Документ Microsoft Word 5

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

Ժամանակակից գիտության մեջ ազգերի ձևավորման և ժառանգորդության հարցերի

վերաբերյալ կա երկու հիմնական մոտեցում` «պրիմորդիալիստական» և


«կոնստրուկտիվիստական» (կամ «մոդեռնիստական»): Պրիմորդիալիստական մոտեցումը
ազգերի արմատները հասցնում է մինչև հազարամյակների խորքերը, իսկ
կոնստրուկտիվիստականը՝ դիտում է ազգերին որպես նոր դարաշրջանին բնորոշ
երևույթներ:

Հին հայերենի ազգ բառի մեզ հետաքրքրող նշանակությունները կենտրոնանում են մեկ


անձից ձագման վրա՝ «մեկ նահապետից սերված ժողովուրդ՝ մարդիկ» իմաստով:
Հատկանշական է, որ ավանդաբար ազգ է կոչվել հենց մեկ նահապետից սերող
հայկական ավանդական նահապետական ընտանիքը:

Հայերենը հնդեվրոպական լեզու է: Հնդեվրոպական մայր լեզուն պետք է խոսվեր որոշակի


դարաշրջանում, մի ինչ-որ տարածքում` «նախահայրենիքում»: Պետք է նշել, որ
հնդեվրոպական հայրենիքի տեղադրության խնդիրը դոռևս միարժեք լուծում չունի:
Ներկայումս առավել ընդունված են հնդեվրոպական նախահայրենիքի տեղայնացման
երկու տեսակետներ՝ պոնտկասպյան և կենտրոնաանատոլիական: Հնդեվրոպացիների
հայաստանյան տեղայնացման վարկածն առաջ է քաշվել խորհրդային գիտնականների՝
Թամազ Գամկրելիձեի և Վյաչեսլավ Իվանովի կողմից, որը երբեք լայն ընդունելիություն չի
գտել արևմուտքում (ի միջի այլոց, ըստ Գամկրելիձեի և Իվանովի, վաղնջահայերը
ձևավորվել են իրենց առաջարկած նախահայրենիքից արևմուտք ընկած տարածքներում,
հետո միայն անցել արևելք՝ Հայկական լեռնաշխարհ): Այժմ լայնորեն տարածված է Մարիա
Գիմբուտասի կողմից 1958թ. առաջ քաշված «կուրգանային» նախահայրենիքի տեսությունը
(պոնտկասպյան), ըստ որի՝ նախնական հնդեվրոպական հասարակությունը ծագել է
մերձվոլգյան տափաստաններում: Այս տեսությունը մինչև այժմ ունի առավել շատ
հեղիանակավոր կողմնակիցներ:

Պատմագիտության մեջ «եկվոր» և «տեղաբնիկ» տերմինների օգտագործումը գիտական չէ:


Մարդկության պատմությունը սկսվել է Աֆրիկայում, մոտ 5 միլիոն տարի առաջ, իսկ
ժամանակակից մարդու տեսակը՝ Homo sapiens-ը կամ բանական մարդը, համաձայն
գիտության կողմից ընդունված տեսակետի՝ Աֆրիկա մայրցամաքից Եվրասիա է անցել
մոտ 70 000 տարի առաջ և հետևաբար բոլոր ազգերը «եկվոր» են:

You might also like