Download as rtf, pdf, or txt
Download as rtf, pdf, or txt
You are on page 1of 6

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ավարտական աշխատանքի թեմայի համաձայն 09․02․2023-ից մինչ


06․04․2023-ը ընկած ժամանակահատվածում ուսումնաարտադրական
փորձառությունն անցկացրել եմ «Ֆիգարո» ՍՊԸ-ում։
Ուսումնաարտադրական փորձառության ընթացքում
ուսումնասիրել ենք ուսումնաարտադրական փորձառության ծրագրում
առանձնացրած հարցերը։

«Ֆիգարո» ՍՊԸ-ի առաքելությունն ու նպատակը,


կազմակերպաիրավական տեսակը
«Ֆիգարո» գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն է, որը մասնագիտացված է ռեստորանային ոլորտում: Այն
Հայաստանում ներկայացնում է «Սեգաֆրեդո» (Segafredo), «Սինաբոն»
(Cinnabon) և «Սքուեր Ուան» (Square One) միջազգային ֆրանչայզ
ապրանքանիշերը:
Ֆիգարոն տրամադրում է բարձրորակ ուտեստներ, խմիչքներ,
ինչպես նաև տարածք երեկոյան զվարճանքների համար: Ընկերություն
այս ոլորտում ունի ավելի քան տասնչորս տարվա փորձ:
Ընկերության արժեքներն են՝ որակը, պատասխանատվությունը,
ազնվությունը և արդարությունը, թափանցիկությունը, շրջակա
միջավայրը և անվտանգությունը։
Ընկերության տեսլականն է՝ որպես ռեստորանային
արդյունաբերության ոլորտում բարձրորակ ընկերություն, իր
սպառողների կարիքները բավարարումը ամենաբարձր որակի
արտադրանքներով և ծառայություններով, և արդար, ազնվ, թափանցիկ
և արդար մրցակցության էթիկական արժեքներին լիովին
համապատասխանող բիզնեսի վարում:
Ընկերության առաքելությունն է անընդհատ ձգտել ամրապնդել
հարաբերությունները իրենց հյուրերի հետ և երջանկացնել միմյանց:

«Ֆիգարո» ՍՊԸ-ի կառավարման կազմակերպական կառուցվածքը


Կազմակերպական կառուցվածքը ներառում է կառավարման
մարմինների կազմը, որը սովորաբար ներառում է    տնօրենին և նրա
տեղակալներին։ Հաշվի առնելով կառավարման մարմինների միջև
հարաբերությունների բնույթը՝ գոյություն ունի կառավարչական
լիազորությունների պատվիրակություն։
Ընկերության կառավարման կազմակերպական կառուցվածքում
առանձնանում է գործադիր տնօրենը, որի անմիջական ենթակայության
տակ գտնվում են կառավարման, արտաքին գնումների,
հաշվապահության, վաճառքի ու մատակարարման, մարքեթինգի
բաժինները և գործադիր տնօրենի օգնականները։
Կառավարման բաժինը զբաղված է ընկերության մյուս բաժինների
ընդհանուր գործունեության ու գործառույթների պատշաճ կատարման
վերահսկմամբ։
Արտաքին գնումների բաժինը զբաղվում է հետևյալ հարցերի
կարգավորմամբ՝
1) գնումների պլանավորում, գնման գործընթացի կազմակերպում
(ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը),պայմանագրի
կնքում, պայմանագրի կատարում և կառավարում:
Հաշվապահությունը    իրականացնում է մի շարք հարցերի
կարգավորումը, որոնք են՝ անհրաժեշտ պարտավորությունների և
հաշվարկների ճիշտ և ժամանակին կատարումը, հաշվապահական
հաշվառման տվյալների արտացոլում հաշվապահական հաշվառման
մատյաններում, ներքին հաշվետվությունների ներկայացման
վերջնաժամկետների սահմանում և պահպանումը, հաշվապահական
փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հուսալիության և
ճշգրտության գործառնական վերահսկողությունը:
Վաճառքի բաժինը սահմանում ու հաշվարկում է ընկերության
տարեկան բյուջեն, որը նախատեսված է բիզնես պլանով, վաճառքի
առկա ապրանքը (մոտավոր ծավալը): Վաճառքի բաժինը զբաղվում է
այնպիսի հարցերով, ինչպիսիք են՝ արագ և արդյունավետ
ապրանքաշրջանառության ապահովումը, ծառայությունների ճիշտ
վաճառքը, վստահելի գործընկերներ ու երկարաժամկետ հաճախորդների
փնտրելն ու գտնելը, բանակցություններ վարել պոտենցիալ
հաճախորդների հետ, կնքել պայմանագրեր, իրականացնել ամբողջական
գործարքներ, հետևել հետադարձ կապին, մեծացնել պոտենցիալ
հաճախորդների բազան, ընդլայնել վաճառվող
արտադրանքի/ծառայության տեսականին, ներկայացնել
հաշվետվություն, կատարել պլանային վաճառքի ցուցանիշները:
Մատակարարման բաժինը ապահովում է ընկերության անխափան
գործունեության համար ձեռք բերված ապրանքների մատակարարման
գործընթացը, իրականացնում է մատակարարման գործառույթների
կազմակերպման հաշվառում, բանակցություններ է վարում է
մատակարարողների, պատվիրատու հետ, մասնակցում է
նյութատեխնիկական մատակարարման պլանավորմանը և
կազմակերպմանը, գործադիր տնօրենի օգնականներին է ներկայացնում
առաջարկություններ` ընկերության կարիքների համար անհրաժեշտ
ապրանքների ձեռք բերումը ավելի մատչելի պայմաններով
կազմակերպելու վերաբերյալ։
Մարքեթինգի բաժինը առավել սերտորեն համագործակցում է
վաճառքի բաժնի հետ՝ որպես գլխավոր նպատակ հետապնդելով
վաճառքների ծավալի ավելացումը։ Այն իրականացնում է հետևյալ
գործառույթները՝ անալիտիկ, արտադրական, բաշխման և իրացման։
Այսինքն փորձում է հասկանալ, թե ինչ է պահանջում շուկան, ինչպիսի
արձագանք է տալիս մենյուի թարմացմանը, առաջարկվող նոր
ծառայություններին․ այսինքն շուկայի ուսումնասիրությունն է կատարում,
փորձում է հաճախորդներին ու պոտենցիալ հաճախորդներին
տեղեկացնել առկա նորությունների մասին, փորձելով ավելացնել
սպառողների շրջանակը։
Գործադիր տնօրենի օգնականները համակարգում են այս բոլոր
բաժինների աշխատանքը, ինչպես նաև վերահսկում իրենց անմիջական
ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին՝ առաքիչներին, շեֆ-
խոհարարներին, մասնաճյուղի կառավարչին, տեխնիկական բաժնի
աշխատակիցներին, հերթափոխի մենեջերներին, բար-մենեջերներին։
Կոմունիկացիոն գործընթացները «Ֆիգարո» ՍՊԸ-ում

Յուրանքանչյուր ընկերություն առնչվում է կոմունիկացիոն


գորընթացներին։ «Ֆիգարո» ՍՊԸ-ն ևս իր գործունեության ընթացքում
կոմունիկացիայի մեջ է գտնվում ինչպես արտաքին միջավայրի հետ,
այնպես էլ ընկերության ներսում իրականացվում են կոմունիկացիոն
գործընթացներ։
Ընկերության ներսում իրականցվում են ինչպես ուղղահայաց
(վերևից ներքև փոխանցվող), այնպես էլ հորիզոնական հարթությունում։
Տեղեկատվությունը թե ուղղահայաց, և թե հորիզոնական մակարդակում
կատարվում է էլեկտրոնային նամակագրության միջոցով։
Առավելություններից այն է, որ բոլորը ստանում են տեղեկատվությունը,
որի փոխանակումը շատ արագ է կատարրվում, անհասկանալի լինելու
դեպքում կարելի է նամակը մի քանի անգամ վերընթերցել։ Սակայն
գլխավոր թերությունն այն է, որ, անհատաական ընկալմամբ
պայմանավորված, երբեմն կարող են լինել թյուրըմբռնումներ։
Ընկերությունունն ունի իր աշխատակիցները, որոնք բնականաբար
փոխազդեցության և միձանձնային կոմունիկացիոն հաղորդակցության
մեջ են գտնվում։Ընկալումները,
 Սեմենտիկան հիմնախնդիրները,
 Ոչ վերբալային կոմունիկացիան,
 Ոչ որակյալ հետադարձ կապը,
 Վատ լսելը կամ լսելու ունակությունը։

Միջանձնային կոմունիկացիայի և, ընդհանուր առմամբ, մարդկային


հաղորդակցության արդյունավետության կարևոր պայմաններից մեկն
անձի, այսպես կոչված հաղորդունակությունն է, այսինքն`այն
կարողությունը, որով մարդը բնականոն փոխհարաբերություններ է
հաստատում ուրիշների հետ,ձևակերպում է իր ասելիքը,
տեղեկություններ
հաղորդում և ստանում` ճշտորեն վերծանելով դրանք, զանազանելով
կարևորն ու երկրորդականը, ապահովելով պատշաճ ուղիղ և հետադարձ
կապը:
Հաղորդակցման բարելավման ուղիներն են՝
 գաղափարների պարզեցումը մինչև հաղորդումը,
 ըմբռնումով մոտենալ պոտենցիալ սեմենտիկական
հիմնախնդիրներին,
 հետևել սեփական մարմնի դիրքին,ժեստերին,ինտոնացիային,
 արտահայտել համակրանք և պարզություն,
 հասնել հետադարձ կապի ստեղծման։
Կազմակերպության հաղորդակցման արգելքներն են՝
 Հաղորդման խեղաթյուրում։Ինֆորմացիան տեղափոխվելով
կառավարման հիրարխիայով շատ դեպքերում խեղաթյուրվում է։Դրա
պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած մարդկանց
միջմարդկային հարաբերություններից մինչև սեփական ընկալումները։
 Ինֆորմացիայի ծանրաբեռնվածություն։
 Կազմակերպության ոչ բավարար կառուցվածք։

փաստաթուղթ և գործավար

You might also like