնչմամբ։
Քահանան սրբության մեջ անում է իր գործը՝ մաքուր պահելով իր սիրտը սեփական
թշնամիների հետ հաշտվելով, և մարդկանց հաշտեցնելով միմյանց հետ և Աստծո
հետ՝ Եկեղեցու հաղորդության խորհուրդներում խոստովանությամբ և
մաքրագործմամբ:
Ի՞նչ օգուտ նման ընծաներից, եթե քահանաները օրինազանց են և շնորհից ընկած։
Ի՞նչ է մեղսասեր քահանան առաջարկում Աստծուն, եթե նա տալու ոչինչ չունի
Աստծուն, բացի իր ամոթից։
Եկեղեցու ծառաներից պահանջվում են սրբություն և կատարյալ առաքինություններ,
որովհետև նրանցից է կախված Աստծո հետ հաղորդակցությունը [ըստ Աստծո
հայտնությունների], և նրանց քմահաճ ինքնակամությունը ոչ թե Աստծո
հայտնությունն է, այլ՝ Սատանայի:
Այնուամենայնիվ, Աստված կարող է տեսնել ամեն ինչ, և Նրա համար թաքնված ոչինչ
չկա, որի դեպքում Նա հիշեցնում է նաև. «կանչեց իր ծառաներին և իր հարստությունը վստահեց

346
Հովհաննես 10:36-37
347
Մատթեոս 4:23-24; Մատթեոս 11։5; Ղուկաս 4։40; Մատթեոս 8։16; Մարկոս 1։32; Մարկոս 5։23
348
Մատթեոս 14.13-21; Մարկոս 6.30-44; Ղուկաս 9:10-17; Հովհաննես 6:1-15
349
Ղուկաս 7:14; Մարկոս 5։41; Հովհաննես 11: 1-44
350
Ղուկաս 11։14; Մատթեոս 9։32; Մատթեոս 12։22; Մարկոս 7։32

133
նրանց՝ հաշիվ պահանջելով»-351 այնպես որ քահանայության հաշիվը պետք է
պատրաստ լինել ներկայացնելու՝ հիմնված նաև Տիրոջ մյուս խոսքի վրա. «նրանից,
ում շատ բան է վստահված, շատ ավելին կպահանջվի»։352
Որպեսզի ճշմարտությունը կատարյալ առաքինություն պահանջի ծառայողների
խորհրդում, քանի որ դա մեր փրկության կյանքն է. որովհետև բոլոր բաները նոր են և
կատարյալ Նրանով- և՛ ողջերի, և՛ մեռածների համար:
Քրիստոսի Պատարագը նշում է սուրբ առաքյալների, մարգարեների և նահատակների
հիշատակը, արտասանելով հայեցողական փառաբանության մեջ սրբերի անունները, որոնք
զինվորներ էին ի Քրիստոս՝ Նրա հետ անցած խաչի չարչարանքներով- և այս սրբերին
մենք հորդորում ենք բարեպաշտ խնդրանքներով, ի փառաբանություն Ամենասուրբ
Երրորդության, որը ստանում ենք: Հաղթանակի շնորհը տրվում է Քրիստոսի
Եկեղեցու բոլոր սրբերին, քանի որ մեծ ուրախություն է տեսնել սրբերի գործերը,
ովքեր հաղթեցին բռնակալներին և դարձան հրեշտակներ, մանավանդ՝ մեզ պետք է
կրկնօրինակել նրանց:
Այժմ արդարների հոգիները Աստծո մեջ են. նրանք բոլորն իրենց մարմինները
կվերադարձնեն՝ երկրից հառնելու վեր, քանի որ Աստծուն հաճելի է տեսնել նրանց
մարմնով, մարմիններ, որոնց մեջ արտացոլում է սրբերի շնորհքի փառքի
գեղեցկությունը. այն սրբերի, ովքեր այժմ վերածվել են Երկնքի հրեշտակների, ինչպես
հարության զավակներ:
Հիմա տեսնո՞ւմ ես, որ կենդանի արդարների հույսը հրեշտակների բնակարանն է, և
նրանք- մահկանացու արդարները և անմահ հրեշտակները- միասին ուրախանում են։
Նրանք, ովքեր ապաշխարում են իրենց մեղքի համար ճշմարիտ խոստովանությամբ,
ջերմեռանդ արցունքներով և բոլորովին բարի գործերով, նրանք չեն կորցնում հույսը-
բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ են Հոր և Որդու և Սուրբ Հոգու հավատքով,
լուսավորված մկրտությամբ. այսպիսիները հաղորդակից լինելով Քրիստոսի Մարմնին և
Արյանը դառնում են Լույսի որդիներ և Արքայության ժառանգորդներ, Երկնքի
համաքաղաքացիներ և Աստծո ընտանիքի անդամներ:
Որովհետև մեկ է Աստված, և մեկ է հավատք, և մեկ մկրտություն է ՝ Հույսի մեջ:
Եվ նրանք, ովքեր գնում են սրբերի հետքերով, ուրախանում են այս հույսով, և նրանք
պահում են Թագավորությունն իրենց սրտերում՝ Քրիստոսի ողջ բարությամբ:
Եվ արդարների մնացորդացը կստանա մարգարեների օրհնությունը, որովհետև
նրանք ավարտեցին առաքյալների առաքելությունը՝ հաստատվելով որպես հավատքի
և Աստծո ուրախության հոգևոր ուսուցիչներ, ուստի յուրաքանչյուրին պարգևը կտրվի
ըստ յուրաքանչյուրի արժանիքի. մեկին՝ նահատակի պսակը, մյուսին՝ արևի
փառահեղ փայլը, մյուսին՝ լուսնի գեղեցկությունը, աստղերը, որոնցից
յուրաքանչյուրը տարբերվում է տարբեր պատիվներով։
Եկեք ընդօրինակե՛նք արդարներին, նրանց նահատակությունն ու սերը Աստծո հանդեպ,
ստանալու այն շնորհները, որոնցով օրհնվում ենք սրբերի բարեխոսությամբ առ Տեր:

351
Մատթեոս 25.14
352
Ղուկաս 12:48

134
Այսպիսով՝ նրանք, ովքեր հավատում են, խոստովանում են ապաշխարության մեջ և
արժանիորեն ձեռք են բերում փրկության խորհուրդները- նրանք ապրում են
Քրիստոսի անմահության մեջ:

Հարց; հնարավո՞ր է, որ մեկը փրկվի մահվան անկողնում, մահվանը մոտ լինելով՝


հոգեվարքի մեջ, ով ապրել է մեղքերի մեջ, սակայն՝ խոստովանում է իր մեղքերը
վերջին պահին, մահվան անկողնում, թեպետ մեղավոր լինելով մահկանացուի
տարբեր մեղքերի մեջ՝ վերջին պահին զղջում է արցունքներով, ստանալով Վերջին
Օծման Շնորհքը Քրիստոսի Մարմնում և Արյան մեջ՝ քավության համար- ինչպիսի՞ն է
այդպիսինի փրկության հնարավորությունը:
Պատասխան; եթե մեկը, նույնիսկ մահվանը մոտ լինելով, ապաշխարի և հույսով
խնդրի Քրիստոսի ողորմությունը բուռն արցունքներով՝ նա կարող է փրկություն
ստանալ ըստ այդ հույսի:
Փրկության բանալին է. մ՛ի հուսահատվեք, հո՛ւյս դրեք Փրկչի վստահելի բարության վրա,
խոնարհվե՛ք ապաշխարության մեջ, խնդրե՛ք մեր Փրկիչ Քրիստոսի կենարար Մարմինն ու
Արյունը, որը կյանք է տալիս Իր ստեղծածին, և- ով որ կանչի Տիրոջ անունը՝ կապրի:353
Բայց նրանք, ովքեր մահանում են հուսահատության մեջ, օգուտ չի տա նրանց
հոգեհանգստի պատարագ մատուցելն անգամ, քանզի փրկության հույսը կորսված է:
Քանի որ նրանք չմահացան ի Քրիստոս փրկչական ապաշխարության մեջ և
անհաղորդ մնացին Խորհրդին մինչև վերջ, մահացան առանց խոստովանության՝
առանց քավիչ խորհուրդների, ապա ի՞նչ պետք է ասել նրանց մասին ի հիշատակ:
Նրանք անիծված են և արժանի են շատ ողբի և արցունքների, և նրանք մեծ կորուստ
են Քրիստոսի համար:
Հեռանալ այս աշխարհից ազատված ստրկություններից, առանց պարտքերի,
մաքրված մեղքերից- սա այն օրհնյալ և երջանիկ մահն է, որը մենք ցանկանում ենք:
Այսպես՝ նրանք, ովքեր հնազանդվում են որպես Աստծո սուրբ երկյուղի վրա հիմնված
հոգևոր արարածներ, ովքեր իրենց առավելագույն ջանքերն են գործադրում, նրանք
պետք է նվիրվեն Աստծուն հրեշտակների միջոցով, ըստ Տիրոջ խոսքի. «Զգույշ, մի՛
արհամարհեք այս փոքրիկներից մեկին, որովհետև Ես ասում եմ ձեզ, որ նրանց
հրեշտակները354 Երկնքում միշտ տեսնում են Իմ Երկնային Հոր դեմքը»: 355
Ամրապնդե՛լ հավատքը բարի գործերով և կատարել ապաշխարությունը սիրով:
353
Հռովմայեցիս 10:13; Գործք 2։21; Հովել 2։32
354
Սուրբ Գրքի շատ մասերից ակնհայտ է, որ հրեշտակները նշանակվում են թագավորությունների,
երկրների, քաղաքների և նույնիսկ անհատների պահապաններ, Ելք։ xxiii. Դան. x. Ապոկ. xii. & ալիբի. Տիրոջ
հրեշտակը պիտի լինի Իրենից երկյուղածի շուրջը, և նա պիտի փրկի նրանց։ Սաղ. xxxiii. Ս. Ջերոմը չի
վարանում հաստատել, որ յուրաքանչյուր մարդ ունի հրեշտակ նշանակված իր ծննդյան ժամանակ, ինչը նա
հաստատում է C. xii-ից, Գործք Առաքելոցից, որտեղ ասվում է, որ աղջիկը կարծում էր, որ տեսել է Պետրոսի
հրեշտակին: Օրիգենեսը կարծում է, որ միայն արդարներն ունեն իրենց պահապան հրեշտակները,:
Ս.Օգոստինոսի կարծիքը համընդհանուր է կաթոլիկ եկեղեցում. «Աստված իմ, անգնահատելի օգուտ եմ
համարում, որ Դու ինձ հրեշտակ ես շնորհել, որն առաջնորդի ինձ իմ ծննդյան պահից մինչև մահ»: De dilig.
Դեո. Խորհել. գ. xii.»: (Հայդոկ Աստվածաշնչի մեկնաբանություններ):
355
Մատթեոս 18:10

135
Անմեղությունը պահելու համար հարկավոր է դժվարության մեջ ամուր կառչել Տիրոջից, և,
որ ամենակարևորն է, լինել հաղթական՝ ողորմած Աստծո շնորհի ներքո կառավարելի
մտքով։
Եվ մաքուր սրտով և անկեղծ հավատքով կուրախանան ապաշխարողները՝
ունենալով հրեշտակների կյանք:
Յուրաքանչյուր արարածի գիտակցությունը կշռադատված է Աստծո կողմից՝ լինի դա
Դրախտում, երկրի վրա, թե նրանք, ովքեր դժոխքում են: Աստված ունի բոլորի մտքի ու
գործի կշիռը:
Եվ ովքեր հաղորդվում են Քրիստոսի չարչարանքներին, այդպիսիներին տրվում է
Եկեղեցու արդարության շնորհը, քանի որ նրանք մասնակիցներ են նահատակների
քաջությանը և համբերությանը, կույսերի ժուժկալությանը սրբերի արժանիքներին,
խոստովանողների հույսին:
Եվ ամբարիշտների և անհնազանդ մեղավորների գործերը, իրենց բոլոր չար խորհուրդներով, բոլոր
չար մտադրություններով, ներշնչված դևերից- այդպիսիք ստանում են Դժոխքի պատշաճ
հատուցումը արդար Դատավորից:
Բայց նրանք, ովքեր հաստատուն են Քրիստոսի սուրբ սիրո մեջ, ովքեր իրենց կյանքը
տալիս են սրբացման համար, նրանք մտնում են Դրախտի բաց դռներից՝ միանալու
սրբերի փառքին Սուրբ Հոգու վերին կայարաններում, որոնք Քրիստոսի ժառանգներն
են:
Կանոն է Քավարանում գտնվող ննջեցյալների համար աղոթել Եկեղեցու
Զոհասեղանի Խորանի վարագույրի տակ՝ հավատարիմ մտքով, արդար և ճշմարիտ և
սուրբ հավատքով, վախով և սուրբ սիրով, ողջամիտ հույսով Աստծո փառաբանության
մեջ, որպեսզի նրանք ստանան Երկնքի օրհնությունը և Տիրոջ այցելությունը:356
Որովհետև որտեղ Ես եմ, ասում է Տերը, այնտեղ կլինի իմ ծառան:357
Թող երկնավոր Հայրը գոհ լինի մեր նվիրումից, որովհետև Նա ողորմած է և
մարդասեր, և Նա ուրախանում է Իր Միածին Որդուն հավատագրված մեր
որդեգրմամբ- մենք, որ սուրբ սիրով բորբոքված կենդանի Սուրբ Հոգով՝ անդադար ի
տվնջյան և գիշերի՝ փառք ենք տալիս Նրան՝ հավիտյանս հավիտենից: Ամեն։

356
Հոգեհանգստի Կանոնը Հայոց Եկեղեցում՝ ըստ Սուրբ Ներսես Շնորհալու, «Արարիչ, Մարդասեր
Անոխակալ...ողորմեայ հոգւոցն մեր ննջեցելոցն.... Ի վերին Երուսաղեմ, Ի բնակարանս հրեշտակաց ուր
Ենովք ևւ Եղիաս կան...»: Մաշտոց Ծիսարան:
357
Հովհաննես 12:26

136
14. Հոգու Հայտնությունը՝ Հարություն Առած Մարդկությանը. (մարմնի
թուլության վերացում. մարդու բնության նորոգություն ի Քրիստոս):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

եծ է Հոր և Որդու և Սուրբ Հոգու կողմից բացահայտված ուղղափառ


հավատքի և պաշտամունքի խորհուրդը, առաքինի գործերի համար արդարներին
սրբություն և բարություն ներշնչելով դեպի Սուրբ Խորան:
Արարիչնը ի Քրիստոս նորոգում է անմահության մեր թույլ երկու մասերը. ոգին և
մարմինը, վերացնելով մարմնի թուլությունը, այսպիսով՝ վերականգնելով մարդուն
անպատվությունից՝ դեպի պատվի- սուրբ Հոգու Շնորհքի մեջ:
Եվ Արարիչը արժանապատվության այս շնորհով օժտում է բոլորին՝ կամքից
ուժեղներին և նաև թույլերին՝ զորացնելով և կատարելության հասցնելով նրանց
սրբության սկզբունքը- որպեսզի թույլերը նույնպես կարողանան փրկագնվել իրենց
արժանիքներով՝ Քրիստոսին վստահելով:
Մարդկային ինտելեկտուալ առաքինությունների 358 ուժը
այն վարդապետության մեջ է, որի միջոցով մենք ճանաչում ենք Սուրբ
Երրորդությունը: Մեզ մնում է միայն խնդրել Աստծուն. «Ես կարող եմ այս ամենը անել
նրա միջոցով, ով ինձ ուժ է տալիս»359:
Եվ Տիրոջ զորեղ շնորհը հայտնվեց առաքյալի խոսքի համաձայն, որ մենք զորանում
ենք Քրիստոսով: Առաքյալներն անցնում էին ազգերի մեջ բոլոր նեղությունների միջով
հանուն ճշմարտության՝ վկայելով մահվան պարտությանը։

358
Ինտելեկտուալ առաքինություններ՝ Արիստոտելի թեզը: Նիկոմաքյան էթիկայի մեջ նա
առանձնացրել է հինգ մտավոր առաքինություններ՝ որպես հինգ ուղիներ, որոնց միջոցով հոգին
հասնում է ճշմարտությանը հաստատվելու համար դրա մեջ: Դրանք բաժանվում են հինգ դասի. Sophia
- իմաստություն ռացիոնալ ինտուիցիա և գիտական գիտելիքներ ուղղված ամենաբարձր և արժեքավոր
հոգևորության; Episteme - անհրաժեշտ և անփոփոխ առարկաների գիտական իմացություն. Nous –
առաջին սկզբունքների կամ ինքնին պարզ ճշմարտությունների ռացիոնալ ինտուիցիա; Practical-Phronesis–
գործնական իմաստություն/խոհեմություն; Productive-Techne – արհեստագործական գիտելիքներ, արվեստ, հմտություն:
359
Փիլիպպեցիս 4։13

137
«Բայց նա ասաց ինձ. «Իմ շնորհը բավական է քեզ, որովհետև Իմ զորությունը
կատարյալ է քո հիվանդության թուլության մեջ»: Ուստի ես առավել ուրախությամբ
կպարծենամ իմ հիվանդության տկարություններով, որպեսզի Քրիստոսի զորությունը
հանգչի ինձ վրա, ոովհետև երբ ես թույլ եմ, այն ժամանակ ես ուժեղ եմ»:360
Այսպիսով, Աստված գայթակղություններ է ուղարկում Իր սրբերին և հետևում, թե
ինչպես են նրանք հաղթահարում իրենց թուլությունները՝ կռվելով նրանց դեմ և
հաղթելով նրանց, քանի որ թուլությունը նշանակում է պատերազմի դաշտ դևերի դեմ,
երբ սուրբ մարդիկ կրկին գտնվում են Քրիստոսի հաստատող Զորության մեջ, որով
«ես ուժեղ եմ»361
Ինչպես առաքյալն է ասում, որ նրա ուժը իր հիվանդության թուլության մեջ է
[օգնության կանչելու, Սատանային հաղթելու Քրիստոսի զորությամբ]:
Այսպիսով, ծառաների վաստակը այս խոնարհության մեջ է, որը տանում է
ինքնակատարելագործման, և Աստծո առատ շնորհը նրանց վրա է:
Բանական հոգին խնամվում է Սուրբ Հոգու կողմից՝ կարող դարձնելու մեզ
կատարելության հասնելու, թե՝ ոչ- բոլոր դեպքերում մենք հաստատված ենք
Քրիստոսի ուժով, որը զորացնում է մեզ, տալիս է հոգևոր ուժ և իմացություն, որպեսզի
կատարյալ լինենք. Նա գալիս է մեզ օգնության երբ թույլ ենք, հետևաբար և՝ մեր
թուլության մեջ Նա մեզ ավելի մոտիկ է:
Հիսուսը նաև ասաց, «Բայց ես ասում եմ ձեզ բոլորիդ. այսուհետ դուք կտեսնեք
Մարդու Որդուն՝ նստած Հզորի աջ կողմում և Նրան գալիս՝ Երկնքի ամպերի վրա»։362
Մենք մեծ ազատություն ենք ստացել Քրիստոսի Մարմնի և Արյան մեջ անմահ
ժառանգության հետ միասին՝ մեծ հույսի Ավետարանի խոստումով։
«Երբ Քրիստոսը, որը ձեր կյանքն է, հայտնվի, այն ժամանակ դուք նույնպես
կհայտնվեք Նրա հետ փառքով»:363
Մեր տկարության մեջ մենք ապաշխարության մեծ գործեր ենք անում՝ ի փառս մեր
ազգի, որպես տկար մարմնով՝ ճգնավոր, բայց մեծ համբերությամբ, Աստծո կամքի
համաձայն, քանի որ մենք սիրում ենք Տիրոջը սուրբ ակնածանքով:
Եվ եթե Տերը հարցներ. «Ի՞նչ ակնածանք. Ցույց տո՛ւր Ինձ քո սուրբ ակնածանքն Իմ
հանդեպ»-ենք պետք է ասենք. «Ահա՝ «Քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես
որ Եկնքում է»:

Այս պատճառով իմ մարմինը տկար է, որովհետև երկրից սնվելու կարիք ունի։

360
2 Կորնթացիներ 12։9-10
361
Աստծո ուժն ու զորությունն ավելի կատարելապես փայլում է մեր թուլության և թուլության մեջ.
որքան ավելի թույլ ենք մենք ինքներս մեզանից, այնքան ավելի նշանավոր է նրա շնորհը՝ մեզ
աջակցելու և մեզ հաղթանակ տալու բոլոր փորձությունների և բախումների ժամանակ: Երբ ես թույլ
եմ. Որքան շատ եմ տանջվում Քրիստոսի համար, այնքան ավելի եմ ընկալում նրա ամենազոր շնորհի
ազդեցությունը, որը պահում է, լուսավորում և զորացնում է ինձ, այնքան ավելի է Աստծո փառքն ու
զորությունը հայտնվում իմ մեջ: Calamitas virtutis occasio est. Seneca. Optimos nos esse dum infirmi sumus.
Պլին. vii. ep. 26. (Հայդոկ Աստվածաշնչի մեկնաբանություն).
362
Մատթեոս 26:64
363
Կողոսացիներ 3։4

138
Եվ իմ հոգին ուժեղ է, որովհետև նրա վրա կա Քրիստոսի կնիքը:
Եվ Նոյը վշտի մեջ էր՝ տեսնելով ջրհեղեղից հետո անհամար դիակները, ուստի նա
չափից շատ գինի խմեց՝ խորը վշտից դուրս գալու և մխիթարություն գտնելու համար
մոռացության մեջ:364
Այս երկրային սնունդը հիմա այն չէ, ինչ այն մի ժամանակ Դրախտում էր. այժմ մենք
ապրում ենք ուտելիքով, իսկ Դրախտում ապրում էինք Աստծո ներկայությամբ`որը
սնում էր:
Եվ այժմ այդ նմանությամբ՝ Քրիստոսով մենք վերականգնվել ենք Աստվածային հոգևոր
սննդին՝ հաղորդվելով Նրա Մարմնի և Արյան հետ, և մենք օժտված ենք մեր
թուլություններից վեր կանգնելու:

Այս պատճառով իմ մարմինը թույլ է, որովհետև ես գտնվեցի կործանման այդ
անդունդում՝ փորձելով բարձրանալ հպարտությամբ:
Այժմ Քրիստոսն Իրեն խոնարհեցրեց [Աստծո Որդուց, որ ծնվի որպես մարդու Որդի]՝
ցույց տալով մարդու զորությունը Աստծո կողմից Իր մեջ բարձրացված, ոչ թե
մարդկային սեփական դատարկ հպարտությամբ:
Նրանք, ովքեր երգում են, երկրպագում և փառաբանում Ամենակարող Ամենասուրբ
Երրորդությանը, առաքինության գործողություն են կատարում այս թույլ մարմնում և
քայլում են աշխարհից վեր գտնվող բոլոր ճշմարտությունների կարգով:
Եվ անցնում են ժամեր, օրեր և ամիսներ, նրանք, ովքեր ձգտում են, այդպիսիք ձեռք են
բերում բնության առաջընթացը՝ թուլությունից դեպի աստվածային վերականգնում:
Նորացված աստվածային բնությամբ մենք վայելում ենք մեր Տիրոջ Քրիստոս Հիսուսի
անսպառ փառավոր բարությունը:
Ավելին, Ամենակարող Հոր և Որդու և Սուրբ Հոգու փառքը մեզ հետ է՝ միշտ և
հավիտյանս հավիտենից: Ամեն։

364
«Երբ նա խմեց նրա գինուց, հարբեց և անծածկ պառկեց իր վրանում»: Ծննդոց 9։21

139
15. Եկեղեցու Վարդապետությունը Աստծո Հայտնություն է. (Արդար
հոգիները մարմնից հեռանալուց հետո Աստծո փառքի մեջ են.ի՞նչ է
հարությունը.Քրիստոսի Երկրորդ Գալուստ ):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

մենակարող Աստված հոգ է տանում մարդկության մասին Իր մեծ


Բարության համաձայն՝ վերահսկելով մարդկության վերականգնմանը իր
ներդաշնակության մեջ [իր Արարչի հետ կատարելության մեջ]:
Նա հրեշտակային դասին հանձնարարեց ծառայելու մարդկությանը, որպեսզի
արժանավոր հոգիները հավաքագրվեն և բերվեն Աստծո մոտ՝ ըստ Աստծո Խոսքի`
Լոգոսի:
Այսպիսով, Եկեղեցին՝ քահանաները, կրոնավորները խոստովանողները, ճգնավորները,
նահատակները նույնն են անում մարդկանց դարձի համար ինչ հրեշտակները,
որպեսզի լրացնեն Աստծո Արքայությունը արդար հոգիներով, համաձայն Աստծո
Կամքի-և նրանք ուխտի տակ են ծառայելու ու փառաբանելու Աստծո ողորմությունը:
Որովհետև յուրաքանչյուր արարած ձևով և բովանդակությամբ ստեղծվում է նորովի. և նրանք
սպասավորներ և ծառաներ են մեծ փառավոր Աստվածության՝ հրավիրված լինելով Նրա
Փառքի Թագավորություն:
Մարդու ծննդյան նպատակը սաղմից նորոգվելն է, սնվելն ու մեծանալը և ինտելեկտի
մեջ ձևավորվել՝ ըստ Հայտնության փնտրելու ուղղափառ աստվածաբանության
գիտությունը, որը մեզ ուղղորդում է դեպի հոգևոր արդարություն:
Եվ թող բոլորը ճանաչե՛ն Արարչին և մեծապես փառավորեն Նրա սուրբ սերը :
Եվ ամեն ոք, ով հոգևոր գիտելիք է ստանում խորապես հասկանալով այն՝ հնազանդվում է
Տիրոջ արդար պահանջաններին, ընտրում է բարին չարից, բացահայտորեն արմատախիլ
անելու վայրի բարքերը՝ ստանալով արդարության ծառայության մեջ սրբության
հատուկ շնորհի արժանիքները:
Առանձնահատուկ շնորհի ներքո յուրաքանչյուրը կատարում է առաքինության վարքը՝ ըստ
Հոգու օրենքի, ըստ Աստծո ողորմությունների բազմության։
Մեծ համբերությամբ և ճշմարիտ սիրով, կենդանի հույսով, թող կատարվի՛ Սուրբ
Երրորդության ամենաբարերար կամքը՝ հաստատվելու մարդու բարձրագույն կոչումը

140
Նրա մեջ. և թող երկիրը ցնծա՛ Աստծո փառքով Հայտնությունների մեջ. թող փառավորե՛ն
բոլորը՝ պատանի, թե՝ մանուկ, թե՝՝ երիտասարդ, թե՝ ծեր։
Նույնպես՝ Աստուծո նվիրյալները ամեն վայրկյան պետք է սպասեն աշխարհի
վախճանին, կամ՝ իրենց անձնական մահուան պահին, միշտ արթուն հսկելով,
սրբության գործեր կուտակելով իրենց կյանքի բոլոր օրերում։
Հենց որ հոգին հեռանում է մարմնից, այն ստանում է իր արժեքը և վարձատրությունը՝ ըստ
հոգևոր առաքինությունների: Նրանք, ովքեր կատարյալ են հավատքով, սիրով ու
հույսով, ստանում են կատարյալ երջանկության անմահ կյանք, արդարների
հավերժական ժառանգությունը:
Այսպես բնական մահով մարմնից դուրս եկող հոգիները կյանքի են գնում ըստ իրենց
արժանավորության, և ցնծում է առաքինության ոգին ըստ երանության խոստացված
Ավետարանի՝ հիմնված սրբերի քարոզության վրա, ովքեր կամքով Աստծո
առաջնորդեցին աշխարհը՝ ըստ Ավետարանի Հայտնության.
Եկեք հիշենք Երանիները - Լեռան Քարոզը, որը խոստում է և Շնորհ365 հայտարարված
Աստծո կողմից. որքա՜ն երանելի են հոգով աղքատները ի Տեր, Երկնքի Արքայության
Ավետարանի համար, աղքատները՝ Տեր Քրիստոս Հիսուսով:
Երանի~ հեզերին և սրտով խոնարհներին, որովհետև նրանք հանգստություն
կստանան երկրից բարձրագույն Երկինք անցնելով՝ քանզի խոնարհ էին Տեր Քրիստոս
Հիսուսում:
Երանի~ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն կենաց երկիրը, որոնցից վերցված են
վիշտերն ու ցավը Քրիստոս Հիսուսի հանդեպ անսասան հույսի պատճառով:
Երանի~ սգավորներին, ովքեր Աստծո սիրով համբերատար եղան վշտերի մեջ, և իրենց
սրտերից հոսող առատ արցունքների պատճառով նրանց շնորհվեց նաև
աստվածային շնորհալի իմաստության հոսող աղբյուրը, որոնց համար մխիթարություն գտան
Քրիստոս Հիսուսում:
Երանի~ սրտով մաքուրներին, ովքեր ազատված են մեղքից, որպեսզի տեսնեն
Աստծուն:
Երանի~ խաղաղարարներին, որովհետև նրանք նման են Աստծո Որդուն, ով
խաղաղություն հաստատեց Երկնքում և երկրի վրա, հեռուներում և մոտիկներում:
Այսպիսով, նրանք Աստծո մեջ են:
Թող բոլոր արդարները ցնծա՛ն, իսկ արդարների հոգիները թող ուրախանա՛ն
Քրիստոսի հանգստով մինչև ողջ մարդկության Հարության օրը, երբ գա փառավոր
Տերը՝ մեր Հայրը, և մեռելները հարություն առնեն Քրիստոսով, առանց մահվան
ապականության, և առաքինի արդարների համար պիտի նախորդի ամենասուրբ
Երրորդությանը հանդիպումը:
Հավատքը մեզ առաջնորդում է դեպի Աստծո հայտնությունները և դեպի Նրա փառքը:
Որովհետև ի՞նչ պետք է ասենք այն բաների մասին, որոնք տեսել ենք՝ ունենալով
Աստծո մոտիկությունը, որովհետև այս ամենն ավելի քան մեծ է նկարագրությունից:

365
Մատթեոս 5:1-12

141
Աստծուն հաճելի բոլոր առաքինությունները՝ համբերության և ժուժկալության,
երկայնամտության և հեզության, հնազանդության- սրանք բոլորը առաջնորդի
հատկանիշներ են, բարոյական մի համակարգ, որ առաքյալների կողմից մեզ փոխանցվեց
որպես վարդապետություն: Սրբությունն ու ճշմարտությունը երանության տակ են,
փառավորվում և պսակվում են՝ մարդկանց վերածելով Թագավորությունը
ժառանգելու հետնորդների:
Որովհետև առաքինությունն այնտեղ է, որտեղ ձեռքբերումն է:
Նմանապես, ամբարիշտները այնտեղ են, որտեղ ապստամբությունն է:
Ճշմարտության դեմ անսուրբ ապստամբ մարդիկ շարունակում են անօրենության մեջ
մնալ, իրենց չար հետապնդումներով հալածել արդարներին, և վերջում նրանք
ստանում են իրենց արդար պատիժը Աստծուց, ով ստեղծել է իր ողջամիտ
արարածները լինելու սուրբ, ինչի մասին վկայում և ուսուցանում է Սուրբ Գիրքը:
Վա՜յ ապստամբներին, որովհետև նրանք կդատապարտվեն Սուրբ Գրքի խոսքերով:
Սուրբ Գիրքը Աստծո ձայնն է. քանզի ամբարիշտ սիրտը կարծրացել է Աստծուն
ճանաչելու համար, որովհետև այդպիսիք չեն լսում Տիրոջ Ձայնը, և նրանք չեն լսում
Նրա պատվիրանները:
Եվ դրա համար Աստծո բարկությունը պատրաստվում է ամբարիշտ և կարծրացած
մեղավորների վրա, ովքեր արհամարհեցին Աստծո ճշմարտությունը՝ իրենց
սեփական անձը Աստծուց վեր դասելով:
Եվ մեղավորների այս անհույս անկումը մեծապես վշտի մեջ է պահում հենց իրենց,
քանի որ նրանք տեսնում են վաստակած Դժոխային կրակը, որը կուլ է տալիս նրանց,
պատճառելով աչքերի կուրություն և ատամների կրճտոց. այդ Դժոխքը գոյություն
ունի մեղավորների համար նախքան մարդկության Հարության օրը՝ Քրիստոսի
Երկրորդ Գալուստում,366 ինչպես նաև հիմա գոյության մեջ է սրբերի՝ Երկնքում հանգչող
հոգիների վարձատրությունը:
«Մի՛ վստահիր իշխանին կամ մարդուն, որովհետև նրա ձեռքում փրկություն չկա»,
ասում է սաղմոսը։ 367
Որովհետև մարդկային մարմինը կվերադառնա հողին, և մահկանացուի բոլոր
խորհուրդները կվերանան իրենց վախճանին՝ իրենց օրերի հետ:
Եվ եթե արդարների հոգիները չեն ուրախանում առանց մարմնի, ինչո՞ւ պիտի Տերը
հայտարարեր բարի լուրը սրբերի հոգիների մասին, որոնք ուրախանում են Նրա հետ
[ինչպես դա Բարի Գողի դեպքում է՝ խաչելության տեսարանում]:
Բարի Գողին Տիրոջ կողմից վերջին պահին տրվում է Ավետարանը, «Հիսուսը
պատասխանեց նրան և ասաց. «Այսօ՛ր իսկ դու Ինձ հետ Դրախտում կլինես»: 368
Նույնպես և մեղավորների հոգիները, որոնք մահվան մէջ էին, լինելով անձնասպանության
ջատագովները, արժանանում են իրենց մահվան տանջանքներին մեծ վիշտով ու սարսափով,

366
Մատթեոս 24–25; Մարկոս 13; Ղուկաս 21.5–26; Հովհաննես 14.25–29
367
Սաղմոս 146։3
368
Ղուկաս 23:43

142
մինչև այն պահը, երբ անմահ տանջանքների համապատասխան հատուցումը ստանան նաև
մարմնով, ոչ միայն հոգով, որի մեջ հիմա վառվում են:
«Մի՛ զարմացեք սրա վրա, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, ովքեր իրենց
գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը, նրանք, ովքեր բարիք են գործել, հարություն
կառնեն ապրելու, և նրանք, ովքեր չար են գործել, կկանգնեն՝ դատապարտվելու։»:369
Երկնային հոգիները կենդանի են, բայց նրանք նման են արգանդում գտնվող երեխայի.
լռում են՝ առանց շփման ուղղակի հաղորդակցման:
Հետո նրանք Հարության Օրը միանալու են հողի մեջ զարգացում ապրող իրենց
հարուցյալ մարմնի հետ՝ արդեն լինելու կատարյալ՝ որպես մարդու Աստվածային
պատկեր: Այդ կատարյալ փառքը նրանք կունեն արդեն և՛ իրենց մարմիններում, և՛
իրենց ճառագող հոգիներում: Այդ մարդու մտքի կատարելությունն է, որ մահկանացուից
մարդուն վերածում է կատարելության փառքի՝ փրկագնված և հարություն առած
Քրիստոսի մեջ:
«Բայց մեկը կարող է հարցնել. «Ինչպե՞ս են մեռելները հարություն առնելու։ Ինչպիսի՞
մարմիններ կունենան»։ Ի՜նչ հիմար հարց։ Երբ սերմը ցանում եք հողում, այն չի՞
աճում բույսի երբ ծլում է: Եվ այն, ինչ դուք դնում եք հողի մեջ, այն բույսը չէ, այլ միայն
մերկ սերմը, կամ այն, ինչ դուք տնկում եք։ Նմանապես Աստված բանական մարդուն
տալիս է այն նոր մարմինը, որն ուզում է, որ նա ունենա։ Յուրաքանչյուր տեսակի
սերմերից աճում են տարբեր բույսեր, ինչպես ցորենից և այլ սերմից՝ ըստ տեսակի:
Նմանապես, կան տարբեր տեսակի արարված մարմիններ. մարդկային, կամ՝
կենդանիների, կամ՝ թռչունների և կամ՝ ձկների»:370
Եվ դրա համար մարդիկ պետք է այս կյանքում զարդարվեն Քրիստոսի կանոններով՝
Նրա առաքինության համաձայն՝ մյուսում կատարյալ լինելու համար:
Եվ փառավորված հոգիները, ովքեր հասել էեն նպատակակետին ննջելուց հետո՝ հրեշտակային
օրհներգով փառաբանում և անվերջ գովաբանում են Տիրոջը Երկնքում:
Աստվածային Գրքերում մարգարեները հաստատում են, որ մարդու հոգին և
մարմինը կենդանի և անմահ են:371
«Որովհետև փչացողը պետք է հագնի անապականին, իսկ մահկանացուն՝
անմահություն»։372
Եվ օրհնյալ հոգին մինչև մարմնի հարությունը անմահ է Աստծո փառքի մեջ, իսկ
Հարության օրը հոգին մարմնի վերականգնված կապի մեջ է՝ իր կատարյալ
փոփոխության մեջ:
Հոգին բանական է և՝ կենդանի Խոսքի մեջ, և երբ դուրս է գալիս մարմնից, ճանաչում է
փառավոր Աստծուն, հասկանում է, որ ինքը Նրանից է:
Եվ երբ այս աշխարհում նախապես լինելով մարմնում, այդ մարմինը նման էր ամպի,
որը տեսական է, սակայն այդ մարմնում լինելով կատարվում է գիտակից ընտրությունը՝

369
Հովհաննես 5:28-29
370
1 Կորնթացիներ 15.35- 39
371
Սաղմոս 22։26; 23։6; 49:7-9; Ժողովող 12։7; Դանիել 12.2-3; Մատթեոս 25։46; և Ա Կորնթացիս 15.12-19.
Դանիել 12։2
372
1 Կորնթացիներ 15։53

143
զոհաբերելու անկատարը կատարելության. ինչպես դա արեցին մարտիրոսները՝
որպես հոգևոր էակներ նմանվելու Քրիստոսին: Եվ, հակառակ սրան, մեղսասերները
մարմինը պահեցին գոհացած՝ հագուրդ տալով իրենց գոհացնել ցածր բնությանը- և
այսպիսով կորցրեցին Աստծուն: Այսպիսով, ազատ կամքով մարդիկ ընտրություն են
կատարում՝ հոգևորի ու մարմնավորի- բարու կամ չարի միջև: Եվ մարմնականը չար
է, երբ այն չի օգտագործվում ստեղծված նպատակի համար, այլ վեր է ածվում
պաշտամունքի՝ կրքերի բացարձակումով, որից էլ բանականությունը մթագնում է,
աստվածային մարդը վեր է ածվում այն արարածի, որը Աստված չէր նախատեսել
ստեղծելու. մարդու ազատ կամքի ընտրությունը ծառայեց այս դեպքում չարին, և
աստվածայինը խեղաթյուրվեց՝ ընդդեմ Աստծո, որը Սատանայի նախնական գործն էր
և՝ հետագա ծրագիրը՝ խլելու Արքայությունը Աստծուց: Քրիստոսի Երկրորդ Գալստյան և
արարածների հարության հետ՝ արքայությունների վերջանական սահմանները կգծվեն և կկնքվեն՝
հավիտենության համար. Քրիստոս փրկագնվածների հետ՝ Աստծո Արքայության համար,
Սատանան դատապարտվածների հետ՝ Դժոխքի անփառունակ տիրության:
Եզեկիելը պատկերում է հարությունը373 ինչպես է Աստծո շունչը կենդանացնում
չորացած ոսկորները,374 որին հաջորդում է մարմինների վերակազմավորումը, երբ
Աստծո Սուրբ Հոգին հրամայում է մարդկային ոգուն ետ գալ և մտնել մարմնի մեջ.
կարծես նրանց վրա կենդանացնող քամի է իջնում. «Ես իմ Հոգին կդնեմ քո մեջ, և դու
կապրես, և ես քեզ կբնակեցնեմ քո հողի մեջ»։375
Ավետարանը պատմում է Տիրոջ կողմից մեռելների հարության մասին. և այդ
Աստվածային եղելությունները ոգու մարմնի մեջ վերականգնվելու վկայություններն
են. այսպիսով հարություն առածները պիտի խոսեն, և նրանց աչքերը կտեսնեն, և
ականջները կլսեն, և նրանց ոտքերը կշարժվեն իրենց սրտերի բաբախման հետ
միասին՝ ճանաչելով Աստծուն և տեսնելով Նրան՝ արդեն տեսանելի և դիտելի։
Մարդու ոգին Աստծո մեջ է անմիջապես հենց որ ազատվում է քայքայված մարմնից,
երբ մեռած է կոչվում: Ապա՝ հոգին Աստծո մեջ լինելով՝ կարող է իմանալ, կենդանի
լինել իր մտքի մեջ, ամեն ինչ պարզ տեսնել՝ ինչ որ երկրային է ու Երկնային:
Եվ կյանքի այդ կարողությունը, որով օժտված է հոգին, կլինի հարություն առած
մարմնի կյանքը՝ վերականգնված զգայարաններով մաքրված այնպես, ինչպես
ստեղծվել է:
Եվ եթե մարմնական զգայարաններն են կյանքի պատճառ [որոնք իրականում
անարժեք են և գոյ չունեն], ապա ինչպե՞ս է, որ հոգին կյանք ունի միայն Աստծո մեջ,
«Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ է»:376
Եվ այսպես հայտնի է. բոլոր շարժումները [մարմնի և ոգու] հոգևոր են, և
Աստվածային Հոգին կյանք է տալիս մարդկային մահկանացու մարմնին և դրան
միացած ոգուն՝ Աստծո նախախնամության համաձայն:

373
Եզեկիել 37:1-14
374
Եզեկիել 37:6
375
Եզեկիել 37:14
376 Հովհաննես 6:64

144
Մարմնի բոլոր շարժումները Հոգուց են, իսկ ոգու բոլոր հատկանիշները Աստծուց են: Եվ ինչպես
մարմինն է վկայում իր էության բարի գործերի մասին [առաքինություններով], այնպես էլ ոգին է
վկայում իր բնության բարության մասին [Սուրբ Հոգով]:
Եվ Հոգեղինացած ոգին է, որ կառավարում է մարմինը:
Եվ կենդանի Հոգին, երբ դիպավ իմ մարմնին, այն անմահ դարձրեց Արարչի կամքով:
Սուրբ Հոգին սրբերի մարմինը դարձնում է անապական՝ պատրաստված վայրերում
բնակվելու համար, ըստ խոստման. «Իմ Հոր տանը շատ ապարանքներ կան. Ես գնում
եմ ձեզ համար տեղ պատրաստելու»։377
Դրա համար մարմինը կարող է վերադառնալ երկիր խաղաղությամբ և հույսով,
մինչդեռ հոգին հրեշտակների հետ վայելում է Աստծո փառքը Որդու և Հոր Սուրբ
Հոգով- քանզի ստացել է Երկնքի Արքայության փառավոր երջանկությունը:
«Սուրբ Հոգին ինքն է վկայում մեր հոգով, որ մենք Աստծո զավակներն ենք-378
ազատված մեղքի ծառայությունից, Աստծո Որդու փառահեղ ազատության մեջ:
Որովհետև յուրաքանչյուր հավատացյալ երախտագիտություն և սեր է արտահայտում
Քրիստոսի հանդեպ՝ ընդունելով մկրտության լուսավոր ավազանի երանությունը և
փրկագնման խորհուրդը Քրիստոսի Մարմնի և Արյան միջոցով, որոնք մատուցվեցին
խաչի վրա՝ Նրա հետ խաչ հանելով և բարձրացնելով մեղավոր աշխարհը. և դա
նրանք են, ովքեր հավատքով մոտեցան մեր Փրկչին՝ մասնակցելու Նրա
Չարչարանքներին :
Այսպիսով, մենք կրկնում ենք առաքյալի հետ. «Փա~ռք մեր Տեր Հիսուս Քրիստոս
Աստծուն և Հորը: Իր մեծ ողորմությամբ Նա մեզ նոր ծնունդ տվեց՝ որպես կենդանի
հույս Հիսուս Քրիստոսի մեռելներից հարության միջոցով, և ժառանգության մեջ, որը
երբեք չի կարող կորչել, փչանալ կամ խամրել: Այս ժառանգությունը պահվում է
Երկնքում ձեզ համար, ովքեր հավատքի միջոցով պաշտպանված են Աստծո
զորությամբ մինչև փրկության գալուստը, որը պատրաստ է հայտնվելու վերջին
ժամանակում»:379
Եվ երբ Քրիստոս նորից գա Իր փառքով սրբերի հետ, հարության որդիները փառքով
կհագնեն Երկնային զգեստները՝ յուրաքանչյուրի առաքինության համաձայն:
Թող փրկագնված հոգիները վայելե՛ն Աստծո փառքը. Այսպիսով, ճշմարիտ հավատքը
վարձատրվում է, պսակը տրվում է այս հերոսներին՝ երկրի վրա նրանց սուրբ և
մաքուր կյանքի համար, քանզի նրանք ապրեցին Քրիստոսի՝ Հավիտենական Միածնի
ամենափառավոր ներկայության մեջ:
Քրիստոսը պսակում և փառավորում է ամենայն երանությամբ Իր ընտրյալներին,
քանի որ դա Հոր և Սուրբ Հոգու կամքն է՝ այժմ և հավիտյանս հավիտենից: Ամեն։

377
Հովհաննես 14։2: Հայտնի է նաև որ շատ սրբերի մարմիններ հողի տակ դարերով մնացել են անապական, ինչպես Ագաթա,
Ագնես, Անժելա Ֆոլինյոյից, Անժելա Մերիչի, Անգելոն Ակրիի, Անթոնի Բոնֆադինի, Անթոնի Սթրոնկոնեից, Անտոնիա
Ֆլորենցիայի, Բենեդիկտոս,Բերնադետ Սուբիրուս, Սիենայի Բերնարդին, Եկատերինա Բոլոնիայի, Եկատերինա
Ջենովացի,Սուրբ Սեսիլիա,Սուրբ Չարլզ Բորոմեո, և այլն:
378
Հռովմայեցիս 8.16
379
1 Պետրոս 1:3-5

145
16. Հավատքի Մարտիրոսների Մեծարման Մասին. (Հավատքի
նահատակները մեր փրկության գլխավոր միջնորդներն են):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ենք պետք է արժանի պատիվ մատուցենք սուրբ նահատակներին՝


իրենց իսկական վկայության և սիրո համար, երախտապարտ լինենք բազում
պարգևներ ստանալու համար՝ մեզ համար Երկնքում նրանց բարեխոսությամբ:
Սաղմոսներով ու շարականներով ու հոգևոր երգերով երկրպագե՛նք Տիրոջը, մեր
ձայնը միացնելով Երկնային նահատակներին. սուրբ սրտով փառաբանե՛նք արժանի
լինելու Երկնքում սրբերի շարքին դասվելու հավիտենական երանության կարգերի մեջ։
Սկսած առաջին նահատակներից՝ մենք ունենք նրանց միջոցով Դժոխքի դեմ տարած
հաղթանակի ամենամեծ վկայությունը՝ Աստծուն և մարդկությանը մատուցված
անմնացորդ սիրո նրանց հերոսական զոհաբերվելը:
Բոլոր եկեղեցիներում մենք պետք է պահպանենք այս հերոսների ներկայությունը՝
եկեղեցիները անվանելով նրանց անուններով, պատմելով նրանց կյանքի և վարքի
պատմությունները, ովքեր ընտրեցին ցավն ու տառապանքը հանուն Քրիստոսի՝
պատրաստակամորեն միանալով Նրա զոհաբերությանը։
Եվ նրանց բարեխոսությամբ և մեր եռանդուն արցունքներով աղաչե՛նք Աստծուն մեր
փրկության համար, սուրբ սրտով գիշեր ու ցերեկ հսկելով աղոթքների մեջ, որպեսզի
փրկվենք չարի աշխարհից և հավատարիմ լինենք առաքինի վարքին։
Մանավանդ որ սրբերը, ովքեր Աստծո փառքի մեջ են, օգնում են մեզ պայքարել
ամբարիշտների դեմ՝ ապահովելով մեր հաղթանակը սոցիալական բռնակալների և
ճշմարտության հակառակորդի նկատմամբ, տեսանելի և անտեսանելի թշնամիների
դեմ։
Որովհետև սրանք են սրբերի կամքը. ամեն անգամ, երբ մենք խնդրում ենք նրանց
միջնորդությունը, մենք ստանում ենք Աստծո ավելի ուժեղ պաշտպանություն՝
Ամենասուրբ Երրորդության խնամքի ներքո- քանզի նրանք հաճո են Աստծուն և հիմա
կանգնած են Աստծո Աթոռի առջև:
Սրբոց նահատակներին տրված է Աստծո զորությունը՝ Քրիստոսի անունով բոլոր
հրաշքները կատարելու:
146
Ամեն անգամ, երբ Պողոսն ու Բառնաբասը մեծ հրաշքներ էին գործում Տեր Հիսուս
Քրիստոսի անունով՝ բժշկելով նույնիսկ ծնունդից հաշմանդամներին380 - հեթանոս
մոգերը մտածում էին, որ նրանք աստվածներ են, որոնք իջել են երկնքից մարդկանց
պատկերով, ուստի պատրաստ էին զոհաբություն անել նրանց ոտքերի տակ:
«Բայց երբ Բառնաբաս և Պողոս առաքյալները լսեցին, թե ինչ է կատարվում, նրանք
սարսափահար պատռեցին իրենց հագուստները և դուրս վազեցին ժողովրդի մեջ և
աղաղակեցին. «Մարդի՛կ, ինչո՞ւ եք դա անում։ Մենք պարզապես մարդ ենք ձեզ նման,
ճիշտ այնպես, ինչպես դուք: Մենք եկել ենք ձեզ ավետարանելու, որ դուք շրջվեք այս
անպիտան պիղծ բաներից և դիմեք կենդանի Աստծուն, ով ստեղծեց Երկինքն ու
երկիրը, ծովը և այն ամենը, ինչ դրանցում է»։ 381
Այս ասելուց հետո առաքյալները հանգստացրին ամբոխին, և նրանք սաստիկ
վրդովված էին, որ այս ամբոխը պատրաստ էր երկրպագել իրենց՝ գողանալով Աստծո
փառքը և այդ փառքը վերագրելով իրենց:
Ահա թե ինչ է արել Սատանան. նա լքեց Աստծո փառքը և իր գահը դրեց իր Արարչի
վրա՝ փորձելով գողանալ Աստծո փառքը, ուստի նա ընկավ հրեշտակների փառահեղ
շարքերից՝ դառնալով դատապարտված խավարի կերպար և Դժոխքի ժառանգորդ- քանզի
այն գեղեցկության փառքը որը նա ուներ՝ Աստծուց էր և Աստծունն էր:
Չմոռանալ, որ սուրբ առաքյալներն ու մարգարեները Աստծո ճշմարիտ ծառաներն են,
որոնք վրդովում են ամեն անգամ, երբ Աստծուն պատկանող պաշտամունքը տվել են
իրենց, որովհետև նրանք ճանաչում էին Սատանային, որը հպարտություն էր
ներշնչում՝ օգտագործելով մարդկանց տգիտությունը, փորձելով անվավեր դարձնել
ճշմարիտ ուսմունքը և շողոքորթել նրանց, ովքեր ծառայում են Քրիստոսին. այսպես
Սատանան ստիպում է նրանց հպարտանալ, և դրանով իսկ վերացնել խոնարհության
առաքինությունն՝ Աստծո օրհնությունների հետ մեկտեղ:
Հատկապես Սատանան գիտի, որ Աստծո ճշմարիտ ծառաները ընդօրինակում են
Հիսուս Քրիստոսի հեզությունը, և նա կենտրոնանում է ավիրելու այն
առաքինությունը, որը փոխանցվել է մեզ Տիրոջ կողմից. սրտով խոնարհ լինելը, պարզ
մարդասիրությունը և անկեղծությունը- «Իմ լուծը ձեր վրա վերցրեք և սովորեք
Ինձնից, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք հանգիստ կգտնեք ձեր
հոգիների համար»:382
Եվ բոլոր սրբերը, Քրիստոսի առաջնորդությամբ, ձեռք են բերել Սատանայի դեմ
հաղթանակի պսակը, այնպես էլ մենք պետք է անենք երկրի վրա՝ տեղյակ լինել
Սատանայի չար դավադրություններին՝ հետևելով սրբերի օրինակին ամենախոնարհ
պարզությամբ՝ խուսափելու համար սայթաքելու վտանգից- և ով պատվում է
իսկական խոնարհությամբ Տիրոջը՝ հավատարիմ մնալով Նրան՝ կստանա
հաղթանակի համար ուժերի համալրումը:

380
Գործք Առաքելոց 14:8-28
381
Գործք Առաքելոց 14:14-15
382
Մատթեոս 11։29

147
Այսպիսով, այս աշխարհի բոլոր սրբերը Քրիստոսով կարող են արժանի լինել
փրկության և քավության՝ Երկնային բոլոր սրբերի բարեխոսությամբ, և որպեսզի մենք
չընկնենք Սատանայի ձեռքը:
Ահա գաղտնիքը. Քրիստոսի հետքերով գնալ նույնիսկ մինչև նահատակություն:
Ամեն ոք, ով կատարյալ սեր ունի Աստծո հանդեպ, նույնպեսև հույս ունի Աստծո վրա՝
մեծ համբերությամբ անցնելով հալածանքների միջով [մարդկանց չարության միջով]՝
զրկանքի, ցրտի, սովի, աղքատության, անարդար պատիժների, դաժան
տանջանքների արժանանալով մտքով և մարմնով, նույնիսկ սրի և մահվան
մատնվելով- և այս պատերազմի մեջ թույլերը կորցնում են հավատքը, իսկ քաջերն ու
ուժեղները հաղթում են ճակատամարտում՝ հավերժական փառքով, չզիջելով իրենց
հոգիները:
Սակայն՝ տկարների փրկության համար մենք ունենք սուրբ նահատակների
բարեխոսությունը, որը օժտում է նրանց ամուր հավատքով, որովհետև նրանք իրենք
են անցել այս բոլոր տանջանքների միջով և հաղթող են դուրս եկել: Նրանք այդպես
իրենց ուժը փոխանցում են տկարներին:
Մանավանդ, որ այս բոլոր դաժան տառապանքները նրանք կրել են մեծ
համբերությամբ իրենց երախտապարտ սուրբ սիրո պատճառով, որին արձագանքել է
Սիրող Աստվածը, ով հոգ է տանում ազգերի մասին և պատրաստ է օգնել բոլորին՝
լինելու կատարյալ առաքինությունների Շնորհքի մեջ, երբ մարտահրավեր է նետվում
մարդկային էությանը:
Ուրեմն եկեք գնա՛նք այս նահատակների հետևից, եկեք նրանց օգնությամբ կանչե՛նք
Աստծուն՝ նրանց սիրո և սրբության ոգին ունենալու համար:
Խնդրե՛նք Սուրբ Հոգին, զորացնե՛նք մեր հոգին՝ մարմնական կրքերը
ապաշխարության հոգեսրբող կրակի մեջ այրելով, մաքրվե՛նք ապաշխարության
արցունքների ջերմության մեջ, որպեսզի ունենանք մաքուր սիրտ, որը թույլ կտա մեզ
տեսնել բարին ու չարը բաժանարար գծով- մինչև վե՛րջ:
Այսպիսով, Աստծո սիրով մենք պետք է հետևենք սրբերի Ավետարանին՝ արժանի
փրկագնվելու և երջանիկ ապրելու հանդերձյալ աշխարհում:
Մենք սա հայտարարում ենք Սրբերի Եկեղեցում ի փառս Ամենակարող Աստծո, որ
մեր առավելագույն ջանքերով և Երկնային նահատակների օգնությամբ մենք կարող
ենք դիմակայել բոլոր կողմերից մեզ վրա հարձակվող մութ ուժերին: Նրանք, ովքեր
փառաբանում են Աստծուն Քրիստոսով, սրբեր են, և նրանք միշտ այստեղ կլինեն՝
երկրի վրա և Երկնքում:
Եվ քահանայությունն այնտեղ է Հաշտության Զոհը մատուցելու համար, որի
մասնակիցներն են բոլոր սրբերը, ուստի մեր բոլոր թուլություններն ու արատները
նորոգվում են Հոր աջ կողմում նստած Քրիստոսի Անունով:
Ահա թե ինչու Երկնքում գտնվող սրբերը՝ նահատակ քահանաները, ճգնավորները,
վանականները, խոստովանողները, կույսերը- բոլորն էլ աղոթում են մեզ համար, և
նրանք մեզ հետ են, ինչ էլ որ մենք անում ենք Քրիստոսի գործի համար:

148
Իրենց մեծ արժանիքների պատճառով՝ նրանք, ովքեր իրենց մարմինները
զոհաբերեցին երկրի վրա հանուն Քրիստոսի, լինելով Ողջակեզ՝ քաղցրության
բուրմունքով, ուստի և նրանք բերեցին Աստծո ողորմությունը աշխարհի վրա:
Եվ նրանց Սուրբ Հոգիները նրանց հոգեւոր բարեխոսությամբ փոխանցվում են մեզ՝
Եկեղեցում:
Այդ իսկ պատճառով մենք մեծարում ենք նրանց մասունքները՝ բարձր գնահատելով նրանց
զոհաբերությունը Եկեղեցում՝ դրանք դարձնելով Եկեղեցու հիմքը:383
Այս մասունքները ցավ են պատճառում դևերին՝ քշելով նրանց տեղանքից և երկրից։
Հավատացյալների փրկությունը դրսևորվում է նահատակների առաքինություններով, ովքեր
հավատքով հաղթահարում են իրենց մարմինները, որպեսզի նրանց մեջ երևա Աստծո
սերը, և մարդկանց հանդեպ Աստծո մեծ Սիրո նշանները հայտնի լինեն երկրի վրա:
Նահատակների մասունքները զորության աղբյուրն են նրանց հարգող
հավատացյալների համար, թեև նրանց գործերը Դրախտում անտեսանելի են մեզ
այժմ, քանի դեռ մարմնի մեջ ենք, այնուամենայնիվ՝ մենք տեսանելի հրաշքներով
ականատես ենք լինում Աստծո պաշտամունքի շնորհին, երբ պատվում ենք նրանց
մասունքները-և նրանց միջոցով Տերն այցելում է մեզ՝ լինելով մեր մեջ։
«Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց չեն կարողանում
սպանել հոգին. այլ ավելի վախեցեք Նրանից, ով կարող է Դժոխքում կործանել և՛
հոգին, և՛ մարմինը»: 384
Որովհետև այդպիսին է նահատակության շնորհը առաքյալների և երկրի բոլոր սրբերի. մենք
ունենք նրանց բարեխոսությունը Երկնքում, որը մեզ տանում է դեպի
կատարելություն, քանի որ մեր Բարի Տերը լսում է նրանց խնդրանքները և
համագործակցում մեծ քաջության այս վաստակաշատ մարդկանց հետ՝ փրկելու
մարդկությանը, տալով նրանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի քավիչ չարչարանքների
մասնակիցության վեհապանծ Շնորհքը:
Աստուծո մէջ օրհնուած են այս նահատակները՝ թագավորելով այժմ անմահ
Թագավորի հետ՝ ստանալով թագաժառանգի պատիվն ու վարձքը։
Եվ եկեք երկրպագե՛նք և փառավորե՛նք Ամենասուրբ Երրորդությանը, հարգելով նաև
նրանց, ովքեր կատարյալ հույս ունեին, հավատք և սեր ունեին կատարելու Տիրոջ
կամքը, քանի որ Նա փառավոր է և Ինքը հարգում է ու պատվում այս քաջ
նահատակներին, որոնց միջոցով մենք կապվում ենք Աստծուն Քրիստոսի Անունով -
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն։

383
Եկեղեցին կանոնով չի պաշտում մարտիրոսների մասունքները, կամ սրբապատկերները, և այլն, այլ՝
պատվում է: Ուղղափառ դավանանքը սովորեցնում է, որ մարդը միայն պաշտամունք է մատուցում Սուրբ
Երրորդության Մեկ Աստվածությանը և Քրիստոսի Մարմնին ու Արյանը- ուրիշ ոչ մեկին և ոչ մի այլ բանի:
384
Մատթեոս 10։28

149
17. Սթափություն Շնորհքի մեջ. Պատիվ և Խայտառակություն. (Ձեռնադրված
քահանաներ. ազգերը փրկվում կամ պախարակվում են նրանց պատճառով):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ս գրում եմ ձեզ, իմ սիրելի եղբայրնե՛ր և Քրիստոսի Ավետարանից ծնված


զավակնե՛ր, քանզի նրանք, ովքեր հաստատված են Քրիստոսով, պետք է սպասեն
հարձակումների բոլոր կողմերից, և ես աղոթում եմ, որպեսզի չկորցնե՛ք ձեր
հավատքը:
Դուք շարունակում եք ականատես լինել Տիրոջ բարությանը և լինել աշխարհի լույսը, ինչպես
մեր Տերն է ասում. «Դուք եք աշխարհի լույսը: Բլրի վրա կառուցված քաղաքը չի
կարող թաքնվել: Մարդիկ չեն վառում ճրագը և դնում ամանի տակ, փոխարենը դնում
են բարձրի վրա, և այն լույս է տալիս տունը ամբողջովին։ Նույն կերպ թող ձեր լույսը
փայլի ուրիշների առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն
ձեր Հորը, որ երկնքում է»։385
Եվ այդպիսիք օրհնված են Աստծո կողմից, «Լավ կլինի այն ծառայի համար, ում տերը
նրան այդպես է գտնում, երբ վերադառնա»:386 Որովհետև ով քարոզում է
ճշմարտությունը, ճշմարտությունն ինքն է պատվում նրան՝ բացելով իր թաքնված
խորհուրդները նրա իմացությանը հասանելի:
Աստծո ծառաները մարդկանց մոտեցնում են Աստծուն, իսկ անպետք ծառաները, լինելով
իրենք խայտառակության մարմնացում՝ իրենց մեղսավոր թերարժեքությամբ վանում
են մարդկանց Աստծուց՝ ըստ իրենց անպատիվ օրինակի։
Եվ Աստված կփառավորի բարի ծառաներին՝ տեսնելով նրանց բարեպաշտ ջանքերը,
որոնք արմատավորված են ճշմարիտ գիտության մեջ, և Նա կգովաբանի նրանց և
կբարձրացնի նրանց Վերջին Հարության Ընդհանուր Դատարանում:
Բարի ծառաները հոգիներ են տնկում՝ հոգալով նրանց մասին, «բայց Աստված
աճեցնում է այն»։387

385
Մատթեոս 5:14-16
386
Մատթեոս 24:46
387
1 Կորնթացիներ 3։6/

150
Եվ երբ նրանք առերեսվեն Աստծուն, նրանք կասեն. «Ահա մենք, Տե՛ր, և ահա նրանք,
ում դու վստահեցիր մեզ՝ մեր խնամքին»:
Եվ իրենց առաքինի աշխատանքի արժանիքների պատճառով, երբ արհամարհում են
դժվարությունները և հալածանքները որպես Բարի Ավետարանի ճշմարիտ ծառաներ,
նրանք կստանան փառքի պսակը. «Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև մեծ է ձեր
վարձատրությունը Երկնքում, նույն կերպ նրանք հալածեցին մարգարեներին, որոնք
ձեզնից առաջ էին»։ 388
Այսպես Տեր Հիսուսը օրհնեց Իր ծառային իրենց [համընդհանուր] առաքելության
համար, երբ Նա բարձրանում էր դեպի Երկինք Համբարձման մեծ Օրը:389

Բայց նա, ում վստահում էին ազգի հսկողությունը և անփույթ գտնվեց իր


ծառայությունում, ով խրատ ու իմաստություն չէր մատուցում որպես հոգևոր
կրթություն [անհրաժեշտության դեպքում], ով ուտում էր, խմում և հոգ չէր տանում,
բացի իր մարմնական հաճույքներից, հանկարծակի անսպասելի մահը [որպես
պատիժ] գալիս է այդպիսիսնի վրա- և այդպիսինը որպես հավատուրաց նետում է
արտաքին խավարի մեջ, որտեղ լաց է ու ատամների կրճտոց։ 390
Քանզի հավատքը Քրիստոսին ճանաչելու և Նրա մասին լսելու հետևանք է, և ով
նշանակված է հասարակության վերակացու՝ պարտավոր է ճանաչեցնելու մարդկանց
Քրիստոսի Օրենքը::
Առավելապես, նրանք, ովքեր պատասխանատու են Եկեղեցու կողմից, պետք է
մարդկանց սովորեցնեն Բարի Լուրը, իսկ եթե ոչ՝ ինչպե՞ս մարդիկ ճանաչեն
Քրիստոսի ազատությունը:
Ինչպես առաքյալն է հրահանգում. «Ուրեմն ինչպե՞ս կարող են կանչել նրան, ում չեն
հավատում. Իսկ ինչպե՞ս կարող են հավատալ նրան, ում մասին չեն լսել։ Եվ ինչպե՞ս
կարող են նրանք լսել առանց որևէ մեկի քարոզելու իրենց։ Եվ ինչպե՞ս կարող է որևէ
մեկը քարոզել, եթե չուղարկվի: Ինչպես գրված է. «Որքա~ն գեղեցիկ են բարի լուր
բերողների ոտքերը»։ 391
Եվ դարձյալ՝ Եզեկիել մարգարեն դիմեց կառավարիչներին, որ համագործակցեն իր հետ՝
հոգիներ փրկելու համար. «Երբ ես ասում եմ ամբարիշտին, որպեսզի փրկեն իրենց
կյանքը, որպեսզի ամբարիշտը չմեռնի իրենց մեղքերի մեջ, և ապա՝ ես պիտի
պատասխան տամ նրանց արյան համար»։392
Ճշմարտությունն այն է, ինչպես ասում է առաքյալը, «Հիշի՛ր սա. ով մեղավորին
շրջում է իր մոլորության ճանապարհից, կփրկի նրան մահից և կծածկի նաև իր
բազմաթիվ մեղքերը»:393

388
Մատթեոս 5։12
389
Ղուկաս 24:50-53
390
Մատթեոս 13:42
391
Հռոմեացիներ 10:14-15
392
Եզեկիել 3։18
393
Հակոբոս 5։20

151
Բոլոր նրանք, ովքեր կանչված են՝ քարոզելու առաքելությանը, պետք է պատասխանատվություն
ստանձնեն, որպեսզի մեղավորների արյուն չունենան իրենց ձեռքերում։ Եվ երբ
համառները հակառակվեցին Պողոսին և վիրավորվեցին նրան, նա ի նշան բողոքի
պատռեց իր հագուստը և ասաց նրանց. «Ձեր արյունը ձեր վրա լինի՝ ձեր գլուխների՛ն:
Ես անմեղ եմ դրա մեջ: Այսուհետ ես գնալու եմ հեթանոսների մոտ»։394
Դարձյալ Եզեկիելը հստակ ասաց. «Բայց եթե ամբարիշտին զգուշացնես և նա
չհեռանա իր չարությունից ու իր չար ճանապարհից՝ նա կմեռնի իր անօրենության
մեջ, իսկ դու կփրկես քեզ»։ 395
Եվ Դանիելը ցույց տվեց իր ճիշմարիտ վկայությունը [արդարություն հաստատելով],
երբ Իսրայելի երեցները փորձեցին գայթակղել [կնոջը], իսկ հետո դատաստանի
ժամանակ ստեցին [անմեղ կնոջը զրպարտելով]:396
Նա նույնպես ողջ մնաց առյուծի գուբում,397 երբ թշնամիների կողմից զրպարտվեց իր անմեղության և
սրբության համար, սակայն հետո ճշմարտությունը հայտնի դարձավ, և փոխարենը նրա
թշնամիներին նետեցին առյուծների մոտ, որպեսզի առյուծները խժռեն զրպարտողներին նրա
փոխարեն։
Այդպես էլ անմեղները պատվելի են և միշտ հաղթող խորամանկ ամբարիշտ
ստախոսներին:
Այսպիսով, արդար դատարանը ծառայում է Աստծուն՝ փառաբանելով
ճշմարտությունը և վերագտնված արդարությունը: Որովհետև արդարներն ու
անմեղները պաշտպանված են հենց Աստծո կողմից՝ ի զարմանս բոլորի, ինչպես դա
եղավ հնոցը նետված երեք սրբերի հետ:398
Որովհետև նույնիսկ այս Իսրայելի որդիները չվառվեցին հնոցի մեջ, որովհետև նրանք
պահել էին իրենց ողջ հավատն առ Աստված՝ վկայելու համար, որ ճշմարիտ Աստծուն
փառաբանելիս մահն անզոր է նրանց վրա:
Եվ Երեմիայի աղոթքով Իսրայելի մնացորդները փրկվեցին սրից, նրանք, ովքեր
կատարում էին մարգարեի հրամանները, մինչդեռ մնացած բոլորը մորթվեցին և
գցվեցին փոսը,399 որովհետև նրանք արհամարհեցին պատվիրանները և
մարգարեությունները, այրվեցին, քանի որ նրանք գործեցին Սատանայի հետ և
պարտավոր էին հատուցել իրենց մեղքերի համար՝ մատնվելու սովի, սրի և
գերության:
Այսպիսով, մարգարեի ձայնը բարձր հնչեց, «Անե՛ծք յուրաքանչյուրին, ով չի կռվում
հանուն Տիրոջ գործի. Անե՛ծք նրան, ով պահում է իր սուրը արյունահեղությունից, երբ
պետք է կռվել»։400

394
Գործք 18։6
395
Եզեկիել 3։19
396
Դանիել 13
397
Դանիել 6
398
Սեդրաք, Միսաք և Աբեդնագով; Դանիել 3
399
Երեմիա 41, 42
400
Երեմիա 48։10

152
Քանի որ Պետրոսին վստահված էր Եկեղեցին, Աստծո դատաստանը բերելու
մեղավորների վրա և Աստծո զորությունը՝ մեղավորներին կապանքներից ազատելու
համար: Եվ Տերն ասաց Պետրոսին Ավետարանում. «Եվ Ես ասում եմ քեզ, որ դո՛ւ Պետրոսն ես. և այս
ժայռի վրա Ես կկառուցեմ Իմ Եկեղեցին, և Դժոխքի դարպասները չեն հաղթի դրան»: 401
Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն, կհաղթահարեն Դժոխքը՝
հասնելով սրբության և արդարության Եկեղեցուն, ինչպես Պետրոսին հայտնած
ճշմարիտ հավատքի հետևորդներ:
Եվ Պետրոս Առաքյալին տրված է իշխանություն՝ կապելու ամբարիշտներին, անարդարներին
և անհավատներին Դժոխքի մեջ՝ փակելով նրանց ճանապարհները դեպի Դրախտ:
Եվ այսպես, ճշմարտությունը ասելու և Քրիստոսով գործելու ամենայն
պատասխանատվությունը տրվեց Պետրոսին: «Ես ձեզ կտամ Երկնքի Արքայության
բանալիները. ինչ կապեք երկրի վրա, կապված կլինի Երկնքում, և ինչ արձակեք երկրի
վրա, արձակված կլինի Երկնքում»:402
Պետրոսին և Քրիստոսի Եկեղեցուն է տրված ճանաչել հոգիները, որոնք պետք է
կատարեն Աստծո գործը՝ բարու և չարի չափանիշները դնելով՝ բաժանող գծերով,
տարբերելով մարդկանց իրենց խոստովանություններում և սրտերում, հասկանալ
նրանց ընտրությունը. նրանք, ովքեր մաքուր սրտով տենչում են Դրախտը, և նրանք,
ովքեր ամբարիշտ են ու չարագործ, հակված են անհնազանդության և անօրինություն տարածելու:
Բոլոր դժնդակ դժվարությւժունների և դժբախտությունների ժամանակ Պետրոս Առաքյալը
սթափությամբ, սիրով կամ հանդիմանությամբ պայքարում էր հանուն ճշմարտության՝
փորձելով շահել հոգիները, «Որովհետև ավելի լավ է, եթե Աստծո կամքն է, չարչարվել
բարիք անելու համար, քան չարության մասին լռել և չբարձրաձայնել»:403
«Ուրեմն, նրանք, ովքեր տառապում են Աստծո կամքի համաձայն, պետք է իրենց
նվիրեն իրենց հավատարիմ Արարչին և շարունակեն բարիք գործել»: 404
Եվ զորությունը ունենալով իր [Պետրոսի] ձեռքին, քանի որ Սուրբ Հոգու շունչով նա
իշխանություն ստացավ, որը տրվեց Եկեղեցուն՝ նա իր Աթոռով կարող է օրհնությամբ
ազատել մարդկանց մեղքերից, կամ Դժոխքում կրակ վառել չզղջացող մեղավորների
համար՝ արմատախիլ անելու չարիքը աշխարհից- քանզի դա է Աստծո կամքը:
Նաև՝ Եկեղեցին է, որ բացահայտում է մարդու երկու տեսակի էությունը. ովքեր
ընտրում են բարին, և ովքեր ընտրում են չարը. բարի կամքի տեր մարդիկ և
ամբարիշտները՝ միացած Սատանային:
Եվ հաշտություն չկա Աստծո և Սատանայի միջև, քանզի վերջինիս հպարտությունը մնաց
անդրդվելի՝ աշխարհի սկզբից ի վեր- հետևաբար ՝ դատապարտությունը անխուսափելի է:
Պետրոս Առաքյալը գիտեր ճշմարտ մտադրությունն ու ողորմելի խաբեությունը-
բարին և չարը, և քանի որ Տերը փչել է նրա վրա Իր Սուրբ Հոգին, նրան տրված է

401
Մատթեոս 16։18
402
Մատթեոս 16։19
403
1 Պետրոս 3։17
404
1 Պետրոս 4:19

153
զորություն՝ պայքարելու արդար հոգիների համար՝ նրանց Դժոխքից փրկելու ի
Քրիստոս:
Պետրոսի և Եկեղեցու պարտականությունն է դատապարտել մեղավորներին և հանդիմանել նրանց,
որպեսզի նրանք ուշքի գան՝ տեղյակ լինելով հավերժական դատապարտության և Դժոխքի գոյության
մասին:405

Իրեն հավատացող Հրեաներին Հիսուսն ասաց. «Եթե մնաք իմ ուսուցման մեջ՝ դուք
ուրեմն Իմ իսկական աշակերտներն եք»: 406
Քահանաները, ովքեր չեն վերահսկում Ավետարանի բարոյական և աստվածաբանական
ճիշտ վարդապետությունը՝ սովորեցնելու հասարակությանը՝ նրանք Աստծո անեծքի
տակ են, Աստծո բարկությունը նաև նրանց վրա պատրաստված է Տիրոջ կողմից, առաքյալի
խոսքի համաձայն. «Արա՛, ինչ օրենով է. որովհետև նա Աստծո սպասավորն է բարի
բերելու համար: Բայց եթէ չարություն գործեք, վախեցէ՛ք, որովհետև սրի պատիժ կա
դրա մեջ։ Որովհետև նա Աստծո սպասավոր է, վրիժառու՝ չարագործի վրա
բարկություն գործադրելու համար»։407
Որովհետև արժանի է, որ բարձրագույն հոգևոր առաջնորդները օրենքներ ընդունեն Աստծո
արդարադատության համաձայն և ժողովրդին զգուշացնեն ճշմարիտ վարդապետությունը չարերի
փրկության և դաժան պատժի մասին, որից ոչ մի հոգի չի կարող խուսափել- և չար
կամքի մարդկանց զազրելի մեղքերի պատճառով չար հրեշտակի ձեռքից ժանտախտ
ու աղետներ են գալիս բոլոր ազգերի վրա։
Նրանք, ովքեր ստեղծում են անարդարության ժառանգությունը՝ մարդկությանը
ապականելու համար, պետք է մահապատժի ենթարկվեն,408 «Եվ քո կյանքի արյան

405
Պապական առաջնորդությունը հաստատվել է առաքյալների կողմից՝ դոգմատիկորեն ընդդեմ
բաժանության, միասնական պաշտամունքի և դոգմատիկ միասնական ուսմունքի համար, նաև՝
«ունիայի»՝ ռազմական պայմանագրի, համաձայն որի Քրիստոնեկան թագավորությունները պետք է
ընդհանուր բանակ կազմեին և կատարեին խաչակրացներ՝ ընդդեմ Քրիստոնյաների թշնամիների {որը
և մենք տեսնում ենք Զենոբիոսի Տարոնի Պատմության մեջ, երբ Հայերն ու Վրացիները կռվում էին
Հուների, Ալանական կռապաշտների դեմ, կամ՝ երբ Կեսարիայից օգնություն էին գալիս Հայերին}:
Հռոմի Պապը Քրիստոսի փոխանորդն է, նրա միջոցով Եկեղեցին կազմավորվում է որպես Քրիստոսի
մեկ Մարմին՝ նույն պաշտամունքով և դոգմատիկ անսխալական ուսմունքով՝ Սուրբ Հոգու միջոցով:
Ինչպես տեսնում ենք, Սուրբ Գրիգորը դա գիտեր նույնիսկ Հայրապետական առաջնորդության
ուսմունքը անսխալական դոգմա դառնալուց առաջ (Նիկիայում, Քաղկեդոնում, Տրենտում և այլն):
Բոլոր նշանակված եպիսկոպոսներն ու պատրիարքները ձեռնադրվել են պապական մանդատով՝
Սուրբ Պետրոսի իրավահաջորդներից (ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվել է սուրբ Պապ
Սիլվեստր I-ի կողմից, ով ուղարկել է Սուրբ Գրիգորին եպիսկոպոսական մատանին՝ կնիքի համար:
315 թ-ին:
406
Հովհաննես 8։31
407
Հռոմեացիներ 13:4
408
Նմանապես՝ մեր ժամանակների այն քահանաները, եպիսկոպոսները և սուտ-կաթողիկոս Կտրիճ
Ներսիսյանը [aka ԳարեգինII], ԿԲԻ գործակալ և մասոնական Վարդանանց Ասպետների դրածո, ովքեր
կատարում են խարույկի, վրայից թռչելու Սատանայական «Տրնդեզ» և այլ հեթանոս ծեսեր՝ կցված Հայոց
Սուրբ Եկեղեցու Ծեսերին- այդպիսիները ավտոմատ կարգալույծ են: Նա ով հետևում է սրանց և պատվում
որպես Սրբ Լուսավորչի հաջորդներ՝ մահացու մեղքի մեջ է և նույնպես վռնդված է Եկեղեցուց հավերժական

154
համար Ես հաշիվ կպահանջեմ՝ ամեն գազանից կպահանջեմ այն և մարդուց: Նրա
մերձավորից Ես կպահանջեմ հաշիվ մարդու կյանքի համար: Ով որ մարդու արյունը
թափի, նրա իսկ արյունը մարդու ձեռքով կթափվի, որովհետև Աստված մարդուն
ստեղծեց Իր պատկերով»409
Ինչպեսև մարգարեն ասում է՝ Աստծո անունով մահապտժել պիղծ և մեղսասեր,
հերձվածող և հոգեսպան դիվապաշտ քահանաներին և իրենց հետևողներին, նրանց,
ովքեր Աստծո սուրբ հավատքը խառնում են պիղծ կռապաշտությանը. «Հետևե՛ք
նրանց քաղաքով մեկ և սպանե՛ք՝ առանց խղճահարության և կարեկցանքի։ Մորթե՛ք
ծերերին, երիտասարդներին ու կանանց, մայրերին ու երեխաներին, բայց կնիք
ունեցողին մի՛ դիպեք։ Սկսի՛ր իմ Սրբավայրից»։ Այսպիսով, նրանք սկսեցին սրատել
ավագանի կռապաշտ քահանաներին, ովքեր տաճարի մեջ էին և դիմաց »:410
Չար քահանայությամբ Աստված չի խնայում անգամ Իր սրբավայրերը, ինչպես Նա
ասաց. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տերը. Ես պատրաստվում եմ պղծել Իմ իսկ
սրբավայրը՝ այն Տաճարը, որով դուք հպարտանում եք, այն ձեր սնափառության
աչքերի բերկրանքը, ձեր սիրո առարկան է: Բայց ձեր հոգում Ես չկամ: Ձեր որդիներն
ու դուստրերը սրով են ընկնելու- և դուք կանեք այնպես, ինչպես Ես եմ
ասում...Եզեկիելը ձեզ համար նշան կլինի. դուք կանեք այնպես, ինչպես նա է ասում:
Երբ դա տեղի ունենա, դուք կիմանաք, որ Ե՛ս եմ Գերիշխան Տեր»:411
Ուստի մարգարեն հրամայեց չողորմել ոչ մի մարդու՝ ծեր կամ երիտասարդ, օրիորդ
կամ երիտասարդ, կամ քահանա, կամ մարդկանց: Այնուամենայնիվ, նա ասաց նաև,
«բայց մի դիպչեք որևէ մեկին, ով նշան ունի»:412

Դժոխքի, ինչպես կարգադրում է Սրբ Գրիգոր Լուսավորիչը: «Թող ձեր մեջ չգտնվի մեկը, ով Մոլաքին
զոհաբերի իր որդուն կամ դստերը՝ նրանց թրցնելով կրակի վրայով». Երկրորդ Օրինաց 18։10
409
Ծննդոց 9.5–6
410
Կռապաշտների սպանդ; Եզեկիել 9։5-6
411
Եզեկիել 24
412
Եզեկիել 9։5: Thau կամ Tau-ն եբրայերեն այբուբենի վերջին տառն է և նշանակում է նշան կամ նշան.: Ս.
Ջերոմը և մյուս թարգմանիչները եզրակացնում են, որ դա thau տառի ձևն էր, որը հին եբրայերեն գրությամբ
խաչի ձև էր: Այս մասին վկայում են դեռևս պահպանված բազմաթիվ արձանագրությունները։ Ենթադրվում
է, որ խաչը ապագա կյանքի հիերոգլիֆն է (Hist. Rufini. ii. 29.) և հաճախ հանդիպում է Isis-ի նկարներում
կամ աղյուսակներում: Բայց դա ավելի շուտ բանալի է ներկայացնում: Արդարացված զինվորները ստացել են
T տառը, իսկ մահապատժի դատապարտվածները ակնարկել են Քանատոն՝ «մահ»։ Այնուամենայնիվ, մենք
կարող ենք ենթադրել, որ եթե Աստված որևէ տառ նշանակեր, դա կլիներ Եբրայերենի որևէ տառ: այբուբենը,
և, համապատասխանաբար, վերջինն ուներ նախկինում † գործիչը: x. չնայած այս տեքստը կարող է
ընդհանուր առմամբ նշանակել «նշան»: Առաքինիները կտարբերվեին մեղավորներից, ասես նշանավորվեին։
Եբրայեցիների դռան սյուները Եգիպտոսում ներկվեցին արյունով, որպեսզի ցույց տա, որ բոլորը պետք է
փրկագնվեն Քրիստոսի միջոցով. և այստեղ նրանք, ովքեր կփրկվեն, ստացան նրա խաչի նշանը: Այս նշանը
միշտ հարգանքի տուրք է մատուցվել Քրիստոնյաների շրջանում և օգտագործվել է մկրտություն շնորհելու,
օրհնված պատարագը սրբագործելու և այլն: S. Chrys. հմ. lv. Մատթ. և lxxxiv. Jo-ում S. Aug. tr. cxviii..-
Կոնստանտինին հայտնվեց այս մակագրությամբ՝ «Այս նվաճման մեջ; (Eus. vit. i. 22.) և կրկին Երուսաղեմի
վրա; (S. Cyr. ep. ad Constantium.) և կկրեն Քրիստոսի առջև, նրա վերջին գալստյան ժամանակ (Մատթ. xxiv.)
ի ուրախություն նրանց, ովքեր կատարել են իրենց մկրտության խոստումները: (Հայդոկ Աստվածաշնչի մեկնաբանություն):

155
Եվ սրանք այն մարդիկ էին, ովքեր զղջացել էին իրենց չարիքի համար և սգացել, և
նրանց վրա նշան դրվեց՝ մահից հետո փրկության համար, նույնիսկ եթե նրանց
նկատմամբ մարմնական մահապատիժը իրագործվեց :
Ինչպես մարգարեն կրկնում է Աստծո հրամանը մեղավորների համար. «Ասա՛ նրանց
թող ետ դառնան մեղքից. հեռացի՛ր չար ճանապարհներից։ Ինչո՞ւ ես մեռնում մահով,
օ~վ Իսրայելի ժողովուրդ»: 413
Մարգարեի կողմից պատկերված սպանդը չար քահանաների պատիժն էր, որոնք
տեսուչներ էին և սակայն՝ անտեսում էին Աստծուն, ապրում էին մարմնով և վատնում
էին բոլոր զգացումները՝ բայց ոչ Աստծո վրա, մինչդեռ Աստված ապացուցեց, որ Իր
դատաստանը ճշմարիտ է:
Նա ասաց նրանց. «Ուստի ամեն օրենքի ուսուցիչ, ով աշակերտ է դարձել Երկնքի
Արքայության համար, նման է տան տիրոջը, ով իր պահեստից հանում է նոր գանձեր,
ինչպես նաև հին»: 414
Տանտեր կոչում է Եկեղեցու առաջնորդներին, որ ճշմարտության աշակերտներ են և
իմաստունների սրտի գանձարանի տերերը, ովքեր ունեն ճշգրիտ գիտելիքներ Հին և
Նոր Կտակարանների գիտության մասին, ովքեր կիսում են գիտելիքի իրենց
ուրախությունը մոտիկների և հեռավորների հետ- ազգերի հետ՝ բարի խորհրդով,
բարի գործերով ու մաքուր սրբությամբ։
Նրանք նաև վերացնում են չար ժառանգությունը, որը ստեղծվել է կտապաշտ
ամբարիշտների կողմից՝ որպես պաշտամունքների օրենք [պնդվում է, որ դա իբր
էթնիկական ավանդույթներ են]: Մինչդեռ Աստծո Օրենքը հաստատողները
քաղաքակրթության գանձատունը լցնում են Աստծո կառուցողական ճշմարտությամբ,
որը բարձրացնում է մարդկանց և կառուցում հավերժական կյանք:415
Քահանայապետությունը կոչվում է Տանուտեր Նախագահող,416 որը պետք է լինի
սրբության ճանապարհին որպես հոտի առաջնորդ՝ հորդորելով իսկական բարություն
Աստծո Սիրով, քայլել արդարների ճանապարհով և խորհել Տիրոջ պատվիրանների շուրջը
առաջնորդելով ազգին Բանական Հոգևոր Լույսով. այսպես է ուղղափառ
վարդապետությունն անցել ավանդույթի միջով՝ հաստատելով քաղաքակիրթ աշխարհը՝
դեպի սրբություն ու արդարություն:
Այսպիսով լուսավորված և մաքրված խղճով՝ բոլոր մարդիկ ովքեր Օրենքի տակ են,
կարող են նշանակվել որպես Աստծո Արքայության մասնակից դարձած ժառանգորդներ:

413
Եզեկիել 33:11
414
Մատթեոս 13։52
415
Թեև առաքյալները խորապես տոգորված էին այն համոզմունքով, որ նրանք պետք է փոխանցեն
հավատքի ավանդը սերունդներին որպես անարատ ուսմունք, մերժելով ամենը, ինչ հակասում է իրենց
ուսմունքին- նույնիսկ եթե այլ բան հռչակվի հրեշտակի կողմից դա կլինի մեղավոր հանցանք,
այնուամենայնիվ. Սուրբ Պողոսը հերետիկոսներ Ալեքսանդրի և Հիմենեոսի դեպքում չվերադարձավ Հին
ուխտի մահապատժին կամ խարազանելուն (Բ Օրինաց 13:6, 17:1 ), այլ համարում էր, որ Եկեղեցուց նրանց
հեռացբելը բավարար է: (1 Տիմոթեոս 1:20; Տիտոս 3:10) (Encyc.)
416
Վավերացված է Անկիրայի ժողովում (մոտ 310-15 թթ.), ըստ որի՝ պատրիարքը երկրի թագավորն է։

156
«Որովհետև նա, ով պահում է ամբողջ օրենքը, բայց մեկ կետում սայթաքում է,
մեղավոր է այն խախտելու մեջ», ասում է առաքյալը։417
Եվ դա պարզաբանվում է այսպես. «Ուրեմն, ով խախտում է այս ամենափոքր
պատվիրաններից մեկը և սովորեցնում է ուրիշներին անել նույնը, Երկնքի
Արքայությունում փոքրագույն կկոչվի. բայց ով որ դրանք կիրառի և սովորեցնի,
Երկնքի Արքայությունում մեծ կկոչվի»։418
Որովհետև նրանք, ովքեր հավատում են խղճով սրբացված ճշմարտությանը, միշտ
մոտ են Տիրոջ Մարմնին և Արյան, բնակվելով Քրիստոսի մեջ իրենց ներքին մարդով-
Քրիստոս, որ բնակվում է սրբության սրտի մեջ՝ լուսավորելով ընտրյալ սրբերին
անբիծ, սուրբ սիրո, հոգևոր և հոգեկան բժշկության մեջ- սրբերի, որ
երախտագիտությամբ լի են դեպի Ամենասուրբ Երրորդությունը։
Եվ երբ Քրիստոսը կհայտնվի նոր կյանքում, ասում է առաքյալը, «այն օրը, երբ Նա
կգա փառավորվելու Իր սուրբ ժողովրդի մեջ և Իր հավատացյալները կապշեն նրա
փառքից»:419
Եվ դուք նմանապես կփառավորվեք Նրա հետ:
Որպեսզի բոլորս լցվենք Քրիստոսով, ունենալով ճշմարիտ հավատք և առաքինի
վարք, ուրախանալով Քրիստոսի փառավոր հույսով փայլող Լույսով մեր
տիեզերական մեռելներից հարության մեջ:
Եվ եկեք փառավորե՛նք Ամենակարող Տիրոջը միշտ հրեշտակների հետ՝ այժմ և միշտ
և հավիտյանս հավիտենից: Ամեն:

417
Հակոբոս 2:10
418
Երկնքի Արքայությունում կկոչվի փոքրագույն-- այսինքն, ըստ Սրբ Օգոստինոսի, այսպիսինը
ընդհանրապես այնտեղ չի լինի. քանզի ոչ ոք, բացի թե սրբությամբ և առաքինությամբ մեծ է՝չի գտնի
ընդունելություն Երկինքում: Ուրեմն մի՛ ընդօրինակեք դպիրներին և փարիսեցիներին, որոնք
բավարարվում են ուրիշներին սովորեցնելով օրենքի պատվիրանները, առանց դրանք գործադրելու,
կամ եթե նրանք պահում են տառը, անտեսում են օրենքի ոգին, կատարում են այն, ինչ այն սահմանում
է, այլ ոչ թե Աստծո սիրուց, բայց իրենց ունայնությունը բավարարելու համար (Հայդոկ Աստվածաշնչի
մեկնաբանություն):
419
2 Թեսաղոնիկեցիս 1:10

157
18. Նրանք, Ովքեր Հերոսաբար Զոհաբերում են Իրենց Կյանքը՝
Կատարելության Հասնելու. (Ավանդական ուսմունքը Հորից, Որդուց և Սուրբ
Հոգուց է):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

եր Բարերար Աստված անսպառ է՝ Իր սուրբ ծեսերին կենդանի ներկա


լինելու և մասնակցելու մեջ, որպեսզի Սուրբ Հոգու անմնացորդ պարգևների միջոցով
կատարելագործի նրանց, ովքեր կենդանի են հոգով և արձագանքող, որոնց
զորությունը Աստված ցույց է տվել մարդկությանը, ում շնորհվել է փառքի Երկինքը՝
կնքված Իր Սուրբ Անվան Հիսուսի շնորհքով։
Նրա զորությունը մարդկությանը զորացրել է ղեկավարելու, Նրա շնորհով նորոգված
օրհնելու բոլոր արարածներին՝ բարձրացնելով մարդկանց անկումից, շնորհելով նրանց
երանության Արքայությունը:
Որովհետև Երկնային զորքերը և մարդկանց երկրային որդիները շնորհք են ստացել
Տիրոջից՝ գիտակցելու Աստծո Բարությունը՝ տեսնելու այն ինչպես իրենց
առաքինությունների աղբյուր. միշտ մտածելու բարու մասին և հաղորդակցվելու,
լինելու Աստծո մեջ մտքով և հոգով- ինչի համար էլ ծնվել ենք:
Մարդկությանը այս ուղու վրա պահելու համար երկու միջոց կա.
1.Հոգու ճիշտ աստվածաբանության կրթությունը և ՝
2.Սպառնալիքներով խրատելը՝ որպես պատիժ420 մարդկությանը ոտնահարելու և
անպարկեշտության ու անօրենության մեջ քայլելու համար:
«Պատժե՛ք ձեր երեխաներին, որովհետեւ դրանում հույս կա. մի՛ եղեք նրանց մահվան
պատճառ:»421
«Նա Տեր է ողորմած, բայց Նա նույնպես կարող է բարկանալ: Նա կարող է մեծ լինել իր
ներողամտության մեջ, սակայն մեծ է և՝ Իր զայրույթով պատժելու: Նրա պատիժը
նույնքան ծանր է, որքան Նրա ողորմությունը մեծ է»:422

420
Ղևտացոց 26:18; Բ Օրինաց 29։19, 20; Առակներ 29։1; Սաղմոս 68:21; Առակաց 6:33
421
Առակաց 19:18
422
Սիրաք 16:11-12

158
Առաջին հերթին մենք ունենք մարգարեների նվիրապետությունը, որ հռչակեց սուրբ
Ավետարանը՝ հավերժական կյանքի Բարի Լուրը, առ այն, որ մեր Բարի Աստված
պատրաստ է անմահ կյանք շնորհել նրանց, ովքեր հետևում են Քրիստոսին՝
համբերությամբ և սիրով:
Այս ուսուցիչները խրատում են հոգևոր օրենքը, ուստի օրինազանցները ենթարկվում
են պատժի:
Իսկ նա, ով հնազանդվել է Տիրոջը իր գիտակցության լավագույն չափով, այդպիսինը
կպսակվի փառքով:
Հոգիները փրկելու երկրորդ միջոցը պատիժն է. նա, ով արհամարհում է և չի
հնազանդվում, և նա, ով օրինազանցորեն խեղում է ճշմարտությունը, պետք է
տառապի պատժի չափ:423
Իսկ բարեհոգի Արարիչը, իմանալով մարդու բռնած ճանապարհը և նրա
ինքնակամության արդյունքը, մինչև վերջ ցույց է տալիս Իր նախախնամ Սերը առ
մարդը՝ հաստատուն լինելով Իր Բարության մեջ։
Եվ երբ մեղավորը մերժում է հասկանալ իր կապի խզումը Աստծո հետ և զղջալ՝
այդիսինը հայհոյում է Սուրբ Հոգին:424

Եվ թող արդարները միշտ հիշե՛ն խոստացված Ավետարանը։


Եվ թող ամբարիշտները հիշե՛ն անհնազանդության և արհամարհանքին հաջորդող
պատիժը, երբ նրանք ոտնակոխ են անում հոգևոր օրենքները:
Յուրաքանչյուր բարի արարքի համար վարձը կա, և ամեն չար արարքի համար՝
պատիժ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրը պետք է ենթարկվի պատվիրաններին,
և թող անգամ ամբարիշտները սա հասկանան և չզրկվեն Քրիստոսի խոստումներից։
Հորդորի՛ր ամբարիշտներին, ովքեր իրենց հպարտության պատճառով առաջնեկների
առանձնաշնորհման համար կռվում են՝ լինելու առաջինը,425 որպեսզի նրանք
հասկանան պատվիրաններին հնազանդվելու Շնորհը, գերադասել վերնային
գերիշխան կամքը սեփականից, ուստի հոգևոր իմաստուն լինել՝ վաստակելու հավերժական
կյանքը, ոչ թե ունայն կոչումները:
Իսահակի որդիների նման. քանի դեռ նրանք արգանդում էին, Աստված կատարել է Իր
ընտրությունը՝ նախընտրելով Հակոբին իր բարության համար և ատելով Եսավին՝ իր
չար վրիժառու սրտի համար:426
Առավել ևս՝ Տերը ասաց Իր վերջին խոսքը, «Ամեն ոք, ով ցանկանում է լինել առաջինը,
պետք է լինի ամենավերջինը և բոլորի ծառան»:427

423
1 Պետրոս 4։18
424
«Եվ այսպես, ես ասում եմ ձեզ, ամեն տեսակի մեղք և զրպարտություն կարող են ներվել, բայց Հոգու դեմ
հայհոյանքը չի ներվի:» Մատթեոս 12:31
425
Ծննդոց 25:26
426
Աստծո ինքնիշխան ընտրություն; Հռոմեացիներ 9։13
427
Մարկոս 9։35

159
Իսկ ինչո՞ւ է չարը հաղթում բարուն։
«Ինչու՞ է չարը հաջողում»: Նրանք հարցնում են, «և ի՞նչն է պատճառը, որ բարու
հաղթանակը բացարձակ չէ»:
Պատասխանն այն է, որ Բարու հաղթանակը բացարձակ է: Եվ Բարին միշտ գերիշխող
է, երբ արդարները կռվի դաշտ են մտնում՝ պայքարելու և արմատախիլ անելու չարը,
պահելու հասարակությունը Աստծո օրենքով և հավատով, Աստծո զորությամբ հաստատելու
ամեն ինչ՝ ըստ Աստծո, որպեսզի մարդկային չար կամքը չգերիշխի:
Այդ բարին հաստատելու պատերազմի մեջ է, որ հերոսը երևում է, և եթե այդ
ասպարեզը չլիներ, վատ մարդիկ անիմաստ կդարձնեին աստվածային գերիշխան
կամքը՝ զրկելով այն պատվից, և արդարության քաջությունը իմաստ չէր ունենա, իսկ
արդարության ձայնը չէր փառաբանվի հերոսների հաղթանակով չարիքի վրա- և
քաջերը կզրկվեին փառքի պսակից:
Չարիքը Աստված թույլ է տալիս՝ Իր արդարների հերոսությունը բացահայտելու:
Ինչպես դա կատարվեց Հարության փառքով, որը հաջորդեց Խաչի Չարչարանքներն:
Դա այն պատճառով է, որ «Հովհաննես Մկրտչի օրերից մինչ այժմ Երկնքի
Արքայությունը ենթարկվել է բռնության,428 և ջանացող մարդիկ ներխուժել են այնտեղ՝
գործադրելով ծանր ապաշխարություն:429
Որ նշանակում է. մարմինի մեղքերի դեմ մղած պատերազմը, ծանր
ապաշխարությամբ մարմինը ազատելը մեղքերի բեռից, որպեսզի մահը կյանքի փոխել-
այս հնարավորության Աստծո Խոստումը հասկանալը իմաստունների առաջնահերթությունն է:
Այդպիսիք ի վիճակի չեն մեղք գործելու, քանի որ նրանք օրենքի տակ չեն [զսպելու
իրենց՝ վախի տակ], այլ հատուկ Շնորհի ներքո են [սիրելու Քրիստոսին՝ անկարող
լինելով դավաճանելու այդ սերը]: Որովհետև մեղքը չի կարող իշխել նրանց վրա,
քանի որ նրանք Շնորհի տակ են՝ սրտի և գիտակցության կապով:
Տիրոջ կողմից տրված պարգևները տարբեր են. նրանց համար, ովքեր հատուկ Շնորհի
ներքո են, և նրանց համար, ովքեր խիզախորեն աշխատում են առաքինություններ
ձեռք բերելու համար, լինելով խոնարհ և հարգելի, և նրանց համար, ովքեր ըմբռնեցին
Ավետարանի խոստումները սեփական մտավոր, ինտելեկտուալ զորության
առաքինություններով, և նրանց համար, ովքեր կատարելություն են ձեռք բերում՝ ատելով
430

428
Դա նշանակում է Արքայությունը մենք ձեռք ենք բերում ինքներս մեզ վրա բռնություն գործադրելով, զրկանքով ու
ապաշխարությամբ դիմադրելով մեր ընկած բնությունը: Անշուշտ, մեծ բռնություն է մարդու համար Երկնքը
իր առաքինությամբ ձեռք բերելը. S. Jerome in S. Thos. Աքվինացի. Երկնքի Արքայությունը պետք է ձեռք
բերվի մահացու ապաշխարության, աղքատության և խստության միջոցով, որոնք Հովհաննեսը մատնանշեց
թե՛ խոսքով, թե՛ օրինակով::(Հայդոկ Աստվածաշնչի մեկնաբանություն):
429
Մատթեոս 11։12
430
«Առաքինությունները նույնպես տարբերվում են՝ ըստ հոգու. կան ինտելեկտուալ առաքինություններ, և՝
բարոյական առաքինություններ: Իմաստությունը կամ խելքը և խոհեմությունը մտավոր են, մինչդեռ
մեծահոգությունը, կամ կրքերին տիրապետելը՝ ժուժկալությունը բարոյական հատկանիշներ են: Մարդու
բարոյական բնավորությունը նկարագրելիս մենք չենք ասում, որ նա իմաստուն է կամ խելացի, այլ ասում
ենք՝ հեզ է, կամ՝ ժուժկալ. և իմաստունը նույնպես գովաբանվում է իր մտադրության՝ կատարյալ ձգտումների
համար, և դա մենք անվանում ենք առաքինություն»: Արիստոտել, Նիկ. Էթ. 1.13

160
սեփական և ուրիշների սխալներն ու արատները: Այնպես որ բանական մարդը ունի
ուրույն կերպ՝ հասնելու Աստծուն:
Որովհետև կատարելությանն ուղղված մարդկանց բոլոր ջանքերը Երկնքում և երկրի
վրա Բարության փառաբանումն են և Աստծո ճանաչումը՝ որպես այդ բարության
Տվողի:
Այդ ճանաչումը ներառում է մարդկանց և նաև՝ հրեշտակներին և դևերին. ըստ ճանաչողության
ընտրության -նրանց, ովքեր միանում են հրեշտակների շարքին, և նրանց, ովքեր նախընտրում են
միանալ դևերի լեգեոններին- համապատասխանաբար Աստված հոգ է տանում երկուսին էլ՝ ըստ
մարդու ազատ կամքի նկատմամբ ունեցած Իր հարգանքի, ըստ որի էլ Աստված տալիս է
յուրաքանչյուրին:
Հավատքի հերոսներին Աստված շնորհքով պատիվներ է տալիս, իսկ անաստվածներին, ով ընտրում
է Դժոխքը՝ Աստված ողորմած է՝ պատրաստ շնորհելու թողություն, ակնկալելով մեղսասերների
դարձը [եթե նրանք իրենց կամքը Դժոխքին չեն տվել՝ լիակատար համաձայնությամբ]:
Այդպիսինների հետ Աստված աշխատում է մինչև վերջ:
Օրենքը նրա համար է, որ դաստիարակի այն, ինչ կա մարդու ներսում. եթե նա
խոնարհվում է իր կոչմանը որպես Աստվածային-հոգևոր, կամ՝ նախընտրում է
ինքնակամ ինքնաշինությունը որպես մամնավոր-հաճոյասեր, որը տանում է Դժոխք:
Գայթակղությունները ուղարկվում են մարդկանց կամքը փորձելու և մարզելու
[որպեսզի հայտնի լինի, թե որքանով են նրանք իրենց միտքն ու սիրտը դնում օրենքի
մեջ, որն Աստծո Սերն է]:
Այնուամենայնիվ, կրոնականները փորձվում են բազմաթիվ ձևերով, «Այս ամենով
դուք մեծապես ուրախանում եք, թեև հիմա մի փոքր ժամանակ գուցե ստիպված լինեք
վիշտ կրել բոլոր տեսակի փորձությունների ժամանակ»:431
Կրոնավորը պետք է ընտրի այն, ինչը հոգևոր է, քանի որ նա հոգիների հովիվն է:
Որովհետև հոգևոր օրենքները կյանք տվող են, սակայն անաստված օրինազանցը
հավիտենական պատիժ կստանա:
Աստծո հոգևոր օրենքները դրսևորվում են մարդու ներքինը և տալիս են ընտրության առիթ.
որպեսզի բոլորին տրվի փրկության հնարավորություն. և՛ նրանց, ովքեր բարի կամք
ունեն, գիտակցաբար խարսխված են այս օրենքների վրա, և՛ նրանց, ովքեր վատ կամք
ունեն, գիտակցաբար արմատացած են այդ օրենքների դեմ՝ նախընտրելով իրենցը:
Այսպիսով, նրանք, ովքեր հարատևում են բարության մեջ, ընտրվում են
Թագավորության համար:
Ճշմարիտ կրոնական հովիվները մեծ ջանասիրաբար աշխատում են՝ ստեղծելու Քրիստոսի
Հարության կյանքի ապրեցնող բարոյական վարդապետության ժառանգությունը իրենց իսկ
վկայության մեջ, որպեսզի կարողանան դաստիարակել Լույսի սերունդը՝ ժառանգելու
Քրիստոսի հետ, քանի որ, ամենայն ճշմարտությամբ, նրանք կարող են լինել Նրա
որդիները- Լույսի [երկնային Հոր] և Քրիստոսի ժառանգորդները։
Այսպիսով՝ Աստծո ընտրյալները կիսում են Աստծո փառքը Երկնքի Արքայությունում:

431
1 Պետրոս 1:6

161
Իսկ անհնազանդությունը եկել է Սատանայից, որպեսզի ապականի հոգին
ատելության և դաժանության խավարի ստվերով, փուշ դնի՝ հիվանդացնելու միտքը,
հոգին՝ մոլորելու և խաբելու համար. և նա դա անում է՝ օգտագործելով չար
քարոզչությունը, սխալ ըմբռնումն ու սնահավատությունը: Ինչպես և տերը
նկարագրեց նրանց, «Դուք ձեր հորից՝ Սատանայից եք, և ձեր կամքն է կատարել ձեր
հոր ցանկությունները: Նա ի սկզբանե մարդասպան էր, և ոչ մի կապ չունի
ճշմարտության հետ, քանի որ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, նա
խոսում է իր փչացվածությունից, քանի որ նա ստախոս է և ստի հայր»432:
Դրա համար պետք է պահպանել և գնահատել կրոնական հաստատված սուրբ
ավանդական կարգը, քանի որ կան վանքեր, եկեղեցիներ և
քահանայապետություններ, որոնք ունեն անպատվաբեր և խեղաթյուրված կրոնական
մշակույթ: Այդպես նրանք հավաքում են հոգեկան չարի ուժերը, որոնք վնասակար են
մարմնի և հոգու համար. խաբեություն հերձվածների մեջ, ինտելեկտի դաժանության, հոգու
հպարտություն, ագահություն, մարմնական ցանկությունների սրված չարիք, ծուլություն,
որկրամոլություն- այս ամենը խթանված է չարի անտեսանելի ներշնչմամբ:
Խաչակիրների հոգևոր կռիվը չար ուժերի դեմ բազմազան են, քանի որ այն ունի չարից բազմաթիվ
փոխհրաձգություններ:433 Սակայն Տերը վստահեցնում է իր առաքյալի միջոցով, «Ամեն մի մարդկային
գայթակղություն կհասնի ձեզ,: Աստված հավատարիմ է, և նա թույլ չի տա, որ դուք ձեր ուժերից վեր
գայթակղվեք, բայց գայթակղության հետ Նա նաև փրկության ճանապարհ կապահովի, որպեսզի
կարողանաք դիմանալ դրան»:434

Առաջին հերթին մի՛ լսեք գայթակղիչի խոսքերը, ձեր ականջներն ու


զգայարանները փակ պահե՛ք անտեսանելի մութ ուժից ներշնչված
մոլորություններից. հետևե՛ք և դիտե՛ք ձեր մտքի շարժումը, որն առաջնորդում է
զգայարաններն ու մարմինը. եթե այն առթում է մարմնական մեղսական հուզմունք, դուք
պետք է անմիջապես արգելափակեք այն:
Երկրորդ, դուք պետք է հետևեք ձեր հոգու շարժմանը, որպեսզի չընկնեք
ամբարտավանության և հպարտության մեջ. եթե դուք լցված եք հպարտությամբ,
ամբարտավանությամբ և սնափառությամբ, դա նշան է, որ ձեր հոգին պատված է
մահով:
Երրորդ, դուք պետք է հսկեք ձեր սիրտը. եթե այն լցված է ագահությամբ և
բարկությամբ, դա նշան է, որ ձեր սիրտը մեռած է խոնարհության համար:
Չորրորդ, եթե դուք տրված եք շատակերությանը, փողասիրությանը, ագահությանը, մարմնական
ցանկություններին, հատկապես ձեռնաշարժության այլասերված ցանկության խելագարությանը, դա

432
Հովհաննես 8։44
433
Սուրբ Գրիգորը ներկայացնում է մահացու ուսմունքի նախագիծը. Հռոմի պապ Գրիգոր I-ը Ք.թ. 590
թվականին հրապարակեց Յոթ մահացու (մայր) մեղքերի ցուցակը. հպարտություն, ագահություն, զայրույթ,
նախանձ, կիրք, որկրամոլություն և ծուլություն: եվ դրանց դեմ՝ Յոթ հիմնական առաքինություններն են.
մաքրաբարոյություն, ժուժկալություն, բարեգործություն, աշխատասիրություն, համբերություն, բարություն,
խոնարհություն:
434
1 Կորնթացիներ 10։13

162
նշան է, որ դուք կորցրել եք Աստծուն և Դրախտը, որ ձեր զգայարանները մահացու
վիրավորվել են. այս տիրապետող հպարտություն մեջ քո միտքը հիվանդ է և
անհանգիստ, քո սիրտը մեռած է, անզգա. դու զրկված ես պարկեշտությունից և քո
միտքը, հոգին և մարմինը հանձնել ես սատանաներին՝ առանց հույսի:
Հինգերորդ, եթե արթուն մնաք, ո՛չ կսխալվեք, ոչ էլ՝ կխաբվեք, ձեր միտքն ու սիրտը
պահելով երախտապարտ բարեհոգի հսկողության տակ- այսպես մի՛ մտեք կրքերի
խավարի մեջ, մի՛ եղեք անպտուղ՝ արդարության հասնելու մեջ (հիշե՛ք դարձյալ
Լեռան Քարոզի Երանիները): 435
Վեցերորդ՝ եթե կատարում եք գողություն, կողոպուտ, զրկանք պատճառելով- պետք է
բոլորը ետ հատուցեք՝ որպես հասարակության օրինական անդամ՝ կրելով լուրջ
պատասխանատվություն։ Հակառակ դեպքում դուք պետք է բանտարկվեք և մեկուսացվեք:
Յոթերորդ՝ ընտանիքում վեճեր ու կռիվ մի՛ հրահրեք՝ ներսից այն կործանելով
զայրույթով և անհաշտության դիվական ոգիներով. մի՛ խռովեք նաև հարևանի
հանգիստը , այլ ավելի շուտ լուծեք բոլոր խնդիրները լուռ հեզությամբ, այլապես՝
կենթարկվեք հավերժական պատժի:
Ութերորդ՝ զգուշացե՛ք վրեժխնդրությունից, նախանձից և ատելությունից. սրանք
ամենադաժան արատներն են, որոնցից պետք է ձերբազատվել, այլապես արժանի եք
Դժոխքի պախարակության:
Այս արատները վնասում են, ոչնչացնում են նաև ուրիշների հոգիները, որովհետև այդ
արատների թույնը մահացու կերպով տարածվում է բոլորի վրա:
Իններորդ, զգուշացեք ծուլությունից,436 որը մահացու մեղք է. դա մարմնի ծուլության
մասին է, աշխատելու, հոգու սովորելու նախանձախնդրության բացակայության
մասին, և դա ատելության և չարության արմատն է, որը կերակրում է մնացած բոլոր
չարիքները, հոգու և մարմնի մահվան պատճառ դառնալով:
Տասներորդ՝զգուշացե՛ք համառությունից և հակադրվելու ոգիներից, և դրա հիմքը
Աստծուց վախ չունենալն է։ Դիտարկման փոխարեն՝ հակասություն. նման գործքը
ստիպում է հոգին կորսվել հավերժական կորստի մեջ:
Հոգին նման է բանջարանոցի, որի մասին պետք է հոգ տանել. ժամանակին
արմատախիլ անել մոլախոտերը, ջրել լավ բույսերը՝ փափկացնելով հողը, այլապես՝
եթե ագարակը լքվի, մոլախոտերը կաճեն և փշերով կսպանեն բոլոր լավ բույսերը։
Եվ սա է առաքինի հոգիների զորեղ կամքի կռիվն ու հաղթանակը, ովքեր
ճշմարտության վկաներն են՝ որպես կենդանի նահատակներ- և նրանք այնքա~ն
սիրված են Տիրոջ կողմից- քանզի նրանք ունեն իրենց գոտիները միշտ կապված:437
Որպեսզի նրանք ոչնչացնեն արդարության թշնամուն և վերականգնեն բոլորի կյանքը
Քրիստոսով, ունենալով Քրիստոսի հույսը:

435
Քարոզ Լեռան վրա (Մատթ. 5: 3-11)
436
Յոթ մահացու մեղքերը, որոնք նաև հայտնի են որպես հիմնական արատներ կամ կարդինալ մեղքեր.
հպարտություն, ագահություն, զայրույթ, նախանձ, կիրք, որկրամոլություն և ծուլություն- վերլուծել է
Աքվինացին, Թոմաս, Սումմա:
437
Եփեսացիս 6:14

163
Քրիստոսի արդարները տոկացին՝ հաղթելով բոլոր դժվարությունները ի ճշմարիտ
հավատք և առաքինի գործեր, միշտ ի լավագույնս. միշտ ունենալով Ամենակարող Հոր
զորությունը և Որդու բարերարությունը, միշտ՝ Ամենասուրբ Հոգու շնորհի տակ-
միակ Աստծո, քանզի Նա զորացնում է նրանց, ովքեր ապավինում են Իրեն:

Ահա ձեր անելիքների ցանկը:


Մեր կյանքի առաջին և գլխավոր նպատակը Հոր և Որդու և Սուրբ Հոգու հանդեպ
հավատքի ճշմարիտ բացահայտված վարդապետության հաստատումն է սիրով և
հույսով. և սա այն է, ինչ մեզ սովորեցնում են առաջին սրբերը, ովքեր վկայել են այս
ճշմարտությունը գործերով և խոսքերով: Որովհետև նրանք կարողացան իրենց
մաքուր հոգու աչքերով տեսնել անտեսանելի Աստծուն, վայելելով Նրա
նախախնամական Սերը, որի մեջ ապրում էին հույսով:
Երկրորդ՝ քարոզել ճշմարտությունը, ինչպես այն ավանդաբար փոխանցվել է մեզ՝
կորցրած հոգիները փրկելու և նորադարձներին ապահով պահելու համար:
Եվ այդ ծառայությունը սրբագործված է Երկնային հրեշտակների կողմից, ովքեր մեզ
հետ են՝ առաջնորդելով մեզ, և այդպիսի ճշմարիտ ուսուցիչները շատ բարձր են
դասվելու:
Երրորդ, հստակ խորհուրդը պետք է սնվի բարեգործական աշխատանքներով. ոռոգել
հոգին հոգևոր շահի համար, ինչպես նաև օգնել մարդկանց իրենց նյութական
կարիքների մեջ, այդպիսով բազմապատկել արդարության պտուղները՝ անմահ կյանք
վայելելու համար:
Չորրորդ՝ հավաքե՛ք Եկեղեցին որպես մեկ համայնք՝ երկրպագելու և սովորելու,
Աստծո սիրով եռալու՝ հնազանդությամբ և Սուրբ Հոգու հետ հաղորդությամբ,
խաղաղությամբ և ի փառս Աստծո, օգնելով միմյանց աստվածային բարեգործությամբ,
ունենալու համար օրհնված կյանք՝ ընտանիք այս աշխարհում և՝ եկող հավերժական
աշխարհում:
Հինգերորդ՝ եղե՛ք առաջին օգնականը հաշմանդամներին և տկարներին,
հիվանդներին և մխիթարության կարիք ունեցողներին՝ ցույց տալով նրանց հանդեպ
մաքուր հոգևոր սեր: Եվ դուք կլինեք Քրիստոսանման՝ Նրա հետ թագավորելով
Երկնքում՝ հարգված և գնահատված:
Վեցերորդ, եղե՛ք ավանդույթի միջոցով ձեզ փոխանցված ճշմարտության
մատակարար, որպեսզի դուք լինեք իսկական խոնարհ ոգու մեջ՝ ծառայելու հոգևոր դարձնող
ազգերին. թող որ դուք ստանա՛ք արդարների վարձատրությունը Արդարների Թագավորությունում:
Յոթերորդ՝ զգուշացի՛ր խորամանկ Սատանայից, զգույշ եղի՛ր զգոնության
աղոթքներում, թող չարը չխաբի քեզ իր խորամանկությամբ։
Զգույշ եղե՛ք պաշտպանել առաքինությունների շնորհը, որը ձեռք եք բերել բուռն
ջանքերի և գիտելիքի շնորհիվ՝ մարզելով ձեր կամքը, սրբության նվիրաբերելով ձեր
մարմինն ու հոգին:
Արթուն եղե՛ք չարի գաղտնի նետերի դեմ, որոնցով Սատանան սպանել է շատ
անմեղների՝ այլասերելով նրանց: Այսպիսով, մենք պետք է ուժեղ լինենք ամեն ինչում,

164
որպեսզի հաղթահարենք անօրենության դիվային ազդեցությունը և պահենք
անմեղության պսակը:
Ութերորդ, եղե՛ք սրտով խոնարհ և բարության մեջ հեզ և խաղաղասեր բոլորի
հանդեպ, հեռու և մոտ, բոլորի կողքին նմանվելու Քրիստոսին, հետևաբար մենք
պատկանում ենք Նրան, որպեսզի ընդօրինակենք Նրան և հետևենք
վարդապետության սուրբ առաջնորդներին, ում վստահված է Եկեղեցին:
Իններորդ՝ եղի՛ր համեստ և ներկայանալի, որպես համեստության տիպար, օրինակ
լինելու որպես ընտրյալ՝ Աստծո պարզությամբ և գեղեցկությամբ։ Այսպիսով, դուք
կմոտենաք Դրախտի դռներին:
Տասներորդ՝ Քրիստոսի Մեծ զոհաբերության Պատարագին եղե՛ք լուռ և խորհած,
միշտ շնորհալի արցունքներով աղոթելով հոգու մաքրագործման մեծ օգուտի համար՝
ի Քրիստոս ջերմեռանդ սուրբ սիրով: Աստծո հետ այս Սուրբ Հաղորդության միջոցով
Արքայությունը ապրում է մեր մեջ,438 լուսավորելով մեր հոգին և սրբացնելով մեր
մարմինը:
Միշտ մտածե՛ք Բարի Տիրոջ և Թագավորության մասին, արհամարհե՛ք այն ամենը,
ինչ երկրային է, և այդպես դուք կաճեք բարության մեջ երախտապարտ սուրբ սիրով:
Սրանք Աստծո ժողովրդի ճանապարհներն են, որոնք ապրում են ճշմարտության մեջ՝
վերևում գտնվող բարձունքներից:
Յուրաքանչյուր ոք, ով հետևում է Տիրոջը, [ով ինքն էր մարդկության բարեգործ և
հավատարիմ ծառան], պետք է աչքի լույսի պես պահի ժառանգած ավանդական
հավատքն ու պաշտամունքը հավատարիմ մնալով ժառանգությանը, և ապա՝ նրանց
կվստահվեն մեծ Խորհուրդները նաև Երկնքում, համաձայն Տիրոջ խոստման. «Ահա՝
ե՛կ և կիսի՛ր քո Վարդապետի երջանկությունը»439։
Լինել խոնարհաբար ուսանելի որպես աշակերտ և խորհրդական, և մերկանալ
ամենայն աշխարհականից. նյութական բնույթի հոգսերից ու խառնաշփոթներից,
փոխարենը եղե՛ք սթափության մեջ և հագե՛ք հոգևոր ազատության փայլուն
հանդերձը, առաքինության անզուգական Լույսը:
Եվ եղե՛ք ջանասեր քննելու խորհուրդները, միշտ ստուգելով դրանց
հավաստիությունը սրբերի ուսուցումից:
Երբեք համառ մի՛ եղիր, այլ հակված եղի՛ր ընդունելու քո սխալը. «Դողա և մի՛
մեղանչիր,և երբ անկողին ես մտնում քննի՛ր սիրտդ լռության մեջ»: 440
Աստվածահաճո ապաշխարության միջոցով ուսուցողական Սուրբ Գիրքը կբացի ձեզ իր
խորհուրդներն ու գաղտնիքները:
Քո կողմից մատուցի՛ր արդարության զոհը [վշտերի ու ցավի մեջ համբերատար
լինելով] և արդարանալու համար վստահի՛ր Տիրոջը:
Որովհետև փառավոր են հոգևոր օրենքի ուսուցիչները և նրանք, ովքեր բնակվում են
այս ուսմունքի մեջ՝ խոնարհ սրտով ընդունելով մեր խորհուրդը, որովհետև այս

438
Մատթեոս 12:28
439
Մատթեոս 25:21
440
Սաղմոս 4։4

165
ուսմունքը Հորից է և Որդուց և Սուրբ Հոգուց, որին փառք հավիտյանս հավիտենից.
Ամեն։

166
19. Դեպի Իմաստության Գիտություն՝ Խոստովանության Միջոցով.
(Խոստովանություն՝ հիմնված բոցաշունչ արցունքների վրա)։

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

եծ են Տիրոջ պատվիրանները, առատ է Աստծո Սերն ու Բարությունը. և


ովքեր դա ճանաչեցին ու վկայեցին, նրանց միջոցով մենք հասանք նաև Աստծո
Գիտությանը և անմահ կյանքին՝ հավերժորեն մասնակցելով սրբերի և Աստծո փառքին:
Մեծ սրբերը սուրբ ակնածանքով և հավատքով պահեցին պատվիրանները՝
հնազանդվելով Աստծո անապական սիրուն, կապվելով Խոսքի հետ, կրելով այն իրենց
անձերում, արգասաբեր իրենց առաքինությամբ, որով նրանք ստացան անմահության
վարձը: 441
Բայց ծույլներն ու անհնազանդները, ովքեր արհամարհել են ճշմարտության Խոսքը,
ապականել են արդարության պտուղը և թշնամուց ստացել չար սերմը և շեղվել
ճշմարտության ուղղափառ հավատքից- այդպիսիք հայտնվում են կրակի անդունդ
մեջ՝ գահավիժված:
Այնուամենայնիվ, Աստծո ողորմության դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր
շրջվում են իրենց համառությունից՝ արձագանքելով Աստծո Սիրուն՝ ապավինելով
Նրա ողորմությանը:
Այդպիսի մեղավորներն այլևս մեղքի մեջ չեն. նրանք այցելում են Փրկչին՝ իրենց ճշմարիտ
սրտաճմլիկ խոստովանության և ապաշխարության միջոցով՝ ամբողջությամբ տրված
Աստծո խնամքին:
Նրանք փսխում են ետ դառնության թունավոր մաղձը, որովհետև «Տեր Աստծո Հոգին
ինձ վրա է. որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետարանելու հեզերին. նա ինձ ուղարկել է,

441
«Եվ դուք միմյանց հանդեպ բարի եղեք, գթասիրտ, ներելով միմյանց, ինչպես Աստված էլ Քրիստոսով
ներեց ձեզ. Ուրեմն ընդօրինակե՛ք Աստծուն, ինչպես սիրելի զավակներ. և սիրով գնացեք, ինչպես որ
Քրիստոսն էլ ձեզ սիրեց և Իր անձը մեզ համար մատնեց՝ որպես ընծա և զոհ Աստծուն՝ անուշ հոտի համար»։
Սուրբ Հովհաննես Ոսկեբերան, քարոզ 17 Եփեսացիների մասին.

167
որ մխիթարեմ կոտրված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակեմ գերիներին և
բացեմ բանտի դռները նրանց համար, ովքեր կապված են»:442
Յուրաքանչյուր հիվանդության և մեղքի կախվածության համար մեր Բժիշկ Բարի
Տերը դեղամիջոց ունի, որը փրկող միջոց է. թող ոչ ոք չընկնի նույն հիվանդության մեջ
բռնված՝ նույն մեղքը կրկնելով, այլ՝ հաստատվի սրբության Հոգով, որպեսզի նորից
չընկնի նույն թակարդը։
Որովհետև Տերը խոստովանության է կանչում բոլոր ծանրաբեռնվածներին.443 նրանց,
ովքեր խավարում են՝ մեղքի մեջ, և նրանք կարող են ստանալ արդարության Լույսը.
նրանք, ովքեր խաբեության թակարդի մեջ են- նրանց կտրվի ճշմարտության
գիտությունը, նրանք, ովքեր փակուղում են, ովքեր կորցրել են հետքը [փշերի մեջ
բռնված], նրանց կտրվի ուղիղ ճանապարհ, քանի որ մեղքերի խոստովանությունը
Սատանային հաղթելու և նրա թակարդները ոչնչացնելու զորությունն է:
Քանզի մեր Փրկիչը «ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության
իմացությանը»:444
Որովհետև բարի խոստովանությունը, ասում է առաքյալը, մեծ է Աստծո և Նրա
քահանաների առջև. «Մղի՛ր հավատքի բարի պատերազմը, ամուր կառչի՛ր
հավիտենական կյանքից, որի համար դու կանչվեցիր և որը հիանալի կերպով
հռչակեցիր բազում վկաների առջև. Աստծու առաջ, որը պահպանում է ամենքի
կյանքը, և Քրիստոս Հիսուսի առաջ, ով Պոնտացի Պիղատոսի առջև նույնպես տվեց
հրաշալի կերպով վկայությունը: Պատվիրում եմ քեզ, որ անբիծ և անպարսավելի կերպով
պահես այս պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը»:»445։
Մեզ ասված է, որ խոստովանենք մեր մեղքերը միմյանց, և թող մեր մեջ եղած
արդարները լինեն շնորհի ալիք մնացածների համար. քանզի արդար մարդու աղոթքը
հզոր է և արդյունավետ։ 446
Բացե՛ք ձեր բերանը և բարձրաձայն ասե՛ք ձեր մեղքերը ճշմարիտ վշտերի
արտահայտությամբ, ճնշե՛ք ձեր մարմնները ծոմապահությամբ, քանզի Աստված
ուզում է տեսնել ձեր եսասիրությունը ու հպարտությունը խոնարհեցված, ինչպես
Ինքն է- և Նա ողորմությամբ կազատի ձեզ, բազում շնորհներով կների ձեր մեղքերը՝
օրհնելով ձեզ:
Անկեղծ խոստովանության ծիսական խորհրդի մեջ ապաշխարությունը
վերականգնում է ձեր խարխուլ հոգին Աստծո կողմից կառուցված նոր շինության մեջ:
Նախ՝ պետք է դառնորեն զղջալ Աստծո առաջ՝ Նրան մեղքերով վիրավորելու համար, ապա
բարձրաձայն խոստովանել արցունքներով ու աղաչանքներով, ծոմապահությամբ, խոնարհեցնելով
մարմնի կրքերը , մարմնական ցանկությունները՝ միշտ զղջման ցավի տակ:
Երկրորդ, դուք պետք է ատեք մեղքը ձեր ամբողջ սրտով, կողպեք ձեր բոլոր
զգայարանները մեղքի դեմ, պայքարեք մեղսավոր մտքերի դեմ, հեռու մնաք մեղսասեր

442
Եսայիա 61։1
443
Մատթեոս 11:28
444
1 Տիմոթեոս 2։4
445
1 Տիմոթեոս 6.12-14
446
Հակոբոս 5։16

168
անօրինության գործակիցներից- որպեսզի վերահսկեք ձեր միտքը, հակառակվեք
չարին և պահեք հոգևոր օրենք, որը ձեզ վստահվել է Արարիչից։
Երրորդ, փնտրե՛ք և սիրե՛ք առաքինիներին, ովքեր մտքի, մարմնի և հոգու
վեհությունն աստվածային ծագման մեջ հաստատված՝ հետևում են Ավանդական
հավատքի հաստատված կարգերին:
Չորրորդ՝ գերադասեք լինել արդարների կողքին դժվարության և ցավի մեջ, քան
ամբարիշտների հետ՝ մխիթարության և հաճույքի: Որովհետև մեղքը ամոթ է որպես
անեծքի հավերժական նշան, որից դուք պետք է ձերբազատվեք Աստծո ողորմության
զորությամբ:
Հինգերորդ, վախեցե՛ք Տիրոջից, խորհե՛ք Տիրոջ վրեժխնդրության մասին և երբեք մի՛
հանգստացրեք ձեր միտքը հավիտենական պատժի մասին մտածելիս, ավելի լավ է
սպանեք վերջույթները մարմնական ցանկության կարիքով, ինչպես՝ «Նրանք կորցրել
են կապը բանական գլխի հետ, որից ամբողջական մարմինը, հոգու հետ միասին,
հենված և միացած է հոդերով և անոթներով, և այն էապես աճում է այնպես, ինչպես
Աստված աճեցնում է»: 447
Վեցերորդ, արթուն եղե՛ք օր ու գիշեր հանուն փրկության, քավության համար, թող որ
փախչե՛ք բարկությունից, որը գալիս է չզղջացողների վրա:
Ցերեկ ու գիշեր ապաշխարության մեջ եղե՛ք զգոնության մեջ՝ սրբանալու և արթուն
լինելու համար, և թող որ ճանաչեք ձեր ներքինը և արտաքինը՝ միշտ նորոգվելու
Ավետարանում:
Յոթերորդ՝ երկրորդ անգամ նույն մեղքի մեջ մի՛ ընկեք, այլապես ողորմություն չի
լինի, [որովհետև Աստծուն չի կարելի ծաղրել], և դուք կրկին չեք կարողանա բուժվել:
Ութերորդ՝ ներում ստանալուց և բուժվելուց հետո, լինելով Աստծո շնորհի ներքո, մի՛
կորցրեք այդ շնորհը, և դա հնարավոր է, եթե հաշվի առնեք ձեր թուլությունների բոլոր
հնարավորությունները, որոնց վրա պետք է հսկեք և զգոն լինեք:
«Նույնպես Հոգին օգնում է մեզ մեր թուլության մեջ: Որովհետև մենք չգիտենք, թե
ինչի համար աղոթենք, ինչպես որ պարտավոր ենք, բայց Հոգին ինքն է բարեխոսում
մեզ համար՝ խոսքերի համար չափազանց խոր հառաչանքներով»:448
Իններորդ, բոլոր պատվիրանները ստեղծված են ըստ հոգևոր օրենքի և Քրիստոսի
Ավետարանի, և մենք պետք է քավող Պատարագում նորոգության կամք դրսևորենք.
քանզի մենք կատարելության ենք հասնում Քավության Սուրբ Պատարագի միջոցով,
որպեսզի ստանանք մեղքի թողություն և լինեք նոր մարդ՝ ոգով և մարմնով ի Հոգի:
Տասներորդը, սահմանափակե՛ք ձեր զգայարանականը և կատարե՛ք առատ
բարեգործություն, և թող որ դուք հաղթող լինեք ապաշխարության գործընթացում,
միացած Քրիստոսի Մարմնին և Երկնային կարգերին՝ լինելու նրանց հետ որպես
հետևորդ:
Եվ այսուհետ խորհե՛ք Երկնքի մասին, որտեղ նստած է Քրիստոսը, և սրբերը Նրա
հետ բնակվում են երանության մեջ:

447
Կողոսացիներ 2։19
448
Հռոմեացիներ 8:26

169
Միայն անկեղծ խոստովանությամբ և ապաշխարությամբ կարող ենք մոտենալ
Քրիստոսի Մարմնին և Արյան Մեծ խորհրդին, քանի որ Նա է մեր հույսն ու
քավությունը- Նա է, ով արդարացնում է մեզ Իր Չարչարանքների միջոցով, ցույց
տալու մեր չարությունը, բացահայտելու այն ու մաքրելու Իր Արյամբ, որպեսզի մենք
կարողանանք ազատ լինել, և մենք կարողանանք մտնել Հոր և Որդու և Սուրբ Հոգու
ուրախության մեջ բոլոր ընտրված սրբերի և հրեշտակների հետ:
«Եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, Նա հավատարիմ և արդար է, որ ների մեզ
մեր մեղքերը և մաքրի մեզ ամեն անիրավությունից»:449
Որովհետև որպես սուր է մեղքը, որը կտրում է մարմինը և վտանգի տակ է դնում
կյանքը, այդես խոստովանությունը դեղամիջոցն է բուժելու՝ հաշմանդամ մարմինը
նորից առողջացնելու [հոգու հետ միասին]: Արցունքների մեջ մեղքերի
ապաշխարությունն ամենամեծ բժշկությունն է, որն ընդունվում է աստվածային
Գթասրտության կողմից և՝ օրհնվում:
Վշտի արցունքներն ու հոգեկան ցավը սրբացվում են, եթե դրանք Աստծուն
վիրավորող մեղքերի պատճառով են, այլապես, եթե այդ հույզերը երկրային պատճառ
ունեն և ոչ թե հոգևոր՝ մահացու են հոգու համար:
Որովհետև վիշտը և՛ սուգը և՛ արցունքները ցավ են պատճառում ոգուն, եթե ոգու
շարժումը չի ուղղորդվում Հոգու կողմից. անօթևանություն, սով, աղքատություն,
անկում, նվաստացում, սիրելիների հանկարծակի կորստի վիշտ, անտանելի վիճակի
ֆիզիկական և հոգեկան ցավ՝ բոլոր այս դժվարությունները պետք է ուղղվեն դեպի
Աստված:
Եթե այս չարչարանքները չօգտագործվեն հոգևոր շահի համար՝ միացնելով դրանք
Քրիստոսի չարչարանքներին, դրանք կբռնվեն չարի կողմից, որպեսզի միտքը ստիպեն
տրտմել հավատուրացության դաժան խորհրդով՝ կասկածի տակ դնելով Աստծո
արդարությունը:
Այդ դեպքում այսպիսի չարիքը կանխելու համար մենք պետք է խնդրենք Քրիստոսին,
որ թեթևացնի անտանելի բեռը, եթե այն հոգևոր շահ չի բերում:
Այդ պատճառով մենք պետք է լաց լինենք Փրկչի առջև, որպեսզի փրկի մեզ այդքան
մեծ վնասից, հիշելով նաև, որ «Ձեզ չի ուղարկվել գայթակղություն, որը բնորոշ չէ
մարդկանց: Եվ Աստված հավատարիմ է. Նա թույլ չի տա, որ դուք գայթակղվեք
ավելին, քան դուք կարող եք կրել, և փորձության հետ նաև Նա կտա ելք, որպեսզի
կարողանաք տանել այն»:450
Շնորհքին վերականգնվելուց հետո ընկած մարդը նախանձախնդիր է մնալու
օրհնության մեջ՝ միշտ փափագելով Քրիստոսին, որ Իր մեջ խաղաղ կյանք ունենա,
ունակ լինել իսկական բարության յուրայինների և ուրիշների հանդեպ՝ իր միտքը
պահելով սրբերի ուսմունքի և կյանքի խորհրդածության մեջ:
Ով այդպիսի շնորհքի մեջ է, ճաշակել է հավատքի երջանկությունը և լի է
ցանկությամբ բարի կամք դրսևորելու՝ բարություն անելով բոլորին, կիսվելով նաև

449
1 Հովհաննես 1:9
450
1 Կորնթացիներ 10։13

170
երջանիկ հոգևոր վերափոխման իր ողջ սեփական փորձը: Այդպիսիք ցավի միջով
անցան համբերությամբ, դիմանալով դրան, ցավի մտային ու մարմնավոր տառապանքին--դրանք
համարելով կյանքը հաստատող աստվածային շնորհի աղբյուր, որոնք ի վերջո մարդուն
բերում են մեծ խաղաղության նավահանգիստ:
«Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ։ Մաքրե՛ք ձեր ձեռքերը, մեղավորնե՛ր, և
մաքրե՛ք ձեր սրտերը, երկմիտներ: Ուրեմն՝ հնազանդվեք Աստծուն։ Ընդդիմացե՛ք
Սատանային, և նա կփախչի ձեզանից»։451
Ապաշխարության արցունքները մտքի ինքնամաքրման միջոցն են, որոնք սրբության
կնիքի տակ են պահում մարմինը հոգին։
Մեղքերի համար թափված արցունքները ողորմած են, որոնք մաքրում և բուժում են
հոգու դառնությունը, արմատախիլ անելով չար մոլախոտերը մտքից՝ ողջ էությունը
պահելով Քրիստոսի սիրո մեջ, Փրկչի նախախնամական սիրո պաշտպանության
ներքո՝ ստանալով նաև մխիթարության հույսը:
Թող արցունքներն առաջնորդե՛ն մտքի շարժումը և թարմացնեն հոգին ու մարմինը՝
արթուն պահելով և արթնացնելով մարդկային բնության ուժերը քնից՝ զգոն լինելու
մեղքերի նկատմամբ և ինքնաքննության միջոցով ապրելու Աստծո ներկայության մեջ:
Ապաշխարության արցունքները անսահման արժեք ունեն մեր փրկության համար.
դրանք զորացնում են մեզ հասկանալու և կատարելու Աստծո կամքը:
Մեղքի մեջ խամրած միտքը բաց դուռ է բոլոր անօրինությունների համար, որոնք անպաշտպան են
չարից՝ առթելով ամբարտավանություն, ագահություն, համառություն, դաժանություն, ստոր արարք,
սպանություն, հպարտություն, ագահություն, սրտի կորուստ, սնափառություն, սնահավատություն,
ցանկասիրություն և այլ չարիքներ:
Մինչդեռ՝ ապաշխարության արցունքները բացում են հոգու և սրտի տեսնելու
կարողությունը և բոլոր զգայարաններն ուղղում են դեպի Աստված:

Իսկ այն, ինչ հասկանալի է՝ բուժելի է:


Մի՛ հուսահատվեք, երբ ընկնեք թուլության պատճառով, որովհետև Աստված
անսահման Բարություն է, որը կօգնի ձեր կարիքներին՝ պարգևելով ձեզ
խոնարհություն՝ հպարտության փոխարեն,
սրբություն՝ հանցանքի փոխարեն,
խաղաղություն՝ բարկության փոխարեն,
հնազանդություն՝ անհնազանդության փոխարեն,
հեզություն՝ համառության փոխարեն,
չափավորություն՝ ագահության փոխարեն,
ջերմեռանդ սիրտ՝ գաղջության փոխարեն:
Ավելին, Հոգով զորացած նշանակում է սրբության հավատարմության ուխտը պահել ի մահ. ունենալ
առատաձեռնություն՝ ջնջելով ժլատությունը,
քաղցրություն՝ ջնջելով դաժանությունը,

451
Հակոբոս 4:7

171
սուրբ սեր՝ ջնջելով ատելությունը,
աստվածային գիտելիք՝ ջնջելով մտքի խավարը,
լույս՝ ջնջելով աչքերի կուրությունը,
սուրբ ակնածանք՝ ջնջելով օրինազանցի լկտիությունը- հնարավոր դարձնելով
արժանապատվության բոլոր արժանիքների գործադրումը, որը բերում է մարդկային բնության
վերափոխումը աստվածայինի:
Ակնկալեք այրել ընկած մարդկային էության բոլոր արատները Աստծո Սիրո մեջ, և
վայելեք ձեր թույլ բնության վերափոխումը սրբության կատարելության:
Եվ այս բոլոր նվերները կարելի է ձեռք բերել սեփական մեղքերի համար և ուրիշների
համար թափված արցունքներով:
«Ուրեմն, որպես Աստծո ընտրյալներ՝ սուրբ և սիրելի, գթած սրտեր, բարություն,
խոնարհություն, հեզություն և համբերություն հագեք՝ միմյանց հանդուրժելով և, եթե
մեկը մյուսի դեմ բողոք ունի, ներեք միմյանց. ինչպես Տերը ներեց քեզ, այնպես էլ դու
պետք է ներես»։452
Արցունքները շնորհի զարդ են, եթե տրտմենք Աստծո համաձայն [մարդկային հոգու
կորստի համար]:
Եթե դու ամեն կերպ դիմադրում ես մեղքը, միայն՝ վստահ եղի՛ր, որ փրկությունը քոնն
է, մինչդեռ՝ չզղջացողները լքվում են Աստծուց՝ ոչինչ չստանալով:
Աստված տեսնում է ամեն ինչ- և դուք ավելի լավ է խոստովանե՛ք ձեր
օրինազանցությունները Աստծո վախով և սովորե՛ք փրկության գիտությունը:
Ուստի զգույշ եղե՛ք, հիշե՛ք արդար Դատավորի Դատաստանի Օրը, քանզի ոչ ոք չի կարող որևէ բան
թաքցնել ո՛չ մտքով, ո՛չ խոսքով, ո՛չ գործով:
Կատարե՛ք ձեր ընտրությունը՝ առաքինիների և բարեպաշտների միջ լինելով, որպեսզի
ստանաք հավատացյալի պարգևը>
և նույն կերպ անհավատն էլ կատարեց իր ընտրությունը՝ չարափառն ու անպատիվը ընտրելով, և,
համապատասխանաբար երկուսն էլ կստանան իրենց ընտրության արժեքը:
Պատվե՛ք միայն նրանց, ովքեր խոնարհ են ապաշխարության մեջ, քանզի
ամբարտավաններն ու հպարտները չունեն Քրիստոսի խոստումը:
Նայե՛ք փոքրիկ երեխաներին. ինչպես են նրանք ստանում իրենց կարիքի
բավարարում՝ անդադար լաց լինելով, արցունքներ թափելով- նույն կերպ
աղաչանքներով բարձրացրե՛ք ձեր խնդրանքը առ Աստված, ով ձեր Հայրն է և սիրում է
ձեզ անձնազոհ սիրով: Ի վերջո, երեխան, ով ունի ծնողի ողջ սերն ու ուշադրությունը՝
հանգչում է ծնողների գրկում՝ զգալով անսահման ծնողական բերկրանքի
ուրախությունը- ահա՝ նույնը կպատահի ձեզ հետ, եթե դուք ստանաք ձեր բնության
փրկագնող նորացումը՝ բարձրացած դեպի Աստվածայինը:
Սա՛ է նախանձախնդրության և հոգևոր ջանքերի ժամանակը. մկրտության
ավազանից՝ խոստովանել Սուրբ Երրորդությունը և ապաշխարել մեղքերի համար:
Այնուամենայնիվ, Քրիստոս Իր աշակերտներին պատվիրում է մկրտել բոլորին Հոր և
Որդու և Սուրբ Հոգու Անունով և սովորեցնել հնազանդել այն ամենին, ինչ պատվիրել

452
Կողոսացիներ 3։12-13

172
է Տերը, ինչպես և ասում է, «Եվ, անշուշտ, Ես ձեզ հետ եմ միշտ, մինչև դարի վերջը»։453
Որովհետև բոլոր նրանք, ովքեր մկրտվեցին Քրիստոսով, ընդունեցին Քրիստոսին և
դարձան Լույսի որդիներ և՝ Թագավորության ժառանգորդները նոր ծնունդով սուրբ
ավազանում- նրանք անմահ են ի Քրիստոս:
Նա մեզ հետ է ՝ մեր մեջ, մենք՝ Նրա, որպեսզի Լույսի որդիները օրհնվեն, ազատվեն
խավարի զորությունից, լուսավորվեն Ամենակարող Բարերարի օգնությամբ: Իսկ
նրանք, ովքեր հեռու են Աստծո օրենքից, պետք է ճանաչեն Քրիստոսին, որպեսզի
օտարացածներին դարձնեն ճշմարիտ հավատքի և մաքուր սիրո նվիրյալներ:
Ազատե՛ք նրանց, ովքեր բռնվել են սատանաների կողմից և մոտեցրե՛ք նրանց
Քրիստոսին, ազատելով նրանց անեծքից և հավիտենական մահից, ստիպելով նրանց
ապաշխարել և արդարանալ ի Քրիստոս, վերակենդանանալ՝ լինելու Թագավորության
քաղաքացիներ Աստծո Սիրո փառքով, քանզի Նա այդպես հավաքում է Իրեն
սիրողներին:
Մենք սա սովորում ենք մեր նախահայրերից, երբ լսում ենք, որ Դավիթը մեղանչել է և նորից
խոստովանել և ապաշխարել. նա դառնորեն լաց էր լինում բոլոր գիշերներ ու օրեր՝
մոխրի մեջ նստած, և արցունքները հոսում էին նրա այտերից, որովհետև Տիրոջ
բարկությունը նրա վրա էր, [և նա կորցրեց Աստծո բարեկամությունը]: Այնպէս որ
Դաւիթը տանջվում էր այն անարգանքի համար, որ նա պատճառել էր իր Տէր
Աստծուն, քանի որ չպահեց Տիրոջ պատուիրանը։454
Ուստի և Պետրոսը գիտակցում էր, որ ուրացել է Քրիստոսին, և հիշելով Տիրոջ
խոսքերը՝ նա լաց եղավ սրտաճմլիկ վշտով. «Հիսուսն ասաց նրան. ամեն, ասում եմ
քեզ, որ այս գիշեր, մինչ աքաղաղի կանչելը, դու երեք անգամ կուրանաս Ինձ»:455
Եվ Պետրոսի գիտակցությունը մեռած չէր, այն կենդանի էր, քանի որ Տիրոջ ձայնը
խոսում էր նրա սրտում. «Տերը շրջվեց և ուղիղ նայեց Պետրոսին. այնուհետև Պետրոսը
հիշեց այն խոսքը, որ Տերն ասել էր իրեն:456 Այնուհետև նա «դուրս եկավ և դառնորեն
լաց եղավ»: 457
Աստված բարի և ներող էր և՛ Դավթի, և՛ Պետրոսի նկատմամբ՝ նրանց զղջալով լաց
լինելու պատճառով, ուստի Դավթի թագավորությունը փրկվեց, ինչպես և՝ Պետրոսի
Եկեղեցին. այնպես որ ապաշխարության արցունքները մնում են որպես դասագիրք,
որը մեզ սովորեցնում է Աստծո սիրտը տանող ճանապարհները:
Եկեք այնպես անենք, ինչպես արեցին մեր արդար նախնիները՝ մեղավորներն ու ապաշխարողները,
աստվածային Գիրքը տալով մեզ՝ ցույց տալու ճշգրիտ ապաշխարության օրինակը։
Եվ այսպես, ապաշխարության կյանքի դուռը փակված չէ մինչև աշխարհի վերջը:
Եկեք արցունքների լճակ շինե՛նք, որպեսզի ողողվենք դրանում մեր մեղքերից
սրտանց ապաշխարությամբ ՝ միշտ:

453
Մատթեոս 28:19-20
454
2 Սամուել 12
455
Մատթեոս 26:34/
456
Ղուկաս 22:61
457
Ղուկաս 22:62

173
Թող մեր սիրտը այնքան փափկացվի, որ արցունքներ թափի մեր մեղքերի և
ուրիշների համար, թող որ մենք մտքով և կամքով պատրաստ լինենք հասնելու
ապաշխարության այս հոգևոր կատարելությանը մինչև մեր կյանքի վերջը, մինչև մեր
մահվան րոպեն: Եվ դա Հաշտության խորհուրդն է՝ Մովսեսի Տախտակն է,458
նորցաված Նոր Ուխտի մեջ, որը մեզ առաջնորդում է հոգևոր անապատներից դեպի
աստվածային Արքայության նավահանգիստը:
Նրանք, ովքեր ոտնահարում են Եկեղեցու կանոնը, նրանք մեղավոր են ոչ միայն
Աստծո, այլև ազգերի առաջ՝ Սրբավայրի Զոհասեղանի Խորանի դեմ մեղանչելու
համար-և այսպիսիները մեծ պատասխանատվություն են կրում. քանզի պատճառված
վնասը մեծ է, և նրանք կհատուցեն դրա համար:
Նրանք, ովքեր դեռևս առաջնորդ չեն, սակայն սխալներ են թույլ տվել եկեղեցու և ազգի
ծառայության մեջ, նրանք կարող են լացակումած զղջալ, որպեսզի Տերը ների նրանց և
ուղղի։
Նրանք, ովքեր մինչև ոսկորները ապականված են, անաստված են, նրանք կարող են այրվել
[Դժոխքում] չթափված արցունքների ջերմության մեջ:
Եվ ով որ փոքր սխալ է թույլ տալիս, թող զղջա, թող դուրս գա ու լացի։459
Բայց նա, ով ունի մեղքի ծանրությունը, ուրիշներին մեղանչել է տվել, և ունի հասկացողությունը իր
պատճառած չարիքի՝ ունենալով նաև օրենք և քահանայական կարգ, Տիրոջ կողմից հրամայված է
նրան մեկուսացված ճգնավոր լինելու. այդպիսիք պետք է շատ և շատ ջանք թափեն, կոտրված
սրտով ջերմեռանդ արցունքների մեջ, կարծես ապրում են դաժան ձմռան մեջ և սառցե
թագավորությունում՝ առանց արևի հույսի:
Իսկ նրանք, ովքեր արգելված բաներ են անում՝ գիտակցաբար և անզղջում [կուռքերին զոհ
մատուցելու՝ կռապաշտ ծեսերում]- այդպիսիք պետք է դուրս նետվեն Եկեղեցուց
[հավիտենական անեծքի ներքո]: 460

Այսպիսով, հոգևոր գարունը կարծես հաղթում է հարավային շոգի ոգուն՝ անձրևելով դրա վրա առատ
արցունքներ:
Նոր երկիրը բացահայտում է իր ծաղիկներն ու ծաղկունքները, սաղարթներով ու պտուղներով
բույսերը՝ թագավորների ու հովիվների բարօրության համար, որպեսզի նրանք ուրախանան։ Նույն
կերպ, հոգու ջերմությամբ, արցունքները կհոսեն և կլուծեն մեղքի ձմեռվա գերությունը՝ աճեցնելու
առաքինության բույսն ու արդարության պտուղը, որում Երկինքն ու երկիրը կուրախանան Աստծո

458
Ելից 34:1,
459
Կանոն 4. Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հարկադրաբար կուռքերին զոհ են մատուցել, և նրանցից
բացի, նրանց, ովքեր ընթրել են կուռքերի մոտ, տեղին է համարվել, որ այն անձինք, ովքեր տարվել են
այնտեղ, բարձրացել են չափից ավելի ճոխ հագուստով, շքեղության մեջ և անտարբեր ճաշել են
պատրաստած ընթրիքը, սրանք պետք է մեկ տարի անցկացնեն որպես ունկնդիր և երեք տարի՝ որպես
ծնկաչոք: Նրանք երկու տարի միայնակ պետք է աղոթեն: Անկիրայի Սինոդ:
460
Սուրբը ներկայացնում է Անկիրայի Խորհրդաժողովի կանոնները. Քրիստոնեական հիմնական
բարոյականությունն՝ ընդդեմ հեթանոսության, հատկապես կենդանիների զոհաբերությունների և
անբարոյականության հեթանոսական ծեսերը դեմ: այն հոգևորականների, որ մասնակցում են դրանց, ում դեմ
պետք է կիրառել անողորմ պատիժ՝ նաև զրկելու նրանց սուրբ ձեռնադրությունից:

174
փառքով: Որովհետև նման դժվարության մեջ ուրախ սրտով կատարվում է շնորհալից
ապաշխարությունը, որպեսզի նորածնված մարդը ազատվի անմար կրակից և Դժոխքի անմահ
որդից:
Մկրտության անապական հանդերձանքը ապաշխարության արցունքներով լվանալը պետք է
հաստատվի Թագավորությունը վերստացող ժառանգորդի կոչումը՝ բոլոր արդարների վրա-
սրբության վարագույրով, առաքինության լույսը ճառագող, պսակված՝ սրբերի հետ
հավերժական երանության վայելման համար:
Ապաշխարել և վերադառնալ դեպի նոր եսը, կամք ունենալ՝ մերժելու չարը դրա
ներշնչված ցանկություններով: Արցունք թափելն Աստծուն վիրավորելու համար՝
նողկալի մեղքերի մեջ պակաս մարդ լինելու պատճառով- այդ ընդունակությունը մարդու
բարձրագույն արժանապատվություն է:
Արցունքները դժոխային կրակմարիչն են, որ պահպանում են հոգու և մարմնի
մաքրությունը մինչև կյանքի վերջը, պաշտպանելով մեզ դիվային հարձակումներից, հատկապես, երբ
միտքը դուրս է գալիս վերահսկողությունից, և մարմինը ընկղմվում է ամոթալի դիվային
հիվանդության մեջ, ինչպես ձեռնաշարժության ամոթալի գործողությունն է. արցունքները սուրբ
սերմնաժայթքում են՝ մարմնական զզվելի կեղտի փոխարեն:
Աղոթի՛ր սուրբ սիրով և լաց եղի՛ր, որովհետև արցունքները ջրի ցողման պես են, և
անձրևի ցողումը մարում է կրակը, և Աստծո հանդեպ սերը ջերմեռանդ արցունքներով
հագեցնում է քո հոգին` հեղեղելով այն Շնորհով և անսահման խաղաղությամբ:
Այսպիսով, սիրել սրբությունը Տիրոջ մեջ՝ Քրիստոսի, ով բնակվում է սրբության մեջ,
«որովհետև այս աշխարհի իշխանը գալիս է. և նա Ինձ վրա իշխանություն չունի»:461 Ն
ույն կերպ Քրիստոսը մեզ դրեց այս Շնորհի ներքո Եկեղեցու խորհուրդներով՝ երիտասարդներին
դեպի իմաստություն, տարեցներին դեպի երիտասարդություն. ձգելով բոլորին դեպի Իրեն, դեպի Հոր
Աջը- դեպի Աստված,462 դեպի Երկնային Երուսաղեմ, որտեղ հավաքված են մեր բոլոր հոգևոր
գանձերը, որտեղ իսկական ուրախությունը Քրիստոսի Երեսն է:
Այսպիսով, մենք միավորված ենք Երկնային ուրախության մեջ, վայելելով նաև երկրային
երանությունը՝ ի փառս Քրիստոսի, բարերար երախտագիտությամբ Նրա սուրբ սիրո համար:
Որովհետև մենք որդեգրված ենք Աստծո կողմից, արդարացված և սրբացված ենք
Անունով Ամենասուրբ Երրորդության, ումն է ամբողջ փառքը, իշխանությունը և պատիվը հավիտյանս
հավիտենից: Ամեն։

461
Հովհաննես 14:30
462
Եբրայեցիս 1:3, 12:2; 1 Պետրոս 3։22; Գործք Առաքելոց 7:55-56

175
20. Սուրբ Հոգու Գիտության Մասին; Իմաստություն. (Մարմնական կրքերից
մաքրված զգայարանները սրբացնում են սիրտը, որտեղ Աստված է բնակվում):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ենք փառաբանում ենք Ամենակարող Տիրոջ բարությունը


երախտագիտության և օրհնության մեջ, որովհետև Նա հեղում է մարդկության վրա
Իր վիթխարի սերը` նշանակելով իշխաններին որպես ազգերի կառավարիչներ,
տալով նրանց շնորհք՝ սահմանելու օրենքը բոլորի կարգի և խաղաղության համար:
Սուրբ մարդիկ մեզ են փոխանցել հոգևոր ժառանգությունը, ըստ որի՝ անմեղներն
արդարանում են Աստծո կողմից։
Եվ Քրիստոս եկավ ավարտելու այդ սերը՝ լինելով մեր մեջ՝ ի ուրախություն Իրեն
սպասողների:
Քրիստոսը փրկագնեց մեզ ոչ այն պատճառով, որ մենք արժանի ենք դրան. դա
մարդկության հանդեպ Նրա անասելի սիրո պատճառով էր, որ խոնարհեցրեց Նրան՝
պատրաստակամորեն կատարել այդ գերագույն զոհաբերությունը [անցնելով կատարյալ
նվաստացում, անարգանք, ցավ և տառապանք, անարգ մահը խաչի վրա]։
Այն ամենը, ինչ Նա խնդրում է մեզնից, դա է՝ լինել ազնիվ և արդար մեր կյանքում՝
հավատալով մեր մեղքերի համար մատուցված Սուրբ Պատարագի զորությանը:
Մենք չենք խնդրում արևից իր ճառագայթները կամ աղբյուրից՝ ջուրը, ճիշտ այնպես,
ինչպես Աստծո Սերը բարություն է հեղում մեզ վրա Նրա վեհ առատաձեռնությունից և
սիրուց, որովհետև Նա որոշել է մեզ Երկնային Արքայությունը տալ:
Մարդկությունը Աստծո կողմից սիրվեց ամբարիշտների ձեռքով անմեղների
տառապանքների համար, քանի որ սպանված Աբելի արյունը խոսում էր Աստծո
հետ:463
Եվ քանի որ վրեժխնդրությունը Աստծունն է-464 դրա համար էլ Նա հրամայեց
մարդկանց Կայենին մարդկային ձևերով չպատժել: 465

463
Ծննդոց 4:10
464
Հռոմեացիներ 12:19
465
Ծննդոց 4:15

176
Առավել ևս՝ մենք աստվածանման ենք, երբ Քրիստոսով ցանկանում ենք
չարագործների փրկությունը, ինչպես որ Քրիստոսը [Նոր Աբելը] աղոթում էր Իր
սպանողների համար,466 որովհետև դատաստանը միշտ Աստծունն է:
Դրանով մենք արժանի ենք ունենալ Քրիստոսի բարեհաճությունը և Սուրբ Հոգու
օրհնությունը, քանի որ Ավետարանը վստահված է մեզ, և՝ մենք նման ենք
Քրիստոսին:
Եվ Ամենակարողը խոստացել է անզուգական երանություն՝ բաց պահելով Արքայության
դռները մեզ համար, եթե մենք արժանիորեն փառաբանենք Սուրբ Երրորդությունը
երգերով և օրհներգերով, խորհենք Նրա բարության մասին, վստահենք Նրան՝
հավիտենական փրկության հույսով:
Մենք երդվում ենք ստանձնել Խոսքի առաջնորդությունը՝ օգնելով ուրիշներին՝
հասկանալու և կատարելու Արարչի բարի կամքը, որին կհաջորդի մեր նորոգումը.
մեր անմեղությունը կվերադառնա Աստծո սիրո միջոցով, որը ուխտի տակ մենք
պահում և հսկում մեր մտքի և զգայարանների վրա՝ առավելագույն ջանքերով:
Պարտավորված ենք պայքարելու մեղքերի զորության դեմ և հոգ տանելու ողջ
մարդկության մասին՝ բոլորին վստահելով Ամենակարողի խնամքին:
Եվ մի՛ եղիր հպարտ, ագահ, խորամանկ, բարկացած, խաբեբա, զրպարտող, սուտ
երդվող, նախանձ, չարամիտ, հիշաչար, որկրամոլ- այլ՝ փոխարենը պայքարի՛ր բոլոր
արատների դեմ Սուրբ Հոգու ամենակարող զորությամբ, քանի որ Քրիստոսն այստեղ
է, և Աստված կամենում է Նրա միջոցով ետ կանչելու մեզ մեր աքսորից [եթե մենք
ընդօրինակենք Քրիստոսին ամեն ինչում, քանի որ Նա մարդկության օրինակն է
կատարյալ Աստվածությամբ]:
Այս արատները մարդկանց հարբեցնում են ինչպես հիմարությունից և զրկում Աստծու
վախից, նրանք բթացնում են միտքը և մարդկանց տանում դեպի Դժոխք:
Մենք հրավիրված ենք երանության Արքայություն, և մենք պետք է մաքուր պահենք մեր
գիտակցությունը, զգայարանները՝ զտված, միտքը՝ ըմբռնող:
Քանի որ արգանդում գտնվող փոքրիկները խավարի մեջ են պարուրված՝ չիմանալով
այս աշխարհի մասին որևէ բան. դրա հողն ու կազմը, հնչյուններն ու գույները,
տարբեր տեսակների կյանքի բնական կարգերը- նույն կերպ մենք չգիտենք հետագա
աշխարհը, որը ոչ մի կերպ նման չէ այս աշխարհին՝ ո՛չ իր լույսի, ո՛չ գույների կամ
չափերի մեջ:
Աստծո Արքայությունը վեր է մեր տեսլականից, «այն ոչ մի աչք չի տեսել, ոչ ականջ չի
լսել, և ոչ մի մարդու միտք չի հասկացել- այն, ինչ Աստված պատրաստել է իրեն
սիրողների համար»467 վերջնական երանության մեջ Քրիստոս Հիսուսում:
Այս աշխարհի ոչ մի նեղություն. տառապանքներ, վիշտեր, տանջանքներ՝ Աստծո
պատիժը ջրհեղեղի կամ ծծմբի կրակի տակ [ինչպես Սոդոմում] կարելի կլինի
համեմատել Դժոխքի հավերժական կրակի հետ, որը պատրաստված է չզղջացող
մեղավորների համար:

466
Ղուկաս 23:34
467
1 Կորնթացիներ 2:9

177
Որովհետև Աստված ստեղծել է մարդու միտքն ու բանականությունը, որպեսզի
սրբությամբ ներդաշնակ լինի Բարի Աստծո հետ, որովհետև մենք մեկ ենք Աստծո
հետ, և մեր միասնությունը Աստծո ուրախությունն է:
Մենք պետք է օգնենք մարդկանց հասկանալու Աստծո հրահանգների
կարևորությունը, ստիպել նրանց ընդունել բարին սուրբ սիրով, ունակ դարձնելով
նրանց տարբերելու բարին ու չարը, ընտրելով բարին:
Արդարները հաճեցին Աստծուն, լինելով հավասարակշռված և խաղաղ չարչարանքների և
դժվարությունների մեջ, հաստատուն լինելով Քրիստոսի սիրո մեջ ճշմարիտ
հավատքով, խաղաղասեր և բարի բոլորի հանդեպ:
«Որովհետև ես եմ Տերը, որ սիրում եմ դատաստանը և ատում եմ կեղծիքը
ողջակիզման պաշտամունքի ժամանակ, և ես ճշմարտան վրա կդնեմ ամեն ինչ և նոր
հավիտենական ուխտ կկապեմ նրանց հետ»,468 ասում է Տերը:
«Ես արդարությունը կդարձնեմ չափիչ, իսկ արդարադատությունը՝ իրականություն։ Կարկուտը
կքանդի քո ստերի տանիքը, և ջուրը կհեղեղի քո մեղսալի թաքստոցը»։ 469
Եվ այստեղ երևում է Աստծո կողմից սիրված ընտանիքը. հավատացյալների ընտանիքը միավորված
է միշտ սրբության և արդարության սիրով, ովքեր ամենաանկեղծ սեր ունեն Աստծո և Նրա
պատվիրանների հանդեպ:
«Սերը պետք է անկեղծ լինի. ատել այն, ինչ չար է. կառչել լավից»։470
Հոգևոր սուրբ ղեկավարները Աստծո բերանն են, ովքեր ամեն բժշկության աղբյուր են, ովքեր
ամենածանր ժամանակներում հավատ ու հույս են ներշնչում ազգին. «Եվ ամեն ոք, ով
կանչում է Տիրոջ անունը, կփրկվի»: 471

Այնուհանդերձ, կան խաբեության սուտ մարգարեներ, որոնք լի են


այլասերվածությամբ, բազմաթիվ սխալներով և հերձվածներով, որոնք խեղաթյուրում
են ճշմարտության ավանդույթը: Եվ անարդարները նրանց հետևորդներն են՝
հավիտյան ժառանգելու անմար կրակն ու տանջանքը:
Երբեք մի՛ շեղվեք ուղղափառ հավատքից, քանի որ հավատքի դրույթի յուրաքանչյուր խեղաթյուրում
ու սխալ կհանգեցնի կործանման, հաստատելով մահվան ճանապարհ հերձվածների միջոցով, որոնք
այդպիսով աղավաղում են Աստծո Պատկերը:
Հրատապ է Եկեղեցու բոլոր անդամներին սովորեցնել մաքուր և սուրբ
վարդապետությունը, որը ներկայացնում է Աստծո անբիծ տեսիլքը:
«Վա՜յ նրանց, ովքեր չարը բարի են անվանում, իսկ բարին` չար, ովքեր խավարը
դարձնում են լույս և լույսը՝ խավար, ովքեր դառնությունը փոխարինում են քաղցրով և
քաղցրը՝ դառնությամբ»: 472

468
Եսայի 61:8
469
Եսայիա 28։17
470
Հռոմեացիներ 12:9
471
Գործք Առաքելոց 2։21
472
Եսայիա 5։20

178
Խավարով լցված աչքերը պետք է լուսավորվեն մարդկանց փրկության համար. «Աչքը
մարմնի ճրագն է. եթե աչքերդ առողջ են՝ ամբողջ մարմինդ լույսով կլցվի»։473
Ում աչքերը լույսով են լցված, նաև նրա ամբողջ մարմինը լույսով է լցված.
այդպիսինը խավարից բաժին չունի, այլ՝ փայլում է Աստծո Լույսով:
Այնուհետև, եթե տեսողության լույսը խավարում է չարը ցանկանալու պատճառով
[խելագարություն առաջացնող մեղքերի պատճառով], ապա այդպիսի աչքերը ատում
են նաև շլացուցիչ լույսը, որը կուրացնում է մարդուն, քանի որ այս կուրությունը
տանում է դեպի կրակոտ Դժոխք: Խավարասեր աչքը կուրանում է լույսից- այդպիսով
նմանը որդեգրված է Դժոխքի խավարին:
Այս ամենը արդար է, քանի որ երկուսն էլ պարգևատրվում են. նրանք, ովքեր սիրում
են ճշմարտությունը և նրանք, ովքեր սիրում են չարը:
Եվ նա, ով լսում է Աստծո Խոսքը, ընդունում է կյանքի երջանկության խոսքը. «Տերն
ասաց նրան. «Ապրե՛ս, բարի և հավատարիմ ծառա, ահա՝ մտի՛ր քո Տիրոջ
ուրախության մեջ»։ 474

Դա նշանակում է, որ նրանք, ովքեր հավատքով հոգևոր են երկրային կյանքում,


արժանի են վայելելու բարությունն ու անմահությունը։
Բայց նրանք, ովքեր իրենց ականջները փակում են Ավետարանի ճշմարտության դեմ՝
ոտք են դնում կորստյան ճանապարհին՝ սնելով իրենց միտքը օձերի թույնով,
որպեսզի չընդունեն զգայարանների դեղամիջոցը աստվածային ընկալումների
վերականգնման համար, քանզի նրանք չունեն Աստծուց վախ։ Նրանք անիծում են
իրենք իրենց՝ հավերժության կրակի մատնվելով, որը Սատանայի և դրա
հրեշտակների թագավորությունն է:
Մենք Քրիստոսի անուշ բույրն ենք, որը ճնշում է գարշելիության նեխած հոտը:
Նրանց, ովքեր վերականգնվում են ճշմարիտ Աստծուն սուրբ տոնակատարության
մեջ՝ ազատված հավիտենական անեծքից, նրանց, ովքեր վայելում են իսկական
աստվածային բարությունը, բայց ոչ մարդկայինը [շողոքորթությունից և
եսասիրությունից բխող]- Աստծու այդ ճշմարիտ սիրահարներին տրվում է
հավիտենական կյանքը։
Մարդկանց բարի էությունն այն է, որ հասկանան Աստվածային Հոգևոր Բարությունը,
որը բերկրանք է, ճշմարիտ ուրախություն և անմահական անուշահոտություն, մինչդեռ հոգևոր
չարիքը գարշահոտ է, որը Դժոխքի տանջանքներից մեկն է, որովհետև նույնիսկ այդ
գարշահոտությունը մաշում է անիծյալ հոգիներին:

Եվ վերակացու քահանայության հսկողության տակ գտնվող ազգերը միշտ պտղաբեր


կլինեն. քանզի Եկեղեցին օգնում է կարիքավորներին՝ ամեն կերպ շահավետ լինելու
ընդհանուր բարօրության համար- դաստիրակությամբ և նյութական աջակցությամբ:

473
Մատթևոս 6:22
474
Մատթեոս 25:21

179
Աստծո գործում դուք չպետք է դանդաղ լինեք. ամեն ինչ պետք է արվի Տիրոջ շնորհի
համաձայն. համբերություն, եռանդ, նվիրվածություն, նվիրում, հասկացողություն,
գիտելիք:
Որովհետև մենք Տիրոջ հրամանը ստանալուց հետո ենք, որ ընդունվել ենք
ազատության մեջ՝ արժանանալով փառքի պսակին:
Մինչդեռ, ձեռքերը, որոնք անօրինություն են գործում, կկապվեն և կնետվեն Դժոխք՝
ջնջելով նրանց անունները մեր Տեր Հիսուս Քրիստոսի Գրքից:
Ճշմարտության առաջնորդները մարդկանց փրկության պատճառն են, և կան կեղծիքի
առաջնորդներ, որոնք մահ ու հավիտենական վիշտ են տարածում շուրջը:475
Աստծո գեղեցկության և մեծության ուրախությունը սովորեցնում են նրանք, ովքեր կոչում ունեն
ծառայելու մարդկանց և Աստծուն՝ դիմանալով բոլոր տեսակի դժվարություններին և նեղություններին,
որոնց նրանք հանդիպում են իրենց ճանապարհին:
Այնուամենայնիվ, նրանք, ովքեր սայթաքեցին արդարության ճանապարհին, թափառելով
ամբարիշտների մեջ՝ նմանվելով նրանց և այդպիսով՝ մոլորվեցին- այդպիսիները պետք է ճանաչվեն
և նախազգուշացվեն [նրանց Եկեղեցուց վտարման տակ դնելով]:
Մենք տեսնում ենք մարդու գլուխը վեր, քանի որ առաջատար և իշխող
արտոնությունը տրված է գլխին և ուղեղին՝ մարդկային բանականին- և բոլոր
զգայարանները ենթարկվում են այդ բանականին:
Մարդկային բանականությունը նախագծված է տարբերակելու իր ճշմարիտ կոչումը, այն է՝ բնակվել
Աստծո մեջ, ինքնին մերժել այն ամենը, ինչը աններդաշնակություն է բերում Արարչի հետ, և դա
հնարավոր է շնորհով տրված Սուրբ Հոգուց:
Գիտելիքի լույսը լուսավորում է ողջ մարմինը՝ ըստ Քրիստոսի սուրբ Ավետարանի, և
թող բոլոր անդամները օրհնվեն ճշմարտության բարեհաճ կամքով՝ ստանալով
Թագավորության պսակը, որը Քրիստոսում է։
Բայց բանականությունը, որը մոլորվել է ճշմարտության էությունից և ընկել
մարմնական իղձերի հիվանդության մեջ, լուծվել է անիրավ մեղքի վնասի մեջ, և
կյանքի փոխարեն մահ է պատճառել, ինչպես նաև պատճառելով ուրիշների անդունդ
իջնելը՝ ի մոռացություն:

Մի՛ խաբվեք. Դժոխքն այնտեղ է; մեղավորները կկորչեն երկրից մինչև Դժոխք, և


ամբարիշտները հանգիստ չեն գտնի կրակի տանջանքների մեջ:
Կարդացեք և հիշեք, թե ինչ է ասում Սուրբ Հոգին Սուրբ Գրքի միջոցով. «Այդպես
կլինի այս աշխարհի վերջում: Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք
կհավաքեն իր թագավորությունից բոլոր գայթակղիչներին և անօրենություններ
անողներին, և կգցեն նրանց կրակի հնոցի մեջ»:476

475
Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորիչը ի նկատի ունի մոնոֆիզիտների և միաֆիզիտների արիոսական հերձվածը, որն
առաջացել է մոտ 300-ական թվականներին, ապա՝ դատապարտվել է Նիկիայի ժողովում, 325 թ.
476
Մատթեոս 13.40-42

180
«Այն խոսքը, որ Ես ասացի, նա կդատի նրանց վերջին օրը»։477
«Տերը գիտի ինչպես փրկել աստվածապաշտներին գայթակղություններից, և անարդարներին պահել
Դատաստանի օրվա համար, որպեսզի պատժվեն»: 478
«Մեղքի վարձը մահ է, իսկ Աստծո պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի
միջոցով»։ 479
«Մեղքը, երբ ավարտվում է կատարելությամբ, մահ է ծնում»։480
«Աստված տվեց Իր Միածին Որդուն, որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ ունենա
հավիտենական կյանք»: 481
Աստվածաշունչն ասում է, որ ամբարիշտները «մահ» են կրում,482 «կործանվելու» են,483 «կկորչեն»,484
«կվառվեն»,485 «միասին կկործանվեն»,486 «կսպառեն»,487 «կկործանվեն»,488 «կսպանվեն»,489 Աստված
«կկործանի» նրանց,490 և «կրակը կուլ կտա նրանց»:491
«Բայց վախկոտները, և՛ անհավատները, և՛ գարշելիները, և՛ մարդասպանները, և՛ պոռնիկները, և՛
կախարդները, և՛ կռապաշտները, և՛ բոլոր ստախոսները իրենց բաժինը կունենան կրակով և ծծումբով
այրվող լճում, որը երկրորդ մահն է»: 492
«Այդպես կլինի այս աշխարհի վերջում, մարդու Որդին կրակի հնոցի մեջ կգցի նրանց»:493
«Նրանք բարձրացան երկրի լայնությամբ և շրջապատեցին սրբերի բանակը և սիրելի քաղաքը, և
Աստծուց կրակ իջավ երկնքից և լափեց նրանց»: 494
«Արդարները պիտի հատուցվեն երկրի վրա, առավել ևս՝ ամբարիշտն ու մեղավորը՝ կրակի մեջ»։ 495
«Եվ ահա ես շուտով գալիս եմ, որպեսզի յուրաքանչյուրին տամ իր գործի համեմատ»։ 496
«Եվ այն ժամանակ Նա կհատուցի յուրաքանչյուրին ըստ իր գործերի»:497
«Այն ծառան, ով գիտեր իր Տիրոջ կամքը և անտեսեց՝ շատ հարվածներ կստանա: Բայց նա, ով չգիտեր՝
կծեծվի քիչ հարվածներով»:498

477
Հովհաննես 12։48
478
2 Պետրոս 2։9
479
Հռոմեացիներ 6։23
480
Հակոբոս 1։15
481
Հովհաննես 3։16
482
Հռոմեացիներ 6:23
483
Հոբ 21:30
484
Սաղմոս 37:20
485
Մաղաքիա 4:1
486
Սաղմոս 37:38
487
Սաղմոս 37:20
488
Սաղմոս 37:9
489
Սաղմոս 62:3
490
Սաղմոս 145:20
491
Սաղմոս 21:9
492
Հայտնություն 21։8
493
Մատթեոս 13.40-42
494
Հայտնություն 20։9
495
Առակներ 11։31
496
Հայտնություն 22։12
497
Մատթեոս 16։27
498
Ղուկաս 12։47, 48

181
«Որովհետև, ահա, կգա օրը, որը վառվելու է որպես վառարան, և բոլոր հպարտները, այո, և բոլոր
նրանք, ովքեր ամբարշտություն են անում, կեղևազերծ կլինեն. նրանց ոչ արմատ, ոչ ճյուղ չի թողնի»։
«Եվ դուք կկոխեք ամբարիշտներին, որովհետև նրանք ձեր ոտքերի տակի մոխիր կդառնան այն օրը,
երբ Ես կանեմ դա, ասում է Զորաց Տերը»: 499
«Քեզ համար ձեռնտու է, որ քո անդամներից մեկը կորչի, և ոչ թե ամբողջ մարմինդ Դժոխք գցվի»։ 500
«Ավելի շուտ վախեցե՛ք նրանից, ով կարող է դժոխքում կործանել և՛ հոգին, և՛ մարմինը»։501
«Մեղանչող հոգին պիտի մեռնի հավիտյան»։ 502

Նրանք, ովքեր համարձակորեն և համառորեն մեղանչում են, վտանգի մեջ են, չարիքն
է նրանց բաժինը, նրանք կփակվեն խավարի և կրակի հնոցի մեջ՝ նետված դառը
տանջողների մոտ, և նրանք չեն տեսնի լույսը, ոչ էլ որևէ մխիթարություն կունենան
տանջանքի մեջ:
Մարդու սիրտը ճանաչում է Աստծուն և պատրաստ է ընդունելու հոգևոր շնորհը, եթե
զգայարանները մաքրվեն, և սիրտը սրբացվի Աստծո կողմից, և այդպիսի սիրտը
նորոգում է հոգին սուրբ զգացումներով:
Սրբացած անձը ուրախանում է առաքինության զգացումով, և իր էությունը՝ մարմնով
հանդերձ, պահում է սուրբ խորհրդածության մեջ՝ ընթանալով դեպի կատարելություն:
Հավատացյալի հույսը ազատության պարգև ստանալն է և Արքայության Երկինքը
ժառանգելը:
Մեր Տերն ասում է. «Լավ մարդն իր սրտում կուտակված բարիքից լավ բաներ է
բերում, իսկ չար մարդը չարը հանում է իր սրտում կուտակված չարից, որովհետև
բերանը խոսում է այն, ինչով լի է սիրտը»: 503
Մենք պետք է կարդանք առաքյալի խոսքերը և դրանք կնքենք մեր մտքում. «Ես
աղոթում եմ, որ իր փառավոր հարստությունից Նա զորացնի ձեզ Իր Հոգու միջոցով
ձեր ներքին էության մեջ, որպեսզի Քրիստոսը բնակվի ձեր սրտերում հավատքի
միջոցով: Եվ ես աղոթում եմ, որ դուք, արմատացած և հաստատված լինելով սիրո մեջ,
կարող լինեք զորություն ունենալու Տիրոջ ողջ սուրբ ժողովրդի հետ միասին՝
հասկանալու, թե որքան լայն է, երկար, բարձր և խորն է Քրիստոսի սերը, և ճանաչելու
այս սերը, որը գերազանցում է գիտելիքը, որպեսզի դուք լցված լինեք Աստծո ամբողջ
լիության չափով՝ ձեր ներքին էությամբ»:504
«Ներքին էությունը» Է-ի մասին է; Աստծո էությունը՝ մեր մեջ, որը մենք պետք է
վերականգնենք և այն դարձնենք Քրիստոսի բնակավայր:
Մեր մարմինը՝ իր բոլոր տկարություններով ու անկատարելությամբ մեր հոգու
պատյանն է, իսկ այդ մեր ներքին մարդը ծարավ է Քրիստոսի և պատրաստ է ընդունել

499
Մաղաքիա 4։1, 3
500
Մատթեոս 5։30
501
Մատթեոս 10։28
502
Եզեկիել 18։20
503
Ղուկաս 6։45
504
Եփեսացիս 3:16-19

182
Շնորհը, եթե մաքուր պահենք մեր սրտերը- և միանալու ընդունակ Քրիստոսին այդ
մեր տկարություններով- ուստի չարչարանքները կարող են մեզ սրբացնել Քրիստոսի
մեջ:
Մեր ընկած բնությամբ՝ մեր տեսանելի մարմիններով և մեր անտեսանելի հոգով, մեր
ամբողջ ֆիզիկական կազմով, մենք օրհնված ենք Աստծո կողմից, որովհետև մեր
մարմինը նույնպես բարի Խորհրդի ընդունողն է: Անգամ այն օրգանները, որոնք
ստեղծված են ամոթի համար, կարող են սրբագործվել, երբ կորցնում են ցանկության
ախտակիրը: Իսկ եթե ոչ՝ ցանկության տռփանքի անզուսպ բավարարումից հետո ծնվում է մեղքը. իսկ
մեղքը, երբ հասունանում է, մահ է ծնում, ինչպես և ասում է առաքյալը:505
Այսինքն, ապրել մաքուր սրբությունը՝ սպանելով ամոթալին մարմնի կրքերի
ինքնամահացման մեջ՝ հնարավոր է, քանի որ Աստծո Շնորհը կա՝ սպանելու
մեղսասեր ցանկությունը. «Քրիստոնյա եղբայրներ, մենք խնդրում ենք ձեզ, Տեր
Հիսուսի շնորհիվ, շարունակե՛ք ապրել այնպես, որ հաճելի լինի Աստծուն: Ես արդեն
ասել եմ ձեզ, թե ինչպես աճել Քրիստոնեական կյանքում: Տեր Հիսուսը մեզ իրավունք
և զորություն տվեց ասելու ձեզ, թե ինչ անել: Աստված ցանկանում է, որ դուք սուրբ
լինեք: Դուք պետք է հեռու մնաք սեռական մեղքերից: Աստված ցանկանում է, որ
ձեզանից յուրաքանչյուրը ճիշտ օգտագործի իր մարմինը՝ այն սուրբ պահելով և
հարգելով այն: Դուք չպետք է օգտագործեք այն ձեր ցանկություններին հագուրդ
տալու, ինչպես այն մարդիկ, ովքեր չեն ճանաչում Աստծուն»։506
Որովհետև հոգով մարմնի բոլոր անդամները կամովին մտնում են պարտավորության
մեջ՝ մաքրված և արդարացված ավազանի մկրտության լույսով, մեզ տալով Քրիստոսի
շնորհի վերածնունդ, ով փրկեց մեզ մեղքի գերությունից:
Մեր հոգին ու մարմինը կամովին մտնում են Աստվածային անմահ Հուգու մեջ
Մկրտության Ավազանի շնորհով ի Քրիստոս, ինչպես Նա միացավ Իր
աստվածության հետ մեր մարդկային բնությանը ՝ սրբացնելով այն և զորացնելով-
այդպես էլ մենք կարող ենք միանալ Նրան [ով մեզ նման էր]:
Եվ Նա պատվիրեց մեզ սիրել Իրեն, ինչպես Նա սիրեց մեզ՝ մեզ ազատություն
շնորհելով փրկագնման մեջ: Այսպես մեր բնության բոլոր թուլությունների համար Նա
կրեց չարչարանքներ և ոչնչացրեց մահվան իշխանությունը մեր վրա: Ուրեմն՝ և մենք
պետք է լինենք նաև մեր սրբացման խաչակիրը:
Միայն դրանից հետո են կատարվում այս երկու պատվիրանները, որ հանձնարարում
է Տերը. սիրել Աստծուն և սիրել միմյանց: 507
Որովհետև նա, ով սիրում է Աստծուն, մնում է ամենայն սրբության մեջ, քանի որ
աստվածային սիրո զորությունը խափանում է անարդար մտքերը, որոնք գերում են
միտքն ու զգայարանները՝ զրկելով նրան շնորհից:
Նմանապես, մենք պետք է սիրենք Քրիստոսի սուրբ սիրով մերձավորին, որն առատ է
մարդկանց մեջ, որպես ճշմարիտ ծառա, ըստ առաքյալի խոսքերի: 508

505
Հակոբոս 1:14-15
506
1 Թեսաղոնիկեցիս 4։1-5
507
Մատթեոս 22:36-40; Հովհաննես 13:34-35
508
Կողոսացիներ 1։29

183
Քրիստոսի նույն սիրով մենք բոլորս ունենք ներդաշնակություն և միասնություն Քրիստոսի հետ՝ ի
հաճո Աստծո:
Փախչե՛լ եսասիրությունից, խոնարհաբար ծառայել մարդկանց, որովհետև մենք հոգևոր և սուրբ ենք
Աստծո և մեր իսկական եղբայրների համար, որպեսզի ժառանգորդ լինենք Երկնքում:
Քրիստոսը ցանեց բարի սերմը, մինչդեռ արդարության թշնամին, Սատանան ցանեց
որոմներ, որոնք Քրիստոսը հրամայեց ժամանակին հանել և կրակի մեջ գցել՝
բարության սերմերը աճեցնելու համար, որպեսզի այն բերի հարյուրավոր պտուղներ.
այսպես մեր հավատքի սերմը «ծառ է դառնում, որպեսզի թռչունները գան ու թառեն
նրա ճյուղերի վրա»։ 509
Եվ սկզբում սատանան թշնամի չէր, այլ բարիների դեմ էր, քանի որ Եբրայերենում
Սատանան թարգմանվում է որպես «հակառակ»:
Ինչպես լսում ենք, որ Տերն ասաց Պետրոսին. «Հիսուսը դարձավ և ասաց Պետրոսին.
«Դու գայթակղություն ես ինձ համար. Դու չես գնում Աստծո Կամքի հետ, այլ մտածում
ես մարդկայնորեն »:510
Այդ ժամանակ Պետրոսը անտեղյակ էր Փրկության առեղծվածին և տանջողների
վախճանին, նա, իր մարդկային բարությունից ելնելով, փորձում էր կանխել իր Տիրոջ
վրա հասած չարիքը, ուստի չգիտեր, որ ինքը գործում է Աստծո կամքին հակառակ:
Որովհետև Բարերար Արարչի մեջ յուրաքանչյուր արարած ստեղծվել է բարի, եթե
մարդիկ չհակառակվեն բարությանը, ինչպես սատանաների դասերը, որոնք
եսասիրական հպարտության մեջ էին, հուսալով, որ Աստծո հետ իրենց նմանությունը
նրանց կդնի Աստծուց վեր, և նրանց արատները կվերածվեն փառքի:
Նմանապես, մարդիկ, ովքեր տառապել են Սատանայի խաբեբայական
խոստումներից, անարգեցին Աստծուն Նրա դեմ պատերազմելով, ընդունեցին
Սատանայի պատվիրանը, քան Աստծո. «Որովհետև Աստված գիտի, որ երբ ուտեք
դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ իմանալով բարին ու
չարը»-այսպես ստեց Օձը։ 511
Այնուամենայնիվ, մարդկության փրկությունը եկավ, երբ Գաբրիել Հրեշտակապետը Կույսին
հայտարարեց մարդկությանը քավելու Աստծո կամքի մասին, ուրախանալու Ավետարանի
ուրախ ավետիսով և առանց խտրականության փրկելու բոլոր ազգերի մարդկանց:
Այսպիսով, Աստված իր կամավոր որոշմամբ, Աստծո Որդու մարմնավորման
միջոցով, ազատեց աշխարհը սկզբնական անեծքից,512 որտեղ իշխում էր Սատանան, և
այժմ այն դուրս է նետվել՝ ապրելու իր վերջին ժամանակը՝ նախքան դրա հավերժ
փակվելը Դժոխքում:
Մեր Տեր Քրիստոսը կյանք ստեղծեց և խաղաղություն հաստատեց՝ հաշտեցնելով
Արարչին Իր արարածների հետ՝ բոլորին հրավիրելով փրկության հավատքի և հույսի
միջոցով հասնելու Սուրբ Երրորդությանը, որպեսզի մարդիկ Իր բարությամբ

509
Մատթեոս 13։32
510
Մատթեոս 16։23
511
Ծննդոց 3։5
512
Ծննդոց 3:17

184
ընդունակ լինեն ազնիվ, արքայական և առաքինի գործերի՝ Երկնքի Արքայության
համար:
Որովհետև նույնիսկ դևերն են խոստովանում Աստծո Որդուն. «Ի՞նչ ես ուզում մեզ
հետ, Հիսուս Նազովրեցի. Դու եկել ես մեզ ոչնչացնելու։ Ես գիտեմ, թե ով ես Դու՝
Աստծո Սուրբը»: 513
Դևերը իրենց բնույթով չէին կարող չար լինել և միևնույն ժամանակ ճանաչել Տեր
Քրիստոսին որպես Փրկիչ և Աստծո Որդի: Ինչը նշանակում է, որ դևերն իրենց
կամքով ընտրեցին չարը, ինչպես դա տեղի է ունենում նաև մարդկանց դեպքում,
ովքեր նախընտրում են ինքնակամ լինելը Աստծո հանդեպ ատելությունից ելնելով,
քանի որ հրաժարվում են հնազանդվել Նրան, ով ստեղծել է իրենց:
Այսպիսով, Աստված ստեղծեց ամենին բարի և ազատ, ինչպես որ Նա ստեղծեց
յուրաքանչյուրին իր ազատ կամքով, քանի որ Նրա ստեղծագործությունը կատարյալ է:
Եվ յուրաքանչյուր ազատ կամք, որն աններդաշնակ է Աստծո բարության հետ,
առանձնացված է որպես սեփական տարածք, ոչ թե՝ Աստծո:

Հատկապես նրանք, ովքեր հրապարակայնորեն չարություն են սովորեցնում, կրակի


հատուցում կստանան։
Նա, ով գայթակղում է, հրապուրում և սովորեցնում է չարություն, այդպիսինը
Սատանա է:
Որովհետև հոգիների գողությունը Սատանայի ստորագրությունն է, իսկ գողերը նույն դաժան անվերջ
պատիժների մեջ են։
Չարագործների ուղեկիցներն ի վերջո հայտնվում են Դժոխքում՝ վրեժխնդիր լինելու
իրարից՝ իրենց կործանման համար, և հավերժ ատելու միմյանց:
Այսպիսով, մեղավորները գնում են դեպի հավերժության կրակը, որը պատրաստվել է
Սատանայի և նրա հրեշտակների համար, որոնք փորձող են-կործանող, անբանական
մարդկանց հետ միասին, ովքեր տրվել են դիվային գայթակղություններին՝
հրաժարվելով սեփական բնության բարությունից:
Սուրբ քահանայությունը նշանակված է ազգերի փրկության համար [Աստծո Հոգով]- և
նրան է վստահված Եկեղեցու Խորհուրդները, որոնք Աստծո Հայտնություն են:
Քահանայությունը պետք է հավաքի Ավետարանի վրա հիմնված ժողովուրդներին,
ծառայի ազգերին հրեշտակային սրբությամբ, ինչպես Աստված է կարգել նրանց՝
բոլորի փրկության կոչով, ովքեր հավատում են Քրիստոսին:
Այնուամենայնիվ, եկեղեցու սուրբ քահանաները, ճգնավորները և վանականները Քրիստոսի
սպասավորներն են առաքյալների շնորհով, ինչպես ասաց մեր Տերը. «Ամեն ոք, ով ընդունում է ձեզ,
ընդունում է Ինձ, և ով ընդունում է Ինձ, ընդունում է Նրան՝ Աստվածության Հորը, ով ուղարկեց
Ինձ»։514

513
Մարկոս 1։24
514
Մատթեոս 10։40

185
Ոչ միայն, Քրիստոսը քահանայությանը տվել է Իր զորությունը՝ մարդկանց ազատելու
մեղքերի գերությունից Իր անունով, ասելով. «ում մեղքերը արձակեք՝ նա մեղքից
ազատ կլինի, ում մեղքերը պահեք կապված՝ նա չի ներվի»:515
Դա Քրիստոսի և առաքյալների կողմից հաստատված ավանդական կանոնն է։
Այս արձակման կանոնը նպատակ ունի ազատել մարդկանց՝ Սատանայի
ստրկությունից, բուժել մարդու հոգին ու մարմինը:
Այս կանոնը հաստատվել է Աստծո կողմից՝ Քրիստոսի շնորհով Նրա բարությունից:
Այս կանոնի շնորհով մահվան դատապարտված մահկանացուները ազատվում են Ավետարանի
փրկության համար:
«Որովհետև Նա կպատվիրի իր հրեշտակներին քո մասին, որ պահպանեն քեզ քո
բոլոր ճանապարհներում»։516 Այդպես էլ քահանայությունը միանում է Երկնքի
հրեշտակներին՝ առաջնորդելու և փրկելու հոգիներին երկրի վրա ի հավերժական
Աստծո Թագավորություն։
Սակայն, Սատանան նույնպես ունի իր նվիրապետությունը՝ երկրից մինչև ներքև, որպեսզի
տարածի իր թագավորությունը՝ կազմված մարդկային հոգիների չար ոգիներից, որոնք կհետևեն
աղանդներին՝ մերժելով Եկեղեցում կենդանի ապրող Քրիստոսի Մարմնի ապրող
շնորհները:
Եվ կան նաև եկեղեցի ներթափանցած առաջնորդներ, որոնք մարդկանց ուղղորդում
են դեպի Սատանայի ծուղակը` խեղաթյուրելով ճշմարիտ պաշտամունքն ու
վարդապետությունը, քանի որ Սատանան չարաշահել է իր ծնունդով իրեն տրված
իշխանությունն ու արտոնությունները: Եվ դա հպարտության կամքն է։
Ճշմարիտ առաքելական մարգարեությանը հակադրվում են ամբարիշտները, որոնցից
սուրբ քահանան պետք է պաշտպանի, կռվելով սնահավատություն և կախարդություն դեմ,
կռապաշտության, որը տարածում են թաքնված կամ հրապարակայնորեն այս
գայլացած կեղծ քահանաները:517
Որովհետև Աստծո գործերը բարի են. և անարդարները չարիք են գործում այդ
բարության դեմ, և այս չկանչված քահանաները նույնպես Սատանայի պես չարացան, և նրանք դևեր
են մարդկանց մեջ:
Ինչպես սուրբ տաճարը խիզախորեն պահպանվում է թագավորի բարի ուժով, այնպես
էլ բանտը պահպանվում է բանտարկյալներին կողպած՝ պահակի կողմից ամրացված
շղթաներով։ [Եվ սա կարող է լինել Դրախտի և Դժոխքի մոդելը, որն առկա է մարդու
մարմնում]:

515
Հովհաննես 20:23
516
Սաղմոս 91.11
517
«Կանոն 24. Ինչ վերաբերում է նրանց, ովքեր զբաղվում են գուշակությամբ և շարունակում են
հեթանոսական սովորույթները, և ովքեր մարդկանց մտցնում են իրենց տները՝ կախարդություններ անելու-
թող ընկնեն Կանոնի տակ. ֆիքսված աստիճանների համաձայն հինգ տարի արգելված՝ երեք տարի ծնկաչոք
և երկու տարի աղոթք: իսկ այդպիսի հոգևորականը կարգալույծ է»։ Անկիրայի Սինոդ:

186
Ուրախության մեծ մասը և ամենագեղեցիկ զարդարանքը նրանցն է, ովքեր
բարեգործություն են անում որպես բարերարներ՝ ընդօրինակելով Բարերար
Աստծուն:
Այսպիսով, Աստծո Դատաստանը հավերժական է, որ ի կատար է ածվում
հրեշտակների կողմից Դրախտում բարի հոգիների համար, և սրան հակառակ՝
կատարվում է Սատանայի և նրա ընկած հրեշտակների կողմից՝ անօրեն մարդկանց
տանջանքների դատաստանը՝ ի Դժոխս:
Որովհետև Դժոխքն ամբողջությամբ կներառի պոռնիկներին, բոզերին, գուշակներին,
կախարդներին, մարդասպաններին, հերձվածողներին, կռապաշտներին, պիղծերին-
բոլոր անարդարներին, ովքեր արհամարհում են Տիրոջ Խոսքը:
Եվ եթե Դժոխքի զորությունը Սատանայի ձեռքն է, ապա ակնհայտ է նաև, որ Աստծո
վրեժխնդրությունը, ըստ Նրա արդարության, տրված է նաև Սատանայի ձեռքը:
Աստված պահեց Դժոխքը որպես բնակատեղի բոլոր նրանց համար, ովքեր հետևում են սեփական
կամքին՝ աններդաշնակ Աստծո հետ:518
Այդ թագավորությունը պատկանում է Սատանային, և բոլոր նրանք, ովքեր
ցանկանում են մահը, փակված են դրա հետ իր կրակի ու խավարի թագավորության
մեջ: Այսպիսով, Սատանայի հետ անիծվածները ունեն նույն միտքը և մահվան
ցանկության կամքը՝ հավերժ մեռած:
Բոլոր երկրային կատակլիզմները ուղարկված են Աստծուց՝ մարդկանց խելքի բերելու,
նրանց խոնարհեցնելու և Աստծուն ականջ դնելու համար՝ Մեծ ջրհեղեղից մինչև
Սոդոմ և՝ գալիք բոլոր աղետները:
Աստծո բոլոր օրենքները տրված են, և Աստծո գործերի խորաթափանցությունը
տեսանելի է բոլոր արարածներին. թարմանալու անձրևները՝ բարին կատարող, և որոտն ու
կարկուտը՝ ոչնչացնելու, որ կանխագուշակում են ամբարիշտներին ու մեղավորներին սպառնացող
սարսափելի բարկության մասին:
Եվ սոդոմացիները սպառվեցին կրակով և ծծումբով, որովհետև նրանք ապականված
էին ցանկության խելագարությունից. որի պատճառով կրակը կլանեց երկիրը և՛ ջուրը,
և՛ քարերը, և՛ բույսերը:
Եվ այսպես, ամբարիշտ մեղավորներին ցույց տրվեց ամենադաժան պատիժը արդար
Դատավորի կողմից, իսկ արդարների փրկությունը երաշխավորված է Աստծո
պահապան սիրով:
Ե՛վ Արարչի զայրույթը, և՛ Արարչի սերը նպատակ ունեն փրկել մարդկային հոգիները [օգտագործելով
բոլոր միջոցները]:

518
Դժոխքը տեղ է. Սուրբ Լւսավորչի այս ուսուցումը ուղղափառ է և սուրբ- հակառակ Վատիկան II –ի այն մոդեռն
աղանդին, որը պնդում է որ Դժոխքը իրական տեղ չէ, այլ՝ մտաjին վիճակ- և այն գոյություն չունի: «Դժոխքը «վայր չէ»,
այլ «վիճակ» է, մարդու «կեցության վիճակ», որտեղ մարդը տառապում է Աստծուց զրկվածությունից»-
ՀակապապՀովհաննես-ՊողոսII-La Civilta Cattolica: Առաելական ուղղափառ Եկեղեցին սովորեցնում է ինչպես Սրբ
Լուսավորիչը. Պողոս Առաքյալն ասում է, որ նրանք, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին, կտուժեն Աստծո
վրեժխնդրությունից, որը ենթադրում է հավիտենական դատապարտություն (2 Թեսաղ. 1:8, 9): Հովհաննես առաքյալը
տեսավ, որ դժոխքը իրական վայր է (Հայտն. 14:1 0; 20:10-15; 21:8): Եվ Հիսուս Քրիստոսն ինքը սովորեցրեց, որ դժոխքը
բառացիորեն գոյություն ունի, որ այն տևում է հավերժ, և որ նրանք, ովքեր մերժում են Նրա կատարյալ փրկությունը,
հավերժությունը կանցկացնեն այնտեղ (Մատթ. 13:41, 42; 18:8, 9; 25:41-46; Ղուկաս 16): :19-31):

187
Աստծո պատվիրանները ողորմության պատվիրաններն են՝ ըստ Նրա իմաստության և
դրույթի: Նրանց հնազանդվելը նշանակում է երախտապարտ լինել Նրան կյանքի
համար- և այդ երախտագիտությունը մարդկային բարի կամքի վկայություն է:
Որովհետև Աստված միշտ ցույց է տալիս Իր սուրբ սերը, որով նա վերահսկում է և կանխում
մեղավորների հանցանքները, նրանց տալով փրկագնման շնորհը՝ հավիտենական կյանքի
համար. և՝ պետք է հասկանալ այս վեհ կամքը իմաստության և հնազանդության մեջ՝
հանուն սեփական բարօրության:
Աստված օրենք է, և օրենքի կատարումն է սիրո Շնորհով, որը մենք ունենք.
«Որովհետև բոլոր նրանք, ովքեր զանց են առնում Օրենքը՝ անեծքի տակ են»։ 519
Սակայն և՝ այդ Օրենքը արդարացնում է Հավատքը, «Ակնհայտ է, որ ոչ ոք, ով ապավինում է միայն
օրենքին, արդարացված չէ Աստծո առաջ, որովհետև արդարը կապրի հավատքով»:520
Այնուամենայնիվ, օրենքը խախտելը և մեղքի հետևից գնալը նշանակում է անխտիր
մոլորվել, և դրա համար «Աստծո բարկությունը անխուսափելի է», ասում է
առաքյալը:521
Մեղավորները պետք է իմանան Աստծո օրենքը և ապաշխարության շնորհը, որի
համար պետք է աշխատեն քահանաները՝ այն հասանելի դարձնելու բոլորին. «Իմ
ժողովուրդը կործանվել է անգիտությունից. «Քանի որ դուք մերժեցիք գիտելիքը, Ես
նույնպես մերժում եմ ձեզ որպես Իմ քահանաների. քանի որ դուք անտեսեցիք Իմ
Օրենքը, և Ես նույնպես անտեսելու եմ ձեզ և ձեր երեխաներին»։ 522
Քահանան ուխտի տակ է Հիսուսի շնորհով523 ուղղորդելու մարդկանց դեպի
փրկություն՝ պահելով մարդկանց միտքը ճշմարիտ վարդապետության մեջ, որը
հիմնված է սուրբ ակնածանքի վրա, իսկ սուրբ երկյուղը՝ Աստծո սիրո վրա։
Մեղավորների խոստովանությամբ և մեղքերից ազատվելով երկիրն օրհնվում է, իսկ
եթե մեղքերն ավելանում են՝ այն անիծում է:
Թող բոլոր արարածները հիմնված լինեն կենդանի հույսի վրա, որպեսզի չխաբվեն
չար աղանդների և կեղծ կրոնների կեղծ մտքերին:
«Եկե՛ք, զավակներս, լսե՛ք ինձ. Ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը», ասվում է
սաղմոսում:524
Ինքը՝ Քրիստոսը, մեզ անվանեց Հայր Աստծո որդիներ, և Նա մեզ անպատիվ
չհամարեց, ուստի մեզ թույլատրվում է հաղորդակցվել Նրա Մարմնի և Արյան հետ
մարդկության եղբայրության մեջ՝ որպես Նրա Թագավորության ժառանգորդներ:
Դրա համար Հայրն ասաց. «Եվ սա է նրա պատվիրանը. հավատալ նրա Որդու՝ Հիսուս
Քրիստոսի անվանը և սիրել միմյանց, ինչպես Նա պատվիրեց մեզ: Նա, ով պահում է

519
Գաղատացիներ 3։10
520
Գաղատացիներ 3:11
521
Կողոսացիներ 3:6/
522
Ովսեա 4։6
523
Եբրայեցիս 7:21
524
Սաղմոս 34:11

188
Աստծո պատվիրանները, ապրում է Նրա մեջ, իսկ Նա՝ դրանցում։ Եվ այսպես գիտենք,
որ Նա ապրում է մեր մեջ. մենք դա գիտենք այն Հոգով, որ Նա տվեց մեզ»։525
Եվ Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է Քրիստոսին հավատալու Աստծո կամքը և
փրկագնման շնորհը ունենալու՝ համագործակցելով Աստծուն մեր փրկության
համար, որովհետև «Ոչ ամեն ոք, ով ինձ «Տե՛ր, Տեր» է ասում, կմտնի Երկնքի
Արքայությունը, այլ. միայն նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ Երկնքում է»։526
Որովհետև նրանք, ովքեր ազատ են Հոր և Որդու և Սուրբ Հոգու մեջ, ստանում են
շնորհ, նրանք բավարարում են Աստծո նախախնամության ակնկալիքը: Այդ իսկ
պատճառով նրանք, ովքեր գերադասում են անօրինությունը, ստանում են
հավիտենական պատիժ, քանի որ սեպ են խրում մարդուն և Աստծո միջև,
արհամարհելով Արարչի նախնական մտադրությանը՝ նախախնամությանը, որը
նախատեսում է կատարյալ մարդ, որին հակառակում է մարդկային չկամ
ինքնակամությունը:
Սատանայի հավիտենական պատիժն արդար է և արժանի, քանի որ նա և նրան
համագործակցողները խախտում են մեր միտքն ու հոգին, [այսպես, նրանց մահը
Մովսեսի օրենքի համաձայն էր, որ այդպիսիները պետք է մահապատժի ենթարկվեն]՝
անմեղ կույս հոգիներին ոչնչացնելու համար:527
«Իմ Հայրը,- ասում է Տերը,- ով ինձ տվեց դրանք, բոլորից մեծ է. ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ
Հոր ձեռքից»:528 Իսկ սա նշանակում է, որ Նա չի ուրանում մեղավորներին, ովքեր կորսված
են,առավելապես Նա Ինքն Իրեն հանձնեց՝ նրանց փրկության համար, որպեսզի արթնացնի նրանց
գիտակցությունը ապաշխարության և դարձի համար չարությունից:
«Նույն ձևով, ասում եմ ձեզ, Աստծո հրեշտակների ներկայությամբ ուրախություն կա
մեկ մեղավորի համար, ով ապաշխարում է»:529
Որովհետև Տերն արդար է, և Նրա դատաստաններն արդար են և հավերժական։
Այնուամենայնիվ, կարելի է սեփական բարի գործով մարդկանց մոտեցնել Աստծուն, և
կարելի է ապականել նրանց չարագործ լինելով՝ մարդկանց հեռացնելու Աստծուց:
Որովհետև մեզնից է կախված. մեր կամքով ընտրել՝ ծառայել բարին կամ չարին:
Նրանց համար, ովքեր չգիտեն Աստծո կամքը Նրա բարության մեջ, նրանց համար
Քրիստոնյաները այնտեղ են, որպեսզի ավետեն բարի լուրը, որ վայելում են արդար
մարդիկ, որպեսզի սրտերը հանգստանան բարությամբ:
Աստված մարդասեր է, և Նա գիտակից մարդկանց հետ է, ովքեր նախընտրում են
բարությունը՝ իմանալով դրա ձևակերպումը` Տիրոջ Խոսքը, որը Ավետարանն է:
Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ապաշխարում են և դառնում դեպի Աստված, նման
են նինվեացիներին, որոնք զերծ են մնացել Հովնանի նկարագրած Աստծո
բարկությունից:530

525
1 Հովհաննես 3.23-24
526
Մատթեոս 7։21
527
Երկրորդ Օրինաց 22:23-27
528
Հովհաննես 10:29
529
Ղուկաս 15:10
530
Հովնան 4:1-11

189
Աստծո բարկությունը չզղջացողների վրա է, և Տիրոջ պատիժը կլինի Հովհաննես
Մկրտչի մարգարեության համաձայն. «Հովհաննեսը դիմեց իր մոտ եկածներին. «Ո՞վ
զգուշացրեց ձեզ փախչել գալիք բարկությունից: Պտո՛ւղ տվեք ապաշխարությանը
համապատասխան»: 531
Բայց եթե մարդիկ կարծրացնում են իրենց սրտերը Փարավոնի համառությամբ,
այդիսիները հարվածներ են ստանում Աստծուց, որովհետև չլսեցին Մովսեսի և
Ահարոնի ձայնը, որոնք ներկայացրեցին Աստծո պատվիրանները, և ապա՝
Փարավոնն ինքը կորավ, և Աստծո ժողովուրդը ապրեց:532
Եվ սա հայտնի է. այն որ ազնվականությունը Աստծո փառքի մեջ է, ոչ թե՝
տոհմածառի- և ազնվական է նա, ով ապրում է առաքինություններով՝ ականատես լինելով
Աստծո մեծությանը` պահպանելով շնորհներին տրված ճշմարտության ավանդույթը, բարի գործերի
պտուղներ տալով. և դա համար կոչված են Արշակունյաց ցեղը, որը օրհնված է
Քրիստոսից՝ Լույսը տալու ժողովրդներին- որպես Աբրահամի իսկական զավակներ,
որոնցից պահանջվում է միայն լավ պտուղ բերել, այլապես նրանք կկորցնեն
տիտղոսը. «Այս քարերից Աստված կարող է զավակներ դաստիարակել Աբրահամի
համար: Կացինը արդեն ծառերի արմատների վրա է, և ամեն ծառ, որը լավ պտուղ չի
տալիս, կկտրվի և կրակի մեջ կնետվի»։533
Այսպիսով, Հայաստանում ոչինչ ավելի մեծ չէ, քան Պարսկաստանում, բացի Արշակունյաց
ազնվական տոհմից [Քրիստոսի վրա հիմնված], որոնք Աբրահամի տոհմից են, 534 որ ի
Քրիստոս առաջ է բերում ազնվականներին՝ պահպանելով առաքյալների ավանդությունը։
Աստծո ազնվականները ազգերի իշխաններն ու թագավորներն են, ովքեր երդվում են
ցույց տալ իրենց արդար բնավորությունը և հաստատել իրենց արդար կարգերը
ազգերի մեջ՝ որպես Աստծո ճշմարիտ ծառաներ, որոնք հաճելի են Աստծուն.535
Թագավորները պիտի փառաբանեն Տիրոջը, հռչակելով Քրիստոսին որպես երկրի
ինքնիշխան Թագավոր, և նրանք պետք է պատժեն հանցագործներին իրենց
հանցանքների համար, կանչեն մեղավորներին ապաշխարության:
Եվ թագավորները, իշխանները և դատավորները, եթե արդար գործեն, արդարացված կլինեն Աստծո
արդարությամբ՝ ապրելու Աստծո մեջ որպես Աստծո հոգևոր ժառանգության պահապաններ, որպես
և՛ որբերի, և՛ այրիների, և՛ բոլոր զրկվածների խնամակալներ՝ սեփական սիրով ու
ծառայությամբ ցույց տալով Աստծո Սերը բոլորին:

531
Ղուկաս 3:7-8
532
Ելից 7։16–18
533
Մատթևոս 3:10
534
«4.Նոյի երրորդ որդին՝ Սեմը, ուներ հինգ որդի, որոնք բնակվում էին այն երկրում, որը սկսվում էր
Եփրատից և հասնում մինչև Հնդկական օվկիանոս: Նրա որդի Արամի չորս որդիներից Ուզը հիմնեց
Տրախոնիտիսը և Դամասկոսը. այս երկիրը գտնվում է Պաղեստինի և Կելեսիրիայի միջև: Իսկ նրա որդի
Ուլը հիմնադրեց Հայաստանը:»։ «Հնություններ» Գ VI, Հովսեփոս Փլավիանոս , Ա դար.
535
Սուրբ Գրիգորի Լուսավորչի Արշակունյաց տոհմից եկած քահանաներն ու կրոնավորները կերտել են Հայ
եկեղեցական մշակույթը՝ Սուրբ Արիստակես, Լուսավորչի Վրթանես որդուց են և՝ Սուրբ Ներսես Մեծը,
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Զորավար Սբ. Վարդան Մամիկոնյանը, Սուրբ Գրիգոր Նարեկացին, Սուրբ
Ներսես Շնորհալին, Սուրբ Ներսես Լամբրոնացին- և շատ ուրիշներ։

190
Այսպիսի սիրո ծառայությամբ աշխարհի բարիքը կբարգավաճի՝ գովաբանելով
Աստծո փառավոր շնորհը, Հոր և Որդու և Սուրբ Հոգու ամենաբարի
արարչագործությունը, որի մեջ է Զորությունն ու Փառքը այժմ և միշտ և հավիտյանս
հավիտենից: Ամեն։

191
21. Անբավարար Հասկացողության Մասին. (Աստծո սրբության մեջ մնալ
քահանա լինելու համար, ազգին ծառայելու համար ստացված շնորհով):).

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

րարչի բարությունն անսպառ է Նրա արարածների համար, նրանց


համար, ովքեր օժտված են Տաղանդների Առակը հասկանալու հոգևոր իմաստությամբ։ 536
«Որովհետև յուրաքանչյուրին, ով ունի, ավելին կտրվի, Բբայց չունեցողից նրա
ունեցածն էլ կվերցվի»։ 537
Խոսքը շատերի մեջ ընտրված մտքի գիտակից հավատքի մասին է, որը ցանկանում է
տարածել Աստծո փառքը, կիսել Քրիստոսի իսկական ուրախությունը ողջ մնացած
մարդկության հետ, մեծացնել մարդկության իմաստությունը՝ հաստատելով Աստծո
Հայտնությունների ինքնիշխան կամքը:
Նրանց, ովքեր կարգվել են Աստծուն ծառայելու համար, տրվում է մեծ շնորհ, որը
պետք է բազմապատկվի՝ այն ծառայելով ուրիշներին, ուղղափառությամբ և ոչ թե՝
չարափառությամբ, խոնարհ ծառայությամբ ներառյալ՝ ծառայելով ամբարիշտներին
[նրանց դարձի գալու համար]՝ Աստվածային գթության միջոցով նրանց ապաշխարության
բերելու ջանքերով:
Այս Շնորհը բաշխվում է ոչ թե նրանց, ովքեր ակնկալում են ստանալ այն որպես
ձեռնադրության ինքնին պարգև, առանց դրան արժանի լինելու- այլ միայն նրանց,
ովքեր արժանի են ստանալու այն և ունեն կոչում Աստծուց:
Անարժանները կույր են, տգետ, անբանական, և անտեսում են իրենց օրհնությունները
Աստծո ծառայության մեջ, քանի որ չունեն միտք և տեսլական՝ առաջնորդելու որպես
հոգևոր ղեկավար: Որովհետև նրանք ընկղմված են մարմնական կրքերի ստոր
մեղքերի, աշխարհային հոգսերի մեջ, և Աստծո մասին նրանց տեսլականը խամրում է,
ինչը աստիճանաբար նրանց դարձնում է ամբարիշտ: Քանի որ նրանք չունեն Սիրո
կամք, Աստծո շնորհը չի մնում նրանց մեջ, այլ լքում է նրանց:

536
Մատթեոս 25:14-30
537
Մատթեոս 25:14-19

192
Նրանք ունակ չեն տառապելու հանուն Ավետարանի և լինելու Ճշմարտության
սիրահարները, փոխարենը՝ նրանք իրենց եսի կենտրոնն են՝ իրենց փառքի համար
պատիվներ փնտրելով՝ մարդկանց դարձնելով իրենց ստրուկները՝ նրանց միտքը
թելադրելով ըստ իրենց կամքի:
Իմաստության հաղորդությունը հնարավոր է միայն արդար հոգիների կողմից, որոնք
նման կլինեն Քրիստոսին- համբերությամբ ներշնչելով Աստծո սերը, քաղցրությունը,
իմաստությունը և հույսը:
Այնուամենայնիվ, տեսնելով վատ օրինակը, մարդիկ կորցնում են Աստծո սուրբ
ակնածանքը և ապրում են ստրկացած իրենց կրքերին, կարծես Աստված չի տեսնում
նրանց, և այդ պատճառով նրանք դառնում են անպիտան:
Աստծուց ներշնչված իմաստությունը ի վերուստ է որպես Հայտնություն, որը բարի
կամքի մարդկանց իրական կյանքն է, ովքեր Սուրբ Հոգով կապված են այդ
իմաստության հետ:
Իմաստություն՝ բայց ոչ թե ըստ այս աշխարհի, այլ՝ Աստծո արդարության, ճշմարիտ
հավատքի և սուրբ սիրո, վսեմ մտքի սրբության, հեզության, Աստծուց երկյուղի, ինչ
վերնային է, Սուրբ Հոգուց է:
Մենք ճանաչում ենք նաև խաբեբաներին, ովքեր գառան մորթու տակ ծպտված գայլեր
են՝ խցկված Եկեղեցի, ուստի զգուշացնում ենք և անում ենք ամեն ինչ, որ ազգը զգոն և
ուղիղ պահենք, անկախ ամեն ինչից:
Որովհետև հավերժական կյանքի իմաստության դուռը բաց է, և տարբեր բնույթի
հակառակորդներ համագործակցում են Սատանայի հետ՝ մարդկանց որդիներին
որսալու համար: Բայց Աստված թույլ չի տա, որ Իր հակառակորդները խլեն հոգիները
Իրենից:
Մանավանդ՝ սուրբ հույսով բոլոր բարի կամքի մարդիկ աղոթում են Նրան և
գովաբանում Նրա բարությունը օր ու գիշեր՝ աղաչելով ողորմության և վերջնական
հաղթանակի համար՝ բոլոր չար ոգիների նկատմամբ, որպեսզի Աստված
փառավորվի այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից: Ամեն։

193
22. Աստծո Անփոփոխելի Էության մասին. (Աստված հզոր է, ում վրա կանգուն է
մնում արարչագործությունը. «Էվոլյուցիայի Տեսության» մերժումը):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ստծո զորության վրա կասկածելը հերձված է:


Աստված ամենակարող է՝ առանց թերության կամ թուլության, և Նա կարող է անել
ամեն ինչ:
Թող բացահայտվեն չար ուսմունքով ամբարիշտները, ովքեր սխալ են բնութագրում
Արարչին և հավատքի պատը կառուցում են ծուռ:
Արարիչը Սուրբ Երրորդության Աստվածություն է. Նա ամենակարող է, և Նա
կատարյալ է՝ երբեք չնվազող Իր կատարելությունից և հզորությունից:
Արարիչն Ինքն է ամբողջական և կատարյալ. չունի արարածներով լցվելու կարիք. մարդուց,
թե՝ հրեշտակներից:
Աստծո արարչագործությունը Իր Անվան կնիքով՝ հավերժ ընտրեց բարի
հրեշտակներին և բարի կամքի տեր մարդկանց փառավորելու համար նրանց:
«Մինչ իմ ծնվելը Տերը կանչեց ինձ. մորս արգանդից Նա իմ անունն է ասել։ Նա իմ
բերանը սրած սրի պես դարձրեց, իր ձեռքի ստվերում թաքցրեց ինձ. Նա ինձ դարձրեց
սրընթաց նետ ՝ Իր կապարով»։538
Եվ Նա ընտրել է առաքյալներ, մարգարեներ, քահանաներ, սրբեր մարդկանց միջից,
որպեսզի նրանք լինեն և՛ Աստծո ճշմարտության, և՛ արդարության, և՛ մարդու սուրբ
էության վկաներ-որպես և նրանք փառաբանում են Աստծուն՝ կատարելով
աստվածային հատուկ ամենակարող հրաշքներ, «Մինչ ես ձեզ արգանդում
կձևավորեի, ես ձեզ ճանաչում էի, նախքան ձեր ծնվելը առանձնացնում էի ձեզ. Ես քեզ
ազգերի մարգարե եմ նշանակել»։539
Աստված է, ով այս մարգարեներին օժտել է հատուկ շնորհով, ինչպես դա տեղի է
ունենում յուրաքանչյուր մարդու դեպքում, ով Աստծո սիրո մեջ է- ընդունակ

538
Եսայիա 49։1-2
539
Երեմիա 1։5

194
օրհնվելու կամ դատվելու. Նա վաղուց մեզ հայտնեց ըստ գրոց գիտելիքների, որ Նա
հրավիրում է մեզ, կանչում է, արդարացնում, ու փառաբանում է մեզ սիրով։
Որովհետև Արարչից բոլոր արարածները միշտ կարիքի մեջ են՝ ապրելու Նրա մեջ, ոչ
թե Արարիչը՝ արարածների մեջ:
Աստված անփոփոխ է, մինչդեռ արարչագործությունը իր բնույթով փոփոխական է.
որպես մանուկ, որ մեծանում է երիտասարդ տարիքի, և երիտասարդությունից՝
ծերության հասնող, և ծերությունից՝ անցնում է մահվան կամրջի վրայով դեպի
անմահություն:
Ինչպես դալար ծիլերը՝ ամռանը, և դրանց թառամելը աշնանը, և բնության քունը՝
ձմռանը, և դարձյալ՝ զարթոնք- և սրանից կախված են բոլոր կենդանիների ու բույսերի
լինելությունը։
Եվ արևը փոխվում է ըստ եղանակների, ըստ Աստծո հրամանի, օրերի երկարության,
և լուսինը փոխվում է փուլերով. նորալուսին, աճող կիսալուսին, առաջին քառորդ,
լիալուսին, երրորդ քառորդ, նվազող կիսալուսին- որոնք խորհրդանշում են երկրի
փոփոխությունը. հնից գնալով դեպի նոր, այսինքն՝ հարությամբ վերանորոգում:540
Եվ աստղերը նավերին ուղղորդում են գիշերը, և նրանք բոլոր ծառայություններն են
մատուցում մարդկանց, ոչ թե հեթանոսական խաբեբայության համաձայն. ասես
դրանք բախտը կարդալու համար են, կամ ասես այս երկնային առարկաները
կապվում են մարդկային կերպարների ու ճակատագրերի հետ՝ հորոսկոպներ,
հոգեկան ընթերցումներ և բարբարոսական այլ կախարդություններ, որոնք բոլորը
կռապաշտության խելագարություն են:
Որովհետև Աստված բոլոր կենդանի արարածների և բոլոր նյութի Արարիչն է. և բոլոր
արարածները ներկայացված են ըստ իրենց տեսակի սեփական կիրառականության և
գծագրության մեջ:
Այսպիսով, ոչ մի այլ ուժ կամ ինքնին բնական զարգացում չի կարող փոփոխել
արարչագործական ստեղծագործության այս կատարյալ բնական և բանական կարգը իր
ներդաշնակությամբ, բայց միայն՝ Աստծո հսկողության և խնամքի ներքո:541
Եվ ոչ ոք ավելի մեծ չէ, քան Աստված՝ Իր բարությունից ամեն բարիք ստեղծելով:
Որովհետև Նա է ամեն ինչի աղբյուրը Երկնքում և երկրի վրա, բոլոր արարածների
կյանքի ու գոյության հենքը, տիեզերքի կանգնեցնողը- և Նա ստեղծել է այս ամենը
ոչնչից:
«Եվ Աստված ստեղծեց երկնակամարը, և տիեզերքի ջրերը բաժանեց երկնակամարից
վեր գտնվող ջրերից, և այդպես եղավ։ Եվ Աստված երկնակամարից վերը կոչեց
Երկինք։ Եվ եղավ գիշեր և ցերեկ՝ որպես երկրորդ օր: Եվ Աստված ասաց. «Թող
երկնքի տակի ջրերը հավաքվեն մեկ տեղում, և թող երևա ցամաքը», և այդպես
եղավ»:542

540
Հայտնություն 21։1
541
Սրբ Գրիգոր Լուսավորչի այս տեսությունը ժխտում և բացառում է մեր ժամակաների այլ աղանդը՝
Էվոլյուցիայի Տեսությունը:
542
Ծննդոց 1:7-9; Աստվածաշնչյան տիեզերաբանության մեջ երկնակամարը հսկայական պինդ գմբեթն է,
որը ստեղծվել է Աստծո կողմից՝ իր աշխարհի ստեղծման երկրորդ օրը, որպեսզի բաժանի առաջին ծովը

195
Որպես Աստծո տեսանելի հրաշքներ. ինչպես Նա բարձրացրեց ջրերը դեպի Երկինք,
ինչպես է երկնակամարը կառուցված ծովերում կառավարվող ջրերով, բլուրներով,
որոնք գետեր են առաջացնում, և այս ամեն ինչ՝ կատարյալ փոխազդեցության մեջ է
Եվ ամբողջ տիեզերքը՝ բոլոր արարածներով [բանական և նյութական], չի փլզվում,
քանի որ այն պահվում է Աստծո զորության վրա:
Կեղծ մարգարեները հայհոյանք են ասում՝ թույլ մտքերն այլասերելու համար, իբր
բնական ուժն իր բնական կարգով է [ինքնին], քանի որ նրանք խաբված են իրենց
մարմնի հանդեպ ունեցած մեղավոր պաշտամունքի պատճառով:543
Պետք է ծոմ պահել և ապաշխարել մեղքերից, հաստատվել սրբության մեջ՝ հասկանալու
համար արարչագործության գաղտնիքները։ Այլապես՝ մեղավորը բարբաջում է իր
խեղված մտքից- հոգևոր թե՝ գիտական ասպարեզում:
Այսպիսի հայհոյանքը- իբր թե արարչագործությունն ինքնին շարժման և ինքնածին քաոսի մեջ
է- եթե այս դիվական մտայնությունը տիրի հասարակության մեջ՝ այն կառաջացնի
բռնակալություն և անկարգություն, որովհետև ամբարիշտները հիմարության մեջ բռնված են
իրենց չարությունից, և այդ չարությունը առաջընթացող է. մինչդեռ՝ իմաստունները՝
իրենց բարությամբ սովորեցնում են ճշմարիտ Աստծո էությունը՝ մնալով հաստատուն
սկզբունքի վրա, որն է՝ Աստվածային Հայտնությունը:
Աստված վերջնական Պահպանն է և Օգնողը. միշտ այնտեղ է՝ պահելու փլուզվող
երկրային բնությունը, և նաև՝ մարդկային ընկած բնությունը, որոնք ենթարկված են
դիվային հարձակումների բոլոր կողմերից:
Աստված զորացնում է Հրեշտակին, և Իր հրամանները առաքում, և Նա մարդկանց
դարձնում է սրբեր՝ ընտրվելու:
Միայն Խոսք արտասանելով՝ Աստված ստեղծեց ամեն ինչ, ուղղակի շնչելով Իր
շունչը, Նա վերակենդանացրեց բոլորին: Որովհետև Զորաց Տերը հաստատել է
Երկինքն ու երկիրը, և բոլոր արարածները ուխտի տակ են՝ գնահատելու իրենց
գոյությունը՝ Արարչին գովասանքի և փառաբանության մեջ, իրենց տրված
Աստվածային զորության համար, քանի որ դա էր պատճառը, որ երեք սուրբ մարդիկ
չայրվեցին հնոցի մեջ, քանի որ նրանք երգում էին օրհներգեր, մինչդեռ նետված էին
կրակի բոցերի մեջ:544 Որովհետև նրանք չէին բողոքում, այլ բոլոր պարագաներում
Աստծուն անվանում էին ԱՐԴԱՐ:545

վերին և ստորին մասերի, որպեսզի ցամաքը հայտնվի: Ըստ որի Տիեզերքի տեսանելի տարածքին հաջորդում
են նախաարարչագործության ջրերը:
543
Սրբ Գրգոր Լուսավորիչը այստեղ ներկայացնում է ժամանկակից կոսմիկական գիտական թեորիան, որը
հաստատում է Բիբլիական արարչագործությունը՝ համարելով այն Բանական Դիզայն: Աթեիստները ԲԴ-ի
դեմ բերում են իրենց Մեթոդաբանական Նատուրալիզմի տեսությունը, որը Սուրբ Հայրապետը այստեղ
ժխտում է:
544
Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, Դանիել 3:
545
«Նրանք շրջում էին բոցերի մեջ, օրհնություններ երգելով Աստծուն և օրհնելով Տիրոջը: Այնուհետև
Ազարիան կանգ առավ կրակի մեջ և բարձրաձայն աղոթեց. « Փառավոր է Քո Անունը հավիտյան, որովհետև
Դու արդար ես այն ամենի մեջ, ինչ արել ես. Քո բոլոր գործերում: Որովհետև մենք, Տե՛ր, ավելի քիչ ենք
դարձել, քան որևէ այլ ազգ, և այսօր խեղճացել ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով: Մեր
օրերում մենք չունենք ո՛չ իշխան, ո՛չ մարգարե, ո՛չ առաջնորդ, ո՛չ ողջակեզ, ո՛չ զոհ, ո՛չ ընծան, ո՛չ խունկ, ո՛չ
տեղ, ուր կատարենք Ընծան՝ Քո ողորմությունը գտնելու։ Սակայն փշրված սրտով և խոնարհ հոգով կարող

196
Այս սրբերը գնահատել են Աստծո գործերը՝ համարելով Նրա բոլոր որոշումներն
արդար և կատարյալ, և նրանց պատիժը-ինչպիսին էլ դա լինի՝ արժանի:
Եվ նրանք փառավորեցին Աստծուն սրտաճմլիկ աղաչանքներով սեփական ազգի
համար՝ ամենախոնարհ սրտով, մարգարեների, և քահանաների, և ողջ մարդկության
համար, որպեսզի բոլորը ճանաչեն Աստծուն որպես անսահմանափակ զորություն,
որը Աստված ցույց տվեց բոլորին՝ կատարելով բնական օրենքին հակառակող հրաշքը:
Այս իմաստությունը [հոգևոր օրհներգում փառաբանելու համար] մեզ վստահված է
նաև եկեղեցական ծեսերում. մենք փառաբանում ենք Աստծո ողորմությունը,
Քրիստոսի Մարմնացումը, մեր սրբերին ու նահատակներին նրանց Աստծո կողմից
ներշնչված սխրանքի համար:
Եկեղեցին այն հնոցն է [Դանիելի պատմածի նման], որտեղ ոչ ոք չի ենթարկվում
մեղքերի կրակին, եթե անմեղ է:
Աստված սկիզբն է և վերջը և հավիտենականը:
Աստված բոլոր բարիքների աղբյուրն է՝ վերևում և այստեղ:
Ամեն ինչ հաստատված է բանական կարգով, ինչպեսև՝ ինտելեկտի պարգևը, որը տրված է
մարդկանց՝ ուսուցանված գիտելիքով և իմաստությամբ:
Եվ ուրեմն՝ կատարյալ առաքինի սրբերի խիզախ գործերը չեն կարող մեռնել. այդ
գործերն անցնում են կրակի միջով, և բոլոր սրբերը կենդանի են Քրիստոսի
Հարության մեջ. մարդկությունը փրկագնվում և վերականգնվում է իր
կատարելությանը՝ ստանալով Աստծո Թագավորության ժառանգորդի տիտղոսը՝
Երկնային և երկրային բոլոր հարստությունների հետ միասին:
Մարդկությունը և Հրեշտակների դասը, որ գոյացել է չգոյությունից, փառաբանում է
Աստծուն՝ վերագտնելով իր կատարյալ կյանքը Քրիստոսի միջոցով:
Որովհետև մենք միասին ընտրվել ենք հավերժական փառքի համար՝ անփոփոխ
երանության մեջ, Աստծո անսպառ ուրախության մեջ, որովհետև մենք հասկացանք
Աստծո մեծությունը որպես անփոփոխ և բացարձակ Զորություն:
Այդուհանդերձ, մենք տքնաջան ջանք ենք գործադրում Քրիստոսով
կատարելագործելու սեփական բնությունը՝ ապրելով անկեղծ ու անարատ կյանքով:
Ուստի մարդկության բոլոր վիշտերն ու տառապանքները ջնջվում են,546 հետևաբար
Աստծո Փառքի անստեղծ Լույսը բոլոր արարածներին դարձնում է նոր և անմահ՝
Ամենասուրբ Երրորդությունում. ի Հայր և Որդի և Սուրբ Հոգի, ում փառք և
երկրպագություն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։

ես հիմա մեզ ընդունել, ասես խոյերի և ցուլերի ողջակեզների կամ տասնյակ հազարավոր պարարտ գառների
հետ մատուցվում ենք Քեզ. Թող այսօր մեր զոհը լինի Քո աչքի առաջ, և մենք անվերապահորեն հետևենք
Քեզ, որովհետև ոչ մի ամոթ չի լինի նրանց, ովքեր վստահում են Քեզ: Եվ հիմա մեր ամբողջ սրտով մենք
հետևում ենք Քեզ: Ազատի՛ր մեզ Քո սքանչելի գործերի համաձայն, և փառավորի՛ր Քո Անունը, ո՛վ Տեր։
Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր վատություն են անում քո ծառաներին. թող խայտառակվեն և զրկվեն
ամեն իշխանությունից, և թող կոտրվի նրանց ուժը: Թող իմանան, որ միայն Դու ես Տեր Աստվածը՝
փառավոր ամբողջ աշխարհում»: Դանիել 3:24-45
546
Հայտնություն 21:4

197
23. Խրատական Ուղեցույց Վանական Միաբանությունների Համար: (Սուրբ
Գրիգոր Լուսավորչի կանոն կրոնական կարգերի համար):

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

ոլոր նրանք, ովքեր հրաժարվել են աշխարհից՝ հնազանդվելով Աստծուն սուրբ


ծառայության ուխտի ներքո [աստվածային բնության ինքնակատարելագործման
հասնելու] համար. ճգնավորները, կույսերը, վանականները, վանական քահանաները,
քահանայապետները- պետք է շատ զգույշ լինեն իրենց ներսում թաքնված երկրորդ
եսից, ով կարող է ոչնչացնել սուրբ խորհուրդներն ու գործերը, ոտնահարել սուրբ
աշխատությունը դարանակալելով՝ խափանելու այն ամենը, ինչը գալիս է Աստծո
սրբության և արդարության առաքինի բարքերից- և որի համար դուք դաժանորն
ճգնում եք՝ զրկելով ինքներդ ձեզ:
Պահպանե՛ք ուժեղ հոգևոր կարգապահություն՝ հսկելով ձեր զգացմունքների վրա.
եթե բարկացած եք, հանգստացրեք ձեզ չափավորությամբ, եթե անզգայության մեջ եք,
եղեք վշտացած մարդկանց կողքին և կիսեք նրանց վիշտը, խորհե՛ք Քրիստոսի կյանքի
մասին, ծանոթ եղե՛ք սրբերի գործերին և ուսուցմանը- և ժամանակի ընթացքում դուք
կհաղթահարեք ձեր անկատարությունները՝ զգացմունքները հավասարակշռելով ձեր
բանականության հետ, և դա բխում է Աստծո շնորհից:
Եթե ունես թշնամիներ, օրհնի՛ր նրանց, որովհետև դա քեզ կսովորեցնի
խոնարհություն՝ հնազանդվելու քո վերադասին և այն կրոնական կարգին, որին դու
երդվել ես:
Եղե՛ք համբերատար և քաղցր, երբ դիմակայում եք չարությանը:
Ամենից առաջ՝ երբեք մի՛ եղեք անգործություն մեջ, այլ ջանասիրաբար կանգնեք
աղոթքի և շտապեք կատարել բարեգործություն՝ ձեր հայացքն ուղղելով դեպի հոգևոր
գործերը՝ չնկատելով չարությունը, որտեղից և ում կողմից էլ ձեզ այն հասնի:
Մի՛ շփվեք նրանց հետ, ովքեր ձեզ հրահրում են կամ փորձում են վնասել ձեզ. նրանք
ի վերջո կվնասեն իրենք իրենց, եթե դուք չիջնեք նրանց մակարդակին:
Պահպանե՛ք հեզության քնքշությունը, համեստությունը ձեր վարքագծում և ձեր
խոսքերում և ձեր հագուստի մեջ, հետևե՛ք ձեր հայացքին [պահելով այն ներքև], և

198
բոլոր պարագաներում եղե՛ք արժանապատիվ և ներկայանալի [որպես
առաքինության օրինակ]:
Երբ հումոր են անում, ցինիկ կատակներ, ծաղրում են՝ դու լաց եղի՛ր։
Երբ դուք արժանանում եք ատելության ՝ շրջապատված թշնամությամբ, երբ մերժված
եք բոլորի կողմից առանց որևէ պատճառի [բայց միայն այն պատճառով, որ դուք նման
չեք ուրիշներին], իմացե՛ք, որ դուք Աստծո կողմից օրհնված եք սրբացման համար:
Աստծո օրհնության ներքո դուք գնում եք ձեր կատարելության ընթացքով.
ձեր հուսահատության մեջ հույսը կփայլի,
ձեր տխրության մեջ՝ ուրախությունը կժայթքի,
գայթակղության մեջ՝ նախախնամությունը կհառնա, ագահության մեջ՝ կապահովվի
սահմանափակումը, նյութական բաների հետևից ընկնելու ժամանակ՝ կհասկանաս
դրանց արժեքից զուրկ լինելը,
հավակնությունները ետ կնահանջեն, կզիջեն. պարտավորության զգացումը կաճի և
ձեր ձեռքբերումը կլինի ձեր կոչման արգասաբեր աշխատանքի արդյունքը.
անհավատության մեջ հավատքը կվերականգնվի, մարդկանց հետ ձեր սրտի կապը
կվերջանա խորը հիասթափությամբ, քանզի Աստված խանդոտ է- և ձեր անվերապահ
սերը պատկանում է միայն Իրեն:
Եվ եթե քո թշնամիները փորձեն քեզ վնասել- դրանով միայն իրենք իրենց են
վնասելու:
Բոլորը կտեսնեն, որ Քրիստոս Անունը [ձեզ վրա կնքված մկրտությամբ] ձեր
պաշտպանությունն է, և այդպիսով Աստված ներկա է ձեր կյանքում. յուրաքանչյուր
պահին թող ձեր մտքի, հոգու և մարմնի բոլոր ուժերը ուղղվեն դեպի ձեր
կատարելության սուրբ առաքինությունները:
Ձեր մարմինը մեքենա է, որը շատ հաճախ աշխատում է ձեր դեմ. աչքերի, լսելու,
հոտի կամ համի, ոտքերի և ձեռքերի շարժման, լեզվի մեջ մեր բոլոր
կարողությունները շատ հաճախ չարաշահվում են, և մարմինը դառնում է որպես
բարու կամ չարի պահեստ: Իսկ չարին հակառակվելու կամքը տրված է Աստծուց-
ինչպես բարուն հակառակելու կամքը տրված է Սատանայից:
Սա պատերազմ է ձեր դեմ՝ մութ ուժերի կողմից, և դուք պետք է կայուն լինեք՝
սրբության մեջ մնալու ձեր որոշման մեջ, անկախ նրանից, թե դա ինչ կարժենա ձեզ
համար:
Սատանան կռվում է հատկապես պոստուլանտների և նորեկների դեմ. մութ ուժերը,
որոնք պայքարում են սուրբ մտադրությունների դեմ՝ հրահրում են մեծ հոգևոր
պատերազմ, և իմացե՛ք, որ Աստծո կողմից կռվելով՝ դուք հաղթող դուրս կգաք:
Դուք, որ նվիրվել եք Քրիստոսին, մի՛ վախեցեք այս պատերազմներից. ընդունե՛ք
մարտահրավերը, և դուք կառաջնորդվեք՝ հաղթահարելու ձեր ընկած էությունը
Աստծո Որդու զորությամբ՝ այն բարձրացնելով ի Քրիստոս:
Հեշտ չէ հին ես-ից մերկանալը և ներքուստ և արտաքուստ նորովի ինքնստեղծվելը.
դա պահանջում է եռանդուն ջանքեր, ամուր կամք և հավատ առ Աստված:
Զգույշ լինել՝ ընդունելու Քրիստոսին՝ ըստ Ավետարանի խորհրդի։

199
Թող ձեր բոլոր աշխարհիկ ցանկությունները բացահայտվեն- մաքրվեն, և ձեր
մարդկությունը թող հագնի Քրիստոսի Անկար Պատմուճանը. բոլորը բարի գործերով,
զարդարված ներսից, ներքուստ և արտաքին բարոյականությամբ, կատարյալ
արդարությամբ, մաքրված բոլոր երկրային ցանկություններից:
Այդպես՝ միայն մաքուր ու սուրբ սիրտը կարող է անկեղծ հավատքով իսկապես
աստվածասեր լինել:
Դիվային ուժերը պայքարում են մարդկային վսեմ կոչման դեմ, բայց ի վերին
օգնությամբ դուք կարող եք գործադրել ձեր առավելագույն ջանքերը՝ լինելու անբիծ,
մաքուր, գործերով և խոսքերով Աստծուն հաճոյանալու համար:
Ասկետիկ կյանքում կարևոր է լինել սկզբունքային՝ ձեր գործի ամուր ըմբռնումով, այն
է՝ պատրաստ լինել անսասան կամքի մեջ հաստատակամորեն անցնելու ամեն ինչով:
Դուք պայքարում եք մարդկության թշնամու դեմ, որն ամեն օր աշխատում է ազգերի
կորստյան վրա. այնպես որ տա՛ր քո հոգևոր խաչակրացը տիեզերքի թշնամու դեմ,
որովհետև դու առաջնորդվում ես Բարձր Վերնային Իմաստությամբ:
Եվ Սատանայի համար առաջին թիրախը վանքերում կարգապահությունը և մեր
սուրբ կրոնի հիմքերը ոչնչացնելն է, քանի որ դուք դրանով հաղթում եք Աստծո
թշնամուն:
Որովհետև պատերազմի զենքը ճգնավորի մարդկային մտքից և զորությունից չէ, այլ
նրան տրված Աստծո Հոգուց:
Սատանայի դաժան հարձակումը հաղթահարելու համար դուք ստանում եք
սրբության ուժը, որը վանքի կանոնին հնազանդելու մեջ է: Այն գրավականն է
պահպանելու սրբությունը մարմնի բոլոր անդամների մեջ՝ հսկման զգոն
աղոթքներով, պահպանելու մտքի մաքուր խորհուրդները, առաքելական
երկրպագությունը, որը սրբացնում է ամեն ինչ։
Երբեք մի՛ եղիր ծույլ. աղոթքի կյանքը համատեղիր ֆիզիկական աշխատանքի հետ:
Ձևական գաղջ հավատքը ձանձրույթ է առաջացնում, որը մահացու է հոգու և մարմնի
համար:
Ձեր հաջողությունները կարող են մեծամտություն առաջացնել, այնպես որ մի
հետաքրքրվեք ուրիշների կողմից արտահայտված գովասանքով կամ մեղադրանքով:
Զգուշացե՛ք հպարտությունից. նվաստացրե՛ք ձեզ՝ կատարելու ամենաետին
առաջադրանքները՝ դասվելով ցածրից ամենացածրը:
Ճանաչի՛ր խոսքերի, գործերի, մտադրությունների ունայնությունը, որը զբաղեցնում է
քո միտքն ու սիրտը:
Խոսե՛ք առավելագույն ճշգրտությամբ, ուղիղ և անկեղծ- թող կողմնակալ դատողությունը,
սուտը, երբեք տեղ չունենան ձեր բերանում:
Խուսափի՛ր պարապ խոսակցություններից և անօգուտ դատարկաբանություններից՝
լռության երդման ներքո:
Ճշմարի՛տ եղեք ձեր ուխտին [վանական կարգի կամ քահանայության օծման]
հանդեպ:
Սեր խնդրե՛ք Աստծուց, որպեսզի ջերմ սիրտ ունենաք եղբայրների և ձեզ հարգող և
ձեզնից կախված մարդկանց հանդեպ:
200
Նախանձախնդի՛ր եղեք ծոմ պահելու, աղոթքների մեջ արթուն եղե՛ք ջերմեռանդ
արցունքներով, սուրբ սիրով, գթառատ հույսով և Աստծո կամքի կատարման տենչով:
Սուրբ երկյուղածության մեջ միշտ հետամո՛ւտ եղեք աստվածապաշտությանը,
պատվի մեծ զգացումով, հանդիսավոր կերպով առաջադիմելով առաքինությունների
մեջ:
Մի ընդունե՛ք պատիվները, որովհետև դրանք ոչնչացնում են անմեղությունը:
Դուք ծնկում եք Անարատ Հյուրընկալության, Սուրբ Հաղորդության առջև՝
երախտագիտությամբ փառք երգելով Սուրբ Երրորդությանը:
Խնդրի՛ր Աստծուն, որ եղբայրությունը սուրբ սիրով պահվի, կարողանա Վանքը
խաղաղության մեջ պահել եղբայրներին և քահանայական ընտրյալ կարգերին տրված
բոլոր շնորհներով, արգասաբեր պահել ճգնավոր մշակույթը, ըստ բարեսիրական
սիրո՝ ի գոհություն Աստծո հնազանդության, արժանի լինելով վստահված սուրբ
Խորհուրդներին։

Սատանան չի կարող դիմանալ եկեղեցիներում և վանքերում կատարյալ


աստվածահաճո կարգին. այն հեռանում է:
Առաջնահերթ է վանքի միասնությունը, եղբայրությունը պահել կատարյալ
խաղաղության մեջ, կատարյալ ներդաշնակության մեջ և հնազանդվել հավատարիմ
Վանահոր հրամանին, որի միջոցով խոստովանում ես, կատարելագործվում, նա, ով
ուղղում է քո սխալներն ու սայթակումնեը։
Եկեղեցական կրոնական պետությունը հիմնված է կրոնական գործերի վրա, որոնք բեղմնավոր
ապաշխարությամբ Եկեղեցին պահում են անարատ: Սուրբ առաջնորդի միջոցով Եկեղեցին
պահվում է որպես մեկ ընտանիք՝ հիմնված Փրկչի սիրո վրա:
Դուք ցույց եք տալիս առաքինության և սուրբ ակնածանքի կատարյալ հավատքի
օրինակը Սուրբ Հոգու շնորհով, մեծ համբերությամբ՝ ըստ առաքյալի խորհրդի.
նեղության մեջ, վշտի մեջ, տանջանքի մեջ, բանտում, շփոթության մեջ, հաստատուն
աղոթքների արթնության մեջ, աշխատանքի մեջ՝ մարմնավորված սրբությամբ,
քաղցրությամբ, Սուրբ Հոգու բարությամբ:
«Եթե մեկը սիրում է Ինձ, նա կպահի Իմ խոսքը: Իմ Հայրը կսիրի նրան, և մենք կգանք
Նրա մոտ, և մեր տունը Նրա հետ կլինի»: 547
Որքա՜ն մեծ է Ամենասուրբ Երրորդության փառքն ու շնորհը:
«Իմ ապրելատեղը նրանց հետ կլինի. Ես կլինեմ նրանց Աստվածը, և նրանք կլինեն Իմ
ժողովուրդը»,548 ասում է Տեր Աստված:
Ուստի, քանի որ մեզ տրված է այս խոստումը, եկեք սրբացնե՛նք ինքներս մեզ Աստծո
երկյուղով, որպեսզի հնազանդվենք մաքուր անբիծ սիրով մեզ վրա վերցնելով
Քրիստոսի հետ ամենահեշտ և քաղցր լուծը, որը թեթև է առաքինի մարդկանց համար
և ծանր է աշխարհականների համար:

547
Հովհաննես 14:15
548
Եզեկիել 37:27

201
Այսպիսով, մեր Տերը խոստանում է հատուկ շնորհ՝ Իր օգնությամբ սրբանալու. «Ինձ
մոտ եկե՛ք, դուք բոլորդ, որ աշխատում և ծանրաբեռնված եք, և Ես ձեզ հանգիստ
կտամ: Վերցրո՛ւ իմ լուծը քո վրա և սովորի՛ր ինձնից. քանզի Ես հեզ եմ և սրտով
խոնարհ, և դուք հանգիստ կգտնեք ձեր հոգիների համար»: 549
«Հեզը» նշանակում է զսպել մարմնի և մտքի բոլոր կատաղի ուժերը ապաշխարության
մեջ՝ դրանք ուղղելով Աստծուն խաղաղ ազատության և մաքուր սրբության համար:
Մտե՛ք մտքի և մարմնի խաղաղության նավահանգիստ՝ զերծ չար ցանկությունների
բոլոր ցավալի հարվածներից:
Լսե՛ք հոգևոր ղեկավարների խորհրդին և հնազանդվե՛ք նրանց պատվիրաններին, և
նրանք պետք է հավատարիմ մնան Աստծո առջև իրենց կրոնական ուխտին, այնպես
որ նրանք պատասխանատու կլինեն ձեր փրկության համար:
Թող ճշմարտություն լինի բոլոր մարդկանց մեջ. մի՛ զիջիր Սատանային, մի՛ եղիր
խորամանկ, մի՛ հակադրվիր այս իմ հրամանին, մի՛ բողոքիր աշխատանքից կամ
որևէ այլ բանից, մի՛ եղիր ըմբոստ ու թշնամաբար։
Գնացե՛ք խաղաղության և սուրբ սիրո հետևից, որպեսզի լինեք Աստծո որդիներ և
Քրիստոսի ժառանգակիցներ, ովքեր խաղաղություն հաստատեցին Երկնքում և երկրի
վրա:
Հնազանդվե՛ք և սիրե՛ք միմյանց Տիրոջ երկյուղով, որպեսզի եղբայրության
միասնությունն անբաժան մնա այն սուրբ սիրուց, որը կապում է մեզ և թույլ չի տալիս
բաժանվել միմյանցից, մանավանդ՝ փոքր տարաձայնություններում վրեժ լուծելու և
հեռանալու իրարից ՝ անտեսելով սիրո միասնությունը։
Իսկ ով որ տեսուչ է՝ վանահայր, քահանա, վանամայր- քահանայապետ- թող զգոն և
զգույշ լինի, կարողանա սրտանց խրատել եղբայրներին առանձին-առանձին, հորդորել
Աստծու վախով հատկապես պոստուլանտներին ու նորեկներին։
Սուրբ վանահայրի հրահանգներն ու առաջնորդությունն անտեսելը նշանակում է
ընդդիմանալ Աստծուն, ուստի ոչ ոք չպետք է որևէ բան անի իր կամքին
համապատասխան՝ առանց վերադասի համաձայնության:
Եվ ով որ խորհում է՝ դատելով բաները արտաքինից, պետք է ապաշխարի, ինչպես
մեր Տերն է ասել. «նա, ով արհամարհում է ձեզ, արհամարհում է Ինձ. և ով
արհամարհում է Ինձ, արհամարհում է Նրան, ով Ինձ ուղարկեց»:550
Խոնարհությամբ և կամավոր հնազանդությամբ ապրե՛ք վերադասի հրամանի ներքո,
որին Աստծուց իշխանություն է տրված, ուստի՝ և նրանք և ունեն Աստծո
առաջնորդությանը՝ Իր Օրենքի մեջ:
Եվ միաբանորեն՝ խոնարհության մեջ օրն ի բուն հսկման աղոթքների մեջ հիմներով և
շարականներով գովե՛ք, փառավորե՛ք Ամենասուրբ Երրորդությունը, մեկ
միասնությամբ և մեկ՝ խորհրդով, ո՛չ ըստ ոգևորության և ոչ՝ պարծենալու, ինչպես
պատվիրել է առաքյալը, այլ խոնարհաբար համարեք միմյանց ավելի լավը, քան դուք

549
Մատթեոս 11:28-29
550
Ղուկաս 10:16

202
եք. «Սերը համբերատար է, սերը՝ բարի. չի նախանձում, չի պարծենում, չի
հպարտանում»։551
Ինքնահրկիզվող ճգնավորները նրանք են, ովքեր միշտ ունեն սուրբ յուղի
շքեղությունը՝ իմաստուն կույսերից հետո,552 պահելով հավատքի և սիրո վառ
լապտերները, որոնցով Ամենակարող Հայրն ուրախանում է հավիտենականության մեջ՝
Երկնային Փեսայի ուրախությամբ:
Պետք է ասել, եղբայրնե՛ր, որ նրանք, ովքեր որոշում են լքել վանքը, նման են հիմար
կույսերի՝ յուղից և համբերությունից և սիրուց զրկված և չունեն Աստծո սերը:
Եվ նրանք, ովքեր պահպանել են եղբայրության հանդեպ հոգևոր սիրո միասնությունը,
առողջ են և ուժեղ կամքով, օրհնված հրեշտակներից և Աստծո կողմից, և նրանց վրա
դրոշմված է առաքինությունը:

Եղբայրնե՛ր, օգնե՛ք և ոգեշնչե՛ք միմյանց աշխատելու հոգևոր բնագավառներում՝


նվիրված Աստծո սիրուն ամենայն հավատարմությամբ, ջանասիրաբար դարձնելու
ամեն գործ սուրբ և օրհնյալ՝ մշտապես շնորհակալություն հայտնելու Տիրոջը, օրեցօր
ավելացնելու բարությունն ի փառս Սուրբ Երրորդության:
Դուք բոլոր փորձություններին դիմանում եք քաջությամբ՝ հանուն Աստծո
բարօրության, և հանուն ձեր Վանահայրի և հանուն կրոնական եղբայրության:
Եղե՛ք Եկեղեցու ծառայության մեջ նաև, եթե այսպես է ձեզ ասվում՝ ընդհատելու ձեր
մեկուսացումը, և արեք ինչպես ձեզ ասում են Եկեղեցու իշխանությունները:
Եվ ամեն տեղ Սուրբ Հոգու երկրպագությունը պետք է կատարվի անդադար.553 լինի դա
քո խցում, ճանապարհիդ՝ դեպի ուխտագնացություն, քնի մեջ, կամ՝ արթուն:
Աստծուն միշտ քո մտքում պահի՛ր:
Թող ձեր միտքը միշտ հասնի Արքայության ողորմության դռանը՝ Աստծո անդադար
աղաչանքով:
Եղե՛ք նախանձախնդիր հոգինե՛ր, միշտ ջերմեռանդորեն լաց լինենք և արցունք
թափենք, որպեսզի մեր աղոթքները արժանի լինեն ընդունելության:
Թող Ամենակարող Աստված ձեր բարեխոսության աղոթքներով փրկություն տա նաև
բոլոր նրանց, ովքեր խնդրում են, այնպես որ դուք ամենայն արժեքով կօրհնվեք՝
Քրիստոս Հիսուսի Արքայությունը մտնելու համար:

551
1 Կորնթացիներ 13։4
552
Մատթեոս 25:1-13
553
Եկեղեցում վաղ ժամանակներից հերթոփոխով կատարել են մշտական երկրպագություն: Նաև՝Սուրբ
Հաղորդությունը պատարագից դուրս պահելը եղել է քրիստոնեական պրակտիկայի մասը՝ մատուցելու
հիվանդներին և մահամերձներին- այդ մասին նշում է Հուստին Մարտիրոսը և Տերտուլիանոսը, Բ
դար:Սուրբ Հաղորդությունը պաշտամունքի համար պահելու մասին առաջին հնարավոր հղումներից մեկը
գտնում ենք Սուրբ Բարսեղ Կեսարացու կյանքում (մահ. ք.թ. 379 թ.): Ասում են, որ Բարսեղը Սուրբ
Պատարագ մատուցելիս վանքում Հաղորդության Հացը բաժանել է երեք մասի. մի մասը սպառեց, երկրորդը
տվեց վանականներին, իսկ երրորդը պահեց զոհասեղանի Խորանի վրա կախված ոսկե աղավնաձև սկիհի
մեջ։ Այս առանձին բաժինը պետք է տրվեր այն հիվանդներին, ովքեր ի վիճակի չէին ներկա գտնվելու
Պատարագին:

203
Կրոնական կյանքում ոչինչ չի կարելի անել սեփական շահերից ելնելով, այլ ընդհանուր
բարօրության համար՝ հոգևոր շահի համար:
Ուխտը պետք է կատարվի գիտակցաբար՝ պատվով և արժանապատվությամբ՝
սեփական մարմինը, հոգին, միտքը և սիրտը նվիրելով Աստծուն- Աստծո սիրով, հույս
ունենալով և միավորելով Աստծո կամքին:
Օգնե՛ք միմյանց հոգով առողջ լինել, նաև՝ հիվանդ վերջույթը, եթե թարախակաված է,
պետք է հատել-հեռացնել, եթե բուժում չկա, կանխելու համար հոգևոր քայքայումը
տարածվելու ընդհանուր մարմնի վրա:
Վանական կարգը կամ մենաստանը պետք է հաստատվի եպիսկոպոսության կողմից՝
քահանայության մասնակցությամբ, վստահ լինելու համար, որ ամեն ինչ արվում է
Աստծո Կամքի համաձայն՝ հոգևոր վերանորոգման համար:
Եվ եթե հակամարտություն լինի [ժողովի և եկեղեցու, կամ վերադասի ու
վանականների միջև] եղբայրները պետք է արցունք թափելով խնդրեն Աստծուց
օգնություն:
Այնուամենայնիվ, իսկական եղբայրական սիրով և արդարությամբ մի՛ հեռացեք
առաջնորդից. այլ ստեղծեք հոգևոր փոխլրացնող հարաբերություններ:
Եկեղեցու Համընդհանուր Սինոդները սահմանել են ուղղափառ ծեսերն ու
աստվածաբանությունը, որոնց պետք է հետևել և ենթարկվել. կան նաև անաֆեմա-
անեծքի կանոններ, ինչը շատ կարևոր է կրոնականներին ուղղափառության
ճանապարհին պահելու համար:
Ցանկացած վանական, ով մտադիր է լքել վանքը [երդումը լքելով] պետք է հետևի
սահմանված կանոններին, որպեսզի չընկնի անաֆեմայի տակ:
Առաքյալն ուսուցանում է. «Յուրաքանչյուր մարդ պետք է մնա այն իրավիճակում,
որում գտնվում էր, երբ Աստված կանչեց իրեն»: 554
Մենք բոլորս մեկ հույս ունենք Քրիստոսի վրա՝ միացած Նրա Մարմնին, հետևաբար՝
Նրա փառքին:
Եթե ճգնավորական կյանքից հեռանալու լուրջ խնդիր կա, ապա դա պետք է
քննարկվի և բացահայտվի Աստծո առջև երդված բազմաթիվ եղբայրների
ցուցմունքներում, այլապես ուխտի խախտումն աններելի է:
Ով արհամարհում էր Մովսեսի օրենքը, որը վկայում էր այդ կանոնի մասին,
մահապատժի էր ենթարկվում.555
Եվ ի՞նչ արժանի խիստ պատիժ պետք է սահմանել նրանց համար, ովքեր մարմնով և
արյունով միացած են կրոնական կարգի կանոնին, սակայն հրաժարվում են ընդունած
ուխտից՝ մինչդեռ գտնվում են աշխարհից հրաժարվելու երդման տակ:
Եվ մենք գիտենք, որ՝ «Ի՛մն է վրեժխնդիր լինել. Ես կհատուցեմ» - ասում է Տերը»:556
Վանքի վերադասը, ում վստահված էր վկա լինելու ուխտի Երդմանը, պետք է հոգ
տանի այդպիսի կրոնավորի մասին, հասկանա գործի բոլոր հանգամանքները,

554
1 Կորնթացիներ 7։20//
555
Եբրայեցիս 10:28; Երկրորդ Օրինաց 17։6; Երկրորդ Օրինաց 17։2,6,7
556
Հռոմեացիներ 12:19

204
կայացնի ճիշտ որոշում՝ կարողանալու փրկելու իր իսկ սեփական հոգին և իր
հպատակների հոգիները հավերժական կրակից:
Արդար որոշմամբ՝ բոլոր նրանք, ովքեր հավատում են Վանահորը, կատարյալ
կերպով կկանգնեն Քրիստոսի ներկայության մեջ, քանի որ «նա, ով իրագործում է և
ուսուցանում, ավելի մեծ է Աստծո Արքայությունում»:557
Ով Վանքի պատասխանատուն է, թող իրեն Աստծուն մատակարարող համարի։
Նա, ով վախենում է Աստծուց, փրկում է ուրիշներին, և ասում է Տեր Աստված. «Փրկեք
ուրիշներին՝ խլելով նրանց կրակից. ուրիշների հանդեպ ողորմություն ցույց տուր՝
միախառնված վախի հետ, նույնիսկ այն հագուստը, որը դիպչում է ապականված
մարմնին՝ մերժիր»։ 558
Եվ եղբայրների փրկության հանդեպ սիրուց դրդված այդպիսի վերադասը պետք է
վախենա Աստծուց՝ իր առաքելությունը գիտակցաբար կատարելու համար. «Ով
վախենում է Տիրոջից, ունի ապահով ամրոց, և նրանց երեխաների համար դա
ապաստան կլինի»։559
Մի՛ մոլորվեք՝ տրվելով ծուլության, անհոգության, փողասեր ագահությանը– դուք
կդատապարտվե՛ք, փոխարենը աշխատեք, որ ճգնավորական կարգը պտղաբեր
դառնա հոգևոր հերոսական գործերով:
Աստված տեսնում է ամեն ինչ. եղե՛ք զգոն ծառայության մեջ՝ հոգալով տարեցներին,
հիվանդներին, հաշմանդամներին, այրիներին, որբերին, աղքատներին,
ուխտավորներին, վաստակաշատներին և պակաս հավատք ունեցողներին՝
ապահովելով Աստծո հոգևոր օրհնությունը բոլորի վրա:
Մի՛ եղիր կողմնակալ, այլ ողորմած եղիր բոլորի հանդեպ՝ մտքի և հոգու իսկական
խոնարհությամբ ծառայելու համար, և եղի՛ր հեզ ծառայի և առաջնորդի օրինակ՝
հիշելով, որ կրոնական կարգը Աստծո կողմից հսկվող ընտանիք է:
Երբեք մի՛ հարուցեք կռիվներ և վեճեր. բոլոր խնդիրները կարող են լուծվել առանց
զգացմունքների կրքոտության: Թող վերադասի հրամանները լինեն Աստծուց, իսկ
մնացածը կատարեն այդ հրամանները մեծագույն սիրով և երկյուղածությամբ, քանզի
այդպիսի խոնարհությունը Աստծուն ծառայություն է:
Կարիքավորներին հյուր ընդունեք և հոգ տարեք նրանց մասին, որպեսզի
արժանավայել աշխատանք տանեք Տեր Աստծո Տանը, այնուհետև փոխհատուցում
կստանաք Արարչից՝ ըստ յուրաքանչյուրիդ արժանիքի:
Տվե՛ք նրանց, ովքեր խնդրում են Աստծուց, տվեք առատությամբ:
Նաև յուրաքանչյուր ոք, ով աշխատում է հավատքով և հոգում է եղբայրության
համար, վախով և դողով, Աստծուց առատ օրհնություններ կունենա:
Նրանք, ովքեր հավատարիմ են բոլոր հոգևոր և մարմնական բաներին Աստծո
պատվիրանի համաձայն, և եղբայրությունը կառուցում են ըստ ուխտի- նրանք
հավիտյան կյանք կժառանգեն:
557
Մատթեոս 5։19
558
Հուդա 1:23
559
Առակներ 14։26

205
Բայց նրանք, ովքեր ունեն վիճաբանության, բարկության, քամահրող միտք, ովքեր
հեռացան ճշմարտությունից, լի նախանձով և խաբեությամբ, տրտնջալով,
բամբասանքով- Աստծո բարկությունը մնում է նրանց վրա:
Հրդեհը սարսափելի է և այն կլանում է շնորհազուրկ չորությունը՝ որպես աղբ
վառելով հավերժական կրակի մեջ, քանի որ մարդն առանց Աստծո ոչինչ չարժե:
Վանքի վերադասը պետք է լինի առաքինության, հեզության, սրբության տիպար, ջերմեռանդ
աղոթքով և ծոմապահությամբ, բոլորին առաջնորդող և ուղղող՝ տեսանող, ինչպես բոլորի իսկական
հայր:
Օրհնյալ Վանահայրը հոգիները դաստիարակում է հոգևոր արժեքներով՝սեփական
օրինակով ծառայելով բոլորին։
Քանի որ բնական մարդիկ ունեն նույն բնական նյութի օրենքը, այնուամենայնիվ,
սուրբ մկրտության ավազանից ծնվածները գերբնական են՝ ունենալով նույն
սրբության Հոգին:
Եվ այդպես եղե՛ք Լույսի զավակները և արդարության զավակները՝ թողնելով աշխարհիկ հոգսն ու
մտադրությունը, որը խավարեցնում է միտքը և բթացնում զգայարանները, որը ճանապարհ է դեպի
Դժոխք:
Եվ անհրաժեշտ է հոգևոր ծնունդը ընդունել կատարյալ հնազանդությամբ՝
վերահսկելով և սահմանափակելով սեփական կամքը- և այդ հատկությունը
մաքրության գրավական է։
Զգույշ եղե՛ք, որ խոստովանության մեջ երբեք չստեք կամ չծածկեք, հիշելով, որ
յուրաքանչյուր անկեղծ խոստովանություն հիմնված է անկեղծ ապաշխարության
վրա, որը հարության միակ գրավականն է:
Հիշե՛ք, որ Աստված դեղամիջոց ունի՝ բուժելու բոլոր արատները, և կարևոր է բացել
սիրտը՝ լինելու մեր Հոր Աստծո առաջ մինչև մահ:
Անկախ նրանից, թե որքան մեղավոր էիք, հիշեք, որ մեր Տեր Քրիստոսը ձեզ կոչեց Իր
եղբայրներ:
«Այնուհետև Հիսուսն ասաց նրանց. «մի՛ վախեցեք. ասացե՛ք Իմ եղբայրներին, որ գնան
Գալիլեա. և այնտեղ նրանք Ինձ կտեսնեն»: 560
Խորհե՛ք Քրիստոս Հիսուսի չարչարանքների մասին, ով հնազանդվեց Հորը մահվան
խաչի վրա, քանի որ Նա ընտրեց ընդունել ամեն ստորացում պատրաստակամորեն՝
հանուն մարդկության փրկության մեծ բարիքի:
Դուք Դրախտ եք գնում, որովհետև անմահ Երկնայինի հետևից եք՝ հրեշտակների
վերածված. ձեր կուսությամբ, մաքուր մտքով և հոգով, ձեր անբասիր վարքով՝
Ամենասուրբ Երրորդության փառաբանության մեջ:
Այնուամենայնիվ, Երկնային Հաղթական Եկեղեցին մաքուր Կույս է,561 որը
փառաբանում է Աստծուն Իր Պատկերով, և ճգնավորների արարքը նման է

560
Մատթեոս 28.10
561
Պետք է նկատել, որ Սրբ Գրիգոր Լուսավորիչը չի ներկայացնում Աստվածամոր Պատվականության
ուսմունքը, քանի որ իր ժամանակ այն հստակ կանոնական ձևակերպում չի ունեցել: Աստվածամոր
պատվելու եկեղեցական կանոնը սկիզբ առավ ավելու ուշ, Դ դարի վերջին: Մարիամը, որպես Հիսուսի մայր,
վավերագրված է Հռոմեական կատակոմբներում. 2-րդ դարի առաջին կեսի նկարներում երևում է, որ նա

206
Երկնայինին, քանի որ սուրբ ճգնավորներն ունեն կրոնական կարգը` ըստ Երկնային
նվիրապետության օրենքի:
Որովհետև ճգնավորների երկրային բանակը հրեշտակային մաքրությամբ
զարդարված ճշմարիտ և սուրբ սիրով ընդօրինակում է հրեշտակային կարգը:
Հետևաբար, ինչպես երկնային զորքերը նշանակված են շարքերով և
գործառույթներով, այնպես էլ ճգնավորների երկրային բանակը, որը պետք է իշխի
մարմնավորների վրա և բարձրացնի Քրիստոսի հասարակությունը՝ Քրիստոս
Հիսուսին դարձնելով ազգերի սոցիալական Թագավոր:
Եվ այս աշխարհի իշխանը,562 Սատանան ունի իր բանակը, որպեսզի թույլ չտա մեզ
բարձրանալու, որի պատճառով նա պատերազմ է մղում մեր դեմ, քանի որ
մահկանացու մեղավոր մարդկանց [Քրիստոսով գերբնական դարձած] շնորհված է՝
լցնելու Երկնքում ընկած դևերի դատարկ տեղերը:
Այսպիսով, ճգնավորները հրեշտակային կարգն են երկրի վրա, նույն կարգով, որ
նրանք վերադառնան ընկած հրեշտակների տեղը՝ Երկնքում. «Նրանց իմ տաճարի և
նրա պարիսպների մեջ կտամ Հիշատակ և անուն ավելի վեր, քան որդիներն ու
դուստրերը ունեին. Ես նրանց կտամ հավիտենական անուն, որը հավերժ կմնա »։563
Եվ սուրբ կրոնավորները նաև ապահովում են աշխարհից ըտրվածների տեղը
Երկնքում:
Այս ավետիսը տրվում է բոլոր սուրբ ժողովրդների խաչակրացներին, որոնք
միավորված են սուրբ սիրով և Աստծո առաքինի պաշտամունքով, և, սակայն, նրանք,
ովքեր քանդում են այս ավանդույթը, որը փոխանցում ենք ձեզ - սնափառ
հոգեսպաններ են: Եվ այդպիսի մեկը, ով հրապուրում և դուրս է նետում իրական
ավանդը, նա նաև բաժանություն է բերում իր եղբայրների մեջ սեփական
ունայնության պատճառով՝ հանուն սեփական փառասիրության:
Մի՛ կորցրեք ձեր հրեշտակային փառքը:
Պահի՛ր քեզ Աստծո հատուկ շնորհի մեջ, որպեսզի չզրկվես առաքինության պատվից,
հրեշտակների դասի փառքի մեջ դրվելուց, քանի որ դու պատկանում ես Արարչին:

գրկել է Քրիստոս Մանուկին: Սուրբ Պետրոսի տաճարի դամբարանի պեղումները հայտնաբերեցին


Մարիամի շատ վաղ որմնանկարը Սուրբ Պետրոսի հետ միասին: Հռոմեական Պրիսցիլայի կատակոմբները
պատկերում են 2-րդ դարի կեսերի ամենահին Մարիական կտավները. այս կատակոմբներում կա նաև
Ավետման պատկերը: Միլանի հրամանագիրը (Ք.թ. 313) թույլ տվեց Քրիստոնյաներին ազատ հետևել իրենց
կրոնին։ Այս նոր ազատությունը նաև թույլ տվեց Մարիամի Պատվելիության ուսմունքը Բ դարի կեսերից, որ
տեսնում ենք Հիպոլիտոս Հռոմացու գործերում: Սուրբ Ամբրոզիուսը, ով ապրում էր Հռոմում մինչև Միլան
գնալը՝ եպիսկոպոս ձեռնադրվելուց առաջ, մեծարում էր Մարիամին որպես Քրիստոնեական կյանքի
օրինակ. 4-րդ դարից ձևավորվում էր Անարատ Կուսության Մարիամական պատվելիոոթյան ուսմունքը:
483/4-ին Փոխարքա Վահան Մամիկոնյանը, 485–503/510, վերեկանգնեց Սրբ Լուսավորչի կողմից
կառուցված Սրբ Էջմիածնի Մայր Եկեղեցին՝ իր Խորանով, որը ուներ Աստվածամոր և Մանուկ Հիսուսի
Պատկերը, և այն դարձավ Հայոց եկեղեցու Սուրբ Խորանի մոդելը՝ բոլոր ժամանակների համար: Ոչ միայն՝
Հայոց Եկեղեցու բոլոր սրբերը ունեցել են հատուկ նվիրվածությանը Սուրբ Կույսին և նպատել են Անարատ
Հղության Տիեզերական դոգմայի ձևավորմանը:
562
«Ավելին շատ բան չեմ ասի ձեզ, քանզի այս աշխարհի իշխանը գալիս է. Նա ինձ վրա իշխանություն
չունի»: Հովհաննես 14:30
563
Եսայի 56։5

207
Լրացրո՛ւ քո ստորին բնությունը երկնային Հոգով – փոխի՛ր քո մարմնավորը սուրբ
հոգևորի, որը փառավոր է, պարգևատրված, հավերժական, գեղեցիկ, ներքուստ և
արտաքուստ պայծառ- և եղի՛ր հոյակապ խոնարհության մեջ, միմյանց հետ
միասնաբար՝ Աստծո մեջ ծառայելու Ամենասուրբ Երրորդության փառավոր և
անսպառ օրհնությամբ:
Մնացե՛ք Աստծո մեջ, զավակնե՛րս, և դուք կթարմացնեք երկիրը՝ սրբացնելով բոլոր
կենդանի արարածներին Աստծո Սիրով. և այդ նոր երկիրը և բաց Երկինքները կլինեն
այնտեղ, «որոնք աչքը չի տեսել, ականջը չի լսել, և այն չի տեղավորվի մարդու սիրտի
մեջ- այն ամենը, ինչ Աստված պատրաստել է սրբերի՝ Իր հավատարիմ ծառաների
համար:»564
Քրիստոսի Աստվածահայտնությունը մեզ զորություն է տալիս նմանվելու Նրան,
հավատալու Նրան և ամեն օր հաստատվելու վճռականությամբ, որ սուրբ ենք, քանի
որ Քրիստոսը մեր մեջ է՝ ըստ Իր խոստման, «և ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝
մինչև աշխարհի վախճանը»:565
Ծառայե՛ք Աստծուն հրեշտակային հրեղեն վարքով, մաքուր սրտով և մաքուր
մարմնով, իմաստուն խորհրդով և անկեղծ հավատքով:
Մեր Երկնային Հայրը Բարձրյալն է, ով դիտում և առաջնորդում է ձեզ, ուստի մենք
Քրիստոսի Մարմնի անդամներն ենք՝ որպես մեկ, խոստովանությամբ և անսասան
հույսով, կապված միմյանց հետ հոդերի միջոցով:
Խաբեությունն ու կեղծ սրտերը չպետք է լինեն միաբանության մեջ, որովհետև այդպիսիները
կթունավորեն բոլորին:
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց. ինչպես Ես սիրեցի ձեզ, այնպես
էլ դուք պետք է սիրեք միմյանց: Սրանով բոլորը կիմանան, որ դուք Իմ աշակերտներն
եք, եթե սիրեք միմյանց»։566 Սա Աստծուն հաճելի ժառանգությունն է, որպեսզի մենք
կարողանանք սիրել միմյանց, և ամեն ինչ ճիշտ է, եթե սիրենք, բայց առանց սիրո
կրոնական կյանքը անհնար է, անընդունելի Աստծո համար և համարվում է
անվավեր:
Վանքում ապրելը կրոնականներին պարտավորեցնում է կրել միմյանց հոգով և
մարմնով, օգնելով միմյանց առաջ գնալ սրբության մեջ: Այդ իսկ պատճառով ես
հաճախ կրկնում եմ սիրո խոսքերը, քանի որ դա ընդունելի է Աստծուն, և դա է
կատարելության հասնելու գրավականը. Հոգևոր Սերը, ինչպես և դա ասել եմ միշտ և
կրկնել:
Թող ոչ ոք չգայթակղեցնի մարմինը, որովհետև այն մահացնելը՝ իր կրքերով
կատարելության բանալին է:
Ահա թե ինչու դուք պետք է ամուր կամքով մնաք վանական կարգի լավագույն
ավանդական կյանքում՝ հիշելով Երկինքը և Հոր սերը, ում մենք այժմ որդեգրված

564
1 Կորնթացիներ 2:9
565
Մատթեոս 28:20
566
Հովհաննես 13:35

208
երեխաներ ենք՝ վճռականորեն մտադրված տեսնելու Երկինքը, քանի որ մենք
պատկանում ենք Աստծուն, հաստատված Նրա մեջ։ Եվ Նա Սեր է:
Եղբայրնե՛ր, շարունակե՛ք սուրբ մահացման հրեշտակային գործը, արհամարհելով ամենայն
երկրայինը, որպեսզի կարողանաք շողալ՝ միացած Տիրոջ Մարմնին և Արյանն մարմնացած Աստծո
Լույսի մեջ, որին պետք է արժանավայել և արժանապատվորեն հաղորդակցվենք:
Դուք հետևում եք ճշմարիտ մաքրագործման և ազատության, իսկական անմահ
կյանքին Քրիստոսի քավիչ խորհուրդում, որը շնորհվել է կենդանի սրբերին մեր Հոր՝
սիրառատ Աստծո կողմից: Եվ կրկին Նրա Երկրորդ Գալուստով մենք կատարյալ
կլինենք Քրիստոսի անսպառ բարության մեջ, «Սիրելինե՛ր, մենք այժմ Աստծո
որդիներն ենք. և դեռ չի երևացել, թե մենք ինչ կլինենք: Մենք գիտենք, որ երբ Նա
հայտնվի, մենք նման կլինենք Նրան, որովհետև կտեսնենք Նրան այնպիսին,
ինչպիսին որ կա»-567 Հոր և Որդու և Սուրբ Հոգու մեջ, որին փառք հավիտյանս
հավիտենից. Ամեն։

567
1 Հովհաննես 3:2

209
23 (ա). Այսպես Աղոթեք, Երբ Գայթակղության Մեջ եք:

Թուղթ Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի՝ ուղղված


Հայոց Եկեղեցու եպիսկոպոսներին և հավատացյալ հոտին

Օրհնյալ լինի մարդկության հանդեպ Քո անսահման սերը, իմ Տեր Հիսուս Քրիստո՛ս,


աղաչում եմ՝ մի՛ լքիր ինձ երբեք:
Դու միակն ես առանց մեղքի, և Քո Անունը բխում է կատարյալ գթություն և
հեզություն. «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորե՛ք Ինձնից, որովհետև Ես հեզ եմ և
սրտով խոնարհ, և դուք հանգիստ կգտնեք ձեր հոգիների համար»:568
Ողորմի՛ր ինձ, որովհետև Դու միակն ես, ով սիրում է մարդկությունը. «Որովհետև
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն, որպեսզի ով
հավատում է Նրան, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք»: 569
Օգնի՛ր, որ ես ազատ լինեմ մեղքից, քանի որ միայն Դու ես առանց մեղքի, որ ես
պատկանում եմ Քեզ. «Դուք գիտեք, որ Նա հայտնվեց մեղքերը վերացնելու համար. և
Նրա մեջ մեղք չկա»: 570
Փրկի՛ր ինձ իմ մեղքերի տիղմից, որպեսզի ես չընկղմվեմ դրա մեջ ընդմիշտ։
Ազատի՛ր ինձ իմ թշնամիներից, որովհետև ահա նրանք մռնչում են առյուծի պես և
ուզում են կուլ տալ ինձ. «Սթափ եղե՛ք, զգոն եղե՛ք, քանի որ ձեր հակառակորդը՝
Սատանան, շրջում է մռնչող առյուծի պես՝ փնտրելով, թե ում կուլ տա»։ 571
Տեր իմ, փայլի՛ր Քո Լույսով, լուսավորի՛ր ինձ Քո փառքի մեջ և կործանի՛ր մութ
ուժերի զորությունը, որոնք անհետանում են Քո Լույսով, որովհետև Սատանան ոչինչ
է Քո առջև, և հետևաբար՝ նրանց առջև, ովքեր սիրում են Քեզ և Քոնն են:
Սատանան դողում է Քո Սուրբ Խաչից և սարսափած փախչում է:
Ուրեմն հիմա, Տե՛ր, փրկի՛ր ինձ և ապրեցրո՛ւ ինձ, որովհետև ես իմ նեղության մեջ
Քեզ եմ ապավինել, որովհետև խաբեբան ծրագրում է ոչնչացնել ինձ և գաղտնի կռվում
է իմ դեմ։
Դու, Տե՛ր, տես այն ամենը, ինչ կա իմ մտքում և իմ սրտում, սրբի՛ր ինձ ունայնից և
անմաքուրից, որ չմատնվեմ հավիտենական կորստյան:

568
Մատթեոս 11։29
569
Հովհաննես 3։16
570
1 Հովհաննես 3։5
571
1 Պետրոս 5։8

210
Ողորմի՛ր ինձ, ո~վ Աստված, որովհետև Դու կարող ես ամեն ինչ անել. տո՛ւր ինձ
արցունքների շնորհ՝ մաքրվելու մեղսասեր ոգիներից, որպեսզի ես կարողանամ
լվանալ մեղքերի բազմությունից աղտոտված ոգիս Քո Սուրբ Հոգում, որպեսզի ես
չընկնեմ ընկած անողոք հրեշտակների ձեռքը, որոնք այրում են ամբարիշտներին
Դժոխքի կրակի մեջ. փրկի՛ր ինձ, նույնիսկ եթե ես արժանի եմ այդ պատժին:
Կցանկանայի օր ու գիշեր առանց դադարի լաց լինել, որպեսզի արժանավայել
հանդիպեմ Քեզ, երբ որ գաս Քո փառքով, ո~վ Աստված, որ այդ մեծ ժամին
անպատրաստ չգտնվեմ Քեզ տեսնելու:
Աղաչում եմ Քեզ, որպեսզի չլսեմ Ձայնը, «Հեռացե՛ք ինձնից, անօրենություն
գործողնե՛ր»։ 572

Ես փառաբանում եմ Քեզ, իմ Տեր Հիսուս Քրիստոս, Դու միայն՝ առանց մեղքի, ես՝
մեղավոր, ողորմի՛ր ինձ, որպեսզի այդ սարսափելի Դատաստանի օրը իմ
անօրինությունը չհայտնվի բացահայտ հանդեսում՝ հրեշտակներին և
հրեշտակապետներին, մարգարեներին և առաքյալներին, օրհնված սրբերին, այլ՝
ջնջի՛ր իմ մեղքերը և արդարացրու ինձ, քանզի Դու կարող ես տեսնել և իմանալ իմ
բոլոր գաղտնի մտքերն ու մեղավոր գործերը, որոնց վրա ես ամեն օր սգում եմ ու
արցունք թափում, մանավանդ, որ Դու ողջունում ես բոլորիս սուրբ ցանկությունները:
Փրկի՛ր ինձ, որովհետև ես ամբարիշտ եմ և միայն կարող եմ ապրել Քո ողորմության
շնորհով:
Տե՛ր իմ, տա՛ր ինձ հեզության Դրախտդ, որտեղ ապրում են միայն Քո կատարյալ
արդարները:
Ընդունի՛ր իմ աղոթքը-խղճա, քանզի ես մեղավոր ծառա եմ:
Պահի՛ր ինձ Քո ողորմության մեջ՝ Քո կողմից ընտրված սրբերի բարեխոսությամբ-
Տեր Հիսուս Քրիստոս, մեր Տեր, օրհնված եղի՛ր- փառաբանում ենք Քեզ՝ Հոր և Սուրբ
Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն։

572
Մատթեոս 7։23

211
Սր
Սրբ Գրիգոր Լուսավորչի Աղոթքը

Աշխարհի Փրկիչ Քրիստո՛ս, աղաչ


ղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր
ր ինձ
ի իմ բազմաթիվ
անօրինություններից, որովհետև
ևեես չեմ գնահատել արժանորեն այն բոլոր բարիքնե իքները, որոնք ինձ
շնորհել ես իմ մանկությունիցնից ի վեր:
Դու ինձ դարձրիր գիտելիքի լիքի ընդունակ ընտրված անոթ, բայց ես ս ինձ
ի դարձրեցի
անմիտ և ունայն։ Քո շնորհը հը շատ է իմ մեջ, որ հագեցնում է քաղցս և ծարավս: Այժմ
գետնատարած երկրպագում ւմ և աղաչում եմ ծնկաչոք՝ հուսալով Քո մեծ Բարությանը.
պահի՛ր ինձ վրա Քո Շնորհը րհը և արժանացրու ինձ Քո Ավետարանի խոստումներին. խ
պահի՛ր իմ հոգին Քո գանձար արանում, որպեսզի Քո փառքի մեջ լինեմ՝ որդեգրությամբ:
որ
Օ, մի բարկացի՛ր ինձ վրա,, ո ո՜վ մարդկության առատաձեռն Սիրահար, ար, որովհետև ես
ոչինչ եմ, և Դու մի՛ նայիր ր ի
իմ փոքրությանը, այլ՝ մարդասիրաբար ր ընդունիր
ը ինձ՝
դարձնելով ինձ այնպիսին ինչ ինչպիսին հաճելի է Քեզ:
Ուստի ես աղաչում եմ Քեզ, զ, պ
պահի՛ր ինձ Քո շնորհի մեջ և տուր ինձ համարձակորեն
հա
փառավորել Քեզ, թեև բառեր ռերը բավարար չեն նկարագրելու Քո Շնոր նորհքի երկնային
կրակը, որն այրում է իմ ներսը
րսը:
Օրհնյալ Հա՛յր, լուսավորի՛ր ր ինձ Քո Լույսով, մաքրի՛ր ինձ ներքուստ տ և արտաքուստ,
սուրբ բոցով վառի՛ր իմ եր երիկամներն 573 ու սիրտը - մաքրելու դրանք
574 դր ամենայն
երկրային արատներից:
Պահի՛ր ինձ քո Թագավորութ ության կացարանում, որ նախատեսել ես ինձ համար, և մի՛
հիշիր իմ անօրինությունները երը. ահա՝ ես համարձակվում եմ ձեռքերս պարզել պ առ Քեզ՝
հավիտենական օրհնություն ւն խ
խնդրելու:
Տո՛ւր ինձ, Տեր Քրիստո՛ս,, փ փրկություն, որովհետև միայն Դու ես կյանք կյ տվողը և
Կյանքի աղբյուրը:
Եվ փա~ռք Քեզ՝ Քո Հոր և Սու Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյան յանս հավիտենից:
Ամեն։

573
Աստվածաշնչի գրքերում, որոնք հաջորդում են Հնգամատյանին, հիմնականում նում Երեմիայում և
Սաղմոսներում, մարդու երիկամնե ամները փոխաբերական իմաստով նշվում են որպես որպե խառնվածքի,
զգացմունքների, խոհեմության, եռանեռանդի և իմաստության վայր։ Հինգ դեպքերում դրանք անք հիշատակվում են
որպես Աստծո կողմից անհատին ն դատ
դատելու համար հետազոտված օրգաններ:
574
Մաքուր սիրտը հիշաչար չէ, վրիժառ
րիժառու չէ, խորամանկ ու երկմիտ չէ, «Մոտեցե՛ք Աստծուն
տծուն, և Նա կմոտենա
ձեզ: Լվացե՛ք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավո
եղավորներ, և մաքրե՛ք ձեր սրտերը, օ՝վ երկմիտներ», Հակոբոս
Հակո 4։8.

212
Օգ
Օգտագործված գրականություն;
Սուրբ Գրիգոր Լուսավորչի
րչի «Հաճախատում» տպագիր օրինակից՝ Վենետիկ,
Վեն 1838,
որը ընդօրինակվել է 1122 թվ
թվականի ձեռագրից, որը ընդօրինակվել է 378
37 թվականին
գ
գրված բնօրինակ ձեռագրից։

213
«Սրբազան Հոր թղթերի թարգմանչական աշխատանքը շատ ծանր էր, քանի որ հին լեզուն
ուներ լուրջ դժվարություններ, կարծես այն ծածկագրված էր, այնուամենայնիվ, սա իմ կյանքի
ամենաերջանիկ շրջանն էր, քանի որ իմ սիրտը միացավ իմ նախահոր՝ Վեհափառ Սուրբ
Գրիգոր Լուսավորչի սրտին և կարող եմ ասել, որ երկրի վրա չի եղել որևէ այլ մարդ, ով կրած
լիներ այսքան ծանր և ցավալի տառապանքներ, որքան այս սուրբ մարդը»:
Աննա Անահիտի Փայտյան

Թարգմանչի մասին

Աննա Անահիտի Փայտյան


ծնված Հայաստանում, ԽՍՀՄ, 1955թ.
Ներգաղթել է ԱՄՆ, 1993 թ.AA/BS/MS ՅժՀայագիտության, բանասիրության, տեղեկատվական
տեխնոլոգիաների բնագավառում, Երևենի Պետական Համալսարան, Կալիֆորնիայի
Պետական Համալսարան, LACC, Սանտա Մոնիկա քոլեջ, Կալիֆորնիա:1981-1993թթ. եղել է
ԽՍՀՄ Հայաստանի Պետական Հեռուստատեսության կադրային պրոդյուսեր,
հեղինակող,1993-2013թթ.՝ Թայմ Ուորներ, ԱՄՆ:Հեղինակ է կենսագրական վեպերի,
բանաստեղծությունների ժողովածուների, թարգմանությունների, փիլիսոփայական
աստվածաբանական վերլուծությունների- յոթ հատորներով։Հրատարակել է գրքեր
Հայաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, այդ թվում՝ վեց հատոր Անգլերեն և
Հայերեն:Քրիստոնեություն ընդունել է աթեիզմից 1987 թվականին, ԽՍՀՄ։Ֆրանցիսկյան
միաբանության անդամ (Ordo Franciscanus Saecularis, Երրորդական) 1989 թվականից;
աշխատել է Մայր Թերեզայի, բարեգործական կազմակերպության հետ Երևանում,
Սպիտակում, Մոսկվայում, Փարիզում, Հռոմում և այլն։

214
Խոր Վիրապ,
Արարատյան դաշտ, Հայաստան

215

You might also like