Создать Документ Microsoft Office Word 6

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

1.

/ Աստվածաշնչում Թորգոմ նահապետը համարվում է հայկական հնագույն


պատական կազմավորումներից մեկի՝ Թորգոմա տան անվանադիր-նախնին(Հայոց
պատմություն 10-րդ դաս. էջ 22)/

ա) Նախ ասենք, որ Աստվածաշնչում ոչ մի տեղեկություն չկա այդ մասին: Հայկի և


հայերի՝ աստվածաշնչյան Թորգոմի հետ ունեցած կապն ուշ երևույթ է: Որպես հայերի
նախահայր՝ Թորգոմն առաջին անգամ հանդես է գալիս քրիստոնյա հեղինակների՝
Հիպպոլիտոսի (3-րդ դար), ապա Եվսեբիոսի մոտ(4-րդ դար): Այստեղից էլ այդ
ծննդաբանությունը մտել է առաջին հայ հեղինակների՝ Ագաթանգեղոսի, Փավստոսի,
Խորենացու երկերի մեջ: Հետաքրքրության համար ասենք, որ հրեկան ավանդության
մեջ ամենահին վկայությամբ (Հովսեպոս Փլավիոս), Թորգոմը համարվել է
փռյուգիացիների և ոչ հայերի նախահայրը:

2)/Հատկանշական է, որ Միտանիի թագավորության տիրակալները հայոց ազգային


պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ հայ արքաներ, և նրանց
անունները գտնում ենք Մովսես Խորենացու մոտ պահպանված հայկազուն
նահապետների ու արքաների ցանկում(Հայոց պատմություն 10-րդ դաս. էջ 32)/

բ) Ենթադրվում է, որ Խորենացու՝ հայոց հին առաջնորդների ցանկում հիշված Պարետն


ու Վաշտակը Միտաննիի արքաների արձագանքն են հայոց պատմական հիշողության
մեջ: Ըստ Արմեն Պետրոսյանի, Միտանիի արքա Վասաշատան հայոց հիշողության մեջ
Վաշտակ չէր կարող դառնալ այն պարզ պատճառով, որ այդ ժամանակների վ-ն
հայերենում դարձել է գ (այսինքն, եթե Վաշտակի անունը նույնիսկ իրոք հիշողությունն է
Միտաննիի հին արքայի, ապա այն պահպանվել է ոչ թե հայերի, այլ մեկ այլ ժողովրդի
հիշողության մեջ, ինչն ի չիք է դարձնում հայկական ժառանգորդության թեզը):

1) /Հայերը միակ ժողովուրդն են, որի ծագումն ու կազմավորումը տեղի են ունեցել


Հայկական լեռնաշխարհում՝ հնդեվրոպական նախահայրենիքի տարածքում:
Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն ու ժառանգորդներն են
(Հայոց պատմություն 10-րդ դաս. էջ 20)/

ա) Հայերենը հնդեվրոպական լեզու է: Հնդեվրոպական մայր լեզուն պետք է խոսվեր


որոշակի դարաշրջանում, մի ինչ-որ տարածքում` «նախահայրենիքում»: Պետք է նշել,
որ հնդեվրոպական հայրենիքի տեղադրության խնդիրը դոռևս միարժեք լուծում չունի:
Ներկայումս առավել ընդունված են հնդեվրոպական նախահայրենիքի տեղայնացման
երկու տեսակետներ՝ պոնտկասպյան և կենտրոնաանատոլիական: Հնդեվրոպացիների
հայաստանյան տեղայնացման վարկածն առաջ է քաշվել խորհրդային գիտնականների՝
Թամազ Գամկրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի կողմից, որը երբեք լայն ընդունելիություն
չի գտել արևմուտքում (ի միջի այլոց, ըստ Գամկրելիձեի և Իվանովի, վաղնջահայերը
ձևավորվել են իրենց առաջարկած նախահայրենիքից արևմուտք ընկած տարածքներում,
հետո միայն անցել արևելք՝ Հայկական լեռնաշխարհ): Այժմ լայնորեն տարածված է
Մարիա Գիմբուտասի կողմից 1958թ. առաջ քաշված «կուրգանային» նախահայրենիքի
տեսությունը (պոնտկասպյան), ըստ որի՝ նախնական հնդեվրոպական
հասարակությունը ծագել է մերձվոլգյան տափաստաններում: Այս տեսությունը մինչև
այժմ ունի առավել շատ հեղիանակավոր կողմնակիցներ:
4) /Թե ում որդին է Հայկ դյուցազունը, պարզվում է հնագույն միջագետքյան
սեպագիր արձանագրություններից: Դրանցից տեղեկանում ենք, որ Հայկական
լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետության՝ Արատտայի հովանավոր
աստվածը Հայկն էր: Վերջինս արարչագործ աստված Հայ(ա)յի որդին էր: Իսկ Հայա
աստծո պաշտամունքը կապվում էր Հայկական լեռնաշխարհի՝ Եփրատ և Տիգրիս
գետերի ակունքների հետ (Հայոց պատմություն 10-րդ դաս. էջ 21)/

Դ) Հայոց անվանադիր նախնի Հայկի անունը և կերպարը համադրվում է շումերա-


աքքադական Haya/Ea աստծո հետ, իսկ վերջինս պատկերվել է ուսերից դուրս եկող
Եփրատ և տիգրիս գետերով և պիտի տեղայնացվի նրանց ակունքներում՝ Հայկական
լեռնաշխարհում: Պետք է ասել, որ այս տեսակետը շատ վարկածային է և ներկայումս
շրջանառվում է հատկապես մերձգիտական հրատարակություններում:

5 Նարամսինը իրեն հռչակել է աստվածէ կործանելով աստվածների տաճարները և


պարտադրելով պաշտել իր անձը: Շումերական քրմությունը օգնություն խնդրեց
տասնյոթ երկրների դաշինքից, որի ղեկավարումն անցել է Կուտիական երկրին:
Շուտով սըրնթաց

You might also like