Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 12

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

/2022-2023 ուս. տարի/

ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ՝ ԶԱՐՈՒՀԻ ՔԱՐԱՄԻՋՅԱՆ


Դաշնամուրային բաժնի՝ մագիստրատուրայի 1 ին կուրս
Էլ. փոստ – zara.karamijyan2001@gmail.com
Ղեկավար-մեթոդիստ՝
Արվեստագիտության թեկնածու
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
ԵՊԿ-ի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս
Մարիաննա Ալբերտի Տիգրանյան
Մասնագիտական ղեկավար՝
ԵՊԿ-ի պրոֆեսոր
ՎԱՂԱՐՇԱԿ ՎԻԴՈԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոսկերչության կենտրոնները աշխարհում

Ոսկերչությունը արհեստի և արվեստի տեսակ է։

Ոսկերիչներն իրականացնում են գեղարվեստական կերտվածքների


պատրաստում թանկարժեք (ոսկի,արծաթ,պլատին), ինչպես նաև որոշ գունավոր
մետաղներից` հաճախ դրանք զուգակցելով մարգարիտի,
փիրուզի,ալմաստի,սաթի,ադամանդի,նռնաքարի,մարջանի հետ։

Ոսկերչության մեջ կիրառվում են


ձուլման,կռման,փորագրման,հատիկազարդման,մանրարուրք,արծնապատման,ցա
նցկեն,դրվագման,խածատման,դրոշմման,սևադման,ընդելուզման և այլ
եղանակներ։Ոսկերչությունը մարդկության ամենահին,լայնորեն տարածված
արվեստներից մեկն է,որը մեծ տեղ ունի դեկորատիվ֊կիրառական արվեստների
հարուստ գանձարանում։Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի
համալիրները,տվել դրանց հատուկ տեսք,շքեղություն,որով դրսևորվել են կրողի
սոցիալական վիճակը,ճաշակը,սոցիալ֊տնտեսական պայմանները։

Հին եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության


արվեստը։Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը,
բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման,
«սառը արծնապատման» եղանակները։ Միջագետքի ոսկերչությանը հատուկ է
եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը
արծնապատման» եղանակը։Մանրարուրք և հատիկազարդման եղանակներով
պատրաստված բազմաթիվ առարկաներ են հայտնաբերվել Էգեյան մշակույթի
երկրներից,մասնավորապես`Միկենքի և Տրոյանի պեղումներից։Նաև պեղումներ
են կատարվել Էտրուրիայում,հայտնաբերված առարկաները աչքի են ընկնում
իրենց զուսպ գունային լուծումներով.
Եթե հին հունական դասական ոսկերչությունը (մ.թ.ա 5-6 դդ.) կարևորել է փայլատ
ոսկին,ապա հելլենիզմի և Հին Հռոմի ոսկերչության մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն
բազմագունությունը ։ Հելլենիզմի ժամանակաշրջանում ոսկերչության մեջ լայն
կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները.

3-7 դդ. Սասանյան Իրանի ոսկերչության մեջ տարածվել են դրվագված,ձուլված,


փորագրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։Վաղ մահմեդական
մշակույթում պերճանքի առարկաների նկատմամբ զուսպ վերաբերմունքը
սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել ոսկերչության զարգացմանը։Սակայն
հետզհետե հին Իրանի և հելլենիստական մշակույթի ավանդական նմանակմամբ
այն հասել է զարգացման բարձր աստիճանի.

Առանձնապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան


Հնդկաստանի դեկորատիվ֊-կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է
ալմաստի նիստավորման արվեստը.
Չինաստանի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել
են տարբեր նյութեր ( մարջան, նեֆրիտ, սաթ)` աշխատելով ընդգծել ոչ այնքան
լույսի արտացոլումը,որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան.

Ռոմանական և գոթական ոսկերչական արվեստում ( ուր օգտագործվել են նաև


փայտի հազվագյուտ տեսակներ) շքեղ գունահարաբերումները զուգորդվել են
կոմպոզիցիայի զուսպ կառուցվածքին` որոշ դեպքերում կրկնելով եկեղեցական
ճարտարապետության ձևերը.

Վերածննդի և մաներիզմի իտալացի վարպետները` Պ. Լեոնին, Բ. Չելլինին և


ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկերներով արծաթյա անոթներ, որոնցում
թանկարժեք նյութերի նախնական հատկությունների փոխարեն ընդգծվել է
մշակման նրբագեղությունը.
15-18 դդ. Եվրոպական ոսկերչության գլուխգործոցների մեջ առանձնանում են
գերմանացի վարպետներ Յամնիցեր ընտանիքի արծաթյա գեղարվեստական
աշխատանքները և Դինգլինգերի արծնապատ գործերը,անգլիական
գեղարվեստական արծաթագործությունը.

17րդ դարում Ֆրանսիան ոսկերչությամբ եվրոպայում առաջնակարգ տեղ է գրավել


18 րդ դարում գերիշխել է նրբագեղ ռոկոկոն, իսկ 19 ի սկզբին` ամպիրի խիստ ոճը
(Նապոլեոն Առաջինի պալատական վարպետներ Օդիոյի և Բիեննեի
դրվագումները)։

19րդ ոսկերչության առարկաների ոճաձևերը էկլեկտիկ բնույթ են ունեցել, որի դեմ


հանդես եկան «մոդեռն» ոճի վարպետները,այդ թվում` Լալիկը(ֆրանսիայում)։
Ոսկերչությունը Հայաստանում

Հայ ժողովրդի կիրառական արվեստում առանձնահատուկ տեղ ունի


ոսկերչությունը,որի ակունքները թաղված են խոր հնադարում։Հայկական
լեռնաշխարհը հարուստ է մետաղահանքերով։Հայկական բարձրավանդակում
ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Ստրաբոնը Խաղդիքի
մասին ասում է, որ այն հարուստ է եղել հատկապես երկաթով և արծաթով, որ
այստեղ ապրող լեռնցիները միայն երկրագործությամբ չեն զբաղվել ,այլ
շահագործել են նաև հանքեր....։

Թանկարժեք մետաղի պահանջարկը Հին արևելքում՝ Ք.ծ.ա.III հազարամյակում


էապես աճել էր իշխող դասի կազմավորման,պալատական և տաճարային
համալիրների ձևավորման արդյունքում: Այս հանգամանքները, ինչպես նաև
հանքավայրերի առկայությունը, դարձան այն խթանները, որոնք ստեղծեցին ոսկու
արտադրության ավանդական էթնո-մշակութային կենտրոններ։

Այսպիսով` Հայաստանը եղել է այդ արհեստի կենտրոններից մեկը և հարուստ է


եղել ոսկերչական բազմաթիվ օջախներով,ուր ոսկերչությունը այնքան է
զարգացել,որ նույնիսկ առանձին քաղաքներում ոսկերիչ արհեստավորները
մասնագիտացել են հատուկ ճյուղերում։

Վաղ բրոնզի դարի հուշարձաններից


հայտնաբերվել են ոսկուց, արծաթից և
կիսաթանկարժեք քարերից պատրաստված
ուլունքներ, ականջօղեր, մատանիներ, կախիկ-հմայիլներ, շքասեղներ,
գլխազարդեր (դիադեմա) և իշխանության խորհրդանիշներ: Դրանց մեծ մասը
հայտնաբերվել են Շենգավիթ քաղաքատեղիի պեղումների արդյունքում:
Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները
վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա,
արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական
բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման,
մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման
եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի
դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։Վաղ բրոնզի դարի
ոսկերչական արվեստի լավագույն օրինակը Շենգավիթի N 1 դամբարանից
հայտնաբերված կախիկ-հմայիլն է,իսկ Լճաշենի պեղումնավայրից մեզ է հասել
գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և
հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։
Ուրարտական շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ
դարերում ոսկերչության մեջ ավելի լայն
կիրառում է գտել հատիկազարդման
եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից
հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են
եռանկյունաձև՝ աղեղնաձև շարաններով դասավորված հատիկազարդման
եղանակով։Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։
Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը,
Կաբինը, Վանը, Արդվինը, Արտահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, Երևանը,
Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան են.

Իշխանության և հեղինակության ցուցադրման վաղագույն


խորհրդանիշներից են մեկ և կես գալարով ծամկալները կամ
քունքազարդերը (spiral-rings), որոնք պատրաստվել են ոսկուց,
արծաթից և բրոնզից: Այս ավանդույթը, ծագելով Ք.ծ.ա. IV
հազարամյակի կեսից, հարատևել է շուրջ մեկուկես հազարամյակ:
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջաններում կենտրոնացած են տասնյակ
հուշարձաններ, որոնցում հայտնաբերվել են ոսկուց, արծաթից և պղնձից կամ
բրոնզից պատրաստված մեկ և կես գալարով ծամկալներ:

Ըստ Սանդրո Սարդարյանի՝ Շենգավիթի N2 դամբարանի


կմախքներից մեկի ձեռքի մատի վրա եղել է ցանցկեն զարդագլխով
ոսկյա մատանի։Այն պատրաստված է վաղնջական տեխնիկական
հնարքներով:

Հին Արմավիրում հայտնաբերվել է Սոթքի ոսկուց


պատրաստված վզնոց։Երկու ծայրերը վերջանում են
թռչնապատկերներով ,կենտրոնում սխեմատիկ ոճով
պատկերված են կենաց ծառեր։Վզնոցի ներքևի աղեղը նման է
Լոտոսի ծաղկի։Այն հարդարված է գունավոր քարերով` հատկապես երկնագույն, և
պատած է սև ,ապակենման պաստայով։
Օգտագործված գրականություն

Քալանթարյան (խմբ.), Հին Հայաստանի ոսկին (մ.թ.ա. III հազարամյակ – մ.թ. XIV

Դար), Երևան, 2007

Հայկական ոսկերչություն , «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

You might also like