2

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Ամեն 

օր երեխաները դպրոցից վերադառնալիս մտնում են Հսկայի այգին ու խաղում։
Դա մեծ ու չքնաղ այգի էր՝ ծածկված փափուկ, կանաչ խոտով։ Թռչունները նստում էին ծ
առերին և երգում այնպես անուշ, որ երեխաները թողնում էին խաղն ու լսում։ 
Սակայն մի օր հսկան, որը յոթ տարի մնացել էր Կորնուել մարդակերի մոտ, մի օր
վերադառնում է։ Նա վռնդում է այգուց խաղացող
երեխաներին, այգու շուրջը բարձր պարիսպ է շինում ու մի ցուցատախտակ կախում.
ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ:
Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեն։ Փորձում
են խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փոշոտ է և նրանց դուր չի
գալիս։ Դասերից հետո միշտ թափառում են բարձր պարսպի շուրջը և խոսում չքնաղ այգ
ու մասին։
- Ի՜նչ երջանիկ էինք այնտեղ, ասում են միմյանց։ 
Հետո գալիս է Գարունը։ Ողջ գյուղում բացվում են ծաղիկները, գալիս
են թռչունները։ Միայն եսասեր Հսկայի այգում դեռ ձմեռ է։ Թռչունները չեն ուզում երգել, 
որովհետև երեխաներ չկան, իսկ ծառերը կարծես մոռացել են ծաղկել։
- Գարունը մոռացե՛լ է այս այգին,բացականչում են նրանք,– ուրեմն՝ մենք այստեղ կապր
ենք ո՜ղջ տարին։
Ձյունը ծածկում է խոտը։
- Չեմ հասկանում, թե ինչու է Գարունն այսքան ուշանում, ասում է եսասեր Հսկան և, նս
տելով լուսամուտի դիմաց, նայում է ցուրտ ու ճերմակ այգուն։ – Հուսով եմ՝ եղանակը կփ
ոխվի։
Բայց Գարունը չի գալիս: Չի գալիս նաև Ամառը։ Աշունը ոսկե պտուղներ
է պարգևում բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն՝ և ո՛չ մի հատիկ։
– Նա չափազանց եսասեր է,ասում է Աշունը։
Մի առավոտ էլ Հսկան, անկողնում արթուն պառկած, հաճելի երաժշտություն է լսում։ Փ
ոքրիկ կանեփահավ է երգում լուսամուտի տակ։ Կարկուտը դադարում
է, Հյուսիսային Քամին կտրում է ոռնոցը:
Պատնեշի փոքրիկ ճեղքից երեխաները ներս են սողոսկել և նստել ծառերի ճյուղերին։ Յ
ուրաքանչյուր ծառի մի երեխա է նստած։ Իսկ ծառերն այնքան ուրախ են երեխաների վե
րադարձին, որ ծաղկել
են։ Միայն մի տեղ է դեռ Ձմեռ՝ այգու ամենահեռու անկյունում, որտեղ կանգնած է մի մա
նչուկ։ Նա այնքան փոքր է, որ ձեռքը չի հասնում ծառի ճյուղերին, պտտվում է ծառի շուր
ջը և դառնորեն լալիս։ Եվ Հսկայի սիրտը փափկում է։
Նա դուրս է գալիս այգի։ Երեխաները նրան տեսնելով՝ փախչում
են և այգում նորից Ձմեռ է սկսվում։ Միայն փոքրիկ տղան է
մնում, որովհետև աչքերը լի են արցունքներով և չի տեսնում Հսկային։ Հսկան հետևից մո
տենալով բարձրացնում է նրան ծառի վրա։ Ծառն անմիջպես բացում
է ծաղիկները, թռչունները գալիս են ու սկսում ճռվողել, իսկ մանչուկը գրկում
է Հսկային ու համբուրում։ Վերադառնում են նաև մյուս երեխաները: Հսկան քանդում է
պատնեշը և նրանք խաղում են ամբողջ օրը։
- Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը,հարցնում է Հսկան,– որին ծառը բարձրացրեցի:
- Չգիտե՛նք,պատասխանում են երեխաները,– գնացել է։
Ամեն օր, դասերից հետո երեխաները գալիս են այգի ու խաղում Հսկայի հետ։ Բայց փոքր
իկ տղան, որին Հսկան սիրել էր, չի գալիս: Անցնում
են տարիներ: Հսկան այլևս չի կարողանում խաղալ, այլ, բազկաթոռում նստած նայում է 
խաղացող երեխաներին ու զմայլվում պարտեզով։
Ձմռան մի առավոտ զարմանալի բան է տեսնում այգում:
Այգու վերջում մի ծառ ամբողջովին փթթել է։
Ճյուղերը զուտ ոսկուց են, կախված պտուղները՝ արծաթից, իսկ ծառի տակ կանգնած է ն
ույն մանչուկը, որին այնքան շատ էր սիրել ինքը։ Հսկան մոտենում
է մանկանը։ Եվ երբ արդեն երեխայի մոտ էր, դեմքը զայրույթից կարմրում է.
- Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ։ – Քանզի մանկան ափերի մեջ երկու մեխերի դրոշ
մներ կային: Մեխերի դրոշմներ կային նաև նրա փոքրիկ ոտքերի վրա։ – Ո՞վ է համարձա
կվել վիրավորել քեզ, գոռում է Հսկան, ասա՛, գնամ վերցնեմ մեծ թուրս և սպանեմ նրան։
- Ո՛չ– պատասխանում է մանուկը, սրանք Սիրո վերքեր են։
- Ո՞վ ես դու, հարցրեց Հսկան և, համակված տարօրինակ սարսափով, ծնկի է իջնում մա
նկան առաջ։
- Մի անգամ ինձ թողեցիր՝ քո պարտեզում խաղամ,-պատասխանում է
մանուկը,այսօր էլ դու պետք է գաս ինձ հետ իմ այգին, որը Դրախտն է։
Այդ օրը՝ իրիկնադեմին, երեխաները Հսկային գտնում
են ծառի տակ մեռած, նա ամբողջովին ծածկված էր ճերմակ ծաղիկներով։

You might also like