Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 3

Ուղեցույց

Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառման շրջանակներում


online.ssa.am կայքէջում Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության
էլեկտրոնային դիմումի ներկայացման

Էլեկտրոնային դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

1. online.ssa.am կայքէջի «Արցախում Հանրապետության քաղաքացիների աջակցության


միջոցառումներ» էջի « Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումներ »
դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։

2. Բացված պատուհանում մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահարը,


սեղմել «Շարունակել» կոճակը։

3. Բացված պատուհանում մուտքագրել դիմումում նշված հեռախոսահամարին ուղարկված


ստուգիչ կոդը (նույն կոդն ուղարկված է նաև էլեկտրոնային փոստին) եւ սեղմել «Շարունակել»
կոճակը:

4. Բացված պատուհանում լրացնել՝


1) դիմող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ
նույնականացման քարտ (ID)) սերիան, համարը,
2) բջջային հեռախոսի համարը,
3) սեղմել «Հաստատել» կոճակը։

5. Եթե ծնողի համար մուտքագրված դիմումը մերժվել է, ապա երեխայի (երեխաների) համար
գրանցվող դիմումները նույնպես մերժման ենթակա են:
6. Եթե ծնողի համար մուտքագրված դիմումը հաստատվել է, ապա կբացվի երեխայի
(երեխաների) տվյալների լրացման էջը, որտեղ յուրաքանչյուր երեխայի տվյալները լրացնելու
համար անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները»
կոճակը:

7. Բացված պատուհանում պետք է լրացնել ՝


1) երեխայի անունը, ազգանունը,
2) երեխայի ծննդյան վկայականի սերիան, համարը կամ անձնագրի սերիան, համարը,
3) սեղմել «Հաստատել տվյալները» կոճակը,

8. Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել մինչև 18


տարեկան երեխաների տվյալները» կոճակը և լրացնել 7-րդ կետում նշված տվյալները:

9. Մուտքագրված յուրաքանչյուր երեխաների համար անհրաժեշտ է կցել ծննդյան վկայականի


պատճենը, «Կցել ծննդյան վկայականը» կոճակին սեղմելու միջոցով:

10. Բացված էջում բեռնել համապատասխան ծննդյան վկայականը և սեղմել «Հաստատել»


կոճակը:
11. Բոլոր երեխաների տվյալները լրացումն ու ծննդյան վկայականների կցումն ավարտելուց
հետո անհրաժեշտ է ավարտել դիմումի մուտքագրումը՝ սեղմելով «Ավարտել դիմումի
մուտքագրումը» կոճակը:

12. Մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման


համար:

13. Փաստաթղթային ստուգման արդյունքի (դիմումի մերժման կամ հաստատման) մասին


կծանուցվեք էլ.փոստի միջոցով:

14. Դիմումը հաստատելու դեպքում՝ հաստատման մասին ծանուցումը ստանալուց հետո, հինգ
աշխատանքային օրվա ընթացքում հեռախոսահամարին ուղարկվող հաղորդագրությամբ
կտեղեկացվեք վճարման ցուցակում ներառվելու մասին։

You might also like