Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 9

Միջին մասնագիտական կրթության

0413.05.5 «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ


ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ» մասնագիտության
«Մենեջեր` հյուրանոցների եվ զբոսաշրջային համալիրների» որակավորման

Մշակված է դուալ ուսուցման իրականացման համար


անցումային նախագծի հիման վրա

Ք. Երևան Նոր Նորքի 2-րդ զանգված,


Մոլդովական 37Ա
Հեռ. (010) 672301
http://www.n2college.info,
Էլ.փոստ. n2college@mail.ru

Երևան, 2019

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
1. Նախագծի նկարագրություն

Անցումային նախագիծը միտված է դուալ համակարգի տարրերի ներդրմանը միջին մասնագիտական


կրթության ոլորտում, որը նախատեսում է կրթության իրականացում քոլեջում և մասնավոր հատվածի
համապատասխան ձեռնարկություններում։ Այս եղանակով ուսուցումը կբարձրացնի կրթության
որակը, թույլ տալով ուսանողին ստանալ գիտելիքներ եվ պրակտիկ աշխատանքի միջոցով զարգացնել
կարողություններ ու հմտություններ։ Նախագծի հիմնական քայլերն են.
1. Դուալ համակարգի առավելությունների ներկայացում նախագծի շահագրգիռ կողմերին
2. Ուսումնական պլանների և ծրագրերի վերանայում գործատուների պահանջներին
համապատասխան, դրանց համապատասխանեցում դուալ համակարգի սկզբունքներին
3. Դասախոսական կազմի վերապատրաստումների կազմակերպում և անցկացում
4. Նախագծի գնահատում և հաշվետվության ներկայացում

1.1. Նախագծի նպատակը և խնդիրները

Նախագծի նպատակն է ապահովել դուալ համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջավայրը և


ամրապնդել քոլեջ-գործատու համագործակցությունը:

Խնդիրները

· Ընկերությունների մոտիվացիայի պակաս, քոլեջների հետ համագործակցելու համար


· Քոլեջ-ընկերություն համագործակցության ամրապնդում
· Ընկերությունների պահանջների և ուսումնական պլանների համապատասխանության
վերանայում
· Նոր դասավանդման մեթոդների յուրացում

Ակնկալվող արդյունքները

· Գործատուի պահանջներին համապատասխան ուսումնական պլանների ու ծրագրերի


առկայություն, որը հնարավորություն կտա պատրաստել շուկայի պահանջներին
համապատասխան մասնագետներ
· Գործատուի անմիջական մասնակցություն մասնագետների պատրաստման հարցում
· Ուսանողների կարիերայի ձեռք բերման հնարավորությունների մեծացում
· Քոլեջի վարկանիշի բարձրացում
· Քոլեջ-գործատու համագործակցության ամրապնդում

1.2. Աշխատանքային խմբի անդամները

Անուն, Կազմակերպության
Հ/h Կոնտակտային տեղեկատվություն
ազգանուն անվանումը, պաշտոնը
Համբարձումյան Երևանի տարած. թիվ2 պետ. Էլ. փոստ. alinamikaelyan@gmail.com
1.
Ալինա քոլեջ, դասախոս Հեռ. +37443621222, +37494621222
Մայիլյան Երևանի տարած. թիվ2 պետ. Էլ. փոստ. lusine@yandex.ru
2.
Լուսինե քոլեջ, դասախոս Հեռ +37494049366
3. Համբարձումյան Երևանի տարած. թիվ2 պետ. Liana.hambartsoumian@mail.ru

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Լիաննա քոլեջ, դասախոս Հեռ. +374 99632905, +374 093598305
Հարությունյան «Էլ ընդ այ սենթր» ՍՊԸ Էլ. փոստ. director@ligroup.am
4.
Աննա հիմանադիր տնօրեն Հեռ. +374 93395508, +374 096535508
Առաքելյան “Կասկադ հոթել» հյուրանոցի Էլ. փոստ. suzan.arakelyan.91@gmail.com
5.
Սյուզան գործադիր տնօրեն Հեռ. +374 43175208
Հայրապետյան “Բեստ Վեսթերն Ռեզորթ Էլ. փոստ. aghvern@aghveranhotel.am
6.
Լիանա Աղվերան» հյուրանոցի տնօրեն Հեռ. +374 94001692
ՄԿՈւ ԶԱԿ,
Պետրոսյան Էլ. փոստ. mari-petrosyan@mail.ru
7. ուսումնամեթոդական բաժնի
Մարիամ Հեռ. +374 96062068
մասնագետ
ՀՀ ԿԳՆ, ՆՄՄԿ վարչությա
Գոհարիկ Էլ. փոստ.
8. ՄԿՈՒ բաժնի գլխավոր
Խաչատրյան Հեռ.
մասնագետ

2. Մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը

Միջին մասնագիտական կրթության 0413.05.5 «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և


զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության մենեջեր` հյուրանոցների և զբոսաշրջային
համալիրների» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է
ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների։

Մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝


1. Ընդունարանի ծառայության աշխատանքների կազմակերպիչ,
2. Սենյակների սպասարկման ծառայության աշխատանքների կազմակերպիչ,
3. Հաճախորդների սպասարկման մասնագետ,
4. Ժամանցային ծառայությունների կազմակերպիչ,
5. Ռեկրեացիոն բնույթի ծառայությունների կազմակերպիչ,
6. Միջոցառումների կազմակերպիչ:

Ստորև ներկայացված է մշակված զբաղմունքի նկարագիրը

Պաշտոնի /զբաղմունքի/
անվանումը Մենեջեր` հյուրանոցների և զբոսաշրջային
համալիրների

I. Դերը
Հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում՝
ծրագրում, համակարգում և ղեկավարում է
հյուրընկալական ծառայությունների մատուցման
աշխատանքները:

II. Խնդիրների բնագավառները


1. Ընդունարանի ծառայության աշխատանքների կազմակերպում
2. Սենյակների սպասարկման ծառայության աշխատանքների կազմակերպում
3. Տեղեկատվության տրամադրում հաճախորդներին
4. Ժամանցային ծառայությունների կազմակերպում
5. Ռեկրեացիոն բնույթի ծառայությունների կազմակերպում
6. Միջոցառումների կազմակերպում, սպասարկում և խթանում
7. Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Խնդիրների բնագավառ 1. Ընդունարանի ծառայության աշխատանքների
կազմակերպում

Աշխատանքային գործընթացը 1. Կազմել ընդունարանի աշխատակիցների


հերթափոխները և աշխատանքային գրաֆիկները,
2. հետևել ընդունարանի աշխատակիցների
հերթափոխների և աշխատանքային գրաֆիկների
կատարմանը,
3. հետևել ընդունարանի աշխատակիցների կողմից
մատուցվող ծառայությունների պատշաճ
կատարմանը,
4. կազմակերպել ընդունարանում վճարումների
գանձումը:
Կատարման չափանիշներ 1. Աշխատանքային հերթափոխներն ու գրաֆիկները
կազմված են սահմանված նորմաներով,
2. հերթափոխներն ու գրաֆիկները կատարվում են
սահմանված կարգով,
3. ընդունարանում ծառայությունները մատուցվում են
ըստ սահմանված նորմերի և չափանիշների,
4. ընդունարանում վճարումները գանձվում են
սահմանված ժամանակացույցով և եղանակներով:

Խնդիրների բնագավառ 2. Սենյակների սպասարկման ծառայության


աշխատանքների կազմակերպում

Աշխատանքային գործընթացը 1. Կազմել սենյակների սպասարկման ծառայության


աշխատակիցների հերթափոխները և
աշխատանքային գրաֆիկները,
2. հետևել սենյակների սպասարկման ծառայության
աշխատակիցների հերթափոխների և
աշխատանքային գրաֆիկների կատարմանը,
3. հետևել սենյակների սպասարկման ծառայության
աշխատակիցների կողմից մատուցվող
ծառայությունների պատշաճ կատարմանը,
4. կազմակերպել սենյակների սպասարկման լրացուցիչ
ծառայությունների պատվերների կատարումը,
5. կազմակերպել լրացուցիչ վճարումների գանձումը:
Կատարման չափանիշներ 1. Հերթափոխներն ու գրաֆիկները կատարվում են
սահմանված կարգով,
2. սենյակների սպասարկումը կատարվում է ըստ
սահմանված նորմերի և չափանիշների,
3. սենյակների սպասարկման լրացուցիչ պատվերները
կատարվում է ըստ սահմանված նորմերի և
չափանիշների,
4. լրացուցիչ վճարումները գանձվում են սահմանված
ժամանակացույցով և եղանակներով:

Խնդիրների բնագավառ 3. Տեղեկատվության տրամադրում հաճախորդներին

Աշխատանքային գործընթացը 1. Կազմել հաճախորդներին գրավոր և բանավոր տրվող


պարտադիր տեղեկատվությունը,
2. սահմանել պարտադիր տեղեկատվության
տրամադրման կանոնակարգը,
3. սահմանել լրացուցիչ տեղեկատվության շրջանակը,
որոնք անհրաժեշտության դեպքում կտրամադրվի
հաճախորդներին,

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
4. սահմանել յուրաքանչյուր աշխատակցի կողմից
տրամադրվող տեղեկատվության բնույթը:
Կատարման չափանիշներ 1. Կազմված է հաճախորդներին գրավոր և բանավոր
տրվող պարտադիր տեղեկատվությունը,
2. պարտադիր տեղեկատվությունը տրամադրվում է
հաճախորդներին սահմանված կանոնակարգով,
3. սահմանված է լրացուցիչ տեղեկատվության
շրջանակը, որոնք անհրաժեշտության դեպքում
տրամադրվելու են հաճախորդներին,
4. յուրաքանչյուր աշխատակից գիտի ինչ բնույթի
տեղեկատվություն տրամադրի հաճախորդին:

Խնդիրների բնագավառ 4. Ժամանցային ծառայությունների կազմակերպում

Աշխատանքային գործընթացը 1.
Կազմել ժամանցային ծրագրերի գրաֆիկան,
2.
կազմել ժամանցային ծառայություններ մատուցող
աշխատակազմի աշխատանքային գրաֆիկան,
3. հետևել ժամանցային ծրագրերի իրականացմանը
4. կատարել իրականացված ժամանցային ծրագրերի
մոնիտորինգ:
Կատարման չափանիշներ 1. Ժամանցային ծրագրերի գրաֆիկան կազմված է,
2. ժամանցային ծառայության աշխատակիցները
ներկայանում են ըստ սահմանված գրաֆիկի,
3. ժամանցային ծրագրերը կատարվում են ըստ
սահմանված նորմերի և չափանիշների,
4. կատարված է իրականացված ժամանցային
ծրագրերի վերլուծությու և տրված են
առաջարկություններ:
Խնդիրների բնագավառ 5. Ռեկրեացիոն (առողջարարական և սպա) բնույթի
ծառայությունների կազմակերպում
Աշխատանքային գործընթացը 1. Կազմել ռեկրեացիոն ծրագրերի գրաֆիկան,
2. կազմել ռեկրեացիոն ծառայություններ մատուցող
աշխատակազմի աշխատանքային գրաֆիկան,
3. հետևել ռեկրեացիոն ծրագրերի իրականացմանը:
Կատարման չափանիշներ 1. Ռեկրեացիոն ծրագրերի գրաֆիկան կազմված է,
2. ռեկրեացիոն ծառայության աշխատակիցները
ներկայանում են ըստ սահմանված գրաֆիկի,
3. ռեկրեացիոն ծրագրերը կատարվում են ըստ
սահմանված նորմերի և չափանիշների:
Խնդիրների բնագավառ 6. Միջոցառումների կազմակերպում, սպասարկում և խթանում

Աշխատանքային գործընթացը 1. Կազմել միջոցառումների ցանկը,


2. կազմել յուրաքանչյուր միջոցառման նախահաշիվը,
3. կազմակերպել միջոցառումների գովազդը,
4. ձեռք բերել պայմանավորվածություն միջոցառման
պատվիրատուի հետ,
5. կազմել միջոցառումները սպասարկող
անձնակազմի ցանկը,
6. հետևել միջոցառումների իրականացմանը:
Կատարման չափանիշներ 1. Հնարավոր բոլոր տեսակի միջոցառումների ցանկը
կազմված է,
2. միջոցառման նախահաշիվը կազմված է
կազմակերպության գնային ռազմավարությանը
համապատասխան,
3. միջոցառումների վերաբերյալ տրված է գովազդային
հայտարարություն,
4. միջոցառման պատվիրատուի հետ որոշված են

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
կողմերի պարտավորությունները, վճարումների
կատարման կարգը,
5. որոշված է միջոցառումների սպասարկման
անձնակազմը և աշխատանքային
պարտականությունները,
6. միջոցառումները կատարված են ըստ սահմանված
նորմերի և չափանիշների:
Խնդիրների բնագավառ 7. Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում
Աշխատանքային գործընթացը 1. Կազմել հաճախորդներին ծառայությունների
մատուցման պարբերականությունը և որակական
չափանիշները երաշխավորող ամփոփ
փաստաթղթեր,
2. լրացնել աշխատանքային պարտականությունների
ստանձման ու կատարմանն առընչվող
փաստաթղթերը:
Կատարման չափանիշներ 1. Պահանջագրերը, հաշվետվությունները,
զեկուցագրերը, ամփոփագրերը,
աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը,
հանձնման ընդունման ակտերը,
անսարքությունների ակտերը, տեխնիկական
վերահսկողության այլ փաստաթղթերը լրացված և
կազմված են գործող նորմատիվային
փաստաթղթերին համապատասխան:
III.Պատասխանատվությունը Բարդության աստիճանը.
/անմիջական 1. ճիշտ է գնահատում ընդունարանի և սենյակների
պատասխանատվության սպասարկման ծառայության աշխատանքների,
շրջանակ/ ռեկրեացիոն, ժամանցային բնույթի
ծառայությունների և միջոցառումների
կազմակերպման բարդությունը,
2. ճիշտ է գնահատում հաճախորդների հետ հարգալից
հարաբերվելու և որակյալ սպասարկում
ապահովելու բարդությունը,
3. ճիշտ է գնահատում աշխատավայրում
աշխատակիցների, ենթակաների և վերադասների
հետ պատշաճ հարաբերվելու և արդյունավետ
աշխատանքային մթնոլորտ ապահովելու
բարդությունը,
Մենեջեր` զբոսաշրջային ծառայությունների
սպասարկման պատասխանատվությունը.
1. ընդունարանի ծառայության կողմից սահմանված
նորմերով աշխատանքների իրականացման համար,
2. սենյակների սպասարկման ծառայության կողմից
սահմանված նորմերով աշխատանքների
իրականացման համար,
3. միջոցառումների սպասարկման ժամանակ
սահմանված նորմերով աշխատանքների
իրականացման համար,
4. օժանդակ և լրացուցիչ ծառայությունների
վերաբերյալ հաճախորդներին տեղեկատվության
տրամադրման համար,
5. համապատասխան տեղեկությունները վերադասին
ժամանակին և սահմանված կարգով տրամադրելու
համար,
6. իրեն վերապահված գործառույթների վերաբերյալ
փաստաթղթերը գործող նորմատիվներին
համապատասխան կազմելու համար,
7. աշխատանքները կազմակերպելու և

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
աշխատանքային կարգապահությունը ապահովելու
համար:
IV. Լեզուները 1. Հայերեն,
2. առաջին օտար լեզու,
3. երկրորդ օտար լեզու,
4. երրորդ օտար լեզու:
V. Համակարգիչը 1. Տեքստերի հավաքում և ֆորմատավորում,
2. աղյուսակների կազմում և ֆորմատավորում,
3. գծապատկերների, գրաֆիկների կազմում,
4. հաղորդակցում համացանցով,
5. ցուցադրական փաստաթղթերի պատրաստում,
խմբագրում, ձևավորում, անիմացիոն, շարժական
պատկերների, հարց-պատասխանների, ինչպես
նաև տեղեկատվական նյութի պահպանում և
օգտագործում:
VI. Գիտելիքները  Վարչարարում և կառավարում,
 վաճառք և մարքեթինգ,
 գործավարություն,
 տնտեսագիտություն,
 հաշվապահական հաշվառում,
 պլանավորում,
 էթիկա,
 օրենսդրություն,
 առաջին օգնություն և տեխնիկայի անվտանգության
պահպանման կանոններ:
VII. Կարողությունները և  Ռեսուրսների կառավարման և բաշխման
հմտությունները հմտություններ,
 թիմում աշխատելու և թիմային աշխատանքներ
կազմակերպելու կարողություններ,
 տեղեկատվության վերլուծության կարողություններ,
 օտար լեզվով հաղորդակցվելու կարողություններ,
 մարքեթինգային հմտություններ,
 կառավարման (մենեջմենթի) ընդհանուր
կարողություններ,
 աշխատազմի կառավարման հմտություններ,
 գործարար հաղորդակցման հմտություններ,
 ղեկավարման հմտություններ,
 կոնֆլիկտների, փոփոխությունների և սթրեսների
կառավարման կարողություններ,
 հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների
ճանաչողության կարողություններ,
 հիմնական ծառայությունների կազմակերպման
կարողություններ,
 լրացուցիչ ծառայությունների կազմակերպման
կարողություններ,
 օժանդակ ծառայությունների կազմակերպման
կարողություններ,
 միջոցառումների (MICE) կազմակերպման
կարողություններ:
VIII. Անձի որակական Տրամաբանական մտածելակերպ ունեցող, անկաշկանդ,
հատկանիշներ պարտաճանաչ, պատասխանատու, պահանջկոտ,
խնայող, կարգապահ, հաղորդակցվող, մաքրասեր,
տեղեկացված, հարգալից, նորարար, ընկերասեր,
նախաձեռնող, սպասարկմանը միտված:
3. Գործնական միջավայրի նկարագիրը դուալ ուսուցման իրականացման համար

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Դուալ ուսուցման իրականացման դեպքում գործնական ուսուցումը կազմակերպվում և իրագործվում է
ՄԿՈՒ հաստատությունում և կազմակերպությունում՝ տեսական թեմաներն ուսումնասիրելուն
զուգահեռ: Աշխատանքներն իրենց բնույթով նախատեսվում են զբոսաշրջության ոլորտի նախագծի
հատվածի կամ դրա ամբողջական նմուշօրինակի իրականացում։
Գործնական ուսուցումը ամբողջացնում է մասնագիտական բոլոր մոդուլները, ուսուցման գործընթացի
բոլոր փուլերում: Պրակտիկ առաջադրանքները կարող են ներառել արդյունքներ մի քանի մոդուլներից,
որոնց համադրությունը կհանդիսանա տեղեկատվական ոլորտի որևէ նախագիծ։
Գործնական ուսուցման հիմնական նպատակն է սովորողների ձեռք բերած գիտելիքների պրակտիկ
կիրառումը, դրանց գործնական բնույթ հաղորդելը, ամրապնդումը և կարողությունների ու
հմտությունների ձևավորումը:
Գործնական ուսուցումը իրականացնելու համար Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական
քոլեջում առկա են համապատասխան լսարաններ։

3.1. Գործնական ուսուցման կազմակերպման և իրականացման նյութատեխնիկական բազայի


նկարագրությունը

Քոլեջում նախատեսվում է դուալ ուսուցումով խմբի գործնական աշխատանքների համար տրամադրել


լսարաններ.
Լսարան 1 – Անհրաժեշտ քանակի համակարգիչներ, համացանց, պրոյեկտոր, էլեկտրոնային
գրատախտակ, գրատախտակ:
Լսարան 2 - Անհրաժեշտ քանակի համակարգիչներ, համացանց, պրոյեկտոր, գրատախտակ:
Լսարաններում համակարգիչների թիվը և դրանց միջև հեռավորությունը համապատասխանում է
նախագծային և սահմանված նորմերին: Առկա է բնական և արհեստական լուսավորություն: Բնական
լուսավորությունը ձախակողմյան է, արևապաշտպան միջոցներուվ: Արհեստական լուսավորումը
ապահովվում է լյումինեսցենտային լամպերի միջոցով:
Առկա է անհրաժեշտ գրականություն, էլ.նյութեր, տեսաֆիլմեր, գործնական աշխատանքի համար
նախատեսված իրավիճակային խնդիրներ, թեստեր, փաստաթղթերի բլանկներ, հյուրանոցային
համալիրների եվ տուրիստական ընկերությունների վերաբերյալ բուկլետներ, կատալոգներ։

4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ ԵՎ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Պատրաստվող մասնագետի մասնագիտական գործունեության բնութագրի հիման վրա վերանայվել և


մշակվել են մասնագիտության ուսումնական պլանը և մոդուլային ծրագրերը: Ստացված կարծիքները
քննարկվել և համաձայնության պարագայում ներառվել են ծրագրում: Քննարկման ընթացքում հաշվի
են առնվել ոլորըտի հանդեպ աճող հետաքրքրությունը և առկա գործատուների կարիքները
աշխատուժի վերաբերյալ:
Արդյունքում ստացված ուսումնական պլանը, ժամանակացույցը և մոդուլային ծրագրերը
ներկայացված են Հավելված 1-ում:

5. ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հաշվի առնելով գործատուների առաջարկները, ուսումնասիրելով ոլորտի շուկայի պահանջը, ինչպես


նաև արագ զարգացում ապրող ոլորտի զարգացումները` նպատակահարմար ենք գտել որոշ
մոդուլներում կատարել թիրախային փոփոխություններ, ինչը վերաբերում է և ժամաքանակներին և
բովանդակությանը։

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
5.1. Փոփոխված մոդուլներ

 «Մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով» - ավելացվել են դասավանդման


ժամաքանակները՝ 3 օտար լեզուների ուսուցման մոդուլներում, հաշվի առնելով
գործատուների, մասնագետների եվ ուսանողների պահանջը,
 «Կիրառական տնտեսագիտություն և գործարար հմտություններ» - Պակասեցվել է
ժամաքանակը, քանի որ բովանդակային մասում առկա էր կրկնություն «Տնտեսագիտության
տեսություն» և «Ձեռնեռեցություն» առարկայի և մոդուլի որոշ արդյունքների հետ հետ,
 «Տուրիզմի ինդուստրիա» - մոդուլում կատարվել է բովանդակային եվ ժամաքանակի
փոփոխություն. նախատեսվում է տուր. փաթեթների կազմմանն ուղղված գիտելիքներ ու
կարողությունների հաղորդում,
 «Աշխատակազմի կառավարում» - մոդուլի արդյունքները համապատասխանեցվել են ոլորտի և
գիտության արդի պահանջներին,
 «Հաշվապահական հմտություններ» - մոդուլի արդյունքները համապատասխանեցվել են
ոլորտի պահանջներին,
 Հատուկ մասնագիտական մոդուլների որոշ արդյունքներում առկա էին համընկնումներ, որոնք
դուրս են եկել։

Մոդուլներում կատարվել են արդյունքների, կատարման չափանիշների, գնահատման միջոցների


որոշակի փոփոխություններ մոտ 60 տոկոսի չափով։

ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՄՇԱԿՎԱԾ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԳՄՀԸ/GIZ) ԿՈՂՄԻՑ


ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ
ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

You might also like