Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 16

Վ.

ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ


ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողի
լուսանկարի

տեղը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ

ԹՂԹԱՊԱՆԱԿ

Ուսանողի անուն, ազգանուն, հայրանուն՝ Էլեն Արթուրի Եղոյան

Ֆակուլտետ, կուրս, խումբ ՝ ԹՄՀ, 4-րդ կուրս, 1-ին խումբ

ԵՐԵՎԱՆ 2023
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանող, այս թղթապանակը կարևոր փաստաթուղթ է, որը Ձեզ


հնարավորություն կտա ամփոփել ուսումնական-մասնագիտական
պրակտիկայի ընթացքում ձեռք բերած գիտելիքը և համապատասխան
հմտություններն ու կարողունակությունները:
Թղթապանակը նաև արդյունավետ գնահատման գործիք է, որի
օգնությամբ կկարողանաք դիտարկել և արձանագրել Ձեր առաջընթացը,
ստուգել և գնահատել ինքներդ Ձեզ:
Մաղթում ենք Ձեզ աշխատանքային հաջողություններ ուսումնական-
մասնագիտական պրակտիկայի ընթացքում:

1. Պրակտիկայի կազմակերպման և անցկացման ընդհանուր դրույթներ

Ուսումնական-մասնագիտական նախադիպլոմային պրակտիկան ԲՊՀ-ի


ուսումնական գործընթացի անբաժան մասն է Բարձրագույն մասնագիտական
կրթական ծրագրով սովորող ուսանողների համար:
ԲՊՀ-ի ուսանողների ուսումնական-մասնագիտական նախադիպլոմային
պրակտիկան կազմակերպվում է 8-րդ կիսամյակի ընթացքում: Համաձայն ԲՊՀ
կարգի պրակտիկան կարելի է անցնել մասնագիտական հետագա
գործունեության հետ առնչվող հաստատություններում կամ
կազմակերպությունում:
Պրակտիկայի ղեկավարումը իրականացվում է ինչպես ԲՊՀ-ի, այնպես էլ
ընդունող կազմակերպության կողմից: Ուսանողական յուրաքանչյուր խմբին
հատկացվում է ղեկավար, ով իրականացնում է պրակտիկայի
ուսումնամեթոդական ղեկավարումը, դրա ընթացքի հսկողությունն ու
ստուգումը: Ուսանողների ամենօրյա սիստեմատիկ ղեկավարումը կատարվում է
ընդունող կազմակերպության (որտեղ անցկացվում է պրակտիկան)
հաստատված աշխատակցի կողմից:
Պրակտիկայի ընթացքում ուսանողը ենթարկվում է կազմակերպության
ներքին կարգապահության կանոններին: Ուսանողը կարող է ընդունվել
հաստիքային աշխատանքի, եթե աշխատանքը այդ պաշտոնում իր
բովանդակությամբ համապատասխանում է պրակտիկայի ծրագրին:
Աշխատանքի ձևակերպումն իրականացվում է միայն ԲՊՀ-ի համաձայնությամբ:

2.Մասնագիտական պրակտիկայի նպատակներն ու խնդիրները

Մասնագիտական պրակտիկան ուսումնական գործընթացի բաղադրիչ է


և կարևոր փուլ:
Պրակտիկայի հիմնական նպատակն ուսումնական գործընթացի
ժամանակ ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդումն ու
խորացումն է: Պրակտիկայի նպատակը ուսանողին իրական գործնական
փորձի, հետագա մասնագիտական գործունեության մեջ նրան անհրաժեշտ
ինքնուրույն աշխատանքի հմտությունների ձեռք բերման հնարավորություն
ընձեռնելն է, ինչպես նաև համալսարանում ստացած տեսական գիտելիքների
ամրապնդումն ու հարստացումը:
Պրակտիկան ուսանողին ընձեռնում է հնարավորություն ծանոթանալու
նախարարության, հիմնարկության, կազմակերպության գործունեության

2
մեթոդների հետ, որոշելու իր մասնագիտական հետաքրքրությւոնների ոլորտը,
գնահատելու սեփական ուժեղ և թույլ կողմերը, միջանձնային շփման.
աշխատանքային միջավայրում հարմարվելու, խնդիրները որոշելու ու նրա
լուծման ճանապարհների փնտրումն իրականացնելու ունակության
տեսանկյունից:
Մասնագիտական պրակտիկայի գլխավոր խնդիրը ԲՊՀ-ի պրակտիկայի
ղեկավարի և դասավանդողների, ինչպես նաև նախարարության,
հիմնարկության, կազմակերպության մասնագետների ղեկավարությամբ
տարրաբնույթ աշխատանքների կատարումն է` տարբեր մասնագիտական
բնագավառներում:

Ուսումնական-մասնագիտական պրակտիկայի ընթացքում ուսանողի խնդիրն է.

 ծանոթանալ նախարարության, հիմնարկության, կազմակերպության


կառուցվածքին, խնդիրներին, գործելու մեթոդներին, տարբեր
ստորաբաժանումների գործունեությանը և դրանց
փոխհարաբերություններին,
 օրագիր պահել կանոնավոր կերպով, որտեղ նկարագրվում է օրվա
կատարած աշխատանքի բովանդակությունը: Գրանցումներն օրագրի մեջ
վերահսկում է կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարը:

Պրակտիկայի ավարտին ուսանողը պրակտիկայի` ԲՊՀ-ի ղեկավարին է


ներկայացնում օրագիրը և հաշվետվությունը՝ պրակտիկայի`
կազմակերպության անմիջական ղեկավարի կողմից ստորագրված և կնքված:
Այնուհետև ուսանողը պաշտպանում է հաշվետվություն ԲՊՀ-ի ղեկավարի
և/կամ հանձնաժողովի մոտ: Ըստ պաշտպանության, ինչպես նաև հանձնված
նյութերի (պրակտիկայի օրագրի, ուսանողի հաշվետվություն և
կազմակերպության կողմից ղեկավարի գնահատություն) արդյունքների`
ձևավորվում է ուսանողների պրակտիկայի վերջանական գնահատականը:
Պրակտիկայի ծրագիրը չկատարած կամ աշխատանքի վերաբերյալ
բացասական գնահատական ստացած ուսանողը կրկին ուղարկվում է
պրակտիկայի: Առանձին խախտումների դեպքերում ԲՊՀ-ը կարող է քննարկել
ուսանողի համալսարանում հետագա ուսումնառության հարցը:
Ուսումնական-մասնագիտական պրակտիկան կապող օղակ է
ուսանողների տեսական պատրաստվածության և նրանց ինքնուրույն
աշխատանքի միջև: Պրակտիկայի ընթացքում ուսանողն պրակտիկայի
ղեկավարների վերահսկողությամբ իրականացնում է մասնագիտական
գործունեություն` համագործակցելով ուսումնական-մասնագիտական
գործընթացի բոլոր մասնակիցների հետ: Ուսումնական-մասնագիտական
պրակտիկայում արտացոլվում են մասնագիտական գործունեության բոլոր
բաղադրիչները, այն է՝ նպատակները, շարժառիթները, բովանդակությունը,
կազմակերպումը, գործառույթները, արդյունքները, վերահսկողությունը,
ինքնավերահսկողությունը: Ուսումնական-մասնագիտական պրակտիկայի
ընթացքում է ուսանողը սովորում համակարգված մոտեցում ցուցաբերել
մասնագիտական գործունեության նկատմամբ: Այդ շրջանում զարգանում են
մասնագիտական կարողությունները և անձի մասնագիտական որակները:
3. Ուսանողի աշխատանքի բովանդակությունը

Ուսանողի ուսումնական-մասնագիտական գործունեությունը ներառում է.

 Ծանոթություն կազմակերպության աշխատանքի համակարգին,


 Թիմային աշխատանք,

3
 Ինքնուրույն աշխատանք:

Մասնագիտական պրակտիկան ենթադրում է նաև


- աշխատանքի պլանավորում, մշակում և իրականացում,
- նյութերի պատրաստում,
- համագործակցային և նախագծային տեխնոլոգիաների կիրառում:

Սեփական գործունեության վերլուծություն և ինքնագնահատում

Մասնագիտական խնդիրների լուծման տեսանկյունից՝ ուսանողի


գործունեության ստուգումն ու գնահատումը համակցվում է մասնագիտական
աճի մշտադիտարկման հետ: Այսօր կարևորվում է հատկապես մասնագետի
կողմից ինքնադիտարկման և ինքնագնահատման հետևյալ կարողությունները.

 նախագծային (աշխատանքների պլանավորում)


 կառուցողական
 հետազոտական (իրականացվող միջոցառումների և սեփական
գործունեության վերլուծություն, անդրադարձ, կշռադատում)
 հաղորդակցական (շփման, հաղորդակցման կարողությունների
դրսևորում)
 ճանաչողական (սեփական գործունեության դիտարկում,
իմաստավորում և գիտակցում)

4
4. Պրակտիկայի կազմակերպման ժամկետներ․

Պրակտիկայի Տարեթիվ, Պատասխանատու


անցկացման և Ամսաթիվ
կազմակերպման փուլեր
Ընդհանուր ժողով Անգլերենի ամբիոն
պրակտիկայի մասին
Պրակտիկայի բազայի Ուսանող
որոշում, դիմումի Անգլերենի ամբիոն
հանձնում
Պրակտիկայի բազայի Պրակտիկայի ղեկավար ԲՊՀ-
հաստատում ի կողմից
Պրակտիկայի սկիզբ Ուսանող

Պրակտիկայի ծրագրի Ուսանող


հաստատում` Պրակտիկայի ղեկավար
կազմակերպության ձեռնարկության կողմից
ղեկավարի կողմից
Պրակտիկայի ավարտ Ուսանող

Հաշվետու ձևի լրացում Ուսանող


ուսանողի կողմից
Պրակտիկայի Ուսանող
վերաբերյալ
հաշվետվության
հանձնում
Պրակտիկայի Ուսանող
վերաբերյալ Պրակտիկայի ղեկավար ԲՊՀ-
հաշվետվության ի կողմից
քննարկում և
պաշտպանություն
Հանրագումարային Պրակտիկայի ղեկավար ԲՊՀ-
գնահատական ի կողմից

Ուսանողի իրավունքներն ու պարտականությունները և դրանց բաշխումը`


ըստ պրակտիկայի շաբաթների

Կազմակերպություն ներկայանալով` մինչ պրակտիկայի անցնելը,


ուսանողները ստանում են աշխատանքային ցուցումներ, ծանոթանում են
Կազմակերպությունում գործող ներքին կարգապահության կանոններին՝
առաջին իսկ օրվանից ներգրավվելով Կազմակերպության ընդհանուր
աշխատանքային ռիթմի մեջ:
Ուսանողն իրավունք ունի օգտվել պրակտիկայի ծրագրին վերաբերող
գրականությունից, փաստաթղթերից և մյուս նյութերից, որոնք առկա են
Կազմակերպությունում, ավարտին դրանք անխտիր վերադարձման պայմանով:
Պրակտիկանտների աշխատանքը պետք է վերահսկվի պրակտիկայի`
համալսարանի և Կազմակերպության ղեկավարների կողմից` ըստ տվյալ
Կազմակերպությունում գործող կարգի:

5
Կազմակերպությունում ուսանողն օրագրի հիման վրա ինքնուրույն
կազմում է պրակտիկայի հաշվետվություն` ուսումնական-մասնագիտական
պրակտիկայի ծրագրին համապատասխան, և հանձնում է այն
Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարին պրակտիկայի ավարտից
2-ից 4 օր առաջ գնահատումը ստանալու համար:
Պրակտիկայի վերաբերյալ հաշվետվությունը և դրա բոլոր հավելվածները
ուսումնասիրվում են Կազմակերպության պրակտիկայի ղեկավարի կողմից, որը
տալիս է պրակտիկայի գնահատում-բնութագիր, որը պետք է պարունակի.
 Կազմակերպության ենթաբաժանումների անվանումները, որտեղ
պրակտիկա է անցել պրակտիկանտը,
 պրակտիկանտի կողմից կատարված աշխատանքի համառոտ
նկարագրություն,
 պրակտիկանտի անձնական բնութագիրը,
 ուսանողի վերաբերմունքն աշխատանքի հանդեպ,
 պրակտիկանտի կողմից կատարված պրակտիկայի գնահատական:

Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի


գնահատումը պարտադիր կերպով վավերացվում է
Կազմակերպության կնիքով:

Համալսարան վերադառնալու առաջին շաբաթվա ընթացքում ուսանողը


պարտավոր է ամբիոն հանձնել

 մասնագիտական պրակտիկայի օրագիրը,


 մասնագիտական պրակտիկայի հաշվետվություն և
հավելված/հավելվածներ,
 բնութագիր մասնագիտական պրակտիկայի ղեկավարի կողմից:

5.Ղեկավարում

Պրակտիկայի ղեկավարումն իրականացվում է ինչպես ԲՊՀ-ի (դասախոս),


այնպես էլ ձեռնարկության համապատասխան կազմակերպության կողմից:
ԲՊՀ-ում ուսանողների խմբին տրվում է դասախոս, ով իրականացնում է
պրակտիկայի ուսումնամեթոդական ղեկավարումը, դրա ընթացքի
հսկողությունն ու ստուգումը: Ուսանողների ամենօրյա սիստեմատիկ
ղեկավարումը կատարվում է այն կազմակերպության հաստատված
աշխատակցի կողմից, որտեղ անցկացվում է պրակտիկան:

Պրակտիկայի ղեկավար ԲՊՀ-ի կողմից.

 Ապահովում է ուսանողների կողմից պրակտիկայի անցկացման բարձր


որակը և դրա համապատասխանությունը ուսումնական պլանին ու
ծրագրին,
 կազմակերպության ղեկավարի հետ համատեղ կազմակերպում է
պրակտիկայի հիման վրա խորհրդատվություններ ուսանողների համար,
 վերահսկում է պրակտիկայի վայրում ուսանողների համար նորմալ
աշխատանքային պայմանների ապահովումը, պրակտիկանտների կողմից
ներքին կարգապահության կանոնների իրագործումը,
 գնահատում է ուսանողի պրակտիկայի օրագիրը, ուսանողի
հաշվետվությունն ու պաշտպանությունը, որոնք համադրվելով

6
կազմակերպության կողմից ղեկավարի գնահատականի հետ՝ ձևավորում
են ուսանողի պրակտիկայի վերջնական գնահատականը:

Համալսարանի կողմից ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները

Համալսարանից ղեկավարը

 ապահովում է բոլոր կազմակերպչական միջոցառումների


անցկացումը ուսանողների` պրակտիկայի մեկնելուց առաջ (հրահանգում
պրակտիկայի անցկացման վերաբերյալ և այլն),
 իրագործում է ուսումնամեթոդական ղեկավարում, ուսանողների հետ
անցկացնում է խորհրդատվություն պրակտիկայի անցկացման
վերաբերյալ, ղեկավարում է դրա ընթացքը,
 ապահովում է պրակտիկայի բարձր որակը, մշտական կապ է
պահպանում հաստատության և կազմակերպության կողմից
պրակտիկայի համապատասխան ղեկավարի հետ,
 իրագործում է ուսանողների աշխատանքային և կենցաղային նորմալ
պայմանների վերահսկողությունը, ներքին կարգապահության կանոնների
կատարումը,
 հնարավորության դեպքում կազմակերպում է դասընթացներ, ինչպես
նաև դասախոսություններ և սեմինարներ ձեռնարկության,
հաստատության, կազմակերպության կողմից հատկացված պրակտիկայի
վայրերում,
 հասարակական կազմակերպությունների և պրակտիկայի`
հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ
համատեղ ներգրավում է ուսանողներին կոլեկտիվի հասարակական
աշխատանքի մեջ,
 ուսումնասիրում է ուսանողների հաշվետվությունները պրակտիկայի
վերաբերյալ, մասնակցում է դրանց ընդունման համար նախատեսված
հանձնաժողովի աշխատանքներին, ներկայացնում է ամբիոնի վարիչին
գրավոր հաշվետվություն պրակտիկայի անցկացման վերաբերյալ
ուսանողների գործնական պատրաստման կատարելագործմանը
վերաբերող նկատառումների և առաջարկությունների հետ միասին,
 ղեկավարում է ուսանողների գիտահետազոտական աշխատանքը,
պատրաստում է ուսանող-պրակտիկանտներին մտավոր և
ստեղծագործական աշխատանքին, ինչպես նաև ուսումնական-
մասնագիտական պրակտիկայի արդյունքների հիման վրա՝ գիտական-
ուսանողական գիտաժողովներին մասնակցելուն:

Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարները

7
 պրակտիկանտի հետ կազմում է օրացուցային պլան, որը յուրաքանչյուր
ուսանողի պրակտիկայի ողջ ծրագրի կատարումն է տվյալ
կազմակերպության աշխատանքային պլանների համաձայն,
 հետևողականորեն հսկում է պրակտիկանտի աշխատանքը և
պրակտիկայի ծրագրի կատարման ընթացքը և նրան ցույց է տալիս
անհրաժեշտ օգնություն,
 հսկում է պրակտիկանտի աշխատանքային կարգապահության
կանոնների պահպանումը և տեղեկացնում է ԲՊՀ-ին ուսանողի կողմից
դրանց խախտման բոլոր դեպքերի մասին,
 ստուգում է ուսանողի օրագիրը և հաշվետվությունը,
 գնահատական է տալիս ուսանողի պրակտիկայի անցկացման
վերաբերյալ:

Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի իրավունքները և


պարտականությունները

Կազմակերպությունում ուսանողների պրակտիկայի ղեկավարը, որն


իրագործում է պրակտիկայի անմիջական ղեկավարումը

 կազմակերպում է իր պատասխանատվությանը հանձնված ուսանողների


մասնագիտական պրակտիկայի անցկացումը` սերտ կապի մեջ լինելով
համալսարանի ղեկավարի հետ,
 տվյալ աշխատավայրում ծանոթացնում է ուսանողներին աշխատանքի
կազմակերպմանը, դրա մեթոդներին և այլն,
 իրականացնում է պրակտիկանտների մասնագիտական աշխատանքի
մշտական վերահսկում, օգնում է նրանց ճիշտ կատարել բոլոր
առաջադրանքները տվյալ աշխատավայրում, ծանոթացնում է
աշխատանքի առաջատար մեթոդներին և կատարում է
խորհրդատվություն մասնագիտական հարցերի վերաբերյալ,
 հսկում է օրագրերի լրացման գործընթացը, ուսանող-պրակտիկանտների
հաշվետվությունների պատրաստումը և կազմում է դրանց վերաբերյալ
գնահատում-բնութագիր, որը ներկայացնում է պրակտիկայի և
անհատական առաջադրանքների կատարման տվյալներ,
 հաղորդակից է դարձնում ուսանողներին մտավոր և ստեղծագործական
աշխատանքին:

8
Աշխատանքի ինքնավերլուծություն ուսանողի կողմից

Պրակտիկայի ընթացքում դժվար էր.

Պրակտիկայի ընթացքում ինձ համար դժվար էր ժամանակի ճիշտ


կառավարումը և դասապրոցեսի ժամանակ արագ կողմնորոշվելը։ Նաև ինձ
համար բարդ էր դասապրոցեսի ծրագրեր կազմելը, քանի որ անգլերեն
սովորելու համար նախատեսված նյութերն ու դասագրքերն անթիվ են, և
հարց է առաջանում՝ որոնք են հարմար տարբեր տարիքային խմբերի հետ
աշխատելու և դասապրոցեսն արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու
համար։

Պրակտիկան

ա) հետաքրքիր էր (շնորհիվ ինչի՞)

Պրակտիկան հետքրքիր էր դասալսումներին մասնակցելու և դասեր


վարելու շնորհիվ, քանի որ այն հնարավորություն տվեց ստուգել և կիրառել
օտար լեզվի իմ տեսական գիտելիքները գործնականում։ Հետաքրքիր էր նաև
այն առումով, որ այդ ընթացքում ուսումնասիրեցի լեզու սովորողի
հոգեբանությունը և սովորեցի բարդ իրավիճակներում ճիշտ լուծումներ
առաջարկել։

բ) անհաջող անցավ (ինչո՞ւ)

Պրակտիկան անցել է ամբողջովին հաջող, դրական և անմիջական


անձնակազմի շնորհիվ, ովքեր միշտ պատրաստ էին օգնել և անհրաժեշտ
խորհուրդներ տալ։

գ) դժվար էր (ի՞նչը, ինչպե՞ս հաղթահարվեց)

Պրակտիկայի սկզբնական շրջանում բարդ էր տրամադրած նյութերին ու


գրքերին արագ ծանոթանալը, քանի որ դրանց քանակությունը մեծ էր, և
թվում էր՝ չեմ հասցնի բոլորը նայել։ Հետագայում դասալսումների
մասնակցելով և միաժամանակ այդ նյութերն ուսումնասիրելով՝ կարողացա
հաղթահարել անինքնավստահությունս և դասեր վարելու վախը, իսկ վերջին
շրջանում, հարմարվելով աշխատանքին, արդեն դժվարությունների
չհանդիպեցի։

Այսպիսի արտալսարանային միջոցառումները հարկավոր են,

Հարկավոր են, որպեսզի ուսանողները ստուգեն և զարգացնեն


համալսարանում ստացած տեսական գիտելիքները՝ դրանք գործնականում
կիրառելով։ Սա նաև ուսանողին հնարավորություն է տալիս բացահայտել իր
ուժեղ և թույլ կողմերը, ձեռք բերել նոր հմտություններ հետագայում
պահանջված մասնագետ դառնալու համար։

Պրակտիկայի կազմակերպման գործընթացի բարելավման վերաբերյալ


առաջարկություններ

Պրակտիկայի կազմակերպման գործընթացի բարելավման համար


կարելի է ուսանողների տեսական գիտելիքները և հմտությունները ստուգող
ընդհանուր հարցումներ անցկացնել հետագայում հարմար պրակտիկայի
վայր առաջարկելու համար, նաև կարելի է ընդլայնել պրակտիկայի
9
անցկացման հնարավոր վայրերի քանակը, որպեսզի ուսանողներն ունենան
ընտրելու հնարավորություն։ Այս ամենից զատ, անհրաժեշտ է նաև հաշվի
առնել ուսանողների հետաքրքրությունները և ցանկությունները, որպեսզի
ուսանողը մոտիվացված մասնակցի պրակտիկային՝ հետագայում դառնալով
պահանջված մասնագետ աշխատաշուկայում։

5. Աշխատանքի հաշվետվություն

»ՇԱԲԱԹ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


խմբայի անհատակա
ն ն
Առաջին  Այս շաբաթվա ընթացքում մասնակցել եմ
դասալսումների։ Ներկա եմ գտնվել
տարիքային տարբեր խմբերի դասերի՝
թե՛ անհատական, թե՛ խմբային։ Այս
ընթացքում ինձ համար հատկապես
բարդ թվաց մասնագետների
աշխատանքը խմբերի հետ, քանի որ
անհրաժեշտ է խորը ուշադրություն
դարձնել երկու և ավելի տարբեր անձանց
հետաքրքրություններին և
ունակություններին՝ պատրաստելով
այնպիսի դաս, որը արդյունավետ կլինի
խմբում գտնող յուրաքանչյուր աշակերտի
համար։ Այս շաբաթվա ընթացքում նաև
ուսումնասիրել եմ զանազան դասագրքեր
և նյութեր, որոնք անհրաժեշտ են դասերի
ընթացքում օգտագործելու համար։

Երկրորդ  Այս շաբաթվա ընթացքում դասեր սկսեցի


վարել նաև ինքս։ Իմ առաջին աշակերտը
6-րդ դասարանի աշակերտուhի է եղել։
Ըստ լեզվի կենտրոնի կանոնների՝
աշակերտի հետ առաջին դասը
փորձնական դաս է եղել վերջինիս
մակարդակը ստուգելու համար։ Դասի
ընթացքում խաղացել ենք “Two Lies and
One Truth” խաղը, ինչի նպատակը
անմիջական մթնոլորտ ստեղծելն էր,
այնուհետև ստուգել եմ բառապաշարը,
քերականությունը և կարդալու
ունակությունները։ Արդյունքում,
ընդհանուր պատկերացում կազմելով
աշակերտի խոսքի, կարդալու,
բառապաշարի մակարդակի և
քերականության իմացության մասին,
երկրորդ հանդիպման ժամանակ արդեն
սկսել եմ աշխատել «English File»
(elementary) և «Macmillan English
Grammar in Context» գրքերով։

10
Երրորդ  Այս շաբաթվա ընթացքում բացառապես
անցկացրել եմ դասեր 6-րդ դասարանի
աշակերտի հետ։ «English File»
(elementary, student book) գրքից
կատարել ենք «Open your books, please»
թեման, որի ընթացքում աշակերտը
ընդլայնել է դասարանային
բառապաշարը, իսկ քերականությունից
ուսումնասիրել ենք դերանունները։ Նույն
գրքից հաջորդ դասի ընթացքում
կատարել ենք «Arriving in London”
թեմայով լսելու վարժություններ վիդեո
տարբերակներով, որոնց արդյունքում
աշակերտը սովորել է՝ ինչպես մարդկանց
խնդրանք ուղղել և առաջարկություններ
անել։ Այս ամենի հետ մեկտեղ “Macmillan
English Grammar in Context” գրքից
թեմային համապատասխան կատարել
ենք հավելյալ քերականական
վարժություններ։ Դասից դուրս
https://learnenglishkids.britishcouncil.org/
- կայքից ուղարկել եմ լսելու
վարժություններ, որոնք քննարկել ենք
հաջորդող հանդիպումների ժամանակ։
Չորրորդ  Այս շաբաթվա ընթացքում բացի 6-րդ
դասարանի աշակերտուհու դասերից
անցկացրել եմ նաև խմբային դասեր՝ 9-
րդ դասարանի 2 աշակերտների հետ՝
նրանց հետ աշխատելով «English File»
(intermediate) և «Oxford word skills»
(intermediate) գրքերով։ «English File»
(intermediate)-ից կատարել ենք «Eating in
and out», և «Modern Families» թեմաները,
որոնց արդյունքում աշակերտները
ընդլայնել են իրենց բառապաշարը,
կրկնել են present simple, present continuous
ժամանակձևերը, action and non-action
բայերը և սովորել են բայերի “be going to”
կառույցի օգտագործման
առանձնահատկությունները։ «Oxford
word skills» (intermediate) գրքից
հանձնարարել եմ թեմաներին
համապատասխան հավելյալ
բառապաշար սովորել։
Նույն շաբաթվա ընթացքում 6-րդ
դասարանի աշակերտի հետ բացի
ծրագրում առկա դասերից իրականացրել
եմ նաև այլ թեմայով դաս՝ «Daily life
activites», որն իրենից ներկայացնում էր
նկարների մեկնաբանում-քննարկում
(picture-based disscution), որի նպատակն
էր սովորել Present simple և Present
continuous ժամանակաձևերի

11
տարբերությունը և ընդլայնել
բառապաշարը, ինչպես նաև զարգացնել
աշակերտի քննադատական միտքը
ցուցադրված նկարները մեկնաբանելու
ընթացքում։
Հինգերոր  Այս շաբաթվա ընթացքում 6-րդ
դ դասարանի աշակերտի հետ «English
File» (elementary, student book) գրքից
կատարել ենք «A Writer’s Room» և «Stars and
Stripes» թեմաները, որոնց ընթացքում
կրկնել ենք a/an հոդերը և ուսումնասիրել
ենք ածականները՝ կատարելով լսելու,
կարդալու, բառապաշարի ընդլայնման
վարժություններ։
Նույն շաբաթվա ընթացքում խմբի հետ
անցկացրել եմ առանձնահատուկ դաս
«Let’s talk about your emotions» թեմայով,
որը ներկայացրել եմ սլայդի տեսքով։ Այս
դասի նպատակն էր ստուգել
աշակերտների անգլերեն խոսքը, նրանց
սովորեցնել նոր իդիոմներ
զգացմունքների մասին, ինչպես նաև
կրկնել ածականների հետ կապված
քերականությունը: Արդյունքում,
աշակերտները սովորեցին հոմանշային
նոր շարքեր, պրակտիկորեն
օգտագործեցին ակտիվ բառապաշարը՝
պատասխանելով հարցերին։
Վեցերոր  Պրակտիկայի վերջին շաբաթվա
դ ընթացքում աշակերտների հետ
անցկացրել եմ կրկնության դասեր այս
շաբաթների ընթացքում նրանց ձեռք
բերած գիտելիքներն ստուգելու և
ամրապնդելու համար։ Ե՛վ անհատական
պարապող աշակերտի, և՛ խմբի հետ
կրկնությունը իրականացրել եմ «English
File» գրքի հիման վրա՝ օգտագործելով
«Revise and Check» բաժնում ներառված
բառապաշարի, կարդալու, լսելու,
քերականական վարժությունները, որոնք
համապատասխանում են
իրականացրած դասերին։ «Revise and
Check» բաժնի վերջում առկա են նաև
առանձին տեսանյութեր, որոնց
նպատակը արած ամբողջ աշխատանքն
ամփոփելն է։ Աշակերտները դրանք
նայել, իսկ հետո վերապատմել են, ինչի
միջոցով ստուգել եմ օտար լեզվի
ընկալումը։
Կրկնության արդյունքում կարողացա
ընդհանուր պատկերացում կազմել
աշակերտների առաջընթացի մասին։
Կարող եմ ասել, որ այս 6 շաբաթների

12
աշխատանքի ընթացքում նրանք
ընդլայնել են իրենց քերականական
գիտելիքները և բառապաշարը, սկսել են
ավելի ազատ և վստահ խոսել՝
հաղթահարելով անինքնավտահությունը
և օտար լեզու սովորելու ընթացքում
առաջացած վախերը։

Մասնագիտական պրակտիկայի անցկացման ժամանակ ուսանողը


պարտավոր է ամեն օր օրագիր պահել, որտեղ նա նշում է կատարված
աշխատանքների բովանդակությունը: Օրագրի գրանցումները հսկվում է
կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կողմից:
Պրակտիկայի ավարտական փուլում ուսանողը կազմում է գրավոր
հաշվետվություն և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի
կողմից ստորագրված օրագրի ու գնահատման հետ միասին հանձնում այն
ԲՊՀ-ի պրակտիկայի ղեկավարին:

Հաշվետվության պահանջներ

Մասնագիտական պրակտիկայի հաշվետվությունը պետք է գրված լինի


A4 ֆորմատի 2 էջ ծավալով, 14 տառաչափով:
Հաշվետվությունը պետք է տեղեկություն տա այն Կազմակերպության
մասին, որտեղ ուսանողն անցել է պրակտիկան, ինչպես նաև դրա
նպատակների և խնդիրների մասին:
Հաշվետվության մեջ հարկ է ներառել այն ենթաբաժանման բնութագիրը,
որտեղ ուսանողն անցնում էր պրակտիկան, ուսանողի պաշտոնեական
պարտականությունները և նրա անձնական ներդրումը Կազմակերպության
գործունեության մեջ: Խրախուսվում է ուսանողի աշխատանքի կոնկրետ
օրինակների, կատարված աշխատանքի /հնարավորության դեպքում/ և
բնութագրերի կցումը:

Հաշվետվությունը պետք է

 գրված լինի հայերեն,


 լավ կառուցված լինի և համապատասխանի ԲՊՀ-ի ձևաչափին, այն է`
պարունակի տիտղոսաթերթ, ցանկ, էջերի համարակալում, տողատակի
ծանոթագրություններ, հավելվածներ,
 կցված լինի Կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի
գնահատականը՝ հաստատված ստորագրությամբ և կնիքով:

13
Հետևյալ աղյուսակում ընդգրկված են բոլոր դրույթները, որոնք հարկավոր է
արտահայտել հաշվետվություն մեջ:

Անհրաժեշտ կետերի Մեկնություն


ցուցակ

Կազմակերպության
անվանում, կոնտակտային
տեղեկատվություն
Սեփականության ձև

Առաքելություն,
նպատակներ և խնդիրներ
Պրակտիկայի ընթացքում Պահանջվում է ոչ միայն
կատարված աշխատանք պաշտոնեական
պարտականությունների, այլև այն
հմտությունների նկարագրություն,
որոնք ուսանողը ձեռք է բերել դրանց
կատարման ընթացքում, բացի դրանից,
այդ աշխատանքը պետք է դիտարկվի ոչ
միայն բաժնի, այլև ողջ ձեռնարկության
գործունեության ենթատեքստում,
որտեղ ուսանողն աշխատել է:
Կա Ուսանողի տեսանկյունից –
զմակերպության օրինակներով, ապացույցներով
գործունեության հիմնավորված
բնագավառներ, որոնք
բարելավում են
պահանջում և ունեն
այդպիսի հեռանկար
Անհատական Տարբեր բնագավառներում տեսական
գործունեության` և կիրառական գիտելիքների ըստ
ուսանողի սեփական բավարարության/անբավարարության.
գնահատական թեզի աշխատանքային դժվարություններ
աշխատանքի ընթացքում խմբում. միջանձնական շփում:

6. Վերահսկման ձև

Պրակտիկայի ավարտին ուսանողը պաշտպանում է հաշվետվություն


ԲՊՀ-ի ամբիոնի հանձնաժողովի և/կամ ղեկավարի առջև: Ըստ
պաշտպանության, ինչպես նաև հաշվետու նյութերի (պրակտիկայի օրագիր,
ուսանողի հաշվետվություն և պրակտիկայի` Կազմակերպության ղեկավարի
գնահատական) արդյունքների` ուսանողը ստանում է վերջնական
գնահատական: Պրակտիկայի ծրագիրը չկատարած կամ աշխատանքի
բացասական գնահատականներ ստացած ուսանողը կրկին ուղարկվում է
պրակտիկայի:

7. Գնահատման չափանիշներ
14
Ուսանողի գնահատականը ուսումնական-մասնագիտական
պրակտիկայի համար որոշվում է 100 բալանոց սանդղակով` գնահատելով
հետևյալ ասպեկտները

Պրակտիկայի անցման ժամկետների 10


պահպանում

Կազմակերպության կողմից ղեկավարի 30


գնահատում

Գրավոր հաշվետվություն 40

Պաշտպանություն 20

Միավորների գումարի հաշվարկից հետո գնահատականը,


համապատասխան ԲՊՀ-ի ընդունված չափորոշիչների, նշվում է ըստ 100
բալանոց սանդղակի:

15
10. ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Ուղարկված է մասնագիտական պրակտիկայի՝

Մարզ, քաղաք, գյուղ՝ ______________________________________________________

Պրակտիկայի վայրը՝ ______________

Պրակտիկայի վայրի հասցեն՝__________________________________________________

Հեռախոս՝__________________էլ. փոստի հասցե՝_________________________________

Պրակտիկայի ղեկավարը՝ __________________________________________________

Ուսանողը ներկայացել է մասնագիտական պրակտիկային և մասնակցել է

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

գործընթացներին:

Իրեն դրսևորել է որպես՝


________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Ուսանող _____________________________________________________________ ավարտել


է
անուն, ազգանուն, հայրանուն

___________________________________________________մասնագիտական
պրակտիկան:
ամսաթիվ

Գնահատական՝ ___________________________

Պրակտիկայի ղեկավարը՝ __________________________________


ստորագրություն, կնիքի տեղը

16

You might also like