Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 15

Պարենքիմատոզ դիստրոֆիաներ

Պրեպարատ 1. Երիկամի ոլորուն խողովակներ

 Հիալինակաթիլային դիստրոֆիա
 Նեֆրոցիտների ցիտոպլազմայում տեսնում
ենք մուգ մանուշակագույն ներկված
միատարր/ հոմոգեն պարփակումներ:

Պրեպարատ 2. Լյարդի ճարպային դիստրոֆիա

 Ներկված Սուդան 3-ով


 Ճարպը երևում է կարմրանարնջագույն
ներկված փոշեհատիկի փոքր
կաթիլի(կենտրոնական հեպատոցիտներ)
և մեծ կաթիլի ու վակուոլների
ձևով(ծայրամասային հեպատոցիտներ)-
պերիֆերիայում են
 Կարդիոմիոցիտում ճարպը մեծ կաթիլ,
վակուոլ չի առաջացնում

Պրեպարատ 3. Սրտամկանի ճարպային


դիստրոֆիա

Ներկված Սուդան 3-ով


Պրոցեսը կրում է օջախային բնույթ:
Ախտահարված են երակիկների, երակային
ծնկների շուրջ դասավորված
կարդիոմիոցիտները, որոնց
ցիտոպլազմայում տեսնում ենք
կարմրանարնշագույն ներկված
կուտակումներ, որոնք ունեն
փոշեհատիկի(Սրտամկանի փոշենման
ճարպակալում), քիչ դեպքերում փոքր կաթիլի տեսք:
 Վագրի սիրտ
Պրեպարատ 4. Երիկամի խողովակների
ածխաջրատային դիստրոֆիա շաքարային դիաբետի
ժամանակ

 Ներկված PAS-ի մեթոդով՝ Բեստի կարմիր ներկով:


 Գլիկոգենը կուտակվել է նեֆրոցիտների
ցիտոպլազմայում և խողովակի լուսանցքում
ներկվելով՝ կարմիր

Պրեպարատ 5. Սրտի փականի մուկոիդ ուռճեցում


ռևմատիզմի, ռևմատիկ էնդոկարդիտի, տարածուն
վազկուլիտի ժամանակ

 Ներկված է տոլուիդին
կապույտով
 Հյուսվածքը ցուցաբերել է
մետաքրոմազիայի ֆենոմեն՝
կապույտի փոխարեն ներկվել է
մանուշակագույն՝ պայմանավորված միջավայրում ազատ
հիալուրոնաթթվի առկայությամբ:

Պրեպարատ 6. Ուղեղի անոթների հիալինոզ


հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

 Ուղեղի անոթների պատերը հաստացած են,


կառուցվածքային էլեմենտները բացակայում են:
 Անոթի պատը նմանվել է կիսաթափանցիկ
ապակու՝ հիշեցնում է աճառային հիալին:

Մակրոպրեպարատ 1. Սագոյի փայծաղ

 Փայծաղում ամիլոիդը կուտակվում է ավշային


ֆոլիկուլներում՝ տեղային կամ հավասարապես ամբողջ
պուլպայում ՝ սփռուն ամիլոիդոզի դեպքում
 Տեղային ամիլոիդոզի դեպքում ամիլոիդը զբաղեցրել է ֆոլիկուլները , դրանք
մեծացած են, կտրվածքի վրա կիսաթափանցիկ հատիկների տեսք ունեն՝
սագոյի փայծաղ
 Սփռուն ամիլոիդոզի դեպքում փայծաղը խիստ մեծացած է, ամուր,
կարմրաշագանակագույն, կտրվածքի վրա ճարպային փայլով՝ ճարպային
փայծաղ-այն սագոյի փայծաղի հաջորդ փուլն է:

Պրեպարատ 7. Երիկամի ամիլոիդոզ (մեծ ճարպային երիկամ)

 Ներկված կոնգո կարմիրով


 Ամիլոիդը երևում է աղյուսակարմիր անոթների, գլոմերուլյար
կծիկների և խողովակների բազալ թաղանթներում:

Պրեպարատ 8. Սրտի ճարպակալում: Անոթահենքային


ճարպային դիստրոֆիա

 Ճարպը երևում է էպիկարդի տակ՝ խրվել է (Ներաճել է)


միոկարդի մեջ, տեղակայվելով կարդիոմիոցիտների
արանքում՝ որոշ հատվածներում ատրոֆիայի ենթարկելով
վերջիններիս:

Պրեպարատ 9. Աորտայի աթերոսկլերոզ

 Ներկված է Սուդան 3-ով


 Անոթահենքային ճարպային դիստրոֆիայի օրինակ
է:
 Ճարպը կարմրանարնջագույն ներկված
պարփակումների ձևով տեղակայված է ինտիմայում
(ռեակտիվ աճ ի պատասխան այդ երևույթի)
 Ֆիբրոզ վահանիկի ձևավորում

Պրեպարատ 10. Միքսոմա


Պրեպարատ 11. Թոքի հեմոսիդերոզը քրոնիկ երակային կանգի ժամանակ

 Ներկված է հեմատոքսիլին էոզինով


 Տեղային հեմոսիդերոզի օրինակ է
 Գունակը՝ հեմոսիդերինը երևում է գորշ շագանակագույն ներկված
բյուրեղների տեսքով:
 Հեմոսիդերինով լցված սիդերոֆագերը երևում են միջալվեոլյար
միգնապատերում, ալվեոլների լուսանցքներում, բրոնխերի շուրջը ,
անոթների պատերում՝ ամենուրեք

Պրեպարատ 11ա.Թոքի հեմոսիդերոզ


 Ներկված է Պերսի ռեակցիայիով-Բեռլինյան լազուր
 Հեմոսիդերինը երևում է կապտամանուշակավուն կամ
վառ կապույտ ներկված կուտակումների տեսքով:

Պրեպարատ 12. Մելանոմա

 Էպիդերմիսի հիպերմելանոզ՝ չարորակ ուռուցքի


տեսքով:
 Մաշկի բազալ թաղանթում տեսնում ենք ատիպիկ
մելանոցիտների կուտակումներ:
 Հիպերմելանոզն իրենից ներկայացնում է չարորակ
նորագոյացություններ:

Պրեպարատ 13. Լյարդը կանգային դեղնուկի ժամանակ

Պրեպարատ 14. կրակալման օջախներ կրծքագեղձի


քաղցկեղում և մկաններում:

 Կրակալման օջախները երևում են մուգ վարդագույն


ներկված անձև տեղամասերի տեսքով:

Պրեպարատ 15. Փայծաղի իշեմիկ ինֆարկտ

 Ֆոլիկուլների կենտրոնում լիմֆոցիտները քայքայված են՝


տրոհված:
 Կարմիր պուլպան գերարյուն է:

Պրեպարատ 16. Նեկրոտիկ նեֆրոզ

 Երիկամների՝ մասնավորապես ոլորուն խողովակների


նեֆրոցիտներում կորիզները բացակայում են՝
կարիոլիզիս կամ էլ բեկորացված են՝ կարիոռեքսիս:

Պրեպարատ 17. Կազեոզ մեռուկ տուբերկուլյոզի ժամանակ

Պրեպարատ 18. Բորբոքային գերարյունություն թոքերում

 Միջալվեոլյար միջնապատերում զարկերակները, անոթները


խիստ լայնացած են՝ գերարյունալցված:
 Ալվեոլների լուսանցքում առկա է բորբոքային էքսուդատ:

Պրեպարատ 19. Մուսկատային լյարդ՝ լյարդը երակային կանգի


ժամանակ(էնդոկարդի ֆիբրոէլաստազ)

 Տեսնում ենք ցենտրոլոբուլյար արյունազեղումներ


 Կենտրոնական երակները գերարյունալցված են
 Հեպատոցիտները բեկորացված են՝ քայքայված, մեռուկացված
 Պահպանված են պերիֆերիկ հեպատոցիտները, որոնք սակայն
ենթարկված են ճարպային դիստրոֆիայի:

Պրեպարատ 20. Ստազ ուղեղի անոթներում

 Մազանոթները խիստ լայնացած են՝ լցված իրար


սոսնձված էրիթրոցիտներով՝ սլաջ ֆենոմեն
 Երկարատև ստազն անդարձելի է՝ բերում է հյուսվածքի
մեռուկի(ուղեղի մեռուկի)

Պրեպարատ 21. Արյունազեղում գլխուղեղում

 Տեսնում ենք անոթից դուրս էրիթրոցիտների մեծ կամ փոքր


կուտակումներ՝ կախված արյունալեցման մաշտաբներից

Պրեպարատ 22. Կարմիր թրոմբ/ ատլասում նշված է որպես խառը


թրոմբ/

 Անոթի լուսանցքը խցանված է թրոմբոտիկ մասնիկներով՝


կազմված ֆիբրինային ցանցից- հիմնականում
էրիթրոցիտներից, լեյկոցիտներից, թրոմբոցիտներից

Պրեպարատ 23. Օրգանիզացիայի և անոթավորման


ենթարկված տրոմբ

 Թրոմբը կորցնում է իր հեղուկ մասը՝ ջրազրկվում է


չորանում , նրանում գոյանում են ճեղքեր, որտեղ
անոթի էնդոթելը խողովակավորվում է, իսկ հետո
ձևավորվում է պրիմիտիվ անոթ, ինչը կոչվում է
տրոմբի անոթավորում:
 Տրոմբի համեմատաբար բարենպաստ ելքերից է, բայց
հնարավոր է այդ անոթների կրկնակի փակում:
Պրեպարատ 24. Թոքերի ճարպային էմբոլիա

 Ներկված է Սուդան 3-ով


 Միջալվեոլյար միջնապատերի անոթների լուսանցքում
տեսնում ենք կարմրանարնջագույն ներկված
էմբոլներ/ճարպային/
 Թոքերի անոթների ընդհանուր ծավալի 2/3ի խցանման
դեպքում պրոցեսն անդարձելի է:

Պրեպարատ 25. Թոքերի հեմոռագիկ ինֆարկտ

 Մեռուկի օջախը ներծծված է արյունով:


 Թոքերում ինֆարկտը սեպաձև է, չոր, հեմոռագիկ

Պրեպարատ 26. Երիկամի իշեմիկ ինֆարկտ

 Մեռուկի օջախը սահմանազատված է առողջ հյուսվածքից


դեմարկացիոն գոտիով
 Սեպաձև է, մեծամասամբ սպիտակ, կարող է լինել նաև
կարմիր

Պրեպարատ 27. Ֆիբրինոզ պերիկարդիտ/ մակրոնկար մազմզոտ


սիրտ
Պրեպարատ 28. Ֆիբրինոզ պերիկարդիտ ռևմատիզմի ժամանակ:

 Էպիկարդը ծածկված է փուխր կպած ֆիբրինոզ էքսուդատով:


 Ստորադիր հյուսվածքները՝ ճարպը, գերարյունալցված են և
ինֆիլտրացված լեյկոցիտներով:

Պրեպարատ 29. Թարախային մենինգիտ


պայմանավորված մենինգոկոկային ինֆեկցիաներով

 Ուղեղի փափուկ թաղանթներն ինֆիլտրացվախ


են խիտ դասավորված նեյտրոֆիլ լեյկոցիտնեով և
այտուցված են:
 Ուղեղանյութը այտուցված է՝ ուռճացած
 Թարախային մենինգիտ կարող է դիտվել
տուբերկուլյոզային ինֆեկցիաների ժամանակ, որպես հեմատոգեն ծագած
բարդություն
 Եթե թարախային մենինգիֆն ունի մենինգոկոկային ծագում, ապա
թարախային էքսուդատը տեղակայված է գագաթային բլթերի շրջանում
հրեական գլխարկի նման
 Եթե տուբերկուլյոզային ծագման է՝ էքսուդատը տեղակայված է
երկարավուն ուղեղի ՝ ավելի մեծ ծավալի դեպքում հետին ուղեղի ,
շրջանում :

Պրեպարատ 30. Կրուպոզ թոքաբորբ

 Ներկված է հեմատոքսիլին էոզինով


 Ալվեոլների լուսանցքը լցված է բորբոքային էքսուդատով՝
կազմված ֆիբրինային ցանցից, որը պարունակում է
պնևմոկոկեր, էրիթրոցիտներ:

Պրեպարատ 30ա. Կրուպոզ թոքաբորբ

 Ներկված է Վեյնգերտի եղանակով


 Ֆիբրինը երևում է կապտամանուշակագույն ներկված ցանցի տեսքով

Պրեպարատ 31. Քրոնիկ ինտերստիցիալ հեպատիտ

 Ոչ ակտիվ, պերսիստենցվող հեպատիտ է


 Բորբոքային էքսուդատը տեղակայված է պերիպորտալ
զոնաներում: Էքսուդատը ներկայացված է
հիստիոցիտներով, պլազմատիկ բջիջներով և
լիմֆոցիտներով
 Սահմանային թիթեղիկը պահպանված է:

Պրեպարատ 32. Էքստրակապիլյար/արտակծիկային


պրոդուկտիվ գլոմերուլոնեֆրիտ

 Պատիճի լուսանցքում հայտնաբերվում են կիսալուսին


հիշեցնող կուտակումներ, որն իրենից ներկայացնում է
պրոլիֆերացված պոդոցիտներ և նեֆրոցիտներ
 Ընթացքով

Պրեպարատ 33. Պրոդուկտիվ բորբոքում էխինոկոկի շուրջ:


օտար մարմնի գրանուլեմա

 Էխինոկոկային բշտեր, որոնց պատը կազմված է


խիտինային հյուսվածքից:
 Խիտինը ներկված է բաց վարդագույն

Պրեպարատ 34. Տուբերկուլյոզային գրանուլեմա

 Էպիթելոիդ, սպեցիֆիկ, ինֆեկցիոն, որ ստերիլ,


ակտիվ գրանուլեմա է:
 Կազմված է կենտրոնում
կազեոզ/լոռանման մեռուկի
օջախից(սիֆիլիտիկ գրանուլեմայում
օջախը մեծ է ) , որը շրջապատված է
ցանկապատանման (հովհարաձև,
ճառագայթանման, կարգավորված)
էպիթելոիդ բջիջներով(սիֆիլիտիկում
անկանոն դասավորված էպիթելոցիտներ),
էպիթելոցիտներից դուրս՝ լիմֆոցիտներով , պլազմատիկ
բջիջներով(նույնը սիֆիլիտիկի ժամանակ), էպիթելոիդ և
լիմֆոիդ բջիջների արանքում հայտնաբերվում են 4-5
գիգանտ Պիրոգով-Լանգհանսի բջիջներ, որոնք ունեն մոտ 20
կորիզ՝ պայտաձև դասավորված
պերիֆերիայում(սիֆիլիտիկում բացակայում են կամ եզակի
են՝ 1ական)
 Տուբերկուլյոզային գրանուլեմայի համար Պիրոգով-
Լանգհանսի բջիջները սպեցիֆիկ են

Պրեպարատ 34ա. Տուբերկուլյոզային գրանուլեմա

 Ներկված է արծաթասեր ներկով


 Երևում են տուբերկուլյոզին բնորոշ սպեցիֆիկ
թելիկներ

Պրեպարատ 35. Մաշկի սարկոիդոզային գրանուլեմա

 Նման է Տուբերկուլյոզային գրանուլեմային, սակայն կենտրոնական կազեոզ


մեռուցկը բացակայում է

Պրեպարատ 36. Սիֆիլիտիկ մեզաորտիտ/ միջին շերտ/


գումմոզ բորբոքում

 Բորբոքային պրոցեսը տեղակայված է աորտայի


միջին շերտում՝ որտեղ vasa vasorumների շուրջ
պլազմատիկ լիմֆոցիտ բջիջների կուտակումներ
են՝ ներսփռանք (հիշենք, որ պրոդուկտիվ
բորբոքման ժամանակ էքսուդատ՝ հեղուկ մաս, չկա)
 Առավելապես ախտահարված է աորտայի աղեղի
հատվածը, որի արդյունքում տեղի է ունենում
կոլագենային, էլաստիկ թելերի ախտահարում, որի
հետևանքով կարող է զարգանալ աորտայի
անևրիզմ
 Շագրենի ինտիմա/ կաշվի տեսք
Փոխհատուցում

Պրեպարատ 37. Գրանուլյացիոն հյուսվածք


 Տեսնում են միկրոցիրկուլյատոր հունի նորաստեղծ
անոթներ բարակ պատերով գերարյունալցված՝
շուրջը լիմֆոցիտներ:

Պրեպարատ 38. Միոկարդի հիպերտրոֆիա


 Նկարի ձախ կեսում հիպերտրոֆիայի
ենթարկված կարդիոմիոցիտների
կրկնապատկված միոֆիբրիլներն են
խոշոր կորիզներով՝ կորիզներն
առավելապես հիպերքրոմ են՝ նորմայի
հետ(աջ կես) համեմատած

Պրեպարատ 39. Արգանդի լորձաթաղանթի


հիպերպլազիա

 Գեղձերի քանակը շատացել է, նրանց լուսանցքը


լայնացած է, հենքում շատացել է բջիջների
քանակը
Պրեպարատ 40. Բրոնխի լորձաթաղանթի մետապլազիա ավիտամինոզի
ժամանակ

 Բրոնխի խորանարդաձև էպիթելը փոխարինվել է բազմաշերտ տափակ


էպիթելով:

Ուռուցք
Պրեպարատ 41. Կարցինոմա in situ- քաղցկեղ տեղում

 Էպիթելում տեսնում ենք ատիպիկ բջիջների


առկայություն(ատիպիզմ՝ խոշոր կորիզ)
 Բևեռայնությունն ու
համալիրությունը/կոմպլեքսայնությունը կորել է ,
սակայն բազալ թաղանթը պահպանվել է:

Պրեպարատ 42. Մաշկի պապիլոմա

 Տափակ էպիթելից առաջացած բարորակ ուռուցք է:


 Ունի լավ արտահայտված հենք
 Ուռուցքի պարենքիման ներկայացված է հասուն
բազմաշերտ տափակ էպիթելոցիտներով, որոնց շերտերի
քանակն ավելացել է:

Պրեպարատ 43. Կրծքագեղձի ֆիբրոադենոմա

 Գեղձային հյուսվածքից զարգացած բարորակ ուռուցք


է՝ ներկայացված ֆիբրոզ շարակցային հենքով և
գեղձային հյուսվածքով, ընդ որում հենքը գերակշռում է՝
տեղ-տեղ ճնշելով գեղձերին և տալով խողովակի տեսք,
 Առանձին տեղամասերում գեղձերը լայնացած են
 Ֆիբրոզ մեզենքիմալ ծագման բարորակ ուռուցք:

Պրեպարատ 44. Ձվարանի պտկիկավոր ցիստոադենոմա

 Գեղձերը բշտաձև լայնացած են:


 Բշտի պատը ծածկված է պտկիկային շերտով դեպի լուսանցք
ներաճած գլանաձև էպիթելով:

Պրեպարատ 45. Կրծքագեղձի ներծորանային ֆիբրոադենոմա

 Ունի էպիթելային ծագում


 Ուռուցքը ներկայացնող գեղձերը ճեղքանման են
արտահայտված ֆիբրոզ հյուսվածքի աճով, որը ճնշում է
գեղձային հյուսվածքին:

Պրեպարատ 45ա. Կրծքագեղձի ներծորանային


ֆիբրոադենոմա

 Ներկված է տոլուիդին կապույտով


 Դիտարկվել է մետաքրոմազիայի ֆենոմենը՝
պայմանավորված միջավայրում կուտակված
ազատ գլիկոզամինոգլիկաններով:

Պրեպարատ 46. Տափակաբջջային եղջերացող քաղցկեղ

 Բարձր տարբերակված քաղցկեղ է


 Ներկայացված է ատիպիկ պոլիմորֆ տափակ բջիջների
կույտերով՝ պլաստերով, որոնց կենտրոնում երևում են
եղջերանման օջախներ՝ բաց վարդագույն ներկված-քաղցկեղային
մարգարիտներ

Պրեպարատ 47. Տափակաբջջային չեղջերացող քաղցկեղ

 Ուռուցքը ներկայացված է տափակաբջջային ատիպիկ


պոլիմորֆ բջիջներով:
 Արտաբջջային եղջերացման օջախները բացակայում են:
 Կա ֆունկցիոնալ ատիպիզմ, որոշ բջիջներ եղջերացման այդ
ֆունկցիան պահպանել են
 ներբջջային մակարդակով ավելի ցածր է տարբերակված՝ ի
տարբերություն Տափակաբջջային եղջերացող քաղցկեղի:

Պրեպարատ 48. Ստամոքսի ադենոկարցինոմա

 Գեղձային հյուսվածքից զարգացած չարորակ ուռուցք է


 Պարենքիման ներկայացված է տարբեր ձև, չափեր ունեցող
գեղձերից, որոնցում գեղձային էպիթելը միաշերտի
փոխարեն դարձել է բազմաշերտ: Էպիթելի բջիջները
դրսևորում են ատիպիզմ
 Գեղձերի արանքում հենք գրեթե չկա

Պրեպարատ 49. Ստամոքսի լորձային քաղցկեղ՝


մատանիաձև քաղցկեղ
 Ստամոքսի պատի մկանային շերտում տեսնում ենք խիստ
ատիպիկ պոլիմորֆ բջիջների կուտակումներ, որոնց
ցիտոպլազմայում առկա է լորձային ամորֆ մասսա, կորիզը
հրվել է պերիֆերիա՝ բջջին տալով մատանիաձև տեսք՝
այստեղից էլ անվանումը՝ մատանիաձև քաղցկեղ
Պրեպարատ 50. Ֆիբրոզ քաղցկեղ կամ սկիռ

 Ունի լավ արտահայտված ֆիբրոզ հենք, որտեղ տեսնում ենք խիստ


ատիպիկ բջիջների շղթաներ:
 Չտարբերակված

Պրեպարատ 51. Լեյոմիոմա

 Ներկված է Վան- Գիզոնով: Գերակշռում է դեղին


գունավորումը՝ հետևաբար լեյոմիոմա է(կարմիր-
ֆիբրոզ հենք, դեղին-հարթ մկան)
 Բարորակ է, հասուն է, հյուսվածքային ատիպիզմ

Պրեպարատ 52. Կավերնոզ հեմանգիոմա

 Տեսնում ենք բարակ պատերով, կիստոզ լայնացած


անոթներ, որոնց լուսանցքը լցված է հեմոլիզված
արյունով

Պրեպարատ 53. Լիմֆոգրանուլեմատոզ

 Խառը բջջային ձև, ուռուցքը ներկայացված է


Բերեզովսկի-Շտերնբերգի խոշոր, բազմակորիզ
բջիջներով, էոզինոֆիլ լեյկոցիտներով և Խոջկինի
մանր բջիջներով:

You might also like