Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 59

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

/5-19-րդ դարեր/

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ


/39 ժամ/
ՃՏՊՃԺՎՎԳԱ ԵՎ Պ ԱՄԲԻՈՆԻ
դոցենտ, ճարտ. թեկնածու Ն.է.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դասախոսություն 1.
/3 ժամ/

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Անտիկ ժառանգության ազդեցությունը և դերը միջնադարյան


ճարտարապետության ստեղծման համար:
Հռոմեական ճարտարապետությունը իր ինը հարյուրամյա զարգացման
ընթացքում հայելու նման արտացոլել է Հռոմի հասարակական կյանքի զարգացումը,
քաղաքական, տնտեսական և մշակութային էվոլյուցիան: Կայսրության ողջ
տերիտորիայով տարածված կառույցների մոնումենտալ ձևերն ու հսկայական
մասշտաբը լիարժեքորեն արտահայտում էին հռոմեական կայսրության ուժն ու զենքի
հզորությունը:
Հռոմեացի ճարտարապետների բարձր ինժեներական արվեստի, ինչպես նաև
շինարարական տեխնիկայի առաջընթացի շնորհիվ հռոմեական կառույցների
երկարակեցությունը ապահոված էր: Մինչ մեր ժամանակները պահպանվել և
կիրառվում է ոչ միայն Պանթեոնը` անտիկ աշխարհի հսկա գմբեթավոր ռոտոնդան,
նաև այլ կառույցներ, կամուրջներ, ակվեդուկներ, ճանապարհներ:
Ճարտարապետության հետագա զարգացման համար կարևոր նշանակություն
ունեցավ նաև հռոմեական թերմերի, տաճարների, մավզոլեյների և դամբարանների
կենտրոնագմբեթ համակարգի մշակումը: Հռոմեացի ճարտարապետների ներմուծած
օրդերը, համակցված կամարաթաղային կոնստրուկտիվ համակագի հետ, մեծացրեց
օրդերային համակարգի կիրառման ոլորտը և ճատարապետական հորինվածքային
նոր հնարավորություններ ստեղծեց: Հռոմեական ճարտարապետության
դասականությունը կայանում էր նրանում, որ կառույցների հորնվածքներում կար
դասական պարզություն, կոնստրուկցիայի և ֆունկցիայի համապատասխանություն
կառույցի ճարտարապետական կերպարին, մոնումենտալություն և բնական
մասշտաբ:
Հռոմեական ճարտարապետական ժառանգության դերը համաշխարհային
ճարտարապետության մեջ հսկայական է: Ճարտարապետության զարգացման
պատմության տարբեր դարաշրջաններում դրա ազդեցությունն առկա է:
Անտիկ աշխարհի ճարտարապետությունը կիսում էր ստրկատիրական
հասարակարգի ճակատագիրը, որը քանդվեց բազմաթիվ ներքին հակասությունների
արդյունքում: Սակայն անտիկ ճարտարապետության ռեալիստական
ժառանգությունը, որը կրում էր ճարտարապետական ձևերի և հորինվածքային
միջոցների հսկայական պահեստ, 1,5 հազարամյակի ընթացքում շարունակեց
ներշնչել ճարտարապետների, որոնք չէին դադարում դիմել նրան`
ստեղծագործական դասեր քաղելու համար:
Հռոմեական կայսրության վերջին անկման շրջանը ուղեկցվեց
ստրկատրիական հասարակարգի փլուզմամբ, կառուցվածքային
փոփոխություններով, մասնավորապես լուրջ փոփոխությունններ տեղի ունեցան
գաղափարախոսության մեջ:
Ճարտարապետության զարգացման յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է
հասարակական, քաղաքական կյանքի, գաղափարախոսության
փոփոխություններով:
Հին հունական ճարտարապետությունը ժառանգություն թողեց
գեղարվեստական, կերպարային միջոցները, հունական օրդերային համակարգի
առանձնահատկությունները, ինչպես նաև քաղաքային կենտրոնների հորինվածքը,
հասարակական շենքերի, բնակելի տների տիպերի ստեղծումը հարավի կլիմայական
պայմաններում:
Հին Հռոմեական ճարտարապետությունը ժառանգություն թողեց ինժեներական
արվեստի իր հոյակապ ձեռքբերումները, մեծ տարածություններ ծածկելու նոր
միջոցները (խաչաձև թաղեր, գմբեթ և այլն), ինչպես նաև հասարակական հսկայական
շենքերը` նախատեսված մեծաքանակ այցելուների սպասարկման համար:

Քրիստոնեական ճարտարապետության ձևաստեղծման նախադրյալներն ու


զարգացման ուղղությունները, ընդհանուր բնութագիրը, զարգացման փուլերը:
Ստրկատիրական հասարակարգի փլուզումը ծնեց նոր սոցիալ-տնտեսական
հարաբերություններով զարգացող հասարակարգ` ֆեոդալական հասարակարգը,
որն ուղեկցվում էր իր մեջ քրիստոնեության գաղափարախոսությամբ: Վերջինս էլ
հիմնկան թելադրող օղակը հանդիսացավ ճարտարապետական նոր տիպի
կառույցների ձևավորման համար:
Վաղ քրիստոնեական ճարտարապետությունը մի կողմից, ծնվելով ուշ անտիկ
ժամանակաշրջանում, շատ հարաբերություններում դարձավ անտիկ
ճարտարապետության զարգացման ավարտը, նրա վերջին փուլը: Մյուս կողմից էլ
այն ստեղծեց քրիստոնեական աշխարհի պաշտամունքային կառույցներ, որոնք հիմք
դարձան ֆեոդալիզմի դարաշրջանում ստեղծված եկեղեցական բազիլիկների և
կենտրոնագմբեթ կառույցների բազմաթիվ տարբերակների համար, որոնք էլ լայնորեն
տարածվեցին Եվրոպայի և քրիստոնիա Արևելքի երկրներում: Վաղ քրիստոնեական
ճարտարապետության ինքնատիրապետությունը և նշանակությունը որոշվում էր
նրանով, որ այն գտնվում էր անտիկ և ֆեոդալական երկու մեծ դարաշրջանների
սահմանագծին և դրանց մեջ կապող օղակ էր հանդիսանում:
Սկզբնական շրջանում քրիստոնեական հավաքները կատարվում էին
սինագոգներում, կամ քրիստոնիաներից որևէ մեկի տանը: Հետագայում այդ տները
հարմարեցնում էին այդ նպատակի համար` փոխելով ինտերիերը, պատերին արվում
էին որմնանկարներ: Որպես գաղտնի հավաքատեղի օգտագործվում էին
կատակոմբաները (ստորգետնյա դամբարանները):
Կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան IV դարի սկզբում, երբ
քրիստոնեությունը դարձավ իշխող կրոն: Հեթանոսական տաճարները ավերվում էին,
իսկ դրանց տեղում կառուցվում էին քրիստոնեական եկեղեցիներ: Հազվադեպ
հնարավոր եղավ պահպանել հայտնի անտիկ տաճարները` դրանք հարմարեցվելով
քրիստոնեության պահանջներին (Պարթենոնը Աթենքում, Պանթեոնի տաճարը
Հռոմում):
Կոստանտին կայսրի օրոք Հռոմեական կայսրության ողջ տարածքով սկսվեց
քրիստոնեական եկեղեցիների շինարարությունը` Հռոմում, Երուսաղեմում,
Պաղեստինի այլ քաղաքներում, հատկապես Կոստանտինոպոլսում: Այդ կառույցների
հիմնական տիպը բազիլիկան էր:
Բազիլիկան պատահականորեն չդարձավ քրիստոնեական տաճարի
հիմնական տեսակ: Նրա հատակագիծը համապատասխանում էր քրիստոնեական
եկեղեցական արարողակարգին: Ինչպես հելլենիստական և հռոմեական
բազիլիկաները, այնպես էլ քրիստոնեական եկեղեցին ուներ ձգված ուղղանկյուն
հատակագիծ` մուտքի դիմաց աբսիդով (կիսաշրջան ելուստ, Ավագ խորան) և
կողային սյունաշարով, որն ինտերիերը բաժանում էր նավերի (նեֆեր), որոնցից
կենտրոնականը կողայինների համեմատությամբ լայն էր և բարձր, լուսավորվում է
վերևի մասի պատուհաններով: Կենտրոնական նավը ծածկված էր ոչ թե բետոնե
թաղով, այլ երկթեք թեթև փայտե տանիքով` ներսում բաց ծպեղով կամ փայտե
կախովի կեսոնային առաստաղով: Կողային նավերը սովորաբար ունեին միաթեք
փայտե տանիքներ:

Քրիստոնեական արարողությունների հետագա բարդացումները


առաջացրեցին բազիլիկայի հին սխեմայի լրացուցիչ հավելումներ` նոր
էլեմենտներով`
 մեծ պերիստիլային (սյունազարդ) բակ մուտքի դիմաց
 ատրիում (տարածք բաց երկնքի տակ)` բակի կենտրոնում, մկրտության
համար նախատեսված շատրվանով
 նարտեքս` վաղքրիստոնեական եկեղեցիներում բազիլիկի նախամուտք
կամ նախասրահ (հայկականում գավիթը)
 տրանսեպտ - երկայանական նեֆ` բազիլիկի և աբսիդի միջև` ալտարի
(սուրբ սեղան, բեմ, խորան) լայնացման համար:
Հետագայում աբսիդի մեջ, որտեղ հռոմեական բազիլիկներում դատավորի
տեղն էր, տեղադրվեց եպիկոպոսի աթոռը:
Հեթանոսական տաճարներում հիմնական ուշադրությունը հատկացվում էր
տաճարի արտաքին կերպարին, քանի որ հավատացյալը գտնվում էր կառույցից
դուրս: Ի տարբերություն դրա, քրիստոնեական եկեղեցիներում հիմնական
ուշադրությունը հատկացվում էր ինտերիերին, քանի որ հավատացյալները
հավաքվում էին կառույցի ներսում և հոգևորականը իր արարողակարգն այնտեղ էր
անցկացնում:
IV դարում քրիստոնեական բազիլիկների շինարարությունը ավելի բուռն էր
հատկապես Արևելքում, քանի որ տնտեսական և քաղաքական ճգնաժամը ավելի քիչ
ազդեց այդ շրջանի վրա, քան Արևմուտքում: Բացի այդ ավելի մոտ էր Պաղեստինի
քրստոնիաների ուխտագնացությանը:
Վաղագույն բազիլիկներից է Ակվիլում հայտնաբերված եռանավ բազիլիկան`
313 թ., IV դարի սկզբում Վիֆլեեմում (Պաղեստին) կառուցվեց Ծննդյան հնգանավ
բազիլիկան, Հռոմի հնագույն եկեղեցին Սան Ջովանիի ին Լատերանոն (319 թ.),
հնգանավ բազիլիկներ կառուցվեցին Վատիկանում` նահատակներ` Ս. Պետրոսի և Ս.
Պավելի գերեզմանների վրա, Ռեյմսի եռանավ բազիլիկան (IV դ. 60-ական թթ.) և
Ավգուստ Տրեվերի տաճարը (364-378 թթ.), Թուրմանիի եկեղեցին (480 թ., չի
պահպանվել) և այլն:
Աներևույթ աստծո մասին պատկերացումներն իհարկե չխանգարեցին
արվեստների զարգացմանը` աստվածը և սրբերը գեղանկարչության և քանդակի մեջ
մարդու կերպարով էին ներկայանում: Միջնադարում ծաղկում ապրեց արվեստի և
ճարտարապետության սինթեզը:
Դասախոսություն 2.
/3 ժամ/
ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հռոմեական կայսրությունը 395 թվականին տրոհվեց երկու մասի` արևմտյան և


արևելյան: 476 թ-ից արևմտյանը կորցնում է իր գոյությունը, իր տարածքները զիջելով
արևմտյան Եվրոպայի ֆեոդալական պետություններին:
Արևելյան հռոմեական կայսրությունը կամ Բյուզանդական կայսրությունը,
հարատևեց միչև XV դար: Բյուզանդական կայսրության և մշակույթի զարգացման
պատմությունը ընդունված է բաժանել երեք էտապի`
1. Վաղ բյուզանդական շրջան – V-VIII դարեր
2. Միջին բյուզանդական շրջան – VIII-XIII դարեր
3. ՈՒշ բյուզանդական շրջան – XIII-XV դարեր
Վաղ բյուզանդական ճարտարապետությունը ձևավորվեց ստրկատիրական
հասարակարգից ֆեոդալականի անցման շրջանում: Այդ ժամանակ պետական
իշխանությունը օգտագործում էր կայսրության բազմաթիվ շրջանների ամենալավ
գեղարվեստական ուժերը, որը և հնարավորություն տվեց կենտրոնացնել
մայրաքաղաքային ճարտարապետության մեջ Սիրիայի, Փոքր Ասիայի, Հայաստանի,
Հռոմի, Հունաստանի ճարտարապետական ձեռքբերումները: Այն զարգանում էր
թվարկված երկրների ճարտարապետության լավագույն ավանդույթների, ինչպես
նաև անտիկ ավանդույթների հիման վրա:
Վաղ բյուզանդական շրջանն ավարտվեց ֆեոդալական հասարակարգի
վերջնական ձևավորմամբ: Միջին բյուզանդականը կայսրության համար
ողբերգական ավարտ ունեցավ` խաչակիրների արշավանքների հետևանքով /1204-
1261 թթ./:
Այնուհետև կայսրության վերականգնումից հետո սկսվեց ուշ բյուզանդական
շրջանը, որը տևեց մինչև 1453 թ.-ը, երբ Կոնստանդնուպոլիսը գրավեցին թուրքերը:
Վաղ բյուզանդական շրջան (V-VIII դդ.):
Բյուզանդական ճարտարապետության ծագման նախօրեին գոյություն ունեցող
ճարտարապետական տիպերից` գմբեթավոր բազիլիկան էր, որը դրվեց
բյուզանդական ճարտարապետության համար շատ կարևոր դեր ունեցող
Կոնստանդնուպոլիսի Ս. Սոֆիայի տաճարի հիմքում:
Կոնստանդնուպոլիսի գլխավոր հուշարձանները: Կոնստանդնուպոլսյան
ճարտարապետական դպրոց:
Արևելյան հռոմեական կայսրության մայրաքաղաքը` Կոնստանտինոպոլսը
(երկրորդ Հռոմ) հիմնվել է 330 թ. Կոնստանտին կայսրի օրոք, հին Բյուզանդիա
քաղաքի տեղում, որի անունով էլ հետագայում անվանվեց ողջ կայսրությունը:
Կոնստանդնուպոլիսում հիմնված առաջին խոշոր եկեղեցին Ս. Սերգիոսի և
Բաքոսի եկեղեցին է, որը չնչին վերակառուցումներով հանդերձ լավ պահպանվել է:
Կառուցվել է 527 թ. Հուստինիանոս կայսրի օրոք: Ենթադրվում է, որ այն կառուցվել է
Ս. Սոֆիայի ճարտարապետներ Անֆիմիոսի և Իսիդորի կողմից: Ս. Սերգիքոսի և
Բաքոսի եկեղեցու ընդհանուր համակարգը հիմնված է կենտրոնական հորինվածքի
վրա: Հատակագծում այն քառակուսուն ներգծված ութանկյուն է: Ութանկյունից
քառակուսուն անցումը կատարվում է խորշերի միջոցով: ՈՒթ սյուներ կրում են
գմբեթը:

Այս եկեղեցին գմբեթավոր բազիլիկների նախնական փուլն է: Արտաքին


ծավալը արևմուտքից հարվում է նարտեքս և ատրիում, որը թուրքերի կառավարման
ժամանակ փոխարինվեց սյունազարդ շքամուտքով (պորտիկով):
Ս. Սոֆիայից ոչ հեռու գտնովում է Կոնստանտինոպոլսի վաղ բյուզանդական
շրջանի մեկ այլ հուշարձան` Ս. Իրենե եկեղեցին, որը կառուցվել է միաժամանակ: 564
թ. հրդեհից այրվել է, վերականգնվել, 740 թ. երկրաշարժից բավականին ավիրվել է:
Սկզբնական տեսքը` գմբեթավոր բազիլիկա էր, բավականին մոտ իր նախատիպին`
Ս. Սոֆիային:
Առաքյալների եկեղեցին գտնվում էր Կոնստանդնուպոլիսի կենտրոնում,
բարձր բլրի վրա և իր մեծությամբ երկրորդն էր` Ս.Սոֆիայից հետո: Կառուցվել է
Հուստինիանոս կայսրի օրոք: Տեղեկությունները հիմնականում գրական
աղբյուրներից են, սակայն դրանցով կառույցի ճարտարապետության մասին լիովին
պատկերոցում կազմել հնարավոր չէ: Գիտենք, որ 5 գմբեթները տեղավորված էին
խաչաձև` երկրի կողմերում: Այն Եփեսոսի Ս.Իոանի (Հովհաննեսի) եկեղեցու տիպի է,
կառուցված VI դար: Այն նույնպես չի հասել մեր օրերը, միայն պահպանվել է հիմքերը:
Հնարավոր է, որ Առաքյալների եկեղեցին Կոնստանդնուպոլիսի երրորդ եկեղեցին էր
Ս.Սոֆիայից ու Ս.Սեր•եի և Բաքոսի եկեղեցիներից հետո կառուցված Անֆիմիոսի և
Իսիդորի կողմից: Դա ստուգել հնարավոր չէ:
Կոնստանդնուպոլսի Ս. Սոֆիայի տաճարը:
Ս. Սոֆիայի տաճարը կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս կայսրի
մտահաղացմամբ, որը հրավիրել է ճարտարապետներ Անֆիմիոսին Թրալից և
Իսիդորին Միլեթից: Այն դարձավ համաշխարհային ճարտարապետության
գլուխգործոցներից մեկը: Նրա գեղարվեստական կերպարն ամբողջովին պետք է
արտահայտեր եկեղեցու գլխավորությամբ բյուզանդական կայսրության
հզորությունը:
Տաճարը հատակագծում մեծ ուղղանկյուն էր ներկայացնում, որի հիմնական
միջուկը հսկայական գմբեթատակ տարածությունն էր: Այն առաջանում էր չորս հզոր
մույթերով, որոնք իրար միացված էին կամարներով: Ներքին հսկայական ծավալը
պսակված էր հսկայական գմբեթով, տրամագիծը 33 մ, որը հենվում էր սֆերիկ
առագաստներին, որոնք էլ իրենց հերթին հենվում էին մույթերը կրող չորս հզոր
կամարների վրա: Ներքին կենտրոնական ծավալին արևմուտքից և արևելքից հարում
են կիսա•լանաձև ծավալներ` ծածկված կիսագմբեթներով: Հիմանական գմբեթի
հրումը մարում է հակահրումով: Հյուսիսից ու հարավից հավասարակշռված է
մույթերով իրար կապված չորս զանգվածեղ կոնտրֆորսերով: Անկյուններում չորս
փոքր ապսիդներ են, արևելքում ավելի խորը` ալտարի միջին ապսիդը: Այդ
ապսիդներն ավելի են մեծացնում կոնստրուկտիվ համակարգի ամրությունը:

Ս. Սոֆիայի տաճարի ինտերիերի հորինվածքը նախատեսված էր


բյուզանդական եկեղեցական բարդ արարողակարգի և կայսերական շքախմբի
հանդիսավոր ելքի համար:
Վաղ բյուզանդական Կոնստանդնուպոլիսի ճարտարապետության
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ս. Սոֆիայի տաճարը ինչպես
Կոնստանդնուպոլիսի, այնպես էլ ողջ բյուզանդական ճարտարապետության մեջ
լիովին բացառիկ դեր ունի: Այն ամբողջովին կրում էր բյուզանդական
աշխարհայացքը, բյուզանդական պետականությունը և բյուզանդական արվեստի
սկզբունքները: Այն բյուզանդական ճարտարապետության ամենաբնութա•րող
կառույցն է: Ստեղծագործություն, որը լիովին արտացոլում է իր դարաշրջանը:
Տաճարը հատակագծում մեծ ուղղանկյուն էր ներկայացնում, որի հիմնական
միջուկը հսկայական գմբեթատակ տարածությունն էր: Այն առաջանում էր չորս հզոր
մույթերով, որոնք իրար միացված էին կամարներով: Ներքին հսկայական ծավալը
պսակված էր հսկայական գմբեթով, տրամագիծը 33 մ, որը հենվում էր սֆերիկ
առագաստներին, որոնք էլ իրենց հերթին հենվում էին մույթերը կրող չորս հզոր
կամարների վրա: Ներքին կենտրոնական ծավալին արևմուտքից և արևելքից հարում
են կիսագլանաձև ծավալներ` ծածկված կիսագմբեթներով: Հիմանական գմբեթի
հրումը մարում է հակահրումով: Հյուսիսից ու հարավից հավասարակշռված է չորս
զանգվածեղ կոնտրֆորսերով` մույթերով կապված: Անկյուններում չորս փոքր
ապսիդներ են, արևելքում ավելի խորը` ալտարի միջին ապսիդը: Այդ ապսիդներն
ավելի են մեծացնում կոնստրուկտիվ համակարգի ամրությունը:
Մինչ այդ նման հսկայական մասշտաբով կառույց չէր կառուցվել: Գմբեթի կրող
կոնստրոււկցիան` շառավղաձև կամարե կողերից է 40 հատ լուսային բացվածքներով:
Արտաքին պատեր – սովորական բյուզանդական թրծած աղյուս, հիմնական մույթերը
- բնական քար, գմբեթի կողերը – թեթև պեմզաքարի աղյուս: Արտաքին պատերն
ունեին պարզ ու խոշոր ջլատումներ, արտահայտելով կառույցի ծավալային
հորինվածքի էությունը: Համարյա զուրկ էին դեկորատիվ հարդարանքից, որը բնորոշ
էր բյուզանդական ճարտարապետությունից:
Ս. Սոֆիայի տաճարի ինտերիերի հորինվածքը նախատեսված էր
բյուզանդական եկեղեցական բարդ արարողակարգի և կայսերական շքախմբի
հանդիսավոր ելքի համար:
Գմբեթը, առագաստները և կամարները խճանկարի դեկորացիայով էին
հարդարված: Մույթերի և կոնտրֆորսների զանգվածեղությունը թաքցված էր միջին
մասի կամարաշարի տակ: Դրա շնորհիվ առաջանում էր ամբողջ կոնստրուկտիվ
համակարգի անսովոր թեթևության տպավորություն, որն ավելի է ուժեղանում
գմբեթի հիմքում գտնվող լուսամուտների լույսից: Այդ լուսամուտային բացվածքների
շնորհիվ թվում է, թե գմբեթը լողում է տաճարի հսկա կենտրոնական ծավալի վրա`
օդում: Թեթևության զգացողությունն ուժեղացնում է ներքին հարդարանքի
դեկորատիվ գունեղությունը: Պատերը երեսապատված են հետաքրքիր նկարվածքի
գունավոր մարմարով: Մարմարը տաք և սառը գույների մի հրաշալի համադրություն
է: Խճանկարը հիմնականում ոսկեգույն ֆոնի վրա են արված:
Պատերի մարմարե հարդարանքը, ոսկեգույն խճանկարի լուսարձակումը և
լուսաստվերի գեղարվեստական խաղը յուրօրինակ կենդանություն էին հաղորդում
տաճարի աննյութական ինտերիերին: Վաղ բյուզանդական ԿՊոլսի
ճարտարապետության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ս.Սոֆիայի տաճարը
ինչպես ԿՊոլսի, այնպես էլ ողջ բյուզանդական ճարտարապետության մեջ լիովին
բացառիկ դեր ունի: Այն ամբողջովին կրում էր բյուզանդական աշխարհայացքը,
բյուզանդական պետականությունը և բյուզանդական արվեստի սկզբունքները: Այն
բյուզանդական ճարտարապետության ամենաբնութագրող կառույցն է:
Ստեղծագործություն, որը լիովին արտացոլում է իր դարաշրջանը:
Ինչ վերաբերվում է առանձին էլեմենտների (առագաստներ, ներքին մարմարե
երեսապատումը և այլն), ապա դրանք ունեցան մեծ ազդեցություն ոչ միայն
բյուզանդական ճարտարապետության հետագա զարգացման, այլ նաև մյուս
երկրների ճարտարապետության վրա:
Այսպիսով, վաղ բյուզանդական շրջանում բոլոր ստեղծագործական ուժերը
կենտրոնացված էին ԿՊոլսում: Այստեղ միաձուլված էին Արևելքի և Արևմուտքի
գլխավոր ձեռքբերումները:
Դասախոսություն 3.
/3 ժամ/

ՄԻՋԻՆ ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ


VIII-XIII ԴԱՐԵՐ
Դա ընդգրկում էր այն պատմական ժամանակաշրջանը, երբ բուզանդական
կայսրությունը ենթարկվեց բազմաթիվ արտաքին հարձակումների: Արաբները
խլեցին Հյուսիսային Աֆրիկայի, այդ թվում նաև Եգիպտոսի հողերը, ինչպես նաև
Սիրիայի, Պակիստանի, Միջագետքի զգալի տարածքները և Կիլիկիան: Այդ ծաղկուն
շրջանների մեծ մասը Բյուզանդիան կորցրեց ընդմիշտ: Բյուզանդական
կայսրությունը համաշխարհային տիրապետությունից վերածվեց միջին չափերի
պետության: Այն հիմնականում կազմված էր Կոնստանդնուպոլսի շրջակա ոչ մեծ
տարածքից, Փոքր Ասիայից և Հունաստանից: Արևելքում սպառնում էին նաև
թուրքերը:
Միջին բյուզանդական ճարտարապետության հիմնական ձեռքբերումը դա
խաչաձև գմբեթավոր ճարտարապետական համակարգն էր: Այն ծնվել և իր առաջին
քայլերն էր արել վաղ բյուզանդական շրջանում, սակայն ծաղկման հասավ միջին
շրջանում: Այս ժամանակաշրջանում առաջանում են միևնույն հիմքով խաչաձև
գմբեթավոր կառույցների տարբեր տեսակներ: Ձևավորվեց երեք ճարտարապետական
դպրոց` մայրաքաղաքային, արևելյան և հունական:
Ս. Մարկոսի տաճարը Վենետիկում XI դար: Այս տաճարի
ճարտարապետության տեսակը հանդիսանում է խաչաձև գմբեթավոր համակար•ի
զարգացման ավարտ: Հատակագիծն իրենից ներկայացնում է հինգ նորմալ խաչաձև
գմբեթավոր բջիջների օրգանական միաձուլում` հավատարիմ բյուզանդական
ճարտարապետությանը: Այդ հինգ գմբեթներն այնպես են խմբավորված, որ
կենտրոնականը դառնում է դոմինանտ, իշխող մյուսների նկատմամբ: Բոլոր չորս
խաչաձև գմբեթավոր փոխկապակցված են, մտնում են միմյանց մեջ: Կենտրոնական
բջջի յուրաքանչյուր անկյունային բջիջ հանդիսանում է մյուս երեք իրար հատվող
խաչերի անկյունային տարածք:
Այդ հրաշալի տարածական կառուցվածքը իր մեջ կրում է բյուզանդական շատ
ստեղծագործությունների ճարտարապետությունը, որոնք մեր օրերը չեն հասել:
Դրանցում ասես երևում է միջին բյուզանդական շրջանի խաչաձև գմբեթավոր
համակարգերի զարգացման վերջնական արդյունքը:
Արևելաբյուզանդական ճարտարապետական դպրոց: Փոքր Ասիայի
տարածքում պահպանվել են եռանավ խաչաձև գմբեթավոր եկեղեցիներ: Հատկապես
լավ պահպանվել են Տրապիզոնում, որն այդ ժամանակ հանդիսանում էր
բյուզանդական կայսրության ամուր կենտրոններից մեկը: Ամենահայտնի
կառույցներից են Սոֆիայի և Եվգենիայի (X-XIV): Դրանք սկզբնապես եղել են փայտե
գմբեթավոր բազիլիկաներ, իսկ XIII դարում վեր են ածվել խաչաձև գմբեթավոր
կառույցների:
Բյուզանդական միջին ժամանակաշրջանի ճարտարապետությունը շատ մոտ էր
կանգնած Հայաստանի և Վրաստանի ճարտարապետությանը, ինչը խոսում է այդ
երկրների միջև եղած սերտ կապերի մասին:
ՈՒշ բյուզանդական շրջանի ճարտարապետությունը, XIII-XV դարեր:
ՈՒշ շրջանում, որը տևեց ընդամենը երկու դար, բյուզանդական
ճարտարապետության մեջ տեղի ունեցան բավականին էական փոփոխություններ:
Բյուզանդական կայսրությունն իր վերջին օրերն էր ապրում: Գնալով նրա
տարածքները փոքրանում էին, իսկ վերջում արդեն մնացել էր միայն
Կոստանտինոպոլսի շրջակա ոչ մեծ տարածքը և Հունաստանի մի մասը: Արևելքից
ճնշում էին թուրքերը: Այս շրջանն ավարտվեց 1453 թվականին Կոնստանտինոպոլսի
գրավմամբ թուրքերի կողմից: Պետք է նշել, որ մինչև բյուզանդական կայսրության
անկման վերջին օրը, այն մնաց Եվրոպայի շքեղագույն քաղաքը:
ՈՒշ բյոզանդական շրջանին բնորոշ է ճակատների դեկորատիվությունը, որի
լավագույն օրինակն է Տեկֆուրը: Քարի շարվածքում կարմիր գույնի նեղ աղյուսե
շերտից անցումը դեղնավուն քարի շերտին կառույցին շքեղ տեսք է հաղորդում:
Ասիմետրիան, աղյուսա-քարե, դեղնա-կարմիր դեկորացիան հանդիսանում են այդ
կառույցի հիմնական գեղարվեստական հարդարանքը:
Կոնստանտինոպոլսի ուշ բյուզանդական հուշարձանները:
ՈՒշ բյուզանդական շրջանի լավագույն կառույցներից է Խոռ վանքային
համալիրի եկեղեցին, որը թուրքերը վերածել են Կահրիե անվամբ մզկիթի: Այն
կառուցվել է XIII դարի վերջից XIV դարի սկիզբ: Այս կառույցի
առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գլխավոր գմբեթի նկատմամբ մյուս
երեք փոքր գմբեթները ասիմետրիկ դասավորություն ունեն: Նրանցից երկուսը
նարտեքսի վրա են, իսկ երրորդը` հարավային նավի:
Խոռ վանքի տանիքները հիշեցնում են բնակելի ճարտարապետության հարթ
տանիքները: Ենթադրվում է, որ այդ տանիքից օգտվում էին հիմնականում
վանականները, վերնախավը, տաճարը կառուցողն ու նրա ընտանիքը:
ՈՒշ շրջանի բյուզանդական կառույցներում նկատելի էր պարփակության,
ինտիմության տենդենցը, որը պատճառ դարձավ նոր տիպ, փոքր չափսերով
պաշտամունքային կառույցների ստեղծմանը: Վերնախավին պատկանող
յուրաքանչյուր ընտանիք փակվում էր իր տարածքում և առանձին աղոթում:
Դա անդրադարձավ պաշտամունքային կառույցների կառուցվածքի,
ստրուկտուրայի վրա: Խոռ վանքի տաճարի օրինակով, տաճարների տարածքում
բնակելի տարածքներ ընդգրկվեցին: Բնակելի տներին բնորոշ ազատ հատակագծման
սկզբունքը ընդգրկվեց վերակառուցվող եկեղեցական կառույցների
ճարտարապետության մեջ: Դրանով էլ առաջացան ճակատների և ծավալների
ասիմետրիկություն: ՈՒշ բյուզանդական շրջանում նկատվում էր արդեն
կապիտալիստական հարաբերությունների ձևավորումը: Նկատվում են վերածննդի
ճարտարապետական հարաբերությունների ձևավորումը: Նկատվում են վերածննդի
ճարտարապետության նշաններ: Անհատականության զարգացումը, վերնախավի
անջատումը ժողովրդից անդրադարձավ նաև պաշտամունքային շենքերի
ճարտարապետության վրա: Առաջացավ առանձին աղոթասրահ-ժամատների
կառուցման անհրաժեշտություն:
Բյուզանդական ճարտարապետության շինարարական տեխնիկան:
Ֆեոդալական Բյուզանդիայի ճարտարապետները ստրկատիրական
հռոմեական կայսրությունից հարուստ շինարարական տեխնիկա ժառան•ություն
ստացան: Այն ամփոփվում էր տաշած բնական քարի, թրծած աղյուսի և տոփանված
բետոնի կիրառմամբ, կամարային, ինչպես նաև գմբեթային կոնստրուկցիաների
կիրառմամբ և մեծաքանակ շինարարական ուժի աշխատանքով:
Բյուզանդական ճարտարապետության մասին պահպանվել է օրիգինալ մի
աշխատություն, գրված եպիսկոպոս Իսիդորի կողմից <<Քսան գիրք>> բնական
գիտությունների մասին` գրված VI և VII դարերի սահմանագլխին:
Աշխատության մեջ հեղակը դասակարգել է տարբեր նշանակության 37
տեսակի հասարակական շենքեր, բնակելի տներ, պաշտամունքային կառույցներ և
այլն, այսինքն այդ շրջանում կառուցված շենքերի բոլոր տեսակները:
Իսիդորը տվել է նաև շինարարական նյութերի մանրամասն
բնութագրությունները` 19 տեսակի փայտ, 7 տեսակի քար, ընդորում` 17 տեսակի
մարմար: Թվարկվում են նաև կոպիճ, խճաքար, ավազ, կիր կրաքար, ինչպես նաև
հրաբխային մոխիր:
Հատուկ մի գլուխը նվիրված է շենքի առանձին մասերի կառուցմանը` հիմքեր,
պատեր, կամարներ, թաղեր, գմբեթներ, ապսիդներ, սյուներ` խոյակներ և
խարիսխների նկարագրությամբ, արխիտրավներ:
Շինանյութը: Հիմնական շինանյութը աղյուսն էր և տաշած քարը: Ընտրելով
աղյուսը, բյուզանդացիները ստիպված էին ստեղծել աղյուսի սեփական
արտադրություն: Աղյուսե սալեր անվանմամբ բյուզանդական աղյուսը, ի
տարբերություն հռոմեականի, ավելի նեղ էր: Հռոմեական աղյուսն ուներ 59x55 սմ
չափեր, բյուզանդականը` 35,5x35,5 սմ: Միայն առանձին կառույցներում (ս Սոֆիայի
գմբեթի հիմքում) կիրառվել է 68,6 x 22,9 սմ աղյուս:
Վերջաբան:
Բյուզանդական ճարտարապետությունը համաշխարհային ճարտարապետության
•անձարանում շատ մեծ ու էական ներդրում ունեցավ`
1. Կենտրոնական հորինվածքային կոնստրուկտիվ համակարգի մշակում,
որի հիմքում ընկած էր գմբեթը: Բյուզանդիայի ճարտարապետները մշակեցին
գմբեթի կիրառման տարբերակներ: Բյուզանդական գմբեթի հիմնական
առանձնահատկությունը քառակուսի հիմքի կամ չորս հենարաններով թմբուկի
վրա տեղադրումն էր:
2. Բյուզանդական ճարտարապետությանը բնորոշ էր հումանիտար
գաղափարախոսությունը, որը նա ժառանգություն էր ստացել անտիկ
հունական փիլիսոփայությունից:
3. Բյուզանդական գաղափարախոսության մյուս գլխավոր հատկանիշը
հերարխիայի գաղափարն էր, որն իր արտահայտությունը գտավ հիմնականում
ինտերիերներում:
4. Բյուզանդական ճարտարապետությունը ստեղծեց ս Սոֆիայի տաճարը`
բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն կառույցներից մեկը:
5. Բյուզանդական ճարտարապետության մյուս ձեռքբերումը խաչաձև
գմբեթավոր ճարտարապետական համակարգի ստեղծումն է, որն ընկած է
հետագա դարերի համաշխարհային ճարտարապետության հիքում: Այն
հանդիսանում է ճարտարապետական հորինվածքի ամենատարածված
ունիվերսալ մեթոդը:
6. Բյուզանդական մշակույթը` ճարտարապետությունը կարողանում էր
ընդգրկել երիտասարդ ժողովուրդներին, ուսուցանել նրանց:
7. Էական է բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը
իտալական վերածննդի ճարտարապետության վրա: Այն կապող օղակ
հանդիսացավ անտիկ ճարտարապետության և վերածննդի
ճարտարապետության միջև, խոր հետք թողնելով հետագա դարերի
եվրոպական ճարտարապետության վրա:
Բյուզանդական ոճի հիմնական առանձնահատկություններն են.
• կենտրոնգմբեթ հորինվածքային կոնստրուկտիվ համակարգի մշակում
որտեղ գմբեթը, շեշտելով հորինվածքային կենտրոնը, դառնում է դոմինանտ,
• հիմնականում կիրառվում էր սիմետրիա, որի առանցքն էլ համընկնում
էր հորինվածքի առանցքի հետ,
• պաշտամունքային կառույցների արտաքին և ներքին
ծավալատարածական հորինվածքների մասշտաբների կոնտրաստ. օրինակ
Սբ. Սոֆիայի տաճարն արտաքինից ունի բնական մասշտաբ, իսկ
ինտերիերում՝ հերոսական,
• առկա է ճարտարապետության, զարդաքանդակի և խճանկարային
արվեստի սինթեզը,
• բյուզանդական գաղափարախոսության գլխավոր հատկանիշը
հերարխիայի գաղափարն էր, որն իր արտահայտությունը գտավ հիմնականում
ինտերիերներում
Դասախոսություն 4.
/3 ժամ/

ՌՈՄԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քրիստոնեական արևմուտքի ճարտարապետությունը: Կարոլինգյան զարթոնք:


Նախառոմանական շրջան:
Ֆեոդալական հասարակարգի զարգացմանը զուգընթաց, եվրոպական
ճարտարապետության պատմության մեջ սկսվում է նոր ժամանակաշրջան:
Միջնադարյան ֆեոդալիզմի ճարտարապետությունը չէր կարող կրկնել անտիկ
ճարտարապետության օրինակները, քանի որ այն պետք է բավարարեր նոր
հասարակարգի պահանջները:
Վաղ միջնադարյան շրջանում բացի չպահպանված փայտաշեն և կավաշեն
բնակելի տներից, կառուցվում էին ֆեոդալական ամրոցներ և ոչ մեծ չափսերի
պաշտամունքային շենքեր` եկեղեցիներ: Նշանակալի տեղ գտան վանական
համալիրները:
Վաղ կառույցները շատ համեստ էին, շինարարական տեխնիկան ցածր
մակարդակի վրա էր գտնվում: Ճարտարապետությունը արտահայտչականություն
ձեռք բերեց միայն ռոմանական շրջանում, երբ նշանակալի էր նաև շինարարական
տեխնիկայի զարգացումը:
<<Ռոմանական ճարտարապետություն>> տերմինը գիտական ասպարեզ է
մտել 1825 թ.-ին ֆրանսիացի հնագետ Արցիս դե Կոմոնի կողմից, որպես գոթական
ոճին նախորդող արևմտա-եվրոպական ճարտարապետության անվանում: Մինչ այդ
անտիկից մինչև ռենեսանս ընկած ժամանակաշրջանը կոչվում էր գոթիկա: Այժմ
ռոմանական է կոչվում Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության զարգացման
այն շրջանը, որը սկսվում է IX դարից մինչև գոթիկա:
Ռոմանական շրջանի սկիզբը սովորաբար ընդունված է համարել X դարի
վերջը: Այդ ժամանակ կազմավորվեցին առանձին ճարտարապետական կառոիյցների
տեսակներ` ֆեոդալական տներ, վանքեր, տաճարներ և բապտիստերիաներ
(մկրտարաններ):
Տաճարները բաժանվում էին երկու հիմնական տիպի`
1. Հռոմից ժառանգած բազիլիկանների տիպը
2. ժողովրդական ճարտարպետության ավանդույթները շարունակող
դահլիճային տիպը:
XI-XII դարերի ընթացքում մշակվում է ռոմանական ոճին բնորոշ բազիլիկ
տաճարների կառուցվածքը, որոնց հիմքում ընկած է լատինական խաչի ձև ունեցող
հատակագիծը: Այդ ձևը ծնվեց ոչ թե խորհրդանշական նկատառումներով (այսինքն
որպես քրիստոնեության խորհրդանիշ` խաչ), այլ պրակտիկ, ֆունկցիոնալ
նկատառումներից:
Պաշտամունքի ձևի, արարողակարգի փոփոխությունը, երբ անհրաժեշտ էր
եր•ողների քանակը ավելացնել, մասնավորապես, երբ անհրաժեշտ էր ավելի շատ
քանակով հոգևորականների ներկայությունը սուրբ Սեղանի մոտ (ալտարի) մոտ,
պայմնավորեց խոռի երկարացումը և բարձրացումը հատակի մակարդակից մի քանի
աստիճանով:
Այդ պատճառով էլ երկայնական նավին ուղղահայաց տարածությունը`
տրանսեպտը տեղաշարժվեց դեպի արևմուտք` ավելի մոտ կենտրոնին: Տրանսեպտի
և ուղղահայաց նավի հատման տեղում առաջացավ խաչի միջին մասը, որը
և’ ֆունկցիոնալ, և’ կոնստրուկտիվ առումներով շեշտվել է: Կենտրոնական նավից
դեպի միջնախաչ անցման տեղում առաջացավ <<հաղթական կամար>>` իր
բարձրությամբ և ձևով ստեղծելով հավատացյալների և հո•ևորականների
գործողության միջև սահման:
Ամենօրյա, ոչ տոն օրերին ոչ մեծ պրոցեսների կատարման համար
նպատակահարմար չէր օգտագործել գլխավոր խորանը (Սեղանը), մասնակիցների
քիչ քանակության պատճառով: Ստեղծվեցին լրացուցիչ փոքր խորաններ: Այդ
պատճառով էլ առաջացավ լրացուցիչ, փոքր ապսիդների կառուցման
անհրաժեշտություն: Այդպես առաջացան ապսիդ-կապելլաները. կամ տրանսեպտի
վերջում, կամ` խոռի: Դա հանգեցրեց կապելլաների պսակի առաջացման, որոնց
քանակը պայմանավորված էր երկայնական առանցքի ընդհանուր հորինվածքից`
պետք է կենտ լիներ (3 կամ 5):
Տաճարի տարողության մեծացման համար անհրաժեշտություն ծա•եց կողային
նավերում երկրորդ յարուսի ստեղծմանը: Դա կոչվում էր էմպորա կամ տրիֆորիում`
կամարակապ սյունասրահի տեսքով:
Ռոմանական ճարտարապետություն (X-XII դդ.):
Այսպես կոչված ճարտարապետության ռոմանական ոճը տարածվեց ոչ միայն
ռոմանական լեզվախմբի ժողովուրդների, այլ նաև Արևմտյան և Կենտրոնական
Եվրոպայի բոլոր ժողովուրդների մոտ: Այն ծագեց, երբ սկսեց զարգանալ
հողա•ործությունը և արտադրական հարաբերությունները: Դրա արդյունքում
ծնվեցին միջնադարյան քաղաքները և դրանց ճարտարապետությունը: Վերածնվեցին
լքված քաղաքները և ապրանքաարտադրության և առևտրի հան•ուցային կետերում
առաջացան նոր քաղաքներ:
Հենց ռոմանական շրջանին է վերաբերում երկհարկանի բնակելի տան տիպը,
երբ 1-ին հարկում գտնվում էին արհեստանոցներն ու խանութները, իսկ 2-րդ
հարկում` բնակելի տարածքները: Շատ լավ են պահպանվել Ֆրանսիայի Կլյունի,
Բել•իայի Գենտե, Չեխիայի Պրա•ա և այլ քաղաքների նման տների օրինակները:
Փայտե շինություններին փոխարինելու են գալիս փայտե կարկասով և քարի կամ
աղյուսի հավելումներով ֆախվերկային տները, կամ քարե տները:
Ֆեոդալի պաշտպանական տունը, որը կոչվում էր դոնժոն, իրենից
ներկայացնում էր ամրոցի վերածվող եռահարկ աշտարակ: Դոնժոնի կազմի մեջ
մտնում էին.
 պաշտպանական կառույցների մի ողջ համակարգ՝ խանդակ, պարսպապատ
աշտարակներ, դարպասներ` շարժական կամուրջով և աշտարակով և այլն,
 ֆեոդալի, նրա պահակախմբի, զորքի, ծառաների բնակելի տները,
 կապելլան (ընտանեկան աղոթատեղ, մատուռ) կամ ոչ մեծ եկեղեցին:
Ռոմանական տաճարի առանձնահատկությունները.
 արտաքին տեսքը հանգիստ, հանդիսավոր-խստաշունչ, այդպիսի
տպավորություն ստեղծում էին զանգվածեղ պատերը, որոնց հաստությունն
ավելի էր ընդգծվում պատուհանների նեղ բացվածքների, աստիճանաձև
խորացող շքամուտքերի շնորհիվ
 արևմտյան ճակատն ընդգծվում էր զույգ աշտարակներով, որոնք դառնում են
ռոմանական ոճի կարևորագույն հորինվածքային տարրերից մեկը
 կիրառվում էին պարզ ծավալներ` գլան, զուգահեռանիստ, պրիզմա,
խորանարդ
 հարդարանքում կիրառվում էր կամարակապ սյունաշար, խորշերի շարք,
քանդակներ, հեռանկարային շքամուտքեր:

Ռոմանական տաճար Գերմանիայում Ռոմանական տաճար Ֆրանսիայում

Դասախոսություն 5.
/3 ժամ/

ԻՏԱԼԱԿԱՆ ՌՈՄԱՆԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իտալական քաղաքի կենտոնում գտնվում էր առևտրական հրապարակը, որի


կողքին քաղաքային տաճարն էր իր համալիրով, որի կազմի մեջ մտնում էր
 տաճարը
 կամպանելլան - առանձին կանգնած զանգակատուն, campa–զանգակ
(իտալ.)
 բապտիստերիա - մկրտարան
Բացի այդ քաղաքային հասարակական կենտրոնն էր ձևավորվում, որի կազմի
մեջ մտնող քաղաքի ինքնակառավարման շենքերն իրենց խոշոր մասշտաբով և
մոնումենտալությամբ առանձնանում էին շարքային բնակելի տներից:
Քաղաքը ի սկզբանե դառնում է նպատակաուղղված ուշադրության առարկա
քաղաքացիների համար: Հատուկ ընտրված հանձնախումբը հսկում էր ոչ միայն
քաղաքի ամրացմանը, այլ նաև նրա բարեկեցությանն ու գեղեցկությանը: Քաղաքը
պետք է ունենար կանոնավորություն: Մեծ ուշադրություն էր հատկացվում
հատկապես ջրամատակարարմանը, ցիստերների և հասարակական շատրվանների
կառուցմանը:
XI-XII դարերում ստեղծվեցին առաջին իտալական համալսարանները, որոնք
խիստ հումանիտար էին: Բոլոնիայի համալսարանում ուսուցանվում էր իրավունք,
Սալերյան համալսարանում` բժշկություն:
Իտալական ռոմանական ճարտարապետությունը ուներ մի շարք
առանձնահատկություններ, որոնցով տարբերվում էր մյուս Արևմտա-Եվրոպական
երկրների ռոմանական ոճերից: Դրանք էին.
1. Եթե հյուսիսային Եվրոպայում ռոմանական ոճն իր արտահայտությունը
գտել էր հիմնականում վանքային համալիրներում, ապա Իտալիայում այն
քաղաքային բնույթ էր կրում, զարգանում էր քաղաքային մշակույթին
զուգընթաց: Տաճարներ կառուցվում էին ոչ միայն ուխտավորների
ճանապարհներին, այլ հիմնականում քաղաքների կենտրոններում:
2. Իտալական ռոմանական ճարտարապետության երկրորդ կարևոր գիծն այն
էր, որ կար սերտ կապ անտիկ հռոմեական ավանդույթների հետ:
Իտալիայում ճարտարապետությունը (ի տարբերություն մյուս երկրների)
զարգանում էր ամուր հիմքերի վրա (անտիկ քաղաքներ): Անդրադարձը
անտիկ մշակութային ժառանգությանը, իր ավարտը ստացավ Վերածննդի
դարաշրջանում:

Դիտարկենք ռոմանական ոճի տարաբնույթ կառույցներ`


1. Ֆեոդալական տուն: Քաղաքի հարուստ վերնախավի տներում
պահպանվում էր ներքին բակը: Ֆեոդալի քաղաքային ռեզիդենցիաները
ունեին աշտարակներ, որոնք պաշտպանական դեր էին խաղում ոչ
միայն ֆեոդալի, այլ նաև քաղաքացիների ծառաների համար: Այդ
զանգվածեղ կառույցները դեպի վեր նեղանում էին, որոնց բարձրությունը
խոսում էր ֆեոդալի հարստության մասին: Դրանք ֆեոդալների համար
հարստության և մրցակցության դեր ունեին (օրինակ Բոլոնիայում): Որոշ
քաղաքներում, ֆեոդալների դեմ մղված պայքարում, հասան այն բանին, որ
այդ աշտարակները վերացվեցին, կամ ցածրացան:
2. Քաղաքային կոմունաների համար նախատեսված շենքերը սկզբնական
շրջանում նման էին ֆեոդալական ամրոցներին, աշտարակներով էին:
Հայտնվեցին կոմուննաների պալատները: Ժամանակի ընթացքում
աշտարակներն իրենց պաշտպանական նշանակությունը կորցնում են և
միայն ծավալատարածական հորինվածքի միջոց են դառնում: Ավելի
հասուն տիպը` քաղաքային ինքնակառավարման շենքը եռահարկ էր:
Առաջին հարկում սյունազարդ հասարակական դահլիճն էր` կապված
հրապարակի հետ: Երկրորդ հարկում` նիստերի դահլիճը, որն անպայման
պետք է պատշ•ամբ ունենար, որտեղից հրամաններն էին արձակվում:
3. Եկեղեցական ճարտարապետությունում Իտալիայում կրկնվում է
ավանդական բազիլիկայի տեսակը, ավելի հաճախ եռանավ, հազվադեպ`
հն•անավ: Տրանսեպտը, որն անտիկ շրջանում նախատիպ չուներ (ի
տարբերություն ֆրանսիականի) տաճարի հատակագծում ուղղանկյան
սահմանններից հիմնականում դուրս չէր գալիս: Ապսիդները տեղադրված
էին զուգահեռ, հարում էին գլխավոր նավը: Տրանսեպտի կողային մասերում
ապսիդ հազվադեպ էր արվում:
Խաչաթևի միջին մասը որոշ տեղական դպրոցներում (Լոմբարդիա, Պիզա,
Հարավային Իտալիա) երբեմն ծածկվում էր գմբեթով, որը Լոմբարդիայում թաքցվում
էր ութանիստ բարձր թմբուկի պատերի հետևում, իսկ Միջին և Հրվ. Իտալիայում եթե
չէր էլ ծածկվում, ապա հորինվածքային առումով նշանակալի դեր չէր խաղում:
Իտալական տաճարներին բնորոշ ուղեկիցն էր կամպանելլանան, որը
սովորաբար կառուցվում էր առանձին կանգնած քառակուսի հատակա•ծով
աշտարակի ձևով, վերևի մասում զանգի համար նախատեսված տարածությամբ:
Իտալացի ճարտարապետները, հենվելով անտիկ ձեռքբերումների վրա,
ստեղծեցին գլխավոր կոնստրուկտիվ խնդրի լուծումը` քարե թաղերով նավերի ծածկի
իրականացումը: Կենտրոնական, գլխավոր նավի մի բջիջը (տրավեյան)
հիմնականում քառակուսի էր` ծածկված խաչաձև թաղերով, կողայիններն ավելի
փոքր էին: Գլխավոր նավի թաղերը կրող սյուներն ավելի հզոր էին և ունեին բարդ
պրոֆիլ, իսկ կողային նավերինը` ավելի թեթև էին և ունեին գլանաձև հատույթ:
Հետագայում թաղերն ու մյուս կոնստրուկտիվ տարրերը դարձան
կարևորագույն գեղարվեստական միջոց, իսկ պարզ աղյուսե և քարե շարը ձեռք էր
բերում նոր էսթետիկ դեր: Մեծ դեր ուներ պատի տեկտոնիկան:
Ճակատների հորինվածքներում, հարդարանքներում մեծ դեր ունեն
կամարաշարերը, տրամատավորված որմնասյուները, նեղ ու նուրբ կիսասյուները:
XI-XII դարերում ձևավորվեցին հյուսիսային, միջին և հարավային Իտալիայի
ճարտարապետական դպրոցները:
Հայտնի կառույցները:
Սան Ամբրոջոն Միլանում – վաղ շրջանի բազիլիկաներից է (XI դարի վերջ – XII դար):
Վենետիկի հարստությունն ու հզորությունը արտահայտված է Սուրբ Մարկոսի
տաճարի ճարտարապետության մեջ: Այն իրենից նբերկայացնում է բյուզանդական և
ռոմանական ճարտարապետությունների սինթեզի փայլուն օրինակ:
Չափազանց շքեղ է ինտերիերը: Պատերի ներքին մասերը երեսապատված են
գունավոր մարմարե սալերով, վերին մասերը` կամարներն ու գմբեթները
խճանկարներով: Խճանկարով են պատված նաև հատակները:
Սուրբ Մարկոսում կիրառված են անտիկ և բյուզանդական սյուներ, խոյակներ
և քանդակներ (XIII – XIV դարեր), ճակատի հարդարումը ավարտվել է XIV դարում:
Չնայած կառույցը կառուցվել և շինարարությունը ավարտվել է տարբեր
ժամանակաշրջաններում, այն թողնում է ամբողջական տպավորություն`
ներդաշնակորեն ձուլվելով տաճարային հրապարակին:
Տաճարային հրապարակում, տաճարի արևմտյան ճակատի դիմաց, հրդեհից
այրված փայտաշեն զանգակատան տեղում 1392 թ.-ին կառուցվել է քարե
կամպանելլան (99 մ բարձրությամբ):
Հայտնի քաղաքներից էին Ֆլորենցիան, Պիզան: Ֆլորենցիայում ռոմանական
ճարտարապետությունը զար•անում էր համեմված տեղական կոլորիտով: Հայտնի
կառույցներից է Սան Ջովանիի բապտիստերիան: Այն խոշոր ութանիստ կառույց է,
երեսապատված` սպիտակ մարմարով:
Սան Մինիատո եկեղեցին (1013-1063 թթ.) Ֆլորենցիայի գլուխգործոցներից
մեկն է (XI դար), կառուցված բարձր բլրի վրա: Այն եռանավ բազիլիկա է, կրիպտայով
և մեծ կիսաշրջան ապսիդով: Ունի հարուստ հարդարանք. սյուներն ու կիսասյուները
իրականացված են գունավոր մարմարից, պատերի բոլոր մակերևույթները ծածկված
են սպիտակ և կանաչ մարմարով, հատակն իրականացված է երկրաչափական
զարդանախշ խճանկարով: Ճակատն ունի հինգ կամարաբացվածքներ`
կենտրոնականը ֆրոնտոնով է:

Միջին Իտալիայի ճարտարապետության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում


Պիզան, իր հայտնի տաճարային հրապարակով:
Տաճարային հրապարակում գտնվում է տաճարը, բապտիստերիան,
կամպանելլան և Կամպո Սանտո գերեզմանատունը:
Տաճարը 1063 թ. - ճարտարապետը` Բուսկետո, առաջին իտալացի
ճարտարապետն է, որի անունը հիշատակվել է և հասել մեր օրերը: Ճակատները
երեսապատված են սև ու սպիտակ քարով:
Կամպանելլան կամ թեք աշտարակը – 1173-1350 թթ.
Բապտիստերիան – 1153 թ.: Վերևի մասի գոթական ֆրոնտոնչիկները
իրականացվել է Ջովանի Պիզանոյի կողմից XIII դ.: Ծածկը` XIV դ.:

Ռոմանական ոճի առանձնահատկությունները


 կառույցների դոմինանտությունը,
 պատի տեկտոնիկան,
 զանգվածեղությունը, որն ավելի է ընդգծվում նեղ բացվածքների շնորհիվ
 կանոնավոր երկրաչափական ծավալների կիրառությունը
 սիմետրիան
 մետրիկ և ռիթմիկ ջլատումները՝ կամարաշարեր, սյունաշարեր,
 հեռանկարային շքամուտքերի կազմավորումը,
 տարբեր արվեստների սինթեզը (ճարտարապետություն,
քանդակագործություն, վիտրաժային արվեստ),
 կոթողայնությունը
Դասախոսություն 6.
/3 ժամ/

ԳՈԹԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ռոմանական ճարտարապետությունը իր զարգացման ընթացքում հող


նախապատրաստեց գոթական ճարտարապետության ծննդի, նրա բարձ
վարպետության և առաջընթացի համար:
Գոթական արվեստի առաջացման դարաշրջանը այնպիսի մի
ժամանակաշրջան էր, երբ ձևավորվում էին ժամանակակից Եվրոպական
պետությունները, կազմավորվում էին հասարակական արտադրության նոր ձևերը:
Եկեղեցական դոգմաներով ճնշված մարդկանց գիտակցությունը աստիճանաբար
ձգտում էր հասնել իրական աշխարհի ճանաչմանը: Ստեղծվեցին ավելի ամուր
տնտեսական և մշակութային կապեր առանձին ժողովուրդների միջև:
Ֆրանսիայի տարածքում, մասնատված և միմյանց դեմ
թշնամացած ֆեոդալական պետությունները, ապրանքային արտադրության աճի և
քաղաքային ուժի աճի շնորհիվ, կազմավորվում է միասնական ֆրանսիական
պետությունը:
Իտալիայում արհեստների և առևտրի զարգացումը հանգեցրեց առաջադեմ
շրջանների և քաղաքների ծաղկմանը, դրանց քաղաքական անկախացմանը:
Անգլիայում հիմնադրվեց անգլիական պետական սահմանադրության
հիմքերը:
Այդ ընթացքում, մղելով ծանր պայքար մավրերի դեմ, Պիրենեյան թերակղզում
կազմավորվեց առաջին Իսպանական պետությունը:
Կենտրոնական Եվրոպայում, Գերմանիայի տարածքում մինչև XIV դարը
քաղաքային կյանքը դանդաղ էր զարգանում, գերմանացի կայսրերը նվաճողական
պատերազմներ էին մղում: XIII-XIV դարերում փոքր Չեխիան հասել էր ազգային
ինքնագիտակցության բարձրացմանը և մշակութային բուռն ծաղկմանը:

Գոթական ճարտարապետության առանձնահատկությունները:


Գոթական ճարտարապետությունը ոչնչացրեց պատերի զանգվածը,
ամրապնդելով կարկասային համակարգի տեկտոնիկ կառուցվածքը: Գրականության
մեջ ընդունված է գոթիկայի այսպիսի նկարագրությունը. սլաքաձև կամարներ,
թաղերի ներվյուրային համակարգ, ուղղաձիգություն, սլացիկության ձգտում և այլն:
Պատի թեթևացման նպատակով անհրաժեշտություն առաջացավ ծանր
գլանաձև թաղերը փոխարինել թեթև, ներվյուրների վրա հիմնված խաչաձև թաղերով:
ներվյուրներից հրման ուժերը անցնում էին համապատասխան սյուներին, որը
հնարավորություն էր տալիս բեռնաթափել պատը, մեծացնել անցումները: Պատի
կոնստրուկցիային փոխարինեց կարկասային համակարգը: Անհրաժեշտություն
ծագեց մեծացնել կամարների և թաղերի բարձրությունը (դեպի վեր), դրանով իսկ
պակասեցնելով տարահրումը: Դա էլ հանգեցրեց ուղղաձիգ հորինվածքի
առաջացմանը:
Գոթական ճարտարապետությունը զարգանում էր որպես քաղաքային
ճարտարապետություն` զարգանալով եվրոպական քաղաքներին զուգընթաց:
Հատակագծային առանձնահատկությունները:
Պաշտամունքային կառույցներիվ գլխավոր դերը պատկանում էր
տաճարներին: Դրանց հատակագծերում պահպանվում է երկայնական ուղղությամբ
ձգված սխեման: Ռոմանական տաճարների հետ համեմատած կան որոշ
տարբերություններ` հատկապես ֆրանսիական գոթիկայում.
 ռոմանական տաճարներին բնորոշ տրանսեպտը գոթական շրջանում
աստիճանաբար վերանում է` երբեմն ձուվելով խոռին, որի արդյունքում
հատակագծի խաչաձևությունը վերանում է:
 գոթիկան հրաժարվում է կրիպտայից
 վերանում է նարտեքսը
 կարևոր է դառնում կապելլաների պսակը, որը հանգեցնում է խոռի
մեծացմանը:
Գոթական տաճարները լինում էին.
 բազիլիկաներ. եռանավ, հազվադեպ հնգանավ (Ֆրանսիա, Անգլիա)
 դահլիճներ (Գերմանիա)
Հիմնական առաջնորդող տեսակը եռանավ բազիլիկան էր:
Արտաքին առանձնահատկությունները.
 Գոթական տաճարի (Ռեյմս, Ամիեն, Շարտր) հսկայական մարմինը, կողային
ճակատներում և ապսիդի կողմից ընդգրկված էր կոնտրֆորսների և
արկբուտանների բաց համակարգի մեջ:
 խոռի ապսիդը ուներ երկյարուս ջլատում` մեծ վիտրաժային պատուհաններով
 միջին նավը ծածկված էր երկթեք տանիքի, իսկ կողայինները` միաթեք տանիքի
տակ
 տրանսեպտի և միջին նավի հատման մասը (խաչի կենտրոնը) ավարտվում էր
բարձր սրածայր շպիլով
 թույլ արտահայտված տրանսեպտն ուներ ճոխ զարդաքանդակված
շքամուտքեր (կամ շքամուտք), որոնց վերևում հաճախ տեղադրված էին
հսկայական, շրջանաձև պատուհանները`<<վարդը>>
 արևմտյան, գլխավոր ճակատը սովորաբար, երկյարուս էր, երկու կողմերում
ուներ քառանկյուն հատակագծով հզոր աշտարակներ, որոնք երբեմն
ավարտվում էին ութանիստ շպիլով
 ճակատի առաջին յարուսում կարևորագույն տեղը զբաղեցնում էին
քանդակներով մշակված բավականին խորը հեռանկարային շքամուտքերը
 կենտրոնական շքամուտքի վերևը` երկրորդ յարուսում ամբողջովին
զբաղեցնում է վարդ-պատուհանը, որի երկու կողմերում` բարձր
պատուհաններ են
 վերևում, աշտարակների միջև տեղադրվում էր կամարաշար սրահը կամ
ժանեկազարդ ֆրոնտոնը
 գոթական տաճարների ճակատները լրացվում էին երևացող կամ փակ
սրահներով և անցումներով, կառույցի վերանորոգման համար անհրաժեշտ:
 գոթական տաճարները (հատկապես ֆրանսիական) ճարտարապետության,
քանդակի, դեկորատիվ և կիրառական արվեստի (մասնավորապես
նկարչություն ապակու վրա) սինթեզի լավագույն օրինակ են:
 պատուհանային բացվածքները ավարտվում էին
միջանցիկ ֆրոնտոնչիկներով` վիմպերգներով, որոնց կողերը զարդարված էին
ոլորված տերևիկներով` <<կրաբբներով>>, կոնտրֆորսների եզրերն
ավարտվում էին տերևազարդ, սրածայր ֆիալլաներով
 հանդիպում էին երկու տեսակի ուղղանկյունաձև պատուհաններ՝ սլաքաձև
կամարով պսակված, որոնք ունեին միևնույն շրջանակի մեջ ներգծված 2, 3, 4 և
ավելի ջլատումներ
 վարդ-պատուհանը կամ անիվ-պատուհանը, որոնց կիրառությունը սկսվել էր
ռոմանական շրջանում, սակայն լայն տարածում էր ստացել գոթական
շրջանում
 եթե IX դարի վարպետները վիտրաժներում կիրառում էին 9 երանգի ապակի,
ապա XII դարում` 21 երանգի, 7 հիմնական գույներից: Շարտրի, Ամիենի և
Ռեյմսի տաճարների վիտրաժներն իսկական գլուխգործոցներ էին:
 Հեռանկարային շքամուտքերը գտնվում էին կոնտրֆորսների միջև, դրանց
խորությունը հասնում էր 3 (Փարիզ), 4 (Ռեյմս), 5 (Քյոլն) և 5,5 (Ամիեն) մետրի:
Պսակվում էին կրաբբներով զարդարված ճակատներով:
 Լայն տարածում էին ստացել բուսական զարդաքանդակներով խոյակները և
խարիսխները:
 Ջրահեռացումը քարից էր` ոճավորված կենդանիների տեսքով, աշտարակների
անկյուններում, բալյուստրադների և այլ այլ տեղերում ֆանտաստիկ էակների`
քիմերների, մարդկանց և կենդանիների կերպարանքով:
Գոթական տաճարը ստեղծել էր լիովին նոր ճարտարապետական կերպար:
Այն ստեղծում էր այնպիսի տպավորություններ, որտեղ միահյուսված են շարժման և
հանգստի, կայունության և թեթևության, իրական ճշմարտության և անիրականի
զգացողությունները:
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում:
Ֆրանսիական գոթիկան կազմավորվեց այն ժամանակաշրջանում, երբ
ստեղծվել էր միասնական ֆրանսիական ժողովրդական պետություն` ամրացված
թա•ավորական իշխանությամբ: Այն զարգացել է երկու փուլով.
 Վաղ գոթական շրջան – XII դար
 Զարգացած կամ Հասուն գոթիկա - XIII-XIV դարեր
Վաղ գոթական շրջանի բոլոր կառույցներում նկատելի են հետևյալ
ընդհանրությունները.
1. գոթական կոնստրուկտիվ համակարգը դեռևս շատ համեստորեն է
կիրառվում: Այն դեռևս տարվում են պատերի թեթևացման ուղղությամբ: Գոթիկային
բնորոշ թեթևությունը դեռևս չկա:
2. Արտաքին կերպարներում դեռևս պահպանված է ծավալների
ռոմանական զանգվածեղությունը: Դա վերաբերում է արևմտյան ճակատի
աշտարակները:
Փարիզի Աստվածամոր տաճարը - Այն հանդիսանում է ֆրանսիական վաղ
գոթիկայի լավա•ույն հուշարձաններից մեկը, ֆրանսիական ճարտարապետության
գլուխգործոցներից մեկը: Տաճարի շինարարությունը սկսվել է 1163 թ., իրականացվել
է տարբեր փուլերով և ավարտվել միայն XIV դարի կեսերին:
Հատակագիծը – Ձգված ուղղանկյան տեսքով հնգանավ բազիլիկա է, արևելյան
մասում կիսաշրջան ապսիդն է` խոռով: ՈՒնի աննշան արտահայտված տրանսեպտ:
Կապելլաների պսակը ներգծված է կոնտրֆորսների մեջ:
Տրավեաները քառակուսի են` ծածկված ներվյուրային խաչաձև թաղերով:
Ներվյուրաների պրոֆիլները պարզ են: Թաղերի համար հենարան են հանդիսանում
գլանաձև սյուները, որոնք ունեն շատ զարգացած խոյակներ` բուսական
զարդաձևերով մշակված:
Կոնստրուկտիվ համակարգում գլխավոր դերը պատկանում է հենարանների
համակարգին` ուժեղացված կոնտրֆորսներով և արկբուտաններով: Սակայն պատի
դերը (հատկապես մինչև վերակառուցումը) դեռևս բավականին մեծ է:
Արտաքին կերպարում դեկորատիվ հարդարանքը դեռևս զուսպ է: Տրանսեպտը
երկու կողմերից ունի շքամուտքեր, որոնց վերևում` վարդ-պատուհաններն են, ավելի
բարդ հորինվածքով, քան արևմտյան ճակատինը: Խաչաթևերի հատման տեղը
պսակված է աշտարակով, որն ավարտվում է սրածայր շպիլով: Կողային և արևելյան
ճակատի ջրահեռացման էլեմենտներն իրենցից ներկայացնում են բավականին դուրս
մղված քարե քանդակներ` կենդանիների, թռչունների, մարդկանց կերպարներով
քիմերներ, երկու արևմտյան աշտարակների վրա, իրականացված փարիզյան դպրոցի
հռչակավոր քարեգործների և քանդակագործների հմուտ վարպետությամբ:
Ֆրանսիայում զարգացած կամ հասուն գոթիկան (XIII-XIV դդ):
Այս շրջանին են վերաբերում ֆրանսիական գոթիկայի երեք հիմնական
կառույցները` Շարտրի, Ռեյմսի և Ամիենի տաճարները: Գոթական համարյա բոլոր
կառույցների նման, այս կառույցները կառուցվել են հրդեհից վնասված նախկին
ռոմանական կառույցի տեղում:
Շարտրի տաճարը: Այս կառույցի հատակագծային առանձնահատկությունը
կայանում է նրանում, որ խոռի տարածությունը բավականին մեծ է, տրանսեպտը
մղված է դեպի արևմուտք: Եռանավ բազիլիկա է: Եթե Փարիզի Աստվածամոր
տաճարի ինտերիերում յուրաքանչյուր հարկաշարքն ուներ ինքնուրույն
հորինվածքային նշանակության, ապա Շարտրի տաճարում կա միասնական
հորինվածային ռիթմ: Առանձին մասերի հակադրության փոխարեն, այստեղ •ործում է
ամբողջի հորինվածքային ջլատում, որը հասուն •ոթիկային կարևոր
առանձնահատկությունն է:
Արտաքին տեսքում, հատկապես արևմտյան ճակատում, պահպանվել է
ռոմանական առանձնահատկությունները: Դա արտահայտված է նեղ բացվածքներով
զույգ աշտարակներում:

Զարգացած գոթիկայի ամենավառ կառույցը Ռեյմսի տաճարն է`


<<ազնվագույնը բոլոր ֆրանսիական տաճարների մեջ>>, այսպես է բնորոշված Կարլ
VIII–ի փաստաթղթերից մեկի մեջ: Կառույցի շինարարությունը սկսվել է 1211 թ.,
նախկին այրված ռոմանական տաճարի տեղում: Ավարտվել է XIII դարում: Ի
տարբերություն Շարտրի տաճարի, Ռեյմսի շինարարները հաշվի չեն նստել
ռոմանական մնացորդների հետ: Կառույցի վրա տարբեր ճարտարապետներ են
աշխատել:
Հատակագիծը մոտ է Շարտրի տաճարին: Այն եռանավ բազիլիկա է, եռանավ
տրանսեպտով: Ինտերիերում ունի եռահարկաշարք ջլատում: Երկայնական
կամարաշարի և վերևի բարձր պատուհանների միջև բավականին ցածր սրահիկով
տրիֆորիումն է: Թաղերը նետաձև են: Խոյակների դեկորը տեղական բույսերի
մոտիվներն են` խաղող, մորի և այլն:
Մյուս բոլոր կառույցներից, Ռեյմսի տաճարն առանձնանում է
համաչափությունների ձգվածությամբ, սլացիկությամբ, զանգվածների թեթևությամբ,
դեկորատիվ էլեմենտների և քանդակների հարստությամբ: Այս կառույցն իսկապես
<<քարե երաժշտություն>>, իր մոտ 1000 քանդակներով:
Վերնասլացության մեջ ոչ մի միստիկա չկա: Պարզապես յուրաքանչյուր
դետալ, որը ստեղծում է հորինվածքի ուղղաձիգ վերնասլացություն, չի կորցնում
կապը հհիմքի հետ և չի ձուլվում <<անծայր>> շրջակա տարածության մեջ: Խիստ
ռիթմը նկատվում է ինչպես կոնտրֆորսների ֆիալաների շարքում, այնպես էլ դեպի
կենտրոն ձգվող վիմպերգների կամ <<արքաների սրահի>> և աշտարակների
հորինվածքներում:
Արևմտյան ճակատը քանդակների քանակով և հոյակերտությամբ
գերազանցում է Փարիզի և Ամիենի տաճարներինը: Խորը հեռանկարային
շքամուտքերը, վարդը` 11,5 մ. տրամագծով, որը որշում է մյուս շքամուտքերի
բարձրությունը, հարուս են քանդակներով: XIII դարի վիտրաժներից շատ քչերն են
պահպանվել, դրանք հիմնականում ավիրվել են I համաշխարհային պատերազմի
ժամանակ:

Ամիենի տաճարը հասուն գոթիկայի երրորդ խոշոր կառույցն է: Եռանավ


բազիլիկա է, լայն տրանսեպտով և զարգացած խոռի մասով` շրջապատված
կապելլաների պսակով:
Դասախոսություն 7.
/3 ժամ/

ԳՈԹԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ:

Գոթական ոճը Անգլիա ներմուծվեց XII դարի վերջին Ֆրանսիայի հյուսիսից`


Նորմանդիայից, երբ Փարիզի Աստվածամոր տաճարի խոռի կառուցումն արդեն
ավարտված էր և սկսվել էր Շարտրի տաճարի շինարարությունը: Գրականության մեջ
ընդունված է անգլիական գոթիկայի զարգացման պատմությունը բաժանել երեք
փուլի.
 Վաղ գոթիկա - XIII դար:
 Հասուն կամ զարդարված գոթիկա - XIV դար:
 ՈՒշ գոթիկա - XV դար:
Սոցիալ-տնտեսական պայմանների զարգացմանը զուգընթաց Անգլիայում այդ
ժամանակաշրջանում սկսեցին բուռն կերպով աճել քաղաքները, որը և նպաստեց
ճարտարապետության զարգացմանը:
Եկեղեցական շինարարություն:
Առաջին խոշոր կառույցը, որտեղ ծածկի համար կիրառվել էր ներվյուրային
թաղ, դա Դերհեմի ռոմանական տաճարն էր (1093-1140 թթ.):
Գոթական շրջանում վերակառուցվում էին հին ռոմանական տաճարները,
որոնց միջուկը պահպանելով, ասես գոթական հագուստ էին հագցնում` Վինչեստր,
Չիչեստր, Գլոստր: Դրանց կողքին` զո•ընթաց կառուցվում էին նաև նորերը`
Սոլսբերի, ԼԻնկոլն:
Չնայած որ գոթական ոճն Անգլիա մտավ Ֆրանսիայից, ընդհանրությունների
հետ միասին, այստեղ այն ձեռք բերեց որոշ առանձնահատկություններ` բնորոշ
անգլիական գոթիկային: Դրանք էին.
 Անգլիական գոթական տաճարներում, ի տարբերություն ֆրանսիականի
հիմնական շեշտը դրվում էր կենտրոնական աշտարակի վրա (խաչամիջի)
վրա: Կառույցի ընդհանուր ծավալում այն դոմինանտ էր դառնում:
 Տաճարները կառուցվում էին բաց տարածությունների վրա և ընկալելի էին
բոլոր կողմերից (ի տարբերություն ֆրանսիականի):
 Արտաքինից ունեն հորիզոնական ձգվածություն, որտեղ սովորաբար
դոմինանտ է միջնախաչի վրա բարձրացող հզոր աշտարակը: Արևմտյան
ճակատի խիստ սիմետրիկ երկու աշտարակներ են կամ դեկորատիվ նուրբ
աշտարակներ:
 Հատակագիծը երկայնական ուղղությամբ բավականին ձգված լատինական
խաչի տեսք ունի: Եթե ֆրանսիական տաճարներում երկարության և
լայնության հարաբերությունը կազմում է 1:4, ապա անգլիականում հասնում է
1:6: Արևելյան ապսիդը հիմնականում ուղղանկյունաձև է, կապելլաներով
պսակված կիսաշրջան ձևը հազվադեպ է հանդիպում:
 Հատկապես վաղ շրջանում, ինտերիերը ուներ հորիզոնական ջլատումներ`
խոռը, նավերը, տրանսեպտը: Դա բնորոշ էր նաև արտաքին ծավալներին:
Համեմատաբար ցածր միջին նավը որոշում էր նաև արտաքին տեսքը և
արկբուտանների բարձրությունը, որոնց նշանակությունը անգլիականում շատ
քիչ էր և դրանք հիմնականում թաքցվում էին կողային նավերի ծածկերի տակ:
 Արևմտյան ճակատի կողային երկու աշտարակները սովորաբար ոչ թե
ներգծված են ընդհանուր ծավալին, այլ կցակառուցված են երկու կողմերից: Այդ
պատճառով արևմտյան ճակատը բավականին լայն է ստացվում:
 Կողային ճակատների պատուհանները սովորաբար մեծ չէին, փոխարենը`
արևելյան ճակատում, խոռի պատուհանները գրավում էին կոնտրֆորսների
միջև ընկած ողջ տարածությունը:
 Վարդ -պատուհանը հազվադեպ էր կիրառվում:
 Շքամուտքերը իրենց չափերով զիջում էին ֆրանսիականին: Դրանց
քանդակային հարդարանքը բավականին համեստ էր:
Լավագույն կառույցները.
ՈՒելսի տաճարը: Շինարարությունը սկսվել է 1185-1190 թթ., ավարտվել` XIII
դարում: Հատակագիծում լատինական խաչ ձև ունեցող եռանավ բազիլիկա է,
տրանսեպտով, ոչ մեծ խոռով և Մարիայի կապելլայով: XIV դ. վերանորոգումից հետո
հատակագիծը ձգվել և ավելի բարդ ձև է ընդունալ: Նավերն ու տրանսեպտը ծածկված
են խաչաձև թաղերով: Խաչ մեջտեղում հովհարաձև թաղ է` համակցված աստղաձև
թաղերի հետ:
Լինքոլնի տաճարը: Կառուցվել է նախկին ռոմանական տաճարի տեղում, որի
վերակառուցումը կատարվել է քննվող ժամանակաշրջանում` 1192-1200 թթ.: Ինչպես
նախորդ կառույցը, այն հատակագծում ունի լատինական խաչի ձև, եռանավ
բազիլիկա է, երկու տրանսեպտով, միջին նավի և տրանսեպտի հատման (խաչի
մեջտեղ) տեղում բարձր քառանկյուն աշտարակն է: Արևելյան հատվածում
ուղղանկյուն ավարտ` առանց առանցքային կապելլաների:
Սոլսբերի տաճարը: Անգլիական գոթիկայի ամենավառ կառույցներից մեկն է:
Շինարարությունը սկսվել է XIII դարում, ավարտվել (կենտրոնական աշտարակը)
XIV դ., վերակառուցվել է XVIII-XIX դարերում:
Յորքի տաճարը: Վերաբերում է հասուն գոթիկային, կառուցվել է XIII-XV դդ.:
Ծավալային հորինվածքը, մյուս տաճարների հետ համեմատած, ավելի հավաք է,
քանի որ արևմտյան ճակատի զույգ աշտարակները ներգծված են հատակագծին:
Շքամուտքի վերևի պատը մշակված է պատուհանի մեծբացվածքով, ամբողջովին
զարդաքանդակված է` բնորոշ զարդարված գոթիկային:
Գոթական ճարտարապետությունը Գերմանիայում:
Գերմանիայում ռոմանականից գոթիկային անցումը կատարվում է
համեմատաբար դանդաղ: Այստեղ գոթական ճարտարապետության սկիզբը
ընդունված է համարել XIII դարի կեսերը, այն դեպքում, երբ Ֆրանսիայում արդեն
լիովին ձևավորվել գոթական սկզբունքները: Չնայած այն բանին, որ ֆրանսիացի
վարպետների ազդեցությունը մեծ էր, գերմանական գոթական
ճարտարապետությունը ստացավ ինքնուրույն զարգացում` տեղական
առանձնահատկություններով համեմված: Դա պայմանավորված էր հասարակության
զար•ացման սոցիալ-տնտեսական պայմաններով, տեղական շինանյութով և ազգային
ավանդույթներով:
Ընդունված է գերմանական գոթիկայի զարգացման պատմությունը բաժանել
երեք փուլի.
 Վաղ գոթիկա - XIII դար:
 Հասուն կամ բարձր գոթիկա - XIV-XV դարեր:
 ՈՒշ գոթիկա - XV-XVI դարի սկիզբ:

Ամրոցները – XIII-XV դարերում Գերմանիայում կառուցվում էին մեծ


քանակությամբ ամրոցներ և պարսպապատ շինություններ` հզոր պատերով և
աշտարակներով, դոնժոններով և պալատներով:
ԲՆակելի տներ – Այդ ժամանակաշրջանից շատ քիչ տներ են պահպանվել,
դրանք հիմնականում ֆախվերկային տներ են (ինչպես Ֆրանսիայում և Անգլիայում):
Ֆախվերկային տները դեպի վեր ձգված տներ էին: Մեծ քաղաքներում (Քյոլն,
Նյուրնբերգ, Մարբուրգ և այլն) տների հարկերի քանակը մեծանում էր` հասնելով 4, 5
և նույնիսկ 6 հարկի: Ներքևի հարկերը սովորաբար արհեստանոցներ կամ
վաճառատներ էին, վերևինները` բնակելի: Հետևի մասում այգի-բակերն էին: Այդ
տներին բնորոշ էին բավականին մեծ թեքությամբ երկթեք տանիքները:
Ձեղնահարկերը ծառայում էին որպես բնակելի, երբեմն էլ պահեստային մասեր:
Հասարակական շենքեր - Դրանց մեջ մտնում էին ռատուշաները, առևտրական
տները, մաքսատները, հիվանդանոցները, հացահատիկի և աղի պահեստները,
հյուրանոցները, դեղատները և այլն: Դրանք քարե, աղյուսե կամ ֆախերկային տիպի
տներ էին:
Եկեղեցական ճարարապետությունը - Այդ շրջանի վաղագույն
հուշարձաններից է Մարբուրգի Ելիզավետայի տաճարը (1235-1283 թթ.): Այն
դահլիճային տիպի, որը բնորոշ է գերմանական ճարտարապետությանը: Այն եռանավ
դահլիճ է, որն ունի տրանսեպտ` կիսաշրջան ապսիդով, շատ կարճ խոռ`
տեղակայված ապսիդի մեջ: Խաչաձև ներվյուրային թաղերը հենվում են հզոր
գլանաձև սյուների վրա: Արևմտյան ճակատն ավարտվում է (ներգծված) զույգ
աշտարակներով:
Չնայած այն կառուցվել ֆրանսիական գոթիկայի ազդեցությությամբ, նկատելի
են ազգային գծեր: Օրինակ.
- ունի երեք կիսաշրջան ապսիդներ. մեկը՝ արևելյան ճակատի կողմից,
մյուս երկուսը` տրանսեպտի երկու կողմերից, խոռը և կապելլաները բացակայում են,
- ներքին տարածությունը դահլիճ տիպի է. երեք նավերը ունեն միևնույն
բարձրությունը,
- ճակատներն ունեն խիստ ուղղաձիգ ջլատումներ,
- վարդ-պատուհանի փոխարեն սլաքաձև պատուհանի կիրառում:
Քյոլնի տաճարը: Այս խոշոր գոթական տաճարի կառուցումը սկսվել է 1248թ.,
ավարտվել` 1842-1880 թթ.: Այն հնգանավ, հսկայական չափերի բազիլիկա է:
Երկարությունը 136 մ. է, նավերի լայնությունը` 47 մ., տրանսեպտը` 80 մետր:
Գերմանիան աղքատ էր քարից և փայտից: այդ էր պատճառը, որ Գերմանիայի
տարածքում տաճաները կառուցվում էին աղյուսից, որի շնորհիվ գերմանական
գոթիկան այսպես կոչված <<աղյուսե գոթիկա>> ինքնատիպ անունն էր կրում:

Աղյուսի կիրառությունը թույլ չէր տալիս կիրառել այնպիսի •ոթական


դետալներ, ինչպիսիք էին ֆիալաները, կրաբբները, ծաղկա-տերևազարդերը և այլն:
Դա հանգեցնում էր նրան, որ վարպետները ձգտում էին պարզեցնել դետալների
ձևերը, պակասեցնել դրանց քանակը: Դրա հետ մեկտեղ, աղյուսն ուներ որոշ
առավելություններ` գույնը, գլազուրապատման հնարավորությունը, բազմատեսակ
շարը և այլն:
Դասախոսություն 8.
/3 ժամ/

ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (XV-XVII-ԴԴ.)

Իտալական Վերածննդի ժամանակաշրջանը համաշխարհային մշակույթի


պատմության ամենապայծառ էջերից է: Այդ ժամանակաշրջանում մշակութային և
հասարակական կյանքում տեղի ունեցան այնպիսի հեղաշրջումներ, որ
մարդկությունը մինչ այդ չէր ունեցել: Դա մի այնպիսի դարաշրջան էր, երբ ծնվեցին և
արարեցին բազմակողմանի, տարբեր գիտությունների և արվեստների
հավասարաչափ իմացությամբ, հինգից ավելի լեզուների տիրապետող մարդիկ`
տիտաններ: Մշակութային բուռն վերելքը պայմանավորված էր կապիտալիստական
տնտեսության զարգացման, ամրապնդման և իտալական առաջավոր քաղաքների
կապիտալիստական հարաբերությունների հետ: Դա ֆեոդալական կար•երի
քայքայման և առևտրական կապիտալիզմի զարգացման դարաշրջանն էր, որն
ընդ•րկում է 14-16-րդ դարերը:
Վերածննդի ժամանակաշրջանի բնորոշ գծերից մեկն էր նաև արվեստի և
գիտության սերտ կապը: Իտալական Վերածննդի ճարտարապետական ոճը
կազմակերպվում և զարգանում է Ֆլորենցիայում: Միայն XVI դարի սկզբում
գեղարվեստական կյանքի կենտրոնը փոխադրվում է Հռոմ:
Իտալական Վերածննդի ճարտարապետությունը ստեղծել է մի շարք նոր տիպի
շինություններ` պալատներ (պալացցո), քաղաքամերձ առանձնատներ և
հասարակական շենքեր: Ճարտարապետության մեջ Վերածննդի դարաշրջանը մոտ
մեկ դար ուշ սկսվեց քան կերպարվեստում, որը բացատրվում էր համեմատաբար մեծ
քանակությամբ նյութական ծախսերի հետ:
Իտալական Վերածննդի հանճարեղ ճարտարապետներից էին Բրունելեսկին,
Միկելոցցոն, Ալբերտին, Պերուցցին, Միքելանջելոն, Բրամանտեն, Վինյոլան,
Պալադիոն և շատ ուրիշներ: Նրանցից ոմանք (Ալբերտի, Վինյոլա, Պալադիո) նաև
արվեստի մեծ տեսաբաններ:

Վերածննդի ճարտարապետության ընդհանուր բնութագիրը, բնօրրանը,


զարգացման փուլերը: Վաղ վերածննդի ճարտարապետությունը: Ֆլորենցիա
քաղաքը:
Իտալական Վերածննդի զարգացման ողջ պրոցեսը ընդունված է
պայմանականորեն բաժանել հետևյալ կերպ.
 Վաղ Վերածնունդ - 1420 թ.-ց մինչև XV դար: Դա նոր ոճի ստեղծման և
ձևավորման ժամանակաշրջանն էր, որին հատուկ էր ճարտարապետական
հրինվածքի գեղարվեստական և կոնստրուկտիվ միասնությունն ու
պարզությունը:
 Բարձր Վերածնունդ - XV – XVI դարի առաջին կես, որն ունի ծաղկման և
վերելքի շրջաններ:
 ՈՒշ Վերածնունդ - XVI դարի երկրորդ կես, բնորշ է անհատական ձեռագրի
դրսևորումը:
 Բարոկկո ոճի շրջան – XVII դար: Այս ժամանակաշրջանին բնորոշ էր
զարդամոլությունը, որի հետևանքով դեկորը` կորցնելով կոնստրուկտիվ
էությունը, հաճախ դառնում էր ինքնանպատակ:
Վերծնունդից բարոկկոյին անցումը կատարվել է XVI դարի երկրորդ կեսին, երբ
նոր պատվիրատուն լիովին հրաժարվում էր հոմանիստական ձգտումներից:
Վերածննդի ավանդույթների պահպանման ձգտումը հասցրեց նրան, որ XVIII դարում
ստեղծվեց կլասիցիզմի զարգացման ուղղությունը:

Վաղ Ռենեսանսի սկիզբը ընդունված է համարել ճարտարապետ Ֆիլիպպո


Բրունելեսկիի կողմից Ֆլորենցիայի Սանտա Մարիա Դել Ֆիորե տաճարի գմբեթի
կառուցման թվագրությամբ` 1420 թ.:
Ֆիլիպպո Բրունելեսկիի ստեղծագործությունները:
Իտալացի մեծա•ույն վարպետներից մեկի` նոր ժամանակի արվեստի
հիմնադիր Ֆիլիպպո Բրունելեսկին (1377-1446 թթ.) ծնվել և իր գործունեությունը
ծավալել է Ֆլորենցիայում: Նախքան ճարտարապետ դառնալը նա ոսկերիչ էր, հետո`
քանդակագործ: 1403 թ.-ին Բրունելեսկին մեկնում է Հռոմ և իր ընկեր Դոնատելլոյի
հետ սկսում է ուսումնասիրել անտիկ հուշարձանները: Հռոմի անտիկ արվեստը նրա
մեջ տենչ է առաջացնում կյանքի կոչել մինչ այդ եղած ճարտարապետական
լավագույն ավանդույթները, որ մոռացության էին մատնվել միջնադարում: Նրա հենց
առաջին ճարտարապետական աշխատանքը` Ֆլորենցիայի Սանտա-Մարիա Դել–
Ֆիորե տաճարի գմբեթը (1417-1434 թթ.) կատարյալ ճարտարապետական գործ: 1420
թ.-ին Ֆլորենցիայում հավաքված հայտնի իտալացի ճարտարապետների հետ
մասնակցում է այդ կառույցի գմբեթի կառուցման մեթոդների քննարկմանը: Գմբեթի
ընդհանուր տեսքն ու չափը կանխորոշված էր դեռևս XIII դարում, նրա նախորդների
նախագծերում, որով և բացատրվում է գոթական տարրերի առկայությունը:
Բրունելեսկին ավարտեց Առնոլդո Դի Կամբրիոյի սկսած և գոթական ոճով
կառուցված բազիլիկան:
Գմբեթի կառուցման դժվարությունը կայանում էր ոչ թե ծածկվող
տարածության մեծության մեջ, այլ համեմատաբար բարակ պատերով ութանիստ
թմբուկի վրա գմբեթի կառուցման անհրաժեշտությամբ: Բրունելեսկին կարողացավ
հնարավորինս թեթևացնել գմբեթը` փոքրացնելով թմբուկի վրա նրա հրման ուժերը:
Ճարտարապետը դրան հասավ, ստեղծելով երկու թաղանթներով (ներքին և
արտաքին, որոնց միջև դատարկ տարածություն է) կոնստրուկտիվ համակարգ,
որտեղ ներսինը ավելի հաստ էր և կրող համակարգ էր հանդիսանում, իսկ
արտաքինը ավելի բարակ` պաշտպանիչ շերտ էր:
Ինչ վերաբերվում է այս ժամանակաշրջանի քաղաքացիական և
հասարակական նոր տիպի շենքերին, ապա Բրունելեսկոն եղել է առաջնեկը:
Ֆլորենցիայում վարպետի կառուցած Դաստիարակչական տան կամ մանկատան
(1419-1444 թթ.) ճարտարապետության մեջ ակնառու է նորարարությունը:
Մանկատները և դաստիարակչական տները միջնադարում կառուցվում էին
եկեղեցիներին կամ վանքերին կից: Վերածննդի դարաշրջանում դրանց թիվը գնալով
աճում է, արտահայտելով նոր մշակույթի մարդասիրական և աշխարհիկ բնույթը:
Կառույցի բոլոր մասերը` բնակելի, տնտեսական, հասարակական և
պաշտամունքային կառուցված էին կենտրոնական ներքին բակի շուրջը: Ներքին
բակը միշտ էլ հանդիսացել է իտալական բնակելի տների, վանքերի անբաժանելի
մասը: Բրունելեսկին այստեղ այն վարպետորեն կիրառեց: Քառակուսի ներքին բակը
շրջափակված էր թեթև կամարաշար սյունասրահներով, որոնք պաշտպանում էին
բազմաթիվ սենյակները և երկու դահլիճները արևի ճառագայթներից:

Կենտրոնագմբեթ շենքերի նորարարական մոտեցումները Բրունելսկին


կիրառել է ավանդական բազիլիկ երկու եկեղեցիներում` Սան-Լորենցո (1421-1460
թթ.) և Սան-Սպիրիտո (1436-1482 թթ.): Այս բազիլիկների հիմքում ընկած է վաղ
քրիստոնեական եռանավ բազիլիկի ավանդական սխեման` տրանսեպտով, խոռով և
խաչթևերի հատման կետում գմբեթով: Տրանսեպտը ամբողջովին շրջափակված է
հարուստ քաղաքացիների համար նախատեսված աղոթարաններով: Բրունելեսկին
կառույցի ճարտարապետական ողջ հորինվածքին օրդերային մեկնաբանություն
տալու առաջին փորձն է կատարում:
Միկելոցցո դի Բարտոլոմեո (1391-1472 թթ.):
Բրունելեսկիի հասատատած ճարտարապետական նոր ուղղությունը
շարունակեց ֆլորենցիացի Միկելոցցո դի Բարտոլոմեոն: Նա աշխատում էր
Ֆլորենցիայում որպես ճարտարապետ և քանդակագործ: Նրա
ստեղծագործությունները խոսում են այն մասին, որ նա վերածննդի խոշոր
վարպետներից է:
Միկելոցցո Դի Բարտոլոմեոն իր երկարատև աշխատանքային գործունեության
ընթացքում եղել է Մեդիչի ընտանիքի պալատական ճարտարապետը: Նրա գլխավոր
ճարտարապետական աշխատանքներն են.
 Ֆլորենցիայում Մեդիչի (Ռիկկարդի) պալացցոն – 1444 – 1452 թթ.
 Կարեջիում Վիլլա Մեդիչին – 1459 թ.
 Ֆլորենցիայում Մեդիչիների կապելլան Սանտա Կրոչե եկեղեցում – 1445 թ.-ից
 Սան Մարկո եկեղեցու գրադարանի և վանքային համալիրի վերակառուցման
աշխատանքները – 1437 – 1451 թթ.
 Մոնտեպուլչանոյի Սանտ Ագոստինո եկեղեցու ճակատը – 1432 թ.-ից և այլն:
Լեոն Բատիստա Ալբերտի – 1404 – 1472 թթ.:
Լեոն Բատիստա Ալբերտին իր ժամանակի ամենատաղանդավոր մարդկանցից
մեկն էր` ճարտարապետ, գեղանկարիչ, պոետ, երաժիշտ, արվեստների տեսաբան և
գիտնական: Նրա գրչին են պատկանում մի շարք տրակտատներ գեղանկարչության,
քանդակագործության, ճարտարապետության մասին. <<Տասը գիրք
ճարտարապետության մասին>>, <<Երեք գիրք գեղանկարչության մասին>>,
<<Քանդակի մասին>>, <<Մաթեմատիկական գլուխկոտրուկներ>> և այլն: Առանց որևէ
հիմնավորման Ալբերտիին են վերագրվում նաև Հռոմում պալացցո Վենեցիան և Սան
Մարկո եկեղեցու ճակատը:
Ի տարբերություն վերածննդի մյուս վարպետների, որոնք ստեղծագործական
գործունեությունը համատեղում էին շինարարական գործունեության հետ, Ալբերտին
այն հանձնարարում էր իր աշակերտներին: Սակայն նրա մեծագույն արժանիքը նրա
նորարարական պրպտումներն են, ինչպես օրինակ` վերածննդի շրջանի
եկեղեցական շենքի ճակատի և քաղաքային հանդիսավոր պալացցո ստեղծումը, որով
հող պատրաստվեց XVI դարի առաջին քառորդի իտալական մոնումենտալ
ռեալիստական ճարտարապետության ստեղծման և ծաղկաման համար, այն
ճարտարապետության, որ Բարձր Վերածնունդ ենք կոչում:
Ֆլորենցիայում Պալացցո Ռուչելլայի Ալբերտիի առաջին գործերից մեկն է:
Պալացցո Ռուչելլայիում ճակատի օրդերային համակարգի մշակումը նշանակալի
ձևով պակասեցնում է նախկին պալացցոներում կիրառված խիստ ճակատների և
շքեղ կամարաշարերով թեթևացված ներքին բակերի միջև եղած խիստ
հակասությունը: Օրդերը օգնեց նաև կառույցի մասշտաբի ճիշտ ընկալմանը, ինչպես
նաև նրա ներդաշնակ ձուլմանը փողոցին կամ հրապարակին:

Ռիմինիի Սան Ֆրանչեսկո եկեղեցին Ալբերտիի առաջին խոշոր կարույցն է,


որը մտահղացված էր որպես գմբեթավոր դամբարան Ռիմինիի դուքս Մալատեայի և
նրա ընտանիքի համար: Այն իրականացվեց մասամբ: Գոյություն ունեցող
երկարավուն շենքը վերակառուցված գոթական եկեղեցի էր, ուր Ալբերտիին էր
պատկանում գլխավոր և հարավային կողային ճակատները: Գլխավոր ճակատի
հիմքում ընկած է հռոմեական հաղթակամարի թեմայի ստեղծագործական մշակումը:
Այն մշակված է եռակամար բացվածքով, կենտրոնականը ավելի լայն ու բարձր, և
կիսասյուներով ջլատված մոնումենտալ պատով: Կիսասյուները բարձր
պատվանդանի վրա են, ինչպես անտիկ հռոմեական տաճարներում: Պատվանդանը
կառույցին հանդիսավորություն և մոնումենտալություն է հաղորդում:

Ճակատի մշակման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ


հեղինակը կարողացել է պրոտոռենեսանսյան ֆլորնտանական գոթական ճակատը
ներդաշնակորեն մշակել անտիկ ձևերով ընդելուզված մարմարով: Եկեղեցիների
ճակատների մշակման այս մոտեցումը հետագայում վերածննդի և բարոկկոյի
եկեղեցիների ճակատնրի համար սկզբունքային դարձավ:
Ինչպես Բրունելեսկին, Ալբերտին ևս ճարտարապետության մեջ խոշոր
նորարար էր: Նրա ստեղծագործության մեջ, XV դարի կեսերի, իրենց
վերաիմաստավորումը գտան անտիկ, հատկապես հռոմեական սկզբունքները: Այն
արտահայտվեց հետևողականորեն օրդերային համակարգի կիրառման,
ծավալատարածական կառուցվածքի միասնականության և կառույցների ընդգծված
մոնումենտալության մեջ:

Դասախոսություն 9.
/3 ժամ/

ՀՌՈՄ ՔԱՂԱՔԸ XV ԴԱՐՈՒՄ:

Վերածննդի ճարտարապետական ոճը Հռոմ մտավ մի փոքր ուշ, որը


բացատրվում էր ձևավորված քաղաքական իրավիճակով: Հռոմում էր գտնվում
կաթոլիկ եկեղեցու կենտրոնը, պապերի նստավայրը, այդ էր պատճառը, որ այստեղ
պահպանողական հայացքների դեմ պայքարն ավելի երկարատև էր ու դժվար: Նոր
ոճը Հռոմ մտավ Ֆլորենցիայից՝ վերածննդի բնօրրանից: Աստիճանաբար
դոմինանտ ֆլորենտանական ոճը մղվում է երկրորդ պլան և այստեղ ռենեսանսը
ստանում է յուրահատուկ, Տոսկանիայից տարբերվող բնութագիր:
Հռոմեական պալացցոները (քաղաքային բնակելի տներ) սկզբնական շրջանում
կրում էին միջնադարյան ամրոցներ հիշեցնող ֆլորենտանական պալացցոների
հորինվածքը: Աստիճանաբար ձևավորվեց և լայն տարածում ստացավ հռոմեական
պալացցոների ինքնատիպ տեսակը, որը տարբերվում էր ֆլորենտանականից: Ի
տարբերություն Ֆլորենցիայի՝ Հռոմում կային բավականին մեծ և ազատ տարածքներ:
Դա ճարտարապետին հնարավորություն էր տալիս կատարել ավելի լայն, ազատ
հատակագծում, որի արդյունքում հռոմեական պալացցոները ստացան հետևյալ
առանձնահատկությունները.
 ասիմետրիկ, ազատ հատակագծային հորինվածք,
 երեք կամ չորս հարկանի բնակելի մասնաշենքեր, որոնք սովորաբար
գտնվում էին գլխավոր բակի մեկ կամ երկու կողմերում, դեպի բակ`
բացվելով կամարաշար լոջաներով,
 բակի մյուս կողմերում տեղակայված էին ցածր մեկ կամ երկու հարկանի
կառույցներ` ծառաների տները, ձիերի ախոռը և այլն,
 հիմնականում կառուցվում էին տրավերտինից,
 ունեին մեկ կամ երկու աշտարակ,
 հարթ սրբատաշ քարի ռուստավոր շարվածքով պատեր,
 մեկ կամ երկու հորիզոնական ջլատումներ, որոնք պսակվում են
ատամնաշար քիվով
 գլխավոր, բնակելի հարկի խոշոր պատուհաններ:
Այս թվարկված հատկանիշներով հռոմեական պալացցոները տարբերվում
էին ֆլորենտականից:
Կարևորագույն հուշարձանները:
Պալացցո Վենետիկը – կարդինալների` Սուրբ Մարկոս եկեղեցու
վանահայրերի հին բնակարանն էր: Ճարտարապետը հայտնի չի: Դա հին համալիր
էր, որի մեջ մտնում է Սբ Մարկոսի հին բազիլիկան` վերակառուցված 1464 թ., Փոքր
ամրոցը և, այսպես կոչված, <<Սուրբ Մարկոսի այգին>>:
Արտաքինից պալացցոն պահպանում է միջնադարյան բնութագիրը` նրա
պատերը պսակված են մաշիկուլներով և ատամնաշարով, կառույցի անկյունային
մասում բարձրանում է զանգվածեղ աշտարակը:

Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցին – 1471-1477 թթ.:


Հատակագիծն ունի լատինական խաչի ձև: Արևմտյան մասում տեղակայված
են մեծահարուստների ընտանեկան կապելլաները: Միջին նավը ծածկված է խաչաձև
թաղով: Ճակատը օրդերով բաժանված է երկու մասի, որի վերին մասը լիովին
համապատասխանում է միջին նավին և պսակված է ճակտոնով: Կողային նավերի
թեք տանիքները արևմտյան ճակատի կողմից թաքցվել են կորաձև կիսաճակտոնի
ետևում: Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու ճակատը կարելի է համարել այդ
տեսակի հորինվածքներից ամենաավարտունը:
Սանտ Ավգուստինո եկեղեցին – 1479-1483 թթ.: Հանդիսանում է վերածննդի
ժամանակաշրջանի առաջին գմբեթավոր կառույցը Հռոմում: Հատակագիծը
լատինական խաչի ձև ունի: ճակատը ջլատված է երկու օրդերներով: Կողային
նավերից կենտրոնականին անցումը կատարվել է վոլյուտաների միջոցով, ինչպես
Սանտա Մարիա Նովելլայի ճակատում:
Հռոմի այդ շրջանի բնակելի տների ճարտարապետությունը խիստ կարևոր դեր
ուներ նոր ոճի ձևավորման համար: Մինչ հիմա պահպանված բնակելի տներից
երևում է, որ դրանց կառուցման համար նախատեսված տարածքի փոքր չափերի
պատճառով, կառուցվել են երկու տեսակի շենքեր.
1. 4-5 հարկանի, ոչ կանոնավոր հատակագծմամբ բնակելի տներ: Առաջին
հարկում վաճառասրահներն ու արհեստանոցներն էին, իսկ վերևի
հարկերում` բնակելի սենյակնրը: Ամենավերևի հարկը սովորաբար բաց լոջա
ուներ:
2. Բլոկացված բնակելի տներ` բաղկացած իրար վրա տեղադրված բնակելի
սենյակներով: Բնակարաններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ առանձին
մուտք, վաճառասրահ և աստիճանավանդակ` նախատեսված մի ընտանիքի
համար:
Բնակելի տները հիմնականում կառուցվում էին աղյուսից, որոնք երբեմն նաև
սվաղվում էին: Առաջին հարկերը երբեմն երեսապատվում էին բնական քարերով`
տուֆով կամ տրավերտինով: Այդ նյութերով էին արվում նաև ճակատների առանձին
դետալները` շքամուտքերը, պատուհանների երեսակալները, քիվերը և այլն:
Ճակատները ունեին հորիզոնական ջլատումներ` քիվերով, ուղղահայաց
ջլատումներ` որմնասյուներով, որոնց միջև ընկած էին պատուհանային
բացվածքները: 1-ին հարկերի վաճառասրահների բացվածքները ավելի լայն էին, քան
վերին հարկերինը:
Դոնատո Բրամանտեի ստեղծագործությունը, 1444-1514 թթ.:
Դոնատո Բրամանտեն համաշխարհային ճարտարապետության հայտնի
վարպետներից է: Բարձր վերածննդի ճարտարապետության համար Բրամանտեի
դերն այնպիսին էր, ինչպես Բրունելեսկին վաղ վերածննդի համար: Նրա
ստեղծագործությունը հումնաիտար է, հարիր ժամանակի ոգուն: Նրա խոշոր
ստեղծագործությունը Ս. Պետրոսի տաճարն է, որով նա զբաղվել է 1505 թ.-ից մինչև
կյանքի վերջ:
Իր ստեղծագործական կյանքի առաջին կեսը վարպետը անցկացրեց
Լոմբարդիայում` Միլանում, երկրորդ, ամենաբեղմնավոր կեսը` Հռոմում: Նա
մեկնում է Հռոմ` ուսումնասիրելու հռոմեական անտիկ հուշարձանները, ինչը և մեծ
ազդեցություն է թողնում նրա ստեղծագործության վրա:
Բրամանտեի միլանյան շրջանի կարևորագույն կառույցները:
1. Սանտա Մարիա պրեսսո սան Սատիրո,
2. Պավիայի տաճարը,
3. Սանտա Մարիա դելլե Գրացիե եկեղեցի:
Բրամանտեի Հռոմի շրջանի կարևորագույն կառույցները:
1. Պալացցո Կանչելարիա, պալացցո Ժիրո,
2. Տեմպիետո,
3. Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր ճարտարապետ:
Հռոմեական շրջանի ամենավաղ կառույցներից, որի հետ կապում են Բրամանտեի
անունը, դա պալացցո Կանչալլարիան է (1483-1526 թթ.): Բրամանտեն ավարտել է
անհայտ ճարտարապետի կողմից սկսված կառույցը: Այն մայրաքաղաքի առաջին նոր
ոճի պալատներից էր, հռոմեական կվատրոչենտոյի (նախավերածննդյան շրջանի
գեղարվեստական մշակույթի որոշակի ժամանակահատված Իտալիայում)
բարձրագույն ձեռքբերումը և նոր դարի առաջին ստեղծագործությունը, Վերածննդի
լիովին հասուն <<դասական>> ոճի օրինակը:
1502 թ. Հռոմում ավարտվեց առաջին կառույցը, որի նախագիծն ու
շինարարությունը սկզբից մինչև վերջ պատկանում է Բրամանտեին: Դա Սան
Պիետրո վանքի բակում գտնվող փոքրիկ մատուռը` հայտնի Տեմպիետոն: Դա
ներդաշնակ, անտիկ ձևերով կլոր կառույց է` ներսից և արտաքինից մշակված
որմնախորշերով և դրսից շրջապատված հռոմեական-դորիական սյունաշարով: Ըստ
Բրամանտեի չիրականացված մտահղացման, տաճարիկը պետք է դառնար
սյունաշարով շրջապատված կլոր բակի գողտրիկ միջուկը: Չնայած դրան
ժամանակակիցների կողմից այն ընդունվեց որպես նոր ոճի նորարարարական
ստացված կատարյալ ստեղծագործություն:

Այն կառուցվել է, ըստ պատմական տվյալների, այն տեղում, որտեղ


մահապատժի ենթարկվեց Ս. Պետրոսը: Չափերով ու մասշտաբով այդ փոքրիկ և
գողտրիկ կառույցը, տեղադրված քառանկյուն բակի կենտրոնում, ընկալվում է որպես
մոնումենտալ կառույց:
Վատիկանում Բելվեդեռի բակը – Հուլիոս II պապի գահակալման ժամանակ
(1503 թ.) Բրամանտեն հանդիսանում էր Հռոմի գլխավոր ճարտարապետը, և բնական
էր, որ հենց նրան է հանձնարարվում Վատիկանի տարածքի ընդլայնումը: Նա
պապին առաջարկում է ամբողջական լայնորեն մտածված անսամբլի նախագիծ, որի
էությունը, չնայած հետա•ա բազմաթիվ վերակառուցումների, հասկանալի է ըստ
Վազարիի նկարագրությունների, փաստաթղթերի:
Բրամանտեն պետք է իրար կապեր պապի ամառային առանձնատունը`
Բելվեդեռի վիլլան պապի ամրոցի և Ս. Պետրոսի տաճարի հետ, ինչպես նաև
ստեղծեր այգիներ տարբեր տեսակի արարողությունների համար: Վիլլայից ամրոց
ընկած տարածքը բավականին մեծ թեքությամբ ռելիևֆ ուներ, ինը դժվարացնում էր
աշխատանքը: Դրա հետ մեկտեղ Բելվեդեռի վիլլայի բակում պետք տեղադրվեին
անտիկ քանդակներ (առաջին թանգարանը Վերածննդի դարաշրջանում):

Համալիրում նա կիրառեց բաց աստիճաններ, ռամպեր (թեքուղի): Այդ


մեթոդները հետագայում կարելի տեսնել Միքելանջելոյի ստեղծագործությունում:
Պահպանվել են տարբեր ճարտարապետների և նկարիչների 80-ից ավելի
գծանկարներ` Բելվեդեռի բակի շինարարության տարբեր փուլերին վերաբերող, ինչը
վկայում է այդ համալիրի նկատմամբ եղած մեծ հետաքրքրությունը:
Սուրբ Պետրոսի տաճարը Հռոմում` Բրամանտեից Միքելանջելո:
Բրամանտեի անվան հետ է կապվում նաև Վերածննդի ժամանակաշրջանի
խոշորագույն կառույցի Ս. Պետրոսի տաճարի կառուցումը: Կաթոլիկ եկեղեցու
հիմնադիր Պետրոս առաքյալի գերեզմանի վրա, նոր հոյակերտ տաճարի կառուցման
գաղափարը ծագել էր դեռևս Նիկոլայ V պապի ժամանակ, երբ Ալբերտին հաստատեց,
որ հին հռոմեական բազիլիկային քանդվելու վտանգ է սպառնում:
1503 թ. Բրամանտեն հաստատվում է որպես տաճարի գլխավոր
ճարտարապետ: Նա տաճարի համար ընտրում է կենտրոնագմբեթ հորինվածքը,
դրանով իսկ հիմք դնելով կենտրոնագմբեթ հորինվածքի և բազիլիկ հորինվածքի
համախոհների միջև պայքարի: Հակասություններ են սկսվում նաև իտալական նոր
հումանիտար էսթետիկ իդեալների և պաշտամունքի ֆունկցիոնալ պահանջների
համադրման միջև: 1506-1514 թթ. տաճարի շինարարությունը գտնվում էր
Բրամանտեի ձեռքին, սակայն նրան վիճակվեց միայն կենտրոնական հիմքերը գցել:
Տաճարի շինարարության ժամանակ Բրամանտեի օգնականներն էին
Ջուլիանո դա Սանգալոն և Ռաֆայելը: Վերջինս արտաքին ազդեցությունների տակ,
տաճարի հատակագիծը վերափոխում է բազիլիկայի, որտեղ բավականին
ներդաշնակորեն կիրառվում է գմբեթի և բազիլիկայի համադրումը: Սակայն
Ռաֆայելին էլ չի հաջողվում իրականացնել իր մտահղացումը: Նրա մահից հետո
տաճարի կառուցման ղեկավարումն անցնում է Պերուցցիին, որը վերադառնում է
կենտրոնագմբեթ տարբերակին, ընդունելով, որ պետք է Բրամանտեի մույթերը
ամրացվեն, և բնականաբար վերամշակեց վարպետի առաջարկած հատակագիծը:
1534 թ. տաճարի շինարարությունը ղեկավարում է Անտոնիո դա Սանգալո
կրտսերը: Նա վերադառնում է հատակագծին, ստեղծելով մեծ մանրակերտ:
Կառուցում է խաչի արևելյան և հարավային թևերը:
1547 թ. Սանգալոյի մահից հետո շինարարությունն անցավ Միքելանջելոյի
ձեռքը, որն այդ կառույցին նվիրեց իր կյանքի 17 տարիները: 15 օրում նա ավարտեց
մանրակերտի ստեղծումը: Նախորդներին անխնա քննադատելով, նա վերադարձավ
Բրամանտեի կենտրոնական հատակագծին, որը հավատարիմ էր ժամանակի
հումանիստական հայացքներին: Միքելանջելոն կառույցին հաղորդեց ավելի
քանդակային, զանգվածեղ բնութագիր, որոնք չնայած հետագա որոշ
ձևափոխություններին պահպանվեցին:

Ռաֆայել Սանտիի ստեղծագործությունը, 1483 -1520 թթ.


Ռաֆայելը ծնվել է ՈՒրբինոյում` Իտալիայի մշակութային կենտրոններից
մեկում: 1505 թ. մեկնել է Ֆլորենցիա, որտեղ էլ ծանոթացել է Բրունելեսկիի և
Ալբերտիի ստեղծագործություններին: Դա նպաստում է նրա ճարտարապետական
գործունեությանը վաղ շրջանում տրվելուն:
Ռաֆայելի առաջին կառույցը դա Սանտ Էլիջո դելի Օրեֆիչի եկեղեցին է - 1509
թ սկսված: Այն հունական խաչի տեսքով գմբեթավոր փոքրիկ կառույց է, որի
առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ բարձրությունը
անհամեմատ մեծ է լայնությունից: Այսինքն գմբեթատակ տարածության
բարձրությունը 2.5 անգամ մեծ է նրա տրամագծից: Այն ավելի է ընդգծվում վերին
մասերից ընկնող լույսի փնջերով: Լուսավորության շնորհիվ կամարները,
առագաստները, թմբուկը և գմբեթը շատ թեթև են ընկալվում:
Պալացցո Պանդոլֆինին, կառուցվել է Ռաֆայելի գծագրերի հիման վրա: Այն
տարբերվում է մինչ այդ եղած պալացցոներից: Այստեղ ներքին բակի փոխարեն
այգիներ են, որոնք փողոցի կողմից սահմանափակված են միահարկ կցակառույցով`
նախատեսված ծառաների և օժանդակ սենյակների համար: Դա քաղաքային նոր
տիպի, նոր ժամանակների մենատուն էր:
Ճակատի երկմաս ջլատումը կառույցին հերոսական մասշտաբ է հաղորդում:
Նոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ երկու հարկերն էլ ստացել են միատեսակ
արտաքին մշակում և միանման խոշոր պատուհաններ: Ճակատային
հարթությունները սվաղված են, ինչը կառույցին հանգստություն և համեստ
պարզություն են հաղորդում: Երկրորդ հարկը մոնումենտալ է իր ճաղաշարք
(բալյուստրադա) պատշգամբով, կիսասյուներով և պատի հարթությունից դուրս
մղված պատուհաններով` պսակված ճակտոններով:

Վիլլա Մադամա, Ջուլիանո Մեդիչի կարդինալի պատվերով նախագծվել է


Ռաֆայելի կողմից հավանաբար 1517 թ. Հռոմից դեպի հյուսիս: Ռաֆայելն այստեղ
ստեղծել է վիլլայի նոր տիպ` նախատեսված բնության գրկում կարճատև հանգստի
համար: Հոյակապ հատակագիծը, որի մասին գրում են ժամանակակիցները,
ընդգրկում է լավ մտածված մի ամբողջ համակառույց, որոնք տերրասաներով իջնում
են դեպի Տիբր գետը: Վերին մակարդակի վրա տեղակայված հենց մենատան շենքը և
բաց թատրոնը` կառուցված ուղղակի թեք լանջին, ինչպես հին հունական
թատրոններում (այն չիրականացվեց): Միջին հարթակի (տերրասայի) վրա այգիներն
էին, իսկ ներքևի տերրասան զբաղեցնում էին ձիերի ախոռները: Պտղատու այգիներն
ու խաղողի այգիները, որոնց մեջ նախագծված էր ձիարշավարանը, իջնում էին մինչև
Տիբր:
Դասախոսություն 10.
/3 ժամ/

ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Ճարտարապետության նոր տենդենցները Վենետիկում իրենց դրսևորումը


գտան XV դարի վերջին քառորդում: Մինչ այդ այն գտնվում էր հյուսիսային Իտալիայի
միջնադարյան շինարարական ավանդույթների վրա: XV դարի սկզբին Վենետիկի
ճարտարապետությունը ստացել էր <<վենետիկյան գոթիկա>> անվանումը:
Ի տարբերություն Իտալիայի մյուս քաղաքների, Վենետիկը տեղադրված է
ջրանցքներով մասնատված կղզիների վրա: Վենետիկյան վարպետները պետք է
կառուցապատեին կղզյակների վրա գտնվող փոքր տեղամասերում: Այդ էր
պատճառը, որ կառույցի հորինվածքում կարևորը ոչ թե ծավալային լուծումն էր, այլ
նրա ճակատը, որն ուղղված էր դեպի ջրանցքը կամ փոքրիկ հրապարակը: Դա
մեծապես նպաստեց կառույցների ճակատների դեկորատիվ տարրերի մշակմանը,
բազմագույն մարմարների լայնորեն կիրառմանը:

Վենետիկյան ճարտարապետությունը հագեցած էր լավատեսությամբ,


գեղարվեստական արտահայտչականությամբ և երևակայության հարստությամբ,
որով վենետիկյան ճարտարապետությունը կարելի դիտարկել որպես բացառիկ
երևույթ:
Շինարարությունը կատարվում էր կղզյակների կամ ծանծաղ ջրերի վրա, որով
էլ պայմանավորված է քաղաքի կառուցապատման ոչ կանոնավոր հատակա•ծումը,
փողոցների նեղությունը, որոնց ֆունկցիան կատարում էին հիմնականում
ջրանցքները, ինչպես նաև խիտ կառուցապատումը: Շենքերը հիմնականում աղյուսից
էին: Բնակելի տները գտնվում էին ջրանցքների երկու կողմերում, բավականին խիտ
կառուցապատված, իսկ ճակատային հորինվածքները ունեին բաց, պատշգամբներով
և պատուհանային բացվածքներով:
Լինելով նավահանգստային քաղաք, պայմանավորվեց ինքնատիպ բնակելի
տների շինարարությունը: Կառուցվում էին.
 բլոկացված բնակելի տներ` յուրաքանչյուր հարկում բնակարանի
տեղադրմամբ,
 առաջին հարկում վաճառասրահներով,
 տուն-հանրակացարաններ
Բլոկացված բնակելի տներն ու հանրակացարանները կառուցվում էին
հանրապետության, հասարակության կամ անհատների միջոցներով: Հիմնական
տիպը 2 կամ 3 հարկանի տունն էր` բլոկավորված միատեսակ բնակելի սեկցիաներից,
որոնք առանձին մուտքեր ունեին փողոցի կողմից:
Եռահարկ տների վերևի հարկերը առանձին բնակարաններ էին: Օտարերկրյա
նավաստիների համար նախատեսված հանրակացարանները նույնատիպ
հատակագծում ունեին: Ունեին ընդհանուր աստիճանավադակ: Այդպիսի շենքերի
առաջին հարկերում սովորաբար վաճառասրահներ էին ու արհեստանոցներ:
Բնակելի տների արտաքին կերպարները բավականին համեստ էին` շքեղ
մարմարով հարդարված վենետիկյան մեծահարուստների պալացցոների ֆոնի վրա:
Այդ կառույցները տեղադրված էին այնպես, որ նրանց գլխավոր ճակատները ուղղված
էին կամ դեպի ծով, կամ դեպի Վենետիկի գլխավոր մայրուղին` Մեծ ջրանցքը:
XV դարի ամենահիշարժան պալատական կառույցներից է Կա դ’Օրո
պալացցոն, որի ճարտարապետն էր Ջովանի Բոնը և նրա որդին` Բարտոլոմեոն:
Կառույցն ունի ասիմետրիկ հատակագծային և ճակատային հորինվածք` ի
տարբերություն ֆլորենտական պալացցոների: Առաջին հարկը նախատեսված է
որպես շքասրահ (ի տարբերություն ֆլորենտականների), որը հինգ
կամարաբացվածքներով բացվում է դեպի ջրանցք և այն կապում է ներքին բակի հետ:
Վերևի հարկում շքեղ ընդունարանն է, որը լոջաներով բացվում է դեպի ջրանցք և
շրջապատված է բնակելի սենյակներով: Ֆլորենտանական պալացցոների
զսպվածությունն ու զանգվածեղությունն այստեղ բացակայում է: Փոխարենը դեղին
մարմարե երեսապատումը և օրնամենտացիան կառույցին հաղորդում են
շքեղություն, հանդիսավորություն և գղարվեստականություն:
Վենետիկյան պալացցոներում ներդաշնակորեն կիրառվում էին Ալբերտիի
մշակած հարկերով օրդերային ջլատումը ավանդական վենետիկյան լոջաների հետ:
Այդպիսով ստեղծվում էին ինքնատիպ վենետիկյան պալատների շքեղ ժանեկազարդ
ճակատները:
Սկուոլա Սան Մարկո – 1485-1495 թթ., ճարտարապետներ Պիետրո Լոմբարդո
և Մորրո Կոդուչչի: Երկհարկ ուղղանկյուն այդ կառույցը նախատեսված էր
ուսումնական նպատակներով, ինչպես նաև բուժական և մանկատների համար:
Առաջին հարկում մեծ շքասրահն էր, պարապմունքների և ծառայողական
սենյակներն էին: Վերևի հարկում ընդունելության մեծ սրահն էր և ասիմետրիկ
տեղակայված այլ մանր սենյակներ էին: Ինչպես Կա դ’Օրո պալացցոյի ճակատը, սա
նույնպես ունի հորիզոնական ջլատումներ, ասիմետրիկ հորինվածք:
Սանտա Մարիա Դեյ Միրակոլի եկեղեցին - ճարտարապետ Պիետրո
Լոմբարդո – 1481-1489 թթ.: Այն ուղղանկյուն ալտարային մասով ոչ մեծ միանավ
բազիլիկա է, ծածկված առագաստներին մարող գմբեթով: Դեպի բարձր բեմ տանում է
լայն աստիճանները: Այն ավարտվում է կապելլաների պսակով: Նավը, որը լայն
շքադահլիճ է հիշեցնում, ամբողջովին երեսապատված է գունավոր մարմարով:
Եկեղեցու ճակատները, երեսապատված սպիտակ, սև և կարմիր մարմարով շքեղ են և
գունեղ: Առաջին հարկը մշակված է կորնթական որմնասյուների ռիթմիկ շարքով, իսկ
երկրորդ հարկը` հոնիական որմնասյուներով: Կա որոշ տեկտոնիկ օրդերային
համակարգի կիրառման խախտում:
Սան Զաքարիա եկեղեցին կառուցվել է XI-XII դարերում, ավարտվել 1483-1500
թթ. Մորրո Կոդուչչիի կողմից: Սան Զաքարիայի հատակագիծը պատկանում է
եռանավ գոթական բազիլիկների տիպին, սակայն չկա տրանսեպտ:
Դոժերի պալատը Վենետիկի կարևորոգույն կառույցներից է: Ճարտարապետն
է Անտոնիո Ռիցցոն, Վերածննդի վենետիկյան ճարտարապետների խոշորագույն
ներկայացուցիչներից մեկը, որը հետևողականորեն կիրառում էր անտիկ մշակույթի
ավանդույթները: Նրան են պատկանում Դոժերի պալատի բակի արևելյան մասը
Հսկաների բաց աստիճանները:
Վենետիկի վաղ վերածննդի ճարտարապետությունը ինքնատիպ երևույթ էր:
Վենետիկյան ճարտարապետության ձեռքբերոմը`
 առաջին հերթին բնակելի տների նոր տիպերի և ինքնատիպ պալացցոների
ստեղծումն էր:
 Վենետիկյան ճարտարապետության մյուս ձեռքբերումը երեսապատման
տեխնիկայի լայն ու վիրտուոզ կիրառումն է, բնական միջոցների ճիշտ
կիրառումը գեղեցիկ և արտահայտիչ դեկորով ճակատների և ինտերիերների
համար:
XV դարի Վենետիկյան ճարտարապետությունը նշանակալիորեն մեծացրեց
ճարտարապետության մեջ դեկորատիվ արտահայտչականության միջոցների
դիապազոնը, ստեղծելով անտիկ, բյուզանդական, ռոմանական և գոթական
մոտիվների ինքնատիպ սինթեզ:
Անդրեա Պալլադիոյի ստեղծագործությունը, 1508-1580 թթ.
Անդրեա Պալլադիոն XVI դարի հյուսիսային Իտալիայի ամենաինքնատիպ և
խոր վարպետներից է: Նրա թողած հսկայական ժառանգությունն ու տեսական
աշխատությունը ճարտարապետության մասին խոր հետք թողեցին եվրոպական
երկրների շատ ճարտարապետների սերունդների ստեղծագործության վրա:
Եթե նա սկզբնական շրջանում համարվում էր Հյուսիսային Իտալիայի Բարձր
Վերածննդի հիմնական ներկայացուցիչը, ապա այսօր նրա մեջ տեսնում են վաղ
բարոկկոյի ներկայացուցչի, անտիկ մշակույթի հավատարիմ հետևորդի, մաներիզմի
տիպիկ ներկայացուցչի, ինչպես նաև եվրոպական կլասիցիզմի հիմնադրի:
Վիչենցիայի Բազիլիկան, որն իր պատմական անունը ստացել է հենց
Պալլադիոյից, նրա վաղագույն աշխատանքներից մեկն է: Նրա միջուկը կազմում է XV
դարի թաղածածկ լոջայի վրայի հսկայական դահլիճը, որը նախատեսված էր որպես
ռատուշայի (քաղաքապետարանի) շենք: Այն անավարտ էր մնացել և սկսել էր
քանդվել: Անհրաժեշտ էր այդ գլխավոր հասարակական կառույցին
համապատասխան արտաքին կերպար հաղորդել:
Հին ռատուշայի միջուկը, շրջապատելով երկհարկ օրդերային կամարաշարով,
Պալլադիոն կառույցին հղորդեց վեհություն և մաժամանակ հասարակական շենքին
բնորոշ բաց, հասանելի կերպար: Այն իր արտաքին կերպարով մոտ էր կանգնած Սան
Մարկոսի գրադարանի շենքին: Ի տարբերություն գրադարանի շենքի, այս կառույցը
թեթև է, օդով լի: Առանձին դետալներն այստեղ խիստ պլաստիկ են, մշակված են
նրբորեն: Վարպետը հասել Է հռոմեական մոնումենտալության, իսկ լայնաթռիչք
կամարաշարերը հարստության, ճոխության տպավորություն են թողնում: Կառույցի
անկյունային մասերն ընդգծված են խոշոր օրդերով, ինչը կառույցին
ավարտունություն է հաղորդում:
Այս աշխատանքից հետո կարելի ասել, Պալլադիոյին հեղեղում են տարբեր
պատվերներով: Վարպետի հարուստ ստեղծա•ործության մեջ հիմնական տեղը
•րավում են պալատներն ու վիլլաները` կառուցված նրա կյանքի վերջին երեսուն
տարիների ընթացքում: Դա այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Վենետիկի
միջազգային առևտրի անկման հետևանքով, վենետիկյան մեծահարուստները սկսում
են հողեր գնել, իրենց հիմնական կապիտալը ներդնելով գյուղատնտեսության մեջ:
Մինչ այդ արդեն կազմավորված ամրոց-պալատներն ու վիլլաները հետագա
մշակումների կարիք էին զգում և Պալլադիոն, հետևելով Սանմիկելին ու
Սանսովինոյին, այդ ուղղությամբ որոշիչ քայլեր է կատարում:
Հատկապես մեծ է Պալլադիոյի ներդրումը վենետիկյան արիստոկրատիայի
համար կառուցված գյուղական վիլլաներում: Յուրաքանչյուր վիլլա իր մեջ
ներգրավում է քիչ թե շատ զարգացած գլխավոր միջուկը` բնակելի սենյակներից և
հանդիսավոր դահլիճներից կազմված, սրահներով և խորը լոջաներով, ինչպես նաև
երկրորդական խումբը` կազմված տնտեսական և ծառայողական սենյակներից:
Վիլլա-Ռոտոնդան Վիչենցայում, հանդիսանում է վիլլաներից առաջին
գմբեթավոր կառույցը: Այն տեղադրված է բլրի վրա` բավականին գեղեցիկ բնական
միջավայրում: Կենտրոնական դահլիճը լուսավորվում է գմբեթի կանթեղից ընկնող
լույսով: Կառույցը կարծես տեղանքի հորինվածքային առանցքն է հանդիսանում:
Պալլադիոյի դերը մեծ էր նաև այդ ժամանակաշրջանի պաշտամունքային
կառույցների շինարարության մեջ: Երկարատև որոնումների ընթացքում նա գտնում է
իր կարծիքով ամենաբարդ խնդրի` եկեղեցական կառույցի ճակատի մշակման
լուծումը: Պալլադիոն բազիլիկ կտրվածքով եկեղեցու ճակատային մշակումներում
ներդաշնակորեն համադրում է անտիկ տաճարների հորինվածքային սխեման:
Սան Ֆրանչեսկո եկեղեցու ճակատը մշակվել է Պալլադիոյի կողմից (կառույցի
հեղինակը Սանսովինոն է): Նույն սկզբունքը դրված է Սան Ջորջո Մաջորե
(անվանումը կղզու անվանումից է գալիս) և Սան Սալվատոռե եկեղեցիների
ճակատային մշակումներում:
Սան Ջորջո Մաջորե եկեղեցու նախագծման ժամանակ վարպետը կարևորել է
նրա քաղաքաշինական նշանակությունը: Այն տեղադրելով Պիեցցենտայի հակառակ
կողմում, նա գլխավոր ճակատն ուղղել է դեպի Մեծ Ջրանցքը և Ջուդեկա ջրանցքը:
Այդպիսի օրիենտացիայի շնորհիվ, դասականորեն հավասարակշռված եկեղեցու
շենքի ճակատը, բարձր թմբուկին մարող գմբեթը շատ լավ դիտվում են հեռվից`
ներդաշնակորեն ձուլվելով շրջապատի կառույցներին և բնական միջավայրին, այն
դասելով աշխարհի ամենահայտնի քաղաքային բնանկարների շարքին:

Պալլադիոյի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում


Վիչենցայի Օլիմպիկո թատրոնի շենքը, որի շինարարությունն ավարտվում է
վարպետի մահից հետո, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1585 թ.:

Պալլադիոյի կառույցները` վիլլաներն ու պալատները, նրա ողջ


ստեղծագործական մեթոդը, որը թույլ էր տալիս իր ստեղծած ճարտարապետական
հորինվածքների տիպերի բազմաթիվ տարբերակներ մշակել, ինչը հայտնի էր դարձել
նրա տրակտատով, մեծ ազդեցություն ունեցավ Արևմտյան Եվրոպայի, հատկապես
Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ճարտարապետության վրա: Շատ հարցերում
նրա ստեղծագործությունը որոշիչ դեր ունեցավ այդ երկրների էսթետիկ իդեալների,
հորինվածքային մեթոդների մշակման համար, ինչպես նաև կլասիցիզմի ոճի
ձևավորման համար:
Դասախոսություն 11.
/3 ժամ/

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԿԱՄ ՎԱՂ ԲԱՐՈԿԿՈՅԻ


ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

XVI դարի սկզբին Իտալիայում քաղաքական դրությունը դառնում է


հակասական և փոփոփոխական: Իտալական մշակույթի և ճարտարապետության
առաջադեմ հայացքները փլուզվում են` ենթարկվելով ծնունդ առնող պատմական
իրադարձություններին: Բուրժուական և եկեղեցական ճնշման տակ քաղաքային
կոմունաները հետին պլան են մղվում, դեմոկրատական առաջադեմ
գ•աղափարախոսությունը տեղի է տալիս, իր տեղը զիջելով նոր արիստոկրատական
մշակույթին: ՈՒշ Վերածննդի ժամանակաշրջանում գլխավոր կենտրոններում`
Հռոմում, Ֆլորենցիայում և Վենետիկում ճարտարապետության զարգացումն
ընթանում է իրարից տարբերվող, հակասական ուղիներով:
Ճեղք է առաջանում նաև գիտության և մշակույթի միջև: Ունիվերսալ
բազմաշնորհությունը, երբ գիտնականը նաև արվեսատագետ էր, աստիճանաբար
վերանում է:
Կառուցվում էին հիմնականում ամրոցներ և վիլլաներ, միմյանցից տարբերվող
ճարտարապետական կերպարներով: Վազարին, Վինյոլան, Ամմանատին և մյուս
ճարտարապետները ձգտում էին չկրկնվել, լինել սուբյեկտիվ և օրիգինալ:
Առավելությունը տալիս էին անհատական ձեռագրին` կամ, այսպես կոչված
<<մաներային>>: Այստեղից էլ առաջացավ <<մաներիստներ>> տերմինը:

Միքելանջելո Բուանարրոտի 1475 - 1564 թթ.:


Միքելանջելո Բուանարրոտին ամենախոշոր և բազմակողմանի տաղանդավոր,
հանճարեղ մարդակնցից մեկն է համաշխարհային մշակույթի պատմության մեջ:
Ծնվել է Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող Կապրեզե քաղաքում 1475 թ.,
մահացել է 1564 թ.` Հռոմում: Երկար տարիներ աշխատել է Ֆլորենցիայում:
1505 թ. մարտին Հուլիոս II պապի հրավիրվել է Հռոմ, որտեղ պայմանագիր է
կնքել պապի հսկայական մարմարե դամբարանի կառուցման վերաբերյալ: Այդ
կառույցի վրա նա աշխատել է իր ողջ կյանքի ընթացքում, ընդմիջումներով:
1508-1511 թթ կատարել է իր խոշորագույն աշխատանքներից մեկը
Սիքստինյան կապելլայի թաղի որմնանկարները:
Միքելքնջելոյի բոլոր աշխատանքները որոշակի ընդմիջումներով են արվել,
քանի որ պատվերները խիստ բազմազան էին և շատ, մեկ Ֆլորենցիայում, մեկ`
Հռոմում:
Անտիոնիո Դա Սանգալո կրտսերի մահից հետո ստանում է
ճարտարապետական միանգամից երեք պատվեր` Ս.Պետրոսի տաճարի նախագիծն
ու շինարարությունը, Ֆարնեզե պալացցոյի շինարարության ավարտը և Կապիտոլիի
հրապարակի ու պալատների վերակառուցման նախագիծը: Միաժամանակ
շարունակել է Բրամանտեի սկսած Վատիկանում Բելվեդերյան այգիներում բաց
աստիճանների շաինարարությունը:
Լաուրենցիայի գրադարանի շենքը Ֆլորենցիայում հանդիսանում է
Միքելանջելոյի զուտ ճարտարապետական գործերից մեկը, որը զերծ է քանդակներից:
Այն բավականին բարդ, ինչ որ առումով նաև հակասական կառույց է: Երկարավուն
ընթերցասրահի (նախագիծն ավարտվել է 1524 թ) ինտերիերում պատերը`
որմնասյուների մետրիկ շարքով ջլատված փոքր ինչ անհանգիստ տպավորություն են
ստեղծում, ինչ վարպետը կարողացել է մեղմացնել գունային գամմայով, որը
ստեղծվում էր փայտե առաստաղի ոսկե-շագանակագույնով, որմնասյուների կանաչ
երանգով և թրծակավով զարդարված հատակով:
Երկու տարի անց նախագծված նախասրահը ուներ քառակուսուն մոտ
հատակագիծ: Այստեղ էր տեղավորվել ասես իր շարժման մեջ քարացած հայտնի
աստիճանները:

Կապիլոլիի հրապարակը հին Հռոմի կարևորագույն կենտրոններց մեկն էր,


սակայն միջնադարում կորցրել էր իր նշանակությունը: Միքելանջելոյի շնորհիվ այն
վերագտավ իր դերը քաղաքային միջավայրում:
Համալիրի գլխավոր կառույցը հրապարակի առանցքի վրա տեղակայված
Սենատորների պալացցոն էր, զարդարված երկկողմանի շքաստիճաններով,
պսակված` աշտարակով: Առանցքի երկու կողմերում, սիմետրիկ տեղադրված են
երկու երկհարկանի շենքեր` նմանատիպ ճակատային մշակումներով: Մեկը
Պահպանողակնների պալացցոն էր, մյուսը` անտիկ արձանների թանգարանի շենքը
(ավարտվել է XVII դ):
Կապիտոլիի հրապարակի կառույցները ունեին լիովին նոր կերպար
իտալական վերածննդի ժամանակաշրջանում, դրանով իսկ զարգացման նոր քայլ էր
արվում: Բոլոր կառույցների առաջին հարկերի ողջ երկարությամբ խորը
սյունասրահներ էին արված, որոնք ծածկված են հոնիական սյուներին մարող
կամարաղեղներով: Երկրորդ, ավելի բարձր հարկերի ծանրությունը կարծես մարում է
երկու հարկերը միավորող կորնթական որմնասյուներով խոշոր օրդերի միջոցով:
Գետնախարիսխներին տեղադրված այդ որմնասյուները կրում են մեծ քիվը, որն էլ իր
հերթին պսակվում է քանդակներով պարապետով:
Օգտագործելով տարածքի առանձնահատկությունները՝ Միքելանջելոն
հրապարակի տարածությունը բացեց դեպի քաղաքը տանող լայն աստիճաններով:
Հրապարակի կենտրոնում Մարկոս Ավելիոսի անտիկ ձիարձանի կանգնեցմամբ
անսամբլը ավարտուն դարձավ: Արձանն ընդգծում էր հրապարակի ոչ միայն
երկրաչափական, այլ նաև հորինվածքայի կենտրոնը:
Կապիտոլիի հրապարակի կառուցմամբ Միքելանջելոն իրեն դրսևորեց որպես
հանճարեղ քաղաքաշինարար: Փայլուն ձևով կիրառելով ճարտարապետական,
քանդակագործական, գունային և այլ միջոցներ, ինչպես նաև ռելիևֆը, նա
կարողացավ կապել հրապարակը քաղաքին:
Ջակոմո Բարոցի դա Վինյոլա, 1507-1573 թթ.:
Վինյոլան հայտնի է իր ՙՃարտարապետական հինգ օրդերների մասին՚
տրակտատով, որն առաջին անգամ հրապարակվեց Հռոմում 1562 թ.-ին:

Որպես ճարտարապետ, եղել է Պերուցցիի աշակերտը, օգնել է նրան


Վատիկանում Բելվեդերի այգիների շինարարության ժամանակ, ինչպես նաև
ուսումնասիրելով Վիտրուվիոսի հայտնի աշխատությունը, մեկնաբանել է այն և
մասնակցել է հին հռոմեական հուշարձանների չափագրությանը: Դա էլ հենց
նպաստում է նրա տեսական աշխատությանը ստեղծմանը:
Վինյոլան նոր քայլ կատարեց, հանգստի ու զվարճանքների համար
նախատեսված, քաղաքամերձ առանձնատների` վիլլա-ամրոցների և եկեղեցական
կառույցների մշակման մեջ: Նոր ժամանակակից ճաշակը նրա մոտ իր
արտահայտությունը գտավ նաև նրանում, որ նա ձգտում էր հորինվածքը զարգացնել
դիտողի շարժումով խորությամբ` հեռանկարների գեղարվեստական
փոփոխությունների էֆեկտով: Բացի այդ նրա ստեղծագործություններում
բավականին մեծ տեղ են զբաղեցնում կոր, պլաստիկ անսովոր էլեմենտները
(հատակագծում` օվալաձև): Այդ գծերը Վինյոլային կապում են <<մաներիզմին>>:
Վինյոլայի ամենահայտնի և ամենահրաշալի կառույցներից է Կապրարոլայում
Ֆարնեզե ամրոցը` իրեն հարող այգիով: Չնայած այն բանին, որ ամրոցի հինգանիստ
կոնտուրը արդեն մշակվել էր Պերուցցիի կողմից, իսկ կլոր ներքին բակի գաղափարը`
հավանաբար Անտոնիո դա Սանգալո Կրտսերինն էր, համենայն դեպս այդ կառույցն
իր ամբողջական կերպարը ստացավ հենց Վինյոլայի կողմից:
Երկարատև աշխատանքի (Վինյոլան այդ կառույցի վրա աշխատեց 1559 թ-ից
մինչև իր կյանքի վերջը) արդյունքում ստեղծվեց ոչ թե ամրոց, այլ հռոմեական
մագնատի համար հոյակերտ քաղաքամերձ նստավայր:
Բարձունքի վրա կառուցված ամրոցը անթերի ձևով կապված է լանդշաֆտի
հետ: Ամրոցաշինության ճարտարապետության էլեմենտները պարզորեն
արտահայտված են կառույցի ներքին հարկերում: Լայն աստիճանների, ռամպերի,
խորշերով և բալյուստրադաներով հենապատերի համակարգը ամրոցը կապում են
հետևում գտնվող հոյակերտ այգու հետ, որտեղ գտնվող ջրի կասկադը նորից
դիտողին ուղորդում է դեպի ամրոց: Կառույցի ամրակուռությունը մի փոքր մարում է
մոխրագույն քարի և կարմիր աղյուսի միջոցով կիրառված գունային համադրության
շնորհիվ: Կառույցը թեթևացնում է նաև վերին հարկերում կիրառված նուրբ
օրդերային համակարգով:
Ամրոցի ծավալայնությունն ընդգծող ֆորման արված էր այն նպատակով, որ
այն դիտվեր բոլոր կողմերից: Բացի այդ կենտրոնական հորինվածքով կառույցը
դոմինանտ էր ողջ շրջապատի միջավայրում:
Ամրոցի հզոր պատերի հետևում թաքնված էր հոյակերտ շրջանաձև բակը:
Առաջին երկու շատ բարձր հարկերը շրջապատված էին կամարասրահներով, դեպի
որոնք բացվում էին բոլոր շքասենյակները և հանդիսավոր դահլիճները:
Հնգանիստի անկյուններից մեկում տեղակայված է պտուտակավոր աստիճան-
պանդուսը (թեքուղին): Այն բարձրանում է մինչև երկրորդ հարկ, իսկ հետո, մյուս
հարկերը բարձրանում են անկյուններում տեղակայված ավելի նեղ պտուտակավոր
աստիճանները:
Վինյոլայի թողած ժառանգության մեջ բավականին մեծ տեղ են գրավում
շատրվանները: Դրանք բազմատեսակ են իրենց մտահաղացմամբ և և ձևերով:
Տեղակայված են հրապարակներում կամ խաչմերուկներում:
Դասախոսություն 12.
/3 ժամ/

ԻՏԱԼԻԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (17-ՐԴ ԴԱՐ)


ԲԱՐՈԿԿՈ

Պատմականորեն վերածննդին հաջորդում է բարոկկոյի ոճը: Այն ծնունդ


առնելով Իտալիայում՝ իր յուրովի դրսևորումներով տարածվեց եվրոպական բոլոր
երկրներում և Ռուսաստանում: Այն փոխարինելու եկավ վերածննդին: Այդ երկու
ոճերը կապող օղակ հանդիսացավ ուշ վերածննդի (մաներիզմի)
ճարտարապետությունը, որի ականավոր ներկայացուցիչը Միքելանջելոն էր:
Բարոկկոյի ոճի բնօրրանը Հռոմն էր: Այն իր արտահայտությունը գտավ և՛
կառույցների արտաքին հորինվածքներում, և՛ ներքին հարդարանքներում, և՛
հրապարակների, փողոցների, այգիների, պուրակների հորինվածքներում, և՛
արվեստի մյուս ճյուղերում՝ գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, թատրոն,
երաժշտություն, պոեզիա, դեկորատիվ-կիրառական արվեստ:
Ի տարբերություն վերածննդի ճարտարապետության, որի հիմքում ընկած էր
հումանիզմը, հավասարակշռությունն ու հանգստությունը, բարոկկոյին բնորոշ էր
պլաստիկ էլեմենտների դինամիկան, անհանգստությունը, զարդամոլությունը:
Բարոկկոյի մեծագույն նվաճումը ոչ միայն պաշտամունքային կամ
պալատական շենքերն են, այլ փողոցների, հրապարակների, պալատա-պուրակային
ամբողջական համալիրների ստեղծումը՝ ճարտարապետության,
քանդակագործության և նկարչության համադրությամբ: Պետք է նշել, որ այս ոճը
ճարտարապետական կառույցների նոր տիպեր չստեղծեց: Կառույցները ձեռք բերելով
շքեղ հարդարանք՝ արտահայտեցին նոր մտածողության հիմնական էությունը:
Պաշտամունքային կառույցների գլխավոր, դեպի հրապարակ նայող ճակատները
պլաստիկ, քանդակային էլեմենտների շնորհիվ ձեռք բերեցին նոր
արտահայտչականություն: Վիլլաները, դեկորատիվ անհամար քանդակներով,
շատրվաններով, ջրային կասկադներով, դարձան շքեղորեն զարդարուն
այգեպուրակային համալիրի անբաժանելի մասը:
Վաղ բարոկկոյի շրջանում, պալացցոների ճակատները, ի տարբերություն
ներքին բակերի և հրապարակների հարուստ հարդարանքին, ունեին բավականին
համեստ մշակումներ: Հասուն և հատկապես ուշ բարոկկոյի շրջանում պալացցոների
ճակատները նույնպես ձեռք են բերում հարուստ և շքեղ դեկորատիվ հարդարանք:
Բարոկկոյի շրջանում ոչ միայն կառույցների ծավալային և ճակատային
հորիվածքներն էին դառնում քաղաքաշինական միջավայրի կարևորագույն մաս, այլ
նաև կարևոր դեր էր ստանձնում փողոցը, որն ընկալվում էր որպես քաղաքային
միջավայրի ամբողջական հորինվածքի կարևոր մաս:
Իտալական բարոկկոյի ականավոր ճարտարապետներից է Դոմենիկո
Ֆոնտանան (1549-1607 թթ.): 16-րդ դարի վերջից նրան հանձնարարվում է Հռոմի
վերահատակագծումն ու դեկորատիվ հարդարումը: Այնպես պիտի հարդարվեր
քաղաքը, որ այն համապատասխաներ կաթոլիկության համաշխարհային կենտրոնի
իր բացառիկ նշանակությանը: Ճարտարապետի շնորհիվ առաջին անգամ
քաղաքաշինության մեջ կիրառվեց այսպես կոչված փողոցների եռաճառագայթ
համակարգը: Փողոցները դուրս էին գալիս քաղաքի Դել Պոպոլո գլխավոր
հրապարակից՝ կապելով Հռոմի գլխավոր մուտքը քաղաքային կարևոր
համակառույցների հետ: Ճառագայթաձև պողոտաների սկզբում և վերջում
տեղադրված շատրվանների և կոթողների շնորհիվ, ստացվում էր դեպի հեռուն
փախչող պողոտաների թատերական էֆեկտ: Այդ սկզբունքն ունեցավ իր էական
ազդեցությունը եվրոպական քաղաքաշինության վրա:
Դոմինիկո Ֆոնտանի ստեղծագործությունների է չորս շատրվաններով
հրապարակը: Չորս փողոցների հատումով ձևավորված հրապարակը կազմակերպող
շենքերի անկյունային ճակատները հարդարված են Իտալիայի չորս խորհրդանիշ
հանդիսացող արձաններով և ջրային շատրվաններով:
Ճարտարապետի ստեղծագործություններից են Հռոմի գլխավոր եկեղեցիներից
մեկը՝ Սանտա Մարիա Մաջորե բազիլիկան, Մովսեսի շատրվանը, որոնք
ամբողջովին կրում են նոր ոճի առանձնահատկությունները:

Վաղ բարոկոյի իտալացի ճարտարապետներից է Ջովանի Լորենցո Բերնինին,


որը ծնվել է 1598 թ-ին Լոմբարդիայում, քարտաշի ընտանիքում:
Նրա սիրած մեթոդը գլխապտույտ առաջացնող բարդագույն հատակագծերով
ինտերիերների ստեղծումն էր, ինչպես նաև դետալների մանրակրկիտ մշակումները:
Նա խուսափում էր ուղիղ գծերից, ինչպես նաև ազնիվ շիննյութերից. Թանկարժեք
մարմարի փոխարեն նախընտրում էր գիպսը, աղյուսը, սվաղը:
Սուրբ Պետրոսի տաճարը և տաճարամերձ հրապարակը:
Միքելանջելոյից մահից հետո, Սբ Պետրոսի կառուցումը շարունակում են
ճարտարապետներ Ջակոմո դելա Պորտան, որն ավարտին է հասցնում գմբեթի
շինարարությունը, և Վինյոլան, որն ավարտում է չորս փոքր գմբեթների
շինարաությունը, որոնցից միայն երկուսն են կառուցվում Միքելանջելոյի նախագծով:
Բերնինին տաճարի առջև ստեղծեց սյունաշարով եզերված ընդարձակ
հրապարակ:

Լորենցո Բերնինին բարոկկոյի նշանավոր վարպետներից է՝ ճարտարապետ և


քանդակագործ: Նրա ճարտարապետական կառույցները միշտ զուգորդված են
քանդակի հետ: Նրա կարևոր գործերից է Սբ Պետրոսի տաճարում Պետրոս առաքյալի
շիրիմի վրա կաթողիկոսական գահավորակի կառուցումը (համահեղինակ՝
Բորոմինի):
Բերնինին մասնակցել է Հռոմի գլխավոր հրապարակներից մեկի՝ Նավոնա
հրապարակի կառուցապատմանը: Հրապարակում է գտնվում հայտնի Չորս գետերի
շատրվանը, որը խորհրդանշում է իտալիայի չորս գետերը, <<Տրեվի>> շատրվանը:
Հռոմի հայտնի Տրիտոնի շատրվանի հեղինակը նույնպես Բերնինին է:
Նավոնա հրապարակի կառուցապատման մեջ մեծ ներդրում ունեցան նաև
բարոկկոյի վարպետներ՝ Ռինալդին և Ֆրանչեսկո Բորոմինի:
Ֆրանչեսկո Բորոմինին բարոկկոյի ոճի խոշորագույն ներկայացուցիչներից
մեկն է: Նրա ամենաբնութագրական շինություններից են Հռոմում Սան Կարլո (1638-
1667 թթ.) և Սանտ Իվո (1642-1661 թթ.) եկեղեցիները: Այս կառույցների հատակագծերն
աչքի են ընկնում անսովոր խրթինությամբ: Ներքին տարածություններն աչքի են
ընկնում բարդ և դինամիկ երկրաչափական պատկերներով, դրանց լրացնող
բազմաթիվ որմնախորշերի, խորացումների, պտտույտների տարածական ձևերի և
այդ ամբողջը պսակող գմբեթի զուգորդման մեջ կազմում են անընդհատ փոփոխվոխ
կառուցվածք: Ալիքաձև թեքված պատերի բազմաթիվ պտույտների շնորհիվ միանման
տարերը՝ սյուները, որմնասյուները, որմնախորշերը թվում են անսահմանորեն
բազմատեսակ:

Սան Կարլո եկեղեցին Սանտ Իվո եկեղեցին


Բարոկկոյի կարևորագույն կառույցներից մեկի՝ Սան Անիեզե եկեղեցու
համահեղինակն է Բորոմինին (համահեղ. Ջիրոլիմո և Կարլո Ռենալդիներ):
Ճարտարապետ Կարլո Մադերնայի անունը հիշատակեցինք՝ կապված Սբ
Պետրոսի տաճարի դիմացի կցակառույցի հետ: Որպես բարոկկոյի հետևորդ նրա
ճարտարապետական ստեղծագործություններից հատկապես նշելի է Սան Սուսաննա
և Սանտա Մարիա դելլա Վիտորիա եկեղեցիները:

Ճարտարապետ Ջակոմո դելլա Պորտայի ճարտարապետական


ստեղծագործություններից նշելի է հատկապես վիլլա Ալդոբրանդինին, որի
հատկապես այգիները լիովին տոգորված են բարոկկոյի ոգով: Ամենուրեք կարելի է
հանդիպել կասկադներ, թեքուղիներ, աստիճաններ, արհեստական լճակներ,
ջրավազաններ՝ արձնաքանդակներով և շատրվաներով, արհեստական
քարանձավներ, անսպասելի և դինամիկ տեսարաններ:
Բարոկկոյի ճարտարապետության վենետիկյան խոշորագույն վարպետներից է
Բաղդասարե Լոնգենան: Մեծ ջրանցքի մուտքի մոտ կառուցած Սանտա Մարիա դելա
Սալյուտե եկեղեցին Վենետիկի ամենամեծ գմբեթավոր շինությունն է: Հատակագծում
ութանկյուն կենտրոնագմբեթ այս կառույցը պսակված է արտաքինից կլոր, ներսից՝
ութանիստ մբեթով: Շքամուտքը շքեղորեն հարդարված հաղթակամարի տեսք
ունի:Եկեղեցու բարդ ծավալային հորինվածքում կան բազմաթիվ անսպասելի և
գեղեցիկ համադրություններ, հաղորդելով դիտակետերի բազմազանություն: Ի
տարբերություն բարոկկոյի եկեղեցական շենքերի, այս կառույցի արտաքին տեսքը
աշխարհիկ կենսուրախություն և շեղություն ունի, ինչը բնորոշ է վենետիկյան
ճարտարապետությանը:
Նմանատիպ են նաև բարոկկոյի վենետիկյան պալացցոները: բաղդասարե
Լոնգենային են պատկանում նաև Վենետիկի Պեզարո և Ռենցցոնիկո պալացցոները:
Այս կառույցների ճարտարապետական տեկտոնի պարզ կառուցվածքին հակադրվում
է բարոկկոյի միտումներն արտահայտող ճակատների խոր ռելիևֆային մշակումները,
լույս ու ստվերի հաուստ խաղ ստեղծող օրդերները, պատուհանների շրջանակներն
ու քանդակազարդ առանձին մանրամասները:
Դասախոսություն 13.
/3 ժամ/

ԿԼԱՍԻՑԻԶՄԻ ՈՃԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ


18-19-րդ դդ.

Կլասիցիզմի ոճի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ այն անտիկ


ճարտարապետության ձևերն ընդունում էր որպես էտալոն` ստանալու համար
ներդաշնակություն-հարմոնիա, պարզություն, խստություն, տրամաբանական
հստակություն, մոնումենտալություն: Կլասիցիզմի ճարտարապետությանը բնորոշ է
հատակագծային կանոնավորությունը և ծավալների հստակությունը:
Կլասսիցիզմի իսկական թանգարանների վերածվեցին այնպիսի քաղաքներ,
ինչպիսիսք էին Սանկտ-Պետերբուրգը, Հելնսինկին, Վարշավան, Դուբլինը,
Էդինբուրգը և այլն: Կլասսիցիզմի ոճով կառուցպատված քաղաքներում իշխում էր
Պալլադիոյից բխող միասնական ճարտարապետական լեզուն:
Կլասիցիզմի ճարտարապետական լեզվի, ձեռագրի հիմքը օրդերն էր, որն իր
համաչափություններով և ձևերով մոտ էր անտիկին: Կլասիցիզմին բնորոշ են.
 սիմետրիկ-առանցքային հորինվածքները,
 դեկորատիվ հարդարանքի համեստությունը,
 քաղաքների կանոնավոր հատակագծումը:
Ֆրանսիական կլասիցիզմ:
XVII դարի երկրորդ կեսի կլասիցիզմը համարվում է նաև <<Լյուդովիկոս XIV –
ի ոճ>>, որին բնորոշ էր արտահայտչականությունը և՛ արտաքին, և՛ ներքին
ճարտարապետության մեջ: Այն հատկապես արտահայտվում էր այգիների և
պուրակների երկրաչափական հատակա•ծման, հավասարաչափ կտրտած խոտերի
մշակման ճարտարապետության մեջ: Կլասիցիզմը առաջին հերթին հիմնված էր
հսկայական ծավալներով շենքերի ճակատների պարզ արտահայտչականության,
հսկայական պալատական դահլիճների և քաղաքային այգե-պուրակայնի
համալիրների խոշոր մասշտաբներում:
Ֆրանսիական կլասիցիզմի (ընդհանրապես ողջ կլասիցիզմի) առաջնորդող
հորինվածքային-դեկորատիվ մոտիվը հանդիսանում է օրդերը և նրա հետ կապված
օրդերային կամարաշարերը, թաղերը և գմբեթը: Օրդերը լայնորեն կիրառվում էր նաև
ինտերիերներում: Արտաքին հարդարանքում կիրառվում էին հարթ շքամուտքեր,
հարթ որմնամույթեր: XVII դարի վերջին ֆրանսիական կլասիցիզմը հասնում է
գեղարվեստական հասունացման:
Այդ ժամանակաշրջանի խոշորագույն վարպետն էր Ֆրանսուա Մանսարը
(1598-1666): Նա համարվում է ոչ միայն էլեգանտ և զուսպ ֆրանսիական բարոկկոյի
խոշորագույն վարպետը, այլ նաև Ֆրանսիայում կլասիցիզմի հիմնադիրը:
Իր աշխատանքներում Մանսարը ձգտում էր կառույցի ծավալատարածական
հորինվածքին հաղորդել հստակություն, լակոնիզմ, միաժամանակ ճակատային
մշակումներում կիրառում էր ֆրանսիական ճարտարապետությանը բնորոշ
պլաստիկ մշակումներ:
Ժան Ժերմեն Սուֆֆլոն XVIII դարի վերջի ֆրանսիական կլասիցիզմի խոշոր
ներկայացուցիչներից էր:
1756 թ. Սուֆլոն կառուցեց Ժենևևի աբբայության տաճարը, որը
հարյուրամյակի վերջում` հեղափոխությունից հետո վերածվեց երկրի հայտնի
մարդկանց վերջին հանգրվանի` Պանթեոնի: Այն լիովին հանդիսացավ XVIII դարի
երկրորդ կեսի ֆրանսիական կլասիցիզմի գաղափական արտահայտողը: Ունի
խաչաձև հատակագիծ, արևմտյան թևը մշակված է պորտիկով` սյունասրահով,
կենտրոնում բարձր թմբուկի վրա մարում է գմբեթը: Սյունասրահի ութ կորնթական
սյուների ռիթմը սահուն կերպով փոխանցվում է թմբուկը օղակող գմբեթակիր 18
ազատ կանգնած սյուներին: Որպես նախատիպ Սուֆֆլոն վերցրել է հռոմեական
Պանթեոնը: Այս կառույցում Սուֆֆլոն կարծես ավարտի հասցրեց ֆրանսիական
կլասիցիզմի որոնումները` ստեղծելով կլասիցիմի հստակ կերպարը:
Ամպիր ոճի ձևավորումը ֆրանսիայում: XIX դարի սկզբին կայսերական
Ամպիր ոճն է առաջատաը դառնում: Ամպիրը հանդիսանում է ՈՒշ կլասիցիզմի
շրջանը: Այն փաստորեն ծնվեց Ֆրանսիայում, Նապոլեոն I-ի ժամանակ, զար•ացում
ապրեց XIX դարի առաջին երեք տասնամյակում: Առաջացել է empire – իմպերիա
անվանումից: Կայսերական Ֆրանսիայում ամպիրը առանձնանում էր
հանդիսավորությամբ, հուշակոթողային ճարտարապետության և ինտերիերների
շքեղությամբ:
Այս ոճի առանձին կանգնած մոնումենտալ կառույցներում (Աստղի և
Կառուզելի հրապարակի Հաղթակամարները, Փառքի կամ Մադլենի տաճարը,
Վանդոմյան հրապարակի հուշասյունը) ճարտարապետական էֆեկտի շեշտը դրված
է քաղաքային միջավայրում նրանց ունեցած տեղադրությամբ, դիրքով: Ոճի
առանձնահատկություններն են.
 կլասիցիզմի էլեմենտների` սյուներ, որմնասյուներ և այլնի պարտադիր
առկայություն,
 քանդակում այնպիսի մոտիվների կիրառություն, որոնք պրակտիկորեն
վերարտադրում են անտիկ ձևեր` սֆինքս, առյուծի թաթ, գրիֆոն և այլն:
 ոճի գեղարվեստական մտահաղացումը կայանում էր զինվորական
սիմվոլների, մոնումենտալ ձևերի, հարուստ դեկորատիվության
կիրառություն` ընդգծելով ուժեղ բանակի հզոր իշխանությունը:
Անգլիական կլասիցիզմ: XVII դարի 20-ական թվականներից մինչև XVIII դարը
անգլիական կլասիցիզմի ժամանակաշրջանն է: Հիմնադիրն է Ինիգո Ջոնսը (1573-
1652): Նա կրթված ճարտարապետ էր, եղել էր եվրոպական տարբեր երկրներում,
երկար ժամանակ ապրել էր Իտալիայում: Նա հանդիսացավ պալլադիոնիզմի
հիմնադիրը Անգլիայում:
Ինգո Ջոնսի ամենահայտնի ստեղծագործություններից է Լոնդոնի
Բանկետների պալատը (1619-1621): Ճակատը թողնում է խիստ ու արտահայտիչ
տպավորություն և ամբողջ հորինվածքային կառուցվածքը խիստ մոտ է Պալլադիոյի
ճակատներին: Բանկետների պալատի ճարտարապետությունը առանձնանում է մի
փոքր չորությամբ, ինչը բնորոշ է անգլիական կլասիցիզմին: Բանկետային պալատ
լինելու մասին վկայում են միայն դիմակների բարձրաքանդակներն ու երկրորդ
հարկի քիվի վրայի ծաղկեշղթան (գիրլյանդան): Ընդհանուր առմամբ կառույցն ունի
սառը և զուսպ կերպար:

XVII դարի վերջի և XVIII դարի սկիզբի ճարտարապետությունը կապված է


անգլիացի խոշորագույն ճարտարապետ, մաթեմատիկոս և աստղագետ Քրիստոֆեր
Ռենի (1631-1723) անվան հետ:
Սուրբ Պողոսի տաճարը Լոնդոնում կառուցվել է Ռենի կողմից 1675-1710 թթ,
հրդեհից ավիրված հին միջնադարյան տաճարի տեղում: Այժմ 111 մետր
բարձրությամբ և 155, 5 մ երկարությամբ հսկայական այդ կառույցը գերիշխում է
Լոնդոնի վրա, նրա հսկայական գմբեթը վեր է խոյանում քաղաքային կառույցների
վրա:
Հատակագծի հիմքում ընկած է լատինական խաչը: Այն արևմուտք-արևելք
ձգված եռանավ գմբեթավոր բազիլիկա է: Որպեսզի հավասարակշռվի գլխավոր և
երկրորդական նավերի գմբեթների տարահրման ուժերը, Ռենը կիրառել է գոթական
կոնստրուկտիվ համակարգը` արկբուտանների միջոցով թաղերի տարահրման
ուժերը փոխանցվում են կողային նավերի արտաքին պատերին: Խուլ պատը
նախատեսված էր նրա համար, որպեսզի թաքցվի կլասիցիզմի
ճարտարապետությանը ոչ հարիր արկբուտանները: Ճակատները երկհարկանի
ջլատումներով են, չնայած այն բանին, որ դրանց հետևում ընկած կողային նավերը
միահարկ են:
Գերմանական կլասիցիզմ: XVIII դարի երկրորդ կեսին բուրժուական
կառավարության ռացիոնալիստական գաղափարները հանգեցնում են
ճարտարապետության մեջ կլասիցիզմի սկզբունքների զարգացմանը:
Առաջնորդ դերը պատկանում էր Բերլինին: Այդ ոճն իր լիարժեք
արտահայտությունը գտավ Բրանդենբուրգյան դարպասներում, կառուցված 1789 թ:
Գերմանական կլասիցիզմի կարկառուն ներկայացուցիչն էր Շինկելը: Նրա
ստեղծագործությունը անքակտելիորեն կապված է Բեռլինի ճարտարապետության
պատմության հետ: Նրա քաղաքաշինական ճիշտ մոտեցման մասին է խոսում
Թագավորական թատրոնի շինարարությունը (1818-1821): Կառույցի հստակ, խիստ
մասերը, որոնք կապված են հստակ համաչափությունների հետ, պարզորոշ ցույց են
տալիս նրա նշանակությունը: Բուրգաձև հորինվածքը կառույցին
մոնումենտալություն է հաղորդում: Թատրոնի հասարակարան նշանակությունն
ընդգծվում է դեպի քաղաք բացվող սյունասրահի ողջ երկարությամբ ձգված
աստիճանները:
Շինկելի մյուս հոյակապ ստեղծա•ործություններից է բեռլինյան Հին
Թանգարանի շենքը (1824-1830): Կառույցի գլխավոր ճակատը իրենից ներկայացնում
է հոնիական օրդերի հստակ սյունաշար: Սյուների հստակ շարքը ասես մի մեծ մուտք
լինի բազմաքանակ այցելուների համար:

Ռուսական կլասիցիզմ: XVIII դարի սկիզբը Ռուսաստանի կյանքում


շրջադարձային էր: Դա Պետրոս Մեծի կամ Առաջինի (1672-1725) իշխանության
ժամանակաշրջանն էր: Նա 1703 թ հիմնադրել է ռուսական նավատորմը և Սանկտ
Պետերբուրգ քաղաքը: 1712-ին այն դարձրել է մայրաքաղաք, իսկ 1721 թ-ին
Ռուսաստանը հռչակել է կայսրություն:
XVII – XVIII դարի սահմանագծում Ռուսաստոնում կառուցվեցին բազմաթիվ
նոր ամրոցներ և քաղաքներ: Պետրոս Մեծի ժամանակաշրջանի քաղաքաշինական
խոշորագույն խնդիրը դարձավ նոր մայրաքաղաքի կառուցումը:
Ճարտարապետ Բարթոլոմեյ Բարթոլոմեյեվիչ Ռաստրելլին (1700-1771)
իտալացի քանդակագործի որդի էր: Ռաստրելլին իր ճարտարապետական
կրթությունը ստացել էր Ռուսաստանում: Սկսած 1720-ական թվականներից
իրականացնում էր բազմաթիվ ճարտրապետական առաջադրանքներ: 1747 թ-ից
Ռաստրելլին աշխատում է Պետերգոֆի (Պետրոդվորեցի) պալատի վերակառուցման
վրա: Այստեղ բնական պայմանները իրենք են թելադրում ամրոցի հորինվածքը, այն
ստացվում է բավականին երկարաձիգ:
1752-1757 թ-ին է վերաբերում ճարտարապետի կարևորագույն գործերից է
Ցարսկի Սելոյի Մեծ Պալատի վերակառուցումը: Այդ կառույցի վերակառուցման
ժամանակ Ռաստրելլին իրականացնում է լիովին նոր մտահաղացումներ: Նա
պահպանեց երկայնական ձգվածությունը: Ցարսկի Սելոյի պալատական շենքի
մոնումենտալ ծավալը հանդիսանում է պուրակի ճարտարապետության դոմինանտը:
Պորտիկների սիմետրիկ-առանցքային համակարգը և չընդհատվող սյունաշարերի
մոտիվը կառույցի ողջ ճակատի երկարությամբ ասես ճակատի վրա ամրացնում են
կանոնավոր հատակագծով պուրակի տարածական կոորդինատները:
Պալատի շքեղ օրդերային համակարգի ռիթմը մեղմացնում է ճակատային
հորինվածքի խստությունը: Նրա տեկտոնիկան, օրդերային ջլատումների
հստակությունը և գույնը դարձան հորինվածքային միջոց, որը բացահայտում է
ճակատի օրդերային հզոր պլաստիկան: Իսկ բազմաքանակ քանդակները
հանդիսանալով օրդերի էլեմենտ, ուժեղացնում են կառույցի ճարտարապետական
կերպարի էմոցիոնալությունը:
1754-64 թթ Ռաստրելլին ղեկավարում է Ձմեռային Պալատի շինարարությունը:
Դեռևս 1735 թ հենց ճարտարապետի կողմից սկսած այս կառույցը չուներ
հատակագծային հորինվածքային միասնություն:

Եկատիրինյան պալատը Ձմեռային պալատը

Մոսկվայում աշխատող խոշորագույն ճարտարապետներից էր Դմիտրի


Վասիլևիչ ՈՒխտոմսկին (1719-1775): Մոսկվայի XVIII դարի սկզբի պաշտամունքային
կառույցների մեջ առանձնանում է այսպես կոչված ՙՄենշիկովի աշտարակը՚
(Արխանգել Գավրիլի եկեղեցին): Այն հիշեցնում է Պետրոպավլովյան տաճարի
հորինվածքը:
Ռուսաստանում XVIII դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի սկիզբ ընկած
ժամանակահատվածի ճարտարապետությունը զարգանում էր երկու հիմնական
ուղղություններով`
 իրականացվում էր խոշոր քաղաքաշինական շինարարություն` այդ ժամանակ
մշակվեցին մոտ 400 քաղաքների հատակագծեր, որի հետևանքով քաղաքների
բնակիչների թիվը ավելանում էր,
 միաժամանակ մեծահարուստները գուղական վայրերում կառուցում էին
տնամերձ հողատարածքներով շքեղ առանձնատներ:
Ռուսական կլասիցիզմը համաշխարհային նշանակություն ունեցող
ճարտարապետության ազգային դպրոց էր:
Ռուսական կլասիցիզմի առանձնահատկությունները.
1. Քաղաքները կառուցապատվում էին ազատ, կանոնավոր
հատակագծման սկզբունքով, առանց պարսպապատերի:
2. Հիմնական կառույցներն ունեին քաղաքաշինական կարևոր
նշանակություն, կառուցվում էին գետերի ափերի կամ պողոտաների երկայնքով:
3. Կառույցներն ունեին երկայնական ձգվածություն:
4. Սիմետրիկ էին, ունեին եռառանցքություն: Շեշտվում էին կենտրոնական
և կողային առանցքները:
5. Երեսապատման մեջ կիրառվում էր սվաղ, որը ներկվում էր:
6. Կար կոնտրաստ ներկած (երկնագույն, բաց կանաչ, օխրա) հարթ
պատերի և սպիտակ որմնասյուների ու քիվերի միջև:
Կարևորագույն կառույցներն են Գեղարվեստի Ակադեմիայի շենքը
Պետերբուրգում (1726-1772), ճարտարապետներն էին Կոկորինովը և Վալլեն
Դելամոնտը, Փոքր Էրմիտաժի եռահարկ շենքը, Պաշկովի տունը Մոսկվայում (1784-
86), կառուցված Բաժենովի կողմից, Բարիշնիկովի տունը Մոսկվայում (1797-1802),
Գուբինի տունը` 1790-ականներ, կառուցված ճարտարապետ Կազակովի կողմից,
Շերեմետևվի տունը, Կազանսկի տաճարը կառուցվել է 1801-1811 թվականներին,
ճարտարապետը Անդրեյ Վորոնիխինն է, ճարտարապետ Զախարովի կողմից
կառուցված Ծովակալության շենք, Տավրիական պալատի շենքը` կառուցված 1783-
1789, ճարտարապետ` Իվան Ստարով, ճարտ. Ռոսսիի խոշորագույն գործերից է
Պետերբուրգի Թատերական հրապարակը` Ալեքսանդրովյան թատրոնի շենքով,
Իսահակովսկի տաճարը (1818-1858), որ նախագծմանն ու կառուցմանը մասնակցել են
մայրաքաղաքի մի քանի խոշոր ճարտարապետներ, սակայն հիմքում ընկած էր
Մոնֆերրան Ավգուստ Ավգուստովիչի նախագիծը, Մոսկվայում Մեծ թատրոնի շենքը,
ճարտարապետ Բովե և այլն:

You might also like