Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

Բարև Ձեզ, իմ աշխատանքի թեման է՝ Մշակութային նմանություններ և

տարբերություններ պարունակող համի փոխաբերությունների թարգմանական


խնդիրները գերմաներենում և Հայերենում։ Ղեկավար՝ Խոջայան

Մեր կյանքը հագեցած է լեզվական պատկերներով։ Այդ մասին իմանալը


փոխաբերությունների վերլուծությունն անխուսափելի է դարձնում։ Փոխաբերությունը
բառագործածության այն եղանակն է, երբ հեղինակը առարկայի փոխարեն օգտագործում
է նրան հիշեցնող մեկ ուրիշ առարկա կամ առարկայի հատկանիշ։

Մեր աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և ցույց տալ փոխաբերություններ


գերմաներենում և հայերենում, որոնք պարունակում են համ ցույց տվող հիմնական 4
ածականները՝ քաղցր, դառը, կծու, աղի, ինչպես նաև որոշ ուտելիքներ, որոնցով
կազմված շատ հետաքրքիր արտահայտություններ կան։ Մեր առջև նպատակ ենք դրել
հիմնականում գեղարվեստական գրականությունից, ինչպես նաև մամուլից վերցված
օրինակների միջոցով պարզել այդ փոխաբերական կապակցությունների մշակութային

նմանություններն ու տարբերությունները երկու լեզուներում, ցույց տալ դրանց վրա


կիրառելի թարգմանական հնարները:

Մեր աշխատանքը բաղկացած է երեք գլխից, որոնք էլ իրենց հերթին մի քանի


ենթագլուխներից:

Առաջին գլխում խոսքը գնում է լեզվի և մշակույթի միջև գոյություն ունեցող կապի և այդ
երկուսն ուսումնասիրող գիտության` լեզվամշակութաբանության մասին: Այնուհետև
առանձին ենթագլուխներում խոսվում է հայկական և գերմանական ազգերի, նրանց
ծագման, մշակույթի և լեզվի զարգացման մասին:

Սրան հաջորդում է թարգմանական զանազան խնդիրների մասին տեղեկատվությունը:


Այդ խնդիրները հանդիպում են արդեն երրորդ գլխում օրինակների տեսքով, որտեղ մենք
փորձելու ենք առաջարկել լուծումներ` ցույց տալով թարգմանական տարբեր հնարների
և միջոցների կիրառման հնարավորությունը:
Երկրորդ գլխում ակնարկ է տրվում փոխաբերության, նրա տեսությունների,
դասակարգման, հավելիմաստային նշանակության մասին, ու թե փոխաբերությունն ինչ
դեր ունի ճանաչողական լեզվաբանության մեջ:

Իսկ երրորդ գլխում խոսքը գնում է արդեն բուն համի փոխաբերությունների մասին երկու
լեզուներում, ու այնուհետև ներկայացվում է դրանց վերլուծությունը օրինակների վրա:
Օրինակների վրա ցույց ենք տալիս, թե ինչ հնարներով կարելի է թարգմանել այս կամ
այն արտահայտությունը: Կան օրինակներ, որոնց համարժեքները տրված չեն հայ
գրականության օրինակներով, նման դեպքերում մենք ինքներս ենք փորձել թարգմանել
դրանք:

Եվ այսպես, Ուտելիքը, լինելով մեր առօրյա կյանքի, ինչպես նաև մշակույթի անբաժան
մասը, արտահայտված է նաև մեր խոսքում։ Եվ Մեր աշխատանքի համար շատ
հետաքրքրական է նաև այն, թե համի ընկալման ինչպիսի նմանություններ ու
տարբերություններ կան տարբեր ազգերի մոտ, հատկապես՝ գերմանացիների և հայերի,
և թե դրանք ինչպես են արտահայտված փոխաբերությունների մեջ։

Օրինակ՝ թթու ածականով կազմված արտահայտություններ կան գերմաներենում՝


säuerliche Miene և säuerliches Lächeln, որոնք ունեն «տրտում, վշտացած» իմաստները։
Սրանք ունեն տրամադրություն և խառնվածք արտահայտող իմաստներ։

«Թթու» ածականը հայերենում նույնպես ունի «դառնացնող, վշտացնող (խոսք),


տրտում,անտրամադիր (տեսք), փոխաբերական իմաստները։ Գերմաներեն այս
արտահայտությունները թարգմանելու համար կա հայերենում թթված դեմք
արտահայտությունը և դրանք թարգմանելիս օգտվում ենք թարգմանական
ընդհանրացման հնարից (մասնավորը ընդհանուրով, տեսակային հասկացությունը
սեռայինով փոխարինումն է): Այսինքն՝ գերմաներենի Miene ( դեմքի արտահայտություն )
և Lächeln ( ժպիտ ) գոյականները հայերենում արտահայտվում են մեկ ընդհանուր «դեմք»
բառով։ օրինակները

1. Als ich aufblicke, liege ich unter einem Fahrrad und einem jungen Mann begraben, der mich mit
säuerlicher Miene mustert, allerdings wird sein Blick immer weicher und wird zu einem betretenen,
endschuldigenden Lächeln. (Jugendliteraturpreis Altmühlfranken 2015: Kurzgeschichten
2. Լագըր մտանք-չմտանք՝ ծառաները՝ թթված դեմքերով եկան առաջներս
կտրեցին: (Ավետիք Իսահակյան, «Ուստա Կարո»)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Բերենք մեկ այլ օրինակ, որտեղ կա թարգմանական տարբերություն՝ կազմված դառը


ածականով։ Խոսքը գերմաներենի bittere Tränen փոխաբերական արտահայտության
մասին է, որի համար հայերենում գոյություն ունի երկու տարբերակ շնորհիվ մեր լեզվի
բազմազանության՝ մեկը նույն թարգմանությամբ՝ դառը արտասուք, մյուսը տարբեր՝ աղի
արտասուք / արցունք արտահայտությունը, որի դեպքում օգտվում ենք թարգմանական
հարմարեցում հնարից՝ առաջնությունը տալով ոչ թե ձևին, այլ բովանդակությանը:
օրինակները

1. Zwischen den Welten, weint Maria bittere Tränen. (Manuela Regina)


2. Աղի արցունքով հողը չես կանաչացնի, քրտինք է պետք: (Սերո
Խանզադյան)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Էսթետիկ զգացողություններ են առաջացնում քաղցր ածականով կազմված


արտահայտությունները։ Գերմաներենի süßes Mädchen արտահայտությունը
բառացիորեն նշանակում է «քաղցր աղջիկ», 1.„Mit süßen Mädchen haben alle Mitleid“.
(Michael Köhlmeier, „Das Mädchen mit dem Fingerhut“), իսկ հայերենում դրան համարժեք
է «անուշ/անուշիկ աղջիկ» արտահայտությունը: Երկու լեզուներում էլ այն ցույց է տալիս
աղջկա գեղեցիկ, դուրեկան տեսքը: Այստեղ կիրառելի է հարմարեցում հնարը, քանի որ
հայ ընթերցողին ավելի հայտնի է անուշ աղջիկ տարբերակը:

2. Աղջիկ Անուշ , երգ Անուշ,—


Մինը կորուստ, ախ ու վուշ,
Մյուսը քընքուշ ըսփոփանք,
Կյանք ու հըրճվանք, թեև ուշֈ (Հովհ. Թումանյան)
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Scharf/կծու ածականը երկու լեզուներում ունի փոխաբերական նույն


իմաստները`խիստ, ուժեղ, սաստիկ, այրող, խայթող, վիրավորող,
հեգնական։Օրինակ

Auch er sah, dass Goldmund krank sei, schwieg aber und beobachtete ihn scharf.

Այս նախադասությունը թարգմանելիս պետք է կիրառենք ընդլայնում


թարգմանական հնարը, քանի որ գերմաներենի scharf beobachten
արտահայտությանը համարժեք հայերենում գոյություն ունի սուր աչք
արտահայտությունը, իսկ գերմաներեն արտահայտության մեջ աչք բառը
չկա: Ընդլայնելով կստացվի` մեկին սուր աչքով զննել։

...........................................................................................................................

Անդրադառնանք նաև ուտելիքներ պարունակող արտահայտություններին: Առաջին


հերթին խոսենք հաց բառը պարունակող արտահայտությունների մասին:

nicht das Salz zum Brot haben

Wie sollen wir denn diese Steuern zahlen, wenn wir seit Jahren nicht einmal das Salz zum Brot
haben.

Այս դարձվածքին հայերենում համարժեք է հացին կարոտ լինել դարձվածքը:

Երկուսն էլ ունեն նույն նշանակությունը` աղքատ , հետին չքավոր լինել , մի բանի


պակաս ունենալ, սակայն լեզվականորեն տարբեր կերպ են արտահայտված:
Գերմաներենում կա աղ բառը, իսկ հայերենում կարոտ բառը դրա փոխարեն։

Թարգմանելիս պետք է օգտվել դարձվածքների թարգմանության դարձվածային


համարժեք/զուգահեռ միջոցից:

Վերջը տունս կքանդեն, ինձ կսնանկացնեն, հետին աղքատության մեջ կձգեն, օրվա
հացին կարոտ կդարձնեն այդ անիծվածները… (Ալ. Շիրվանզադե, «Հրդեհ
նավթագործարանում»)

………………………………………………………………
Մեր աշխատանքի համար ընտրել ենք նաև Fleisch/միս գոյականը, որը սննդի մեջ

առանձնանում է իր «ճոխությամբ» և երկու լեզուներում էլ հանդիպում է տարբեր

հետաքրքիր արտահայտությունների մեջ:

jemandes eigen Fleisch und Blut

ԸստDuden բառարանի` այս դարձվածքը նշանակում է` իր սեփական երեխաները,

Հետաքրքիրն այն է, որ

հայերենում կա բառային առումով գրեթե նույն դարձվածքը, սակայն ուրիշ


նշանակությամբ, դա միս և արյուն դարձվածքն է, որը նշանակում է

մեկի , մի բանի էությունը , ուղնուծուծը : Փնտրտութների արդյունքում հետաքրքիր մի


օրինակ գտանք՝Միսը քեզ , ոսկորը ինձ դարձվածքը, որը հայերենում իր մեջ
պարունակում է միս բառը, և այն ունի երեխայի, զավակի նշանակությունը: Այդպես
ասում էին, երբ երեխային դպրոց ուսուցչին էին հանձնում: Այս առումով երկու
լեզուներում տվյալ արտահայտություններն

ունեն նմանություն:

«Վարժապետ ջան, միսը քեզ ոսկորը ինձ : Մենակ թե շատ չծեծես: Տասը տարեկան էի,
երբ հայրս ձեռքերս բռնելով տարավ զիս թաղի վարժարանը և հանձնեց Սուքիաս

պատվելիին...:» (Ֆրանց Վերֆել)

…………………………………………………..

Որպես երրորդ ուտելիք-գոյական առանձնացրել ենք խնձորը, որով ևս շատ

հետաքրքիր նման ու տարբեր արտահայտություններ կան կազմված երկու լեզուներում


էլ:

Etwas für einen Apfel und ein Ei (ver)kaufen


So ein Handy der ersten Generation kann man heutzutage an jeder Ecke für einen Apfel und ein
Ei kaufen.

Այս դարձվածքը ունի էժան իմաստը, քանի որ խնձորն ու ձուն համարվում են էժան
սննդամթերքներ` ըստ այս արտահայտության ծագման: Ուստի այստեղ ևս գործ ունենք
դարձվածային համարժեք թարգմանական միջոցի հետ, իսկ այդ համարժեքը ջրի գինն է :

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Եվ ամենավերջում ցանկանում ենք բերել մեր թեմային համահունչ մի


ինքնատիպ

արտահայտության օրինակ:: Խոսքը անուշ լինի արտահայտության մասին է,


որն առավել

հաճախ հանդիպում է կերած-խմածդ անուշ լինի կապակցության մեջ: Քանի


որ հայ ազգը

սիրում է ուտել և խմել, ուստի այս արտահայտությունը շատ բնորոշ է նրա

ապրելակերպին, մշակույթին:

Քեռի ջան, ինչ կերար, խմեցիր, անուշ ըլնի։ (Սահակ Ամատունի)

Գերմաներենում կա սրա համարժեքը` wohl bekommt es.41 Այսինքն` սննդի իմաստով

արտահայտությունները նման են, սակայն հայերենում անուշ բառով կազմված այլ

արտահայտություններ կան, որոնք տիպիկ ռեալիաներ են, ուստի դրանք թարգմանելու

համար պետք է դիմել բացատրություն թարգմանական հնարին, որովհետև խոսքն


այստեղ ազգային որևէ տարրի մասին է: Դրանք են օրինակ` բաղնիքդ անուշ կամ թրաշդ
անուշ արտահայտությունները, որոնք նոր լողացածին կամ սափրվածին ասված

բարեմաղթություններ են։

Մեր առջև դրված նպատակին մենք հասանք` թարգմանական հնարների միջոցով


ցույց տալով թարգմանության բազում հնարավորություններ: Այդ հնարներն են`
հավելում, բացատրություն, նկարագրություն, կոնկրետացում, ընդհանրացում,
հականշային թարգմանություն, ընդլայնում, փոխհատուցում, խտացում, ամբողջական
փոխակերպում և կրճատում:

Վերլուծված նյութը թույլ տվեց եզրակացնել, որ թարգմանությունը թվում է թե հեշտ,

բայց իրականում բավականին բարդ և երկար ժամանակ պահանջող գործընթաց է:

Ստացված թարմանություն ունենալու համար պետք է թարգմանիչն ինքն իրեն համարի

ընթերցող և թարգմանի այնպես, որ նրան ամեն բան հասկանալի և «իր լեզվով» լինի: Եվ

այստեղից էլ կրկին հանգում ենք այն մտքին, որ թարգմանելիս շատ կարևոր է տեղյակ

լինել տվյալ ազգի մշակույթին և լեզվական առանձնահատկություններին:

You might also like