PDF

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 10

Անչափահասների

արդարադատությունը սոցիալական
աշխատանքի համատեքստում.
տեսություն և պրակտիկա

Ձեռնարկ

Երևան 2013
Ձեռնարկը երաշխավորված է տպագրության Երևանի պետական համալ-
սարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և
սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից՝ որպես ուսումնա-
օժանդակ ձեռնարկ

Անչափահասների արդարադատությունը
սոցիալական աշխատանքի համատեքստում.
տեսություն և պրակտիկա

Սույն ձեռնարկում ներկայացված է անչափահասների արդարադա-


տությունը սոցիալական աշխատանքի համատեքստում։ Ձեռնարկում
առանձին բաժին է նվիրված օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների
հետ սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին։ Այն կի-
րառական կլինի ոլորտում ներգրավված սոցիալական աշխատողների, ի-
րավագետների, ուսանողների և, առհասարակ, երեխաների պաշտպա-
նության ոլորտում աշխատող մասնագետների համար։

Ձեռնարկը տպագրվել է «Անչափահասների գործերով արդարադա-


տության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը ՀՀ–
ում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական մի-
ության կողմից և իրականացվում գործընկեր կազմակերպությունների՝
«Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության,
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի և Հայ օգնության
ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից։

Ձեռնարկում ներկայացված տեսակետները, մեկնաբանությունները


և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և չեն արտացո-
լում Եվրոպական միության տեսակետները։

2
Հեղինակային խումբ՝

Միրա Անտոնյան, ս.գ.թ., դոցենտ, ԵՊՀ


Նունե Գեղամյան, տ.գ.թ., ասիստենտ, ԵՊՀ

Համահեղինակներ՝

Արտակ Խաչատրյան, փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ


Արթուր Հովհաննիսյան, ՀՀ ԱՆ համակարգի իրավական
ապահովման վարչություն
Լևոն Ավետիսյան, ՀՀ ԱՆ այլընտրանքային պատիժների
կիրառման բաժին
Նելլի Դուրյան, ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ անչափահաս-
ների գործերով վարչություն
Վահե Դեմիրճյան, ՀՀ ԱՆ միջազգային իրավական հարա-
բերությունների վարչություն

Գիտական խմբագիրներ՝

Արտակ Խաչատրյան, փ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ


Միրա Անտոնյան, ս.գ.թ., դոցենտ, ԵՊՀ

Խմբագրական խորհուրդ՝

Անահիտ Սահակյան, հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ


Արամ Օրբելյան, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ
Արթուր Մկրտիչյան, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ
Արթուր Աթանեսյան, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆ., ԵՊՀ
Աշոտ Կարապետյան, ՀՀ Ոստիկանության Քրեական հե-
տախուզության գլխավոր վարչության պետ
Հայկ Խեմչյան, «Միջազգային բանտային բարեփոխումներ»
ՀԿ, երևանյան գրասենյակի համակարգող

3
Հեղինակների մասին

Արթուր Հովհաննիսյանն ավարտել է Երևանի պետական համալսա-


րանի Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև՝ Մի-
ջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ 2002
թ–ից աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարությունում, այժմ՝
որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման
վարչության պետ։ 2002 թ–ից մինչ այսօր զբաղվել է իրավական ակտերի
նախագծերի մշակմամբ, այդ թվում նաև քրեակատարողական ոլորտը
կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակմամբ (ՀՀ քրեակա-
տարողական օրենսգրքի նախագիծ, «Քրեակատարողական ծառայության
մասին» ՀՀ օրենքի նախագիծ, «Ձերբակալված և կալանավորված անձանց
պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այլն)։

Արտակ Խաչատրյանը Երևանի պետական համալսարանի Սոցիա-


լական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն
է, փ.գ.թ., դոցենտ։ Նա ավելի քան 30 տարի դասավանդում է ԵՊՀ–ում, մեծ
ներդրում ունի Հայաստանում «Սոցիոլոգիա» և «Սոցիալական աշխա-
տանք» մասնագիտությունների զարգացման գործում։ Ա. Խաչատրյանը
1990 թ–ից զբաղվում է սոցիալական աշխատանքի գծով կադրերի պատ-
րաստմամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության սոցիալական
պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրերին, ինչպես
նաև ՀՀ քրեակատարողական համակարգում վերականգնողական ծառա-
յությունների ստեղծման և զարգացման գործին։ Հեղինակ և համահեղի-
նակ է 40–ից ավելի տպագիր աշխատությունների։

Լևոն Ավետիսյանը 1999 թ. ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտե-


տը, 2008 թ.՝ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Իրավագիտության ֆա-
կուլտետը։ 2001 թ–ից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչու-
թյունում։ 2005 թ–ից ծառայում է այլընտրանքային պատիժների կիրառ-
ման բաժնում, սկզբում՝ որպես Կենտրոն և Նորք–Մարաշ բաժանմունքի
պետ, իսկ 2008–ից՝ որպես բաժնի պետի տեղակալ։ Հետաքրքրված է ոլոր-
տի բարեփոխումներով և ակտիվորեն մասնակցում է գործընթացների
կազմակերպմանը։

5
Միրա Անտոնյանը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգի-
այի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլո-
գիաների ամբիոնի դասախոս է, ս.գ.թ., դոցենտ։ Մ. Անտոնյանը «Սոցիա-
լական աշխատանք» մասնագիտության հիմնադիրներից է Հայաստա-
նում, ինչպես նաև Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացի-
այի հիմնադիրն ու նախագահը։ Իր մասնագիտական աշխատանքի ըն-
թացքում խթանում և աջակցում է սոցիալական աշխատանքի ծառայու-
թյունների մասնագիտացմանը Հայաստանում։ Մ. Անտոնյանը փորձա-
գետ է երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության
ոլորտում (պաշտպանություն, այլընտրանքային խնամք, ծառայություն-
ների ինստիտուցիոնալ բարեփոխումներ), ինչպես նաև համայնքային սո-
ցիալական աշխատող մասնագետների պատրաստման ոլորտում։ Մաս-
նակցում է երկրում սոցիալական քաղաքականության բարեփոխման
գործընթացներին։ Ներկայումս ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։
Մ. Անտոնյանը մի շարք ուղեցույցների, հետազոտությունների, գի-
տական հոդվածների հեղինակ է։

Նելլի Դուրյանը ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության


գլխավոր վարչության 3–րդ վարչության պետի տեղակալն է, անչափա-
հասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ։ Ն. Դուրյա-
նը հանդիսանում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության
ազգային հանձնաժողովի անդամ, տարբեր միջգերատեսչական հանձնա-
ժողովների անդամ։
Անչափահասների հիմնախնդիրներին վերաբերող մի շարք ձեռ-
նարկների հեղինակ է, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների համար
նախատեսված «Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործե-
րով աշխատակիցների համար», «Երեխաների պաշտպանություն»
ուսումնական ձեռնարկ մասնագետների համար, «Վերականգնողական
արդարադատությունն ու համայնքային վերականգնողական կենտրոն-
ները Հայաստանում»՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող
կազմակերպությունների և անհատների համար և այլն։ Ընդգրկված է
ՄԱԿ–ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ազգային զեկույցի
նախապատրաստման և պաշտպանության աշխատանքային խմբում։ Ն.
Դուրյանը մշակել է «ՀՀ ոստիկանությունը և անչափահասների արդարա-

6
դատությունը» մոդուլները, որոնք նախատեսված են ՀՀ ոստիկանության
կրթահամալիրում դասավանդելու համար։

Նունե Գեղամյանը ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական


տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ է, տ.գ.թ.։ Ն. Գեղամյանը ԵՊՀ–ում
աշխատում է 2005 թ–ից։ Նա նաև «Ներդաշնակ հասարակություն» սոցիա-
լական աշխատողների հայկական ասոցիացիայի հիմնադիրներից է։
Բազմիցս մասնակցել է միջազգային կոնֆերանսների և սեմինարների,
որոնք տեղի են ունեցել ՌԴ–ում, Իռլանդիայում և Հունաստանում։ Նրա
մասնագիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է սոցիալա-
կան քաղաքականությունը, «Սոցիալական աշխատանք» մասնագիտու-
թյան արդի հիմնախնդիրները։ Ն. Գեղամյանը մի շարք ուսումնա-
օժանդակ ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ և համահե-
ղինակ է։

Վահե Դեմիրճյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարա-


րությունում 2003 թ–ից՝ դատաիրավական բարեփոխումների վարչության
իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջին կարգի մասնա-
գետ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, ապա նույն բաժնի պետ։ 2008
թ–ից աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատա-
կազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետի
պաշտոնում։ Աշխատանքի ընթացքում ներգրավված է եղել անչափա-
հասների արդարադատության հետ կապված մի շարք ծրագրերում,
որոնք իրականացվել են ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի, ԵԽ–ի և այլ
միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, իրա-
կանացրել է սեմինար դասախոսություններ դատավորների և դատա-
խազների համար՝ կապված անչափահասների արդարադատության խն-
դիրների հետ, ընդգրկված է ՄԱԿ–ի Երեխայի իրավունքների մասին կոն-
վենցիայի ազգային զեկույցի նախապատրաստման և պաշտպանության
աշխատանքային խմբում։ 2003 թ–ից դասավանդում է Հայաստանի ֆրան-
սիական համալսարանում։

7
Կարծիքներ ձեռնարկի մասին

Վերջին տարիներին անչափահասների արդարադատության ոլոր-


տում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, ինչը ենթադ-
րում է արդեն իսկ առկա կարծրատիպային մոտեցումների փոփոխու-
թյուն և ոլորտում հիմնախնդիրների նորովի լուծումների որոնում։ Կա-
րևորում ենք ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների գործընթացը,
որում ոստիկանության կողքին իրենց նշանակալի դերը կարող են ունե-
նալ սոցիալական աշխատողները։
Հատկանշական է, որ «Անչափահասների արդարադատությունը սո-
ցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա»
ձեռնարկում անչափահասների արդարադատությունը մեկնաբանվում է
թե՛ սոցիալական, թե՛ իրավական տեսանկյուններից. այս փաստը թույլ է
տալիս ունենալ համապարփակ պատկեր հիմնախնդիրների վերաբերյալ,
ինչն ավելի արժեքավոր է դարձնում ձեռնարկը։
Ողջունում ենք հեղինակների նախաձեռնությունը, քանզի ձեռնարկը
հնարավորություն կտա անչափահասների հետ աշխատող ոստիկաննե-
րի և այլ դերակատարների, մասնավորապես՝ սոցիալական աշխատող-
ների միջև համագործակցությունը դարձնել առավել գրագետ և կանոնա-
կարգված։
Աշոտ Կարապետյան
ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության
գլխավոր վարչություն

«Անչափահասների գործերով արդարադատության իրականացման


արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում մշակված «Անչափահասների արդարադատությունը սո-
ցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա»
ձեռնարկը կարևոր նախաձեռնություն է, որը կունենա իր ներդրումն ան-
չափահասների արդարադատության ներկա բարեփոխումների գործըն-
թացում։
Առավել կարևորվում է ձեռնարկի երրորդ գլուխը, որն անդրադառ-
նում է ՀՀ օրենքներում և պրակտիկայում անչափահասների արդարադա-
տության հայեցակարգի արտացոլմանը։
Ձեռնարկն արժեքավոր է ոչ միայն պրակտիկ և տեսաբան սոցիալա-
կան աշխատողների, սոցիոլոգների, հոգեբանների և օգնող այլ մասնա-
գետների, այլև ապագա իրավագետների համար։

8
Ինքնին փաստը, որ ձեռնարկի առանձին բաժիններ գրված են ՀՀ ոս-
տիկանության, արդարադատության նախարարության տարբեր ստորա-
բաժանումների մասնագետների կողմից, վկայում է ձեռնարկի լրջության
և համապարփակության մասին. մի հանգամանք, որ շատ կարևոր է
օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում։
Ողջունում ենք նախաձեռնությունը և հույս հայտնում, որ այն օգտա-
կար կլինի նրանց համար, ում հասցեագրված է։

Արամ Օրբելյան
ՀՀ Արդարադատության նախարարություն

«Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատան-


քի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկի ստեղծումը
հանդիսանում է ժամանակի հրամայականը։ Հաշվի առնելով այն հանգա-
մանքը, որ ոլորտում իրագործվում են լայնածավալ բարեփոխումներ և
հետզհետե առավել շատ է կարևորվում ոլորտում սոցիալական ոլորտի
մասնագետների, մասնավորապես՝ սոցիալական աշխատողների ներա-
ռումը, ձեռնարկը կարող է էականորեն նպաստել ոլորտի մասնագետնե-
րի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, նրանց կող-
մից մատուցվող ծառայությունների և նրանց միջև համագործակցության
արդյունավետության աճին։ Այն նաև հույժ կարևոր է ապագա մասնա-
գետների պատրաստման համար և կարող է արդյունավետորեն օգտա-
գործվել ուսումնական գործընթացներում։
Անդրադառնալով ձեռնարկի բովանդակային մասին՝ պետք է նշենք,
որ այն բաղկացած է 6 հիմնական գլուխներից։ Թերևս այդ բաժիններից
կարևորում ենք 6–րդ գլուխը, որն անդրադառնում է օրենքի հետ խնդիր-
ներ ունեցող երեխաների հետ սոցիալական աշխատանքի առանձնա-
հատկություններին և այդ գործընթացում սոցիալական աշխատողի դերե-
րին ու պարտականություններին։
Սույն ձեռնարկն օգտակար կարող է լինել թե՛ ուսանողների, թե՛ տե-
սաբան և պրակտիկ սոցիալական աշխատողների, ինչպես նաև ոլորտում
ընդգրկված այլ մասնագետների համար։

Եվգինե Վարդանյան
ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական
տեխնոլոգիաների ամբիոն

9
«Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատան-
քի համատեքստում. տեսություն և պրակտիկա» ձեռնարկի արդիականու-
թյունը դժվար է թերագնահատել` հաշվի առնելով հայաստանյան արդա-
րադատության համակարգում սոցիալական աշխատողի, մասնավորա-
պես, և սոցիալական աշխատանքի, ընդհանուր առմամբ, նկատմամբ
կարևորումը համակարգի տարբեր դերակատարների կողմից, ինչպես
նաև սոցիալական աշխատանքի և արդարադատության համակարգի
միջև սերտ առնչությունը, հատկապես՝ անչափահասների մասով։
Բովանդակային տեսանկյունից ձեռնարկը բավականին համապար-
փակ տեղեկություն է պարունակում անչափահասների գործերով արդա-
րադատության համակարգի բաղադրիչների վերաբերյալ։ Կառուցված-
քային առումով դյուրընթեռնելի է, ինչը թույլ է տալիս ոլորտում ներգրավ-
ված յուրաքանչյուր դերակատարի գտնել հարակից բնագավառներում
իրեն հուզող հարցերի պատասխանները։
Ձեռնարկի երրորդ գլխում անդրադարձ է կատարված անչափահաս-
ների գործերով արդարադատությանը ՀՀ օրենսդրությունում հատկաց-
ված տեղին։
Այն կարող է նաև որպես տեղեկատվության աղբյուր և ուղեցույց
հանդիսանալ երկրում պրոբացիոն ծառայություն ստեղծելու (առկա ծա-
ռայություններն ամրապնդելու և ընդլայնելու), ինչպես նաև անչափա-
հասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված ան-
ձանց մասնագիտացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթաց-
քում։
Հատկանշական է, որ ձեռնարկը կիրառելի է ոչ միայն սոցիալական
աշխատողների, այլև իրավագետների և երեխաների պաշտպանության
ոլորտում ներգրավված բոլոր մասնագետների համար։

Հայկ Խեմչյան
«Միջազգային բանտային բարեփոխումներ» ՀԿ
երևանյան գրասենյակ

10

You might also like