Professional Documents
Culture Documents
Harcashar Answers
Harcashar Answers
Բանկերի և այլ մասնագիտացված ֆինանսական կազմակերպությունների արտարժույթի տնօրինման հետ կապված ռիսկերի
կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու համար, իրավական ակտերով, մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկի
նորմատիվ ակտերով սահմանված են հաշվապահական հաշվառման առանձնահատուկ կանոններ և արտարժույթի տնօրինման
հատուկ տնտեսական նորմատիվներ:
Մասնավորապես նշված նորմատիվները սահմանում են այսպես կոչված սահմանային արտարժութային դիրքեր:
Որպեսզի հասկանանք, թե ինչ է արժութային դիրքը և ինչ առումներով է այն հետաքրքրական ընդհանրապես, ենթադրենք որևէ
առևտրային բանկ ԱՄՆ դոլարով ներգրավել է ավանդ 1 մլն ծավալով: Դրան զուգահեռ կատարենք ևս երկու այլ ենթադրություններ:
Նախ, բանկը, նշված ավանդից բացի, չի տնօրինում ԱՄՆ դոլարով արտահայտված այլ պարտավորություններ և ակտիվներ: Երկրորդ,
բանկն իր հաշվեկշռում ունի միայն դրամով արտահայտված ակտիվներ և պարտավորություններ կամ պասիվներ ընդհանրապես:
Ներգրավելով ավանդներ, բանկը կարող է կայացնել հետևյալ որոշումները: Առաջինը` բանկը կարող է ընտրել այն ներդրումային
ռազմավարությունը, որի համաձայն իրականացված է ներդրում նույն արժույթով արտահայտված ակտիվներում: Իհարկե, վերջինս
ենթադրում է ԱՄՆ դոլարների նախապես փոխարկում դրամների:
Առաջին դեպքում (երբ բանկը ներդրում է կատարում այն արժույթով, որով ձեռք է բերել պարտավորություն` ներգրավել է
ավանդ) ակնհայտ է, որ բանկի հաշվեկշռում ԱՄՆ դոլարով արտահայտված ակտիվների մեծությունը հավասար կլինի նույն
արժույթով ներգրավված պարտավորություններին` դեպոզիտներին, ավանդներին:
Սակայն բանկը կարող է նախապատվություն տալ երկրորդ տարբերակին: Նա, հաշվի առնելով այն, որ հայկական շուկայում
դրամով ակտիվներն ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն, քան դոլարային ներդրումները, որոշում է արժութային
շուկայում ձևավորված փոխարժեքով, փոխարկել ներգրաված դոլարները, ամբողջությամբ կամ դրա միայն մի մասը հայկական դրամի
և իրականացնել ներդրում դրամային ակտիվներում, ասենք գնել պետական պարտատոմս կամ վարկ տրամադրել:
Առաջին դեպքում պարզ է, որ բանկի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտավորությունները նույնպես հավասար են նրա
կողմից այդ նույն արժույթով տնօրինած ակտիվներին. 1 մլն ԱՄՆ դոլար դեպոզիտի դիմաց նա ունի 1 մլն ԱՄՆ դոլարի հավասար
վարկ: Նման դեպքում կասենք, որ բանկի դոլարային դիրքը փակ է կամ բանկն ունի փակ դոլարային դիրք:
Երկրորդ դեպքում արդեն, երբ 1 մլն ԱՄՆ դոլար ծավալով դեպոզիտի դիմաց նա չի ունենա այդ արժույթով ակտիվներ, կասենք,
որ բանկն ունի բաց դիրք: Ընդհանրապես, երբ բանկի որևէ արժույթով արտահայտված ակտիվները հավասար չեն այդ արժույթով
արտահայտված պարտավորություններին, ապա բանկն ունի բաց դիրք: Իր հերթին բաց դիրքը կարող է լինել կարճ (long position) կամ
երկար (short position):
Պրակտիկայում ընդհանրապես պարտադիր չէ, որ բանկերը կամ այլ արժութային գործառնություններ իրականացնող
միավորները յուրաքանչյուր արժույթով տնօրինեն այնքան ակտիվ, որքան պարտավորություն ունեն այդ համապատասխան
արժույթներով: Այն դեպքում, երբ բանկի կողմից տվյալ արժույթով ձեռք բերված պարտավորություններն ավելի շատ են, քան նույն
արժույթով տնօրինած ակտիվները, կասենք որ այդ բանկն ունի բաց կարճ, կամ պարզապես կարճ դիրք այդ արժույթի գծով:
Այն դեպքում, երբ բանկն իր կողմից ներգրաված 1 մլն դոլարը փոխարկեր դրամի և ձեռք բերեր դրամային ակտիվներ, նա
կունենար կարճ դիրք ԱՄՆ դոլարի գծով, քանի որ նրա պասիվներն անփոփոխ թողնելով, գործարքը նվազեցնում` զրոյացնում է
դոլարային ակտիվները:
Հակառակ դեպքում, երբ բանկի կամ արժութային որևէ գործակալի ակտիվները գերազանցեն այդ արժույթով ձևավորված
պարտավորություններին, ապա կասենք, որ նա ունի բաց երկար, կամ պարզապես` երկար դիրք այդ արժույթի գծով:
ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանվում է նաև համախառն արտարժութային դիրք հասկացությունը, որը իրենից
ներկայացնում է տարբեր արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
Մեկ արժույթը մյուսով արտահայտելն անվանում են արժույթի գնանշում: Աղյուսակ 1-ում բերված է Reuters միջազգային
լրատվական գործակալության կայքից բեռնված արտարժութային հիմնական զույգերի գնանշումները:
Աղյուսակ 1
%
Currency Last Day High Day Low Change Bid Ask
Աղբյուր`
Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքով սահմանվում են ածանցյալ գործիքները որպես ժամկետային իրականացման
(կատարման) իրավունքը և (կամ) պարտավորությունը հավաստող արժեթուղթ, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն
կախված է՝
ա. արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,
բ. տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,
գ. արտարժույթի փոխարժեքից,
դ. գնաճի մակարդակից
ե. վարկային կամ այլ ռիսկից,
Գնաճի մակարդակից կախված ածանցյալի օրինակ կարող է հանդիսանալ իրական տոկոսադրույքի սվոպը, որը նման է
տոկոսադրույքի սվոպին, սակայն լողացող տոկոսադրույքի փոխարեն կիրառվում է իրական տոկոսադրույքը։
Ածանցյալների շուկայի մասնակիցներին կարելի է բաժանել երեք խմբի՝
• սպեկուլյանտներ,
• արբիտրաժորներ և
• հեջերներ։
Սպեկուլյանտները՝ շուկայի այն մասնակիցներն են, որոնց նպատակն է բազիսային ակտիվի գնի, փոխարժեքի, տոկոսադրույքի
և այլ ցուցանիշների փոփոխման արդյունքում հնարավորին չափ մեծ շահույթ ստանալը։ Այդ շահույթի (վնասի) չափը կախված է
սպեկուլյանտի ունակությունից կանխագուշակել ապագա գների և այլ շուկայական փոփոխականների մակարդակը։ Ըստ էության՝
սպեկուլյանտները խթանում են ածանցյալների շուկայի իրացվելիության աճը և միևնույն ժամանակ կրում են գնային ռիսկը, որը
փոխանցվում է նրանց հեջերներից։
Արբիտրաժորները նման են սպեկուլյանտներին, սակայն տարբերվում են նրանով, որ նախօրոք գիտեն իրենց ծախսերի և
օգուտների չափը։ Նրանք իրենց շահութը ստանում են մեկ ժամկետային շուկայից պայմանագրեր գնելով և այլ շուկայում
բարենպաստ պայմաններով այդ պայմանագրերը վերավաճառելու միջոցով։
Հեջերը շուկայի այն մասնակիցն է, որը գնելով ածանցյալներ, ցանկանում է իրեն ապահովագրել ռիսկերից` հետագա գների
տատանումից։
Ըստ էության` ածանցյալներով գործարքներում մասնակցում են երկու կողմ՝ ակտիվի վաճառողը և ակտիվի գնորդը։ Ընդունված
է ասել, որ պարտադիր պայմանագրի այն կողմը, որը գնում է ակտիվը, բացում է երկար դիրք, իսկ այն կողմը, որը վաճառում է
ակտիվը, բացում է կարճ դիրք։
Ժամկետային պայմանագրի գնորդը կամ վաճառողը կարող է (բացառությամբ ֆորվարդային պայմանագրից) փակել իր բաց
դիրքը (երկար կամ կարճ) համապատասխան պայմանագիր վաճառելու կամ գնելու միջոցով։ Նման գործարքները կոչվում են
օֆսեթային և, ըստ էության` հանդիսանում են սկզբնական գործարքի հակադարձ գործարքը։
5. Ո՞րն է ֆորվարդ և ֆյուչերս պայմանագրերի էությունը, որո՞նք են նրանց նմանություններն ու
տարբերությունները։
Ֆորվարդային պայմանագիրը՝ դա կողմերի միջև կնքված պայմանագիրն է բազիսային ակտիվը ապագայում որոշակի գնով
մատակարարելու մասին։
Անձը, որը պայմանագրի համաձայն պարտավորվում է առաքել ակտիվը, զբաղեցնում է կարճ դիրք, այսինքն` վաճառում է
պայմանագիրը, իսկ այն կողմը, որը պարտավորվում է վճարել մատակարարման համար, զբաղեցնում է երկար դիրք, այսինքն`
գնում է ֆորվարդը։
Ֆորվարդային պայմանագրերը կնքվում են ինչպես ապրանքի (ակտիվի) իրական մատակարարման համար, այնպես էլ
կողմերի առևտրային ռիսկերի ապահովագրման համար։
Չնայած այն հանգամանքին, որ ֆորվարդը՝ պարտադիր կատարման պայմանագիր է, այնուամենայնիվ միշտ առկա է դրա
չկատարման հնարավորությունը, օրինակ` եթե պայմանագրի որևէ կողմ նախընտրում է վճարել գործարքի չկատարման հետ
կապված տուժանքները, քան կորցնել առաքման գնից շատ ավելի բարձր գնով ակտիվը վաճառելու հնարավորությունը։
Դա, ըստ էության` ֆորվարդային պայմանագրերի թերությունն է, քանի որ յուրաքանչյուր պայմանագիր կնքելուց կողմերը,
որպես կանոն, ստիպված են մանրակրկիտ վերլուծել միմյանց գործունեությունը՝ հեղինակությունը և տնտեսական հուսալիությունը
պարզաբանելու համար։
Հարկ է նշել, որ ֆորվարդի բացասական կողմերից է նաև այն, որ այդ պայմանագիրը ունիֆիկացված չէ, այսինքն` պարունակում
է այնպիսի յուրահատուկ պայմաններ, որոնք համաձայնեցվել են միայն երկու կողմերի միջև, և գտնել մի այլ անձ, որը համաձայն
կլինի գնել այդ ֆորվարդը նույն պայմաններով բավականին դժվար է։ Բնական է, որ այդ պայմաններում ֆորվարդի կողմերը չեն
կարող իրենց դիրքերը փակել օֆսետային գործարքով։
Առաքման գինը՝ այն գինն է, որը ֆիքսված է ֆորվարդային պայմանագրում, այն անփոփոխ է մնում պայմանագրի ողջ
ժամկետում։ Ֆորվարդները կարող են կնքվել նաև ակտիվի գների տատանումներից օգուտներ քաղելու նպատակով։
Հարկ է նշել, որ ֆյուչերսային պայմանագիրը մի շարք հատկանիշներով տարբերվում է ֆորվարդային պայմանագրից,
մասնավորապես՝ ֆյուչերսային պայմանագիրը կնքվում է միայն բորսայում:
Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, ֆյուչերսների միայն 2-5 տոկոսն է ավարտվում ռեալ ակտիվի մատակարարմամբ,
մնացած դիրքերը փակվում են օֆսեթային գործարքներով:
Բորսան ինքն է որոշում յուրաքանչյուր ակտիվի համար պայմանագրի ստանդարտ ձևեր:
Միևնույն ժամանակ բորսայական առևտրի համաձայն դիլերները պարտավոր են մշտապես իրականացնել որոշակի
ծավալներով ֆյուչերսների առուվաճառքի գործարքներ:
Հաշվի առնելով այդ երկու հանգամանքը, ֆյուչերսների երկրորդային շուկան բավականին իրացվելի է, այսինքն` ներդրողը
կարող է ցանկացած պահին գնել կամ վաճառել իր ֆյուչերսը, և բնականաբար օֆսեթային գործարքների միջոցով փակել նախկինում
բացված դիրքերը:
Ֆյուչերսների կատարումն ի տարբերություն ֆորվարդների, երաշխավորվում է բորսայի հաշվարկային պալատի կողմից,
այսինքն` կողմերը ազատված են մինչև ֆյուչերսի կնքումը միմյանց հուսալիությունը պարզաբանելու խնդրից:
Միևնույն ժամանակ շատ դժվար է հարմարեցնել ֆյուչերսային պայմանագրերը բոլոր ներդրողների պահանջներին, քանի որ,
մի կողմից` դրանք ստանդարտ են, մյուս կողմից` բորսայում տվյալ պահին կարող է ընդհանրապես չլինել պահանջվող ակտիվի
հիման վրա դուրս գրված ֆյուչերսը:
Բորսայում` ֆյուչերսային պայմանագրեր կնքելիս, կողմերը պարտավոր են բրոքերային ընկերությունում բացել հատուկ
հաշիվ, որը կոչվում է մարժային հաշիվ: Այդ հաշվում առկա միջոցները, ըստ էության` օգտագործվելու են որպես գրավ` կողմերի
ստացած օգուտները հատուցելու համար:
Ֆորվարդային պայմանագրի նմանությամբ ֆյուչերսի գնորդը օգուտ է ստանում, եթե բազիսային ակտիվի գինը աճում է, իսկ
վաճառողը օգուտ է ստանում, եթե ակտիվի գինը ընկնում է:
Սակայն, ի տարբերություն ֆորվարդի, որի դեպքում վերջնական եկամուտը կամ վնասը պարզվում է պայմանագրի ժամկետի
վերջում, ֆյուչերսի դեպքում եկամուտները և վնասները հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա ավարտին՝ բորսայի հաշվարկային
պալատի կողմից:
Ֆորվարդները կարող են կնքվել նաև ակտիվի գների տատանումներից օգուտներ քաղելու նպատակով: Ներկայացնենք Ա
(կարճ) և Բ (երկար) դիրք զբաղեցնող անձանց օգուտների և վնասների գրաֆիկները.
Նկար 10-ում և 11-ում պատկերված է 150 դրամ առաքման գին ունեցող ֆորվարդային պայմանագրի առաքման օրը բազիսային
ակտիվի տարբեր շուկայական գների դեպքում, համապատասխանաբար երկար և կարճ դիրք զբաղեցնող անձանց ֆինանսական
արդյունքները:
Նկար 1
Նկար 2
Ժամկետային պայմանագրի գնորդը կամ վաճառողը կարող է (բացառությամբ ֆորվարդային պայմանագրից) փակել իր բաց
դիրքը (երկար կամ կարճ) համապատասխան պայմանագիր վաճառելու կամ գնելու միջոցով: Նման գործարքները կոչվում են
օֆսեթային (գործարք, որի դեպքում գնորդը վաճառում է, իսկ վաճառողը գնում) և, ըստ էության` հանդիսանում են
սկզբնական գործարքի հակադարձ գործարքը:
Օպցիոն են անվանում երկու կողմի միջև կնքված պայմանագիրը, որով կողմերից մեկը մյուս կողմին ընձեռում է իրավունք գնել
որոշակի ակտիվ, որոշակի ժամանակի ընթացքում և որոշված գնով կամ վաճառել որոշակի ակտիվ, որոշակի ժամանակի
ընթացքում և որոշված գնով։
Անձը, որը ստանում է իրավունք, կոչվում է օպցիոնի գնորդ։ Օպցիոնի գնորդը վճարում է ստացած իրավունքի համար որոշակի
պարգևավճար, իսկ անձը, որը վաճառում է իրավունքը և ստանում է պարգևավճարը` անվանում են օպցիոնի վաճառող։ Գնորդի
կողմից օպցիոնի իրավունքի գործադրումը անվանում են օպցիոնի իրականացում։
Օպցիոնները, ըստ ընձեռնված իրավունքի տեսակի, դասակարգվում են երկու խմբի։
գնման օպցիոն (call գptiգn), երբ օպցիոնի գնորդը ստանում է գնման իրավունք,
վաճառքի օպցիոն (put գptiգn), երբ օպցիոնի գնորդը ստանում է վաճառքի իրավունք։
Գոյություն ունեն նաև այսպես կոչված ամերիկյան և եվրոպական օպցիոններ։ Այն դեպքում, երբ եվրոպական օպցիոնները
հնարավորություն են ընձեռում իրականացնել օպցիոն միայն օպցիոնի ժամկետի ավարտի օրը, ամերիկյան օպցիոնները
հնարավորություն են ընձեռում իրականացնել այն օպցիոնի գործողության ողջ ընթացքում։
Օպցիոնի իրականացման գինը անվանում են կատարման գին (excercise price) կամ սթրայք։
8. Ինչպե՞ս են գրաֆիկորեն ներկայացվում գնման և վաճառքի օպցիոններում երկար և կարճ դիրք զբաղեցնող
անձանց ֆինանսական արդյունքները։
Դիտարկենք գնման օպցիոնի գնորդի և վաճառողի շահույթներն ու վնասները։ Ենթադրենք օպցիոնի գնման համար գնորդը
վճարել է 10 դրամ պարգևավճար։ Օպցիոնի կատարման գինն է 150 դրամ։ Նկար 12-ում պատկերված է օպցիոնի գնորդի
ֆինանսական արդյունքները ակտիվի գնի տարբեր սցենարների դեպքում, իսկ նկար 13-ը արտացոլում է օպցիոնի վաճառողի
ֆինանսական արդյունքները։
Ինչպես տեսնում ենք նկարից, օպցիոնի գնորդի վնասը սահմանափակվում է միայն օպցիոնի պարգևավճարի չափով, իսկ
օգուտները տեսականորեն անսահմանափակ են, քանի որ երբ բազիսային ակտիվի գինը ցածր է օպցիոնի կատարման գնից,
օպցիոնի գնորդը հրաժարվում է իրացնել իր իրավունքը։
Ճիշտ հակառակ պատկեր կարելի է տեսնել օպցիոնի վաճառողի մոտ։ Երբ բազիսային ակտիվի գինը ցածր է կատարման գնից և
օպցիոնի վաճառողը չի օգտվում իր իրավունքից, օպցիոնի վաճառողի շահույթը հավասար է պարգևավճարին։
Թե գնորդը, և թե վաճառողը բազիսային ակտիվի 160 դրամ գնի դեպքում ունենում են զրոյական արդյունք։
Դժվար չէ կռահել, որ ի տարբերություն ֆյուչերսների, օպցիոնների դեպքում մարժայի պահանջը տարածվում է միայն օպցիոն
վաճառող կողմի վրա, քանի որ օպցիոնի գնորդը որևէ պարտավորություն չունի օպցիոնի վաճառողի նկատմամբ։
Արժեթղթերի շուկան արժեթղթերի թողարկմամբ, շրջանառությամբ և, որոշ դեպքերում, նաև մարմամբ պայմանավորված նրա
մասնակիցների միջև տնտեսական հարաբերությունների համակարգն է։
Այս սահմանումը, ըստ էության, չի տարբերվում այլ տեսակի շուկաների սահմանումից։ Տարբերությունը ակնհայտ է դառնում
այն ժամանակ, երբ նկարագրվում է հենց շուկայի բուն առարկան՝ արժեթուղթը։ ՀՀ Քաղօրենսգրքի համաձայն արժեթուղթ է
համարվում սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող
փաստաթուղթը, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։ Արժեթուղթը ոչ թե արտադրվում է
ապրանքի նման, այլ` թողարկվում է։ Արժեթուղթը կարող է գնվել և վաճառվել անսահմանափակ` անգամ ի տարբերություն իրական
ապրանքների, որոնց շրջանառության ցիկլերը սահմանափակ են։ Արժեթղթերի շուկայի գործառույթները կարելի է բաժանել երկու
մասի՝ այն գործառույթները, որոնք բնորոշ են ցանկացած շուկայի և գործառույթները, որոնք բնորոշ են միայն արժեթղթերի շուկային։
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքն արժեթղթերը դասակարգում է երեք հիմնական խմբի
• ինվեստիցիոն արժեթղթեր, որոնց թվին են դասվում բաժնետոմսերն ու պարտատոմսերը,
• բ) վճարային արժեթղթեր, որոնց թվին են դասվում չեկը, հասարակ մուրհակն ու փոխանցելի մուրհակը (վճարագիրը),
• գ) տիտղոսային արժեթղթեր, որոնց թվին են դասվում կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ
պահեստային վկայագիրը։
Բաժնետոմսը բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում միանվագ ներդրումն է։ Պարտատոմսը
շրջանառվող պարտքային պարտավորություն է։ Մուրհակ է համարվում ՀՀ Քաղօրենսգրքի համաձայն այն արժեթուղթը, որը
հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ) որևէ բանով
չպայմանավորված պարտավորությունը՝ մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը
տիրապետողին (մուրհակի տիրոջը)։ Բանկային վկայագիրը բանկում ավանդի առկայությունը հավաստող ազատ շրջանառվող
արժեթուղթ է։ Չեկը այն տվողի կողմից գրավոր հանձնարարականն է բանկին չեկում նշված գումարը չեկը ներկայացնողին վճարելու
մասին։
Արժեթղթերը լինում են անժամկետ կամ ունենում են որոշակի շրջանառության ժամկետ։
Որոշակի ժամկետ ունեցող արժեթղթերի ժամկետայնությունը, որպես կանոն, դասակարգվում է հետևյալ կերպ՝
կարճաժամկետ՝ մինչև 1 տարի,
միջինժամկետ՝ 1…5 տարի,
երկարաժամկետ՝ 5…30 տարի,
գերերկարաժամկետ՝ 30 և ավելին տարի։
Շահաբաժինը դա այն եկամուտն է, որը, որպես կանոն, վճարվում է մեկ տարվա արդյունքներով զուտ շահույթի կամ այլ
աղբյուրների հաշվին: Շահաբաժինը վճարվում է համաձայն տվյալ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ սահմանված
տոկոսադրույքի կամ հաստատագրված գումարի: Շահաբաժնի վճարումը, ըստ էության, բաժնետերերի հիմնական իրավունքների
մարմնավորումն է:
Գոյություն ունեն բաժնետոմսերի արժեքային գնահատման զանազան մոդելներ, որոնցից ամենապարզը շահաբաժինների
զեղչման մոդելն է: Այն կարելի է կիրառել այնպիսի ընկերությունների բաժնետոմսերի գնահատման համար, որոնք վճարում են
կայուն շահաբաժիններ: Շահաբաժինների զեղչման մոդելը լայնորեն կիրառվում է նաև արտոնյալ բաժնետոմսերի գնահատման
ժամանակ:
Շահաբաժինների զեղչման մոդելի ամենապարզ դեպքում բաժնետոմսի գնահատումն իրականացվում է հետևյալ բանաձևի
օգնությամբ՝
որտեղ
D` շահաբաժնի մեծությունն է
r` զեղչման դրույքն է,
Վերը նշված բանաձևը կարող է ստանալ ավելի բարդ տեսք, եթե ներդրողը ցանկանում է հաշվի առնել նաև շահաբաժնի
հնարավոր աճը: Այս դեպքում բանաձև ստանում է հետևյալ տեսքը՝
որտեղ
r` զեղչման դրույքն է,
Պարտատոմսը ֆինանսական կարևորագույն գործիքներից մեկն է։ Պարտատոմսը, ըստ էության, շրջանառվող փոխառության
պայմանագիր է։
Ըստ ՀՀ Քաղօրենսգրքի, պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որի տիրապետողին իրավունք է վերապահում նշված
ժամկետում ստանալ պարտատոմսի անվանական արժեքը դրամով կամ այլ գույքային արտահայտությամբ, ինչպես նաև ստանալ
տոկոսներ կամ ձեռք բերել գույքային իրավունքներ։
Պարտատոմսերի և բաժնետոմսերի տարբերությունը կայանում է նրանում, որ բաժնետոմսերի սեփականատերը կիսում է
ընկերության հետ տնտեսական և այլ ռիսկերը, մասնակցելով կառավարմանը, մինչդեռ, պարտատոմս ձեռք բերողը դառնում է
ընկերության փոխատուն։ Ի տարբերություն բաժնետոմսերի, պարտատոմսերը, որպես կանոն, ունեն շրջանառության, կամ, այսպես
կոչված, կյանքի ժամկետ։ Ըստ թողարկողների պարտատոմսերը դասակարգվում են հետևյալ տեսակներով`
ա) պետական,
բ) մունիցիպալ,
գ) կորպորատիվ։
Ըստ շրջանառության ժամկետի տարբերում են`
ա) կարճաժամկետ (մինչև 1 տարի)
բ) միջնաժամկետ (1-5 տարի )
գ) երկարաժամկետ (5 տարուց ավել)
Տարբերում են նաև արժեկտրոնային և զեղչատոկոսային պարտատոմսեր։ Արժեկտրոնային պարտատոմսերի դիմաց
սահմանված պարբերականությամբ վճարվում են տոկոսներ (արժեկտրոններ)։ Զեղչատոկոսային պարտատոմսերի դիմաց
տոկոսներ չեն վճարվում։ Հենց դրա համար էլ նրանց անվանում են նաև զրոյական արժեկտրոնով պարտատոմսեր ։
Զեղչատոկոսային պարտատոմսերը ձեռք են բերվում անվանական արժեքից ցածր գնով (զեղչով` ապահովելով այս պարտատոմսի
եկամուտը։ ՀՀ պետական կարճաժամկետ պարտատոմսերը (ՊԿՊ) հանդիսանում են զեղչատոկոսային պարտատոմսեր։
որտեղ
որտեղ`
Ct t-րդ արժեկտրոնի մեծությունն է,
N-ը պարտատոմսի անվանական արժեքն է,
n-ը արժեկտրոնների վճարումների քանակն է, r-ը մինչև մարման եկամտաբերությունն
Սովորաբար եկամտաբերության կորը ունենում է դրական թեքություն, այսինքն` ավելի կարճաժամկետ պարտատոմսերը
ունենում են ավելի ցածր եկամտաբերություն, սակայն երբ շուկայի մասնակիցների կողմից սպասվում է տոկոսադրույքների անկում,
եկամտաբերության կորը ձեռք է բերում զրոյական կամ նույնիսկ բացասական թեքությունֈ Նկար 4 բերված եկամտաբերության կորը
կոչվում է, մինչև մարում եկամտաբերության կորե, այսինքն` այն կառուցվել է մինչև մարման եկամտաբերության տվյալների հիման
վրա։
Պարտատոմսերը, ֆոնդային շուկայում հանդիսանալով ներդրումների առարկա, իրենց տերերին եկամուտ են բերում:
Պարտատոմսերի ընդհանուր եկամուտը մեկ համախմբված մեծություն է, որը բաղկացած է հետևյալ տարրերից`
պարբերաբար վճարվող տոկոսաներից (արժեկտրոնային եկամուտ), պարտատոմսի գնման և վաճառքի/մարման
տարբերությունից, ստացված տոկոսների վերաներդրման արդյունքում գոյացած եկամուտից:
Ի տարբերություն բաժնետոմսի՝ պարտատոմսի սեփականատերը ստանում է ֆիքսված եկամուտ: Այդ եկամուտն իրենից
ներկայացնում է անուիտետ, որը տարիների ընթացքում տարեկան ֆիքսված եկամուտ ստանալու իրավունք է:
Ստացված տոկոսների վերաներդրումից ստացվող եկամուտը գոյություն ունի միայն այն դեպքում, եթե տոկոսների տեսքով
պարտատոմսի ընթացիկ եկամուտը մշտապես վերաներդրվում է: Պարտատոմսերի ընդհանուր կամ համախմբված եկամուտը
սովորաբար ցածր է, քան այլ արժեթղթերինը:
Բանկերի էությունը բնութագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել այն գործառույթները, որոնցով օժտված են բանկերը:
Բանկերը տնտեսության մեջ կատարում են հետևյալ գործառույթները՝
3. միջնորդություն վճարումներում,
Բանկը առանձնահատուկ ֆինանսական կազմակերպություն է, որը ներգրավում է ավանդներ, տրամադրում վարկեր, վճարում
չեկեր տնտեսավարող սուբյեկտներին, քաղաքացիներին և այլ բանկերին: Բանկը հանդես է գալիս որպես միջնորդ դրամական
միջոցներ առաջարկողների և օգտագործողների միջև:
Բանկերը կատարում են նաև հաճախորդների վճարման հանձնարարականները, այդ թվում՝ դրամական միջոցների
փոխանցումներ, գնում կամ վաճառում են արժեթղթեր, կառավարում հավատարմագրային հաշիվներ, իրականացնում
ֆակտորինգային, լիզինգային և այլ ֆինանսական գործառնություններ:
Բանկը, հավաքագրելով տնտեսության ազատ դրամական միջոցները, դրանք վերածում է կապիտալի և «միջնորդություն
վարկավորման գործում» գործառույթի միջոցով մասնակցում է տնտեսության վերարտադրության գործընթացին:
Դրամական միջոցները դրանց տնօրինողներից փոխառուին կարող են տրվել նաև առանց բանկերի միջնորդության, սակայն
այդ դեպքում կտրուկ մեծանում է դրամական միջոցների կորստի հավանականությունը:
Բանկերը հավաքագրում են տարբեր չափերի և ժամկետների ավանդներ, դրա համար էլ կարող են վարկեր տրամադրել
ձեռնարկատերերին՝ վերջիններիս անհրաժեշտ գումարի չափով ու ժամկետներով, նրանց պահանջներին համապատասխան և իրենց
ակտիվների բազմազանեցման (դիվերսիֆիկացման) հիման վրա` նվազեցնելով ավանդատուների ռիսկերը:
Հասարակության տարբեր շերտերը ստանում են տարբեր դրամական եկամուտներ, որոնց մի մասը, կարճատև կամ
երկարատև ժամկետով, կուտակվում է գալիք ծախսերի համար: Այդ դրամական եկամուտների տեսքով գոյացած խնայողություններն
ինքնին չեն հանդիսանում կապիտալ և բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների բացակայության պարագայում
կվերածվեին չաշխատող ակտիվի:
Բանկերը (ինչպես նաև այլ վարկային կազմակերպություններ) հավաքագրում են այդ խնայողությունները, որի արդյունքում
դրանք վերածվում են փոխատվական կապիտալի: Դրանով իսկ տարատեսակ խնայողությունները բանկերի օգնությամբ ի վերջո
դառնում են կապիտալ:
Ֆինանսական շուկայում հանդես գալով վարկային ռեսուրսների պահանջով՝ բանկերը ոչ միայն հավաքագրում են
տնտեսության մեջ առկա խնայողությունները, այլև ձևավորում են միջոցների կուտակման համար բավական արդյունավետ
խթաններ: Դրամական միջոցների խթանները ձևավորվում են ճկուն միջոցների գոյացման քաղաքականության հիման վրա:
Բանկերը, վճարումների իրականացման գործընթացում հանդես գալով որպես միջնորդներ, իրենց վրա են վերցնում
հաճախորդների համար այս գործառույթի կատարումը: Բանկերը, հաճախորդների հանձնարարությամբ, կատարում են
ապրանքների ու ծառայությունների համար վճարումներ (օրինակ՝ վճարումների էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ չեկերի
դուրսգրում և հաշվանցում, բանկային հաշիվներից կանխիկ դրամական միջոցների հանձնում բանկոմատների միջոցով):
Բանկը, ստեղծելով կանխիկին հավասարեցված վճարային գործիքներ, նպատակ է հետապնդում նվազեցնելու կանխիկ
դրամական միջոցներից բխող ռիսկերը:
Մասնավորապես` թղթադրամների կամ մետաղադրամների կորուստը կարող է անվերականգնելի լինել, իսկ կանխիկին
հավասարեցված վճարային փաստաթղթերի կորստի (կողոպուտը և/կամ կորցնելը) դեպքում դրանք հնարավոր է վերականգնել:
▪ տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում՝ տալ հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ
առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,
▪ բացել և վարել բանկային հաշիվներ, այդ թվում՝ այլ բանկերի թղթակցային հաշիվներ,
▪ գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ
գործարքներ,
▪ թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր և այլ
գործիքներ, նման այլ գործառնություններ կատարել,
Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնել բանկային օրենսդրությամբ ուղղակիորեն չնախատեսված
գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ վերը
նշված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում բանկային օրենսդրության նպատակներին և էականորեն չի
վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:
Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, քանի որ նշված ոլորտներում
առկա ռիսկերը անհամատեղելի են:
• Լիզինգ,
• Ֆակտորինգ,
• Վարկային գիծ,
• Օվերդրաֆտ,
• Բանկային երաշխիք,
Լիզինգի (ֆինանսական վարձակալության) դեպքում վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության
իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր
տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի
ընտրության համար:
Ֆակտորինգի (դրամական պահանջի զիջման) դեպքում մի կողմը (ֆինանսական գործակալը՝ ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին)
հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ՝ ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)՝ երրորդ անձից
(պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա
համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ
պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:
Վարկային գիծը տրամադրվում է սահմանաչափի ձևով, որի գործողության ամբողջ ժամկետում վարկառուին տրամադրվում են
վարկեր: Վարկային գծի գործողության ամբողջ ժամանակահատվածում վարկառուն իրավունք ունի անսահմանափակ քանակով
ստանալ վարկեր, պայմանով, որ վարկային գծի սահմաններում տրամադրված վարկերի` այդ պահի փաստացի մնացորդների
հանրագումարը և նոր վարկի գումարը չի գերազանցի վարկային գծի ընդհանուր սահմանաչափը:Վարկային գծի ժամկետի
ավարտից հետո վարկեր չեն տրամադրվում:
Բանկային երաշխիքը տրամադրվում է վարկառուին, որպես վերջինիս կողմից իրականացվող գործունեությունից բխող երրորդ
անձանց հանդեպ ստանձնած պարտավորությունների ֆինանսական երաշխիք:
13
Ներկայումս ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախ է հանդիպում նաև միջազգային վճարային միջոցների կիրառում` ինչպիսին է
ինկասոն: Ինկասոն վճարային գործիք է, որի դեպքում առևտրային պայմանագրի կողմերից մեկը բանկի միջոցով երկրորդ կողմին է
փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով: Բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում, այլ
կատարում է միայն գործակալի/փաստաթղթերի փոխանցողի դերը: Վճար ստացող կողմը (կամ վաճառողը կամ արտահանողը)`
կատարելով պայմանագրով ստանձնած իր պարտականությունը, իր բանկին հանձնարարություն է տալիս մյուս կողմից (գնորդից,
ներմուծողից) ստանալու վճարումը գումարը` ներկայացնելով կատարված պարտականությունները հավաստող համապատասխան:
Ակտիվների կառուցվածքը ներկայացնում է հաշվեկշռի՝ որակապես տարբեր բնույթի ակտիվների հարաբերակցությունը ակտիվների
հանրագումարին: Բանկերի ակտիվները կարելի է բաժանել չորս խմբի.
• դրամական միջոցներ,
• արժեթղթերում ներդրումներ,
• փոխառություններ,
• հիմնական միջոցներ:
Յուրաքանչյուր բանկի առջև ծառանում է ակտիվների արդյունավետ կառուցվածքի ձևավորման և պահպանման հիմնախնդիր: Բացի
դրանից, ակտիվների կառուցվածքը մեծապես որոշվում է ձևավորված բանկային օրենսդրության և պարտավորությունների
առանձնահատկություններով, ինչպես նաև իրացվելիության և շահույթի ապահովմամբ:
Բանկի ակտիվների կառուցվածքի ձևավորումը պահանջում է դրանց դասակարգում՝ ըստ գործունեության ձևի և որակի:
▪ նյութական,
▪ ոչ նյութական,
▪ ֆինանսական:
Նյութական ակտիվներ են համարվում բանկի ֆիզիկական կամ շոշափելի ակտիվները` ի տարբերություն ոչ նյութական (ոչ
շոշափելի) ակտիվների: Նյութական ակտիվներ են, օրինակ, հիմնական միջոցները:
Ոչ նյութական ակտիվները չունեն ֆիզիկական մարմնավորում, սակայն ունեն իրական արժեք՝ առաջին հերթին ակտիվը
տիրապետողի համար: Այդպիսի ակտիվներից են բանկի վարկանիշի (համբավի) և գործարար կապերի պայմանական արժեքը,
մտավոր սեփականությունը, արտոնագրերը, հեղինակային իրավունքները, առևտրային (ապրանքային) նշանները,
ապահովագրական պոլիսները և այլն: Հավանաբար, ամենից անտեսանելի և ոչ շոշափելի ոչ նյութական ակտիվները բանկի
վարկային ու գործարար կապերն են, քանի որ դրանց առկայությունը չի ամրագրվում որևէ փաստաթղթում, և դժվար է գնահատել
դրանց առևտրական արժեքը: Սակայն դրանք հաճախ շահույթի կարևոր գործոն են դառնում:
Ֆինանսական ակտիվների խումբը հանդես է գալիս դրամական միջոցների և տարբեր ֆինանսական գործիքների ձևով: Ակտիվների
այս խմբին են պատկանում բանկի դրամական միջոցները՝ ազգային արժույթով և արտարժույթով, կարճաժամկետ և
երկարաժամկետ ֆինանսական ներդրումները (այդ թվում` տրամադրված վարկերը, տեղաբաշխված ավանդները, ձեռք բերված
արժեթղթերը), դեբիտորական պարտքերը:
Բանկի իրացվելիությունը և շահութաբերությունը սերտորեն փոխկապակցված են ակտիվների կառուցվածքի և դրանց որակի հետ:
Ուստի առանձնահատուկ ուշադրության են արժանի ակտիվների որակի գնահատման չափանիշները:
Բանկերի միջոցների գոյացման աղբյուրները սովորաբար բաղկացած են առավելապես ներգրավված միջոցներից ¥ավանդներից,
միջբանկային միջոցներից և այլն, իսկ ակտիվները՝ վարկային ներդրումներից, արժեթղթերի պորտֆելից, դրամական միջոցներից և
հիմնական միջոցներիցֈ Բանկի ակտիվների բաշխվածությունը հիմնականում կախված է պարտավորությունների
կառուցվածքիցֈ
Բանկերի միջոցների գոյացման աղբյուրների կառուցվածքում պարտավորությունները գերակշիռ մաս են կազմում: Շուկայական
հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, բանկերի պարտավորությունների կառուցվածքը էական փոփոխություններ է կրել։
Պարտավորություններ են հանդիսանում այն դրամական միջոցները, որոնք հաճախորդի կողմից ժամանակավորապես տրամադրվել
են բանկին՝ ի տնօրինություն:
1. ավանդների,
Բանկերի ներգրավված միջոցներում զգալի տեսակարար կշիռ են կազմում բանկային ավանդները, այսինքն՝ այն դրամական
միջոցները, որոնք դրվել են բանկում պահպանելու կամ տոկոսներ ստանալու նպատակով: Ավանդային միջոցների հիմնական
14
աղբյուրները իրավաբանական և ֆիզիկական անձանց հաշիվների մնացորդներն են, որոնք, օրենսդրությանը համապատասխան,
օգտագործում է բանկը` դրանցից բխող ռիսկը վերցնելով իր վրա:
Ոչ ավանդային պարտավորությունները բանկը ձեռք է բերում փոխառությունների տեսքով կամ դրամական շուկայում սեփական
պարտքային պարտավորությունների վաճառքի միջոցով: Այս միջոցներն ավանդներից տարբերվում են նրանով, որ.
▪ նախ՝ ունեն ոչ անձնական բնույթ, այսինքն՝ չեն կապվում բանկի կոնկրետ հաճախորդի հետ, այլ ձեռք են բերվում շուկայում,
Ընդհանուր առմամբ, բանկերի միջոցների գերակշիռ մասը բաժին է ընկնում ներգրավված միջոցներին, ինչը բացատրվում է այն
հանգամանքով, որ բանկը միջնորդ օղակ է ազատ դրամական միջոցների տնօրինողների և փոխառուների միջև:
18. Ի՞նչ առանձնահատկություններ ունի բանկի ընդհանուր կապիտալը։ Որո՞նք են բանկերի միջոցների
գոյացման աղբյուրները:
գ) լիցենզիայի տրամադրում:
Լիցենզիա ստանալու նախնական հավանության փուլում Կենտրոնական բանկը, օրենքով սահմանված ժամկետում, քննում է
նախաձեռնող խմբի կողմից ներկայացված փաստաթղթերը և կայացնում որոշում` լիցենզիա ստանալու նախնական հավանություն
տալու կամ մերժելու մասին: Դիմումը կարող է մերժվել, եթե նախաձեռնող անձանց կողմից ներկայացված տնտեսական ծրագիրը
«Կենտրոնական բանկի հաստատած չափանիշներով հիմնավորված կարծիքով» իրատեսական չէ:
Լիցենզավորման երկրորդ փուլը բանկի գրանցումն է, որն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված
փաստաթղթերը ստանալու պահից` օրենքով սահմանված ժամկետում: Ընդ որում, բանկը գրանցվում է միայն Կենտրոնական
բանկում բացված համապատասխան հաշվում կանոնադրական հիմնադրամի համալրման համար նախատեսված միջոցների
առկայության դեպքում: Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Այսինքն՝ բանկերի առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն այլ իրավաբանական անձանց, որոնք իրավաբանական
անձի կարգավիճակ են ստանում պետական ռեգիստրում գրանցման պահից, բանկը իրավաբանական անձի կարգավիճակ է
ստանում Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:
Սակայն, ստանալով իրավաբանական անձի կարգավիճակ, բանկը դեռևս չի կարող ծավալել բանկային գործունեություն:
Գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է անցնել լիցենզավորման վերջին փուլը՝ լիցենզիայի ստացումը, որի համար բանկը
պետք է դիմի Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու պահից` մեկ տարվա ընթացքում: Այդ ժամկետում
չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են: Կենտրոնական բանկի կողմից
լիցենզիան տրամադրվում է դիմումը ստանալու պահից` օրենքով սահմանված ժամկետում: Կենտրոնական բանկի կողմից
լիցենզիան տրամադրվում է դիմումը ստանալու պահից` օրենքով սահմանված ժամկետում: Կենտրոնական բանկը կարող է մերժել
բանկին լիցենզիայի տրամադրումը, եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական հավանություն տալուց և
բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական
հավանությունը, և (կամ) բանկի գրանցումից հետո բանկի ղեկավարների կողմից իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ
գործողություններ, փոփոխվել է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց
ֆինանսական դրությունը:
15
Բանկերի լիցենզավորման գործընթացը չի ավարտվում նկարագրված երեք փուլերով և շարունակական բնույթ ունի, ինչն արտահայտվում է
Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղերի գրանցման, բանկի ղեկավարների որակավորման ու մասնագիտական
համապատասխանության ստուգման և գրանցման ինստիտուտների առկայությամբ:
Բանկը, իր մասնաճյուղերը ստեղծելիս, պետք է գրանցի դրանք Կենտրոնական բանկում, որից հետո միայն կթույլատրվի այդ մասնաճյուղերի
գործունեությունը:
Կենտրոնական բանկի կողմից ստուգվում է նաև բանկի ղեկավարների մասնագիտական համապատասխանությունը, ինչը, սակայն,
բավարար չէ բանկում ղեկավար պաշտոն վարելու համար: Բանկի ղեկավարները պետք է նաև գրանցվեն Կենտրոնական բանկի կողմից:
Սակայն Կենտրոնական բանկի կողմից բանկի գործունեության նման խիստ կարգավորումը չի սահմանափակվում զուտ բանկի
գործառնություններով կամ նշանակվող ղեկավարներով, այլև տարածվում է բանկի բաժնետերերի վրա:
Լիցենզավորման և գրանցման բարդ համակարգն ուղղված է ռիսկերի բացահայտման և կանխարգելման միջոցով բանկային համակարգի
կայունության ապահովմանը:
Բանկային գործունեության կարգավորումը ներառում է բանկի և Կենտրոնական բանկի միջև հարաբերությունների լայն շրջանակ և բանկերի
գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի նվազեցման և վերջինիս կառավարման նպատակ ունի:
Բանկային գործունեության կարգավորումը սկսվում է բանկի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների տեսակների
սահմանումից: Բացի ֆինանսական գործունեությունից, բանկին արգելվում է այլ գործունեություն ծավալել:
Բանկերին թույլատրվում է իրականացնել ներդրումային գործառնություններ, որոնք, սակայն, գտնվում են Կենտրոնական բանկի
կարգավորման հատուկ դաշտում, քանի որ այդ գործառնությունների արդյունքում բանկը ձեռք է բերում սեփականատիրոջ կարգավիճակ,
որից բխող ռիսկերի հետևանքով կորուստների հավանականությունն ավելին է, քան այլ ֆինանսական գործառնություններից:
Նշված կարգավորման նորմերը չեն կիրառվում, եթե այդ մասնակցությունը ձեռք է բերվում այլ բանկերի կապիտալում, սակայն նշված
ներդրումից բխող ռիսկերը Կենտրոնական բանկի կողմից կառավարվում են տնտեսական նորմատիվների միջոցով:
Կենտրոնական բանկին վերապահված են բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը և տեռորիզմի
ֆինանսավորումը կանխարգելելու լայն իրավասություններ:
Այսպես, Կենտրոնական բանկը կարող է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը կանխարգելելու համար
սահմանել բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման
կարգ, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ, իր որոշմամբ դադարեցնել այն
հաշիվներով գործառնությունները, որոնց տերերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ
տեռորիզմի ֆինանսավորման մեջ:
Բանկերի ընթացիկ գործունեությանը չմիջամտելու սկզբունքի բացառություններից է Կենտրոնական բանկի այն իրավասությունը, համաձայն
որի վերջինս կարող է «բանկային գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով բանկի վարկային, ավանդային, ֆինանսական
գործառնությունների, ներդրումների առանձին տեսակների համար սահմանափակումներ կամ դրանց իրականացման հատուկ կարգ
սահմանել»:
Կենտրոնական բանկը, որպես բանկերին լիցենզավորող և նրանց գործունեությունը կարգավորող և վերահսկող անձ, իրավունք ունի
բանկերի ռիսկային գործունեությունը կառավարելու նպատակով սահմանել հիմնական տնտեսական նորմատիվներ, որոնք պարտադիր են և
պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր ստեղծվող բանկերի
համար: բանկային համակարգի կայունությունն ապահովելու նպատակով, Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում
սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ:
Վերահսկողությունը ռիսկերի բացահայտման և դրանց կարգավորման միջոցով ապահովում է բանկային համակարգի կայունությունը և
հուսալիությունը:
1. Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ բանկերի կողմից ներկայացվող հաշվետվական ձևերում ընդգրկված տեղեկատվություն,
16
Նշված տեղեկատվության հիման վրա Կենտրոնական բանկը իրականացնում է վերլուծություն, որի ընթացքում բացահայտում է
հնարավոր խնդիրները և բանկերի գործունեության գնահատման «ՔԱՄԵԼՍ» համակարգով գնահատում է վերջիններիս գործունեությունը,
ինչպես նաև վերլուծության ընթացքում բացահայտված խախտումների կարգավորման նպատակով սկսում է վարույթ:
1. բոլոր ուղղություններով,
2. նպատակային:
Նպատակային ստուգումներն իրականացվում են այնպիսի խնդիրների պարզաբանման նպատակով, որոնք հնարավոր չէ ուսումնասիրել
հեռակա վերահսկողության միջոցով:
Տեղում ստուգումների ընթացքում բացահայտված խախտումների վերացման համար Կենտրոնական բանկը սկսում է վարույթ` բանկերի
գործունեությունը կարգավորելու նպատակով:
Բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս Կենտրոնական բանկն ունի բացառիկ իրավասություններ`
տեղեկատվություն ստանալու առումով: Վերահսկողությունը ներառում է բանկի գործունեության բոլոր հնարավոր կողմերը:
Կենտրոնական բանկը, բանկերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, ունի նաև բացահայտված խախտումների
համար պատժամիջոցներ կիրառելու իրավունք: Այդ պատժամիջոցներն են` նախազգուշացումը և խախտումները վերացնելու
հանձնարարականը, տուգանքը (թե՛ բանկի, թե՛ բանկի ղեկավարի նկատմամբ), բանկի ղեկավարին որակավորման վկայականից զրկելը և
բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը:
Միջազգային պրակտիկայում ընդունված են ռիսկերի դասակարգման տարբեր ևանակներ՝ կախված նրանից, թե որ չափանիշն է ընկած
դասակարգման հիմքում: Ելնելով գործունեության միջավայրի և ազդեցության ոլորտից՝ բանկային ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի.
1. արտաքին,
2. ներքին:
Արտաքին ռիսկերի խմբում ներառվում են բանկի գործունեության ընթացքում առաջացող այն ռիսկերը, որոնք կապված չեն բանկի
ներքին կազմակերպչական աշխատանքների, գործունեության հետ, սակայն թողել են իրենց ազդեցությունը բանկի ֆինանսական
գործունեության արդյունքների վրա:
Ներքին ռիսկերն առաջանում են բանկի գործունեության ընթացքում և կապված են իրականացվող գործարքների տեսակների հետ:
Ինչպես արդեն նշել ենք, բանկային գործունեությունը ենթադրում է ռիսկային գործոններ, այդ իսկ պատճառով բանկի կառավարումը
ներառում է «ֆինանսական ռիսկերի կառավարում» հասկացությունը: Ֆինանսական ռիսկերի կառավարման առաջին նախապայմանը
բացահայտման ենթակա ռիսկերի էության պարզաբանումն է:
Ռիսկերն ըստ բնույթի լինում են` ֆինանսական և ոչ ֆինանսական: Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին կարելի է բաժանել մի քանի
տեսակների, որոնք, ըստ էության, իրենցից ներկայացնում են առանձին ռիսկեր: Ռիսկերի տարատեսակները չեն բացառում միմյանց, այլ
փոխադարձաբար լրացնում են. ցանկացած գործառնություն կարող է բանկին ենթարկել ռիսկի մի քանի տեսակների: Սակայն ռիսկերի
գնահատման և վերլուծության նպատակով ռիսկերը պայմանականորեն բաժանվում են հետևյալ տեսակների.
Վարկային ռիսկը այն բանի հավանականությունն է, որ բանկի վարկառուն կամ այլ պարտապանը կխախտի բանկի հետ կնքած
պայմանագրի պայմանները կամ չի գործի այդ պայմանագրի պայմաններին համապատասխան, ինչը բացասաբար կազդի բանկի շահույթի և
կապիտալի վրա:Վարկային ռիսկն առկա է այն գործարքներում, երբ «հաջողությունը» կախված է պարտապանի գործունեությունից:Վարկային
ռիսկն առաջանում է նաև պարտապանի սնանկության (սնանկության ռիսկ) և որևէ ոլորտում տեղաբաշխվող միջոցների կենտրոնացման
հետևանքով:
Իրացվելիության ռիսկը առաջանում է այն դեպքում, երբ բանկը ի վիճակի չէ ժամանակին բավարարելու իր պարտատերերի
պահանջները՝ առանց լրացուցիչ կորուստներ կրելու, ինչը բացասաբար է ազդում բանկի շահույթի և կապիտալի վրա:Իրացվելիության ռիսկը
պայմանավորված է իրացվելի ակտիվների չկանխատեսված նվազման կամ փոփոխության հետևանքների կառավարելիության
անկարողությամբ:
17
Շուկայական ռիսկն առաջանում է շուկայական տոկոսադրույքների, գների, փոխարժեքների ոչ բարենպաստ փոփոխությունների
հետևանքով: Օրինակ՝ ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների, արտարժույթի փոխարժեքների, գույքի, շենքի,
շինությունների և սարքավորումների գների ոչ բարենպաստ փոփոխությունից:
Համբավի ռիսկը առաջանում է, երբ բանկի մասին հաճախորդների, բաժնետերերի, գործընկերների, վերահսկողների և այլ
հետաքրքրված անձանց կարծիքը կամ հասարակությունում տարածված լուրը բացասաբար է ազդում բանկի շահույթի և կապիտալի վրա:
Համբավի ռիսկը կարող է ի հայտ գալ դատական վեճի, ֆինանսական կորուստների կամ վարկանիշի անկման հետևանքով:
Համահայկական բանկը բաժնետիրական ընկերություն է, որը գործում է մասնավոր և պետական համագործակցության հիման վրա:
Բանկը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ՀՀ տարածքում չմրցակցելու
սկզբունքով: Համահայկական բանկի նպատակն է` նպաստել ուժեղ, մրցունակ և գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձևավորմանը և
այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում: Բանկի համար հիմնական միջոցների
ներգրավման աղբյուր պետք է հանդիսանան սփյուռքահայության խնայողությունները: Միջոցները պետք է ուղղվեն ՀՀ¬ում յուրահատուկ ոչ
մրցունակ ոլորտների և ծրագրերի ֆինանսավորմանը: Չնայած Համահայկական բանկի կապիտալում մեծ է պետության մասնակցությունը,
վերահսկողության և կարգավորման իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:
Վարկային կազմակերպություններ
Վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը հանդիսանում է վարկեր տրամադրելը: Ի տարբերություն բանկերի`
վարկային կազմակերպություններին օրենքով չի թույլատրվում ֆինանսական շուկայում իրականացնել այն ֆինանսական գործառույթները,
որոնք կապված են ավանդների ընդունման և բանկային հաշիվների բացման ու վարման հետ: Վարկային կազմակերպությունները լինում են
տարբեր տեսակի, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնական բանկից ստանում է համապատասխան լիցենզիա: Դրանք են`
Լիզինգային կազմակերպություններ
Խնայողական միություններ
Վարկային միություններ
Ֆակտորինգային վարկային կազմակերպություններ
Ունիվերսալ վարկային կազմակերպություններ
2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ¬ում գործում են 32 վարկային կազմակերպություններ:
Ապահովագրական ընկերություններ
ՀՀ¬ում ապահովագրական համակարգը բաղկացած է ապահովագրական ընկերություններից և ապահովագրական բրոքերներից:
Ապահովագրական ընկերությունները կազմակերպում են ապահովագրության ողջ գործընթացը, որն է` ապահովագրվող յուրաքանչյուր
անձից հավաքում են փոքր գումարներ, որոնցից էլ հետագայում ընկերությունը կատարում է վճարումներ այն անձանց, որոնք ունեցել են
պատահարներ կամ դեպքեր:
Անհրաժեշտ է իմանալ, որ ապահովագրության հիմնարար սկզբունքներից է այն, որ ապահովագրական դեպքերը պետք է լինեն անորոշ
կամ անսպասելի բնույթի, քանի որ սկզբունքորեն ապահովագրության ենթակա չեն այն դեպքերն ու իրադարձությունները, որոնցում
բացակայում է պատահականությունը, այլ կերպ ասած, այդ իրադարձությունները կանխորոշված չեն և կախված չեն կողմերի կամքից
(բացառությամբ կյանքի ապահովագրության):
Գրավատներ
Գրավատները բանկերից ժառանգել են միայն մեկ գործառույթ, որն է միջնորդությունը վարկավորման գործընթացում:
18
բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից, ինչպես նաև փոխառություններ ներգրավել
մասնակիցներից,
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել
բաժնետոմսեր,
ե) պարտավորությունների դիմաց իրացնել իրենց` որպես գրավ կամ պահատվության հանձնված 100,000 դրամ և ավելի արժողություն
ունեցող գույք,
2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ¬ում գործում են ավելի քան 120 գրավատներ, որոնք բոլորն էլ վերահսկվում են ԿԲ¬ի կողմից:
Ներդրումային ընկերություններ
Ներդրումային ընկերություն է համարվում այն իրավաբանական անձը, որը մատուցում է ներդրումային ծառայություններ: Ընդհանուր
առմամբ, ներդրումային ծառայությունները առնչվում են արժեթղթերի հետ: Ներդրումային ծառայություններ են համարվում ներդրումային
ծառայություններ մատուցող անձի կողմից`
19
գործառույթները համատեղում: Արտաբորսայական շրջանառության մեջ բացակայում է առք ու վաճառքի գործարքներ իրականացնելու
միասնական կենտրոնը, և դրանք կատարվում են հեռախոսային ու համակարգչային ցանցի միջոցով: Գները սահմանվում են
բանակցությունների միջոցով:
Արժեթղթերի երկրորդային շուկայի ավանդական ձև է ֆոնդային բորսան, որը հանդես է գալիս որպես ֆինանսական շուկայի
կարգավորիչ և սպասարկում է դրամական կապիտալի շրջապտույտը: Ֆոնդային բորսան կազմակերպություն է, որը որոշակի տեղում,
օրենքով և այլ իրավական ակտերով ու իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերի հրապարակային
սակարկություններ և իրականացնում է արժեթղթերի գնանշում: Ֆոնդային բորսան թույլ է տալիս կենտրոնացնելու արժեթղթերի
առաջարկն ու պահանջարկը, դրանց հավասարակշռությունը և այլն:
Ֆոնդային բորսան այն վայրն է, որտեղ գնվում և վաճառվում են ֆինանսական գործիքներ, այդ թվում արժեթղթեր: Ֆոնդային բորսան
երբեմն անվանվում է «կարգավորվող շուկայի օպերատոր», քանի որ բորսայում է կազմակերպվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից
կարգավորվող կապիտալի շուկայում առևտրի գործընթացը: ՀՀ¬ում գործող նման օպերատոր հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա
ֆոնդային բորսան:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի առաքելությունն է` արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող
արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը:
Եթե ընկերությունը ցանկանում է, որ իր արժեթղթերը գնվեն և վաճառվեն բորսայական հարթակներում` միշտ հասանելի լինելով
ներդրողների համար, ապա այն պետք է ցուցակվի և առևտրին թույլատրվի ֆոնդային բորսայում: Արժեթղթերի ցուցակում ֆոնդային բորսայի
հիմնական գործառույթներից մեկն է: Ներդրողների իրավունքների պաշտպանության համար բորսան սահմանում է արժեթղթերի և նրանց
թողարկողների համար որոշակի չափանիշներ:
Բորսայում ձևավորվում է արժեթղթի շուկայական գինը` հիմնված առաջարկի և պահանջարկի վրա, հետևաբար ընկերության ղեկավարներն
ու ներդրողները մշտապես կարող են տեղյակ լինել ընկերության իրական արժեքի և գործունեության արդյունավետության մասին: Ֆոնդային
բորսան տեղեկատվություն է հրապարակում ցուցակված արժեթղթերի թողարկողների և բորսայական առևտրի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում Ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է 2003 թվականին: Ավանդների երաշխավորման
համակարգը հանդիսանում է երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովող կարևորագույն բաղադրիչներից:
Հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005թ.` որպես շահույթ ստանալու նպատակ
չհետապնդող իրավաբանական անձ, որի գործունեությունը կարգավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը
երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:
Հիմնադրամի գործունեությունը նպաստում է բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության
վստահության բարձրացմանը, ինչպես նաև ուղղված է ֆինանսական ոլորտի վերաբերյալ ցածր իրազեկություն ունեցող ավանդատուների
շահերի պաշտպանությանը:Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկը:
Վարկային ռեգիստր
Վարկային ռեգիստրը ձևավորում է վարկառուների վարկային պատմությունները, որոնց առկայությունը հեշտացնում է վարկավորման
գործընթացը դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար:
Վարկային բյուրո
Վարկային բյուրոն տեղեկատվական բանկ է, որը հավաքագրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ռիսկայնությունը բնութագրող
տեղեկություններ` ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից: Այսօր զարգացած ֆինանսական դաշտ ունեցող բոլոր երկրներում
20
վարկային բյուրոն համարվում է ֆինանսական գործառույթների շղթայի անբաժան մասը: Վարկային տեղեկատվության շրջանառությունը
նպատակահարմար է իրականացնել պետական վարկային ռեգիստրի և մասնավոր վարկային բյուրոների համակարգերի համադրության
միջոցով: Ի տարբերություն վարկային ռեգիստրի` բյուրոն գործում է մասնավոր հիմունքներով և շահույթ հետապնդող կազմակերպություն է:
ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ¬ն, որը Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, հիմնադրվել է 2004թ.¬ի հունվարին: ԱՔՌԱ
վարկային բյուրոյի հիմնական նպատակն է բանկերից և վարկային կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրումը, մշակումը,
պարբերաբար թարմացումն ու տրամադրումը լիազորված կառույցներին` ապահովելով տվյալների գաղտնիությունն անիրավասու անձանցից:
Նման կառույցի ստեղծման անհրաժեշտությունը ՀՀ¬ում պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանում բացակայում էր
ֆինանսական բնագավառում սպառողների բողոքների քննման, սպառող¬կազմակերպություն վեճերի լուծման մասնագիտացված
արտադատական կառույց, որի ծառայությունները կլինեին անվճար սպառողների համար և որը կապահովեր ներկայացվող պահանջների
արագ, արդյունավետ և անկողմնակալ քննություն: Նման կառույցի բացակայության դեպքում սպառողները, ֆինանսական
կազմակերպությունների հանդեպ գույքային/դրամական պահանջ ունենալու դեպքում, կարող էին դիմել միայն դատարան կամ բանկերի
միությանն առընթեր գործող Միջնորդ դատարան: Երկու դեպքում էլ, սակայն, գործընթացը ժամանակատար է, բավականին ծախսատար և ոչ
պարզ: Ֆինանսական համակարգի հաշտարարին սպառողը կարող է դիմել միշտ: Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի
մասին» ՀՀ օրենքի` «...հաճախորդն իրավունք ունի դիմելու ֆինանսական համակարգի հաշտարարին անկախ այն հանգամանքից, թե նման
իրավունք հաճախորդի և կազմակերպության միջև կնքած պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշտարարին
դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առոչինչ է»:
Ֆոնդային բորսան այն վայրն է, որտեղ գնվում և վաճառվում են ֆինանսական գործիքներ, այդ թվում արժեթղթեր: Ֆոնդային բորսան երբեմն
անվանվում է «կարգավորվող շուկայի օպերատոր», քանի որ բորսայում է կազմակերպվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարգավորվող
կապիտալի շուկայում առևտրի գործընթացը: ՀՀ¬ում գործող նման օպերատոր հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային
բորսան:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի առաքելությունն է` արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող
արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը:
Եթե ընկերությունը ցանկանում է, որ իր արժեթղթերը գնվեն և վաճառվեն բորսայական հարթակներում` միշտ հասանելի լինելով ներդրողների
համար, ապա այն պետք է ցուցակվի և առևտրին թույլատրվի ֆոնդային բորսայում: Արժեթղթերի ցուցակում ֆոնդային բորսայի հիմնական
գործառույթներից մեկն է: Ներդրողների իրավունքների պաշտպանության համար բորսան սահմանում է արժեթղթերի և նրանց
թողարկողների համար որոշակի չափանիշներ:
Բորսայում ձևավորվում է արժեթղթի շուկայական գինը` հիմնված առաջարկի և պահանջարկի վրա, հետևաբար ընկերության ղեկավարներն
ու ներդրողները մշտապես կարող են տեղյակ լինել ընկերության իրական արժեքի և գործունեության արդյունավետության մասին:
Ապահովագրական գործակալներ
21