Professional Documents
Culture Documents
Naxdirner
Naxdirner
ՆԱԽԴՆԻՐՆԵՐ
Անգլերենում նախդիրները ըստ կազմության լինում են՝ պարզ (in, on, at, for, with և այլն),
ածանցավոր՝ (behind, below, across, along և այլն), բարդ՝ (into, upon, throughout և այլն),
նկարագրական՝ (in front of, by means of, as for և այլն): Ըստ իմաստի նրանք բաժանվում են տեղ,
ուղղություն, ժամանակ և տարբեր վերացական հարաբերություններ ցույց տվող նախդիրներ:
At
Մոտ
Արտահայտում է հայերենի ներգործական հոլովի իմաստը՝ առարկայի որևէ տեղում
գտնվելը՝
Ex. There is somebody at the door.
Դռան մոտ ինչ-որ մեկը կա:
He is at his office now.
Նա իր գրասենյակում է այժմ:
I met her at my aunt’s.
Ես նրա հետ ծանոթացա իմ մորաքրոջ տանը:
In
Մեջ
Սովորաբար թարգմանվում է ներգոյական հոլովով:
Ex. He lives in London.
Նա ապրում է Լոնդոնում:
That was the village in which he was born.
Դա այն գյուղն էր, որտեղ նա ծնվել էր:
I read about it in the newspaper.
Ես լրագրում կարդացի այդ մասին:
The girl had a doll in her hand.
Աղջիկը ձեռքին տիկնիկ ուներ:
On
Վրա
Ex. The book is on the table.
Գիրքը սեղանի վրա է:
There was a ring on her finger.
Նրա մատին մատանի կար:
Above
Վրա, վեր
Ex. The som rose above the horizon.
Արևը ծագեց հորիզոնում:
We were flying above the clouds.
Մենք թռչում էինք ամբերի վրայով/ամպերից վեր:
Over
Վրա, վերևում
Ex. She spread a cloth over the table.
Նա սեղանին սփռոց փռեց:
The lamp hang over the table.
Լամպը կախված էր սեղանի վերևում:
The sky is over our heads.
Երկինքը մեր գլխավերևում է:
Under
Տակ
Ex. The cat was under the table.
Կատուն սեղանի տակ էր:
It is shady under the trees.
Ստվերոտ է ծառերի տակ:
Below
Ցած, ներքև
Ex. Shall I write my name, on, above, ore below the line?
Անունս գրե՞մ տողի վրա, տողից վերև, թե ներքև:
When the sun sets it goes below the horizon.
Երբ արևը մայր է մտնում, ցած է իջնում հորիզոնից:
By
Մոտ
Beside
Կողքին, մոտ
Ex. She would like to live beside the sea.
Նա կցանկանար ապրել ծովափին:
Come and sit beside me.
Եկ, նստիր իմ կողքին:
Near
Կողքին, մոտ
Եկ նստիր իմ կողքին:
Between
Միջև
Մեջ, միջև
Ex. I saw her sitting among her children
Ես տեսա նրան նստած՝ իր երեխաներով շրջապատված:
I saw him among the crowd.
Ես տեսա նրան ամբոխի մեջ:
He divided his property among his sons.
Նա իր ունեցվածքը բաժանեց որդիների միջև:
Before
Առաջ, առջև
Ex. Your name comes before mine in the list.
Քուցակում քո անունը իմ անունից առաջ է:
The boy stood before the teacher.
Տղան կանգնած էր ուսուցչի առջև:
In front of
Behind
Հետևում
Ex. The boy was hiding behind a tree.
Տղան թաքնվել էր ծառի հետևում:
There is an orchard behind the house.
Տան հետևում մրգատու ծառ կա;
After
Հետևից, հետո
Ex. Shut the door behind you, when you leave the room.
Ծածկիր դուրռը քո հետևից, եբր դուրս գնաս սենյակից:
Put the direct object after the verb.
Ուղիղ խնդիր դրեք բայից հետո:
To
(շարժում) դեպի որևէ առարկա կամ տեղ
Ex. He stood up and walked to the window.
Նա վեր կացավ և քայլեց դեպի պատուհանը:
She threw the ball to me.
Նա գնդակը նետեց ինձ:
We’re hoping to go to London for our holiday this year.
Մենք հույս ունենք այս տարի արձակուրդներին Լոնդոն մեկնել:
From
Ելման կետ, անջատում առարկայից, -ից
The train starts from London.
Գնացքը մեկնում է Լոնդոնից:
Tom went away from the door.
Թոմը հեռացավ դռնից:
Into
Ներս, մեջ
Come into the house.
Ներս եկեք տուն:
He fell into the water.
Նա ջուրը ընկավ:
Out of
Միջից (շարժում) մի այլ առարկայից դեպի մյուսը
Ex. He walked out of the shop.
Նա դուրս եկավ խանութից:
We pulled the cart out of the ditch.
Մենք սայլը փոսից դուրս քաշեցինք:
Toward(s)
Դեպի, ուղղություն
Ex. They walked towards the sea.
Նրանք քայլեցին ծովի ուղղությամբ:
He sat with his back turned towards the window.
Նա նստած էր՝ մեջքը դեպի պատուհանը:
Donw
նեքրև, Ընթացքով, ուղղությամբ
ex. The tears ran down her face.
Արցունքները հոսում էին նրա դեմքով:
He ran down the hill.
Նա վազեց բլուրն ի վար:
Her hair was hanging down her back.
Նրա մազերը թափվում էին մեջքին:
Along
երկայնքով
ex. We walked along the road.
Մենք քայլեցինք ճանապարհի երկայնքով:
There are trees all along the river banks.
Գետի ափերի ողջ երկայնքով ծառեր կան:
Across
մի կողմից մյուսը
ex. They built a bridge across the river.
Նրանք գետի մի ափից մյուսը կամուրջ կառուցեցին:
We swam across the river.
Նրանք լողալով դուրս եկան գետի մի ափից մյուսը:
Through
միջով, մի ծայրից մյուսը
ex. Water flows through this pipe.
Այս խողովակի միջով ջուր է հոսում:
The road goes through the forest.
Ճանապարհն անցնում է անտառի միջով:
Past
կողքով
ex. He walked past the house.
Նա քայլեց տան կողքով:
He hurried past me without stopping to speak.
Նա արագ անցավ իմ կողքով և կանգ չառավ, որ խոսի:
At
ցույց է տալիս որոշակի ժամանակամիջոց
At that moment-այդ պահին
At that time-այդ ժամանակ
At 3 o’clock-ժամը 3-ին
At down-լուսաբացին
In
գործածվում է օրվա մաս, ամիս, տարվա եղանակ և տարեթվեր նշանակող
բառակապակցություններում
in the morning-առավոտյան
in May-մայիսին
in Spring-գարնանը
in 1985-1985 թվին
on
գործածվում է շաբաթվա որոշակի օր կամ ամսաթիվ նշանակող
բառակապակցություններում
on Monday-երկուշաբթի օրը
on the 1st of May-մայիսի 1-ին:
on New Year’s Day-ամանորին
On that day-այդ օրը
By
մինչև
by 5 o’clock-մինչև ժամը 5-ը
by tomorrow-մինչ վաղը
by this time (by now)-մինչ այժմ
for
ցույց է տալիս տևողություն, ժամանակամիջոց
ex. I have known him for 2 years.
Երկու տարի է ինչ ճանաչում եմ նրան:
In
ընթացքում, հետո
ex. Can you finish the work in an hour?
Կարո՞ղ եք վերջացնել աշխատանքը մեկ ժամում:
I shall come to see you in a week.
Ես ձեզ կայցելեմ մեկ շաբաթից
During
ընթացքում
ex. The sun gives us light during the day.
Արևը լույս է տալիս օրվա ընթացքում:
After
հետո
ex. They went for a walk after dinner.
Ճաշից հետո նրանք գնացին զբոսնելու:
Before
մինչև, նախքան
ex. Please come before ten o’clock.
Խնդրեմ, եկեք մինչև ժամը 10-ը:
Till
մինչև, մինչ
ex. I shall wait till 10 o’clock.
Ես կսպասեմ մինչև ժամը 10-ը:
He works from morning till night.
Նա աշխատում է առավոտից մինչ երեկո:
Until
մինչև, մինչ
ex. Until now I know nothing about it.
Մինչև այժմ ես ոչինչ չգիտեի դրա մասին:
You had better wait until his return.
Ավելի լավ կանեք սպասեք մինչև նրա վերադարձը:
Since
որոշ ժամանակից սկսած
ex. I have been here since 6 o’clock.
Ես այստեղ եմ ծամը 6-ից:
He has been ill since last seeing.
Նա հիվանդ է մեր վերջին հանդիպման օրվանից:
By
արտահայտում է հայերենի ըղձական հոլովի իմաստը
ex. He is a doctor by profession.
Նա մասնագիտությամբ բժիշկ է;
He didit all by himself.
Նա դա միանգամայն ինքնուրույն արեց:
It is 2 o’clock by my watch.
Իմ ժամացույցով ժամը երկուսն է:
Against
հակառակ, դեմ ընդդեմ
ցույց է տալիս երկու առարկաների բախվելը
ex. We were rowing against the current.
Մենք թիավարում էինք հոսանքին հակառակ:
Take some medicine against the disease.
Հիվանդության դեմ որևէ դեղ ընդունեք:
She was married against her will.
Նրան ամուսնացրին նրա կամքին հակառակ:
He hit his head against the wall in the dark cellar.
Նա մութ նկուղում գլուխը պատին խփեց:
With
ցույց է տալիս համատեղ գործողություններ, հետ
մի բանի առկայություն, գործող անձի, կամ առարկայի, մի բան ունենալը
գործողության կատարման միջոց
չնայած, հանդերձ
ex. He was with a friend.
Նա ընկերոջ հետ էր:
The woman with red hair is my neighbor.
Շիկակարմիր մազերով կինը իմ հարևանուհին է:
I have no money with me.
Մոտս դրամ չունեմ:
He cut the bread with a knife.
Նա հացը կտրեց դանակով:
With all her faults I still liked her.
Չնայած նրա բոլոր թերություններին, ես դարձյալ սիրում եմ նրան:
Because of
պատճառով
ex. Because of his bad leg, he couldn’t walk so fast as the others.
Ցավող ոտքի պատճառով նա չէր կարող մյուսների նման արագ քայլել:
Instead of
փոխարեն
ex. I will go instead of you.
Ես քո փոխարեն կգնամ:
Owing to
պատճառով
ex. Owing to the rain the football match was canceled.
Անձրևի պատճառով ֆուտբոլային հանդիպումը հետաձգվեց:
According to
Ըստ, համաձայն
Ex. The books are placed on the shelves according to authors.
Գրքերը դասավորված են դարակների վրա ըստ հեղինակների:
We use IN : In + a part of the day: In the morning (afternoon, evening) but: at night
In+ months, seasons, years: in June, In summer, in 2020
Vocabulary
1. Fond of-սիրահար
2. Particularly-հատկապես
3. Rare-բացառիկ, հազվագյուտ
4. Twig-ոստ, փոքր ճյուղ
5. Insect-միջատ
6. Bark-կեղև
7. Capable -ընդունակ
8. Slight-աննշան
9. Claws-ճանկ
10.Hook-կարթ
11. To be sick and tired of-մինչև կոկորդս կուշտ եմ
12. To level with someone-անկեղծ լինել ինչ-որ մեկի հետ
13. If worse comes to worst-ծայրահեղ դեպքում
14. Can’t stand-Տանել չկարողանալ
15.To be out of work-աշխատանք չունենալ
16.Its only a matter of time-ընդամենը ժամանակի հարցա
17. It slipped my mind-Մտքիցս թռել էր
18. Wake up-արթնանալ
19.Get up-անկողնուց վեր կենալ
20.Sleep in-սովորականից ավելի երկար քնել
21.Perk up-դառնալ ավելի աշխույժ
22.Pull yourself together-Հավաքիր քեզ
23.What are you up to these days-էս քանի օրը ի՞նչ ես անում
24.Still waters run deep-մարմանդ գետից վախեցիր
25.Bald-ճաղատ
26.Curly hair-գանգուր մազեր
27.Braid-հյուս
28.Bob-կառե
29.Ponytail-պոչիկ
30.Wavy hair-ալիքավոր մազեր
31.Happy Camper-ցանկացած իրավիճակում ուրախ մարդ, անդարդ
փանոս
32.Worrywart-պանիկյոռ
33.Busybody-մարդ, որն իր քիթը մտցնում է իրեն չվերաբերող
գործերի մեջ
34.Big mouth-բաց բերան մարդ, որը գաղտնիք պահել չգիտի
35.Wallflower-Այսպես են կոչում այն մարդկանց, հիմնականում
աղջիկներին, ովքեր ամաչում են խոսել, խնջույքների ժամանակ
պարել և միշտ մենակ են