իրան

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԻՐԱՆ

Իրանը նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական


Հանրապետություն (պարսկերեն՝ ‫[)جمهوری اسالمی ایران‬2], ինքնիշխան պետություն է
Արևմտյան Ասիայում ։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը
աշխարհում բնակչության թվով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն
երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։ Իրանը
հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս
կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս
արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին,
հարավում Պարսից ծոցինև Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։
Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի
նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն։ Երկրի
մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի
մշակութային և տնտեսական կենտրոնը։

Իրանի տարածքում են ծնունդ առել աշխարհի


հնագույն քաղաքակրթություններից շատերը ՝ սկսած մ.թ.ա. չորրորդ
հազարամյակում Էլամականթագավորություններից: Իրանի անունը ծագել է հին
պարսկերեն Aryānā բառից, որը նշանակում է «Արիների Աշխարհ»
Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները
չափազանց քիչ են՝ համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ
տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում։ Առանձնապես
չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային
լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի
առափնյա շրջանն է։

Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր


անապատները՝ Դեշթե-Քեվիր և Դեշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են
երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է
և չոր՝ բացառությամբ Կասպից ծովի ափերի։ Իրանական բարձրավանդակի ներքին
անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային
զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է
ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև -20, -25 աստիճան։ Միաժամանակ
երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը։
Իրանը բնութագրվում է ազգային կազմի
խայտաբղետությամբ։ Իրանում ապրում են
շուրջ 30 ժողովուրդներ և ցեղեր՝ ինչպես
իրանական ծագման ՝
պարսիկներ, քրդեր, գիլյանցիներ, բելուջներ,
բախթիարներ, լոռեր, ազարիներ (բնիկ
իրանցիներ), այնպես էլ ոչ իրանական
ծագման ազգեր ու ժողովուրդներ՝ հայեր,
ասորիներ, արաբներ, թուրքմեններ և այլն։
Այժմ Իրանի բնակչությունը կամզում է 80.853.900 մարդ։ Պարսիկները կազմում են
Իրանի բնակչության մոտ 61 %-ը[29], երկրորդ ազգը Իրանում ազերիներն են մոտ 16 %-
ը[29], երրորդ ազգը Իրանում քրդերն են, որոնք կազմում են երկրի բնակչության 10 %-ը
Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է իսլամի շիա ուղղությանը։
Երկրում կան նաև սուննի մուսուլմաններ, քրիստոնյաներ, հուդայականներ և այլ
կրոններ դավանող ժողովուրդներ են։Իրանի ժողովուրդների միասնական լեզուն
ընդունվեց 9-րդ դարում ձևավորված նոր պարսկերենը։ Պարսկերենի
այբուբենը հիմնված է արաբերենի այբուբենի վրա։

Իրանի Պետական կրոնը իսլամի Շիա ուղղությունն է։ Շիա մուսուլմանները կազմում


են բնակչության շուրջ 90 %-ը։ Իրանը այն սակավաթիվ պետություններից է որտեղ
բնակչության գերակշիռ մասը շիաներն են:
Իրանական խոհանոց՝   աշխարհի ամենահին խոհանոցներից մեկը։ Իրանական
խոհանոցը ինքնատիպ է, սակայն կրել է նաև թուրքական, ադրբեջանական,
քրդական, արաբական և մասնակիորեն հունական ու ռուսական խոհանոցների
ազդեցությունը։Ամենատարածված մսի տեսակներն են ոչխարի, հորթի, տավարի
միսը և թռչնամիսը։Իրանում մշակվում է հիմնականում ցորեն և շատ տարածված է
ցորենից թխված հացը։ Հացի տարածված տեսակներն են լավաշը, թաֆթանը,
սանգակը և բարբարին։Իրանական խոհանոցում ամենտարածված խմիչքը թանն է։
Իրանցիները սիրում են նաև օշարակ, ինչպես նաև թարմ քամած մրգահյութ,
վարդաջուր: Իրանական խոհանոցը շատ հարուստ է համեմունքներով։ Առանձնապես
տարածված են քրքումը, յոթ տարբեր համեմունքների խառնուրդը` հաֆթ ադվիեն,
որի բաղադրությունը փոփոխական է և իհարկե շաֆրանը, որի հիմնական
արդյունահանողը համարվում է Իրանը:
ՁԵՐ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԱՆՑԿԱՑՐԵՔ ՄԵԶ ՀԵՏ:

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ ՜+37443173773

Կազմեց՝ Արման Մինասյանը

You might also like