Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 15

1. Հյուսիսի գեղեցկուհին. Արփի լիճ.

Շիրակի մարզի Ամասիայի նախկին վարչատարածքի, ներկայիս Արփի խոշորացված


համայնքի տարածքում գտնվող Արփի լիճն արհեստական ջրամբար է: Պատվարը (дамба)
կառուցվել է 1951թ-ին, իսկ մինչ այդ Արփին փոքր լիճ էր՝ 1,6 մետր խորությամբ եւ 5 մլն
խորանարդ մետր ջրի ծավալով: Ամբարդակի կառուցումից հետո, Արփին իր ջրային
ծավալներով հանրապետությունում դարձավ երկրորդ ջրային ավազանը Սեւանից հետո:
Ձնառատ տարիներին այստեղ ջրի ծավալները գերազանցում են 100 խորանարդ մետրը եւ
գարնանը լճի տարածք այցելողներն ականատես են լինում պատվարից թափվող, ջրվեժ
հիշեցնող տեսարանին: Սակավաջուր եւ չափից դուրս ջրառի ժամանակ, լճում ջրի
ծավալները հասնում են մինչեւ 20 մլն խորանարդի:
2․ Գեղամա լեռների մարգարիտը․ Ակնալիճ

Գեղամա լեռնաշղթայում կան յոթ տասնյակից ավելի հանգած հրաբուխներ ու ժայթքումների


արդյունքում գոյացած մեծ ու փոքր խառնարանային լճեր։ Այդ բազմաթիվ լճերի մեջ իր
գեղեցկությամբ առանձնանում է Ակնա լիճը։ Գտնվում է ծովի մակերևույթից 3030 մ
բարձրության վրա։ Առավելագույն խորությունը կազմում է 15մ։ Օղակաձև շրջապատված է
Գեղամա միստիկ լեռնագագաթներով, որոնցից շատերն իրենց արտացոլանքն են գտել լճի վճիտ
ջրերում՝ Ակնասար, Նարինե, Շուշան, Շամփրասար, Քարհանք, Գեղմաղան, Աղուսար և այլն։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լճի հատակին մի քանի մանր աղբյուրներ կան։


Ափերը զավթած գորտերից բացի` լճի խորքերում, տարիներ առաջ ֆրանսիացի սուզակները
նաև մանր գունավոր ձկներ են հայտնաբերել, բայց Ակնալճի կենդանական աշխարհն այսօր
էլ մանրամասն ուսումնասիրված չէ։
3․Ուխտասարի պետրոգլիֆներ

Սիսիանում՝ Ուխտասար լեռան գագաթին, կարելի է տեսնել հնագույն Հայաստանից


պահպանված տարատեսակ գտածոներ:
Սակայն այնտեղ հասնելն այդքան էլ հեշտ չի լինի։ Ուղևորությունները կարող են
կատարվել միայն հուլիսից սեպտեմբեր ամիսներին, քանի որ այս հանգած հրաբուխը
սովորաբար ծածկված է ձյունով: Այստեղ կարող եք գտնել ավելի քան 2000
ժայռապատկեր, հայտնի որպես Պալեոլիթյան դարաշրջանի (մ․թ․ա․ մոտ 12 000 տարի
առաջ) պետրոգլիֆներ։
Ի հայտ գալով 20-րդ դարի սկզբին՝ այս ժայռապատկերները պատշաճ կերպով չէին
ուսումնասիրվել մինչ 1967 թ. հետազոտությունը։ Այս պետրոգլիֆները հուշարձաններ
են, որոնք հիմնականում խորհրդանշում են կյանքը, պատկերում են հասարակության
պարզունակ տեսարաններ և ծիսակարգեր:
Քանի որ Հայկական լեռնաշխարհը կենդանիների ընտելացման և գյուղատնտեսության
զարգացման առաջին կենտրոններից էր, անասնաբուծությունն ու ագրոնոմիան
արտացոլվել են շատ փորագրություններում։
Գերակշռում են ոչխարները և այծերը, քանի որ ենթադրվում է, որ ժայռապատկերների
մեծ մասը կատարվել է անասնապահությամբ զբաղվող քոչվոր ցեղերի կողմից:
Ժայռապատկերները նաև արտացոլում են որսի հավաքական տեսարաններ, զենքեր,
ինչպես նաև աստղաբանական խորհրդանիշներ և արեգակնային համակարգը:
4․Բյուրականի աստղադիտարան

Հայաստանն աստղագիտական հետազոտությունների վերաբերյալ ծավալուն


գրառումներ ունի։ Վերջին մի քանի հազար տարվա ընթացքում հայերը
աստղագիտական գիտելիքներ են կուտակել ժայռապատկերների, հնագույն
աստղադիտարանների, երկնքի միջնադարյան քարտեզների և աստղագիտական
իրադարձությունների վերաբերյալ գրառումների տեսքով:
Եթե հետաքրքրված եք տիեզերական տարածության և տիեզերքի ուսումնասիրությամբ,
ապա անպայման ծանոթացեք Հայաստանում խորհրդային դարաշրջանի
աստղաֆիզիկական հետազոտությունների գլխավոր կենտրոնի արծաթե գմբեթներին։
Արագածոտնի մարզում՝ գեղատեսիլ Արագած լեռան հարավային գագաթին, Դուք կարող
եք այցելել Բյուրականի աստղադիտարան: 1946 թվականին տեսական
աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի կողմից
հիմնադրված աստղադիտարանը ժամանակին ԽՍՀՄ ամենամեծ աստղադիտակի
տունն էր: Համբարձումյանն ապացուցեց, որ ո՛չ աստղերը, ո՛չ մոլորակները միանգամից
չեն ստեղծվում, այլ անընդհատ առաջանում և զարգանում են։1947թ․-ին նա աստղերի
անսովոր խմբեր բացահայտեց մեր գալակտիկայում, որոնք անվանեց ասոցիացիաներ:
Աստղադիտարանը դեռևս գործում է, թեև այնտեղ նոր հետազոտություններ այլևս չեն
կատարվում: Բյուրականում Դուք կարող եք աստղադիտակներով դիտել լուսինը,
մոլորակները և արտաքին տիեզերքը։ Կարող եք այստեղ շրջագայության գնալ կամ
պարզապես գիշերային երկնքում հետազոտել աստղերը։
5․ Խոսրովի արգելոց

Հայաստանի Հանրապետությունում կան ավելի քան 25 ազգային պարկեր, պետական և


բնական վայրի արգելոցներ: Այս էկոհամակարգերը ապահովում են բնական միջավայրի
ավելի քան 1000 տարբեր տեսակի բուսատեսակներ և հարյուրավոր
կենդանատեսակներ: Արարատյան դաշտավայրի մոտ է գտնվում Խոսրովի պետական
արգելոցը՝ աշխարհի հնագույն բնության պահպանվող տարածքներից մեկը։
Արարատի մարզում գտնվող այս արգելոցը պարունակում է մշակութային
ժառանգության բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Գառնիի տաճարը և
Կաքավաբերդ ամրոցը։ Տեղանքը այստեղ չափազանց կենսաբազմազան է։ Այստեղ
բնակվում է ամբողջ Կովկասի ֆլորայի մեկ երրորդը։ Եվ սա գտնվում է Երևանից
ընդամենը 20 կիլոմետր (12 մղոն) հեռավորության վրա։
Խոսրովի անտառը մոտ 1700 տարեկան է։ Այն հիմնադրվել է մոտավորապես մ.թ.ա.
330թ. 4-րդ դարի թագավոր Խոսրով Կոտակի՝ Տրդատ III Մեծի պապի կողմից:
6․ Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձորը գտնվում է Արարատի մարզում՝ Դաշտաքար գյուղի հարևանությամբ՝


3,3 կմ հեռավորության վրա․ մեքենայով կարող եք առաջանալ, իսկ մոտ 1 կմ-ը ոտքի
ճանապարհ է։ Ճանապարհին կան սպիտակ և կարմիր նշաններ, որոնք ձեզ ցույց են տալիս
Հրեշտակների ձորի ուղղությունը։
«Հրեշտակների ձոր» անվանումը տրվել է վերջին տարիներին, ինչպես մեզ տեղեկացրին,
իսկ նախկինում այն կոչվել է Կոտրբուլախ, մինչև այժմ գյուղի բնակիչների համար այն
Կոտրբուլախ է։
Ձորն իր անվանումը ստացել է մոտակայքում հոսող ջրի շնորհիվ, որը կտեսնեք
ճանապարհին․ ասում են ջուրն ունի բուժիչ հատկություններ, և շատերն այստեղ գալիս են
հենց ջրի համար։
7․ Արջերի քարանձավ

Արջերի քարանձավ կոչվող այս վայրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից
ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ
կարստային քարանձավներից է: Գտնվում է ծովի մակերևույթից 1655 մ բարձրության վրա:
Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին:
Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով՝ քարանձավի միջին
ջերմաստիճանն է 10,2° C: Քարանձավի ընդհանուր երկարությունը 3500 մետր է, որը երկրի
ընդերք է խորանում ավելի քան 700 մ:
Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ:
8․ Սև բերդ

Սև բերդ (ամրոց) գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում։ 1834 թվականին
կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես
ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր
Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և
մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես


զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս—թուրքական Բալկանյան
պատերազմից հետո Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի
հիմնական բերդից, կառուցվեցին նաև առանձնացված պաշտպանական կառույցներ:
9․ Արևիկ ազգային պարկ

Հարավային Հայաստանի տարածքը, մասնավորապես Սյունիքի մարզը աչքի է ընկնում


եզակի էկոհամակարգերով, բնության երկրաբանական, լանդշաֆտային, կենսաբանական,
գեոմորֆոլոգիական մեծ բազմազանությամբ և պատմամշակութային բազմաթիվ
հուշարձաններով, ռեկրեացիոն ռեսուրսների առկայությամբ, ինչպես նաև տարածքի կայուն
զարգացման պոտենցիալ մեծ ներուժով:
Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ու ընդլայնման
նպատակով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում ընդունվեց «Արևիկ» ազգային
պարկ ստեղծելու որոշումը: "Արևիկ" ազգային պարկը բացվել է 2010 թվականին: Տարածքը
կազմում է շուրջ 34401.8 հա:
Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ
համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային
տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
10․ Քարի լիճ

Ըստ ավանդազրույցի, երբ Արարատ լեռան և Արագած լեռան միջև վեճ ծագեց, թե ով է
նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձեց հաշտեցնել նրանց, բայց
ապարդյուն: Բարկանալով վերջինս անիծեց երկուսին ու ընդմիշտ բաժանեց միմյանցից:
Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյացավ Քարի լիճը: Բարձրությունը
ծովի մակերևույթից 3200 մ է: Գրեթե տարվա բոլոր եղանակներին լճի շուրջը ձնածածկ է,
իսկ լճի ջուրը բավականին սառն է: Բայց նույնիսկ սառը ջուրը չի կարող խանգարել լճում
լողալ ցանկացողներին:
11․ ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴ

Հեռվում՝ Սուրբ Հակոբ վանքի դիմաց` խիտ անտառով ծածկված լեռնաշղթայի գագաթին
գտնվում է Կաչաղակաբերդը:
Համատարած կանաչի մեջ վեր խոյացող և երկնքի լազուրում ճերմակող անձեռակերտ
ամրոցը երևակայության մեջ իսկապես բանաստեղծական պատկերներ է ծնում:
Շինությունը պատկանում է 7-8֊րդ դարերին: Արաբական արշավանքների ժամանակ
ժայռեղեն կղզին կառուցապատվել և վերածվել է անառիկ ամրոցի։ Որոշ աղբյուրներում այդ
հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով։
Կաչաղակաբերդը բազմիցս պաշտպանել է հարակից գյուղերի բնակիչներին։
12․ «Զոնտիկներ» ջրվեժ

Սկիզբ առնելով կիրճի ներսից՝ այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև
ջրվեժ ձևավորում: «Զոնտիկներ» ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին: Շուշիի կողմից
ջրվեժին հասնելու համար անհրաժեշտ է անցնել Հունոտի անդնդախոր կիրճում գտնվող
նույնանուն գյուղատեղիի ավերակներով և միջնադարյան կամրջով: Հունոտի հսկա ժայռերը
ձգվում են դեպի վեր՝ շրջապատելով բնության այս հուշարձանը և աննկարագրելիորեն
գեղեցկացնելով այս վայրը:
13․ Գտչավանք

Գտչավանք /Գտիչի վանք/ վանական համալիրը /13-րդ դ./ գտնվում է Տող գյուղի վարչական
տարածքում՝ Տողասար կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում:
Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի տարածքում։
Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում Եսայի
Ապու-Մուսեի նստավայրն էր։ 13-րդ դարի կեսերին Գտչավանքը ընդարձակվում է,
ավելանում են նոր շինություններ։ Մելիք Ավանի՝ նույն ինքը Եգանի իշխանության ժամանակ
Գտչավանքը հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով ժամանակաշրջանի
նշանավոր վանական համալիրներից մեկը։
Որպես եպիսկոպոսանիստ՝ հիշատակվում է վաղ միջնադարից։ Սկզբում գտնվել է
Առանշահիկ իշխանության, իսկ 8-րդ դարում անցնում է Դիզակի ճյուղի հովանավորության
տակ։ 15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է
գրչատուն, այստեղ հավաքված էին բազմաթիվ նշանավոր գրչագրեր: 1868 թ. երկրաշարժի
հետևանքով Գտչավանքն ավերվում և լքվում է:
Գտչավանքը կազմված է գլխավոր եկեղեցուց, գավթից և ևս մի քանի եկեղեցիներից։
14․ Ջերմաջուր

Ջերմաջուր ասվածը տաք աղբյուրներն են Փոքր Կովկասի լեռներում 2200-2400 մետր


բարձրության վրա՝ Թարթառ գետի կիրճում։
Խորհրդային շրջանում այս վայրը առողջարանային կենտրոն է եղել։ Սակայն արցախյան
հակամարտության ընթացքում առողջարանները քանդվել են։ Չնայած դրան՝ «բնական
ջակուզիները», որոնցում չես մրսի անգամ ձմռանը, այսօր էլ ուրախացնում են իրենց
սակավաթիվ այցելուներին։ Գետի ափին բուժիչ ջրերի ջերմաստիճանը հասնում է 60
աստիճանի՝ անկախ տարվա եղանակից։ Հանքային ջուրն իր բաղադրությամբ և բուժիչ
հատկություններով նման է Ջերմուկի և Չեխիայի Կառլովի Վառի հանքային ջրերին։
15․ Ազոխի քարանձավը

Ազոխը, հավանաբար, աշխարհի ամենահետաքրքիր և խորհրդավոր քարանձավներից է։


Դրա քարայրներում՝ հյուսիսից և հարավից շրջապատված խիտ անտառով, պահվում է
պալեոլիթի ժամանակաշրջանի մարդկանց պատմությունը։

Կուրուչայ գետի ձախ ափին՝ ծովից 1400 մետր բարձրության վրա գտնվող քարանձավն ունի
յոթ մուտք, որոնցից միայն հինգն է ուսումնասիրված։ Այստեղ գտել են
նախանեանդերթալյան մարդու ստորին ծնոտ, որը համաշխարհային հնագիտության
պատմության մեջ հինգերորդ նմանատիպ գտածոն է, ինչպես նաև տարբեր
նախապատմական կենդանիների ոսկորներ, այդ թվում՝ քարանձավային արջի և թրատամ
վագրի։ Ընդ որում, քարանձավային արջի մնացորդները Եվրոպայի տարածքում այդ
տեսակի ամենահին նմուշներն են։

You might also like