Philosophy Arm

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

Թեմա 1.

Փիլիսոփայության ներածություն
ա/ Հիմնական հասկացություններ, առանցքային հարցեր
Աշխարհայացք, փիլիսոփայություն, փիլիսոփայության առարկա, տեսական և
առօրեական աշխարհայացք, դիցաբանություն, կրոն,
բ/ փիլիսոփայության բաժինները։
գ/ Դասավանդման և ուսումնառության մեթոդներ
Ինտերակտիվ դասախոսություն, քննարկում, բանավեճ։
դ/ Դասախոսութան տեքստ/բովանդակություն և էլեկտրոնային նյութեր
Ամրագրենք, որ «փիլիսոփայություն» բառը ոչ ավել, ոչ պակաս հին
հունարեն φιλοσοφία (ֆիլոսոֆիա) բառի հայերենացված տարբերակն է։
Բառացի թարգմանած այն նշանակում է «սեր իմաստության նկատմամբ»,
կամ, ավելի բացված, «սեր իմաստունների մտքի ու խոսքի նկատմամբ»։
Պատահական չէ, որ հայ գիտափիլիսոփայական մտքի պատմության մեջ
«իմաստասիրություն» տերմինն ավելի հաճախ է շրջանառվել, քան
«փիլիսոփայություն» տերմինը։
Ինչևէ, վերադառնանք Հին Հունաստան։ Ո՞վ և երբ առաջին անգամ
կիրառեց այս տերմինը։ Գոյություն ունի համընդհանուր ճանաչում գտած մի
մոտեցում, համաձայն որի տերմինը «հորինել է» Պյութագորասը, իսկ նրանից
այն փոխառել է Հերակլիտեսը։ Սակայն ոչ Պյութագորասին, ոչ էլ
Հերակլիտեսին չի հաջողվել լայն շրջանառության մեջ դնել այն։
«Փիլիսոփայություն» տերմինը լայն զանգվածների սեփականությունն է
դարձել և համընդհանուր շրջանառության մեջ է դրվել Պլատոնի
աշխատությունների շնորհիվ։
Փիլիսոփայությունը որպես գիտելիքի յուրահատուկ ձև, ունի
համընդհանուր ուղղվածություն, կամ այլ կերպ ասած, միշտ իր
ուշադրությունը ձգտում է սևեռել ոչ թե առանձին վերցված իրողությունների,
կամ իրադարձությունների վրա, այլ քննարկման օբյեկտի դերում բոլոր
դեպքերում էլ ձգտում է տեսնել հնարավորինս համընդհանուր,
համընդգրկուն երևույթներ։

Պատմականորեն, փիլիսոփայության հիմնական հարցը


փոփոխությունների է ենթարկվել: Հին հունական փիլիսոփայության առաջին
շրջանում փիլիսոփխայական ուսումնասիրության կենտրոնական խնդիր է
համարվել այն, թե ի՞նչն է կազմում աշխարհի նախահիմքը, այսինքն, որն է
այն նախասկիզբը, որից կազմված է ողջ բնությունը, առարկայական
աշխարհը: Փիլիսոփայության այն բաժինը, որը պատասխանել է այդ
հարցադրմանը և հարակից այլ հարցերին, ստացել է « գոյաբանություն»
անվանումը և ձգտել է բացահայտել ամեն մի գոյավորի նախասկիզբը: Ի
վերջո, լայն ընդունելության է արժանացել և դրվել փիլիսոփայական
աշխարհայացքի հիմքում Էմպեդոկլի հայեցակետը, ըստ որի բնությունը
կազմված է 4 տարրերից՝ հող, ջուր, օդ, կրակ: Անսպասելիորեն, այդ
պարզամիտ ու հնացած պատկերացումը համընկնում է ժամանակակից
ֆիզիկայի այն սկզբունքային եզրակացության հետ, որ բնությունում
յուրաքանչյուր մարմին կարող է գտնվել չորս այսպես կոչված «ֆազային
իրավիճակներում»՝ պինդ մարմին, հեղուկ, գազ, պլազմա (օրինակ, ջրածինը
Արեգակի շիկացած մթնոլորտում):
Էմպեդոկլ
Նոր ժամանակներում փիլիսոփայական մտքի բեմահարթակը
զբաղեցրեց մեծ գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի (18-րդ դար)
հետևյալ հիմնային հարցադրումը. Ինչպե՞ս է հնարավոր մարդկային
իմացությունը, այսինքն, ինչ պարազագույն կարողությունների և դրանց
որպիսի գործառույթների միջոցով է մարդը ճանաչում աշխարհը: Այդ
հարցադրումների տեսական հետազոտությանը նվիրված աշխատությունները
կազմեցին փիլիսոփայական գիտելիքի մի ամբողջական ու առանցքային
բաժին՝ իմացության տեսություն:
Հնագույն ժամանակներից է մարդու կյանքի իմաստի
հայտնի
հարցադրումը: Այն պահանջում է խորանալ մարդու որպես կենդանի էակի
բնույթի հիմնախնդրի մեջ: Մյուս կողմից, բնականաբար առաջանում է այն
փիլիսոփայական հարցադրումը, թե ո՞րն է մադկության, մարդ էակի կոչումը:
Համապատասխան հետազոտությունները կազմում են « փիլիսոփայական
մարդաբանություն» հիմնային բաժնի բովանդակությունը:
Վերջապես, մենք գալիս ենք մարդկային հասարակության կյանքի
հարցադրումներին: Անարդուրաթյան ու անհավասարության բողոքները
նույնպես հայտնի են Հին աշխարհի աղբյուրներից: Ժամանակակից սոցիալ-
փիլիսոփայական միտքը խնդիր է դնում, հենվելով 20-րդ դարի
հեղափոխական իրադարձությունների փորձի և արդյունքների վրա, մշակել
ժամանակակից մարդու հասարակական կյանքը լավագույնս կարգավորելու
տարբերակ: Փիլիսոփայական գիտելիքի այս բաժինը ներկայացնում է
սոցիալական փիլիսոփայությունը:
Նշենք նաև որ ժամանակակից փիլիսոփայական գրականությունում
գերադասում են ընդգծել «մարդ–աշխարհ փոխհարաբերությունների»
կենտրոնական դերը: Թերևս դա կարելի է ընկալել որպես ժամանակակից
էկոլոգիայի (բնապահպանության) կողմնակի կամ անմիջական ազդեցություն
Ժամանակին շատ թարմ են հնչել Իմանուիլ Կանտի կողմից
առաջադրված հարցադրումները.
1. Ես ի՞նչ կարող եմ իմանալ:
2. Ես ի՞նչ պետք է անեմ:
3. Ի՞նչի վրա կարող եմ հույս դնել:
4. Ի՞նչ է մարդը (Ո՞վ է մարդը):
Այսօրվա գնահատականով, երբ մարդը նվաճում է տիեզերքը և
տիրապետել է միկրոաշխարհի գաղտնիքներին, առաջի հարցադրումը
ակնհայտորեն հնացած է: Վերջին հարցադրումը կորցրել է իր սրությունը
ժամանակակից գենետիկայի ցնցող նվաճումների պայմանում: Քաին որ
այսօր բարոյագիտությունը և կրոնագիտությունը դարձել են գիտելիքների
ինքնուրույն ոլորտներ, ապա տեսական փիլիսոփայությունում ծայրաստիճան
նվազել են նաև մնացած երկու հարցադրումների նշանակությունը:
Փիլիսոփայությունը ներկայանում է աշխարհի մասին մարդու
պատկերացումները, կարծիքները, և համոզմունքները իմացաբանական և
արժեքաբանական համապատասխան իմաստավորման ենթարկող
չափորոշիչի դերում։ Փիլիսոփայական առումով, աշհարհայացքը կարելի է
սահմանել որպես. Մարդու՝ աշխարհի մասին ունեցած հայացքների,
պատկերացումների, կարծիքների, համոզմունքների ամբողջություն։
Աշխարհայացքն ընդունված է բաժանել երկու մակարդակների՝
տեսական և առօրեական։ Առօրեական աշխարհայացքը ձևավորվում է
ամենօրյա կենցաղային շփումներում, որպես կանոն ունի հախուռն,
տարրերային բնույթ։ Իսկ տեսական աշխարհայացքին բնորոշ է
հիմնավորվածությունն ու կարգավորվածությունը։
Ըստ ընդունված մոտեցումի, աշխարհայացքի պատմական ձևերը երեքն
են՝ դիցաբանությունը, կրոնը և փիլիսոփայությունը։ Այս մոտեցման
համաձայն, դիցաբանական աշխարհայացքը դիտարկվում է որպես մարդու՝
աշխարհը իմաստավորելու, ըմբռնելու և հասկանալու առաջին և անախադեպ
փորձը: Այնուհետև, գերբնականի նկատմամբ վախը, զգուշավորությունը,
ակնածանքը և հավատը հիմք են դարձել կրոնական աշխարհայացքի
ձևավորման համար: Իսկ մյուս կողմից բանախոհականությունը,
քննադատականությունը, տեսակետների ու համոզմունքների հիմնավորման
անհրաժեշտությունը հիմք են ստեղծել փիլիսոփայական աշխարհայացքի
մշակման համար։
Դիցաբանական աշխարհայացքը շրջանակներում մեր նախնիները
երևակայական դեպքերի, իրադարձությունների ու հերոսների մասին
պատմություններով ակնկալում էին բավարարել իրենց
հետաքրքրասիրությունը այն բոլոր հարցերի առումով, որ զբաղեցնում էին
նրանց մտքերը: Դիցաբանական աշխարհայացքին բնորոշ է անիմիզմը՝
բնական երևույթների հիմքում անհայտ կենդանական ուժերի մասին
պատկերացումը։
Ի տարբերություն դիցաբանականի, կրոնական աշխարհայացքը հստակ
սահմանազատում է անցկացնում հոգևոր և նյութական աշխարհների միջև։
Եթե դիցաբանության շրջանակներում երևակայական հերոսների,
կերպարների, աստվածների ու կիսաստվածների և մարդկանց միջև մի շարք
սկզբունքային ընդհանրություններ կային, ապա կրոնական աշխարհայացքը
կտրուկ և հստակ ջրբաժան գծեց բնականի և աստվածայինի, գերբնականի
միջև։ Կրոնական աշխարհայացքի առանձնահատկությունների մասին
խոսելիս պարտադիր է ընդգծել վերջինիս աստվածակենտրոն և
կրեատիվիստական բնութագրիչները։
Ասիսով, փիլիսոփայության հիմնական բաժինները հետևյալն են ․
1․ Գոյաբանություն (օնտոլոգիա),
2․ Իմացաբանություն (գնոսեոլոգիա, էպիստեմոլոգիա),
3․ Փիլիսոփայական մարդաբանություն (անթրոպոլոգիա),
4․ Սոցիալական փիլիսոփայություն:
Ամփոփելով մեր քննարկումը, կարելի է առաջադրել հետևյալ համառոտ սահմանումը.
Փիլիսոփայությունը՝ ուսմունք է աշախրհի և մարդկային կյանքի առավել հիմնային
հիմնահարցերի վերաբերյալ:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ
http://www.gevorgyan.info/index.php/hy/onlinephilisopayutyun
Շոպենհաուեր

ե/ Հետադարձ կապ
 Առաջադրանքներ
«Փիլիսոփայություն» տերմինիի ստուգաբանությունը։
Փիլիսոփայության առարկայի հիմնահարցը։
Փիլիսոփայական գիտելիքի կառուցվածքը։

 Ինքնաստուգման հարցեր
Ի՞նչ է աշխարհայացքը։
Փիլիսոփայությունը որպես աշխարհայացք։
Դիցաբանություն, կրոն, փիլիսոփայություն։
 Թեմայի գնահատում /անդրադարձ/
Գնահատման թերթիկ
Փորձեք հակիրճ շարադրել դասախոսության հիմնական
գաղափար(ներ)ը
զ/ Հիմնական և առաջարկվող գրականություն
Հիմնական
 Հր.Շաքարյան, Փիլիսոփայություն, Եր․ 2005: էջ 6-9, 14-16
 Վ.Կանկե, Փիլիսոփայություն, 2001: Էջ. 4-18
 Ս.Հակոբյան, Փիլիսոփայության տեսություն և պատմություն, Եր․ 2009:
էջ 8-15, 22-23
Լրացուցիչ
 Ա.Մանասյան, Գիտություն և աշխարհայացք, Եր․ 1977:
 Մ.Ասատրյան, Փիլիսոփայության ներածություն, Եր․ 2004:
 Алексеев П․ Панин А․ Философия, М․ 2005.
 Ա.Սարգսյան, Փիլիսոփայության դասընթաց, Եր․ 2010:

You might also like